Մասիս լեռան վերելքից առաջ, մասնակիցներին հուզող առաջնահերթ հարցերից է արշավային գույքի և հանդերձանքի ընտրությունը: Կիրառելով մեր տարիների փորձը լեռնագնացության մեջ՝ ստեղծել ենք Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ, որը կօգնի ձեզ հեշտ կողմնորոշվել պարագաների ընտրության հարցում: Ցանկը կազմված է հատուկ Արարատի վերելքի համար: Ի տարբերություն մյուս արշավների, այս արշավի ընթացքում ձեր ծանր իրերը տանելու են ձիերը: Ձեր ուսերին լինելու է միայն թեթև ուսապարկ:
Եկեք բաժանենք իրերի ամբողջ ցուցակը երեք մասի․
- հանդերձանք և հիմնական գույք
- ճամբարի և գիշերակացի համար անհրաժեշտ իրեր
- լրացուցիչ իրեր և էլեկտրոնիկա
Հանդերձանք և հիմնական գույք
Մեծ ուսապարկ կամ սպորտային պայուսակ (70-90 լ)
Մեծ ուսապարկի կամ սպորտային պայուսակի մեջ լինելու են այն իրերը, որոնք տեղափոխվելու են ձիերով:

Արշավային ուսապարկ կամ սպորտային պայուսակ
Փոքր ուսապարկ (25-40 լ)
Փոքր ուսապարկը միշտ լինելու է ձեր ուսերին: Այստեղ պահվելու են ճամբարից ճամբար հասնելու համար ձեզ անհրաժեշտ իրերը՝ ջուր, քաղցրավենիք, անհատական դեղատուփ, բաճկոն և այլն:

Արշավային փոքր ուսապարկ
Թերմոներքնազգեստ
Թերմոներքնազգեստի հավաքածուն հատուկ գերշնչող նյութերից պատրաստված շապիկ և տաբատ է, որը կրում են անմիջապես մարմնին: Այն լավ ներծծում է քրտինքը և արագ չորանում է: Արդյունքում մարմինը մնում է չոր և հետևաբար՝ ավելի տաք:

Թերմոներքնազգեստ
Ֆլիսե վերնազգեստ
Այս գործվածքը նաև անվանում են արհեստական բուրդ: Ֆլիսն առավել թեթև ու փափուկ է, քան բուրդը: Ի տարբերություն բրդյա շապիկի, ֆլիսե վերնազգեստն անգամ թրջվելուց հետո շարունակում է որոշ չափով տաք պահել մարմինը:

Ֆլիսե վերնազգեստ
Տաբատ
Մինչև Մասիսի երկրորդ ճամբարը (4200 մ), կարող եք բարձրանալ ավելի բարակ տաբատով: Դեպի գագաթ վերելքի ժամանակ պետք է ունենաք ալպինիստական տաբատ կամ դահուկորդի համազգեստ: Այն պետք է լինի քամուց և ցրտից պաշտպանող, անջրաթափանց, տաք և մեմբրանե շերտով: Տաքացնող նյութը կարող է լինել բնական կամ սինթետիկ: Մեմբրանե շերտն էլ միաժամանակ անջրաթափանցիկ է և շնչող: Վերջինս ոչ պարտադիր, բայց ցանկալի պայման է:

Արշավային տաբատ
Բաճկոն
Անհրաժեշտ է ունենալ 2 բաճկոն: Մեկը պետք է լինի թեթև և բարակ՝ քայլքի համար, մյուսը՝ ձմեռային բաճկոն, որը կպաշտպանի քամուց և ցածր ջերմաստիճանից: Բաճկոնը անպայման պետք է ունենա քամուց և անձրևից պաշտպանող գլխարկ:

Արշավային բաճկոն
Շապիկ
Անհրաժեշտ է ունենալ տարբեր հաստությունների մի քանի շապիկ։

Արշավային շապիկ
Արևապաշտպան գլխարկ
Ձեզ հետ ունեցեք արևապաշտպան գլխարկ, որը կծածկի նաև պարանոցը՝ ինչպես պատկերված է նկարում:

Արևապաշտպան գլխարկ
Տաք գլխարկ
Ունեցեք ձմեռային 2 տաք գլխարկ:

Արշավային գլխարկ
Բաֆ (Buff)
Բաֆերը պաշտպանում են ինչպես քամուց ու փոշուց, այնպես էլ ձնից ու ցրտից: Քայլելու ընթացքում բաֆը պաշտպանում է պարանոցը և կանխում քամու ներթափանցումը: Ուժեղ քամու ժամանակ բաֆով ծածկում ենք նաև դեմքը:

Արշավային բաֆ
Ձեռնոց
Ունեցեք 2 զույգ ֆլիսե ձեռնոցներ: Մեկ զույգը՝ մատներով, իսկ մյուսը՝ թաթման: Դահուկի ձեռնոց նույնպես կարելի է վերցնել: Կարևորը, որ արտաքինից ունենա ջրակայուն շերտ, իսկ ներսից՝ փափուկ և տաքացնող շերտ:

Արշավային ձեռնոց
Արևային ակնոց
Ընտրեք տուրիստական կամ լեռնային Արևային ակնոց՝ առնվազն 3-րդ կարգի պաշտպանությամբ: Արևային ակնոցի ապակիներն ունեն դասակարգում: Առաջին և երկրորդ կարգերը նախատեսված են քաղաքի և թեթև զբոսանքների համար, և մեզ այս դեպքում անհրաժեշտ չեն: Երրորդ կարգը փոխանցում է արևի լույսի 8-18%-ը, 4-րդը՝ 3 – 8%-ը: Քանի որ ամռանն Արարատում ձյունը շատ չէ, ապա երրորդ կարգի ակնոցը լրիվ բավարար է:

Արշավային ակնոց
Անձրևոց
Ճանապարհին կարող են լինել տեղումներ, ուստի չմոռանաք անձրևոցի մասին:

Արշավական անձրևոց
Գուլպա
Արշավային բրդյա գուլպաները լինում են կամ սինթետիկ կամ մերինոյի բրդից: Այս կենդանիների բուրդը թեթև է և շատ տաք, արագ կլանում է քրտինքը և չորանում: Այսպիսի գուլպաները ունենում են անատոմիական ձև և հաճախ անկար գործվածքով են: Ցանկալի է ունենալ մի քանի զույգ, տարբեր հաստության գուլպաներ:

Թերմոգուլպա
Արշավային կոշիկներ
Արշավային կոշիկները պետք է լինեն հարմար, հաստ տակացուներով և չսեղմող: Սովորաբար արշավային կոշիկները ընտրում են այն հաշվարկով, որ այն կրեն հաստ գուլպայով, այսինքն՝ մեկ կամ երկու համար մեծ: Արշավից առաջ անպայման կրեք այն, որպեսզի այն ընդունի ձեր ոտքի ձևը: Արգելվում է նոր կոշիկներով սկսել վերելքը: Մենք խորհուրդ ենք տալիս գնել հատուկ լեռնագնացության համար նախատեսված «Zamberlan», «Lowa», «Scarpa», «Asolo», «LaSportiva» ապրանքանիշների կոշիկները: Դրանք նաև պետք է ունենան կատվիկներն ամրացնելու հնարավորություն:

Արշավական ոտնամաններ
Փոխնորդ կոշիկներ
Մասիսի վրա՝ մինչև երկրորդ ճամբարը (4200 մ), կարող եք հագնել ավելի թեթև կոշիկներ (հաստ տակացույով):

Արշավային ձեռնափայտեր
Արշավական ձեռնափայտերը կիսում են ոտքերի լարվածությունը՝ թեթևացնելով քայլքը: Ուշադրություն դարձրեք, որ ձեռնափայտերը նաև ունենան ձյան շերտի վրայով քայլելու ծայրային գլխիկներ:

Արշավային ձեռնափայտեր
Ճամբարի և գիշերակացի համար իրեր
Քնապարկ
Քնապարկերը ունենում են ջերմաստիճանի երեք ցուցիչ՝ «comfort», «minimum», «extreme»: «Comfort»-ը ցույց է տալիս օդի այն ջերմաստիճանը, որի պայմաններում առավել նպատակահարմարն է տվյալ քնապարկը: «Extreme»-ը ցույց է տալիս նվազագույն ջերմաստիճանը, որի դեպքում կյանքին լուրջ վտանգ չի սպառնա: Արարատի համար ընտրեք այնպիսի քնապարկ, որի «Comfort»-ը լինի -5 ից -10։ Երկրորդ ճամբարում վրանի մեջ օդի ջերմաստիճանը կարող է հասնել 0 աստիճանի:

Քնապարկ
Հողաթափեր
Հողաթափերը և նմանատիպ թեթև կոշիկները ճամբարում ոտքերը հանգստացնելու համար են:

«Crocs»
Լրացուցիչ իրեր և էլեկտրոնիկա
Թերմոս (0,5 լիտր)
Գագաթի ճանապարհին ջուրը սովորական ջրամանի մեջ սառում է: Այդ պատճառով պարտադիր ունեցեք թերմոս, որպեսզի ցուրտ ժամանակ տաք թեյ կամ գոլ ջուր խմեք:

Արշավային թերմոս
Ճակատային լապտեր (մի քանի զույգ մարկոցներով)
Քանի որ վերելքը սկսում ենք գիշերը ժամը 1-ին, պետք է պարտադիր ունենալ ճակատային լապտեր: Արշավից առաջ անպայման ստուգեք մարտկոցները: Վերջին օրը այն պետք է ծառայի 5 ժամ՝ մինչև լուսաբաց:

Արշավական լապտեր
Լիցքավորիչ (Power bank)
Արարատի վերելքը տևում է մի քանի օր: Նաև հաշվի առնելով լեռներում փոփոխվող եղանակային պայմանները՝ հեռախոսի մարտկոցը կարող է ավելի արագ սպառվել: Անպայման ձեզ հետ ունեցեք լիցքավորիչ (pover bank) `առնվազն 10.000 միլիամպեր/ժամ ուժով, որպեսզի կարողանաք երկար օգտվել ձեր հեռախոսից:

«Power bank»
Անհատական դեղատուփ
Դեղատուփի պարունակությանը կարող եք ծանոթանալ այստեղ։ Հղումով բացվող նյութում փորձել ենք հավաքագրել բոլոր հիմնական դեղամիջոցներն ու իրերը, որոնք պարտադիր պետք է լինեն ձեր անհատական դեղատուփում:

Դեղատուփ
Պետք է հաշվի առնել, որ ցուցակում ներկայացված դեղերի ցանկը միանշանակ բոլորի համար չէ: Շատերը հնարավոր է ունենան ալերգիա որոշ դեղամիջոցներից կամ նյութերից: Վստահ եղեք, որ չունեք ալերգիա որևէ դեղամիջոցից, մինչ այն ընդունելը: Իսկ եթե ունեք, ապա ընտրեք տվյալ դեղահաբին փոխարինող այլընտրանքային տարբերակ: Ուրիշին դեղահաբ առաջարկելուց առաջ էլ համոզվեք, որ նա նույնպես ալերգիկ չէ:
Այլ պարագաներ
- Ներքնազգեստ
- Հեռախոս
- Անձնագիր, դրամապանակ և այլ կարևոր փասթաթղթեր: Այս ամենը կեղտոտվելուց կամ թրջվելուց ապահով պահելու նպատակով՝ կարելի է պահել պինդ, զիպ փականով պատյանների մեջ
- Ֆոտոխցիկ
- Լողազգեստ
- Ուսապարկի պաշտպանիչ ծածկոց և պոլիէթիլենային տոպրակներ
- Անձնական հիգիենայի պարագաներ
- Ջրաման
- Հիգիենիկ շրթներկ
- Արևապաշտպան քսուք՝ առնվազն 50spf պաշտպանության մակարդակով
Արարատի վերելքի ընթացքում արևապաշտպան և շուրթերը փափկացնող քսուքները պարտադիր են, քանի որ վերելքի մեծ մասն անցնելու է կիզիչ արևի տակ:
Մեզ միանալու համար Արարատի վերելքին, կարող եք անցնել հետևյալ հղումով

