Ձմեռային Համշեն
Հրավիրում ենք միասին ուղևորվել Համշեն և վայելել ձմեռային անտառների և լեռների գեղեցկությունը։
Համշենն անանցանելի լեռներով, խոր ձորերով ու խիտ անտառներով, արտաքին աշխարհից կտրված երկրամաս է։ Գտնվում է Արևելապոնտական երկնաքեր գագաթների ստորոտում։
Այլ ազգերի հետ մեկտեղ այսօր էլ Համշենում ապրում են փոքր թվով էթնիկ հայեր, որոնք յուրահատուկ բարբառի, երաժշտության ու մշակույթի կրողն են:
Ճանապարհորդության ընթացքում պլանավորում ենք այցելել Զիլ ամրոց, քայլել դեպի Մենչունայի ջրվեժ, տեսնել Համշենի նշանավոր միաթռիչք կամուրջները և իրականացնել թեթև քայլարշավներ (կախված եղանակային պայմաններից)։
Օր 1: Դեպի Համշեն
Անցնելով հայ-վրացական և վրաց-թուրքական սահմանները մուտք կգործենք Թուրքիա և անցնելով ձյունածածկ Արսյան լեռները կուղևորվենք դեպի Շավշատի գավառ։
Շավշատում կունենանք կանգառ Բագրատունիների կողմից կառուցված Շավշատի բերդի մոտ։ Բերդի բարձունքից կվայելենք բացվող տեսարանները։
Այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի Արդվին և Ճորոխի ափով կուղևորվենք դեպի Սև ծովի ափ։ Անցնելով Հոպա քաղաքը կհասնենք Արդեշեն (Արտաշեն):
Գիշերակացը հյուրանոցում։
Օր 2։ Զիլ ամրոց
Նախաճաշից հետո կուղևորվենք Ֆուրտունայի կիրճ։ Կտեսնենք հանրահայտ Զիլ ամրոցը։ Այնուհետև կշարունակենք դեպի Բալահովիտի ջրվեժ։ Ճանապարհին կունենանք կանգառներ համշենյան հայտնի միաթռիչք կամուրջների մոտ։
Երեկոյան կլինենք Սև ծովի ափին, որպեսզի տեսնենք մայրամուտը։
Օր 3։ Այդեր
Նախաճաշից հետո կուղևորվենք դեպի հանրահայտ Այդեր, որը հանդիսանում է տարածաշրջանի ամենահայտնի ձմեռային զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Ճանապարհին կունենանք կանգառ Զույգ կամուրջների մոտ։
Կիրականացնենք քայլարշավ դեպի Մենչունայի սառած ջրվեժ։ Կզբոսնենք ձմեռային Այդերի հեքիաթային տեսարաններով և վերադարձի ճանապարհին կտեսնենք Բուլուտի ջրվեժը։
Օր 4։ Դժոխքի ձոր
Վերադարձի ճանապարհին կունենանք կանգառ Դժոխքի ձորում։ Կբարձրանանք դեպի անմատչելի ժայռերը, որոնք այժմ կահավորված են աստիճաններով։
Կհիանանք Արսյան լեռների համայնապատկերով և կուղևորվենք դեպի Երևան։
Ուղևորվում ենք 4X4 մեքենաներով
Հանդիպման վայրը՝ Կոմիտասի «Սիթի»
Հանդիպման ժամը՝ 6։00
Մասնակցության արժեքը` 350 $ (համարժեք դրամ)
Արժեքն իր մեջ ներառում է՝
- Տրանսպորտը
- Ուղեկցորդների ծառայությունը
- 3 գիշերակաց հյուրանոցում (ներառյալ նախաճաշը)
- Տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
Արժեքի մեջ ներառված չէ՝
- Սնունդ (ճաշ, ընթրիք)
- Վիզայի արժեք (ՀՀ քաղաքացիների համար մոտ 17 000 դրամ)
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
- Ուսապարկ
- Ձեռնափայտեր
- Ջուր
- Դեղատուփ
- Արևային ակնոց
- Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
- Տաք հագուստ
- Լապտեր
- Անձրևապաշտպան թիկնոց
- Զանգապաններ
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև հունվարի 30-ը։ Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։




















