• Link to Facebook
  • Link to Instagram
  • Link to Youtube
[email protected]    +374 43 00 51 65
Armenian Geographic - ArmGeo.am
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu
պղնձահրաքար

Հայաստանի մետաղային օգտակար հանածոները

Հայաստանի տարածքում դեռևս վաղ ժամանակներում մեծ կիրառություն են ունեցել գունավոր մետաղները, դրանց վառ ապացույցներից են մետաղաձուլարանների վաղուց պահպանված մնացորդներն ու հետքերը: Նշանվոր էր Մեծամորի մետաղաձուլարանի հայտնաբերումը, որտեղ հայտնաբերվել է մետաղաձուլարանի վառարանը, մետաղաձուլության թափոնները՝ խարամը: Մոտակա ժայռի վրա քարի վրա քանդակված է ամբողջ ձուլարանի կառուցվածքը:

ՀՀ-ի տարածքում հայտնաբերված գունավոր մետաղներից գործնական նշանակություն կարող են ունենալ պղինձը, մոլիբդենը, բազմամետաղներից՝ կապարն ու  ցինկը, ոսկին, ալյումինի հումքը և մի քանի այլ մետաղներ:

Գունավոր մետաղներից գործնական նշանակության և տարածվածության տեսակետից առաջին տեղում է պղինձը, որի հայտնաբերված պաշարների գրեթե 80-90 ℅-ը գտնվում է Կապանի, Քաջարանի և Ագարակի հանքավայրերում:  Քաջարանի և Ագարակի հանքավայրերում հանքանյութը պղնձից բացի պարունակում է նաև մոլիբդեն և հազվադեպ այլ մետաղներ: Լոռու մարզում  նշանավոր են Ալավերդու և Շամլուղի հանքավայրերը:

Գործնական նշանակության տեսակետից կարևոր է նաև մոլիբդենի դերը: Հանրապետությունում առկա է մոլիբդենի տասնյակ հանքավայրեր, որոնցից մեծ նշանակություն ունեն Քաջարանի և Ագարակի հանքավայրերը։

Բազմամետաղների հանքավայրեր հայտնաբերվել են Հայաստանի տարբեր տարածաշրջաններում՝ Մեղրու, Վայքի, Ստեփանավանի և այլն: Մինչ այժմ գործնական նշանակություն ունի Ախթալայի բազմամետաղային հանքավայրը, որտեղ կառուցված է հարստացուցիչ ֆաբրիկա:

ՀՀ տարածքում կան նիկելի, տիտանի, մագնեզիումի, վոլֆրամի, սնդիկի, ծարիրի  և այլ գունավոր ու հազվադեպ մետաղների պաշարներ որոնք հայտնաբերվել են պղնձամոլիբդենային հանքավայրերի հանքանյութի և հանրապետության տարածքում հայտնաբերված կոմպլեքսային այլ հանքավայրերում: Օրինակ՝ տիտանի պաշարներ կան Արաածոտնի, Կոտայքի մարզի տարածաշրջաններում, նիկելի և կոբալտի պաշարներ՝ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում  և այլն:

ՀՀ տարածքում կան նաև մետաղային մագնեզիումի և մետաղային ալյումինի արտադրության համար  անհրաժեշտ հումքի խոշոր պաշարներ: Մետաղային մագնեզիումի արտադրության համար բազա կարող են հանդիասանալ դոլոմիտների խոշոր պաշարները, այդ տեսակետից խոշոր նշանակություն կարող են  ունենալ Արզկան և Լուսաձորի դոլոմիտային հանքավայրերը: Մագնեզիտի հանքավայրեր և երևակումներ են հայտնաբերված նաև Շորժայում, Ջիլում և այլն: Մետաղային ալյումինի արտադրության համար հումք կարող են ծառայել հանրապետեությունում առկա նեֆելինային սիենիտների պաշարները: Նշանավոր է Թեժ լեռան հանքավայրը:

Հանրապետությունում կան նաև ոսկու պաշարներ: Հանքավայրերից մեծ նշանակություն ունեն  Սոթքի և Մեղրաձորի  հանքավայրերը:

Արծաթի և պլատինի պաշարներն աննշան են, որոնք հանդես են գալիս կոմպլեքսային հանքավայրերում:

ՀՀ տարածքում կան նաև սև մետաղների պաշարներ, նշանավոր են՝ երկաթի հանքաքարի  պաշարները, որոնց զգալի մասը գտնվում է Կապուտանի, Սվարանցի, Հրազդանի տարածքում։

Հանրապետության տարածքում սև մետաղներից հայտնաբերվել են նաև մանգանի ու քրոմի պաշարներ: Սակայն արդյունաբերական նշանակություն ունեցող հանքավայրեր դեռևս չեն հայտնաբերվել:

Բլոգ Հայաստանի մասին

Կարո Հովասափյան

Կարո Հովասափյան

Միակ հայը, ով եղել է բոլոր մայրցամաքների ամենաբարձր կետերում

Կարո Հովասափյան՝ լեռնագնաց, բևեռախույզ: Նա միակ հայն է, ով եղել է աշխարհի բոլոր մայրցամաքների ամենաբարձր կետերում: Ծնվել է Իրանում: 1969 թվականին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: Հայաստանում 10 տարի ապրելուց հետո՝ կրկին տեղափոխվել արտասահման:

Նա բարձրացել է Պամիրի, Հիմալայների, Կովկասի, Ալպերի, Կորդիլիերների, Անդերի, Էլսվորտի, Կիլիմանջարոյի գագաթները: Առաջին հայն է, ով հասել է հարավային բևեռ: Աշխարհում երկու հայերից մեկն է, ում հաջողվել է լինել մոլորակի 2 բևեռներում: 2006-ին բարձրացել է Մասիս, որի գագաթին ծածանել է Հայաստանի դրոշը: Հայոց եռագույնը ծածանել է բոլոր 7 բարձր կետերում: 3-րդ հայն է, ով բարձրացել է Էվերեստ Լև Սարկիսովից և Իգոր Խալաթյանից  հետո:

Կարո Հովասափյան

Կարո Հովասափյան

Գիրք Սքոթի մասին

Նա պատմում է, որ լեռնագնացության հանդեպ սերն առաջացել է դեռևս վաղ տարիքից, երբ հորեղբայրը նրան նվիրեց Սքոթի մասին գիրքը, որը նրան շատ է ոգևորում: Այնուհետև սկսում է կարդալ լեռնագնացության մաասին բազմաթիվ գրքեր:

Էվերեստ բարձրանալու երազանքը ծնվել է դեռևս 15 տարեկանում: Դեռ փոքր ժամանակվանից բարձրանում էր Հայաստանի լեռները: Առաջին համեմատաբար բարձր վերելքը եղել է Արագածը: Այնուհետև երկար ճանապարհ է անցել, ծանոթացել է բազմաթիվ լեռնագնացների հետ: Նա պատմում է, որ Կանադա գնալու ճանապարհին օդանավակայանի մեջ ծանոթացել է Լոլի Դեքսթերի հետ՝ ում միայն ամսագրերից գիտեր, և խնդրում է իրեն ընդգրկել արշավախմբի մեջ: Արշավախմբի մեջ ընգրկվելուց հետո մոտ 4 տարի  մարզվում էր և մի օր առաջարկ է ստանում գնալ հարավային բևեռ: Արդեն 2000 թվականի հունվարի 10-ին հարավային բևեռում էր: Արշավախումբը 9 հոգուց էր բաղկացած և տեսնելով նրա հնարավրությունները՝ նրան հրավիրում են բարձրանալ Ակոնգակուա գագաթը, որը համարվում է Ասիա աշխարհամասից դուրս ամենաբարձր կետը, և հարավային բևեռից  ճիշտ մեկ տարի հետո՝ նա Ակոնգակուայի գագաթին կրկին ամրացնում է Հայաստանի դրոշը: Այնուհետև նա հրավեր է ստանում 2003 թվականին  մեկնել հյուսիսային բևեռ, հյուսիսային Ամերիկա, Եվրոպա և 2005 թվականի վեջապես բարձրանում է Էվերեստ:

Նա ասում է. «Լեռները չեն նվաճում, լեռները բարձրանում են»

Կարո Հովասափյան

Կարո Հովասափյան

Ճանապարհորդական Բլոգ

Արարատ 5165

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞  5137

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայաստանի լեռները մարդկային կերպարանքով

Հայաստանի լեռները որպես մարդիկ

Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը

Գարնանային արշավները Հայաստանում

Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները

Կարապետ Սահակյան

«ՊանՖոտո» (pan.am/photo) ֆոտոգործակալության լուսանկարիչ եմ։ 2012 թվականից Ալպինիզմի և Լեռնային Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի անդամ եմ հանդիսանում։

Մասնագիտացած եմ բնության և ճանապարհորդական լուսանկարչության մեջ։

Համագործակցում եմ մի շարք տպագիր և առցանց գործակալությունների հետ։ Լուսանկարներիցս մի քանիսը համարվել են լավագույնը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացված աճուրդում 2012 թվականին։

Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի

Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի

Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի
Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի
Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի
Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի
Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի
Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի
Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի
Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի
Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի
Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի
Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի
Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի
Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի
Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի
Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի
Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի
Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի
Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի

Մեր ակումբի անդամները

Հայաստանի ջրամբարները

Հայաստանի ջրամբարները

Հայաստանի ջրամբարները հետևյալն են՝ Ախուրյանի ջրամբար, Արփի լճի ջրամբար, Բերքաբերի ջրամբար, Սևաբերդի ջրամբար, Վարդաքարի ջրամբար և այլն։

Ախուրյանի ջրամբար

Ախուրյան գետի վրա կառուցված արհեստական լիճ ՀՀ և Թուրքիայի սահմանագըլխին: Մակերեսը կազմում է 54 կմ² , ջրի ծավալը` 525 մլն մ³: Ոռոգում է Արագածոտնի, Արմավիրի և Շիրակի մարզերի հողերը:

Արփի լճի ջրամբար

Նախկինում լիճ Շիրակի մարզում, Աշոցքի սարահարթում, 1950-ից վերածվել է ջրամբարի: Մինչև ջրամբար դառնալը մակերեսը եղել է 20,6 կմ², խորությունը` 1,6 մ, ծավալը` 3 մլն մ³

Բերքաբերի ջրամբար

Արհեստական լիճ Տավուշի մարզում` Ջողազ գետի վրա: Ջրի ծավալը 43 մլն մ³ : Ծառայում է Տավուշի մարզի հողերը ոռոգելու համար:

Կեչուտի ջրամբար

Արհեստական լիճ Վայոց ձորի մարզում, Արփա գետի հովտում, Ջերմուկ քաղաքի մոտ: Ծառայում է Արփա-Սևան ջրատարով Արփա գետի ջրերի մի մասը Սևանա լիճ մղելու համար: Մակերեսը` 130 հա, ջրի ծավալը` 24 մլն մ³

Մանթաշի ջրամբար

Ջրամբար Շիրակի մարզում, Արագած լեռնազանգվածի հս-արմ. լանջին, Մանթաշ գետի վրա: Մակերեսը` 0,76 հա, ջրի ծավալը` 7,0 մլն մ³

Սպանդարյանի ջրամբար

Արհեստական լիճ Սյունիքի մարզում, Որոտան գետի վերին հոսանքի վրա: Ծառայում է Որոտանի կասկադի ՀԷԿ- երին սնելու և Որոտան գետի հոսքի մի մասը Սևանա լիճ տեղափոխելու (Կեչուտի ջրամբարի միջոցով) համար: Մակերեսը` 14,1 կմ², ջրի ծավալը` 237 մլն մ³

Ազատի ջրամբար

Ջրամբար ՀՀ Արարատի մարզում՝  Ազատ գետի միջին հոսանքում, Լանջազատ գյուղի մոտ։ Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Մակերեսը 85 կմ2 է, ընդհանուր ծավալը՝ 70 միլիոն մ3։ Սնվում է նաև աղբյուրներից։ Օգտագործվում է ոռոգման համար։

Մեծավանի ջրամբար

Ջրամբար Լոռու մարզում, Տաշիր գետի վրա, Մեծավան գյուղից 1 կմ հս-արմ.: Մակերեսը` 330 հա, ծավալը` 5,4 մլն մ³:

Աղբյուրակի ջրամբար

Ջրամբար Կոտայքի մարզում, Հրազդան գետի վրա, Հրազդան քաղաքի տարածքում, Արգելի ՀԷԿ-ի արհեստական ջրավազանը: Բարձրությունը ծովի մակարդակից 1695 մ է, մակերեսը` 133 հա, ջրի ծավալը` 5,8 մլն մ³

Սառնաղբյուրի ջրամբար

Արհեստական լիճ Շիրակի մարզում, Ճլկան գետի վրա: Ջրի ծավալը` 4,5 մլն մ³, բարձրությունը ծովի մակարդակից` 1854 մ: Մակերեսը` 0,56 կմ²: Ոռոգում է Շիրակի մարզի հողերը

Սևաբերդի ջրամբար

Արհեստական լիճ Կոտայքի մարզում, Գեղամա լեռների արմ. լանջին, Սևաբերդ գյուղի արմ. մասում: Մակերեսը` 1200 հա, ջրի ծավալը` 6 մլն մ³, բարձրությունը ծովի մակարդակից` 1970 մ

Վարդաքարի ջրամբար

Արհեստական լիճ Շիրակի սարահարթում` Կարկաչան գետի վրա: Մակերեսը` 80 հա, ջրի ծավալը` 5,0 մլն մ³: Ոռոգում է Շիրակի մարզի հողերը

Տավուշի ջրամբար

Արհեստական լիճ Տավուշի մարզում՝ Տավուշ գետի վրա: Մակերեսը` 40 հա, ջրի ծավալը` 4,5 մլն մ³ : Ոռոգում է Ներքին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղբյուր, Մովսեսգեղ և Տավուշ գյուղերի հողերը

Տոլորսի ջրամբար

Արհեստական լիճ Սյունիքի մարզում` Այրիգետի և Սիսիան գետի վրա: Մակերեսը` 4,5 կմ², ջրի ծավալը` 82 մլն մ³: Հիմնականում ծառայում է Շամբի և Տաթևի ՀԷԿ- երը սնելու համար, նաև ոռոգում է Սյունիքի մարզի հողերը

Մարմարիկի ջրամբար

Գտնվում է Կոտայքի մարզում, Մարմարիկ գետի վրա: Այս ջրամբարն ունի 55 մ բարձրության պատվար, 24 միլիոն խոր.մ ընդհանուր ծավալ և 23 միլիոն խոր.մ` օգտակար ծավալ: Ջրամբարը սկզբնապես կառուցվել էր 1974 թ. նոյեմբերին, սակայն երբեք չէր շահագործվել: Ջրամբարի պլանավորված ջուր լցնելուց մի քանի օր առաջ պատվարի ստորին շեպը փլուզվեց, և մոտ 500 հազար խոր.մ բնահող սահեց դեպի ստորին բյեֆը

Երևանյան լիճ

Արհեստական ջրամբար Երևան քաղաքի հվ-արմ. մասում, Հրազդանի կիրճում: Մակերեսը` 65 հա, միջին խորությունը` 8 մ, ջրի ծավալը` շուրջ 5 մլն մ³

Հերհերի ջրամբար

Արհեստական ջրամբար Վայոց Ձորում, ընդհանուր ծավալը 26 մլն մ³, օգտակար ծավալը 23 մլն մ³, պատվարի բարձրությունը 74 մ

Խնձորուտի ջրամբար

Արհեստական ջրամբար Տավուշի մարզում, Խնձորուտ գետի վրա:Ջրի ծավալը 4 մլն մ³

Դավիթ-Բեկի ջրամբար

 Գտնվում է Սյունիքի մարզում՝ Նոր Առաջաձոր գյուղի մոտ

Բլոգ Հայաստանի մասին

Արարատ 5165

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞  5137

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայաստանի լեռները մարդկային կերպարանքով

Հայաստանի լեռները որպես մարդիկ

Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը

Գարնանային արշավները Հայաստանում

Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները

armenian geographic

Բնապատմական հուշարձաններ

  1. «Մեծ Արտենի» էքստրուզիվ կոն – Արագածոտնի մարզ, Արևուտ գյուղից 2 կմ հվ-արմ
  2. «Արտաշավան» բնապատմական համալիր – Արագածոտնի մարզ, Արտաշավան գյուղի արլ եզրին
  3. «Աստվածընկալ» հրաբխային տուֆերի ստվարաշերտ – Արագածոտնի մարզ, Հարթավան գյուղից մոտ 4 կմ դեպի արլ, Քասախ գետի կիրճի աջ լանջին
  4. «Քասաղի դարավանդներ» – Արագածոտնի մարզ, Օհանավան գյուղի արլ եզրին
  5. «Քասաղի կիրճ» – Արագածոտնի մարզ, Սաղմոսավան գյուղ
  6. «Ողջաբերդ» բնապատմական համալիր – Կոտայքի մարզ, Ողջաբերդ գյուղի հս-արլ մասում
  7. Սբ. Վարդան եկեղեցու քարայր կացարանի և աղբյուրի համալիր – Սյունիքի մարզ, Անգեղակոթ գյուղից 0.5 կմ արմ, Անգեղակոթ-Շաղաթ ճանապարհից աջ
  8. Արծվանիկ գյուղի բնական քարանձավներ – Սյունիքի մարզ, Արծվանիկ գյուղից 3 կմ հվ, Երիցավանքի շրջակայքում
  9. «Որոտան» բնապատմական համալիր – Սյունիքի մարզ, Որոտան գյուղի հվ-արմ եզրին աջ ու ձախ ափերին
  10. Հին Գորիսի («Կյորես») հրաբխային ապարներ – Սյունիքի մարզ, Գորիս քաղաքի արլ մասում, Վարարակ գետի ձախ ափին
  11. «Սմբատասար» բնապատմական համալիր – Վայոց ձորի մարզ, Արտաբույնք գյուղից 0.75 կմ արլ
  12. Պռոշաբերդի բնապատկերներ – Վայոց ձորի մարզ, Գլաձոր գյուղից 6 կմ հս
  13. «Բերդի գլուխ» ամրոցի հրվանդան – Վայոց ձորի մարզ, Գնդեվազ գյուղի հս-արմ եզրին
  14. Վարդանես լճի համալիր – Վայոց ձորի մարզ, Ելփին գյուղից 3.5-4 կմ հս-արլ, նախկին Վարդանես գյուղի ավերակների մոտ, ծ.մ-ից 1748 մ բարձրության վրա
  15. «Սուրբ Գևորգ» աղբյուրների խումբ – Վայոց ձորի մարզ, Հերհեր գյուղի հվ մասում, Հերհեր գետի աջ ափին
  16. Մարտիրոս գյուղի բնապատմական համալիր – Վայոց ձորի մարզ, Մարտիրոս գյուղից 2.0 հվ-արլ, Նզար լեռան արմ լանջին

Rhododendron_caucasicum

Կենսաբանական հուշարձաններ

  1. «Աղակալած ճահճուտ» – Արարատի մարզ, քաղ. Արարատ, հանքային աղբյուրների մոտ, ծ.մ-ից մոտ 850 մ բարձրության վրա
  2. «Ավազասեր (պսամոֆիլ) բուսականություն» – Արմավիրի մարզ, քաղ. Վաղարշապատ, Զվարթնոց տաճարի մոտ
  3. «Ջրաճահճային բուսականություն» – Արմավիրի մարզ, Մեծամոր լիճ
  4. «Ենթալպյան մարգագետին» – Գեղարքունիքի մարզ, Դրախտիկ գյուղի մոտ
  5. «Մրտավարդ կովկասյան» – Լոռու մարզ, Պուշկինի լեռնանցք
  6. «Ռելիկտային կրկես Արտավազ լեռան մոտ» – Կոտայքի մարզ, Արտավազ գյուղի մոտ
  7. «Ալպյան գորգ» – Կոտայքի մարզ, Մեղրաձոր-Ֆիոլետովո գրունտային ճանա-պարհի ամենաբարձր մասում (Փամբակ լեռնաշղթայի Ամպասարի գագաթային մասում, ծ.մ-ից 300 մ բարձրության վրա)
  8. «Թանթրվենի, Տիգրանի» – Կոտայքի մարզ, Արզնի առողջարանի մոտ, Հրազդան գետի ափին, ծ.մ-ից 1350 մ բարձրության վրա
  9. «Դողդոջուն կաղամախու ծառուտներ» – Շիրակի մարզ, Ամասիա գյուղից 3 կմ արմ, ծ.մ-ից 3200 մ բարձրության վրա
  10. «Փետրախոտային տափաստան» – Շիրակի մարզ, Ամասիա գյուղից 3 կմ հս-արմ
  11. «Մեղրիի սոսի» – Սյունիքի մարզ, քաղ. Մեղրի
  12. «Շիբլյակ» – Սյունիքի մարզ, Կապան քաղաք, Առաջաձոր տեղամասում, 800-900 մ բարձրության վրա
  13. «Սֆագնումային մամուռներ» – Սյունիքի մարզ, Գորայք գյուղից 5-6 կմ հս, Որոտանի լեռնանցքի մոտ
  14. «Կորնգան եղջյուրավոր» – Վայոց ձորի մարզ, Վարդենյաց լեռնանցք, Աղնջաձոր գյուղից 3 կմ հս-արմ
  15. «Նոյեմբերյանի սոսի» – Տավուշի մարզ, քաղ. Նոյեմբերյան, Չինարաձորում
  16. «Վարդան Մամիկոնյանի կաղնի» – Տավուշի մարզ, գ. Ակնաղբյուր, ծ.մ-ից 900 մ բարձրության վրա
  17. «Սարի գյուղի սոսի» -Տավուշի մարզ, գ. Սարիգյուղ, Երևան-Նոյեմբերյան ճանապարհից աջ, ծ.մ-ից 750 մ բարձրության վրա
  18. «Գետահովիտի մամռապատ ժայռ» – Տավուշի մարզ, Գետահովիտ գյուղի մոտ, Սառնաջուր գետի ձախ ափին, մոտ 700-800 մ բարձրության վրա
  19. «Տանձուտ» – Տավուշի մարզ, Աղավնավանք գյուղի մոտ
Թռչկան

Ջրաբանական հուշարձաններ

1.  «Ամբերդ» լիճ – Արագածոտնի մարզ, Բյուրականից մոտ 2.1 կմ հս-արմ, Արագած լեռան հվ-արմ մերձկատարային սարավանդին

2. «Լեսինգ» լիճ – Արագածոտնի մարզ, Ծաղկաշեն գյուղից մոտ 11 կմ հս-արմ, Արագած լեռնազանգվածի հս-արլ լանջին

3. «Ումրոյ» լիճ – Արագածոտնի մարզ, Ծաղկաշեն գյուղից մոտ 8 կմ հս-արմ, Արագած լեռնազանգվածի արլ լանջին

4. «Գեղարոտի» – ջրվեժԱրագածոտնի մարզ, Արագած գյուղից 11 կմ հս-արմ

5. «Այղր» լիճ – Արմավիրի մարզ, Տարոնիկ գյուղից մոտ 3 կմ հս-արմ

6.  «Թռչկան» ջրվեժ – Լոռու մարզ, Չիչխան գետի աջակողմյան Թռչկան վտակի վրա

7 .«Ղազ» լիճ – Կոտայքի մարզ, Գեղարդ գյուղից մոտ 4 կմ հս

8. «Վիշապա» լիճ – Կոտայքի մարզ, Գեղարդ գյուղից մոտ 4 կմ արլ

9. «Բիշար» լիճ – Կոտայքի մարզ, Սարաբերդ (Սևաբերդ) գյուղից մոտ 3 կմ հս

10. «Զեյնալ» լիճ – Կոտայքի մարզ, Սարաբերդ (Սևաբերդ) գյուղից մոտ 7 կմ հս-արլ

11. «Ակնա» լիճ – Գեղարքունիքի մարզ, Ծաղկաշեն գյուղից 10 կմ արևմուտք, Ակնասար լեռան լանջին

12. «Անանուն» լիճ – Շիրակի մարզ, Արթիկի ենթաշրջան, Ախուրյանի ջրավազանում, 3200 մ բարձրության վրա

13. «Թագավորական» լիճ – Շիրակի մարզ, Մանթաշ գետի վերին հոսանքում, 3050 մ բարձրության վրա

14. «Ամասիայի» ջրվեժ – Շիրակի մարզ, Ախուրյան գետի աջակողմյան վտակի վրա, համանուն գյուղից արևելք

15. «Մանթաշի» ջրվեժներ – Շիրակի մարզ, Մեծ Մանթաշ գյուղից 16 կմ հվ-արմ, համանուն գետի աջ վտակի վրա

16. «Ծաղկարի» լիճ – Սյունիքի մարզ, Զանգեզուրի լեռնաշղթայի կատարային հատվածում, Ծաղկարի գետի վերնամասում, Քաջարան քաղաքից մոտ,         3271,5 մ բարձրության վրա

17. «Կապուտան» (Գոգի) լիճ – Սյունիքի մարզ, Քաջարան գետի ակունքներում, Քաջարան քաղաքից մոտ 5-6 կմ հվ-արմ, 3202 մ բարձրության վրա

18. «Անտակ» լիճ – Սյունիքի մարզ, Բռնակոթ գյուղի Զարդով ջրամբարից 1 կմ հս-արմ

19. «Գազանա» լիճ – Սյունիքի մարզ, Գեղի գյուղի ակունքներում, Գեղի գյուղից մոտ 9 կմ հս-արլ, 3111,8 մ բարձրության վրա

20. «Կապույտ» լիճ – Սյունիքի մարզ, Մեղրի գետի ակունքներում, Լիճք գյուղից մոտ 8 կմ հս-արմ

21. «Խալաշ» լիճ – Սյունիքի մարզ, Ծղուկ գյուղից 13 կմ հս-արլ, 3005,7 մ բարձրության վրա

22. «Կապուտջուղ» ջրվեժներ – Սյունիքի մարզ, Քաջարան քաղաքից 3.0 կմ արմ, Կապուտջուղ գետակի վրա

23. «Շինուհայր» ջրվեժ – Սյունիքի մարզ, Որոտան գետի ձախ կողմում, Հին Շինուհայրից 0.5 կմ հս-արմ

24. «Աղվան» ջրվեժ – Սյունիքի մարզ, Մեղրի գետի ձախ վտակ Մալև գետակի, լքված Մալև գյուղից 2.0 կմ հվ-արլ

25. «Վարդանաձոր» ջրվեժ – Սյունիքի մարզ, Վարդանաձոր գյուղից 2.5 կմ հս-արմ, Բերդաքար գետի Վարդանաձոր վտակի վրա

26. «Աջիբաջ» ջրվեժ – Սյունիքի մարզ, Գեղի գետի ձախակողմյան Աջիբաջ վտակի վրա, համանուն գյուղից 4 կմ հս-արմ

27. «Շաքի» ջրվեժ – Սյունիքի մարզ, Որոտան գետի ձախակողմյան Շաքի վտակի վրա

28. «Պառավաձոր» ջրվեժ – Սյունիքի մարզ, Բերդաքար գետի ձախակողմյան վտակի վրա, Վարդանաձոր գյուղից 3 կմ հս-արմ

29. «Չոբան» լիճ – Վայոց ձորի մարզ, Ջերմուկ քաղաքից մոտ 15 կմ հս, Արփա գետի աջ վտակի վերին հոսանքում

30. «Օբան» լիճ – Վայոց ձորի մարզ, Բարձրանի գյուղից 3 կմ արլ, 2760 մ բարձրության վրա

31. «Հայելի» լիճ – Վայոց ձորի մարզ, Արտավան գյուղից 2 կմ արլ, 2100 մ բարձրության վրա

32. «Անանուն» լիճ – Վայոց ձորի մարզ, Կապույտ գյուղից 3 կմ հվ-արլ, 2150 մ բարձրության վրա

33. «Պիրոս» լիճ – Վայոց ձորի մարզ, Մարտիրոս գյուղից 0,5 կմ արլ, 1937 մ բարձրության վրա

34. «Մարտիրոս» լիճ (Վերին լիճ) – Վայոց ձորի մարզ, Մարտիրոս գյուղից 1,5 կմ արլ, 2145 մ բարձրության վրա

35. «Ջերմուկ» («Ցոլք»)  ջրվեժ – Վայոց ձորի մարզ, Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի վրա

36. «Քարավազ» ջրվեժ – Վայոց ձորի մարզ, Հեր-Հեր գետի աջակողմյան վտակի վրա, Կարմրաշեն գյուղից 2 կմ արլ

37. «Հեր-Հեր» ջրվեժ -Վայոց ձորի մարզ, Հեր-Հեր գետի վրա, համանուն գյուղից 2.5 կմ հս

38. «Գետիկվանք» – ջրվեժ Վայոց ձորի մարզ, Եղեգիս գետի աջակողմյան վտակի վրա, Վարդանաձոր գյուղից 0.5 կմ արմ

armenian geographic

Ջրաերկրաբանական հուշարձաններ

  1. «Սրբի» կամ «Քառասուն» աղբյուր – Արագածոտնի մարզ, Ապարան քաղաքի կենտրոնում, ծ.մ-ից 1870 մ բարձրության վրա
  2. «Քյահրիզ» աղբյուր- Արագածոտնի մարզ, Գեղաձոր գյուղից5 կմ հվ-արմ, Գեղաձոր գետի վերին հոսանքի տրոգային կրկեսի վերին եզրին
  3. «Գեղաձոր» աղբյուր – Արագածոտնի մարզ, Գեղաձոր գյուղից5 կմ հվ-արմ, Գեղաձոր գետի վերին հոսանքի տրոգային կրկեսում, 9 մ-ից 3000 մ բարձրության վրա
  4. «Ջաղացի» աղբյուր – Արագածոտնի մարզ, Ղազարավան գյուղի հվ ծայրամասում, ծ.մ-ից 1180 մ բարձրության վրա
  5. «Սարանց» աղբյուր – Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում, ծ.մ-ից 1937 մ բարձրության վրա
  6. «Խաչերի» աղբյուր – Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաքի արմ ծայրամասում
  7. «Անանուն» աղբյուր – Գեղարքունիքի մարզ, Ակունք գյուղի տարածքում, ծ.մ-ից 1980 մ բարձրության վրա
  8. «Անանուն» աղբյուր – Գեղարքունիքի մարզ, Լճավան գյուղի տարածքում, ծ.մ-ից 2045 մ բարձրության վրա
  9. «Անանուն» աղբյուր – Գեղարքունիքի մարզ, Կարճաղբյուր գյուղի հվ-արլ եզրին, ծ.մ-ից 1930 մ բարձրության վրա
  10. «Վանքի աղբյուր»  – աղբյուրների խումբ Գեղարքունիքի մարզ, Սարուխան գյուղի հվ ծայրամասում, ծ.մ-ից 1977 մ բարձրության վրա
  11. «Հաղպրտանք» աղբյուր – Կոտայքի մարզ, Հրազդան քաղաքի Վանատուր (Աթարբեկյան) թաղամասի արլ ծայրամասում,  1.5 կմ հս-արմ, ծ.մ-ից 1755 մ բարձրության վրա
  12. «Համով» աղբյուր – Կոտայքի մարզ, Ակունք գյուղի հվ-արմ ծայրամասում, եկեղեցու մոտ, ծ.մ-ից 1450 մ բարձրության վրա
  13. «Քաղցր» աղբյուր – Կոտայքի մարզ, Արզնի գյուղից 150 մ հվ-արմ, Հրազդան գետի ձախ ափին, ծ.մ-ից 1300 մ բարձրության վրա
  14. «Ձորի» աղբյուր – Կոտայքի մարզ, Գողթ գյուղից 0.3 կմ հս-արլ, Գողթ գետի աջ ափին, ծ.մ-ից 1580 մ բարձրության վրա
  15. «Ավազան» աղբյուր – Կոտայքի մարզ, Կաթնաղբյուր գյուղից 0.3 կմ հս-արլ, ծ.մ-ից 1450 մ բարձրության վրա
  16. «Ամասիայի աղբյուր N 1» – Շիրակի մարզ, Ամասիա գյուղից 1.5 կմ հվ-արմ, Ախուրյան գետի կիրճի ձախ ափին, ծ.մ-ից 1735 մ բարձրության վրա
  17. «Ամասիայի աղբյուր N 2» – Շիրակի մարզ, Ամասիա գյուղից 1.5 կմ հվ-արմ, Ախուրյան գետի կիրճի ձախ ափին, ծ.մ-ից 1750 մ բարձրության վրա
  18. «Ամասիայի աղբյուր N 3» – Շիրակի մարզ, Ամասիա գյուղից 1.8 կմ հվ-արմ, Ախուրյան գետի կիրճի ձախ ափին, ծ.մ-ից 1745 մ բարձրության վրա
  19. «Գոմերի տակի աղբյուր» – Շիրակի մարզ, Աշոցք գյուղից հվ-արլ ծայրամասում, ծ.մ-ից 1980 մ բարձրության վրա
  20. «Աչքասար» աղբյուր – Շիրակի մարզ, Բավրա գյուղից 5 կմ հս-արլ, ծ.մ-ից 2430 մ բարձրության վրա
  21. «Զույգաղբյուր» աղբյուր – Շիրակի մարզ, Զույգաղբյուր գյուղից 200 մ արմ, Աշոցք գետակի աջ ափին, ծ.մ-ից 2015 մ բարձրության վրա
  22. «Լուսաղբյուր» աղբյուր – Շիրակի մարզ, Հարթաշեն գյուղից 1.2 կմ արլ, Գյումրի-Տաշիր ավտոճանապարհից 150 մ ձախ, ծ.մ-ից 2030 մ բարձրության վրա
  23. «Անանուն» աղբյուր – Շիրակի մարզ, Հարթաշեն գյուղի դպրոցից 1.8 կմ հս-արլ, ծ.մ-ից 2180 մ բարձրության վրա
  24. «Ջրաղացի» աղբյուրներ – Սյունիքի մարզ, Անգեղակոթ գյուղի հվ-արմ մասում, ծ.մ-ից 1770 մ բարձրության վրա
  25. «Ծործոր» աղբյուրներ – Սյունիքի մարզ, Անգեղակոթ գյուղից 4 կմ հեռավորության վրա, Ծործոր գետի աջ ափին, ծ.մ-ից 1650 մ բարձրության վրա
  26. «Վարդանաձորի» աղբյուրներ – Սյունիքի մարզ, Անգեղակոթ գյուղից 17 կմ հվ-արմ, Սիսիան-Նախիջևան ավտոճանապարհից 160 մ ներքև
  27. «Սմբուլի» աղբյուր – Սյունիքի մարզ, Անգեղակոթ գյուղից հվ-արլ մասում, ծ.մ-ից 1740 մ բարձրության վրա
  28. «Անապատի» աղբյուր – Սյունիքի մարզ, Անգեղակոթ գյուղի հարավային ծայրամասում, ծ.մ-ից 1840 մ բարձրության վրա
  29. «Ջրաղացի» աղբյուր – Սյունիքի մարզ, Բարձրավան գյուղից 0.5 կմ հս-արմ, ծ.մ-ից 1350 մ բարձրության վրա     
  30. «Սևջուր» աղբյուր – Սյունիքի մարզ, Գեղի գյուղի հս ծայրամասում, Գեղի գետի ձախ ափին, ջրաղացի և կամրջի միջև, ծ.մ-ից 1600 մ բարձրության վրա
  31. «Շահբուլաղ» աղբյուր – Սյունիքի մարզ, Դավիթ Բեկ գյուղի հս ծայրամասում, Քաշունի գետի կիրճի աջ ափին, ջրաղացի և կամրջի միջև, ծ.մ-ից 1065 մ բարձրության վրա
  32. «Քյահրիզ» աղբյուր – Սյունիքի մարզ, Նռնաձոր գյուղից 1.5 կմ հս-արլ, ծ.մ-ից 670 մ բարձրության վրա
  33. «Անանուն» աղբյուր – Սյունիքի մարզ, Շաքի գյուղի հս-արմ ծայրամասում, ծ.մ-ից 1685 մ բարձրության վրա
  34. «Մեծ Նովի» աղբյուր – Սյունիքի մարզ, Շինուհայր գյուղից 0.5 կմ հս-արմ, ճամփեզրին, խաչքարի մոտ
  35. «Որոտան» աղբյուր – Սյունիքի մարզ, Որոտան գյուղի հս ծայրամասում
  36. «Կաթնաղբյուր» աղբյուր – Սյունիքի մարզ, Տանձավեր գյուղի հվ-արմ ծայրամասում, անտառի եզրին, Քաշունի գետի աջ ափին, ծ.մ-ից 1570 մ բարձրության վրա
  37. «Սպիտակջուր» աղբյուր – Սյունիքի մարզ, Տանձատափ գյուղից 1.4 կմ հվ, անանուն գետակի ձախ ափին, ծ.մ-ից 1480 մ բարձրության վրա
  38. «Շռան» աղբյուր – Սյունիքի մարզ, Քաշունի գյուղից 1.2 կմ հվ-արլ, ծ.մ-ից 1930 մ բարձրության վրա
  39. «Անանուն» աղբյուր – Սյունիքի մարզ, Քարահունջ գյուղի հվ մասում, սողանքի մարմնի աջ կողմում, ծ.մ-ից 1250 մ բարձրության վրա
  40. «Ջերմուկի» աղբյուրներ – Վայոց ձորի մարզ, Ջերմուկ առողջարանի տարածքում, ծ.մ-ից 2140 մ բարձրության վրա
  41. «Յոթաղբյուր» աղբյուր – Վայոց ձորի մարզ, Ջերմուկ քաղաքից 10 կմ հս-արլ դեպի Ալ լիճ տանող ճանապարհին, Ջերմուկի հրաբխային պլատոյի վրա, ծ.մ-ից 2610 մ բարձրության վրա
  42. «Գրավի» աղբյուր – Վայոց ձորի մարզ, Աղավնաձոր գյուղից 5 կմ հվ, Գրավ գետի հովտում, ծ.մ-ից 1630 մ բարձրության վրա
  43. «Պարույր Սևակ» աղբյուր – Վայոց ձորի մարզ, Աղավնաձոր գետի վերին հոսանքում, ծ.մ-ից 1985 մ բարձրության վրա
  44. «Արտաղբյուր» աղբյուր – Վայոց ձորի մարզ, Եղեգիս գյուղից 2.7 կմ հս-արլ, Եղեգիս գետի աջ ափին, ծ.մ-ից 1840 մ բարձրության վրա
  45. «Ջրովանք» աղբյուր – Վայոց ձորի մարզ, Արփի գյուղից 3 կմ հվ-արլ, Արփա գետի ձախ վտակ Ջրովանք գետակի ակունքում, ծ.մ-ից 1345 մ բարձրության վրա
  46. «Առնետի» աղբյուր – Վայոց ձորի մարզ, Խաչիկ գյուղից 3 կմ հս-արլ, ծ.մ-ից 1780 մ բարձրության վրա
  47. «Բազմաղբյուր» աղբյուրներ – Վայոց ձորի մարզ, Հերհեր գյուղի մոտ, ծ.մ-ից 1508 մ բարձրության վրա
  48. «Մոզ» աղբյուր – Վայոց ձորի մարզ, Մալիշկա գյուղից 2.5 կմ արլ, Արփա գետի կիրճի աջ ափին, ծ.մ-ից 1170 մ բարձրության վրա

armenian geographic

Երկրաբանական հուշարձաններ

  1. «Տափակ Բլուր» լիպարիտային գմբեթ – Արագածոտնի մարզ, Թաթուլ գյուղից 2.0 կմ հվ-արմ
  2. «Բազալտե արև» եզակի ճառագայթաձև անջատում – Արագածոտնի մարզ, Բյուրական գյուղից 7 կմ հս, Արխաշան գետի ձախափնյա մասում Ամբերդ ամրոցի մոտ
  3. «Տատիկ» քարե բնական քանդակ – Արագածոտնի մարզ, Դաշտադեմ գյուղի հվ-արլ եզրին
  4. «Փոքր Արտենի» հրաբուխ – Արագածոտնի մարզ, Արևուտ գյուղից 2.5 կմ հվ-արմ
  5. «Քարե կարկուտ» տեքստուրային առանձնահատուկ ներփակումներ – Արագածոտնի մարզ, Սարալանջ գյուղից մոտ 3.0 կմ հս-արմ
  6. Արայի լեռան խառմնացուկներ – Արագածոտնի մարզ, Սարալանջ գյուղից 4.5 կմ հվ-արմ, Արայի լեռ, հրաբխի հարավային լանջերին
  7. «Անանուն» էրոզիոն աշտարակ – Արագածոտնի մարզ, Սարալանջ գյուղից 4 կմ արմ, Արայի լեռան հրաբխի խառնարաննարանը
  8. «Անանուն» ժայռ – Արագածոտնի մարզ, Արտաշավան գյուղից 6 կմ հս-արլ
  9. «Չինգիլային դաշտ» քարե կուտակումներ – Արագածոտնի մարզ, Քուչակ գյուղից մոտ 1.5 կմ հս-արմ, «Էլոյի բերդ» տանող ճանապարհին
  10. «Մեծ Արտենի» էքստրուզիվ կոն – Արագածոտնի մարզ, բնապատմական համալիր Մեծ Արտենի լեռ (2047մ), քարեդարյան (օլիգոցեն) հասակի եզակի հնագիտական հուշարձաններ
  11. «Անձավիկ» քարանձավ – Արարատի մարզ, Վեդի քաղաքից մոտ 20 կմ հս-արլ, Ուխտուակունք գետի աջ ափին, Դարբանդ գետի հետ միախառնման տեղից 08 կմ հոսանքով վեր, 40 մ գետի հունից բարձր, ծ.մ-ից 2100 մ բարձրության վրա
  12. «Դաշտաքար» քարանձավ – Արարատի մարզ, Դաշտաքար գյուղից 2 կմ հվ, Անահավատքար լեռան հս լանջին, հիմքից 400 մ բարձրության վրա
  13. «Խոր հոր» անձավային համակարգ – Արարատի մարզ, Շաղափ գյուղից 3 կմ հս-արլ, ծ.մ-ից 2200 մ բարձրության վրա
  14. «Անանուն» շերտավոր նստվածքներ – Արարատի մարզ, Տիգրանաշեն-Պարույր Սևակ գյուղերի ճանապարհի 17-րդ կմ-ի վրա
  15. «Անանուն» անտիկլինալ ծալք – Արարատի մարզ, Երևան-Մեղրի խճուղու 81-րդ կմ (Տիգրանաշեն-Պարույր Սևակ հատվածի 15-րդ կմ)
  16. «Անանուն» ծալքավոր ստրուկտուրա – Արարատի մարզ, Երևան-Մեղրի խճուղու 81-րդ կմ (Տիգրանաշեն-Պարույր Սևակ հատվածի 15-րդ կմ)
  17. «Անանուն» ծալքագոյացման մերկացում – Արարատի մարզ, Ուրցաձոր գյուղից 4,5 կմ դեպի հս, Վեդի գետի աջ ափին
  18. «Հորթունի» բրածո ֆլորա – Արարատի մարզ, Զանգակատուն գյուղից 8 կմ հս-արլ
  19. «Ջերմանիսի» բրածո ֆլորա -Արարատի մարզ, Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ գետի հոսանքով վեր, նախկին Ջերմանիս գյուղատեղիի մոտակայքում
  20. «Վեդի գետի ավազանի» բրածո ֆաունա – Արարատի մարզ, Վեդի գետի ավազան, Ուրցաձոր գյուղից 15 կմ հս-արլ
  21. «Սևկատար» հրաբուխ – Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաքից 20 կմ արլ
  22. «Աժդահակ» հրաբուխ – Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաքից 25 կմ հվ-արմ
  23. «Անանուն» ծալքավորում – Գեղարքունիքի մարզ, Սևանա լճի հս-արլ ափին, երկաթուղու պաստառի հատվածում, Սևան քաղաքի մոտ 45 կմ հեռավորության վրա
  24. «Քարե ծով» քարացրոններ (չինգիլներ) – Գեղարքունիքի մարզ, Լճաշեն գյուղից 1 կմ դեպի խարամային քարհանք
  25. «Անանուն» հրաբխային արտահայտված շերտավորություն – Գեղարքունիքի մարզ, Լճաշեն գյուղից 1 կմ հվ, հրաբխային խարամների գործող քարհանքի մոտ
  26. «Արմաղան» հրաբուխ – Գեղարքունիքի մարզ, Մադինա գյուղից 3.5 կմ արմ
  27. «Հայրավանք» բրածո ֆաունա – Գեղարքունիքի մարզ, Հայրավանք գյուղից 2-3 կմ հս-արլ
  28. «Անանուն» զոլավոր դայկաներ – Լոռու մարզ, Լալվար գետի կիրճ
  29. «Անանուն» դայկաների համակարգ – Լոռու մարզ, Գարգառ գյուղից 5 կմ հվ, Պուշկինի լեռնանցքի մոտ
  30. «Գետնանձավ» անձավային թունել – Լոռու մարզ, Լոռիբերդ գյուղից 2 կմ հվ-արլ, Ձորագետի ձախ ափին, հունից 40 մ բարձրության վրա
  31. «Անանուն» խզվածքներ – Կոտայքի մարզ, Եղվարդ ավանից հվ, ավազահանքի մոտ
  32. Թագավորանիստ խարամային կոնի պեմզաների և խարամների կոնտակտ – Կոտայքի մարզ, Եղվարդ քաղաքից 3.5 կմ դեպի հարավ
  33. «Թագավորանիստ» խարամային կոն – Կոտայքի մարզ, Եղվարդ ավանից 3 կմ հվ, Աշտարակ տանող խճուղու ձախ կողմում
  34. «Պեռլիտե փիղ» քարե քանդակ – Կոտայքի մարզ, Չարենցավան քաղաքից 2 կմ հվ
  35. «Անանուն» բյուրեղային թերթաքարերի ու վերին կավճի կրաքարերի կոնտակտ – Կոտայքի մարզ, Բջնի գյուղի արևմտյան ծայրամասում
  36. «Ծակ քար» բնական թունել – Կոտայքի մարզ, Բջնի գյուղի մատույցներում, Հրազդան գետի ձախ ափին
  37. «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ – Կոտայքի մարզ, Գառնի գյուղից մոտ 1.0 կմ հվ-արլ, Ազատ գետի կիրճում
  38. «Անանուն» քարայր սյունաձև բազալտներում – Կոտայքի մարզ, Գառնի գյուղից մոտ 1,0 կմ հվ-արլ, Ազատ գետի կիրճում
  39. «Անանուն» լանջային էրոզիա – Կոտայքի մարզ, Ազատ գետի աջակողմյան ափերին
  40. «Անանուն» լավային ծալքեր – Կոտայքի մարզ, Գառնի գյուղից մոտ 1.0 կմ հվ-արլ, Ազատ գետի կիրճում
  41. «Հատիս» հրաբուխ – Կոտայքի մարզ, Զովաշեն գյուղից 2.0 կմ արլ
  42. «Անանուն» խորշեր – Կոտայքի մարզ, Գողթ գյուղից մոտ 3.0 կմ հս-արլ
  43. «Ավազան» հրաբխային գմբեթ – Կոտայքի մարզ, Կարենիս գյուղից 1.5 կմ հս-արլ
  44. «Կարենիս» հրաբխային գմբեթ – Կոտայքի մարզ, Կարենիս գյուղից 0.5 կմ հս-արլ
  45. «Անանուն» ապարների բնորոշ մերկացում -Կոտայքի մարզ, Նուռնուս գյուղի և Արգելի ՀԷԿ-ի միջև
  46. «Անանուն» օբսիդիանի ելքեր – Կոտայքի մարզ, Ջրաբեր գյուղից մոտ 1.5 կմ հս-արմ, Երևան-Սևան խճուղու աջ կողմում
  47. «Անանուն» քարե կուտակումներ – Կոտայքի մարզ, Քաղսի գյուղի հվ-արմ եզրին, Հրազդանի կիրճում
  48. «Գութանասար» հրաբուխ – Կոտայքի մարզ, Ֆանտան գյուղից 3 կմ հվ
  49. «Լեռնահովիտ» քարային կուտակումներ – Կոտայքի մարզ, Ֆանտան գյուղից 4-5 կմ հվ-արլ, «Թեզխարաբ»
  50. Ձորաղբյուրի (Մանգյուսի) բրածո ֆլորա – Կոտայքի մարզ, գյուղ Ձորաղբյուր
  51. «Ամասիայի» քարանձավ – Շիրակի մարզ, Ամասիա գյուղից 1.5 կմ արլ, Ախուրյան գետի կիրճի աջ ափին, նրա հունից 80 մ բարձրության վրա, ծ.մ-ից 2000 մ բարձրության վրա
  52. «Կրիա» քարե բնական քանդակ – Շիրակի մարզ, Երևան-Գյումրի խճուղու ձախ կողմում, Լանջիկ և Մարալիկ բնակավայրերի միջև
  53. «Սատանա» բնական քանդակ – Սյունիքի մարզ, Գորիս քաղաքից մոտ 1,0 կմ հս-արլ, Գորիս-Ստեփանակերտ խճուղու ձախ կողմում
  54. «Անանուն» ժայռ-մնացուկներ – Սյունիքի մարզ, Գորիս քաղաքի շրջակայքում
  55. «Անանուն» ռելիեֆի փոքր ձևեր – Սյունիքի մարզ, Քաջարանի հանքային ջրի աղբյուրից հս-արլ, Ողջի գետի ձախ ափին
  56. «Անանուն» ռելիեֆի փոքր ձևեր – Սյունիքի մարզ, Սիսիան քաղաքի հս-արլ եզրին
  57. «Մալևի ինտրուզիա» ներժայթուկ – Սյունիքի մարզ, Մեղրիի ենթատարածք, Ալվանք գյուղից մոտ 1-1,5 կմ հս, լքված Մալև
  58. «Անանուն» ապարների մերկացումներ – Սյունիքի մարզ, Երևան-Սիսիան խճուղու 180-181 կմ-ի ձախ և աջ կողմերում
  59. «Խորձոր» V-աձև կիրճ – Սյունիքի մարզ, Խնածախ գյուղից 1.5-2.0 կմ հս-արլ
  60. Անանուն» էրոզիոն ռելիեֆ – Սյունիքի մարզ, Խնածախ գյուղից 2,5 կմ հս-արլ, Բերձոր տանող ճանապարհի ձախ կողմում
  61. «Անանուն» սյունաձև բազալտներ – Սյունիքի մարզ, Հալիձոր գյուղից 2 կմ արմ, Որոտանի կիրճում
  62. «Անանուն» ապլիտային դայկաներ – Սյունիքի մարզ, Կապան քաղաքից 30-35 կմ հվ
  63. «Հերթ» որմնաքանդակ – Սյունիքի մարզ, Սիսիան քաղաքից 3 կմ հս-արմ, «Շաքի» ջրվեժի մոտ
  64. «Փղի ճտեր» որմնաքանդակ – Սյունիքի մարզ, Կապան քաղաքից մոտ 25 կմ հվ, «Շիկահող» պետարգելոց տանող ճանապարհին
  65. «Անանուն» սյունաձև բազալտներ – Սյունիքի մարզ, Որոտան գյուղի հվ-արմ եզրին
  66. «Անանուն» սյունաձև բազալտներ – Սյունիքի մարզ, Որոտան գյուղի հվ-արմ եզրին
  67. «Շիշքար» (Բաղաքար) դայկա – Սյունիքի մարզ, Բաղաքար գետի աջ և ձախ կողմերում
  68. «Անանուն» բուրգանման մնացուկներ – Սյունիքի մարզ, Վերիշեն գյուղից 2 կմ հս, Գորիս-Խոզնավար ճանապարհի ձախ կողմում
  69. «Սատանի կամուրջ» բնական կամուրջ – Սյունիքի մարզ, Տաթև գյուղից 2,5 կմ հս-արլ
  70. «Բնական թունել» – Սյունիքի մարզ, Քարահունջ գյուղի մոտ, Գորիս-Կապան խճուղու վրա
  71. «Ագարակի» բրածո ֆլորա – Սյունիքի մարզ, Ագարակ քաղաք
  72. «Շամբի» բրածո ֆլորա և ֆաունա – Սյունիքի մարզ, Շամբ գյուղից 500 մ հս-արմ, Որոտան գետի ձախ ափին, 1300 մ բարձրության վրա
  73. «Բլրաբերդ» հրաբխային գմբեթ – Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր-Վայք ճանապարհի աջ կողմում
  74. «Սատանայի աշտարակ» սյունաձև բազալտներ – Վայոց ձորի մարզ, Վայք-Ջերմուկ հին ճանապարհին, Արփա գետի կիրճում
  75. «Բախտի կամար» բնական քարե թունել – Վայոց ձորի մարզ, Ջերմուկ քաղաք, Արփա գետի կիրճում
  76. «Անանուն» որմնաքանդակներ – Վայոց ձորի մարզ, Երևան-Գորիս խճուղու ձախ կողմում, Ջերմուկ տանող ճանապարհից 44 մ դեպի Գորիս
  77. «Անանուն» լավային ծալքեր – Վայոց ձորի մարզ, Ջերմուկ քաղաքից 5 կմ հվ-արլ
  78. «Վարդան Մամիկոնյան» քարե քանդակ – Վայոց ձորի մարզ, Կեչուտի ջրամբարից 2 կմ հվ, Արփա գետի կիրճում, Վայք-Ջերմուկ հին ճանապարհին
  79. «Ցիցքար» ժայռագագաթ – Վայոց ձորի մարզ, Վայք քաղաքից 0.5 կմ հս-արմ
  80. «Տորք Անգեղ» քարե քանդակ – Վայոց ձորի մարզ, Ագարակաձոր գյուղից 1.5 կմ հվ-արլ, Անապատե վայրում
  81. «Սֆինքս» քարե քանդակ – Վայոց ձորի մարզ, Ագարակաձոր գյուղ, Գրավ գետի կիրճում
  82. «Սպիտակ քար» ժայռ-մնացուկ – Վայոց ձորի մարզ, Աղավնաձոր գյուղից 3 կմ հս-արմ, Աղավնաձոր-Ելփին ճանապարհի աջ կողմում
  83. «Անանուն» տեկտոնական խախտում – Վայոց ձորի մարզ, Արենի գյուղի արլ մասում, Արփա գետի ձախ ափին
  84. «Պահակային աշտարակ», էրոզիոն ժայռ-մնացուկ – Վայոց ձորի մարզ, Վայք-Ջերմուկ հին ճանապարհին, Արփա գետի կիրճում, Գնդեվազ գյուղի դիմաց
  85. «Անանուն» դայկա – Վայոց ձորի մարզ, Գնդեվազ գյուղից 1-1.5 կմ հս-արլ, Արփա գետի կիրճում, Վայք-Ջերմուկ հին ճանապարհին
  86. «Անանուն» դայկաներ – Վայոց ձորի մարզ, Գնդեվազ գյուղից 4 կմ հս-արլ, Արփա գետի կիրճում, Վայք-Ջերմուկ հին ճանապարհին
  87. «Անանուն» սյունաձև անջատմամբ բազալտներ – Վայոց ձորի մարզ, Գոմք գյուղի հս-արլ մասում, ձորակի աջ կողմում
  88. «Անանուն» դայկա – Վայոց ձորի մարզ, Ելփին գյուղի հվ եզրին
  89. «Անանուն» խզվածքային կառուցվածք – Վայոց ձորի մարզ, Ելփին գյուղի արմ ծայրամասում
  90. «Անանուն» քարե քանդակներ – Վայոց ձորի մարզ, Խնձորուտ գյուղից 2.0 կմ հս, Զառիթափ-Խնձորուտ ավտոճանապարհի երկու կողմում
  91. «Վայոցսար» (Դալիկ) հրաբուխ – Վայոց ձորի մարզ, Կարմրաշեն գյուղից 3.0 կմ հվ-արմ
  92. «Անանուն» լավային հոսք – Վայոց ձորի մարզ, Շատին գյուղից 0.5 կմ արլ
  93. «Անանուն» դայկայանման մարմին – Վայոց ձորի մարզ, Վերնաշեն գյուղից հս
  94. «Գետիկվանքի» բրածո ֆլորա – Վայոց ձորի մարզ, Գետիկվանք գյուղից 3 կմ հս-արլ,2240 մ բարձրության վրա
  95. «Ազատեկի» բրածո ֆլորա – Վայոց ձորի մարզ, Ազատեկ գյուղի մոտ
  96. «Մոլլաքար» ժայռ – Տավուշի մարզ, Իջևան քաղաքից մոտ 10 կմ հվ-արմ, Իջևան-Երևան խճուղու ձախ կողմում
  97. «Անանուն» պլագիոգրանիտներ – Տավուշի մարզ, Բերդ ավանից 6.5 կմ հվ-արմ, անտառտնտեսության մոտ
  98. «Անանուն» դայկայանման մարմիններ – Տավուշի մարզ, Բերդ ավանի հս-արմ եզրին
  99. «Անանուն» փոխակերպարային (մետամորֆիզացված) թերթաքարեր – Տավուշի մարզ, Վարագաձոր գետի վերին հոսանքում, Բերդ քաղաքից մոտ 20 կմ հվ-արմ
  100. «Կալաքար» լեռ – Տավուշի մարզ, Ծաղկավան գյուղից 1.5 կմ հվ
  101. Անանուն» սյունաձև էքստրուզիվ մարմին` նեկկ – Տավուշի մարզ, Ծաղկավան գյուղից 2 կմ հվ
  102. «Անանուն» դայկայանման մարմիններ – Տավուշի մարզ, Նավուր գյուղից 1.5 կմ հվ-արլ, Տավուշ գետի ձախ վտակի հովտում
  103. «Փայտասար» քարանձավների համալիր – Տավուշի մարզ, Կողբ գյուղից 4 կմ հարավ
  104. «Անանուն» կվարցային դիորիտներև գաբրո-դիորիտներ –  Տավուշի մարզ, Նավուր գյուղից 1.5 կմ հվ-արլ, Տավուշ գետի կիրճի աջ լանջին
  105. «Անանուն» շերտագրական մերկացում – Տավուշի մարզ, Չինչին գյուղի հվ-արլ եզրին
  106. «Անանուն» սանդղափուլ քարափներ – Տավուշի մարզ, Չինչին գյուղից 2.0 կմ հվ-արմ
  107. «Օձաքար» լեռնագագաթ – Տավուշի մարզ, Պառավաքար գյուղից 3 կմ հս-արմ, Վաղաշեն տանող ճանապարհի աջ կողմում
  108. «Անանուն» սյունաձև բազալտներ – քաղ. Երևան, Հրազդանի կիրճի ձախափնյա մասում, Սբ. Սարգիս եկեղեցու մոտ
  109. «Անանուն» սյունաձև բազալտներ – քաղ. Երևան, Հրազդանի կիրճի ձախափնյա մասում մանկական ե/գ տանող թունելի արմ ճակատամուտքի մոտ

Նորայր Հովհաննիսյան

Նորայր Հովհաննիսյան

Մասնագիտությամբ անասնաբույժ-փորձագետ եմ: Լուսանկարել սկսել եմ 2015 թվականից: Սիրում եմ լուսանկարել մարդկանց ու բնապատկերներ: Սկսել եմ արշավել 2013 թվականից, ArmGeo-ին միացել եմ 2016 թվականից: Ճանապարհորդելն ու արշավելը համարում եմ հանգստի լավագույն ձևերից մեկը, լուսանկարների միջոցով փորձում եմ արտացոլել այն գեղեցկությունը ու ապրումները որ զգում եմ արշավելու և բնության հետ հարաբերվելու ընթացքում:

Շիրակի լեռներ
Շիրակի լեռներ
Շիրակի լեռներ
Շիրակի լեռներ
Դդմասար
Դդմասար
Դժոխքի ձոր
Դժոխքի ձոր
Ցուլասար
Ցուլասար
Գոշի լիճ
Գոշի լիճ
Սողանքները ՀՀ-ում
Սողանքները ՀՀ-ում
Ուրասար լեռ
Ուրասար լեռ
Ախուրյանի ջրամբար
Ախուրյանի ջրամբար
Պարզ լիճ
Պարզ լիճ
Արփայի կիրճ
Արփայի կիրճ
Ուրասար
Ուրասար

Մեր ակումբի անդամները

Էջ 90 / 105«‹8889909192›»

armenian_geographic

Adventure Travel Company
From first step to worldwide expeditions
☎️ +37443 00 5165 (Telegram, WhatsApp)
Check out our upcoming events below

2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ: Վ 2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ:
Վերելքի օրերն են`
• 26.07-01.08
• 01.08-07.08
• 07.08-13.08 (6-օրյա ծրագիր)
• 16.08-22.08
• 22.08-28.08
Ամենամեծ թվով մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահել են մեզ: Ամրագրիր վերելքդ հիմա:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն տանն ես:
Կիրակի` 25.10.26 Գնում ենք վայելելու տավուշյան գե Կիրակի` 25.10.26
Գնում ենք վայելելու տավուշյան գեղեցիկ գույներն ու քայլելու Երեք բազեների արահետով:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։ 2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։
Այս նոր և բացառիկ ճամփորդության շրջանակում բարձրանալու ենք երեք երկրների երեք ամենաբարձր գագաթները։
📩Մանրամասների համար թող մեկնաբանություն կամ գրիր մեր էջին:
⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պ ⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պարզապես ուղևորություն։ 
Հայտնի մարդկանց մտքերը ճամփորդությունների, նոր բացահայտումների ու լեռների մասին։
🥾Join our upcoming hikes 📌On Saturday - 24․10․26 🥾Join our upcoming hikes
📌On Saturday - 24․10․26 
From Goshavank to Khachardzan
Length of the route: 16 km
Altitude gain: 500 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9 500 AMD per person
—————————————————
📌On Saturday - 24․10․26 
Ascent to Mt. Ara from the Northern Route 
Length of the route: 17 km
Altitude gain: 900 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:00 AM
Price: 9000 AMD per person
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Ascent to Mt. Vitasar 
Length of the route: 22 km
Altitude gain: 1200 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 06:30
Price: 9 500 AMD 
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Three Hawks’ Trail 
Length of the route: 15 km
Altitude gain: 650 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9500 AMD per person
—-——————————————————
📌On October 30 - November 1 
Ascent to Mt. Gombak 
Length of the route: 16 km
Altitude gain: 1700 m 
Meeting point: Komitas ave., “Yerevan City” supermarket
Meeting time: 07:30 AM
Price: 38 000 AMD per person
—————————————————-
📌Ararat 2027 
From July to August
📩For booking as well as for all the questions you can write us or call: 043 00 5165
Շաբաթ` 24.10.26 Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնո Շաբաթ` 24.10.26
Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնում է անտառային գեղեցիկ արահետով:
📩Այս աշնանային արշավին միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
The last day in Nepal. Exploring Kathmandu. The last day in Nepal. Exploring Kathmandu.
🏔️Խոսում են մեր ուղեկցորդները @arpiatou-ն պատմում 🏔️Խոսում են մեր ուղեկցորդները
@arpiatou-ն պատմում է, թե ինչպես ընտրել ճիշտ արշավային ձեռնափայտեր և ինչպես օգտագործել դրանք, որպեսզի արշավն ավելի հեշտ դառնա։ 🥾
Follow on Instagram
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu
[email protected]    +374 43 00 51 65
    FacebookInstagramYoutube
© 2012–2026 Armenian Geographic
Scroll to top Scroll to top Scroll to top