Վերելք Արարատ լեռ 2025
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Ցաղաց քար
/in Վանքեր և եկեղեցիներ /by armeniangeographicՑաղաց քար վանական համալիրը (Աստվածածնի անապատ, Արեգունու Սբ. Գրիգոր, Սբ. Կարապետ, Ղոշավանք, Ցագանկար) կրոնական կառույց է Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից 6-7 կմ հեռավորության վրա։ Վանական համալիրը գտնվում է ծովի մակարդակից 2080 մ բարձրության վրա։ Ցաղաց քարը եղել է միջնադարյան ուսումնական հաստատություն, որտեղ սովորել են նկարչություն։ Այն վերանորոգվել է 2013 թվականին։
Ցաղաց քար
Անվան ծագումնաբանություն
Այս վանքի անունը հետագայում գրվել է նաև Ցախաց քար ձևով, բայց Ստ․ Օրբելյանը իր չորս հիշատակումների մեջ գործ է ածել Ցաղաց քար ձևը։ Արձանագրությունների մեջ նույնպես հինգ անգամ Ցաղաց քար ձևով է գրված և մեկ անգամ Ցաղած քար, որը հավանաբար պետք է գրչի սխալ համարել։
Մատենագրական և վիմագրական տեղեկություններից պարզ է դառնում, որ եկեղեցին կոչվել է Ցաղաց քար։ Մյուսները՝ Ցախաց քար, Ցախած քար և այլն, պարզապես տարբերակներ են։
Վանական համալիրի անվանումը կազմված է – Ցաղ արմատից և – աց ձևույթից։ Ցախ «փայտի մնացուկ» (Ցախաց քար) արմատը բացառում ենք այս տեղանվան հետ։ Այն ժողովրդական ստուգաբանությամբ է ձևավորված, քանի որ գրավոր աղբյուրների մեծ մասում ուղղակիորեն նշում է Ցաղ > Ցաղաց քար։
Այս տարածքը հարուստ է ջրով, որի պատճառով տարածքում ժամանակին շատ են եղել ջրաղացները և ամենայն հավանականությամբ Ցաղաց քար անունը առաջացել է ջրաղաց > ջաղաց ձևից։ Ջրաղացի քար > ջաղացի քար բարդության առաջին ջ-ն փոխազդեցական հնչյունափոխության առնմանության օրենքով՝ վերջին ց-ի ետընթաց ազդեցությամբ դարձել է ց։ Նման տիպիկ օրինակ վկայում է Հ․ Աճառյանը՝ ջրցան > ցրցան։
Ցաղաց քարՇինության կառուցման վերաբերյալ պետք է լինի զրույց կամ ավանդապատում կապված ջաղաց քարի հետ, որից էլ առաջացել է եկեղեցու անունը։ Թերևս հավանական է նաև, որ անունը տալիս նկատի են ունեցել եկեղեցու շինության համար նախատեսված քարանյութը, որ կոպտատաշ բազալտից է՝ ջաղաց քարի որակի։
Կա վարկած, որ անվան ընտրությունը կապ ունի ծաղկած քար անվան հետ։
Որոշ ժամանակ վանքը հայտնի եղել նաև Ղոշավանք (ղոշ – զույգ) անունով, որը դրված է եղել թուքերի կողմից, նկատի ունենալով միմյան մոտ կանգնած զույգ եկեղեցիները։
Պատմություն
Ըստ Ասողիկ (Ստեփանոս Տարոնեցի 11-րդ դ․) պատմիչի՝ վանքը հիմնված է 10-րդ դ․ կեսերին, Աբաս Բագրատունու թագավորության ժամանակ, իսկ ըստ Ստ․ Օրբելյանի (13-րդ դ․ պատմիչ) վանքը կառուցվել է 1041 թ․ հայր Վարդիկի կողմից, Գագիկի թագավորության օրոք, ով շինում է երկու եկեղեցի, մեկը՝ Սբ․ Կարապետ անունով, մյուսը թեքկտուր, հրաշալի կառուցվածքով։
Կառուցվածքը
Ցաղաց քար վանական համալիրը բաղկացած է միմյանցից մոտ 200 մ հեռավորությամբ տեղադրված երկու խումբ կառույցներից, որոնք բաժանվում են՝ արևելյան և արևմտյան թևերի։
Արևելյան խումբ։ Գլխավոր եկեղեցին կոչվում է Սբ․ Կարապետ, որը կենտրոնագմբեթ է, ներքուստ ունի խաչաձև հորինվածք։ Կառուցված է բազալտի սրբատաշ քարերով և հարդարված է բուսական և երկրաչափական զարդաքանդակներով։ Շքեղ զարդարանք ունեն հատկապես պատուհանները և շքամուտքը։ Հարավային շքամուտքի վերևում ձախ անկյան տակ՝ ագուցված է ճիրաններում խոյ բռնած թևատարած արծվի բարձրաքանդակ։ Իսկ հյուսիսային ճակատի վերին մասում տեղակայված է առյուծի և ցուլի մենամարտ ներկայացնող բարձրաքանդակ, որն իր չափերով մեզ հայտնի բարձրաքանդակներից ամենամեծն է։
Ցաղաց քար
Դեպի հս․ արլ․ Սբ․ Հովհաննես փոքր, թաղածածկ եկեղեցին է, որն իրենից ներկայացնում է դամբարան – եկեղեցի։ Առաջին հարկը կազմում է թաղածածկ ոչ մեծ դամբարանը և նրա արևմտյան կողմում տեղավորված է քառակուսի գավիթը։ Վերջինիս վրա բարձրացող մատուռը և մուտիք երկու կողմերում տեղավորված մեծ խարքարերը կազմում են կառույցի երկրորդ հարկը։ Ըստ աղբյուրների եկեղեցին կառուցված է նույն Վարդիկի կողմից 1041 թ․։
Ցաղաց քար
Արևմտյան խումբ։ Բացի այս երկու եկեղեցիներից հազիվ 100-ից 200 մ հեռավորության վրա, կա ևս երկու եկեղեցի՝ Սբ․ Աստվածածին և Սբ․ Նշան, որոնց շինության թվականն անհայտ է, միայն վերանորոգված են 1221 թ․ ոմն Գրգորի ձեռքով։
Սբ․ Աստվածածին եկեղեցին խմբի գլխավոր կառույցն է։ Այն արտաքուստ ուղղաանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով կառույց է։ Ունի երկու մուտք արևմուտքից և հարավից։ Իր ճարտարապետական ոճով նման է Սյունիքի 9-10-րդ դարերի նույնատիպ կառույցներին։ Եկեղեցուն կից, նրա հարավային կողմում կառուցվել է սյունասրահ, որը հավանաբար 11-րդ դ․ կառույց է։
Սբ․ Նշան եկեղեցին միանավ թաղակապ սրահ է։ Հարավային մասում այն ունի երկու ավանդատներ, որոնց միջև թաղածածկ խորան է։ Եկեղեցին կառուցված է բազալտի կոպտատաշ քարերով։
Ցաղաց քար
Սմբատաբերդ
Ամրոցի ավերակները գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնաբազուկներից մեկի գագաթային մասում` ծովի մակերևույթից մոտ 2000 մ բարձրության վրա: Բարձրաբերձ այդ լեռնաբազուկը հարավ-արևելքում եզերված է Եղեգիս գետի կիրճով, հյուսիս-արևմուտքում` Արտաբույնք գետի ձորով, և այդ մասերում բերդը պաշտպանված է զառիթափ ու դժվարամատչելի լանջերով, իսկ հյուսիս-արևելքում այն աստիճանաբար ձուլվում է տեղանքին: Ամրոցի նման տեղադիրքը բերդապահներին հնարավորություն է ընձեռնել դիտարկելու շրջակա ձորերն ու լեռները` ժամանակին ահազանգելով մոտեցող թշնամիների մասին:
Սմբատաբերդ
Սմբատաբերդի պատմությունը
Սմբատաբերդը Վայոց ձորի մեծ ու անառիկ ամրոցներից մեկն է և հիմնվել է վաղ միջնադարում: Այն մինչև 7-րդ դարի առաջին քառորդը պատկանել է Սյունյաց գահերեց իշխաններին, այնուհետև 10-րդ դարում անցել է Բագրատունիներին, իսկ 13-րդ դարում` Օրբելյան իշխաններին և մինչև 15-րդ դարը եղել է նրանց տոհմական սեփականությունը: 1605 թ. բերդը` Եղեգիս քաղաքի հետ հիմնովին ավերվել են պարսից շահ Աբասի արշավանքների հետևանքով:
Պաշտպանական կառույց
13-15 դդ. Օրբելյանները, ամրացնելով բերդը, վերածել են հզոր պաշտպանական կառույցի: Ամրոցին այս անունը տրվել է 19-րդ դարում` մերձակա գյուղերի բնակիչների կողմից. անվանակոչման համար առիթ է հանդիսացել Եղեգիս գյուղի Օրբելյանների տոհմական գերեզմանատանը գտնվող Սմբատ իշխանի 1280 թ. տապանաքարը: Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ Սմբատաբերդը Ստեփանոս Օրբելյանի կողմից հիշատակված Կապույտ բերդն է:
Սմբատաբերդ ամրոցի միջնաբերդերը
Հյուսիսային և արևելյան մուտքերն անցնում են թաղածածկ սրահներով, որոնց տանիքներին տեղադրված են եղել դիտանոցներ: Ամրոցն ունեցել է ընդհանուր պատով բաժանված երկու միջնաբերդեր` արևմտյան և արևելյան, որոնք կառուցված են ամենաբարձր կետերում: Արևմտյան միջնաբերդը վատ է պահպանվել:
Սմբատաբերդ
Այստեղ նկատելի են ուղղանկյուն-քառանկյունի կառույցների հիմնապատերը: Արևելյան միջնաբերդը անհամեմատ լավ է պահպանվել: Այն կիսաբոլոր ձգվում է ամրոցի ամենաբարձր` ժայռեղեն գագաթին, որոշ հատվածներում մինչև երեք մետր բարձրությամբ: Միակ մուտքը արևմտյան կողմից է: Ներքուստ առկա են սենյակներ, որոնք միմյանց հետ հաղորդակցվում են միջանցքներով: Ամրոցի ներսում` պարիսպներին կից, պահպանվել են ճեղքված բազալտե քարերով կառուցված բազմաթիվ շինությունների փլատակներ, զորանոցներ:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Առաջիկա արշավներ
Վերելք Դիմաց լեռ
Վերելք Կալասար լեռ
Երեք բազեների արահետ
Հավուց Թառ և Աղջոց վանք
Հին Խոտ․ Արշավ լքված գյուղերով
Արշավ Ծաղկաշատից Սանահին
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Մեղրի / Լիճքի ջրվեժներ
Արամազդ լեռ
Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ
/in Գույք և հանդերձանք /by armeniangeographicՄասիս լեռան վերելքից առաջ, մասնակիցներին հուզող առաջնահերթ հարցերից է արշավային գույքի և հանդերձանքի ընտրությունը: Կիրառելով մեր տարիների փորձը լեռնագնացության մեջ՝ ստեղծել ենք Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ, որը կօգնի ձեզ հեշտ կողմնորոշվել պարագաների ընտրության հարցում: Ցանկը կազմված է հատուկ Արարատի վերելքի համար: Ի տարբերություն մյուս արշավների, այս արշավի ընթացքում ձեր ծանր իրերը տանելու են ձիերը: Ձեր ուսերին լինելու է միայն թեթև ուսապարկ:
Եկեք բաժանենք իրերի ամբողջ ցուցակը երեք մասի․
Հանդերձանք և հիմնական գույք
Մեծ ուսապարկ կամ սպորտային պայուսակ (70-90 լ)
Մեծ ուսապարկի կամ սպորտային պայուսակի մեջ լինելու են այն իրերը, որոնք տեղափոխվելու են ձիերով:
Արշավային ուսապարկ կամ սպորտային պայուսակ
Փոքր ուսապարկ (25-40 լ)
Փոքր ուսապարկը միշտ լինելու է ձեր ուսերին: Այստեղ պահվելու են ճամբարից ճամբար հասնելու համար ձեզ անհրաժեշտ իրերը՝ ջուր, քաղցրավենիք, անհատական դեղատուփ, բաճկոն և այլն:
Արշավային փոքր ուսապարկ
Թերմոներքնազգեստ
Թերմոներքնազգեստի հավաքածուն հատուկ գերշնչող նյութերից պատրաստված շապիկ և տաբատ է, որը կրում են անմիջապես մարմնին: Այն լավ ներծծում է քրտինքը և արագ չորանում է: Արդյունքում մարմինը մնում է չոր և հետևաբար՝ ավելի տաք:
Թերմոներքնազգեստ
Ֆլիսե վերնազգեստ
Այս գործվածքը նաև անվանում են արհեստական բուրդ: Ֆլիսն առավել թեթև ու փափուկ է, քան բուրդը: Ի տարբերություն բրդյա շապիկի, ֆլիսե վերնազգեստն անգամ թրջվելուց հետո շարունակում է որոշ չափով տաք պահել մարմինը:
Ֆլիսե վերնազգեստ
Տաբատ
Մինչև Մասիսի երկրորդ ճամբարը (4200 մ), կարող եք բարձրանալ ավելի բարակ տաբատով: Դեպի գագաթ վերելքի ժամանակ պետք է ունենաք ալպինիստական տաբատ կամ դահուկորդի համազգեստ: Այն պետք է լինի քամուց և ցրտից պաշտպանող, անջրաթափանց, տաք և մեմբրանե շերտով: Տաքացնող նյութը կարող է լինել բնական կամ սինթետիկ: Մեմբրանե շերտն էլ միաժամանակ անջրաթափանցիկ է և շնչող: Վերջինս ոչ պարտադիր, բայց ցանկալի պայման է:
Արշավային տաբատ
Բաճկոն
Անհրաժեշտ է ունենալ 2 բաճկոն: Մեկը պետք է լինի թեթև և բարակ՝ քայլքի համար, մյուսը՝ ձմեռային բաճկոն, որը կպաշտպանի քամուց և ցածր ջերմաստիճանից: Բաճկոնը անպայման պետք է ունենա քամուց և անձրևից պաշտպանող գլխարկ:
Արշավային բաճկոն
Շապիկ
Անհրաժեշտ է ունենալ տարբեր հաստությունների մի քանի շապիկ։
Արշավային շապիկ
Արևապաշտպան գլխարկ
Ձեզ հետ ունեցեք արևապաշտպան գլխարկ, որը կծածկի նաև պարանոցը՝ ինչպես պատկերված է նկարում:
Արևապաշտպան գլխարկ
Տաք գլխարկ
Ունեցեք ձմեռային 2 տաք գլխարկ:
Արշավային գլխարկ
Բաֆ (Buff)
Բաֆերը պաշտպանում են ինչպես քամուց ու փոշուց, այնպես էլ ձնից ու ցրտից: Քայլելու ընթացքում բաֆը պաշտպանում է պարանոցը և կանխում քամու ներթափանցումը: Ուժեղ քամու ժամանակ բաֆով ծածկում ենք նաև դեմքը:
Արշավային բաֆ
Ձեռնոց
Ունեցեք 2 զույգ ֆլիսե ձեռնոցներ: Մեկ զույգը՝ մատներով, իսկ մյուսը՝ թաթման: Դահուկի ձեռնոց նույնպես կարելի է վերցնել: Կարևորը, որ արտաքինից ունենա ջրակայուն շերտ, իսկ ներսից՝ փափուկ և տաքացնող շերտ:
Արշավային ձեռնոց
Արևային ակնոց
Ընտրեք տուրիստական կամ լեռնային Արևային ակնոց՝ առնվազն 3-րդ կարգի պաշտպանությամբ: Արևային ակնոցի ապակիներն ունեն դասակարգում: Առաջին և երկրորդ կարգերը նախատեսված են քաղաքի և թեթև զբոսանքների համար, և մեզ այս դեպքում անհրաժեշտ չեն: Երրորդ կարգը փոխանցում է արևի լույսի 8-18%-ը, 4-րդը՝ 3 – 8%-ը: Քանի որ ամռանն Արարատում ձյունը շատ չէ, ապա երրորդ կարգի ակնոցը լրիվ բավարար է:
Արշավային ակնոց
Անձրևոց
Ճանապարհին կարող են լինել տեղումներ, ուստի չմոռանաք անձրևոցի մասին:
Արշավական անձրևոց
Գուլպա
Արշավային բրդյա գուլպաները լինում են կամ սինթետիկ կամ մերինոյի բրդից: Այս կենդանիների բուրդը թեթև է և շատ տաք, արագ կլանում է քրտինքը և չորանում: Այսպիսի գուլպաները ունենում են անատոմիական ձև և հաճախ անկար գործվածքով են: Ցանկալի է ունենալ մի քանի զույգ, տարբեր հաստության գուլպաներ:
Թերմոգուլպա
Արշավային կոշիկներ
Արշավային կոշիկները պետք է լինեն հարմար, հաստ տակացուներով և չսեղմող: Սովորաբար արշավային կոշիկները ընտրում են այն հաշվարկով, որ այն կրեն հաստ գուլպայով, այսինքն՝ մեկ կամ երկու համար մեծ: Արշավից առաջ անպայման կրեք այն, որպեսզի այն ընդունի ձեր ոտքի ձևը: Արգելվում է նոր կոշիկներով սկսել վերելքը: Մենք խորհուրդ ենք տալիս գնել հատուկ լեռնագնացության համար նախատեսված «Zamberlan», «Lowa», «Scarpa», «Asolo», «LaSportiva» ապրանքանիշների կոշիկները: Դրանք նաև պետք է ունենան կատվիկներն ամրացնելու հնարավորություն:
Արշավական ոտնամաններ
Փոխնորդ կոշիկներ
Մասիսի վրա՝ մինչև երկրորդ ճամբարը (4200 մ), կարող եք հագնել ավելի թեթև կոշիկներ (հաստ տակացույով):
Արշավային ձեռնափայտեր
Արշավական ձեռնափայտերը կիսում են ոտքերի լարվածությունը՝ թեթևացնելով քայլքը: Ուշադրություն դարձրեք, որ ձեռնափայտերը նաև ունենան ձյան շերտի վրայով քայլելու ծայրային գլխիկներ:
Արշավային ձեռնափայտեր
Ճամբարի և գիշերակացի համար իրեր
Քնապարկ
Քնապարկերը ունենում են ջերմաստիճանի երեք ցուցիչ՝ «comfort», «minimum», «extreme»: «Comfort»-ը ցույց է տալիս օդի այն ջերմաստիճանը, որի պայմաններում առավել նպատակահարմարն է տվյալ քնապարկը: «Extreme»-ը ցույց է տալիս նվազագույն ջերմաստիճանը, որի դեպքում կյանքին լուրջ վտանգ չի սպառնա: Արարատի համար ընտրեք այնպիսի քնապարկ, որի «Comfort»-ը լինի -5 ից -10։ Երկրորդ ճամբարում վրանի մեջ օդի ջերմաստիճանը կարող է հասնել 0 աստիճանի:
Քնապարկ
Հողաթափեր
Հողաթափերը և նմանատիպ թեթև կոշիկները ճամբարում ոտքերը հանգստացնելու համար են:
«Crocs»
Լրացուցիչ իրեր և էլեկտրոնիկա
Թերմոս (0,5 լիտր)
Գագաթի ճանապարհին ջուրը սովորական ջրամանի մեջ սառում է: Այդ պատճառով պարտադիր ունեցեք թերմոս, որպեսզի ցուրտ ժամանակ տաք թեյ կամ գոլ ջուր խմեք:
Արշավային թերմոս
Ճակատային լապտեր (մի քանի զույգ մարկոցներով)
Քանի որ վերելքը սկսում ենք գիշերը ժամը 1-ին, պետք է պարտադիր ունենալ ճակատային լապտեր: Արշավից առաջ անպայման ստուգեք մարտկոցները: Վերջին օրը այն պետք է ծառայի 5 ժամ՝ մինչև լուսաբաց:
Արշավական լապտեր
Լիցքավորիչ (Power bank)
Արարատի վերելքը տևում է մի քանի օր: Նաև հաշվի առնելով լեռներում փոփոխվող եղանակային պայմանները՝ հեռախոսի մարտկոցը կարող է ավելի արագ սպառվել: Անպայման ձեզ հետ ունեցեք լիցքավորիչ (pover bank) `առնվազն 10.000 միլիամպեր/ժամ ուժով, որպեսզի կարողանաք երկար օգտվել ձեր հեռախոսից:
«Power bank»
Անհատական դեղատուփ
Դեղատուփի պարունակությանը կարող եք ծանոթանալ այստեղ։ Հղումով բացվող նյութում փորձել ենք հավաքագրել բոլոր հիմնական դեղամիջոցներն ու իրերը, որոնք պարտադիր պետք է լինեն ձեր անհատական դեղատուփում:
Դեղատուփ
Պետք է հաշվի առնել, որ ցուցակում ներկայացված դեղերի ցանկը միանշանակ բոլորի համար չէ: Շատերը հնարավոր է ունենան ալերգիա որոշ դեղամիջոցներից կամ նյութերից: Վստահ եղեք, որ չունեք ալերգիա որևէ դեղամիջոցից, մինչ այն ընդունելը: Իսկ եթե ունեք, ապա ընտրեք տվյալ դեղահաբին փոխարինող այլընտրանքային տարբերակ: Ուրիշին դեղահաբ առաջարկելուց առաջ էլ համոզվեք, որ նա նույնպես ալերգիկ չէ:
Այլ պարագաներ
Արարատի վերելքի ընթացքում արևապաշտպան և շուրթերը փափկացնող քսուքները պարտադիր են, քանի որ վերելքի մեծ մասն անցնելու է կիզիչ արևի տակ:
Մեզ միանալու համար Արարատի վերելքին, կարող եք անցնել հետևյալ հղումով
Վերելք Արարատ լեռ 2025
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞ 5137
Արարատ լեռ
Հայաստանի լեռները որպես մարդիկ
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Մեկօրյա արշավին անհրաժեշտ պարագաների ցանկ
/in Գույք և հանդերձանք /by armeniangeographicՍկսնակ արշավականի մոտ միշտ հարց է առաջանում. «Ի՞նչ տանել արշավ»: Ամեն պարագայի մասին կարելի է երկար հոդվածներ գրել, բայց այս հոդվածում մենք հակիրճ կներկայացնենք արշավային պարագաների ցանկ և մեր փոքրիկ խորհուրդներով կօգնենք ընտրության հարցում:
Ուսապարկ
Արշավային պարագաների ցանկը գլխավորում է ուսապարկը: Սկսնակների մոտ ամենահաճախ առաջացող հարցն է, թե ինչ ուսապարկ ընտրել: Գրեթե բոլորն ուզում են գնել մեկ ուսապարկ, որը կծառայի մեզ և՛ մեկօրյա, և՛ գիշերակացով արշավների ժամանակ: Սակայն ստիպված ենք ձեզ հիասթափեցնել՝ նման ուսապարկ գոյություն չունի: Մեկօրյա արշավին ձեզ անհրաժեշտ է 25-45 լիտր տարողությամբ ուսապարկ, քանի որ այնտեղ չեք տեղավորելու վրան, քնապարկ, ներքնակ, մի քանի օրվա սնունդ, փոխնորդ շորեր և այլն: Գիշերակացով արշավների համար պետք է ունենալ 70-90 լիտր տարողությամբ ուսապարկ՝ վերը նշված պարագաները տեղավորելու համար:
Արշավային ուսապարկերի տեսականին մեծ է: Ընտրեք ուսապարկ նախատեսված արշավների և լեռնագնացության համար: Մնացածն արդեն ճաշակի հարց է: Վառ գույները կօգնեն ձեզ տարբերվել բնության մեջ, իսկ ուսապարկը կորցնելու դեպքում ավելի հեշտ կլինի գտնել այն:
Դեղատուփ
Արշավային դեղատուփին անդրադարձել ենք առանձին հոդվածով: Պատրաստել ենք դեղատուփ հատուկ Հայաստանում իրականացվող արշավների համար: Դեղատուփի պարունակությունը նախատեսված է մինչև 4000 մետր բարձրությունների համար: Ավելի մանրամասն ծանոթանալու համար անցեք հղումով:
Ջրաման
Ունեցեք մետաղական արշավային ջրաման: Մեկ անգամ գնելով, մի քանի տարի կարող եք օգտագործել: Խնայեք բնությունը և ձեր գումարը: Ամեն անգամ ստիպված չեք լինի ջուր գնել և խթանել պլաստիկի արտադրությանը:
Ձեռնափայտեր
Ձեռնափայտերն արշավականի անբաժանելի մասն են կազմում: Որքան դժվար ու բարդ ռելիեֆով արշավ լինի, այնքան ավելի շատ է զգացվում ձեռնափայտերի անհրաժեշտությունը: Ձեռնափայտերը ոչ միայն ծառայում են որպես «հավելյալ ոտք» և օգնում դժվարանցանելի վայրերում, այլ նաև թուլացնում են ծնկների լարվածությունը մոտավոր հաշվարկներով 25-30 տոկոսով` բաշխելով ոտքերից դեպի ձեռքեր և ուսեր:
Արշավային զանգապաններ
Զանգապանն արշավականի ուսապարկի անհրաժեշտ պարագաներից է, հատկապես ձմռանը: Զանգապաններին անդրադարձել ենք առանձին հոդվածով, որին կարող եք ծանոթանալ անցնելով հղումով:
Տաք և փոխնորդ շորեր
Հատկապես լեռներում եղանակը շատ փոփոխական է: Ավել հագուստը երբեք չի խանգարի, եթե չեք վերցրել ձեր ողջ զգեստապահարանը: Փոխնորդ շորերն էլ հատկապես օգնում են ուսապարկը հանելուց հետո, երբ ձեր մեջքին քրտինքը սրտիկ է նկարել:
Անձրևապաշտպան թիկնոց
Անձրևապաշտպան թիկնոցն ամենապարզ և էժան արշավային պարագաներից է, որը պետք է լինի ուսապարկում ցանկացած եղանակի: Կան անձրևանոցների մի քանի տեսակ, որոնցից ամենապրակտիկը «պոնչո» անձրևանոցն է: Պոնչոն ծածկում է նաև ուսապարկը, և ձեր իրերը չեն թրջվի նույնիսկ երկարատև անձրևի ընթացքում:
Արևապաշտպան գլխարկ կամ գլխաշոր
«Ինձ չի սազում», «ես գլխարկ չեմ սիրում» արտահայտությունները պետք է մոռանալ, եթե գնում ես արշավ: Արշավականը պարտադիր պետք է ունենա արևապաշտպան գլխաշոր (buff) կամ արևային գլխարկ: Կիզիչ արևի տակ բաց գլխով քայլելը կարող է ծանր հետևանքներ ունենալ:
Ձմեռային գլխարկ
Ձմեռային գլխարկ պետք է ունենալ նաև ամռանը: Լեռներում եղանակը կտրուկ փոխվում է: Օրինակ ամռան ամիսներին Արագածի կամ Աժդահակի գագաթին շատ հաճախ է գլխարկի կարիք զգացվում: Խնայեք ականջները և դրանք դեռ երկար կծառայեն ձեզ:
Արևային ակնոց
Արևային ակնոցն ամռանը ցանկալի է, իսկ ձմռանը՝ պարտադիր: Հատկապես արևոտ եղանակին ձյան մեջ քայլելը վտանգավոր է: Արևի ճառագայթները ձյան անդրադարձից կարող են «վառել աչքերը» առաջացնելով ձնային կուրություն: Այնպես որ ձմեռային արշավներին և բարձր լեռներում արևային ակնոցը պարտադիր է:
Լապտեր
Արշավային լապտերը պետք է լինի գլխին ամրացվող: Այդ լապտերների ամենամեծ առավելությունը ձեռքերի ազատությունն է: Լապտերը պետք է լինի մարտկոցային, ոչ թե վերալիցքավորվող: Բնության մեջ լիցքավորելը անհնար է, իսկ հավելյալ մարտկոցները ձեզ կփրկեն ցանկացած վայրում:
Սպասք (դանակ, պատառաքաղ, բաժակ, աման)
Արշավային սպասքը պետք է լինի մետաղական, չկոտրվող: Հրաժարվեք մեկանգամյա օգտագործման պլաստիկե սպասքից: Խնայեք բնությունը:
Կրակայրիչ կամ լուցկի
Միշտ ուսապարկում սեփական կրակայրիչ ունեցեք: Պետք չի հույս դնել ծխողների վրա: Երբեմն արշավախմբում ոչ ոք չի ծխում և ամբողջ խումբը կանգնում է փաստի առաջ:
Լողազգեստ
Լողազգեստ պետք է ունենալ ոչ միայն Սևան գնալուց, այլ նաև լեռ բարձրանալիս: Լեռներում պատահական հանդիպող սառնորակ լճակում լողալու գայթակղությունը մեծ է լինում: Եթե ուսապարկում ունես լողազգեստ դու էլ կլինես լողացողներից մեկը, այլ ոչ թե «ես չգիտեի, որ լողալու ենք» դեմքով կհետևես մյուսներին:
Սրբիչ
Վերը նշված կետից հետո այս պարագան շատ է օգնում:
Պոլիէթիլենային տոպրակներ
Ցավոք մեր հայրենիքում կան շատ արարածներ, որոնք օգտվում են բնությունից խոզի պես, իրենց հետևից չեն մաքրում՝ հույսը դնելով արշավականների վրա, իսկ մենք չենք կարող հիասթափեցնել նրանց, քանի որ մեզ վրա հույս են դրել: Պոլիէթիլենային տոպրակները պետք են գալիս նաև արշավից հետո, երբ ցեխոտ ոտքերով մտնում եք մեքենա և խուսափում վարորդի հայացքից:
Անձնական հիգիենայի պարագաներ
Այս կետի մասին չխոսեմ: Դուք ավելի լավ պատկերացրիք ինչ է պետք վերցնել:
Ահա այս ամենը ձեռք բերելուց հետո դուք կունենաք մեկօրյա արշավին ահնրաժեշտ արշավային պարագաների ցանկ:
Հեղինակ՝ Տիգրան Շահբազյան
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավային բլոգ
Բժշկական հակացուցումներ արշավների ժամանակ
Աշնանային արշավներ / Ինչպես պատրաստվել
Ինչպես պատրաստվել ձմեռային արշավներին
Պաշտպանություն թունավոր օձերից
Ջրի աղբյուրները լեռներում
Լեռնային հիվանդություն
Կլիմայավարժեցումը լեռներում
Ինչպե՞ս գիշերել վրանում և չմրսել
Ինչպե՞ս իրերը ճիշտ դասավորել ուսապարկում
Ինչպես պատրաստվել գիշերակացով արշավներին
/in Գույք և հանդերձանք /by armeniangeographicԵթե ցանկանում եք ձեռքի տակ միշտ ունենալ գիշերակացով արշավին անհրաժեշտ պարագաներ, ապա այս հոդվածը ձեզ համար է:
Արշավից հաճույք ստանալու և այն անմոռանալի դարձնելու համար անհրաժեշտ է ճիշտ պատրաստվածություն՝ ոչ միայն ֆիզիկական, այլ նաև տեխնիկական: Սարերում եղանակն աննկարագրելի արագ ու անսպասելի է փոխվում, այդ իսկ պատճառով պետք է միշտ պատրաստ լինեք ցանկացած եղանակի: Ձեր ուսապարկը կարող է ընկնել գետը կամ ուղղակի թրջվել անձրևի տակ: Ուսապարկի պարունակությունը չոր պահելու համար ավելի լավ է իրերն առանձին-առանձին տեղավորել անջրաթափանց տոպրակների մեջ, և այդ ամենը միասին տեղավորել մեկ ընդհանուր տոպրակի մեջ:
Այժմ եկեք ավելի մանրամասն փորձենք հասկանալ թե ինչ է մեզ հարկավոր մի քանի օրանոց արշավի համար։
Իրերի ցուցակը կբաժանենք երկու խմբի՝ հանդերձանք և գույք։
Հանդերձանք
Գույք
Ուսապարկը ցանկալի է լինի առնվազն 60 լիտր՝ երեք – չորս օրվա համար հարմար: Եթե երթուղին երկար է, ուսապարկի ծավալն էլ համապատասխանաբար մեծանում է:
Հաշվի առեք, որ դանակը ձեզ պետք է գալու կենցաղում, այլ ոչ թե ինքնապաշտպանության համար։
Սրանք են՝ բիբարե սփրեյ, էլեկտրաշոկեր, ճայթուկներ (խորհուրդ չենք տալիս վերցնել հրազեն հիշեցնող որևէ բան՝ պնեվմատիկ կամ գազային ատրճանակ, ատրճանակի կոթով էլեկտրոշոկեր և այլն: Սրանք արդյունավետ կիրառելու համար դուք երկար պետք է մարզվեք, իսկ այսպես միայն ավելորդ ուշադրություն կգրավեք:
Անկախ նրանից օգտվում եք հիդրացիոն պարկից, թե ոչ, ևս մեկ տարա հեղուկի համար ունենալը շատ ցանկալի է:
Թերմոսը պետք է լինի որակյալ, բարձրակարգ արտադրողներից՝ Thermos, Stanley ավելի մատչելի Kovea, TSL: Խորդուրդ կտանք ընտրել առաջին երկու արտադրողների թերմոսներից: Որակյալ թերմոսը պետք է օդի զրոյական ջերմաստիճանի պայմաններում 12 ժամ հեղուկը տաք վիճակում կարողանա պահել:
Ավելի լավ է եթե ունենաք մի քանի power bank, թեկուզ և ավելի փոքր ուժով: Բանն այն է, որ եթե դրանցից մեկը ցրտից լիցքաթափվի, կամ վնասվի, դուք պահեստային տարբերակ կունենաք։
Ցանկալի է ունենալ նաև մի քանի պահեստային գազի բալոն՝ տուրիստական գազօջախների համար կան հատուկ գազի բալոններ՝ իզոբութան և պրոպան գազերի լուծույթով: Սրանք առավել արդյունավետ են բարձրլեռնային ցուրտ պայմաններում:
Թերևս այսքանը: Փորձեցինք նշել բոլոր հիմնական իրերը, որոնք անհրաժեշտ է ունենալ մի քանի օրով սարերում «կորելու» համար: Ցուցակը բնականաբար վերջնական և իդեալական չէ, միշտ կատարելագործելու և լրացումներ անելու տեղ կա: Այնպես որ պատրաստ ենք լսել ձեր լրացումներն ու տարբերակները:
Եվ միշտ հիշե՛ք
Եթե դուք որևէ իր եք տանում ձեզ հետ արշավի, պատրաստ եղեք, որ այն կարող է պատռվել, այրվել խարույկի կայծերից կամ ուղղակի կորել: Վերցրեք ձեզ հետ այնպիսի իրեր, որոնցից բաժավեն այնքան էլ դժվար չի լինի:
Այն, ինչ վերցնում եք ձեզ հետ արշավի համար, պետք է տանեք ինքներդ: Այնպես որ, վերցրեք միայն ամենաանհրաժեշտ իրերը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞ 5137
Արարատ լեռ
Հայաստանի լեռները որպես մարդիկ
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Վերելք Բաղացսար լեռ
/in Առանց խորագրի /by armeniangeographicՀոկտեմբերի 19-20, 2024
Ուղևորվում ենք վայելելու Հարավային Հայաստանի աշնանային գույներն ու իրականացնելու վերելք Մեղրու լեռների ամենաբարձր գագաթը՝ Բաղացսար լեռը։
Բաղացսար / Մեղրու լեռներ
Օր 1: Երևան- Մեղրի
Վաղ առավոտյան Երևանից ուղևորվում ենք դեպի Սյունիք։ Հասնելու ենք Հայաստանի հարավային դարպաս՝ Մեղրի: Բարձրանալու ենք Մեղրու բերդ, որն իր ճարտարապետական մտահղացմամբ եզակի է հայկական ամրոցաշինության մեջ, պարսպապատեր չունի, դրանց փոխարինել են լեռնաշղթայի թեք կողերը: Զբոսնենք Մեղրու հին թաղամասերով:
Բաղացսար / Մեղրու լեռներ
Այնուհետև ուղևորվելու ենք Արաքսի ափ։ Ունենալու ենք կանգառ ամենագեղատեսիլ վայրում, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Արաքս գետն ու սահմանից այն կողմ գտնվող լեռնաշխարհը։ Մայրամուտը դիմավորելու ենք Արաքսի ափին։ Գիշերակացը Լիճք գյուղում։
Մասնակիցները պետք է ունենան սեփական քնապարկ և ներքնակ: Մնալու ենք խմբի ուղեկցորդ Գագիկ Սարգսյանի պապական տանը։
Օր 2: Վերելք Բաղացսար լեռ (3249 մ)
Վաղ առավոտյան Լիճքից շարժվելու ենք դեպի Կալեր գյուղ, որտեղից էլ սկսելու ենք վերելքը դեպի գագաթ։ Բաղացսարը գտնվում է ոչ շատ հեռու Խուստուփից, սակայն քչերը գիտեն, որ այն Խուստուփից ավելի բարձր է։ Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Խուստուփ լեռն ու Զանգեզուրի լեռնաշղթան։
Բաղացսար / Մեղրու լեռներ
Երթուղու երկարությունը՝ 13 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1000 մետր
Վերելքից հետո վերադառնում ենք Երևան:
Բաղացսարի մեր առաջին արշավի լուսանկարներն ու տեսանյութն այստեղ – https://armgeo.am/baghatssar/
Արշավն իրականացվում է 4X4 մեքենաներով:
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Սիթի»
Հանդիպման ժամը` 6։30
Մասնակցության արժեքը` 37 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Սնունդն արժքի մեջ ներառված չէ:
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը – https://bit.ly/3GHAt9H
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև հոկտեմբերի 16-ի ցերեկը՝ 12:00, այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա արշավներ
Վերելք Դիմաց լեռ
Վերելք Կալասար լեռ
Երեք բազեների արահետ
Հավուց Թառ և Աղջոց վանք
Հին Խոտ․ Արշավ լքված գյուղերով
Արշավ Ծաղկաշատից Սանահին
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Մեղրի / Լիճքի ջրվեժներ
Արամազդ լեռ
Արշավ դեպի Կիրանցի վանք
/in Առանց խորագրի /by armeniangeographicՇաբաթ՝ 26․10․2024
Հրավիրում ենք մասնակցել գեղեցիկ քայլարշավի Տավուշի անտառներով։ Մեր ճանապարհորդությունը խոստանում է լինել հիշարժան և տպավորություներով լի։
Անտառային գեղատեսիլ ճանապարհով կքայլենք դեպի Կիրանցի վանք, որը կառուցվել է 13-րդ դարում։ Այն առանձնանում է իր յուրահատուկ ճարտարապետությամբ և իր գեղեցկությամբ ներդաշնակվում է շրջակա բնության հետ։
Արշավի ժամանակ կտեսնենք նաև Սրանոցի կամուրջը։
Արշավի սկիզբը և ավարտը՝ Աճարկուտ գյուղում:
Կիրանցի վանք
Ճանապարհին ունենալու ենք կանգառ Ծովագյուղի «Ֆուդ Կորտ»-ի մոտ։
Արշավը հարմար է սկսնակ արշավականների համար։
Երթուղու երկարությունը՝ 20 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 300 մետր
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը՝ 07։30
Արժեքը՝ 9 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա արշավներ
Վերելք Դիմաց լեռ
Վերելք Կալասար լեռ
Երեք բազեների արահետ
Հավուց Թառ և Աղջոց վանք
Հին Խոտ․ Արշավ լքված գյուղերով
Արշավ Ծաղկաշատից Սանահին
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Մեղրի / Լիճքի ջրվեժներ
Արամազդ լեռ
Վերելք Վեհ և Չքնաղ լեռներ
/in Առանց խորագրի /by armeniangeographicՀրավիրում ենք մասնակցել Վեհ և Չքնաղ լեռների վերելքին։
Լեռները գտնվում են Լոռու մարզում։ Արշավը սկսելու ենք Գոգորան գյուղից։
Սկզբում բարձրանալու ենք Վեհ լեռ (2476 մ) այնուհետև շարունակելու ենք արշավը դեպի Չքնաղ լեռ (2837 մ), որը հանդիսանում է համանուն լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը։
Արշավի ընթացքում բացվում է հիանալի տեսարան դեպի Փամբակի կիրճն ու Բազումի լեռները։
Արշավն ավարտելու ենք Արևաշող գյուղում։
Չքնաղ լեռ
Երթուղու երկարությունը՝ 20 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1200 մ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 6։30
Մասնակցության արժեքը` 9 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը – https://bit.ly/3GHAt9H
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Վերելք Դիմաց լեռ
Վերելք Կալասար լեռ
Երեք բազեների արահետ
Հավուց Թառ և Աղջոց վանք
Հին Խոտ․ Արշավ լքված գյուղերով
Արշավ Ծաղկաշատից Սանահին
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Մեղրի / Լիճքի ջրվեժներ
Արամազդ լեռ
Արշավ դեպի Քարի գլուխ
/in Առանց խորագրի /by armeniangeographicԻրականացնելու ենք արշավ դեպի Սալքար լեռ (1403 մ)։ Տեղացիներն այն Քարի Գլուխ են անվանում։ Գտնվում է Տավուշում՝ Աղստևի հովտի աջ ափին։
Արշավը սկսելու ենք Խաշթառակ գյուղից: Քարի գլուխը հեռվից գերում է իր անմատչելի թվացող ժայռերով ու անտառապատ լանջերով։
Երթուղու երկարությունը՝ 12-13 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1000 մետր
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը՝ 7։30
Մասնակցության արժեքը՝ 9 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1,5 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը – https://bit.ly/3GHAt9H
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա տուրեր
Վերելք Դիմաց լեռ
Վերելք Կալասար լեռ
Երեք բազեների արահետ
Հավուց Թառ և Աղջոց վանք
Հին Խոտ․ Արշավ լքված գյուղերով
Արշավ Ծաղկաշատից Սանահին
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Մեղրի / Լիճքի ջրվեժներ
Արամազդ լեռ
Արշավ Վիշապի կիրճում
/in Առանց խորագրի /by armeniangeographicՀրավիրում ենք միանալ Վայոց ձորի մարզում գտնվող Վիշապի կիրճի արշավին, որն առանձնանում է իր նեղ անցումներով և բարձր ժայռերով։ Այս յուրօրինակ կիրճն անտարբեր չի թողնի բնության սիրահարներին։
Արշավի սկզբում անցնելու ենք Վայքի լեռների լքված գյուղատեղիներով և «Գայլի ականջների» լանջի լեռնային ճանապարհով իջնելու ենք դեպի Վիշապի կիրճ։
Արշավն ավարտելու ենք Գռավի բուժիչ հանքային աղբյուրի մոտ։
Վիշապի կիրճ
Երթուղու երկարությունը՝ 14 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 300 մ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 7։30
Մասնակցության արժեքը` 9 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1,5 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը – https://bit.ly/3GHAt9H
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա տուրեր
Վերելք Դիմաց լեռ
Վերելք Կալասար լեռ
Երեք բազեների արահետ
Հավուց Թառ և Աղջոց վանք
Հին Խոտ․ Արշավ լքված գյուղերով
Արշավ Ծաղկաշատից Սանահին
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Մեղրի / Լիճքի ջրվեժներ
Արամազդ լեռ
Կոշի բերդ և Երերույք
/in Առանց խորագրի /by armeniangeographicՀրավիրում ենք միասին բացահայտել հայկական պատմամշակութային ժառանգության եզակի կոթողները։ Մեր ճամփորդությունը խոստանում է լինել հիշարժան և տպավորիչ։
Օրվա սկզբում կուղևորվենք Կոշ գյուղ,որտեղ կիրականացնենք 2 կմ երկարությամբ փոքրիկ քայլարշավ դեպի Կոշի բերդ։ Պարզ եղանակին այստեղից աննկարագրելի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը:
Այնուհետև կայցելենք Արուճ գյուղ՝ տեսնելու գյուղի նշանավոր կոթողներից մեկը՝ Սուրբ Գրիգոր եկեղեցին, որը կառուցվել է 7-րդ դարում։ Այն հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է՝ կառուցված Գրիգոր Ա Մամիկոնյանի կողմից։ Ծանոթանալով Արուճի տաճարի պատմությանը կուղևորվենք Դաշտադեմ գյուղ՝ տեսնելու Դաշտադեմի ամրոցը, որը Հայաստանի տարածքում կառուցված ու պահպանված ամրոցաշինության լավագույն օրինակներից մեկն է։
Ճամփորդության ավարտին կայցելենք Հայաստանի միջնադարյան եզակի կառույցներից մեկը՝ Երերույքի տաճարը, և հնարավորություն կունենանք ծանոթանալ տաճարի պատմությանը: Տաճարը Հայաստանի ամենավաղ քրիստոնեական համալիրներից մեկն է, որը ցանկացած այցելուի տպավորում է իր ճարտարապետական յուրօրինակությամբ։
Արուճի վանք / Սբ Գրիգոր եկեղեցի
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը՝ 9։00
Մասնակցության արժեքը՝ 8 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Գիդի ծառայություն