Նորավանք վանական համալիրը, որը 13-րդ դարի վերջերից Սյունյաց մետրոպոլիտների աթոռանիստն ու Օրբելյան զորեղ իշխանական տան դամբարանավայրն էր, նշանավոր է ոչ միայն իր պատմությամբ, այլև հարուստ մշակութային ժառանգությամբ՝ որպես ճարտարապետության, քանդակագործության, վիմագրության, գրչության և մանրանկարչության խոշոր կենտրոն։
Սյունյաց աշխարհի Նորավանքերը
Սյունյաց աշխարհը, որ հայտնի է եղել մի շարք պատմական նշանավոր վանքերով՝ իրականում ունեցել է երեք Նորավանք։ Վկայությունները հուշում են, որ երեք Նորավանքերն էլ կառուցվել են հնագույն սրբատեղերի տարածքում:
Բղենո Նորավանքը գտնվում է Որոտան գետի մոտ՝ Տաթևից արևելք, երկրորդը՝ Վայոց ձորում, և անվանում են Վերին Նորավանք: Այն եղել է նշանավոր ուսումնակրթական և գրչության կենտրոն։ Անկախ հետազոտող Տ. Մկրտչյանն իր «Վայոց ձորի պատմության նոր էջեր. Վերին Նորավանքի տեղը» գրքում, ուսումնասիրելով աղբյուրները, նշում է, որ Շատիվանքը նույն Վերին Նորավանքն է:

Նորավանք
Եվ երրորդ Նորավանքը, որն ամենահայտնին է, նույնպես գտնվում է Վայոց ձորում:
Նորավանքի պատմությունը
Առավել հայտնին երրորդ՝ եպիսկոպոսանիստ Նորավանք վանական համալիրն է՝ տեղակայված Սբ. Փոկասի հին սրբավայր-մատուռի մոտ: Այս Նորավանքը հաճախ կոչում են նաև Ամաղուի Նորավանք՝ մոտակա Ամաղու գյուղի անունով, քանի որ այն գտնվում է գյուղից 3կմ դեպի հյուսիս-արևելք: Վանքը շրջապատված լինելով կարմիր ժայռերով՝ հայտնի է նաև Կարմիր եկեղեցի անվամբ: Այն հայ առաքելական վանական համալիր է, որը կառուցվել է 13-14-րդ դարերում: Նորավանքը 13-րդ դարում հռչակվել է Սյունյաց եպիսկոպոսանիստ, եղել Սյունյաց մետրոպոիլտենի նստավայրը և Օրբելյան իշխանական տոհմի դամբարանավայրը:
1238թ. վանքը թալանվել է մոնղոլների կողմից: Աղա Խանի և Օրբելյան Էլիկում իշխանի միջև կնքված հաշտությամբ խաղաղություն է հաստատվել, որը հնարավորություն է ընձեռել վերակառուցելու վանքը: Վանակալ համալիրը շարունակել է իր ծաղկուն գործունեությունը մինչև 14-րդ դարի վերջը՝ Լենկթեմուրի արշավանքները:

Նորավանք
1840 թ-ին Նորավանքն ավերվել է երկրաշարժից և լքվել: 1948–49 թթ-ին վանքը մասնակի նորոգվել է, իսկ 1982 թ-ին սկսվել են պեղումներն ու շենքերի վերականգնման աշխատանքները: Նորավանքը վերականգնվել է 1998 թ-ին, օծվել՝ 1999 թ-ին, հիմնովին վերանորոգվել է 2002 թ-ին:
Հոգևոր-մշակութային և ուսումնական խոշոր կենտրոն
Նորավանքը ժամանակի մշակութային խոշոր ուսումնակրթական և գրչության կենտրոն էր` սերտորեն կապված հոգևոր ու կրթական այնպիսի կենտրոնների հետ, ինչպիսիք էին Գլաձորի համալսարանը, Տաթևի վանքը: Սակայն Եսայի Նչեցու գլխավորած Գլաձորի համալսարանից բացի գործում էր նաև Վերին Նորավանքի բարձր տիպի դպրոցը՝ Դավիթ րաբունապետի գլխավորությամբ: Ե՛վ Գլաձորը, և՛ Վերին Նորավանքը ոչ միայն ուսումնական, այլև գրչության խոշոր կենտրոններ էին, որտեղ տասնյակներով ձեռագրեր էին գրվում ու պատկերազարդվում։
Շնորհիվ հարուստ քանդակագործության և բացառիկ խաչքարերի, մեծաքանակ և արժեքավոր վիմագրության՝ Նորավանք վանական համալիրը համարվում է մշակութային բացառիկ ժառանգություն: Այն հայոց միջնադարյան վանքերի մեջ եզակի է, որտեղ հայտնի են կառույցների մեկից ավելի ճարտարապետներ։ Այն միակ կառույցն է, որի վիմագրերում երեք անգամ վկայված է «վարդպետ» (ճարտարապետ, 13-րդ դարին բնորոշ տերմին) բառը՝ մեկ անգամ Սիրանեսի և երկու անգամ՝ Մոմիկի անվան հետ:

Նորավանք
Նորավանքի հիմնադրման պատմության միակ և անփոխարինելի սկզբնաղբյուրը Ստեփանոս Օրբելյանի Սյունյաց պատմությունն է, որն ի դեպ, գրվել է հենց Նորավանքում։
Նորավանքի հուշարձանները
Նորավանքի վանական համալիրը բաղկացած է Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) դամբարան-եկեղեցուց, նրան արևմուտքից կից գավթից, Սուրբ Գրիգոր եկեղեցի-դամբարանից, միջնադարյան մատուռների և շինությունների մնացորդներից:
Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցի
Այն համարվում է վանքի գլխավոր եկեղեցին, որն առանձնահատուկ են դարձնում առաջին հերթին գավթի արևմտյան պատի զույգ պատկերաքանդակները, որոնցից մեկը մուտքի ճակատակալ քարի վրա է, իսկ երկրորդը՝ դրանից վեր՝ պատուհանը պսակող կամարաձև քարին։ Դրանք, անկասկած, հայ միջնադարյան արվեստի բացառիկ արժեքավոր ու ինքնատիպ ստեղծագործություններ են: Քանի որ Մոմիկին վերագրվող Նորավանքի կառույցները չունեն որևէ փաստական ապացույց, ուսումնասիրողները առաջնորդվում են այլ եկեղեցիների, աշխատանքների վերլուծությամբ և դրանց միջև նմանությունների փաստմամբ:
Արենիում 1321թ. կառուցված եկեղեցում Մոմիկի հեղինակած պատկերաքանդակը ասես լինի Նորավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցու պատկերաքանդակների ավելի կատարելագործված տեսակը: Այն ունի նույն թեման, սակայն Աստվածամոր և Մանուկ Հիսուսից բացի, նոր մանրամասներով ներկայացված են երկու այլ մարդկային պատկերներ:

Նորավանք
Երկրորդը գավթի մուտքից վեր գտնվող լուսամուտը պսակող քանդակն է, որի կենտրոնում ներկայացված է Հայր Աստծո խոշոր պատկերը, մի բան, որը հայ միջնադարյան քանդակագործության մեջ բացառիկ է։ Ենթադրվում է, որ գավթի արևմտյան պատը վերակառուցվել է տուժած լինելով երկրաշարժից, որի առնչությամբ վկայաբերվում է Մոմիկի վիմագիրը Արենիում:
Սբ. Ստեփանոս եկեղեցու «քարապատկեր պատմությունը» սկսվում է վերևից։ Հայր Աստված վեր բարձրացրած աջով օրհնում է, իսկ ձախ ձեռքին Ադամի գլուխն է, որի վրա իջնելով, կտուցով նրա շուրթերին է հպվում աղավնակերպ Սուրբ Հոգին:
Փաստորեն այս տեսարանում առկա են Սուրբ Երրորդության երեք անձերը, ներկայացնելով Քրիստոսին՝ որպես «նոր Ադամ»:
Բացի այդ Արենիի եկեղեցու արձանագրության պաշտոնական մասն ավարտվում է ՉՀ (1321) թվականի նշումով, որին հաջորդում են ճարտարապետի անունը՝ «ՄՈՄԻԿ ՎԱՐԴ(ՊԵՏ)»։ Նույն կերպ, Նորավանքի եկեղեցու կամարի վրա գտնվող արձանագրությունը ևս, ավարտվում է ՉՀ (1321) թվականի նշումով, սակայն առանց ճարտարապետի մասին որևէ հիշատակության: Ահա ինչու տրամաբանորեն այդ հատվածի վերակառուցումն ու պատկերաքանդակները վերագրվում են Մոմիկին։
Բուրթելաշեն Սբ. Աստվածածին եկեղեցի
Համալիրի տարածքում գերիշխող դիրք է գրավում Բուրթել իշխանի կառուցած երկհարկ դամբարան-եկեղեցին` Սբ. Աստվածածինը, որն անմիջապես աչքի է զարնում վանական համալիրի գլխավոր մուտքից ներս մտնելիս։ Այն կառուցվել է որպես Օրբելյանների տապանատուն: Այս երևույթն անխոս բնորոշ չէր հայկական եկեղեցական ճարտարապետությանը: Մասնագետների ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ այս եկեղեցու կառուցապատումը սկսվել է առնվազն 1318թ.-ից, սակայն այսօր մեզ անհայտ պատճառներով, ավարտվել միայն 1339թ.-ին:
Սբ. Աստվածածին եկեղեցու աստիճանային լուծումը բնորոշ է դարձել մի շարք այլ եկեղեցիների կառուցման դեպքում, ինչպես օրինակ՝ Հովհաննավանքի Կաթողիկե, Սաղմոսավանքի, Կարբիի, Կապուտանի եկեղեցիների դեպքում:

Նորավանք
Մ. Հասրաթյանը նկատել է, որ 1292 թ. նկարազարդած Ավետարանի լուսանցազարդերից մեկում Մոմիկը պատկերել է եկեղեցական երկհարկանի նմանատիպ մի կառույց: Փաստորեն ունեցել է մտահաղացում, որը հետո իրականացրել է Նորավանք վանական համալիրում: Ինչն էլ հիմք ընդունելով եկեղեցին վերագրում են վարդպետ Մոմիկին:
Մի ուշագրավ իրողություն՝ եկեղեցին ավարտին են հասցրել 1339թ.-ին, սակայն Մոմիկը մահացել է 1333թ.-ին: Այս հակասությունը, ուսումնասիրողները մեկնաբանում են այսպես՝ Մոմիկի նախագծով սկսվել է շինարարությունը, բայց արվեստագետի մահվան պատճառով այն շարունակել ու ավարտել են նրա աշակերտները: Եվ եթե Մոմիկի մահվան մասին առասպելն ունի որոշակի իրական հիմքեր, ապա ստացվում է, որ հենց Սբ. Աստվածածին եկեղեցին է եղել Մոմիկի վերջին աշխատանքը:
Սբ. Գրիգոր եկեղեցի-դամբարան
Սիրանեսի մասին հիշատակվում է Նորավանքի Սբ. Գրիգոր եկեղեցի-դամբարանի (Սմբատի տապանատուն) շինարարական ընդարձակ վիմագրում: Կառուցվել է 1275թ.-ին Տարսայիճ Օրբելյանի պատվերով: Այնտեղ են թաղվել Օրբելյան իշխանազուններն ու իշխանուհիները:
Սույն տապանատուն-եկեղեցին, նույնպես, հայ եկեղեցական ճարտարապետության մեջ առանձնահատուկ է, քանի որ հայկական եկեղեցիներում սովորաբար թաղում չի կատարվում։ Ճարտարապետ և ճարտարապետության պատմաբան Մ. Հասրաթյանն այս առումով գրում է. «Հայկական ճարտարապետության մէջ սա եզակի դեպք է, երբ տոհմական տապանատունը նաև եկեղեցի է»։

Նորավանք
Սա բացատրվում է Օրբելյանների՝ Վրաստանից եկած լինելու հանգամանքով, քանի որ քաղկեդոնական եկեղեցական ավանդույթում ընդունված էր եկեղեցիներում թաղում կատարելը, մանավանդ՝ թագավորների, ազնվականների ու բարձրաստիճան հոգևորականների պարագայում։
Նորավանքի վարդպետներ՝ Սիրանես և Մոմիկ
Սիրանեսի վարպետանշանը մեծագիր «Ո» տառն էր, որը նա թողել է նաև կառույցների քանդակազարդ քարերի վրա՝ իբրև տեղեկություն առ այն, որ դրանք նույնպես իր ձեռքի աշխատանքն են։ Այսինքն, ճարտարապետը նպատակ է ունեցել տեղեկացնելու, որ ինքը նաև քանդակագործ է։ Այսպիսի մոտեցում է ունեցել նաև Նորավանքում Սիրանեսին հաջորդած Մոմիկը: Սակայն դիմել այս միջոցին ճիշտ հակառակ նպատակով՝ վկայելու այն մասին, որ ոչ միայն քանդակագործ էր, այլև վարդպետ-ճարտարապետ։
Չնայած այն հանգամանքին, որ Մոմիկը հաջորդել է Սիրանեսին, նրա մասին տեղեկություններն անհամեմատ ավելի շատ են։ Վիմագրերում նա հանդես է գալիս «գծող», «վարդպետ» կոչումներով, երբեք չնշելով ազգականների կամ ծնողների անունները: Եվ այս առումով Մոմիկի անունը մեզ հասել է ի շնորհիվ այն բանի, որ այդ ժամանակաշրջանում այդ անունն այնքան էլ տարածված չէր, և դժվար կլիներ շփոթել մեկ այլ գործչի հետ:

Նորավանք
Որոշ աղբյուրներ ասում են, որ վարդպետին «Մոմիկ» մականունը տվել է Ստ. Օրբելյանը: Նա Նորավանք է հրավիրում քառասուն քարգործների՝ ամենաարագը մի մատնաչափ խաչ քանդակելու, ուր հաղթում է տասնվեցամյա Մոմիկը, որի արդյունքում Ստեփանոս Օրբելյանն ասում է, «Եթե քարը նրա կամքին ենթարկվում է մոմիկի պես, ապա եկեք նրան և առաջին մրցանակը տանք և Մոմիկ մականունը»։ Բացի այն, որ Մոմիկը ծնվել էր Ուլգյուր գյուղատեղիում և ապրում էր Նորավանքում, նաև շատ սերտ հարաբերություններ ուներ Օրբելյան տոհմի հետ: Ահա ինչու Վայոց ձորի մի շարք մշակութային արժեք ներկայացնող կառույցների ճնշող մեծամասնությունը վերագրվում է Մոմիկին, իհարկե, ոչ անհիմն:
Ավանդազրույցներ
Ըստ ավանդազրույցի Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ դստերը։ Եվ իշխանը համաձայնում է միայն մի պայմանով կնության տալ դստերը Մոմիկին: Նա պետք է սեղմ ժամկետներում կառուցեր մի հոյակերտ տաճար: Երբ Մոմիկը արդեն համարյա ավարտին էր հասցրել կառուցապատումը, իշխանի հրամանով, մի վարձկան, հրում է նրան վանքի գմբեթից: Նրան թաղում են հենց ընկած տեղում: Ի դեպ, նա ինքն էր նախօրոք կերտել իր մահարձան-խաչքարը:
Նյութը պատրաստելիս օգտվել ենք Կ. Մաթևոսյանի «Նորավանքի վիմագրեր և հիշատակարանները» գրքից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Առաջիկա արշավներ
Սելավապահ
Սելավապահ՝ սելավապաշտպան կառույց, որի շնորհիվ կանխարգելվում կամ նվազեցվում էին տեղի գյուղերին սելավների հասցրած վնասները: Հայաստանում 1970-1980-ականներին սելավները լուրջ վտանգներ կարող էին առաջացնել: Ավելի քան 200 բնակավայր կանգնած էր նման վտանգի առաջ, իսկ գլխավոր տրանսպորտային ուղիներում բացահայտվել էին 600-ից ավելի սելավավտանգ տեղամասեր։
