Արարատ բարձրանալու որոշումն այդքան էլ դժվար չենք կայացրել, Ֆելիքսը՝ ամուսինս, արդեն փորձ ուներ, մենք էլ վաղուց արշավում ենք ու վերելքի մասին լիքը պատմություններ էինք լսել ընկերներից։ Բայց որոշումից հետո նախապատրաստական պարապմունքներ ու ավելի ակտիվ արշավներ ենք ունեցել, որ ամբողջ ճանապարհը վայելենք ու ֆիզիկապես չտանջվենք։ Ես էլ երկընտրանքի առաջ էի՝ Արարատ, թե այլ ճամփորդություն, բայց երբ հասա գագաթ, հասկացա, որ Արարատ բարձրանալս ամենաճիշտ որոշումն էր։ Կարելի է ասել՝ ես, ի տարբերություն մյուսների, մի ուղեկցորդ ավել ունեի՝ Ֆելիքսը։

Արարատվածներ / Մանյա Մարտիրոսյան
Ամեն նման ճամփորդությունից էլ ավելի ենք «ընտանիք» դառնում
Արշավելուց սիրում եմ միշտ մտերիմ մարդու հետ լինել, գոնե մեկի, հատկապես Ֆելիքսի, իսկ երբ ցանկանում եմ առանձնանալ, հանգիստ ու աննկատ հետ եմ մնում, բայց Արարատն ուրիշ էր, էնտեղ մտերիմները նոր-նոր են սկսում ձևավորվել, ու արդեն մտերիմ մարդիկ էլ ավելի հարազատ են դառնում։ Ես ու Ֆելիքսն էլ ամեն նման ճամփորդությունից ավելի «ընտանիք» ենք դառնում։
Զուգընկերոջ հետ ճամփորդելն էլ ավելի պարտավորեցնող է, որովհետև միայն քեզ համար չես պատասխանատու։ Արշավի մեջ էլ շատ կենցաղ կա՝ հատկապես գիշերայինների դեպքում, երբ նախապատրաստական գործը կիսում եք ու հետո իրար շնորհակալություն ասում կամ մեղադրում, որ մյուսն իր գործը կիսատ կամ լավ էր արել)):
Հրաչի խոսքերն առաջ մղող ուժ են սարերում ու կյանքում
Արարատի վերելքը պատկերացնում էի երևի այնպիսին, ինչպիսին եղավ…մի բան էլ ավել եղավ։ Գիշերը, երբ պետք է բարձրանայինք գագաթ, մեր ընկեր ու ուղեկցորդ Հրաչը մի քանի խորհրդով էր կիսվում: Արդեն դեպի գագաթ տանող ճանապարհին հիշում էի Հրաչի այս խոսքերը, որ կարծում եմ միայն սարերի ու ձորերի համար չէ, ասում էր՝ «Հիշե’ք, լույսը բացվելու է, ուղղակի առաջ հրեք ձեզ ու քայլեք»։
Արարատում երկարատև հիշողություններ ենք հավաքել
Ամենագեղեցիկը միասին վերելքի ամբողջ ճանապարհն անցնելն է: Տեսնելը, թե զուգընկերդ ինչպես է շփվում բնության հետ, մարդկանց հետ: Ե՞րբ է ուզում մենակ քայլել, ինչի՞ց է ուզում խոսել, կամ ի՞նչ սիրունություններ է տեսնում։ Նաև երկարատև հիշողություններ են հավաքվում դրանցից, որոնք թոռներին պատմելու դրվագներ են։ Իսկ Արարատն ուղղակի ֆանտաստիկ էր։
Մասիսը միշտ Սիսի կողքին էր
Քանի որ սա իմ առաջին ճամփորդությունն էր դեպի Արևմտյան Հայաստան ևս, ես Արարատը տեսա նաև մյուս կողմից։ Մինչ այդ ինձ համար Մասիսը միշտ Սիսի կողքին էր ու աննկարագրելի, անհասանելի մի բան։ Ես ինչ հետ եմ վերադարձել, դեռ Մասիսին Հայաստանի կողմից չեմ նայել: Վախենում եմ, ուզում եմ դեռ հիշեմ էնպիսին, ինչպիսին թողել ու եկել եմ. երևի հենց աչքս բարձրացնեմ ու նայեմ, շատ ուրիշ բաներ էլ կզգամ։ Ի դեպ, առաջ ծեր մարդ էի պատկերացնում Արարատին, հիմա ինձ համար երիտասարդ աղջիկ է, երևի ընկերացել ենք։

Արարատվածներ / Մանյա Մարտիրոսյան
Ֆելիքսի «դու կարող ես»-ները դժվարությունները հաղթահարելու բանալիներից էին
Չեն եղել առանձնակի դժվարություններ: Ամենամեծը երևի այն էր, որ հասանք հատվածը, որտեղ լուսադեմին Մասիսի ստվերը պետք է տեսնեինք, բայց եղանակը թույլ չտվեց: Իսկ մենք սպասում էինք այդ պահին՝ որպես մեր ճամփան կիսող մի բան։ Վանա լճում լողալու ցանկությունն էր դժվարություններս հաղթահարելու բանալիներից մեկը, իսկ եթե անկեղծ, Ֆելիքսի «դու կարող ես»-ները ևս։ Մեզ Արարատի գագաթին կարող եմ բնութագրել «ընտանիք» կամ «լավ ես, չէ՞» (սա ամեն պատեհ-անպատեհ պահի իրար հարցնում էինք) բառերով։
Ճանապարհին մտքիս անդադար «Բինգյոլը» ու Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» երգերն էին, գագաթին Scorpions-ի «Wind of Change»-ը եկավ-գնաց երևի եղանակով պայմանավորված։
Արարատն ուղղակի սար չէ
Ինձ թվում է 5165-ով կյանքս փոխելը կամ կյանքումս ինչ-որ բան ավելացնելն առջևում է, երբ համարձակություն կհավաքեմ ու Արարատին կնայեմ այս կողմից: Բայց այն ինձ տվեց իմ կյանքում դժվարություններին այլ կերպ նայելու ու դրանց ուրիշ կողմից մոտենալու նոր հմտություններ։
Արարատը չեմ կարող էմոցիաներով նկարագրել, ինձ թվում է այլ սարերին նկարագիր տալը մի քանի անգամ ավելի հեշտ գործ կլինի, քան Արարատին։ Արարատն ուղղակի սար չէ հայերի համար, Արարատը կտավ է, որ միշտ հետևել է մեզ պատուհաններից ու ճանապարհներից։ Չկա սահմանված էմոցիա կամ մեխանիզմ, որով Արարատի էմոցիաները կկարողանամ նկարագրել։ Լավ, զգում էի ինձ այդ կտավի մեջ։
Մի քանի վայրկյան ու պարզվեց գագաթն էր․ մենք արդեն հասել էինք
Մեր վերելքի լուսաբացին մառախուղ էր ու մռայլ, ու գրեթե 50 րոպեն մեկ կանգառ ունեինք անելու ու հանգստանալու։ Երբ տեսա, որ մեր ու այլ խմբից մարդիկ կանգնած են վերևում, Ֆելիքսին հարցրի՝ «այստեղ կանգնում ենք, հանգստանա՞նք»: Մի քանի վայկյան ու պարզվեց դա գագաթն էր, ու մենք արդեն հասել էինք։ Այդ դրվագը երևի ամենահիշվողներից էր՝ չհաշված էմոցիաները, որ զգացել եմ գագաթին։
Ցանկցած նպատակ ունենալիս, եթե նախապես պատրաստ լինես ճանապարհին, մարզես քեզ ֆիզիկապես ու հոգեպես, երզանաքիդ կամ նպատակիդ ավելի վայելքով կհասնես: Արարատն էլ այդպիսինն էր՝ վայելում էի։
Ֆելիքսի հետ ճամփաներն այլ են ու միշտ ճիշտ
Ասել, որ լավ չէր անցնի, եթե առանց Ֆելիքս լինեի Արարատում, սուտ կլինի, բայց Ֆելիքսի հետ ես միշտ էլ ավելի ուժեղ եմ զգում ինձ։ Չգիտեմ, Ֆելիքսի հետ ճամփաներն այլ են ու միշտ ճիշտ։ Արարատ հաստատ կվերադառնանք, երևի արդեն ընդլայնված ընտանիքով՝ տարիներ կամ դարեր անց։

Արարատվածներ / Մանյա Մարտիրոսյան
Ես ինքս ավելի շատ ոչ թե բարձրությունների սիրահար եմ, այլ քայլարշավների։ Իմ սիրելի արշավային ուղղությունը Մթնաձորն է։ Չկա սար, որ լինի հստակ նպատակ, ուղղակի ցանկություն կառաջանա, կմարզվենք, կգնանք։
Մի քանի բան կա, անեմ, նայեմ Արարատին, հանդիպեմ Արարատի մեր խմբին, նոր կյանքս կփոխվի 5165-ով։
Մանյա Մարտիրոսյան

Առաջիկա արշավներ
Արարատը թույլ չի տալիս իրենից հեռանալ
/in Առանց խորագրի, Արարատվածներ /by armeniangeographicՎերելքն ավելի վախեցնող ու բարդ էր թվում։ Բայց մենք էինք ու մեր լեռները։ Արարատի ու մարդկանց էներգիաներն այնքան դրական մթնոլորտ էին ստեղծել, որ խաղաղ և միասնական բարձրացանք։ Ամբողջ ընթացքը վայելել եմ։
Արարատից հեռանալը շատ բարդ էր
Մինչ վերելքը ոչ հստակ պատկերացումներ ունեի Արարատի մասին: Այն ինձ մոտ ասոցացվում էր այս բառերի ու արտահայտությունների հետ. վեհ, պատմական սար, հայության խորհրդանիշ, նաև միստիկ լեռ, Նոյան տապան, մասունքներ։ Վերելքից հետո էլ դեռ հստակ չեն պատկերացումներս: Երևի տատիկի եմ հիմա նմանեցնում, որին լավ չէիր ճանաչում, բայց նա քեզ միշտ հետևում ու սիրում էր։ Ու երբ հայտնվեցինք այն կողմում, մեզ մեծ ջերմությամբ և սիրով շրջապատեց… հեռանալը շատ բարդ էր։
Պետք է լսել երազանքի ձայնը ու գնալ նրա հետևից
Ինձ համար կարևոր էր հաղթահարել վախը և գրանցվել վերելքին։ Եթե կա ցանկություն, երազանք, պետք է գնալ այդ ուղղությամբ…այս միտքը օգնում էր շրջանցել ընթացքում առաջացած դժվարությունները։ Խնդիրները կհաղթահարվեն քայլ առ քայլ։
Արարատվածներ / Կարինե Բաբայան
Ճանապարհին հիշում էի Արմեն Մովսիսյանի երգից այս հատվածը՝ «Սարեն հովիկ կուգա, Լաո, ծաղիկ ես, մըր էրգրեն ձենիկ կուգա, Լաո, տաղիկ ես»։
Արարատի գագաթին ինձ կբնութագրեմ երջանիկ բառով
Դեռ չեմ հասցրել վերլուծել, թե ինչ փոխեց Արարատն իմ կյանքում, բայց այն ավելի ուժեղ դարձրեց ինձ և սովորեցի ավելի շատ ինքս ինձ վստահել։ Արարատը կարող եմ նկարագրել այս բառերով. սեր, արցունքներ ու ներդաշնակություն։
Ես միշտ Արարատի մոտ եմ
Երբ փոքր քայլերով բարձրանում էինք վերև, լուսինը մեր գլխավերևում էր: Շատ մեծ ջերմություն զգացի՝ մարդկանց, Արարատի, լուսնի ջերմությունը։ Բոլորն այդ պահին ունեին մի նպատակ` գագաթն էր: Ես զգացի, թե ինչքան կապված ենք մենք իրար և Արարատին։ Մարդկանց, ովքեր շատ-շատ էին դժվարանում, գագաթ էր բարձրացնում հենց այդ կապն Արարատի հետ։
Նորից կցանկանամ գագաթ բարձրանալ, որովհետև այնտեղից բացվող տեսարանն այդպես էլ չտեսանք։ Իմ երազանքի ճանապարհը լուսավոր էր և ես հիմա էլ Արարատի մոտ եմ։
Կարինե Բաբայան
Վերելք Արարատ
Առաջիկա արշավներ
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Արարատը կտավ է, որ միշտ հետևել է մեզ ճանապարհներից
/in Առանց խորագրի, Արարատվածներ /by armeniangeographicԱրարատվածներ / Մանյա Մարտիրոսյան
Ամեն նման ճամփորդությունից էլ ավելի ենք «ընտանիք» դառնում
Արշավելուց սիրում եմ միշտ մտերիմ մարդու հետ լինել, գոնե մեկի, հատկապես Ֆելիքսի, իսկ երբ ցանկանում եմ առանձնանալ, հանգիստ ու աննկատ հետ եմ մնում, բայց Արարատն ուրիշ էր, էնտեղ մտերիմները նոր-նոր են սկսում ձևավորվել, ու արդեն մտերիմ մարդիկ էլ ավելի հարազատ են դառնում։ Ես ու Ֆելիքսն էլ ամեն նման ճամփորդությունից ավելի «ընտանիք» ենք դառնում։
Զուգընկերոջ հետ ճամփորդելն էլ ավելի պարտավորեցնող է, որովհետև միայն քեզ համար չես պատասխանատու։ Արշավի մեջ էլ շատ կենցաղ կա՝ հատկապես գիշերայինների դեպքում, երբ նախապատրաստական գործը կիսում եք ու հետո իրար շնորհակալություն ասում կամ մեղադրում, որ մյուսն իր գործը կիսատ կամ լավ էր արել)):
Հրաչի խոսքերն առաջ մղող ուժ են սարերում ու կյանքում
Արարատի վերելքը պատկերացնում էի երևի այնպիսին, ինչպիսին եղավ…մի բան էլ ավել եղավ։ Գիշերը, երբ պետք է բարձրանայինք գագաթ, մեր ընկեր ու ուղեկցորդ Հրաչը մի քանի խորհրդով էր կիսվում: Արդեն դեպի գագաթ տանող ճանապարհին հիշում էի Հրաչի այս խոսքերը, որ կարծում եմ միայն սարերի ու ձորերի համար չէ, ասում էր՝ «Հիշե’ք, լույսը բացվելու է, ուղղակի առաջ հրեք ձեզ ու քայլեք»։
Արարատում երկարատև հիշողություններ ենք հավաքել
Ամենագեղեցիկը միասին վերելքի ամբողջ ճանապարհն անցնելն է: Տեսնելը, թե զուգընկերդ ինչպես է շփվում բնության հետ, մարդկանց հետ: Ե՞րբ է ուզում մենակ քայլել, ինչի՞ց է ուզում խոսել, կամ ի՞նչ սիրունություններ է տեսնում։ Նաև երկարատև հիշողություններ են հավաքվում դրանցից, որոնք թոռներին պատմելու դրվագներ են։ Իսկ Արարատն ուղղակի ֆանտաստիկ էր։
Մասիսը միշտ Սիսի կողքին էր
Քանի որ սա իմ առաջին ճամփորդությունն էր դեպի Արևմտյան Հայաստան ևս, ես Արարատը տեսա նաև մյուս կողմից։ Մինչ այդ ինձ համար Մասիսը միշտ Սիսի կողքին էր ու աննկարագրելի, անհասանելի մի բան։ Ես ինչ հետ եմ վերադարձել, դեռ Մասիսին Հայաստանի կողմից չեմ նայել: Վախենում եմ, ուզում եմ դեռ հիշեմ էնպիսին, ինչպիսին թողել ու եկել եմ. երևի հենց աչքս բարձրացնեմ ու նայեմ, շատ ուրիշ բաներ էլ կզգամ։ Ի դեպ, առաջ ծեր մարդ էի պատկերացնում Արարատին, հիմա ինձ համար երիտասարդ աղջիկ է, երևի ընկերացել ենք։
Արարատվածներ / Մանյա Մարտիրոսյան
Ֆելիքսի «դու կարող ես»-ները դժվարությունները հաղթահարելու բանալիներից էին
Չեն եղել առանձնակի դժվարություններ: Ամենամեծը երևի այն էր, որ հասանք հատվածը, որտեղ լուսադեմին Մասիսի ստվերը պետք է տեսնեինք, բայց եղանակը թույլ չտվեց: Իսկ մենք սպասում էինք այդ պահին՝ որպես մեր ճամփան կիսող մի բան։ Վանա լճում լողալու ցանկությունն էր դժվարություններս հաղթահարելու բանալիներից մեկը, իսկ եթե անկեղծ, Ֆելիքսի «դու կարող ես»-ները ևս։ Մեզ Արարատի գագաթին կարող եմ բնութագրել «ընտանիք» կամ «լավ ես, չէ՞» (սա ամեն պատեհ-անպատեհ պահի իրար հարցնում էինք) բառերով։
Ճանապարհին մտքիս անդադար «Բինգյոլը» ու Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» երգերն էին, գագաթին Scorpions-ի «Wind of Change»-ը եկավ-գնաց երևի եղանակով պայմանավորված։
Արարատն ուղղակի սար չէ
Ինձ թվում է 5165-ով կյանքս փոխելը կամ կյանքումս ինչ-որ բան ավելացնելն առջևում է, երբ համարձակություն կհավաքեմ ու Արարատին կնայեմ այս կողմից: Բայց այն ինձ տվեց իմ կյանքում դժվարություններին այլ կերպ նայելու ու դրանց ուրիշ կողմից մոտենալու նոր հմտություններ։
Արարատը չեմ կարող էմոցիաներով նկարագրել, ինձ թվում է այլ սարերին նկարագիր տալը մի քանի անգամ ավելի հեշտ գործ կլինի, քան Արարատին։ Արարատն ուղղակի սար չէ հայերի համար, Արարատը կտավ է, որ միշտ հետևել է մեզ պատուհաններից ու ճանապարհներից։ Չկա սահմանված էմոցիա կամ մեխանիզմ, որով Արարատի էմոցիաները կկարողանամ նկարագրել։ Լավ, զգում էի ինձ այդ կտավի մեջ։
Մի քանի վայրկյան ու պարզվեց գագաթն էր․ մենք արդեն հասել էինք
Մեր վերելքի լուսաբացին մառախուղ էր ու մռայլ, ու գրեթե 50 րոպեն մեկ կանգառ ունեինք անելու ու հանգստանալու։ Երբ տեսա, որ մեր ու այլ խմբից մարդիկ կանգնած են վերևում, Ֆելիքսին հարցրի՝ «այստեղ կանգնում ենք, հանգստանա՞նք»: Մի քանի վայկյան ու պարզվեց դա գագաթն էր, ու մենք արդեն հասել էինք։ Այդ դրվագը երևի ամենահիշվողներից էր՝ չհաշված էմոցիաները, որ զգացել եմ գագաթին։
