Այգեստանի ջրվեժը գտնվում է Արցախի Ասկերանի շրջանում՝ Այգեստան գյուղից 8 կմ արևմուտք։ Ջրվեժն առաջանում է համանուն գետի վրա։ Այգեստան գետը սկիզբ է առնում Արցախի լեռնաշղթայի լանջերից և հոսում դեպի արևելք։
Մանթաշի ջրվեժը գտնվում է Արագած լեռան հյուսիսարևմտյան լանջին։ Ջրվեժը գտվում է Շիրակի մարզում, Մեծ Մանթաշ գյուղից 15 կմ հարավ։ Մանթաշի ջրվեժն առաջանում է համանուն գետի աջ վտակի վրա գահավիժելով 21 մետր բարձրությունից։
Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։
Քյոռօղլի լեռը գտնվում է Աբուլ-Սամսարի լեռնաշղթայում՝ Աբուլ և Սամսար լեռների միջև։ Լեռն ունի հրաբխային ծագում։ Բարձրությունը 2921 մետր է։
Քյոռօղլի լեռան արևելյան լանջին է գտնվում Լևանի լիճը, որին տեղացի հայերը Ծուռ լիճ են անվանում։
Քյոռօղլի վիպասքը ձևավորվել է 18-րդ դարում։ Այն տարածված էր Մերձավոր արևելքի և Միջին Ասիայի ժողովուրդների մոտ և իր դրսևորումներն ունեցավ նաև հայ ժողովրդի բանահյուսության մեջ։ Հերոսը՝ Կույրի որդին ժողովրդական վրիժառու է, ով հանուն ազատության և արդարության պատրաստ էր զոհել իր կյանքը։ Հենց այդ ժամանակաշրջանին պետք է վերագրել Քյոռօղլի լեռնանունների ծագումը։
Հաչա լեռը Արցախի լեռնաշղթայի բարձր լեռներից է։ Գտնվում է Պատարա գյուղի 9 կմ արևմուտք։ Բարձրությունը 2087 մետր է։ Այն հանդիսանում է Հավքախաղաց լեռների ամենաբարձր գագաթը։ Հավքախաղաց լեռները Արցախի լեռնաշղթայի ճյուղավարությունն են։ Հաչա լեռան գագաթից բացվում է տեսարան դեպի Կուսանաց լեռան ժայռոտ պատը։
Դիվանց լեռը գտնվում է Սևանի լեռներում՝ Արտանիշ և Ջիլ գյուղերի միջև։ Բարձրությունը՝ 2443 մետր է։ Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Սևանա լիճը, Գեղամա ու Վարդենիսի լեռները։
Օգոստոսի 16-20 (5 օր) իրականացնելու ենք վրանային ճամբար 8-14 տարեկան երեխաների համար։
Ճամբարի նպատակն է երեխաներին ծանոթացնել արշավային մշակույթին, սարերին, ձորերին, բնության հետ համահունչ ապրելուն և ազատության զգացողությանը:
Ծրագիրը մշակել է ArmGeo թիմը և ղեկավարվելու է մարզիչ-մանկավարժ Կարեն Սարգսյանի կողմից, իսկ այդ գործում նրան օգնելու են թիմի մյուս անդամները։
Մանկական վրանային ճամբար
Ճամբարն անց է կացվելու Արփայի կիրճում՝ Գետափ-Եղեգնաձոր խաչմերուկի մոտ գտնվող Crossway camping-ում։ Ճամբարն ունի հանգիստ կազմակերպելու կոմունիկացիոն և անվտանգության բոլոր հարմարությունները: Ճամբարի տարածքում տեղակայված են լոգարաններ ու զուգարաններ, որոնք գտնվում են կատարյալ մաքուր վիճակում։
Հարկ է նշել, որ հաշվի են առնված անվտանգության բոլոր ռիսկերն ու հնարավոր տարբերակները, և նախաձեռնված են միջոցառումներ դրանց կանխման համար․
երեխաներին մշտապես ուղեկցելու են մասնագետ ղեկավարները
ճամբարում գտնվելու ընթացքում իրականացվելու է հերթապահություն
քայլարշավները ղեկավարվելու են պրոֆեսիոնալ լեռնային ուղեկցորդների կողմից
Սնունդը երեքանգամյա է, պատրաստված սիրով, մաքուր և համեղ մթերքներից:
Մանկական արշավներ
Ճամբարի ծրագիր՝
Օր 1-ին
Մեկնարկ Երևանից՝ 8:00
Հանդիպման վայրը՝ Կոմիտասի «Երևան Սիթի»
Կանգառ Արենիում, հանգիստ և ծանոթություն գյուղին
Քայլարշավ Ամաղուից Նորավանք (3 կմ)
Ճամբարի տեղակայում․ սովորում ենք վրանային ճամբարի բացում և վրանի տեղակայում
Սվանեթի արշավը մեր ամենագեղեցիկ և հագեցած արշավային ուղղություններից է: Այն սկսել ենք կազմակերպել 2013-ից:
Ճանապարհորդության երթուղին ընտրված է առողջ, միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձանց համար: Այն կհետաքրքրի ինչպես փարձառու արշավականներին այնպես էլ սկսնակներին: Մասնակցության համար հատուկ պատրաստվածություն պետք չի: Արշավների ժամանակ մեզ հետ վերցնելու ենք միայն փոքր ուսապարկեր՝ այդ օրվա անհրաժեշտ պարագաներով: Գիշերակացը լինելու է հարմարավետ ու մաքուր հյուրատանը:
Եթե հետաքրքրեց, ուրեմն ծանոթացեք մանրամասներին:
Սվանեթ / Վրաստան
Սվանեթը Վրաստանի հյուսիս-արևմտյան պատմական շրջանն է: Տարածվում է Ինգուրի գետի բարձրալեռնային հովտի վերին հոսանքում: Վերին Սվանեթը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում հայտնի է իր ճարտարապետական գանձերով (մասնավորապես 9-12-րդ դարում կառուցված աշտարակ-ամրոցներով, որոնք մինչ օրս բնակելի են) և աննկարագրելի բնության հրաշքներով (սարեր, ձորեր, ջրվեժներ, սառցադաշտեր, լեռնանցքներ և այլն):
Ուղևորության տևողությունը` 6 օր, 5 գիշեր
Օր 1: Աշտարակների քաղաք
Վաղ առավոտյան Երևանից մեկնում ենք Վերին Սվանեթի կենտրոն` Մեստիա: Մեստիա կհասնենք երեկոյան: Ժամանակի առկայության դեպքում կզբոսնենք Մեստիայով, կծանոթանանք այդ ինքնատիպ աշտարակներով քաղաքին և կհամտեսենք սվանական ուտեստները: Աշտարակ-ամրոցները երեկոյան շատ գեղեցիկ լուսավորված են լինում:
Մեստիա
Օր 2: Սվանեթը թռչնի թռիչքի բարձրությունից
Առավոտյան այցելում ենք աշխարհահռչակ լեռնագնաց Միխաիլ Խերգիանիի տուն-թանգարան, որտեղ կծանոթանանք խորհրդային լեռնագնացության մի հատվածին` Խերգիանիի կենսագրությանը, կտեսնենք ինչ պայմաններում են ապրել սվանները և ինչ նպատակով են կառուցել այդ բնակելի ամրոց-աշտարակները:
Ի դեպ, Խերգիանիի տուն-թանգարանում մենք արդեն ստեղծել ենք մի անկյուն, որտեղ ներկայացված են սովետական ժամանակաշրջանի հայկական լեռնագնացության մի քանի նմուշ:
Մեր առաջին պաշտոնական այցը
Այնուհետև կիրականացնենք արշավ դեպի Մեստիայի հանրահայտ «Խաչ»-ը, որը գտնվում է բարձր տեղանքում և այնտեղից բացվում են անկրկնելի տեսարաններ դեպի Կովկասյան լեռների տարբեր ճյուղավորումները, իսկ ներքևում երևում են Սվանեթի գյուղերը:
Երթուղու երկարությունը՝ 11 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 900 մ
Սվանեթը թռչնի թռիչքի բարձրությունից
Օր 3: Ճալաադի սառցադաշտ
Առավոտյան կիրականացնենք արշավ դեպի Ճալաադի սառցադաշտ։ Օրվա երկրորդ կեսին ճոպանուղով կբարձրանանք սարն ի վեր, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Ուշբա լեռը։
Երթուղու երկարությունը՝ 7 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 400 մ
Ճալաադիի սառցադաշտ
Օր 4: Ուշգուլի – Շխարայի սառցադաշտ
Առավոտյան ամենագնաց մեքենաներով ուղևորվում ենք դեպի Սվանեթի ամենաբարձր բնակավայրը՝ Ուշգուլի: Բնակավայրը գտնվում է 2200 մետր բարձրության վրա։ Դժվարամատչելի ճանապարհների շնորհիվ Ուշգուլին կտրված լինելով արտաքին աշխարհից պահպանել է իր բնական միջավայրը։ Գյուղի աշտարակներն ուսումնասիրելուց հետո կիրականացնենք արշավ դեպի Վրաստանի ամենաբարձր լեռան՝ Շխարայի սառցադաշտ: Սառցադաշտից է սկիզբ առնում Սվանեթի ամենաջրառատ գետը՝ Ինգուրին։
Երթուղու երկարությունը՝ 6 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 200 մ
Ուշգուլի
Օր 5: Շդուգրա ջրվեժ
Առավոտյան մեկնում ենք Բեչո: Այստեղ մի փոքրիկ գյուղից սկսում ենք մեր արշավը դեպի Շդուգրա ջրվեժ, որը գահավիժում է մոտ 150 մ բարձրությունից: Այն գտնվում է Ուշբա լեռան հյուսիս-արևմտյան լանջերին, որը սահմանակցում է Ռուսաստանի Դաշնության Կաբարդինո-Բալկարիայի հանրապետության հետ:
Շդուգրա ջրվեժը
Երթուղու երկարությունը՝ 10 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 600 մ
Օր 6: Վերադարձ
Վաղ առավոտյան ուղևորվում ենք դեպի Երևան:
Ուշադրություն
Սվանեթի 2024 թվականի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։
Սվանեթի մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար ստորև դիտեք մեր նախորդ արշավների լուսանկարները
Արփի լիճը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում՝ Աշոցքի սարահարթում, Թուրքիայի և Վրաստանի սահմանին, ծովի մակարդակից 2023 մ բարձրության վրա: Նախկինում Արփին փոքր լիճ էր, 4,5 ք. կմ մակերեսով և 1,6 մ խորությամբ: Լճի ջրերը գոյանում էին մոտակա լեռնային աղբյուրներից, գետակներից ու ձնհալից:
Տարածքում բնակվող մարդկանց կողմից ինտենսիվ արածեցումը հանգեցրեց նրան, որ Արփի լիճն ու որոշ խոնավ տարածքներ սկսեցին չորանալ: Այդ պատճառով, 1946-1951 թվականների ընթացքում լիճը արհեստականորեն մեծացվեց և վերածվեց ջրամբարի: Այսպիսով Արփի լճի տարածքը հասավ մինչև 22 ք. կմ, ջրի ծավալը՝ մինչև 100 խորանարդ կիլոմետր, իսկ լճի միջին խորությունը հասավ 4 մետրի:
Արփի լիճ
Արփի լճից սկիզբ է առնում Ախուրյան գետը: Լիճը արհեստականորեն ընդլայնելուց հետո, այն դարձավ երկրորդ ամենամեծ ջրային ավազանը Հայաստանում, Սևանից հետո: Արփի լճի ջուրն օգտագործվում է ոռոգման և էներգիա ստանալու համար:
«Արփի լիճ» ազգային պարկ
Արփի լճի ավազանը և Ջավախք-Շիրակ բարձրավանդակը առանձնանում են ուրույն էկոհամակարգով և կենսաբազմազանությամբ: Ուստի, այս տարածքը պահպանելու համար 2009 թվականին ստեղծվեց «Արփի լիճ» ազգային պարկը: Ջավախք-Շիրակ բարձրավանդակի հայաստանյան հատվածում գրանցվել է ավելի քան 140 թռչնատեսակ, որոնցից շատերը բնադրում են Արփի լճի ավազանում։ Ազգային պարկում՝ Արփի լճի հարևանությամբ, գտնվում է հայկական որորի ամենամեծ գաղութն աշխարհում: Սա նաև գանգրափետուր հավալուսնի միակ բնադրավայրն է Հայաստանում: Գանգրափետուր հավալուսնը բնադրող-չվող թռչուն է, որը պատկանում է հավալուսների ընտանիքին: Նրա գագաթի և վզի հետին մասում կան գանգուր փետուրներ, իսկ կոկորդային պարկը վառ նարնջագույն է: Գանգրափետուր հավալուսնը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում:
Գանգրափետուր հավալուսն / WWF
Այստեղ բնակվող թռչունների որոշ տեսակներ ընդգրկված են «Բնության Պահպանության Միջազգային Միության» (IUCN) Կարմիր ցուցակում:
Պարկում կա կաթնասունների 30 տեսակ: «Արփի լիճ» ազգային պարկում պահպանվում է նաև Դարևսկու իժը, որին կարելի է հանդիպել միայն այստեղ:
Բազմազան է նաև ազգային պարկի բուսական աշխարհը: Պարկի տարածքում կան մոտ 670 տեսակի բույսեր՝ խոլորձ, թրաշուշան, հիրիկ, կակաչ, շուշան: Դրանցից 22-ը էնդեմիկ տեսակներ են:
Ձմռանը լիճն ամբողջությամբ սառցակալում է։ Լճի ափին է գտնվում Պաղակն բնակավայրը, որտեղ գրանցվել է ՀՀ ամենացածր ջերմաստիճանը (-46):
Արփի լիճ
Պատմական ակնարկ
Ամասիայի շրջանը Հայաստանի Առաջին Հանրապետության ու Խորհրդային Հայաստանի մաս է կազմել ուշագրավ հանգամանքների բերումով։
Թուրքերը հավակնում էին այդ տարածքին, որը կոչում էին Աղբաբա։ Սակայն շուրջ 1000 քառակուսի կիլոմետր զբաղեցնող Աղբաբան նրանք զիջեցին հայերին։ Այդ զիջումը պայմանավորված էր նրանով, որ ռուս բոլշևիկներն ու թուրք քեմալականները պայմանավորվել էին, որ Սուրմալուն պետք է անցնի թուրքերին, սակայն դրա դիմաց թուրքերը պետք է հրաժարվեին Բաթումի շրջանից։ Բաթումի շրջանը տարածքով ավելի փոքր էր Սուրմալուից և այդ տարբերությունը լրացնելու համար թուրքերը զիջեցին Ամասիան։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Դիմաց լեռը գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևանի լեռներում։ Բարձրությունը՝ 2378 մետր է։ Լեռնագագաթը գտնվում է Թեղուտ գյուղից ուղիղ գծով 5 կմ հյուսիս։ Տեսարժան է լեռան գագաթից բացվող տեսարանը դեպի Իջևանի լեռների ժայռոտ պատերը։
Մենք գրեթե ամեն շաբաթ ունենում ենք վերելքներ դեպի Դիմաց լեռ։ Եթե դու էլ ուզում ես քո աչքերով տեսնել այս գեղեցկությունը միացիր մեզ։ Արշավների մասին տեղեկենալու համար անցեք հղումով։
Այգեստանի ջրվեժ
/in Մեր արշավները /by armeniangeographicԱյգեստանի ջրվեժը գտնվում է Արցախի Ասկերանի շրջանում՝ Այգեստան գյուղից 8 կմ արևմուտք։ Ջրվեժն առաջանում է համանուն գետի վրա։ Այգեստան գետը սկիզբ է առնում Արցախի լեռնաշղթայի լանջերից և հոսում դեպի արևելք։
Արշավներ Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Մանթաշի ջրվեժ
/in Մեր արշավները /by armeniangeographicՄանթաշի ջրվեժը գտնվում է Արագած լեռան հյուսիսարևմտյան լանջին։ Ջրվեժը գտվում է Շիրակի մարզում, Մեծ Մանթաշ գյուղից 15 կմ հարավ։ Մանթաշի ջրվեժն առաջանում է համանուն գետի աջ վտակի վրա գահավիժելով 21 մետր բարձրությունից։
Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։
Քյոռoղլի լեռ և Ծուռ լիճ
/in Մեր արշավները /by armeniangeographicՔյոռօղլի լեռը գտնվում է Աբուլ-Սամսարի լեռնաշղթայում՝ Աբուլ և Սամսար լեռների միջև։ Լեռն ունի հրաբխային ծագում։ Բարձրությունը 2921 մետր է։
Քյոռօղլի լեռան արևելյան լանջին է գտնվում Լևանի լիճը, որին տեղացի հայերը Ծուռ լիճ են անվանում։
Քյոռօղլի վիպասքը ձևավորվել է 18-րդ դարում։ Այն տարածված էր Մերձավոր արևելքի և Միջին Ասիայի ժողովուրդների մոտ և իր դրսևորումներն ունեցավ նաև հայ ժողովրդի բանահյուսության մեջ։ Հերոսը՝ Կույրի որդին ժողովրդական վրիժառու է, ով հանուն ազատության և արդարության պատրաստ էր զոհել իր կյանքը։ Հենց այդ ժամանակաշրջանին պետք է վերագրել Քյոռօղլի լեռնանունների ծագումը։
Արշավներ Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Հաչա լեռ
/in Հայկական լեռնաշխարհ, Մեր արշավները /by armeniangeographicՀաչա լեռը Արցախի լեռնաշղթայի բարձր լեռներից է։ Գտնվում է Պատարա գյուղի 9 կմ արևմուտք։ Բարձրությունը 2087 մետր է։ Այն հանդիսանում է Հավքախաղաց լեռների ամենաբարձր գագաթը։ Հավքախաղաց լեռները Արցախի լեռնաշղթայի ճյուղավարությունն են։ Հաչա լեռան գագաթից բացվում է տեսարան դեպի Կուսանաց լեռան ժայռոտ պատը։
Արշավներ Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Դիվանց լեռ
/in Մեր արշավները /by armeniangeographicԴիվանց լեռը գտնվում է Սևանի լեռներում՝ Արտանիշ և Ջիլ գյուղերի միջև։ Բարձրությունը՝ 2443 մետր է։ Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Սևանա լիճը, Գեղամա ու Վարդենիսի լեռները։
Արշավներ Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Մանկական վրանային ճամբար
/in Առանց խորագրի /by armeniangeographicՃամբարի նպատակն է երեխաներին ծանոթացնել արշավային մշակույթին, սարերին, ձորերին, բնության հետ համահունչ ապրելուն և ազատության զգացողությանը:
Ծրագիրը մշակել է ArmGeo թիմը և ղեկավարվելու է մարզիչ-մանկավարժ Կարեն Սարգսյանի կողմից, իսկ այդ գործում նրան օգնելու են թիմի մյուս անդամները։
Մանկական վրանային ճամբար
Ճամբարն անց է կացվելու Արփայի կիրճում՝ Գետափ-Եղեգնաձոր խաչմերուկի մոտ գտնվող Crossway camping-ում։ Ճամբարն ունի հանգիստ կազմակերպելու կոմունիկացիոն և անվտանգության բոլոր հարմարությունները: Ճամբարի տարածքում տեղակայված են լոգարաններ ու զուգարաններ, որոնք գտնվում են կատարյալ մաքուր վիճակում։
Հարկ է նշել, որ հաշվի են առնված անվտանգության բոլոր ռիսկերն ու հնարավոր տարբերակները, և նախաձեռնված են միջոցառումներ դրանց կանխման համար․
Սնունդը երեքանգամյա է, պատրաստված սիրով, մաքուր և համեղ մթերքներից:
Մանկական արշավներ
Ճամբարի ծրագիր՝
Օր 1-ին
Մանկական վրանային ճամբար
Օր 2-րդ
Օր 3-րդ
Crossway camping
Օր 4-րդ
Մանկական վրանային ճամբար
Օր 5-րդ
Մանկական վրանային ճամբար
Մասնակցության արժեքը 68 000 դրամ է։
Արժեքի մեջ ներառված է՝
Արժեքի մեջ ներառված չէ՝
Անհրաժեշտ պարագաների ցանկ՝
Երեխաներն իրենց հետ պետք է ունենան`
անձնական հիգիենայի պարագաներ (խոզանակ, ատամի մածուկ, ականջի չոփիկներ, թաց անձեռոցիկ, շամպուն, ալկոգել)
Կոշիկներ (2 զույգ բոթաս, ցանկալի է հաստ տակացուով ՝ նախատեսված քայլքի համար):
ուսապարկ արշավների համար
տաբատ (երկար և կարճ)
կարճաթև շապիկ (5 հատ)
երկարաթև շապիկ
գիշերանոց
քնապարկ
ներքնակ (կարիմատ)
բարձ (ցանկալի է փչովի, տուրիստական)
արևային ակնոց
գլխարկ (տաք բրդե և արևապաշտպան լայնեզր)
տաք հագուստ (ֆլիսե բաճկոն կամ սվիտր)
լապտեր (հավելյալ մարտկոցներով)
արևապաշտպան քսուք
ներքնաշոր (5 հատ)
գուլպա (5 զույգ, հաստ և բարակ)
լողազգեստ
սրբիչ (մեծ և փոքր)
հողաթափեր
վերմակ
անձրևապաշտպան բաճկոն
հեռախոսի լիցքավորման լար
power bank (պարտադիր չէ)
լողի ակնոց (պարտադիր չէ)
մոծակների դեմ սփրեյ (պարտադիր չէ)
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային:
Արշավին կարող են մասնակցել միայն 8-14 տարեկան երեխաները։
Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին։
Գրանցվելուց հետո խնդրում ենք կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին։
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Քարտային հաշիվ 2052 0222 1888 7001
ArCa: 4578 9100 0000 7199
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր ֆեյսբուքյան էջին։
Արշավ Վրաստանում / Սվանեթ
/in Առանց խորագրի /by armeniangeographicՃանապարհորդության երթուղին ընտրված է առողջ, միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձանց համար: Այն կհետաքրքրի ինչպես փարձառու արշավականներին այնպես էլ սկսնակներին: Մասնակցության համար հատուկ պատրաստվածություն պետք չի: Արշավների ժամանակ մեզ հետ վերցնելու ենք միայն փոքր ուսապարկեր՝ այդ օրվա անհրաժեշտ պարագաներով: Գիշերակացը լինելու է հարմարավետ ու մաքուր հյուրատանը:
Եթե հետաքրքրեց, ուրեմն ծանոթացեք մանրամասներին:
Սվանեթ / Վրաստան
Սվանեթը Վրաստանի հյուսիս-արևմտյան պատմական շրջանն է: Տարածվում է Ինգուրի գետի բարձրալեռնային հովտի վերին հոսանքում: Վերին Սվանեթը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում հայտնի է իր ճարտարապետական գանձերով (մասնավորապես 9-12-րդ դարում կառուցված աշտարակ-ամրոցներով, որոնք մինչ օրս բնակելի են) և աննկարագրելի բնության հրաշքներով (սարեր, ձորեր, ջրվեժներ, սառցադաշտեր, լեռնանցքներ և այլն):
Ուղևորության տևողությունը` 6 օր, 5 գիշեր
Օր 1: Աշտարակների քաղաք
Վաղ առավոտյան Երևանից մեկնում ենք Վերին Սվանեթի կենտրոն` Մեստիա: Մեստիա կհասնենք երեկոյան: Ժամանակի առկայության դեպքում կզբոսնենք Մեստիայով, կծանոթանանք այդ ինքնատիպ աշտարակներով քաղաքին և կհամտեսենք սվանական ուտեստները: Աշտարակ-ամրոցները երեկոյան շատ գեղեցիկ լուսավորված են լինում:
Մեստիա
Օր 2: Սվանեթը թռչնի թռիչքի բարձրությունից
Առավոտյան այցելում ենք աշխարհահռչակ լեռնագնաց Միխաիլ Խերգիանիի տուն-թանգարան, որտեղ կծանոթանանք խորհրդային լեռնագնացության մի հատվածին` Խերգիանիի կենսագրությանը, կտեսնենք ինչ պայմաններում են ապրել սվանները և ինչ նպատակով են կառուցել այդ բնակելի ամրոց-աշտարակները:
Ի դեպ, Խերգիանիի տուն-թանգարանում մենք արդեն ստեղծել ենք մի անկյուն, որտեղ ներկայացված են սովետական ժամանակաշրջանի հայկական լեռնագնացության մի քանի նմուշ:
Մեր առաջին պաշտոնական այցը
Այնուհետև կիրականացնենք արշավ դեպի Մեստիայի հանրահայտ «Խաչ»-ը, որը գտնվում է բարձր տեղանքում և այնտեղից բացվում են անկրկնելի տեսարաններ դեպի Կովկասյան լեռների տարբեր ճյուղավորումները, իսկ ներքևում երևում են Սվանեթի գյուղերը:
Երթուղու երկարությունը՝ 11 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 900 մ
Սվանեթը թռչնի թռիչքի բարձրությունից
Օր 3: Ճալաադի սառցադաշտ
Առավոտյան կիրականացնենք արշավ դեպի Ճալաադի սառցադաշտ։ Օրվա երկրորդ կեսին ճոպանուղով կբարձրանանք սարն ի վեր, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Ուշբա լեռը։
Երթուղու երկարությունը՝ 7 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 400 մ
Ճալաադիի սառցադաշտ
Օր 4: Ուշգուլի – Շխարայի սառցադաշտ
Առավոտյան ամենագնաց մեքենաներով ուղևորվում ենք դեպի Սվանեթի ամենաբարձր բնակավայրը՝ Ուշգուլի: Բնակավայրը գտնվում է 2200 մետր բարձրության վրա։ Դժվարամատչելի ճանապարհների շնորհիվ Ուշգուլին կտրված լինելով արտաքին աշխարհից պահպանել է իր բնական միջավայրը։ Գյուղի աշտարակներն ուսումնասիրելուց հետո կիրականացնենք արշավ դեպի Վրաստանի ամենաբարձր լեռան՝ Շխարայի սառցադաշտ: Սառցադաշտից է սկիզբ առնում Սվանեթի ամենաջրառատ գետը՝ Ինգուրին։
Երթուղու երկարությունը՝ 6 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 200 մ
Ուշգուլի
Օր 5: Շդուգրա ջրվեժ
Առավոտյան մեկնում ենք Բեչո: Այստեղ մի փոքրիկ գյուղից սկսում ենք մեր արշավը դեպի Շդուգրա ջրվեժ, որը գահավիժում է մոտ 150 մ բարձրությունից: Այն գտնվում է Ուշբա լեռան հյուսիս-արևմտյան լանջերին, որը սահմանակցում է Ռուսաստանի Դաշնության Կաբարդինո-Բալկարիայի հանրապետության հետ:
Շդուգրա ջրվեժը
Երթուղու երկարությունը՝ 10 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 600 մ
Օր 6: Վերադարձ
Վաղ առավոտյան ուղևորվում ենք դեպի Երևան:
Ուշադրություն
Սվանեթի 2024 թվականի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։
Սվանեթի մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար ստորև դիտեք մեր նախորդ արշավների լուսանկարները
Առաջիկա արշավներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արփի լիճ
/in Բլոգ, Ջրագրություն /by armeniangeographicՏարածքում բնակվող մարդկանց կողմից ինտենսիվ արածեցումը հանգեցրեց նրան, որ Արփի լիճն ու որոշ խոնավ տարածքներ սկսեցին չորանալ: Այդ պատճառով, 1946-1951 թվականների ընթացքում լիճը արհեստականորեն մեծացվեց և վերածվեց ջրամբարի: Այսպիսով Արփի լճի տարածքը հասավ մինչև 22 ք. կմ, ջրի ծավալը՝ մինչև 100 խորանարդ կիլոմետր, իսկ լճի միջին խորությունը հասավ 4 մետրի:
Արփի լիճ
Արփի լճից սկիզբ է առնում Ախուրյան գետը: Լիճը արհեստականորեն ընդլայնելուց հետո, այն դարձավ երկրորդ ամենամեծ ջրային ավազանը Հայաստանում, Սևանից հետո: Արփի լճի ջուրն օգտագործվում է ոռոգման և էներգիա ստանալու համար:
«Արփի լիճ» ազգային պարկ
Արփի լճի ավազանը և Ջավախք-Շիրակ բարձրավանդակը առանձնանում են ուրույն էկոհամակարգով և կենսաբազմազանությամբ: Ուստի, այս տարածքը պահպանելու համար 2009 թվականին ստեղծվեց «Արփի լիճ» ազգային պարկը: Ջավախք-Շիրակ բարձրավանդակի հայաստանյան հատվածում գրանցվել է ավելի քան 140 թռչնատեսակ, որոնցից շատերը բնադրում են Արփի լճի ավազանում։ Ազգային պարկում՝ Արփի լճի հարևանությամբ, գտնվում է հայկական որորի ամենամեծ գաղութն աշխարհում: Սա նաև գանգրափետուր հավալուսնի միակ բնադրավայրն է Հայաստանում: Գանգրափետուր հավալուսնը բնադրող-չվող թռչուն է, որը պատկանում է հավալուսների ընտանիքին: Նրա գագաթի և վզի հետին մասում կան գանգուր փետուրներ, իսկ կոկորդային պարկը վառ նարնջագույն է: Գանգրափետուր հավալուսնը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում:
Գանգրափետուր հավալուսն / WWF
Այստեղ բնակվող թռչունների որոշ տեսակներ ընդգրկված են «Բնության Պահպանության Միջազգային Միության» (IUCN) Կարմիր ցուցակում:
Պարկում կա կաթնասունների 30 տեսակ: «Արփի լիճ» ազգային պարկում պահպանվում է նաև Դարևսկու իժը, որին կարելի է հանդիպել միայն այստեղ:
Բազմազան է նաև ազգային պարկի բուսական աշխարհը: Պարկի տարածքում կան մոտ 670 տեսակի բույսեր՝ խոլորձ, թրաշուշան, հիրիկ, կակաչ, շուշան: Դրանցից 22-ը էնդեմիկ տեսակներ են:
Ձմռանը լիճն ամբողջությամբ սառցակալում է։ Լճի ափին է գտնվում Պաղակն բնակավայրը, որտեղ գրանցվել է ՀՀ ամենացածր ջերմաստիճանը (-46):
Արփի լիճ
Պատմական ակնարկ
Ամասիայի շրջանը Հայաստանի Առաջին Հանրապետության ու Խորհրդային Հայաստանի մաս է կազմել ուշագրավ հանգամանքների բերումով։
Թուրքերը հավակնում էին այդ տարածքին, որը կոչում էին Աղբաբա։ Սակայն շուրջ 1000 քառակուսի կիլոմետր զբաղեցնող Աղբաբան նրանք զիջեցին հայերին։ Այդ զիջումը պայմանավորված էր նրանով, որ ռուս բոլշևիկներն ու թուրք քեմալականները պայմանավորվել էին, որ Սուրմալուն պետք է անցնի թուրքերին, սակայն դրա դիմաց թուրքերը պետք է հրաժարվեին Բաթումի շրջանից։ Բաթումի շրջանը տարածքով ավելի փոքր էր Սուրմալուից և այդ տարբերությունը լրացնելու համար թուրքերը զիջեցին Ամասիան։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Շաղոտ ջրվեժ
/in Մեր արշավները, Ջրագրություն /by armeniangeographicՇաղոտ ջրվեժ՝ ջրվեժ Տավուշի մարզում՝ «Դիլիջան ազգային պարկում»:
Ջրվեժը գտվում է Թեղուտ գյուղից 5 կմ հյուսիս-արևելք՝ Իջևանի լեռների ժայռոտ պատերի խորշերում։ Բարձրությունը՝ 46 մետր է։
Շաղոտ ջրվեժից ոչ հեռու կա մի գեղեցիկ երթուղի, որը տանում է դեպի Դիմաց լեռ:
Մեր արշավները
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Դիմաց լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԴիմաց լեռից դեպի արևելք գտնվում է Շաղոտ ջրվեժը: Դիմաց լեռը մտնում է «Դիլիջան ազգային պարկի» տարածքի մեջ։
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի
Դիմաց լեռ
Մենք գրեթե ամեն շաբաթ ունենում ենք վերելքներ դեպի Դիմաց լեռ։ Եթե դու էլ ուզում ես քո աչքերով տեսնել այս գեղեցկությունը միացիր մեզ։ Արշավների մասին տեղեկենալու համար անցեք հղումով։
Առաջիկա արշավներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Արշավ դեպի Թռչկան ջրվեժ
Երեք գագաթ Փամբակի լեռներում
Վերելք Խույր լեռ