Իրականացնելու ենք բացառիկ ճամփորդություն դեպի Սասուն։
Սասունը Հայկական լեռնաշխարհի այն եզակի շրջաններից է, որտեղ մինչ օրս պահպանվել են ջրի պաշտամունքի, հնագույն սրբավայրերի և լեռնային կյանքի բազմաթիվ հետքեր։ Այս ճամփորդության ընթացքում կանցնենք Սասնո տարբեր գավառներով, կտեսնենք վիշապաքարեր, պաշտամունքային աղբյուրներ, քարե կամուրջներ, հնագույն վանքեր և Սասունի բնաշխարհի ամենատպավորիչ հատվածները։
Օր 1։ Երևան – Բավրա – Կարծախ
Մեր ճամփորդության առաջին օրը մեր նպատակակետը Սասունին հնարավորինս մոտենալն է։ Անցնելով նախ հայ֊վրացական, ապա վրաց֊թուրքական սահմանային անցակետերով, կանգառ կունենանք Ծովակն Հյուսիսո լճի մոտ։ Այնուհետև կհասնենք Կարս և կշրջենք քաղաքում։

դեպի Սասուն
Շարունակելով մեր ընթացքը, ետևում թողնելով Կարսի բարեբեր սարահարթն ու Սարիղամիշի թավ անտառները, հետևելով Արաքսի հոսանքին կհասնենք Բասեն, և վերջապես Խնուսի լեռներով կանցնենք դեպի Մուշ։ Ճանապարհին կտեսնենք նաև Արածանին և Սուլուխի կամուրջը, իսկ օրվա ավարտին կհասնենք Մուշ, որտեղ էլ կլինի առաջին գիշերակացը։
Օր 2։ Վիշապաքարերի և կամուրջների Սասուն
Սասունի դարպասները բացում ենք արևմուտքից, շտապելով Սասնո լեռների վսեմ հսկայի` Անդոկի հետ հանդիպմանը։ Անդոկի լանջերով անցնում ենք Սասունի պատմական Խուլբի շրջան՝ զարմանահրաշ ու գաղտնիքներով լի։ Այստեղ ջրի պաշտամունքը հազարամյակների պատմություն ունի, իսկ դրա հետքերն առկա են ցայսօր։ Այլևս գոյություն չունեցող բնակավայրը` ամայացած Խոփը և տարածքի հնագույն եկեղեցիներից մեկը (ըստ որոշ աղբյուրների 4֊5 դդ), ինչպես նաև դրա շուրջ արդեն հատուկենտ երևացող ձկնակերպ վիշապաքարերը տեսնող վերջին սերունդն ենք վստահաբար։

Անդոկ լեռ
Այս օրը նաև անմոռանալի քայլարշավ կունենանք դեպի Սասունի ամենափակ ու անհաս համարվող հատվածում` Տալվորիկում։ Ժամանակին Տալվորիկի միակ մուտք ու ելք հանդիսացած Սատանի կամուրջը շատ կերպարանափոխությունների է ենթարկվել, սակայն բնությունը պահել է այստեղ ամենակարևորը` ջրի պաշտամունքային խորշերի հետքերը և երկաթ ծնող այս լեռների վայրի գեղեցկությունը։
Այս օրը ևս մեկ բացառիկ, իրապես մեծ անակնկալ է սպասում, որը կբացահայտենք միայն տեղում։)
Գիշերակացը կլինի Դատվանում։
Օր 3։ Խոյթի դաշտերից Մոտկանի լեռներ
Խութի, կամ, ինչպես հնուց ի վեր այս կողմերում են ասում Խոյթի դաշտերն ու լեռներն իրենց անկրկնելի գեղեցկությամբ չէին կարող մաս չկազմել այս ճամփորդության։ Հատկապես, որ տեղի գունագեղ անտառներում է ծվարած Վանդիր Աղբյուրիկի վանքը Սասունի առաջին եպիսկոպոսանիստը։ Սասնո լեռների թագուհին, նույնիսկ կիսավեր, ոչինչ չի կորցրել իր փառքից։ Դրախտային այս անկյունը կարևոր սրբատեղի է եղել նաև նախաքրիստոնեական շրջանում պաշտելի աղբյուրի շնորհիվ, որը հոսում է այստեղ մինչ օրս։ Մեր այս կարևոր ուխտը կիրականացնենք տեղի հայերի հետ համատեղ։

Վանդիր Աղբյուրիկի վանք
Այս օրը նաև բացառիկ առիթ կունենանք տեսնելու Սասունում թոնիրների պատրաստման վերջին վարպետուհիներին` անձամբ ներկա լինելով նրանց աշխատանքին։
Օրվա ավարտին կհասնենք Դատվան, որտեղ էլ կլինի մեր գիշերակացը։
Օր 4։ Վանա Նեմրութի խորքերում
Եկավ ժամը վերադարձի, բայց… Վանի Նեմրութն իր հարուստ բնաշխարհով նույնպես սպասում է մեզ։ Ասում են Աղբյուր Սերոբը Խլաթից բարձրացավ Նեմրութ և Դատվանից իջավ, իսկ մենք կանենք հակառակը։ Կբարձրանանք մինչև 2500 մետր՝ Վանա լճի ամենագեղեցիկ տեսարաններից մեկը վայելելու և Նեմրութի խորհրդավոր հրաբխային լճերով հիանալու համար։ Այնուհետև մեր ճանապարհը կշարունակենք Վանա լճի հյուսիսային ափով՝ Խլաթով և Արծկեով դեպի Կարս։

Վանա Նեմրութ
Արծկեից թեքվելով դեպի հյուսիս, Հայկական պար լեռնաշղթայի ուղեկցությամբ նորից կհասնենք Կարս և ճաշից ու հանգստից հետո կուղևորվենք Երևան։
Խումբն ուղեկցելու է թուրքագետ, «Սասուն. 100-ամյա դիմադրություն» գրքի հեղինակ Սոֆիա Հակոբյանը:

Սոֆիա Հակոբյան
Հանդիպման վայրը՝ Կոմիտասի «Սիթի»
Հանդիպման ժամը՝ 5։30
Ճամփորդության արժեքը՝ 480 եվրո (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է՝
- Թուրքագետ գիդի ծառայություն
- Տրանսպորտ
- Գիշերակացերը հյուրանոցում
- Նախաճաշերը հյուրանոցում
Արժեքի մեջ ներառված չէ՝
- Վիզայի արժեքը (ցանկության դեպքում մենք կարող ենք պատրաստել: Արժեքը ՀՀ քաղաքացիների համար՝ 17 000 դրամ)
- Ճաշն ու ընթրիքը
- Բժշկական ապահովագրությունը
- Վրաստանի պարտադիր ապահովագրությունը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ճամփորդությունից առաջ խնդրում ենք ստուգել անձնագրի վավերականության ժամկետը։
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարին կամ գրելով մեր ֆեյսբուքյան էջին։
Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև սեպտեմբերի 21-ը։
Վերելք Սիս լեռ
Իրականացնելու ենք վերելք Սիս լեռ (3896 մ)
Օր 1: Երևան – Բայազետ
Վաղ առավոտյան ուղևորվում ենք հայ-վրացական սահման: Անցնելով Բավրայի անցակետը ուղևորվում ենք դեպի վրաց-թուրքական սահման (Կարծախի անցակետ): Դեպի Կարս տանող ճանապարհն անցնում է գեղատեսիլ Ծովակ Հյուսիսո լճի կողքով։ Կարսում կունենանք կանգառ։ Կտեսնենք Առաքելոց եկեղեցին ու Կարսի բերդը։
Կարս / Վերելք Արարատ
Երեկոյան կհասնենք Բայազետ։ Գիշերակացը հյուրանոցում:
Օր 2։ Վերելք Սիս լեռ (3896 մ)
Վաղ առավոտյան Բայազետից շարժվում ենք դեպի Սիս լեռ։ Մեքենայով հնարավորինս մոտենալու ենք սարին։ Վերելքը սկսելու ենք մոտ 2500 մետր բարձրությունից։ Արշավը միջինից բարդ է։
Սիս
Հարաբերական բարձրությունը՝ 1300 մետր
Երեկոյան վերադառնում ենք Բայազետ։ Գիշերակացը հյուրանոցում։
Օր 3: Խծկոնք – Կարս – Երևան
Վաղ առավոտյան ուղևորվում ենք դեպի Երևան։ Ճանապարհին ունենալու ենք թեթև քայլարշավ դեպի Խծկոնքի վանք։ Մեր վերջին կանգառը լինելու է Կարսում։ Մի քիչ զբոսնելուց և սնվելուց հետո ուղևորվում ենք Երևան։
Խծկոնքի վանք
Հանդիպման վայրը՝ Կոմիտասի «Սիթի»
Հանդիպման ժամը՝ 6։15
Մասնակցության արժեքը` $ (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է`
• Տրանսպորտը
• Հյուրանոցը
• Նախաճաշը
• Ուղեկցորդների ծառայությունները
Արժեքի մեջ ներառված չէ՝
• Վիզայի արժեքը (ցանկության դեպքում մենք կարող ենք պատրաստել: Արժեքը ՀՀ քաղաքացիների համար՝ 17 000 դրամ)
• Պարտադիր ապահովագրություն Վրաստան մուտքի համար
• Սնունդը (ճաշ, ընթրիք)
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը –https://bit.ly/4fb14vl
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև՝ Հուլիսի 6-ը, առավոտյան 12:00:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Արտագնա տուրեր
Վերելք Արարատ 2027
Վերելք Արարատ / 6-օրյա ծրագիր
Չիմբորասո. Երկրի կենտրոնից ամենահեռու կետը
Վերելք Կիլիմանջարո
Մարոկկո / Վերելք Թուբկալ լեռ և Սահարա
Սվանեթ․ աշտարակներից մինչև սառցադաշտեր
Բալկաններ․ 3 երկիր, 3 գագաթ
Վերելք Կազբեկ լեռ 2026
Վերելք Էլբրուս
Վերելք Ջիլո լեռ
Ջիլո (Ջողա) լեռը Հայկական լեռնաշխարհի երրորդ գագաթն է ըստ բարձրության (4135 մ)։ Հանդիսանում է Կորդվաց լեռների ամենաբարձր լեռը։
Այս հզոր լեռնազանգվածը բաղկացած է երեք շղթաներից` բուն Կորդվաց, Ագարակի և Աղբակի: Մասնատված է Արևելյան Տիգրիսի վտակների խորը ձորերով:
Ջիլոն երկար տարիներ փակ էր և անհասանելի լեռնագնացների համար։ Այժմ ունենք հնարավորություն բարձրանալու։
Ջիլո լեռ
Ջիլոն ներառված է մեր «Հայկական լեռնաշխարհի 7 գագաթ» նախագծում։
Նախագիծն իրենից ներկայացնում է վերելքներ Հայկական լեռնաշխարհի 7 ամենաբարձր գագաթները՝ Մեծ Մասիս (5165 մ․), Սաբալան (4811 մ․), Ջիլո (4135 մ․), Արագած (4090 մ․), Սիփան (4058 մ․), Քաջքար (3937 մ․) և Սիս (3925 մ․)։
Վերելքը միջինից բարդ է։ Մասնակցել կարող են միայն լեռնագնացության փորձ ունեցողները։
Օր 1: Երևան – Վան
Առաջին օրն ուղևորվում ենք դեպի Վան։ Ճանապարհին ունենալու ենք կանգառներ հանգստի և սնվելու համար։
Վանա լճի մայրամուտը
Օր 2: Վան – ճամբար
Երկրորդ օրն ուղևորվում ենք դեպի լեռան ստորոտ և սկսում վերելքը դեպի ճամբար, որը գտնվում է 3100 մետր բարձրության վրա։
Բոլոր ծանր իրերը մինչև ճամբար տեղափոխվելու են ձիերով։
Ճամբար
Գիշերակացը վրաններում։
Օր 3: Վերելք Ջիլո
Երրորդ օրը վաղ առավոտյան սկսում ենք վերելքը դեպի Ջիլոյի գագաթ։ Վերելքից հետո վերադառնում ենք ճամբար, հավաքում ենք մեր իրերը և իջնում մինչև ստորոտ, որտեղից էլ ուղևորվում ենք Վան։
Ծանր իրերը կրկին տեղափոխվում են ձիերով։
Վերելք Ջիլո լեռ
Գիշերակացը հյուրանոցում։
Օր 4: Վերադարձ Երևան
Ճանապարհը շատ երկար է այդ իսկ պատճառով ծրագրում ներառված չեն տեսարժան վայրերի այցելություններ։
Մասնակցության արժեքը` $ (համարժեք դրամ)
Արժեքն իր մեջ ներառում է՝
Արժեքի մեջ ներառված չէ՝
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը –https://bit.ly/4fb14vl
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև՝ Հուլիսի 6-ը, առավոտյան 12:00:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Արտագնա տուրեր
Վերելք Արարատ 2027
Վերելք Արարատ / 6-օրյա ծրագիր
Չիմբորասո. Երկրի կենտրոնից ամենահեռու կետը
Վերելք Կիլիմանջարո
Մարոկկո / Վերելք Թուբկալ լեռ և Սահարա
Սվանեթ․ աշտարակներից մինչև սառցադաշտեր
Բալկաններ․ 3 երկիր, 3 գագաթ
Վերելք Կազբեկ լեռ 2026
Վերելք Էլբրուս
Վերելք Սիփան և Նեմրութ
2026 թ.-ի Հուլիսի 23-26-ը (4 օր, 3 գիշեր) արկածների և լեռների սիրահարներին առաջարկում ենք «Հայկական լեռնաշխարհի 7 գագաթ» նախագծի շրջանակներում բարձրանալ Նեմրութ և Սիփան լեռները:
Ճանապարհորդության ընթացքում այցելելու ենք հայտնի և անհայտ վայրեր, լողալու ենք Վանա լճում և Նեմրութի խառնարանային Նեբրովթա Ծովակում, բարձրանալու ենք Հայկական լեռնաշխարհի հայտնի լեռները, որտեղից բացվում է տեսարան դեպի Վանա լիճն ու շրջակա լեռնաշխարհը:
Օր 1։ Երևան – Վան
Անցնելով հայ-վրացական և վրաց-թուրքական սահմանները կուղևորվենք դեպի Ծովակ Հյուսիսո լիճ, որը գտնվում է ծովի մակարդակից 1959 մ բարձրության վրա և հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի արգելափակման ծագում ունեցող ամենամեծ լիճը:
Ծովակ Հյուսիսո լիճ
Այնուհետև կուղևորվենք դեպի Վան: Երեկոյան կզբոսնենք Վանում:
Օր 2։ Վերելք Նեմրութ
Առավոտյան կնավարկենք դեպի Աղթամար կղզի, կլողանք Վանա լճում և կուղևորվենք դեպի Նեմրութ։ Մեքենայով կբարձրանանք մինչև 2400 մետր, որտեղից կսկսենք վերելքը դեպի գագաթ: Գագաթից բացվում է հիանալի տեսարան՝ մի կողմում Հայկական լեռնաշխարհի ամենամեծ խառնարանն է իր լճերով, մյուս կողմում Վանա լիճը:
Այնուհետև կիջնենք խառնարան և կլողանք մեծ լճում՝ Նեբրովթա ծովակում։ Գիշերակացը Դատվանում։
Արշավի երկարությունը՝ 12կմ
Հարաբերական բարձրությունը՝ 500 մ
Օր 3։ Վերելք Սիփան
Վաղ առավոտյան շարժվում ենք դեպի Սիփան։ Ամենագնաց մեքենայով կբաձրանանք մինչև 2500 մետր և կսկսենք վերելքը։
Սիփան լեռ
Վերելքից հետո ուղևորվում ենք Բայազետ։ Գիշերակացը հյուրանոցում։
Արշավի երկարությունը՝ 16 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1600 մ
Օր 4։ Բայազետ – Կարս – Երևան
Վերջին օրը վաղ առավոտյան ուղևորվում ենք Կարս: Կզբոսնենք Կարսի փողոցներով: Կտեսնենք Առաքելոց եկեղեցին, Կարսի բերդը, Վարդանի կամուրջը, Չարենցի տան ավերակները: Ուշ երեկոյան կհասնենք Երևան:
Բայազետ
Մասնակցության արժեքը` 550 $ (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է՝
Արժեքի մեջ ներառված չէ՝
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ստուգեք անձնագրի վավերականության ժամկետը։ Այն մեկնման օրից առնվազն 6 ամիս պետք է ուժի մեջ լինի:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև հուլիսի 13-ը: Վերջին պահին հրաժարվողը պարտավորվում է վճարել գումարն ամբողջությամբ:
Առաջիկա արշավներ
Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով
Գոշավանքից Խաչարձան
Երեք բազեների արահետ
Վերելք Վիթասար
Վերելք Գոմբակ լեռ
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
Չաուխ․ Վրացական Դոլոմիտներ
Իրականացնելու ենք արշավ Վրաստանի հյուսիսային շրջաններում՝ Կովկասյան լեռների լանջերով։
Ճանապարհորդության երթուղին ընտրված է առողջ, միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձանց համար: Արշավների ժամանակ մեզ հետ վերցնելու ենք միայն փոքր ուսապարկեր՝ այդ օրվա անհրաժեշտ պարագաներով: Գիշերակացը լինելու է հարմարավետ ու մաքուր հյուրանոցներում:
Եթե հետաքրքրեց՝ ծանոթացեք մանրամասներին:
Օր 1: Երևան – Ստեփանծմինդա
Վաղ առավոտյան շարժվում ենք Երևանից դեպի Ստեփանծմինդա գյուղ: Ճանապարհին կլինի կանգառ Թբիլիսիում: Երեկոյան կհասնենք Ստեփանծմինդա և կտեղավորվենք հյուրատանը:
Ստեփանծմինդա
Օր 2: Գերգեթի վանք և Կազբեկի դիտակետ
Առավոտյան նախաճաշից հետո կուղևորվենք դեպի Կազբեկի լանջին գտնվող Գերգեթի վանք և այնտեղից կսկսենք մեր արշավը դեպի այն կետը (2940 մ), որտեղից Կազբեկ լեռը հայտնվում է ափի մեջ: Այստեղից կտեսնենք Կազբեկն իր ողջ վեհությամբ:
Կազբեկի դիտակետ
Երթուղու երկարությունը՝ 9 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 800 մ
Գիշերակացը հյուրանոցում (Ստեփանծմինդա)
Օր 3։ Չաուխ / Վրացական Դոլոմիտներ
Առավոտյան նախաճաշից հետո կուղևորվենք դեպի Սնոյի կիրճ։ Սկսում ենք արշավ Վրաստանի ամենագեղատեսիլ լեռներից մեկի՝ Չաուխի լանջերով դեպի Չաուխի լիճ: Այս երթուղին հնարավորինս մոտենում է Չաուխ լեռանը: Սա այն վայրն է, որտեղից երևում է Չաուխ լեռն իր ողջ վեհությամբ:
Չաուխ
Երթուղու երկարությունը՝ 10 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 500 մ
Գիշերակացը հյուրանոցում (Ստեփանծմինդա)
Օր 4: Թրուսոյի կիրճ
Զակագորի ամրոց
Օր 5: Վերադարձ
Վերադառնում ենք Երևան: Ճանապարհին կունենանք կանգառ Եղբայրության հուշարձանի մոտ, ինչպես նաև Թբիլիսիում:
Թբիլիսի
Մասնակցության արժեքը՝ 390 $ (համարժեք դրամ)
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 6։30
Արժեքի մեջ ներառված է՝
Արժեքի մեջ ներառված չէ
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք` 043 00 51 65 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին
Արտագնա տուրեր
Վերելք Արարատ 2027
Վերելք Արարատ / 6-օրյա ծրագիր
Չիմբորասո. Երկրի կենտրոնից ամենահեռու կետը
Վերելք Կիլիմանջարո
Մարոկկո / Վերելք Թուբկալ լեռ և Սահարա
Սվանեթ․ աշտարակներից մինչև սառցադաշտեր
Բալկաններ․ 3 երկիր, 3 գագաթ
Վերելք Կազբեկ լեռ 2026
Վերելք Էլբրուս
Վերելք Էլբրուս
Օգոստոսի 14-20․ 2027
Էլբրուս լեռը հանդիսանում է Եվրոպայի ամենաբարձր լետ։ Այն տեղակայված է ՌԴ Կաբարդա-Բալկարիայի և Կարաչայ-Չերքեզիայի սահմանագլխին։
Էլբրուսը նաև Եվրոպայի ամենաբարձր հրաբուխն է և ներառված է «աշխարհի 7 հրաբուխ» նախագծում։
Քանի որ լեռն ունի երկու գագաթ՝ Արևմտյան (5642մ) և Արևելյան (5621մ), այն հաճախ անվանում են երկգլխանի։
Ամեն տարի Էլբրուսն իր գեղեցկության և ձգողականության շնորհիվ հազարավոր լեռնագնացների է գրավում դեպի իր գագաթ։ Մենք ևս բացառություն չենք, և այս տարի նույնպես պլանավորում ենք կանգնել Եվրոպայի ամենաբարձր գագաթին։
Վերելքն իրականացնելու ենք դասական երթուղով՝ հարավից։
Վերելքին մասնակցելու համար բարձրալեռնային փորձը պարտադիր է։
Ալպինիստական բարդությունը՝ 1B
Արշավի տևողությունը՝ 7 օր
Ծանոթացեք ծրագրին ըստ օրերի.
Օր 1: Երևան – Ստեփանծմիդա
Քանի որ ճանապարհը երկար է և անցակետերում հերթեր են լինում (մասնավորապես Վրաստան-Ռուսաստան անցակետում) մենք որոշել ենք առաջին գիշերն անցկացնել Ստեփանծմինդայում և հաջորդ օրը վաղ առավոտյան անցնել Լարսի անցակետը։
Առաջին օրը երեկոյան կհասնենք Ստեփանծմինդա, կտեղավորվենք հյուրանոցում և կհանգստանանք։
Ստեփանծմինդա
Օր 2: Ստեփանծմիդա – Էլբրուսի ստորոտ
Ստեփանծմիդայից կուղևորվենք դեպի Էլբրուս։ Ազաու գյուղում կտեղավորվենք հարմարավետ հյուրանոցում և կպատրաստվենք վերելքին։
Վերելք Էլբրուս
Օր 3։ Ազաու – լեռնային կացարան
Առավոտյան ճոպանուղով կբարձրանանք մինչև 3700 մետր բարձրություն։
Այստեղից ձնագնացով կբարձրանանք դեպի մեր կացարան, որը տեղակայված է 4100 մետրի վրա։
Օր 4: Կլիմայավարժեցում
Կլիմայավարժեցմանն առանձին օր ենք հատկացնում, քանի որ բարձր լեռներում այն հանդիսանում է հաջող վերելքի գրավականը։
Առավոտյան կբարձրանանք դեպի Պաստուխովի ժայռեր (4700մ) և կվերդառնանք 4100 մետր բարձրության վրա գտնվող կացարան։
Վերելք Էլբրուս / Լուսնկարը՝ Տիգրան Վարագի
Օր 5: Հանգստի օր
Կլիմայավարժեցումից հետո ազատ օր կունենանք ճամբարում, որի ընթացքում կհասցնենք հանգստանալ ու օրգանիզմն էլ ավելի լավ պատրաստել սպասվող վերելքին։
Վերելք Էլբրուս / Լուսանկարը՝ Սիփան Գրիգի
Օր 6: Վերելք Էլբրուս լեռան գագաթ
Գիշերը սկսում ենք վերելքը դեպի Էլբրուսի գագաթ։ 4100 մետրից՝ հավաքելով գրեթե 1600 մետր բարձրություն կհասնենք Էլբրուս լեռան գագաթ (5642մ), որից հետո կվերադառնանք լեռնային կացարան, կհավաքենք իրերն ու կշարունակենք դեպի Ազաու։
Գիշերակացը հյուրանոցում։
Վերելք Էլբրուս / Լուսանկարը՝ Սիփան Գրիգի
Օր 7: Վերադարձ
Վաղ առավոտյան շարժվում ենք դեպի Երևան։
Վերելք Էլբրուս / Լուսանկարը՝ Սիփան Գրիգի
Վատ եղանակի դեպքում հնարավոր է պահանջվի հավելյալ գիշերակաց լեռան վրա:
Ճամփորդության արժեքը՝ 950$ (համարժեք դրամ)
Արժեքը ներառում է՝
Արժեքը չի ներառում՝
Տեխնիկական վերելքներների գույք և հանդերձանք
Էլբրուս ուղևորվելուց առաջ մասնակիցների հետ կլինեն լեռնային վերելքներ Հայաստանի տարածքում: Վերելքին կարող են մասնակցել միայն լեռնային փորձ ունեցողները։
Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։
Առաջիկա արշավներ
Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով
Գոշավանքից Խաչարձան
Երեք բազեների արահետ
Վերելք Վիթասար
Վերելք Գոմբակ լեռ
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
Վերելք Քաջքար լեռ
Հրավիրում ենք միանալ մեր հերթական վերելքին դեպի Արևելապոնտական լեռների ամենաբարձր գագաթը՝ Քաջքարը։
Քաջքարի կանաչապատ լեռների լանջերին գտնվում են բազմաթիվ մեծ ու փոքր լճեր: Գագաթից դեպի հարավ բացվում է տեսարան դեպի ողջ Հայկական լեռնաշխարհը, իսկ հյուսիսում երևում է Սև ծովը:
Քաջքարի լեռների ծովահայաց լանջերին է գտնվում անանցանելի լեռներով, խոր ձորերով ու խիտ անտառներով, ինքնամփոփ, մութ ու մառախլապատ երկրամասը՝ Համշենը։
Վերելքը միջինից բարդ է։ Կարող են մասնակցել միայն նրանք, ովքեր ունեն արշավների և լեռնագնացության փորձ։
Օր 1: Երևան – Ճորոխի կիրճ
Անցնելով հայ-վրացական և վրաց-թուրքական սահմանը ուղևորվում ենք դեպի Քաջքար։
Ճանապարհն անցնում է Արդահանով ու Արտանուջով։ Ունենալու ենք կանգառ գեղատեսիլ Ճորոխի կիրճում։
Գիշերակացը հյուրանոցում:
Օր 2: Վրանային ճամբար
Առավոտյան նախաճաշից հետո սկսում ենք արշավը դեպի ճամբար, որը գտնվում է 2900 մետր բարձրության վրա:
Վրանները, սնունդը և ողջ անհրաժեշտ պարագաները ճամբար բարձրացվելու են ձիերով։ Վերելքը կտևի 4-5 ժամ։
Վերելք Քաջքար
Երթուղու երկարությունը՝ 9 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 800 մ
Գիշերակացը վրաններում։
Օր 3: Քաջքարի գագաթ (3937 մ)
Վաղ առավոտյան նախաճաշից հետո սկսում ենք վերելքը դեպի Քաջքար լեռան գագաթ: Ճանապարհին տեսնելու ենք Ծովալիճը: Գագաթ հասնելուց հետո վերադառնում ենք 2900 մետրի վրա տեղակայված ճամբար, հավաքում ենք իրերն ու ձիերով ճանապարհում ներքև, որից հետո շարունակում ենք իջնել դեպի հյուրանոց։
Վերելք Քաջքար
Երթուղու երկարությունը՝ 19 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ
Օր 4: Վերադարձ Երևան
Առավոտյան կշարժվենք դեպի Երևան։ Ճանապարհին անցնելով գեղատեսիլ Ճորոխի հովիտը կմտնենք Արտանուշի կիրճ, որտեղ կիրականացնենք արշավ Դժոխքի ձորով։
Հանդիպման վայրը՝ Կոմիտասի «Սիթի»
Հանդիպման ժամը՝ 6։00
Մասնակցության արժեքը` 550 $ (համարժեք դրամ)
Արժեքն իր մեջ ներառում է՝
Արժեքի մեջ ներառված չէ՝ Վիզայի արժեքը (ՀՀ քաղաքացիների համար մոտ 17 000 դրամ) Սնունդը Պարտադիր ապահովագրություն Վրասան մուտքի համար
Անհրաժեշտ պարագաների ցանկ
Այլ
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեզ հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել մեր տեղեկացված համաձայնությունը:
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև հուլիսի 30-ի առավոտյան 12:00-ն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Արտագնա տուրեր
Վերելք Արարատ 2027
Վերելք Արարատ / 6-օրյա ծրագիր
Չիմբորասո. Երկրի կենտրոնից ամենահեռու կետը
Վերելք Կիլիմանջարո
Մարոկկո / Վերելք Թուբկալ լեռ և Սահարա
Սվանեթ․ աշտարակներից մինչև սառցադաշտեր
Բալկաններ․ 3 երկիր, 3 գագաթ
Վերելք Կազբեկ լեռ 2026
Վերելք Էլբրուս
Վերելք Մեծ Աբուլ լեռ
Համատեղելով offroad-ն ու քայլարշավները ունենալու ենք արկածային ճամփորդություն Ջավախքում։
Օր 1: Երևան – Սաղամո – Փարվանա – Բուղաշեն
Վաղ առավոտյան Երևանից ուղևորվում ենք դեպի Ջավախք: Անցնելով Բավրայի անցակետը մտնում ենք Վրաստան: Առաջին կանգառը լինելու է Սաղամո լճի մոտ: Այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի Փարվանա լիճ։ Փարվանա լճի մոտ դադարից հետո ուղևորվում ենք տեսնելու Փարվանա գետի վրայով անցնող 12-րդ դարի Ղավուրմայի կամուրջը։
Փարվանա լիճ
Գիշերակացը Բուղաշեն գյուղում (քնապարկերով): Գիշերակացը լինելու է Բուղաշեն գյուղի հարսանյաց սրահում։ Արշավի մասնակիցները պետք է իրենց հետ ունենան ներքնակ (կարիմատ) և քնապարկ։
Քնապարկ և ներքնակ չունենալու դեպքում, կարող ենք տրամադրել նաև վարձակալությամբ՝ երկուսը միասին 5000 դրամ:
Օր 2 : Վերելք Մեծ Աբուլ լեռ (3301 մ)
Ամենագնաց մեքենաներով հնարավորինս կմոտենանք սարին և կսկսենք վերելքը:
Մեծ Աբուլ լեռը հանգած հրաբուխը հանդիսանում է Աբուլ-Սամսարի լեռների ամենաբարձր գագաթը: Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Փարվանա լիճն ու Ջավախքի լեռները:
Մեծ Աբուլ լեռ
Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ
Արշավն իրականացվում է 4X4 մեքենաներով:
Հնարավոր է սահմանահատում իրականացնել ID Card-ով, վավեր անձնագրի պայմաններում։ Անպայման նախապես լուծեք այդ հարցը ձեր բնակ. տարածքի անձնագրային բաժնում, մի թողեք վերջին օրվան:
Սնունդը կարող եք բերել ձեր հետ կամ միանալ ընդհանուր առևտրին։
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 07։00
Մասնակցության արժեքը` 40 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև օգոստոսի 12-ը, առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
Առաջիկա արշավներ
Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով
Գոշավանքից Խաչարձան
Երեք բազեների արահետ
Վերելք Վիթասար
Վերելք Գոմբակ լեռ
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
Տուշեթ․ Միմինոյի հայրենիքը
2026 թվականի սեպտեմբերի 5-ից 8-ը (4 օր, 3 գիշեր) կրկին վերադառնում ենք Տուշեթ (offroad + քայլարշավներ)։
Տուշեթ / Արշավ Վրաստանում
Տուշեթը Վրաստանի հյուսիսային պատմական շրջաններից է։ Սահմանակից է Դաղստանին և Չեչնիային: Գտնվելով բարձրալեռնային գոտում այն մինչ օրս մնում է երկրի ամենադժվարամատչելի հատվածը։ Տուշեթում են նկարահանվել «Միմինո» ֆիլմից որոշ դրվագներ:
Տուշեթ / Հատված «Միմինո» ֆիլմից
Այստեղ կարելի է հասնել ուղղաթիռով, ինչպես դա անում էր հայտնի ֆիլմի հերոսը, կամ արտաճանապարհային մեքենաներով:
Դեպի Տուշեթ տանող միակ ճանապարհն անցնում է Աբանոյի լեռնանցքով (2850 մ), որը փակ է հոկտեմբերից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում:
Դեպի Տուշեթ տանող ճանապարհը
Դժվարամատչելիության պատճառով Տուշեթում պահպանվել է վայրի բնությունը, ժողովրդի կենցաղն ու ավանդույթները:
Տուշեթ
Ճամփորդությունն իրականացվելու է ամենագնաց մեքենաներով։
Գիշերակացերը լինելու են գյուղական հյուրատներում։
Արշավ Տուշեթում
Մասնակցության արժեքը՝ 390 $
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ (4X4 մեքենաներ)
Ուղեկցորդների ծառայություն
Գիշերակաց հյուրատանը
Արժեքի մեջ ներառված չէ՝
Ծրագրի մանրամասները կներկայացվեն մասնակիցներին հավաքի ընթացքում։
Առաջիկա արշավներ
Դեպի Սասուն՝ ջրի պաշտամունքի հետքերով
Իրականացնելու ենք բացառիկ ճամփորդություն դեպի Սասուն։
Սասունը Հայկական լեռնաշխարհի այն եզակի շրջաններից է, որտեղ մինչ օրս պահպանվել են ջրի պաշտամունքի, հնագույն սրբավայրերի և լեռնային կյանքի բազմաթիվ հետքեր։ Այս ճամփորդության ընթացքում կանցնենք Սասնո տարբեր գավառներով, կտեսնենք վիշապաքարեր, պաշտամունքային աղբյուրներ, քարե կամուրջներ, հնագույն վանքեր և Սասունի բնաշխարհի ամենատպավորիչ հատվածները։
Օր 1։ Երևան – Բավրա – Կարծախ
Մեր ճամփորդության առաջին օրը մեր նպատակակետը Սասունին հնարավորինս մոտենալն է։ Անցնելով նախ հայ֊վրացական, ապա վրաց֊թուրքական սահմանային անցակետերով, կանգառ կունենանք Ծովակն Հյուսիսո լճի մոտ։ Այնուհետև կհասնենք Կարս և կշրջենք քաղաքում։
դեպի Սասուն
Շարունակելով մեր ընթացքը, ետևում թողնելով Կարսի բարեբեր սարահարթն ու Սարիղամիշի թավ անտառները, հետևելով Արաքսի հոսանքին կհասնենք Բասեն, և վերջապես Խնուսի լեռներով կանցնենք դեպի Մուշ։ Ճանապարհին կտեսնենք նաև Արածանին և Սուլուխի կամուրջը, իսկ օրվա ավարտին կհասնենք Մուշ, որտեղ էլ կլինի առաջին գիշերակացը։
Օր 2։ Վիշապաքարերի և կամուրջների Սասուն
Սասունի դարպասները բացում ենք արևմուտքից, շտապելով Սասնո լեռների վսեմ հսկայի` Անդոկի հետ հանդիպմանը։ Անդոկի լանջերով անցնում ենք Սասունի պատմական Խուլբի շրջան՝ զարմանահրաշ ու գաղտնիքներով լի։ Այստեղ ջրի պաշտամունքը հազարամյակների պատմություն ունի, իսկ դրա հետքերն առկա են ցայսօր։ Այլևս գոյություն չունեցող բնակավայրը` ամայացած Խոփը և տարածքի հնագույն եկեղեցիներից մեկը (ըստ որոշ աղբյուրների 4֊5 դդ), ինչպես նաև դրա շուրջ արդեն հատուկենտ երևացող ձկնակերպ վիշապաքարերը տեսնող վերջին սերունդն ենք վստահաբար։
Անդոկ լեռ
Այս օրը նաև անմոռանալի քայլարշավ կունենանք դեպի Սասունի ամենափակ ու անհաս համարվող հատվածում` Տալվորիկում։ Ժամանակին Տալվորիկի միակ մուտք ու ելք հանդիսացած Սատանի կամուրջը շատ կերպարանափոխությունների է ենթարկվել, սակայն բնությունը պահել է այստեղ ամենակարևորը` ջրի պաշտամունքային խորշերի հետքերը և երկաթ ծնող այս լեռների վայրի գեղեցկությունը։
Այս օրը ևս մեկ բացառիկ, իրապես մեծ անակնկալ է սպասում, որը կբացահայտենք միայն տեղում։)
Գիշերակացը կլինի Դատվանում։
Օր 3։ Խոյթի դաշտերից Մոտկանի լեռներ
Խութի, կամ, ինչպես հնուց ի վեր այս կողմերում են ասում Խոյթի դաշտերն ու լեռներն իրենց անկրկնելի գեղեցկությամբ չէին կարող մաս չկազմել այս ճամփորդության։ Հատկապես, որ տեղի գունագեղ անտառներում է ծվարած Վանդիր Աղբյուրիկի վանքը Սասունի առաջին եպիսկոպոսանիստը։ Սասնո լեռների թագուհին, նույնիսկ կիսավեր, ոչինչ չի կորցրել իր փառքից։ Դրախտային այս անկյունը կարևոր սրբատեղի է եղել նաև նախաքրիստոնեական շրջանում պաշտելի աղբյուրի շնորհիվ, որը հոսում է այստեղ մինչ օրս։ Մեր այս կարևոր ուխտը կիրականացնենք տեղի հայերի հետ համատեղ։
Վանդիր Աղբյուրիկի վանք
Այս օրը նաև բացառիկ առիթ կունենանք տեսնելու Սասունում թոնիրների պատրաստման վերջին վարպետուհիներին` անձամբ ներկա լինելով նրանց աշխատանքին։
Օրվա ավարտին կհասնենք Դատվան, որտեղ էլ կլինի մեր գիշերակացը։
Օր 4։ Վանա Նեմրութի խորքերում
Եկավ ժամը վերադարձի, բայց… Վանի Նեմրութն իր հարուստ բնաշխարհով նույնպես սպասում է մեզ։ Ասում են Աղբյուր Սերոբը Խլաթից բարձրացավ Նեմրութ և Դատվանից իջավ, իսկ մենք կանենք հակառակը։ Կբարձրանանք մինչև 2500 մետր՝ Վանա լճի ամենագեղեցիկ տեսարաններից մեկը վայելելու և Նեմրութի խորհրդավոր հրաբխային լճերով հիանալու համար։ Այնուհետև մեր ճանապարհը կշարունակենք Վանա լճի հյուսիսային ափով՝ Խլաթով և Արծկեով դեպի Կարս։
Վանա Նեմրութ
Արծկեից թեքվելով դեպի հյուսիս, Հայկական պար լեռնաշղթայի ուղեկցությամբ նորից կհասնենք Կարս և ճաշից ու հանգստից հետո կուղևորվենք Երևան։
Խումբն ուղեկցելու է թուրքագետ, «Սասուն. 100-ամյա դիմադրություն» գրքի հեղինակ Սոֆիա Հակոբյանը:
Սոֆիա Հակոբյան
Հանդիպման վայրը՝ Կոմիտասի «Սիթի»
Հանդիպման ժամը՝ 5։30
Ճամփորդության արժեքը՝ 480 եվրո (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է՝
Արժեքի մեջ ներառված չէ՝
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ճամփորդությունից առաջ խնդրում ենք ստուգել անձնագրի վավերականության ժամկետը։
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարին կամ գրելով մեր ֆեյսբուքյան էջին։
Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև սեպտեմբերի 21-ը։
Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով
Գոշավանքից Խաչարձան
Երեք բազեների արահետ
Վերելք Վիթասար
Վերելք Գոմբակ լեռ
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
Վերելք Մեծ Փարախադեմ
Իրականացնելու ենք վերելք դեպի Մեծ Փարախադեմ։
Արշավը սկսելու ենք Տիգրանաշենի մոտակայքից: Անցնելով Ուրծի լեռների լանջերով բարձրանալու ենք Մեծ Փարախադեմ ժայռոտ գագաթը (1955 մ)։
Վերելք Մեծ Փարախադեմ
Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Ուրծի լեռներն ու Մեծ ու Փոքր Մասիսները։
Երթուղու երկարությունը՝ 14 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 650 մ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 8։30
Մասնակցության արժեքը` 8500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Զանգապաններ
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա արշավներ
Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով
Գոշավանքից Խաչարձան
Երեք բազեների արահետ
Վերելք Վիթասար
Վերելք Գոմբակ լեռ
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց