Վերելք Սիս և Բարդող
Սեպտեմբերի 20-22 իրականացնելու ենք վերելք Սիս (3925 մ) և Բարդող (2562 մ)։
Օր 1: Երևան – Բայազետ
Վաղ առավոտյան ուղևորվում ենք հայ-վրացական սահման: Անցնելով Բավրայի անցակետը ուղևորվում ենք դեպի վրաց-թուրքական սահման (Կարծախի անցակետ): Դեպի Կարս տանող ճանապարհն անցնում է գեղատեսիլ Ծովակ Հյուսիսո լճի կողքով։ Կարսում կունենանք կանգառ։ Կտեսնենք Առաքելոց եկեղեցին ու Կարսի բերդը։
Երեկոյան կհասնենք Բայազետ։ Գիշերակացը հյուրանոցում:
Օր 2։ Վերելք Սիս լեռ (3925 մ)
Վաղ առավոտյան Բայազետից շարժվում ենք դեպի Սիս լեռ։ Մեքենայով հնարավորինս մոտենալու ենք սարին։ Վերելքը սկսելու ենք մոտ 2500 մետր բարձրությունից։ Արշավը միջինից բարդ է։
Հարաբերական բարձրությունը՝ 1300 մետր
Երեկոյան վերադառնում ենք Բայազետ։ Գիշերակացը հյուրանոցում։
Օր 3։ Բայազետ – Բարդող լեռ – Երևան
Բարդող լեռը Հայկական Պար լեռնահամակարգի հայտնի և վառ արտահայտված հրաբխային լեռներից է: Բարձրությունը 2562 մ է: Բարդողը հայտնի է նաև Կողբասար կամ Կողբի սար անունով:
Վաղ առավոտյան կուղևորվենք Բարդող լեռան ստորոտ և արտաճանապարհային մեքենայով կբարձրանանք լեռն ի վեր, որտեղից մեզ կմնա բարձրանալ վերջին ժայռոտ հատվածը:
Հարաբերական բարձրությունն ընդամենը 300 մետր է, սակայն ժայռոտ ռելիեֆի պատճառով վերեքը միջինից բարդ է։ Արշավին մասնակցել կարող են միայն արշավային փորձ ունեցող մարդիկ:
Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է ունենան սաղավարտներ:
Այնուհետև ուղևորվում ենք Երևան։
Հանդիպման վայրը՝ Կոմիտասի «Սիթի»
Հանդիպման ժամը՝ 6։15
Մասնակցության արժեքը` 460 $ (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է`
• Տրանսպորտը
• Հյուրանոցը
• Նախաճաշը
• Ուղեկցորդների ծառայությունները
Արժեքի մեջ ներառված չէ՝
• Վիզայի արժեքը (Թուրքիայի մուտքի վիզան պատրաստում ենք մենք։ ՀՀ քաղաքացիների համար 17 000 դրամ)
• Սնունդը (ճաշ, ընթրիք)
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը –https://bit.ly/4fb14vl
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև՝ Սեպտեմբերի 9-ը, առավոտյան 12:00:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։





















