Շատերիս համար հայկական Զատիկը քրիստոնեական տոն է, որը նշում ենք մարտի 21-ից ապրիլի 25-ը ընկած ժամանակահատվածում: Եվ իհարկե, մեծամասնությունը տեղյակ է Զատիկի օրվա ավանդույթներին և տոնի մեկնությանը: Իսկ ահա բառի ծագման, հեթանոսական նախապատմության և աշխարհում ընդունված ավանդույթների մասին ստորև:
Անվան ծագումը
«Զատիկ» բառի ծագման հետ կապված կան մի քանի տարբերակներ և բացատրություններ, որոնցից յուրաքանչյուրն ակամա բացատրում է նաև տոնի ծագման վարկածը:
Անդրադառնալով բառի հայերեն բացատրությանը, հանգում ենք երկու տարբերակի: Առաջինի դեպքում ստացվում է, որ «զատիկ» բառն առաջացել է «զատել» բայից և նշանակում է բաժանել, տարբերել, զանազանել: Այս բացատրությունն է հիմնականում ընկած Զատիկ տոնի ծագման բոլոր վարկածներում:

Հայկական Զատիկ
Սակայն մյուս դեպքում առաջ է գալիս գրաբար հայերենը, որտեղ ինչպես գիտենք կարող ենք հանդիպել «զ» նախդիրով սկսվող մի շարք բառերի, օրինակ՝ «զիմաստություն», «զխրատ»: Նույն կերպ գրաբարում եղել է «զհատիկ» բառը, որը նշանակությամբ նույն «հատիկ»-ն է՝ խորհրդանշելով սերմը, հատիկը, որը ցանում են հողում: Սակայն ժողովրդի մեջ պահպանվել է «զատիկ» տարբերակը:
Անդրադառնալով օտարալեզու տերմիներին, կարող ենք ասել, որ եբրայերենում «զատիկ» բառը նույնպես նշանակում է զատել, հեռացնել: Հունարենում օգտագործվում է πάσχα՝ պասկա, որը նշանակում է գաղթ, ըստ էության կրկին ունենալով նույն՝ տարանջատել իմաստը:
Հեթանոսական տոն
Քրիստոնեության ի հայտ գալու հետ մեկտեղ, անհրաժեշտություն էր ստեղծվում նոր տոների, նոր կարգերի հաստատում: Սակայն այդ գործընթացն այնքան էլ հարթ տեղի չի ունեցել: Քանի որ դժվար էր ժողովրդի շրջանում հայտնի և սիրված հեթանոսական տոները փոխարինել նոր տոներով: Ուստի որոշում է կայացվում թողնել առավել սիրված տոնակատարությունները, սակայն տալ նոր՝ քրիստոնեական գաղափարախոսություն, վերաիմաստավորել դրանք: Նման պահպանված տոները հիմնականում ունենում են խաղային տարրեր, քանի որ դրանք առավել մնայուն և սիրված են եղել թե՛ մեծահասակների, թե՛ փոքրերի կողմից: Բացի Զատիկի տոնից, լավ օրինակ է նաև Վարդավառը:

Զատիկը Մեծամորում
Զատիկի նախաքրիստոնեական տարբերակը կապված է եղել Անահիտ աստվածուհու հետ: Նա եղել է պտղաբերության, ծննդաբերության, նաև ռազմի աստվածուհին: Եվ վերոնշյալ «զհատիկ» և «հատիկ» բառերի բացատրությունը կապված է հենց այս տոնի հետ՝ սերմը, հատիկը խորհրդանշելով որպես պտղաբերություն: Հեթանոսական Անահիտ աստվածուհուն նվիրված տոնը խորհրդանշում էր նաև մայր բնության շրջապտույտը, անընդհատ ընթացքի մեջ գտնվող ցիկլը, մայր հողի պտղաբերությունը:
Քրիստոնեության ազդեցությունը
Քրիստոնեական հայկական Զատիկը շարժական տոն է և հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնանային գիշրահավասարին հաջորդող լիալուսնի առաջին կիրակի օրը: Այն ընկնում է մարտի 21-ից մինևչ ապրիլի 24-ը ընկած ժամանակահատվածում:
Ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդը ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչել է՝ Զատիկ: Տոնը Քրիստոսի և մարդկության միջև հաշտություն հաստատելու նպատակ է ունեցել: Իսկ մարդկության միակ փրկությունը Աստված տեսել է իր զավակի զոհաբերությամբ: Քրիստոսի հարությունն էլ հենց համարվում է տոնի զատման, բաժանման իմաստը: Նկատի ունենալով զատում, հեռացում չարից և դիվականից՝ տարբերակելով և ընտրելով բարին ու լուսավորը:
Այդ օրը քրիստոնյաները ողջունում են միմյանց «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, և պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Տոնական ուտեստներ
Տոնական սեղանի և ճաշացանկի մաս են կազմում ձուկը, եփված և ներկված ձվերը, չամիչով փլավը: Անկախ հեթանոսաքրիստոնեական տարբեր բացատրություններից՝ տոնական սեղանը դարեր շարունակ մնացել է նույնը: Սակայն հեթանոսական բացատրություն մեզ հասել է միայն ներկվող ձվերի վերաբերյալ:
Հեթանոսական տոնակատարության ժամանակ ընդունված էր ձվերը ներկել բազմագույն հազարան բլբուլի կամ սիրամարգի գույներով: Բանն այն է, որ հենց այդ օրն էր հազարան բլբուլը բացում իր թևերը՝ իր թևերի պես գունեղ դարձնելով շրջապատող ամեն ինչ:

Զատիկը Մեծամորում
Մինչդեռ քրիստոնեական Զատիկի օրը, քրիստոնյաները ձվերը ներկում են կարմիր գույնով, որը խորհրդանշում է Հիսուսի արյունը՝ թափված մարդկության փրկության համար: Քրիստոնեության մեջ ձուն ունի Երկրի և նոր կյանքի խորհուրդը: Ի դեպ ներկված ձվերն ընդունված էր դնել նախօրոք աճեցված «ածիկի» մեջ: Այն ծլեցրած ցորենն է, որը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը:
Հայկական Զատիկի ավանդական կերակրատեսակներից է նաև չամիչով փլավը՝ բրնձի ամբողջ հատիկները դա մաքրությունն է, իսկ չամիչները դրանք հավատացյալներն են (կամ առաքյալները), որոնք ավելի քիչ են և տեսանելի, սակայն ամբողջ ճաշատեսակին քաղցրություն են տալիս քիչ լինելով հանդերձ:
Մյուս կերակրատեսակը դա ձուկն է: Հունարեն իխտուս՝ ΙΧΘΥΣ, բառը թարգմանվում է որպես ձուկ և իրենից ներկայացնում է հապավում: Այն կազմված է հունարեն Հիսուս Քրիստոս Աստծո Որդի Փրկիչ բառերից (Ἰησοὺς Χριστὸς Θεoὺ Υιὸς Σωτήρ): Այն քրիստոնեության ամենահին խորհրդանիշներից է, որը նորադարձ քրիստոնյաները օգտագործում էին միմյանց գտնելու և ճանաչելու համար: Քանի որ սկզբնական շրջանում իրենց անձը բացահայտելու դեպքում կենթարկվեին հալածանքների:
Մինչ Խորհրդային կարգերի հաստատումը հայկական Զատիկի տոնակատարությունների գլխավոր արարողությունն ու ուտեստը եղել է համայնական մատաղը, որ «ախառ» էր կոչվում ու համարվում էր տարվա ամենաթանկ մատաղը: Այդ օրը մատաղ ուտելը պարտադիր էր բոլորի համար, քանի որ մարդիկ հավատում էին, որ ով այդ մատաղից չի ուտւմ, ամբողջ տարին իրավունք չունի միս ուտելու։ Ողջ գիշեր մատաղի եփման արարողությունը ուղեկցվում էր զատկական խաղերով ու երգերով:
Զատիկն աշխարհում
Ինչպես Հայաստանում, այնպես էլ մի շարք երկրներում, օրինակ` Ֆրանսիայում, Գերմանիայում, Նորվեգիայում և Սիրիայում, խաղում են եփված ձվերով խաղ: Խաղի նպատակը ձվով մրցակցի ձվին հարվածելով այն կոտրելը և սեփական ձուն ամբողջական պահելն է: Հաղթում է նա, ում ձուն խաղի վերջում ամբողջական է մնում:

Հայկական Զատիկ
Սակայն աշխարհի շատ երկրներում Զատիկին նվիրված ավանդույթները տարբեր են:
Զատիկը Շվեցարիայում
Տները զարդարում են արմավենիների ճյուղերով և վառ գույնզգույն փետուրներով: Իսկ երեխաները հագնում են երկար փեշեր, կապում գլխաշորեր և բակից բակ անցնելով` մարդկանցից քաղցրավենիքներ են խնդրում:
Նրանք վառում են զատկական խարույկ և աղմուկ-աղաղակով իրենցից հեռացնում են զատկական չար կախարդներին: Այս ավանդույթն ինչ-որ առումով հիշեցնում է Հելոուինը:
Զատիկը Ֆինլանդիայում
Ֆինլանդիայում Զատիկի օրը մարդիկ իրար հարվածում են սոճու ճյուղերով: Նրանք հավատում են, որ դա մարդկանց երջանկություն է բերում և միաժամանակ հիշեցնում արմավենու, ձիթենու ճյուղերը, որոնցով դիմավորել էին Քրիստոսին` 2000 տարի առաջ` Իսրայելում:

Զատիկն աշխարհում
Զատիկն Ամերիկայում
Ամերիկայում Զատիկի տոնին տեղի է ունենում շքերթ, որի ժամանակ գեղեցիկ զարդարված ավտոմեքենաները և լայնեզր գլխարկներով մարդիկ անցնում են Մանհեթնի` Ամերիկայի ամենահին թաղամասի զբոսայգիներով: Այստեղ ընդունված է, որ Զատկի ձվերն անպայման պետք է ներկեն երեխաները: Իսկ ծնողները դրանք թաքցնում են տանը, այգիներում, բակերում, որպեսզի երեխաները գտնեն, հաղթում է նա, ով կարողացել է հավաքել ամենաշատ ձվիկները:
Ի դեպ նման ավանդույթ կա նաև Ֆրանսիայում և Դանիայում:
Զատիկը Դանիայում
Դանիայում երեխաները մրցում են ներկած ձվերով, որոնք գլորում են բլրի գագաթից: Նա, ում ձուն առանց կոտրվելու գլորվում է ամենից հեռու, շահում է մրցակցի ձուն: Որոշ երկրներում հաղթում է այն երեխան, ում գլորած ձուն առաջինն է հասնում բլրի ստորոտին առանց կոտրվելու:
Զատիկը Ֆիլիպիններում
Երբ Զատիկի առավոտյան հնչում են եկեղեցու զանգերը, ծնողները փոքրիկ երեխաներին գլխից վեր են բարձրացնում՝ հավատալով, որ զանգերի ղողանջը երջանկություն կբերի իրենց երեխաներին:
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի
Բլոգ Հայաստանի մասին
Հայկական Զատիկ
/in Բլոգ /by armeniangeographicԱնվան ծագումը

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Հայկական լեռնաշխարհի Նեմրութները
Նորատուսի խաչքարադաշտ
Ինչ նվիրել արշավական ընկերոջը
Արջերի քարանձավ
/in Մեր արշավները /by armeniangeographicԱրջերի քարանձավ կոչվող այս վայրը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արփի գյուղից ուղիղ գծով 3 կմ հեռավորության վրա: Հայկական լեռնաշխարհի ամենամեծ ու գեղեցիկ կարստային քարանձավներից է: Գտնվում է ծովի մակերևույթից 1655 մ բարձրության վրա: Հայտնաբերվել է որսորդների կողմից 1978 թվականին:
Օդերևութաբանական ուսումնասիրությունների տվյալով՝ քարանձավի միջին ջերմաստիճանն է 10,2° C: Քարանձավի ընդհանուր երկարությունը 3500 մետր է, որը երկրի ընդերք է խորանում ավելի քան 700 մ:
Անվանումը կապված է սրահներից մեկում հայտնաբերված արջերի ոսկորների հետ:
Հսկայական դահլիճները
Անձավը գրեթե ամբողջությամբ ձևավորված է կալցիումի կարբոնատով, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ ու բազմապիսի ստալակտիտներ (շթաքարեր) ու ստալագմիտներ (պտկաքարեր):
Ամենագեղեցիկ ու տպավորիչ ստալակտիտներն ու ստալագմիտները գտնվում են անձավի հարավային ծայրում: Հենց դա է պատճառը, որ պետք է գնալ մինչև վերջ: Քարանձավի ներսում բազմաթիվ հսկայական դահլիճներ կան, որոնք իրար են միանում նեղ միջանցքներով, որոնցով անցնել հնարավոր է միայն սողալով:
Առանց ուղեկցորդի Արջերի քարանձավ մտնելը վտանգավոր է կյանքի համար:
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Արկածներ որոնողը
/in Բլոգ /by armeniangeographic«Թռչկանիս հանգիստ թողեք…»
Թռչկանի ջրվեժը վտանգված էր: Մի խումբ երիտասարդներով գնացել էինք խնդրին տեղում ծանոթանալու: Գիտեի, որ նա Չիչխանավանքի մոտ է գործի բերումով: Վերադարձի ճանապարհին զանգեցի և ասացի, որ ցանկություն ունենք հանդիպելու իր հետ և լսելու նրա կարծիքը այս խնդրի շուրջ: Ստեփանն եկավ մի խումբ տղերքի հետ, ամենքն այս հարցի շուրջ վրդովված էին երևում, բայց բոլորը լուռ էին: Խոսում էր միայն Ստեփանը: Նրան վստահում էին, գիտեին՝ նա ամենից լավ կներկայացնի իրավիճակը: Ինձ դուր եկավ Ստեփանի խոսելը, ոչ թե նրա համար, որ խոսում է գիտական լեզվով, փաստերով և այլն, այլ նրա համար, որ կարճ կոնկրետ ասաց.
– Ֆեյսբուքում մեկ-մեկ հանդիպում են մասնագետներ, մեկ էլ գրում են ՀԷԿ-ը տնտեսության համար լավ ա… ախպեր ջան, Թռչկանիս հանգիստ թողեք, ՀԷԿ-ը լավ ա, էս ա, էն ա, գնացեք ուրիշ տեղ կառուցեք, ջրվեժիս մի կպեք:
Արկածներ որոնողները
Թռչկանն ինձ տվեց ընկեր
Մեր առաջին ճանապարհորդությունը գործնական էր: Գործնական ասելով՝ նկատի ունեմ՝ հաճույքի համար չէինք իրար հետ ճանապարհ ընկել: Գնում էինք Թռչկանի ջրվեժի տարածքում հետախուզական աշխատանքների: Այդ ժամանակ մենք գրեթե ծանոթ չէինք, բայց ես, չգիտեմ ինչու, վստահում էի նրան: Հիշում եմ՝ դեռ պայքարի արդյունքը պարզ չէր, Ստեփանը կանչեց իր մոտ, տվեց ինձ գիրք ջրվեժների մասին, որ կարդամ, ծանոթանամ, որ ավելի լավ տիրապետեմ խնդրին: Վերջում էլ ասաց, որ հանկարծ չհուսահատվեմ, միանգամից ոչինչ չի լինում, այս հարցը կարող է տարիներ տևել, բայց վերջիվերջո կլուծվի: Թռչկանի պայքարն ավարտվեց հաղթանակով: Այդ հաղթանակի մասին չեմ ուզում խոսել, հաղթանակի արդյունքը հենց ջրվեժն է, որն այսօր էլ կա: Ես ուզում եմ խոսել ձեռքբերման մասին: Թռչկանն ինձ տվեց ընկեր: Մեր տարիքային տարբերությունը մեծ է, բայց երբեք չեմ զգացել տարիքային խոչընդոտ, նա հոգով երիտասարդ է:
Արկածներ որոնողը
Միշտ մտքումս ասել եմ. «Երանի քո հավեսին, որ կարողանում ես ամեն մարդու հետ այդքան լեզու թրջել, նույն բանը այդքան բացատրել, ներկայացնել, սովորեցնել»: Նա կարծես հոգնել չունի, ամբողջ օրն առույգ է, իր էներգիան տարածում է շրջապատի վրա, միայն երբ պառկում է անկողնում, մեկ էլ կլսես ՝ արա, բայց էսօր հոգնեցի… ու միանգամից քնում է: «Հոգնել» բառը օգտագործում է օրվա մեջ մի անգամ` քնելուց առաջ: Առավոտյան լուսաբացի հետ նա արդեն սուրճ է խմում: Ստեփանի հետ ճանապարհորդելը նման է հանրագիտարան կարդալուն:
Արկածներ որոնողը
Ստեփանի պես Հայաստանը ճանաչող մարդ չեմ հանդիպել
Ապրածս 30 տարիների ընթացքում հանդիպել էի տարբեր ճանապարհորդների, հայրենիքը լավ ճանաչողների, մեծ փորձ ունեցող արշավականների և լեռնագնացների, բայց Ստեփանի պես Հայաստանը ճանաչող մարդ չէի հանդիպել: Նա գիտի Հայաստանի ամեն ծառ ու թուփ, պատմամշակութային կոթողներից սկսած, վերջացրած մեր բնաշխարհի ապարներով ու նրանց վրա ապրող մոծակներով: Ամեն օր նոր բան ես իմանում, նորը սովորում: Նա ինձ ցույց տվեց ուրիշ Արցախ, ուրիշ Սյունիք, Լոռի և այլն: Որևէ գյուղի մասին չի պատմում լսելով կամ կարդալով: Նա այդ բնակավայրերում ապրել, արարել ու ստեղծագործել է: Մասնագիտությամբ լինելով վերականգնող ճարտարապետ՝ բազմաթիվ կոթողներ ու հուշարձաններ են նրա ձեռքով նոր կյանք ստացել, վերածնվել: Մեկ էլ մտնում ենք գյուղ, ու ով տեսնում է, ժպիտը դեմքին մոտենում, բարևում է, հետաքրքրվում առողջականից: Մեկ էլ գյուղապետի ականջն է ընկնում՝ Ստեփանն եկել է, միանգամից հրավիրում է հացի, բայց Ստեփանը նախընտրում է բնության մեջ հաց կիսել: Միշտ ասում է.
– Մենք չոլի մարդ ենք, խոտերի մեջ նստենք, մի կտոր հաց ուտենք, բնությունը վայելենք:
Արկածներ որոնողը
Ստեփանի հետ երբեք չես ձանձրանա
Չէ, հաստատ նրա հետ ճանապարհորդելն ուրիշ է: Մեքենան միշտ լցված է արշավային պարագաներով: Ցանկացած պահի, ցանկացած տեղ նա կարող է հանել ամենաանհրաժեշտը, սկսած սուրճ եփելու հարմարանքներից մինչև մեղվի կծելու դեմ սարքերից: Ստեփանը օրը քամում է մինչև վերջ: Նրա հետ երբեք չես ձանձրանա:
Մեքենայով գնում ենք, մեկ էլ կմտնի անտառի մեջ, մի արահետով կգնա ու կասի. «էստեղ շատ սիրուն ճամփա կա, հիշում եմ»: Մտնում ենք մի նեղ արահետով ու հայտնվում մի այլ աշխարհում, կարող եք 100 անգամ անցնել նույն տեղով ու չիմանալ, որ էստեղ նման ճանապարհ կար, բայց ոչ Ստեփանի հետ: Նա գիտի ամեն գյուղ գնացող լեռնային, անտառային, նույնիսկ կուսական ճանապարհները: Մեկ էլ ճանապարհից կշեղվի.
– Աղբյուրի մոտ նստենք, մի հատ սուրճ եփենք, խմենք:
Որտեղից էլ հիշում է այդքան աղբյուրների տեղը, չգիտեմ:
Արկածներ որոնողը
Բա երաժշտությունը: Միշտ հատուկ ձայնագրած, եսիմ որտեղից բերված ու եսիմ ում երգած երգերն է միացնում ու զգում ես, որ սա է երաժշտությունը: Մեկ էլ երգչի անձնական կյանքից նենց դեպք կպատմի, որ մտածում ես՝ լավ, բա էս որտեղից գիտի: Ստեփանն ամեն ինչ գիտի: Օրվա ընթացքում խոսում ենք որևէ թեմայից, որոշ ժամանակ անց, որ արդեն մոռացել ես նույնիսկ ինչի մասին է խոսքը, մեկ էլ կզանգի.
– էն հիշու՞մ ես, որ ասում էի էն գիրքը, ճարել եմ, արի տար:
Ստեփանի հետ ծանոթությունը համարում եմ պարգև Թռչկանի դիմաց: Չլիներ Թռչկանն ու Ստեփանը՝ հաստատ մի բան պակաս կլիներ իմ կյանքում:
Առողջություն Ստեփան ջան, Ձեզ միշտ պետք է առույգ տեսնենք: Ինչպես դուք եք ասում ամեն ճանապարհորդության վերջում՝ արկածները շարունակվում են:
Հեղինակ՝ Տիգրան Շահբազյան
Ճանապարհորդական Բլոգ
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Երևանի Կարմիր կամուրջը
/in Բլոգ /by armeniangeographicԵրևանի Կարմիր կամուրջը գտնվում է Հրազդան գետի վրա: Երևանում պահպանված ամենահին կամուրջն է, կառուցվել է 1679 թվականին։ Այն կառուցվել է երկրաշարժից ավերված կամրջի տեղում քանաքեռցի մեծահարուստ բարեգործ Խոջա-Փիլավի հովանավորությամբ: Այդ իսկ պատճառով էլ կամուրջը երբեմն անվանում են Խոջա Փիլավի կամուրջ: Իսկ կարմիր կամուրջ կոչվել է կարմիր տուֆից պարաստված լինելու և այդպիսի երանգավորում ունենալու պատճառով:
Հայաստանի բանուկ ճանապարհների վրա կառուցված Երևանի Կարմիր կամուրջն ունի 80 մետր երկարություն և 10 մետր բարձրություն: Այս կամուրջը միակն է եղել Հին Երևանում, որը կապել է Երևանի բերդը (ներկայիս Գինու կոմբինատը) առհասարակ ողջ բնակավայրը Արարատյան դաշտին` Էջմիածնին, Ապարանին, Թալինին և հեռավոր բնակավայրերին:
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի և Կարապետ Սահակյանի
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Հայկական լեռնաշխարհի Նեմրութները
Նորատուսի խաչքարադաշտ
Ինչ նվիրել արշավական ընկերոջը
Արցախի Համեստ տատիկը. Վորոշիլյան հրաձիգ
/in Բլոգ /by armeniangeographicԿրկին Armenian Geographic խումբն Արցախում է: Այս տարածաշրջանն ինձ համար մի վայր է, որտեղ ապրում են ուժեղ, քաջ, ազատ ու գեղեցիկ մարդիկ, չնայած նրան, որ սահմանի վրա դեռ անհանգիստ է…
Գանձասարից ոչ հեռու կա մի գյուղ Առաջաձոր անունով: Հենց այնտեղ էլ մենք ուղևորվում ենք` Համեստ տատիկի մոտ: 90-ամյա տատիկը անցել է երկու պատերազմների միջով, նրա ձեռքերը հաց են թխել, երեխաներ մեծացրել և զենք բռնել: Համագյուղացիները պնդում են, որ դեռ մի քանի տարի առաջ Համեստ տատիկը կարող էր հրացանի կրակով, ոչ մոտ տարածությունից, կպնել ծխախոտի գլանակին և դա զարմանալի չէ, քանի որ Համեստ տատիկը վորոշիլյան հրաձիգ է:
Վորոշիլյան հրաձիգը
Համեստի տունը մեծ է, գեղեցիկ և հյուրասեր: Այնտեղ չկան շատ սենյակներ ու շատ մարդիկ: Տան շեմից բացվում է հիանալի տեսարան դեպի անտառապատ լեռները: Թոռը` Սուրենը, պատմում է, որ այս տուն իրենք տեղափոխվել են 1960 թվին, ինչի մասին վկայում է տան աստիճանի արձանագրությունը: Նա տանում է ինձ թոնիրի մոտ, որտեղից բուրում էր արցախյան հացի հոտը: Սուրենը պատմում է, որ պապիկը շատ էր սիրում իր կնոջը` Համեստին, և հատուկ նրա համար թոնիրը բարձր է սարքել, որպեսզի Համեստը շատ չկռանա:
Հայրական տնից հետո Սուրենը տանում է ինձ նախնիների գերեզմանոց: Դեռ հեռվից նկատում եմ գեղեցիկ հուշարձան: Սա տատիկի մոր` Խորաշի գերեզմանն է, ով մահացել է 1910 թվականին: Հուշարձանը պատվիրել է Գերմանիայից Միխաիլ Աղաբաբյանը: Արցախյան պատերազմի ժամանակ թշնամու հրթիռը վնասել էր հուշարձանը, բայց ծոռների ջանքերով այն վերականգնվեց: Ես քարանում եմ հուշարձանի առաջ: Քարի վրա փորագրված խոսքերը չեն կարող անտարբեր թողնել. «Թող մայրական կաթը եռա ձեր մեջ և դառնա այնպիսի աղբյուր, որ անցորդները անցնեն ու ասեն՝ հողդ թեթև լինի»:
Գերեզմանի հանգստությունը երկար պահեց մեզ: Լռությունը խաթարեց հեռախոսի զանգը: Զանգում էր Համեստ տատիկը. անհանգստանում էր… Սկսվեց հորդառատ անձրև: Ճանապարհին մեզ դիմավորեց Արշավիր պապիկը, որն ամեն կերպ փորձում էր մեզ տանել իր տուն, որպեսզի չորացնի և թեյ հյուրասիրի: Պարզվեց Արշավիրը վկա է եղել Համեստի հարսանիքին:
Դռան շեմից մեզ դիմավորում է հաճելի ծուխը: Մեզ նստեցրին տաք վառարանի մոտ, Համեստ տատիկը իր պահոցից շորեր տվեց, որպեսզի փոխվենք: Սուրենի մայրը մեր համար թեյ է պատրաստում, իսկ Համեստ տատիկը այդ ընթացքում հեռախոսով խոսում էր Արշավիրի հետ, ինչը ժպիտ է առաջացնում, նրանք 90 տարեկան են, բայց կարողանում են օգտվել տեխնիկայից…Իմ այդ դիտողությանը Սուրենը պատասխանեց. – « տատիկին մի աչքով մի նայի, ինձ անընդհատ հաղորդագրություններ է գրում, տեսողություն ունի, աշխարհը չունի»:
Տատիկը իմանալով, որ ես ուզում եմ իր հետ ոչ միայն զրուցել, այլ նաև լուսանկարել, շտապ գնաց փոխվելու, չնայած նրան, որ հոյակապ տեսք ուներ: Երբ մարդը մաքուր է, բարի, լուսավոր, շրջապատված թոռներով ու ծոռներով, նա չի կարող հոյակապ տեսք չունենալ:
Համեստ տատիկի ժառանգական անկյունը
Սկզբում Համեստ տատիկին լուսանկարեցի ժառանգական անկյունում: Այդպես ես անվանեցի այն սեղանը, որի վրա դրված էին նախնիների, բարեկամների լուսանկարները, կարևոր գրքեր ու փաստաթղթեր: Սեղանի վերևը փակցված են սրբերի նկարներ: Ամեն օր սկսվում և ավարտվում է աղոթքով: Հետո նկարվում ենք մեկամյա ծոռնիկի հետ, որը հաշվով արդեն 20-րդն է:
Ի դեպ համեստը մասնագիտությամբ բժիշկ է, 48 տարի աշխատել է հիվանդանոցում: Եղել է բուժքույր Հայրենական Մեծ Պատերազմի ժամանակ: Օգնություն է ցույց տվել նաև Արցախյան պատերազմում:
Ինչպե՞ս կարող է Արցախը լինել առանց խորովածի և թթի օղու: Սեղանի գլխին նստած է Համեստ տատիկը: Բոլորը ուշադիր լսում են նրա անշտապ բաժակաճառը, որի ամեն խոսքը ոսկուց թանկ է:
Հեղինակ` Ելենա Շուվաեվա-Պետրոսյան
Կարդացեք նաև՝
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Կոնդ / Քաղաք քաղաքի ներսում
/in Բլոգ /by armeniangeographicԵրևանի հյուսիս-արևմտյան բարձունքից քաղաքին է նայում Կոնդ թաղամասը, որը բառացի նշանակում է բլուր: Ոմանք կատակում են, որ Կոնդը Երևանի մայրաքաղաքն է, մյուսներն էլ, թե այն քաղաք է քաղաքի մեջ: Հարթությունից, որտեղ քայլում է քաղաքը, Կոնդը չի երևում: Կենտրոնական ու գլխավոր փողոցներին հարող որոշ գեղեցիկ ու բարեկարգ առանձնատներն աչք են շոյում և ցրում են բոլոր կասկածներն ու ենթադրությունները, որ ներսում՝ավելի խորքում, իրար վրա հենված կիսախարխուլ տներով, նախորդ դարի դռներով ու չափազանց նեղ, բայց պատմությամբ լեցուն փողոցներով մի թաղ կա: Կոնդի դռներն առանձին թեմա են: Ասում են՝ ժամանակին դրանք մեկը մյուսից վառ գույնի են եղել: Հիմա գույներից էլ բան չի մնացել, բայց յուրաքանչյուր տան դուռ ու դարպաս խոսում է կենդանի պատմության մասին: Այս թաղում մարդիկ ապրում են սերնդեսերունդ, ինչը Երևանում արդեն հազվագյուտ երևույթ է:
Կոնդ / քաղաք քաղաքի ներսում
Մայրաքաղաքի կենդանի մնացած թերևս միակ հին թաղամասից առաջին տպավորությունը կախված է նրանից, թե բազում աստիճաններից որո՞վ կհայտնվես այնտեղ: Օրինակ՝ եթե բարձրանում ես Սարյան փողոցի կենտրոնական փոստի կողքից, հայտնվում ես համեմատաբար թարմ ու նոր Կոնդում: Տեղացիներն այդ հատվածը Կոնդագլուխ են կոչում, իսկ կենտրոնական փոստից ավելի ներքև, իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա երկու նեղ աստիճանները տանում են բոլորովին այլ Կոնդ:
Կոնդի առօրյան
Կոնդի բազմաթիվ պատմություններ հյուսվում են տներին հարող քարե կամ բետոնե նստարաններին, որոնց առատությունը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք մեծ սեր են վայելում կոնդեցիների շրջանում: Պարզվում է՝ ամռան ամիսներին նմանատիպ բոլոր նստարանները զբաղված են. կոնդեցի տղամարդիկ նարդի կամ թուղթ են խաղում դրանց վրա, իսկ կանայք մի բաժակ սուրճի շուրջ քննարկում են թաղի վերջին նորություններն ու իրադարձությունները:
Կոնդի առօրյան
Տեղացի կանանց հաճախ կարելի է տեսնել նաև գրեթե ամեն քայլափոխի հանդիպող աղբյուրների մոտ, որոնց թիվն այդպես էլ չհաջողվեց հաշվել: Չնայած գրեթե յուրաքանչյուր տուն արդեն հնարավորություն ունի անհատական ջրամատակարարում ունենալ, բայց այնպիսի տպավորություն է, որ ծորակով աղբյուրների ակտուալությունը դրանից թաղամասում չի նվազել: Եղանակների տաքանալուն պես կանայք այստեղ լվացք են անում կամ ցայում են սուրճի բաժակները:
Կոնդի ամենադաժան թշնամին կրակն է
Ամառը տարվա ամենասիրելի եղանակն է, իսկ անձրևների ու ձմռան հետ գլուխ են բարձրացնում թաղամասի, մեղմ ասած՝ վատ պայմանները. կաթում են տանիքները, սառցակալում են դեպի կենտրոնական փողոցներ իջնող աստիճաններն ու արահետները: Կոնդի առաջին ու ամենադաժան թշնամին կրակն է: Սերտաճած ու միմյանց պինդ գրկած տներից ցանկացածի բռնկումը շատ արագ տարածվում է մյուսների վրա ու արդյունքում կարող է մի քանի տուն միանգամից այրվել: Հրդեհից խոսելիս կոնդեցիները սարսափով են հիշում 1987-ի միջադեպը: Պատմում են, որ մինչ հրշեջների ու շտապ օգնության մեքենաները փորձում էին իրար զիջելով անցնել Կոնդի նեղ փողոցներով՝ կրակը կոնդենցու կյանք խլեց: Այս հրդեհից կադրեր կան նաև ռեժիսոր Հարություն Խաչատրյանի նույն թվականին լույս տեսած «Կոնդ» վավերագրական ֆիլմում:
Տեքստը` «ԵՐԵՎԱՆ» ամսագրից
Լուսանկարները` Տիգրան Շահբազյանի
Նմանատիպ հոդվածներ՝
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Հայկական լեռնաշխարհի Նեմրութները
Նորատուսի խաչքարադաշտ
Ինչ նվիրել արշավական ընկերոջը
Կապուտջուղ լեռ / Զանգեզուրի լեռներ
/in Լեռնագրություն /by armeniangeographicԶանգեզուրի լեռների կատարային մասում են գտնվում Գազանալիճ, Ծակքար, Կապտաչ և Կապուտան լճերը: Լեռների հարավարևելյան լանջերից են սկիզբ առնում Արաքսի ձախ՝ Ողջի և Մեղրի վտակները, ինչպես նաև բազմաթիվ այլ գետեր:
Զանգեզուրի լեռնաշղթայի լճերը
Ծակքարի լիճ / Զանգեզուրի լեռներ
Շատ թույլ պահպանված են ռելիեֆի սառցադաշտային ձևերը, որոնք լավ են արտահայտված Կապուտջուղ, Այրիսար, Աղոթարան, Սալվարդ, Երնջակ լեռնազանգվածների շրջանում:
Զանգեզուրի լեռներն աչքի են ընկնում վեր բարձրացող ժայռային բարձր կատարներով և խոր անդունդներով: Լեռնաշղթան ունի համեմատաբար անհամաչափ կառուցվածք: Արևելյան լանջերը մասնատված են մի շարք գետակներով, որոնց միջև ջրբաժան հանդիսացող լեռները սանրի պատկեր են հաղորդում լանջին: Այս լանջերից են սկսվում Սիփան, Այգիգետ, Ողջի, Գեղի, Ծիրանաջուր, Կարճան, Այրիջուր և մի շարք այլ գետեր:
Քաջարանի լեռնաբազուկը Ողջի և Գեղի գետերը բաժանում է միմյանցից: Այս լանջերը հողմատակ են, իրենց վրա են կրում Կասպից ծովի ազդեցությունը և միջին բարձրության գոտում ամենաանտառապատն են, ավելի վեր մեծանում է տեղատարման պրոցեսը, որի հետևանքով լանջերը լերկ են և պատված քարաթափվածքներով: Լեռնաշղթայի արևմտյան լանջերն աչքի են ընկնում չոր կլիմայական պայմաններով: Ցածր մասերում տարածվում է կիսաանապատային բուսականությունը, ավելի բարձր՝ տափաստանային բուսականությունը: Լանջերին շատ են սողանքային պրոցեսները:
Զանգեզուրի լեռնաշղթա
Կապուտջուղ լեռ
Զանգեզուրի լեռներ
Բարձրությունը՝ 3906 մ
Կոորդինատները՝ 39.159589, 46.003586
Կապուտջուղ լեռնագագաթը գտնվում է Սյունիքի մարզի և Նախիջևանի սահմանագլխին՝ Քաջարանց գյուղից 9 կմ արևմուտք: Հարաբերական համեմատաբար փոքր բարձրության շնորհիվ, բարձրությունը շրջապատի նկատմամբ այդքան էլ լավ արտահայտված չէ, սակայն լեռը ՀՀ տարածքում բարձրությամբ երկրորդն է՝ Արագածից հետո: Լեռան լանջերը զառիթափ են, պատված ալպյան և մերձալպյան բուսականությամբ: Գագաթային մասերում պահպանվում են ձնաբծեր:
Կապուտջուղ լեռը / Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի
Հայաստանի բնաշխարհը
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Բարգուշատի լեռնաշղթա
/in Լեռնագրություն /by armeniangeographicԵրկարությունը՝ 86 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Արամազդ լեռ (3399մ)
Այն հանդիսանում է Զանգեզուրի լեռնաշղթայի արլ. ճյուղավորությունը: Գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում: Որոտանի, Ողջիի և Գեղիի ջրբաժանն է: Երկարությունը մոտ 70 կմ է, լայնությունը՝ 15-26 կմ, առավելագույնը բարձրությունը՝ 3399 մ (Արամազդ):
Բարգուշատի լեռնաշղթա / Արամազդ լեռան գագաթին
Լանջերը կտրտված են Որոտանի և Գեղիի վտակների խոր (մինչև 800 մ) հովիտներով: Ծալքաբեկորավոր լեռնաշղթա է: Գիրաթաղ-Սվարանց գետահովիտներով բաժանվում է արմ. և արլ. մասերի: Արմ. մասը բարձրադիր հորստաձև բեկոր է՝ կազմված պալեոզոյի փոխակերպային, նստվածք. և էոցենի հրաբխածին-նստվածք. ապարներից, գրանիտոիդային ներժայթուքներից:
Այստեղ են գտնվում Արամազդ, Գեղաքար (3343մ), Քառակատար (3270 մ), Երկաթասար (3227 մ) լեռնագագաթները: Արլ. մասը՝ Սուսանասարը, համեմատաբար ցածրադիր է, միաթեք՝ կազմված յուրայի ու կավճի հրաբխածին ապարներից: Կան երկաթի, պղնձի, մոլիբդենի, ոսկու, մանգանի, տիտանի, բազմամետաղային հանքավայրեր, շինանյութեր, հանքային ջրերի ելքեր: Հանքավայրերի մի մասն ունի արդ. նշանակություն:
Բարգուշատի լեռնաշղթան ակտիվ երկրաշարժամետ շրջան է: Կլիման բարեխառն է, բարձրադիր գոտում՝ ցուրտ լեռնային, տարեկան տեղումները՝ 500-800 մմ: Ձմռանը բնորոշ է կայուն ձնածածկույթը: Լանջերն անտառածածկ են, բարձրադիր գոտում՝ մերձալպյան և ալպյան մարգագետիններ:
Հայաստանի Լեռները
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Արջանոց լեռ / Արջանոցի լեռներ
Բազումի լեռնաշղթա
/in Լեռնագրություն /by armeniangeographicԵրկարությունը՝ 66 կմ
Լայնությունը՝ 15-20 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Ուրասար լեռ (2992 մ )
Բազումի լեռնաշղթան գտնվում է ՀՀ հյուսիսային մասում՝ Փամբակի գոգավորության և Լոռու դաշտի միջև: Ձգվում է Քարախաչի լեռնանցքից մինչև Գայլաձորի կիրճ:
Բազումի լեռնաշղթա / Ուրասար
Ջրբաժան է Ձորագետի և Փամբակի միջև: Երկարավուն հորստաձև բարձրացում է՝ կազմված յուրայի, վերին կավճի նստվածքից (կրաքարեր, մերգելներ, պորֆիրիտներ) և հրաբխածին (անդեզիտներ, դացիտներ) ապարներից, ներժայթուքներից: Լեռնաշղթան բաղկացած է գլխավոր ջրբաժանից՝ Գոգարան ու Չքնաղ լեռնաբազուկներից: Լեռնանցքները բարձր չեն, նշանավոր է Պուշկինի լեռնանցքը (2038 մ): Կան պղնձի, գրանիտի, քրոմի, տուֆի, հանքային ջրերի պաշարներ:
Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները հվ. լանջերին՝ 500-600 մմ, հս-ին՝ 800 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային ու լեռնամարգագետնային է, արևելյան լանջերին կան հաճարենու, կաղնու, բոխու անտառներ:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Մեր արշավները
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Արջանոց լեռ / Արջանոցի լեռներ
Արցախի լեռնաշղթա
/in Հայկական լեռնաշխարհ /by armeniangeographicԱրցախի լեռնաշղթա ՝ գտնվում է Հայկական լեռնաշխարհի հս-արլ. եզրային մասում: Ձգվում է հս-արմ-ից հվ-արլ. ավելի քան 125 կմ՝ Թարթառի հովտից մինչև Մերձարաքսյան հարթավայր: Ամենաբարձրը կենտրոնական ժայռոտ, սրածայր հատվածն է՝ Կուսանաց լեռնաշղթան՝ համանուն գագաթով (2832մ): Արցախի լեռնաշղթան Բադարայից մինչև Լիսագորի լեռնանցք աստիճանաբար ցածրանում է, իսկ Մեծ Քիրս լեռնագագաթի մոտ նորից բարձրանում է, ընդունում հվ-արլ. ուղղություն և աստիճանաբար ցածրանալով՝ ձուլվում Մերձարաքսյան հարթավայրին: Նշանավոր են Մեծ Քիրս (2724մ), Դիզափայտ (2478մ) լեռնագագաթները: Ծալքաբեկորավոր լեռնաշղթա է՝ կազմված մեզոզոյի նստվածքային ու նստվածքահրաբխածին ապարներից: Արցախի լեռնաշղթայից դեպի արևելք ճյուղավորվում են Հավքախաղաց, Մրակաց, Կաղարծի, Վարանդայի լեռները, որոնց անհամաչափ լանջերը կտրտված են Թարթառ, Խաչեն, Կարկառ, Վարանդա, Իշխանագետ, Հագարի գետերի հովիտներով: Լիսագորի լեռնանցքով (2080մ) անցնում է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին: Արցախի լեռներում զարգացած են սողանքային ու կարստային երևույթները, հայտնի է հնադարյան Ազոխի քարանձավը: Կան բազմամետաղային, ոսկու, ծծմբային հրաքարի, երկաթի, կրաքարի, մարմարի պաշարներ: Ըստ բարձրության՝ հերթափոխվում են վերընթաց լանդշաֆտային գոտիները՝ տափաստաններից մինչև մերձալպյան մարգագետիններ, տիրապետողն անտառն է: