• Link to Facebook
  • Link to Instagram
  • Link to Youtube
[email protected]    +374 43 00 51 65
Armenian Geographic - ArmGeo.am
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu
Տեղերի վանք

Տեղերի վանք

Տեղերի վանքը գտնվում Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում։ Հիմնադրվել է XIII դարում։

Անվանում

Պատմագիտությանը հայտնի չէ Տեղեր տեղանվան ծագման վերաբերյալ գիտական որևէ մեկնաբանություն։ Հայտնի միակ բացատրությունը 18-րդ դ․ գրի առնված հրաշապատում-ավանդազրույցն է, որի համաձայն՝ իբր Տեղերում հաստատված Գրիգոր Լուսավորչի աչքին մի օր երևացել է Աստվածածինը բազում հրեշտակներով և իսկույն չքացել։ Տեսիլքի վկան իբր եղել են նաև Տեղերի բնակիչները, որոնց մի մասը սկսել է մատնացույց անել մի վայր և ասել՝ այստեղ էր, մյուսները՝ ոչ, այնտեղ էր, ուստի վայրը, որտեղ հետագայում կառուցվել է ներկայիս վանքը, կոչվում է Տեղեր։

Տեղերի վանք

Տեղերի վանք

Հենց այս անվամբ վանքը վկայված է 13-րդ դ․ վերաբերող որմերին պահպանված բազմաթիվ վիմագրերում։ Սակայն ուշ միջնադարում, վանքը հայտնի է եղել նաև Լրջակապույտ Սբ․ Նշան անվամբ։ Այս անվանակոչությանն առաջին անգամ հանդիպում ենք 1656 թ․ աշխարհացույցի հիշատակարանում։ Սակայն նոր անվանումը 17-18-րդ դարերում ի զորու չի եղել մոռացության մատնել վանքի նախնական անունը։

Ուշ միջնադարյան վկայություններում Տեղեր անվանումը հաճախ հանդիպում է Դըղր կամ Դղեր անվանաձևերով։

Պատմություն

Տեղերի վանքի կառուցման մասին, չեն պահպանվել մատենագիր արձանագրություններ, և վանքի կառուցման մասին տեղեկություններ քաղում ենք վանքի որմերին պահպանված վիմագրերից։

Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է 1213 թվականին, ըստ գմբեթի թմբուկի հարավային կողի վրա պահպանված արձանագրության։

Տեղերի վանքում պահպանված մի շարք նվիրատվական վիմագրեր անթվագիր են, և ենթադրվում է, որ դրանք փորագրվել են արդեն XIV-րդ դարում։ Իսկ արդեն XV-րդ դարում հանդիպում են թվագիր վիմագրեր, ինչպես նաև այս շրջանից առկա են կցկտուր մատենագրական արձանագրություններ։

XVII-րդ դարի 30-ական թվականներին, Տեղերի վանքը հիշատակվում է Երևանի խանին հարկատու հոգևոր կենտրոնների թվում։ Հայտնի է, որ 1766 թ․ ի թիվս այլ վանքերի, Տեղերի վանք է այցելու Սիմեոն կաթողիկոսը, ով ազդված լինելով վանքի անմխիթար վիճակից, փորձում է որոշ բարենորոգումներ անել։

Տեղերի վանքը խիստ տուժում է 1948 թ․ տեղի ունեցած երկրաշարժից։ 1950-ական թվականներին սկսվում է վանքի վերականգման աշխատանքները։

Ճարտարապետություն

Վանական համալիրը բաղկացած է Սբ․ Աստվածածին եկեղեցուց և գավթից։ Պաշտպանական նկատառումներից ելնելով`վանքը պարսպապատվել է:

Սբ․ Աստվածածին եկեղեցին ունի ճարտարապետական զուսպ ոճ։ Ներքուստ ունի խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն հորինվածք։ Այն պատկանում է գմբեթավոր սրահատիպ եկեղեցիների տիպին։

Սբ․ Աստվածածին եկեղեցուն արևմտյան կողմից կից է գավիթը։ Ըստ գավթի հարավարևելյան սյան խոյակի վրա պահպանված արձանագրության` կառուցել է Աղբայրիկ ճարտարապետը 1221 թ.: Պատկանում է քառասյուն գավիթների տիպին: Գավթի արևմտյան զույգ անկյուններում վեր են խոյանում մատուռանման երկու փոքր եկեղեցիներ, որոնք արտաքուստ ուղղանկյուն, արևելյան կողմից փոքր խորանով կենտրոնագմբեթ կառույցներ են: Մատուռների մուտքը գավթի տանիքից են:

Նյութը պատրաստելիս օգտվել ենք  Ս. Կարապետյանի   «Վարձք» հանդեսի  «Տեղերի վանքը» աշխատությունից:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Հերհեր

Սբ․ Սիոն վանք

Հերհեր գյուղի Սբ․ Սիոն վանքը, որն նաև անվանում են Հերհերի վանք և Հերհերի Սբ․ Սիոն անապատ, գտնվում Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևելք, ձորերով եզերվող ոչ մեծ քարաժայռի գագաթին:

Հերհեր

Սբ․ Սիոն վանք

Պատմական աղբյուրները ոչ մի հիշատակություն չեն պարունակում վանքի մասին, նրա վրա փորագրված բազում արձանագրություններն էլ վերաբերում են ավելի ուշ ժամանակի, ուստի որոշակի պարզ չէ, թե երբ է հիմնադրվել այն և ովքեր են եղել նրա կառուցողները։

Ճարտարապետություն

Վանքը բաղկացած է երկու իրար կից եկեղեցուց, մեկ մատուռից, գերեզմանատնից և բնակելի այլ շենքերի մնացորդներից։

Համալիրի հյուսիսային կողմի եկեղեցին կոչվում է Սբ․ Սիոն (որոշ աղբյուրներում հանդիպում ենք նաև Սբ․ Հովհաննես անվանումը) և որոշակի կերպով նկատվում է, որ դա համալիրի ամենահին կառույցը պետք է լինի։ Հատակագծային հորինվածքով ուղղանկյուն, թաղածածկ դահլիճ է`արևելքից և արևմուտքից կիսաշրջանաձև խորաններով: Ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել է VII – VIII դ․դ․։

Երկու մուտքերից մեկը բացվում է արևմտյան, իսկ մյուսը հարավային կողմերից։ Վերջին մուտքը հավանաբար բացվել է կցված երկրորդ երկրորդ եկեղեցին կառուցելու ժամանակ։ Ամբողջ շենքը շարված է գլխավորապես ավազաքարի տարբեր մեծության կիսատաշ քարերով՝ կրաշաղախի միացությամբ։ Նկատվում են վերանորոգումների հետքեր և միակ արձանագրությունը վերաբերում է XIII-րդ դ․ վերջերին կատարած նորոգումներին։

Եկեղեցուն հյուսիսից կից գտնվում է մատուռ և որոշակի կերպով նկատվում է , որ այն կառուցվել է եկեղեցու հետ միաժամանակ։ Միակ մուտքը բացվում է եկեղեցու եկեղեցու մեջ, ինչն էլ հավանական է դարձնում այն, որ մատուռը ծառայել է որպես ավանդատուն։

Հերհեր

Ճանկերում խոյ բռնած արծիվ

Երկրորդ եկեղեցին, որն արձանագրությունների մեջ կոչվում է Սբ․ Աստվածածին, գտնվում է Սբ․ Սիոն եկեղեցու հարավային կողմում նրան կից։ Ներսում, հարավային պատի վրա փորագրված ընդարձակ արձանագրության համաձայն, եկեղեցին կառուցվել է Մագիստրոսի թոռ Վասակի որդի Պարոն Վահրամը 1282 – 1283 թ․թ․։ Եկեղեցու ներքին և արտաքին պատերին կան XIII – XIV դ․դ․ նվիրատվական բովանդակությամբ բազմաթիվ արձանագրություններ։ Եկեղեցու արևմտյան ճակատին պատկերված է ճանկերում խոյ բռնած արծիվ։ Հարավային կողմում կա արևային ժամացույց։

Համալիրի բակում շատ են խաչքարերը, որոնց մեջ աչքի է ընկնում մի խաչքար, որը սովորական և ամենափրկիչ խաչքարերի սինթեզ կարելի է համարել։

Հերհեր

Սբ․ Սիոն վանական համալիրի տարածքում գտնվող խաչքար

Վանքը հյուսիսից և արևմուտքից շրջապատված է եղել պարսպով, իսկ մյուս երկու կողմերից պաշտպանվել է խոր ձորով։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Գնդեվանք

Գնդեվանք

Գնդեվանք վանական համալիրը գտնվում է Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղից դեպի արևմուտք՝ Արփա գետի ձախ ափին:

Անվանում

Կա մի վարկած, որ վանքը իր անունը ստացել է Սուփան Գնդունու անունից, որը եղել է վանքի առաջին ճգնավորներից: Վանքի շինությունն ավարտելուց հետո հավաքել են մերձակա վայրերում ապրող ճգնավորներին, որոնցից ամենահասակավորն ու անվանին եղել է Սուփան Գնդունին։

Պատմություն

Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայության համաձայն` Գնդեվանքը հիմնադրել է սյունյաց Սմբատ իշխանի կին Սոփիա իշխանուհին X դ., որպես ճգնավորների մենաստան: Նույն ժամանակ տիկին Սոփիան հիմնել է տալիս Գնդեվազ գյուղը և Ատչար գյուղի հետ նվիրում վանքին։ Այս երկու գյուղերից ստացված եկամուտներով պետք է ապրեին Գնդեվանքի վանականները։ Վանքը ի սկզբանե հիմնադրվել է, որպես ձորի ճգնավորների մենաստան:

Գնդեվանք

Գնդեվանք

Գնդեվանքը ժամանակի ընթացքում քանիցս վերանորոգվել է: Հայտնի է, որ 1309 թ. եկեղեցին նորոգել է Գրիգորը (Գրիգորես)։ 1604 թ․ պարսից շահ Աբասը ավերել է վանքը և գյուղը: 1691 թ.` վանքը վերանորոգել է Պետրոս վարդապետը, որի արձանագրությունը պահպանվել է եկեղեցու արևմտյան պատին: 1875 թ. Հովհաննես վարդապետ Տեր-Հարությունյանը, բնակվելով վանքում, մաքրել և բարեկարգել է, ապա վանքը նորոգել է տաթևցի վանահայր Պետրոս վարդապետը: 1968 թ. սկսվել է հուշարձանախմբի (եկեղեցու, գավթի) վերանորոգումը, որն ավարտվել է 1971 թ.:

Ճարտարապետություն

Վանական համալիրը կազմված է Ս. Ստեփանոս եկեղեցուց, գավիթից, սեղանատնից, գերեզմանատնից, բնակելի և օժանդակ շինություններից, վանքապատկան ջրանցքից: Վանական համալիրը շրջապատված է բրգավոր պարսպապատով։

Գլխավոր եկեղեցի

Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցել է Սյունյաց Սոփիա իշխանուհին 936 թ.: Եկեղեցու արևմտյան պատի վրա գտնվող շինարարական արձանագրության մեջ Սոփիա իշխանուհին հիացմունքով նշում է` «Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա եւ եդի ակն վերայ»:

Կառուցված է բազալտի սրբատաշ քարերով: Ըստ հատակագծային հորինվածքի եկեղեցին քառախորան` արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ կառույց է` արևելյան զույգ ավանդատներով: Խաչաթևերը մշակված են եռանկյունաձև հատվածքի «հայկական խորշերով»:

Գնդեվանք

Գնդեվանք

Գմբեթի առագաստներին պատկերված են չորս ավետարանիչների խորհրդանշանների բարձրաքանդակներ: Եղել են նաև որմնանկարներ, որոնց հեղինակը նկարիչ Եղիշե երեցն է (X դ.): Ավագ խորանում պահպանվել է Քրիստոսի պատկերի փոքր հատվածը: Ավելի ուշ շրջանի գործեր են ավանդատների մուտքերից վեր պատկերված ֆիգուրները: Կատարման վարպետությամբ աչքի է ընկնում հյուսիսային ավանդատան պատի Աստվածամոր պատկերը, որն ուշ միջնադարի հայկական կերպարվեստի լավագույն ստեղծագործություններից է: Որմնանկարները, ցավոք, վերջին տասնամյակներում խոնավությունից քայքայվել են:

Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը։ Այն թաղածածկ դահլիճ է, կառուցել է Քրիստափոր վանահայրը 999 թ.:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Չախալաբերդ

Չախալաբերդ

Չախալաբերդ ամրոցը, որը հայտնի է նաև Բազաբերդ անվամբ գտնվում է Լոռու մարզի՝ Վրաստանի հետ սահմանամերձ Ջիլիզա համայնքի վարչական տարածքում:

Չախալաբերդ

Չախալաբերդ

XIII դարի պատմիչ Վարդան Արևելցու վկայությունների հիման վրա նշվում է, որ բերդը կառուցել է Հայկ Նահապետի թոռ Բազը, ըստ այլ աղբյուրների՝ այն կոչվել է նաև Բուզ:

Պատմություն

Բազաբերդ ամրոցը գտնվել է Մեծ Հայքի Գուգարք Աշխարհի Տաշիր-Ձորափոր գավառում։ Շրջապատված է հին բնակավայրերի ավերակներով և խիտ անտառներով:

Ամենավաղ հիշատակությունները բերդի մասին հանդիպում ենք պատմիչ Վարդան Արևելցու մոտ, որից երևում է, որ Բագրատունյաց Աշոտ Ողորմած թագավորի մահից (977 թ․) հետո Բազաբերդը որպես ժառանգություն անցնում է նրա կրտսեր որդի՝ Կյուրիկյան թագավորության հիմնադիր Գուրգենին։ X դարում այն արդեն նշանավոր բերդերից է եղել, որից հետո անցել է Զաքարյաններին։

Ճարտարապետություն

Բերդամրոցը մեզ է հասել ավերված վիճակում։ Համեմատաբար լավ է պահպանվել միջնաբերդը և ներսում բոլորակ հատակագծով սենյակներ ունեցող կիսաբոլորակ երկու աշտարակներով հզորացված արևմտյան պարիսպը: Արևելյան պարսպին կից ներքուստ առկա են  քառանկյուն հատակագծով մի քանի սենյակների մնացորդներ: Պարիսպների շարվածքն իրականացված է տեղական անմշակ քարով և կրաշաղախով:

Չախալաբերդ

Չախալաբերդ

Բերդն ունի երկու մուտք՝ արևելյան ու արևմտյան:  Գլխավորն արևելյանն է՝ կրկնահարկ կամարով, վերին կամարը կրկնակի լայն է ստորինից և փոքր ինչ ետ ընկած. ծառայել է մուտքը պաշտպանելու համար: Միջնաբերդի (հյուսիս-արևմտյան) պարսպին կից առկա են կացարանների և օժանդակ շինությունների մնացորդներ: Միջնաբերդի սահմաններից դուրս՝ բերդի հարավային ու արևելյան հատվածներում պահպանվել են պարիսպների մնացորդներ, որոնք նույնպես ամրացված են եղել բուրգերով ու աշտարակներով:

Ամրոցը շրջապատված է եղել 10-12 մ բարձրությամբ 2-3 մ հաստությամբ բրգաշար պարսպով:

Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Աստղիկ Թորոսյանի

Չախալաբերդ
Չախալաբերդ
Չախալաբերդ
Չախալաբերդ
Չախալաբերդ
Չախալաբերդ
Չախալաբերդ
Չախալաբերդ
Չախալաբերդ
Չախալաբերդ
Չախալաբերդ
Չախալաբերդ

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Հայաստանի ամրոցները

Չախալաբերդ

Չախալաբերդ

Տափի բերդ

Տափի բերդ

Կոշաբերդ

Կոշաբերդ

Ջրաբերդ

Ջրաբերդ ամրոց

Բաղաբերդ

Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ

միջնադարյան ամրոց Հայաստանում

Հայաստանի միջնադարյան բերդերն ու ամրոցները

Սև բերդ

Սև բերդ

Հոռոմ ամրոց

Հոռոմ ամրոց / Ուրարտական ցիտադել

Հալիձորի բերդ

Հալիձորի բերդ

Արշավներ սկսնակների համար

10 արշավային երթուղի սկսնակների համար

Տարեցտարի ավելանում է մարդկանց թիվը, ովքեր հետաքրքրվում և ցանկանում են զբաղվել արշավներով, բարձրանալ սարեր, նվաճել գագաթներ։ Արշավներով զբաղվելու համար անհարժեշտ է ոչ թե սկսել բարդ արշավներից և սկզբնապես մտածել Գեղամա լեռները, Խուստուփ և Արագած լեռան գագաթները բարձրանալու մասին, այլ խորհուրդ է տրվում, ունենալ որոշակի արշավային փորձ, և նոր միայն մտածել բարդ գագաթներ նվաճելու մասին, որպեսզի ոչ թե տանջվեք, այլ վայելեք արշավը։ Անհարաժեշտ է ըտրել հեշտ և գեղեցիկ երթուղներ, և այդպիսով քայ առ քայլ ավելացնել արշավային փորձը։

Ստորև մենք առանձնացրել ենք մեկօրյա այն արշավային երթուղները, որոնք հարմար են սկսնակ արշավականների համար և անհրաժեշտ չէ ունենալ մեծ արշավային փորձ դրանք գնալու համար։ Այս արշավային երթուղիները հասանելի են ֆիզիկապես առողջ ցանկացած մարդու համար։

1․ Վարդագույն կիրճ

Երթուղու երկարաություն – 17 կմ
Լավագույն ամիսները արաշավելու համար – նոյեմբերից – ապրիլ

Վարդագույն կիրճը գտնվում է Երանոսի լեռների լանջերին, Արարատի մարզում։ Անունը ստացել է գույնի պատճառով։ Վարդագույն կիրճի արշավի ընթացքում տեսնում ենք Ազատի ջրամբարը, Երանոսի ու Գեղամա լեռների, Արարատի տեսարանները։

Վարդագույն կիրճ

Վարդագույն կիրճ

Վարդագույն կիրճ
Վարդագույն կիրճ
Վարդագույն կիրճ
Վարդագույն կիրճ
Վարդագույն կիրճ
Վարդագույն կիրճ

Վարդագույն կիրճում գույները փոփոխվում են վառ կարմիրից մինչև բաց նարջնագույն։

2․ Խոսրովի արգելոցի ջրվեժներ

Երթուղու երկարաություն – 20 կմ
Լավագույն ամիսները արաշավելու համար – մարտ, ապրիլ, մայիս, նոյեմբեր

Միգուցե կարդալով արշավային երթուղու երկարությունը, մտածեք, թե այն շատ երկար է սկսնակ արշավականների համար, բայց արշավը ինքնին բարդ չէ։ Արշավը սկսում ենք Գառնի գյուղից: Սկզբում տեսնում ենք Ազատի կիրճում գտնվող Քարերի սիմֆոնիան, այնուհետև, անցնելով XI դարի կամրջով, մուտք ենք գործում Խոսրովի արգելոց և քայլում ենք դեպի Վահագնի և Աստղիկի ջրվեժներ։

Վահագնի ջրվեժ / Խոսրովի արգելոց

Վահագնի ջրվեժ / Խոսրովի արգելոց

Վահագնի ջրվեժ / Խոսրովի արգելոց
Վահագնի ջրվեժ / Խոսրովի արգելոց
Աստղիկի ջրվեժ
Աստղիկի ջրվեժ
Հայաստանի ջրվեժները
Հայաստանի ջրվեժները

Այս արշավային երթուղին նաև հարմար է ձմեռային արշավների համար և հատկապես գեղեցիկ է, երբ ամբողջությամբ սառցակալում է Աստղիկի ջրվեժը։

3․ Ձորագետի կիրճ

Երթուղու երկարաություն – 10 կմ
Հարաբերական բարձրություն – 430 մ
Լավագույն ամիսները արաշավելու համար – ապրիլ, մայիս, հունիս, հոկտեմբեր

Ձորագետի կիրճը համարվում է Հայաստանի ամենատպավորիչ կիրճերից մեկը, որը գտնվում է Լոռու մարզում։ Այն Ստեփանավան քաղաքից սկսած ունի մոտավորապես 100 – 120 մ խորություն և կիրճի միջով է հոսում համանուն գետը՝ Ձորագետը, որի երկարությունը 67 կմ է։ Ձորագետի կիրճը հարուստ է մի քանի արշավային երթուղիներով, որոնցից ամենահայտնին համարվում է քայլարշավը դեպի՝ Ցիցքար։ Հանրության շրջանում այս տեղանքը ավելի շատ հայտնի է Արևածագի ձոր անվամբ։

Ցիցքար

Ցիցքար / Ձորագետի կիրճ

Հնեվանք
Հնեվանք
Ձորագետ
Ձորագետ
Ձորագետի կիրճ
Ձորագետի կիրճ

Տեղացի գյուղերի բնակիչների շրջանում տարածված «վեճ» գոյություն ունի, թե որտեղ է գտնվում Ցիցքարը, Կուրթան գյուղի ձորում, թե Արևածագ գյուղի ձորում։ Այս քայլարշավային երթուղու մեջ է ներառված նաև Հնեվանքը, որը VII դ․ վանական համալիր է։

4․ Սմբատաբերդ – Ցաղաց քար

Երթուղու երկարաություն – 14 կմ
Հարաբերական բարձրություն – 400 մ
Լավագույն ամիսները արաշավելու համար – մարտ, ապրիլ, մայիս, հոկտեմբեր, նոյեմբեր

Սմբատաբերդ ամրոցի ավերակները գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնաբազուկներից մեկի գագաթային մասում` ծովի մակերևույթից մոտ 2000 մ բարձրության վրա:

Սմբատաբերդ

Սմբատաբերդ

Ցաղաց քար
Ցաղաց քար
Ցաղաց քար
Ցաղաց քար
Զորաց եկեղեցի
Զորաց եկեղեցի

Այս արշավը սկսում ենք Եղեգիս գյուղից։ Նախ քայլում ենք դեպի Սմբատաբերդ, որի բերդապարիսպներից աննկարագելի տեսարան է բացվում դեպի Թեքսարի լեռներ։ Այնուհետև քայլում ենք դեպի Ցաղաց քարի վանական համալիր (X դար), որն ուսումնասիրելուց հետո գեղեցիկ լեռնային արահետով իջնում ենք Եղեգիս։ Այստեղ այցելում ենք Զորաց տաճար, որը միջնադարյան հայ ճարտարապետության յուրօրինակ հուշարձաններից է համարվում։

5․ Վերելք Գութանասար

Երթուղու երկարություն – 10 կմ
Հարաբերական բարձրություն – 500 մ
Լավագույն ամիսները արշավելու համար – ապրիլ, մայիս, հունիս, նոյեմբեր

Գութանասարը հանգած հրաբուխ է և գտնվում է Գեղամա լեռնավահանի արևմտյան մասում: Բարձրությունը՝ 2299 մ է։

Գութանասար

Գութանասար

Հատիս լեռ
Հատիս լեռ
Գութանասարի սև ավազներ
Գութանասարի սև ավազներ

Արշավի վերջում այցելում ենք բոլորին հայտնի Սև ավազե պատ։

6․ Երեք բազեների արահետ

Երթուղու երկարություն – 15 կմ
Հարաբերական բարձրություն – 650 մ
Լավագույն ամիսները արշավելու համար – ապրիլ, մայիս, հունիս, հոկտեմբեր, նոյեմբեր

Տավուշի մարզի ամենագեղեցիկ արահետներից մեկն է համարվում։ Արշավը սկսում ենք Հովք գյուղից և բարձրանում ենք դեպի Իջևանի լեռներ։ Արահետն անցնում է անտառապատ տարածքով։

աշնանային արշավները Հայաստանում

Երեք բազեների արահետ

Երեք բազեների արահետ
Երեք բազեների արահետ
աշնանային արշավները Հայաստանում
աշնանային արշավները Հայաստանում
Արշավ դեպի Սուտակ ջրվեժ
Արշավ դեպի Սուտակ ջրվեժ

Ճանապարհի մի կողմում Իջևանի լեռների ժայռերն են, մյուս կողմում՝ Աղստևի հովիտը։ Արշավն ավարտում ենք Հաղարծին գյուղում։

7․ Վերելք Ապակեքար

Երթուղու երկարություն – 11 կմ
Հարաբերական բարձրություն – 500 մ
Լավագույն ամիսները արշավելու համար – ապրիլ – մայիս, հոկտեմբեր – նոյեմբեր

Ապակեքարը «Դիլիջան ազգային պարկի» ամենագրավիչ լեռներից է։ Գտնվում է Տավուշի մարզում՝ Հաղարծին և Հովք գյուղերի միջև։ Բարձրությունը 1651 մ է։ Հաղարծին գյուղից լեռը բավական դժվարամատչելի տեսք ունի, բայց իրականում վերելքը միջին բարդության է, քանի որ հետևի կողմով դեպի գագաթ է բարձրանում շատ գեղեցիկ ու ապահով արահետ։

արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում

Ապակեքար լեռ

Ապակեքար լեռ
Ապակեքար լեռ
Ապակեքար լեռ
Ապակեքար լեռ
արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում
արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում

Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Աղստևի հովիտը։ Արշավը սկում ենք Հովք գյուղից և անցնելով Իջևանի լեռների լանջերով ավարտում ենք Հաղարծին գյուղում։

8․ Վերելք Տեսիլք լեռ

Երթուղու երկարություն – 8 կմ
Հարաբերական բարձրություն – 600 մ
Լավագույն ամիսները արշավելու համար –  հոկտեմբերից – հունիս

Տեսիլք լեռը գտնվում է Տավուշի մարզի Գանձաքար գյուղի մոտ: Բարձրությունը 1371 մետր է: Գագաթից բացվում է հրաշալի տեսարան դեպի Աղստևի հովիտը: Գագաթնամերձ հատվածում կան կիկլոպյան ամրոցի մնացորդներ:

