Մայիսի 9-11 մեկնեցինք Ջավախք: Գնում էինք Աբուլ լեռ անունը կրող նպատակի ետևից։ Ցանկություն ունեինք ծանոթանալ ջավախահայությանը և լսել մեր հայրենակիցներին հուզող խնդիրները:
Պատմա-աշխարհագրական ակնարկ
Ջավախքը տարածվում է Կուր գետի գլխավոր աջ վտակներից մեկի` Փարվանայի ավազանը ներառող և ջրբաժան լեռնաշղթաներով 3 կողմից (բացառությամբ արևմտյանի) սահմանազատված բարձրավանդակի վրա, որը զբաղեցնում է շուրջ 2600 քառ. կմ մակերես և գտնվում է ծովի մակերևույթից 1700 մ միջին բարձրության վրա:
Փարվանա
Փարվանան` Ջավախքի մայր գետը, հոսում է երկրամասի գրեթե կենտրոնով և արևմուտքում` Խերթվիս բերդի մոտ, միախառնվում Կուրին: Երկրամասի մնացյալ բոլոր գետերը Փարվանայի աջ ու ձախ վտակներն են: Դրանց թվում են Բուղդաշեն, Քառասնակն, Հեշտիաջուր, Աբլար, Ճանճղաջուր և Ջոբարեթ վտակները: Գետերը մշտահոս են, սնումը` հիմնականում աղբյուրներից: Բացառությամբ Փարվանա գետի, որի հունն առավելապես անցնում է ձորամիջով, մյուս գետերն ու վտակները հոսում են հարթ տարածություններով:
Ջավախքի բարձրավանդակը հարուստ է մեծ ու փոքր լճերով: Դրանք ցրված են ողջ երկրամասով մեկ և հիմնականում չունեն ջրհավաք փակ ավազան: Ամենաընդարձակն է Փարվանա լիճը, որի մակերեսը կազմում է 37,5 քառ. կմ, առավելագույն խորությունը 3,3 մ: Ըստ ծովի մակերևույթից ունեցած բարձրության` Ջավախքի լճերը դասվում են հետևյալ կերպ. Մադաթափա (2108 մ), Փարվանա (2706 մ), Տաբածղուր (1990 մ), Սաղամո (1986 մ), Խանչալի (1928 մ) և Խոզապին (1798 մ):

Փարվանա լիճ
Ջավախքի բարձրավանդակը հյուսիսից, արևելքից և հարավից սահմանազատված է ջրբաժան լեռնաշղթաներով: Առավել բարձր գագաթներ ունեն Աբուլը (3301), Սամսարը (3284), Փոքր Աբուլը (2799), Մադաթափան (2714), Սբ. Հովհաննեսը (2375) և այլն:
Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ջավախք գավառի մասին պատմագրությանը հայտնի հնագույն հիշատակությունը մ.թ.ա. Ը դարից է, Արգիշտի Ա-ի (786 – 764) Խորխորյան տարեգրության մեջ որպես երկրանուն Զաբախա անվանաձևով: Մցխեթայում հայտնաբերված արամեերեն արձանագրություններից մեկում հիշատակվում է Զեվախ անձնանունը, որը թերևս, ծագում է սույն Զավախ երկրանունից, Զավախ (զ-ջ անցումով) Ջավախք (հայերենի հոգնակիության ք ցուցիչով նախկին ա ցուցիչի փոխարեն):
Ջավախքի առաջին հիշատակությունը սույն անվանաձևով հանդիպում ենք Ե դարի պատմիչ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ, որն առընչվում է Մեծ Հայքի Վաղարշակ արքայի ծավալած վարչաքաղաքական համակարգի բարենորոգումներին:
Ջավախքում գտնվող նախաքրիստոնեական շրջանին վերաբերող նյութական մշակույթի այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են վիշապաքարերը, կիկլոպյան ամրոցները, սալարկղային և ժայռափոր թաղումները, իրենց բնութագրման առանձնահատկություններվ բաղկացուցիչ մաս են կազմում և նույնանում Հայկական լեռնաշխարհի պատմական վաղագույն շրջանի հնդեվրոպական բնիկ քաղաքակրթության մշակույթի հետ: Հանգամանք, որն ինքնին վկայում է Ջավախքի` Հայկական լեռնաշխարհում ձևավորված միասնական մշակույթի ոլորտում ընդգրկված լինելը:
Աբուլ գյուղ
Մեր ճանապարհորդության առաջին օրն այցելեցինք Գանձա գյուղում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարան, Փարվանա և Սաղամո լճեր և երեկոյան հասանք Աբուլ գյուղ:

Աբուլ գյուղը
Աբուլ գյուղը գտնվում է Ախալքալաքի և Աբուլ լեռան միջակայքում, լեռան հարավ-արևմտյան ստորոտում, շրջկենտրոնից 10 կմ արևելք, ծովի մակերևույթից ունի 1964-1985 մ բարձրություն: Կանգ առանք Սբ. Հարություն եկեղեցու մոտ: Աբուլցիներն իմանալով, որ պատրաստվում ենք գիշերել վրաններում առաջարկեցին գիշերել դպրոցում: Բայց նախքան դպրոցում տեղավորվելը հանդիպեցինք աբուլցի բանաստեղծ Բարդուղիմեոս Շաշիկյանին: Նա իմանալով, որ եկել ենք Աբուլ լեռ բարձրանալու միանգամից հրավիրեց իրենց տուն, առարկելն անհնար էր, քանի որ նա վճռական էր տրամադրված և միանգամից հասկացանք, որ հենց այնպես բաց չի թողնի: Ճիշտն ասած մենք էլ դեմ չէինք այդպիսի ջերմ հյուրընկալությանը, քանի որ եղանակը մեղմ ասած այնքան էլ բարենպաստ չէր:

Բարդուղիմեոս Շաշիկյանը
Տեղավորվեցինք Բարդուղիմեոսի հայրական տանը, որի քարերը նույնիսկ հայկական են` շարված Արթիկի մուգ տուֆից: Երեկոյան զրուցեցինք Բարդուղիմեոսի հետ, տվեցինք մեզ հուզող հարցերը: Թեև տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղերը հայկական են ու միմիայն բնակեցված հայերով, բայց Վրաստանի կառավարությունը Ջավախքը վրացականացնելու քաղաքականություն է տանում: Մտահոգություն կա, որ ինչպես Ախալցխան կամաց-կամաց բնակեցվեց վրացիներով և այսօր նրանց թիվը գերազանցում է հայերի թվին, նույնը կարող է լինել Ախալքալաքի հետ:
Խոնարհվում եմ Ջավախահայերի առջև, զարմանալի է այսքան տարի ապրել Վրաստանի կազմում, պահպանելով լեզուն և ավանդույթները: Ոչ մի օտար զգացողություն, Ջավախքում քեզ զգում ես ինչպես տանը: Հատկապես մեզ բախտը ժպտաց, որ հանդիպեցինք այնպիսի մարդու ինչպիսին Բարդուղիմեոսն է:
Վերելք Աբուլ լեռ
Հաջորդ առավոտյան սկսվեց վերելքը դեպի Աբուլ լեռ: Ճանապարհին հանդիպեցինք գյուղի երիտասարդներից երկուսին` Սևակին ու Շոթային, որոնք նույնպես բարձրանում էին Աբուլ և որոշեցինք միասին բարձրանալ: Վերելքը հեշտերից չէր, մանավանդ, որ վերջին երկու ժամը բարձրանում էինք մառախուղի միջով: Հասանք գագաթ… երկինքը գոռում էր կարծես հիմա շուռ կգա մեր գլխին… սկսվեց կարկուտը…

Վերելք Աբուլ լեռ
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Հ. Թումանյան
Վերելքը բարեհաջող ավարտ ունեցավ, խմբի բոլոր մասնակիցները հասան գագաթ: Հետդարձի ճանապարհին մի լավ թրջվեցինք անընդմեջ տեղացող անձրևից: Երեկոյան թրջված ու հոգնած ֆիզիկապես, բայց թարմ ու տպավորված ներքուստ վերադարձանք հետ:
Արշավ դեպի Թմկաբերդ
Երորդ օրը ևս մի սպասված արշավ ունեինք դեպի Թմկաբերդ: Սկզբում գնացինք Վարձունիք (Վարձիա), որը գտնվում է Կուր գետի ձախակողմյան գրեթե ուղղաձիգ, ժայռապար ձորալանջին, Թմոգվի գյուղից 5 կմ հարավ-արևմուտք: Վարձունիքը պաշտամունքային այն մեծահռչակ օրրաներից է, որն ամենայն հավանականությամբ, որպես սրբատեղի գոյություն է ունեցել դեռևս նախաքրիստոնեական շրջանում: Այստեղից սկսվեց մեր արշավը դեպի Թմկաբերդ, որի ավերակները պահպանվում են նախկին Մարգաստան և պատմական Թմոք գյուղից 1.5 կմ հարավ-արևմուտք` Կուր գետի ձախ ափին վեր խոյացող լեռան վրա: Թմոք բերդը կառուցված էր հայ միջնադարյան բերդաշինությանը հարազատ ու լայն տարածում գտած կառուցողական սկզբունքներով և ռազմավարական հնարքներով: Բերդի ներսում պահպանվում են սրբատաշ քարից կառուցված իշխանական ապարանքի մնացորդներ, պարսպապատերին կից օժանդակ շինություններ և ժայռակերտ աստիճաններով մինչև Կուր գետի ափը ձգվող գետնուղին:

Թմկաբերդ
Թմկաբերդը բոլորիս քաջ հայտնի է Հովհաննես Թումանյանի « Թմկաբերդի առումը» պոեմից: Հենց պոեմի նախերգանքն էլ թող լինի մեր ճանապարհորդության վերջաբանը: Հեռանում ենք Ջավախքից ևս մի կտոր Հայաստան բացահայտած:
Թմկաբերդի առումը
Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։Անց են կենում սեր ու խընդում,Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,Թե մուրազով սիրած կին։Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին. |
|
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։ |
|
Տեքստը` Տիգրան Շահբազյանի (աշխարհագրական և պատմական տվյալները Սամվել Կարապետյանի «Ջավախք» գրքից)
Լուսանկարները` Տիգրան Շահբազյանի, Մար Պետրոսյանի, Գայանե Տոնոյանի, Կարապետ Սահակյանի, Վազգեն Բրուտյանի
Բլոգ Հայաստնի մասին
Սյունիքի բարձրավանդակի լճերը
/in Մեր արշավները /by armeniangeographicՍովորական մի օր այցելում եմ ընկերոջս` Ստեփան Նալբանդյանին և ինչպես միշտ նա մի նոր առաջարկ ունի: Կանչում է համակարգչի մոտ, ցույց է տալիս տեղանքը ուր պետք է ուղևորվենք և լճերը, որոնք պետք է տեսնենք: Արշավախումբը բաղկացած է 4 հոգուց:
Ունենալով տեղանքի քարտեզները և երթուղին ուղևորվում ենք Սյունիք: Խոզնավար գյուղ չհասած դուրս ենք գալիս ասֆալտապատ ճանապարհից և սկսում բարձրանալ Սյունիքի հրաբխային բարձրավանդակը: Մեքենան տեղ տեղ հրաշքներ է գործում (դե իհարկե փորձառու վարորդի շնորհիվ): Ճանապարհին հանդիպում ենք հովիվների, սակայն ճանապարհ հարցնելը պարզվում է այդքան էլ օգտակար չի, քանի որ կարող են ուղարկել ճիշտ հակառակ ուղղությամբ: Տեղացիները լճերի աշխարհագրական անունները չգիտեն և դժվար է հասկացնել թե կոնկրետ որն ես փնտրում, մանավանդ որ այս բարձրավանդակում շատ են փոքր լճերը:
Մեր նպատակակետն էին Սյունիքի բարձրավանդակում գտնվող երկու փոքրիկ լճերը, որոնք վարչականորեն գտնվում են Արցախի Քաշաթաղի շրջանում: ԽՍՀՄ տարիներին գտնվել են խորհրդային Ադրբեջանի կազմում և սովետական քարտեզների վրա նրանցից մեկը կրում է թուրքական Ջանլիգյոլ անվանումը: 18-րդ դարի երկրորդ կեսի ընթացքում այս տարածքի հայկական մի շարք գյուղեր հայաթափ եղան: Նույն դարի վերջերին և, հատկապես, 19-րդ դարի ընթացքում լքված գյուղատեղիների զգալի մասը զբաղեցրին քրդական և թյուրքական մի շարք խաշնարած ցեղեր:
Թյուրքական ու քրդական ցեղերն այստեղ հաստատվելուց հետո, հին հայկական անունները վերափոխել են շատ անգամ թարգմանելով հին հայկական անունը, այսինքն նույն սկզբունքով կարելի է հետ վերադարձնել մեր հայրենիքի պատմական աշխարհագրական անունները: Գլխավոր շտաբի հին քարտեզերում այդ լճերը նշված են Ջանլիգյոլ և Գոշնավար անուններով: Ջանլիգյոլը թարգմանաբար նշանակում է Հոգելիճ, Հոգու լիճ:
Գոշնավար լիճը
Մեր առջև բացվող առաջինը Գոշնավար լիճն է, որը գտնվում է ծովի մակերևույթից 2027 մ բարձրության վրա: Լիճը բավականին գեղեցիկ է, ջուրը զարմանալիորեն տաք էր, դա վկայում է այն մասին, որ խորությունը փոքր է և արևի ճառագայթները արագ տաքացնում են ջուրը:
Լճի ափին հանդիպում ենք այս հետաքրքիր գորտին, որն ինձ առաջին հայացքից Մադագասկարը հիշեցրեց:
Հաջորդը Հոգելիճն է, որը գտնվում է ծովի մակերևույթից 2067 մ բարձրության վրա: Այս մեկը նախորդից տարբերվում էր լճի մեջ աճած խիտ բուսականությամբ: Հոգելիճը Գոշնավարից մի քիչ մեծ էր երևում, բայց ջրի հայելու մեծ մասը ծածկված էր կանաչի մեջ:
Հոգելիճ
Լճերն ուսումնասիրելուց հետո սարերով շարունակում ենք ճանապարհը դեպի Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գետի հովիտ:
Արաքսի ավազանին պատկանող Հակարի (Հագարու) գետի ամենաջրառատ վտակը նրան աջից միախառնվող Աղավնո գետն է: Այն սկիզբ է առնում Սյոինիքի բարձրավանդակի Ծղուկ լեռնագագաթի հյուսիս-արևելահայաց ստորոտում գտնվող փոքրիկ լճակից, ունի 51 կմ երկարություն և 527 քկմ ջրհավաք ավազան:
Գետի բարեբեր հովիտը վաղնջական ժամանակներից ի վեր բնակեցված է եղել: Ներկայում տարածաշրջանում պահպանվում են առնվազն միջնադարից սկիզբ առնող ավելի քան 30 գյուղեր և գյուղատեղիներ:
Լեռնային կածաններով իջանք Մերիկ (Միրիկ) գյուղ: Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1440-1520 մ բարձրության վրա: Աղավնագետին աջ կողմից միախառնվող Միրիկ վտակի երկու ափերին փռված են համանուն գյուղի թաղամասերը: Դարասկզբի քարտեզում գյուղը հիշված է Մերիկ ձևով, իսկ խորհրդային շրջանում կոչվում էր Միրիկ: Գյուղի համար այլ անվանաձև հայտնի չէ: Կարծում ենք, Մերիկն է գյուղի հայահունչ և նախնական-պատմական անունը, որը համարյա անաղարտ հասել է մեր օրերը:
Միրիկի հյուսիսային եզրին` իր բարձր դիրքով գյուղին իշխող լերկ ժայռազանգվածի վրա, կանգուն վիճակով մեզ է հասել Սբ. Աստվածածին եռանավ թաղածածկ բազիլիկ եկեղեցին:
Միրիկում հանդիպեցինք շատ հյուրընկալ ընտանիքի, որոնց հետ սուրճի սեղանի շուրջ զրուցեցինք գյուղի վիճակից, հուշարձաններից և այլն: Այստեղի վերաբնակիչները հիմնականում Արտաշատից են: Այդ իսկ պատճառով Սյունիքի սարերում երբ հովիվից մեքենայի ճանապարհ էինք հարցնում դեպի Միրիկ, նա մտածեց թե մենք արտաշատցի ենք:
Միրիկ գյուղում
Արդեն օրը մոտենում էր ավարտին և ժամանակն էր ընտրել գիշերակացի վայրը և խփել վրանները: Աղավնոյի ափին կարելի է ասել ցանկացած տեղ հարմար է վրաններ տեղադրելու և բնությունը վայելելու համար: Երեկոյան անմոռանալի պահը Ստեփանի ձեռքով պատրաստված բույսերով ձվածեղն էր:
Առավոտյան դեռ մի քանի ծրագիր ունեինք, սակայն ողջ գիշեր տեղացած անձրևը փոխեց մեր ծրագրերը, քանի որ մեքենայի լեռնային ճանապարհները դարձրել էին գրեթե անանցանելի և շատ վտանգավոր:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Մեծ Աբուլ լեռ / Ջավախք
/in Բլոգ, Հայկական լեռնաշխարհ, Մեր արշավները /by armeniangeographicՄայիսի 9-11 մեկնեցինք Ջավախք: Գնում էինք Աբուլ լեռ անունը կրող նպատակի ետևից։ Ցանկություն ունեինք ծանոթանալ ջավախահայությանը և լսել մեր հայրենակիցներին հուզող խնդիրները:
Պատմա-աշխարհագրական ակնարկ
Ջավախքը տարածվում է Կուր գետի գլխավոր աջ վտակներից մեկի` Փարվանայի ավազանը ներառող և ջրբաժան լեռնաշղթաներով 3 կողմից (բացառությամբ արևմտյանի) սահմանազատված բարձրավանդակի վրա, որը զբաղեցնում է շուրջ 2600 քառ. կմ մակերես և գտնվում է ծովի մակերևույթից 1700 մ միջին բարձրության վրա:
Փարվանա
Փարվանան` Ջավախքի մայր գետը, հոսում է երկրամասի գրեթե կենտրոնով և արևմուտքում` Խերթվիս բերդի մոտ, միախառնվում Կուրին: Երկրամասի մնացյալ բոլոր գետերը Փարվանայի աջ ու ձախ վտակներն են: Դրանց թվում են Բուղդաշեն, Քառասնակն, Հեշտիաջուր, Աբլար, Ճանճղաջուր և Ջոբարեթ վտակները: Գետերը մշտահոս են, սնումը` հիմնականում աղբյուրներից: Բացառությամբ Փարվանա գետի, որի հունն առավելապես անցնում է ձորամիջով, մյուս գետերն ու վտակները հոսում են հարթ տարածություններով:
Ջավախքի բարձրավանդակը հարուստ է մեծ ու փոքր լճերով: Դրանք ցրված են ողջ երկրամասով մեկ և հիմնականում չունեն ջրհավաք փակ ավազան: Ամենաընդարձակն է Փարվանա լիճը, որի մակերեսը կազմում է 37,5 քառ. կմ, առավելագույն խորությունը 3,3 մ: Ըստ ծովի մակերևույթից ունեցած բարձրության` Ջավախքի լճերը դասվում են հետևյալ կերպ. Մադաթափա (2108 մ), Փարվանա (2706 մ), Տաբածղուր (1990 մ), Սաղամո (1986 մ), Խանչալի (1928 մ) և Խոզապին (1798 մ):
Փարվանա լիճ
Ջավախքի բարձրավանդակը հյուսիսից, արևելքից և հարավից սահմանազատված է ջրբաժան լեռնաշղթաներով: Առավել բարձր գագաթներ ունեն Աբուլը (3301), Սամսարը (3284), Փոքր Աբուլը (2799), Մադաթափան (2714), Սբ. Հովհաննեսը (2375) և այլն:
Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ջավախք գավառի մասին պատմագրությանը հայտնի հնագույն հիշատակությունը մ.թ.ա. Ը դարից է, Արգիշտի Ա-ի (786 – 764) Խորխորյան տարեգրության մեջ որպես երկրանուն Զաբախա անվանաձևով: Մցխեթայում հայտնաբերված արամեերեն արձանագրություններից մեկում հիշատակվում է Զեվախ անձնանունը, որը թերևս, ծագում է սույն Զավախ երկրանունից, Զավախ (զ-ջ անցումով) Ջավախք (հայերենի հոգնակիության ք ցուցիչով նախկին ա ցուցիչի փոխարեն):
Ջավախքի առաջին հիշատակությունը սույն անվանաձևով հանդիպում ենք Ե դարի պատմիչ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ, որն առընչվում է Մեծ Հայքի Վաղարշակ արքայի ծավալած վարչաքաղաքական համակարգի բարենորոգումներին:
Ջավախքում գտնվող նախաքրիստոնեական շրջանին վերաբերող նյութական մշակույթի այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են վիշապաքարերը, կիկլոպյան ամրոցները, սալարկղային և ժայռափոր թաղումները, իրենց բնութագրման առանձնահատկություններվ բաղկացուցիչ մաս են կազմում և նույնանում Հայկական լեռնաշխարհի պատմական վաղագույն շրջանի հնդեվրոպական բնիկ քաղաքակրթության մշակույթի հետ: Հանգամանք, որն ինքնին վկայում է Ջավախքի` Հայկական լեռնաշխարհում ձևավորված միասնական մշակույթի ոլորտում ընդգրկված լինելը:
Աբուլ գյուղ
Մեր ճանապարհորդության առաջին օրն այցելեցինք Գանձա գյուղում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարան, Փարվանա և Սաղամո լճեր և երեկոյան հասանք Աբուլ գյուղ:
Աբուլ գյուղը
Աբուլ գյուղը գտնվում է Ախալքալաքի և Աբուլ լեռան միջակայքում, լեռան հարավ-արևմտյան ստորոտում, շրջկենտրոնից 10 կմ արևելք, ծովի մակերևույթից ունի 1964-1985 մ բարձրություն: Կանգ առանք Սբ. Հարություն եկեղեցու մոտ: Աբուլցիներն իմանալով, որ պատրաստվում ենք գիշերել վրաններում առաջարկեցին գիշերել դպրոցում: Բայց նախքան դպրոցում տեղավորվելը հանդիպեցինք աբուլցի բանաստեղծ Բարդուղիմեոս Շաշիկյանին: Նա իմանալով, որ եկել ենք Աբուլ լեռ բարձրանալու միանգամից հրավիրեց իրենց տուն, առարկելն անհնար էր, քանի որ նա վճռական էր տրամադրված և միանգամից հասկացանք, որ հենց այնպես բաց չի թողնի: Ճիշտն ասած մենք էլ դեմ չէինք այդպիսի ջերմ հյուրընկալությանը, քանի որ եղանակը մեղմ ասած այնքան էլ բարենպաստ չէր:
Բարդուղիմեոս Շաշիկյանը
Տեղավորվեցինք Բարդուղիմեոսի հայրական տանը, որի քարերը նույնիսկ հայկական են` շարված Արթիկի մուգ տուֆից: Երեկոյան զրուցեցինք Բարդուղիմեոսի հետ, տվեցինք մեզ հուզող հարցերը: Թեև տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղերը հայկական են ու միմիայն բնակեցված հայերով, բայց Վրաստանի կառավարությունը Ջավախքը վրացականացնելու քաղաքականություն է տանում: Մտահոգություն կա, որ ինչպես Ախալցխան կամաց-կամաց բնակեցվեց վրացիներով և այսօր նրանց թիվը գերազանցում է հայերի թվին, նույնը կարող է լինել Ախալքալաքի հետ:
Խոնարհվում եմ Ջավախահայերի առջև, զարմանալի է այսքան տարի ապրել Վրաստանի կազմում, պահպանելով լեզուն և ավանդույթները: Ոչ մի օտար զգացողություն, Ջավախքում քեզ զգում ես ինչպես տանը: Հատկապես մեզ բախտը ժպտաց, որ հանդիպեցինք այնպիսի մարդու ինչպիսին Բարդուղիմեոսն է:
Վերելք Աբուլ լեռ
Հաջորդ առավոտյան սկսվեց վերելքը դեպի Աբուլ լեռ: Ճանապարհին հանդիպեցինք գյուղի երիտասարդներից երկուսին` Սևակին ու Շոթային, որոնք նույնպես բարձրանում էին Աբուլ և որոշեցինք միասին բարձրանալ: Վերելքը հեշտերից չէր, մանավանդ, որ վերջին երկու ժամը բարձրանում էինք մառախուղի միջով: Հասանք գագաթ… երկինքը գոռում էր կարծես հիմա շուռ կգա մեր գլխին… սկսվեց կարկուտը…
Վերելք Աբուլ լեռ
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Հ. Թումանյան
Վերելքը բարեհաջող ավարտ ունեցավ, խմբի բոլոր մասնակիցները հասան գագաթ: Հետդարձի ճանապարհին մի լավ թրջվեցինք անընդմեջ տեղացող անձրևից: Երեկոյան թրջված ու հոգնած ֆիզիկապես, բայց թարմ ու տպավորված ներքուստ վերադարձանք հետ:
Արշավ դեպի Թմկաբերդ
Երորդ օրը ևս մի սպասված արշավ ունեինք դեպի Թմկաբերդ: Սկզբում գնացինք Վարձունիք (Վարձիա), որը գտնվում է Կուր գետի ձախակողմյան գրեթե ուղղաձիգ, ժայռապար ձորալանջին, Թմոգվի գյուղից 5 կմ հարավ-արևմուտք: Վարձունիքը պաշտամունքային այն մեծահռչակ օրրաներից է, որն ամենայն հավանականությամբ, որպես սրբատեղի գոյություն է ունեցել դեռևս նախաքրիստոնեական շրջանում: Այստեղից սկսվեց մեր արշավը դեպի Թմկաբերդ, որի ավերակները պահպանվում են նախկին Մարգաստան և պատմական Թմոք գյուղից 1.5 կմ հարավ-արևմուտք` Կուր գետի ձախ ափին վեր խոյացող լեռան վրա: Թմոք բերդը կառուցված էր հայ միջնադարյան բերդաշինությանը հարազատ ու լայն տարածում գտած կառուցողական սկզբունքներով և ռազմավարական հնարքներով: Բերդի ներսում պահպանվում են սրբատաշ քարից կառուցված իշխանական ապարանքի մնացորդներ, պարսպապատերին կից օժանդակ շինություններ և ժայռակերտ աստիճաններով մինչև Կուր գետի ափը ձգվող գետնուղին:
Թմկաբերդ
Թմկաբերդը բոլորիս քաջ հայտնի է Հովհաննես Թումանյանի « Թմկաբերդի առումը» պոեմից: Հենց պոեմի նախերգանքն էլ թող լինի մեր ճանապարհորդության վերջաբանը: Հեռանում ենք Ջավախքից ևս մի կտոր Հայաստան բացահայտած:
Թմկաբերդի առումը
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։Անց են կենում սեր ու խընդում,Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,Թե մուրազով սիրած կին։Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Լավ արարքը, լավ մարդին։
Տեքստը` Տիգրան Շահբազյանի (աշխարհագրական և պատմական տվյալները Սամվել Կարապետյանի «Ջավախք» գրքից)
Լուսանկարները` Տիգրան Շահբազյանի, Մար Պետրոսյանի, Գայանե Տոնոյանի, Կարապետ Սահակյանի, Վազգեն Բրուտյանի
Բլոգ Հայաստնի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Քասաղի կիրճ / Դասընթաց
/in Մեր արշավները /by armeniangeographicԱրշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Պարզ լիճ – Գոշ – Գոշի լիճ – Խաչարձան
/in Առանց խորագրի /by armeniangeographicԱրշավը սկսելու ենք Պարզ լճից և սաղարթախիտ անտառներով դուրս ենք գալու Գոշ գյուղ: Գյուղում Գոշավանքի մոտ կարճ դադարից հետո շարունակելու ենք ճանապարհը մինչև Գոշի լիճ և այնուհետև Խաչարձան:
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ (պարտադիր), մեկօրյա սնունդ, ջուր (առնվազն 1 լիտր), դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր, արևային ակնոց
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 8:30
Մասնակցության արժեքը`
Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով կամ գրեք ֆեյսբուքում
Արշավին գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև նախորդ օրը ժամը 12:00, վերջին պահին հրաժարվողը պարտավորվում է վճարել գումարն ամբողջությամբ:
Ծանոթացեք նաև մեր հետագա ծրագրերին՝
Վերելք Մասիս
Վրանային արշավ Արևմտյան Հայաստանում
Մեծ ճանապարհորդություն Վրաստանում
ՈՒրծ լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographic«Մերն է» լեռնային նախագծի շրջանակներում մեր հերթական արշավի ուղղությունը Ուրծ լեռն էր: Բուռն արշավական ձմեռվա վերջին արշավն էր: Փետրվարի 23-ն էր, բայց եղանակը լրիվ գարնանային էր, բարձրանում էինք թեթև հագնված, ոմանք նույնիսկ կարճաթև շապիկներով: Բարձրանալ սկսեցինք հարավային լանջով, որպեսզի խուսափենք խորը ձնից, բայց պարզվեց, որ հարավային կողմում ձյուն ընդհանրապես չկա: Արշավի մեկնարկի հատվածը նման էր անապատային գոտու, ամբողջովին չոր ու ցամաք: Իմ ամենասիրած լանշաֆտն է, երբ չորս բոլորը բաց է, վայելում ես տեսարանները, օդն էլ չոր ու մաքուր: Սկզբում բարձրանում էինք մեքենայի ճանապարհով մինչև սկսվեց զառիթափ վերելքը: Նախ մի քանի խոսք Ուրծի լեռների մասին:
Ուրծի լեռներ
Երկարությունը՝ 27 կմ
Առավելագույն բարձրությունը՝ 2446 մ
Ամենաբարձր գագաթը՝ Ուրծ լեռ
Ուրծի լեռնաշղթան գտնվում է Վեդիի վտակ Շաղափի ու Արածո գետերի միջև` ՀՀ Արարատի մարզի հարավում: Ձգվում է հս-արմ.-ից հվ.-արլ.: Լանջերն անհամաչափ են: Հյուսիսային լանջերը երկար ու մեղմաթեք են, հարավայինը` կարճ ու զառիթափ` կտրտված խոր ու սելավաբեր ձորակներով: Կազմված է պալեոզոյի և էոցենի կրաքարերից, ավազաքարերից, թերթաքարերից ու մերգելներից: Լանդշաֆտը ստորոտում կիսաանապատային է, բարձրադիր գոտում` լեռնատափաստանային:
Ուրծ լեռնագագաթ
Հանդիսանում է Ուրծի լեռների ամենաբարձր կետը՝ 2446 մ: Գտնվում է Լանջառ գյուղից 5 կմ հվ.-արմ:
Հաճախ Ուրծ լեռան անվանումը շփոթում են ուրց խոտաբույսի անվանվան հետ և լեռանն անվանում Ուրցի լեռներ: Սակայն Ուրծ անվանումը եկել է պատմական Այրարատ նահանգի Ուրծ գավառի անվանումից:
Ուրծասարի լեռնանցքը (1910 մ բարձրության վրա) միմյանց է կապում Շաղափի և Արածո գոգավորությունները:
Հաղթահարելով մի քանի վերելք ու վայրէջք հասանք գագաթ: Եղանակը հիասքանչ էր, շողում էր արևը, քամի չկար: Հազվադեպ է լինում, որ լեռան կատարային հատվածում քամի չլինի: Միայն օրացույցն էր հիշեցնում, որ դեռ ձմեռ է: Գագաթից բացվում էին հիանալի տեսարաններ: Դեռ լանջերից իր հմայքով մեզ գերեց Թեժքար լեռը (1735 մ), որը գտնվում է Տիգրանաշենից հարավ: Ողջ արշավի ընթացքում Թեժքարի տեսարանը ուղեկցում էր մեզ: Հնարավորություն ունեցանք վայելելու լեռան տեսարանը տարբեր անկյուններից: Գագաթից դեպի հարավ երևում էր Սադարակը, դեպի հարավ-արևմուտք` Արմաշի լճերը, ոլորապտույտ Արաքս գետը և օդում կախված Սիսն ու Մասիսը: Գագաթից դեպի հյուսիս լանջերը ամբողջովին ծածկված էին ձնով: Ներքևում երևում էր Սուրբ Կարապետ վանքը:
Ուրծի լեռներում հաճախ են հանդիպում բեզոարյան այծեր ու մուֆլոններ, որոնք կարմիր գրքում գրանցված կենդանիներ են և որսը խստիվ արգելվում է: Այս տարածքը միջանցիկ գոտի է, քանի որ անմիջապես հարում է Խոսրովի արգելոցին:
Գագաթից լեռնաշղթայի կատարային մասով շարժվեցինք դեպի արշավի վերջնակետը` Լանջառ գյուղ:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Լալվար լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicՎիրահայոց լեռներ
Երկարությունը՝ 86 կմ
Առավելագույն բարձրությունը՝ 2552 մ
Ամենաբարձր գագաթը՝ Լալվար լեռ
Ձգվում է Հայ-Վրացական սահմանի երկարությամբ շուրջ 73 կմ՝ մինչև Դեբեդի կիրճ: Այստեղ առաջացնում է աստիճանակերպ լանջերով զանգվածներ: Վիրահայոց լեռները չեն կազմում իրար շարունակող լեռների մի ամբողջություն, սրանք իրար մոտ տեղադրված առանձին լեռնազանգվածների խմբեր են, որոնցից սկսվում են տարբեր ուղղությամբ ձգվող լեռնաճյուղեր: Լեռնաշղթան բաժանվում է 3 մասի՝ Արևմտյան (Լոք լեռնագագաթ՝ 2140 մ), Կենտրոնական (Լալվար լեռնագագաթ` 2552 մ), Արևելյան (Լեջան լեռնագագաթ՝ 2527մ):
Վիրահայոց լեռներ / Լալվար
Լեռնաշղթան միջին բարձրության է, սակայն շրջապատի նկատմամբ փոքր հարաբերական բարձրության շնորհիվ թողնում է բլրաշարի տպավորություն: Առավելագույն բարձրությունը հասնում է Լալվար գագաթում՝ 2552 մ: Ժայռերը և ատամնավոր գագաթները քիչ են: Լեռնալանջերը հիմնականում ճմակալված են, մասամբ՝ անտառապատ, տեղ-տեղ հանդիպում են քարային կուտակումներ: Լեռները իջնում են դեպի Լոռվա սարավանդ համեմետաբար փոքր թեքությամբ, իսկ դեպի Կուրի հովիտ՝ մեծ թեքությամբ:
Հյուսիսահայաց լանջերն ամբողջովին անտառապատ են, դեպի Դեբեդի հովիտ իջնող լանջերը՝ էրոզացված և բուսազուրկ: Դրա հիմնական պատճառը Ալավերդու պղնձաձուլարանի ազդեցություն է: Ավելի շատ մասնատված է հարավում հանդես եկող Լեջանի զանգվածը: Այստեղից են սկսվում մի շարք ժամանակավոր գործող հոսքեր, որոնք ժամանակ առ ժամանակ վերածվում են սելավների: Վիրահայոց լեռների անվանումը կապված է Վիրք պատմական երկրի անվան հետ:
Վիրահայոց լեռներ / Լալվար
Լալվար լեռնագագաթ
Վիրահայոց լեռների արևելյան մասում է գտնվում Լալվար լեռնագագաթը: Հանդիսանում է լեռնաշղթայի ամենաբարձր կետը: Մասնատված է ճառագայթաձև տարածում ունեցող բազմաթիվ գետահովիտներով: Կատարային մասը հարթ է, տեղ-տեղ ալիքավոր: 2000-2200 մ բարձրությունների վրա կան քարափներ, ժայռեր ու աղբյուրներ: Լալվար լեռան լանջերը տարբերվում են միմյանցից, թե՛ մասնատվածությամբ, թե՛ անտառածածկ լինելով: Հս. և արմ. լանջերը ավելի քիչ մասնատված են և ավելի ատնառապատ քան հվ. և արլ. լանջերը: Գագաթային մասում` ինչպես ՀՀ-ի բոլոր բարձր լեռներին է բնորոշ, տարածվում են մերձալպյան և ալպյան բուսականությունը:
Լալվար լեռան արևմտյան փեշերին է տեղադրված Խորակերտի վանքը՝ 13-րդ դարի դարի ճարտարապետական հուշարձանախումբը։
Խորակերտի վանք / Լուսանկարը՝ Գրեգոր Սամսարի
Հայաստանի ազգային պատկերասրահում են գտնվում մեծանուն նկարիչներ՝ Մարտիրոս Սարյանի և Փանոս Թերլեմեզյանի Լալվար լեռան տեսարանը ներկայացնող կտավները:
Լալվար 1952 / Մարտիրոս Սարյան / Կտավ, յուղաներկ, 54 х 73 սմ, (Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)
Լալվար լեռան տեսարան / Փանոս Թերլեմեզյան / կտավ, յուղաներկ 31×49 սմ
Լուսանկարները՝ Բաբկեն Արզումանյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Թեքսարի լեռներ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԹեքսարի լեռնաշղթան գտնվում է Վայոց Ձորի մարզում, կազմում է Արփա գետի և նրա աջ վտակ Եղեգիսի ջրբաժանը: Սկսվում է Վարդենիսի լեռների Սանդուխտասար գագաթից և դեպի հարավ-արևմուտք ձգվելով հասնում մինչև Շատին գյուղը: Երկարությունը` շուրջ 20 կմ է: Ամենաբարձր գագաթը Սեմասարն է (3385 մ), Արփա գետի վերնագավառում, Գետիկվանք գյուղից 7 կմ հյուսիս արլևելք: Բարձր գագաթներից են նաև Ճաղատսարը՝ 3334 մ, Շեկսարը՝ 3149 մ, Թեքսարը՝ 2898 մ, Գայլեձորը՝ 2762 մ:
Թեքսարի լեռներ
Լեռնաշղթան ունի անհամաչափ կառուցվածք: Դեպի Եղեգիս իջնող լանջերը կարճ են և զառիթափ, իսկ դեպի Արփայի հովիտ՝ երկար և մեղմաթեք: Հյուսիսահայաց լանջերն անտառապատ են, բայց ենթարկված են հողմնահարման: Անգամ անտառապատվածության պայմաններում քայքայված նյութը հասնում է մինչև Եղեգիսի հովիտ: Դեպի Արփայի հովիտ իջնող լանջերը նույնպես ենթարկվել են հողմանահարման, քայքայման ու տեղատարման:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Թեղենիս լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԹեղենյաց լեռնաշղթան Ծաղկունյաց լեռնաշղթայի հվ-արլ. ճյուղավորություններից՝ է: Գտնվում է Կոտայքի մարզում: Երկարությունը 20 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2851մ (Թեղենիս լեռ): Կան մարմարի, թերթաքարերի, հանքային ջրերի պաշարներ: Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 600-800 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային, արևելյան լանջերին (մինչև 2300 մ) կան կաղնու, բոխու անտառներ:
Արշավը դեպի Թեղենիս լեռ սկսում ենք Բուժական գյուղից: Թեղենիսի գագաթին կարճատև դադարից հետո շարունակում ենք ճանապարհը դեպի Ծաղկունյաց լիճ և իջնում Աղվերան:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Երանոսի լեռներ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԵրանոսի լեռնաշղթան Գեղամա լեռնավահանի հվ-արմ. լեռնաճյուղերից է: Ձգվում է Ազատ գետի ձախ ափով մինչև Արարատյան դաշտ: Լեռնաշղթայի գրեթե կենտրոնական մասում է գտնվում Երանոս լեռը (1824 մ): Լեռնաշղթան ծալքաբեկորավոր է՝ կազմված կավճի ու պալեոգենի ապարներից, արևելյան բարձրադիր մասը ձևավորվել է գոգածալքային կառույցի վրա և ծածկված է նեոգենի հրաբխաբեկորային հաստույթով:
Տեսարան Երանոսի լեռներից
Երանոսի լեռնաշղթան ունի անհամաչափ կառուցվածք: Հս-արմ. և հս. լանջերը կարճ են ու զառիթափ, հվ. և հվ-արլ-ը՝ մեղմաթեք: Կտրտված է հեղհեղատներով, տարածված են լերկուտները: Լանդշաֆտը կիսաանապատային, չոր լեռնատափստանային է: Երանոսի լեռնաշղթայի հս-արմ. լանջերը ներառված են «Խոսրովի անտառ» արգելոցի մեջ:
Երանոս լեռ
Այս արշավը մեր մեկօրյա երթուղիներից ամենաերկարն է՝ 28 կմ: Արշավը սկսում ենք Գառնի գյուղից, իջնում ենք Ազատի կիրճ և անցնելով գետը բարձրանում լեռնաշղթայի կատարային հատված: Կատարային հատվածով քայլում ենք դեպի Երանոս լեռ: Գագաթին կարճատև դադարից հետո շարունակում ենք ճանապարհը դեպի Լանջազատ գյուղ՝ Ազատի ջրամբարի պատվարի մոտ:
Երանոսի լեռներ
Ողջ ճանապարհն ուղեկցվում է գեղեցիկ տեսարաններով: Առջևում Մասիսն է, դեպի արևելք Երախի լեռներն են, դեպի արևմուտք՝ Ողջաբերդի լեռնաշղթան, ներքևում՝ Ազատի ջրամբարը:
Ճանապարհին հանդիպում է բնության հուշարձան «Սֆինքսը»:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Գետանցում / Ազատի կիրճ
/in Մեր արշավները /by armeniangeographicԳետանցում Ազատի կիրճում
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