• Link to Facebook
  • Link to Instagram
  • Link to Youtube
[email protected]    +374 43 00 51 65
Armenian Geographic - ArmGeo.am
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu
Խորանաշատ

Խորանաշատ

Խորանաշատ վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզում՝ Չինարի գյուղի մոտակայքում։ 13-17-րդ դարերում վանական համալիրը եղել է նշանավոր գրչության կենտրոն, որտեղ գործել են բազմաթիվ նշանավոր պատմագիրները, նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Ստեփանոս Աղթամարեցին։

Խորանաշատ
Խորանաշատ
Խորանաշատ
Խորանաշատ

Վանական համալիրի 13-րդ դարի տասնյակ ձեռագրեր, ինչպես նաև համալիրի հայտնի Ավետարանը պահպանվում են Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանում՝ որպես միջնադարի գիտակրթական և մշակութային արժեք։

Պատմություն

Վանական համալիրի մասին հանդիպում ենք Կիրակոս Գանձակեցու «Հայոց պատմություն» աշխատությունում, ըստ որի՝ վանքը հիմադրել է Մխիթար Գոշի աշակերտ Հովհաննես Վանական վարդապետը, իսկ վանական համալիրի առաջին հովանավորը եղել է Վահրամ Բ Գագեցին՝ Վահրամյանների հրամանատարը։

Վանական համալիրը բաղկացած է Սբ․ Աստվածածին, Սբ․ Կիրակի, Սբ․ Ճգնավոր եկեղեցիներից, գավթից և մի շարք այլ օժանդակ շինությունններից։

Անվան ծագումը

Խորանաշատ վանական համալիրը հայտնի է եղել նաև Խորանաշատ վարդապետարան, Խորանշատ, Խորենաշատ, Խորենաշատի վանք Վանականի, Վանական Վարդապետի վանք անուններով։ Չնայած անվան ծագման հետ կապված կան մի քանի տարբերակներ, որոնցից մեկի համաձայն վանքն այդ անունը ստացել է շրջապատում բազմաթիվ եկեղեցիների շնորհիվ՝ եկեղեցաշատ, այսինքն՝ խորանաշատ։

Խորանաշատ
Խորանաշատ
Խորանաշատ
Խորանաշատ

Իսկ ահա մյուս վարկածի համաձայն՝ վանական համալիրն անունը ստացել է գլխավոր՝ Սբ․ Աստվածածին եկեղեցու ճարտարապետական և հորինվածքի շնորհիվ։ Սբ․ Աստվածածին եկեղեցու ավագ խորանն ասես զարդարված է 12 փոքր խորաններով։

Խորանաշատ

Խորանաշատ

Երկու վարկածներն իրար հակասող չեն, քանի որ մերձակայքում կան եկեղեցիներ։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Վանքեր և եկեղեցիներ

Տեղերի վանք

Տեղերի վանք

Հերհեր

Սբ․ Սիոն վանք

Գնդեվանք

Գնդեվանք

Ցաղաց քար

Ցաղաց քար

Սևանավանք

Սևանավանք

Որոտնավանք

Որոտնավանք

Հայրավանք

Հայրավանք

Զորաց եկեղեցի

Զորաց եկեղեցի

Հաղարծինի վանք

Հաղարծին վանական համալիր

Մթնաձորի կիրճ

Մթնաձորի կիրճ

Մթնաձորի կիրճ առաջին՝ էքսպեդիցիոն արշավն իրականացրինք 2022 թվականի դեկտեմբերին՝ որոշել էինք քայլել Մակարավանքից դեպի Ենոքավան։ Սկզբում երթուղին անցնում էր Մթնասարի լեռների ալպիական մարգագետիններով, այնուհետև՝ թավ անտառներով։ Կիրճից հետո պլանավորել էինք բարձանալ Ենոքավան, սակայն կիրճը մեզ հետ կապված այլ ծրագրեր ուներ։ Հասնելով այն հատվածը, որտեղից պետք է սկսեինք բարձրանալ, հասկացանք, որ դեպի Ենոքավան տանող ճանապարհ չկա, իսկ ժայռերն այնպես են վեր խոյանում, որ հնարավոր չէ որևէ կերպ դրանք շրջանցել։
Որոշեցինք կիրճն ի վար իջնել դեպի Լուսաձոր գյուղ։ Ճանապարհը լի էր խոչընդոտներով, սակայն մեր՝ 30 արշավականներից բաղկացած խումբը, բարեհաջող հաղթահարելով բոլոր դժվարությունները մինչև մութն ընկնելն ավարտեց արշավը։
Կիրճն աննկարագրելի գեղեցիկ էր ու կուսական, որտեղ չէր զգացվում մարդու ներկայությունը, չկային տրորված արահետներ, չկար աղբ․․․ կար միայն բնության անդորրն ու մենք։
Մթնաձորի կիրճ
Մթնաձորի կիրճ
Մթնաձորի կիրճ
Մթնաձորի կիրճ
Մթնաձորի կիրճ
Մթնաձորի կիրճ
Մթնաձորի կիրճ
Մթնաձորի կիրճ
Մթնաձորի կիրճ
Մթնաձորի կիրճ
Մթնաձորի կիրճ
Մթնաձորի կիրճ
Մթնաձորի կիրճ
Մթնաձորի կիրճ
Մթնաձորի կիրճ
Մթնաձորի կիրճ
Մթնաձորի կիրճ
Մթնաձորի կիրճ

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին

Արարատ 5165

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞  5137

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայաստանի լեռները մարդկային կերպարանքով

Հայաստանի լեռները որպես մարդիկ

Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը

Գարնանային արշավները Հայաստանում

Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները

Վարդագույն կիրճ

Վարդագույն կիրճ

Վարդագույն կիրճ ՝ գտնվում է Երանոսի լեռների լանջերին, Արարատի մարզում։ Անունը ստացել է գույնի պատճառով։ Վարդագույն կիրճի արշավի ընթացքում տեսնում ենք Ազատի ջրամբարը, Երանոսի ու Գեղամա լեռների, Արարատի տեսարանները։

Վարդագույն կիրճում գույները փոփոխվում են վառ կարմիրից մինչև բաց նարջնագույն։

Վարդագույն կիրճ
Վարդագույն կիրճ
Վարդագույն կիրճ
Վարդագույն կիրճ
Վարդագույն կիրճ
Վարդագույն կիրճ
Վարդագույն կիրճ
Վարդագույն կիրճ
Վարդագույն կիրճ
Վարդագույն կիրճ
Վարդագույն կիրճ
Վարդագույն կիրճ

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Մեր արշավները

Սիս լեռ

Թեժառույք լեռ

Թեժառույք լեռ

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Երոանոի լեռներ / «Սֆինքս»

Երանոսի լեռներ / «Սֆինքս»

Օրիսաբա

Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ

Անդոկ լեռ

Անդոկ լեռ

Կապուտան (Գոգի) լիճ

Կապուտան (Գոգի) լիճ

Չքնաղ լեռ

Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ

Չքնաղի լեռներ

Երկարությունը՝ 22 կմ

Չքնաղի լեռները գտնվում են Լոռու մարզում։ Այդպես է կոչվում Բազումի լեռների կենտրոնական մասի մի հատվածը՝ Ծիրկաթին լեռից մինչև Հեղեղուտի լեռնանցքը։

Չքնաղ լեռ

Չքնաղ լեռը համանուն լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է՝ 2837 մ։ Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Փամբակի կիրճն ու Բազումի լեռները։

Լուսանկարենրը՝ Գևորգ Մովսիսյանի, Հրաչ Իվանյանի

Չքնաղ լեռ
Չքնաղ լեռ
Չքնաղ լեռ
Չքնաղ լեռ
Չքնաղ լեռ
Չքնաղ լեռ
Չքնաղ լեռ
Չքնաղ լեռ
Չքնաղ լեռ
Չքնաղ լեռ
Չքնաղ լեռ
Չքնաղ լեռ
Չքնաղ լեռ
Չքնաղ լեռ
Չքնաղ լեռ
Չքնաղ լեռ
Չքնաղ լեռ
Չքնաղ լեռ
Չքնաղ լեռ
Չքնաղ լեռ
Չքնաղ լեռ
Չքնաղ լեռ
Չքնաղ լեռ
Չքնաղ լեռ

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Մեր արշավները

Սիս լեռ

Անդոկ լեռ

Անդոկ լեռ

Կապուտան (Գոգի) լիճ

Կապուտան (Գոգի) լիճ

Ամպասար

Ամպասար

Գոմբակ լեռ

Գոմբակ լեռ

Կայեն լեռ

Կայեն լեռ

Արտանիշ լեռ

Արտանիշ լեռ

Ոսկեսար լեռ

Ոսկեսար լեռ

Չքնաղ լեռ

Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ

Վերելք Կազբեկ 2022

Կազբեկի թիմային վերելքը

2022 թ․ -ին ունեցանք մի շարք վերելքներ Հայաստանից դուրս։ Բարձրացանք Դեմավենդ, Սաբալան, Արարատ, իրականացրինք արշավներ Վրաստանում, Արցախում։ Նշանավոր վերելքներից էր նաև սառցային լեռան՝ վերելք Կազբեկ 2022 -ը։ 

Կազբեկ լեռան վերելքն առանձնանում էր մյուս վերելքներից իր տեխնիկական բարդությամբ։ Լեռան գագաթը մշտապես ձնածածկ է, իսկ մինչ գագաթային հատվածը պատված է սառցադաշտերով։ Եվ չնայած խմբի բոլոր անդամներն ունեին տարիների արշավային, բարձրլեռնային վերելքների փորձ, սակայն Կազբեկը մի նոր մարտահրավեր էր։

Վերելք Կազբեկ 2022

Վերելք Կազբեկ 2022

Եվ միանգամից կցանկանայինք ներկայացնել մեր մասնակիցներից Լիլիթ Տոնոյանի, Անի Հակոբյանի և Մարիամ Ղազարյանի պատասխաններն այն հարցին, թե ի՞նչ տվեց այդ տեխնիկական դժվարության վերելքը։

Վերելք Կազբեկ

Լիլիթ Տոնոյան

«Ես ոչ մի վերելքից առաջ վտանգների մասին չեմ մտածում։ Չգիտեմ դա լավ է, թե վատ։ Կազբեկի վերելքով ես հասկացա, որ երբեմն ուրիշի կյանքը կարող է գտնվել հենց քո ձեռքերում, ուրիշի կյանքը կարող է կախված լինել հենց քո կատարած քայլից։ Կազբեկի վերելքից հետո ես ինձ ավելի ուժեղ, ինքնավստահ ու կոփված եմ զգում։ Իսկ մտքումս միշտ հնչելու է «գլխակեր» բառը ու ես միշտ ժպտալու եմ, որովհետև այս վերելքով մաքրվեցին Կազբեկի մասին տատիկիս տխուր պատմության թողած դաժան պատկերացումները։ Ու ավելի շատ ուզեցի ապրել»։

Մարիամ Ղազարյան

«Առաջին հերթին Կազբեկը հաստատեց նմանատիպ լեռներ գնալու իմ մեծ ցանկությունը։ Իսկ կամային հատկանիշների առումով սովորեցրեց ավելի հաստատակամ լինել ու եթե  որոշում ես կայացրել մի բան անել, պետք է ամեն ջանք ներդնես այդ ուղղությամբ, չթողնես, որ տարբեր հանգամանքներ, անվստահություն առաջացնող մտքերը խոչընդոտ հանդիսանան։ Բայց իհարկե ամեն բան ողջամտության սահմաններում ))»։

Վերելք Կազբեկ 2022

Անի Հակոբյան

«Կազբեկը նոր հնարավորություն տվեց ինքս ինձ բացահայտելու, սովորեցրեց, որ ցանկացած անելանելի իրավիճակում մարդկանց էմոցիաները զարկ են տալիս և շատ դժվար է դրանք կառավարել, բայց անհրաժեշտ է»։

Չաուխից դեպի Կազբեկ

Մեր խումբը մինչ Կազբեկի վերելքը, իրականացրել էր նաև ճամփորդություն դեպի Չաուխ, ինչից հետո խմբի մասնակիցները բաժանվել էին երկու խմբի, նրանց մի մասը հմայված էր բարի հսկայով՝ Չաուխով, իսկ մյուսները՝ Կազբեկի հզոր ու դժվարմատչելի տեսքով։

Չաուխ․ ճամփորդություն Կովկասյան լեռներում

Կազբեկով հիացած էր նաև մեր ակումբի անդամ, արշավական Մարիամ Ղազարյանը․ «Լեռն անհասանելի էր թվում, ինձ անընդհատ հարց էի տալիս՝ ի՞նչ էի մտածում Կազբեկը բարձրանալու մասին որոշում կայացնելիս, արդյոք կկարողանա՞մ: Բայց դե բարձրանալու ցանկությունը ավելի մեծ էր, ու ամեն դեպքում պետք էր փորձել»:

Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022

Գլխակեր սառցային լեռը

Վրացիները լեռանն անվանում են Մկինվարցվերի (կամ ուղղակի Մկինվարի), որը նշանակում է «սառցային լեռ», բայց մեր ակումբի անդամ, արշավական Լիլիթ Տոնոյանի համար լեռն ասոցացվում էր վտանգների ու տատիկից լսած տխուր պատմության հետ․ «Տատիկիս պատմությունը կապված է իր եղբոր մահվան հետ։ Նա ընկել էր Կազբեկի ձորը՝ այդպես էր պատմում տատիկս, և երկար ժամանակ համարվում էր անհետ կորած։ Մինչև Ստեփանծմինդա հասնելն այդ պատմության մասին էի մտածում։ Չնայած մանկուց լսել էի, բայց երբեք չէի տեսել լեռը, բայց այն խորհրադավոր լեռ էր ինձ համար։ Կազբեկ բառն արտաբերելիս կյանքիս ընթացքի ժապավենը շատ տարիներ հետ էր գնում, էլի հիշում էի այդ պատմությունն ու մի տեսակ մեղավորության զգացում էի ունենում։ Բայց գագաթին կանգնելուց հետո, ինչպես ասում էր տատիկս՝ գլխակեր Կազբեկը սկսեց ասոցացվել այլ ապրումների ու զգացմունքների հետ»։

Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022

Տատիկի պատմության ու լեռան տեխնիկական բարդության մասին իմանալու պատճառով մտածում էի, որ ունենալու եմ բարդ, և մի փոքր էլ, տխուր վերելք։ Բայց մինչև սար տանող ճանապարհի և սարից երևացող տեսարաններն այնքան ցնցող էին, որ լցված էի շատ լավ էմոցիաներով։ Վերելքի նախորդ օրը զգում էի, որ Կազբեկի վերելքը լինելու է իմ կյանքի ամենանշանակալի օրերից մեկը։ Ու այդպես էլ եղավ»։ 

Լիլիթ Տոնոյան

Լիլիթ Տոնոյան

Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022

Սառցային գլխակերի վերելքին յուրաքանչյուր մասնակից պատրաստվել էր յուրովի՝ մի քանիսը սկսել էին ավելի հաճախ լինել մարզասրահում, վազել, պարբերաբար մասնակցել արշավների, սակայն վերելքի հաջող գրավականներից էր նաև ընկերությունը։ Մասնակիցներից շատերն արդեն հասցրել էին տարիներ շարունակ միասին արշավել, ճանաչել իրար, որն իհարկե ամրապնդվեց նաև Դեմավենդի վերելքով։ Ու այդ մասին փաստեց նաև Մարիամը․ «Դեմավենդը կարևոր փորձառություն էր, ինչի շնորհիվ Կազբեկին նախորդող օրերի ընթացում պատրաստվելն ավելի արագ ստացվեց»։

Վերելք Դեմավենդ

Կազբեկ․ թիմային վերելք

Կազբեկի վերելքը տևել էր գրեթե 10 ժամ, ինչն իհարկե բավականին մեծ ծանրաբեռնվածություն է՝ հաշվի առնելով նաև այն, որ մասնակիցները պետք է հնարավորինս մի տեմպով քայլեին, քանի որ մեկը մյուսին կցված էր պարանով։ Այդ մասին շատ դիպուկ բնորոշում տվեց Անի Հակոբյանը․ «Բավականին բարդ է քայլել կապված լինելով, պետք է այնպես քայլես որ դիմացից ու հետևից քայլողին անհանգստություն չպատճառես` ըստ իս Կազբեկը թիմային վերելք է։ Ամեն դեպքում, գիշերով քայլելը շատ ավելի հաճելի է, քանի որ ամբողջովին արթնացած չես լինում, երբեմն չես էլ նկատում, թե որտեղով քայլեցիր ու արհեստական վախեր չես ստեղծում»։

Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022

Այն ամենն ինչի մասին պատմեց Անին, իր մաշկի վրա շատ լավ զգացել էր նաև Լիլիթը․ «Ես գրեթե մարմնիս կեսով ընկել եմ ձնափոսը, ու դժվարությամբ դուրս եկել, չէի տեսնում, թե ինչ բարձրության փոսի վրա էի կախված։ Իհարկե, ողջ կյանքում կհիշեմ այդ պահի ապրումներս։ Ու ինչպես ասում են՝ շատ էի լսել, բայց մեկ անգամ տեսա ու հազար անգամ լսածիս չափ արժեր։ Մինչև ինքդ չես տեսնում ու զգում, չես կարող պատկերացնել ինչի մասին է խոսքը»։

Կազբեկ․ տեխնիկական բարդության լեռը

Աղջիկներն ընդամենը օրեր առաջ բարձրացել էին նաև Ասիայի ամենաբարձր լեռը՝ Դեմավենդը՝ հաղթահարելով 5610 մ բարձրությունն ու ծծմբային արտանետումները, սակայն հավատացնում էին, որ Կազբեկի վերելքը չի կարելի համեմատել մյուս այլ վերելքների հետ։ «Կազբեկը սովորական լեռ չէ։ Կազբեկն ինքն է որոշում կհասնես գագաթ, թե ոչ։

Վերելք Կազբեկ 2022

Վերելք Կազբեկ 2022

Կազբեկի վրա զգում ես, որ մի անորոշ քայլը կարող է շատ բան փոխել», – ահա այսպես բնութագրեց Անին Կազբեկը, իսկ Մարիամը հարցին մոտեցել էր այլ տեսանկյունից․ «Իհարկե, անհանգստություն կար՝ հաշվի առնելով, որ հերթով անցնելու էինք տարբեր տեղանքներով՝ սկզբում քարքարոտ, հետո սառցադաշտը՝ խորշերով, ձյունոտ և գագաթին մոտ տեղ-տեղ սառած տեղանքները, որոշ տեղերում էլ՝ քարաթափումների վտանգը:Սակայն այդ ամենը լրացուցիչ հետաքրքրություն էր տալիս վերելքին, սկսում ես մի փոքր պատկերացում ստանալ տեխնիկական բարդություն ունեցող լեռների մասին»։

Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022

Ցանկացած արշավի, հատկապես բարձր լեռնային վերելքների ժամանակ, յուրաքանչյուր մասնակից պատասխանատու է ոչ միայն իր, այլ նաև մյուսների համար, սակայն Կազբեկի դեպքում այդ պատասխանատվությունն ավելի ակնառու ես զգում ու այդ մասին փաստեց Լիլիթը․ «Կազբեկի վերելքին անհրաժեշտ է վերաբերվել ծայրաստիճան լուրջ, յուրաքանչյուր քայլը պետք է լինի կշռադատված, հաշվարկված, այլապես կամ կհայտնվես ձնափոսերում, կամ կգլորվես չգիտեմ թե ուր` քեզ հետ տանելով մյուսներին։ Կազբեկում դու կրում ես պատասխանատվություն մյուսների կյանքի համար, քո պարանակիցների կյանքի համար»։

Հավերժ հիշվող Կազբեկն իր դժվարություններով

Լինելով տեխնիկական լեռ, որի վերելքն ուղեկցվել էր հալոցքներով, անխուսափելի պիտի լինեին նաև փոքր-ինչ վտանգավոր դրվագները։ Գրեթե բոլոր մասնակիցները նշեցին գագաթից իջնելու հատվածը։ «Լավագույն ընկերս ինձնից 20 մետր հեռավորության վրա էր ու ընկնում էր խորշը, և չնայած դա ընդամենը 5 վայրկյան տևեց, բայց անհնար է նկարագրել, թե ինչ անզոր էի ինձ զգում։ Այդ պահը երբեք չեմ մոռանա», – այդ մասին պատմեց Անին։ 

Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022
Վերելք Կազբեկ 2022

Իջնելիս մեծ էր նաև պատասխանատվությունը մյուս մասնակիցների հանդեպ, քանի որ մի սխալ հաշվարկված քայլի պատճառով, կարող էին մի քանի մասնակից հայտնվել առաջացած խորշերում։

Ինչպե՞ս պատրաստվել Կազբեկի վերելքին

Իսկ նման դեպքերում կարևոր է յուրաքանչյուր մասնակցի պատրաստվածությունը, ինչի մասին նշեց Մարիամը․ «Վստահ չէի՝ սայթաքելու դեպքում կկարողանա՞մ արագ կողմնորոշվել՝ ինչ անել, սառցահատը ճիշտ գործի դնել: Բայց այդ իրավիճակները օգնում են հասկանալ, որ պետք է հնարավորինս պատրաստ լինել, իմանալ գույքը օգտագործելու մեթոդները, զգոն, ուշադիր լինել և էքստրեմալ թվացող հանգամանքներում հնարավորինս հանգիստ արձագանքել»։ 

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Մեր առաջիկա արշավները

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արջանոց լեռ

Արջանոց լեռ / Արջանոցի լեռներ

Արջանոցի լեռներ

Արջանոց լեռ (2385 մ)

Գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Սևան քաղաքի մոտակայքում։ Այն համանուն՝ Արջանոցի լեռնաշղթայի, գագաթներից մեկն է։ Լեռնաշղթայի գագաթներից են նաև Տևրաքար (2268 մ) և Մեծեփ (2187 մ) լեռները։

Արջանոց լեռ

Արջանոց լեռ

Արջանոց լեռ
Արջանոց լեռ
Արջանոց լեռ
Արջանոց լեռ
Արջանոց լեռ
Արջանոց լեռ

Արջանոց լեռան լանջերը ծածկված են մերձալպյան արոտավայրերով, իսկ վերելքի ողջ ընթացքում կարելի է հիանալ Սևանի ափին գտնվող Սևանավանքի, Սևանի թերակղզու, Սևանա լճի, Արջանոցի, Գեղամա և Արեգունու լեռների տեսարաններով։

Արջանոց լեռ
Արջանոց լեռ
Արջանոց լեռ
Արջանոց լեռ
Արջանոց լեռ
Արջանոց լեռ
Արջանոց լեռ
Արջանոց լեռ
Արջանոց լեռ
Արջանոց լեռ

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Մեր արշավները

Սիս լեռ

Անդոկ լեռ

Անդոկ լեռ

Կապուտան (Գոգի) լիճ

Կապուտան (Գոգի) լիճ

Ամպասար

Ամպասար

Գոմբակ լեռ

Գոմբակ լեռ

Կայեն լեռ

Կայեն լեռ

Արտանիշ լեռ

Արտանիշ լեռ

Ոսկեսար լեռ

Ոսկեսար լեռ

Չքնաղ լեռ

Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ

Սոհունդ

Վերելք Սոհունդ 2023

Մայիսի 18-21 ուղևորվում ենք Իրան։ Քառօրյա ճամփորդության հիմնական նպատակը Սոհունդ լեռան վերելքն է։

Օր 1։ Երևան – Թավրիզ

Վաղ առավոտյան Երևանից ուղևորվում ենք Թավրիզ (Իրան)։

Սոհունդ

Թավրիզի շուկան

Օր 2։ Վերելք Սոհունդ լեռ

Սոհունդը հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի բարձր հրաբուխներից մեկը։ Բարձրությունը 3710 մետր է։ Սոհունդ լեռնահրաբխային զանգվածը բաղկացած է 17 լեռնագագաթից, որոնք 3000 մետրից բարձր են։

Սոհունդ

Վերելք Սոհունդ

Սոհունդ
Սոհունդ
Սոհունդ
Սոհունդ
Սոհունդ
Սոհունդ

Վաղ առավոտյան կուղևորվենք Սոհունդի ստորոտ և կսկսենք վերելքը դեպի գագաթ։ Մայիսին Սոհունդի լանջերը ծածկված են բազմագույն ծաղիկներով, իսկ գագաթնային հատվածում դեռ ձյուն կա։

Օր 3։ Քարանձավային գյուղ Քանդովան և Ուրմիա լիճ

Առավոտյան ուղևորվում ենք Քանդովան։ Քանդովանը քարանձավային, ժայռափոր տներից կազմված բնակավայր է։ Գտնվում է Սոհունդ հրաբխային լեռան լանջին։ Ժայռերը տուֆ հանքաքարից են, որոնք առաջացել են Սոհունդ հրաբխի լավաներից։

Սոհունդ

Քանդովա՝ ժայռափոր բնակավայր

Սոհունդ
Սոհունդ
Սոհունդ
Սոհունդ
Սոհունդ
Սոհունդ

Ժայռափոր տներում մինչ օրս մարդիկ են բնակվում։ Այդ ժայռափոր տներից որոշների տարիքը հասնում է մինչև 700 տարվա։

Այստեղ կան հյուրանոցներ, ռեստորաններ, առևտրի տաղավարներ։

Օրվա երկրորդ կեսին կուղևորվենք դեպի Ուրմիա լիճ (Կապուտան)։ Ուրմիան Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերից մեկն է։ Նախքան լճի մակարդակի իջեցումը Ուրմիան Մերձավոր Արևելքի ամենախոշոր լիճն էր։

Սոհունդ

Ուրմիա լիճ

Սոհունդ
Սոհունդ
Սոհունդ
Սոհունդ
Սոհունդ
Սոհունդ

Կարծիք կա, որ Կապուտանը Խոյի դաշտով կապ է ունեցել Արաքսի հետ։ Լճափից դեպի Խոյ քաղաքը գնացող ճանապարհին կան դարավանդների հետքեր, որը հիմք է տալիս կարծելու, որ լճից գետ է դուրս եկել ու Կարաթափա լեռնանցքով թափվել է Արաքսի մեջ։ Սոհունդ լեռան արտավիժմամբ կապը Կասպից ծովի հետ կտրվել է։

Օր 4։ Թավրիզ – Երևան

Առավոտյան վերադառնում ենք Երևան։

Ժամանակի առկայության դեպքում կզբոսնենք Թավրիզ քաղաքում։

Մասնակացության արժեքը՝
175 000 ՀՀ դրամ

Արժեքի մեջ ներառված է՝
Ուղեկցորդների ծառայություն
Տրանսպորտ
Ամենագնաց մեքենաներ
Հյուրանոց
Նախաճաշ հյուրանոցում

Արժեքի մեջ ներառված չէ՝
Սնունդը

ՀՀ քաղաքացիներին վիզա պետք չէ։

Մեր առաջիկա արշավները

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Չեչնիա

Չեչնիա / Հյուսիսային Կովկաս

Հունիսի 6-11-ը ուղևորվում ենք դեպի Չեչնիա երկար սպասված կովկասյան ճանապարհորդության։

Տևողությունը՝ 6 օր, 5 գիշեր

Տարիներ շարունակ ArmGeo-ն հայկական խմբով բացահայտում է Կովկասյան լեռների հարավահայաց լանջերը Վրաստանի տարածքում։ Այժմ հերթը Հյուսիսային Կովկասինն է։

Այս ճանապարհորդությունն իրականացնելու ենք առաջին անգամ։ Միացեք մեզ եթե ուզում եք առաջին Չեչնիա ուղևորվող հայաստանյան արշավախմբի մասը կազմել։

