• Link to Facebook
  • Link to Instagram
  • Link to Youtube
[email protected]    +374 43 00 51 65
Armenian Geographic - ArmGeo.am
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu
Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»

2024 թվականի փետրվարի 3-11-ը մեր խումբը 2-րդ անգամ իրականացրեց վերելք Կիլիմանջարո (5895 մ)՝ Աֆրիկայի ամենաբարձր կետը: Այս լեռը ներառված է աշխարհի ամենաբարձր «7 հրաբուխ» նախագծում՝ որպես Աֆրիկա աշխարհամասի ամենաբարձր գագաթ։ Խմբի անդամների համար Կիլիմանջարո բարձրանալը ոչ միայն հերթական նվաճումն էր, այլև հաստատակամության և ամրության իսկական խորհրդանիշ, որը ոգեշնչեց բազմաթիվ լեռնագնացների հետևել իրենց երազանքներին: 

Վերելք Կիլիմանջարո

Վերելք Կիլիմանջարո

Սուահիլի լեզվով «ցրտի աստծու լեռ» կոչվող Աֆրիկայի հսկան բաղկացած է 3 հրաբխային կոներից՝ Կիբո (5895 մ), Մավենզի (5355 մ) և Շիրա (4006 մ): Խմբի անդամներին Աֆրիկա էր բերել նախորդ տարի Կիլիմանջարո բարձրացած մասնակիցների պատմությունները, 5000 մետրից  բարձր լինելու գրավչությունը ու նպատակը: Նույնիսկ հնարավորությունը բաց թողնելու վախը, ինչպես նշում է մասնակիցներից Անի Հակոբյանը։ 9-օրյա տևողությամբ վերելքի ընթացքում մեր խումբն անցավ Մարանգու երթուղու խոնավ անտառներով, ճահճային և  կիսաանապատային գոտիներով: Իսկ վերջին օրը Կիբո ճամբարից (4720 մ) Կիլիմանջարոյի (Ուհուրու) գագաթ քայլեցինք սառցադաշտային գոտուց, մինչև ձնածածկ գագաթ:

Կիլիմանջարոյի գագաթ տանող երթուղիները

Կիլիմանջարոյի գագաթին հասնելու համար օգտագործվում են մի քանի հիմնական երթուղիներ: Յուրաքանչյուր երթուղի ունի իր երկարությունը, բարդությունը և բնության տեսարանները: Հիմնական երթուղիներն են՝ Մարանգու, Մվեկա, Ումբվե, Մաչամե, Լեմոշո, Շիրա և  Ռոնգայ։ Վերելքի համար ընտրել ենք Մարանգու երթուղին, որն ամենահին և հարմարավետ տարբերակն է՝ կահավորված լեռնային խրճիթներով: Դրանք ներառում են մահճակալներ և առաջին անհրաժեշտության բոլոր հարմարությունները:  Կիլիմանջարո

Սա միակ երթուղին է, որտեղ վրանային ճամբարները արգելված են: Այս երթուղին այլ կերպ անվանում են նաև «Կոկա-կոլա»։ Դրանք ներառում են մահճակալներ և առաջին անհրաժեշտության բոլոր հարմարությունները։ Նման վերելքների համար այս հարմարավետությունը եզակի է իր տեսակով և նկատելիորեն հեշտացրեց մեր վերելքը։ Երթուղու երկարությունը 64 կմ է և մեզանից պահանջվեց 5 օր այն անցնելու համար։ 

Ճանապարհորդություն հինգ կլիմայական գոտիներով

Կիլիմանջարոյի ամենազարմանալի առանձնահատկություններից մեկը նրա բնական միջավայրի բազմազանությունն է: Գագաթին հասնելու ճանապարհին մեր խումբն անցավ հինգ տարբեր կլիմայական գոտիներով: Առաջին կանգառը Մարանգու անցակետն էր (1830 մ), որտեղից խոնավ և խիտ ջունգլիներով քայլեցինք դեպի Մանդարա ճամբար (2720 մ): Գիշերակացն անցկացրեցինք արշավներին ոչ այնքան հատուկ, հարմարավետ փայտե տնակներում: Վերելքի 2-րդ օրվա մեր նպատակակետը Հորոմբո ճամբար էր (3720 մ): Երթուղին անցնում էր ճահճային գոտով, որի ընթացքում վայելեցինք Մավենզի հրաբխային կոնի գեղեցիկ տեսարանը։ Դե իսկ Հորոմբո ճամբարը մեզ համար ուներ հրաշալի տեսարան դեպի Կիբո գագաթ։

Կիլիմանջարո

Վերելք Կիլիմանջարո

Մասնակիցներից Աստղիկ Բաբալարյանը նշում է. «Կիլիմանջարոն ինքնին յուրահատուկ սար է, որովհետև դու անցնում ես բոլոր կլիմայական գոտիներով՝ տրոպիկականից մինչև սառցադաշտ: Հենց դա է ամբողջ վերելքը յուրահատուկ ու անմոռանալի դարձնում: Վստահաբար կարող եմ ասել, որ մինչև 4700 մ բացարձակ դժվարություն չեմ զգացել ու անասելի թեթևությամբ եմ բարձրացել»:

Կլիմայավարժեցում

Հորոմբո ճամբարից ակլիմատիզացիոն վերելք իրականացրեցինք դեպի “Zebra Rocks” կոչվող բնական հուշարձան (4010 մ): Կիլիմանջարոյի առաջին վերելքի ժամանակ մենք հասկացանք, թե ինչքան կարևոր է կլիմայավարժեցումը: Առանց կլիմայավարժեցման կարող են ի հայտ գալ լեռնային հիվանդության ախտանիշներ՝ գլխացավ, սրտխառնոց, թուլություն, անքնություն։

Վերելք Կիլիմանջարո

Վերելք Կիլիմանջարո

Մոտ 4 ժամ տևած կլիմայավարժեցման ընթացքում Հորոմբո ճամբարից (3720 մ) բարձրացանք “Zebra Rocks” (4010 մ): Մեկ ժամ հանգստից հետո կրկին վերադարձանք Հորոմբո ճամբար: Խմբի անդամները հավաստում են, որ բարձրությունների այս կտրուկ տատանումն օգնեց  աստիճանաբար ընտելանալ բարձրությանը: Նպաստեց օրգանիզմի հարմարվողականությանը՝ ավելի անվտանգ դարձնելով հետագա վերելքի բարդ փուլը: 

Կիլիմանջարո․ լեռնային մարտահրավեր

Կլիմայավարժեցումից հետո սկսցեցինք մեր հաջորդ կարևորագույն երթուղին՝ Հորոմբո ճամբարից (3720 մ) դեպի Կիբո ճամբար (4720 մ)։ Ինչպես նշում է մասնակիցներից Անի Հակոբյանը․ «3700 մ-ից դեպի 4700 մ-ի ճամբար գնալու ճանապարհն իրականությունից կտրված քայլք է։ Ոնց որ երևակայական Մարս մոլորակով քայլես»: 

