Չաուխ․ Վրացական Դոլոմիտներ
Հուլիսի 27-31-ը
Իրականացնելու ենք արշավ Վրաստանի հյուսիսային շրջաններում՝ Կովկասյան լեռների լանջերով։
Ճանապարհորդության երթուղին ընտրված է առողջ, միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձանց համար: Արշավների ժամանակ մեզ հետ վերցնելու ենք միայն փոքր ուսապարկեր՝ այդ օրվա անհրաժեշտ պարագաներով: Գիշերակացը լինելու է հարմարավետ ու մաքուր հյուրանոցներում:
Եթե հետաքրքրեց՝ ծանոթացեք մանրամասներին:
Օր 1: Երևան – Ստեփանծմինդա
Վաղ առավոտյան շարժվում ենք Երևանից դեպի Ստեփանծմինդա գյուղ: Ճանապարհին կլինի կանգառ Թբիլիսիում: Երեկոյան կհասնենք Ստեփանծմինդա և կտեղավորվենք հյուրատանը:
Օր 2: Գերգեթի վանք և Կազբեկի դիտակետ
Առավոտյան նախաճաշից հետո կուղևորվենք դեպի Կազբեկի լանջին գտնվող Գերգեթի վանք և այնտեղից կսկսենք մեր արշավը դեպի այն կետը (2940 մ), որտեղից Կազբեկ լեռը հայտնվում է ափի մեջ: Այստեղից կտեսնենք Կազբեկն իր ողջ վեհությամբ:
Երթուղու երկարությունը՝ 9 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 800 մ
Գիշերակացը հյուրանոցում (Ստեփանծմինդա)
Օր 3։ Չաուխ / Վրացական Դոլոմիտներ
Վաղ առավոտյան Թբիլիսիից կուղևորվենք դեպի Կովկասյան լեռներ՝ Սնոյի կիրճ։ Սկսում ենք արշավ Վրաստանի ամենագեղատեսիլ լեռներից մեկի՝ Չաուխի լանջերով դեպի Չաուխի լիճ: Այս երթուղին հնարավորինս մոտենում է Չաուխ լեռանը: Սա այն վայրն է, որտեղից երևում է Չաուխ լեռն իր ողջ վեհությամբ:
Երթուղու երկարությունը՝ 10 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 500 մ
Գիշերակացը հյուրանոցում (Ստեփանծմինդա)
Օր 4: Թրուսոյի կիրճ
Օր 5: Վերադարձ
Վերադառնում ենք Երևան: Ճանապարհին կունենանք կանգառ Եղբայրության հուշարձանի և Անանուրիի վանքի մոտ, ինչպես նաև Թբիլիսիում:
Մասնակցության արժեքը՝ 390 $ (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է՝
- Տրանսպորտ / ամենագնաց մեքենաներ
- Ուղեկցորդների ծառայություն
- Գիշերակաց հյուրանոցում
Արժեքի մեջ ներառված չէ
- Սնունդ (բնակավայրերում կան և՛ խանութներ, և՛ արագ սննդի կետեր մատչելի գներով, այնպես որ սննդի հարցը հեշտ լուծելի է։)
- Պարտադիր ապահովագրություն Վրաստան մուտքի համար
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք` 043 00 51 65 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին
Արտագնա տուրեր
























