• Link to Facebook
  • Link to Instagram
  • Link to Youtube
[email protected]    +374 43 00 51 65
Armenian Geographic - ArmGeo.am
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu
Արարատվածներ / Կարինե Բաբայան

Արարատը թույլ չի տալիս իրենից հեռանալ

Արարատ բարձրանալու երազանքս ձևավորվել է դպրոցական տարիներին, բայց հեռու և անհաս էր թվում։ Երբ սկսեցի արշավել, ավելի ամրապնդվեց ցանկությունս և այս տարվա սկզբին որոշեցի, որ Արարատ բարձրանալու ժամանակն է։ 

Արարատվածներ / Կարինե Բաբայան
Արարատվածներ / Կարինե Բաբայան
Արարատվածներ / Կարինե Բաբայան
Արարատվածներ / Կարինե Բաբայան

Վերելքն ավելի վախեցնող ու բարդ էր թվում։ Բայց մենք էինք ու մեր լեռները։ Արարատի ու մարդկանց էներգիաներն այնքան դրական մթնոլորտ էին ստեղծել, որ խաղաղ և միասնական բարձրացանք։ Ամբողջ ընթացքը վայելել եմ։

Արարատից հեռանալը շատ բարդ էր

Մինչ վերելքը ոչ հստակ պատկերացումներ ունեի Արարատի մասին: Այն ինձ մոտ ասոցացվում էր այս բառերի ու արտահայտությունների հետ. վեհ, պատմական սար, հայության խորհրդանիշ, նաև միստիկ լեռ, Նոյան տապան, մասունքներ։ Վերելքից հետո էլ դեռ հստակ չեն պատկերացումներս: Երևի տատիկի եմ հիմա նմանեցնում, որին լավ չէիր ճանաչում, բայց նա քեզ միշտ հետևում ու սիրում էր։ Ու երբ հայտնվեցինք այն կողմում, մեզ մեծ ջերմությամբ և սիրով շրջապատեց… հեռանալը շատ բարդ էր։

Պետք է լսել երազանքի ձայնը ու գնալ նրա հետևից

Ինձ համար կարևոր էր հաղթահարել վախը և գրանցվել վերելքին։ Եթե կա ցանկություն, երազանք, պետք է գնալ այդ ուղղությամբ…այս միտքը օգնում էր շրջանցել ընթացքում առաջացած դժվարությունները։ Խնդիրները կհաղթահարվեն քայլ առ քայլ։

Արարատվածներ / Կարինե Բաբայան

Արարատվածներ / Կարինե Բաբայան

Ճանապարհին հիշում էի Արմեն Մովսիսյանի երգից այս հատվածը՝ «Սարեն հովիկ կուգա, Լաո, ծաղիկ ես, մըր էրգրեն ձենիկ կուգա, Լաո, տաղիկ ես»։

Արարատի գագաթին ինձ կբնութագրեմ երջանիկ բառով

Դեռ չեմ հասցրել վերլուծել, թե ինչ փոխեց Արարատն իմ կյանքում, բայց այն ավելի ուժեղ դարձրեց ինձ և սովորեցի ավելի շատ ինքս ինձ վստահել։ Արարատը կարող եմ նկարագրել այս բառերով. սեր, արցունքներ ու ներդաշնակություն։

Ես միշտ Արարատի մոտ եմ

Երբ փոքր քայլերով բարձրանում էինք վերև, լուսինը մեր գլխավերևում էր: Շատ մեծ ջերմություն զգացի՝ մարդկանց, Արարատի, լուսնի ջերմությունը։ Բոլորն այդ պահին ունեին մի նպատակ` գագաթն էր: Ես զգացի, թե ինչքան կապված ենք մենք իրար և Արարատին։ Մարդկանց, ովքեր շատ-շատ էին դժվարանում, գագաթ էր բարձրացնում հենց այդ կապն Արարատի հետ։

Արարատվածներ / Կարինե Բաբայան
Արարատվածներ / Կարինե Բաբայան
Արարատվածներ / Կարինե Բաբայան
Արարատվածներ / Կարինե Բաբայան

Նորից կցանկանամ գագաթ բարձրանալ, որովհետև այնտեղից բացվող տեսարանն այդպես էլ չտեսանք։ Իմ երազանքի ճանապարհը լուսավոր էր և ես հիմա էլ Արարատի մոտ եմ։ 

Կարինե Բաբայան

Վերելք Արարատ

Վերելք Արարատ լեռ 2025

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

 

Արարատվածներ / Մանյա Մարտիրոսյան

Արարատը կտավ է, որ միշտ հետևել է մեզ ճանապարհներից 

Արարատ բարձրանալու որոշումն այդքան էլ դժվար չենք կայացրել, Ֆելիքսը՝ ամուսինս, արդեն փորձ ուներ, մենք էլ վաղուց արշավում ենք ու վերելքի մասին լիքը պատմություններ էինք լսել ընկերներից։ Բայց որոշումից հետո նախապատրաստական պարապմունքներ ու ավելի ակտիվ արշավներ ենք ունեցել, որ ամբողջ ճանապարհը վայելենք ու ֆիզիկապես չտանջվենք։ Ես էլ երկընտրանքի առաջ էի՝ Արարատ, թե այլ ճամփորդություն, բայց երբ հասա գագաթ, հասկացա, որ Արարատ բարձրանալս ամենաճիշտ որոշումն էր։ Կարելի է ասել՝ ես, ի տարբերություն մյուսների, մի ուղեկցորդ ավել ունեի՝ Ֆելիքսը։ 

Արարատվածներ / Մանյա Մարտիրոսյան

Արարատվածներ / Մանյա Մարտիրոսյան

Ամեն նման ճամփորդությունից էլ ավելի ենք «ընտանիք» դառնում

Արշավելուց սիրում եմ միշտ մտերիմ մարդու հետ լինել, գոնե մեկի, հատկապես Ֆելիքսի, իսկ երբ ցանկանում եմ առանձնանալ, հանգիստ ու աննկատ հետ եմ մնում,  բայց Արարատն ուրիշ էր, էնտեղ մտերիմները նոր-նոր են սկսում ձևավորվել, ու արդեն մտերիմ մարդիկ էլ ավելի հարազատ են դառնում։ Ես ու Ֆելիքսն էլ ամեն նման ճամփորդությունից ավելի «ընտանիք» ենք դառնում։

Զուգընկերոջ հետ ճամփորդելն էլ ավելի պարտավորեցնող է, որովհետև միայն քեզ համար չես պատասխանատու։ Արշավի մեջ էլ շատ կենցաղ կա՝ հատկապես գիշերայինների դեպքում, երբ նախապատրաստական գործը կիսում եք ու հետո իրար շնորհակալություն ասում կամ մեղադրում, որ մյուսն իր գործը կիսատ կամ լավ էր արել)):

Հրաչի խոսքերն առաջ մղող ուժ են սարերում ու կյանքում

Արարատի վերելքը պատկերացնում էի երևի այնպիսին, ինչպիսին եղավ…մի բան էլ ավել եղավ։ Գիշերը, երբ պետք է բարձրանայինք գագաթ, մեր ընկեր ու ուղեկցորդ Հրաչը մի քանի խորհրդով էր կիսվում: Արդեն դեպի գագաթ տանող ճանապարհին հիշում էի Հրաչի այս խոսքերը, որ կարծում եմ միայն սարերի ու ձորերի համար չէ, ասում էր՝ «Հիշե’ք, լույսը բացվելու է, ուղղակի առաջ հրեք ձեզ ու քայլեք»։ 

Արարատվածներ / Մանյա Մարտիրոսյան
Արարատվածներ / Մանյա Մարտիրոսյան
Արարատվածներ / Մանյա Մարտիրոսյան
Արարատվածներ / Մանյա Մարտիրոսյան

Արարատում երկարատև հիշողություններ ենք հավաքել

Ամենագեղեցիկը միասին վերելքի ամբողջ ճանապարհն անցնելն է: Տեսնելը, թե զուգընկերդ ինչպես է շփվում բնության հետ, մարդկանց հետ: Ե՞րբ է ուզում մենակ քայլել, ինչի՞ց է ուզում խոսել, կամ ի՞նչ սիրունություններ է տեսնում։ Նաև երկարատև հիշողություններ են հավաքվում դրանցից, որոնք թոռներին պատմելու դրվագներ են։ Իսկ Արարատն ուղղակի ֆանտաստիկ էր։ 

Մասիսը միշտ Սիսի կողքին էր

Քանի որ սա իմ առաջին ճամփորդությունն էր դեպի Արևմտյան Հայաստան ևս, ես Արարատը տեսա նաև մյուս կողմից։ Մինչ այդ ինձ համար Մասիսը միշտ Սիսի կողքին էր ու աննկարագրելի, անհասանելի մի բան։ Ես ինչ հետ եմ վերադարձել, դեռ Մասիսին Հայաստանի կողմից չեմ նայել: Վախենում եմ, ուզում եմ դեռ հիշեմ էնպիսին, ինչպիսին թողել ու եկել եմ. երևի հենց աչքս բարձրացնեմ ու նայեմ, շատ ուրիշ բաներ էլ կզգամ։ Ի դեպ, առաջ ծեր մարդ էի պատկերացնում Արարատին, հիմա ինձ համար երիտասարդ աղջիկ է, երևի ընկերացել ենք։

Արարատվածներ / Մանյա Մարտիրոսյան

Արարատվածներ / Մանյա Մարտիրոսյան

Ֆելիքսի «դու կարող ես»-ները դժվարությունները հաղթահարելու բանալիներից էին

Չեն եղել առանձնակի դժվարություններ: Ամենամեծը երևի այն էր, որ հասանք հատվածը, որտեղ լուսադեմին Մասիսի ստվերը պետք է տեսնեինք, բայց եղանակը թույլ չտվեց: Իսկ մենք սպասում էինք այդ պահին՝ որպես մեր ճամփան կիսող մի բան։ Վանա լճում լողալու ցանկությունն էր դժվարություններս հաղթահարելու բանալիներից մեկը, իսկ եթե անկեղծ, Ֆելիքսի «դու կարող ես»-ները ևս։ Մեզ Արարատի գագաթին կարող եմ բնութագրել «ընտանիք» կամ «լավ ես, չէ՞» (սա ամեն պատեհ-անպատեհ պահի իրար հարցնում էինք) բառերով։

Ճանապարհին մտքիս անդադար «Բինգյոլը» ու Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» երգերն էին, գագաթին Scorpions-ի «Wind of Change»-ը եկավ-գնաց երևի եղանակով պայմանավորված։

Արարատն ուղղակի սար չէ

Ինձ թվում է 5165-ով կյանքս փոխելը կամ կյանքումս ինչ-որ բան ավելացնելն առջևում է, երբ համարձակություն կհավաքեմ ու Արարատին կնայեմ այս կողմից: Բայց այն ինձ տվեց իմ կյանքում դժվարություններին այլ կերպ նայելու ու դրանց ուրիշ կողմից մոտենալու նոր հմտություններ։ 

Արարատվածներ / Մանյա Մարտիրոսյան
Արարատվածներ / Մանյա Մարտիրոսյան
Արարատվածներ / Մանյա Մարտիրոսյան
Արարատվածներ / Մանյա Մարտիրոսյան

Արարատը չեմ կարող էմոցիաներով նկարագրել, ինձ թվում է այլ սարերին նկարագիր տալը մի քանի անգամ ավելի հեշտ գործ կլինի, քան Արարատին։ Արարատն ուղղակի սար չէ հայերի համար, Արարատը կտավ է, որ միշտ հետևել է մեզ պատուհաններից ու ճանապարհներից։ Չկա սահմանված էմոցիա կամ մեխանիզմ, որով Արարատի էմոցիաները կկարողանամ նկարագրել։ Լավ, զգում էի ինձ այդ կտավի մեջ։

Մի քանի վայրկյան ու պարզվեց գագաթն էր․ մենք արդեն հասել էինք

Մեր վերելքի լուսաբացին մառախուղ էր ու մռայլ, ու գրեթե 50 րոպեն մեկ կանգառ ունեինք անելու ու հանգստանալու։ Երբ տեսա, որ մեր ու այլ խմբից մարդիկ կանգնած են վերևում, Ֆելիքսին հարցրի՝ «այստեղ կանգնում ենք, հանգստանա՞նք»: Մի քանի վայկյան ու պարզվեց դա  գագաթն էր, ու մենք արդեն հասել էինք։ Այդ դրվագը երևի ամենահիշվողներից էր՝ չհաշված էմոցիաները, որ զգացել եմ գագաթին։

Ցանկցած նպատակ ունենալիս, եթե նախապես պատրաստ լինես ճանապարհին, մարզես քեզ ֆիզիկապես ու հոգեպես, երզանաքիդ կամ նպատակիդ ավելի վայելքով կհասնես: Արարատն էլ այդպիսինն էր՝ վայելում էի։

Ֆելիքսի հետ ճամփաներն այլ են ու միշտ ճիշտ

Ասել, որ լավ չէր անցնի, եթե առանց Ֆելիքս լինեի Արարատում, սուտ կլինի, բայց Ֆելիքսի հետ ես միշտ էլ ավելի ուժեղ եմ զգում ինձ։ Չգիտեմ, Ֆելիքսի հետ ճամփաներն այլ են ու միշտ ճիշտ։ Արարատ հաստատ կվերադառնանք, երևի արդեն ընդլայնված ընտանիքով՝ տարիներ կամ դարեր անց։

Արարատվածներ / Մանյա Մարտիրոսյան

Արարատվածներ / Մանյա Մարտիրոսյան

Ես ինքս ավելի շատ ոչ թե բարձրությունների սիրահար եմ, այլ քայլարշավների։ Իմ սիրելի արշավային ուղղությունը Մթնաձորն է։ Չկա սար, որ լինի հստակ նպատակ, ուղղակի ցանկություն կառաջանա, կմարզվենք, կգնանք։