Կիլիմանջարո

Վերելք Կիլիմանջարո

Արշավի ողջ ընթացքում մեզ ուղեկցում էր մոտ 40 հոգանոց խումբ՝ զբոսավարներ, պորտերներ և խոհարարներ։ Նրանցից ոմանք ավելի արագ էին քայլում, որպեսզի ժամանակին հասցնեին մեզ համար ճաշ պատրաստել։ Այս վերելքն արդեն ենթադրում էր որոշակի դժվարություններ։ Ֆիզիկական և հոգեբանական լարվածությունը շատերի համար անխուսափելի էր։ Այո, Կիլիմանջարոն վախեցնող գեղեցկությամբ լեռ է, և պետք է պատրաստ լինել դիմանալու դեպի գագաթ տանող լեռնային դժվարություններին։ «Երբ հասանք Կիբո ճամբար (4720 մ), գրեթե բոլորիս ինքնազգացողությունը սկսեց վատանալ: Անձամբ ես ուզում էի նվնվալ և լաց լինել, բայց դիմացա: Տիգրանի հարցին, թե՝ «Արաքս, լա՞վ ես», պատասխանեցի ՝ «Այո, ամեն ինչ կարգին է», բայց շարունակեցի լուռ տառապել և տագնապել»․ իր զգացողությունների մասին խոսելիս կիսվեց Արաքս Հովակիմյանը։ 

 Վերելքի օրը

Կեսգիշերին սկսում ենք քայլքը դեպի գագաթ։ Գիշերը երկար էր, ինչպես նկարագրում են մասնակիցները՝ անվերջանալի և ցուրտ։ Բայց լուսաբացին մեզ սպասում էր Գիլմանի կետից բացվող լուսաբացը։ Սա առաջին գագաթն էր 5685 մ բարձրության վրա և հիշարժան պահերց մեկը խմբի համար։ Աստղիկ Բաբալարյանը պատմում է․ «Հասնելով Գիլմանի կետին՝ իմ գագաթ չհասնելու անհանգստությունն անցավ։ Հասկացա, որ կհասնեմ անպայման, պտտվեցի ու այդ պահին կարողացա լիարժեք նայել արևածագին, որն աննկարագրելի սիրուն էր»։ Անի Հակոբյանը հիշում է, որ դեպի գագաթ ճանապարհն իր համար մի փոքր դժվար եղավ։ Ռեֆլեքսները դանդաղել էին։ Ինքն իրենից պահանջում էր արագ քայլել, բայց ապարդյուն` քայլում էր դանդաղ։  

վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարոյի գագաթին

Եվս մի քանի ժամ քայլելուց հետո մեր խումբը կանգնած էր Աֆրիկայի ամենաբարձր կետի՝ Կիլիմանջարոյի գագաթին  (5895մ): Շատերի երազանքի ճանապարհն արդեն հաղթահարված էր։ «Իմ հույզերը հասնում էին անհանգստությունից, վախից, վայրի հոգնածությունից, մինչև էյֆորիայի։ Ես երջանկություն էի զգում և անսահման երախտագիտությամբ էի լցված մեր ուղեկցորդների և Կիլիի հանդեպ, որ մեզ  թողեց իր գագաթին հասնել». հենց այսպես է իր զգացողությունները նկարագրում Արաքս Հովակիմյանը, ում մտքերը կիսում են նաև վերելքի մյուս մասնակիցները։

Արաքս Հովակիմյանը մեր ուղևորության մասին նաև հետաքրքիր հոդված է գրել, որտեղ պատմել է իր սեփական փորձի և զգացողությունների մասին։ Այն կարող եք կարդալ անցնելով հետևյալ հղումով։

Վայրէջքը և հավաստագրերի հանձնումը

Գագաթին մոտ 40 րոպե մնալուց հետո սկսեցինք վայէջքը՝ մեզ հետ բերելով սեփական ուժերի նկատմամբ հավատ և որ պետք չէ թերագնահատել բնության և սեփական օրգանիզմի հնարավորությունները: Միջանկյալ ճամբարում մեզ սպասվում էր տոնական ճաշ: Ճաշից հետո պորտերները շնորհավորեցին մեզ բարձրանալու կապակցությամբ և սկսեցին երգել ու պարել: Պետք է նշել, որ այս ուղևորության հաջողությունը նաև մեզ ուղեկցող անձնակազմի և պորտերների շնորհիվ էր, ովքեր ողջ ճանապարհին իրենց ուսերին տանում էին խմբի բեռները: Ճանապարհի գրեթե ողջ ընթացքն  անցել է տեղացիների դրական  երգերի ուղեկցությամբ և այդ էներգիան, իհարկե,  փոխանցվում էր նաև մեզ: 

Մարանգու անցակետում տեղի ունեցավ խմբի հավաստագրերի հանձնման հատուկ արարողությունը: Խմբի յուրաքանչյուր մասնակցին ուղեկցող անձնակազմը երգելով ու պարելով փոխանցեց հավաստագրերը և շնորհավորեց Կիլիմանջարոյի գագաթ հասնելու կապակցությամբ:

Կիլիմանջարոյի գերմարդիկ՝ պորտերները

Գաղտնիք չէ, որ մեծ վերելքների ժամանանակ լեռնագնացների հիմնական բեռը մեծամասամբ իրենց վրա են կրում կենդանիները (ձիեր, ջորիներ): Թեև Կիլիմանջարոն հայտնի լեռնային ուղղություն է, սակայն երկրի սոցիալական ծանր պայմանները ստիպում են մարկանց կատարել այդ աշխատանքը: Տեղացի պորտերները ողջ ճանապարհն անցել են մեզ հետ՝ իրենց ուսերին կրելով մինչև 40 կգ բեռ: Մեզանից յուրաքանչուրն ուներ իր անձնական պորտերը: Վերելքի ընթացքում հասկացանք, որ նրանք միայն բեռնակիրներ չեն:

վերելք Կիլիմանջարո

վերելք Կիլիմանջարո

Ողջ ճանապարհի ընթացքում նրանք հոգում էին մեր անվտանգության և հարմարավետության մասին: Արշավի ողջ ընթացքն ուղեկցվում էր մեր պորտերների ուրախ երգերով: Սառը և տագնապ առաջացնող գիշերարային վերելքի ժամանակ պորտերների ոգեշնչող երգերը իրական  փրկություն էին մեզ համար: Խոսելով Կիլիմանջարոյի մասին Հրաչուհի Այվազյանը վստահեցնում է. «Պրոտերների և ուղեկցորդների աջակցության շնորհիվ է, որ մարդկանց մեծ մասը հասնում է գագաթ: Երբ ճանապարհին մասնակիցներից որևէ մեկը չի կարողանում բարձրանալ, նրանք ամեն բան անում են օգնելու և ոգեշնչելու համար:Անհրաժեշտությա դեպքում իրենց վերնահագուստն ու ձեռնոցներն են տալիս մասնակիցներին։ Ուղեկցորդներից մեկը նույնիսկ իր կոշիկները տվեց մասնակիցներից մեկին, ով որոշել էր դադարեցնել ճանապարհը՝ անհարմար կոշիկների պատճառով»: 

Կիլիմանջարո

Վերելք Կիլիմանջարո

Կարևոր է նշել, որ պորտերների աշխատանքային իրավունքները կարգավորում է Կիլիմանջարոյի բեռնակիրների աջակցության ասոցացինան: Խմբի յուրաքանչյուր անդամ պարտավոր էր թողնել 250-300 դոլլար թեյավճար: Ճանապարհորդության վերջում հասկացանք, որ իրենց աշխատանքն ավելին արժե, քան սահմանված գինը: 

“Kilimanjaro, hakuna matata”. Կիլիմանջարոյի երգը

Them Mushrooms խմբի  “Jambo Bwana” երգը դարձավ Կիլիմանջարոյի մեր վերելքի երաժշտական խորհրդանիշը: Այս ուրախ ու էներգիայով լի երգը, որը սուահիլի լեզվով նշանակում է «Բարև, պարոն»: Երգը տեղացի ուղեկցորդների և պորտերների կողմից հնչում էր ողջ վերելքի ընթացքում: “Jambo bwana” երգը մեզ հետ բերել ենք որպես «հուշանվեր»: Երգի մեղեդիները միանգամից տեղափոխում են Կիլիմանջարո, հիշեցնելով այս ֆանտաստիկ ուղևության ամենավառ պահերը:  

Ահա երգի կրկներգը:

Jambo, jambo Bwana (Բարև, բարև պարոն)

Habari gani (ինչպե՞ս ես)

Mzuri sana (շատ լավ )

Wageni, mwakaribishwa (Օտարերկրացիներ, բարի գալուստ)

Kilimanjaro, hakuna matata (Կիլիմանջարո, խնդիր չկա)

Աֆրիկյան սաֆարին, մենք և Մասսայի ցեղը

Կիլիմանջարոյի մեր արկածային ճանապարհորդությունն ավարտեցինք անմոռանալի ուղևորությամբ դեպի Տարանգիրե ազգային պարկ: Սաֆարին տվեց եզակի հնարավորություն՝ մոտիկից տեսնելու Տանզանիայի կենդանական աշխարհը: Բացառիկ հնարավորություն ունեցանք  այցելել աֆրիկյան Մասսայի ցեղի ներկայացուցիչներին։

Այցը լիովին այլ աշխարհ էր՝ արտասովոր և հարուստ մշակույթով և երաժշտությամբ։ Չնայած ժամանակակից քաղաքակրթության զարգացմանը՝ նրանք գրեթե ամբողջությամբ պահպանել են իրենց ավանդական կենսակերպը: Այս յուրահատուկ այցելությունը մեզ հնարավորություն տվեց ծանոթանալ նրանց ավանդույթների ու առօրյայի հետ՝ զգալով Մասսայի ցեղի արտասովոր կապը բնության հետ։

Կիլիմանջարոն 2-րդ անգամ էլ մեզ թույլ տվեց հասնել իր գագաթին: Այս ֆանտաստիկ ճամփորդությունը կարևոր փորձառություն էր մեր ակումբի և իր մասնակիցների համար: Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ բարձունքներ հաղթահարելը միայն ուժի մասին չէ. այն  հաստատակամության, միասնության և ոգեշնչման ճանապարհ է։ 

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արտագնա տուրեր

Արարատ 2027

Վերելք Արարատ 2027

Արարատ 2027

Վերելք Արարատ / 6-օրյա ծրագիր

Չիմբորասո

Չիմբորասո. Երկրի կենտրոնից ամենահեռու կետը

Կիլիմանջարո

Վերելք Կիլիմանջարո

Թուբկալ լեռ

Մարոկկո / Վերելք Թուբկալ լեռ և Սահարա

Սվանեթ

Սվանեթ․ աշտարակներից մինչև սառցադաշտեր

Բալկաններ

Բալկաններ․ 3 երկիր, 3 գագաթ

Կազբեկ

Վերելք Կազբեկ լեռ 2026

Վերելք Էլբրուս

Վերելք Էլբրուս

Վերելք Մոնբլան

Վերելք Մոնբլան 2026

2026 թվականի հուլիսին իրականացնելու ենք վերելք Մոնբլան լեռ (4810 մետր): Այն Ալպերի ամենաբարձր գագաթն է: Ֆրանսիայի և Իտալիայի սահմանին տեղակայված այս լեռը համարվում է լեռնագնացության հայրենիքը։ Հենց այս գագաթն են բարձրացել 2 համարձակ լեռնագնացներ 1786 թվականի օգոստոսի 8-ին, որից հետո սկսվել է ձևավորվել լեռնագնացության պատմությունը ժամանակակից Շամոնիի (Ֆրանսիա) տարածքում։ Այսօր Մոնբլանը համարվում է ալպինիզմի ծննդավայրը:

Վերելք Մոնբլան

Վերելք Մոնբլան

Վերելքի լավագույն ժամանակը համարվում է հունիսի վերջից, մինչև սեպտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածը։Այս ընթացքում եղանակն ավելի տաք և կայուն է։ Ամռանը Շամոնիում ջերմաստիճանը կարող է հասնել +25°C և ավելի, սակայն բարձրության ավելացման հետ այն զգալիորեն նվազում է։ 3800 մ բարձրության վրա գիշերային ջերմաստիճանը կարող է հասնել -20°C, իսկ գագաթին այն սովորաբար տատանվում է -5°C -10°C-ի սահմաններում։ Մոնբլանն ամբողջ տարին պատված է ձյան շերտով։ 

Արշավի տևողությունը՝ 8 օր

Արշավի ամսաթիվը՝ 12-19․07․2026

Օր 1։  Ժնև – Շամոնի

Մեր առաջնային հանդիպման վայրը կլինի Ժնևը։ Այնուհետև կմեկնենք Շամոնի տրանսֆերով, որը ներառված է ճամփորդության արժեքի մեջ:  Այստեղ մեր ուղեկցորդը կստուգի մասնակիցների գույքը։

Շամոնի

Շամոնի

Ճանապարհին կհիանանք Ալպյան լեռների շքեղ տեսարաններով։ Տեղավորվելուց հետո կհանդիպենք ուղեկցորդի հետ՝ քննարկելու առաջիկա արկածները, ծանոթանալու միմյանց հետ և նախապատրաստվելու վերելքին։

Օր 2։  Ալբերտ 1 կացարան – Լե Տուր սառցադաշտ

Առավոտյան կուղևորվենք բոլոր անհրաժեշտ պարագաները վարձակալելու: Այնուհետև ճոպանուղով կբարձրանանք դեպի Լե Տուր սառցադաշտ, որտեղից կմեկնարկի մեր վերելքը դեպի Ալբերտ 1 կացարան (2700 մ)։

Վերելք Մոնբլան

Վերելք Մոնբլան

Հասնելուց հետո հրահանգիչը կանցկացնի դասընթաց, որի ընթացքում կսովորենք քայլել սառցաձնային ռելիեֆով՝ օգտագործելով սառցահատ և կատվիկներ: Օրվա ավարտին կմնանք Ալբերտ 1 ճամբարում, որտեղ կվայելենք լեռնային գիշերվա անդորրը։

Օր 3։ Տետ Բլանշ (Tête Blanche)

Օրվա առաջին կեսին կշարունակենք սառույցի վրա մարզումները, ամրապնդելով նախորդ օրվա ձեռք բերած հմտությունները։ Այնուհետև կսկսենք մեր քայլարշավը դեպի Տետ Բլանշ (3520 մ)։ Այս վերելքը մեզ հնարավորություն կտա ոչ միայն փորձարկել մեր ֆիզիկական պատրաստվածությունը, այլև վայելել Շամոնիի լեռների անկրկնելի տեսարանները։ Օրվա ավարտին կվերադառնանք Շամոնի:

Վերելք Մոնբլան

Վերելք Մոնբլան

Օր 4։ Նախապատրաստում

Այս օրը լիովին կնվիրենք մարզումներին՝ հղկելով մեր տեխնիկական հմտությունները և պատրաստվելով առաջիկա փորձություններին։

Շամոնի

Շամոնի

Օր 5։ Գուտե (Goûter) լեռնային կացարան (3817 մ)

Մեր օրը սկսվում է Լեզ Ուշ գյուղից, որտեղից ճոպանուղով կբարձրանանք դեպի վեր՝ վայելելով ալպերի շքեղ տեսարանները։ Այնուհետև լեռնային տրամվայով կշարունակենք դեպի Nid d’Aigle կայարան (2372 մ)։ Այստեղից կմեկնարկենք մեր արշավը դեպի Տետ Ռուս (3167 մ):

Վերելք Մոնբլան

Վերելք Մոնբլան

Կարճ դադարից հետո կշարունակենք մեր վերելքը՝ շարժվելով դեպի Գուտե կացարան (3817 մ)։ Այս հատվածը ավելի բարդ ու խոչընդոտներով լի կլինի, սակայն փորձառու ուղեկցորդների օգնությամբ կհաղթահարենք լեռնային մարտահրավերները։ Օրվա ավարտին կհասնենք Գուտե ապաստարան, որտեղ էլ կգիշերենք։

Օր 6։ Վերելք Մոնբլան (4810 մ)` Ալպերի ամենաբարձր կետը

Բազում սպասումներից հետո, մենք վերջապես սկսում ենք վերելքը դեպի Մոնբլանի գագաթ (4,810մ)։ Վերելքի միջին տևողությունը 4-6 ժամ է: Կարճատև դադարից հետո սկսում ենք իջնել դեպի Գուտե ճամբար։ Այնուհետև շարունակում ենք ճանապարհը դեպի Տետ Ռուս: Վերջին հատվածում՝ Տետ Ռուս-ից դեպի Nid d’Aigle տրամվայի կայարան: Շատ խմբերի հաջողվում է նույն օրը վերադառնալ Շամոնի, եթե ֆիզիկական վիճակը թույլ է տալիս։

Վերելք Մոնբլան

Վերելք Մոնբլան

Վերելք Մոնբլան
Վերելք Մոնբլան
Վերելք Մոնբլան
Վերելք Մոնբլան
Վերելք Մոնբլան
Վերելք Մոնբլան

Օր 7։ Պահեստային օր

Եթե եղանակային պայմանները կամ այլ հանգամանքներ մեզ ստիպեն հետաձգել կամ փոփոխել մեր պլանները, մենք կունենանք պահեստային օր։ Եթե լրացուցիչ ժամանակ մնա, այն կանցկացնենք Շամոնիի գեղեցիկ անկյունները բացահայտելով՝ վայելելով հանգիստը լեռնային արկածներից հետո։

Շամոնի

Շամոնի

Կայցելնեք լեռնագնացության թանգարան, տեղական խանութներ և կվայելենք Շամոնիի յուրահատուկ մթնոլորտը: Օրվա վերջում կիջնենք Շամոնիի բնակավայր, որտեղ միասին կնշենք մեր արշավախմբի հաջող ավարտը՝ կիսվելով տպավորություններով և վայելելով վերջին երեկոն այս հիասքանչ վայրում։

 

Օր 8։ Վերադարձ

Կվերադառնանք Ժնև և կուղևորվենք դեպի Հայաստան։ Ինքնաթիռի տոմսերը ցանկալի է վերցնել օրվա երկրորդ կեսով։

Ճամփորդության արժեքը՝

4 մասնակցի դեպքում՝ 2500 € (համարժեք դրամ)

3 մասնակցի դեպքում՝ 2800 € (համարժեք դրամ)

Արժեքը ներառում է՝

  • Ժնևի օդանավակայանից դեպի Շամոնի և հակառակ ուղղությամբ տրանսֆեր
  • Լեռնային ուղեկցորդի ծառայություն 
  • Լրացուցիչ լեռնային ուղեկցորդի ծառայություն բուն վերելքի ժամանակ  (1 ուղեկցորդ` 2 մասնակիցների համար)
  • 4 գիշեր Շամոնիի հովտում գտնվող հարմարավետ ապարտամենտներում (երկու սենյականոց բնակարան, 4-5 հոգի միաժամանակ, առկա են լոգարան, խոհանոց, ինտերնետ) 8-օրյա ծրագրի շրջանակներում։
  • Տեղավորման արժեքը Լե Տուր, Տետ Ռուս և Գուտե լեռնային ապաստարաններում
  • Լեռնային տրամվայ դեպի Մոնբլանի ստորոտ։
  • Ճոպանուղի դեպի Լե Տուր սառցադաշտ
  • Վրանների վարձույթ (եթե վերելքը սկսվում է Տետ Ռուս ապաստարանից)
  • Խմբային հատուկ սարքավորումներ (պարաններ, սառցահատ և այլն)
  • Նախապատրաստման խորհրդատվություն՝ սարքավորումների, ավիատոմսերի և ծրագրի առանձնահատկությունների վերաբերյալ 
Վերելք Մոնբլան

Վերելք Մոնբլան

Արժեքը չի ներառում՝

  • Ինքնաթիռի տոմսեր
  • Վիզա
  • Սննդի ծախսեր Շամոնիի հովտում բնակության ընթացքում՝ մոտ 15 €/օր (եթե պատրաստում եք ինքնուրույն), ծրագրի ողջ ընթացքում՝ 100-150 €։
  • Սնունդ Ալբերտ 1, Տետ Ռուս և Գուտե ապաստարանների սրճարաններում՝ ընդհանուր 120-150 € (ապաստարաններում հնարավոր է նաև ինքնուրույն պատրաստել սնունդ)։
  • Լրացուցիչ գիշեր Գուտե (70€) կամ Տետ Ռուս կացարաններում (60€)
  • Թեյավճար ուղեկցորդին (առաջարկվում է 50 €` յուրաքանչյուր մասնակցից)
  • Անձնական սարքավորումներ վերելքի համար
  • Պարտադիր ալպինիստական ապահովագրություն
  • Ծախսեր, որոնք նշված չեն ծրագրում 

Վերելքի համար անհրաժեշտ պարագաների ցանկ

  • 40-45 լիտրանոց ուսապարկ
  • Բարձրալեռնային կոշիկներ՝ 4500-5000 մ բարձրության համար, որոնք ունեն կատվիկներ ամրացնելու հնարավորություն
  • Ավելի թեթև արշավային կոշիկներ 
  • 1 լ ծավալով շիշ կամ թերմոս
  • Ճակատային լապտեր և հավելյալ մարտկոցներ
  • Անհատական դեղատուփ 
  • Լեռնային ակնոցներ՝ 3-րդ կամ 4-րդ կարգի ուլտրամանուշակագույն ճառագայթների պաշտպանությամբ
  • Արևապաշտպան քսուկ և հիգիենիկ շրթներկ՝ 50 spf-ով
Վերելք Մոնբլան

Վերելք Մոնբլան

Վերելքի համար անհրաժեշտ հագուստի ցանկ

  • 1-ին շերտ՝ թերմոներքնազգեստ (վերև և ներքև)
  • 2-րդ շերտ՝ ֆլիսե կամ քամուց պաշտպանող բաճկոն և արշավային տաբատ  
  • 3-րդ շերտ՝ քամուց և ցրտից պաշտպանող ձմեռային բաճկոն և տաբատ
  • Հաստ և միջին հաստության թերմոգուլպաներ
  • Ձեռնոցներ՝ պարտադիր երկու շերտով։ Առաջին շերտ՝ ֆլիսե ձեռնոցներ, երկրորդ շերտ՝ ցրտից պաշտպանող հաստ թաթմաններ 
  • Բաֆ, բանդանա, թեթև և տաք գլխարկ

Բոլոր իրերը նախապես դրեք ջրակայուն տոպրակների մեջ (կամ պոլիէթիլենային տոպրակների մեջ)։ Այսպես դուք կպաշտպանեք ձեր իրերը թրջվելուց՝ տեղումների դեպքում։

Ավելի մանրամասն անհրաժեշտ գույքի և հանդերձանքի մասին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

Տեխնիկական վերելքներներ

Տեխնիկական վերելքներների գույք և հանդերձանք

Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։

Արտագնա տուրեր

Արարատ 2027

Վերելք Արարատ 2027

Արարատ 2027

Վերելք Արարատ / 6-օրյա ծրագիր

Չիմբորասո

Չիմբորասո. Երկրի կենտրոնից ամենահեռու կետը

Կիլիմանջարո

Վերելք Կիլիմանջարո

Թուբկալ լեռ

Մարոկկո / Վերելք Թուբկալ լեռ և Սահարա

Սվանեթ

Սվանեթ․ աշտարակներից մինչև սառցադաշտեր

Բալկաններ

Բալկաններ․ 3 երկիր, 3 գագաթ

Կազբեկ

Վերելք Կազբեկ լեռ 2026

Վերելք Էլբրուս

Վերելք Էլբրուս

Կայեն լեռ

Կայեն լեռ

Բարձրությունը՝ 2194 մետր

Իջևանի լեռնաշղթա

Կոորդինատները` 40.8720075601238, 45.04843615507208

Կայեն լեռը գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևանի լեռներում, Ենոքավան գյուղից 6 կմ հարավ արևմուտք։ Լանջերը ծածկված են մարգագետնային բուսականությամբ, ցածրադիր մասերը՝ նոսր անտառներով, իսկ հարավային լանջերին գերակշռում են հաճարենու անտառները։

Կայեն լեռ

Կայեն լեռ

Կայենի գագաթից բացվում է տեսարան դեպի Խաչաղբյուրի և Սպիտակջրի կիրճերը։ Լեռը երևում է նաև Օկոնավանք տանող ճանապարհից։

Կայեն լեռ
Կայեն լեռ
Կայեն լեռ
Կայեն լեռ
Կայեն լեռ
Կայեն լեռ
Կայեն լեռ
Կայեն լեռ
Կայեն լեռ
Կայեն լեռ
Կայեն լեռ
Կայեն լեռ

Առաջիկա տուրեր

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

 

Վերելք Կայեն լեռ

Վերելք Կայեն լեռ

 

Իրականացնելու ենք էքսպեդիցիոն արշավ դեպի Կայեն լեռ (2194 մ)։ Գտնվում է Տավուշի մարզում: Իջևանի լեռնաշղթայի բարձր գագաթներից է։ Մինչ օրս դեռ ոչ մի արշավախումբ չի եղել Կայեն լեռան գագաթին։ Համացանցում չկան նկարներ ու տեղեկություններ Կայեն լեռան մասին։ Եկեք միասին բացահայտենք Կայեն լեռն ու շրջակայքը։

Արշավը միջինից բարդ է։ Կարող են մասնակցել միայն արշավների փորձ ունեցողներն ու նրանք, ովքեր վստահ են իրենց ուժերի վրա։

Արշավը սկսելու ենք Գետահովիտ գյուղից։

Կայեն լեռ
Կայեն լեռ
Կայեն լեռ
Կայեն լեռ

Երթուղու երկարությունը՝ 22 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1450 մ

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 6։00
Մասնակցության արժեքը` 9 500 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Զանգապաններ

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը – https://bit.ly/3GHAt9H

Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը  վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Առաջիկա տուրեր

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Սմբատաբերդ և Ագարակաձորի կամուրջ

Սմբատաբերդ և Ագարակաձորի կամուրջ

 

Հրավիրում ենք իրականացնել քայլարշավ Վայոց Ձորի մարզում։

Մեր ճամփորդությունը խոստանում է լինել հիշարժան և տպավորիչ։ Օրվա սկզբում կուղևորվենք Եղեգնաձոր քաղաք, որտեղ կիրականացնենք 3 կմ երկարությամբ փոքրիկ քայլարշավ դեպի Ագարակաձորի կամուրջ։ Այն կառուցվել է 13 դարում Արփա գետի վրա և ժամանակին գտնվել է կարևոր առևտրային խաչմերուկի վրա։

Այնուհետև կուղևորվենք Արտաբույնք գյուղ, որտեղից կսկսենք մեր արշավը դեպի Սմբատաբերդ, որը Հայաստանի ամենալավ պահպանված բերդերից մեկն է։ Սմբատաբերդը հանդիսացել է Եղեգիս գյուղաքաղաքի և շրջակա բնակավայրերի կարևորագույն ռազմական հենակետը: Այստեղից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Թեքսարի լեռները։

Ճանապարհին ունենալու ենք կանգառ Եղեգնաձորի ֆուդ կորտում։

Սմբատաբերդ

Սմբատաբերդ

Արշավի երկարությունը՝ 9 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 400 մետր

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը՝ 08։30
Մասնակցության արժեքը` 8 500 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝

Տրանսպորտ
Գիդի ծառայություն

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝

Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):

Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը – https://bit.ly/3GHAt9H

Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Առաջիկա տուրեր

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

 

Սոսի լեռ և Գեղասարի ջրվեժներ

Սոսի լեռ և Գեղամասարի ջրվեժներ

Հրավիրում ենք իրականացնել վերելք դեպի Սոսի լեռ և տեսնել Գեղամասարի ջրվեժները։

Սոսի լեռը Սևանի լեռնաշղթայի բարձր գագաթներից է։ Բարձրությունը 3070 մետր է։ Ողջ ճանապարհին բացվում է հիանալի տեսարան դեպի Սևանա լիճը։

Գագաթից իջնելու ենք այլ ուղղությամբ, որպեսզի տեսնենք Գեղամասարի ջրվեժները։

 Գեղասարի ջրվեժներ

Գեղասարի ջրվեժներ

Գեղամասարի ջրվեժներ
Գեղամասարի ջրվեժներ
Գեղամասարի ջրվեժներ
Գեղամասարի ջրվեժներ

Գեղամասարի ջրվեժների կասկադն իրենից ներկայացնում է միմյանցից ոչ հեռու գտնվող, գահավիժող ու սահանքային ջրվեժներ։


Երթուղու երկարությունը՝ 13 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1000 մետր

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը՝ 8։00
Մասնակցության արժեքը` 9 500 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Զանգապաններ

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը

Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը  վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Տիբեթ և Նեպալ։ Արշավ Կայլասի շուրջ

