Ճամփորդություն դեպի Շրի Լանկա
Ճամփորդության ծրագիրն ըստ օրերի՝
Օր 1։ Երևան – Կոլոմբո
Կուղևորվենք Կոլոմբո։ Հանգիստ թռիչքից հետո, երեկոյան զբոսանք քաղաքում:
Օր 2: Դամբուլա քարանձավային տաճար
Կայցելենք Դամբուլա տաճար, այն Շրի Լանկայի ամենամեծ և լավագույն պահպանված քարանձավային տաճարն է։ Ներսում կա 153 Բուդդայի արձան։ Առաստաղն ու պատերը, որոնք վերաներկվել են դարերի ընթացքում, ներառում են տարբեր պատկերներ, այդ թվում՝ դրվանգեր թագավորական կյանքից։
Ճանապարհին կունենանք այցելություն Պիննավալա Փղերի ապաստարան՝ որտեղ կծանոթանանք նրանց առօրյային և թե ինչպես են նրանց խնամում:
Օր 3։ Սիգիրիա և Կանդի
Այնուհետեւ մեզ սպասում է Սիգիրիան՝ կղզու ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը, որը հայտնի է իր եզակի որմնանկարներով և հնագույն պալատով։ Կբարձրանանք հիասքանչ Սիգիրիայի վիթխարի ժայռը, որը համարվում է աշխարհի ութերորդ հրաշալիքը, ապա կշարունակենք ուղևորությունը դեպի Կանդի՝ Շրի Լանկայի մշակութային կենտրոն։Այս օրը կանցկացնենք Կանդիում։
Կայցելենք ՙԱտամի պաշտամունքի՚ արարողությանը Տամմալակա հրապարակի տաճարում։ Տաճարը կառուցվել է Բուդդայի ատամի մասունքի պահպանման համար, որը փրկվել է Բուդդայի դիակիզման ժամանակ։ Այս տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո է։
Երեկոյան կայցելնեք մշակութային պարերի ցուցահանդես:
Օր 4։ Ամբուլավավա աշտարակ
Ուղևորվելու ենք դեպի Ամբուլավավա՝ չորս կրոնների տաճարը։ Ամբուլավավան 48 մետր բարձրությամբ աշտարակ է, որը դեպի վեր նեղանում է։ Վերև բարձրանալը համարձակություն պահանջող փորձություն է, բայց եթե չեք վախենում բարձրությունից՝ վերևում ձեզ սպասում է աննկարագրելի տեսարան և անմոռանալի լուսանկարներ ունենալու հնարավորություն։
Ապա կայցելենք գործող թեյի գործարան ՝ ծանոթանալու թեյի պատրաստման գործընթացին և վայելելու իսկական Ցեյլոնյան թեյի բույրն ու համը։ Թեյի գործարանից հետո կայցելենք Ռամբոդա ջրվեժ, որը Շրի Լանկայի ամենաբարձր ջրվեժներից մեկն է:
Կունենանք կանգառ նաև թանկարժեք քարերի թանգարանում:
Օր 5։ Նուվարա Էլիյա
Առավոտյան կսկսենք մեր օրը Նուվարա Էլիայում՝ այցելելով Գրիգորի պարկ, որը քաղաքի ամենագեղեցիկ ու հանգիստ վայրերից մեկն է։ Այստեղ կարելի է վայելել լճի տեսարանը, զբոսնել սփռված մարգագետիններով ու շնչել լեռների մաքուր օդը։
Այնուհետև մեզ սպասում է կարճ քաղաքային շրջայց՝ բացահայտելու Նուարա Էլիայի հին անգլիական ոճով շինությունները և տեղական մշակույթի յուրօրինակ շունչը։
Օրվա կուլմինացիան կլինի դեպի Էլլա գնացքով ուղևորությունը՝ աշխարհի ամենագեղատեսիլ երթուղիով։ Գնացքը անցնում է թեյի դաշտերով, խիտ անտառներով, բարձր լեռնանցքերով ու ջրվեժներով:
Օր 6։ Էլլա, Փոքր Ադամի գագաթ
Այս օրը ամբողջությամբ կանցկացնենք Շրի Լանկայի ամենահայտնի լեռնային գեղատեսիլ վայրերից մեկում՝ Էլլայում։ Առավոտյան կզբոսնենք հիասքանչ Ինը Կամարների կամրջի մոտ՝ հիանալով բնության ու ճարտարապետության կախարդական համադրությանբ։
Այնուհետև մեզ սպասվում է Փոքր Ադամի գագաթը։ Վերևից բացվում են շշմեցնող տեսարաններ՝ շրջակա լեռների, թեյի դաշտերի և գյուղական հարթավայրերի վրա։
Օրը կավարտենք քաղաքում շրջայցով՝ այցելելով փոքրիկ սրճարաններ, տեղական խանութներ և վայելելով այս լեռնային քաղաքի թեթև, գունեղ և հանգիստ մթնոլորտը։
Օր 7։ Ռավանա և Դիյալումա ջրվեժ
Ռավանայի ջրվեժը, լեգենդների մեջ խոր արմատներ ունեցող վայր է, որ կապված է հին հնդկական «Ռամայանա» էպոսի հետ։ Ջրվեժը նեղ ու բարձր ժայռերի միջով իջնում է թմբկահարված ուժով՝ ստեղծելով տպավորիչ տեսարան։ Մեզ սպասվում է նաև հետաքրքիր արշավ դեպի Դիյալումա ջրվեժ։
Այն Շրի Լանկայի երկրորդ ամենաբարձր ջրվեժն է՝ ավելի քան 200 մետր բարձրությամբ և բաղկացած է մի քանի կասկադներից։ Բարձրանալու ենք ամենավերև՝ այնտեղ, որտեղ ժայռերի մեջ բնական լողավազաններ են ձևավորվել, որտեղ կարելի է լողալ։
Օր 8։ Յալա ազգային պարկ
Կայցելենք Յալա ազգային պարկ։ Կտեսնենք փղեր (որոշներն ավելի քան 100 տարեկան են), կոկորդիլոսներ, կապիկներ, եթե բախտ վիճակվի, կարող ենք հանդիպել նաև արջերի ու ընձառյուծների։ Յալա պարկը վայրի բնության անկյուն է՝ արևադարձային բուսականությամբ ու կիլոմետրերով ձգվող ավազաթմբերով։
Կղզու հարավ-արևելքում գտնվող արգելոցը ողողվում է Հնդկական օվկիանոսի ջրերով։ Օրվա երկրորդ կեսին կուղևորվենք դեպի ափամերձ գոտի, որտեղի հյուրանոցում էլ կգիշերենք:
Օր 9: Հանգստյան օր ափում
Առավոտյան կմեկնենք Մադու գետի նավային սաֆարի՝ հետաքրքիր փորձառություն Շրի Լանկայի հարավային ջրանցքներով։ Նավով անցնելով փոքր կղզյակների միջև՝ կհանդիպենք վայրի թռչունների, կտեսնենք շրջակա գեղեցկությունը և կծանոթանանք գետի մոտ բնակվող ձկնորսական համայնքների կյանքին։
Սուֆարիից հետո կայցելենք կրիաների ֆերմա, որտեղ տեղացիները հոգ են տանում վնասված կամ վտանգված ծովային կրիաների մասին։ Այստեղ հնարավոր է մոտիկից տեսնել տարբեր տեսակի կրիաներ և ծանոթանալ պահպանության ծրագրերին։
Օր 10: Վերադարձ
Կուղևորվենք դեպի Կոլոմբո և թռիչք Հայաստան:
Մասնակցության արժեքը՝ 1550 USD (համարժեք դրամ)
Արժեքը ներառում է՝
- Տեղացի ուղեկցորդի և գիդի ծառայությունը
- Տրանսպորտն ըստ ծրագրի
- Գիշերակացը և նախաճաշը հյուրանոցներում
- Գնացքի տոմսերը
- Բոլոր մուտքավճարները
Արժեքը չի ներառում՝
Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։
Առաջիկա արշավներ