Տեսիլք լեռ

Տեսիլք լեռ

Տեսիլք լեռ
Տեսիլք լեռ
Տեսիլք լեռ
Տեսիլք լեռ
Տեսիլք լեռան քարանձավ
Տեսիլք լեռան քարանձավ

Լեռան արևելյան կողմում է գտնվում Տեսիլքի քարանձավը: Քարանձավի մեծ սրահում գտնվող 2 ճեղքից լույս է ընկնում քարանձավի մեջ:

9․ Պարզ լճից – Գոշ գյուղ

Երթուղու երկարություն – 8 կմ
Հարաբերական բարձրություն – 400 մ
Լավագույն ամիսները արշավելու համար – ապրիլ – հունիս, հոկտեմբեր – նոյեմբեր

Այս երթուղին սկսվում է Պարզ լճից և ավարտվում Գոշ գյուղում: Ճանապարհն անցնում է փարթամ բուսականությամբ պատված անտառով: Մի քանի փոքրիկ գետակներ անցնելուց հետո բացվում է մի ընդարձակ մարգագետին, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Իջևանի լեռնաշղթան և Դիմաց լեռը:

Պարզ լիճ

Պարզ լիճ

Պարզ լճից Գոշ
Պարզ լճից Գոշ
Պարզ լճից Գոշ
Պարզ լճից Գոշ
Գոշավանք
Գոշավանք

Անցնելով մարգագետինները ճանապարհը տանում է դեպի՝ Գոշ գյուղ: Գյուղի վերևից արդեն երևում է Գոշավանքը:

10․ Վերելք Արտանիշ

Երթուղու երկարություն – 12 կմ
Հարաբերական բարձրություն – 600 մ
Լավագույն ամիսները արշավելու համար – դեկտեմբերից – մայիս

Արտանիշ լեռը ձմեռային լեռնագնացության համար շատ հարմար տարբերակ է, քանի որ բարձրությունը մեծ չէ, իսկ բացվող տեսարանը հիասքանչ։ Լեռան գագաթը նաև այն վայրն է, որտեղից ամենագեղեցիկն է երևում Մեծ և Փոքր Սևանների միացման հատվածը:

Արտանիշ լեռ

Արտանիշ լեռ

Արտանիշ
Արտանիշ
Հայաստանի լեռների օր
Հայաստանի լեռների օր

Վերելքը սկսում ենք Շողակաթի մոտակայքից։

Մի մոռացեք, առաջին անգամ արշավ գնալիս և ընդհնարապես ընտրեք պորֆեսիոնալ արշավային կազմակերպություն։ Առաջին արշավային փորձը շատ կարևոր է, քանի որ դրանից է կախված, թե արդյոք աշխարհում կավելանա ևս մեկ արշավի սիրահար։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: 

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Վերելք Արագածի Արևելյան գագաթ

Վերելք Արագածի Արևելյան գագաթ

 

Իրականացնելու ենք բացառիկ վերելք Արագածի Արևելյան գագաթ (3908 մ):

Առավոտյան Երևանից ուղևորվում ենք Արագած գյուղ։ Արագածից բեռնատարը Գեղարոտի կիրճով մեզ կհասցնի մինչև 2700 մետր բարձրություն, որտեղից էլ կսկսենք վերելքը դեպի Արագածի Արևելյան գագաթ։

Վերելք Արագածի Արևելյան գագաթ

Վերելք Արագածի Արևելյան գագաթ

Վերելք Արագածի Արևելյան գագաթ
Վերելք Արագածի Արևելյան գագաթ
Վերելք Արագածի Արևելյան գագաթ
Վերելք Արագածի Արևելյան գագաթ

Այս անգամ Արևելյան գագաթ ենք բարձրանալու ոչ թե Հյուսիսային-Արևելյան թամբից այլ արևելյան թամքոցով։

Արշավը միջինից բարդ է։ Գագաթնային հատվածը ժայռոտ ու զառիթափ է։

Մասնակցել կարող են միայն լեռնագնացության փորձ ունեցողները, ովքեր վերջին ամիսներին բարձրացել են 3000 մետրից բարձր լեռներ և վստահ են իրենց ուժերի վրա։ Սկսնակներին խորհուրդ չենք տալիս միանալ այս վերելքին։


Երթուղու երկարությունը՝ 9 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1200 մ

Հանդիպման վայրը`  Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 6։00
Մասնակցության արժեքը` 12 500 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):

Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը

Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը  վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Գարնանային արշավները Հայաստանում

Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները

Գարունը տարվա լավագույն շրջաններից մեկն է համարվում արշավների համար։ Այս շրջանում կարել է վայելել զարթոնք ապրող բնությունը և գարնանային ջերմ օրերը։ Հայաստանի յուրաքանչյուր մարզում գարնան ամիսները դրսևորվում են յուրովի։ Ինչ որ տեղ դեռ շարունակում է ձնածածկ մնալ, մեկ այլ վայրում կանաչ դաշտեր են, ծաղկած ծաղիկներ։

Ստորև կարող եք ծանոթանալ մեր կողմից առանձնացված գարնանային ամենագեղեցիկ 5 ուղղությունների հետ։ Ուղղություններից յուրաքանչյուրը բացառիկ է ու յուրովի նրանով, որ հնարավորություն կտա  բացահայտել Հայաստանը մեկ այլ, բոլորովին նոր դիտանկյունից և վայելել գարունը նոր գույներով ու նոր շնչով:

Դիմաց լեռ

Դիմաց լեռը (2378 մ) գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևանի լեռներում: Գագաթը, գուցե, առանձնապես չտպավորի իր բացառիկությամբ, սակայն գագաթից բացվող տեսարանը դեպի Իջևանի լեռնաշղթայի ժայռոտ պատը և Աղստևի կիրճը ՝ կստիպեն մոռանալ տևական ճանապարհի հաղթահարած բարդությունը և վայելել բացվող տեսարանն իր ողջ հմայքով:

Վերելք Դիմաց լեռ

Դիմաց լեռ

Դիմաց լեռ
Դիմաց լեռ
արշավային ուղղություններ
արշավային ուղղություններ
Վերելք Դիմաց լեռ
Վերելք Դիմաց լեռ

Դիմաց լեռը շատերի կողմից սիրելի և ճանաչելի դարձավ նաև Ֆռֆռ քարի բացառիկությամբ: Իրականում այս ժայռը չունի պաշտոնական անուն: Անունը հանդիպվում է «Ռանչպարների կանչը» վեպում, և անվանադրումը նպատակ ուներ հինը վերածնելու և տեղանքին նոր շունչ հաղորդելու: Այս ուղղության մեջ է ներառված նաև Թաքնված ջրվեժը:

Ձորագետի կիրճ

Ձորագետի կիրճը համարվում է Հայաստանի ամենատպավորիչ կիրճերից մեկը, որը գտնվում է Լոռու մարզում։ Այն Ստեփանավան քաղաքից սկսած ունի մոտավորապես 100 – 120 մ խորություն և կիրճի միջով է հոսում համանուն գետը՝ Ձորագետը, որի երկարությունը 67 կմ է։ Ձորագետի կիրճը հարուստ է մի քանի արշավային երթուղիներով, որոնցից ամենահայտնին համարվում է քայլարշավը դեպի՝ Ցիցքար։ Հանրության շրջանում այս տեղանքը ավելի շատ հայտնի է Արևածագի ձոր անվամբ։

Ցիցքար

Ցիցքար / Ձորագետի կիրճ

Հնեվանք
Հնեվանք
Ձորագետ
Ձորագետ
Ձորագետի կիրճ
Ձորագետի կիրճ

Տեղացի գյուղերի բնակիչների շրջանում տարածված «վեճ» գոյություն ունի, թե որտեղ է գտնվում Ցիցքարը, Կուրթան գյուղի ձորում, թե Արևածագ գյուղի ձորում։ Այս քայլարշավային երթուղու մեջ է ներառված նաև Հնեվանքը, որը VII դ․ վանական համալիր է։

Երանոս լեռ

Երանոս լեռը (1824 մ) գտնվում է Արարատի մարզում՝ Երանոսի լեռնաշղթայի գրեթե կենտրոնական մասում: Այս արշավի ողջ ճանապարհն ուղեկցվում է գեղեցիկ տեսարաններով: Լեռան գագաթից  գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը և Ազատի ջրամբար:

Գարնանային արշավները Հայաստանում

Երանոս լեռ

Երանոսի լեռներ
Երանոսի լեռներ
Ազատի ջրամբարն Երանոսի գագաթից
Ազատի ջրամբարն Երանոսի գագաթից
Սֆինքս բնության հուշարձան
Սֆինքս բնության հուշարձան

Ճանապարհին հանդիպում ենք բնության հուշարձան «Սֆինքսը»:

Օկոնավանք

Շատերն են եղել Լաստիվերում, հիացել հեքիաթային բնությամբ, տնակներով և քարանձավներով: Սակայն ինչ է թաքնված Լաստիվերից այն կողմ շատ քչերին է հայտնի, իսկ շարունակելով ճանապարհը հասնում ես Օկոնավանք:

Գարնանային արշավները Հայաստանում

Խաչաղբյուրի կիրճ

Գարնանային արշավները Հայաստանում
Գարնանային արշավները Հայաստանում
Գարնանային արշավները Հայաստանում
Գարնանային արշավները Հայաստանում
Գարնանային արշավները Հայաստանում
Գարնանային արշավները Հայաստանում

Վերջինս գտնվում է Խաչաղբյուրի կիրճի վերին հոսանքում և դեպի Օկոնավանք տանող արահետը շատ գեղեցիկ է տարվա հատկապես երկու եղանակներին՝ գարնանը և աշնանը: Երթուղին անցնում է անտառներով, ձորերով ու նեղ ժայռերի տակով: Օկոնավանք տանող երթուղու երկարությունը 18 կմ է և անցնում է Խաչաղբյուրի կիճի ամբողջ երկայնքով:

Շրեշտասարի շուրջ

Շրեշտասարը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Ելփին գյուղի մոտ։ Արշավը սկսում ենք Ելփին գյուղից։ Ելփինից բացի Շրեշտասարի շուրջբոլորը գյուղեր են եղել, որոնք այժմ լքված են։ Արշավի ժամանակ անցնում ենք նախկին Վարդենիք գյուղի տարածքով, որտեղ գտնվում է Վարդենիքի լիճը։ Այնուհետև շրջանաձև երթուղով վերադառնում ենք Ելփին գյուղ։ Ճանապարհին անցնում ենք ևս մի լքված գյուղի տարածքով։

Գարնանային արշավները Հայաստանում

Արշավ Շրեշտասարի շուրջ

Գարնանային արշավները Հայաստանում
Գարնանային արշավները Հայաստանում
Գարնանային արշավները Հայաստանում
Գարնանային արշավները Հայաստանում
Գարնանային արշավները Հայաստանում
Գարնանային արշավները Հայաստանում

Գոյություն ունի ավանդազրույց, որի համաձայն Շրեշտասարի մեջ գանձեր էին պահված, որոնք ձգտում էին գտնել շատ ճանապարհորդներ ու իշխաններ, սակայն իրական գանձը Շրեշտի բնությունն է, որը մենք հաստատ կգտնենք, քայլելով նրա լանջերով։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: 

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Վարագ և Արտոս

Վերելք Վարագ և Արտոս

2024 թ.-ի մայիսի 9-12-ը (4 օր, 3 գիշեր, որից 3-ը ոչ աշխատանքային օրեր են) լեռների սիրահարներին առաջարկում ենք «Ծովու բոլոր» նախագծի շրջանակներում բարձրանալ Վարագ և Արտոս լեռները:

Ճանապարհորդության ընթացքում այցելելու ենք հայտնի և անհայտ վայրեր, լողալու ենք Վանա լճում, բարձրանալու ենք Վասպուրականի հայտնի լեռները, որտեղից բացվում է տեսարան դեպի Վանա լիճն ու շրջակա լեռնաշխարհը:

Օր 1: Երևան – Վան

Անցնելով հայ-վրացական և վրաց-թուրքական սահմանները կուղևորվենք դեպի Վան:

Ճանապարհին կտեսնենք Արաքս գետն ու Բարդող լեռը։ Անցնելով Սուրմալուի դաշտը կսկսենք բարձրանալ Խարաբաբազարի լեռնանցք և անցնելով Հայկական Պար լեռնաշղթան կուղևորվենք դեպի Բայազետ։ Այնուհետև անցնելով Թոնդրակի լեռնանցքը կմտնենք Աբաղայի դաշտ և կուղևորվենք Վան։

Էրգիր

Էրգիր

Գիշերակացը հյուրանոցում:

Օր 2: Վերելք Արտոս լեռ

Վաղ առավոտյան ուղևորվում ենք դեպի պատմական Ոստան գավառ: Մեքենաներով հնարավորինս մոտենում ենք Արտոսին և սկսում վերելքը:

Արտոս լեռը գտնվում է Վանա լճի հարավային ափի մոտ՝ Հայկական Տավրոս լեռնահամակարգի Արտոսի լեռնաճյուղում։ Բարձրությունը 3550 մետր է: Լանջերը ծածկված են լեռնատափաստանային և ենթաալպյան բուսականությամբ։ Գագաթից բացվում է տեսարան դեպի Սիփան լեռը, Վանա լիճը և նրա կղզիները՝ Աղթամար և Առտեր:

Արտոս լեռը Աղթամար կղզուց

Արտոս լեռը Աղթամար կղզուց

Վերելք Արտոս լեռ
Վերելք Արտոս լեռ
Վերելք Արտոս լեռ
Վերելք Արտոս լեռ
Վանա լիճն ու Արտոս լեռը
Վանա լիճն ու Արտոս լեռը

Գագաթից իջնելուց հետո ուղևորվում ենք Վան։ Գիշերակացը հյուրանոցում:

  • Հարաբերական բարձրությունը՝ 1500 մ
  • Երթուղու երկարությունը՝ 13 կմ

 

Օր 3: Վերելք Վարագ լեռ

Վարագ լեռը գտնվում է Վասպուրականի բարձրավանդակում՝ Վան քաղաքից 9 կմ արևելք: Ժայռոտ է, կազմված է թխագույն ապարներից։ Բարձրությունը 3200 մետր է: Վարագը միշտ եղել է վասպուրականցիների ամենասիրելի լեռը, որի մասին հյուսվել են շատ ավանդույթներ։ Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Վանա լիճը։

Վարագի լանջին է կառուցված Վարագավանքը, որը կտեսնենք վերելքից հետո:

Վարագա լեռ

Վարագ լեռ

Վարագ լեռ
Վարագ լեռ
Վարագ լեռ
Վարագ լեռ
Վարագ լեռ
Վարագ լեռ

Վերելքից հետո ուղևորվում ենք Բայազետ։ Գիշերակացը հյուրանոցում:

  • Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ
  • Երթուղու երկարությունը՝ 14 կմ

Օր 4: Խծկոնք – Կարս – Երևան

Վաղ առավոտյան ուղևորվում ենք դեպի Երևան։ Ճանապարհին ունենալու ենք թեթև քայլարշավ դեպի Խծկոնքի վանք։ Մեր վերջին կանգառը լինելու է Կարսում։ Մի քիչ զբոսնելուց և սնվելուց հետո ուղևորվում ենք Երևան։

Խծկոնքի վանք

Խծկոնքի վանք

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ, ձեռնափայտեր, առաջին օրվա սնունդը (մնացածը կկազմակերպենք տեղում), ջուր, դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր: Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):

Հանդիպման վայրը` Կոմիտասի «Սիթի»

Հանդիպման ժամը` 4:00

Ճամփորդությունն իրականացվում է Mitsubishi Delica մակնիշի 4×4 մեքենաներով, որպեսզի  հնարավորինս մոտենանք դեպի արշավների մեկնարկի վայրերը։

Մասնակցության արժեքը`

Արժեքի մեջ ներառված է՝

  • Ուղեկցորդների ծառայություն
  • Տրանսպորտ (4×4 մեքենաներ)
  • 3 գիշերակաց հյուրանոցում
  • 3 նախաճաշ հյուրանոցում
  • Վիզայի արժեքը (Թուրքիայի մուտքի վիզան պատրաստում ենք մենք)

Արժեքի մեջ ներառված չէ՝

  • Սնունդը (բացի նախաճաշերից)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ստուգեք անձնագրի վավերականության ժամկետը։

 

Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին

 

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև մայիսի 2-ը: Վերջին պահին հրաժարվողը պարտավորվում է վճարել գումարն ամբողջությամբ։

 

Հայկական լեռնաշխարհ

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայաստանը հնագույն քարտեզներում

Հայաստանը հնագույն քարտեզներում

որն է Անատոլիան

Ինչ և ո՞րն է Անատոլիան

Քարտեզագրական պատերազմ

Քարտեզագրական պատերազմ

Ցաղաց քար

Ցաղաց քար

Ցաղաց քար վանական համալիրը (Աստվածածնի անապատ, Արեգունու Սբ. Գրիգոր, Սբ. Կարապետ, Ղոշավանք, Ցագանկար) կրոնական կառույց է Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից 6-7 կմ հեռավորության վրա։ Վանական համալիրը գտնվում է ծովի մակարդակից 2080 մ բարձրության վրա։ Ցաղաց քարը եղել է միջնադարյան ուսումնական հաստատություն, որտեղ սովորել են նկարչություն։ Այն վերանորոգվել է 2013 թվականին։

Ցաղաց քար

Ցաղաց քար

Անվան ծագումնաբանություն

Այս վանքի անունը հետագայում գրվել է նաև Ցախաց քար ձևով, բայց Ստ․ Օրբելյանը իր չորս հիշատակումների մեջ գործ է ածել Ցաղաց քար ձևը։ Արձանագրությունների մեջ նույնպես հինգ անգամ Ցաղաց քար ձևով է գրված և մեկ անգամ Ցաղած քար, որը հավանաբար պետք է գրչի սխալ համարել։

Մատենագրական և վիմագրական տեղեկություններից պարզ է դառնում, որ եկեղեցին կոչվել է Ցաղաց քար։ Մյուսները՝ Ցախաց քար, Ցախած քար և այլն, պարզապես տարբերակներ են։

Վանական համալիրի անվանումը կազմված է – Ցաղ արմատից և – աց ձևույթից։ Ցախ «փայտի մնացուկ» (Ցախաց քար) արմատը բացառում ենք այս տեղանվան հետ։ Այն ժողովրդական ստուգաբանությամբ է ձևավորված, քանի որ գրավոր աղբյուրների մեծ մասում ուղղակիորեն նշում է Ցաղ > Ցաղաց քար։

Այս տարածքը հարուստ է ջրով, որի պատճառով տարածքում ժամանակին շատ են եղել ջրաղացները և ամենայն հավանականությամբ Ցաղաց քար անունը առաջացել է ջրաղաց > ջաղաց ձևից։ Ջրաղացի քար > ջաղացի քար բարդության առաջին ջ-ն փոխազդեցական հնչյունափոխության առնմանության օրենքով՝ վերջին ց-ի ետընթաց ազդեցությամբ դարձել է ց։ Նման տիպիկ օրինակ վկայում է Հ․ Աճառյանը՝ ջրցան > ցրցան։Ցաղաց քար

Ցաղաց քարՇինության կառուցման վերաբերյալ պետք է լինի զրույց կամ ավանդապատում կապված ջաղաց քարի հետ, որից էլ առաջացել է եկեղեցու անունը։ Թերևս հավանական է նաև, որ անունը տալիս նկատի են ունեցել եկեղեցու շինության համար նախատեսված քարանյութը, որ կոպտատաշ բազալտից է՝ ջաղաց քարի որակի։

Կա վարկած, որ անվան ընտրությունը կապ ունի ծաղկած քար անվան հետ։

Որոշ ժամանակ վանքը հայտնի եղել նաև Ղոշավանք (ղոշ – զույգ) անունով, որը դրված է եղել թուքերի կողմից, նկատի ունենալով միմյան մոտ կանգնած զույգ եկեղեցիները։

Պատմություն

Ըստ Ասողիկ (Ստեփանոս Տարոնեցի 11-րդ դ․) պատմիչի՝ վանքը հիմնված է 10-րդ դ․ կեսերին, Աբաս Բագրատունու թագավորության ժամանակ, իսկ ըստ Ստ․ Օրբելյանի (13-րդ դ․ պատմիչ) վանքը կառուցվել է 1041 թ․ հայր Վարդիկի կողմից, Գագիկի թագավորության օրոք, ով շինում է երկու եկեղեցի, մեկը՝ Սբ․ Կարապետ անունով, մյուսը թեքկտուր, հրաշալի կառուցվածքով։

Կառուցվածքը

Ցաղաց քար վանական համալիրը բաղկացած է միմյանցից մոտ 200 մ հեռավորությամբ տեղադրված երկու խումբ կառույցներից, որոնք բաժանվում են՝ արևելյան և արևմտյան թևերի։

Արևելյան խումբ։ Գլխավոր եկեղեցին կոչվում է Սբ․ Կարապետ, որը կենտրոնագմբեթ է, ներքուստ ունի խաչաձև հորինվածք։ Կառուցված է բազալտի սրբատաշ քարերով և հարդարված է բուսական և երկրաչափական զարդաքանդակներով։ Շքեղ զարդարանք ունեն հատկապես պատուհանները և շքամուտքը։ Հարավային շքամուտքի վերևում ձախ անկյան տակ՝ ագուցված է ճիրաններում խոյ բռնած թևատարած արծվի բարձրաքանդակ։ Իսկ հյուսիսային ճակատի վերին մասում տեղակայված է առյուծի և ցուլի մենամարտ ներկայացնող բարձրաքանդակ, որն իր չափերով մեզ հայտնի բարձրաքանդակներից ամենամեծն է։

Ցաղաց քար

Ցաղաց քար

Դեպի հս․ արլ․ Սբ․ Հովհաննես փոքր, թաղածածկ եկեղեցին է, որն իրենից ներկայացնում է դամբարան – եկեղեցի։ Առաջին հարկը կազմում է թաղածածկ ոչ մեծ դամբարանը և նրա արևմտյան կողմում տեղավորված է քառակուսի գավիթը։ Վերջինիս վրա բարձրացող մատուռը և մուտիք երկու կողմերում տեղավորված մեծ խարքարերը կազմում են կառույցի երկրորդ հարկը։ Ըստ աղբյուրների եկեղեցին կառուցված է նույն Վարդիկի կողմից 1041 թ․։

Ցաղաց քար

Ցաղաց քար

Արևմտյան խումբ։ Բացի այս երկու եկեղեցիներից հազիվ 100-ից 200 մ հեռավորության վրա, կա ևս երկու եկեղեցի՝ Սբ․ Աստվածածին և Սբ․ Նշան, որոնց շինության թվականն անհայտ է, միայն վերանորոգված են 1221 թ․ ոմն Գրգորի ձեռքով։

Սբ․ Աստվածածին եկեղեցին խմբի գլխավոր կառույցն է։ Այն արտաքուստ ուղղաանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով կառույց է։ Ունի երկու մուտք արևմուտքից և հարավից։ Իր ճարտարապետական ոճով նման է Սյունիքի 9-10-րդ դարերի նույնատիպ կառույցներին։ Եկեղեցուն կից, նրա հարավային կողմում կառուցվել է սյունասրահ, որը հավանաբար 11-րդ դ․ կառույց է։

Սբ․ Նշան եկեղեցին միանավ թաղակապ սրահ է։ Հարավային մասում այն ունի երկու ավանդատներ, որոնց միջև թաղածածկ խորան է։ Եկեղեցին կառուցված է բազալտի կոպտատաշ քարերով։

Ցաղաց քար

Ցաղաց քար

Սմբատաբերդ

Ամրոցի ավերակները գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնաբազուկներից մեկի գագաթային մասում` ծովի մակերևույթից մոտ 2000 մ բարձրության վրա: Բարձրաբերձ այդ լեռնաբազուկը հարավ-արևելքում եզերված է Եղեգիս գետի կիրճով, հյուսիս-արևմուտքում` Արտաբույնք գետի ձորով, և  այդ մասերում բերդը պաշտպանված է զառիթափ ու դժվարամատչելի լանջերով, իսկ հյուսիս-արևելքում այն աստիճանաբար ձուլվում է տեղանքին: Ամրոցի նման տեղադիրքը բերդապահներին հնարավորություն է ընձեռնել դիտարկելու շրջակա ձորերն ու լեռները` ժամանակին ահազանգելով մոտեցող թշնամիների մասին:

Սմբատաբերդ

Սմբատաբերդ

Սմբատաբերդի պատմությունը

Սմբատաբերդը Վայոց ձորի մեծ ու անառիկ ամրոցներից մեկն է և հիմնվել է վաղ միջնադարում: Այն մինչև 7-րդ դարի առաջին քառորդը պատկանել է Սյունյաց գահերեց իշխաններին, այնուհետև 10-րդ դարում անցել է Բագրատունիներին, իսկ 13-րդ դարում` Օրբելյան իշխաններին և մինչև 15-րդ դարը եղել է նրանց տոհմական սեփականությունը: 1605 թ. բերդը` Եղեգիս քաղաքի հետ հիմնովին ավերվել են պարսից շահ Աբասի արշավանքների հետևանքով:

Պաշտպանական կառույց

13-15 դդ. Օրբելյանները, ամրացնելով բերդը, վերածել են հզոր պաշտպանական կառույցի: Ամրոցին այս անունը տրվել է 19-րդ դարում` մերձակա գյուղերի բնակիչների կողմից. անվանակոչման համար առիթ է հանդիսացել Եղեգիս գյուղի Օրբելյանների տոհմական գերեզմանատանը գտնվող Սմբատ իշխանի 1280 թ. տապանաքարը: Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ Սմբատաբերդը Ստեփանոս Օրբելյանի կողմից հիշատակված Կապույտ բերդն է:

Սմբատաբերդ ամրոցի միջնաբերդերը

Հյուսիսային և արևելյան մուտքերն անցնում են թաղածածկ սրահներով, որոնց տանիքներին տեղադրված են եղել դիտանոցներ: Ամրոցն ունեցել է ընդհանուր պատով բաժանված երկու միջնաբերդեր` արևմտյան և արևելյան, որոնք կառուցված են ամենաբարձր կետերում: Արևմտյան միջնաբերդը վատ է պահպանվել:

Սմբատաբերդ

Սմբատաբերդ

Այստեղ նկատելի են ուղղանկյուն-քառանկյունի կառույցների հիմնապատերը: Արևելյան միջնաբերդը անհամեմատ լավ է պահպանվել: Այն կիսաբոլոր ձգվում է ամրոցի ամենաբարձր` ժայռեղեն գագաթին, որոշ հատվածներում մինչև երեք մետր բարձրությամբ: Միակ մուտքը արևմտյան կողմից է: Ներքուստ առկա են սենյակներ, որոնք միմյանց հետ հաղորդակցվում են միջանցքներով: Ամրոցի ներսում` պարիսպներին կից, պահպանվել են ճեղքված բազալտե քարերով կառուցված բազմաթիվ շինությունների փլատակներ, զորանոցներ:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ

Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ

Մասիս լեռան վերելքից առաջ, մասնակիցներին հուզող առաջնահերթ հարցերից է արշավային գույքի և հանդերձանքի ընտրությունը: Կիրառելով մեր տարիների փորձը լեռնագնացության մեջ՝ ստեղծել ենք Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ, որը կօգնի ձեզ հեշտ կողմնորոշվել պարագաների ընտրության հարցում: Ցանկը կազմված է հատուկ Արարատի վերելքի համար: Ի տարբերություն մյուս արշավների, այս արշավի ընթացքում ձեր ծանր իրերը տանելու են ձիերը: Ձեր ուսերին լինելու է միայն թեթև ուսապարկ:

Եկեք բաժանենք իրերի ամբողջ ցուցակը երեք մասի․

  • հանդերձանք և հիմնական գույք
  • ճամբարի և գիշերակացի համար անհրաժեշտ իրեր
  • լրացուցիչ իրեր և էլեկտրոնիկա

Հանդերձանք և հիմնական գույք

Մեծ ուսապարկ կամ սպորտային պայուսակ (70-90 լ)

Մեծ ուսապարկի կամ սպորտային պայուսակի մեջ լինելու են այն իրերը, որոնք տեղափոխվելու են ձիերով:

Արշավային ուսապարկ

Արշավային ուսապարկ կամ սպորտային պայուսակ

Փոքր ուսապարկ (25-40 լ)

Փոքր ուսապարկը միշտ լինելու է ձեր ուսերին: Այստեղ պահվելու են ճամբարից ճամբար հասնելու համար ձեզ անհրաժեշտ իրերը՝ ջուր, քաղցրավենիք, անհատական դեղատուփ, բաճկոն և այլն: 

Արշավային ուսապարկ

Արշավային փոքր ուսապարկ

Թերմոներքնազգեստ

Թերմոներքնազգեստի հավաքածուն հատուկ գերշնչող նյութերից պատրաստված շապիկ և տաբատ է, որը կրում են անմիջապես մարմնին: Այն լավ ներծծում է քրտինքը և արագ չորանում է: Արդյունքում մարմինը մնում է չոր և հետևաբար՝ ավելի տաք:

Թերմոներքնազգեստ

Թերմոներքնազգեստ

Ֆլիսե վերնազգեստ

Այս գործվածքը նաև անվանում են արհեստական բուրդ: Ֆլիսն առավել թեթև ու փափուկ է, քան բուրդը: Ի տարբերություն բրդյա շապիկի, ֆլիսե վերնազգեստն անգամ թրջվելուց հետո շարունակում է որոշ չափով տաք պահել մարմինը:

Ֆլիսե շապիկ

Ֆլիսե վերնազգեստ

Տաբատ

Մինչև Մասիսի երկրորդ ճամբարը (4200 մ), կարող եք բարձրանալ ավելի բարակ տաբատով: Դեպի գագաթ վերելքի ժամանակ պետք է ունենաք ալպինիստական տաբատ կամ դահուկորդի համազգեստ: Այն պետք է լինի քամուց և ցրտից պաշտպանող, անջրաթափանց, տաք և մեմբրանե շերտով: Տաքացնող նյութը կարող է լինել բնական կամ սինթետիկ: Մեմբրանե շերտն էլ միաժամանակ անջրաթափանցիկ է և շնչող: Վերջինս ոչ պարտադիր, բայց ցանկալի պայման է:

Արշավական տաբատ

Արշավային տաբատ

Բաճկոն

Անհրաժեշտ է ունենալ 2 բաճկոն: Մեկը պետք է լինի թեթև և բարակ՝ քայլքի համար, մյուսը՝ ձմեռային բաճկոն, որը կպաշտպանի քամուց և ցածր ջերմաստիճանից: Բաճկոնը անպայման պետք է ունենա քամուց և անձրևից պաշտպանող գլխարկ:

Արշավական բաճկոն

Արշավային բաճկոն

Շապիկ

Անհրաժեշտ է ունենալ տարբեր հաստությունների մի քանի շապիկ։

Արշավական շապիկ

Արշավային շապիկ

Արևապաշտպան գլխարկ

Ձեզ հետ ունեցեք արևապաշտպան գլխարկ, որը կծածկի նաև պարանոցը՝ ինչպես պատկերված է նկարում:

Արևապաշտպան գլխարկ

Արևապաշտպան գլխարկ

Տաք գլխարկ

Ունեցեք ձմեռային 2 տաք գլխարկ:

Արշավական գլխարկ

Արշավային գլխարկ

 Բաֆ (Buff)

Բաֆերը պաշտպանում են ինչպես քամուց ու փոշուց, այնպես էլ ձնից ու ցրտից: Քայլելու ընթացքում բաֆը պաշտպանում է պարանոցը և կանխում քամու ներթափանցումը: Ուժեղ քամու ժամանակ բաֆով ծածկում ենք նաև դեմքը:

Արշավական բաֆ

Արշավային բաֆ

Ձեռնոց

 Ունեցեք 2 զույգ ֆլիսե ձեռնոցներ: Մեկ զույգը՝ մատներով, իսկ մյուսը՝ թաթման: Դահուկի ձեռնոց նույնպես կարելի է վերցնել: Կարևորը, որ արտաքինից ունենա ջրակայուն շերտ, իսկ ներսից՝ փափուկ և տաքացնող շերտ:

Արշավական ձեռնոց

Արշավային ձեռնոց

Արևային ակնոց

Ընտրեք տուրիստական կամ լեռնային Արևային ակնոց՝ առնվազն 3-րդ կարգի պաշտպանությամբ: Արևային ակնոցի ապակիներն ունեն դասակարգում: Առաջին և երկրորդ կարգերը նախատեսված են քաղաքի և թեթև զբոսանքների համար, և մեզ այս դեպքում անհրաժեշտ չեն: Երրորդ կարգը փոխանցում է արևի լույսի 8-18%-ը, 4-րդը՝ 3 – 8%-ը: Քանի որ ամռանն Արարատում ձյունը շատ չէ, ապա երրորդ կարգի ակնոցը լրիվ բավարար է:

Արշավական ակնոց

Արշավային ակնոց

Անձրևոց

Ճանապարհին կարող են լինել տեղումներ, ուստի չմոռանաք անձրևոցի մասին:

Արշավական անձրևանոց

Արշավական անձրևոց

Գուլպա

Արշավային բրդյա գուլպաները լինում են կամ սինթետիկ կամ մերինոյի բրդից: Այս կենդանիների բուրդը թեթև է և շատ տաք, արագ կլանում է քրտինքը և չորանում: Այսպիսի գուլպաները ունենում են անատոմիական ձև և հաճախ անկար գործվածքով են: Ցանկալի է ունենալ մի քանի զույգ, տարբեր հաստության գուլպաներ:

Թերմոգուլպա

Թերմոգուլպա

Արշավային կոշիկներ

Արշավային կոշիկները պետք է լինեն հարմար, հաստ տակացուներով և չսեղմող: Սովորաբար արշավային կոշիկները ընտրում են այն հաշվարկով, որ այն կրեն հաստ գուլպայով, այսինքն՝ մեկ կամ երկու համար մեծ: Արշավից առաջ անպայման կրեք այն, որպեսզի այն ընդունի ձեր ոտքի ձևը: Արգելվում է նոր կոշիկներով սկսել վերելքը: Մենք խորհուրդ ենք տալիս գնել հատուկ լեռնագնացության համար նախատեսված  «Zamberlan», «Lowa», «Scarpa», «Asolo», «LaSportiva» ապրանքանիշների կոշիկները: Դրանք նաև պետք է ունենան կատվիկներն ամրացնելու հնարավորություն:

Արշավական ոտնամաններ

Արշավական ոտնամաններ

Փոխնորդ կոշիկներ

Մասիսի վրա՝ մինչև երկրորդ ճամբարը (4200 մ), կարող եք հագնել ավելի թեթև կոշիկներ (հաստ տակացույով):

Արշավային ձեռնափայտեր

Արշավական ձեռնափայտերը կիսում են ոտքերի լարվածությունը՝ թեթևացնելով քայլքը: Ուշադրություն դարձրեք, որ ձեռնափայտերը նաև ունենան ձյան շերտի վրայով քայլելու ծայրային գլխիկներ:

Արշավական ձեռնափայտեր

Արշավային ձեռնափայտեր

Ճամբարի և գիշերակացի համար իրեր

Քնապարկ

Քնապարկերը  ունենում են ջերմաստիճանի երեք ցուցիչ՝ «comfort», «minimum», «extreme»: «Comfort»-ը ցույց է տալիս օդի այն ջերմաստիճանը, որի պայմաններում առավել նպատակահարմարն է տվյալ քնապարկը: «Extreme»-ը ցույց է տալիս նվազագույն ջերմաստիճանը, որի դեպքում կյանքին լուրջ վտանգ չի սպառնա: Արարատի համար ընտրեք այնպիսի քնապարկ, որի «Comfort»-ը լինի -5 ից -10։ Երկրորդ ճամբարում վրանի մեջ օդի ջերմաստիճանը կարող է հասնել 0 աստիճանի:

Քնապարկ

Քնապարկ

Հողաթափեր

Հողաթափերը և նմանատիպ թեթև կոշիկները ճամբարում ոտքերը հանգստացնելու համար են:

քրոքս

«Crocs»

Լրացուցիչ իրեր և էլեկտրոնիկա

Թերմոս (0,5 լիտր)

Գագաթի ճանապարհին ջուրը սովորական ջրամանի մեջ սառում է: Այդ պատճառով պարտադիր ունեցեք թերմոս, որպեսզի ցուրտ ժամանակ տաք թեյ կամ գոլ ջուր խմեք:

Արշավային թերմոս

Արշավային թերմոս

Ճակատային լապտեր (մի քանի զույգ մարկոցներով)

Քանի որ վերելքը սկսում ենք գիշերը ժամը 1-ին, պետք է պարտադիր ունենալ ճակատային լապտեր: Արշավից առաջ անպայման ստուգեք մարտկոցները: Վերջին օրը այն պետք է ծառայի 5 ժամ՝ մինչև լուսաբաց:

Արշավական լապտեր

Արշավական լապտեր

 Լիցքավորիչ (Power bank)

Արարատի վերելքը տևում է մի քանի օր: Նաև հաշվի առնելով լեռներում փոփոխվող եղանակային պայմանները՝ հեռախոսի մարտկոցը կարող է ավելի արագ սպառվել: Անպայման ձեզ հետ ունեցեք լիցքավորիչ (pover bank) `առնվազն 10.000 միլիամպեր/ժամ ուժով, որպեսզի կարողանաք երկար օգտվել ձեր հեռախոսից:

Power bank

«Power bank»

Անհատական դեղատուփ

Դեղատուփի պարունակությանը կարող եք ծանոթանալ այստեղ։ Հղումով բացվող նյութում փորձել ենք հավաքագրել բոլոր հիմնական դեղամիջոցներն ու իրերը, որոնք պարտադիր պետք է լինեն ձեր անհատական դեղատուփում:

 

Դեղատուփ

Դեղատուփ

Պետք է հաշվի առնել, որ ցուցակում ներկայացված դեղերի ցանկը միանշանակ բոլորի համար չէ: Շատերը հնարավոր է ունենան ալերգիա որոշ դեղամիջոցներից կամ նյութերից: Վստահ եղեք, որ չունեք ալերգիա որևէ դեղամիջոցից, մինչ այն ընդունելը: Իսկ եթե ունեք, ապա ընտրեք տվյալ դեղահաբին փոխարինող այլընտրանքային տարբերակ: Ուրիշին դեղահաբ առաջարկելուց առաջ  էլ համոզվեք, որ նա նույնպես ալերգիկ չէ:

Այլ պարագաներ

  • Ներքնազգեստ
  • Հեռախոս
  • Անձնագիր, դրամապանակ և այլ կարևոր փասթաթղթեր: Այս ամենը կեղտոտվելուց կամ թրջվելուց ապահով պահելու նպատակով՝ կարելի է պահել պինդ, զիպ փականով պատյանների մեջ
  • Ֆոտոխցիկ
  • Լողազգեստ
  • Ուսապարկի պաշտպանիչ ծածկոց և պոլիէթիլենային տոպրակներ
  • Անձնական հիգիենայի պարագաներ
  • Ջրաման
  • Հիգիենիկ շրթներկ
  • Արևապաշտպան քսուք՝ առնվազն 50spf պաշտպանության մակարդակով

Արարատի վերելքի ընթացքում արևապաշտպան և շուրթերը փափկացնող քսուքները պարտադիր են, քանի որ վերելքի մեծ մասն անցնելու է կիզիչ արևի տակ:

Մեզ միանալու համար Արարատի վերելքին, կարող եք անցնել հետևյալ հղումով

Վերելք Արարատ լեռ 2025

Վերելք Արարատ լեռ 2025

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին

Արարատ 5165

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞  5137

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայաստանի լեռները մարդկային կերպարանքով

Հայաստանի լեռները որպես մարդիկ

Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը

Գարնանային արշավները Հայաստանում

Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները

Էջ 27 / 105«‹2526272829›»

armenian_geographic

Adventure Travel Company
From first step to worldwide expeditions
☎️ +37443 00 5165 (Telegram, WhatsApp)
Check out our upcoming events below

2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ: Վ 2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ:
Վերելքի օրերն են`
• 26.07-01.08
• 01.08-07.08
• 07.08-13.08 (6-օրյա ծրագիր)
• 16.08-22.08
• 22.08-28.08
Ամենամեծ թվով մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահել են մեզ: Ամրագրիր վերելքդ հիմա:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն տանն ես:
Կիրակի` 25.10.26 Գնում ենք վայելելու տավուշյան գե Կիրակի` 25.10.26
Գնում ենք վայելելու տավուշյան գեղեցիկ գույներն ու քայլելու Երեք բազեների արահետով:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։ 2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։
Այս նոր և բացառիկ ճամփորդության շրջանակում բարձրանալու ենք երեք երկրների երեք ամենաբարձր գագաթները։
📩Մանրամասների համար թող մեկնաբանություն կամ գրիր մեր էջին:
⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պ ⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պարզապես ուղևորություն։ 
Հայտնի մարդկանց մտքերը ճամփորդությունների, նոր բացահայտումների ու լեռների մասին։
🥾Join our upcoming hikes 📌On Saturday - 24․10․26 🥾Join our upcoming hikes
📌On Saturday - 24․10․26 
From Goshavank to Khachardzan
Length of the route: 16 km
Altitude gain: 500 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9 500 AMD per person
—————————————————
📌On Saturday - 24․10․26 
Ascent to Mt. Ara from the Northern Route 
Length of the route: 17 km
Altitude gain: 900 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:00 AM
Price: 9000 AMD per person
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Ascent to Mt. Vitasar 
Length of the route: 22 km
Altitude gain: 1200 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 06:30
Price: 9 500 AMD 
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Three Hawks’ Trail 
Length of the route: 15 km
Altitude gain: 650 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9500 AMD per person
—-——————————————————
📌On October 30 - November 1 
Ascent to Mt. Gombak 
Length of the route: 16 km
Altitude gain: 1700 m 
Meeting point: Komitas ave., “Yerevan City” supermarket
Meeting time: 07:30 AM
Price: 38 000 AMD per person
—————————————————-
📌Ararat 2027 
From July to August
📩For booking as well as for all the questions you can write us or call: 043 00 5165
Շաբաթ` 24.10.26 Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնո Շաբաթ` 24.10.26
Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնում է անտառային գեղեցիկ արահետով:
📩Այս աշնանային արշավին միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
The last day in Nepal. Exploring Kathmandu. The last day in Nepal. Exploring Kathmandu.
🏔️Խոսում են մեր ուղեկցորդները @arpiatou-ն պատմում 🏔️Խոսում են մեր ուղեկցորդները
@arpiatou-ն պատմում է, թե ինչպես ընտրել ճիշտ արշավային ձեռնափայտեր և ինչպես օգտագործել դրանք, որպեսզի արշավն ավելի հեշտ դառնա։ 🥾
Follow on Instagram
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu
[email protected]    +374 43 00 51 65
    FacebookInstagramYoutube
© 2012–2026 Armenian Geographic
Scroll to top Scroll to top Scroll to top