Վերելք Սիս լեռ
Հուլիսի 10-12 իրականացնելու ենք վերելք Սիս լեռ (3896 մ)
Օր 1: Երևան – Բայազետ
Վաղ առավոտյան ուղևորվում ենք հայ-վրացական սահման: Անցնելով Բավրայի անցակետը ուղևորվում ենք դեպի վրաց-թուրքական սահման (Կարծախի անցակետ): Դեպի Կարս տանող ճանապարհն անցնում է գեղատեսիլ Ծովակ Հյուսիսո լճի կողքով։ Կարսում կունենանք կանգառ։ Կտեսնենք Առաքելոց եկեղեցին ու Կարսի բերդը։
Երեկոյան կհասնենք Բայազետ։ Գիշերակացը հյուրանոցում:
Օր 2։ Վերելք Սիս լեռ (3896 մ)
Վաղ առավոտյան Բայազետից շարժվում ենք դեպի Սիս լեռ։ Մեքենայով հնարավորինս մոտենալու ենք սարին։ Վերելքը սկսելու ենք մոտ 2500 մետր բարձրությունից։ Արշավը միջինից բարդ է։
Հարաբերական բարձրությունը՝ 1300 մետր
Երեկոյան վերադառնում ենք Բայազետ։ Գիշերակացը հյուրանոցում։
Օր 3: Խծկոնք – Կարս – Երևան
Վաղ առավոտյան ուղևորվում ենք դեպի Երևան։ Ճանապարհին ունենալու ենք թեթև քայլարշավ դեպի Խծկոնքի վանք։ Մեր վերջին կանգառը լինելու է Կարսում։ Մի քիչ զբոսնելուց և սնվելուց հետո ուղևորվում ենք Երևան։
Հանդիպման վայրը՝ Կոմիտասի «Սիթի»
Հանդիպման ժամը՝ 6։15
Մասնակցության արժեքը` 460 $ (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է`
• Տրանսպորտը
• Հյուրանոցը
• Նախաճաշը
• Ուղեկցորդների ծառայությունները
Արժեքի մեջ ներառված չէ՝
• Վիզայի արժեքը (ցանկության դեպքում մենք կարող ենք պատրաստել: Արժեքը ՀՀ քաղաքացիների համար՝ 17 000 դրամ)
• Սնունդը (ճաշ, ընթրիք)
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը –https://bit.ly/4fb14vl
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև՝ Հուլիսի 6-ը, առավոտյան 12:00:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Արտագնա տուրեր





















