«Սա իմ կյանքի ամենադժվար մագլցումն էր, սակայն անսահման երջանիկ եմ, որ իրագործել եմ այն»։
2015 թ.-ի փետրվարի 20-ին Սոնա Արմենիանը հաստատել է լեռնագնացության ռեկորդ` բարձրանալով Մեքսիկայի բարձրագույն՝ Օրիսաբա լեռը, 67 տարեկան հասակում:
Նշենք, որ Օրիսաբայի (5636 մետր) գագաթը երրորդ ամենաբարձրն է Հյուսիսային Ամերիկայում:
Սոնա Արմենիանի հետ են եղել «Հայ արշավականների ասոցիացիայից» և «Հայ արշավային միությունից» ևս 4 անդամ, բայց միայն նրանցից երեքին է հաջողվել հաղթահարել բարձրունքը:
«Սա իմ կյանքի ամենադժվար մագլցումն էր, սակայն անսահման երջանիկ եմ, որ իրագործել եմ այն։ Ուրախ եմ, որ մեծանում է հայերի հետաքրքրվածությունը լեռնագնացության հանդեպ»,- ասել է Սոնան, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել իր ամուսնուն` իր կողքին լինելու համար:
Ավելացնենք, որ Սոնա Արմենիանը «Հայ արշավականների ասոցիացիայի» հիմնադիրն է: Բարձրացել է 2006 թ. Արարատի, իսկ 2012 թ. Կիլիմանջարոյի գագաթները:
Համշենի հինավուրց իշխանությունը գտնվում էր Հայկական լեռնաշխարհի հյուսիս արևմուտքում՝ Արևելապոնտական լեռների ծովահայաց լանջերին: Պարխարի լեռների երկնաքեր գագաթի՝ Քաջքարի ստորոտում: Անանցանելի լեռներով, խոր ձորերով ու խիտ անտառներով, արտաքին աշխարհից կտրված, ինքնամփոփ, մութ ու մառախլապատ մի երկրամաս է Համշենը: Այլ ազգերի հետ մեկտեղ այսօր էլ Համշենում ապրում են էթնիկ հայեր, որոնք յուրահատուկ բարբառի, երաժշտության ու մշակույթի կրողն են:
Այս ճանապարհորդությունը վերնագրել ենք Արկածային Համշեն, քանի որ այն պատմաճարտարապետական հուշարձանների հետ ծանոթանալու պասիվ պրոցես չի այլ արկածային ճանապարհորդություն, որի շրջանակներում ծանոթանալու ենք նաև Համշենի պատմությանը, բնական ու պատմաճարտարապետական հուշարձաններին, իրականացնելու ենք արշավ դեպի Քաջքարի լեռներ և ռաֆթինգ Համշեն գետի վրա:
Համշեն
Օր 1: Երևան – Համշեն
Առաջին օրը Երևանից ուղևորվում ենք հայ-վրացական սահման: Բավրայի անցակետով մտնում ենք Վրաստան և վրաց-թուրքական նորաբաց անցակետով մուտք ենք գործում Թուրքիայի տարածք:
Առաջին կանգառը կլինի Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերից մեկի՝ Ծովակ Հյուսիսոյի մոտ:
Ծովակ Հյուսիսո
Այնուհետև անցնելով Արդահան, Շավշատ, Արդվին քաղաքները ուղևորվում ենք դեպի Համշեն:
Գիշերակացը հյուրանոցում:
Համշեն
Օր 2: Ծովալճեր
Վաղ առավոտյան ուղևորվում ենք Քաջքարի ստորոտ և սկսում ենք արշավ դեպի Ծովալճեր: Այս լճերը Քաջքարի լեռների գոհարներն են: Գտնվում են 3000 մետր բարձրության վրա: Վերևից բացվում են աննկարագրելի տեսարաններ դեպի Համշեն աշխարհը:
Քաջքարի լեռներ
Քաջքարի լեռներ
Արշավի երկարությունը՝ 10 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 800 մ
Օր 3: Զիլ ամրոց և սարերով անցում Համշեն
Առավոտյան կուղևորվենք դեպի բարձրաբերձ լեռների ու սաղարթախիտ անտառների լանջերին գտնվող Զիլ ամրոց: Ամրոցը կառուցվել է 15-րդ դարում Համշենի Առաքել իշխանի կողմից:
Այնուհետև կսկսենք արշավը սարերով դեպի Համշեն բնակավայր: Ճանապարհն անցնում է անտառապատ լեռներով և վերևից բացվում է տեսարան դեպի համշենական բնակավայրերը:
Զիլ ամրոց
Հայկական լեռնաշխարհ
Արշավի երկարությունը՝ 17 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 900 մ
Օր 4: Թառ ջրվեժ և ռաֆթինգ
Օրվա սկզբում կիրականացնենք քայլարշավ Թառի կիրճով դեպի Թառի ջրվեժ: Ռաֆթինգն իրականացնելու ենք Համշեն գետի վրա: Իջնելու ենք 7 կմ գետի հոսանքն ի վար: Ամեն նավակի մեջ լինելու է 5-6 մասնակից և հրահանգիչ:
Օրվա վերջում կուղևորվենք Սև ծով: Լողալուց հետո ուղևորվում ենք Խոպա (Հոպա): Գիշերակացը Խոպայի հյուրանոցում:
Ռաֆթինգ
Օր 5: Արդվին – Դժոխքի ձոր – Արտանուջ – Երևան
Առավոտյան նախաճաշից հետո վերադառնում ենք Երևան, բայց արկածները դեռ շարունակվում են: Առաջին կանգառը կլինի Արդվինում:
Արդվին քաղաքը գտնվում է Ճորոխի ստորին հոսանքի ձախ ափին: Փռված է գեղատեսիլ լեռնալանջի վրա, շրջապատված անտառապատ տարածքներով: Հնում մտնում էր Մեծ Հայքի Տայոց աշխարհի Ճակք գավառի մեջ և համարվում էր վերջինիս կենտրոնը:
Հաջորդ կանգառը Դժոխքի ձորն է, որտեղ կիրականացնենք թեթև քայլարշավ նեղ կիրճերով:
Դժոխքի ձոր
Այնուհետև կուղևորվենք դեպի Երևան: Ժամանակի առկայության դեպքում հնարավոր է ևս մի քանի կանգառ տեսարժան վայրերում:
Արժեքը՝ 385 դոլլարին համարժեք ՀՀ դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտը
Ուղեկցորդի ծառայությունը
Գիշերակացը
Տեսարժան վայրերի մուտքավճարները
Վիզայի արժեքը ներառված չէ (ՀՀ քաղաքացիների համար 7200 դրամ)
Ուշադրություն
Արշավերի երթուղին ընտրված է առողջ, միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձանց համար: Արշավների համար հատուկ պատրաստվածություն պետք չի: Մեզ հետ վերցնելու ենք միայն մեր ուսապարկերը այդ օրվա անհրաժեշտ պարագաներով, երեկոյան վերադառնալու ենք հյուրանոց:
ճանապարհորդության արժեքի մեջ ներառված է միայն նախաճաշի գումարը: Մեկնելուց առաջ կհավաքվենք, կգնենք մեզ անհրաժեշտ մի քանի օրվա սնունդ և գումարը կբաժանենք մասնակիցների միջև, այդպես ավելի մատչելի է և հարմար: Բնակավայրերում կան և խանութներ և արագ սնման կետեր, այնպես որ սննդի հարցը հեշտ լուծելի է:
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 094 41 30 77
Սվանեթ կոչվող այս բնակատեղին հնագույն տարածք է փակված Կովկասում: Սվանեթում միաժամանակ կարելի է հանդիպել ձնապատ գագաթներով լեռներ, անտառապատ բլուրներ և մարգագետիններ: Մոռացված ճանապարհներն էլ տանում են դեպի թաքնված գյուղերն ու միջնադարյան աշտարակները։
Սվանեթի հիմնական բնակիչները սվաններն են: Սվանները համարվում են վրացիների հեռավոր նախնիներից և արտաքնապես շատ նման են լեռնային վրացիներին: Սվանական լեզուն առաջացել է վրացերենից:
Ինչպես մյուս լեռնային ժողովուրդները, սվանները նույնպես հազվադեպ են լքում իրենց երկրամասը:
Սվանեթը թռչնի թռիչքի բարձրությունից
Վերին Սվանեթ
Սվանեթը բաժանվում է երկու մասի՝ Վերին և Ստորին Սվանեթ: Վերին մասը նաև կոչվում է Ազատ Սվանեթ, քանզի այն երբեք իշխող չի ունեցել: Վերին Սվանեթը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ- ի մշակութային ժառանգության ցանկում։
Վերին Սվանեթին ցուրտ երկրամաս է, քանի որ ունի բարձր տեղակայություն: Այստեղ լեռների գագաթները գրեթե միշտ ձնով են պատված:
Մեստիա – Աշտարակներ
Մեստիան հանդիսանում է Սվանեթի վարչական կենտրոնը: Համեմատաբար փոքր քաղաք է, բնակչությունը կազմում է 2600 մարդ: Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսից 458 կմ հեռավորության վրա: Սվանեթում չկան քաղաքներ, դրանց փոխարեն գյուղեր են։ Սվանեթի գյուղերը նման չեն ուրիշ գյուղերին։ Այստեղ գյուղերը միմյանց շատ մոտ են գտնվում և հիմնականում հանդիպում են խումբ-խումբ։ Յուրաքանչյուր խումբ մեկ հասարակություն է ներկայացնում։ Եվ որքան էլ մեծ լինի գյուղը հազվադեպ կարելի է 30 ընտանիքից ավել հանդիպել մեկ գյուղում: Գրեթե յուրաքանչյուր տուն ունի իր բարձր քառանկյուն աշտարակը:
Մեստիա / աշտարակներ
Այս աշտարակները հիմնականում ունեցել են պաշտպանական նշանակություն: Այնտեղ սովորաբար պատսպարվում էին ընտանիքի անդամները՝ թշնամիների հարձակումներից: Այս աշտարակները այնքան հին են, որ ոչ ոք չի հիշում դրանց կառուցումը: Սվանները հնում հաճախ են պատերազմել իրար դեմ:
Սվանական գյուղերը առանձնանում են նաև իրենց եկեղեցների առատությամբ: Որտեղ կարելի է գտնել բազմաթիվ վրացական եկեղեցական գրքեր և թանկարժեք սրբապատկերներ:
Արշավային երթուղիները
Մեստիայից սկսվող արշավային երթուղիներից թերևս ամենահայտնին և ամենագեղեցիկներից մեկը դեպի Մեստիայի խաչ տանող երթուղին է: Արշավը միջին բարդության է և ընդամենը կես օրվա քայլելու ճանապարհ է մինչ խաչը: Խաչը տեսանելի է Մեստիայից 900 մետր բարձրության վրա: Խաչի շրջակայքից հնարավոր է վայելել Մեսիայի ամբողջական բնապատկերը և Ուշբա լեռան տեսարանները:
Մեկ այլ արշավային երթուղի է դեպի Շխառայի սառցադաշտ տանող երթուղին: Արշավային երթուղին թեթև է և հարմար գրեթե ցանկացած մարդու համար: Ամբողջական արշավը կխլի ընդամենը 5 ժամ: Իսկ տեսարանները կրկին տպավորիչ են, և հնարավորություն կտան մանրամասն զննել տեղանքը:
Միխայիլ Խերգիանի
Միխայիլ Խերգիանին՝ հայտնի նաև «Ժայռերի վագր» անվամբ, աշխարհի ամենահայտնի ալպինիստներից մեկն է: Սովետական յոթակի չեմպիոն՝ մագլցող և ալպինիստ: Խերգիանիի թանգարանը Սվանեթի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է:
Թանգարանը տեղակայված է հենց այն տանը, որտեղ ժամանակին ապրել է հայտնի լեռնագնացը: Թանգարանը բաղկացած է չորս սենյակներից. ազգագրական սրահը, որտեղ կարելի է գտնել Սվանների կենցաղը արտահայտող ցուցանմուշներ, այցելուների սրահը, Սովետական լեռնագնաց և ալպինիստ Խերգիանիի սրահը և առանձին սենյակները: Թանգարանի դիմաց կանգնեցված է նաև Խերգիանիի կիսանդրին:
Ուշբա
Ուշբան Կովկասյան լեռների ամենահայտնի գագաթներից է։ Չնայած որ այն չի մտնում լեռնաշղթայի 10 ամենաբարձր գագաթնեի մեջ, սակայն Ուշբան հայտնի է իր առանձնացված երկու գավաթներով։
Անգամ Սվանեթի բնակիչները, որոնք ապրում են հենց լեռան ստորոտին չեն կարողանում բացատրել՝ որտեղից է առաջացել լեռան անունը: Սակայն ըստ լեռան անվան թարգմանության մի տեսակետի՝ անունը նշանակում է «ճանապարհ դեպի անհայտություն»:
Շնորհիվ իր ուղղաձիգ տեսքի, անկայուն եղանակի և բազմաթիվ սառցադաշտերի Ուշբան մի շարք լեռնագնացների կողմից անվանվում է, որպես Կովկասի ամենադժվառ լեռներից մեկը:
Ուշբա լեռան լանջին
1959 թվականին հայ հայտնի լեռնագնաց Աղվան Չատինյանը Կիրիլ Բուրովի խմբի կազմում եղել է առաջիններից, ով անցել է «Ուշբայի խաչ» հայտնի երթուղին: Վերելքի ժամանակ նա եղել է բոլոր այն հատվածների առաջատարը, որոնք գնահատվել են 5բ բարդության: Այդ երթուղին նույնիսկ հիմա բավականին բարդ երթուղի է համարվում:
Ուշբայի ջրվեժն ամենաառատ ջրվեժն է Վրաստանում։ Այն գտնվում է Սվանեթում՝ Մազերա գյուղի մոտ։ Ջրվեժի և՛ ներքևի հատվածը, և՛ վերևի հատվածը հեշտ հասանելի են։ Եթե հասնեք ջրվեժի վերնամասին կարող եք տեսնել Ուշբայի սառցադաշտը և հիանալ Սվանեթի գեղեցիկ բնապատկերներով։
Լուսանկարները՝ Արթուր Մանուչարյանի, Բաբկեն Արզումանյանի, Դավիթ Խոջամիրյանի և Տիգրան Շահբազյանի
Առաջին անգամ Հարավային Արցախում եղա 2011-ի ձմռանը, գնում էինք Կովսական: Ճանապարհին կանգ առանք Ողջիի կիրճում և Ստեփանը ցույց տվեց այն քարանձավը, որն իրեն գերել էր հեռվից և որի մասին հետաքրքիր պատմություններ էր լսել: Նա խոստացավ, որ օրերը տաքանան անպայման կգանք և շարունակեցինք մեր ճանապարհորդությունը:
Ցածակը հեռվից zoom արած
Վերջին հայացքը հետազոտողի աչքով
Օրերը բացվեցին, հավաքվեցինք ավելի գործնական խոսելու մեր էքսպեդիցիայի համար անհրաժեշտ պարագաների մասին: Գնում էինք արկածներ որոնելու և ով գիտի՝ միգուցե մեզ էր վիճակված մի նոր բացահայտում անել և անցնել պատմության գիրկը, որպես Ցածակի առաջին հետազոտողներ:
Անվան հետ կապված ուզում եմ նշել, որ սա պաշտոնական անունը չէ: Պաշտոնական անուն այս քարայրը չունի:
Ցածակի լեգենդները
Ասում են՝ սա խորը քարանձավ է, որի պատերից մեղր է ծորում, իսկ դա պայմանավորված է նրանով, որ այստեղ միլիոնավոր մեղուներ են ապրում և մեղրը պատրաստում են պատերի խոռոչներում, որն էլ ծորալով իջնում է: Բնականաբար հաջորդ պատմությունը կապված է արջի հետ. դե որտեղ այդ քանակության մեղր այնտեղ էլ արջ, այն էլ ինչ մեծության՝ կարելի է արդեն ենթադրել: Ասում են՝ արջը ապրում է քարանձավի խորքում:
Այս քարանձավը տեղացիների համար բերմուդյան եռանկյունի է: Պատմությունները տարբեր են: Մեկը մյուսից հետաքրքիր: Ժայռի մեջ խոռոչը տեսել են բոլորը, բայց ոչ ոքի չի հաջողվել այնտեղ մտնել:
Ասում են՝ մի անգամ Ռուսաստանից ալպինիստների խումբ է եկել և պարաններով փորձել են վերևից իջնել Ցածակի քարանձավ, սակայն նրանց չի հաջողվել:
Միայն մի որսորդի է հաջողվել հասնել ժայռի խոռոչի մուտքի մոտ: Նա տեսել է խոր անցքը և լսել արջի մռնչոցը: Կրակել է անցքի մեջ ու փախել:
Ասում են նաև, որ այդ անցքով մտնելով դուրս ես գալիս ուրիշ ձոր և այստեղով փախել են պատերազմների ժամանակ և միգուցե փախուստի ժամանակ այստեղ են պահել իրենց գանձերն ու հարստությունը:
Կերեն
Գիշերեցինք Կերեն գյուղում: Երեկոյան մեր քննարկվող թեման Ցածակն էր: Գիշերն անցավ անհանգիստ: Անընդհատ զարթնում էի, քունս չէր տանում անհանգստությունից: Մտածում էի միթե մեր օրերում դեռ կան չբացահայտված անկյուններ, որոնք մեզ է բախտ վիճակված բացահայտելու: Մեր լսած պատմություններին, իհարկե, հավատալն այդքան էլ հեշտ չէր, բայց մի տեսակ անհանգստություն կար: Մտածում էի դե որ այդքան հեշտ լիներ այնտեղ մտնելը, մեկը մտած կլիներ մինչ օրս: Լույսը բացվեց: Շտապեցինք դեպի մեկնարկի կետը: Հասանք Ցածակի քարանձավի ուղիղ դիմացը, բայց մենք գետի աջ ափին էինք: Նախ պետք էր անցնել Ողջի գետը: Հոսանքն ուժեղ էր և փորձեցինք անցնել պարանի օգնությամբ:
մեր էքսպեդիցիոն խումբը
Ողջի
Ցածակ տանող ճանապարհը
Գետի ձախ ափին փոքր ինչ հանգստանալուց հետո հավաքեցինք մեզ անհրաժեշտ իրերն ու սկսեցինք վերելքը: Ճանապարհը փշոտ ու քարքարոտ էր, տեղ-տեղ անանցանելի: Հուլիս ամիսն այդքան էլ լավ ժամանակ չի այս կողմերի համար: Ահավոր շոգ էր: Չորացած խոտերի բարձրությունից հնարավոր չէր տեսնել թե ուր ես գնում: Մի պահ զգացի, որ ոտքիս տակից հողն այնպես արագ շարժվեց, որ քիչ էր մնում ընկնեի: Օձի կամ դեղնափորիկի վրա էի կանգնել: Ես չտեսա ինչ էր, բայց ենթադրում եմ, որ օձ չէր, այլ դեղնափորիկ (որին ժողովուրդը սխալմամբ լորտու է ասում):
Սև արագիլները
Մի կերպ դիմադրելով արևին ու խոտերին հասնում էինք Ցածակի մուտքի մոտ, երբ մեր գլխավերևում սկսեցին պտտվել երկու մեծ թռչուն: Նրանք ահավոր անհանգստացած էին: Անկանոն պտույտներ էին գործում և չէին ուզում հեռանալ: Տեղից էլ՝ ինչ ասես մտքներովս անցնում էր մինչև մուտքին հասնելն ու հիմա էլ այս թռչունները մեզ անհանգստանալու առիթ տվեցին:
Թռչուններին լուսանկարել չհաջողվեց, բայց իրենց թողած փետուրը լուսանկարեցի: Մասնագետից պարզեցի, որ Սև արագիլ է եղել: Այն հազվադեպ հանդիպող տեսակ է: Գրանցված է կարմիր գրքում: Բնադրում են գետերի, անտառային ճահիճների, լճերի մոտակայքում գտնվող անտառային զանգվածներում և ժայռոտ ձորերում: Բույնը կառուցում են ծառերի վրա կամ ժայռերի խորշերում: Հենց Ցածակի քարանձավի մուտքի մոտ, ժայռի խորշում էլ նկատեցինք արագիլների բույնը և պարզ դարձավ նրանց անհանգստության պատճառը:
Սև արագիլի փետուր
Ուշադիր նայեք և կտեսնեք մեզ Ցածակի մուտքի մոտ: Այս լուսանկարը հատուկ դրել եմ մասշտաբի համար:
Վերջապես հասանք մուտքի մոտ:
Ահա այն պահը երբ բացահայտվելու է Հայաստանի ամենախորը քարանձավը, որի պատերից մեղր է ծորում, որտեղ հնարավոր չէ մտնել միլիոնավոր մեղուների պատճառով, որտեղ ապրում է աշխարհի ամենամեծ արջը, որտեղով մարդիկ մտնում և դուրս էին գալիս ուրիշ ձորից, որտեղ պահված են կճուճներով ոսկիներ:
Ցածակ
Ցածակ
Թե ինչ եղավ հետո՝ պարզ երևում է մեր դեմքերից (դիտեք վերևի 2 լուսանկարը): Քարայրում կար մի ծառ ու վայրի խոզի կղանք:
Տեքստը՝ Տիգրան Շահբազյանի
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի և Ստեփան Նալբանդյանի
Զանգեզուրի լեռնաշղթան ձգվում է միջօրեականի ուղղությամբ: Սկսվում է Հարավային Ծարասարից և ձգվում մինչև Արաքսի կիրճ: Երկարությունը շուրջ 160 կմ է: Ջրբաժան է Որոտան և Արփա գետերի միջև: Զանգեզուրի լեռնաշղթայի լճերն են՝ Գազանալիճ, Կապուտան, Ծակքար, Կապտաչ և Խուրջին լճերը: Լեռների հարավ-արևմտյան լանջերից են սկիզբ առնում Արաքսի ձախ՝ Ողջի և Մեղրի վտակները, ինչպես նաև բազմաթիվ այլ գետեր: Ամենաբարձր կետը՝ Կապուտջուղ լեռն է (3906 մ), Հայաստանի Հանրապետության բարձրությամբ երկրորդն է՝ Արագածից հետո:
Զանգեզուրի լեռնաշղթա / Լուսանկարը՝ Արամ Արեխցյանի
Առավել բարձր լեռնագագաթներն են՝ Գազանալեռ (3829 մ), Փառական (3825 մ), Սիսկատար (3826 մ), Շիկաձոր (3753 մ), Ալուկ (3706 մ), Եկեղյաց (3621 մ), Խոչաքար (3559 մ), Նահապետ (3376 մ), Երնջակ (3368 մ), Շահապոնք (3204 մ), Աղոթարան (3162 մ), Գողթան (3146 մ), Այրիսար (3126 մ): Բարձրլեռնային գոտուն բնորոշ են ռելիեֆի ձնասառցադաշտային ձևերը: Մեղրի, Ողջի, Քաջարանց, Գեղի և այլ գետերի ակունքներում կան պլեյստոցենյան սառցապատումների հետքեր՝ կառեր ու սառցադաշտային հովիտներ, որոնց մի մասը լցվել է ջրով և առաջացել են լճեր: Ձևավորվել են լեռնատափաստանային, լեռնաանտառային, ալպյան և ձնամերձ լանդշաֆտներ: Հանդիպում են բեզոարյան այծ, վայրի ոչխար, վարազ, արջ:
Ծակքարի լիճ
Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան և Բարգուշատի լեռնաշղթայի հարավային հատվածում 2009 թ.-ին ստեղծվել է Զանգեզուրի արգելավայրը: Քաջարանցի և Ողջիի ձորերը հրաշալի վայր են էկոզբոսաշրջության զարգացման համար, սակայն այստեղ զբոսաշրջությունը չի զարգանում սահմանամերձ գոտու և հանքային արդյունաբերության պատճառով:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Զանգեզուրի լեռնաշղթայի լճերը:
Գազանալիճ
Գտնվում է Կապուտջուղ լեռնագագաթից հյուսիս՝ Քաջարանց գյուղից 11 կմ հս-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 3112 մ, մակերեսը` 1,8 հա, խորությունը` մինչև 10 մ: Գազանալճի անվան հարցում այլ տարբերակներ կարծես չկան: Հին և նոր անվանումները նույնն են:
Գազանալիճ / Լուսանկարը՝ Կարեն Մարությանի
Սակայն Կապուտջուղից հարավ գտնվող 4 գեղատեսիլ լճերի անվանումների հետ կապված ունենք խնդիր: Նույն լիճը տարբեր անուններ ունի, մի տեղ հանդիպում ենք հին անունը, մի տեղ նորը, մյուս տեղն այն անունը, որը օգտագործում են տեղացիները, իսկ որ ավելի զավեշտալի է մի լճի անունով կոչում են մյուսը: Մենք այս հոդվածում կփորձենք պարզաբանել և տալ ճիշտ պատասխանը:
Ստորև նշված 4 լճերը գտնվում են սահմանամերձ գոտում, այդ իսկ պատճառով որպես տուրիստական երթուղի այս վայրերը չեն գործում և հասանելի չեն հանրությանը: Այնտեղ հիմնականում գնում են կամ մոտիկ գյուղերի բնակիչները կամ արշավականներ, որոնք փոքր խմբով գալիս են տեսնելու և լուսանկարելու: Ճանապարհորդների լուսանկարները սխալ անուններով տարածվում են համացանցում և էլ ավելի խառնաշփոթ ստեղծում:
Քարտեզը տրամադրեց Անուշավան Բարսեղյանը
Հիմնվելով կադաստրային տվյալների վրա, ստորև ներկայացնում ենք ճիշտ անունները՝
Կապուտան լիճ (Գոգի լիճ)
Ծակքար լիճ (Ծաղկարսու, Ծաղկարի, Սագքար)
Կապտաչ լիճ (Կապույտ կամ Սրտներ)
Խուրջին (Խրջուն)
Փակագծերում նշված անունները լայն շրջանառություն ունեն, սակայն նրանք սխալ են, և կոչ ենք անում, տարածելուց օգտագործել ճիշտ անվանումները:
Կապուտան լիճ (Գոգի լիճ)
Լիճը գտնվում է Զանգեզուրի լեռնահամակարգի կատարային մասում, Քաջարանց գյուղից 8,3 կմ հվ-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 3202 մ է, մակերեսը` 10 հա, ծավալը` 1,5 մլն.մ3, առավելագույն խորությունը` 22 մ:
Կապուտան լիճ / Լուսանկարը՝ Արթուր Մանուչարյանի
Ծակքարի լիճ (Ծաղկարի լիճ)
Ծակքարի լիճը գտնվում է Կապուտանից մոտ 2 կմ արևելք՝ ավելի բարձր դիրքում (3272 մ): Մակերեսը 3 հա, անվանում են նաև Սագքար և Ծաղկարի:
Ծակքարի լիճ
Կապտաչ լիճ (Սրտներ)
Լիճք գյուղից 8 կմ արևմուտք 2 լիճ կա, որոնցից մեծի անունը Կապտաչ է կամ ինչպես տեղացիներն են կոչում Սրտներ, քանի որ վերևից նայելիս սրտի տեսք ունի: Գտնվում է ծովի մակարդակից 3283 մ բարձրության վրա, մակերեսը` 2,5 հա, միջին խորությունը` 6 մ:
Կապտաչ լիճ / Լուսանկարը՝ Արսեն Մարգարյանի
Խուրջին լիճ (Խրջուն լիճ)
Կապտաչից մոտ 600 մ հարավ` ավելի բարձր դիրքում է գտնվում Խուրջին լիճը: Բարձրությունը ծովի մակարդակից` 3577 մ, մակերեսը` 1,2 հա:
Կապուտան (Գոգի) լիճ / Տեսանյութը՝ Մխիթար Հովհաննիսյանի
Հատուկ շնորհակալություն քարտեզագիր Անուշավան Բարսեղյանին՝ քարտեզներ և տեղեկություններ տրամադրելու համար:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Աշխարհի տարբեր ծայրերից շատ զբոսաշրջիկներ են այցելում Օհանավանք և Սաղմոսավանք, սակայն շատ քչերին է հայտնի նրանց մոտավորապես մեջտեղում գտնվող մի ժայռափոր վանքային համալիրի մասին, որը գտնվում է Քասաղի կիրճում:
Հայաստանի լեռներում թաքնված և դժվարամատչելի սրբատեղիները թեկուզ ոչ հաճախ, բայց ունենում են այցելուներ, սակայն այստեղ չկան ուխտավորների հետքեր: Այս վայրը կարծես ջնջվել է ժողովրդի հիշողությունից:
Մենք համատեղեցինք արշավն ու ժայռամագլցումը այս պատմական վայրի հետ, որպեսզի հետաքրքրություն առաջացնենք դեպի այս ժայռափոր համալիրը:
Քասաղի կիրճ
Այս քարանձավային համալիրը տեղացիները կոչում են Կարմիր վանքեր: Հավանաբար պայմանավորված ժայռերի կարմիր գույնով: Ըստ մեզ հասած մատենագրական աղբյուրների այս համալիրը կառուցվել է 12-րդ դարում և կոչվել է Քարանձավի անապատ, որը մերձ է Սաղմոսի վանքին:
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ինչպես բոլոր վանքերը այս քարանձավներն էլ ունեն իրենց փոքրիկ եկեղեցին, ըստ Սիմեոն Երևանցու այն կոչվել է Սուրբ Աստվածածին:
Քարանձավներից մեկի մեջ կա մի նեղ ու երկար անցք, որը տանում է դեպի երկրորդ հարկ: Վերև կարելի է բարձրանալ միայն լեռնագնացային ապահովմամբ: Նեղ անցքով բարձրանալը այդքան էլ դժվար չի, բայց իջնելը բավականին դժվար է ու վտանգավոր: Առանց մասնագետի ապահովման երկրորդ հարկ բարձրանալ խորհուրդ չենք տալիս:
Երկրորդ հարկը բավականին ապահով ապաստարան է: Այս խցերում կարելի էր ապահով պատսպարվել, չվախենալով գազաններից ու անկոչ հյուրերից: Այստեղից հնարավոր է հսկել ցանկացած տեղաշարժ ձորի մեջ և գետի ողջ երկայնքով: Կարելի է ենթադրել, որ այս քարանձավները ժամանակին հաղորդակցվում էին, սակայն դարերի ընթացքում ժամանակն ու բնությունը այստեղ շատ բան է փոխել:
Լուսանկարները՝ Սերգո Առաքելյանի, Կորյուն Բոքսյանի և Տիգրան Շահբազյանի
2015 թ.-ի դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «ArmGeo» աշխարհագրական նախագծի տոնական միջոցառումը: Մենք 3 տարեկան ենք: Լուսանկարների և տեսանյութերի միջոցով ամփոփեցինք անցնող տարին: Հանձնեցինք շնորհակալագրեր մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մեր նախագծի կայացման ճանապարհին: Այս տարիների ընթացքում մենք Հայաստանում կազմակերպել ենք ավելի քան 160 արշավ: Նյութերի ծավալը ահռելի էր, բայց առանձնացրել էինք, ըստ մեզ, ամենակարևոր ու հետաքրքիր դրվագները:
Միջոցառման հյուրն էր Հայաստանի լեռնային տուրիզմի և ալպինիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը: Նա նշեց, որ ֆեդերացիայում պարբերաբար կազմակերպվող դասընթացների մասնակիցների 54 %-ը «ArmGeo»-ի արշավականներն են: Երեկոյի ընթացքում ավարտական հավաստագրեր տրվեցին վերոնշյալ դասընթացներն անցած 19-րդ խմբին:
Այնքան շատ էինք, որ որոշեցինք լուսանկարվել ոչ թե միջոցառման դահլիճում այլ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ
Մեզ համար նվաճված բարձունքներից առավել կարևոր ձեռքբերում են այն մարդիկ, ովքեր մեր կողքին են
Միջոցառումից հետո հնչեցին շատ գովեստներ, շնորհակալական խոսքեր և շնորհավորանքներ, սակայն մեզ համար նվաճված բարձունքներից առավել կարևոր ձեռքբերում են այն մարդիկ, ովքեր մեր կողքին են, հավատում են մեզ և պատրաստ են մեզ հետ անցնել լեռնային դժվարությունների և հաղթանակների միջով, ովքեր իրենց վստահությամբ մեզ ստիպում են ձգտել ավելիին և մշտապես կատարելագործվել:
Բնակավայրի արևելյան մասում՝ Ներքին Ուլգյուր գյուղատեղիում (Աղավնաձորից մոտ 5կմ հյուսիս-արևմուտք), Սբ Աստվածածին (XI-XIVդդ.) փոքրաչափ, ուղղանկյուն հատակագծով եկեղեցի-մատուռն է, որը վերանորոգվել է խորհրդային տարիներին:
Հուշարձանի հարավային կողմում երկու վիշապակոթողներ են, որոնցից մեկը խաչքարի է վերածվել 1001թ., մյուսը՝ XI-XII դդ.: Հետագայում (1199) վիշապներից մեկի ստորին մասում քանդակվել է նոր հորինվածք, թիկունքին՝ փորագրվել արձանագրություն:
Ուլգյուրը (Ժամիդուզ) միջնադարի նշանավոր ճարտարապետ Մոմիկի ծննդավայրն է։ Ուլգյուր գյուղատեղիի եկեղեցու գերեզմանատանը հայտնաբերվել են նրա ծնողների՝ Գրիգորի և Ավթայի, եղբոր՝ Գոհարտուռի, հարսի՝ Խերիկի, նրանց զավակներ՝ Խլաթի և Խազի ու այլ ազգականների տապանաքարերը:
1995թ. և 2004թ.Վերին և Ներքին Ուլգյուրներում հայտնաբերված այս արձանագրությունները հնարավորություն են տվել կազմելու Մոմիկի տոհմածառը: Վերին Ուլգյուր գյուղատեղիի մյուս՝ Սբ Ստեփանոս եկեղեցուց (XIIIդ.) պահպանվել են միայն հիմնապատերը:
Մոմիկ
Մոմիկը (Մոմիկ Վարդպետ) ստեղծագործել է հիմնականում Վայոց ձորի Աղբերց վանքում, Նորավանքում, հավանաբար՝ նաև Կիլիկիայում: Աշակերտել է Հովասափ քահանային, սովորել Գլաձորի համալսարանում:
Եղել է Օրբելյան իշխանական տան քարտուղարը, գլխավոր նկարիչը, ճարտարապետն ու քանդակագործը: Մոմիկի պատվիրատուներն էին Սյունաց մետրոպոլիտներ Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Օրբելը, Ստեփանոս Տարսայիճը, Օրբելյան մեծ իշխան Բուրթելը և իշխանուհի Թամթա խաթունը:
Մոմիկի գործերը
Մոմիկի անունն առաջին անգամ հիշատակվում է 1283 թ-ի մի ձեռագրում («Ծաղկել է խորանները»): Վաղ շրջանի նրա ստեղծագործությունը վկայում է, որ Մոմիկը ծանոթ էր արևմտյան պատկերագրության առանձնահատկություններին. մանրանկարներն աչքի են ընկնում մոնումենտալությամբ, գունային ներդաշնակությամբ, դիմանկարների արտահայտչականությամբ և զարդանկարի հստակությամբ: Նրա լավագույն գործը 1302 թ-ի Ավետարանն է («Պատերազմի Ավետարան»): Ենթադրվում է, որ մանրանկարիչը ծաղկել է նաև 1283 թ-ին ընդօրինակված «Կեռան թագուհու Ավետարանը» և Դավիթ գրչի հիշատակարանում (1287 թ., Թեղենյաց վանք) նշված «Մոմիկի շքեղազարդ» մատյանը:
Նրա հիշատակին նվիրված խաչքար է դրվել Նորավանքում:
Մոմիկի անունով ՀՀ-ում կոչվել են Քրիստոնեական մշակույթի երիտասարդական միությունը և զբոսայգի Եղեգնաձորում, Իջևանում կանգնեցվել է արձանը: 2010 թ-ին` ծննդյան 750-ամյակի առթիվ, Նորավանքի համալիրում բացվել է Մոմիկի թանգարանը, թողարկվել են հուշամեդալ և նամականիշ:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Քրիստինե Սաֆարյանի և Տիգրան Շահբազյանի
Տավուշի մարզում՝ Բովաքարի լեռների արլ. կողմում, կա Այրիքար անունով 2 գագաթ՝ Արևելյան (2767 մ) և Արևմտյան (2781 մ): Արևելյան Այրիքարի և Անձավաբացատ լեռան միջև կա մի ժայռ, որն երևում է Դիլիջան քաղաքից: Ժողովուրդը այդ ժայռին Այրիքար է ասում, չնայած այն բանին, որ այս քարը (ժայռը) աշխարհագրական Այրիքար գագաթը չէ, բայց այն ավելի տեսարժան է քան գագաթը:
Եթե դու արկածախնդիր անձնավորություն ես կամ պարզապես ցանկանում ես հաղթահարել վախդ բարձրության նկատմամբ, ապա զիպլայնով թռիչքը քեզ համար է։ Բայց որտեղի՞ց և ինչու՞ է զիպլայնն առաջացել։
Ի՞նչ է իրենից ներկայացնում զիպլայնը
Այն բաղկացած է չժանգոտվող մետաղից պատրաստված ձգված ճոպանից և ճախարակից։ Ճոպանը ամրացված է երկու կետերից, որից մեկը ավելի բարձր է , քան մյուսը և առաջացնում է թեքություն։
Զիպլայնը տեխնոլոգիական նորույթ չէ և օգտագործվում է հարյուրավոր տարիներ։ Ի սկզբանե զիպլայնն առաջցել և օգտագործվել է կարիքից դրդված։ 1700-ականներից սկսած Եվրոպայում, Չինաստանում և Հիմալայներում այն օգտագործվել է գետերը, ձորերը կամ լեռնային անանցանելի հատվածները շրջանցելու համար։ Խոսելով մեր օրերին ավելի մոտ ժամկետներից, զիպլայնը լայն կիրառություն ուներ բնագետների շրջանում, որը նրանց համար բացի տեղափոխման միջոց լինելուց, նաև թույլ էր տալիս նմուշառում կատարել անտառի բարձր հատվածներից։
Zipline
Այսօր զիպլայնը արկածային տուրիզմի առաջատար ուղղություններից է: Հայաստանում առաջին և դեռևս միակ զիպլայնով թռիչքը առաջարկում է Yell Extreme Park-ը: Սա Հայաստանում նորույթ է և արկածասեր հասարակությունը շտապում է իրականացնել իր թռիչքը:
ArmGeo-ն արդեն մի քանի անգամ կազմակերպել է ուղևորություն դեպի Yell Extreme Park, մենք թռչել ենք արևի, անձրևի տակ և անգամ մառախուղի միջով: Ի դեպ, Yell Extreme Park-ի հավաստմամբ, մինչ այժմ թռչողների առավելագույն քանակությունը գրանցվել է ArmGeo-ի կազմակերպած արշավներից: Արշավի հաջորդ կետը Լաստիվերն է, որտեղ մեզ սպասում են հեքիաթային տեսարաններ՝ գետ, ջրվեժ, քարանձավներ և փայտե տնակներ: Ճանապարհն անցնում է անտառի միջով, իսկ զիպլայնով թռիչքի թողած տպավորություններն ավելի ուժգին են դարձնում զգացողությունները:
ԱՐ հեռուստաընկերության Sport Extreme հաղորդման նկարահանող անձնակազմը միացավ մեզ և նկարահանեց մեր թռիչքը ճոպանով:
67-ամյա հայուհին հաստատել է լեռնագնացության ռեկորդ
/in Առանց խորագրի /by armeniangeographic«Սա իմ կյանքի ամենադժվար մագլցումն էր, սակայն անսահման երջանիկ եմ, որ իրագործել եմ այն»։
2015 թ.-ի փետրվարի 20-ին Սոնա Արմենիանը հաստատել է լեռնագնացության ռեկորդ` բարձրանալով Մեքսիկայի բարձրագույն՝ Օրիսաբա լեռը, 67 տարեկան հասակում:
Նշենք, որ Օրիսաբայի (5636 մետր) գագաթը երրորդ ամենաբարձրն է Հյուսիսային Ամերիկայում:
Սոնա Արմենիանի հետ են եղել «Հայ արշավականների ասոցիացիայից» և «Հայ արշավային միությունից» ևս 4 անդամ, բայց միայն նրանցից երեքին է հաջողվել հաղթահարել բարձրունքը:
«Սա իմ կյանքի ամենադժվար մագլցումն էր, սակայն անսահման երջանիկ եմ, որ իրագործել եմ այն։ Ուրախ եմ, որ մեծանում է հայերի հետաքրքրվածությունը լեռնագնացության հանդեպ»,- ասել է Սոնան, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել իր ամուսնուն` իր կողքին լինելու համար:
Ավելացնենք, որ Սոնա Արմենիանը «Հայ արշավականների ասոցիացիայի» հիմնադիրն է: Բարձրացել է 2006 թ. Արարատի, իսկ 2012 թ. Կիլիմանջարոյի գագաթները:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Արկածային Համշեն
/in Առանց խորագրի /by armeniangeographicՀունիսի 26-30 / 2018
Արկածային ճանապարհորդություն Համշենում և Տայքում
Համշենի հինավուրց իշխանությունը գտնվում էր Հայկական լեռնաշխարհի հյուսիս արևմուտքում՝ Արևելապոնտական լեռների ծովահայաց լանջերին: Պարխարի լեռների երկնաքեր գագաթի՝ Քաջքարի ստորոտում: Անանցանելի լեռներով, խոր ձորերով ու խիտ անտառներով, արտաքին աշխարհից կտրված, ինքնամփոփ, մութ ու մառախլապատ մի երկրամաս է Համշենը: Այլ ազգերի հետ մեկտեղ այսօր էլ Համշենում ապրում են էթնիկ հայեր, որոնք յուրահատուկ բարբառի, երաժշտության ու մշակույթի կրողն են:
Այս ճանապարհորդությունը վերնագրել ենք Արկածային Համշեն, քանի որ այն պատմաճարտարապետական հուշարձանների հետ ծանոթանալու պասիվ պրոցես չի այլ արկածային ճանապարհորդություն, որի շրջանակներում ծանոթանալու ենք նաև Համշենի պատմությանը, բնական ու պատմաճարտարապետական հուշարձաններին, իրականացնելու ենք արշավ դեպի Քաջքարի լեռներ և ռաֆթինգ Համշեն գետի վրա:
Համշեն
Օր 1: Երևան – Համշեն
Առաջին օրը Երևանից ուղևորվում ենք հայ-վրացական սահման: Բավրայի անցակետով մտնում ենք Վրաստան և վրաց-թուրքական նորաբաց անցակետով մուտք ենք գործում Թուրքիայի տարածք:
Առաջին կանգառը կլինի Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերից մեկի՝ Ծովակ Հյուսիսոյի մոտ:
Ծովակ Հյուսիսո
Այնուհետև անցնելով Արդահան, Շավշատ, Արդվին քաղաքները ուղևորվում ենք դեպի Համշեն:
Գիշերակացը հյուրանոցում:
Համշեն
Օր 2: Ծովալճեր
Վաղ առավոտյան ուղևորվում ենք Քաջքարի ստորոտ և սկսում ենք արշավ դեպի Ծովալճեր: Այս լճերը Քաջքարի լեռների գոհարներն են: Գտնվում են 3000 մետր բարձրության վրա: Վերևից բացվում են աննկարագրելի տեսարաններ դեպի Համշեն աշխարհը:
Քաջքարի լեռներ
Քաջքարի լեռներ
Արշավի երկարությունը՝ 10 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 800 մ
Օր 3: Զիլ ամրոց և սարերով անցում Համշեն
Առավոտյան կուղևորվենք դեպի բարձրաբերձ լեռների ու սաղարթախիտ անտառների լանջերին գտնվող Զիլ ամրոց: Ամրոցը կառուցվել է 15-րդ դարում Համշենի Առաքել իշխանի կողմից:
Այնուհետև կսկսենք արշավը սարերով դեպի Համշեն բնակավայր: Ճանապարհն անցնում է անտառապատ լեռներով և վերևից բացվում է տեսարան դեպի համշենական բնակավայրերը:
Զիլ ամրոց
Հայկական լեռնաշխարհ
Արշավի երկարությունը՝ 17 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 900 մ
Օր 4: Թառ ջրվեժ և ռաֆթինգ
Օրվա սկզբում կիրականացնենք քայլարշավ Թառի կիրճով դեպի Թառի ջրվեժ: Ռաֆթինգն իրականացնելու ենք Համշեն գետի վրա: Իջնելու ենք 7 կմ գետի հոսանքն ի վար: Ամեն նավակի մեջ լինելու է 5-6 մասնակից և հրահանգիչ:
Օրվա վերջում կուղևորվենք Սև ծով: Լողալուց հետո ուղևորվում ենք Խոպա (Հոպա): Գիշերակացը Խոպայի հյուրանոցում:
Ռաֆթինգ
Օր 5: Արդվին – Դժոխքի ձոր – Արտանուջ – Երևան
Առավոտյան նախաճաշից հետո վերադառնում ենք Երևան, բայց արկածները դեռ շարունակվում են: Առաջին կանգառը կլինի Արդվինում:
Արդվին քաղաքը գտնվում է Ճորոխի ստորին հոսանքի ձախ ափին: Փռված է գեղատեսիլ լեռնալանջի վրա, շրջապատված անտառապատ տարածքներով: Հնում մտնում էր Մեծ Հայքի Տայոց աշխարհի Ճակք գավառի մեջ և համարվում էր վերջինիս կենտրոնը:
Հաջորդ կանգառը Դժոխքի ձորն է, որտեղ կիրականացնենք թեթև քայլարշավ նեղ կիրճերով:
Դժոխքի ձոր
Այնուհետև կուղևորվենք դեպի Երևան: Ժամանակի առկայության դեպքում հնարավոր է ևս մի քանի կանգառ տեսարժան վայրերում:
Արժեքը՝ 385 դոլլարին համարժեք ՀՀ դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտը
Ուղեկցորդի ծառայությունը
Գիշերակացը
Տեսարժան վայրերի մուտքավճարները
Վիզայի արժեքը ներառված չէ (ՀՀ քաղաքացիների համար 7200 դրամ)
Ուշադրություն
Արշավերի երթուղին ընտրված է առողջ, միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձանց համար: Արշավների համար հատուկ պատրաստվածություն պետք չի: Մեզ հետ վերցնելու ենք միայն մեր ուսապարկերը այդ օրվա անհրաժեշտ պարագաներով, երեկոյան վերադառնալու ենք հյուրանոց:
ճանապարհորդության արժեքի մեջ ներառված է միայն նախաճաշի գումարը: Մեկնելուց առաջ կհավաքվենք, կգնենք մեզ անհրաժեշտ մի քանի օրվա սնունդ և գումարը կբաժանենք մասնակիցների միջև, այդպես ավելի մատչելի է և հարմար: Բնակավայրերում կան և խանութներ և արագ սնման կետեր, այնպես որ սննդի հարցը հեշտ լուծելի է:
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 094 41 30 77
Միջոցառման հղումը Facebook-ում
Սվանեթ / Վրաստան
/in Մեր արշավները /by armeniangeographicՍվանեթի հիմնական բնակիչները սվաններն են: Սվանները համարվում են վրացիների հեռավոր նախնիներից և արտաքնապես շատ նման են լեռնային վրացիներին: Սվանական լեզուն առաջացել է վրացերենից:
Ինչպես մյուս լեռնային ժողովուրդները, սվանները նույնպես հազվադեպ են լքում իրենց երկրամասը:
Սվանեթը թռչնի թռիչքի բարձրությունից
Վերին Սվանեթ
Սվանեթը բաժանվում է երկու մասի՝ Վերին և Ստորին Սվանեթ: Վերին մասը նաև կոչվում է Ազատ Սվանեթ, քանզի այն երբեք իշխող չի ունեցել: Վերին Սվանեթը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ- ի մշակութային ժառանգության ցանկում։
Վերին Սվանեթին ցուրտ երկրամաս է, քանի որ ունի բարձր տեղակայություն: Այստեղ լեռների գագաթները գրեթե միշտ ձնով են պատված:
Մեստիա – Աշտարակներ
Մեստիան հանդիսանում է Սվանեթի վարչական կենտրոնը: Համեմատաբար փոքր քաղաք է, բնակչությունը կազմում է 2600 մարդ: Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսից 458 կմ հեռավորության վրա: Սվանեթում չկան քաղաքներ, դրանց փոխարեն գյուղեր են։ Սվանեթի գյուղերը նման չեն ուրիշ գյուղերին։ Այստեղ գյուղերը միմյանց շատ մոտ են գտնվում և հիմնականում հանդիպում են խումբ-խումբ։ Յուրաքանչյուր խումբ մեկ հասարակություն է ներկայացնում։ Եվ որքան էլ մեծ լինի գյուղը հազվադեպ կարելի է 30 ընտանիքից ավել հանդիպել մեկ գյուղում: Գրեթե յուրաքանչյուր տուն ունի իր բարձր քառանկյուն աշտարակը:
Մեստիա / աշտարակներ
Այս աշտարակները հիմնականում ունեցել են պաշտպանական նշանակություն: Այնտեղ սովորաբար պատսպարվում էին ընտանիքի անդամները՝ թշնամիների հարձակումներից: Այս աշտարակները այնքան հին են, որ ոչ ոք չի հիշում դրանց կառուցումը: Սվանները հնում հաճախ են պատերազմել իրար դեմ:
Սվանական գյուղերը առանձնանում են նաև իրենց եկեղեցների առատությամբ: Որտեղ կարելի է գտնել բազմաթիվ վրացական եկեղեցական գրքեր և թանկարժեք սրբապատկերներ:
Արշավային երթուղիները
Մեստիայից սկսվող արշավային երթուղիներից թերևս ամենահայտնին և ամենագեղեցիկներից մեկը դեպի Մեստիայի խաչ տանող երթուղին է: Արշավը միջին բարդության է և ընդամենը կես օրվա քայլելու ճանապարհ է մինչ խաչը: Խաչը տեսանելի է Մեստիայից 900 մետր բարձրության վրա: Խաչի շրջակայքից հնարավոր է վայելել Մեսիայի ամբողջական բնապատկերը և Ուշբա լեռան տեսարանները:
Մեկ այլ արշավային երթուղի է դեպի Շխառայի սառցադաշտ տանող երթուղին: Արշավային երթուղին թեթև է և հարմար գրեթե ցանկացած մարդու համար: Ամբողջական արշավը կխլի ընդամենը 5 ժամ: Իսկ տեսարանները կրկին տպավորիչ են, և հնարավորություն կտան մանրամասն զննել տեղանքը:
Միխայիլ Խերգիանի
Միխայիլ Խերգիանին՝ հայտնի նաև «Ժայռերի վագր» անվամբ, աշխարհի ամենահայտնի ալպինիստներից մեկն է: Սովետական յոթակի չեմպիոն՝ մագլցող և ալպինիստ: Խերգիանիի թանգարանը Սվանեթի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է:
Թանգարանը տեղակայված է հենց այն տանը, որտեղ ժամանակին ապրել է հայտնի լեռնագնացը: Թանգարանը բաղկացած է չորս սենյակներից. ազգագրական սրահը, որտեղ կարելի է գտնել Սվանների կենցաղը արտահայտող ցուցանմուշներ, այցելուների սրահը, Սովետական լեռնագնաց և ալպինիստ Խերգիանիի սրահը և առանձին սենյակները: Թանգարանի դիմաց կանգնեցված է նաև Խերգիանիի կիսանդրին:
Ուշբա
Ուշբան Կովկասյան լեռների ամենահայտնի գագաթներից է։ Չնայած որ այն չի մտնում լեռնաշղթայի 10 ամենաբարձր գագաթնեի մեջ, սակայն Ուշբան հայտնի է իր առանձնացված երկու գավաթներով։
Անգամ Սվանեթի բնակիչները, որոնք ապրում են հենց լեռան ստորոտին չեն կարողանում բացատրել՝ որտեղից է առաջացել լեռան անունը: Սակայն ըստ լեռան անվան թարգմանության մի տեսակետի՝ անունը նշանակում է «ճանապարհ դեպի անհայտություն»:
Շնորհիվ իր ուղղաձիգ տեսքի, անկայուն եղանակի և բազմաթիվ սառցադաշտերի Ուշբան մի շարք լեռնագնացների կողմից անվանվում է, որպես Կովկասի ամենադժվառ լեռներից մեկը:
Ուշբա լեռան լանջին
1959 թվականին հայ հայտնի լեռնագնաց Աղվան Չատինյանը Կիրիլ Բուրովի խմբի կազմում եղել է առաջիններից, ով անցել է «Ուշբայի խաչ» հայտնի երթուղին: Վերելքի ժամանակ նա եղել է բոլոր այն հատվածների առաջատարը, որոնք գնահատվել են 5բ բարդության: Այդ երթուղին նույնիսկ հիմա բավականին բարդ երթուղի է համարվում:
Ուշբայի ջրվեժն ամենաառատ ջրվեժն է Վրաստանում։ Այն գտնվում է Սվանեթում՝ Մազերա գյուղի մոտ։ Ջրվեժի և՛ ներքևի հատվածը, և՛ վերևի հատվածը հեշտ հասանելի են։ Եթե հասնեք ջրվեժի վերնամասին կարող եք տեսնել Ուշբայի սառցադաշտը և հիանալ Սվանեթի գեղեցիկ բնապատկերներով։
Լուսանկարները՝ Արթուր Մանուչարյանի, Բաբկեն Արզումանյանի, Դավիթ Խոջամիրյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում՝
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Ցածակի լեգենդները
/in Բլոգ /by armeniangeographicԱռաջին անգամ Հարավային Արցախում եղա 2011-ի ձմռանը, գնում էինք Կովսական: Ճանապարհին կանգ առանք Ողջիի կիրճում և Ստեփանը ցույց տվեց այն քարանձավը, որն իրեն գերել էր հեռվից և որի մասին հետաքրքիր պատմություններ էր լսել: Նա խոստացավ, որ օրերը տաքանան անպայման կգանք և շարունակեցինք մեր ճանապարհորդությունը:
Ցածակը հեռվից zoom արած
Վերջին հայացքը հետազոտողի աչքով
Օրերը բացվեցին, հավաքվեցինք ավելի գործնական խոսելու մեր էքսպեդիցիայի համար անհրաժեշտ պարագաների մասին: Գնում էինք արկածներ որոնելու և ով գիտի՝ միգուցե մեզ էր վիճակված մի նոր բացահայտում անել և անցնել պատմության գիրկը, որպես Ցածակի առաջին հետազոտողներ:
Անվան հետ կապված ուզում եմ նշել, որ սա պաշտոնական անունը չէ: Պաշտոնական անուն այս քարայրը չունի:
Ցածակի լեգենդները
Ասում են՝ սա խորը քարանձավ է, որի պատերից մեղր է ծորում, իսկ դա պայմանավորված է նրանով, որ այստեղ միլիոնավոր մեղուներ են ապրում և մեղրը պատրաստում են պատերի խոռոչներում, որն էլ ծորալով իջնում է: Բնականաբար հաջորդ պատմությունը կապված է արջի հետ. դե որտեղ այդ քանակության մեղր այնտեղ էլ արջ, այն էլ ինչ մեծության՝ կարելի է արդեն ենթադրել: Ասում են՝ արջը ապրում է քարանձավի խորքում:
Այս քարանձավը տեղացիների համար բերմուդյան եռանկյունի է: Պատմությունները տարբեր են: Մեկը մյուսից հետաքրքիր: Ժայռի մեջ խոռոչը տեսել են բոլորը, բայց ոչ ոքի չի հաջողվել այնտեղ մտնել:
Ասում են՝ մի անգամ Ռուսաստանից ալպինիստների խումբ է եկել և պարաններով փորձել են վերևից իջնել Ցածակի քարանձավ, սակայն նրանց չի հաջողվել:
Միայն մի որսորդի է հաջողվել հասնել ժայռի խոռոչի մուտքի մոտ: Նա տեսել է խոր անցքը և լսել արջի մռնչոցը: Կրակել է անցքի մեջ ու փախել:
Ասում են նաև, որ այդ անցքով մտնելով դուրս ես գալիս ուրիշ ձոր և այստեղով փախել են պատերազմների ժամանակ և միգուցե փախուստի ժամանակ այստեղ են պահել իրենց գանձերն ու հարստությունը:
Կերեն
Գիշերեցինք Կերեն գյուղում: Երեկոյան մեր քննարկվող թեման Ցածակն էր: Գիշերն անցավ անհանգիստ: Անընդհատ զարթնում էի, քունս չէր տանում անհանգստությունից: Մտածում էի միթե մեր օրերում դեռ կան չբացահայտված անկյուններ, որոնք մեզ է բախտ վիճակված բացահայտելու: Մեր լսած պատմություններին, իհարկե, հավատալն այդքան էլ հեշտ չէր, բայց մի տեսակ անհանգստություն կար: Մտածում էի դե որ այդքան հեշտ լիներ այնտեղ մտնելը, մեկը մտած կլիներ մինչ օրս: Լույսը բացվեց: Շտապեցինք դեպի մեկնարկի կետը: Հասանք Ցածակի քարանձավի ուղիղ դիմացը, բայց մենք գետի աջ ափին էինք: Նախ պետք էր անցնել Ողջի գետը: Հոսանքն ուժեղ էր և փորձեցինք անցնել պարանի օգնությամբ:
մեր էքսպեդիցիոն խումբը
Ողջի
Ցածակ տանող ճանապարհը
Գետի ձախ ափին փոքր ինչ հանգստանալուց հետո հավաքեցինք մեզ անհրաժեշտ իրերն ու սկսեցինք վերելքը: Ճանապարհը փշոտ ու քարքարոտ էր, տեղ-տեղ անանցանելի: Հուլիս ամիսն այդքան էլ լավ ժամանակ չի այս կողմերի համար: Ահավոր շոգ էր: Չորացած խոտերի բարձրությունից հնարավոր չէր տեսնել թե ուր ես գնում: Մի պահ զգացի, որ ոտքիս տակից հողն այնպես արագ շարժվեց, որ քիչ էր մնում ընկնեի: Օձի կամ դեղնափորիկի վրա էի կանգնել: Ես չտեսա ինչ էր, բայց ենթադրում եմ, որ օձ չէր, այլ դեղնափորիկ (որին ժողովուրդը սխալմամբ լորտու է ասում):
Սև արագիլները
Մի կերպ դիմադրելով արևին ու խոտերին հասնում էինք Ցածակի մուտքի մոտ, երբ մեր գլխավերևում սկսեցին պտտվել երկու մեծ թռչուն: Նրանք ահավոր անհանգստացած էին: Անկանոն պտույտներ էին գործում և չէին ուզում հեռանալ: Տեղից էլ՝ ինչ ասես մտքներովս անցնում էր մինչև մուտքին հասնելն ու հիմա էլ այս թռչունները մեզ անհանգստանալու առիթ տվեցին:
Թռչուններին լուսանկարել չհաջողվեց, բայց իրենց թողած փետուրը լուսանկարեցի: Մասնագետից պարզեցի, որ Սև արագիլ է եղել: Այն հազվադեպ հանդիպող տեսակ է: Գրանցված է կարմիր գրքում: Բնադրում են գետերի, անտառային ճահիճների, լճերի մոտակայքում գտնվող անտառային զանգվածներում և ժայռոտ ձորերում: Բույնը կառուցում են ծառերի վրա կամ ժայռերի խորշերում: Հենց Ցածակի քարանձավի մուտքի մոտ, ժայռի խորշում էլ նկատեցինք արագիլների բույնը և պարզ դարձավ նրանց անհանգստության պատճառը:
Սև արագիլի փետուր
Ուշադիր նայեք և կտեսնեք մեզ Ցածակի մուտքի մոտ: Այս լուսանկարը հատուկ դրել եմ մասշտաբի համար:
Վերջապես հասանք մուտքի մոտ:
Ահա այն պահը երբ բացահայտվելու է Հայաստանի ամենախորը քարանձավը, որի պատերից մեղր է ծորում, որտեղ հնարավոր չէ մտնել միլիոնավոր մեղուների պատճառով, որտեղ ապրում է աշխարհի ամենամեծ արջը, որտեղով մարդիկ մտնում և դուրս էին գալիս ուրիշ ձորից, որտեղ պահված են կճուճներով ոսկիներ:
Ցածակ
Ցածակ
Թե ինչ եղավ հետո՝ պարզ երևում է մեր դեմքերից (դիտեք վերևի 2 լուսանկարը): Քարայրում կար մի ծառ ու վայրի խոզի կղանք:
Տեքստը՝ Տիգրան Շահբազյանի
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի և Ստեփան Նալբանդյանի
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Զանգեզուրի լեռնաշղթայի լճերը
/in Բլոգ, Ջրագրություն /by armeniangeographicԶանգեզուրի լեռնաշղթան ձգվում է միջօրեականի ուղղությամբ: Սկսվում է Հարավային Ծարասարից և ձգվում մինչև Արաքսի կիրճ: Երկարությունը շուրջ 160 կմ է: Ջրբաժան է Որոտան և Արփա գետերի միջև: Զանգեզուրի լեռնաշղթայի լճերն են՝ Գազանալիճ, Կապուտան, Ծակքար, Կապտաչ և Խուրջին լճերը: Լեռների հարավ-արևմտյան լանջերից են սկիզբ առնում Արաքսի ձախ՝ Ողջի և Մեղրի վտակները, ինչպես նաև բազմաթիվ այլ գետեր: Ամենաբարձր կետը՝ Կապուտջուղ լեռն է (3906 մ), Հայաստանի Հանրապետության բարձրությամբ երկրորդն է՝ Արագածից հետո:
Զանգեզուրի լեռնաշղթա / Լուսանկարը՝ Արամ Արեխցյանի
Առավել բարձր լեռնագագաթներն են՝ Գազանալեռ (3829 մ), Փառական (3825 մ), Սիսկատար (3826 մ), Շիկաձոր (3753 մ), Ալուկ (3706 մ), Եկեղյաց (3621 մ), Խոչաքար (3559 մ), Նահապետ (3376 մ), Երնջակ (3368 մ), Շահապոնք (3204 մ), Աղոթարան (3162 մ), Գողթան (3146 մ), Այրիսար (3126 մ): Բարձրլեռնային գոտուն բնորոշ են ռելիեֆի ձնասառցադաշտային ձևերը: Մեղրի, Ողջի, Քաջարանց, Գեղի և այլ գետերի ակունքներում կան պլեյստոցենյան սառցապատումների հետքեր՝ կառեր ու սառցադաշտային հովիտներ, որոնց մի մասը լցվել է ջրով և առաջացել են լճեր: Ձևավորվել են լեռնատափաստանային, լեռնաանտառային, ալպյան և ձնամերձ լանդշաֆտներ: Հանդիպում են բեզոարյան այծ, վայրի ոչխար, վարազ, արջ:
Ծակքարի լիճ
Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան և Բարգուշատի լեռնաշղթայի հարավային հատվածում 2009 թ.-ին ստեղծվել է Զանգեզուրի արգելավայրը: Քաջարանցի և Ողջիի ձորերը հրաշալի վայր են էկոզբոսաշրջության զարգացման համար, սակայն այստեղ զբոսաշրջությունը չի զարգանում սահմանամերձ գոտու և հանքային արդյունաբերության պատճառով:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Զանգեզուրի լեռնաշղթայի լճերը:
Գազանալիճ
Գտնվում է Կապուտջուղ լեռնագագաթից հյուսիս՝ Քաջարանց գյուղից 11 կմ հս-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 3112 մ, մակերեսը` 1,8 հա, խորությունը` մինչև 10 մ: Գազանալճի անվան հարցում այլ տարբերակներ կարծես չկան: Հին և նոր անվանումները նույնն են:
Գազանալիճ / Լուսանկարը՝ Կարեն Մարությանի
Սակայն Կապուտջուղից հարավ գտնվող 4 գեղատեսիլ լճերի անվանումների հետ կապված ունենք խնդիր: Նույն լիճը տարբեր անուններ ունի, մի տեղ հանդիպում ենք հին անունը, մի տեղ նորը, մյուս տեղն այն անունը, որը օգտագործում են տեղացիները, իսկ որ ավելի զավեշտալի է մի լճի անունով կոչում են մյուսը: Մենք այս հոդվածում կփորձենք պարզաբանել և տալ ճիշտ պատասխանը:
Ստորև նշված 4 լճերը գտնվում են սահմանամերձ գոտում, այդ իսկ պատճառով որպես տուրիստական երթուղի այս վայրերը չեն գործում և հասանելի չեն հանրությանը: Այնտեղ հիմնականում գնում են կամ մոտիկ գյուղերի բնակիչները կամ արշավականներ, որոնք փոքր խմբով գալիս են տեսնելու և լուսանկարելու: Ճանապարհորդների լուսանկարները սխալ անուններով տարածվում են համացանցում և էլ ավելի խառնաշփոթ ստեղծում:
Քարտեզը տրամադրեց Անուշավան Բարսեղյանը
Հիմնվելով կադաստրային տվյալների վրա, ստորև ներկայացնում ենք ճիշտ անունները՝
Փակագծերում նշված անունները լայն շրջանառություն ունեն, սակայն նրանք սխալ են, և կոչ ենք անում, տարածելուց օգտագործել ճիշտ անվանումները:
Կապուտան լիճ (Գոգի լիճ)
Լիճը գտնվում է Զանգեզուրի լեռնահամակարգի կատարային մասում, Քաջարանց գյուղից 8,3 կմ հվ-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 3202 մ է, մակերեսը` 10 հա, ծավալը` 1,5 մլն.մ3, առավելագույն խորությունը` 22 մ:
Կապուտան լիճ / Լուսանկարը՝ Արթուր Մանուչարյանի
Ծակքարի լիճ (Ծաղկարի լիճ)
Ծակքարի լիճը գտնվում է Կապուտանից մոտ 2 կմ արևելք՝ ավելի բարձր դիրքում (3272 մ): Մակերեսը 3 հա, անվանում են նաև Սագքար և Ծաղկարի:
Ծակքարի լիճ
Կապտաչ լիճ (Սրտներ)
Լիճք գյուղից 8 կմ արևմուտք 2 լիճ կա, որոնցից մեծի անունը Կապտաչ է կամ ինչպես տեղացիներն են կոչում Սրտներ, քանի որ վերևից նայելիս սրտի տեսք ունի: Գտնվում է ծովի մակարդակից 3283 մ բարձրության վրա, մակերեսը` 2,5 հա, միջին խորությունը` 6 մ:
Կապտաչ լիճ / Լուսանկարը՝ Արսեն Մարգարյանի
Խուրջին լիճ (Խրջուն լիճ)
Կապտաչից մոտ 600 մ հարավ` ավելի բարձր դիրքում է գտնվում Խուրջին լիճը: Բարձրությունը ծովի մակարդակից` 3577 մ, մակերեսը` 1,2 հա:
Կապուտան (Գոգի) լիճ / Տեսանյութը՝ Մխիթար Հովհաննիսյանի
Հատուկ շնորհակալություն քարտեզագիր Անուշավան Բարսեղյանին՝ քարտեզներ և տեղեկություններ տրամադրելու համար:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Քարանձավի անապատ
/in Մեր արշավները /by armeniangeographicԱշխարհի տարբեր ծայրերից շատ զբոսաշրջիկներ են այցելում Օհանավանք և Սաղմոսավանք, սակայն շատ քչերին է հայտնի նրանց մոտավորապես մեջտեղում գտնվող մի ժայռափոր վանքային համալիրի մասին, որը գտնվում է Քասաղի կիրճում:
Հայաստանի լեռներում թաքնված և դժվարամատչելի սրբատեղիները թեկուզ ոչ հաճախ, բայց ունենում են այցելուներ, սակայն այստեղ չկան ուխտավորների հետքեր: Այս վայրը կարծես ջնջվել է ժողովրդի հիշողությունից:
Մենք համատեղեցինք արշավն ու ժայռամագլցումը այս պատմական վայրի հետ, որպեսզի հետաքրքրություն առաջացնենք դեպի այս ժայռափոր համալիրը:
Քասաղի կիրճ
Այս քարանձավային համալիրը տեղացիները կոչում են Կարմիր վանքեր: Հավանաբար պայմանավորված ժայռերի կարմիր գույնով: Ըստ մեզ հասած մատենագրական աղբյուրների այս համալիրը կառուցվել է 12-րդ դարում և կոչվել է Քարանձավի անապատ, որը մերձ է Սաղմոսի վանքին:
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ինչպես բոլոր վանքերը այս քարանձավներն էլ ունեն իրենց փոքրիկ եկեղեցին, ըստ Սիմեոն Երևանցու այն կոչվել է Սուրբ Աստվածածին:
Քարանձավներից մեկի մեջ կա մի նեղ ու երկար անցք, որը տանում է դեպի երկրորդ հարկ: Վերև կարելի է բարձրանալ միայն լեռնագնացային ապահովմամբ: Նեղ անցքով բարձրանալը այդքան էլ դժվար չի, բայց իջնելը բավականին դժվար է ու վտանգավոր: Առանց մասնագետի ապահովման երկրորդ հարկ բարձրանալ խորհուրդ չենք տալիս:
Երկրորդ հարկը բավականին ապահով ապաստարան է: Այս խցերում կարելի էր ապահով պատսպարվել, չվախենալով գազաններից ու անկոչ հյուրերից: Այստեղից հնարավոր է հսկել ցանկացած տեղաշարժ ձորի մեջ և գետի ողջ երկայնքով: Կարելի է ենթադրել, որ այս քարանձավները ժամանակին հաղորդակցվում էին, սակայն դարերի ընթացքում ժամանակն ու բնությունը այստեղ շատ բան է փոխել:
Լուսանկարները՝ Սերգո Առաքելյանի, Կորյուն Բոքսյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում՝
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
«ArmGeo»-ն 3 տարեկան է / Տարվա ամփոփում
/in Մեր գործունեությունը /by armeniangeographic2015 թ.-ի դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «ArmGeo» աշխարհագրական նախագծի տոնական միջոցառումը: Մենք 3 տարեկան ենք: Լուսանկարների և տեսանյութերի միջոցով ամփոփեցինք անցնող տարին: Հանձնեցինք շնորհակալագրեր մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մեր նախագծի կայացման ճանապարհին: Այս տարիների ընթացքում մենք Հայաստանում կազմակերպել ենք ավելի քան 160 արշավ: Նյութերի ծավալը ահռելի էր, բայց առանձնացրել էինք, ըստ մեզ, ամենակարևոր ու հետաքրքիր դրվագները:
Միջոցառման հյուրն էր Հայաստանի լեռնային տուրիզմի և ալպինիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը: Նա նշեց, որ ֆեդերացիայում պարբերաբար կազմակերպվող դասընթացների մասնակիցների 54 %-ը «ArmGeo»-ի արշավականներն են: Երեկոյի ընթացքում ավարտական հավաստագրեր տրվեցին վերոնշյալ դասընթացներն անցած 19-րդ խմբին:
Այնքան շատ էինք, որ որոշեցինք լուսանկարվել ոչ թե միջոցառման դահլիճում այլ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ
Մեզ համար նվաճված բարձունքներից առավել կարևոր ձեռքբերում են այն մարդիկ, ովքեր մեր կողքին են
Միջոցառումից հետո հնչեցին շատ գովեստներ, շնորհակալական խոսքեր և շնորհավորանքներ, սակայն մեզ համար նվաճված բարձունքներից առավել կարևոր ձեռքբերում են այն մարդիկ, ովքեր մեր կողքին են, հավատում են մեզ և պատրաստ են մեզ հետ անցնել լեռնային դժվարությունների և հաղթանակների միջով, ովքեր իրենց վստահությամբ մեզ ստիպում են ձգտել ավելիին և մշտապես կատարելագործվել:
Մեր գործունեությունը
«Լեռնային կղզի» / 10 տարին մի գրքում
«Լեռնային կղզի» / Մենք 10 տարեկան ենք
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
«Հայկական լեռնաշխարհ» քարտեզի շնորհանդես
Իռենա Խառազովայի կյանքի Էվերեստը
Արարատվածներ / Մենք 7 տարեկան ենք
«Հայաստանի լեռները» գրքի շնորհանդես
Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում
Ռանչպարների Կանչը
Ուլգյուր / վիշապաքարեր
/in Մեր արշավները /by armeniangeographicԲնակավայրի արևելյան մասում՝ Ներքին Ուլգյուր գյուղատեղիում (Աղավնաձորից մոտ 5կմ հյուսիս-արևմուտք), Սբ Աստվածածին (XI-XIVդդ.) փոքրաչափ, ուղղանկյուն հատակագծով եկեղեցի-մատուռն է, որը վերանորոգվել է խորհրդային տարիներին:
Հուշարձանի հարավային կողմում երկու վիշապակոթողներ են, որոնցից մեկը խաչքարի է վերածվել 1001թ., մյուսը՝ XI-XII դդ.: Հետագայում (1199) վիշապներից մեկի ստորին մասում քանդակվել է նոր հորինվածք, թիկունքին՝ փորագրվել արձանագրություն:
Ուլգյուրը (Ժամիդուզ) միջնադարի նշանավոր ճարտարապետ Մոմիկի ծննդավայրն է։ Ուլգյուր գյուղատեղիի եկեղեցու գերեզմանատանը հայտնաբերվել են նրա ծնողների՝ Գրիգորի և Ավթայի, եղբոր՝ Գոհարտուռի, հարսի՝ Խերիկի, նրանց զավակներ՝ Խլաթի և Խազի ու այլ ազգականների տապանաքարերը:
1995թ. և 2004թ.Վերին և Ներքին Ուլգյուրներում հայտնաբերված այս արձանագրությունները հնարավորություն են տվել կազմելու Մոմիկի տոհմածառը: Վերին Ուլգյուր գյուղատեղիի մյուս՝ Սբ Ստեփանոս եկեղեցուց (XIIIդ.) պահպանվել են միայն հիմնապատերը:
Մոմիկ
Մոմիկը (Մոմիկ Վարդպետ) ստեղծագործել է հիմնականում Վայոց ձորի Աղբերց վանքում, Նորավանքում, հավանաբար՝ նաև Կիլիկիայում: Աշակերտել է Հովասափ քահանային, սովորել Գլաձորի համալսարանում:
Եղել է Օրբելյան իշխանական տան քարտուղարը, գլխավոր նկարիչը, ճարտարապետն ու քանդակագործը: Մոմիկի պատվիրատուներն էին Սյունաց մետրոպոլիտներ Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Օրբելը, Ստեփանոս Տարսայիճը, Օրբելյան մեծ իշխան Բուրթելը և իշխանուհի Թամթա խաթունը:
Մոմիկի գործերը
Մոմիկի անունն առաջին անգամ հիշատակվում է 1283 թ-ի մի ձեռագրում («Ծաղկել է խորանները»): Վաղ շրջանի նրա ստեղծագործությունը վկայում է, որ Մոմիկը ծանոթ էր արևմտյան պատկերագրության առանձնահատկություններին. մանրանկարներն աչքի են ընկնում մոնումենտալությամբ, գունային ներդաշնակությամբ, դիմանկարների արտահայտչականությամբ և զարդանկարի հստակությամբ: Նրա լավագույն գործը 1302 թ-ի Ավետարանն է («Պատերազմի Ավետարան»): Ենթադրվում է, որ մանրանկարիչը ծաղկել է նաև 1283 թ-ին ընդօրինակված «Կեռան թագուհու Ավետարանը» և Դավիթ գրչի հիշատակարանում (1287 թ., Թեղենյաց վանք) նշված «Մոմիկի շքեղազարդ» մատյանը:
Նրա հիշատակին նվիրված խաչքար է դրվել Նորավանքում:
Մոմիկի անունով ՀՀ-ում կոչվել են Քրիստոնեական մշակույթի երիտասարդական միությունը և զբոսայգի Եղեգնաձորում, Իջևանում կանգնեցվել է արձանը: 2010 թ-ին` ծննդյան 750-ամյակի առթիվ, Նորավանքի համալիրում բացվել է Մոմիկի թանգարանը, թողարկվել են հուշամեդալ և նամականիշ:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Քրիստինե Սաֆարյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Այրիքար
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԱյրիքար
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Zipline / թռիչք ճոպանով
/in Մեր արշավները /by armeniangeographicԻ՞նչ է իրենից ներկայացնում զիպլայնը