Չեչնիա

Չեչնիա / Հյուսիսային Կովկաս

Չեչնիա
Չեչնիա
Չեչնիա
Չեչնիա
Չեչնիա
Չեչնիա

Ճանապարհորդության ընթացքում ծանոթանալու ենք Չեչնիայի բնության ու պատմության հուշարձաններին, շփվելու ենք տեղացիների հետ, զբոսնելու ենք Գրոզնիում, այցելելու ենք թանգարաններ, տեսնելու ենք կովկասյան պաշտպանական աշտարակներ և իհարկե իրականացնելու ենք քայլարշավներ։

Երթուղին գծված է առանց վրանային գիշերակացների։ Բոլոր օրերին մնալու ենք հյուրանոցներում։

Մասնակցության արժեքը՝ 470 $

Արժեքի մեջ ներառված է՝

  • 4×4 մեքենաներ
  • Ուղեկցորդի ծառայություն
  • Հյուրանոց
  • Նախաճաշ

Արժեքի մեջ ներառված չէ՝

  • Սնունդը

Մեր առաջիկա արշավները

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Վարդուհի Մարտիրոսյան

Վարդուհի Մարտիրոսյան

Վարդուհի Մարտիրոսյան ՝ մասնագիտությամբ ճարտարագետ է, ում ArmGeo բերեց իր երազանքի վերելքը դեպի Արարատ։ Եվ դրանից հետո էլ շարունակեց բացահայտել Հայաստանը մեր հետ միասին։

Արշավներին մասնակցելուց հետո հասկացել եմ, թե ինչ կարևոր է միշտ ունենալ արևապաշտպան :) Առաջին արշավներին միշտ արևայրուք էի ստանում, հետո նվեր ստացա մի մեծ արևապաշտպան, որ էլ չայրվեմ։ Արկածներ շատ եմ սիրում, արշավելիս շատ փորձառություններ եմ ապրել առաջին անգամ։ Կարող եմ անգամ ասել, որ ես չգիտեի, որ կարիք ունեմ սարերում քայլելու։ Չէի մտածել, որ արշավներ գնալն ինձ այդքան եռանդ ու մտքի հանգստություն կտան։

Լեռները բնավորություն են կերտում

Արշավելը Ա-ից Բ կետ մի կերպ հասնելը չէ։ Արշավելը նման է ցանկացած այլ նախագծի, որը հաջողելու համար պետք է պլանավորել և ունենալ քայլերի հաջորդականություն։ Բայց այստեղ ամենահետաքրքիրն է։ Ամեն անգամ լեռները մեզ ստիպում են ընդունել, որ ամեն ինչ չէ, որ կարող է մեր վերահսկողության տակ լինել, եթե անգամ մենք այդքան լավ ենք պլանավորել ամեն քայլ։

Վարդուհի Մարտիրոսյան

Վարդուհի Մարտիրոսյան

Ամեն պահի ամեն ինչ կարող է փոխվել, նույնիսկ այն ճանապարհը, որով մենք քայլում ենք: Անսպասելին կյանքի մի մասն է, և մենք սկսում ենք ապրել այն պահին, երբ այդ անսպասելի իրավիճակում որոշում ենք կայացնում։ Լեռները սովորեցնում են վստահել սեփական ոտքերին, այլ ոչ թե ճանապարհին։ Լեռներում սովորում ես մարտահրավերները հնարավորությունների վերածելու արվեստը։ Որքան պատրաստ ես լինում ադապտացվել ցանկացած փոփոխության, այդքան ավելի անկոտրուն ես դառնում։ ։

Թեժլեռից Արարատ

Առաջին արշավը, որին մասնակցել եմ Թեժլեռն էր։ Արշավը շատ դրական անցավ, այն այդքան էլ բարդ չէր, բայց քանի որ առաջին անգամն էի լեռներում, դժվարություններ ունեցա։ Եղանակը շատ պարզ էր և ամբողջ ճանապարհին երևում էր Արարատի տեսարանը։

Ես այդ արշավին էի մասնակցում Արարատի վերելքին նախապատրաստվելու նպատակով։ Շատ տպավորված էի գագաթից բացվող տեսարանով։ Այդ օրը մտածում էի, որ Արարատ բարձրանալն ինձ համար շատ մեծ ֆիզիկական և հոգեբանական մարտահրավեր է լինելու։

Վարդուհի Մարտիրոսյան

ArmGeo-ի էջին վաղուց էի հետևում ու որոշել էի, որ Արարատ պետք է հենց նրանց հետ բարձրանամ։ Այդպես էլ արեցի, և մինչ օրս որևէ այլ արշավական ակումբի հետ չեմ արշավել։

Խուստուփից Արարատ

Չնայած դեռ շատ լեռներ կան, որ պետք է բացահայտեմ, անյուամենայնիվ տպավորիչ արշավներ հասցրել են մի քանիսը լինել ու առանձնացնել կոնկրետ մեկը չեմ կարողանա։

Խուստուփ

Ամենատպավորիչ վերելքներից էին Խուստուփն (Վերին Վաչագանից) ու Արամազդը։ Չնայած նրան, որ երկու դեպքում էլ գագաթից այդպես էլ տեսարաններ չերևացին վատ եղանակի պատճառով, բայց այն տեսարանները, որոնք մենք տեսանք գագաթ տանող ճանապարհին աննկարագելի տպավորիչ էր ինձ համար։  

Երբ կյանքդ փոխվում է 5165-ով

Ամենա-ամենան Արարատի շատ երկար սպասված վերելքն էր։ Արարատի վերելքի ամեն պահը տպավորիչ էր, և այդ ամենը այն մարդկանց շնորհիվ, ովքեր դարձան «Արարատ 15»-ի անդամները։ Կարող եմ ասել, որ ես տուն վերադարձա նոր առաջնահերթություններով, Արարատված ընկերներով, և փորձառությունով, որը ընդմիշտ կմնա ինձ հետ։

Ու չեմ կարող չառանձնացնել նաև Դիմաց լեռան արշավը, քանի որ ես դեռ կրում եմ այդ օրվա «դաժան» արևայրուքը ։))

Արշավականները․․․

Արշավական բառի հոմանիշն ինձ համար ազատությունն է։ Կարծում եմ, որ արշավականներն այն մարդիկ են, ովքեր լիովին զգացել են ազատության շունչը։

Խոստանում եմ․․․

Անպայման վերցրու արևապաշտպան կրեմդ :)) մի զույգ արշավական կոշիկներ, քո ամենասիրած ընդմիջման ուտեստը, որը վայելելու ես գագաթին, և խոստանում եմ՝ դու էլի կվերադառնաս լեռներ։

Մեր ակումբի անդամները

Դալար Չահարմահալի

Դալար Չահարմահալի

Գևորգ Մովսիսյան

Գևորգ Մովսիսյան

Աստղիկ Բաբալարյան

Աստղիկ Բաբալարյան

Թագուհի Մանուկյան

Թագուհի Մանուկյան

Նարե Մանուկյան

Նարե Մանուկյան

Մեր ուղեկցորդները

Լիլիթ Տոնոյան

Մարիամ Ղազարյան

Մարիամ Ղազարյան

Մերի Անտոնյան

Մերի Անտոնյան

Hey You

Ռուբեն Զաքոյան

Սերգեյ Պետրոսյան

Սերգեյ Պետրոսյան

Սերգեյ Պետրոսյան ՝ մենեջմենթի մասնագետ, աշխատում է ՏՏ ոլորտում։

Ստացվել էր այնպես, որ սկսեցի արշավել այն ժամանակաշրջանում, երբ շատ խառը մտքեր ունեի, մեղմ ասած՝ հաշտ չէի ինքս իմ հետ: Ինձ ու գրեթե բոլորին լեռները սովորեցնում են հասկանալ ինքդ քեզ, ժամանակ են տալիս քայլելու ու ինքդ քո հետ խոսելու բնության մեջ, որտեղ երևի ավելի շատ դրական էներգիա կա։ Արշավները թույն հնարավորություն են հայրենիքդ ճանաչելու համար։

Սերգեյ Պետրոսյան
Սերգեյ Պետրոսյան
Սերգեյ Պետրոսյան
Սերգեյ Պետրոսյան

Լեռներն ինձ սովորեցերել են փոքր պահերը վայելել: Երբ դու ունես հաշված րոպեներ տեսնելու մայրամուտը, փորձում ես ամեն վայրկյանը ապրել, որը և անդրադառնում է կյանքիդ մնացած ակնթարթների վրա։ Արշավները թույն հնարավորություն են նաև ծանոթությունների համար, նոր հետաքրքիր մարդկանց հետ ես շփվում, ընկերանում և այլն։

Լեռներում․․․

Լեռներ բարձրանալը սկզբում ֆիզիկական տեսանկյունից էի դիտարկում՝ այս գագաթն էլ գնացի, հաղթահարեցի, ընկերացա լեռան հետ, ինքս իմ ուժերը էլի փորձեցի։

Սերգեյ Պետրոսյան

Սերգեյ Պետրոսյան

Հետո մի ինչ-որ պահից սկսած լեռները դարձան շատ հարազատ, սկսեցի խորանալ դրա բարձրանալու ընթացքի մեջ, համեմատել սպորտի, բիզնեսի, աշխատանքի հետ, կյանքում ունեցածս ձեռքբերումների, նպատակներին հասնելու և անհաշվելի նմանություններ գտա դրանց մեջ։

Ծարասարից մինչև Դիզափայտ

Ոնց շատերը կպատասխանեն՝ բոլոր արշավներն էլ տպավորիչ են, ամեն արշավ անպայման ինչ-որ դրվագով հիշարժան է դառնում, նոր ծիծաղելի քոմենթներից մինչև թույն տեսարաններ, բայց կառանձնացնեմ երեքը՝

Ծարասարի մայրամուտը

Ասում են՝ Վանի մայրամուտը աննման է, ես դեռ չեմ տեսել, բայց տեսածներիցս Ծարասար լեռան մայրամուտն ամենալավն էր ու տպավորիչը))

Սերգեյ Պետրոսյան

Քարկատարի գագաթը

АrmGeo- ի հետ դեպի Տապալոց լեռան արաշվին ես ու ընկերս խմբից առանձնացանք ու բարձրացանք Քարկատար: Ձմեռային արշավ էր, իսկ ես համապատասխան հագուստ չունեի, ու բավականին դժվար ստացվեց: Չնայած գագաթը երևում էր, բայց չկարողացա հասնել ու մինչև օրս Քարկատարը այն միակ գագաթն է, որ փորձել եմ, բայց չեմ հասել։

Դիզափայտ

Հադրութի շրջանի ամենաբարձր գագաթ Դիզափայտն իմ համար մի քիչ ավելի մեծ նշանալություն ունեցող գագաթ էր: Արմատներս Հադրութի շրջանի երբեմնի Հարար գյուղից են: Գյուղը վաղուց չկա, բայց արշավական ընկերս՝ Տիգրան Վարագը, մոտավոր ցույց տվեց՝ գյուղը որտեղ է եղել։

Սերգեյ Պետրոսյան

Երբ սկսեցի հաճախ արշավել, մոտս նպատակ էր դարձել բարձրանալ այս գագաթը: Հետաքրքիր էր՝ ինչպիսին է տեսարանը վերևից, որտեղ նախնիներս են ապրել: ArmGeo-ի հետ կարողացա անել դա։

Ես՝ ArmGeo-ում

Առաջին արշավս ArmGeo-ի հետ շատ պատահական ստացվեց, մինչ այդ ընկերներով փոքր արշավներ արել էինք, բայց մեծ խմբային արշավի առաջին անգամ գնացել եմ հենց ArmGeo-ի հետ։ Ստացվել էր այնպես, որ ընկերներիցս մեկի հետ էինք մասնակցում արշավին։

Բայց կեսից մոռացա ընկերոջս մասին, որովհետև Գեղամա լեռներն անչափ սիրուն էր: Աժդահակն առաջին խմբային արշավս էր 2016 թ.-ին, դրան գումարվել էին հետնապահի՝ Հրաչուհու հորդորները, որ, չնայած սպորտային լինելուս, Աժդահակը հեշտ չի լինելու բարձրանալ, որը ևս մի խթան էր՝ ինձ Աժդահակի գագաթ հասցնելու։

Արշավականները․․․

Արշավականները հասարակ մարդիկ են, ովքեր ուզում են մոտ լինել բնությանը, ծանոթանալ իրենց նման հասարակների հետ, պատրաստ են հողի վրա հաց ուտել, ունեն ներքին մարտահրավերներ ու խիզախություն դրանց հետ առճակատվելու, ուզում են մոտ լինել բնությանը։

Եթե լեռները, արշավները քոնն են, բնությունը չի թողնի հեռանաս, կարևորը ճանապարհը սկսես այնպիսի մարդկանց հետ, որոնք առաջին քայլերդ կհամեմեն հետաքրքրությամբ ու դու կսիրես ոչ միայն լեռները, այլև մարդկանց:
Սերգեյ Պետրոսյան

Մեր ակումբի անդամները

Դալար Չահարմահալի

Դալար Չահարմահալի

Գևորգ Մովսիսյան

Գևորգ Մովսիսյան

Աստղիկ Բաբալարյան

Աստղիկ Բաբալարյան

Թագուհի Մանուկյան

Թագուհի Մանուկյան

Նարե Մանուկյան

Նարե Մանուկյան

Մեր ուղեկցորդները

Լիլիթ Տոնոյան

Մարիամ Ղազարյան

Մարիամ Ղազարյան

Մերի Անտոնյան

Մերի Անտոնյան

Hey You

Ռուբեն Զաքոյան

Էջ 35 / 105«‹3334353637›»

armenian_geographic

Adventure Travel Company
From first step to worldwide expeditions
☎️ +37443 00 5165 (Telegram, WhatsApp)
Check out our upcoming events below

2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ: Վ 2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ:
Վերելքի օրերն են`
• 26.07-01.08
• 01.08-07.08
• 07.08-13.08 (6-օրյա ծրագիր)
• 16.08-22.08
• 22.08-28.08
Ամենամեծ թվով մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահել են մեզ: Ամրագրիր վերելքդ հիմա:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն տանն ես:
Կիրակի` 25.10.26 Գնում ենք վայելելու տավուշյան գե Կիրակի` 25.10.26
Գնում ենք վայելելու տավուշյան գեղեցիկ գույներն ու քայլելու Երեք բազեների արահետով:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։ 2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։
Այս նոր և բացառիկ ճամփորդության շրջանակում բարձրանալու ենք երեք երկրների երեք ամենաբարձր գագաթները։
📩Մանրամասների համար թող մեկնաբանություն կամ գրիր մեր էջին:
⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պ ⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պարզապես ուղևորություն։ 
Հայտնի մարդկանց մտքերը ճամփորդությունների, նոր բացահայտումների ու լեռների մասին։
🥾Join our upcoming hikes 📌On Saturday - 24․10․26 🥾Join our upcoming hikes
📌On Saturday - 24․10․26 
From Goshavank to Khachardzan
Length of the route: 16 km
Altitude gain: 500 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9 500 AMD per person
—————————————————
📌On Saturday - 24․10․26 
Ascent to Mt. Ara from the Northern Route 
Length of the route: 17 km
Altitude gain: 900 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:00 AM
Price: 9000 AMD per person
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Ascent to Mt. Vitasar 
Length of the route: 22 km
Altitude gain: 1200 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 06:30
Price: 9 500 AMD 
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Three Hawks’ Trail 
Length of the route: 15 km
Altitude gain: 650 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9500 AMD per person
—-——————————————————
📌On October 30 - November 1 
Ascent to Mt. Gombak 
Length of the route: 16 km
Altitude gain: 1700 m 
Meeting point: Komitas ave., “Yerevan City” supermarket
Meeting time: 07:30 AM
Price: 38 000 AMD per person
—————————————————-
📌Ararat 2027 
From July to August
📩For booking as well as for all the questions you can write us or call: 043 00 5165
Շաբաթ` 24.10.26 Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնո Շաբաթ` 24.10.26
Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնում է անտառային գեղեցիկ արահետով:
📩Այս աշնանային արշավին միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
The last day in Nepal. Exploring Kathmandu. The last day in Nepal. Exploring Kathmandu.
🏔️Խոսում են մեր ուղեկցորդները @arpiatou-ն պատմում 🏔️Խոսում են մեր ուղեկցորդները
@arpiatou-ն պատմում է, թե ինչպես ընտրել ճիշտ արշավային ձեռնափայտեր և ինչպես օգտագործել դրանք, որպեսզի արշավն ավելի հեշտ դառնա։ 🥾
Follow on Instagram
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu
[email protected]    +374 43 00 51 65
    FacebookInstagramYoutube
© 2012–2026 Armenian Geographic
Scroll to top Scroll to top Scroll to top