Սելավները լեռնային գետերում առաջացող, քայքայիչ, ցեխաքարային զանգվածահոսքեր են, որոնք ունեն շատ մեծ արագություն՝ 10մ/վ և ավելի: Հայաստանում այդ տարիներին մշակվում էին տարբեր արդյունավետ միջոցներ՝ հողային և բուսածածկույթի ամրացումներ, գետահուների կանոնավորումներ, որպեսզի հնարավորինս նվազացնեն սելավների հասցրած վնասները: Ահա այդ նպատակով է Արենիում կառուցվել Սելավապահ կոչվող կառույցը, որն այսօր դարձել է շատերի հետաքրքրության առարկան: Այն համարվում է եզակի իր ինժեներական, խիտ-հյուսվածքային լուծման շնորիհվ:
Կառույցն ունի մոտ 40 մետր բարձրություն և իրենից ներկայացնում է բետոնե-երկաթային շինություն: Սելավապահը կառուցվել է 1975-1980թթ.՝ Խորհրդային տարիներին, երբ սելավներն իրոք մեծագույն վտանգ էին ներկայացնում մոտակա գյուղերի համար: Այդ ժամանակաշրջանում Սելավապահը պաշտպանում էր գյուղերը հորդառատ անձրևներից, ձնհալներից, ապարային հոսքերից, իսկ այսօր համարվում է Արենիում այն վայրերից մեկը, որը իր խորհրդավոր և առհելի տեսքով, գրավում է թե՛ տեղացի, թե՛ օտարազգի այցելուների ուշադրությունը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞ 5137
Արարատ լեռ
Հայաստանի լեռները որպես մարդիկ
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Բերդավանք
Բերդավանք վանական համալիրը գտնվում է Ոսկեպար գյուղից մոտավորապես 6կմ դեպի արևմուտք: Վանքն այդպես են կոչում տեղացիները, սակայն անվան մասին մեզ հասած այլ տեղեկություններ չկան: Առաջին անգամ համալիրի մասին վկայություններ հանդիպում են 13-րդ դարում: Եվ եթե անվան հետ կապված անհամեմատ դժվար է որևէ բան պարզել, ապա ճարտարապետական տեսանկյունից որոշակի հետևություններ կարող ենք անել:
Բերդավանք
Իր կառուցողական հորինվածքով, կրկնհարկ զույգ ավանդատներով կենտրոնագմբեթ եկեղեցին շատ նման է Կիրանցի վանքին, և ինչպես 13-րդ դարում Հայաստանի հյուսիսարևելյան հնավայրում պահպանված շատ հուշարձաններ, Բերդավանքը նույնպես, հայ քաղկեդոնական ժամանակաշրջանում ձևավորված հոգևոր կառույց է:
Ճարտարապետությունը
Բերդավանք վանական համալիրը կազմված է կենտրոնագմբեթ եկեղեցուց, իսկ ամբողջ տարածքը պաշտպանված է բազմանկյուն պարսպապատով: Բերդավանքը կառուցվել է 4․5-4․8սմ թրծված աղյուսներից, որոնցից շատերը ջնարակապատված են եղել կապույտ երանգով: Այն ունեցել է կրկնապարիսպ, ինչից պահպանվել է միայն հարավարևելյան հատվածը՝ անկյունային կիսաշտարակով: Իսկ բազմանկյուն պարիսպը հզորացված է եղել երեք կիսաբոլորակ աշտարակներով, սակայն պարսպից պահպանվել է միայն արևելյան հատվածը, որն ունի 73.5մ երկարություն:
Բերդավանք վանական համալիրի եկեղեցին՝ սրահի քիվերի հետ միասին, ամբողջությամբ քարակերտ է: Դրսից զարդարված է գեղեցիկ զարդաքանդակներով, իսկ ներսից ամբողջովին պատված ՝ հարուստ որմնանկարներով: Ցավոք, այսօր որմնանկարները հազիվ նկատելի են միայն այն հատվածներում, որտեղ պահպանվել են սվաղի շերտերը: Ժամանակին 25.40 x 16.82մ կազմող համալիրից այսօր կիսավեր վիճակում կանգուն են մնացել հյուսիսային կրկնահարկ ավանդատունը և խորանի հյուսիսային կորության մի մասը: Բերդավանքը Ոսկեպարի հուշարձաններից մեկն է:
Նյութը պատրաստելիս օգտվել ենք Ս. Կարապետյանի «Ոսկեպարի պատմական հուշարձանները» գրքից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բերդեր և ամրոցներ
Չախալաբերդ
Տափի բերդ
Կոշաբերդ
Ջրաբերդ ամրոց
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Հայաստանի միջնադարյան բերդերն ու ամրոցները
Սև բերդ
Հոռոմ ամրոց / Ուրարտական ցիտադել
Հալիձորի բերդ
Ոսկեպարի հուշարձանները
Ոսկեպար գյուղը գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևան-Նոյեմբերյան մայրուղու ձախ եզրին՝ ծովի մակերևույթից 740-920մ բարձրության վրա: Անվան մասին վկայություններ չկան և կարող ենք միայն ենթադրել, որ այն ունի հազարամյակների վաղեմի պատմություն: Սակայն Հայաստանում ոսկի արմատով հանդիպում ենք նաև այլ գյուղերի՝ Ոսկեբակ՝ Վան-Տոսպ գավառ, Ոսկեվազ և Ոսկեվատ՝ Արագածոտնի մարզ և Ոսկեվան, որը նույնպես գտնվում է Տավուշի մարզում՝ Ոսկեպարից ոչ հեռու:
Ոսկեպարի հայտնի պատմական հուշարձաններից են Բերդավանքը, Սբ. Աստվածածին տաճարը, Բերդ-աշտարակը, Ջուխտակ Եղցի վանքը և Ոսկեպարի հին կամուրջը:
Բերդավանք
Բերդավանքը հայ քաղկեդոնական վանական համալիր է՝ հիմնված է 13-րդ դարում: Այն տևական ժամանակ եղել է հոգևոր նշանակալի կենտրոն: Գտնվում է Ոսկեպար գյուղից 6 կմ արևմուտք` համանուն գետի ձախակողմյան հատվածում՝ ծովի մակերևույթից 1054 մ բարձրության վրա:
Բերդավանք
Վանական համալիրը կազմված է կենտրոնագմբեթ եկեղեցուց, իսկ ամբողջ տարածքը պաշտպանված է բազմանկյուն պարսպապատով: Բերդավանաքի մասին ամբողջական տեղեկություն կարող եք ստանալ այստեղ:
Սբ. Աստվածածին տաճար
Ոսկեպարի այս ճարտարապետական բացառիկ արժեքներով և հորինվածքով տաճարը գտնվում է Ոսկեպար գյուղից 400մ հյուսիս-արևելք: Կառուցված է ավազակրային ֆելզիտի կանոնավոր և սրբատաշ քարերով: Տաճարի առանձնահատկությունը կայանում է Մաստարային հորինվածքում, որը բնորոշ է 7-րդ դարի մի շարք հուշարձաններին: Աղոթասրահը քառակուսի է, որից բացվում են երկրի չորս կողմերի ուղղություններով կիսաշրջան խորաններ, որոնց կորության կենտրոնները 65սմ ճակատային գծից ներս են ընկած: Գմբաթատակ քառակուսուց անցում գմբեթին իրականացվում է տրոմպների շնորհիվ:
Վեղարն ու բոլոր լանջերը պատված են եզրերում կիսագլանաձև ավարտվող ծածկասալերով: Ինչպես 7-րդ դարին բնորոշ շատ տաճարներում, այստեղ նույնպես բեմը ցածր է: Ավագ խորանի արևելյան և արևմտյան հատվածներում կան ավանդատներ: Շքամուտքերը բացված են հարավային և արևմտյան ճակատներից: Լուսավորությունն ապահովվում է երեք ճակատներից և ութանիստ թմբուկից բացված չորս լուսամուտների միջոցով, իսկ արևելյան ուղղությամբ բացված լուսամուտներն ունեն մեկական ավանդատուն:
Արտաքին հարդարանքում առանձնանում են թմբուկից և ճակատներից բացված լուսամուտների քանդակազարդ պսակները և շքամուտքերը, վերջինիս վրա առկա են ձկնապատկերներ:
Ներսում հարդարանքն անհամեմատ խիստ է և զարմանալի, որ հարդարանքի որևէ տարրից զուրկ են անգամ որմնախոյակները: Աչքի են ընկնում ութանիստ թմբուկի նիստերի անկյունները եզրափակող փոքրիկ տրոմպների վերնամասում քանդակված պարզ օղակաձև զարդերը:
Տաճարի մասին առաջին գրավոր վկայություններ արել է բանահավաք Ս. Քամալյանը: Իսկ ավելի ուշ կառույցի ճարտարապետական և հորինվածքային առանձնահատկություններն ուսումնասիրել են պատմաբան Ս. Տեր-Ավետիսյանը, հնագետ Ա. Յակոբսոնը, ճարտարապետ Գ. Շախկյանը, իտալացի արվեստաբան և ճարտարապետ Պ. Կունեոն և այլք:
Բերդ-աշտարակ
Միջնադարյան պաշտպանական նշանակության Բերդ-աշտարակը գտնվում է Ոսկեպար գյուղից 5կմ դեպի արևմուտք՝ համանուն գետի ձախ ձորապռնկին՝ ծովի մակերևույթից 802մ բարձրության վրա: Այն բնակելի շինություն է, որն ունի քառակուսի հատակագիծ:
Ոսկեպարի Բերդ-աշտարակ
Քառահարկ է, որոնցից մի հարկը նկուղային է, մյուս երեքը՝ վերգետնյա: Կառուցված է կրաշաղախով համակցված անմշակ քարից և թրծված աղյուսից: Եվ ինչպես կարելի է նկատել Բերդավանքում, այստեղ նունպես քնարակապատված աղյուսները ջնարակապատ են: Աշտարակն ունի զույգ մուտքեր՝ մեկը հյուսիսային կողմից, մյուսը՝ հարավային:
Ոսկեպարի Բերդ-աշտարակը թվագրվում է 13-րդ դար, և կա կարծիք, որ այն եղել է հայ քաղկեդոնական դավանանքի պատկանող մի հայ իշխանի: Իսկ հուշարձանի առաջին գրավոր հիշատակության հեղինակը Մակար եպիսկոպոսն է:
Ջուխտակ Եղցի վանք
Ջուխտակ Եղցի վանք, այսինքն զույգ եկեղեցիներ։ Սակայն ժողովրդական անվանը հակառակ, Ջուխտակ Եղցի վանքն իրենից ներկայացնում է չորս պատմամշակութային կառույց՝ երեք եկեղեցի և մեկ մատուռ: Բոլոր կառույցները դասավորված են միմյանցից փոքր հեռավորությունների վրա՝ հյուսիս-հարավ ուղղությամբ:
Ջուխտակ Եղցի վանք
Եկեղեցիներից ամենամեծը կիսավեր է, իսկ մյուս երկուսը և մատուռը՝ մինչ օրս կանգուն: Կառուցողական առանձնահատկություններն ու ճարտարապետական լուծումները երեք եկեղցիների դեպքում էլ նույնն են: Եկեղեցիները կառուցված են հիմնականում անմշակ, տեղ-տեղ կոփածո քարով և կրաշաղախով:
Առաջինն իրենից ներկայացնում է միանավ երկխորան, երկլանջ ծածկով պաշտպանված թաղածածկով մի շինություն: Մուտքը միակն է, և գտնվում է արևմտյան կողմում, որը լուսավորվում է երկու խորանների և արևմտյան ճակատից դեպի ներս լայնացող լուսամուտների շնորհիվ: Քիվերն ու ոչ այնքան լավ պահպանված կիսագլանաձև ծածկասալերը կերտված են սրբատաշ քարերից: Այս հնարքի շնորհիվ, չնայած հիմնականում անմշակ քարերից կառուցված լինելով, քիվագոտին ասես հանդիսանում է կառույցի ճակատային հատվածները ընդհանրացնող, հավաքող և ընդգծող գեղարվստական տարր:
Այս մոտեցումն առկա է նաև մյուս երկու եկեղեցիներում: Բացի այդ, իրենց հարդարանքով աչքի են ընկնում եկեղեցու արևմտյան ճակատի որմի մեջ ամրեցված երեք գեղաքանդակ խաչքարերը: Ճակտոնի վերնամասում ուշադրության է արժանանում քանդակված ծաղկաթերթ վարդյակը: Չնայած եկեղեցին ճարտարապետական առումով չի արժանացել յուրահատուկ ուշադրության, սակայն զարմացնում է մեզ իր վիմագրական ժառանգությամբ, որոնց կարող ենք հանդիպել քիվագոտու և ճակտոնների վրա:
Համալիրի երկրորդ՝ այս անգամ միանավ թաղածածկ բազիլիկի հորինվածք ունեցող եկեղեցին, գտնվում է առաջինից 4-5մ դեպի հարավ: Այն ևս աչքի է ընկնում իր լուսամուտների եզրերով ձգվող գեղաքանդակներով, ինչպես նաև արձանագիր խաչքարերով:
Երրորդ և ամենաընդարձակ եկեղեցին գտնվում է նախորդից ոչ ավել, քան 3մ հեռավորության վրա՝ դեպի հարավ: Այն նույնպես միանավ է, սակայն, ի տարբերություն մյուս երկու եկեղեցիների, տանիքն ամբողջությամբ փլուզված է: Միակ բացված մուտքը արևմտյան կողմից է, որին կից գտնվում է ուղղանկյուն հատակագծով ավանդատունը:
Ոսկեպարի հին կամուրջ
Հին կամուրջը գտնվում է Ոսկեպար գյուղի համանուն գետի՝ ծովի մակրևույթից 822մ բարձրության վրա: Իր կառուցողական առանձնահատկություններից՝ քարերի շարվածքից, հորինվածքային լուծումներից, կարող ենք վստահաբար ասել, որ այն թվագրվում է 13-րդ դար:
Ոսկեպարի հին կամուրջ
Կամուրջն ունի 6.40մ բարձրություն, 3մ լայնություն, իսկ թռիչքը կազմում է 7.70մ: Հաշվի առնելով կամրջի լայնությունը հասկանում ենք, որ այն նախատեսված չի եղել սայլերի կամ կառքերի փոխադրման համար: Չունենալով եզրապատեր, այն առավել համապատասխանում է հետիոտներին և հեծյալներին: Կառուցված է տեղական անմշակ քարով և կրաշաղախով: Թաղն ունի փռված, անկանոն կամարի տեսք:
Համալիրի վերջին կառույցը թաղապատ ուղղանկյուն հատակագծով փոքրիկ մատուռն է: Այն մի փոքր կարծես մեկուսացած լինի մյուս երեք եկեղեցիներից և գտնվում է նրանցից 20մ դեպի հարավ: Մատուռն, ի տարբերություն եկեղեցիների, ունի ավելի դամբարանական հորինվածք, որի ճակատին կանգնեցված է եղել մի մեծ ու գեղաքանդակ խաչքար: Վերջինիս ստորին հատվածում առկա է արձանագրություն, որը պարունակում է կարևոր պատմական տեղեկություններ:
Նյութը պատրաստելիս օգտվել ենք Ս. Կարապետյանի «Ոսկեպարի պատմական հուշարձանները» գրքից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Վանքեր և եկեղեցիներ
Տեղերի վանք
Սբ․ Սիոն վանք
Գնդեվանք
Ցաղաց քար
Սևանավանք
Որոտնավանք
Հայրավանք
Զորաց եկեղեցի
Հաղարծին վանական համալիր
Նորավանք վանական համալիր
Նորավանք վանական համալիրը, որը 13-րդ դարի վերջերից Սյունյաց մետրոպոլիտների աթոռանիստն ու Օրբելյան զորեղ իշխանական տան դամբարանավայրն էր, նշանավոր է ոչ միայն իր պատմությամբ, այլև հարուստ մշակութային ժառանգությամբ՝ որպես ճարտարապետության, քանդակագործության, վիմագրության, գրչության և մանրանկարչության խոշոր կենտրոն։
Սյունյաց աշխարհի Նորավանքերը
Սյունյաց աշխարհը, որ հայտնի է եղել մի շարք պատմական նշանավոր վանքերով՝ իրականում ունեցել է երեք Նորավանք։ Վկայությունները հուշում են, որ երեք Նորավանքերն էլ կառուցվել են հնագույն սրբատեղերի տարածքում:
Բղենո Նորավանքը գտնվում է Որոտան գետի մոտ՝ Տաթևից արևելք, երկրորդը՝ Վայոց ձորում, և անվանում են Վերին Նորավանք: Այն եղել է նշանավոր ուսումնակրթական և գրչության կենտրոն։ Անկախ հետազոտող Տ. Մկրտչյանն իր «Վայոց ձորի պատմության նոր էջեր. Վերին Նորավանքի տեղը» գրքում, ուսումնասիրելով աղբյուրները, նշում է, որ Շատիվանքը նույն Վերին Նորավանքն է:
Նորավանք
Եվ երրորդ Նորավանքը, որն ամենահայտնին է, նույնպես գտնվում է Վայոց ձորում:
Նորավանքի պատմությունը
Առավել հայտնին երրորդ՝ եպիսկոպոսանիստ Նորավանք վանական համալիրն է՝ տեղակայված Սբ. Փոկասի հին սրբավայր-մատուռի մոտ: Այս Նորավանքը հաճախ կոչում են նաև Ամաղուի Նորավանք՝ մոտակա Ամաղու գյուղի անունով, քանի որ այն գտնվում է գյուղից 3կմ դեպի հյուսիս-արևելք: Վանքը շրջապատված լինելով կարմիր ժայռերով՝ հայտնի է նաև Կարմիր եկեղեցի անվամբ: Այն հայ առաքելական վանական համալիր է, որը կառուցվել է 13-14-րդ դարերում: Նորավանքը 13-րդ դարում հռչակվել է Սյունյաց եպիսկոպոսանիստ, եղել Սյունյաց մետրոպոիլտենի նստավայրը և Օրբելյան իշխանական տոհմի դամբարանավայրը:
1238թ. վանքը թալանվել է մոնղոլների կողմից: Աղա Խանի և Օրբելյան Էլիկում իշխանի միջև կնքված հաշտությամբ խաղաղություն է հաստատվել, որը հնարավորություն է ընձեռել վերակառուցելու վանքը: Վանակալ համալիրը շարունակել է իր ծաղկուն գործունեությունը մինչև 14-րդ դարի վերջը՝ Լենկթեմուրի արշավանքները:
Նորավանք
1840 թ-ին Նորավանքն ավերվել է երկրաշարժից և լքվել: 1948–49 թթ-ին վանքը մասնակի նորոգվել է, իսկ 1982 թ-ին սկսվել են պեղումներն ու շենքերի վերականգնման աշխատանքները: Նորավանքը վերականգնվել է 1998 թ-ին, օծվել՝ 1999 թ-ին, հիմնովին վերանորոգվել է 2002 թ-ին:
Հոգևոր-մշակութային և ուսումնական խոշոր կենտրոն
Նորավանքը ժամանակի մշակութային խոշոր ուսումնակրթական և գրչության կենտրոն էր` սերտորեն կապված հոգևոր ու կրթական այնպիսի կենտրոնների հետ, ինչպիսիք էին Գլաձորի համալսարանը, Տաթևի վանքը: Սակայն Եսայի Նչեցու գլխավորած Գլաձորի համալսարանից բացի գործում էր նաև Վերին Նորավանքի բարձր տիպի դպրոցը՝ Դավիթ րաբունապետի գլխավորությամբ: Ե՛վ Գլաձորը, և՛ Վերին Նորավանքը ոչ միայն ուսումնական, այլև գրչության խոշոր կենտրոններ էին, որտեղ տասնյակներով ձեռագրեր էին գրվում ու պատկերազարդվում։
Շնորհիվ հարուստ քանդակագործության և բացառիկ խաչքարերի, մեծաքանակ և արժեքավոր վիմագրության՝ Նորավանք վանական համալիրը համարվում է մշակութային բացառիկ ժառանգություն: Այն հայոց միջնադարյան վանքերի մեջ եզակի է, որտեղ հայտնի են կառույցների մեկից ավելի ճարտարապետներ։ Այն միակ կառույցն է, որի վիմագրերում երեք անգամ վկայված է «վարդպետ» (ճարտարապետ, 13-րդ դարին բնորոշ տերմին) բառը՝ մեկ անգամ Սիրանեսի և երկու անգամ՝ Մոմիկի անվան հետ:
Նորավանք
Նորավանքի հիմնադրման պատմության միակ և անփոխարինելի սկզբնաղբյուրը Ստեփանոս Օրբելյանի Սյունյաց պատմությունն է, որն ի դեպ, գրվել է հենց Նորավանքում։
Նորավանքի հուշարձանները
Նորավանքի վանական համալիրը բաղկացած է Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) դամբարան-եկեղեցուց, նրան արևմուտքից կից գավթից, Սուրբ Գրիգոր եկեղեցի-դամբարանից, միջնադարյան մատուռների և շինությունների մնացորդներից:
Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցի
Այն համարվում է վանքի գլխավոր եկեղեցին, որն առանձնահատուկ են դարձնում առաջին հերթին գավթի արևմտյան պատի զույգ պատկերաքանդակները, որոնցից մեկը մուտքի ճակատակալ քարի վրա է, իսկ երկրորդը՝ դրանից վեր՝ պատուհանը պսակող կամարաձև քարին։ Դրանք, անկասկած, հայ միջնադարյան արվեստի բացառիկ արժեքավոր ու ինքնատիպ ստեղծագործություններ են: Քանի որ Մոմիկին վերագրվող Նորավանքի կառույցները չունեն որևէ փաստական ապացույց, ուսումնասիրողները առաջնորդվում են այլ եկեղեցիների, աշխատանքների վերլուծությամբ և դրանց միջև նմանությունների փաստմամբ:
Արենիում 1321թ. կառուցված եկեղեցում Մոմիկի հեղինակած պատկերաքանդակը ասես լինի Նորավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցու պատկերաքանդակների ավելի կատարելագործված տեսակը: Այն ունի նույն թեման, սակայն Աստվածամոր և Մանուկ Հիսուսից բացի, նոր մանրամասներով ներկայացված են երկու այլ մարդկային պատկերներ:
Նորավանք
Երկրորդը գավթի մուտքից վեր գտնվող լուսամուտը պսակող քանդակն է, որի կենտրոնում ներկայացված է Հայր Աստծո խոշոր պատկերը, մի բան, որը հայ միջնադարյան քանդակագործության մեջ բացառիկ է։ Ենթադրվում է, որ գավթի արևմտյան պատը վերակառուցվել է տուժած լինելով երկրաշարժից, որի առնչությամբ վկայաբերվում է Մոմիկի վիմագիրը Արենիում:
Սբ. Ստեփանոս եկեղեցու «քարապատկեր պատմությունը» սկսվում է վերևից։ Հայր Աստված վեր բարձրացրած աջով օրհնում է, իսկ ձախ ձեռքին Ադամի գլուխն է, որի վրա իջնելով, կտուցով նրա շուրթերին է հպվում աղավնակերպ Սուրբ Հոգին:
Փաստորեն այս տեսարանում առկա են Սուրբ Երրորդության երեք անձերը, ներկայացնելով Քրիստոսին՝ որպես «նոր Ադամ»:
Բացի այդ Արենիի եկեղեցու արձանագրության պաշտոնական մասն ավարտվում է ՉՀ (1321) թվականի նշումով, որին հաջորդում են ճարտարապետի անունը՝ «ՄՈՄԻԿ ՎԱՐԴ(ՊԵՏ)»։ Նույն կերպ, Նորավանքի եկեղեցու կամարի վրա գտնվող արձանագրությունը ևս, ավարտվում է ՉՀ (1321) թվականի նշումով, սակայն առանց ճարտարապետի մասին որևէ հիշատակության: Ահա ինչու տրամաբանորեն այդ հատվածի վերակառուցումն ու պատկերաքանդակները վերագրվում են Մոմիկին։
Բուրթելաշեն Սբ. Աստվածածին եկեղեցի
Համալիրի տարածքում գերիշխող դիրք է գրավում Բուրթել իշխանի կառուցած երկհարկ դամբարան-եկեղեցին` Սբ. Աստվածածինը, որն անմիջապես աչքի է զարնում վանական համալիրի գլխավոր մուտքից ներս մտնելիս։ Այն կառուցվել է որպես Օրբելյանների տապանատուն: Այս երևույթն անխոս բնորոշ չէր հայկական եկեղեցական ճարտարապետությանը: Մասնագետների ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ այս եկեղեցու կառուցապատումը սկսվել է առնվազն 1318թ.-ից, սակայն այսօր մեզ անհայտ պատճառներով, ավարտվել միայն 1339թ.-ին:
Սբ. Աստվածածին եկեղեցու աստիճանային լուծումը բնորոշ է դարձել մի շարք այլ եկեղեցիների կառուցման դեպքում, ինչպես օրինակ՝ Հովհաննավանքի Կաթողիկե, Սաղմոսավանքի, Կարբիի, Կապուտանի եկեղեցիների դեպքում:
Նորավանք
Մ. Հասրաթյանը նկատել է, որ 1292 թ. նկարազարդած Ավետարանի լուսանցազարդերից մեկում Մոմիկը պատկերել է եկեղեցական երկհարկանի նմանատիպ մի կառույց: Փաստորեն ունեցել է մտահաղացում, որը հետո իրականացրել է Նորավանք վանական համալիրում: Ինչն էլ հիմք ընդունելով եկեղեցին վերագրում են վարդպետ Մոմիկին:
Մի ուշագրավ իրողություն՝ եկեղեցին ավարտին են հասցրել 1339թ.-ին, սակայն Մոմիկը մահացել է 1333թ.-ին: Այս հակասությունը, ուսումնասիրողները մեկնաբանում են այսպես՝ Մոմիկի նախագծով սկսվել է շինարարությունը, բայց արվեստագետի մահվան պատճառով այն շարունակել ու ավարտել են նրա աշակերտները: Եվ եթե Մոմիկի մահվան մասին առասպելն ունի որոշակի իրական հիմքեր, ապա ստացվում է, որ հենց Սբ. Աստվածածին եկեղեցին է եղել Մոմիկի վերջին աշխատանքը:
Սբ. Գրիգոր եկեղեցի-դամբարան
Սիրանեսի մասին հիշատակվում է Նորավանքի Սբ. Գրիգոր եկեղեցի-դամբարանի (Սմբատի տապանատուն) շինարարական ընդարձակ վիմագրում: Կառուցվել է 1275թ.-ին Տարսայիճ Օրբելյանի պատվերով: Այնտեղ են թաղվել Օրբելյան իշխանազուններն ու իշխանուհիները:
Սույն տապանատուն-եկեղեցին, նույնպես, հայ եկեղեցական ճարտարապետության մեջ առանձնահատուկ է, քանի որ հայկական եկեղեցիներում սովորաբար թաղում չի կատարվում։ Ճարտարապետ և ճարտարապետության պատմաբան Մ. Հասրաթյանն այս առումով գրում է. «Հայկական ճարտարապետության մէջ սա եզակի դեպք է, երբ տոհմական տապանատունը նաև եկեղեցի է»։
Նորավանք
Սա բացատրվում է Օրբելյանների՝ Վրաստանից եկած լինելու հանգամանքով, քանի որ քաղկեդոնական եկեղեցական ավանդույթում ընդունված էր եկեղեցիներում թաղում կատարելը, մանավանդ՝ թագավորների, ազնվականների ու բարձրաստիճան հոգևորականների պարագայում։
Նորավանքի վարդպետներ՝ Սիրանես և Մոմիկ
Սիրանեսի վարպետանշանը մեծագիր «Ո» տառն էր, որը նա թողել է նաև կառույցների քանդակազարդ քարերի վրա՝ իբրև տեղեկություն առ այն, որ դրանք նույնպես իր ձեռքի աշխատանքն են։ Այսինքն, ճարտարապետը նպատակ է ունեցել տեղեկացնելու, որ ինքը նաև քանդակագործ է։ Այսպիսի մոտեցում է ունեցել նաև Նորավանքում Սիրանեսին հաջորդած Մոմիկը: Սակայն դիմել այս միջոցին ճիշտ հակառակ նպատակով՝ վկայելու այն մասին, որ ոչ միայն քանդակագործ էր, այլև վարդպետ-ճարտարապետ։
Չնայած այն հանգամանքին, որ Մոմիկը հաջորդել է Սիրանեսին, նրա մասին տեղեկություններն անհամեմատ ավելի շատ են։ Վիմագրերում նա հանդես է գալիս «գծող», «վարդպետ» կոչումներով, երբեք չնշելով ազգականների կամ ծնողների անունները: Եվ այս առումով Մոմիկի անունը մեզ հասել է ի շնորհիվ այն բանի, որ այդ ժամանակաշրջանում այդ անունն այնքան էլ տարածված չէր, և դժվար կլիներ շփոթել մեկ այլ գործչի հետ:
Նորավանք
Որոշ աղբյուրներ ասում են, որ վարդպետին «Մոմիկ» մականունը տվել է Ստ. Օրբելյանը: Նա Նորավանք է հրավիրում քառասուն քարգործների՝ ամենաարագը մի մատնաչափ խաչ քանդակելու, ուր հաղթում է տասնվեցամյա Մոմիկը, որի արդյունքում Ստեփանոս Օրբելյանն ասում է, «Եթե քարը նրա կամքին ենթարկվում է մոմիկի պես, ապա եկեք նրան և առաջին մրցանակը տանք և Մոմիկ մականունը»։ Բացի այն, որ Մոմիկը ծնվել էր Ուլգյուր գյուղատեղիում և ապրում էր Նորավանքում, նաև շատ սերտ հարաբերություններ ուներ Օրբելյան տոհմի հետ: Ահա ինչու Վայոց ձորի մի շարք մշակութային արժեք ներկայացնող կառույցների ճնշող մեծամասնությունը վերագրվում է Մոմիկին, իհարկե, ոչ անհիմն:
Ավանդազրույցներ
Ըստ ավանդազրույցի Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ դստերը։ Եվ իշխանը համաձայնում է միայն մի պայմանով կնության տալ դստերը Մոմիկին: Նա պետք է սեղմ ժամկետներում կառուցեր մի հոյակերտ տաճար: Երբ Մոմիկը արդեն համարյա ավարտին էր հասցրել կառուցապատումը, իշխանի հրամանով, մի վարձկան, հրում է նրան վանքի գմբեթից: Նրան թաղում են հենց ընկած տեղում: Ի դեպ, նա ինքն էր նախօրոք կերտել իր մահարձան-խաչքարը:
Նյութը պատրաստելիս օգտվել ենք Կ. Մաթևոսյանի «Նորավանքի վիմագրեր և հիշատակարանները» գրքից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Առաջիկա արշավներ
Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով
Գոշավանքից Խաչարձան
Երեք բազեների արահետ
Վերելք Վիթասար
Վերելք Գոմբակ լեռ
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Բաղաբերդը (Կապանի բերդ) պատմական Հայաստանի Սյունիք նահանգի Ձորք գավառում գտնվող ամրոց է։ Այն գտնվում է Կապան քաղաքից դեպի արևմուտք` Քաջարան տանող մայրուղու վրա, Ողջի և Գեղի գետերի միախառնման տեղից ոչ հեռու՝ Ողջի գետի ձախ ափին: Հայաստանի պաշտպանական խոշոր կառույցներից է:
Պատմական ակնարկ
Պատմագիր Ստեփանոս Օրբելյանի (XIII–XIV դդ.) հաղորդած ավանդության համաձայն` Սիսակի սերունդներից Բաղակ նահապետը, որպես ժառանգություն ստանում է Ձորք (Կապան) գավառը, կառուցում է Բաղակի քար ամրոցը, ամրացնում բերդը` անվանելով Բաղաբերդ: Որպես անառիկ բերդ` հայտնի է IV-V դարերից: Բաղաբերդի նշանակությունը առանձնապես մեծանում է X-XII դդ., Սյունիքի կամ Բաղաց թագավորության շրջանում:
Բաղաբերդ
1103 թ. Կապան քաղաքի ավերումից հետո Բաղաբերդը դառնում է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը: Վտանգի ժամանակ Սյունյաց իշխաններն այստեղ էին պահում գանձերը, ձեռագրերը: 1170 թ. Գանձակի սելջուկները Էլդկուզ (Ելտկուզ) աթաբեկի գլխավորությամբ գրավում են Բաղաբերդը, կոտորում բնակիչներին, այրում Տաթևի վանքին պատկանող ավելի քան 10 հազար ձեռագիր մատյանները, կողոպտում գանձերը: Դրանից հետո Բաղաբերդն այլևս չի վերականգնվում։ Բաղաբերդի ավերակները մինչ օրս պահպանված են։ Նրա ավերակները գտնվում են Ողջի գետի և նրա ձախակողմյան Գիրաթաղ վտակի անկյունում։
Ճարտարապետական նկարագիր
Բերդը կառուցված է եռանկյունաձև հրվանդանի վրա, եռաստիճան պաշտպանական մակարդակներով, որոնցից առաջինը անցնում է ժայռի ստորոտով, երկրորդը` նրանից մոտ 150 մ բարձրության վրա, երրորդը հրվանդանի գագաթին է: Շրջափակված է բոլորաձև աշտարակավոր հաստ և բարձր կրկնապարիսպներով: Երկու կողմից որպես բնական պատնեշ են ծառայում խոր կիրճերի ուղղաձիգ ժայռերը: Արևելյան կողմում ժայռերի համեմատաբար խոցելի մասերը ամրացված են բրգաձև կոնտրֆորսեր ունեցող հենապատով, իսկ ժայռերը որոշ տեղերում մշակված են որպես ուղղաձիգ պատեր:
Բաղաբերդ
Բերդի միակ մուտքը պարսպապատի հարավարևմտյան հատվածում է` պաշտպանված հսկիչ-աշտարակով: Բերդն ուներ ստորգետնյա անցուղիներ, ժայռափոր պահոցներ, ջրատար ուղի, որոնցից մնացել են միայն հազիվ նշմարելի հետքերը: Պահպանվել են պարիսպների մնացորդները` մոտ 6-8 մ բարձրությամբ: Անցյալում շրջակա բնակչությունը քանդել է պարիսպների քարերը` գործածելով որպես շինաքար: Բերդը մեծապես տուժել է նաև Խորհրդային տարիներին, երբ կառուցվել է Կապան-Քաջարան նոր ճանապարհը: Ճանապարհի կառուցման ընթացքում քանդել են պարսպապատի մի հատվածը` նրա վրա գտնվող բուրգերի հետ միասին: Ներկայումս այդ ճանապարհին կից կանգուն են երկու բուրգեր` խարխլված և կիսաքանդ:
Բաղաբերդ
Ամրոցի պաշտպանական նշանակությունը
Հայաստանի հնագույն բերդերից մեկն է, որն իր ամուր դիրքի շնորհիվ վաղ ժամանակներից հռչակված էր որպես անմատչելի բերդ։ Բաղաբերդը արտաքին վտանգների դեպքում հաճախակի ապաստան է դառնում շրջակայքի բնակիչների համար։ Բաղաբերդի նշանակությունն ավելի է մեծանում Սյունիքի թագավորության ժամանակներում, երբ քաղաքական աննպաստ պայմանների պատճառով այստեղ էին կենտրոնացվել Տաթևի վանքի և երկրում եղած մյուս վանքերի հսկայական հարստություններն ու բազմահազար ձեռագրերը։
Ավերակներից պարզ երևում է, որ Բաղաբերդն ունեցել է կրկնակի պարիսպներ՝ իրենց աշտարակներով։ Բավական հորդաբուխ մի աղբյուր, որն այժմ դուրս է գալիս Ողջի գետի անմիջապես ափին, ժողովրդական զրույցների համաձայն, մի ժամանակ տարված է եղել բերդի ներսը։
Բաղաբերդը մշակույթում
Բաղաբերդի հետ կապված տեղացիների մոտ պահպանվել են մի քանի ավանդազրույցներ և առաասպելներ: Դրանցից ավելի հայտնի է «Փառանձեմի աղբյուր»-ը: Ըստ ավանդության՝ Բաղաբերդում են ացնել թագուհու երիտասարդ տարիները: Բերդի արևմտյան պարիսպների մոտ հոսում էր մի աղբյուր, ուր սիրում էր զբոսնել թագուհին և վայելել աղբյուրի սառնորակ ջուրը: Ինչն էլ հիմք է հանդիսացել հետագայում տեղի բնակիչների համար, ձևավորել մի ավանդույթ, ըստ որի հայ մայրերն այդ աղբյուրի ջրով են լողացրել իրենց երեխաներին, խմեցրել այդ ջուրը՝ հավատալով, որ աղջիկները կլինեն Փառանձեմի նման գեղեցիկ ու համառ, իսկ տղաները՝ ուժեղ և տոկուն: Ասում են, որ Փառանձեմ թագուհին նույնիսկ գերեվարության մեջ գտնվելով, իրեն այնքան համարձակ և հպարտ է պահել, որ պարսից արքա Շապուհն ապշել է՝ նախկինում երբևէ չհանդիպելով նման հզոր թագուհու:
Բաղաբերդ
Սյունիքի 11-րդ դարի պատմաքաղաքական իրադարձությունների մասին է նաև արձակագիր և թարգմանիչ Սերգեյ Ուռումյանի հեղինակած «Բաղաբերդ» վիպակը: Ներկայացնելով այդ ժամանակաշրջանում տիրող քաղաքական իրադրությունն ու մղվող մարտերը սելջուկների տիրապետության օրոք:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Հայաստանի ամրոցները
Չախալաբերդ
Տափի բերդ
Կոշաբերդ
Ջրաբերդ ամրոց
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Հայաստանի միջնադարյան բերդերն ու ամրոցները
Սև բերդ
Հոռոմ ամրոց / Ուրարտական ցիտադել
Հալիձորի բերդ
Գիշերակացով արշավ Որոտանի կիրճում
Հրավիրում ենք միասին բացահայտել Որոտանի կիրճի ուրվականները։
Հին Խոտ
Մենք այդպես ենք անվանում ձորալանջի լքված գյուղերը, որոնք Սյունիքի հնագույն բնակավայրերից են եղել: Գյուղերը գտնվում են ժայռերի վրա, ավելի ճիշտ՝ ժայռերի մեջ: Այստեղ մարդիկ նախ բնակության համար հարմարեցրել են հրաբխային ապարներում ձևավորված քարանձավները: Ավելի ուշ՝ քարանձավային բնակատեղիներն ընդարձակել են քարե շարվածքների հաշվին, այս պատճառով այնպիսի տպավորություն է ստեղծվում՝ ասես տները ժայռերից են աճում:
Օր 1: Հին Խոտ – Հին Շինուհայր – Հալիձոր
Երևանից ուղևորվում ենք Խոտ գյուղ։ Խոտից սկսում ենք քայլարշավը դեպի Որոտանի կիրճի լքված գյուղերը։
Սկզբում կիջնենք Հին Խոտ գյուղ և կիրճի լանջով կքայլենք դեպի Հին Շինուհայր։ Արշավն ավարտելու ենք Հալիձորում։
Հին Խոտ
Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Գիշերակաց հյուրատանը։
Օր 2: Արշավ Տաթևից Հարժիս
Նախաճաշից հետո ուղևորվում ենք Տաթև գյուղ։ Վանքն ուսումնասիրելուց հետո սկսում ենք արշավը դեպի Որոտանի կիրճ։ Անցնելով Որոտան գետի վրայով անցնող միջնադարյան կամրջի վրայով (13-րդ դար) կքայլենք դեպի Սուրբ Մինաս եկեղեցի, կտեսնենք Ալան թագավորի գերեզմանը և հին լքված գյուղատեղով կբարձրանանք դեպի Հարժիս գյուղ։ Ճանապարհին կհանդիպենք բազմաթիվ գերեզմաններ ու խաչքարեր։
Գիշերակացով արշավ Որոտանի կիրճում
Երթուղու երկարությունը՝ 14 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 800 մ
Մասնակցության արժեքը`
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Հյուրատուն
Ուղեկցորդների ծառայություն
Սնունդը կարող եք բերել ձեր հետ կամ միանալ ընդհանուր առևտրին։
Ուսապարկ
Ձեռնափայտեր
Ջուր
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Զանգապաններ
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև մարտի 12-ի առավոտյան ժամ՝ 12:00-ը: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով
Գոշավանքից Խաչարձան
Երեք բազեների արահետ
Վերելք Վիթասար
Սմբատաբերդ և Զորաց տաճար
Հրավիրում ենք իրականացնել արշավ Վայոց Ձորի մարզում, որի ընթացքում կծանոթանանք մարզի մի շարք մշակութային կոթողներին։
Կուղևորվենք Եղեգիս գյուղ և կիրականացնենք արշավ դեպի հայոց նշանավոր բերդերից մեկը՝ Սմբատաբերդ։ Այն համարվում է Հայաստանում ամենալավ պահպանված հզոր բերդերից մեկը։ Սմբատաբերդը եղել է Եղեգիս գյուղաքաղաքի և շրջակա բնակավայրերի կարևորագույն ռազմական հենակետը։
Սմբատաբերդ
Ծանոթանալով բերդի պատմությանը և վայելելով այստեղից բացվող աննկարագրելի գեղեցիկ տեսարանը դեպի Թեքսարի լեռներ՝ կվերադառնանք Եղեգիս գյուղ և կծանոթանանք գյուղի 3 նշանավոր եկեղեցիներին՝ Սբ․ Նշան (Կարապետ) (XI-XIII դդ.), Զորաց տաճար (XIV դ.), Սբ. Աստվածածին (վերանորոգված 1703 թ.)։ Հատկապես իր ճարտարապետական յուրօրինակությամբ աչքի է ընկնում Զորաց տաճարը, որը միջնադարյան հայ ճարտարապետության չկրկնվող հուշարձաններից է։
Զորաց տաճար
Օրվա վերջում կուղևորվենք Եղեգիս գյուղի հրեական գերեզմանոց (XIII-XIV դդ.), որը համարվում է աշխարհում պահպանված եզակի միջնադարյան հրեական մշակութային ժառանգության նմուշ։
Ճանապարհին կանգառ կունենանք Եղեգնաձորի Ֆուդ կորտի մոտ։
Երթուղու երկարությունը` 8 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 400 մ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 08։30
Մասնակցության արժեքը` 8 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Զանգապաններ
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով
Գոշավանքից Խաչարձան
Երեք բազեների արահետ
Վերելք Վիթասար
Գլաձորի կիրճով Սպիտակավոր
Իրականացնելու ենք արշավ Թեքսարի լեռների լանջերով։
Արշավը սկսելու ենք Վերնաշեն գյուղից և նեղ ձորերով ու գեղեցիկ արահետներով բարձրանալու ենք մինչև Սպիտակավոր վանք (14-րդ դար), որտեղ ամփոփված են Գարեգին Նժդեհի մասունքները:
Այնուհետև այլ ճանապարհով կվերադառնանք գյուղ։ Վերադարձի ողջ ճանապարհին մեզ կուղեկցեն Վարդաբլուրի, Արարատի և Քարկատարի լեռների տեսարանները։
Երթուղու երկարությունը՝ 14 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 600 մ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 08։30
Մասնակցության արժեքը` 8 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա տուրեր
Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով
Գոշավանքից Խաչարձան
Երեք բազեների արահետ
Վերելք Վիթասար
Խնձորեսկի ճոճվող կամուրջ
Խնձորեսկի ճոճվող կամուրջը գտնվում է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում: Շահագործման է հանձնվել 2012 թվականին հունիսին, որով միմյանց է կապում Հին Խնձորեսկի երկու ձորափները՝ Ղանդունց նովն ու Ներքին թաղը։
Խնձորեսկի ճոճվող կամուրջը
Կամուրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 63 մ, քաշը՝ 14 տոննա։ Կամրջով միաժամանակ կարող են անցնել միջին քաշ ունեցող մոտ 700 մարդ։ Կամուրջից բացվում է չքնաղ տեսարան դեպի ձորը: Կամուրջից երևում են ոչ միայն Խնձորեսկի չորս եկեղեցիները, այլև նշանավոր «Ինը մանուկի» աղբյուրը:
Ավանդազրույց
Ըստ ավանդույթի, երբ հերթական անգամ Խնձորեսկի վրա հարձակվում են թշնամիները, գյուղի կանայք ու աղջիկները տղամարդկանց հետ պայքարում են պաշարումից ազատվելու համար: Պայքարի ընթացքում զոհվում է ինը երեխաների մայր, այրի Սոնան: Նրա հայրը` ուստա Օհանը, գյուղի կենտրոնական թաղում` Պիծիձորում, ուր հսկա ընկուզենու արմատներից ջուր էր ծորում, հիասքանչ կամարով և շքեղ թասով աղջկա հիշատակին, ի բարօրություն ինը որբերի, աղբյուր է կառուցում, որի թասը կնոջ կուրծք է հիշեցնում: Թասից ջուր հնարավոր է խմել միայն երկու ձեռքով հենվելով գետնին:
Ավարտելով աղբյուրի կառուցումը՝ ուստա Օհանը դիմել է սրբին. «Այ սուրբ աղբյուր, աղաչանք եմ անում, թող աղբյուրի ջուրը դառնա մեր Սոնայի կրծքի կաթը և պահպանի որբացած թոռներիս… »:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Առաջիկա արշավներ
Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով
Գոշավանքից Խաչարձան
Երեք բազեների արահետ
Վերելք Վիթասար
Վերելք Գոմբակ լեռ
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
Մելիք Թանգու կամուրջ
Սիսիան քաղաքից մոտ 20 կմ արևելք գտնվում է Մելիք Թանգու կամուրջը։
Մելիք Թանգու կամուրջ
Այն կառուցվել է 1855 թվականին Սիսիան գավառի կառավարիչ՝ Մելիք Թանգի 2-րդի կողմից՝ Տաթև տանող ճանապարհը բարեկարգելիս։ Մելիք Թանգյանները, ըստ որոշ աղբյուրների, Բռնակոթ բնակության են եկել Անիից: Տոհմի նախահայրը Մելիք Ստեփանն էր` Անիում զորապետության աստիճանի հասած:
Միաթռիչք այս կամուրջը կանգուն է մինչև այսօր։ Այն այժմ էլ շահագործվում է և միմյանց է կապում Որոտան գետի երկու ափերը։ Ունի 25 մ երկարություն։
Ասում են` երբ ավարտել են կամրջի կառուցումը, Մելիքն ասել է` եթե ժայռը չփլվի, կամուրջը չի քանդվի:
Կամրջի հարևանությամբ վեր է խոյանում քարե սիմֆոնիա հիշեցնող բազալտե ժայռերը: