Մաչու Պիկչու. Ինկերի կորուսյալ քաղաք
Ճամփորդության ծրագիրն ըստ օրերի՝
Օր 1։ Երևան – Լիմա
Ժամանում Լիմայի միջազգային օդանավակայան և տեղափոխում դեպի հյուրանոց։
Օր 2։ Լիմա – Կուսկո
Լիմայից ներքին թռիչքով կուղևորվենք Կուսկո քաղաք, որը գտնվում է 3399 մետր բարձրության վրա։ Թռիչքը կտևի մոտ մեկ ժամ։ Ժամանակ կունենանք հանգստանալու և կլիմայավարժեցման համար։
Օր 3։ Մարաս և Մորեյ, Օլլանտայտամբո
Մեր առաջին կանգառը կլինի Մորայի հնագիտական համալիրում, որը ինկերի կայսրության ամենակարևոր գյուղատնտեսական կենտրոններից մեկն է։ Այստեղ կտեսնենք հսկայական, ամֆիթատրոնի ձևով կառուցված շրջանաձև հողահարթակները՝ տարբեր խորություններով։ Այս հողահարթակների յուրաքանչյուր մակարդակ ունի տարբեր միկրոկլիմա։
Այնուհետև մեր երկրորդ կանգառը կլինի Մարասի աղահանքերում, որոնք հայտնի են իրենց ավելի քան 3000 աղի ավազաններով՝ կառուցված լեռան լանջին։ Այս աղահանքերը մինչ օրս շահագործվում են տեղացի ընտանիքների կողմից՝ հին մեթոդներով։
Դրանից հետո կուղևորվենք Օլլանտայտամբո՝ կրոնական և ռազմական կարևոր կենտրոններից մեկը: Հայտնի է իր զանգվածային ճարտարապետական կառույցներով և քաղաքի յուրահատուկ նախագծմամբ։
Օր 4։ Ինկերի արահետ
Այսօր կսկսենք մեր արշավը Ինկերի արահետով։ Մենք կքայլենք լեգենդար Ինկերի արահետի մի հատվածով, կհասնենք Արևի դարպաս (Ինթի Պունկու), որտեղից կբացվի Մաչու Պիկչուի պանորամային տեսարանը։ Կավարտենք օրը Ագուաս Կալիենտեսում, որտեղ էլ կունենանք գիշերակաց:
- Արշավի տևողությունը՝ 5-6 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 12 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 500 մ
Օր 5։ Մաչու Պիկչու
Այս օրը մեր ճանապարհը տանում է դեպի Պերուի ամենախորհրդանշական և առեղծվածային հնավայրերից մեկը՝ Մաչու Պիկչու։ Կծանոթանանք Մաչու Պիկչուի կառուցման պատմությանը, դրա դերը ինկերի քաղաքակրթության մեջ և կբացահայտենք բազմաթիվ հետաքրքիր մանրամասներ, որոնք թաքնված են այս քարե քաղաքում։ Շրջայցի ընթացքում կայցելենք հիմնական հատվածները՝ Աստվածային արևի տաճար, արքայական դամբարան և այլ ուշագրավ անկյուններ:
Շրջայցից հետո կունենաք ազատ ժամանակ՝ ուսումնասիրելու տարածքը, վայելելու բնությունն ու առեղծվածային մթնոլորտը, լուսանկարելու և զգալու Մաչու Պիկչուի կախարդանքը։
- Արավի տևողությունը՝ 2 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 4 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 500 մ
Օր 6։ Հումանթայ լիճ
Այսօր մեզ սպասվում է աննկարագրելի գեղեցիկ և ոգեշնչող արշավ դեպի Պերուի ամենահիասքանչ ալպյան լճերից մեկը՝ Հումանթայ։ Առավոտյան շուտ մեկնում ենք դեպի Սորայպամպա գյուղ, որը գտնվում է ծովի մակարդակից շուրջ 3900 մ բարձրության վրա։ Այստեղից կսկսենք մեր մոտ 2 ժամ տևողությամբ վերելքը դեպի Հումանթայ լիճը՝ ծովի մակարդակից 4200 մ բարձրության վրա։
Ճանապարհին կվայելենք Անդերի լեռների հիասքանչ բնապատկերները, սառցադաշտերն ու վայրի բնությունը։ Հումանթայ լիճը կդիմավորի մեզ իր զմրուխտագույն ջրերով՝ արտացոլելով շրջապատի սպիտակ լեռնագագաթները։ Այստեղ կունենանք ժամանակ՝ հանգստանալու, լուսանկարվելու և լեռնային տեսարանները վայելելու։
- Արշավի տևողությունը՝ 2-3 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 6-7 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 400 մ
Օր 7։ Ծանոթացում տեղի մշակույթին
Այսօր կայցելենք Միսմինայի համայնք։ Հնարավորություն կունենանք ներգրավվել տեղի մշակույթի մեջ և ծանոթանալ ավանդական անդյան կենսակերպին։ Համայնք տանող ճանապարհին կայցելենք Ռակչի դիտակետը, որտեղից կհիանանք Ինկերի Սուրբ հովտի տպավորիչ համայնապատկերով։
Միսմինայում մեզ կդիմավորեն ջերմ ընդունելությամբ՝ ուղեկցված երաժշտությամբ և ուրախ ազգային պարերով, այնուհետև կհրավիրեն մասնակցելու համայնքի ավանդական առօրյա գործերից որևէ մեկին։
Օր 8։ Ծիածան լեռ (5036 մ)
Մեր օրը կսկսենք վաղ առավոտյան՝ մեկնելով Կուսկո քաղաքից դեպի արշավի մեկնարկային կետը, որը գտնվում է մոտ 4600 մ բարձրության վրա։ Ճանապարհը դեպի գագաթ տևում է մոտ 1.5–2.5 ժամ՝ կախված խմբի ֆիզիկական պատրաստվածությունից։
Արշավի ընթացքում կտեսնենք ալպիական մարգագետիններ, վայրի ալպականեր և հիասքանչ լեռնային բնապատկերներ։ Երբ հասնենք մոտ 5000 մ բարձրության վրա գտնվող գագաթին, մեր առջև կբացվի գունագեղ լեռների կախարդական տեսարանը՝ բնական հանքանյութերի շնորհիվ առաջացած վառ շերտերով։
- Արշավի տևողությունը՝ 2 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 6 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 400 մ
Օր 9։ Լիմա
Այսօր կվերադառնանք Լիմա և կունենանք ազատ օր քաղաքում։
Օր 10։ Վերադարձ
Կուղևորվենք դեպի օդանավակայան և կվերադառնանք Հայաստան։
Մասնակցության արժեքը՝ USD (համարժեք դրամ)
Արժեքը ներառում է՝
- Թռիչք Լիմա – Կուսկո – Լիմա
- Տեղացի գիդի ծառայությունը
- Տրանսպորտն ըստ ծրագրի
- Գիշերակացը և նախաճաշը հյուրանոցներում
- Բոլոր մուտքավճարները
Արժեքը չի ներառում՝
Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։
Առաջիկա արշավներ