Ճամփորդություն դեպի Հնդկաստան
Պատրաստվեք կյանքի ամենահիշարժան ուղևորություններից մեկին՝ դեպի Հնդկաստան։ Սա կատարյալ հնարավորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են մի պահ կտրվել առօրյա եռուզեռից, ծանոթանալ աշխարհի հնագույն մշակույթներից մեկին, ստանալ դրական էմոցիաներ և ձեռք բերել հսկայական հոգևոր փորձառություն:
Ճամփորդության հիմնական մասը կանցկացնենք Հնդկաստանի ամենասուրբ քաղաքներից մեկում՝ Շրի Կրիշնայի ծննդավայր Վրինդավանում, որտեղ կայցելենք տարբեր սրբավայրեր և կծանոթանանք Հնդկական հին մշակույթին, զգալով քաղաքի կախարդական մթնոլորտը։ Այնուհետև ուղղություն կբռնենք դեպի Ագրա, որտեղ կտեսնենք սեր և հավերժություն խորհրդանշող հրաշագեղ Թաջ Մահալ տաճարը։
Ճանապարհորդության ավարտը կլինի Դելիում, որտեղ կհանդիպենք Հնդկաստանի անցյալի ու ներկայի զարմանալի միաձուլմանը՝ հինավուրց տաճարներից մինչև աշխույժ շուկաներ։ Եթե հետաքրքրեց`շտապեք ամրագրել ձեր տեղը։
Ճամփորդության ծրագիրն ըստ օրերի՝
Օր 1։ Թռիչք դեպի Հնդկաստան (Դելի)
Կհանդիպենք Զվարթնոց օդանավակայանում և միասին կմեկնենք Հնդկաստան։
Օր 2: Դելի – Ակշերդամ տաճար – Լոդհի այգի
Ճամփորդությունը սկսվում է Դելիում, որտեղ վայրէջքից հետո տեղավորվում ենք հարմարավետ հյուրանոցում: Կայցելենք Ակշերդամ տաճար, ամենաերիտասարդ, սակայն միևնույն ժամանակ վեհ հուշարձան, որը նվիրված է հինդուական և հնդկական հոգևորությանը ու մշակույթին։
Ապա կայցելենք Լոդհի այգի, որտեղ կարելի է տեսնել հին դամբարաններ և ավերակներ։ Այգին իսկական կանաչ օազիս է՝ լի հանգստությամբ և խաղաղությամբ, հիանալի վայր՝ հանգստանալու և շունչ առնելու հենց Հնդկաստանի մայրաքաղաքում։
Օր 3։ Գուրուդվարա տաճար – Լոտուս տաճար – Վրինդավան
Այսօր կայցելենք Գուրուդվարա տաճար՝ հոգևոր խաղաղության վայր և Լոտուս տաճար:
Այնուհետև շարժվում ենք դեպի Վրինդավան՝ Շրի Կրիշնայի սրբազան ծննդավայրը, որտեղ տեղավորվում ենք հյուրանոցում՝ պատրաստվելով մեր անմոռանալի ճամփորդությանը։
Օր 4։ Շիվայի արձանի հուշահամալիր
Օր 5։ Վրինդավան
Առավոտյան կմասնակցենք Կրիշնա Բալարամա տաճարում կատարվող արարողությանը:
Կծանոթանանք Վրինդավանի հետ – որտեղ, ծնվել է Կրիշնան։ Վրինդավանը կարևոր հինդուական ուխտատեղի է, հատկապես Վաիշնավայի ավանդույթի հետևորդների համար, որտեղ պահվում են բազմաթիվ տաճարներ և վանական բնակարաններ։ Վրինդավանն հիմնադրվել է 16-րդ և 17-րդ դարերում՝ մուսուլմանների և հինդու կայսրերի միջև կնքված պայմանագրի արդյունքում։ Վրինդավանը ստացել է «հինգ հազար տաճարների քաղաք» անվանումը, քանի որ որոշ հաշվարկներով այնտեղ մոտ այդքան տաճար կա: Մեծ մասը նվիրված է Կրիշնային:
Մենք ուխտագնացություն կկատարենք Վրինդավանի շուրջ, ինչը համարժեք է բոլոր հինգ հազար տաճարներն այցելելուն։ Շատերը բառացիորեն երազում են մահանալ Վրինդավանում։ Վաիշնավների շրջանում կա համատարած համոզմունք, որ միայն այդպես, մահվան միջոցով, հնարավոր կլինի ընդհատել վերածնունդների անվերջանալի շղթան ու վերջապես հասնել անդորրին։
Օր 6: Թաջ Մահալ
Այցելելու ենք Թաջ Մահալ: Թաջ Մահալը Հնդկաստանի Ագրա քաղաքում գտնվող մարմարե մահմեդական դամբարան է, որը համարում են աշխարհի ութերորդ հրաշալիք: Բառը ստուգաբանվում է հետևյալ կերպ. «Թաջ» նշանակում է «թագ», իսկ «մահալ»` «արքունիք»: Այն շատ յուրահատուկ և շքեղ ճարտարապետական կառույց է:
Շինարարական աշխատանքներին մասնակցում էին ավելի քան 20 հազար մարդ, որոնց թվում էին Պարսկաստանից, Հնդկաստանից, Վենետիկից, Սամարղանդից հրավիրված լավագույն շինարարներ եւ ճարտարապետներ: Սակայն միայն ճարտարապետական կատարելությունը չէ, որ գրավում է տարբեր երկրներից այստեղ ժամանած միլիոնավոր մարդկանց: Նրանց վրա մեծ ազդեցություն է թողնում նաև Թաջ Մահալի ստեղծման պատմությունը, մի պատմություն, որն ավելի շատ նման է արևելյան հեքիաթի:
Կայցելենք նաև Ագրայի Կարմիր ամրոց:
Օր 7։ Գովարդհանա սրբազան լեռ
Մեր ճամփորդության կարևորագույն մասերից մեկը կլինի Գովարդհանա սրբազան լեռը: Ըստ հինդու սուրբ գրությունների, Տեր Կրիշնան բարձրացրեց Գովարդհան լեռը իր ճկույթով՝ պաշտպանելու բնակիչներին Ինդրա աստծո բարկությունից և անձրևից: Այս դրվագը հայտնի է որպես Գովարդհան լիլա:
Լեռը շրջապատված է բազմաթիվ տաճարներով և սրբավայրերով: Հավատացյալները կատարում են Գովարդհան պարիկրամա՝ լեռան շուրջ 21 կմ երկարությամբ շրջապտույտ: Այս ուխտագնացությունը համարվում է խորապես հոգևոր փորձառություն:
Օր 8։ Կոլորտիային Հնդկական շուկա
Ճամփորդության արժեքը՝ 850 USD (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է՝
- Հյուրանոցի կացություն` (Տեղավորում երկտեղանոց համարում)
- Նախաճաշ և ընթրիք
- Բոլոր տրանսֆերները հարմարավետ տրանսպորտով
- Ծրագրով նախատեսված տաճարների/ամրոցների մուտքավճարներ
- Զբոսավար ամբողջ տուրի ընթացքում
- Վիզա
Արժեքի մեջ ներառված չէ՝
- ավիատոմսեր (թռիչք Երևանից) – ~ 580 USD
Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև՝ Փետրվարի 9-ը:
Առաջիկա արշավներ