Ցանկցած նպատակ ունենալիս, եթե նախապես պատրաստ լինես ճանապարհին, մարզես քեզ ֆիզիկապես ու հոգեպես, երզանաքիդ կամ նպատակիդ ավելի վայելքով կհասնես: Արարատն էլ այդպիսինն էր՝ վայելում էի։
Ֆելիքսի հետ ճամփաներն այլ են ու միշտ ճիշտ
Ասել, որ լավ չէր անցնի, եթե առանց Ֆելիքս լինեի Արարատում, սուտ կլինի, բայց Ֆելիքսի հետ ես միշտ էլ ավելի ուժեղ եմ զգում ինձ։ Չգիտեմ, Ֆելիքսի հետ ճամփաներն այլ են ու միշտ ճիշտ։ Արարատ հաստատ կվերադառնանք, երևի արդեն ընդլայնված ընտանիքով՝ տարիներ կամ դարեր անց։
Արարատվածներ / Մանյա Մարտիրոսյան
Ես ինքս ավելի շատ ոչ թե բարձրությունների սիրահար եմ, այլ քայլարշավների։ Իմ սիրելի արշավային ուղղությունը Մթնաձորն է։ Չկա սար, որ լինի հստակ նպատակ, ուղղակի ցանկություն կառաջանա, կմարզվենք, կգնանք։
Մի քանի բան կա, անեմ, նայեմ Արարատին, հանդիպեմ Արարատի մեր խմբին, նոր կյանքս կփոխվի 5165-ով։
Մանյա Մարտիրոսյան
Վերելք Արարատ
Առաջիկա արշավներ
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Ես Արարատի մոտ եղել եմ, իրեն «գրկել եմ»
/in Արարատվածներ /by armeniangeographicՄինչ գնալն ամեն ինչ անգիր գիտեի: Նայել էի, թե ուր եմ գնալու, որ օրն ուր եմ լինելու, և բացարձակ չէի մտածում՝ եթե հանկարծ…. իսկ իրականում վերելքը ֆանտաստիկ էր։
Վերելքից հետո Արարատն ավելի հարազատ է դարձել
Ամեն օր պատուհանից երբ նայում եմ, մի տեսակ ավելի հարազատ է, քանի որ ես իր մոտ եղել եմ, իրեն «գրկել եմ»։
Մինչ վերելքն Արարատն ասոցացնում էի հայի անհաս ճանապարհի հետ, հարազատ բարեկամի, որին հեռվից կարող ես նայել, բայց չես կարող դիպչել։
Մի քանի օր առաջ ես դրա մասին երազում էի, իսկ հիմա ճանապարհի կեսին եմ
Որպես այդպիսին վախ չի եղել։ Գագաթի վերելքի օրը եղել է անհանգստություն կամ հուզմունք, բայց ոչ մի դժվարություն չեմ ունեցել ու չեմ մտածել դրա մասին: Չգիտեմ էլ, թե ինչպես եմ քայլել կամ ինչպես անցավ այդ վերջին 6 ժամը: Ուղղակի քայլել եմ դեպի երազանք։
Միտքը, որ ես կարող եմ ու պետք է անեմ դա, օգնում էին հաղթահարել դժվարությունները։ Ուղղակի քայլել եմ դեպի երազանք։
Մտադրվել էի, որ պետք է «Սարի աղջիկը» գագաթին երգեմ։ Նաև մտքիս հենց «Արարատ» երգն է շատ եղել (Արտո Թ.) ու «Հով արեք,սարեր» երգը…
Արարատը՝ իմաստության և հանդարտության խորհրդանիշ
Ինձ Արարատի գագաթին կբնութագրեմ խաղաղված բառով։ Ե՛վ ուրախ էի և՛ տխուր՝ շատ բարդ է նկարագրել։
Արարատն իմ կյանքում երևի ավելի շատ բան է փոխել, քան դեռ հասկանում եմ: Անհասանելի թվացող մանկական երազանքի եմ հասել, գնացել հայի կարոտած սրտի մոտ ու հետ եկել։ Շատ ոգևորված ու մոտիվացված եմ հետ եկել։ Մի տեսակ սկզբում չէի հասկանում, որ ես դա արել եմ։
Արարատն ուրիշ լեռ էր: Իր մոտ հասնելուց՝ անկախ քեզնից լաց ես լինում: Երևի մեծ կարոտից էր կամ շատ սպասված լինելուց։ Արարատը ֆիլմերի մեջ եղած վեհ, իմաստուն, սպիտակ մորուքով ծերուկն է, ով միշտ և ամեն իրավիճակում ելք է տեսնում ու հանդարտ ամեն ինչին հետևում։
Երազանքին հասնելու ցանկությունն օգնում էր հաղթահարել ցանկացած դժվարություն
Երբ հյուրանոցից արդեն շարժվում էինք, այդ ժամանակ նոր հասկացել եմ, որ վերելքը սկսվեց։ Ու իհարկե էլի լաց էի լինում։
Արարատը նկարագրելիս՝ մտքիս առաջինը քարքարոտ բառը եկավ, բայց չեմ ասի, որ դժվար է տրվել կամ էլ ոչինչ այդքան մեծ չի թվացել ինձ այդ պահին։
Երազանքին հասնելու ցանկությունը շատ մեծ էր ու սպասված: Շատ կետրոնացած էի այդ մտքի վրա, դրա համար քարքարոտ լինելը, դժվարությունները զրոյանում էին՝ հատկապես իջնելուց հետո։ Ես մինչ գնալն էլ մի վայրկյան նույնիսկ չեմ մտածել, որ չեմ կարողանա: Ես մտածել եմ, որ ես դա պետք է անեմ և վերջ: Բայց այո՝ քարքարոտ էր։
Կարոտել եմ արդեն Արարատը և միանշանակ պատրաստվում եմ վերադառնալ։
Նելլի Սահակյան
Վերելք Արարատ
Առաջիկա արշավներ
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Արարատն ինձ կանչում է
/in Արարատվածներ /by armeniangeographic5165-ի հաղթահարումը
Մեկնելուց 2 օր առաջ փոքր-ինչ վատառողջ էի, բոլոր մտքերս խառնվել էին իրար: Չգիտեի՝ կկարողանամ հաղթահարել 5165 մետրը, թե ոչ։ Բայց Արարատի լանջին՝ դեպի 3200 մետրի վրա գտնվող ճամբարի ճանապարհին, արդեն մոռացել էի, որ հիվանդ եմ, ու վերելքն ինձ բավականին հեշտ տրվեց։
Արարատը որպես անվերջ էմոցիաների աղբյուր
Մինչև վերելքն Արարատը թվում էր անհասանելի: Այն ավելի բարդ էր, երբ նախորդ գիշեր չէիր քնել։ Բայց հիմա հպարտ կարող եմ ասել, որ կանգնել եմ Արարատի գագաթին։ Եվ այն հիմա ինձ մոտ ասոցացվում է անվերջ էմոցիաների հետ։ Ամբողջ ճանապարհը բարձրացել ենք Համասյան և «Արարատ» լսելով։ Միայն այն միտքը, որ Արարատի գագաթից քեզ ընդամենը մի քանի քայլ է բաժանում, ստիպում է առաջ շարժվել ու շուտ տեղ հասնել։ Ինձ Արարատի գագաթին կբնութագրեմ սառած, բայց երջանիկ բառերով։
Գագաթից 100 մետր հեռավորությունը
Կարծում եմ Արարատի վերելքի էմոցիաները դեռ շատ թարմ են՝ լիարժեք հասկանալու համար, թե վերելքն ինչ փոխեց իմ կյանքում, բայց վստահ եմ, որ փոխել է: Ինչպես նաև ավելացրել է վստահություն ու կամք։ Ամենաէմոցիոնալ պահը, որ ապրել եմ՝ գագաթից 100 մետր հեռավորության վրա էր: Աննկարագրելի զգացողություն է, երբ գիտակցում ես, թե ինչքան մոտ ես Արարատին։
Կյանքս փոխվեց 5165-ով
Երազանքիս հասնելու ճանապարհը քարքարոտ էր, բայց տաք։ Մեծ ուրախություն է, որ արեցի դա: Ու ես ուղղակի 5000+ բարձրության գագաթին չէի, այլ հենց Արարատի։
Ժաննա Վարդանյան
Վերելք Արարատ
Առաջիկա արշավներ
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Կարևոր չէ՝ ուր, կարևոր է՝ ում հետ
/in Արարատվածներ /by armeniangeographicՎերելքն իրականում անմոռանալի էր՝ կյանք փոխող ու շրջադարձային
Անկեղծ կլինեմ, պատրաստվելիս մտածում էի, որ այս վերելքը հրաշալի հնարավորություն է 5000+ մ լեռ բարձրանալիս ուժերս փորձելու, պատկերացնելու, թե ինչպես օրգանիզմս իրեն կզգա այդ բարձրության վրա: Նաև լավ փորձ է հետագայում այլ 5000+ լեռներ բարձրանալու համար։ Այսինքն էմոցիոնալ բաղադրիչը մինիմալ էր: Ավելի շատ մտահոգվում էի ցրտի և տեսանելիության համար: Շատ էի ուզում պարզ տեսնել գագաթից բացվող տեսարանները և ինչքան հնարավոր է երկար վայելել վերևից։
Իսկ ինչպիսի՞ն էր վերելքն իրականում. անմոռանալի, կյանք փոխող, շրջադարձային և ինչպես հասկացա, ավելի շատ ընթացքն էր շրջադարձային, քան բուն գագաթին հասնելը։
Ինձ համար Արարատը միշտ եղել է վեհ, գեղեցիկ և ուժեղ լեռ: Ամեն օր աչքիդ առաջ է և ամեն օր յուրովի է գեղեցիկ։ Վերելքից հետո նույն կարծիքին եմ, պարզապես արդեն ամեն օր նայելու եմ շնորհակալությամբ լցված աչքերով։
Գիտեի, թե ինչի համար եմ գնացել: Ամեն բան անում էի սիրով ու ամեն պահը վայելելով
Պատասխանիցս կթվա, թե ինձ համար ամեն ինչ հեշտ էր ու հարթ, բայց եթե անկեղծ, ոչինչ ինձ համար դժվար չէր թվում. ո՛չ կարկուտի տակ քայլելը, ո՛չ ցուրտը, ո՛չ գագաթի ուժեղ քամին, ո՛չ առավոտյան վաղ արթնանալը, ո՛չ ամեն օր ծանր իրեր հավաքել, տեղավորելը։ Կյանքումս շատ արշավների ժամանակ ինձ մոտ հարց է ծագել, թե ի՞նչ գործ ունեմ ես այստեղ, այս ծանր եղանակային պայմաններում, բայց այս յոթ օրերի ընթացքում նման հարց երբեք մտքովս չի անցել։ Ցանկացած դժվարություն ընդունել եմ ժպիտով: Ամեն ինչ անում էի սիրով, վայելել եմ ամեն մի պահը: Նույնիսկ, երբ շատ ցուրտ էր, մտածում էի, որ հետաքրքիր փորձություն է և դրանից հաճույք ստանում։ Գիտեի, թե ինչի համար եմ եկել, այդ պատճառով էլ կարողանում էի դժվարությունները հաղթահարել։
Կյանքիս լավագույն որոշումները կայացնում եմ սրտի թելադրանքով
Արարատն աննկարագրելի էր: Գագաթին ինձ կբնութագրեի օրհնված բառով։ Այն ինձ տվեց նախկինում չզգացած ուժեղագույն էմոցիաներ, գիտակցումը, որ ավելի ուժեղ եմ, քան կարծում եմ, կոփեց ինձ այնքան, որ այլևս ոչ մի դժվարություն անհաղթահարելի չի թվում: Կարճ ասած՝ «море по колено»:
Վերելքի ընթացքում հիշում էի իմ ամենասիրելի երգերից մեկը՝ «Scorpions-Follow your heart»: Երգի միտքը շատ հոգեհարազատ է, քանզի կյանքիս լավագույն որոշումները կայացնում եմ սրտի թելադրանքով։
«This is the time for yourself to be free
You gotta follow your heart,
This is the time in your life and it’s never too late
To see the light in the dark,
You gotta follow your heart».
«Կարևոր չէ՝ ուր, կարևոր է՝ ում հետ»
Գագաթ հասնելու պահն ամենահուզիչն էր ինձ համար, երբ չորս ընկերներով հասանք գագաթ և ծնկի իջած լաց էինք լինում։ Տարբեր էմոցիաներ էին խառնվել. և՛ ուրախ էի և՛ հպարտ և՛ երջանիկ՝ աշխարհի երջանիկն էի։ Գագաթին իրար ամուր գրկելու պահն էլ էր շատ հուզիչ, երբ ուրախությունդ կիսում ես քո արշավական ընկերոջ հետ և ևս մեկ անգամ համոզվում, որ Արմջեոյի կարգախոսը իզուր չի ստեղծվել. «Կարևոր չէ՝ ուր, կարևոր է՝ ում հետ»։ Նորից միտք ունեմ վերադառնալ Արարատի մոտ։
Արևածագի լույսով պարուրված երազանքը
Իմ երազանքի ճանապարհը կարկտախառն էր, իսկ իրականում՝ արևածագի լույսով պարուրված: Արարատի արևածագը գեղեցկագույն երևույթներից է, որը երբևէ կտեսնեք կյանքում։
Կյանքս փոխվեց 5165-ով, ինչի համար ես անվերջ շնորհակալ եմ։
Անի Մոսյան
Վերելք Արարատ
Առաջիկա արշավներ
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Արարարտն է ինձ ուղեկցել դեպի իր գագաթ
/in Արարատվածներ /by armeniangeographicԱրարատը՝ որպես ճանապարհի ուղեկից
Արարատի ճանապարհին հանդիպել եմ միայն դրական էմոցիաների մեծ հոսքի, ու կարելի է ասել՝ Արարատն է ինձ ուղեկցել դեպի իր գագաթ։ Ճանապարհին զրուցում էի Արարատի հետ ու անընդհատ շնորհակալություն հայտնում՝ ինձ այդքան սիրով ընդունելու ու գագաթ ուղեկցելու համար։ Ուղեղումս անընդհատ պտտվում էր հենց «Արարատ» երգը, ու ամեն քայլիս բարձրաձայն երգում էի՝ «հիմա հասկանում եմ ես, ինչ ես դու հայոց համար»…
Արարատն ինձ նվիրեց իր գրկում պահած սերը
Արարատի վերելքով իմ կյանքում ևս մեկ անգամ ապացուցվեց տիեզերական մի շատ պարզ կանոն. որ ցանկացած երևույթի՝ սար, մարդ, աշխատանք, երբ միայն սեր ես տալիս, մի օր նույն սերը վերադարձնում է քեզ։ Արարատն ինձ վերադարձրեց այն մեծ սերն ու էներգիան, որը դրսևորվել էր արևածագերի ու մայրամուտների ժամերն, իր գագաթից նայելու ու երազելու ընթացքում:
Մինչ վերելքն Արարատն իմ երազանքն էր, իսկ հիմա՝ մինչև հաջորդ տարի ապրելու մոտիվացիան, քանի որ կրկին պատրաստվում եմ վերադառնալ Արարատ:
Արարարտը ներդաշնակություն գտնելու մասին է
Արարատում ես գտա այն հարազատությունն ու խաղաղությունը, որ մինչ օրս չէր հանդիպել ոչ մի տեղ։ Տպավորություն ունեի, թե ամենահարազատ ու սիրելի մարդու կողքին եմ… Արարատն ինձ տուն էր հիշեցնում։ Արարատը ցանկացած դժվարություն սիրով ու ժպիտով հաղթահարելու, հոգու ու հզորության մասին էր։
Արևածագից մինչև մայրամուտ
Արարատի վերելքի 3 օրերի ընթացքում ապրել եմ իմ կյանքի ամենասիրուն պահերը: Վերելքի ամեն քայլը զգացել եմ ամեն բջիջով ու երբեք չեմ մոռանա իմ կյանքի ամենասիրուն արևածագը՝ Արարատի գագաթին հասնելու ճանապարհին։ Երազանքին հասնելու ճանապարհն արևոտ էր, տաք ու անսահման դրական էներգիայով լի։ Ինձ Արարատի գագաթին կբնութագրեմ երջանիկ բառով։
Իմ կյանքը վերարժևորվեց 5165-ով և այո՝ փոխվեց 5165-ով։
Անահիտ Հարությունյան
Վերելք Արարատ
Առաջիկա արշավներ
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Արարատի սրտում՝ հավերժության խոստում
/in Արարատվածներ /by armeniangeographicԲարդ, բայց ոչ անիրագործելի երազանքի ճանապարհը
Վերելքը պատկերացնում էի արշավական ընկերներիս պատմածներով՝ մեկն ասում էր․ «շատ հեշտ է, ոնց որ սար չբարձրանաս, չես հոգնում», մյուսն էլ՝ «Էնքան բարդ էր, խմբի կեսը տեղ չհասավ»: Շատ հակասական զգացողություններ ունեի, զգում էի, որ դժվար է լինելու ու պատրաստվում էի դժվարին: Այդպես էլ եղավ, ինձ Արարատը դժվար տրվեց: Արարատի ճանապարհը երկար էր, շատ երկար։ Հիմա , երբ հետ եմ նայում, երևի այդքան դժվար չէր, ինչքան պատկերացնում էի հենց վերելքի պահին: Այդ ժամանակ բոլոր էմոցիաներդ քառապատկվում են՝ վախն ու տագնապը նույնպես:
Արարատը դառնում է ճանապարհի ընկեր
Արարատին նայում էի հայրենասիրական ու կրոնական տեսանկյունից: Հիմա նույնպես դա կա, բայց գումարվել են նոր զգացողություններ՝ հիացմունք, հիշողություններ, ուժ: Զարմանալի է, բայց այն ժամանակ Արարատին չէի նայում որպես սար, այլ որպես եթերային ինչ-որ սիմվոլ: Հիմա ավելի նյութեղեն է դարձել աչքիս: Էլ «Անհաս փառքի ճամփա» չի, սար է՝ հողից ու քարից, որն ընկերանում է քո հետ: Արարատը կբնութագրեմ այս բառերով՝ հուզմունքի ծով, ուժի գագաթնակետ, հայրենասիրության անվերջություն։
Անհնարինի ու հնարավորի սահմանում
Ինձ Արարատի գագաթին կբնութագրեմ այս բառերով՝ ուժեղ, հպարտ, հուզված, երջանիկ։ Հիմա թվում է, թե աշխարհի տերն եմ, արել եմ մի բան, որ քչերին է բաժին հասնում: Ինձ հերոս եմ զգում, հատկապես, երբ ծանոթ տղաներն ասում են, որ նախանձում են իմ ուժերին։ Փոքր Մերիի անհնարինները դարձան հնարավոր:
Դեպի հաղթանակ ուղեկցող քայլերը
Ճանապարհին մեկ ժամ քայլել ենք կարկուտի տակ, բայց սա չէր ամենադժվարը: Ամենադժվարն այն էր, որ ոտքերս սկսեցին սառել: Ոտքիս մատները «կպան իրար», և քայլերը ցավոտ դարձան: Արդեն պայքարում էի ամեն մետրի համար: Անվերջ կրկնում էի, որ այս դժվար պահերն անցնելու են, չեմ էլ հիշելու, բայց հետո Հայաստանից նայելու եմ Արարատին ու գլուխ գովեմ, որ ես այստեղ եղել եմ: Իսկ փոքրիկ մարտահրավեր ինքս ինձ նետում էի, հիշեցնելով, որ ամեն քայլս հարաբերական բարձրության անձնական ռեկորդ է: Ինչքան շատ՝ այնքան լավ:
Ամբողջ ընթացքում մտքումս Արտո Թունջբոյաջյանի «Արարատ»-ն էր: Ինձ թվում է,որ բոլորի ուղեղի ռադիոյում էր դա միացրած: Բացի դրանից մտքիս ինչ-որ հաղթական երգեր էին գալիս՝ «We are the champions», «I’m on top of the world» և այլն:
Արարատի սրտում՝ հավերժության խոստում
Արարատի վերելքից կան 2 կարևոր պահ, որոնք չեմ ցանկանա մոռանալ: Առաջինը գագաթ հասնելու պահն էր: Երբ հասա, արցունքներիս առատությունից դիմացս չէի տեսնում: Ինձ գրկում էին, շնորհավորում, իսկ ես չէի տեսնում, թե ովքեր են: Ճամբարում նոր իմացել եմ, թե ում եմ գրկել: Պահն ավելի հուզիչ դարձավ, երբ տեսա, որ ընկերս՝ 5 րոպեից նաև նշանածս, նույնպես լաց էր լինում, հարցրի.
-Արթուր, երկրորդ անգամ բարձրանալը նույնքան հուզի՞չ է:
-Դա հա, բայց արցունքներս դրանից չեն:
– Բա՞:
-Անսահման հպարտ եմ քեզնով:
Այս խոսքերից մրջյունիկներ անցան մաշկովս ու նորից սիրահարվեցի: Երկրորդ անմոռանալի պահը Արարատի գագաթին ամուսնության առաջարկություն ստանալն էր: Սա բառերով նկարագրելը նույնն է, թե ոչինչ չասելը: Հուզմունքից շնչակտուր էի լինում։
Այս պահին դեռ Արարատված եմ՝ այս պահին և հավերժ
Արարատից իջնելուց հետո հաջորդ խմբի նկարները նախանձով եմ նայում երևի: Այս պահին դեռ Արարատված եմ, շատ բան չեմ զգում: Ինձ թվում է ամեն հաջորդ օրն ավելի շատ է սկսում ցույց տալ, թե ինչ փոխվեց իրականում: Բայց, որ փոխվեց՝ դա հաստատ։
Մերի Մայիլյան
Վերելք Արարատ
Առաջիկա արշավներ
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
/in Արարատվածներ, Բլոգ /by armeniangeographic– Ես չգիտեի, որ ծնունդիս օրն է լինելու վերելքը, մայիս ամիսն էր, պապան ասաց․ «քո ծնունդին դու պետք է Արարատի գագաթին լինես» ։
Վարդգեսն իր կյանքի ամենագեղեցիկ որոշումներից մեկը լսելուց հետո սկսել է ոգևորված պարապել՝ մասնակցել է տարբեր արշավների, բարձրացել է Արագածի հյուսիսային գագաթ, էդպես նախապատրաստել իրեն։
Արարատի վերելքը՝ պատկերացումներում և իրականության մեջ
Վերելքի ժամանակ Վարդգեսը հանդիպել է մի շարք դժվարությունների՝ իր պատկերացրած խոտածածկ ճանապարհի փոխարեն, քարքարոտ ճանապարհով է բարձրացել։ Բայց ամենադժվարը եղել է կատվիկները հագնելու պահը, այդ ժամանակ ոտքերն ու ձեռքերը շատ էին մրսել, և արդեն հոգնել էր։ Դժվարությունները հաղթահարելու համար օգնության են հասել հայրիկի ոգևորող խոսքերն, ու երազանքի ճանապարհն անցնելու հաստատակամ որոշումը։
– Ես մտածում էի, որ բարձրանամ ինձ լավ եմ զգալու, հիմա իմ ամբողջ ընտանիքը սպասում է իմ պատասխանին՝ բարձրանալու եմ, թե ոչ, ու էդպես մտածելով էլ բարձրացա։
Վերելքը նվաճելու հաղթանակն ու ուրախության արցունքները
Արարատի գագաթին կանգնելը Վարդգեսին տվել էր աննկարագրելի էմոցիաներ, ամենալավին հասնելու զգացողություն, տպավորություններ, որ այդ պահն ամենալավն են, ու դրանից ավելի գեղեցիկը չի լինում։ Վարդգեսն այնքան էր հուզվել, որ սկսել էր լաց լինել, և ինչպես ինքն ասաց, այդ արցունքները ցրտից չէին, դրանք ուրախության արցունքներ էին։
Արարատի գագաթին ծնված երազանքներն ընտրություն չունեն չիրականանալու
Վարդգեսի երազանքը բարձր լեռներ նվաճելն է, ու դրանց գագաթներին նոր ճանապարհների ու պատմությունների մասին երազելը։ Մի երազանք էլ ունի, ուզում է, որ իր երեխաներն էլ արշավական դառնան, անցնեն այն վերելքներով, որոնք Վարդգեսը սովորել է անցնել ու հաղթահարել իր հայրիկի շնորհիվ, և հենց նրանից էլ Վարդգեսը ժառանգել է արշավականի սիրտն ու գագաթներ նվաճելու ցանկությունը։
Վարդգեսի կարծիքով լեռներ բարձրանալու վախը կարելի է հաղթահարել անդադար փորձելով, և սկզբնական շրջանում ավելի հեշտ արշավների մասնակցելով։ Այս վախերի մեծ մասը Վարդգեսն արդեն հաղթահարել է՝ լեռների գրկում մեծանալով, և անդադար փորձելով։ Արարատի գագաթը նվաճելուց հետո հայր ու որդի նոր նպատակ են դրել իրենց առջև, մոտ ապագայում իրականացնելու համար՝ ցանկանում են Կազբեկ բարձրանալ, իսկ իրենց դեպքում, եթե կա ցանկությունը, ապա միանշանակ կլինի նաև դրա իրականացումը։
Վարդգես Գևորգյան
Հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք դիտել տեսանյութում՝
Վերելք Արարատ
Արարատվածների պատմություններ
Արարատն ապացուցեց, որ այն պարզապես սիմվոլիկա չէ
Արարատը կարծես մի երազ լինի
Արարատը սարի, մարդկանց ու սիրո մասին է
Արարատը՝ որպես երազանքների իրականացման վկա
Արարատն այսուհետ իմն է
Վերելքն առասպելական էր, ինչպես Արարատը
Մոռացումից դեպի ոգեշնչում ու իրականացում
/in Արարատվածներ /by armeniangeographicԱրարատի գագաթը՝ որպես ուժ գտնելու խորհրդանիշ
Մինչև վերելքն Արարատն ասոցացնում էի սփյուռքահայերի, կորցրած հայրենիքի հետ: Վերելքից հետո ամեն անգամ տեսնելիս, հիշում եմ, որ գագաթին եմ եղել ու լիքը ուժ եմ ստանում:
4600 մետրն ու Ռոմանի խոսքերը
Ամենամեծ դժվարությունը 4600 մետր բարձրությունից հետո անտանելի գլխապտույտս էր ու ձեռքերիս սառելը: Սակայն Ռոմանի (ուղեկցորդի) խոսքերն օգնում էին երևի, «Ես ուժեղ եմ, հաստատ կարող եմ հասնել գագաթ»։ Այնտեղ հասնելու պահին հենց “We are the champions, my friend” խոսքերն էին հնչում ականջներումս:
Արարատվածներ / Քրիստինա Գաբրիելյան
Փոթորկից հետո ամեն բան խաղաղվեց
Ճանապարհի սկզբում ներսումս դեռ սառն էր, անորոշ զգացում ունեի, դրսում կիզիչ արև էր, քարքարոտ, փոշոտ ճանապարհ: Հետո աստիճանաբար ներսս եռռում էր, իսկ դրսում սառում, քամին ուժեղանում: Ամենաբարենպաստ եղանակն իջնելուց հետո 3200-ի ճամբարում էր, երբ մասնակիցներով քննարկում էինք, կիսվում էմոցիաներով: Ներսումս էլ, դրսում էլ շատ ջերմ, տաքուկ զգացում ունեի, ոնց որ ամեն բան խաղաղված լիներ փոթորկից հետո:
Արարատն ինձ տվեց սիրելի մարդկանց ու ինքս ինձ հաղթելու կարողություն
Ինձ Արարատի գագաթին կբնութագրեի ինքնահաղթ բառով (չգիտեմ սենց բառ կա, թե չէ )։ Արարատը ռեստարտի պես մի բան էր մարմնիս ու հոգուս համար, բոլոր բջիջներս պայքարում էին վերելքի վերջին ժամերին: Վերելքը հնարավորություն տվեց ինքս ինձ հաղթել ու բնության քմահաճույքներին ավելի մոտ գտնվել: Բայց Արարատն ինձ տվեց նաև սիրելի մարդկանց: Նրանց հետ դժվարությունները թեթև էին անցնում, իսկ ուրախությունը հարյուրապատկվում էր: Better together.
Արարատվածներ / Քրիստինա Գաբրիելյան
Մեծ աշխարհն, ու դրանում մի փոքր մասնիկ լինելու զգացումը
Արարատի էմոցիաները նկարագրելիս միշտ անզորություն եմ զգում: Բառերով դժվար եմ արտահայտում, բայց մի մեծ աշխարհ լինելու ու միաժամանակ այդ աշխարհի մի փոքր մասնիկը լինելու զգացումն ունեցա, որը մնաց ինձ հետ: Շատ կուզեի նույն կազմով վերադառնալ ու ուժերս կրկին փորձել, համեմատել հին Քրիստինայի հետ: Կյանքս միանշանակ փոխվեց 5165-ով, ու էլ երբեք առաջվանը չի լինի, ինչի համար ուրախ ու շնորհակալ եմ:
Քրիստինա Գաբրիելյան
Վերելք Արարատ
Առաջիկա արշավներ
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Տեղերի վանք
/in Վանքեր և եկեղեցիներ /by armeniangeographicԱնվանում
Պատմագիտությանը հայտնի չէ Տեղեր տեղանվան ծագման վերաբերյալ գիտական որևէ մեկնաբանություն։ Հայտնի միակ բացատրությունը 18-րդ դ․ գրի առնված հրաշապատում-ավանդազրույցն է, որի համաձայն՝ իբր Տեղերում հաստատված Գրիգոր Լուսավորչի աչքին մի օր երևացել է Աստվածածինը բազում հրեշտակներով և իսկույն չքացել։ Տեսիլքի վկան իբր եղել են նաև Տեղերի բնակիչները, որոնց մի մասը սկսել է մատնացույց անել մի վայր և ասել՝ այստեղ էր, մյուսները՝ ոչ, այնտեղ էր, ուստի վայրը, որտեղ հետագայում կառուցվել է ներկայիս վանքը, կոչվում է Տեղեր։
Տեղերի վանք
Հենց այս անվամբ վանքը վկայված է 13-րդ դ․ վերաբերող որմերին պահպանված բազմաթիվ վիմագրերում։ Սակայն ուշ միջնադարում, վանքը հայտնի է եղել նաև Լրջակապույտ Սբ․ Նշան անվամբ։ Այս անվանակոչությանն առաջին անգամ հանդիպում ենք 1656 թ․ աշխարհացույցի հիշատակարանում։ Սակայն նոր անվանումը 17-18-րդ դարերում ի զորու չի եղել մոռացության մատնել վանքի նախնական անունը։
Ուշ միջնադարյան վկայություններում Տեղեր անվանումը հաճախ հանդիպում է Դըղր կամ Դղեր անվանաձևերով։
Պատմություն
Տեղերի վանքի կառուցման մասին, չեն պահպանվել մատենագիր արձանագրություններ, և վանքի կառուցման մասին տեղեկություններ քաղում ենք վանքի որմերին պահպանված վիմագրերից։
Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է 1213 թվականին, ըստ գմբեթի թմբուկի հարավային կողի վրա պահպանված արձանագրության։
Տեղերի վանքում պահպանված մի շարք նվիրատվական վիմագրեր անթվագիր են, և ենթադրվում է, որ դրանք փորագրվել են արդեն XIV-րդ դարում։ Իսկ արդեն XV-րդ դարում հանդիպում են թվագիր վիմագրեր, ինչպես նաև այս շրջանից առկա են կցկտուր մատենագրական արձանագրություններ։
XVII-րդ դարի 30-ական թվականներին, Տեղերի վանքը հիշատակվում է Երևանի խանին հարկատու հոգևոր կենտրոնների թվում։ Հայտնի է, որ 1766 թ․ ի թիվս այլ վանքերի, Տեղերի վանք է այցելու Սիմեոն կաթողիկոսը, ով ազդված լինելով վանքի անմխիթար վիճակից, փորձում է որոշ բարենորոգումներ անել։
Տեղերի վանքը խիստ տուժում է 1948 թ․ տեղի ունեցած երկրաշարժից։ 1950-ական թվականներին սկսվում է վանքի վերականգման աշխատանքները։
Ճարտարապետություն
Վանական համալիրը բաղկացած է Սբ․ Աստվածածին եկեղեցուց և գավթից։ Պաշտպանական նկատառումներից ելնելով`վանքը պարսպապատվել է:
Սբ․ Աստվածածին եկեղեցին ունի ճարտարապետական զուսպ ոճ։ Ներքուստ ունի խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն հորինվածք։ Այն պատկանում է գմբեթավոր սրահատիպ եկեղեցիների տիպին։
Սբ․ Աստվածածին եկեղեցուն արևմտյան կողմից կից է գավիթը։ Ըստ գավթի հարավարևելյան սյան խոյակի վրա պահպանված արձանագրության` կառուցել է Աղբայրիկ ճարտարապետը 1221 թ.: Պատկանում է քառասյուն գավիթների տիպին: Գավթի արևմտյան զույգ անկյուններում վեր են խոյանում մատուռանման երկու փոքր եկեղեցիներ, որոնք արտաքուստ ուղղանկյուն, արևելյան կողմից փոքր խորանով կենտրոնագմբեթ կառույցներ են: Մատուռների մուտքը գավթի տանիքից են:
Նյութը պատրաստելիս օգտվել ենք Ս. Կարապետյանի «Վարձք» հանդեսի «Տեղերի վանքը» աշխատությունից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Առաջիկա արշավներ
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