Մի քանի բան կա, անեմ, նայեմ Արարատին, հանդիպեմ Արարատի մեր խմբին, նոր կյանքս կփոխվի  5165-ով։

Մանյա Մարտիրոսյան

Վերելք Արարատ

Վերելք Արարատ լեռ 2025

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

 

Վերելք Ուղտասար

Վերելք Ուղտասար

Ուղևորվում ենք Սյունիքի բարձրավանդակ՝ Ուխտասարի հնավայր:

Ծովի մակերևույթից 3300 մետր բարձրության վրա՝ Ծղուկի (Ուխտասարի) լճի ափին են գտնվում հայտնի Ուխտասարի ժայռապատկերները։

Վերելք Ուղտասար

Վերելք Ուղտասար

Վերելք Ուղտասար
Վերելք Ուղտասար
Վերելք Ուղտասար
Վերելք Ուղտասար
Ուխտասարի ժայռապատկերներ
Ուխտասարի ժայռապատկերներ

Այս ժայռապատկերները համաշխարհային նշանակության հուշարձաններ են, որոնք բացահայտում են Հայկական լեռնաշխարհի բազմադարյա մշակույթի բարձրարժեքությունն ու ակունքները:

Ժայռապատկերներն ուսումնասիրելուց հետո կսկսենք վերելքը հրաբխային ծագման Ուղտասար լեռ  (3528 մ)։

Լեռներից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի շրջակա հրաբխային լեռնաշխարհը, մասնավորապես Իշխանասար և Ծղուկ գագաթները։


Հիմնական մայրուղուց մինչև Ուխտասար ընկած արտաճանապարհային հատվածն (25 կմ) անցնելու ենք ամենագնաց մեքենաներով։

Արշավի երկարությունը՝ 7 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 450 մ

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 6:30
Մասնակցության արժեքը` 28 000 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Ամենագնաց մեքենաներ

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար): Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը

Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը  վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

 

Արարատվածներ / Նելլի Սահակյան

Ես Արարատի մոտ եղել եմ, իրեն «գրկել եմ»

Արարատ բարձրանալը միշտ հեռավոր երազանք է եղել։ 2023 թվականից սկսեցի ուսումնասիրել: Տեսա խմբեր, որ գնում են և հստակ որոշեցի՝ անպայման պետք է հաջորդ տարի բարձրանամ և սկսեցի պատրաստվել։

Մինչ գնալն ամեն ինչ անգիր գիտեի: Նայել էի, թե ուր եմ գնալու, որ օրն ուր եմ լինելու, և բացարձակ չէի մտածում՝ եթե հանկարծ…. իսկ իրականում վերելքը ֆանտաստիկ էր։

Վերելքից հետո Արարատն ավելի հարազատ է դարձել

Ամեն օր պատուհանից երբ նայում եմ, մի տեսակ ավելի հարազատ է, քանի որ ես իր մոտ եղել եմ, իրեն «գրկել եմ»։

Մինչ վերելքն Արարատն ասոցացնում էի հայի անհաս ճանապարհի հետ, հարազատ բարեկամի, որին հեռվից կարող ես նայել, բայց չես կարող դիպչել։

Արարատվածներ / Նելլի Սահակյան
Արարատվածներ / Նելլի Սահակյան
Արարատվածներ / Նելլի Սահակյան
Արարատվածներ / Նելլի Սահակյան

Մի քանի օր առաջ ես դրա մասին երազում էի, իսկ հիմա ճանապարհի կեսին եմ

Որպես այդպիսին վախ չի եղել։ Գագաթի վերելքի օրը եղել է անհանգստություն կամ հուզմունք, բայց ոչ մի դժվարություն չեմ ունեցել ու չեմ մտածել դրա մասին: Չգիտեմ էլ, թե ինչպես եմ քայլել կամ ինչպես անցավ այդ վերջին 6 ժամը: Ուղղակի քայլել եմ դեպի երազանք։ 

Միտքը, որ ես կարող եմ ու պետք է անեմ դա, օգնում էին հաղթահարել դժվարությունները։ Ուղղակի քայլել եմ դեպի երազանք։

Մտադրվել էի, որ պետք է «Սարի աղջիկը» գագաթին երգեմ։ Նաև մտքիս հենց «Արարատ» երգն է շատ եղել (Արտո Թ.) ու «Հով արեք,սարեր» երգը…

Արարատը՝ իմաստության և հանդարտության խորհրդանիշ

Ինձ Արարատի գագաթին կբնութագրեմ խաղաղված բառով։ Ե՛վ ուրախ էի և՛ տխուր՝ շատ բարդ է նկարագրել։

Արարատն իմ կյանքում երևի ավելի շատ բան է փոխել, քան դեռ հասկանում եմ: Անհասանելի թվացող մանկական երազանքի եմ հասել, գնացել հայի կարոտած սրտի մոտ ու հետ եկել։ Շատ ոգևորված  ու մոտիվացված եմ հետ եկել։ Մի տեսակ սկզբում չէի հասկանում, որ ես դա արել եմ։

Արարատն ուրիշ լեռ էր: Իր մոտ հասնելուց՝ անկախ քեզնից լաց ես լինում: Երևի մեծ կարոտից էր կամ շատ սպասված լինելուց։ Արարատը ֆիլմերի մեջ եղած վեհ, իմաստուն, սպիտակ մորուքով ծերուկն է, ով միշտ և ամեն իրավիճակում ելք է տեսնում ու հանդարտ ամեն ինչին հետևում։

Արարատվածներ / Նելլի Սահակյան
Արարատվածներ / Նելլի Սահակյան
Արարատվածներ / Նելլի Սահակյան
Արարատվածներ / Նելլի Սահակյան

Երազանքին հասնելու ցանկությունն օգնում էր հաղթահարել ցանկացած դժվարություն

Երբ հյուրանոցից արդեն շարժվում էինք, այդ ժամանակ նոր հասկացել եմ, որ վերելքը սկսվեց։ Ու իհարկե էլի լաց էի լինում։

Արարատը նկարագրելիս՝ մտքիս առաջինը քարքարոտ բառը եկավ, բայց չեմ ասի, որ դժվար է տրվել կամ էլ ոչինչ այդքան մեծ չի թվացել ինձ այդ պահին։

Երազանքին հասնելու ցանկությունը շատ մեծ էր ու սպասված: Շատ կետրոնացած էի այդ մտքի վրա, դրա համար քարքարոտ լինելը, դժվարությունները զրոյանում էին՝ հատկապես իջնելուց հետո։ Ես մինչ գնալն էլ մի վայրկյան նույնիսկ չեմ մտածել, որ չեմ կարողանա: Ես մտածել եմ, որ ես դա պետք է անեմ և վերջ: Բայց այո՝ քարքարոտ էր։

Կարոտել եմ արդեն Արարատը և միանշանակ պատրաստվում եմ վերադառնալ։

Նելլի Սահակյան

Վերելք Արարատ

Վերելք Արարատ լեռ 2025

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

 

Արարատվածներ / Ժաննա Վարդանյան

Արարատն ինձ կանչում է

Երբևէ չեմ համարձակվել մտածել, որ կկարողանամ բարձրանալ Արարատ, մինչև այն պահը, երբ տեղափոխվեցի նոր բնակարան ու ամեն օր արթնանալիս առաջին բանը, որ տեսնում էի, Արարատն էր՝ հզոր ու սիրուն։ Ու ես հասկացա, որ Արարատն ինձ կանչում է. ժամանակն է վերելքի։ Պատրաստվելու շատ ժամանակ չեմ ունեցել: Հասցրել եմ մասնակցել ընդամենը 2 արշավի։ 

5165-ի հաղթահարումը

Մեկնելուց 2 օր առաջ փոքր-ինչ վատառողջ էի, բոլոր մտքերս խառնվել էին իրար: Չգիտեի՝ կկարողանամ հաղթահարել 5165 մետրը, թե ոչ։ Բայց Արարատի լանջին՝ դեպի 3200 մետրի վրա գտնվող ճամբարի ճանապարհին, արդեն մոռացել էի, որ հիվանդ եմ, ու վերելքն ինձ բավականին հեշտ տրվեց։ 

Արարատվածներ / Ժաննա Վարդանյան
Արարատվածներ / Ժաննա Վարդանյան
Արարատվածներ / Ժաննա Վարդանյան
Արարատվածներ / Ժաննա Վարդանյան

Արարատը որպես անվերջ էմոցիաների աղբյուր

Մինչև վերելքն Արարատը թվում էր անհասանելի: Այն ավելի բարդ էր, երբ նախորդ գիշեր չէիր քնել։ Բայց հիմա հպարտ կարող եմ ասել, որ կանգնել եմ Արարատի գագաթին։ Եվ այն հիմա ինձ մոտ ասոցացվում է անվերջ էմոցիաների հետ։ Ամբողջ ճանապարհը բարձրացել ենք Համասյան և «Արարատ» լսելով։ Միայն այն միտքը, որ Արարատի գագաթից քեզ ընդամենը մի քանի քայլ է բաժանում, ստիպում է առաջ շարժվել ու շուտ տեղ հասնել։ Ինձ Արարատի գագաթին կբնութագրեմ սառած, բայց երջանիկ բառերով։

Գագաթից 100 մետր հեռավորությունը

Կարծում եմ Արարատի վերելքի էմոցիաները դեռ շատ թարմ են՝ լիարժեք հասկանալու համար, թե վերելքն ինչ փոխեց իմ կյանքում, բայց վստահ եմ, որ փոխել է: Ինչպես նաև ավելացրել է վստահություն ու կամք։ Ամենաէմոցիոնալ պահը, որ ապրել եմ՝  գագաթից 100 մետր հեռավորության վրա էր: Աննկարագրելի զգացողություն է, երբ գիտակցում ես, թե ինչքան մոտ ես Արարատին։

Արարատվածներ / Ժաննա Վարդանյան
Արարատվածներ / Ժաննա Վարդանյան

Կյանքս փոխվեց 5165-ով

Երազանքիս հասնելու ճանապարհը քարքարոտ էր,  բայց տաք։ Մեծ ուրախություն է, որ արեցի դա: Ու ես ուղղակի 5000+ բարձրության գագաթին չէի, այլ հենց Արարատի։ 

Ժաննա Վարդանյան

Վերելք Արարատ

Վերելք Արարատ լեռ 2025

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

 

Արարատվածներ / Անի Մոսյան

Կարևոր չէ՝ ուր, կարևոր է՝ ում հետ

Իրականում Արարատ բարձրանալու երազանքս վաղուց էր ապրում, բայց անընդհատ հետաձգում էի վերելքս, ներքին երկմտանք կար․ մի կողմից ցանկությունս ուժեղ էր, մյուս կողմից էլ ինձ կանգնեցնող ինչ-որ բան կար։ Առհասարակ, ցանկացած որոշում կայացնելիս, միշտ լսում եմ ներքին ձայնիս, եթե կա արձագանք, ուրեմն ժամանակն է և ես ճիշտ ուղու վրա եմ։ Այդ արձագանքը եղավ Գոմբակ լեռ բարձրանալուց հետո, երբ Արմջեոյի հետ էքսպեդիցիոն վերելք ունեցանք։ Այդ օրը շրջադարձային էր, և անմիջապես վերելքից հետո գրանցվեցի Արարատի վերելքին։

Վերելքն իրականում անմոռանալի էր՝ կյանք փոխող ու շրջադարձային

Անկեղծ կլինեմ, պատրաստվելիս մտածում էի, որ այս վերելքը հրաշալի հնարավորություն է 5000+ մ լեռ բարձրանալիս ուժերս փորձելու, պատկերացնելու, թե ինչպես օրգանիզմս իրեն կզգա այդ բարձրության վրա: Նաև լավ փորձ է հետագայում այլ 5000+ լեռներ բարձրանալու համար։ Այսինքն էմոցիոնալ բաղադրիչը մինիմալ էր: Ավելի շատ մտահոգվում էի ցրտի և տեսանելիության համար: Շատ էի ուզում պարզ տեսնել գագաթից բացվող տեսարանները և ինչքան հնարավոր է երկար վայելել վերևից։

Իսկ ինչպիսի՞ն էր վերելքն իրականում. անմոռանալի, կյանք փոխող, շրջադարձային և ինչպես հասկացա, ավելի շատ ընթացքն էր շրջադարձային, քան բուն գագաթին հասնելը։ 

Ինձ համար Արարատը միշտ եղել է վեհ, գեղեցիկ և ուժեղ լեռ: Ամեն օր աչքիդ առաջ է և ամեն օր յուրովի է գեղեցիկ։ Վերելքից հետո նույն կարծիքին եմ, պարզապես արդեն ամեն օր նայելու եմ շնորհակալությամբ լցված աչքերով։ 

Արարատվածներ / Անի Մոսյան
Արարատվածներ / Անի Մոսյան
Արարատվածներ / Անի Մոսյան
Արարատվածներ / Անի Մոսյան

Գիտեի, թե ինչի համար եմ գնացել: Ամեն բան անում էի սիրով ու ամեն պահը վայելելով

Պատասխանիցս կթվա, թե ինձ համար ամեն ինչ հեշտ էր ու հարթ, բայց եթե անկեղծ, ոչինչ ինձ համար դժվար չէր թվում. ո՛չ կարկուտի տակ քայլելը, ո՛չ ցուրտը, ո՛չ գագաթի ուժեղ քամին, ո՛չ առավոտյան վաղ արթնանալը, ո՛չ ամեն օր ծանր իրեր հավաքել, տեղավորելը։ Կյանքումս շատ արշավների ժամանակ ինձ մոտ հարց է ծագել, թե ի՞նչ գործ ունեմ ես այստեղ, այս ծանր եղանակային պայմաններում, բայց այս յոթ օրերի ընթացքում նման հարց երբեք մտքովս չի անցել։ Ցանկացած դժվարություն ընդունել եմ ժպիտով: Ամեն ինչ անում էի սիրով, վայելել եմ ամեն մի պահը: Նույնիսկ, երբ շատ ցուրտ էր, մտածում էի, որ հետաքրքիր փորձություն է և դրանից հաճույք ստանում։ Գիտեի, թե ինչի համար եմ եկել, այդ պատճառով էլ կարողանում էի դժվարությունները հաղթահարել։

Կյանքիս լավագույն որոշումները կայացնում եմ սրտի թելադրանքով

Արարատն աննկարագրելի էր: Գագաթին ինձ կբնութագրեի օրհնված բառով։ Այն ինձ տվեց նախկինում չզգացած ուժեղագույն էմոցիաներ, գիտակցումը, որ ավելի ուժեղ եմ, քան կարծում եմ, կոփեց ինձ այնքան, որ այլևս ոչ մի դժվարություն անհաղթահարելի չի թվում: Կարճ ասած՝ «море по колено»:

Վերելքի ընթացքում հիշում էի իմ ամենասիրելի երգերից մեկը՝ «Scorpions-Follow your heart»: Երգի միտքը շատ հոգեհարազատ է, քանզի կյանքիս լավագույն որոշումները կայացնում եմ սրտի թելադրանքով։ 

«This is the time for yourself to be free

You gotta follow your heart,

This is the time in your life and it’s never too late

To see the light in the dark,

You gotta follow your heart».

Արարատվածներ / Անի Մոսյան
Արարատվածներ / Անի Մոսյան
Արարատվածներ / Անի Մոսյան
Արարատվածներ / Անի Մոսյան

«Կարևոր չէ՝ ուր, կարևոր է՝ ում հետ»

Գագաթ հասնելու պահն ամենահուզիչն էր ինձ համար, երբ չորս ընկերներով հասանք գագաթ և ծնկի իջած լաց էինք լինում։ Տարբեր էմոցիաներ էին խառնվել. և՛ ուրախ էի և՛ հպարտ և՛ երջանիկ՝ աշխարհի երջանիկն էի։ Գագաթին իրար ամուր գրկելու պահն էլ էր շատ հուզիչ, երբ ուրախությունդ կիսում ես քո արշավական ընկերոջ հետ և ևս մեկ անգամ համոզվում, որ Արմջեոյի կարգախոսը իզուր չի ստեղծվել. «Կարևոր չէ՝ ուր, կարևոր է՝ ում հետ»։ Նորից միտք ունեմ վերադառնալ Արարատի մոտ։

Արևածագի լույսով պարուրված երազանքը

Իմ երազանքի ճանապարհը կարկտախառն էր, իսկ իրականում՝ արևածագի լույսով պարուրված: Արարատի արևածագը գեղեցկագույն երևույթներից է, որը երբևէ կտեսնեք կյանքում։

Կյանքս փոխվեց 5165-ով, ինչի համար ես անվերջ շնորհակալ եմ։

Անի Մոսյան

Վերելք Արարատ

Վերելք Արարատ լեռ 2025

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արարարտվածներ / Անահիտ Հարությունյան

Արարարտն է ինձ ուղեկցել դեպի իր գագաթ

Արարատն ինձ «ուղեկցել է» մանկությունից սկսած, ու ես միշտ իմացել եմ, որ մի օր ամենամոտ կետից եմ զգալու գագաթը։ Ու երբ զգացի, որ Արարատ բարձրանալու մտքից շունչս կտրվում է, հասկացա, որ բարձրանալու ճիշտ ժամանակն է: Արշավել սկսել եմ վերջին 10 ամիսների ընթացքում՝ Արարատ բարձրանալու հստակ որոշմամբ: 2023-ի հոկտեմբերին՝ առաջին արշավին  բարձրացել եմ Արա լեռ ու հայտարարել, որ Արարատի վերելքի նախապատրաստական փուլը սկսված է։ Վերելքն իմ պատկերացրածի ու երազածի պես էր։ Պատրաստվելու ընթացքում ոչ մի լեռ նման հեշտությամբ, սիրով ու էմոցիաներով չեմ բարձրացել, ինչպես Արարատը։ 

Արարատը՝ որպես ճանապարհի ուղեկից

Արարատի ճանապարհին հանդիպել եմ միայն դրական էմոցիաների մեծ հոսքի, ու կարելի է ասել՝ Արարատն է ինձ ուղեկցել  դեպի իր գագաթ։ Ճանապարհին զրուցում էի Արարատի հետ ու անընդհատ շնորհակալություն հայտնում՝ ինձ այդքան սիրով ընդունելու ու գագաթ ուղեկցելու համար։ Ուղեղումս անընդհատ պտտվում էր հենց «Արարատ» երգը, ու ամեն քայլիս բարձրաձայն երգում էի՝ «հիմա հասկանում եմ ես, ինչ ես դու հայոց համար»… 

Արարատվածներ / Անահիտ Հարությունյան
Արարատվածներ / Անահիտ Հարությունյան

Արարատն ինձ նվիրեց իր գրկում պահած սերը

Արարատի վերելքով իմ կյանքում ևս մեկ անգամ ապացուցվեց տիեզերական մի շատ պարզ կանոն. որ ցանկացած երևույթի՝ սար, մարդ, աշխատանք, երբ միայն սեր ես տալիս, մի օր նույն սերը վերադարձնում է քեզ։ Արարատն ինձ վերադարձրեց այն մեծ սերն ու էներգիան, որը դրսևորվել էր արևածագերի ու մայրամուտների ժամերն, իր գագաթից նայելու ու երազելու ընթացքում: 

Մինչ վերելքն Արարատն իմ երազանքն էր, իսկ հիմա՝ մինչև հաջորդ տարի ապրելու մոտիվացիան, քանի որ կրկին պատրաստվում եմ վերադառնալ Արարատ:

Արարարտը ներդաշնակություն գտնելու մասին է

Արարատում ես գտա այն հարազատությունն ու խաղաղությունը, որ մինչ օրս չէր հանդիպել ոչ մի տեղ։ Տպավորություն ունեի, թե ամենահարազատ ու սիրելի մարդու կողքին եմ… Արարատն ինձ տուն էր հիշեցնում։ Արարատը ցանկացած դժվարություն սիրով ու ժպիտով հաղթահարելու, հոգու ու հզորության մասին էր։

Արարատվածներ / Անահիտ Հարությունյան
Արարատվածներ / Անահիտ Հարությունյան
Արարատվածներ / Անահիտ Հարությունյան
Արարատվածներ / Անահիտ Հարությունյան

Արևածագից մինչև մայրամուտ

Արարատի վերելքի 3 օրերի ընթացքում ապրել եմ իմ կյանքի ամենասիրուն պահերը: Վերելքի ամեն քայլը զգացել եմ ամեն բջիջով ու երբեք չեմ մոռանա իմ կյանքի ամենասիրուն արևածագը՝ Արարատի գագաթին հասնելու ճանապարհին։ Երազանքին հասնելու ճանապարհն արևոտ էր, տաք ու անսահման դրական էներգիայով լի։ Ինձ Արարատի գագաթին կբնութագրեմ երջանիկ բառով։

Իմ կյանքը վերարժևորվեց 5165-ով և այո՝ փոխվեց 5165-ով։

Անահիտ Հարությունյան

Վերելք Արարատ

Վերելք Արարատ լեռ 2025

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

 

Արարատվածներ / Մերի Մայիլյան

Արարատի սրտում՝ հավերժության խոստում

Արարատ բարձրանալու որոշումը կայացրել եմ 2023 թվականին, հաջորդ տարվա՝ 2024-ի համար: Բարձրանալ ցանկացել եմ դեռ դպրոցից, երբ ուսուցիչս՝ Գագիկ Գինոսյանը, բարձրացավ լեռը: Այդ ժամանակ հիշում եմ՝ ականջիս հասել էր պատմություն, որ օդն անսահման չի հերիքել՝ բավական վախենալու թվաց: Պարզ էր, որ ես երբեք չեմ բարձրանա: Հետո սկսեցի ակտիվ արշավել, ու արշավական ընկերներիս պատմածներից հասկացա, որ բարդ է, բայց ոչ անիրագործելի ու սկսեցի պատրաստվել: Որոշումս էլ ավելի ամրապնդվեց մի տարօրինակ զուգադիպությամբ, երբ ինստագրամում միամիտ պատահեց մի տղայի էջ, որն Արարատից սթորիներ էր անում ու ցույց էր տալիս վերելքի ընթացքը. հեշտ թվաց: Սկսեցի հետևել իր էջին ու հիմա այդ տղան կյանքիս ընկերն է: Դե իսկ Արարատ բարձրացանք միասին։

Արարատվածներ / Մերի Մայիլյան
Արարատվածներ / Մերի Մայիլյան

Բարդ, բայց ոչ անիրագործելի երազանքի ճանապարհը

Վերելքը պատկերացնում էի արշավական ընկերներիս պատմածներով՝ մեկն ասում էր․ «շատ հեշտ է, ոնց որ սար չբարձրանաս, չես հոգնում», մյուսն էլ՝ «Էնքան բարդ էր, խմբի կեսը տեղ չհասավ»: Շատ հակասական զգացողություններ ունեի, զգում էի, որ դժվար է լինելու ու պատրաստվում էի դժվարին: Այդպես էլ եղավ, ինձ Արարատը դժվար տրվեց: Արարատի ճանապարհը երկար էր, շատ երկար։ Հիմա , երբ հետ եմ նայում, երևի այդքան դժվար չէր, ինչքան պատկերացնում էի հենց վերելքի պահին: Այդ ժամանակ բոլոր էմոցիաներդ քառապատկվում են՝ վախն ու տագնապը նույնպես:

Արարատը դառնում է ճանապարհի ընկեր

Արարատին նայում էի հայրենասիրական ու կրոնական տեսանկյունից: Հիմա նույնպես դա կա, բայց գումարվել են նոր զգացողություններ՝ հիացմունք, հիշողություններ, ուժ: Զարմանալի է, բայց այն ժամանակ Արարատին չէի նայում որպես սար, այլ որպես եթերային ինչ-որ սիմվոլ: Հիմա ավելի նյութեղեն է  դարձել աչքիս: Էլ «Անհաս փառքի ճամփա» չի, սար է՝ հողից ու քարից, որն ընկերանում է քո հետ: Արարատը կբնութագրեմ այս բառերով՝ հուզմունքի ծով, ուժի գագաթնակետ, հայրենասիրության անվերջություն։

Արարատվածներ / Մերի Մայիլյան
Արարատվածներ / Մերի Մայիլյան

Անհնարինի ու հնարավորի սահմանում

Ինձ Արարատի գագաթին կբնութագրեմ այս բառերով՝ ուժեղ, հպարտ, հուզված, երջանիկ։ Հիմա թվում է, թե աշխարհի տերն եմ, արել եմ մի բան, որ քչերին է բաժին հասնում: Ինձ հերոս եմ զգում, հատկապես, երբ ծանոթ տղաներն ասում են, որ նախանձում են իմ ուժերին։ Փոքր Մերիի անհնարինները դարձան հնարավոր:

Դեպի հաղթանակ ուղեկցող  քայլերը

Ճանապարհին մեկ ժամ քայլել ենք կարկուտի տակ, բայց սա չէր ամենադժվարը: Ամենադժվարն այն էր, որ ոտքերս սկսեցին սառել: Ոտքիս մատները «կպան իրար», և քայլերը ցավոտ դարձան: Արդեն պայքարում էի ամեն մետրի համար: Անվերջ կրկնում էի, որ այս դժվար պահերն անցնելու են, չեմ էլ հիշելու, բայց հետո Հայաստանից նայելու եմ Արարատին ու գլուխ գովեմ, որ ես այստեղ եղել եմ: Իսկ փոքրիկ մարտահրավեր ինքս ինձ նետում էի, հիշեցնելով, որ ամեն քայլս հարաբերական բարձրության անձնական ռեկորդ է: Ինչքան շատ՝ այնքան լավ:

Ամբողջ ընթացքում մտքումս Արտո Թունջբոյաջյանի «Արարատ»-ն էր: Ինձ թվում է,որ  բոլորի ուղեղի ռադիոյում էր դա միացրած: Բացի դրանից մտքիս ինչ-որ հաղթական երգեր էին գալիս՝ «We are the champions», «I’m on top of the world» և այլն:

Արարատի սրտում՝ հավերժության խոստում

Արարատի վերելքից կան 2 կարևոր պահ, որոնք չեմ ցանկանա մոռանալ: Առաջինը գագաթ հասնելու պահն էր: Երբ հասա, արցունքներիս առատությունից դիմացս չէի տեսնում: Ինձ գրկում էին, շնորհավորում, իսկ ես չէի տեսնում, թե ովքեր են: Ճամբարում նոր իմացել եմ, թե ում եմ գրկել: Պահն ավելի հուզիչ դարձավ, երբ տեսա, որ ընկերս՝ 5 րոպեից նաև նշանածս, նույնպես լաց էր լինում, հարցրի.

-Արթուր, երկրորդ անգամ բարձրանալը նույնքան հուզի՞չ է:

-Դա հա, բայց արցունքներս դրանից չեն:

– Բա՞:

-Անսահման հպարտ եմ քեզնով:

Այս խոսքերից մրջյունիկներ անցան մաշկովս ու նորից սիրահարվեցի: Երկրորդ անմոռանալի պահը Արարատի գագաթին ամուսնության առաջարկություն ստանալն էր: Սա բառերով նկարագրելը նույնն է, թե ոչինչ չասելը: Հուզմունքից շնչակտուր էի լինում։

Արարատվածներ / Մերի Մայիլյան
Արարատվածներ / Մերի Մայիլյան
Արարատվածներ / Մերի Մայիլյան
Արարատվածներ / Մերի Մայիլյան

Այս պահին դեռ Արարատված եմ՝ այս պահին և հավերժ

Արարատից իջնելուց հետո հաջորդ խմբի նկարները նախանձով եմ նայում երևի: Այս պահին դեռ Արարատված եմ, շատ բան չեմ զգում: Ինձ թվում է ամեն հաջորդ օրն ավելի շատ է սկսում ցույց տալ, թե ինչ փոխվեց իրականում: Բայց, որ փոխվեց՝ դա հաստատ։ 

Մերի Մայիլյան

Վերելք Արարատ

Վերելք Արարատ լեռ 2025

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

 

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը

Վարդգես Գևորգյանն ամենաերիտասարդ հայ լեռնագնացն է, որը բարձրացել է Արարատի գագաթ, և այնտեղ նշել իր 10-ամյակը։ Վարդգեսն արշավել սկսել է 6 տարեկանից, սկզբում մտածում էր, որ դժվար է լինելու, բայց սկսելով հեշտ արշավներից, կարողացել է հասնել ավելի բարդերին, և ի վերջո կարողացել է հասնել Արարատի գագաթ։ Ծննդյան տարեդարձը Մասիսի գագաթին նշելը Վարդգեսի հայրիկի՝ Կորյունի գաղափարն է եղել, Վարդգեսից ստացել է համաձայնությունն Արարատ բարձրանալու, և որոշել ամենահիշարժան օրը կազմակերպել։

– Ես չգիտեի, որ ծնունդիս օրն է լինելու վերելքը, մայիս ամիսն էր, պապան ասաց․ «քո ծնունդին դու պետք է Արարատի գագաթին լինես» ։

Վարդգեսն իր կյանքի ամենագեղեցիկ որոշումներից մեկը լսելուց հետո սկսել է ոգևորված պարապել՝ մասնակցել է տարբեր արշավների, բարձրացել է Արագածի հյուսիսային գագաթ, էդպես նախապատրաստել իրեն։ 

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան
Արարատվածներ / Վարդգես Գևորգյան
Արարատվածներ / Վարդգես Գևորգյան
Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

Արարատի վերելքը՝ պատկերացումներում և իրականության մեջ

Վերելքի ժամանակ Վարդգեսը հանդիպել է մի շարք դժվարությունների՝ իր պատկերացրած խոտածածկ ճանապարհի փոխարեն, քարքարոտ ճանապարհով է բարձրացել։ Բայց ամենադժվարը եղել է կատվիկները հագնելու պահը, այդ ժամանակ ոտքերն ու ձեռքերը շատ էին մրսել, և արդեն հոգնել էր։ Դժվարությունները հաղթահարելու համար օգնության են հասել հայրիկի ոգևորող խոսքերն, ու երազանքի ճանապարհն անցնելու հաստատակամ որոշումը։

– Ես մտածում էի, որ բարձրանամ ինձ լավ եմ զգալու, հիմա իմ ամբողջ ընտանիքը սպասում է իմ պատասխանին՝ բարձրանալու եմ, թե ոչ, ու էդպես մտածելով էլ բարձրացա։ 

Վերելքը նվաճելու հաղթանակն ու ուրախության արցունքները

Արարատի գագաթին կանգնելը Վարդգեսին տվել էր աննկարագրելի էմոցիաներ, ամենալավին հասնելու զգացողություն, տպավորություններ, որ այդ պահն ամենալավն են, ու դրանից ավելի գեղեցիկը չի լինում։ Վարդգեսն այնքան էր հուզվել, որ սկսել էր լաց լինել, և ինչպես ինքն ասաց, այդ արցունքները ցրտից չէին, դրանք ուրախության արցունքներ էին։ 

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան
Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

Արարատի գագաթին ծնված երազանքներն ընտրություն չունեն չիրականանալու

Վարդգեսի երազանքը բարձր լեռներ նվաճելն է, ու դրանց գագաթներին նոր ճանապարհների ու պատմությունների մասին երազելը։ Մի երազանք էլ ունի, ուզում է, որ իր երեխաներն էլ արշավական դառնան, անցնեն այն վերելքներով, որոնք Վարդգեսը սովորել է անցնել ու հաղթահարել իր հայրիկի շնորհիվ, և հենց նրանից էլ Վարդգեսը ժառանգել է արշավականի սիրտն ու գագաթներ նվաճելու ցանկությունը։

Վարդգեսի կարծիքով լեռներ բարձրանալու վախը կարելի է հաղթահարել անդադար փորձելով, և սկզբնական շրջանում ավելի հեշտ արշավների մասնակցելով։ Այս վախերի մեծ մասը Վարդգեսն արդեն հաղթահարել է՝ լեռների գրկում մեծանալով, և անդադար փորձելով։ Արարատի գագաթը նվաճելուց հետո հայր ու որդի նոր նպատակ են դրել իրենց առջև, մոտ ապագայում իրականացնելու համար՝ ցանկանում են Կազբեկ բարձրանալ, իսկ իրենց դեպքում, եթե կա ցանկությունը, ապա միանշանակ կլինի նաև դրա  իրականացումը։

Վարդգես Գևորգյան

Հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք դիտել տեսանյութում՝

Վերելք Արարատ

Վերելք Արարատ լեռ 2025

Արարատվածների պատմություններ

Այս ամառ բարձրանում ենք Արարատ

Դիանա Թավադյան

Արարատի գագաթին՝ երազանքից իրականություն

Աննա Աբրահամյան/ Արարատվածներ

Արարատը՝ հավերժական սեր

Արարատվածներ / Անի Թովմասյան

Երազանքի կանչով դեպի Արարատ

Արարատվածներ / Ռազմիկ Ահարոնյան

Արարատը սկսվում է երազանքից

Արարատվածներ / Հայկ Գալստյան

Երազանքից մինչև իրականություն

 

Արարատվածներ / Քրիստինա Գաբրիելյան

Մոռացումից դեպի ոգեշնչում ու իրականացում

Արարատ բարձրանալ երազել եմ դպրոցական տարիքում, բայց այն ժամանակ անհասանելի էր թվում: Հետո երազանքս մոռացվել էր ու 2023-ի մարտին, ոգեշնչվելով արշավականներից, որոշեցի ուժերս փորձել ու բարձրանալ: Պատրաստվել եմ 4 ամիս ու օգոստոսին բարձրացել: Վերելքի առաջին երկու օրերն ավելի բարդ էի պատկերացնում, սակայն միակ բարդությունն արևն էր ու Արարատի փոշին )): Վերելքի գիշերն անկանխատեսելի էր, թթվածնային քաղցից ուժեղ գլխապտույտ ունեի, ինչը շատ էր խանգարում:

Արարատվածներ / Քրիստինա Գաբրիելյան
Արարատվածներ / Քրիստինա Գաբրիելյան
Արարատվածներ / Քրիստինա Գաբրիելյան
Արարատվածներ / Քրիստինա Գաբրիելյան

Արարատի գագաթը՝ որպես ուժ գտնելու խորհրդանիշ

Մինչև վերելքն Արարատն ասոցացնում էի սփյուռքահայերի, կորցրած հայրենիքի հետ: Վերելքից հետո ամեն անգամ տեսնելիս, հիշում եմ, որ գագաթին եմ եղել ու լիքը ուժ եմ ստանում:

4600 մետրն ու Ռոմանի խոսքերը

Ամենամեծ դժվարությունը 4600 մետր բարձրությունից հետո անտանելի գլխապտույտս էր ու ձեռքերիս սառելը: Սակայն Ռոմանի (ուղեկցորդի) խոսքերն օգնում էին երևի, «Ես ուժեղ եմ, հաստատ կարող եմ հասնել գագաթ»։ Այնտեղ հասնելու պահին հենց “We are the champions, my friend” խոսքերն էին հնչում ականջներումս: 

Արարատվածներ / Քրիստինա Գևորգյան

Արարատվածներ / Քրիստինա Գաբրիելյան

Փոթորկից հետո ամեն բան խաղաղվեց

 Ճանապարհի սկզբում ներսումս դեռ սառն էր, անորոշ զգացում ունեի, դրսում կիզիչ արև էր, քարքարոտ, փոշոտ ճանապարհ: Հետո աստիճանաբար ներսս եռռում էր, իսկ դրսում սառում, քամին ուժեղանում: Ամենաբարենպաստ եղանակն իջնելուց հետո 3200-ի ճամբարում էր, երբ մասնակիցներով քննարկում էինք, կիսվում էմոցիաներով: Ներսումս էլ, դրսում էլ շատ ջերմ, տաքուկ զգացում ունեի, ոնց որ ամեն բան խաղաղված լիներ փոթորկից հետո:

Արարատն ինձ տվեց սիրելի մարդկանց ու ինքս ինձ հաղթելու կարողություն

 Ինձ Արարատի գագաթին կբնութագրեի ինքնահաղթ բառով (չգիտեմ սենց բառ կա, թե չէ )։ Արարատը ռեստարտի պես մի բան էր մարմնիս ու հոգուս համար, բոլոր բջիջներս պայքարում էին վերելքի վերջին ժամերին: Վերելքը հնարավորություն տվեց ինքս ինձ հաղթել ու բնության քմահաճույքներին ավելի մոտ գտնվել: Բայց Արարատն ինձ տվեց նաև սիրելի մարդկանց: Նրանց հետ դժվարությունները թեթև էին անցնում, իսկ ուրախությունը հարյուրապատկվում էր: Better together.

Արարատվածներ / Քրիստինա Գաբրիելյան

Արարատվածներ / Քրիստինա Գաբրիելյան

Մեծ աշխարհն, ու դրանում մի փոքր մասնիկ լինելու զգացումը

Արարատի էմոցիաները նկարագրելիս միշտ անզորություն եմ զգում: Բառերով դժվար եմ արտահայտում, բայց մի մեծ աշխարհ լինելու ու միաժամանակ այդ աշխարհի մի փոքր մասնիկը լինելու զգացումն ունեցա, որը մնաց ինձ հետ: Շատ կուզեի նույն կազմով վերադառնալ ու ուժերս կրկին փորձել, համեմատել հին Քրիստինայի հետ: Կյանքս միանշանակ փոխվեց 5165-ով, ու էլ երբեք առաջվանը չի լինի, ինչի համար ուրախ ու շնորհակալ եմ: 

Քրիստինա Գաբրիելյան

Վերելք Արարատ

Վերելք Արարատ լեռ 2025

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

 

Էջ 26 / 105«‹2425262728›»

armenian_geographic

Adventure Travel Company
From first step to worldwide expeditions
☎️ +37443 00 5165 (Telegram, WhatsApp)
Check out our upcoming events below

2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ: Վ 2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ:
Վերելքի օրերն են`
• 26.07-01.08
• 01.08-07.08
• 07.08-13.08 (6-օրյա ծրագիր)
• 16.08-22.08
• 22.08-28.08
Ամենամեծ թվով մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահել են մեզ: Ամրագրիր վերելքդ հիմա:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն տանն ես:
Կիրակի` 25.10.26 Գնում ենք վայելելու տավուշյան գե Կիրակի` 25.10.26
Գնում ենք վայելելու տավուշյան գեղեցիկ գույներն ու քայլելու Երեք բազեների արահետով:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։ 2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։
Այս նոր և բացառիկ ճամփորդության շրջանակում բարձրանալու ենք երեք երկրների երեք ամենաբարձր գագաթները։
📩Մանրամասների համար թող մեկնաբանություն կամ գրիր մեր էջին:
⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պ ⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պարզապես ուղևորություն։ 
Հայտնի մարդկանց մտքերը ճամփորդությունների, նոր բացահայտումների ու լեռների մասին։
🥾Join our upcoming hikes 📌On Saturday - 24․10․26 🥾Join our upcoming hikes
📌On Saturday - 24․10․26 
From Goshavank to Khachardzan
Length of the route: 16 km
Altitude gain: 500 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9 500 AMD per person
—————————————————
📌On Saturday - 24․10․26 
Ascent to Mt. Ara from the Northern Route 
Length of the route: 17 km
Altitude gain: 900 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:00 AM
Price: 9000 AMD per person
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Ascent to Mt. Vitasar 
Length of the route: 22 km
Altitude gain: 1200 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 06:30
Price: 9 500 AMD 
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Three Hawks’ Trail 
Length of the route: 15 km
Altitude gain: 650 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9500 AMD per person
—-——————————————————
📌On October 30 - November 1 
Ascent to Mt. Gombak 
Length of the route: 16 km
Altitude gain: 1700 m 
Meeting point: Komitas ave., “Yerevan City” supermarket
Meeting time: 07:30 AM
Price: 38 000 AMD per person
—————————————————-
📌Ararat 2027 
From July to August
📩For booking as well as for all the questions you can write us or call: 043 00 5165
Շաբաթ` 24.10.26 Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնո Շաբաթ` 24.10.26
Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնում է անտառային գեղեցիկ արահետով:
📩Այս աշնանային արշավին միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
The last day in Nepal. Exploring Kathmandu. The last day in Nepal. Exploring Kathmandu.
🏔️Խոսում են մեր ուղեկցորդները @arpiatou-ն պատմում 🏔️Խոսում են մեր ուղեկցորդները
@arpiatou-ն պատմում է, թե ինչպես ընտրել ճիշտ արշավային ձեռնափայտեր և ինչպես օգտագործել դրանք, որպեսզի արշավն ավելի հեշտ դառնա։ 🥾
Follow on Instagram
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu
[email protected]    +374 43 00 51 65
    FacebookInstagramYoutube
© 2012–2026 Armenian Geographic
Scroll to top Scroll to top Scroll to top