Վերելք Սիս և Մասիս
Հուլիսի 21-26-ը կիրականացնենք լեռնային ծրագիր, որի շրջանակում հնարավորություն կունենաք բարձրանալու Հայկական լեռնաշխարհի երկու խորհրդանշական գագաթները՝ Սիսն ու Մասիսը։
Օր 1: Երևան – Անի – Բայազետ
Երևանից շարժվում ենք գիշերը: Ուղևորվում ենք հայ-վրացական սահման: Անցնելով Բավրայի անցակետը ուղևորվում ենք դեպի վրաց-թուրքական սահման (Կարծախի անցակետ): Դեպի Կարս տանող ճանապարհն անցնում է գեղատեսիլ Ծովակ Հյուսիսո լճի կողքով։
Առաջին կանգառը կլինի Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անիում: Անիում շրջայցից հետո ուղևորվում ենք Բայազետ:
Գիշերակացը հյուրանոցում:
Առաջին օրվա համար ձեզ հետ ունեցեք սնունդ։ Բայազետում կլինենք երեկոյան։ Ճանապարհին սնվելու համար հարմար կանգառներ չունենք։
Օր 2։ Վերելք Սիս լեռ (3896 մ)
Վաղ առավոտյան Բայազետից շարժվում ենք դեպի Սիս լեռ։ Մեքենայով հնարավորինս մոտենալու ենք սարին։ Վերելքը սկսելու ենք մոտ 2500 մետր բարձրությունից։ Արշավը միջինից բարդ է։
Հարաբերական բարձրությունը՝ 1300 մետր
Երեկոյան վերադառնում ենք Բայազետ։ Գիշերակացը հյուրանոցում։
Օր 3: Մասիսի առաջին Ճամբար / 3400 մ /
Բայազետի հյուրանոցից մեքենաներով կսկսենք մոտենալ Մասիսին: Մեքենան մեզ կհասցնի մինչև 2400 մետր բարձրություն: Այստեղից կսկսենք քայլել դեպի առաջին ճամբար, որը գտնվում է 3400 մետր բարձրության վրա։
Ծանր իրերը տեղափոխվելու են ձիերով:
Գիշերակացը՝ վրաններում:
Օր 4: Երկրորդ ճամբար / 4200 մ /
Առավոտյան նախաճաշից հետո սկսում ենք վերելքն առաջին ճամբարից (3400 մ) դեպի երկրորդ ճամբար (4200 մ):
Ծանր իրերը տեղափոխվում են ձիերով:
Գիշերակացը՝ վրաններում:
Երթուղու երկարությունը՝ 4 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 800 մ
Oր 5: Մասիսի գագաթ / 5165 մ /
Գիշերը սկսում ենք վերելքը դեպի գագաթ (6-7 ժամ): Գագաթից վերադառնում ենք 4200 մ, հանգստանում ենք, հավաքում ենք իրերը և իջնում մինչև առաջին ճամբար (3400 մ):
Գիշերակացը առաջին ճամբարում՝ վրաններում:
Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ
Օր 5: Վերադարձ Բայազետ
Առավոտյան նախաճաշից հետո իջնում ենք մինչև 2400 մ, որտեղից մեքենաները մեզ տեղափոխում են Բայազետ: Հյուրանոցում լոգանք ընդունելուց և հանգստանալուց հետո կայցելենք Իսահակ Փաշայի ամրոց։
Երթուղու երկարությունը՝ 5 կմ
Երեկոյան բոլորս միասին կնշենք Արարատի վերելքը:
Գիշերակացը հյուրանոցում:
Օր 6: Բայազետ – Կարս – Երևան
Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Կարս: Կտեսնենք Առաքելոց եկեղեցին, Կարսի բերդը և Վարդանի կամուրջը:
Ճամփորդության արժեքը՝ $ (համարժեք դրամ)
Եթե ցանկանում եք գիշերել մեկտեղանոց սենյակում, ապա հավելավճարը կկազմի $ 100 (համարժեք դրամ)։
Արժեքի մեջ ներառված է`
- Տրանսպորտը
- Հյուրանոցը
- Նախաճաշը հյուրանոցում
- Լեռնային ուղեկցորդների ծառայությունը
- Լեռնային խոհարարի ծառայությունը
- Երեքանգամյա սնունդը սարի վրա (նախաճաշ, լանչբոքս, ընթրիք)
- Բոլոր տեսարժան վայրերի մուտքավճարները
- Վրանների, ներքնակների, կատվիկների տրամադրումը
- Ծանր իրերի տեղափոխումը ձիերով
- Վերելքի թույլտվությունը
- Արարատ բարձրանալու վկայականը (հավաստագիր «Հայկական աշխարհագրական նախագծի» և «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» կողմից)
- դեպի Աղթամար կղզի նավարկութան գումարը
Արժեքի մեջ ներառված չէ՝
- Քաղաքներում ճաշն ու ընթրիքը
- Քնապարկը
- Արկածային ապահովագրությունը (պարտադիր)
- Պարտադիր բժշկական ապահովագրություն Վրաստան մուտքի համար
- Վիզայի արժեքը (ցանկության դեպքում մենք կարող ենք պատրաստել: Արժեքը ՀՀ քաղաքացիների համար՝ 17 000 դրամ)
Հաճախ տրվող հարցեր Արարատի վերելքի մասին
Ինչպես ձևակերպել վիզա
Վիզայի համար կարող եք դիմել օնլայն տարբերակով: Պատրաստ է լինում րոպեների ընթացքում: Անհրաժեշտության դեպքում կարող ենք պատրաստել Ձեզ համար:
Արշավային փորձ
Արշավային փորձը շատ կարևոր է Արարատի վերելքի համար, որպեսզի ճիշտ պատկերացում ունենաք՝ ինչ է Ձեզ սպասվում: Խորհուդ ենք տալիս ակտիվ արշավել, և ամռան ամիսներին կատարել վերելքներ Արագած և Աժդահակ՝ կլիմայավարժեցման համար:
Եղանակային պայմաններ
Եղանակային պայմանները հաջող վերելքի կարևորագույն գործոններից են։ Լեռներում եղանակը շատ արագ է փոխվում։ Բարձրության վրա երեկոյան ժամերին և գիշերը ցուրտ է լինում։ Այդ պատճառով անպայման պետք է ունենալ տաք հագուստ։
Ցերեկը հաճախ արևոտ է լինում, և նման բարձրությունների վրա արևը հատկապես վտանգավոր է։ Արևի ճառագայթները արտացոլվում են ձնից, և կարող եք շատ արագ այրվել։ Մի մոռացեք վերցնել արևապաշտպան քսուք։
Եթե պատրաստվում եք մասնակցել Արարատ լեռան վերելքին, ապա անպայման կարդացեք այս օգտակար հոդվածները.
6 պատճառ, թե ինչո՞ւ պետք է բարձրանալ Արարատ հենց մեզ հետ
- Մենք մասնագիտացված ենք արշավների և լեռնագնացության բնագավառում
- Կազմակերպել ենք 5 000-ից ավել արշավ և լեռնային վերելք Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս
- Արդեն իսկ 500-ից ավել մասնակիցներ մեզ հետ բարձրացել են Արարատի գագաթ
- Խումբը ղեկավարում են միայն փորձառու լեռնային ուղեկցորդները
- Աշխատում ենք տեղացիների հետ, ովքեր ունեն Արարատի վերելքի կազմակերպման երկար տարիների փորձ
- Ողջ տարվա ընթացքում կազմակերպում ենք նախապատրաստական վերելքներ, բոլոր մասնակիցների հարցերին տալիս ենք սպառիչ պատասխաններ՝ գործնականում փորձի փոխանակման շնորհիվ
Մեկնելուց առաջ կլինեն հավաքներ և նախապատրաստական վերելքներ, որոնց ընթացքում կպատասխանենք մասնակիցների բոլոր հարցերին:
Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին
Արարատվածների պատմությունները













