• Link to Facebook
  • Link to Instagram
  • Link to Youtube
[email protected]    +374 43 00 51 65
Armenian Geographic - ArmGeo.am
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu
Խոսրովի արգելոցի ջրվեժներ

Սառցե ջրվեժներ․ Խոսրովի արգելոց

Իրականացնելու ենք արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժները, որոնք կրում են հայ հեթանոսական աստվածներ Աստղիկի և Վահագնի անունները։

Արշավը սկսելու ենք Գառնի գյուղից: Սկզբում կտեսնենք Ազատի կիրճում գտնվող Քարերի սիմֆոնիան, այնուհետև, անցնելով 11-րդ դարի կամրջով, կմտնենք Խոսրովի արգելոց և կքայլենք դեպի ջրվեժները։

Խոսրովի արգելոցի ջրվեժներ

Խոսրովի արգելոցի ջրվեժներ

Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Խոսրովի արգելոցի ջրվեժներ

Երթուղու երկարությունը՝ 18 կմ

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 8։30
Մասնակցության արժեքը` 8 000 դրամ

Արժեքի մեջ ներառված չէ արգելոցի մուտքավճարը՝
ՀՀ քաղաքացիների համար 2 000 դրամ
Օտարերկրացիների համար 4 000 դրամ

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):

Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը

Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը  վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Հին Խոտ․ Արշավ լքված գյուղերով

Հրավիրում ենք միասին բացահայտել Սյունիքի թաքնված գանձերը։ Իրականացնելու ենք արշավ Որոտանի կիրճի լքված գյուղերով։ Որոտանի կիրճի լանջերին են գտնվում անցած դարի կեսերին լքված գյուղերի ավերակները, որոնք իրենց մեջ պահում են հազարամյակների պատմություն։ Մի գյուղից մյուսը ձգվում են գեղեցիկ արշավային արահետներ: Այս ձորը լի է բնական և պատմամշակութային հուշարձաններով:

Հին Խոտ - հայկական Մաչու Պիկչու

Հին Խոտ – հայկական Մաչու Պիկչու

Արշավը սկսելու ենք Սյունիքի մարզի Խոտ գյուղից, որին անվանում են հայկական Մաչու Պիկչու։ Սկզբում կիջնենք Հին Խոտ գյուղ և կիրճի լանջով կքայլենք դեպի Հին Շինուհայր։ Այնուհետև հազարամյակների արահետներով կհասնենք Հին Հալիձոր և կավարտենք արշավը ներկայիս Հալիձոր գյուղում։

Արշավի ընթացքում կտեսնենք եկեղեցիներ, գերեզմաններ ու ժայռափոր տներ, որոնք պատկերացում են տալիս, թե ինչպիսի պայմաններում են ապրել մեր նախնիները։

Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 500մ

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 7:00
Մասնակցության արժեքը` 12 500 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Զանգապաններ

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը

Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը  վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

 

Վերելք Խուստուփ / Վերին Վաչագանից

Առաջարկում ենք միանալ Խուստուփի՝ Վերին Վաչագանի կողմից իրականացվող վերելքին։

Այս երթուղին շատ ավելի գեղեցիկ է, քան Բաղաբուրջինը, սակայն հաշվի առեք, որ այն դժվարամատչելի է և մասնակցել կարող են միայն արշավային փորձ ունեցողները։

Այստեղից Խուստուփն ավելի գեղեցիկ ու տպավորիչ տեսք ունի, քանի որ հարաբերական բարձրությունն ավելի մեծ է։ Դեպի գագաթ տանող ճանապարհի մեծ մասն անցնում է խիտ անտառներով։

Օր 1: Երևան – Կապան – Վերին Վաչագան

Առավոտյան Երևանից շարժվում ենք Կապան։ Ճանապարհին ունենալու ենք կանգառ Վայքում (Food court): Կապանից ուղևորվում ենք Վերին Վաչագան գյուղ և սկսում մեր քայլարշավը դեպի Փսկու Խութ։
Քայլելու ենք թեթև ուսապարկերով, իսկ բոլոր ծանր իրերը ճամբար բարձրացվելու են ամենագնացներով։
Արշավի երկարությունը՝ 4 կմ
Վրանատեղիից բացվում է հիանալի տեսարան դեպի Խուստուփի ժայռոտ գագաթը։
Վերելք Խուստուփ

Վերելք Խուստուփ / Լուսանկարը՝ Սիփան Գրիգի

Երեկոյան ժամանց խարույկի շուրջ։
Գիշերակացը վրաններում (վրանները տրամադրում են մենք)։

Օր 2: Վերելք Խուստուփ լեռ

Վաղ առավոտյան շարժվում ենք վրանային ճամբարից դեպի գագաթ: Գագաթից բացվում է տեսարան դեպի Ողջիի կիրճն ու Կապան քաղաքը, Զանգեզուրի, Մեղրու և Բարգուշատի լեռները։
Վերելք Խուստուփ

Խուստուփ լեռ / Լուսանկարը՝ Հայկ Բարսեղյանի

Վերելք Խուստուփ
Վերելք Խուստուփ
Վերելք Խուստուփ
Վերելք Խուստուփ
Վերելք Խուստուփ
Վերելք Խուստուփ
Երթուղու երկարությունը՝ 22 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 2 000 մ
Երեկոյան վերադառնում ենք վրանների մոտ:

Օր 3։ Վերին Վաչագան – Երևան

Առավոտյան հավաքում ենք վրանները և քայլում մինչև Վերին Վաչագան գյուղ` 4 կմ։
Ծանր իրերը կրկին տեղափոխվելու են ամենագնացներով։
Վերելք Խուստուփ

Վերելք Խուստուփ

Սնունդը կարող եք բերել ձեզ հետ կամ միանալ ընդհանուր առևտրին։

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
  • Աման, գդալ, պատառաքաղ, բաժակ
  • Քնապարկ
  • Ներքնակ (կարեմատ)
  • Ուսապարկ
  • Ձեռնափայտեր
  • Ջուր
  • Դեղատուփ
  • Արևային ակնոց
  • Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
  • Տաք հագուստ
  • Լապտեր
  • Անձրևապաշտպան թիկնոց
  • Զանգապաններ

Քնապարկ և ներքնակ չունենալու դեպքում, կարող ենք տրամադրել նաև վարձակալությամբ՝ երկուսը միասին 5 000 դրամ:

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող և սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):

Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 6։30
Մասնակցության արժեքը` 40 000 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Իրերի տեղափոխում ամենագնացներով
Ուղեկցորդների ծառայություն
Վրանների տրամադրում

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը

Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև սեպտեմբերի 15-ը։ Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Արշավ դեպի Ծովինարի ջրվեժ

Հրավիրում ենք բացահայտել Վայոց ձորի՝ դեռևս քչերին հայտնի անկյուններից մեկը՝ Ծովինարի ջրվեժը։ Քայլարշավը սկսելու ենք Արատես գյուղից։ Սա հիանալի հնարավորություն է կտրվելու քաղաքային առօրյայից և վայելելու բնությունը։

Ծովինարի ջրվեժ

Ծովինարի ջրվեժ

Նախքան քայլարշավը սկսելը, կայցելենք Արատեսի վանական համալիր՝ կառուցված 7-13-րդ դարերում, որը ներդաշնակորեն ձուլված է շրջակա լեռնային բնապատկերին: Այն միջնադարյան հայկական ճարտարապետության կարևորագույն կոթողներից է և ժամանակին ծառայել է որպես եպիսկոպոսների ամառանոց։

Արատեսը Վայոց ձորի ամենագողտրիկ անկյուններից է, որը հայտնի է իր բնական և պատմամշակութային հրաշալիքներով՝ Արատեսի վանական համալիրով, Խաչոց ձորով, թաքնված ջրվեժներով։

Արատեսի վանք
Արատեսի վանք
Արատեսի վանք
Արատեսի վանք

Այնուհետև ճանապարհ կընկնենք՝ բացահայտելու Ծովինարի ջրվեժը, որն ասես թաքնված լինի Վայոց ձորի ժայռային ծեպերի մեջ։ Այս երթուղին կտանի ձեզ այնտեղ, որտեղ դեռ չկան տրորված արահետներ, իսկ բնության շունչն ու գեղեցկությունը կդառնան ձեր լավագույն ուղեկիցը։

Արշավի վերջնակետը կլինի Խաչոց ձորը, որտեղ պահպանվել են 13-րդ դարի ժայռախաչերը։ Վերջիններս հայկական ժայռափոր մշակույթի եզակի ու ինքնատիպ օրինակներ են։

Երթուղու երկարությունը՝ 9 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 450 մ

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 8։00
Մասնակցության արժեքը` 9 500 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Զանգապաններ

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը

Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը  վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

 

Վերելք Արամազդ

Վերելք Արամազդ լեռ

Հունիսի 14-15 հրավիրում ենք մասնակցել Արամազդ լեռան վերելքին։

Արամազդը գտնվում է Սյունիքում։ Հանդիսանում է Բարգուշատի լեռների ամենաբարձր գագաթը։

Վերելք Արամազդ լեռ

Վերելք Արամազդ լեռ

Արամազդ լեռ
Արամազդ լեռ
Արամազդ լեռ
Արամազդ լեռ

Օր 1: Երևան – Տաթև

Ճանապարհին ունենալու ենք կանգառ Մելիք Թանգու կամուրջի մոտ (19-րդ դար)։ Միաթռիչք այս կամուրջը կանգուն է մինչև այսօր։ Այն այժմ էլ շահագործվում է և միմյանց է կապում Որոտան գետի երկու ափերը։

Մելիք Թանգու կամուրջ

Մելիք Թանգու կամուրջ

Մելիք Թանգու կամուրջ
Մելիք Թանգու կամուրջ
Մելիք Թանգու կամուրջ
Մելիք Թանգու կամուրջ

Վրանային ճամբարը լինելու է անտառով շրջապատված լեռնային լճակի մոտ։

Գիշերակացը վրաններում։ Վրանները տրամադրում ենք մենք։
Մասնակիցները պետք է ունենան քնապարկ և ներքնակ։ Ովքեր չունեն կարող են վարձակալել:

Օր 2: Վերելք Արամազդ լեռ (3399 մ)

Վաղ առավոտյան հավաքում ենք վրանային ճամբարն ու ամենագնաց մեքենաներով բարձրանում դեպի Բարգուշատի լեռներ։ Արշավը սկսելու ենք 2700 մետր բարձրությունից։

Վերելք Արամազդ

Վերելք Արամազդ

Վերելք Արամազդ լեռ
Վերելք Արամազդ լեռ
Վերելք Արամազդ լեռ
Վերելք Արամազդ լեռ


Ուշ երեկոյան կլինենք Երևանում։
Ճանապարհին ունենալու ենք կանգառ Վայքի «Ֆուդկորտի» մոտ։

Հարաբերական բարձրությունը՝ 900 մ
Երթուղու երկարությունը՝ 14 կմ


Հանդիպման վայրը՝ Կոմիտաս «Սիթի»
Հանդիպման ժամը՝ 7։00
Մասնակցության արժեքը ՝ 30 000 դրամ

Գրանցվելուց հետո կարող եք չեղարկել ձեր մասնակցությունը մինչր հունիսի 9-ը։ Նշված օրից հրաժարվելուց հետո գումարը վերադարձի ենթակա չէ։

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝

  • Աման, գդալ, պատառաքաղ, բաժակ
  • Քնապարկ
  • Ներքնակ (կարեմատ)
  • Ուսապարկ
  • Ձեռնափայտեր
  • Ջուր
  • Դեղատուփ
  • Արևային ակնոց
  • Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
  • Տաք հագուստ
  • Լապտեր
  • Անձրևապաշտպան թիկնոց

    Քնապարկ և ներքնակ չունենալու դեպքում, կարող ենք տրամադրել նաև վարձակալությամբ՝ երկուսը միասին 5000 դրամ:

    Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար): Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

    Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։

    Արժեքի մեջ ներառված է՝

    • Տրանսպորտ
    • Ամենագնաց մեքենաներ
    • Ուղեկցորդի ծառայություն
    • Բարձրակարգ երկտեղանոց վրանների տրամադրում (Tramp Scout 2)Սնունդը ներառված չէ արժեքի մեջ։

      Ինչպե՞ս գրանցվել՝
      Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
      Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

      Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը

      Քայլ 3։ Կատարել փոխանցում
      Ստացող՝
      ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
      Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
      Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

      Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

      ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
      Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
      Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

      Առաջիկա արշավներ

      Վերելք Արայի լեռ

      Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

      Գոշից Խաչարձան

      Գոշավանքից Խաչարձան

      Երեք բազեների արահետ

      Վերելք Վիթասար

      Վերելք Վիթասար

      Վերելք Գոմբակ լեռ

      Վերելք Գոմբակ լեռ

      Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

      Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Բազումթառ լեռ

Վերելք Բազումթառ լեռ

Իրականացնելու ենք արշավ դեպի Սպիտակի լեռների ամենաբարձր կետ՝ Բազումթառ լեռ (2796 մ):

Արշավը սկսելու ենք Պուշկինո գյուղից։ Ողջ վերելքի ընթացքում վայելելու ենք լոռվա չքնաղ տեսարանները։

Բազումթառ լեռ

Բազումթառ լեռ

Բազումթառ լեռ
Բազումթառ լեռ
Բազումթառ լեռ
Բազումթառ լեռ

Վերելքը միջինից բարդ է։

Երթուղու երկարությունը՝ 16 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1200 մ

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 7:00
Մասնակցության արժեքը` 9 900 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝

Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Զանգապաններ

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը

Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը  վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Առաջիկա տուրեր

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Դիանա Թավադյան

Արարատի գագաթին՝ երազանքից իրականություն

Արարատ բարձրանալու երազանքը միշտ իմ մտքում էր, բայց երկար ժամանակ անիրական էր թվում։ Որոշումը կայացրի 2024 թվականի վերջին, երբ գրում էի հաջորդ տարվա նպատակներիս ցանկը։ Դրանից հետո, ամեն օր աշխատավայրիս պատուհանից նայում էի Արարատին ու ինքս ինձ ասում․ «Մի օր ես այդ գագաթին լինելու եմ»։ Որոշումը կայացնելու պահից սկսեցի պատրաստվել․ պատվիրեցի անհրաժեշտ իրերը, ավելի հաճախ սկսեցի մասնակցել արշավների: Աշխատավայրս 7-րդ հարկում է, ամեն առավոտ ոտքով էի բարձրանում ու երբ հարցնում էին՝ ինչո՞ւ, կես կատակ, կես լուրջ ասում էի․ «Արարատին եմ պատրաստվում», դե հասկանում էի, որ դա շատ փոքր բան է, բայց անում էի լուրջ ու պարտաճանաչ կերպով։

Դժվարությունները և հավատը՝ վերելքի ճանապարհին

Գիտակցում էի, որ հեշտ չի լինելու` և՛ ֆիզիկական, և՛ էմոցիոնալ առումով։ Իրականությունն էլ հենց այդպիսին էր՝ դժվար, բայց ոչ անակնկալ։ Քանի որ, ի սկզբանե, պատրաստ էի այդ փորձությանը, դժվարություններին համակերպվելն ինձ համար շոկային չէր։ Սկզբում, երբ հանդիպում էի մարդկանց, ովքեր արդեն բարձրացել էին Արարատ, հարցերի միջոցով փորձում էի հասկանալ դժվարության աստիճանը։ 

Դիանա Թավադյան/Արարատված

Դիանա Թավադյան/Արարատված

Բայց մի պահ հասկացա, որ «դժվարը» շատ սուբյեկտիվ է, ու այդ պահից սկսած որոշեցի պարզապես ընդունել, այո, ինձ համար դժվար է լինելու, և հավատալ, որ ես կհաղթահարեմ այն։

Անհնարից հնարավոր

Երբ հասանք առաջին ճամբար, արդեն բավական հոգնած ու ուժասպառ էի։ Այդ պահին հայացքս բարձրացրի դեպի երկրորդ ճամբար, ապա՝ գագաթ, և մի պահ ամեն ինչ անհնար թվաց։ Չէի կարողանում պատկերացնել, որ կկարողանամ հասնել այդ բարձունքին։ Այդ պահն ինձ համար հուզական հաղթահարման պահ էր․ ստիպեցի ինձ չմտածել այդ մասին ու ինքս ինձ ասացի․ «Կարողանալու ես»։

Դիանա Թավադյան
Դիանա Թավադյան
Դիանա Թավադյան
Դիանա Թավադյան

Երկրորդ ճամբարից դեպի գագաթ բարձրանալու ճանապարհին հույզերս ինձ ստիպեցին լաց լինել, իսկ երբ հասա Արարատի ձյունոտ հատվածին, սկսեցի ավելի բարձր ձայնով լացել և քայլել դեպի երազանք։ Մեր ուղեկցորդ Քրիսը կատակում էր, ասելով․ «Մի քիչ էլ արցունք պահիր, որ գագաթին լացես»։ Գիտակցում էի, որ ճանապարհի մեծ մասն անցել եմ, ու այլևս գագաթ չհասնելու տարբերակ չկա, բայց ուժերս արդեն սպառվել էին։ Պարզվեց, որ միշտ էլ ուժ կա, եթե միայն հավատաս ինքդ քեզ։

Մի քայլով էլ մոտեցա իմ երազանքի գագաթին

Ինձ հատկապես ուժ էին տալիս մտքերս։ Ինձ նվիրել էի Արարատի ճանապարհին և յուրաքանչյուր քայլից հետո ինքս ինձ ասում էի․ «Դիանա՛, դու մի քայլով էլ մոտեցար քո երազանքի գագաթին»։ Բայց ամենամեծ ուժն ու ոգեշնչումն, իհարկե, հարազատներիս ու սիրելի մարդկանց հավատն էր։ Երբ թվում էր՝ այլևս չեմ կարող, հիշում էի, թե քանի հոգի է սպասում իմ «Հասել եմ գագաթ»-ին, և շարունակում էի ճանապարհս։

Դիանա Թավադյան

Դիանա Թավադյան

Գագաթին կանգնելը բառերով դժվար է նկարագրել։ Հիմա հիշելիս կրկին հուզվում եմ: Վերջին քայլերն անելիս ինքս ինձ հարցնում էի․ «Ես արեցի՞ դա»։ Երջանկություն, հպարտություն, բավարարվածություն, ազատություն… ամեն ինչ միախառնվել էր։ Արարատի գագաթին ես իսկապես զգացի, որ արեցի այն, ինչին այսքան սպասել ու հավատացել էի։ Իսկ իջնելու մասին նույնիսկ չէի մտածում․ վստահ էի՝ գագաթ հասնելն ինձ ուժ կտա նաև վերադարձի համար։
Կյանքի 5165-ով փոխվելն ինձ համար ուղղակի արտահայտություն չէ, այլ՝  իրականություն: Ճամփորդել շատ եմ սիրում, բայց դեպի Արարատ «ճամփորդությունը» ոչ մի բանի հետ չեմ համեմատի: Այն բացահայտեց իմ մեջ այնպիսի ուժ ու տոկունություն, որոնց մասին անգամ պատկերացում չունեի։ Արարատից հետո ինձ ավելի լավ եմ ճանաչում, ինձ զարմացրել եմ ու ապացուցել՝ ամեն ինչ հնարավոր է։ Հիմա էմոցիաներս դեռ շատ տաք ու թարմ են, բայց կարծում եմ՝ այն ինչ տվեց ինձ Արարատը, կյանքիս վրա շրջադարձային ազդեցություն է ունենալու:

Արարատից հետո՝ նոր երազանքների հետևից

Եթե մարդիկ կան, ովքեր դեռ մտածում են Արարատի վերելքի մասին, ապա նրանց կասեմ, որ կասկած չունենան, միտքը դարձնեն քայլեր և առաջ շարժվեն։ Մի օր ինքներդ ձեզ շնորհակալություն եք ասելու այդ որոշման համար, որովհետև հենց Արարատի վերելքի ընթացքում եք տեսնելու ամենասիրուն մարդկանց ու մայրամուտները:

Արարատվածներ

Արարատվածներ

Իմ առաջին բարձրացած սարը Խուստուփն է եղել: Չնայած, որ բավականին դժվար է ստացվել վերելքն ինձ մոտ, միևնույն է անսահման հիացած էի Խուստուփի գեղեցկությամբ: Հիշում եմ դրանից հետո, երբ ինչ-որ մեկն ինձ ասում էր Արարատ է բարձրանալու, զարմանում էի, ու անգամ մտքիս ծայրով չէր անցնում, որ այդ «մեկ»-երից մեկը մի օր ես եմ լինելու: Արարատից հետո, հոգնածության պատճառով ասում էի. «Վերջ, էլ ոչ մի 5000+ սար», բայց վերադառնալուց մի քանի օր անց արդեն համացանցում Էլբրուսի մասին տեղեկություն էի փնտրում, տեսնենք-տեսնենք)):

Ամփոփելով, ուզում եմ ասել, որ Արարատն իմ երազանքն էր, որն իրականացավ: Սարն իջնելուց հետո քննարկում էինք, թե ով է հիշել գագաթին երազանք պահելու մասին։  Ու ես այդ պահին հասկացա, որ իմ երազանքը հենց Արարատն էր ու ես գագաթին ուղղակի գիտակցում էի, ապրում էի դրա իրականացումը:

Դիանա Թավադյան

Վերելք Արարատ լեռ 2026

Վերելք Արարատ լեռ

Արարատվածներ

Այս ամառ բարձրանում ենք Արարատ

Դիանա Թավադյան

Արարատի գագաթին՝ երազանքից իրականություն

Աննա Աբրահամյան/ Արարատվածներ

Արարատը՝ հավերժական սեր

Արարատվածներ / Անի Թովմասյան

Երազանքի կանչով դեպի Արարատ

Արարատվածներ / Ռազմիկ Ահարոնյան

Արարատը սկսվում է երազանքից

Արարատվածներ / Հայկ Գալստյան

Երազանքից մինչև իրականություն

 

Անի Սարգսյան

Արարատի աչքի առաջ եմ մեծացել

Արարատը միշտ եղել է իմ կյանքի մի մասը. մանկուց ուղեկիցս է եղել՝ տեսանելի լինելով մեր տան պատշգամբից (կարելի է ասել՝ իր աչքի առաջ եմ մեծացել:)  Հատկանշական է, որ մեր հանդիպումները հիմնականում լուսաբացի ժամերին են եղել, ու նա ինձ համար մնացել է հենց լուսաբացի խորհրդանիշը։ Չնայած գրեթե ամենօրյա ներկայությանը՝ նա չի դարձել սովորական. ամեն անգամ տարբեր է, չկրկնվող ու երբեք չձանձրացնող։ Թեև մշտապես տեսանելի լինելուն՝ ինքը միշտ բարձրի, անհասի ու անհնարի մասին է եղել ինձ համար։ Ասես հարազատ մեկը, ով հեռվում է, ում մոտենալու հնար չկա, բայց և բավարար է ուղղակի իմացումը, որ նա կա։

Մտերիմ ընկերոջ հետ բարձրանալը յուրահատուկ զգացում էր

Բախտը, սակայն, ժպտաց ինձ՝ իմ կյանք բերելով արդեն իսկ շատ թանկ դարձած մարդու՝ Մարիանէին, ով և դրեց իմ ու Արարատի հանդիպման նախահիմքը՝ նախորդ տարի բարձրանալով Արարատի գագաթ և կիսվելով իր փորձառությամբ ու վարակիչ ոգևորությամբ։ Իր շնորհիվ էր, որ անհնարի զգացումը վերափոխվեց Արարատի հետ երբևէ հանդիպելու մասին երազելու համարձակություն։
Երազանքը նպատակ դարձավ մտերիմ ընկերոջս՝ Աննայի շնորհիվ, ում հետ քննարկում էինք Արարատ բարձրանալու հնարավորությունը, և այդ ընթացքում ձևավորվեց միասին դա իրագործելու ցանկությունը։ Եթե չլիներ նա, վստահ եմ, որ վերելքի՝ երազանքից նպատակ դառնալը այդչափ բնական ու արագ չէր լինի։ Մի քանի արշավների գնացինք միասին՝ ի սկզբանե նպատակ ունենալով բացահայտել հնարավոր իրավիճակներն ու բարդությունները, որոնց կարող ենք բախվել, ուսումնասիրել և գտնել հաղթահարելու եղանակներ, որպեսզի Արարատի վերելքն ավելի իրատեսական դարձնենք մեզ համար։ Ու չնայած ի սկզբանե արշավելու նպատակը հենց Արարատն էր, ընթացքը ցույց տվեց, որ արշավելն ինքնին դարձավ կարևոր փորձառություն՝ նոր գիտակցումներ, հուզումներ և, ամենակարևորը, նոր մարդկանց բերող։ Մտերիմ ընկերոջ հետ բարձրանալը յուրահատուկ զգացում էր. մի կողմից առավել հանգիստ ու վստահ էի զգում, որ նա կողքիս է, քանի որ ունեի իմացում լրացուցիչ ուժի ու հենարանի լինելիության, մյուս կողմից՝ պատասխանատվություն և հոգատարություն՝ ինքս լինելու իր համար այդ ուժն ու հենարանը։

Անի Սարգսյան
Անի Սարգսյան
Անի Սարգսյան
Անի Սարգսյան

Ոչ ոք չէր էլ ասել, որ հեշտ է լինելու 

Իմ պատկերացումներում Արարատի վերելքը դժվար էր լինելու․ այդ պատկերացման հիմքում ենթադրաբար ընկած էին այլ մարդկանց պատմություններն ու փորձառությունները։ Թեև կային նաև հակառակ պատմություններ, բայց ես կենտրոնացել էի հենց բարդի վրա։ (գուցե այդ կերպ թվացյալ վերահսկողության զգացում էի ունենում իրավիճակի հանդեպ ու ապահովություն էի զգում)։ Ունեի վախեր, որ գուցե լեռնային հիվանդության նշաններ ունենամ, որոնք կխանգարեն վերելքիս։ Պատկերացրածս ու վախերս, սակայն, չարդարացան, և իրականությունը, բարեբախտաբար, տարբեր էր. վերելքը այնքան էլ բարդ չեղավ, որքան ակնկալում էի։ Հեշտ չէր, այո, բայց, ինչպես կասեր Armgeo-ի զբոսավարներից ՝ Քրիսը, «ոչ ոք չէր էլ ասել, թե հեշտ է լինելու» :)

Արարատվածներ

Ընդամենը երկու լուսաբաց էր մեզ բաժանում

Ճանապարհի հենց առաջին քայլերից կար գիտակցումը, որ Արարատն եմ բարձրանում։ Մտորում էի, որ երբեմնի հեռու թվացողը հիմա այդչափ մոտ է, ու ընդամենը երկու լուսաբաց էր մեզ բաժանում։ Սկզբում դա առավելապես մտքի մակարդակում էր։ Հուզական մակարդակում Արարատը բարձրանալու իրական «գիտակցումը» եկավ վերելքի վերջին օրը, երբ այն քիչ պահերին, երբ գլուխս վեր էի բարձրացնում ու հայացքս հառում երկնքին, որտեղ նկատելի էին աստղերը, հերթական անգամ բարձացնելիս նկատեցի գագաթը ու զգացի նրա շունչը՝ սառցակտորներով քամու տեսքով։ Ներսումս խառնվել էին ուրախությունը, ոգևորությունն ու սպասման անհանգստությունը։ Վերջինս ամբողջովին տարրալուծվեց, երբ մեր ուղեկցորդը՝ Հրաչը, մոտ 4800 մետր բարձրության վրա ասաց․ «ռուբիկոնն արդեն անցել ենք, հետդարձի ճանապարհ չկա»։ Այդ պահից ներսումս հաստատվեց խաղաղություն․ համոզված էի, որ հանդիպումն անպայման տեղի կունենա, ու դա պարզապես ժամանակի հարց էր։

