Մաչու Պիկչու. Ինկերի կորուսյալ քաղաք
2026 թվականի մայիսի 10-19-ը հրավիրում ենք ձեզ միանալ անմոռանալի ճամփորդության դեպի Պերու՝ լեռների, ինկյան առեղծվածների և յուրօրինակ մշակույթի երկիր։ Այս բացառիկ ճամփորդության ընթացքում մենք կբացահայտենք աշխարհում ամենանշանավոր հնավայրերից մեկը՝ Մաչու Պիկչուն։ Կունենանք արշավներով լի օրեր, որոնց ընթացքում կվայելենք Անդերի բնությունը, կզգանք հարավամերիկյան կյանքի իսկական ռիթմը և մեր 5000+ մ լեռների ցանկը կավելացնենք ևս մեկով (Վինիկունկա 5036 մ)։
Ճամփորդության ծրագիրն ըստ օրերի՝
Օր 1։ Երևան – Լիմա
Ժամանում Լիմայի միջազգային օդանավակայան և տեղափոխում դեպի հյուրանոց։
Օր 2։ Լիմա – Կուսկո
Լիմայից ներքին թռիչքով կուղևորվենք Կուսկո քաղաք, որը գտնվում է 3399 մետր բարձրության վրա։ Թռիչքը կտևի մոտ մեկ ժամ։
Ժամանակ կունենանք հանգստանալու և կլիմայավարժեցման համար։
Օր 3։ Մարաս և Մորեյ / Ծանոթացում տեղի մշակույթին
Մեր առաջին կանգառը կլինի Մորեյի հնագիտական համալիրում, որը ինկերի ամենակարևոր գյուղատնտեսական կենտրոններից մեկն է։ Այստեղ կտեսնենք հսկայական ամֆիթատրոնի ձևով կառուցված շրջանաձև հողահարթակները՝ տարբեր խորություններով։ Այս հողահարթակների յուրաքանչյուր մակարդակ ունի տարբեր միկրոկլիմա:
Այնուհետև մեր երկրորդ կանգառը կլինի Մարասի աղահանքերում, որոնք հայտնի են իրենց ավելի քան 3000 աղի ավազաններով՝ կառուցված լեռան լանջին։ Այս աղահանքերը մինչ օրս շահագործվում են տեղացի ընտանիքների կողմից՝ հին մեթոդներով։
Նաև կայցելենք Միսմինայի համայնք։ Հնարավորություն կունենանք ներգրավվել տեղի մշակույթի մեջ և ծանոթանալ ավանդական անդյան կենսակերպին։ Միսմինայում մեզ կդիմավորեն ջերմ ընդունելությամբ՝ ուղեկցված երաժշտությամբ և ուրախ ազգային պարերով, այնուհետև կմիանանք մասնակցելու համայնքի ավանդական առօրյա գործերից որևէ մեկին։
Օր 4։ Ինկերի արահետ
Այսօր կսկսենք մեր արշավն Ինկերի արահետով։ Կքայլենք լեգենդար Ինկերի արահետի մի հատվածով, կհասնենք Արևի դարպաս (Ինթի Պունկու), որտեղից բացվում է Մաչու Պիկչուի պանորամային տեսարանը։ Կավարտենք օրը Ագուաս Կալիենտեսում, որտեղ էլ կունենանք գիշերակաց:
- Արշավի տևողությունը՝ 5-6 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 12 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 500 մ
Օր 5։ Մաչու Պիկչու
Այսօր մեզ ճանապարհը տանելու է դեպի Պերուի ամենախորհրդանշական և առեղծվածային հնավայրերից մեկը՝ Մաչու Պիկչու։ Կծանոթանանք Մաչու Պիկչուի կառուցման պատմությանը, կիմանաք թե ինչ դեր է ունեցել ինկերի քաղաքակրթության մեջ և կբացահայտենք բազմաթիվ հետաքրքիր մանրամասներ, որոնք թաքնված են այս քարե քաղաքում։ Շրջայցի ընթացքում կայցելենք հիմնական հատվածները՝ Աստվածային արևի տաճար, արքայական դամբարան և այլ ուշագրավ անկյուններ:
Շրջայցից հետո կունենաք ազատ ժամանակ՝ ուսումնասիրելու տարածքը, վայելելու բնությունն ու առեղծվածային մթնոլորտը, լուսանկարելու և զգալու Մաչու Պիկչուի կախարդանքը։
- Արշավի տևողությունը՝ 2 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 4 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 500 մ
Օր 6։ Հումանթայ լիճ
Այսօր մեզ սպասվում է աննկարագրելի գեղեցիկ և ոգեշնչող արշավ դեպի Պերուի ամենահիասքանչ ալպյան լճերից մեկը՝ Հումանթայ։ Առավոտյան շուտ մեկնում ենք դեպի Սորայպամպա գյուղ, որը գտնվում է ծովի մակարդակից շուրջ 3900 մ բարձրության վրա։ Այստեղից կսկսենք մեր մոտ 2 ժամ տևողությամբ վերելքը դեպի Հումանթայ լիճը՝ ծովի մակարդակից 4200 մ բարձրության վրա։
Ճանապարհին կվայելենք Անդերի հիասքանչ բնապատկերները, սառցադաշտերն ու վայրի բնությունը։ Հումանթայ լիճը կդիմավորի մեզ իր զմրուխտագույն ջրերով՝ արտացոլելով շրջապատի սպիտակ լեռնագագաթները։ Այստեղ կունենանք ժամանակ՝ հանգստանալու, լուսանկարվելու և լեռնային տեսարանները վայելելու։
- Արշավի տևողությունը՝ 2-3 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 6-7 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 400 մ
Օր 7։ Ծիածան լեռ (5036 մ)
Մեր օրը կսկսենք վաղ առավոտյան՝ մեկնելով Կուսկո քաղաքից դեպի արշավի մեկնարկային կետը, որը գտնվում է մոտ 4600 մ բարձրության վրա։ Ճանապարհը դեպի գագաթ տևում է մոտ 1.5–2.5 ժամ՝ կախված խմբի ֆիզիկական պատրաստվածությունից։
Արշավի ընթացքում կտեսնենք ալպիական մարգագետիններ, վայրի ալպականեր և հիասքանչ լեռնային բնապատկերներ։ Երբ հասնենք մոտ 5000 մ բարձրության վրա գտնվող գագաթին, մեր առջև կբացվի գունագեղ լեռների կախարդական տեսարանը՝ բնական հանքանյութերի շնորհիվ առաջացած վառ շերտերով։
- Արշավի տևողությունը՝ 2 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 6 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 400 մ
Օր 8։ Լիմա
Այսօր կվերադառնանք Լիմա և կունենանք ազատ օր քաղաքում։
Օր 9։ Վերադարձ
Կուղևորվենք դեպի օդանավակայան և կվերադառնանք Հայաստան։
Մասնակցության արժեքը՝ 2400 USD (համարժեք դրամ)
Արժեքը ներառում է՝
- Ներքին թռիչք Լիմա – Կուսկո – Լիմա (300 USD)
- Տեղացի գիդի ծառայությունը
- Տրանսպորտն ըստ ծրագրի
- Գիշերակացը և նախաճաշը հյուրանոցներում
- Ինկերի արահետի մուտքավճարը
- Մաչու Պիկչուի մուտքավճարը
- Հումանթայ լճի մուտքավճարը
- Ծիածան լեռի մուտքավճարը
Արժեքը չի ներառում՝
Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։
Ինկերի արահետի տոմսերը անհրաժեշտ է ամրագրել առնվազն 3-4 ամիս առաջ, քանի որ օրական թույլատրելի այցելուների քանակը սահմանափակ է։ Այդ պատճառով խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել մինչև դեկտեմբերի 1-ը։
































