Դաղստան. Լեռների երկիր
2026 թ․-ի հունիսի 11-17-ը ուղևորվում ենք լեռնային Դաղստան։ Ճամփորդությունն իրականացնելու ենք առաջին անգամ։
Դաղստանը հայտնի է իր լեռնային բնությամբ, բազմազգ բնակչությամբ (ավելի քան 30 ազգություն) և հարուստ մշակութային ավանդույթներով։ Այս տարածաշրջանում պատմականորեն համատեղվել են արևելյան և կովկասյան մշակույթները։
Ճամփորդության ընթացքում կծանոթանանք ոչ միայն Դաղստանի բնական հուշարձաններին այլ նաև ժողովուրդների մշակույթին, ազգային սովորույթներին և ճարտարապետությանը։
Կտեսնենք հին ամրոցներ, քարաշեն գյուղեր, կլսենք տեղական պատմություններ և կհամտեսենք ավանդական խոհանոցը։ Ծրագրի ընթացքում կունենանք նաև լեռնային վերելք։
Ուղևորվում ենք 4×4 մեքենաներով։
Ձևաչափը՝ ավտոտուր / էքսպեդիցիա։
Ձևաչափը՝ ավտոտուր / էքսպեդիցիա։
Մասնակցության արժեքը՝ 700$ (համարժեք դրամ)
Սնունդն արժեքի մեջ ներառված չէ։
Ծրագրի մանրամասները ստանալու համար գրեք մեզ։

















