• Link to Facebook
  • Link to Instagram
  • Link to Youtube
[email protected]    +374 43 00 51 65
Armenian Geographic - ArmGeo.am
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu
Երախ լեռ

Վերելք Երախ լեռ

 

Ասում են՝ տարին ինչպես սկսես, այնպես էլ կանցնի։

Տարին սկսենք գեղեցիկ արշավով ու աննկարագրելի տեսարաններով։

Հրավիրում ենք մասնակցել Երախի լեռներով արշավին։ Այս անգամ բարձրանալու ենք Երախ լեռ նոր ճանապարհով։

Արշավը սկսելու ենք Քաղցրաշեն գյուղից։

Սկզբում բարձրանալու ենք Մասիսի դիտակետ՝ «Խաչի մոտ», որտեղից Արարատյան դաշտը հայտնվում է ափիդ մեջ։ Հատկապես հիանալի է դեպի Մասիս բացվող տեսարանը։

Երախ լեռ

Վերելք Երախ լեռ

Երախ լեռ
Երախ լեռ
Երախ լեռ
Երախ լեռ
Երախ լեռ
Երախ լեռ

Այնուհետև շարունակելու ենք դեպի Երախ լեռան գագաթ (1419 մ)։ Երախի լեռները գտնվում են Արարատի մարզում։ Լեռնաշղթան հանդիսանում է Գեղամա լեռների հարավարևմտյան ճյուղավորություններից մեկը։ Լեռան բարձրությունը մեծ չէ, ինչն էլ վերելքը դարձնում է էլ ավելի հարմար և հեշտ տվյալ սեզոնի համար։

Արշավի երկարությունը՝ 11 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 650 մ

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 9:00
Մասնակցության արժեքը` 7 500 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց (պարտադիր)
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Զանգապաններ (պարտադիր)

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը

Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը  վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Առաջիկա տուրեր

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Կալասար

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Դեմավենդ

Դեմավենդ. տարվա վերելքը

Հայկական լեռնաշխարհում՝ Արարատ (5165 մ), Սաբալան (4811 մ), Արագած (4090 մ) և Սիփան (4058 մ), Մեծ Կովկասի լեռնաշղթայում՝ Կազբեկ (5047 մ) և Էլբրուս (5642 մ)։ Մեր 10-ամյա գործունեության ընթացքում իրականացված վերելքներն ու նախագծերը բազմաթիվ են՝ ինչպես օրինակ «Ծովու բոլոր»–ն ու «Մերն է» նախագիծը։ Սակայն 2022թ․ հուլիսի 7-ը սկիզբ դրեց նոր պատմության ու նոր՝ ավելի բարձր վերելքների։ Այդ օրը, մեր՝ 25 մասնակցից բաղկացած խումբը մեկ մարդու նման, որպես մեկ ամբողջություն, կանգնեց Ասիայի ամենաբարձր հրաբխի՝ Դեմավենդ լեռան (5610 մ) գագաթին։

Վերելքը միանշանակ նման չէր նախորդ ոչ մի վերելքի, քանի որ ամփոփում էր մեր վերջին տարիների աշխատանքը։ Այն արդյունքը, որը կարելի է ամփոփել ընդամենը մեկ նախադասությամբ՝ 10-ամյա աշխատանք, 10-ամյա ընկերություն, 10-ամյա փորձ ու վստահություն խմբի յուրաքանչյուր անդամի հանդեպ։

«7 հրաբուխ» նախագիծ

25 մասնակից Դեմավենդի գագաթին

Ու այս վերելքի պատմությունը սկսում ենք իրանցի ուղեկցորդների այն համոզմունքով, որ 25 մասնակցից մի մասը չի հասնելու գագաթ։ Իհարկե, նման համոզմունքը չէր կարող չընկճել, սակայն դրա մասին մի փոքր ավելի ուշ։ Քանի որ ամենակարևորն այն էր, որ 3 օր անց, մեր խումբը տեղացիներին ցույց տվեց այլ արդյունք՝ նրանք ականատես եղան բոլոր 25 մասնակցի հաջող վերելքին։

Հետաքրքիր է արշավականներից Հրաչ Արա-Իվանյանի արձագանքը, ով միանշանակ վստահ էր, որ տեղացի ուղեկցորդները սխալվում են, քանի որ շատ լավ ճանաչում էր խմբի յուրաքանչյուր մասնակցի ու նրա հնարավորությունները․ «․․․ կար վստահություն չկիսելու տեղացի ուղեկցորդի կարծիքը, և սա ոչ թե հաջող իրագործվածի վերաբերյալ հետհայացք անդրադարձ է, այլ դեռ այն ժամանակ ունեցած վստահություն, որի հիմքում եղել է երկար ճանապարհը, որով անցնելուց մշտապես կատարելագործվելով, փորձառություն կուտակելով հասել էինք Հայաստանից դուրս՝ 25 հոգով բարձրլեռնային վերելք կատարելու սահմանին»։

Դեմավենդ

Դեմավենդ

Դեմավենդ
Դեմավենդ
Դեմավենդ
Դեմավենդ
Դեմավենդ
Դեմավենդ

Չնայած վերելքը հեշտ չէր լինելու, բայց նույն միտքն արտահայտեց նաև արշավական Աստղիկ Թորոսյանը․ «Տեղացի ուղեկցորդի ասածն ինձ մոտ ուղղակի թեթև ժպիտ առաջացրեց։ Դա ինքնավստահությամբ չէր պայմանավորված, և ոչ էլ լեռն ու այդ բարձրությունը թերագնահատելուց էր, պարզապես լեռնագնաց ընկերներիս հետ անցած ճանապարհը հուշում էր հակառակը»։

Իսկ ահա Լենա Զաքարյանի դեպքում, տեղացիների նման արձագանքը նպաստեց, որպեսզի ավելի ինքնավստահ և մոտիվացված լինի․ «Ես այն մասնակիցներից էի, ում հանդեպ տեղացի ուղեկցորդը թերահավատ էր, բայց նրա խոսքերն ինձ միայն ավելի մոտիվացրին»։ 

Դեմավենդի վերելքին նախորդող օրերը

Դեմավենդի վերելքից 2 շաբաթ առաջ խմբի անդամներից շատերը կանգնել էին նաև Հայկական լեռնաշխարհի երկրորդ ամենաբարձր լեռան՝ Սաբալանի (4811 մ) գագաթին։

Սաբալան․ մի վերելքի պատմություն

Այն ուներ նաև ակլիմատիզացիոն նշանակություն, սակայն, բացի այդ, մասնակիցներից շատերը Դեմավենդի վերելքին նախապատրաստվել էին տարիների պարբերական արշավներով, մարզումներով։ Անի Հակոբյանը շատ լուրջ էր մոտեցել վերելքին․ «…չնայած նրան, որ պարբերաբար արշավում էի, զուգահեռ սկսել էի նաև ավելի շատ մարզվել, վազել, նույնիսկ բուժզննում էի անցել, որ վստահ լինեմ՝ ամեն ինչ կարգին է։ Մի տեսակ անկանխատեսելի վախեր էին մեջս առաջանում վերելքի մասին մտածելիս»։

Դեմավենդ

Դեմավենդ

Դեմավենդ
Դեմավենդ
Դեմավենդ
Դեմավենդ
Դեմավենդ
Դեմավենդ

Իսկ ահա Լիլիթ Տոնոյանի համար 5000+ վերելքները պետք է սկիզբ դրվեին հենց Դեմավենդով, ինչն, իհարկե, որոշակի անորոշություն էր առաջացնում․ «… ես չգիտեի, թե ինձ ինչ էր սպասվում, օրգանիզմս ինչպես էր արձագանքելու այդ բարձրությանը։ Երբեմն մտածում էի, որ միայն Արագածը բարձրանալով գուցե չափից շատ ինքնավստահություն և ուժերի գերագնահատում էր իմ կողմից Դեմավենդը բարձրանալու որոշումը։ Բայց նույն պահին էլ նման մտքերը վանվում էին` իրենց տեղը զիջելով այն մտքին, որ ես հաստատ կարող եմ»։

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթները

Խմբում կային մասնակիցներ, որոնք արդեն հասցրել էին բարձրանալ Հայկական լեռնաշխարհի բարձր գագաթները, իսկ Դեմավենդն արդեն ենթադրում էր նոր ու ավելի բարձր լեռների սկիզբ։ Իսկ ինչպես ասացին Անի Հոկոբյանն ու Լենա Զաքարյանը, Դեմավենդը՝ «ինքս ինձ փորձելու» և «ամեն գնով գագաթ հասնելու» մասին էր։ 

Վերելք Արարատ 2024

Արշավական Աստղիկ Թորոսյանն այն մասնակիցներից էր, ով բարձրացել էր Հայկական լեռնաշխարհի 4 բարձր գագաթները, իսկ ավելի բարձր լեռների ու պլանների մասին ասաց․ «Ընդհանրապես լեռնագնացությունն աստիճանի նման է, ամեն հաջորդ աստիճանին կանգնելուց հասկանում ես, որ կարող ես ու կցանկանաս շարունակել բարձրանալը, ինչպես նաև դրա հակառակը, գուցե որոշես չշարունակել ու հետ իջնել կամ մնալ քեզ հասանելի հարկում»։ 

5000+ վերելքների փորձ ուներ նաև մասնակիցներից Գառնիկ Պողոսյանը, ում համար Դեմավենդը հերթական, բայց գեղեցիկ ու հզոր մի վերելք պիտի լիներ․ «Գրավիչ էր սարի բարձրությունը, Ասիայի ամենաբարձր գործող հրաբուխ լինելը, պակաս գրավիչ չէր նաև Թեհրանը տեսնելն ու պարսկական մշակույթի հետ ծանոթանալը»։

Դեմավենդի օրը` հուլիսի 4

Դեմավենդի վերելքի օրերը համընկել էին տեղական ազգային տոնի և Դեմավենդ լեռան օրվա հետ, ինչով պայմանավորված լեռը բավականին ծանրաբեռնված էր, բայց միևնույն ժամանակ շատ գեղեցիկ։ «Այն, ինչ տեսանք Դեմավենդում աննկարագրելի էր, առանց չափազանցության հազարավոր լեռնագնացների հանդիպեցինք, որոնց բացարձակ մեծամասնությունը տեղացիներ էին: Սա վկայում է այն մասին, որ Իրանում շատ են լեռնագնացությամբ զբաղվողները, ունեն ավանդույթներ»,– կիսվեց Հրաչ Արա-Իվանյանը։

Դեմավենդ

Դեմավենդ

Դեմավենդ
Դեմավենդ
Դեմավենդ
Դեմավենդ
Դեմավենդ
Դեմավենդ

Հրաչ Արա-Իվանյանի պես տպավորված էր նաև Գառնիկ Պողոսյանը, նրան հատկապես զարմացրել էր լեռնագնացների մեծ մասի տարիքը․ «Երբևէ չէի տեսել նման քանակի վրաններ մի ճամբարում, այդքան լեռնագնաց՝ սարում։ Հաճելիորեն զարմացած էի, որ այդքան մարդ տոնը սարերում էր նշում, հետաքրքիր էր, որ մեծ մասը միջին ու մեծ տարիքի լեռնագնացներ էին, երիտասարդներ քիչ էին հանդիպում»։

Վերելք Դեմավենդ 2024

Իսկ Լենա Զաքարյանին Դեմավենդի մյուս լեռնագնացներն ու հատկապես կլիմայավարժեցման օրը հիշեցրել էին Սաբալանի վերելքը․ «Կլիմայավարժեցման օրը տեսա գագաթից իջնող արշավականների, որոնք զոմբիների նման էին քայլում՝ կիսաքնած ու անհավասար։ Միանգամից հիշեցի ինձ Սաբալանի վերելքի ժամանակ՝ մի կողմից չէի կարողանում բացել աչքերս, բայց մյուս կողմից էլ ինձ այնքան ներդաշնակ ու խաղաղ էի զգում։ Տպավորություն էր, որ տիեզերական զգացողություններ եմ ապրում»։

Վերելքի ամենագեղեցիկ պահը

Վերելքի մասնակիցների փորձառության և տարիների ընկերության ամենավառ դրսևորումը մասնակիցների պատասխաններն էին այն հարցին, թե որն էր վերելքի ամենագեղեցիկ ու հիշարժան պահը։ Ինչպես նշեց Անի Հոկաբյանը․ «25 արշավական ընկերներ հասան գագաթ», իսկ Գառնիկ Պողոսյանն էլ հավելեց․ «Երբ խմբի վերջին մարդը կանգնեց սարի գագաթին»։ 

Դեմավենդ

Դեմավենդ

Դեմավենդ
Դեմավենդ
Դեմավենդ
Դեմավենդ
Դեմավենդ
Դեմավենդ

Նման արդյունքն անշուշտ խոսում էր նրա մասին, որ յուրաքանչյուր մասնակից լրջորեն էր մոտեցել թե՛ Դեմավենդ լեռան վերելքին, թե՛ որպես մեկ միասնական խումբ լինելու գաղափարին։ Սակայն խումբը չէր կարող լինել այդքան միասնական ու համախմբված, եթե խմբում չլինեին անհատականություններ։ Եվ խոսելով գեղեցիկ ու հիշարժան պահերի մասին Լիլիթ Տոնոյանը նշեց․ «Արդեն գագաթին ինձ շնորհավորում էին ավելի փորձառուները, շնորհավորում էին, որ 5000+ սարերի սկիզբը Դեմավենդով է սկսվել ինձ մոտ։ Բոլորս իրար գրկած, հուզված շնորհավորում էինք։ Ես շա՜տ երկար ժամանակ արտասվում էի ու պատճառը ոչ միայն գագաթ հասնելն էր, այլ նաև իմ մոտիվացիան»։

Դեմավենդ․ տպավորիչ ու վտանգավոր

Կարելի է ասել, որ Դեմավենդ լեռան գեղեցկությունն ու դժվարությունն ուներ մեկ անուն՝ ծծմբային փոշի ու արտանետումներ։ Մասնակիցներից յուրաքանչյուրը յուրովի, բայց միաժամանակ նույն հիացմունքով էր պատմում ծծմբի մասին։ Չնայած որ շատերի մոտ այն գլխացավերի և մի շարք այլ խնդիրների պատճառ էր դարձել։

Դեմավենդ

Դեմավենդ

«Արտանետվող ծծմբի գույներն ուղղակի աննկարագրելի սիրուն էին՝ իրենց դեղնականաչավուն երանգներով։ Բայց միայն արդեն հոտից չէի ուզում ավելի առաջանալ։ Հատկապես որ հետո էլ հասկացանք, որ այն չի մաքրվելու մեր հագուստի վրայից», – պատմեց Լենա Զաքարյանը։

Աստղիկ Թորոսյանի համար վերելքի ամենադժվարին պահը հենց գագաթին էր, երբ խեղդվում էր ծծմբից․ «Մոտ 15 րոպե չէր ստացվում կարգավորել շնչառությունս, որը լարվածություն էր առաջացնում, ինչն էլ խառնվել էր գագաթին հասնելու ոգևորվածությանս հետ ու անդադար լացում էի։ Իսկ ընթացքում բոլոր ընկերներս ինձ գրկում ու շնորհավորում էին, փորձում էին ոգևորել, օգնել ու դա ստացվեց իրենց մոտ, այդ պահի համար արժեր մի հատ էլ բարձրանալ»։

Դեմավենդ

Դեմավենդ

Դեմավենդ
Դեմավենդ
Դեմավենդ
Դեմավենդ
Դեմավենդ
Դեմավենդ

Բայց անկախ պատճառած դժվարություններին ու տհաճությանը, ծծմբային արտանետումները նաև շատ տպավորիչ էին, ու այդ մասին հատկապես գեղեցիկ էր Հրաչ Արա-Իվանյանի նկարագրությունը․ «Գագաթնամերձ արահետը շատ տպավորիչ էր, կարծես այլ մոլորակ լիներ, ծծմբային արտանետումները շրջակայքին բավականին միստիկ տեսք էին տվել, և եթե ավելացնենք նաև հոտը և ծխացող հատվածները, շատ հետաքրքիր ու արտասովոր վիճակ էր»։

Նոր վերելք ու նոր մարտահրավեր

Արշավական Լիլիթ Տոնոյանն ի սկզբանե էլ նշել էր, որ Դեմավենդ լեռան վերելքն իր համար նորանոր մարտահրավերների ու սեփական ուժերի բացահայտում էր լինելու, որը լինելու էր մի նոր մեծ փորձ իր լեռնային կյանքում․ «Վերելքից առաջ քանիցս ինձ հարցրել եմ, թե ինչ եմ ես անում այդտեղ։ Պատասխանը մեկն էր` իմ կամքն էր փորձության ենթարկվում։ «Անհնարին ոչինչ չկա» արտահայտությունն էր ապացուցվում։ Եվ ոչ մի վայրկյան չեմ զղջացել»։ 

Անի Հակոբյանը նույնպես շատ մարտական էր տրամադրված, և չնայած տեղացի ուղեկցորդների թևաթափ անելու մտքերին, ծծմբային անտանելի հոտին ու այլ դժվարություններին, նա դեռ Դեմավենդի ստորոտին կանգնած գիտեր, որ հասնելու է գագաթ։ 

Դեմավենդ

Դեմավենդ

Հրաչ Արա-Իվանյանի խոսքերը, թերևս, ամենալավն են բնութագրում Դեմավենդի վերելքը․ «Այս վերելքն անցյալ տարիների ամփոփումն էր, ավելի բարձր ու ավելի բարդ վերելքներից ու մեծ ծրագրերից առաջ ստուգարք ու ինքնաքննություն էր: Սա խմբային վերելքի վառ օրինակ էր: Սա վերելք էր, որը սկսեցինք մեկ ուսապարկով, վերադարձանք հավելյալ 2-3 ուսապարկ փորձառություն կուտակած»։

Պատմել Դեմավենդ լեռան վերելքի մասին կարելի է շատ երկար, քանի որ յուրաքանչյուր մասնակից այն վերապրել է յուրովի՝ որպես ArmGeo-ի միասնական խումբ կերտելով ևս մի վերելքի պատմություն։ Բայց Դեմավենդի վերելքն ուզում ենք ամփոփել Աստղիկ Թորոսյանի խոսքերով․ «Քեզ շրջապատող մարդկանց վստահելն ուժեղացնում է։ Իսկ եթե գիտես, որ նրանք ոչ միայն ուժեղ են ֆիզիկապես, այլն նաև հոգեպես, այն «թևեր» է տալիս: Փաստորեն լավ ընկերներն էներգետիկ են)»:

 

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Մեր առաջիկա վերելքները

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Կալասար

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Լեջան լեռ

Լեջան լեռ

Լեջան լեռ ՝ 2527 մ, գտնվում է Լոռվա մարզում։ Լեջանը Վիրահայոց լեռնաշղթայի բարձրությամբ երկրորդ գագաթն է՝ Լալվարից (2552 մ) հետո։ Լեջան լեռան վերելքը սկսել ենք Սվերդլով գյուղից՝ մոտակայքում գտնվող Դորբանտավանքից (6-րդ դար)։

Լեջան լեռան գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Ձորագետի և Ուռուտի կիրճ։

Լեջան լեռ
Լեջան լեռ
Լեջան լեռ
Լեջան լեռ
Լեջան լեռ
Լեջան լեռ
Լեջան լեռ
Լեջան լեռ
Լեջան լեռ
Լեջան լեռ
Լեջան լեռ
Լեջան լեռ
Լեջան լեռ
Լեջան լեռ
Լեջան լեռ
Լեջան լեռ
Լեջան լեռ
Լեջան լեռ
Լեջան լեռ
Լեջան լեռ
Լեջան լեռ
Լեջան լեռ
Լեջան լեռ
Լեջան լեռ

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Մեր արշավները

Սիս լեռ

Թեժառույք լեռ

Թեժառույք լեռ

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Երոանոի լեռներ / «Սֆինքս»

Երանոսի լեռներ / «Սֆինքս»

Օրիսաբա

Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ

Անդոկ լեռ

Անդոկ լեռ

Կապուտան (Գոգի) լիճ

Կապուտան (Գոգի) լիճ

Մթնալիճ

Մթնալիճ

Արագածը լինելով Հայաստանի ամենաբարձր գագաթը՝ 4090 մ, իր շուրջն ունի բազմաթիվ բարձրլեռնային լճեր։ Դրանցից հատկապես յուրահատուկ է Մթնալիճ անունը կրող լիճը, որը գտնվում է 3 446 մ բարձրության վրա։ Այն տեղակայված է Արագածի հյուսիսային լանջին՝ Մեծ Մանթաշ գյուղից 15,2 կմ հարավ-արևելք։

Մթնալճի յուրահատկությունն իր տեղադիրքն է Հայաստանի ամենաբարձր գագաթի տակ և կապույտ հայելին, որը չի կարող անտարբեր թողնել բնության սիրահարներին։ Դեպի Մթնալիճ տանող երթուղին նույնպես շատ գեղեցիկ է՝ քայլելու ողջ ընաթացքում մեզ ուղեկցում է Հյուսիսային պատի վեհաշուք տեսքն ու թուլ տալիս հիանալ ամպերի ու մառախուղի չվերջացող՝ հավերժ պայքարը։

Մթնալիճ
Մթնալիճ
Մթնալիճ
Մթնալիճ
Մթնալիճ
Մթնալիճ
Մթնալիճ
Մթնալիճ
Մթնալիճ
Մթնալիճ
Մթնալիճ
Մթնալիճ
Մթնալիճ
Մթնալիճ
Մթնալիճ
Մթնալիճ
Մթնալիճ
Մթնալիճ

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Մեր արշավները

Սիս լեռ

Թեժառույք լեռ

Թեժառույք լեռ

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Երոանոի լեռներ / «Սֆինքս»

Երանոսի լեռներ / «Սֆինքս»

Օրիսաբա

Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ

Անդոկ լեռ

Անդոկ լեռ

Կապուտան (Գոգի) լիճ

Կապուտան (Գոգի) լիճ

Արատեսի վանք

Արատեսի վանք

Արատեսի վանք վանական համալիրը գտնվում է Վայոց Ձորում՝ համանուն պատմական Արատես գյուղում։ Չնայած պահպանված արձանագրություններին, շատ քիչ տեղեկություններ են հայտնի վանական համալիրի մասին։ Չնայած որ այն 13-րդ դարում եղել է եպիսկոպոսական նստավայր։

Արատես վանական համալիր

Արատեսի վանական համալիրը բաղկացած է իրար կից գտնվող 4 մեծ և 5 փոքր շինություններից՝ բոլորն էլ կանգնած մի ուղղության վրա՝ հյուսիսից հարավ։ Ինը շինություններից երեքը եկեղեցիներ են՝ Սբ․ Սիոն, Սբ․ Կարապետ և Սբ․ Աստվածածին։ Սակայն արձանագրություններից այնքան էլ պարզ չէ, թե որ անունը որ եկեղեցուն է պատկանում։

Արատեսի վանք
Արատեսի վանք
Արատեսի վանք
Արատեսի վանք

Հայտնի է, որ վանական համալիրը վերջին անգամ վերանորոգվել է 13-րդ դարում՝ 1270թ․։ Այդ մասին կա պահպանված նվիրատվական արձանագրություն, որի վկայմամբ վանքի առաջնորդ «նվաստ աբեղա» Հայրապետի հովանավորությամբ է կատարվել վերանորոգումը։ 

Սբ Սիոն

Ենթադրվում է, որ համալիրի հյուսիսային հատվածում կանգնած շինությունները վանական համալիրի առաջին կառույցներն են։ Ամենայն հավանականությամբ, այդ շինությունները կառուցվել են 7-րդ դարում։ Այդ հատվածում կանգնած է թաղածածկ մի եկեղեցի՝ հավանաբար Սբ․ Սիոն եկեղեցին, որի շուրջ կառուցվել են մատուռներ։

Սբ Աստվածածին և Սբ Կարապետ

Վանական համալիրի երկրորդ եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում։ Այն գմբեթավոր եկեղեցի է, որը գտնվում է համալիրի հարավային հատվածում։ Եկեղեցու արևելյան հատվածին կից գտնվում ենք երեք ոչ այնքան մեծ մատուռներ, որոնց առջևի հատվածում հետագայում ավելացրել են նաև ավելի փոքր գավիթ-եկեղեցի։ Գավիթ-եկեղեցին հավանաբար Սբ Կարապետն է։

Վարդապետ Սիրանես

Վանական համալիրի գավիթներից մեկը, որը կառուցվել էր 13-րդ դարում վանքի առաջնորդ Հայրապետի հովանավորությամբ, առանձնանում է իր ճարտարապետական հորինվածքով։ Եվ Արատեսի վանք վանական համալիրը նշանավոր է հատկապես այդ գավթի լուծումներով։ Հայտնի է նաև, որ գավթի վարպապետ-ճարտարապետը եղել է Սիրանեսը։ Նա հայտնի է հատկապես իր Նորավանքում կատարած աշխատանքների շնորհիվ։ 

Եպիսկոպոսական ամառանոց

Պատմագիր Ստ․ Օրբելյանը 13-րդ դարի վերջին իր շուրջ է համախմբում սյունյաց թեմը և Նորավանքը դարձնում իր նստավայրը։ Իսկ քանի որ ամառներն այնտեղ շատ տոթ էին լինում, նա որոշում է Արատեսը դարձնել եպիսկոպոսական ամառանոց։ Ահա այդ որոշման շնորհիվ, վանքը բարելավվում է, իսկ վանքին նվիրաբերվում է 8 գյուղ։ Այսպիսով, Արատեսի վանքը 13-14-րդ դարերում եղել է կարևոր նշանակության հոգևոր կենտրոն։

 

Հոդվածը գրելիս օգտվել ենք «Դիվան հայ վիմագրության» աշխատությունից։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Վանքեր և եկեղեցիներ

Տեղերի վանք

Տեղերի վանք

Հերհեր

Սբ․ Սիոն վանք

Գնդեվանք

Գնդեվանք

Ցաղաց քար

Ցաղաց քար

Սևանավանք

Սևանավանք

Որոտնավանք

Որոտնավանք

Հայրավանք

Հայրավանք

Զորաց եկեղեցի

Զորաց եկեղեցի

Հաղարծինի վանք

Հաղարծին վանական համալիր

Մատենադարան

Մատենադարան

Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտը, որն ավելի շատ հայտնի է պարզապես Մատենադարան անվամբ (այս բառը նշանակում է ձեռագրերի պահոց՝ մատյանների դարան, հավաքածու) գտնվում է Երևանում:

Մատենադարանը որպես առաջին գիտահետազոտական հաստատություն Հայաստանում, ստեղծվել է 1921-ին՝ Էջմիածնի ձեռագրատան հիմքի վրա։ 1939 թվականին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան և տեղավորվել Հանրային գրադարանի շենքում (այժմ՝ Ազգային գրադարան)։

Մատենադարան

Մատենադարան

1945 թվականին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով Երևանում սկսվել է Մատենադարանի շենքի կառուցումը և ավարտվել 1957 թվականին։ 1959 թվականի մարտի 3-ին Խորհրդային  Հայաստանի կառավարության որոշմամբ այն վերածվում է Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի։ 1962 թվականին հաստատությունն անվանակոչվում է հայոց գրերը ստեղծող Մեսրոպ Մաշտոցի անունով։

2011 թվականին գործունեության ընդարձակման և հավաքածուի աճի պայմաններում կառուցվում է Մատենադարանի նոր և ընդարձակ գիտական մասնաշենքը (ճարտարապետ Արթուր Մեսչյան)։

Մատենադարանում պահվող շուրջ 17 000 ձեռագրերը (հայերեն և այլալեզու)  ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները՝ պատմություն, աշխարհագրություն, փիլիսոփայություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, թարգմանական ու ազգային գրականություն, մանրանկարչություն, երաժշտություն և այլն:

Մատենադարանում հայերեն ձեռագրերից բացի պահվում են հունարեն, արաբերեն, պարսկերեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, եբրայերեն և այլ լեզուներով ձեռագրեր։ Միջնադարում կատարված հայերեն թարգմանութունների շնորհիվ կորստից փրկվել են բազմաթիվ բնագրեր, որոնք չեն պահպանվել մայր լեզուներով, հայտնի են միայն հայերեն թարգմանությամբ։

Մատենադարանի շենքի բակում տեղադրված են հայ մշակույթի ու գրականության մեծ գործիչների՝ Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու, Մխիթար Գոշի, Թորոս Ռոսլինի, Ֆրիկի, Գրիգոր Տաթևացու արձանները, իսկ  ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանախումբը։

Հայերեն ձեռագրերի այլ խոշոր պահոցներից է Վենետիկի Մխիթարյան միաբանությունը (Վենետիկ, Իտալիա, 4000 ձեռագիր), Երուսաղեմի հայոց պատրիարքությունը (Իսրայել, 4000 ձեռագիր), Վիեննայի Մխիթարյան միաբանությունը (Ավստրիա, 2800 ձեռագիր և պատառիկ), Զմմառի վանքը (Հայ կաթողիկե եկեղեցի, Լիբանան, 1000 ձեռագիր), Նոր Ջուղայի վանք (Սպահան, Իրան, 1000 ձեռագիր) և Սբ. Էջմիածնի վանական համալիրը (Հայաստան, 1000 ձեռագրից պակաս)։

Մատենադարանի ամենահին ձեռագիրը Վեհամորի Ավետարանն է, որը պահվում է 8-րդ դարից ի վեր: Այստեղ կտեսնեք հայկական ամենամեծ գիրքը` «Մշո Ճառընտիրը» (կշռում է 28 կգ), իսկ ամենափոքրը` 190 գ:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Վանքեր և եկեղեցիներ

Տեղերի վանք

Տեղերի վանք

Հերհեր

Սբ․ Սիոն վանք

Գնդեվանք

Գնդեվանք

Ցաղաց քար

Ցաղաց քար

Սևանավանք

Սևանավանք

Որոտնավանք

Որոտնավանք

Արևածագի Ձոր

Հրավիրում ենք բացահայտելու ձմեռային Արևածագի ձորը, որն ամառային տաք եղանակներին Հայաստանի ամենաայցելվող վայրերից մեկն է համարվում։
Ձմեռային մեր քայլարշավի ժամանակ կբացահայտենք այն յուրովի և կվայելենք Ձորագետի կիրճի գեղեցիկ ձմեռային տեսարանները։
Քայլարշավը կսկսենք Կուրթան գյուղից։ Արշավի ժամանակ կհասնենք Հնեվանք (7-րդ դար), կծանոթանանք եկեղեցու՝ պատմությանը, ճարտարապետությանը, որից հետո կշարունակենք մեր արշավը դեպի Ցից քար, որտեղ հասնելով կհանգստանանք և կվայելենք ժայռային գեղեցիկ տեսարանները։
Արշավի երկարությունը՝ 15 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 550 մ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 8:30
Մասնակցության արժեքը` 9 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը

Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին
հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։

Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Կալասար

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Լեռնային կղզի

«Լեռնային կղզի» / Մենք 10 տարեկան ենք

2022 թ․-ի դեկտեմբերի 16-ին Elite Plaza բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Հայկական աշխարհագրական նախագծի 10-ամյա գործունեության ամփոփումն ու Տիգրան Վարագի «Լեռնային կղզի» գրքի շնորհանդեսը։
Արդեն որպես ավանդույթ, միջոցառման բացման խոսքով հանդես եկավ  Հայաստանի Ալպինիզմի և Լեռնային տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը։ Նա ամփոփեց ոլորտի վերջին հաջողություններն ու ձեռբերումները։
Լեռնային կղզի միջոցառում

Լեռնային կղզի

Երեկոյի ընթացքում անդրադարձանք 10 տարիների ընթացքում կատարած մեր մի շարք նախագծերին ու նշանավոր վերելքներին՝ Արարատ, Կազբեկ, Սաբալան, Դեմավենդ, ներկայացրինք այն էքսպեդիցիոն արշավները, որոնք ունեցել ենք Հայաստանում և Արցախում։ Խոսեցինք նաև մեր շնորհիվ հանրայնացած արշավային և լեռնային ուղղությունների մասին։

Լեռնային կղզի միջոցառում

Լեռնային կղզի

«Լեռնային կղզի»

«Լեռնային կղզի» երկլեզու գիրքն իր տեսակի մեջ եզակի է՝ ամփոփելով  Հայկական լեռնաշխարհի լեռնագրությունը, լուսանկարներն ու պատմական քարտեզները։
Լեռնային կղզի միջոցառում

Լեռնային կղզի

7 մեծ նախագիծ

Այս 10 տարիների ընթացքում իրագործված ծրագրերը շատ են, սակայն առանձնահատուկ ցանկացանք անդրադառնալ մեր այս 7 նախագծին՝

  • «Մերն է»

Նախագծի շրջանակներում բարձրացանք Հայաստանի լեռնաշղթաների, բարձրավանդակների, լեռնավահանների ու լեռնազանգվածների ամենաբարձր կետերը: Մեր բարձրացած լեռներից շատերի մասին ոչ մի տեղեկություն չկար համացանացում, իսկ վերելքները կրում էին էքսպեդիցիոն բնույթ։

  • «Ծովու բոլոր»

Նախագծի շրջանակներում բարձրացանք Վանա լիճը բոլոր կողմերից եզրավորող 6 պատմական լեռները՝ Սիփան (4058 մ), Վարագ (3200 մ), Արտոս (3550 մ), Ընձակիսար (3074 մ), Գրգուռ (2478 մ) և Նեմրութ (2935 մ)։ Նախագծի անունը պայմանավորված էր նրանով, որ միջնադարում Վանա լճի շրջակա տարածքները, որ Տուրուբերանի ուՎասպուրականի գավառներն էին, մի ընդհանուր անունով կոչվում էին «Ծովու բոլոր»։

  • Մանկական ակումբ

Հաշվի առնելով երեխաների վրա արշավների և բնության դրական ազդեցությունը, որոշեցինք ստեղծել մանկական արշավային ակումբ։ Ակումբի գործունեության ընթացքում կազմակերպեցինք մի շարք արշավներ, վրանային ճամբարներ, որոնք յուրովի նպաստում էին երեխաների աշխարհաճանաչողությանը։

  • Արմջեո Լոռի

Տարիներ շարունակ մեր արշավներին բազմաթիվ մասնակիցներ միանում էին Լոռվա մարզից, ինչն էլ հիմք հանդիսացավ Արմջեո Լոռիի ստեղծմանը։ Այն նպատակ ուներ Լոռվա մարզում զարգացնել արշավային մշակույթը։

  • Սապբորդինգ

Մարզիչ և ուղեկցորդ Կարեն Սարգսյանի հետ առաջինն էինք, որ իրականացրինք սապբորդինգ Հայաստանի լճերում և ջրամբարներում։ Լինելով ակտիվ սպորտաձև սապբորդինգը միաժամանակ հնարավորություն է տալիս վայելել ու հաճույք ստանալ պրոցեսից, ինչի շնորհիվ մեծ տարածում գտավ և սիրվեց լայն շրջանակներում։

  • «Լեռնային ուղկեցորդի պատրաստման» դասընթաց

Քանի որ տարեցտարի լեռներ բարձրացողների և հանգիստը քայլարշավների միջոցով անցկացնողների թիվն աճում է, կա նոր լեռնային ուղեկցորդների կարիք։ Ահա այդ նպատակով մենք իրականացնում ենք «Լեռնային ուղկեցորդի պատրաստման» երկամսյա դասընթաց։

  • «Աշխարհի 7 հրաբուխ»

Նախագծի շրջանակներում բարձրանալու ենք 7 մայրցամաքների ամենաբարձր հրաբուխները՝ Հվ Ամերիկայում՝ Օխոս-Դել-Սալադոն (6893 մ), Աֆրիկայում՝ Կիլիմանջարոն (5895 մ), Եվրոպայում՝ Էլբրուսը (5642 մ), Հս Ամերիկայում՝ Օրիսաբան (5636 մ), Իրանում՝ Դեմավենդը (5610 մ), Ավսրալիայում՝ Գիլուվեն (4368 մ), Անտարկտիդայում՝ Սիդլեյը (4181 մ)։

Երեկոյի ընթացքում՝
  • Ամփոփեցինք մեր նախորդ 10 տարիների անցած ուղին
  • Տրվեցին վկայագրեր Արարատի, Դեմավենդի և Կազբեկի վերելքների մասնակիցներին
  • Բոլոր նրանք, ովքեր միջոցառման օրը գրանցվեցին Արարատ 2023-ի վերելքին, ստացան զեղչի քարտեր։
  • Դիտեցինք մի քանի փոքրիկ ֆիլմ՝ մեր 10 տարվա ընթացքում կատարած ամենանշանավոր վերելքներից։

Արարատ

Մեր 10-ամյա գործունեության ամենակարևոր և տեսանելի արդյուքը Արարատի վերելքներն էին։։ Չնայած նրան որ, սկսած 2014թ․-ից բազմաթիվ մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահում էին հենց մեզ, սակայն 2022թ․ աննախադեպ էր մասնակիցների թվով։ Ավելի քան 100 մասնակից մեր ուղեկցությամբ կանգնեց Արարատի գագաթին, որը Հայաստանի մասշտաբով աննախադեպ արդյունք էր։

Վերելք Արարատ

Վերելք Արարատ

Վերելք Արարատ 

Դեմավենդ և Սաբալան

Իրանում մեր վերելնքերը սկիզբ դրվեցին երկու նշանավոր և հիշարժան լեռներով՝ Սաբալան (4811 մ) և Դեմավենդ (5610 մ)՝ այդպիսով սկիզբ դնելով նոր լեռնային նվաճումների։ Լինելով Հայկական լեռնաշխարհի մյուս բարձր գագաթներում՝ Արարատ, Արագած և Սիփան, Սաբալանը չէր կարող մեզ անտարբեր թողնել՝ լինելով Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր 2-րդ գագաթը, որի վրա է գտնվում Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռնային լիճը։

Սաբալան․ մի վերելքի պատմություն

Սաբալանից հետո մեզ Իրան տարավ Ասիայի ամենաբարձր հրաբուխը՝ Դեմավենդը։ Նախկինում արդեն բարձրացել էինք Էլբրուս, իսկ Դեմավենդի վերելքից հետո ամրապնդվեց «Աշխարհի 7 հրաբուխ» նախագծի իրականացումը՝ ապահովելով առաջիկա 10 տարիների նպատակները։

Աշխարհի ամենաբարձր «7 հրաբուխ» նախագիծ

Աշխարհի ամենաբարձր «7 հրաբուխ» նախագիծ

«7 հրաբուխ» նախագիծ

Նախորդ երկու վերելքները հիշարժան էին և տպավորիչ, քանի որ մեկի դեպքում 16, իսկ մյուսի դեպքում 25 մասնակից, մեկ խմբի պես՝ որպես մի ամբողջություն կանգնեց Հայկական լեռնաշխարհի երկրորդ ամենաբարձր լեռան՝ Սաբալանի, և Ասիայի ամենաբարձր հրաբխի՝ Դեմավենդի գագաթին։

Դեմավենդ

Դեմավենդ

Դեմավենդ. տարվա վերելքը

Վրաստան

Շարունակելով ընդլայնել մեր արշավների աշխարհագրությունը՝ այս տարի ուղևորվեցինք դեպի Վրաստան՝ բացահայտելով երեք նոր շրջան՝ Չաուխ, Տուշեթ և Ռաճա։ Մինչ այդ արդեն հասցրել էինք լինել Սվանեթում, Բիրթվիսի կիրճում, վերելքներ էինք իրականացրել դեպի Կազբեկ լեռ, իսկ Ջավախքում՝ Մեծ Աբուլ և Սամսար։

Չաուխի ճամփորդությունը

Չաուխի ճամփորդությունը

Չաուխ. ճամփորդություն Կովկասյան լեռներում

Արցախ

Մեր 10-ամյա գործունեության ընթացքում բազմիցս ուղևորվել ենք նաև Արցախ, բացահայտել բազմաթիվ լեռներ, հանրայնացրել մի շարք գագաթներ, ինչպիսիք էին Մեծ Քիրսը, Կուսանացը, Ծռասարը, Թովմասարը։ Ցավոք, այժմ այդ լեռնագագաթներն այլևս մեզ հասանելի չեն։

Կուսանաց լեռ

Կուսանաց լեռ / Արցախ

Արցախ․Արկածային զբոսաշրջությունը նոր սահմաններով

Հատկանշական է, որ մենք 2013թ․-ից սկսած Նոր տարին դիմավորում էինք Շուշիում և արշավային ֆորմատով։ Սա դարձել էր փոքրիկ, բայց կարևոր մի ավանդույթ, որը հունվարի 1-ին սկսվում էր դեպի Հունոտի կիրճ իրականացվող արշավով։

 

Ամփոփելով պետք է նշել, որ մեր գործունեության 10 տարվա ընթացքում ձեռք ենք բերել բազմաթիվ ընկերներ ու գաղափարակից մարդիկ, իրականացրել ենք մի շարք ծրագրեր ու նախագծեր, կազմակերպել ենք ավելի քան 10 000 արշավ, ուղեկցել ավելի քան 15 000 մասնակցի։

Եվ մեր 10-ամյա գործունեության լավագույն ձեռքբերումը շարունակում են մնալ մարդիկ, իսկ լավագույն ամփոփումը՝ «Լեռնային կղզի» գիրքը։

«Լեռնային կղզի» գիրքը ձեռք բերելու համար, կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել՝ 043 00 5165 հեռախոսահամարով։

Լուսանկարները՝ Սիփան Գրիգի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի
Լեռնային կղզի

Առաջիկա արշավները

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Կալասար

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Օկոնավանք եկեղեցի

Օկոնավանք․ Տավուշ

Օկոնավանք եկեղեցի կամ Օկոնախաչ գտնվում է Տավուշի մարզում՝ Խաչաղբյուրի կիրճի վերին մասում։ Եկեղեցին տեղակայված է Ենոքավան գյուղի մոտակայքում՝ Օկոն կոչվող գյուղատեղիում։

Օկոն գյուղատեղի

Օկոն գյուղատեղին հիշատակվում է միջնադարից մինչև 20-րդ դար։ Այն հիմնականում հանդիսացել է որպես ձմեռանոց, որտեղ տեղացիները պահում էին իրենց խոշոր և մանր եղջերավոր կենդանիներին, ինչը տարածված էր հատկապես Տավուշի, Լոռվա և Սյունիքի մարզերում։ Քանի որ այլ մարզերում՝ Գեղարքունիք, Վայոց Ձոր, գյուղացիները ձմեռանոցներում պահում էին միայն խոշոր եղջերավոր կենդանիների։

Օկոն ձմեռանոցը ժամանակի ընթացքում դարձավ նաև գյուղատեղի, որտեղ տեղացիները մնում էին ամբողջ տարին։ Այդ ամենը պայմանավորված էր նրանով, որ ժամանակի ընթացքում բնակիչները սկսեցին զբաղվել նաև երկրագործական աշխատանքներով՝ այլևս կարիք չունենալով լքել ձմեռանոցի տարածքը։  

Օկոն երբեմնի գյուղատեղիի մասին են փաստում նաև Օկոնավանքի տարածքում հայտանբերված տապանաքարերը, որոնք թվագրվում են 19-20-րդ դարեր։

Օկոնավանք

Եկեղեցու մասին տեղեկություններ շատ քիչ են, հայտնի է միայն եկեղեցու կառուցման տարեթիվը՝ 1863թ․։ Այն եռանավ բազիլիկատիպ շինություն է՝ զույգ ավանդատներով։ Ավանդատները զարդարված են հեծյալների պատկերմամբ զարդաքանդակներով։ Հետաքրքրական է, որ հեծյալներ պատկերող խաչքարերը հիմնականում հանդիպում են Արցախում՝ պայմանավորված լինելով այն հանգամանքով, որ Արցախը հայտնի է եղել որպես «ղարաբաղյան ձիու հայրենիք»։ Նմանատիպ խաչքարեր կարելի է հանդիպել Օխտը Եղցի վանքում։ Սակայն թե ինչպես կարելի է բացատրել Օկոնավանքում նմանատիպ խաչքարերի առկայությունը՝ անհայտ է։ 

Վանքի դիմաց կա տեղադրված թևավոր խաչ՝ թվագրված 12-13-րդ դարեր, որի մասին տեղեկություններ ևս չկան։

Օկոնավանքի երթուղին հատկապես գեղեցիկ է աշնանը, որն անցնում է անտառներով, ձորերով ու նեղ ժայռերի տակով:

 

Հոդվածը գրելիս օգտվել ենք «Դիվան հայ վիմագրության» աշխատությունից։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Վանքեր և եկեղեցիներ

Տեղերի վանք

Տեղերի վանք

Հերհեր

Սբ․ Սիոն վանք

Գնդեվանք

Գնդեվանք

Ցաղաց քար

Ցաղաց քար

Սևանավանք

Սևանավանք

Որոտնավանք

Որոտնավանք

Հայրավանք

Հայրավանք

Զորաց եկեղեցի

Զորաց եկեղեցի

Հաղարծինի վանք

Հաղարծին վանական համալիր

Բարդող

Բարդող լեռ

Բարդող լեռը պարզ երևում է Արմավիրի մարզից՝ Արաքսի ափից այն կողմ: Բազմիցս հիացել ենք լեռան գեղեցկությամբ Արտենի լեռան գագաթից: Էրգիր գնալիս՝ Կարսից Բայազետ տանող ճանապարհին, բոլոր լեռներով հետաքրքրվողները հարցնում են այդ լեռան մասին: Անունն ու պատմությունը իմանալով շատերի մոտ է ցանկություն առաջանում բարձրանալ լեռան գագաթ: Սակայն այս անգամ ևս մեզ բախտ վիճակվեց լինել առաջին հայաստանցիները, ովքեր ոտք դրեցին Բարդողի գագաթին:

Բարդող լեռ (Կողբասար)

Էրգրի ճամփեքով

Վերելք Բարդող

Մեքենան հասնում է մինչև Ակոլուկ սարատեղի, որն այժմ ադրբեջանաբնակ փոքրիկ գյուղ է: Հավանաբար այստեղ ձմռանը մարդ չի ապրում:

Բարդող լեռ (Կողբասար)

Բարդողի լանջին գտնվող Ակոլուկ գյուղը

Գյուղից մինչև գագաթ մնում է ընդամենը 300 մետր հարաբերական բարձրություն, բայց դա հենց այն հեռվից երևացող ժայռոտ ու վտանգավոր հատվածն է:

Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Հայկական Պարի լեռները և Արաքսի հովիտը:

Բարդող լեռ (Կողբասար)

Բարդող լեռ (Կողբասար)

Աշխրահագրություն

Բարդող լեռը Հայկական Պար լեռնահամակարգի հայտնի և վառ արտահայտված լեռներից է: Բարձրությունը 2562 մետր է: Ունի հրաբխային ծագում: Ջրառատ է ու ծաղկավետ:

Տարբեր ժամանակներում և տարբեր ազգերի կողմից ստացել է Բարդող, Բարդուղ, Բարթող, Բարթուղյան լեռ, Թեքելթի, Թաքալթու, Թաքյալթի, Թաքյալթու, Տակյալտու, Տակյատլու և Պերիլի անվանումները:

Սկսվում է Հայկական Պար լեռների Սինակ գագաթից հս.-արմ. և ձգվում է դեպի հս.-արլ.՝ մոտ 28 կմ երկարությամբ, վերջանալով համանուն սրածայր գագաթով:

Կողբի սարը

Բարդող լեռը հայտնի է նաև Կողբասար կամ Կողբի սար անուններով: Նրա ստորոտին է գտնվել Կողբ գյուղը, որն այժմ քաղաք է և կոչվում է Թուզլուջա (թուրք. աղի հանք): Կողբ գյուղը հայտնի է եղել կերակրի աղի պաշարներով: Հնում Կողբը մտնում էր Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Ճակատք գավառի մեջ:

Բարդող լեռ (Կողբասար)

Բարդող լեռ (Կողբասար)

Տեսանյութը՝ Սիփան Գրիգի

Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի և Սիփան Գրիգի

Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)
Բարդող լեռ (Կողբասար)

Մարտիրոս Կողբացի

Լենկթեմուրի առաջին արշավանքի ժամանակ (1387 թ) Մարտիրոս Կողբացին գյուղի քաջերի գլուխն անցած այս լեռան վրա ամրանալով՝ հերոսական դիմադրություն է ցույց տվել բռնակալներին:

Աղի ճանապարհը

Հայաստանում աղ արդյունահանել են դեռևս հնագույն ժամանակներում: Հատկապես հայտնի են եղել Կաղզվանի, Նախիջևանի և Կողբի աղահանքերը իրենց հարուստ պաշարներով և հանույթի բարձր որակով: «Աղի ճանապարհը», որը հիշատակվում է վաղ միջնադարի հայոց գրավոր աղբյուրներում, կապված է Կողբի հանքավայրի հետ:

Կողբից ձգվել է մի բանուկ սայլուղի, որով աղ են տեղափոխել Հայաստանի տարբեր գավառներ, նաև տարածաշրջանի այլ երկրներ: Այն հենց այդպես էլ կոչվել է` «Աղի ճանապարհ», որը, ի տարբերություն հռչակավոր «Մետաքսի ճանապարհի», ոչ թե անցել է խաչմերուկ հանդիսացող Հայաստանի տարածքով, այլ սկիզբ է առել հենց նրա տարածքից, տվյալ դեպքում` Կողբ ավանից, տարածվել երկրի սահմաններից դուրս:

Սկսվելով Կողբից` «Աղի ճանապարհը» մտել է այժմյան Երվանդաշատ գյուղ, ապա Ախուրյանի ձախափնյա հովտով ձգվել Բայանդուր-Ալեքսանդրապոլ (Գյումրի) -Գորելովկա-Բոգդանովկա (Նինոծմինդա) ուղղությամբ: Այստեղ այն երկճյուղվել է` մեկը Ծալկայով ձգվել է դեպի Թիֆլիս, մյուսը Ախալքալաքով, Ասպինձայով, Ախալցխայով` դեպի Քութայիս:

«Աղի ճանապարհը» բանուկ է եղել մինչև 20-րդ դարի սկիզբը, սակայն աստիճանաբար կորցրել է իր կարևորությունը, երբ 1902թ. բացվել է Թիֆլիս-Երևան երկաթուղին: Կողբի աղը Միջագետք և այլ տարածաշրջաններ է տեղափոխվել Հայկական լեռնապարով, որի լեռնանցքներից մեկը կոչվել է Աղտո ձոր:

1921 թվականի Կարսի պայմանագրով Կողբն անցավ Թուրքիային:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Հայկական լեռնաշխարհ

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայաստանը հնագույն քարտեզներում

Հայաստանը հնագույն քարտեզներում

որն է Անատոլիան

Ինչ և ո՞րն է Անատոլիան

Քարտեզագրական պատերազմ

Քարտեզագրական պատերազմ

Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխները Հայկական լեռնաշխարհ ոչ թե Անատոլիա Հայկական լեռնաշխարհ ոչ թե Արևելյան Անատոլիա Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհ: Տարածքը և սահմանները: Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները Հայկական լեռնաշխարհի ստորգետնյա ջրերը Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում

Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում

Հայկական լեռնաշխարհիդաշտերը

Միջլեռնային գոգավորություններ

Հայկական լեռնաշխարհի ստորգետնյա ջրերը

Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում

Էջ 37 / 105«‹3536373839›»

armenian_geographic

Adventure Travel Company
From first step to worldwide expeditions
☎️ +37443 00 5165 (Telegram, WhatsApp)
Check out our upcoming events below

The Himalayas 🏔️ The Himalayas 🏔️
2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ: Վ 2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ:
Վերելքի օրերն են`
• 26.07-01.08
• 01.08-07.08
• 07.08-13.08 (6-օրյա ծրագիր)
• 16.08-22.08
• 22.08-28.08
Ամենամեծ թվով մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահել են մեզ: Ամրագրիր վերելքդ հիմա:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն տանն ես:
Կիրակի` 25.10.26 Գնում ենք վայելելու տավուշյան գե Կիրակի` 25.10.26
Գնում ենք վայելելու տավուշյան գեղեցիկ գույներն ու քայլելու Երեք բազեների արահետով:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։ 2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։
Այս նոր և բացառիկ ճամփորդության շրջանակում բարձրանալու ենք երեք երկրների երեք ամենաբարձր գագաթները։
📩Մանրամասների համար թող մեկնաբանություն կամ գրիր մեր էջին:
⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պ ⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պարզապես ուղևորություն։ 
Հայտնի մարդկանց մտքերը ճամփորդությունների, նոր բացահայտումների ու լեռների մասին։
🥾Join our upcoming hikes 📌On Saturday - 24․10․26 🥾Join our upcoming hikes
📌On Saturday - 24․10․26 
From Goshavank to Khachardzan
Length of the route: 16 km
Altitude gain: 500 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9 500 AMD per person
—————————————————
📌On Saturday - 24․10․26 
Ascent to Mt. Ara from the Northern Route 
Length of the route: 17 km
Altitude gain: 900 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:00 AM
Price: 9000 AMD per person
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Ascent to Mt. Vitasar 
Length of the route: 22 km
Altitude gain: 1200 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 06:30
Price: 9 500 AMD 
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Three Hawks’ Trail 
Length of the route: 15 km
Altitude gain: 650 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9500 AMD per person
—-——————————————————
📌On October 30 - November 1 
Ascent to Mt. Gombak 
Length of the route: 16 km
Altitude gain: 1700 m 
Meeting point: Komitas ave., “Yerevan City” supermarket
Meeting time: 07:30 AM
Price: 38 000 AMD per person
—————————————————-
📌Ararat 2027 
From July to August
📩For booking as well as for all the questions you can write us or call: 043 00 5165
Շաբաթ` 24.10.26 Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնո Շաբաթ` 24.10.26
Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնում է անտառային գեղեցիկ արահետով:
📩Այս աշնանային արշավին միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
The last day in Nepal. Exploring Kathmandu. The last day in Nepal. Exploring Kathmandu.
Follow on Instagram
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu
[email protected]    +374 43 00 51 65
    FacebookInstagramYoutube
© 2012–2026 Armenian Geographic
Scroll to top Scroll to top Scroll to top