Տիբեթ և Նեպալ։ Արշավ Կայլասի շուրջ

Հիմալայներում՝ Նեպալից և Հնդկաստանից դեպի հյուսիս ընկած հատվածում է գտնվում հնագույն Տիբեթը։ Տիբեթը շատ հաճախ աշխարհի կտուրն են անվանում և ոչ ապարդյուն․ տեղանքի միջին բարձրությունը 5000 մետրի է հասնում։
Սեպտեմբերի 8-ից 22-ը հրավիրում ենք միանալ մեր ճամփորդությանը և միասին անցնել այս ինքնամաքրման և ինքնաճանաչման ուղին։

Այս խորհրդավոր և կախարդական տեղանքն աշխարհին հայտնի է իր խոր փիլիսոփայությամբ, հոգևոր և մշակութային հարուստ ժառանգությամբ։ Տիբեթի լեռներում տասնամյակներ շարունակ սերունդները ձգտում են խորացնել իրենց հոգևոր գիտելիքները և կապ հաստատել բնության հետ։ Տիբեթը ոչ միայն վայր է, այլև գաղափար՝ ազատության, հանգստության և մտավոր վերելքի խորհրդանիշ։

Մեր ծրագրի հիմնանպատակը Կայլաս լեռան շուրջ արշավն է, որը յուրահատուկ հոգևոր ճանապարհորդություն է։ Հազարավոր ուխտավորներ ամեն տարի անցնում են ավելի քան 50 կիլոմետր երկարությամբ այս ուղին, որը ինքնամաքրման և վերածննդի խորհրդանիշ է։ Մինչ օրս ոչ ոք ոտք չի դրել Կայլասի գագաթին, քանի որ համարվելով սուրբ լեռ և Շիվա աստծո հանգրվանը՝ այն փակ է լեռնագնացության համար։

Օր 1։ Ժամանում Կատմանդու

Երևանից կուղևորվենք Կատմանդու, որտեղ մեր ներկայացուցիչը կդիմավորի մեզ և կուղեկցի հյուրանոց։
Նեպալում ունենալու ենք 4 հագեցած օր, իսկ այդ ընթացքում մեր ներկայացուցիչը կզբաղվի Տիբեթի թույլտվունների հարցով, որը սովորաբար 4-5 աշխատանքային օր է պահանջում։

Նեպալ

Ժամանում Կատմանդու

Օր 2։ Ծանոթություն մշակույթին

Այս օրը կանցկացնենք Կատմանդույում։ Կզբոսնենք քաղաքում, կայցելենք հայտնի Դուրբար հրապարակ: Այնուհետև կուղևորվենք Կապիկների տաճար և օրը կավարտենք աշխարհի ամենակարևոր Բուդդիստական տաճարներից մեկում՝ Պաշուպատինաթում։

Նեպալ

Կատմանդու

Գիշերակացը Կատմանդույում։

Օր 3։ Արշավ Չիսապանիից դեպի Նագարկոտ

Առավոտյան՝ նախաճաշից հետո, Կատմանդուից ճանապարհ կընկնենք դեպի Չիսապանի կոչվող փոքրիկ գյուղ, որտեղից կսկսենք մեր արշավը դեպի Նագարկոտ։ Երթուղու ընթացքում կվայելենք Հիմալայների հզոր տեսարանները։

Նեպալ

Նագարկոտ, Նեպալ

Արշավի տևողությունը մոտ 4-5 ժամ։

Օր 4։ Արշավ Նագարկոտից դեպի Չանգունարայան

Այսօր մեզ համեմատաբար ավելի հեշտ արշավ է սպասվում Նագարկոտից դեպի Չանգունարայան։ Սակայն տեսարանները չեն հիասթափեցնի, կրկին շրջապատված ենք լինելու Հիմալայներով։

Նեպալ

Նագարկոտ, Նեպալ

Արշավից հետո կվերադառնանք Կատմանդու և կպատրաստվենք Տիբեթյան արկածներին։

Օր 5։ Կատմանդու – Կերունգ (2800մ)

Առավոտյան Կատմանդուից կուղևորվենք դեպի Նեպալի և Տիբեթի սահման, որտեղ մեզ կդիմավորեն մեր Տիբեթյան ուղեկցորդն ու վարորդը։ Բոլոր անհրաժեշտ թղթաբանական հարցերը վերջացնելուց հետո կշարունակենք մեր ճանապարհը դեպի Կերունգ, որտեղ էլ կգիշերենք։

Օր 6։ Ազատ օր Կերունգում – Կլիմայավարժեցում

Քանի որ մեր ճամփորդության ընթացքում միանգամից մեծ բարձրություն ենք հավաքելու և գտնվելու ենք 5000 մետրից վեր, այդ պատճառով այս օրը կանցկացնենք Կերունգում՝ 2800 մետր բարձրության վրա և հնարավորություն կտանք մեր օրգանիզմին պատրաստվել ավելի մեծ բարձրությունների։ 

Տիբեթ

Կերունգ, Տիբեթ

Օր 7։ Կերունգ – Սագա (4350մ)

Այսօր ողջ օրն անց ենք կացնելու ճանապարհին։ Մեքենայով բարձրանալու ենք Գանթուլայի լեռնանցք (5220մ), որն ավելի բարձր է, քան Արարատի գագաթը, այնուհետև իջնելու ենք Սագա գյուղաքաղաք՝ 4350մ, որը դեպի Կայլաս տանող ճանապարհի վերջին ամենամեծ բնակավայրն է, որտեղ կան հյուրանոցներ, սուպերմարկետներ և ռեստորաններ։
Գիշերակացը Սագայում։

Օր 8։ Սագա – Մանասարովար (4500մ)

Առավոտյան կշարունակենք մեր ճանապարհը դեպի Մանասարովար լիճ, որտեղից առաջին անգամ մեզ կերևա Կայլաս լեռը։
Մանասարովարը սուրբ լիճ է համարվում: Այն աշխարհի ամենամեծ քաղցրահամ լճերից մեկն է, տեղակայված է 4583 մետր բարձրության վրա։
Տեղաբնիկ բուդդիստները հավատում են, որ լճում լողալուց մարդ ազատվում է իր մեղքերից, իսկ լճի ջուրը խմելիս ազատվում բոլոր հիվանդություններից։

Տիբեթ

Մանասարովար լիճ, Տիբեթ

Հարկ է նշել, որ Մանասարովարը Տիբեթի 3 սուրբ լճերից մեկն է։

Օր 9։ Մանասարովար – Դարչեն (4600մ)

Առավոտյան Մանասարովարի սուրբ ջրում լեղալուց և հատուկ ծիսակարգի մասնակցելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի Դարչեն, որը Կայլասի բազային ճամբար է համարվում։ 

Տիբեթ

Կայլասի շուրջ, Տիբեթ

Օր 10։ Դարչեն – Դիրապուկ (5100մ)

Այսպիսով սկսում ենք մեր արշավը Կայլասի շուրջ։ Այս եռօրյա հոգևոր ճամփորդությունը խոստանում է հույզերով լի լինել: Ամեն տարի հարյուրավոր հավատացյալներ գույնզգույն տարազներով, աղոթքներ կարդալով անցնում են այս երթուղին։ Որոշ մարդիկ դա անում են սողեսող։ Այո՛, ճանապահին հանդիպում են ուխտագնացներ, ովքեր այս ճանապարհն անցնում են սողեսող, և դա երեք օրվա փոխարեն անում են մոտ մեկ շաբաթվա ընթացքում։

Տիբեթ

Կայլասի շուրջ, Տիբեթ

Այսօր մեր առաջ շատ գեղեցիկ տեսարան է բացվելու դեպի Կայլասի հարավային պատը։ 

Արշավի երկարությունը՝ 17 կմ
Գիշերակացը՝ Դիրապուկ (5100մ)

Օր 11։ Դիրապուկ – Զուտուլփուկ (4900մ)

Այս օրը կարելի է մեր ճամփորդության ամենաբարդ օրը համարել, քանի որ անցնելու ենք ամենաբարձր կետով՝ Դոլմա Լա լեռնանցքով, որի գտնվում է 5630 մետր բարձրության վրա։ Բուդդիստները հավատում են, որ անցնելով այս լեռնանցքով մարդը մաքրվում է իր նախորդ կյանքից և նոր կյանք մտնում, այդ պատճառով շատ հավատացյալներ այստեղ են թողնում իրենց հին շորերը, կամ ինչ-որ անձնական իրեր ի նշան նոր սկզբի։

Տիբեթ

Կայլասի շուրջ, Տիբեթ


Արշավի երկարությունը՝ 22 կմ

Գիշերակացը՝ Զուտուլփուկ (4900մ)

Օր 12։ Զուտուլփուկ – Սագա

Առավոտյան կքայլենք դեպի Դարչեն։ Մոտ 2-3 ժամում անցնելու ենք 10 կմ տարածություն, այսպիսով ավարտելով Կայլասի շուրջ արշավը։ 

Արշավը հեշտ է, բայց պետք է հիշել, որ Դարչենից դեպի Սագա մոտ 7-8 ժամ ճանապարհ է սպասվում ավտոբուսով։ 

Տիբեթ

Կայլասի շուրջ, Տիբեթ

Օր 13։ Սագա – Կերունգ

Այսօր ուղևորվում ենք դեպի Կերունգ։ Ճանապարհը մոտ 4-5 ժամ է տևում։
Գիշերակացը Կերունգում։

Օր 14։ Վերադարձ Կատմանդու

Մոտ 7-8 ժամ ճանապարհից հետո կհասնենք Կատմանդու և կավարտենք մեր ճամփորդությունը։

Էվերեստի բազային ճամբար

Կատմանդու

Օր 15։ Վերադարձ տուն

Հրաժեշտ կտանք Նեպալին և կվերադառնան տուն՝ մեզ հետ տանելով կյանքի հիշողություններ։

Նեպալ

Նեպալ

Մասնակցության արժեքը՝ 2950$

Արժեքը ներառում է՝

  • Տեղացի ուղեկցորդների ծառայությունը
  • Տրանսպորտն ըստ ծրագրի
  • Էքսկուրսիա Կատմանդույում (գիդ և տրանսպորտ)
  • Գիշերակացը և նախաճաշը Կատմանդույում (4 գիշեր)
  • Բոլոր գիշերակացերը Տիբեթում
  • Կայլասի թույլտվությունը
  • Տիբեթի թույլտվությունը
  • Բոլոր պետական ​​և տեղական հարկերը

Արժեքը չի ներառում՝

  • Միջազգային ավիատոմսերը (մոտ 700$)
  • Նեպալի վիզայի արժեքը (ՀՀ քաղաքացիների համար՝ անձը 30$)
  • Ապահովագրությունը
  • Յունեսկո-ի ցանկում գտնվող կոթողների մուտքավճարները (մոտ 20$)
  • Ճաշն ու ընթրիքը 
  • Յակերի ծառայությունը
  • Անձնական ծախսերը 
  • Անձնակազմի թեյավճարները (150$)

Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։

Ծանոթացեք մեր արտագնա տուրերին

Արարատ 2027

Վերելք Արարատ 2027

Արարատ 2027

Վերելք Արարատ / 6-օրյա ծրագիր

Չիմբորասո

Չիմբորասո. Երկրի կենտրոնից ամենահեռու կետը

Կիլիմանջարո

Վերելք Կիլիմանջարո

Թուբկալ լեռ

Մարոկկո / Վերելք Թուբկալ լեռ և Սահարա

Սվանեթ

Սվանեթ․ աշտարակներից մինչև սառցադաշտեր

Բալկաններ

Բալկաններ․ 3 երկիր, 3 գագաթ

Կազբեկ

Վերելք Կազբեկ լեռ 2026

Վերելք Էլբրուս

Վերելք Էլբրուս

Աշխարհի ամենաբարձր «7 հրաբուխ» նախագիծ

Աշխարհի ամենաբարձր «7 հրաբուխ» նախագիծ

Ձմեռային Արարատ

Ձմեռային վերելք Արարատ

Մեր ընկերությունը 2014 թ.-ից իրականացնում է վերելքներ Արարատ լեռ: Ամենամեծ թվով մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահել են մեզ։

Այս անգամ առաջարկում ենք իրականացնել երազանքի վերելքը ձմեռային պայմաններում։ Առաջարկը միայն նրանց համար է, ովքեր ունեն 5000+ լեռնային վերելքների փորձ և վստահ են իրենց ուժերի վրա։

Վերելքի օրերը՝ 

 

Օր 1: Երևան – Բայազետ

Անցնելով հայ-վրացական և վրաց-թուրքական սահմանները ուղևորվում ենք դեպի Կարս։ Դեպի Կարս տանող ճանապարհն անցնում է գեղատեսիլ Ծովակ Հյուսիսո լճի կողքով։ Ունենալու ենք կանգառ Ծովակ Հյուսիսո լճի ափին և Կարսում։ Երեկոյան կլինենք Բայազետում։

Գիշերակացը հյուրանոցում:

Օր 2: Առաջին ճամբար

Բայազետի հյուրանոցից մեքենաներով կշարժվենք դեպի մեկնարկի կետ: Հնարավորինս մոտենալով Մասիսին սկսցենք քայլել մինչև 2800 մետրի վրա տեղակայված առաջին ճամբար։ Ծանր իրերը տեղափոխվելու են ձիերով:

Գիշերակացը վրաններում։

Օր 3: Երկրորդ ճամբար

Առավոտյան՝ նախաճաշից հետո, սկսում ենք վերելքն առաջին ճամբարից դեպի երկրորդ ճամբար: Կախված է ձյան շերտից և եղանակային պայմաններից երկրորդ ճամբարի տեղակայման բարձրությունը հստակ կանխորոշել հնարավոր չէ: Այն կարող է լինել 3000-3500 մետր բարձրության վրա։ Ծանր իրերը տեղափոխվում են ձիերով:

Գիշերակացը վրաններում։

Oր 4: Արարատի գագաթ / 5165 մ /

Գիշերը սկսում ենք վերելքը դեպի գագաթ։ Գագաթից վերադառնում ենք ճամբար, հանգստանում ենք, հավաքում ենք իրերը և իջնում մինչև 2200 մ, որտեղից մեքենաներով ուղևորվում ենք դեպի Բայազետ:

Օր 5: Բայազետ – Երևան

Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Կարս: Կտեսնենք Առաքելոց եկեղեցին, Կարսի բերդը և Վարդանի կամուրջը:

Վերադարձ Երևան:

Ճամփորդության արժեքը՝ 1150 $ (համարժեք դրամ)

Արժեքի մեջ ներառված է`

• Տրանսպորտը

• Հյուրանոցը

• Սնունդը սարի վրա՝ վերելքի ողջ ընթացքում

• Հյուրանոցի նախաճաշերը

• Հայ և քուրդ ուղեկցորդների ծառայությունները

• Վրանների, ներքնակների, կատվիկների տրամադրումը

• Ձիերի վարձակալությունը

Արժեքի մեջ Թուրքիայի մուտքի վիզան ներառված չէ։ Ցանկության դեպքում այն պատրաստվում է մեր ընկերության կողմից։

ՀՀ քաղաքացիների համար՝ 15 000 դրամ։ Եթե պատրաստվում եք մասնակցել Արարատ լեռան վերելքին, ապա անպայման կարդացեք մեր օգտակար հոդվածները.

Արտագնա տուրեր

Արարատ 2027

Վերելք Արարատ 2027

Արարատ 2027

Վերելք Արարատ / 6-օրյա ծրագիր

Չիմբորասո

Չիմբորասո. Երկրի կենտրոնից ամենահեռու կետը

Կիլիմանջարո

Վերելք Կիլիմանջարո

Թուբկալ լեռ

Մարոկկո / Վերելք Թուբկալ լեռ և Սահարա

Սվանեթ

Սվանեթ․ աշտարակներից մինչև սառցադաշտեր

Բալկաններ

Բալկաններ․ 3 երկիր, 3 գագաթ

Կազբեկ

Վերելք Կազբեկ լեռ 2026

Վերելք Էլբրուս

Վերելք Էլբրուս

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

«Հայկական աշխարհագրական նախագծի» (Armenian Geographic) ղեկավար Տիգրան Վարագը Mediamax-ի հետ զրույցում պատմել է Արարատի գագաթ կազմակերպվող վերելքների մասին, որոնց մասնակիցների կյանքը «փոխվում է 5165-ով»:

Արարատի վերելքից հետո մասնակիցների հետ անց ենք կացնում հարցազրույցներ, որոնք վերածում ենք հոդվածների: Այդ հոդվածներում մարդիկ կիսվում են իրենց փորձով, հույզերով և խորհուրդներով: Արարտվածների հոդվածներին կարող եք ծանոթանալ ստորև՝

Այս ամառ բարձրանում ենք Արարատ

Դիանա Թավադյան

Արարատի գագաթին՝ երազանքից իրականություն

Աննա Աբրահամյան/ Արարատվածներ

Արարատը՝ հավերժական սեր

Արարատվածներ / Անի Թովմասյան

Երազանքի կանչով դեպի Արարատ

Արարատվածներ / Ռազմիկ Ահարոնյան

Արարատը սկսվում է երազանքից

Արարատվածներ / Հայկ Գալստյան

Երազանքից մինչև իրականություն

Արարատվածներ / Սոնա Վարդանյան

Արարատն ապացուցեց, որ այն պարզապես սիմվոլիկա չէ

Արարատը կարծես մի երազ լինի

Արարատվածներ / Նարե Մկրտչյան

Արարատը սարի, մարդկանց ու սիրո մասին է

Արշավ Դրախտիկից Կալավան

Արշավ Դրախտիկից Կալավան

 

Իրականացնելու ենք արշավ Արեգունու լեռներով՝ Հայաստանի ամենագեղեցիկ երթուղիներից մեկով։

Արշավը սկսելու ենք Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղից և սարերով հասնելու ենք Տավուշի մարզի Կալավան գյուղ։
Արշավի սկզբում երթուղին անցնում է ալպիական մարգագետիններով և ավարտվում տավուշյան անտառներով։

Երթուղու երկարությունը՝ 17 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 300 մետր

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 07։30
Մասնակցության արժեքը` 9 000 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը – https://bit.ly/3GHAt9H

Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին
հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։

Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Էջ 24 / 105«‹2223242526›»

armenian_geographic

Adventure Travel Company
From first step to worldwide expeditions
☎️ +37443 00 5165 (Telegram, WhatsApp)
Check out our upcoming events below

2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ: Վ 2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ:
Վերելքի օրերն են`
• 26.07-01.08
• 01.08-07.08
• 07.08-13.08 (6-օրյա ծրագիր)
• 16.08-22.08
• 22.08-28.08
Ամենամեծ թվով մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահել են մեզ: Ամրագրիր վերելքդ հիմա:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն տանն ես:
Կիրակի` 25.10.26 Գնում ենք վայելելու տավուշյան գե Կիրակի` 25.10.26
Գնում ենք վայելելու տավուշյան գեղեցիկ գույներն ու քայլելու Երեք բազեների արահետով:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։ 2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։
Այս նոր և բացառիկ ճամփորդության շրջանակում բարձրանալու ենք երեք երկրների երեք ամենաբարձր գագաթները։
📩Մանրամասների համար թող մեկնաբանություն կամ գրիր մեր էջին:
⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պ ⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պարզապես ուղևորություն։ 
Հայտնի մարդկանց մտքերը ճամփորդությունների, նոր բացահայտումների ու լեռների մասին։
🥾Join our upcoming hikes 📌On Saturday - 24․10․26 🥾Join our upcoming hikes
📌On Saturday - 24․10․26 
From Goshavank to Khachardzan
Length of the route: 16 km
Altitude gain: 500 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9 500 AMD per person
—————————————————
📌On Saturday - 24․10․26 
Ascent to Mt. Ara from the Northern Route 
Length of the route: 17 km
Altitude gain: 900 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:00 AM
Price: 9000 AMD per person
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Ascent to Mt. Vitasar 
Length of the route: 22 km
Altitude gain: 1200 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 06:30
Price: 9 500 AMD 
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Three Hawks’ Trail 
Length of the route: 15 km
Altitude gain: 650 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9500 AMD per person
—-——————————————————
📌On October 30 - November 1 
Ascent to Mt. Gombak 
Length of the route: 16 km
Altitude gain: 1700 m 
Meeting point: Komitas ave., “Yerevan City” supermarket
Meeting time: 07:30 AM
Price: 38 000 AMD per person
—————————————————-
📌Ararat 2027 
From July to August
📩For booking as well as for all the questions you can write us or call: 043 00 5165
Շաբաթ` 24.10.26 Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնո Շաբաթ` 24.10.26
Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնում է անտառային գեղեցիկ արահետով:
📩Այս աշնանային արշավին միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
The last day in Nepal. Exploring Kathmandu. The last day in Nepal. Exploring Kathmandu.
🏔️Խոսում են մեր ուղեկցորդները @arpiatou-ն պատմում 🏔️Խոսում են մեր ուղեկցորդները
@arpiatou-ն պատմում է, թե ինչպես ընտրել ճիշտ արշավային ձեռնափայտեր և ինչպես օգտագործել դրանք, որպեսզի արշավն ավելի հեշտ դառնա։ 🥾
Follow on Instagram
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu
[email protected]    +374 43 00 51 65
    FacebookInstagramYoutube
© 2012–2026 Armenian Geographic
Scroll to top Scroll to top Scroll to top