Տաթև վանական համալիր և գիտակրթական հզոր կենտրոնը գտնվում է Սյունիքի մարզի համանուն գյուղում՝ Որոտան գետի աջափնյա եզերքին: Այն հայոց պատմության մեջ եզակի հանդիպող կառույց է՝ հարուստ պատմությամբ, ճարտարապետական բազմաթիվ յուրահատուկ լուծումներով: Տաթև վանական համալիրը եղել է միաժամանակ հոգևոր, մշակութային, կրթական, ռազմական և գիտական կենտրոն: Համալիրի տարածքում ձևավորված համալսարանը համեմատվել է Գլաձորի համալսարանի հետ, եկեղեցիների և աշխարհիկ կառույցների ճարտարապտությունն անընդմեջ փոփոխվել է և ամբողջացրել բոլոր ժամանակներում վանքի դերն ու գործունեությունը:
Անվան ծագումը
Անվան բացատրության հետ կապված կա պահպանված մի ավանդություն, ըստ որի վանական համալիրը կառուցող վարպետը բանվորներից երկու տաշեղ է պահանջում և դրանք համբուրելով ասում՝ «Հոգին սուրբ տա թև»: Դա արտաբերելով նրա ուսերին թևեր են բուսնում, և թռչում գնում է անհայտ ուղղությամբ: Ասում են, որ վարպետի այդ խոսքերից էլ վանքն անվանում են Տաթև: Սա անվան բացատրության ավանդազրույցի՝ ժողովրդի մեջ տարածված տարբերակն է: Սակայն անվան պատմագրական բացատրությունն այլ է:

Տաթև վանական համալիր
Կա մեկ այլ վարկած, ըստ որի՝ վանքը կոչել են Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով, ում Թադեոսը կարգել էր Սյունիքի առաջին եպիսկոպոս: Եվստաթեոսը տանջամահ է եղել վանքի տարածքում, իսկ հետագայում նրա գերեզմանոցի վրա կառուցել են եկեղեցի, որը 4-րդ դարում օծել է Գրիգոր Լուսավորիչը: Ասում են, որ այդ եկեղեցու ավերակները գտնվում են ներկայից Տաթև վանական համալիրից ոչ այնքան հեռու:
Պատմություն
Տաթև վանական համալիրի մասին հիշատակությունները սկսվում են 4-րդ դարից՝ հիշատակվելով հայոց իշխանների և նախարարների հատուկ աստիճանակարգման հրովարտակում, որը կոչում էին գահնամակ: Այնտեղ Տաթևի վանքը հիշատակվում է «Տաթևավանք» անվամբ: Ստ. Օրբելյանը նշում է, որ 4-րդ դարում կառուցված Տաթևի վանքի առաջին եկեղեցին եղել է անշուք մի կառույց, որն աչքի չէր ընկնում ո՛չ ճարտարապետական լուծումներով, ո՛չ միաբանների թվով:
Տաթև վանական համալիրի ծաղկումը
Տաթևի վանքի գործունեությունը նոր թափ է ստանում 9-րդ դարում, երբ Դավիթ եպիսկոպոսը գնում է վանական համալիրի տարածքում գտնվող հողերը և սկսում համալիրի ընդարձակման գործը: Այդպիսով սկիզբ է դրվում Տաթև վանական համալիր և գիտակրթական կենտրոնի՝ որպես եպիսկոպոսանիստ հռչակվելու փուլը, երբ Սյունյաց նահանգում վանքը ձեռք է բերում մեծաթիվ կալվածքներ և դառնում ֆեոդոլական խոշոր կազմակերպություններից մեկը:

Տաթև վանական համալիր
Ստ. Օրբելյանի փաստմամբ, այդ ժամանակաշրջանում վանական համալիրին հարկատու էին Սյունիքի 678 գյուղեր: Նման խոշոր եկամուտներն անշուշտ անդրադառնում էին վանական համալիրի թե՛ շինարարական, թե՛ հոգևոր-մշակութային գործունեությանը:
Ճարտարապետություն
Տաթևի վանական համալիրը Հայաստանի երբևէ գոյություն ունեցած հզոր հոգևոր կենտրոններից մեկն է եղել: Միաբանների թիվը կազմել է մինչև 500, իսկ վանական համալիրի կազմում անընդհատ տեղի են ունեցել վերակառուցողական աշխատանքներ՝ Տաթև վանական համալիրը համապատասխանեցնելով յուրաքանչյուր ժամանակաշրջանի հզորության հետ:
Տաթև վանական համալիրը դարեր շարունակ շրջապատված է եղել պարսիսպներով, իսկ հարավային և արևելյան հատվածները եզերվել են ձորերով: Վանական համալիրը տարբեր շրջաններում իր մեջ ներառել է բազմաթիվ վանքապատկան և աշխարհիկ մի շարք կառույցներ: Վանական համալիրի կազմում են Պողոս-Պետրոս տաճարը, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Սբ. Աստվածածին մատուռ-եկեղեցին, Սբ. Գրիգոր Տաթևացու դամբարանը, Գավազան-սյուն հուշարձանը, մատենադարանը, սեղանատունը, մի շարք բնակելի տարածքներ, հյուրատուներ:
Պողոս-Պետրոս տաճար
Թերևս գլխավոր հուշարձանը, որի մասին պետք է խոսել Պողոս-Պետրոս տաճարն է, որն իր անվամբ էլ հուշում է, որ նվիրված է եղել Պողոս և Պետրոս առաքյալններին: Տաճարի կառուցումը սկսվել է 895թ. և տևել 11 տարի՝ ավարտվելով 906թ.: Տաճարի կառուցման հովանավորն ու նախաձեռնողը եղել է Սյունյաց իշխան Աշոտ Սյունին, իսկ մտահաղացումը կյանքի է կոչվել Հովհաննես եպիսկոպոսի շնորհիվ: Տաճարի բացման և օծման արարողությունը եղել է հանդիսավոր, որին հրավիրված են եղել մի շարք հայ իշխաններ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, Վասպուրականի գեհերց իշխան և հետագայում թագավոր Գագիկ Արծրունին և անձամբ Սմբատ Ա Բագրատունի թագավորը:

Տաթև վանական համալիր
Տաճարի գմբեթը հիմնված է երկու հզոր սյուների վրա, որոնք խորհրդանշում են երկու առաքյալներին, իսկ այդ սյուների հիմքում թաղվել են առաքյալնների մասունքները:
Տաճարի հարավային կողմին կից գտնվում է սրահ-գավիթը, որը կառուցվել է 1043թ.: Պողոս-Պետրոս տաճարի հարավային մուտքի մոտ գտնվում է Գրիգոր Տաթևացու դամբարան-մատուռը, որը կառուցվել է 1787թ.: Իսկ արևմտյան մուտքի մոտ է գտնվում փոքր գավիթը, որի շուրջ եղել են նշանավոր վանականների գերեզմանոցները: Սակայն 1895թ. այն հիմնովին քանդել են և տեղում կառուցել զանգակատունը:
12-րդ դար
Տաթև վանական համալիրը մեծապես վնասվել է 1138թ. երկրաշարժից, իսկ 1170թ. վիճակն ավելի է վատթարացել սելջուկ-թուրքերի հարձակումներից: Նրանք քանդել, ավերել և կողոպտել են Բաղաբերդը, Տաթև վանական համալիրը՝ կործանելով Սյունյաց թագավորությունը: Այդ ամենի արդյունքում, վանական համալիրի առաջնորդները տեղափոխվում են Նորավանք, որտեղ 1216թ. հիմնվում է նոր եպիսկոպոսություն:
Գավազան-սյուն
Գավազան-սյան կառուցման վերաբերյալ կան երկու տարեթվեր՝ 895թ. և 906թ.: Հնարավոր է, որ այս տարրակարծությունը կապված է Պողոս-Պետրոս տաճարի կառուցման ընթացքի հետ: Գուցե գավազան-սյան կառուցումը սկսվել է տաճարի հետ միասին՝ 895թ., և ավարտվել միայն 906թ.: Անկախ կառուցման տարեթվից, գավազան-սյունն ունի եզակի հոգևոր, մշակութային, գիտական, ճարտարապետական և շինարարական արժեք հայոց պատմության մեջ:
Գավազան-սյունը խորհրդանշել և նվիրված է եղել Սուրբ Երրորդյության գաղափարին: Այն ճոճվող սյուն է, որն ունի 9 մ բարձրություն և վանական համալիրում դարերի ընթացքում պահպանված և երբևէ չվերանորոգված կառույցն է: Ճոճվող մեխանիզմի շնորհիվ, սյունն, անկախ ամեն ինչից, պահում է Երկրի մակերևույթի հանդեպ 90° անկյունը: Մասնագետները կարծում են, որ գավազան-սյան կառուցումը հետապնդել է երկու նպատակ՝ բնական աղետների՝ հատկապես երկրաշարժի ժամանակ, այն տեղացիներին նախազգուշացրել է աղետի մասին:
Իսկ մյուս կողմից այն պաշտպանողական նպատակ էր հետապնդում՝ տեղեկացնելով համալիրին մոտեցող զինված հեծյալների մասին, քանզի գավազան-սյունը զգում էր ցանկացած դղրդյուն: Գավազանի ճոճվող հատկության շնորհիվ, այն հաճախ անվանել են նաև «կենդանի գավազան»:
Կա կարծիք, որ Զորաց քարերի պես գավազան-սյունը եղել է աստղադիտական կարևոր նշանակության գործիք:
Ավանդություն
Գավազան-սյան մասին հիշատակվում է նաև մի ավանդությունում, ըստ որի Լենկ Թեմուրի հարձակումների ժամանակ, նա հրամայում է արմատախիլ անել գավազանը և այդ նպապակով տասնյակ զույգ գոմեշների և գութանի շղթայի օգնությամբ փորձում ն տապալել սյունը, սակայն շղթան կտրվում է, իսկ գոմեշները հայտնվում են ձորում: Այդ ամենից հետո Լենկ Թեմուրը լքում է Տաթև վանական համալիրը:
Տաթևի համալսարանը
Մինչ Տաթև վանական համալիրի վարդապետական դպրոցը կձևավորվեր որպես համալսարան՝ դեռևս 10-րդ դարում այն հայտնի էր որպես ուսուցչական, կրթական կենտրոն՝ համարվելով դպրության խոշորագույն կենտրոններից մեկը: Իսկ ահա 14-րդ դարում (ենթադրվում է նաև ավելի շուտ) Տաթև վանական համալիրը հռչակ է ձեռք բերում նաև որպես համալսարան՝ չզիջելով Գլաձորի համալսարանին: Վերջինիս օրինակով, այնտեղ նույնպես ուսումը տևում էր 7-8 տարի, որտեղ դասավանդում էին տարաբնույթ առարկաներ՝ սկսած գիտական, վերջացրած հոգևոր թեմաներով:

Տաթևի Մեծ անապատ
Բացի այդ, համալսարանին կից գործում էր նաև մանրանկարչական դպրոց: Հոգևորականնների թիվը Տաթև վանական համալիրում հասնում է մինչև 1000-ի, որտեղ ապրում և ստեղծագործում էին մի շարք հայտնի արվեստի, մշակույթի գործիչներ: Համալսարանի նման խոշոր և բազմակողմանի գործունեությունն անշուշտ նպաստեց նաև մի շարք դասագրքերի, աշխատությունների, ձեռագրերի ստեղծմանը:
Տաթև վանքից ոչ այնքան հեռու գտնվում է Տաթևի Մեծ անապատը, որը կառուցվել է 1660թ. ՝ 1658թ. երկրաշարժից կործանված Հարանց անապատի տեղանքում: Տաթևի Մեծ Անապատում, ըստ Առաքել Դավրիժեցու, հոգևոր ծառայություն էին կատարում մոտ 700 միաբաններ:
Հոդվածը գրելիս օգտվել ենք «Դիվան հայ վիմագրության» և Ա. Ղանալանյանի «Ավանդապատում» աշխատություններից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Վանքեր և եկեղեցիներ

Տեղերի վանք
Սբ․ Սիոն վանք
Գնդեվանք
Ցաղաց քար
Սևանավանք
Որոտնավանք
Հայրավանք
Զորաց եկեղեցի
Հաղարծին վանական համալիր
Քոբայրավանք
Քոբայրավանք կամ Քոբայրի վանքը գտնվում է Լոռու մարզում՝ համանուն գյուղի մոտակայքում: Այն տեղակայված է Դեբեդ գետի ձախակողմյան լեռնաշղթայի լանջին՝ բարձրադիր և դժվարամատչելի հատվածում: Քոբայրավանք վանական համալիրը եղել է 12-13-րդ դարերի հզոր մշակութային և հոգևոր կենտրոններից մեը՝ բաղկացած լինելով ավելի քան 15 հուշարձաններից:
Պատմություն
Քոբայրավանք վանական համալիրի պատմությունն ուղղակիորեն կապված էր ժամանակաշրջանի երեք մեծ տոհմերի՝ Բագրատունիների, Կյուրիկյանների և Զաքարյանների հետ: Վանական համալիրը հիմնվել, ձևավորվել է տարբեր տոհմերի իշխանության ժամանակ՝ 12-13-րդ դարերի մի շարք այլ հայկական վանքերի պես միաբնակ դավանությունից վերածվելով երկաբնակ դավանանքի՝ քաղկեդոնականության կենտրոնի:
Կյուրիկյաններ. միաբնակներ
Քոբայրավանքի մասին հնագույն արձանագրությունների վկայությամբ, համալիրի տարածքում գտնվող հնագույն եկեղեցին և դրան կից մատուռը կառուցվել է 12-րդ դարում՝ 1171թ., Մարիամ իշխանուհու օրոք և նախաձեռնությամբ, ով սերում էր Կյուրիկյան տոհմից՝ Կյուրիկե Բ-ի դուստրն էր: Եկեղեցին նրա անունով էլ կոչում են՝ Մարիամաշեն: Կյուրիկյանների օրոք վանքը միաբնակ էր՝ նրանք հավատում և ընդունում էին Հիսուս Քրիստոսի միայն աստվածային էությունը:
Զաքարյաններ. երկաբնակներ
Կյուրիկյաններից հետո՝ 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին, Բագրատունիների վրացական ճյուղի՝ Զաքարյանների գերիշխանության հաստատմամբ, Հյուսիսային Հայաստանում ուժեղանում է քաղկեդոնականությունը: Բացի այդ, Քոբայրավանք վանական համալիրն իր ամբողջական տեսքը ստանում է հենց Զաքարյանների օրոք: Նրանց օրոք են կառուցվում գլավոր եկեղեցին, զանգակատունը, սեղանատունը, մատուռները:
Ճարտարապետություն
Չնայած Հայաստանում մեծամասնություն են կազմում ժայռերի, լեռների, անտառապատ, դժվարահաս հատվածներում կառուցված վանական համալիրներն ու բերդերը, սակայն Քոբայրավանքն առանձնահատուկ է: Այն շրջապատված է ժայռերով և կառույցներից շատերը միաձուլվում են ժայռերին՝ կազմելով մեկ ամբողջություն:
Քոբայրավանքի վանական համալիրը բաղկացած է եկեղեցիներից, զանգակատնից և սեղանատնից: Գլխավոր եկեղեցին գտնվում է ժայռի եզրին և ունի երեք մուտք: Ենթադրվում է, որ եկեղեցու հարավային պատն ու թաղը վնասվել են խորանում ընկած ժայռի պատճառով: Վանական համալիրի բոլոր կառույցներն ունեն մեկ ընդհանուր ճարտարապետական հորինվածք՝ կառույցների ճակատները զարդարված են խաչաքանդակներով, որոնք ավելի են ընդգծում արտաքին հարդարանքը: Նման հորինվածք նկատում ենք նաև Գանձասարի վանական համալիրում:
Գլխավոր եկեղեցուց դեպի հյուսիս գտնվում է երկհարկ զանգակատունը, որի առաջին հարկը ծառայել է որպես տապանատուն: Տապանատան ներկայիս կիսավեր վիճակի պատճառով այն թողնում է բացօթյա պատշգամբի տպավորություն:
Վանակական համալիրը եղել է հայտնի դպրության կենտրոն , որտեղ ապրել են մի շարք հայտնի գրիչներ: Վանական համալիրի հետ է սերտորեն կապված մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը: Բացի այդ, Հովհաննես Սարկավագի վկայությամբ՝ 12-րդ դարում Քոբայրավանք վանական համալիրը եղել է նաև ճգնատեղի, ինչի համար ծառայել են քարայրերը:
Արձանագրություններ
Քոբայրավանք վանական համալիրը պատկանում է այն եզակի հոգևոր կենտրոնների շարքին, որոնք կամ ունեն օտարալեզու արձանագրություններ կամ հարևան ազգերի կողմից վերագրվում են իրենց: Քոբայրավանքում կան հայերեն և վրացերեն արձանագրություններ: Վրացական արձանագրություններին մանրամասնորեն անդրադարձել է հայագետ Պարույր Մուրադյանը: Նա պարզաբանում է, որ բոլոր վրացական արձանագրությունները, որոնք առկա են հայկական վանական համալիրներում, վերաբերում են 11-13-րդ դարերին:
Այդ հանգամանքն ուղղակիորեն կապված է տվյալ ժամանակաշրջանում հայերի և վրացիների սերտ համագործակցությամբ, հասարակաքաղաքական իրավիճակով: Իսկ միայն վրացական արձանագրությունները հիմք ընդունելով և հայերեն արձանագրություններն անտեսելով՝ չի կարելի ասել, որ վանական համալիրը վրացական է, ինչպես որ պնդում են վրացի մասնագետները:
Քոբայրավանքի դեպքում վրացական արձանագրությունները պայմանավորված են եղել 12-13-րդ դարերում Զաքարյանների իշխանությամբ և քաղկեդոնականության (երկաբնակների) ուժեղացմամբ: Այդ ժամանակաշրջանում շատ հաճախ օտարները հայերին և վրացիներին ընդունում էին որպես մեկ ընդհանուր միավոր՝ երկիր, ազգություն: Իսկ նմանատիպ սերտ հարաբերությունները չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ մշակույթի, լեզվի, կրոնի միախառնման հարցում:
Հայ մասնագետները չեն հերքում, որ Քոբայրավանքում զգալի է վրացական ազդեցությունը՝ հատկապես համալիրի որմնանկարների հորինվածքում, սակայն միայն այդ ազդեցությամբ սխալ են համարում պնդել, որ վանական համալիրը վրացական է:
Բացի այդ, վրացերեն արձանագրություններն այնքան էլ գրագետ չեն, ինչը թույլ է տալիս առաջ քաշել վարկած, որ արձանագրություններն արվել են գրավոր վրացերենին ոչ այնքան լավ տիրապետող հայերի կողմից, բայց ոչ հենց վրացիների:
Հոդվածը գրելիս օգտվել ենք «Դիվան հայ վիմագրության» և Պ. Մուրադյանի «Հայաստանի վրացերեն արձանագրությունները» աշխատություններից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞ 5137
Արարատ լեռ
Հայաստանի լեռները որպես մարդիկ
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Հովհաննավանք
Հովհաննավանք վանական համալիրը գտնվում է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում՝ Քասաղ գետի կիրճի աջ ափին: Ավանդության համաձայն համալիրի հնագույն Սբ. Կարապետ եկեղեցին կառուցել է Գ. Լուսավորիչը 4-րդ դարասկզբին:
Անվանում
Օհանավան գյուղի անվամբ պայմանավորված վանական համալիրը հաճախ անվանում են Օհանավան, Օհանավանք: Պատմական վկայություններում համալիրը հանդիպում է բազմաթիվ այլ անվանումներով՝ Հովհաննու վանք, Հովհաննա անապատ, Սուրբ Յոհանի վանք , Սուրբ Հովհաննես: Այս անուններն ուղղակիորեն պայմանավորված են եղել նրանով, որ համալիրը նվիրված է եղել Հովհաննես Մկրտչին: Հովհաննավանքի անվան մյուս տարբերակները կապված են համալիրի կազմում գտնվող ամենահին կառույցի՝ Սբ. Կարապետ եկեղեցու անվան հետ՝ Սբ. Հովհաննու Սբ. Կարապետի վանք, Ամատունյաց Սբ. Կարապետ:
Առաջին հայացքից տարօրինակ է թվում վանական համալիրի մյուս անվանումները՝ Սյուղի վանք, Սուղի վանք, Սովի վանք: Սակայն այն նույնպես բացատրելի է և կապված է մի վանահոր անվան հետ, ում կոչում էին Սյուղի:
Պատմություն
Հովհաննավանքը սկսած 5-րդ դարից եղել է Հայաստանի նշանավոր վանքերից մեկը, որտեղ հավանաբար Ղազար Փարպեցին գրել է «Հայոց պատմությունը»: Նա եղել է նաև վանական համալիրի առաջնորդը, ապրել և ստեղծագործել է Հովհաննավանքում: 7-րդ դարում վանական համալիրը հանդես է գալիս որպես դավանաբանական վեճերի, քաղաքական հարցերի կարևորագույն կենտրոն:
Արդեն 13-րդ դարում, Հովհաննավանք վանական համալիրն ընդարձակվում է ճարտարապետական այլ խոշոր կառույցներով՝ դառնալով Արագածոտնի եպիսկոպոսական կենտրոնն ու Վաչուտյանց (Վաչուտյանների) տան տոհմական վանքը: 15-րդ դարում Հովհաննավանքը՝ համալիրի առաջնորդ Կիրակոս Վիրապեցու գլխավորությամբ, իր մեծ ազդեցությունն է ունենում Էջմիածնում հայոց կաթողիկոսության հաստատման գործում:
Վանական համալիր
Հովհաննավանք համալիրն, ընդհանուր հասարակական կյանքի վերելքին զուգահեռ, 17-րդ դարում հասնում է իր ծաղկման գագաթնակետին: Այդ ժամանակահատվածում Հովհաննավանքն ուներ վանքապատկան մեծ կալվածքներ, իսկ միաբանների թիվը կազմում էր 60-70: Համալիրի տարածքում այդ տարիներին կառուցվում է բարձր տիպի դպրոց, գրադարան, որտեղ գրվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր և աշխատություններ: Այդ ամենի շնորհիվ Հովհաննավանքը հռչակվում է նաև հզորագույն գրչական կենտրոն, որտեղ ապրում էին բազմաթիվ գրիչներ:
Անկումը
18-րդ դարում Հովհաննավանքը կորցնում է բոլոր կալվածքները և համալիրի երբեմնի հզոր կարգավիճակը, իսկ 19-րդ դարում վերջնական և ամբողջությամբ ամայանում:
Վաչուտյաններ
Չնայած Հովհաննավանք վանական համալիրն իր զարգացման գագաթնակետին է հասել 17-րդ դարում, ամեն դեպքում այն մեծապես ընդարձակվել է 13-րդ դարում՝ Վաչուտյանների հովանավորության շնորհիվ: Վանական համալիրի պահպանված արձանագրություններից գրեթե բոլորը նվիրատվական բնույթի են՝ հիմնականում վերաբերելով Վաչուտյանների կատարած նվիրատվություններին: Նվիրատվական և տոհմաբանական արձանագրությունների թիվը հասնում է մոտավորապես 100-ի:
Սբ․ Կարապետ գլխավոր եկեղեցի
Վանական համալիրի գլխավոր եկեղեցին Սբ․ Կարապետն է, որը կենտրոնագմբեթ եկեղեցի է և կառուցվել է 1216թ.։ Կառուցումը տևել է 5 տարի՝ ավարտվելով 1221թ.: Այն կառուցվել է Արարատյան կողմնակալության (իշխանության, կուսակալության) իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի կնոջ՝ Հասանի դուստր Մամախաթունի հովանավորությամբ:
Ի դեպ, Մամախաթունը հիշատակվում է նաև Սանահինի և Հաղպատի վանքերի վկայություններում՝ նա ձիթհանքեր է նվիրել այս վանական համալիրներին:
Կառուցվածքը
Սբ․ Կարապետ եկեղեցին ներքուստ խաչաձև է՝ չորս անկյուններում տեղակայված երկհարկ ավանդատներով: Արևելյան կողմի առաջին հարկի ավանդատների մուտքերը ճակատային հատվածից են, իսկ վերին հարկի մուտքերը բացվում են ավագ խորանի միջից: Արևմտյան կողմի ավանդատների առաջին հարկի դռները շքամուտքի աջ և ձախ կողմերից են, իսկ երկրորդ հարկի մուտքերը գտնվում են դրանց վերևում, որտեղ կարելի է բարձրանալ քարե 11 կոնսուլային աստիճաններով: Այս ճարտարապետական լուծումը նկատելի է նաև Նորավանքում, Սաղմոսավանքում, Հառիճում:
Սբ․ Կարապետ եկեղեցու գմբեթն ու արևմտյան պատը ավերվում են 1918թ.-ի երկրաշարժից, սակայն Զաքարիա Սարկավագի աշխատության շնոհիվ հաջողվում է վերականգնել եկեղեցու գմբեթի նախնական տեսքը և վերակառուցել այն արդեն 1980-1990-ականներին: Թմբուկն ունեցել է 12 նիստ և վերասլաց վեղար, որն իր հորինվածքով շատ նման է Գանձասար վանական համալիրի գմբեթին:
Գավիթ
Գավիթը կառուցվել է 1240-ականներին Վաչե Ա-ի որդի՝ Քուրդ Վաչուտյանի կնոջ՝ Խորիշահի հովանավորությամբ: Կառուցումն ավարտվել է 1250թ.-ին: Այն 13-րդ դարի եզակի քառասյուն, ընդարձակ դահլիճ ունեցող գավիթներից է եղել: Սյուները հենված են որմնասյունների և կազմում են կամարներ, որոնք դահլիճը բաժանում են 9 միջկամարային հատվածների: Ընդ որում, սյուներից 6-ը կլոր են, մյուս 6-ը՝ բազմանկյուն: Այս ճարտարապետական հորինվածքոը հետագայում օգտագործվում է Նորավանքի, Կապուտանի, Կարբիի եկեղեցիներում:
Նյութը պատրաստելիս օգտվել ենք Կ. Ղաֆադարյանի «Հովհաննավանքը և նրա արձանագրությունները» աշխատությունից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Վանքեր և եկեղեցիներ
Տեղերի վանք
Սբ․ Սիոն վանք
Գնդեվանք
Ցաղաց քար
Սևանավանք
Որոտնավանք
Հայրավանք
Զորաց եկեղեցի
Հաղարծին վանական համալիր
Կոշաբերդ
Կոշաբերդ ամրոցը գտնվում է Լոռու մարզում ՝ շատ մոտ գտնվելով Ալավերդի և Մադան բնակավայրերին: Այն տեղակայված է Վիրահայոց լեռներում՝ համանուն լեռան վրա: Կոշաբերդից հրաշալի տեսարան է բացվում դեպի Դեբեդի կիրճ, Հաղպատ, Ակներ գյուղերն ու Ալավերդի քաղաքը։
Պատմություն
Կոշաբերդի մասին ոչ մի վկայություն, արձանագրություն կամ հիշատակություն չի պահպանվել։ Միայն հայտնի է, որ այն միջնադարյան կառույց է, որը թվագրում են 10-13 դդ.։ Հուշարձանագետ Ս. Կարապետյանի խոսքով, Կոշաբերդը Ալավերդի բնակավայրի հետ միասին պատկանել է Կյուրիկյան Բագրատունիներին։
Կոշաբերդ
Նշվում է, որ այդ ժամանակաշրջանում Լոռվա տարածքում իշխող Դավիթ Անհողինը (989-1048թթ.) կառուցել էր 20 բերդ-ամրոցներ, և մասնագետները կարծում են, որ Կոշաբերդը այդ 20 ամրոցներից մեկն է եղել:
Բերդի նշանակությունը
Կոշաբերդը՝ Աղջկա բերդի, Աշոտ Երկաթի ամրոցի հետ միասին համարվել է հայկական հզոր բերդերից մեկը՝ իշխող դիրք ունենալով Դեբեդի կիրճի վրա:
Բերդի պարիսպների զգալի մասը պահպանված է և, չնայած ավերված վիճակին, կարելի է նկատել նաև աշտարակների հետքերը: Վերջիններս համատեղված են եղել ներքին կառուցում ունեցող պահակակետերի հետ:
Կոշաբերդ
Քանի որ Կոշաբերդ ամրոցից բացվում է հիանալի՝ լայն հորիզոն ունեցող տեսարան, մասնագետները կարծում են, որ այն միանշանակ եղել է ռազմական նշանակության պաշտպանական բերդ: Այդ մասին է վկայում նաև բերդի տեղադրությունը: Գտնվելով բարձր ժայռի վրա, բերդը, բացի պարիսպներից, ուներ նաև հիանալի բնական պաշտպանություն:
Կառուցվածքը
Կատարված փոքրածավալ ուսումնասիրություններից ենթադրվում է, որ բերդը առաջին հերթին ապաստան է եղել զինված ուժերի համար:
Կոշաբերդ
Դրա մասին են վկայում բերդի ծավալներն ու կառուցողական առանձնահատկությունները: Բացի այդ, բերդի տարածքում պահպանվել են Կոշաբերդ գյուղատեղիի (10-17-րդ դդ.), գերեզմանոցի (10-13-րդ դդ.), մատուռի (10-13-րդ դդ.) քարայր-կացարանի (13-18- րդ դդ.), եկեղեցու (18-րդ դ.) ավերակներն ու պարսպապատի որոշ հատվածները:
Վրացական հիշատակությունները
Որոշ վրաց պատմիչներ վկայում են պատմական իրադարձությունների մասին, որոնք կատարվում էին Մադան գյուղի շրջակայքում, և իրենց աշխատություններում անդրադառնում և նշում մի ամրոցի հզորության մասին, որի շնորհիվ վրաց արքանները մշտապես խուսափել են ընդլայնել իրենց հարձակումները: Այդ ամրոցը վրաց պատմիչները կոչում են Մադանի բերդ: Ստացվում է, որ ամենայն հավանականությամբ խոսքը հայերի մեջ Կոշաբերդ անունով պահպանված ամրոցի մասին է, քանի որ Մադան բնակատեղիի մոտակայքում այլ բերդ կամ ամրոց չի եղել:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Մեր արշավները
Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով
Գոշավանքից Խաչարձան
Երեք բազեների արահետ
Վերելք Վիթասար
Վերելք Գոմբակ լեռ
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
Կապտավանք
Կապտավանք վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզում՝ Չինչին գյուղից 5 կմ դեպի հարավ-արևմուտք: Տեղակայված է Հախում գետակի աջ ափին՝ անտառածածկ լեռան լանջին: Ըստ նվիրատվական արձանագրությունների՝ համալիրը կառուցվել է 1234-1243թթ.:
Անվան ծագումը
Կապտավանք համալիրի մասին վկայությունները քիչ են: Ամեն դեպքում պահպանված բոլոր վկայություններում էլ Կապտավանքը հիշատակվում է «կաթողիկե», «վանք» կամ պարզապես «եկեղեցի» տարբերակներով:
Կապտավանք անվանումն ամենայն հավանականությամբ տարածում է գտել ավելի ուշ՝ կապված լինելով եկեղեցու կապտավուն բազալտե քարերի հետ:
Առանձնահատկությունը
Կապտավանք վանական համալիրը փոքր և առաջին հայացքից ոչնչով աչքի չընկնող կառույց է: Սակայն համալիրն այդ ժամանակների համար ուներ շինարարական մի առանձնահատկություն: Միջնադարյան հայկական եկեղեցիներն ունեցել են արդեն զարգացած և մեծ տարածում գտած արտաքին և ներքին զարդարանք: Սակայն Կապտավանքն այդ հարցում նույնպես աչքի չի ընկնում: Բանն այն է, որ Կապտավանք վանական համալիրը, դե առնվազն համալիրից կանգուն մնացած եկեղեցին, գրեթե ամբողջությամբ կառուցված է ոչ սրբատաշ քարերից:
Կապտավանք
Գուցե տարօրինակ է հնչում, սակայն հենց սրբատաշ քարերի գործածման շնորհիվ է Կապտավանքն առանձնանում և համարվում գեղարվեստական յուրօրինակ կառույց՝ լավագույնս ներդաշնակ լինելով բնության հետ: Բացի այդ, Կապտավանքի արձանագրություններից մեկում՝ 1242-1243թթ., հայոց պատմության մեջ առաջին անգամ հիշատակվում է «գորգ» բառը: Չնայած 5-րդ դարից սկսած, հայկական գորգերի մասին վկայություններում, առավել գործածական է եղել «կարպետ» բառը:
Ճարտարապետություն
Երբեմնի վանական համալիրը բաղկացած է եղել եկեղեցուց, ժամատնից, միաբանության շենքերից և շուրջը տարածվող գերեզմաններից: Սակայն այս ամենից պահպանվել է միայն եկեղեցին: Այն արտաքինից քառակուսաձև, իսկ ներսից խաչաձև կառույց է: Պատերի հաստությունը միաչափ չէ՝ տատանվելով 0.8-1.7 մ միջև: Եկեղեցին ունի երկու մուտք՝ աևմտյան և հարավային կողմերից: Կառույցի միակ զարդարված հատվածը՝ գմբեթի վեղարի ներքևի հատվածն է, որը կերտվել է վարդագույն տուֆից:
Կապտավանք
Համալիրի մասին տեղեկությունները քիչ են և անհայտ է մնում նաև մեկ այլ հետաքրքիր փաստ: Ասում են, որ Կապտավանք վանական համալիրը կառուցել է ոչ հմուտ ճարտարապետ՝ առանց շինարարների հետ խորհրդակցման: Թե որքանով է այդ վարկածը համապատասխանում իրականությանը նույնպես անհայտ է: Բայց գուցե դա է պատճառը, որ եկեղեցին կառուցվել էր ոչ սրբատաշ քարերից, փոքր չափսերով՝ չպահպանելով իր երբեմնի տեսքը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Վանքեր և եկեղեցիներ
Տեղերի վանք
Սբ․ Սիոն վանք
Գնդեվանք
Ցաղաց քար
Սևանավանք
Որոտնավանք
Հայրավանք
Զորաց եկեղեցի
Հաղարծին վանական համալիր
Մարիամ Ղազարյան
Մարիամ Ղազարյան ՝ մասնագիտությամբ իրավաբան եմ և աշխատում եմ իմ մասնագիտությամբ:
Շատ տարիներ առաջ եղբայրներիս ու հայրիկիս հետ որոշեցինք բարձրանալ Եղեգնաձորի ճանապարհից երևացող սարը: Ինչո՞ւ: Հետաքրքիր էր, թե ինչքան ժամանակում կկարողանայինք հասնել գագաթ: Միայն վերջերս ArmGeo-ի շնորհիվ իմացա, որ այն Կարմիրսարն էր: Հիշում եմ, թե որքան ոգևորված էի վերելքի ընթացքում և վերելքից հետո:
Մարիամ Ղազարյան
Այդ ժամանակ չէի էլ պատկերացնում, որ կան խմբեր, որոնք ամեն շաբաթ վերելքներ են ունենում, այլապես ավելի շուտ կսկսեի արշավել:
«Լեռներն ինձ էներգիա են տալիս…»
Արշավները սովորեցրել են ներկա պահից ստանալ առավելագույնը, լինել ներկայում: Արշավների մասնակցելուց հետո սկսել եմ ավելի արագ կողմնորոշվել և հեշտ որոշումներ կայացնել, դարձել ավելի վճռական, սովորել ոչինչ չհետաձգել և չթողնել վաղվան: Լեռներն ինձ էներգիա են տալիս, հանգստություն, ինքդ քեզ ճանաչելու հնարավորություն: Իսկ լեռների գագաթներից բացվող տեսարանների, աշխարհն այլ անկյունից տեսնելու մասին էլ չխոսեմ:
Ձմեռային վերելքները
Յուրաքանչյուր արշավ տպավորվում է յուրովի, իսկ ինձ համար հատկապես տպավորիչ են ձմեռային, ձյունոտ արշավները, ժայռոտ լեռները: Ամենատպավորիչ արշավներից են եղել Բովաքարի և Արագածի Արևելյան գագաթի վերելքները:
Մարիամ Ղազարյան
Բարձր լեռներ բարձրանալու ցանկություն ևս ունեմ: Հուսամ, որ ժամանակի ընթացքում կսկսեմ ավելի վստահ մտածել այդ նպատակներիս մասին: Կարծում եմ, որ արշավականները մարդիկ են, ովքեր անվերջ բացահայտում են իրենց ու շրջապատող աշխարհը, ովքեր առանց երկար մտածելու պատրաստ են արկածների:
Ես՝ ArmGeo-ում
Մինչ կսկսեի ArmGeo-ի հետ արշավել, մոտ մեկ ամիս հետևում էի էջին, բայց չէի համարձակվում գրանցվել արշավներից որևէ մեկին: Այդ ընթացքում ընկերներիցս մեկը, ում երկար ժամանակ չէի հանդիպել, առաջարկում է գնալ հենց ArmGeo-ի՝ Սառցալի լեռան արշավին: Պատահականություն էր, թե ոչ՝ չգիտեմ, սակայն առանց երկար մտածելու միանգամից գրանցվեցի:
Մարիամ Ղազարյան
Տպավորվել էր արշավի ամբողջ ընթացքը՝ ճանապարհը, Դելիկայի երաժշտությունը (Դելիկա բառն առաջին անգամ էի լսում), ժայռապատկերները, գագաթից բացվող տեսարանները՝ երևում էին Արցախը, Սևանը, Վայոց Ձորը: Արշավից հետո միայն մտածում էի այն մասին, թե ինչու ավելի շուտ չեմ միացել արշավներին:
Անընդհատ ինչ-որ պատճառներ փնտրելու, արշավների չգնալու փոխարեն պետք է ուղղակի գրանցվել առաջին արշավին, և վստահ լինել, որ մնացածը ինքնըստինքյան կստացվի:
Մեր ակումբի անդամները
Դալար Չահարմահալի
Գևորգ Մովսիսյան
Աստղիկ Բաբալարյան
Թագուհի Մանուկյան
Նարե Մանուկյան
Լիլիթ Տոնոյան
Մարիամ Ղազարյան
Մերի Անտոնյան
Ռուբեն Զաքոյան
Բերդաքար լեռ
Բերդաքար լեռ ՝ 2221 մ, գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Կապույտ և Արտավան գյուղերի միջև։ Բերդաքար լեռան գագաթ բարձրանալու համար արշավը կարելի է սկսել Կապույտ գյուղից։ Կապույտ գյուղից ոչ հեռու գտնվում է բնության հուշարձան «Բազալտե Կամուրջը»։ Դեպի «Բազալտե կամուրջ» տանող ճանապարհին կարող եք տեսնել ժայռերի վրա փորագրված միջնադարյան խաչքարերը։
Մեր արշավները
Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով
Գոշավանքից Խաչարձան
Երեք բազեների արահետ
Վերելք Վիթասար
Վերելք Գոմբակ լեռ
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
Ինը մաս անապատ
Ինը մաս անապատը գտնվում է Արցախում՝ Մարտակերտի շրջանի Կուսապատ և Մոխրաթաղ գյուղերի միջև: Այն տեղակայված է բլրի վրա՝ Հին Մոխրաթաղ գյուղատեղիից 500 մ դեպի արևելք: Շրջապատված է ջրային հոսանքներով և անտառներով, որոնք բնական պատնեշ են դառնում անապատի համար:
Պատմություն
Հին Մոխրաթաղ գյուղը ժամանակին եղել է խոշոր բնակատեղի և մելիքական նստավայր՝ ունենալով մինչև 700 տուն բնակչություն: Այս փաստը բացատրում է այն հանգամանքը, որ հենց այդ գյուղատեղիում է կառուցվել Ինը մաս անապատը:
Ինը մաս
Անապատի մասին իրենց աշխատություններում վկայություններ են արել Ս. Ջալալյանը, Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը: Նրանց պնդմամբ Ինը մաս անապատը եղել է տեղացիների և շրջակա գյուղերի բնակիչների սիրված ուխտատեղին:
Ճարտարապետություն
Ենթադրվում է, որ Ինը մաս անապատը կառուցվել է 12-րդ դարում, ինչի մասին են վկայում գլխավոր եկեղեցու պատերին ագուցված 12-13-րդ դարերին պատկանող խաչքարերը: Անապատից պահանվել է գլխավոր եկեղեցին, Մելիք-Իսրաելյանների բերդ-ամրոցը, բնակատեղիի ավերակները, գերեզմանատունը և տապանքարեր: Անապատը բազմիցս ենթարկվել է ավերածությունների, անընդհատ վերանորոգվել, ինչը նաև անդրադարձել է անապատի ճարտարապետական հորինվածքի վրա:
Ինը մաս
Անվան ծագման հետ կապված տեղեկություններ ցավոք սրտի չկան, միայն կարող ենք ենթադրել, որ ինչպես Օխտը եղցի վանքի դեպքում, Ինը մասը նույնպես ուղղակիորեն հուշում է անապատի տարածքում՝ թվով ինը եկեղեցիների կամ հոգևոր այլ կառույցների երբեմնի գոյության մասին: Ըստ որոշ աղբյուրների՝ ասում են, թե Ինը մաս անապատը գոյություն է ունեցել մինչ 12-րդ դարը: Եվ վկայում մի ավանդության մասին՝ այդպիսով բացատրելով անապատի անունը:
Ըստ այդ ավանդության՝ անապատի տարածքում սպանվել են 9 եղբայրներ, որոնք հետագայում դասվել են սրբերի շարքին: Կանայք, ովքեր գալիս էին անապատ ուխտագնացության պատմում էին, որ այնտեղ գիշերելու ժամանակ, երազում տեսնում էին միանման հագնված և ձիերի վրա նստած 9 եղբայրներին: Սակայն անհայտ է, անապատն են դրանից հետո կոչել Ինը մաս, թե այն արդեն կրում էր այդ անունը:
Գլխավոր եկեղեցի
Ինը մաս անապատից պահպանվել են եկեղեցու և գավթի պատերը, եկեղեցու տանիքն ամբողջությամբ ավերվել է, պահպանված է նաև բեմի մի փոքր հատված: Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով թաղածածկ կառույց է:
Կա պահպանված արձանագրություն, որը համարվում է անապատի կառուցման գլխավոր արձանագրությունը, ըստ որի՝ համալիրը վերակառուցվել է 1881թ. վարդապետ Հովսեփ Պնաչյացի օրոք:
Բերդ-ամրոց
Գլխավոր եկեղեցուց դեպի արևմուտք գտնվում է Մելիք-Իսրաելյանների բերդ-ամրոցը, որը կառուցվել է 1771թ.: Քանի որ Հին Մոխրաթաղ բնակատեղին գրեթե միշտ եղել է մելիքական նստավայր՝ մելիքներին պատկանող կառույցները շատ տարածված են եղել:
Եպիսկոպոս Մ. Բարխուդարյանցը վկայել է, որ բերդն ունեցել է 12 սենյակ՝ ընդգծված հյուրասենյակով, ընդունարանով, ննջասենյակներով, դատական հանդիպումների համար նախատեսված հատուկ սենյակով: Յուրաքանչյուր սենյակ ունեցել է տարբեր և յուրահատուկ հատակագիծ՝ իրենց բնորոշ չափսերով և կառուցողական նրբություններով:
Մելիք-Իսրաելյանները սերել են Հասան-Ջալալյաններից, ովքեր եղել են նաև Ջրաբերդի մելիքության առաջին տերերը:
Խաչքար
Ինը մաս անապատից դեպի հարավ-արևմուտք՝ բլրի վրա տարածվում են գերեզմանոցները, որոնցից շատերը կորցրել են իրենց նախնական տեսքն ու հորիվածքը: Գերեզմանատան հյուսիսային կողմում թաղված են եղել Մելիք-Իսրալյանների տոհմի նրկայացուցիչները:
Ինը մաս
Սակայն մոտակայքում կա մի մեծ կաղնի, որին հենված վիճակում կարելի է նկատել մի խաչքար, որն իր հորինվածքի և ձեռագրի շնորհիվ՝ ուսումնասիրողները թվագրում են 9-10-րդ դարեր:
Ավանդություն
Տեղացիների փաստմամբ՝ նախկինում, երբ կենդանիների շրջանում ինչ-որ հիվանդություն էր տարածվում, Կուսապատից և շրջական գյուղերից բնակիչներն իրենց կենդանիներին բերում էին Ինը մաս անապատի տարածքում գտնվող Սուրբ ծառի մոտ:
Նրանք հավատում էին, որ ծառը բուժում է կենդանիների հիվանդությունները: Անասունները պետք է պտտվեին ծառի շուրջ երեք անգամ, իսկ հովիվներն իրենց գավազանները ջարդում էին և մի հատված կախում ծառից՝ հավատալով, որ ծառի շուրջ երեք անգամ պտտվելուց հետ այն կբուժի կենդանիների հիվանդությունները:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Վանքեր և եկեղեցիներ
Տեղերի վանք
Սբ․ Սիոն վանք
Գնդեվանք
Ցաղաց քար
Սևանավանք
Որոտնավանք
Հայրավանք
Զորաց եկեղեցի
Հաղարծին վանական համալիր
Արթուր Զարբաբյան
Արթուր Զարբաբյան ՝ մասնագիտությամբ ծրագրավորող և ArmGeo ակումբի անդամ:
Լեռներ բարձրանալու ցանկություն միշտ եմ ունեցել, բայց նաև վախեցել եմ դուրս գալ հարմավետությանս գոտուց։ Կարծում եմ սկսնակ արշավակնների, այդ թվում նաև ինձ մոտ, դա շատ վառ էր արտահայտված:
Առաջին արշավը՝ դեպի Սպիտակավոր
Մի ընկեր ունեմ, ով երբեմն արշավների էր մասնակցում։ Մի անգամ բարձրացել էր Խուստուփ լեռն ու ինձ հետ կիսվել իր ստացած տպավորություններով։ Նրա խոսքերն ինձ այնքան էին ոգևորել, որ ամեն օր հարցնում էի, թե երբ ենք միասին գնալու արշավ։
ArmGeo ակումբի անդամ՝ Արթուր Զարբաբյան
Հարցախեղդ անելն օգնեց, և վերջապես, որոշեցինք գնալ Վայոց ձոր՝ արշավ դեպի Սպիտակավոր։ Մայիս ամիսն էր, եղանակն օրվա ընթացքում անընդհատ փոփոխվում էր՝ դրանով իսկ ավելի տպավորիչ դարձնելով բնությունն ու իմ զգացողությունները։ Շատ տպավորիչ օր էր՝ լի վառ զգացողություններով։ Այդ օրվանից ստացած տպավորություններս հաստատեցին իմ այն միտքը, որ պետք է արշավեմ։
«… լեռներում ինձ երջանիկ եմ զգում»
Արշավներին մասնակցելուց հետո իմ մեջ պակասել է դժվարությունների առաջ կանգնելու վախը, հնարավորություն է տվել ծանոթանալ և շփվել հիանալի մարդկանց հետ։
ArmGeo ակումբի անդամ՝ Արթուր Զարբաբյան
Լեռների գագաթներից բացվող տեսարանից, արշավի ընթացքում հանդիպած երևույթներից ստացած տպավորություններն ինձ համար աննկարագրելի են: Լեռներում ես ոչինչ չեմ փնտրում՝ այնտեղ ինձ երջանիկ եմ զգում:
«Արցախի գյուղերով» նախագիծը
Չնայած ինձ համարում եմ սկսնակ արշավական, սակայն ինձ համար արդեն յուրահատուկ տեղ են զբաղեցնում «Արցախի գյուղերով» նախագծի շրջանակներում տեղի ունեցած արշավները։
ArmGeo ակումբի անդամ՝ Արթուր Զարբաբյան
Բայց նաև կարծում եմ, որ դեռ շատ ուղղություններ կան, որոնք պետք է հաղթահարեմ և բացահայտեմ ինձ համար: Իմ կարծիքով, արշավականները գրեթե նույն մտածելակերպն ունեցող հետաքրքիր մարդիկ են, որոնց հետ ընկերանալն առավել հեշտ է:
Ես՝ ArmGeo-ում
Առաջին արշավից հետո, այլևս չէր ստացվում ընկերոջս հետ գնալ արշավ, և ես կանգնել էի խնդրի առաջ։ Իսկ ի՞նչ է անում ծրագրավորողը, երբ կանգնում է խնդրի առաջ՝ իհարկե «Գուգլում» է։ Շատ քիչ փնտրտուքից հետո որոշեցի գնալ արշավ հենց ArmGeo-ի հետ։
ArmGeo ակումբի անդամ՝ Արթուր Զարբաբյան
Արդեն երկրորդ արշավից հետո հասկացա , որ սա այն խումբն է, որի հետ ցանկանում եմ արշավել։ Եվ ահա այդպես սկսվեց իմ ծանոթությունը հրաշալի մարդկանց հետ։
Կարծում եմ՝ միշտ պետք է ընդառաջ գնալ ցանկություններիդ, պետք է համաձարկություն գտնել քո վախերը հաղթահարելու համար՝ հնարավորություն ստանալով բացահայտել ինքդ քեզ և բնությունը:
Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:
Մեր ակումբի անդամները
Դալար Չահարմահալի
Գևորգ Մովսիսյան
Աստղիկ Բաբալարյան
Թագուհի Մանուկյան
Նարե Մանուկյան
Լիլիթ Տոնոյան
Մարիամ Ղազարյան
Մերի Անտոնյան
Ռուբեն Զաքոյան
Մարմաշենի վանք
Մարմաշենի վանք վանական համալիրը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից 2 կմ դեպի հարավ-արևմուտք: Տեղակայված է Ախուրյան գետի ձախ ափին: Մարմաշեն վանական համալիրը դարեր շարունակ եղել է Շիրակ գավառի զարգացած հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը: Կառուցվել է Վահրամ Պահլավունու օրոք. 10-րդ դարի կառույց է: Քանի որ Մարմաշենը եղել է Պահլավունիների տոհմային հանգստարանը, վանական համալիրը մեծապես հովանավորվել է նրանց կողմից:
Անվան ծագումը
Մարմաշեն վանական համալիրի անվան հետ կապված տարբերակները շատ են: Ղ. Ալիշան իր «Շիրակ» աշխատության մեջ գրում է, որ վանական համալիրն իր անունը ստացել է ճարտարապետի անունից, իսկ Ն. Ք. Նիկողոսյանը կարծում է, որ համալիրը կրում է սրբի անունը: Կան այլ կարծիքներ, որ անունն առաջացել է աբխազների թագուհի Մարիամի անունից՝ «Մարիամաշեն»: Չնայած կարծիքների բազմազանությանը, անպատասխան է մնում այն հարցը՝ վանական համալիրն են կոչել գյուղի անունով, թե հակառակը: Վկայություններում համալիրը հանդիպում է նաև «Մարիամ Նիշի» անունով:
Վանական համալիր
Մարմաշենի վանք վանական համալիրի մասին առաջին վկայություններն արել է պատմիչ, աշխարհագրագետ Ստեփանոս Ասողիկը 11-րդ դարում: Ըստ այդ վկայության՝ Մարմաշենը կառուցել է Գրիգոր Պահլավունու որդին՝ Վահրամ Պահլավունին (965-1045թթ.): Վկայելով այն մասին, որ վանական համալիրը եղել է 10-րդ դարի կառույց: Մարմաշեն վանական համալիրի մասին իրենց աշխատություններում հիշատակել են մի շարք պատմիչներ՝ Սամվել Անեցին, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Մխիթար Այրիվանեցին:
Պատմություն
Մարմաշեն վանական համալիրը բազմիցս ենթարկվել է օտար նվաճողների հարձակումներին: Այն առաջին անգամ ավերածությունների է ենթարկվել 1064թ. սելջուկ-թուրքերի արշավանքների արդյունքում: Այս մասին վկայել է արաբ հեղինակ Իբն ալ-Ասիրը: Ավելի ուշ՝ 1225թ. վերանորոգվել է Պահլավունիների շնորհիվ:
Սակայն 1236թ. վանական համալիրը կրկին ենթարկվում է հարձակման՝ այս անգամ մոնղոլների արշավանքների ժամանակ: Այնուհետև, վանական համալիրը ավելի ու ավելի է կորցնում իր երբեմնի տեսքը:
Եվ միայն 19-րդ դարի 30-ականներին Ղարսի գաղթականները հաստատվում են այդ տարածքում և նրանց շնորհիվ վանական համալիրը փոքր-ինչ վերականգնվում է՝ դառնալով գյուղական եկեղեցի:
Ճարտարապետություն
Մարմաշենի վանք վանական համալիրը ի սկզբանե կազմված է եղել երկու խումբ վանքերից՝ Մեծ և Վերին, որոնք միավորել են Գրիգոր արքեպիսկոպոսի և Խարիփ Մագիստրոսի ջանքերով: Վանական համալիրի կառուցումն ընդհանուր տևել է 41տարի՝ 988-1029թթ.:
Մեծ վանքը շրջապատված է եղել պարսպապատով և իր մեջ ներառել է չորս եկեղեցի, գավիթ-ժամատուն, զանգակատուն և գերեզմանոց: Վերին վանքը գտնվում է Մեծ վանքից 200մ դեպի հյուսիս գտնվող բլրակի վրա, ինչի շնորհիվ էլ ստացել է իր անվանումը:
Մեծ վանք
Մեծ վանքի հատվածի գլխավոր եկեղեցին կոչվում է Կաթողիկե եկեղեցի, որը համալիրի գլխավոր և ամենամեծ եկեղեցին է: Համալիրի բոլոր շինությունները կառուցված են մեծ՝ մինչև 2 մ բարձրություն ունեցող, տուֆ քարերից: Ներսից՝ ավանդատները աստիճաններով միանում են բեմին :
Եկեղեցին ունի ճոխ արտաքին զարդարանք, որն առավել ընդգծուն են դարձնում հարավային, արևելյան և հյուսիսային պատերի երկուական խորշերը: Արտաքին զարդարանքում առանձնակի տեղ ունի 12 նիստերից բաղկացած թմբուկը, որի վեղարն ունի հովանոցի ձև: Ընդհանուր ճարտարապետական հորինվածքով Մարմաշեն վանական համալիրի Կաթողիկե եկեղեցին նմանեցնում են Անիի Մայր տաճարին:
Վանական համալիրի եկեղեցիները
Կաթողիկե եկեղեցուց 2,5 մ դեպի հյուսիս գտնվում է համալիրի մյուս եկեղեցին, որից պահպանվել են միայն հարավային և արևելյան պատերը, իսկ տանիքից միայն որոշ հատված: Չնայած այս եկեղեցին ավելի փոքր է, սակայն ճարտարապետական ձեռագրով և հորինվածքով կրկնում է Կաթողիկե եկեղեցուն:
Մյուս եկեղեցին կանգուն վիճակում է: Գտնվում է Կաթողիկե եկեղեցուց 11 մ դեպի հարավ: Այն, չնայած մոտ է տեղակայված նախորդ երկու եկեղեցիներին, սակայն ճարտարապետությամբ էապես տարբերվում է նրանցից՝ այն ունի առավել զուսպ, հավաքական տեսք:
Չորորդ եկեղեցին նույնպես տարբերվում է համալիրի մյուս եկեղեցիներից՝ այն արտաքինից ունի կլորավուն հորինվածք, իսկ ներսից՝ խաչաձև է: Եկեղեցուց պահպանվել են միայն հիմնապատից մի հատված և պատերի հիմնային շարվածքը: Առհասարակ կլորավուն հորինվածքով եկեղեցիներն այնքան էլ տարածված չեն եղել հայկական միւավայրում: Ըստ ուսումնասիրողների՝ այս եկեղեցին իր այդ ճարտարապետական հորինվածքով նման է Կարսի մարզի Խծկոնք գյուղի կլորավուն եկեղեցուն:
Զանգակատուն
Չնայած զանգակատնից պահպանվել են միայն հիմքի 2-4 շերտի քարերը, սակայն ուսումնասիրությունների արդյունքում որոշ մասնագետներ պնդում են, որ այն եղել է Պահլավունիների դամբարանը, սակայն մինչ օրս որևէ գերեզմանաքարի հետքեր չեն հայտնաբերվել: Ի դեպ, Մարմաշենի զանգակատան օրինակով է հետագայում կառուցվել Սանահինի զանգակատունը:
Վերին վանք
Վերին վանքը գտնվում է Մեծ վանքի հյուսիսային կողմում՝ Ախուրյան գետի աջ ափին բարձրացող բլրակի վրա: Այն բաղկացած է մեկ եկեղեցուց և գերեզմանոցից: Կան վարկածներ, որ եկեղեցին կառուցվել է Վահան Պահլավունու կնոջ՝ Սոփիայի մահից հետո՝ 1015թ.: Սակայն եկեղեցու կառուցումն ավարտվել է միայն 1029թ.: Վերին վանքի գերեզմանոցում բացի Սոփիայից, թաղված է եղել նաև Վահրամ Պահլավունու որդու՝ Ապուղամր Պահլավունու կինը: Սակայն նրանց տապանաքարերը դարերի ընթացքում ենթարկվել են ավերվածությունների:
Հատկանշական է, որ նրանց ամուսինները թաղվել են Մեծ վանքի գերեզմանոցում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ տոհմի կանայք ունեցել են առանձին դամբարան: Չնայած այս երևույթը հայկական միջավայրում տարածված չի եղել, քանի որ ամուսիններին ընդունված էր թաղել մի գերեզմանատանը: