մերն է

Մերն է / Լեռնային նախագիծ

Հայկական աշխարհագրական նախագիծը շեշտը դնում է բնական հուշարձանների և աշխարհագրական օբյեկտների հետ ծանոթությանը: Հայաստանի նման ռելիեֆ ունեցող երկրում մեր բնության հետ ծանոթանալու և ակտիվ հանգստի լավագույն միջոցն ենք համարում լեռնային տուրիզմը:

Անցած տարիների մեր գործունեության ընթացքում հնարավորություն ունեցանք բացահայտելու մեր համար շատ բնության հրաշքներ: Հետևելով մեր որդեգրած լեռնային արշավներին և համախմբելով շատ լավ մարդկանց, ովքեր սիրում են լեռները և կիսում են մեր հայացքները, առաջարկում ենք շարունակել լեռնագնացությունների շարքը` բարձրանալով Հայաստանի բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր գագաթները:

Նոր նախագիծ` «Մերն է»

Բարձրանալու ենք հայկական լեռնաշղթաների, բարձրավանդակների, լեռնավահանների ու լեռնազանգվածների ամենաբարձր կետերը Ջավախքից մինչև Դիզակ: Արկածներ որոնողներին հատկապես կհետաքրքրի այս ծրագրում տեղ գտած էքսպեդիցիոն բնույթ կրող արշավները: Այսինքն բարձրանալու ենք և ուսումնասիրենք լեռներ, որոնց մասին գրեթե տեղեկություն չունենք: Բացահայտելու ենք մեզ համար նոր բարձունքներ, ծանոթանանք բնաշխարհին, հարակից գյուղերին, բնակչությանը, բնական ու պատմամշակութային հուշարձաններին:

Ծրագիրը բաց է բոլոր արշավականների, լեռների սիրահարների համար: Մասնակցել կարող եք ձեր նախընտրած արշավին:

Միանալով այս միջոցառմանը տեղեկացված կլինեք այս ծրագրի շրջանակներում իրականացվող առաջիկա վերելքների մասին: Նոր վերելքների հայտարարությունները կտեղադրվեն նաև այստեղ:

Ստորև ներկայացվում է լեռների ցանկը` լեռնաշղթա – բարձր կետ սկզբունքով: Հաջորդականությունը պատահական է:

Վիրահայոց լեռներ – Լալվար 2543 մ

Շիրակի լեռներ — Ցուլասար 2556 մ

Բազումի լեռներ – Ուրասար 2992 մ

Միափորի լեռներ – Միափոր 2993 մ

Փամբակի լեռներ – Թեժ լեռ 3101 մ

Արագած լեռնազանգված – Հյուսիսային գագաթ 4090 մ

Ծաղկունյաց լեռներ – Թեղենիս 2851 մ

Արեգունու լեռներ – Պուտաքար, Կարկտասար 2743 մ

Արջաքարի լեռներ — Արտանիշ 2460

Գեղամա լեռնավահան – Աժդահակ 3597 մ

Քարկատարի լեռներ — Քարկատար լեռ 2961 մ

Ուրծի լեռներ – Ուրծ 2445 մ

Ծղուկի լեռնազանգված – Թրասար 3594 մ

Իշխանասար լեռնազանգված — մեծ Իշխանասար 3550 մ

Արայի լեռ լեռնազանգված — 2605մ

Բարգուշատի լեռներ – Արամազդ 3392 մ

Խուստուփ-Կատարի լեռնազանգված – Խուստուփ 3210 մ

Կարմրակողի լեռներ — Կարմրակող լեռ 2712 մ

Գուգարաց լեռներ – Դժարսար 2244 մ

Բովաքարի լեռներ — Բովաքար 3016 մ

Վարդենիսի լեռներ – Վարդենիս 3522 մ

Մեղրու լեռներ — Բաղացսար 3249 մ

Արցախի լեռներ — Կուսանաց լեռ 2832 մ, Մեծ Քիրս 2724 մ, Դիզափայտ 2478 մ

Գնդասար լեռնազանգված — Գնդասար 2878 մ

Իջևանի լեռներ — Սառցապատ 2532 մ

Արջուտի թամքոց լեռներ — Նժույգ լեռ 2470 մ

Արևելյան Սևանի լեռներ – Ծարասար 3427 մ

Թեքսարի լեռներ – Սեմասար 3379 մ

Տասանորդի լեռներ — Տասանորդ լեռ 2535 մ

Սպիտակի լեռներ — Փոքր Թոդոր լեռ 2540 մ

Արջանոցի լեռներ — Ձոր լեռ 2628 մ

Կոտուցի լեռներ — Կոտուց լեռ 2061 մ

Վահագնի լեռներ — Քարհատ լեռ 2230 մ

Գութանասար-2300 մ, Հատիս-2529 մ, Արմաղան – 2829 մ, Վայոց սար-2586 մ, Արտենի — 2041 մ

Ճանաչենք, որ սիրենք:

Comments

comments