Ամեն ժողովուրդ և երկիր ունի իր խորհրդանիշները, ինչպես օրինակ՝ եգիպտական բուրգերը Եգիպտոսում, Հիսուսի արձանը Բրազիլիայում, Քարե արձանները Զատկի կղզում կամ Թաջ Մահալը Հնդկաստանում: Հայաստանի դեպքում շատ խորհրդանիշների մեջ առանձնացվում է Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը՝ Մեծ Մասիսը՝ 5165 մ բարձրությամբ:

Վերելք Մասիս լեռ
Արարատը՝ որպես խորհրդանիշ, տարբերվում է բազմաթիվ ազգերի խորհրդանիշներից նրանով, որ սա ուղղակի մի երկրի մշակույթ կամ բնաշխարհ բնութագրող խորհրդանիշ չէ, այլ ապագայի խորհրդանիշ: Սա խորհրդանիշ է, որին պետք է հասնենք: Դարի սկզբի իրադարձություններից հետո երբ Արևելյան Հայաստանը անկախացավ, իսկ Արևմտյանը անորոշ ժամանակով մնաց Թուրքիայի կազմում, աշխարհասփյուռ հայության համար Մասիսը դարձավ բռնազավթված հայրենիքի և այն վերադարձնելու խորհրդանիշ:
Մեր բնօրրանը Հայկական լեռնաշխարհն է
Մենք հազարամյակներ շարունակ ապրում ենք մեր բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում: Մեր բնակավայրի աշխարհագրական անունն արդեն իսկ խոսում է մեր կենցաղի ու մշակույթի մասին: Հայկական լեռնաշխարհ՝ հայերի աշխարհ, շրջապատված լեռներով ու ձորերով: Ցավով պետք է հիշել, որ այսօր մեր հայրենիքը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի ընդամենը մի փոքր՝ հյուսիս-արևելյան մասը:

Հայկական լեռնաշխարհ / Բարդող լեռ
Որոշ մարդիկ դեռ կարծում են, որ մենք ապրում ենք Կովկասում և հայերը կովկասցիներ են, բայց սա մտածված մոլորություն է, որի մեջ հավանաբար մեզ գցեց ԽՍՀՄ-ը և առիթից օգտվեց Թուրքիան՝ Հայկական լեռնաշխարհը կոչելով Արևելյան Անատոլիա, բայց սա առանձին թեմա է:
Ապրել ծովի ափին և լողալ չիմանալ
Խոսելով Հայաստանից ու լեռներից՝ չեմ կարող չանդրադառնալ նրան, որ ապրել լեռներում և չգնալ լեռներ նման է նրան, որ ծովի ափին ապրողը լողալ չիմանա: Հայաստանում լեռնագնացությունը պետք է խրախուսվի պետական մակարդակով, քանի որ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում և հայ լեռնագնացների դպրոցը կարող է հզոր ռազմավարական դեր ու նշանակություն ունենալ:

Հայաստանի լեռների օր / Արա լեռ
Ցավոք այսօր ինչպես շատ բնագավառներում այստեղ նույնպես ամեն ինչ հիմնված է անհատների վրա: Անհատ լեռնագնացներ իրենց միջոցներով ու ջանքերով բարձրանում են լեռներ, լուսանկարում, հավաքում ինֆորմացիա և մատուցում հանրությանը՝ այդ կերպ հետաքրքրություն արթնացնելով նաև մյուսների մեջ:
Նոր ալիք լեռնագնացության մեջ
Վերջին տարիներին Հայաստանում լեռնագնացության նոր ալիք է բարձրանում: Նոր այնքանով, որ հետխորհրդային տարիներին երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված անկում էր ապրել նաև լեռնագնացությունը: Լեռնագնացության զարթոնքին նպաստում են նաև սոց. ցանցերը, քանի որ լուսանկարները արթնացնում են հայրենիքը սեփական աչքերով տեսնելու և ճանաչելու ցանկություն: Միայն լեռնագնացը հնարավորություն ունի Հայաստանը տեսնել թռչնի թռիչքի բարձրությունից և հստակ պատկերացնել Հայաստանի աշխարհագրությունը:
Լեռների օր
2003 թվականից սկսած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 11-ը նշվում է որպես Լեռների միջազգային օր:
Հայաստանում վերջին տարիներին հոկտեմբերի 9-ը նշում ենք՝ որպես Հայ լեռնագնացի օր կամ Հայոց լեռների օր: 1829 թվականի հենց այդ օրը Խաչատուր Աբովյանը ոտք դրեց Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետի՝ սրբազան Մասիսի գագաթին:

Վերելք Մասիս լեռ
1829 թ. մարտի 30-ին բնախույզ-աշխարհագրագետ Ֆ. Պարրոտը իր արշավախմբով գալիս է Հայաստան` նպատակ ունենալով ուսումնասիրել Արարատ լեռը: Սեպտեմբերի 8-ին նրանք ժամանում են Էջմիածին, որտեղ Պարրոտը ծանոթանում է Աբովյանի հետ: Աբովյանը միանում է արշավախմբին` որպես թարգմանիչ և ուղեկցող: Արշավը սկսվում է Արարատի ստորոտին գտնվող Ակոռի գյուղից: 2 անհաջող փորձից հետո՝ սեպտեմբերի 27-ին (նոր տոմարով հոկտեմբերի 9-ին) ժամը 15: 15-ին, Պարրոտը, Աբովյանը և 4 ուղեկցորդներ հասնում են Մասիսի գագաթ:
Շնորհավոր բոլոր հայ լեռնցիների օրը, բոլոր նրանց օրը ում սիրտը լեռներում է:
Տիգրան Շահբազյան
Ստորև ներկայացնում ենք մեր արշավների ընթացքում արված լեռնային լուսանկարներ:
Հարգանքներով՝
Հայկական աշխարհագրական նախագիծ
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Ինչո՞ւ էր Վիկտոր Համբարձումյանը փրկարարներ կանչել
/in Առանց խորագրի /by armeniangeographic1963 թվականին Հայաստանում փրկարարական ծառայություն չկար: Սակայն այդ տարի մի դեպք ստիպեց ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին արտակարգ կարգով որոնել ու գտնել համարձակ մարդկանց: Իսկ պատահել էր հետևյալը: Աստղադիտարան-ինստիտուտից երեք հոգի բարձրացել էին Արագած լեռն ու չէին վերադարձել: Ինստիտուտի աշխատակից Ի. Կարաչենցևը, պրակտիկանտներ՝ լենինգրադցի Մ. Սվեշնիկովը և սվերդլովսկցի Յուլիա Տոկարևան որոշել էին բաց չթողնել պատեհ առիթն ու մագլցել Արագածի գագաթը: Սակայն մեկ օր անց, երբ նրանք այդպես էլ Բյուրական չհասան, ակադեմիկոսը տագնապ հնչեցրեց:
Պոլիտեխնիկական ինստիտուտի ալպինիստների խումբը
Հենց այդ ժամանակ էլ նրան խորհուրդ տվեցին դիմել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Այնտեղ գործում էր ալպինիստների խումբ, որտեղ հավաքվել էին բավականին փորձառու և համարձակ երիտասարդներ: Եվ այդ խումբն էլ Համբարձումյանի կանչով մեկնեց Արագած:
Իսկ ի՞նչ էր պատահել մոլորվածներին: Այդ եռյակը բարձրացել էր լեռան գագաթը, իսկ վերելիքից հետո նրանք որոշել էին գիշերել խառնարանին հարող Գեղահովիտում: Բայց լույսը բացվելուն պես լեռը ծածկվել էր ձյունով ու թանձր մառախուղով: Մի քանի ժամ աննպատակ դեգերելուց և ետդարձի ճանապարհն այդպես էլ չգտնելուց հետո նրանք կրկին վրան էին խփել ու սպասել հաջորդ առավոտին: Սակայն լուսաբացը մշուշից բացի որևէ նոր բան չէր բերել: Եվ այդ ժամանակ որոշել էին ուժասպառ Յուլիային թողնել վրանում, նրան տալ սննդի ամբողջ պաշարն ու տաք հագուստները, իսկ Կարաչենցևն ու Սվեշնիկովը ճամփա էին ընկել՝ հուսալով հասնել որևէ բնակավայրի:
Պոլիտեխնիկցի ալպինիստները նախ գտան տղաներին և միայն երրորդ օրը հաջողվեց աղջկան դուրս բերել լեռան, մառախուղի և ձյունաբքի գերությունից: Պատմում են, որ ամենաշատն ուրախացել էր Վիկտոր Համբարձումյանը: Մի քանի օր անց նա հեռագիր ուղարկեց պոլիտեխնիկական ինաստիտուտի ռեկտոր Պ. Մելքոնյանին, ուր ասված էր. «Բյուրականի աստղադիտարանը խորին շնորհակալություն է հայտնում ինստիտուտի ալպինիստական խմբի անդամներին լեռներում կորած ուսանողուհի Յու. Տոկարևայի որոնումների ակտիվ մասնակցության համար»: Այնուհետև ակադեմիկոսը նշում էր, որ ալպինիստներն արժանացել են պատվոգրերի:
Ցավոք, ոչ այդ ու ոչ էլ դրան հաջորդած նմանատիպ դեպքերն այդպես էլ առիթ չդարձան փրկարարական խմբերի ստեղծման համար, և այդպես շարունակվեց մինչև 1988-ի երկրաշարժը…
Հովիկ Չարխչյան
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ֆոտոմրցույթ «Մարդը լեռներում»
/in Բլոգ, Մեր գործունեությունը /by armeniangeographic2015 թ.-ի հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ֆոտոմրցույթ «Մարդը լեռներում» խորագրով, որը կազմակերպվել էր ArmGeo-ի և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի կողմից: Հովանավորն էր «Վտանգավոր բարձրություն» ընկերությունը:
Ֆոտոմրցույթը նվիրված էր Հայաստանի լեռների և լեռնագնացների օրվան
Արդեն երրորդ տարին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան նշում է հոկտեմբերի 9-ը` որպես հայ լեռնագնացի օր: 1829 թվականի հենց այդ օրը (նոր տոմարով) Խաչատուր Աբովյանը ոտք դրեց Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետի՝ սրբազան Մասիսի գագաթին:
Ֆոտոմրցույթ «Մարդը լեռներում»
Ֆոտոմրցույթ «Մարդը լեռներում»
Ֆոտոմրցույթին մասնակցության հայտ էին ուղարկել 47 մասնակից, ժյուրիի ընտրությամբ մրցույթին մասնակցելու հնարավորություն ընձեռվեց 13 մասնակցի:
Առաջին և երկրորդ մրցանակային տեղերը ընտրեցին ժյուրիի անդամներ Սուրեն Ստեփանյանը, Կարո Սահակյանն ու Արթուր Մանուչարյանը: Երրորդ մրցանակային տեղը ընտրվեց հանդիսատեսի կողմից: Քվեարկելու հնարավորություն ունեին բոլոր ներկա գտնվողները:
Ժյուրիի որոշմամբ մեկ հատուկ մրցանակ տրվեց Էդուրադ Դանիելյանին և Ազատ Ադամյանին հետաքրքիր մտահաղացման համար:
Առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց Էդուարդ Ստեփանյանը իր «Գութանասար» լուսանկարով
Էդուարդ Ստեփանյան / Գութանասար
Երկրորդ տեղը զբաղեցրեց Ներսես Մատինյանի «Արագած» լուսանկարը
Ներսես Մատինյան / Արագած
Երրորդ տեղում «Հատիս»ն է: Լուսանկարիչ՝ Վահագն Ալեքսանյան
Վահագն Ալեքսանյան / Հատիս
Հատուկ մրցանակին արժանացած լուսանկարը՝ Հունոտի կիրճ: Լուսանկարիչ՝ Էդուարդ Դանիելյան
Էդուարդ Դանիելյան / Հունոտի կիրճ
Ստորև ներկայացվում են ֆոտոմրցույթին մասնակցած մյուս 9 լուսանկարները:
Արթուր Պետրոսյան / Արտենի
Անժելա Ճաղարյան / Արտանիշ
Արտյոմ Մարտիրոսյան / Արագած
Դավիթ Սարուխանյան / Արագած
Քրիստինե Փանոսյան / Հատիս
Կարեն Ներսիսյան / Աժդահակ
Կարեն Սագոյան / Արագած
Լևոն Բադիկյան / Հրազդանի կիրճ
Նարեկ Ոսկանյան / Թեքսար
Հոկտեմբերի 9 – Հայաստանի լեռների օր
/in Բլոգ /by armeniangeographicԱմեն ժողովուրդ և երկիր ունի իր խորհրդանիշները, ինչպես օրինակ՝ եգիպտական բուրգերը Եգիպտոսում, Հիսուսի արձանը Բրազիլիայում, Քարե արձանները Զատկի կղզում կամ Թաջ Մահալը Հնդկաստանում: Հայաստանի դեպքում շատ խորհրդանիշների մեջ առանձնացվում է Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը՝ Մեծ Մասիսը՝ 5165 մ բարձրությամբ:
Վերելք Մասիս լեռ
Արարատը՝ որպես խորհրդանիշ, տարբերվում է բազմաթիվ ազգերի խորհրդանիշներից նրանով, որ սա ուղղակի մի երկրի մշակույթ կամ բնաշխարհ բնութագրող խորհրդանիշ չէ, այլ ապագայի խորհրդանիշ: Սա խորհրդանիշ է, որին պետք է հասնենք: Դարի սկզբի իրադարձություններից հետո երբ Արևելյան Հայաստանը անկախացավ, իսկ Արևմտյանը անորոշ ժամանակով մնաց Թուրքիայի կազմում, աշխարհասփյուռ հայության համար Մասիսը դարձավ բռնազավթված հայրենիքի և այն վերադարձնելու խորհրդանիշ:
Մեր բնօրրանը Հայկական լեռնաշխարհն է
Մենք հազարամյակներ շարունակ ապրում ենք մեր բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում: Մեր բնակավայրի աշխարհագրական անունն արդեն իսկ խոսում է մեր կենցաղի ու մշակույթի մասին: Հայկական լեռնաշխարհ՝ հայերի աշխարհ, շրջապատված լեռներով ու ձորերով: Ցավով պետք է հիշել, որ այսօր մեր հայրենիքը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի ընդամենը մի փոքր՝ հյուսիս-արևելյան մասը:
Հայկական լեռնաշխարհ / Բարդող լեռ
Որոշ մարդիկ դեռ կարծում են, որ մենք ապրում ենք Կովկասում և հայերը կովկասցիներ են, բայց սա մտածված մոլորություն է, որի մեջ հավանաբար մեզ գցեց ԽՍՀՄ-ը և առիթից օգտվեց Թուրքիան՝ Հայկական լեռնաշխարհը կոչելով Արևելյան Անատոլիա, բայց սա առանձին թեմա է:
Ապրել ծովի ափին և լողալ չիմանալ
Խոսելով Հայաստանից ու լեռներից՝ չեմ կարող չանդրադառնալ նրան, որ ապրել լեռներում և չգնալ լեռներ նման է նրան, որ ծովի ափին ապրողը լողալ չիմանա: Հայաստանում լեռնագնացությունը պետք է խրախուսվի պետական մակարդակով, քանի որ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում և հայ լեռնագնացների դպրոցը կարող է հզոր ռազմավարական դեր ու նշանակություն ունենալ:
Հայաստանի լեռների օր / Արա լեռ
Ցավոք այսօր ինչպես շատ բնագավառներում այստեղ նույնպես ամեն ինչ հիմնված է անհատների վրա: Անհատ լեռնագնացներ իրենց միջոցներով ու ջանքերով բարձրանում են լեռներ, լուսանկարում, հավաքում ինֆորմացիա և մատուցում հանրությանը՝ այդ կերպ հետաքրքրություն արթնացնելով նաև մյուսների մեջ:
Նոր ալիք լեռնագնացության մեջ
Վերջին տարիներին Հայաստանում լեռնագնացության նոր ալիք է բարձրանում: Նոր այնքանով, որ հետխորհրդային տարիներին երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված անկում էր ապրել նաև լեռնագնացությունը: Լեռնագնացության զարթոնքին նպաստում են նաև սոց. ցանցերը, քանի որ լուսանկարները արթնացնում են հայրենիքը սեփական աչքերով տեսնելու և ճանաչելու ցանկություն: Միայն լեռնագնացը հնարավորություն ունի Հայաստանը տեսնել թռչնի թռիչքի բարձրությունից և հստակ պատկերացնել Հայաստանի աշխարհագրությունը:
Լեռների օր
2003 թվականից սկսած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 11-ը նշվում է որպես Լեռների միջազգային օր:
Հայաստանում վերջին տարիներին հոկտեմբերի 9-ը նշում ենք՝ որպես Հայ լեռնագնացի օր կամ Հայոց լեռների օր: 1829 թվականի հենց այդ օրը Խաչատուր Աբովյանը ոտք դրեց Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետի՝ սրբազան Մասիսի գագաթին:
Վերելք Մասիս լեռ
1829 թ. մարտի 30-ին բնախույզ-աշխարհագրագետ Ֆ. Պարրոտը իր արշավախմբով գալիս է Հայաստան` նպատակ ունենալով ուսումնասիրել Արարատ լեռը: Սեպտեմբերի 8-ին նրանք ժամանում են Էջմիածին, որտեղ Պարրոտը ծանոթանում է Աբովյանի հետ: Աբովյանը միանում է արշավախմբին` որպես թարգմանիչ և ուղեկցող: Արշավը սկսվում է Արարատի ստորոտին գտնվող Ակոռի գյուղից: 2 անհաջող փորձից հետո՝ սեպտեմբերի 27-ին (նոր տոմարով հոկտեմբերի 9-ին) ժամը 15: 15-ին, Պարրոտը, Աբովյանը և 4 ուղեկցորդներ հասնում են Մասիսի գագաթ:
Շնորհավոր բոլոր հայ լեռնցիների օրը, բոլոր նրանց օրը ում սիրտը լեռներում է:
Տիգրան Շահբազյան
Ստորև ներկայացնում ենք մեր արշավների ընթացքում արված լեռնային լուսանկարներ:
Հարգանքներով՝
Հայկական աշխարհագրական նախագիծ
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Նեմրութ / Սարակն (հրաբուխ)
/in Հայկական լեռնաշխարհ, Մեր արշավները /by armeniangeographicՆեմրութ հրաբուխ (Սարակն)՝ գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ Վանա լճի արևմտյան ափին: Բարձրությունը՝ 2935 մ է (հին աղբյուրներում 3050 մ): Հիմքի շրջագիծը՝ մոտ 50 կմ: Հարավ – արևելյան լանջերը զառիթափ են, արևմտյանը զառիկող իջնում են դեպի Մշո դաշտ: 2400 մ բարձրության վրա գտնվում են Նեմրութ լեռան խառնարանային լճերը: Լճերից փոքրի ջերմաստիճանն ավելի բարձր է: Գագաթից բացվում է հրաշալի տեսարան դեպի խառնարանը: Ի դեպ Նեմրութ լեռան խառնարանն ամենամեծն է Հայկական լեռնաշխարհում:
Տեսանյութը՝ Էդուարդ Ստեփանյանի
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում՝
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Սպիտակասար լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicՍպիտակասարը (3555 մ) հրաբխային լեռնազանգված է: Բարձրությամբ Գեղամա լեռների երկրորդ գագաթն է, Աժդահակից (3597 մ) հետո: Գմբեթաձև է՝ կազմված լիպարիտներից, վանակատներից ու պեռլիտներից:
Լուսանկարները՝ Արաքս Ասատրյանի, Մարիա Հովսեփյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում՝
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Վերելք Էլբրուս / 5642
/in Մեր արշավները /by armeniangeographicԷլբրուս՝ Եվրոպայի ամենաբարձր կետը: Անվանումն ունի իրանական ծագում․ նշանակում է փայլուն լեռ։ Կաբարդիներեն կոչվում է Օշխոմախո «Ցերեկվա լեռ», բալկարերեն Սինգի–Թաու՝ «Հազար լեռ»։ Անտիկ անվանումը եղել է Strobylus։ Ամենաբարձրը Արևմտյան գագաթն է՝ 5642 մ:
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում՝
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Թրասար-Ուխտասար
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԹրասար լեռնագագաթը գտնվում է Սառնակունք գյուղից 16 կմ դեպի հյուսիս–արևելք Սյունիքի բարձրավանդակում՝ Սյունիքի մարզի և Արցախի սահմանագլխին: : Ծղուկի լեռների ամենաբարձր գագաթն է: Բարձրությունը 3594 մ է:
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի և Մարինե Պետրոսյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում՝
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Մետաքսի ճանապարհ
/in Բլոգ, Ֆիլմեր /by armeniangeographicԾագումը
Մետաքսի ճանապարհը սկսել է գործել Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից անմիջապես հետո, երբ Արևելքն ու Արևմուտքն ընդհարվեցին Միջին Արևելքում ու Հնդկաստանում: Առաջին հերթին այն օգտագործվել է Չինաստանից մետաքս արտահանման համար, որից էլ առաջացել Մետաքսե Մեծ ճանապարհ անվանումը։
Մետաքսի ճանապարհը
Հայաստանը Մետաքսի ճանապարհին
Ավելորդ է ընդգծել, թե որքան մեծ կարևորություն է Հայաստանն այնժամ ունեցել Արևելքի և Արևմուտքի համար: Մետաքսի ճանապարհն Արևելքից անցնում էր Հայաստանով, ավելի կոնկրետ՝ Արտաշատ քաղաքի միջով, այնտեղից էլ ձգվում էր դեպի Սև ծովի նավահանգիստներ: Իսկ 5-րդ դարում արդեն Դվինը՝ որպես Հայաստանի նոր մայրաքաղաք, փոխարինելու եկավ Արտաշատին: Առևտրի երթուղին, որը կապում էր Չինաստանը, Կենտրոնական Ասիան և Իրանը Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսի հետ, անցնում էր հենց Դվինով:
9-10-րդ դարերում հայկական Արծն, Անի և Կարս քաղաքները սկսեցին էական դեր խաղալ համաշխարհային առևտրում: Հետագայում պեղումների ժամանակ չինական մետաքս, ճենապակի, պարսից կավագործության նմուշներ ու ներկանյութեր են հայտնաբերվել Անիում:
Օրբելյանների քարավանատունը / լուսանկարը՝ hushardzan.am կայքից
Իսկ մինչ օրս Հայաստանում՝ Վայոց Ձորի մարզում, պահպանվում է Օրբելյանների քարավանատունը, որն էլ որպես իջևանատուն է ծառայել Մետաքսի ճանապարհի Հայաստանով անցնող առևտրականների համար:
Մետաքսի ճանապարհը հսկայական դեր է խաղացել Արևելքի ու Արևմուտքի միջև: Այն եղել է ոչ միայն առևտրական ճանապարհ, այլև կամուրջ է հանդիսացել մշակութային, կրոնական, լեզվական ու տեխնոլոգիական փոխանակումների համար ու փոխադարձ հարստացրել է մասնակից երկրների մշակույթը:
Մետաքսե ճանապարհի մաքսային կետ / լուսանկարը՝ Վիքիպեդիայից
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Արաքս Ասատրյան
/in Լուսանկարիչներ /by armeniangeographicՄասնագիտությամբ բեմանկարիչ եմ. լուսանկարչությամբ զբաղվում եմ 2013 թվականից. արշավների մասնակցում եմ 2010 թվականից.
Մեր ակումբի անդամները
Դալար Չահարմահալի
Գևորգ Մովսիսյան
Աստղիկ Բաբալարյան
Թագուհի Մանուկյան
Նարե Մանուկյան
Լիլիթ Տոնոյան
Մարիամ Ղազարյան
Արթուր Զարբաբյան
Մերի Անտոնյան
Ռուբեն Զաքոյան
Նարե Մկրտչյան
Հովհաննես Նազարյան
Գևորգ Հարությունյան
Նարինէ Վարդանյան
Անի Մոսյան
Վարդ Գրիգորյան
Գևորգ Հայրապետյան
Անի Հակոբյան
Անի Խաչատրյան
Տիգրան Գասպարյան
Վարդուհի Եսայան
Անի Հարությունյան
Աստղիկ Թորոսյան
Կարեն Սարգսյան
Գագիկ Սարգսյան
Հրաչյա Իվանյան
Մարիամ Կիրակոսյան
Գառնիկ Պողոսյան
Ֆելիքս Քոչարյան
Անի Բաղդասարյան
Հարավային Հայաստան
/in Բլոգ, Մեր արշավները /by armeniangeographicՄեղրի
Հայաստանի ամենահեռավոր քաղաքներից մեկը՝ Մեղրին, գտնվում է Երևանից 373 կմ հեռավորության վրա՝ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանին: Մեղրին ունի 4600 բնակչություն՝ իր 2 քաղաքային և 13 գյուղական համայնքներով: Հայ- Իրանական սահմանը, որն անցնում է Արաքս գետով, ձգվում է 35 կմ և հանդիսանում է ամենակարճ սահմանը:
Ի տարբերություն Հայստանի այլ սահմանամերձ քաղաքների Մեղրիում գործազրկության տոկոսը ցածր է: Բնակչության մի մասը աշխատում է հանքերում, մյուս մասը՝ Զինված ուժերում, իսկ մնացած մասն էլ զբաղվում է գյուղատնտեսությամբ: Մեղրին հայտնի է նաև իր այգեգործությամբ և պտղատու այգիներով: Վերջին տարիներին այստեղ ավանդական մրգատեսակների կողքին սկսել են մշակել նաև մերձարևատարձային կուլտուրաներ, ինչպիսիք են, օրինակ, արքայանարինջը, զեյթունը և կիվին:
Մեղրիում առանձնանում է Փոքր թաղը: Սա քաղաքի ամենահին թաղն է, որտեղ ապրում է 65 ընտանիք: Տների մեծ մասը պահպանել են իրենց հին կառուցվածքը ՝ այն է փայտաշեն և կամարակապ դռներ և պատուհաններ, փայտաշեն առաստաղներ, իսկ տան ներսում բուխարիներ: 2005 թվականից Մեղրիի Փոքր թաղը ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում և համարվում է կարևոր հուշարձան: Մեղրիի Փոքր թաղում է գտնվում «Արեվիք» հյուրատունը, որտեղ լավագույնս կարելի է զգալ քաղաքային հին կոլորիտը և համտեսել Մեղրիի բարիքները:
Լիճք
Լիճք գյուղը գտնվում է «Արեվիք» ազգային պարկի և «Բողաքար» պետական արգելավայրերի սահմանում: Լիճքը փոքրիկ գյուղ է, որի դպրոցն ունի ընդամենը 2 աշակերտ: Գյուղը նախկինում կոչվել է նաև Լեշկին, Լեճկին, Շեշկերտ: Երկու կողմից հոսում են Մեղրի և Զվարագետ գետերը: Գետերը առանձնանում են իրենց վրա գտնվող ջրվեժներով: Իրար շարունակող ավելի քան 10 ջրվեժները ստեղծում ենք յուրահատուկ ջրվեժների կասկադ:
2018 թվականից Լիճքի ջրվեժների հարևանությամբ գործվում է «Արեվիք» վրանային ճամբարը, որը ամռան ամիսներին հնարավորություն է տալիս ունենալ վրանային հանգիստ, բոլոր հարմարություններով: Ինչպես նաև վայելել ջրվեժների գեղեցիկ և տպավորիչ համայնապատկերը:
Շվանիձոր
Շվանիձորը ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի սահմանամերձ բարեկարգ գյուղերից է: Տարածվում է նույնանուն գետի ստորին հոսանքի երկու կողմում: Բաժանված է մի քանի թաղերի (Մարդոնց, Նազունց, Ներքին, Վանունց, Տերանց և այլն): Աչքի է ընկնում ուշ միջնադարյան պատմամշակութային հուշարձանների բազմազանությամբ, որոնցից նշանավոր է հատակապես գյուղի հարավարևմտյան եզրին գտնվող ջրանցույցը (XVII դ.):
Լուսանկարները՝ Կարո Սահակյանի, Դավիթ Միրզոյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում՝
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