Լույսն անպայման բացվելու է

Եղան շատ հուզիչ դեպքեր, բայց կնշեմ դրանցից ընդամենը մի քանի դրվագ.Մայրիկիցս ստացած ձայնային հաղորդագրությունն եմ առաջինը մտաբերում, որտեղ ասում էր, որ շատ է սիրում ինձ ու ուզում է, որ երազանքիս հասած վերադառնամ՝ երջանիկ ու գոհ։ Ինձ համար ամենահուզիչը ոչ թե բառերն էին, այլ այն, թե որքան հուզմունք ու անհանգստություն կար նրա ձայնում։ Ներսս լցվեց կարոտի, սիրո ու ջերմության հույզերով։ Մեկ այլ դրվագ եկավ մտքիս. երբ պառկած էի 4200 մետր բարձրության վրա գտնվող երկրորդ ճամբարի վրանում՝ զգալով հոգնություն, անհանգստություն, և թեթև գլխացավ, բայց և մոտենում էր կեսգիշերը, և պետք էր հավաքվել վերջին որոշիչ վերելքի համար, հանկարծ նկատեցի Մարիանէից ստացածս նամակը (կապը այդ բարձրության վրա հասկանալի պատճառներով այնքան էլ լավ չէր, բայց այդ պահին փոքր ընթացք եղավ, երբ այն կայունացավ, և հնարավոր եղավ ստանալ հաղորդագրությունը)։ Նամակում նա բարի վերելք էր մաղթում, ու հիշեցնում, որ ինչ էլ լինի, լույսն անպայման բացվելու է։ Այդ պահին ներսումս խառնվեց ամեն ինչ. այնքան ճիշտ ժամանակին ստացված թվաց այդ նամակը։ Աչքերս լցվեցին արցունքներով, իսկ հոգնածությունն ու անհանգստությունը ընդամենը մի քանի վայրկյանում փոխարինվեցին հույսով, որ ամեն բան լավ է ընթանալու։ Ներսս լցվեց ոգևորությամբ ու վճռականությամբ, ինչն օգնեց արագ պատրաստվել և գնալ հավաքատեղի։

Ուղեկցորդ Հրաչը

Հուզմունք հաղորդող շատ հիշողություններ են կապված մեր ուղեկցորդ Հրաչի հետ, ում մեջ մեկտեղվել են անսահման հոգատարությունը, պատասխանատվությունն ու նաև վստահությունն իմ ու խմբի մյուս անդամների ուժերի հանդեպ։ Իր ունեցած այդ բոլոր դրսևորումները դեռ երկար կմնան հիշողություններումս։ Նախորդիվ երբեք չէի արշավել իր ուղեկցությամբ, բայց և շատ դրական կարծքիներ էի լսել իր հետ արշավողներից։ Երբ Armgeo-ին գրել էի և հարցրել՝ ով է լինելու ուղեկցորդը, և պատասխան էր հնչել, որ Հրաչն է, մեծ ոգևորություն ու վստահություն զգացի, որ անպայման կհաջողեմ բարձրանալ։ Նույնիսկ որոշ ժամանակ անց՝ ավելի մոտ վերելքի օրերին, նորից էի գրել Armgeo-ին համոզվելու համար, որ ուղեկցորդը չի փոխվել ։) Վստահ եմ, որ դեռ հնարավորություն կունենամ էլի արշավելու իր ուղեկցությամբ։

Արարատն իմ վեցերորդ արշավն էր․ առաջին և երկրորդ օրերի քայլքերը տեխնիկապես գրեթե չէին տարբերվում նախորդ արշավներիցս, ու այդ առումով իրականությունը լիովին համապատասխանում էր սպասումիս։ Սկզբում կարծում էի, թե առաջին օրվա քայլքն ավելի թեթև է լինելու, քան երկրորդը, բայց հակառակը ստացվեց։ Առաջին օրվա շոգն այնքան ուժասպառ անող ու քամող էր, որ նույնիսկ ամենապարզ գործողությունը՝ քայլքը չդադարեցնելով պայուսակիցս ջրով լի շիշը հանելն ու խմելը, դարձել էր դժվար ու էներգատար։ Այդ պահին Հրաչի օգնությունն անգնահատելի էր. ինքն էր շիշը հանում պայուսակիցս և ինձ մեկնում։ Օգնությունն առաջին հայացքից գուցե փոքր թվա, բայց արշավների ընթացքում օգնությունը երբեք չափելի չի դառնում. խմբի յուրաքանչյուր անդամի կողմից մյուսին հնչեցրած «լա՞վ ես»-ն անգամ, երբ տրվում է, ստանալիս այլ կերպ ու չափով զգացվում ու լրիվ այլ ուժ ու նշանակություն է տալիս։ Քայլքը տևեց երեքուկես ժամ․ ցուցանիշը լավն էր, բայց ես կասկածներ ունեցա ուժերիս հանդեպ, քանի որ քայլելիս սպասածս թեթևությունը չէի զգացել։ Հրաչը, սակայն, հիշեցրեց մեզ, որ շոգն իսկապես շատ խանգարող էր, և չարժե կենտրոնանալ այդ օրվա զգացողությունների վրա․ իսկական չափորոշիչը կլինի վաղվա քայլքը, երբ օդն արդեն ավելի սառն էր լինելու։ Այդպես էլ եղավ․ երկրորդ օրվա արշավն անհամեմատ ավելի թեթև անցավ։Երբ 4200 մետրի վրա էինք՝ երկրորդ ճամբարում, և երեկոյան պառկել էինք վրաններում, հստակ գիտակցում էի, որ նույնիսկ եթե չքնեմ, շատ կարևոր է գիշերային վերելքից առաջ փորձել հանգստանալ՝ թեկուզ պարզապես աչքերս փակելով։ Այդ պահին թեթև գլխացավ էի զգում, որն անհանգստություն էր առաջացնում ներսումս այն մտքից, որ եթե հիմա է սկսվել, գուցե վերևում ուժգնանա կամ այլ ախտանիշեր առաջանան։ Փորձում էի կանոնավոր շնչել, հաղթահարել հոգնությունն ու սպասվող գիշերային քայլքի մասին ունեցածս անհանգստությունը։ Այդ պահերին մտովի զրուցում էի պապիկիս հետ։ Ընդհանրապես վերելքի ընթացքում հաճախ էի խոսում նրա հետ․ աչքերիս առաջ գալիս էին մանկությանս տեսարաններ, երբ բարձր ջերմություն ունենալիս նա ձեռքը դնում էր ճակատիս ու կարծես հանում էր այդ ջերմությունը՝ թեթևացնելով վիճակս։ Պապիկիս հետ առհասարակ ամեն դժվարություն միշտ հաղթահարելի է թվացել, ու վերելքի ընթացքում շատ եմ զգացել իր ներկայությունը։ 4700 մետրի վրա էինք, երբ նորից մոտս թեթև գլխացավ զգացվեց։ Որոշեցի  մի փոքր սպասել, հետևել զգացողությանս և միայն անհրաժեշտության դեպքում դեղ ընդունել։ Երբ մոտ 10–15 րոպե անց պարզեցի, որ ցավը չի անցնում, տեղեկացրի Հրաչին, գլխացավի դեմ դեղը խմելուց հետո ամեն բան արագ կարգավորվեց։ Վերջին օրվա վերելքը, ընդհանուր առմամբ, սպասածիցս հեշտ անցավ․ այլ ախտանիշեր չունեցա։ Շատ ոգևորիչ էր նաև Հրաչի խոսքը, որ բարձրությունը լավ եմ տանում։Գագաթին մոտենալիս և հենց գագաթին մեզ դիմավորեց սպասածիցս շատ ավելի ուժգին քամին, իսկ իմ ունեցած բաֆը բարակ էր և բավարար պաշտպանություն չէր ապահովում այդ ցրտի դեմ։
Արարատը, լինելով 5000+ մետր բարձրությամբ լեռ, դանդաղ տեմպ էր պահանջում, ինչը կարևոր էր կլիմայավարժման համար։ Մտքումս անընդհատ կրկնում էի, որ չպետք է շտապեմ. անկախ նրանից, թե ով ինչ արագությամբ է քայլում, ես ունեմ իմ տեմպը, ու պետք է այն պահեմ։ 

Ամեն քայլն ավելի է մոտեցնում երազանքին

Գագաթն արդեն մոտ էր, քայլում էի անշտապ, մեխանիկորեն, հաշվում էի քայլերս ու պահում մտքումս այն գիտակցումը, որ ամեն քայլ ավելի է մոտեցնում երազանքին։ Աննայի հետ հավասար էինք ընթանում և միաժամանակ էլ հասանք։ Երբ ոտք դրեցի գագաթին, մի պահ ուղղակի կանգնել էի՝ դեռ ամբողջությամբ չէր եղել գիտակցումը, որ արդեն այդտեղ եմ՝ կանգնած այն կետում, որը մեր պատշգամբից նայելիս այդքան բարձր ու անհասանելի էր թվում։ Հուզմունքն ու երջանկությունը երբևէ այդչափ խտացված գույներով չէի զգացել, անդադար արտասվում էի։ Հայացքս ուղղեցի Աննային. նրա զգացողությունները նույնկերպ էին արտահայտում ստանում։ Գրկեցինք իրար, զգում էի, որ մեր հույզերի ուժգնությունը բազմապատկվում է։ Խմբի բոլոր անդամներն էին հուզված, միմյանց գրկում ու շնորհավորում էինք. պահը եզակի էր նրանով, որ անհատի հույզերը դառնում էին ամբողջինը։

Մեծ երախտագիտությամբ ու ջերմությամբ եմ լցված մեր ուղեկցորդների՝ Հրաչի ու Արթուրի, և մեր խմբի յուրաքանչյուր անդամի նկատմամբ. նրանցից յուրաքանչյուրի շնորհիվ է, որ Արարատի վերելքի փորձառությունս հենց այսկերպ է զգացվել։ Չեմ կարող չնշել նաև հարազատներիս, ընկերներիս ու բոլոր նրանց, ովքեր, չարժեզրկելով վերելքի հնարավոր բարդությունը, միշտ հավատով ու ոգևորությամբ վստահեցնում էին, որ ամեն բան անպայման հաջողվելու է։ Այդ ամենը շատ կարևոր, օգնող ու ոգևորիչ է զգացվել։Ցանկանում եմ, որ հնարավորինս շատ մարդ կյանքում գոնե մեկ անգամ իրեն թույլ տա ունենալ էդ վերելքի փորձառությունը։ Armgeo-ի կարգախոսն է՝ «Կարևոր չէ՝ ուր, կարևոր է՝ ում հետ». Արարատը, սակայն, այն եզակի լեռներից էր, որի վերելքի ժամանակ «ուրն» ինձ համար պակաս կարևոր չէր :)

Անի Սարգսյան

 

Վերելք Արարատ

Վերելք Արարատ

Արարատվածներ

Այս ամառ բարձրանում ենք Արարատ

Դիանա Թավադյան

Արարատի գագաթին՝ երազանքից իրականություն

Աննա Աբրահամյան/ Արարատվածներ

Արարատը՝ հավերժական սեր

Արարատվածներ / Անի Թովմասյան

Երազանքի կանչով դեպի Արարատ

Արարատվածներ / Ռազմիկ Ահարոնյան

Արարատը սկսվում է երազանքից

Արարատվածներ / Հայկ Գալստյան

Երազանքից մինչև իրականություն

Աննա Աբրահամյան/ Արարատվածներ

Արարատը՝ հավերժական սեր

Արարատը կյանքիս ամեն օրվա սկիզբն ու ուղեկիցն է եղել, իսկ Արարատի հանդեպ սերը հորիցս է փոխանցվել՝ դեռևս մանուկ հասակում: Բարձրանալու որոշումս վաղուց հստակ էր, սակայն անընդհատ հետաձգվում էր, միգուցե ճիշտ պահը հիմա հասունացավ: Արարատ բարձրանալը սրտիս խորքում միակ երազանք էր, ոչ թե նպատակ կամ ցանկություն, որն իրագործելի է։

Աննա Աբրահամյան / Արարատվածներ
Աննա Աբրահամյան / Արարատվածներ
Աննա Աբրահամյան / Արարատվածներ
Աննա Աբրահամյան / Արարատվածներ

Կյանքիս խորագույն և անմոռանալի զգացումները

Վերելքը պատկերացնում էի քիչ էմոցիոնալ, քան իրականում կար, բայց վստահ կարող եմ ասել, որ ապրել եմ կյանքիս խորագույն և անմոռանալի զգացումները։ Վերելքի ընթացքում ինձ համար կարևոր դարձան այն լուսավոր մարդիկ ու նոր ընկերներն, ում ձեռք բերեցի այդ կարճ օրերի ընթացքում, ովքեր լինելով նույն նպատակի շուրջ հավաքված, նույն ուղղությամբ նայող՝ դարձան հարազատ։ Ամբողջ ճանապարհը լցված էր իրար հանդեպ լուռ հոգատարությամբ ու անմնացորդ մարդասիրությամբ, որը լրացուցիչ ուժ էր հաղորդում վերելքին:

Արարատվածներ

Արարատվածներ

Առաջին իսկ վայրկյաններից սկսած գիտակցված ու ամբողջովին ներգրավված եմ եղել ընթացքի մեջ, փորձել եմ  հնարավորինս վայելել ու մտապահել յուրաքանչյուր ակնթարթ։ Վերելքի սկզբում զգացողություններն ավելի քիչ էին, քան դեպի գագաթ վերելքի ժամանակ, սակայն առավել դժվար ու հուզիչ էր վերջում՝ բաժանման գիտակցումը: Վայրէջքի յուրաքանչյուր նոր քայլն ավելի էր հեռացնում երջանկությունից, որը մինչ օրս վերադարձի ցանկություն է առաջացնում:

Նման երջանկությունը հեշտ չի տրվում

Նույնիսկ ամենահոգնած ու դժվար պահերին ժպտացել եմ և յուրաքանչյուր փորձություն հաղթահարել եմ լռությամբ, քանի որ ճանապարհս ինքնահաղթահարման ճանապարհ էր ու միակ նպատակս գագաթ հասնելն էր, իսկ նման երջանկությունը հեշտ չի տրվում։

Աննա Աբրահամյան/ Արարատվածներ
Աննա Աբրահամյան/ Արարատվածներ
Աննա Աբրահամյան/ Արարատվածներ
Աննա Աբրահամյան/ Արարատվածներ

Դեպի գագաթ վերջին քայլերս կարծես սավառնում լինեին, չէի զգում ոչ մի դժվարություն, քանզի սիրտս վառվում էր, ականջներումս սրտիս զարկերն էին, աչքերիցս էլ ուրախության արցունքներ էին հոսում։

Արարատից ավելի լավ լեռ չկա

Արարատի վերելքից հետո կյանքս բաժանվեց Արարատից առաջ և Արարատից հետո, որտեղ Արարատից հետոն դարձավ առավել գիտակցված ու խաղաղ, ոգեշնչումով լի և կյանքի հանդեպ առավել մեծ սիրով լցված: Արարատի վերելքի ընթացքում սովորեցի, թե որքան կարևոր են «փոքր քայլերը»՝ կյանքի բոլոր իրավիճակներում, առանց որոնց գագաթ հասնելն անհնար կլիեր։ Վերելքի ժամանակ բնականաբար ամրապնդվեց իմ կամքի ուժն ու ֆիզիկական դիմացկունությունը, ինչն էլ ստիպում է մտածել, որ ինքս ինձ եմ հաղթել… Արարատն ինքնահաղթահարման ճանապարհ էր:

Արարատվածներ

Սիրելի պոետներիցս մեկն ասել է, որ «լեռներից լավ միայն այն լեռներն են, որտեղ դեռ չես եղել», բայց դառնալով Արարատված՝ համոզվել եմ, որ Արարատից ավելի լավ լեռ չկա ինչպես իմ, այդպես էլ ցանկացած հայի համար:

Վերելքիցս փորձեցի փոխանցել զգայական մասը, մտավոր ու հոգևոր ապրումները՝ չանդրադառնալով ֆիզիկականին ու ցանկանում եմ, որ Արարատով տարված ցանկացած հայ ապրի այդ զգացողությունները՝ հաղթահարելով ինքն իրեն, ես էլ կշարունակեմ ապրել, Արարատի հանդեպ սերը՝ որպես հավերժություն սրտումս կրելով…

Աննա Աբրահամյան 

Վերելք Արարատ լեռ 2026

Վերելք Արարատ լեռ

Արարատվածներ

Այս ամառ բարձրանում ենք Արարատ

Դիանա Թավադյան

Արարատի գագաթին՝ երազանքից իրականություն

Աննա Աբրահամյան/ Արարատվածներ

Արարատը՝ հավերժական սեր

Արարատվածներ / Անի Թովմասյան

Երազանքի կանչով դեպի Արարատ

Արարատվածներ / Ռազմիկ Ահարոնյան

Արարատը սկսվում է երազանքից

Արարատվածներ / Հայկ Գալստյան

Երազանքից մինչև իրականություն

 

Արարատվածներ / Անի Թովմասյան

Երազանքի կանչով դեպի Արարատ

Սարեր սիրող շատ մարդկանց պես, ես էլ տարիներ շարունակ մտքումս Արարատ բարձրանալու անհասանելի թվացող երազանք ունեի։ Վերջին 1-2 տարիներին առավել հաճախ էի արշավների մասնակցում ընկերներիս հետ, ու միասին էլ հաճախ քննարկում, ուսումնասիրում էինք Արարատի վերելքը։ Ի վերջո, վերելքից մոտ կես տարի առաջ մի օր վճռականությամբ լցվեցինք ու որոշեցինք, որ հենց այս տարի ենք բարձրանալու, նույնիսկ որոշել էինք՝ ArmGeo-ի ուղեկցորդներից ում հետ։ Ու գրանցման իսկ պահից առօրյաս, մտքերս ու էմոցիաներս լիովին փոխվեցին։

Միթե ես այնտեղ եղել եմ

Վերելքը, ընթացքն, ամեն ինչ շատ ավելի բարդ էի պատկերացնում։ Այնպես չէ, որ հեշտ էր և անհարմարություններ ու դժվարություններ չկային։ Կային ու շատ։ Բայց, երբ այնտեղ ես, այդ անհարմար ու բարդ իրավիճակում, կարծես շատ ավելի տոկուն լինես, քան երբևէ եղել ես։ Իհարկե, նաև անչափ կարևոր է, թե ում հետ ես կիսում այս յուրատեսակ ճամփորդությունը։ Նման իրավիճակներում երկու բան է կարևոր՝ քո ներքին կապն ու մարդիկ։

Իմ բախտը շատ էր բերել՝ ինձ համար շատ թանկ 2 մարդկանց հետ էի, իմ սիրելի ուղեկցորդների հոգատար ու ապահով ձեռքերում, ու մեր խմբի ուրախ, հետաքրքիր ու յուրահատուկ անդամների հետ։

Արարատվածներ / Անի Թովմասյան
Արարատվածներ / Անի Թովմասյան
Արարատվածներ / Անի Թովմասյան
Արարատվածներ / Անի Թովմասյան

Վերելքի ընթացքում միայն գագաթին կանգնած ժամանակ եմ իսկապես գիտակցել, որ Մասիս եմ բարձրացել։ Արարատը միշտ այնքան հզոր, անհասանելի ու անմատչելի է թվացել, որ դժվար էր պատկերացնել, որ թույլ կտա իրեն մոտենալ, ողջագուրվել ու մտերմանալ իր հետ։

Հայաստան վերադարձից հետո էլ, մոտ մեկ շաբաթ ոչ պարզ եղանակի պատճառով Արարատը չեմ տեսել։ Իսկ հետո, ամեն անգամ տեսնելիս մտքումս նույն հարցն էր՝ միթե ես այնտեղ եղել եմ։ Երևի միայն գագաթին գտնվելու ժամանակ եմ գիտակցել ու ընդունել այդ փաստը։

Ուս ուսի կանգնելն այստեղ այլ ուժ ունի

Վերելքի հետ կապված ամենահուզիչ հիշողությունը՝ պարելն է։ Այլ բան է, երբ հայկական ավանադական պարեր ես պարում քաղաքում, այգում, այլ բան է՝ լեռներում։ Այն էլ՝ Հայկական լեռնաշարհի ամենաբարձր կետում։ Ինձ մոտ զգացողություն էր, որ հայկական երաժշտությունն ու պարը Մասիսի լանջից, գագաթից սփռում ու վերադարձնում էինք մեր պատմական հայրենիք։ Ուս ուսի կանգնելն այստեղ այլ ուժ ու էներգիա ունի։

Արարատվածներ / Անի Թովմասյան
Արարատվածներ / Անի Թովմասյան
Արարատվածներ / Անի Թովմասյան
Արարատվածներ / Անի Թովմասյան

Վերելքի ժամանակ, դժվարությունների պահին, իսկապես շատ էր օգնում այն միտքը, որ Արարատի գագաթի ճանապարհին ես, ու այստեղ քեզ ամեն ինչ շատ հարազատ է։

Ինձ անսահման օգնել են ընկերներս՝ Հրաչն ու Արամը, ում հետ միասին անցանք առաջին քայլից մինչև վերջինը։ Իհարկե, նաև ուղեկցորդները, խմբի մյուս անդամները, քանի որ ինչ-որ առումով դժվարություններն էլ կիսում ես իրենց հետ։

 

Վայրկյան անգամ մի երկմտեք Արարատ բարձրանալ

Չի եղել մի պահ, որ փոշմանեմ կամ ճանապարհս շարունակելու միտքը կասկածի տակ դնեմ։

Արարատի գագաթ հասնելուց հետո կյանքումս առաջին անգամ լիովին հասկացա «բառերով չես կարող նկարագրել» արտահայտությունը։ Երբ ոտքս դրեցի գագաթին՝ հոգնած, ուժասպառ, բայց ինձ համար նոր տեսակի երջանկության զգացումով համակված, հանեցի ուսապարկս, ընկա գետնին ու սկսեցի լաց լինել։ Չգիտեմ, թե ինչ էմոցիաներ էին՝ ուրախությո՞ւն, հպարտությո՞ւն, գուցե մի քիչ էլ նախորդ օրերի դժվարությունների արտահայտո՞ւմն էր։ Երևի բոլորը միասին։

Արարատվածներ / Անի Թովմասյան
Արարատվածներ / Անի Թովմասյան
Արարատվածներ / Անի Թովմասյան
Արարատվածներ / Անի Թովմասյան

Այդ պահին կողքիս կանգնած գրեթե բոլորի աչքերը թաց էին։

Վերելքից հետո կյանքդ փոխվում է, այո՛։ Եվ սա չափազանցված միտք չէ։ Ե՛վ ֆիզիկապես, և առավե՛լ ևս հոգեպես ապրում ես պահեր ու զգացումներ, որ քեզ երբեք ծանոթ չեն եղել։ Ավելի շատ ես վստահում ու հավատում ինքդ քեզ։ Երբ հետ եմ նայում, այնքան ուրախ եմ, որ հանդգնել եմ նման քայլի գնալ։

Եթե սիրում եք լեռներ, վայրկյան անգամ մի երկմտեք Արարատ բարձրանալ։ Սա դառնալու է Ձեր կյանքի լավագույն հիշողություններից մեկը, եթե ոչ՝ լավագույնը։

Անի Թովմասյան

Վերելք Արարատ

Վերելք Արարատ

Արարատվածներ

Այս ամառ բարձրանում ենք Արարատ

Դիանա Թավադյան

Արարատի գագաթին՝ երազանքից իրականություն

Աննա Աբրահամյան/ Արարատվածներ

Արարատը՝ հավերժական սեր

Արարատվածներ / Անի Թովմասյան

Երազանքի կանչով դեպի Արարատ

Արարատվածներ / Ռազմիկ Ահարոնյան

Արարատը սկսվում է երազանքից

Արարատվածներ / Հայկ Գալստյան

Երազանքից մինչև իրականություն

 

Էջ 11 / 105«‹910111213›»

armenian_geographic

Adventure Travel Company
From first step to worldwide expeditions
☎️ +37443 00 5165 (Telegram, WhatsApp)
Check out our upcoming events below

2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ: Վ 2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ:
Վերելքի օրերն են`
• 26.07-01.08
• 01.08-07.08
• 07.08-13.08 (6-օրյա ծրագիր)
• 16.08-22.08
• 22.08-28.08
Ամենամեծ թվով մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահել են մեզ: Ամրագրիր վերելքդ հիմա:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն տանն ես:
Կիրակի` 25.10.26 Գնում ենք վայելելու տավուշյան գե Կիրակի` 25.10.26
Գնում ենք վայելելու տավուշյան գեղեցիկ գույներն ու քայլելու Երեք բազեների արահետով:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։ 2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։
Այս նոր և բացառիկ ճամփորդության շրջանակում բարձրանալու ենք երեք երկրների երեք ամենաբարձր գագաթները։
📩Մանրամասների համար թող մեկնաբանություն կամ գրիր մեր էջին:
⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պ ⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պարզապես ուղևորություն։ 
Հայտնի մարդկանց մտքերը ճամփորդությունների, նոր բացահայտումների ու լեռների մասին։
🥾Join our upcoming hikes 📌On Saturday - 24․10․26 🥾Join our upcoming hikes
📌On Saturday - 24․10․26 
From Goshavank to Khachardzan
Length of the route: 16 km
Altitude gain: 500 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9 500 AMD per person
—————————————————
📌On Saturday - 24․10․26 
Ascent to Mt. Ara from the Northern Route 
Length of the route: 17 km
Altitude gain: 900 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:00 AM
Price: 9000 AMD per person
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Ascent to Mt. Vitasar 
Length of the route: 22 km
Altitude gain: 1200 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 06:30
Price: 9 500 AMD 
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Three Hawks’ Trail 
Length of the route: 15 km
Altitude gain: 650 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9500 AMD per person
—-——————————————————
📌On October 30 - November 1 
Ascent to Mt. Gombak 
Length of the route: 16 km
Altitude gain: 1700 m 
Meeting point: Komitas ave., “Yerevan City” supermarket
Meeting time: 07:30 AM
Price: 38 000 AMD per person
—————————————————-
📌Ararat 2027 
From July to August
📩For booking as well as for all the questions you can write us or call: 043 00 5165
Շաբաթ` 24.10.26 Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնո Շաբաթ` 24.10.26
Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնում է անտառային գեղեցիկ արահետով:
📩Այս աշնանային արշավին միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
The last day in Nepal. Exploring Kathmandu. The last day in Nepal. Exploring Kathmandu.
🏔️Խոսում են մեր ուղեկցորդները @arpiatou-ն պատմում 🏔️Խոսում են մեր ուղեկցորդները
@arpiatou-ն պատմում է, թե ինչպես ընտրել ճիշտ արշավային ձեռնափայտեր և ինչպես օգտագործել դրանք, որպեսզի արշավն ավելի հեշտ դառնա։ 🥾
Follow on Instagram
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu
[email protected]    +374 43 00 51 65
    FacebookInstagramYoutube
© 2012–2026 Armenian Geographic
Scroll to top Scroll to top Scroll to top