Իրականացնելու ենք բացառիկ ճամփորդություն դեպի Սասուն։ Սա առաջին ուղևորությունն է, որն իր մեջ ներառում է պատմական Սասուն գավառի բոլոր շրջանները` Ծովասարը, Շատախը, Խութ Բռնաշենը, Խուլբ-Խիյանքը, Բսանացը, Տալվորիկը, Մարաթուկը, Հազզո-Խաբլջոզը, Մոտկանը և Սասունի լեռներից սկիզբ առնող բոլոր խոշոր գետերի` Սասնա ջրի, Խուլբաջրի, Տալվորիկի ջրի ու Խարզանի ավազանները։
Երթուղու մեջ ընդգրկված են ոչ միայն Սասունի նշանավոր սրբատեղիներն ու տեսարժան վայրերը, այլև ոչ հայտնի ու շատ քիչ այցելվող հայկական հուշարձանները, որոնց զգալի մասն այս պահին ոչնչացման եզրին է։ Նյութական-մշակութային շերտն ուսումնասիրելուց բացի բացառիկ հնարավորություն ենք ունենալու շփվել տեղի հայ համայնքների հետ, ուսումնասիրել տեղի արհեստները, խոհանոցը, հավատալիքները։
Օր 1։ Երևան – Բավրա – Կարծախ
Վաղ առավոտյան՝ անցնելով հայ-վրացական և վրաց-թուրքական ասահմանները, կուղևորվենք Կարս, որտեղ կունենանք կանգառ ճաշի համար։ Այնուհետև Սարիղամիշով կուղևորվենք դեպի Բասենի դաշտ՝ հետևելով Արաքս գետի հոսանքին։
Սասնո բոլոր
Այստեղից ճանապարհը շարունակում ենք դեպի Մշո չքնաղ Բուլանուխ՝ վայելելով գարնանային Կոփի դաշտը և Բլեջան լեռան համայնապատկերը։
Օրվա ավարտին կունենանք հանդիպում Մուշի հայ համայնքի հետ։
Գիշերակացը Մուշում։
Օր 2։ Դեպի Սասնո Շատախ և Խոյթ
«Սասնո բոլոր» ճամփորդությունը սկսում ենք Սասունի սրտից՝ Ծովասարից ու Շատախից, որոնց տարածքի զգալի մասը շատ հեղինակներ կոչել են նաև Բուն Սասուն: Սասունի երբեմնի ամենամեծ գյուղ՝ ընկուզաշատ Գելեգուզան հասնելու համար Մշո դաշտից շարժվում ենք հարավ՝ Սիմ լեռան թունելով հաղթահարելով Արևելյան Տավրոսի լեռներն ու հայտնվելով Սասուն աշխարհում:
Սեմալն ու Շենիկը, որոնք ժամանակին Սասունին տիրել ցանկացողների կողմից առաջին հարվածն ընդունողներն էին, առաջինն են դիմավորում մեզ: Վայելելով Անդոկի ամենաֆանտաստիկ՝ հյուսիսային կողմից բացվող ազդեցիկ համայնապատկերը շարժվում ենք Գելիեգուզան՝ դեպի Թուխմանուկի մատուռ, Աղբյուր Սերոբի և Հրայր Դժոխքի գերեզմանատեղի:
Անդոկ լեռ
Այնուհետև, ընկղմելով Սասնո Շատախի խորքերը և անցնելով Աղբի, Շուշնամերկ, Գերմավ և Տափըկ գյուղերի կողքով, լեռնային ճանապարհով տեղափոխվում ենք դեպի Խութ-Բռնաշեն։
Պատմական Սասունի հյուսիս-արևելյան այս հրաշագեղ կտորը իր զմրուխտե մարգագետիններով և ծաղկած սարերով մեր առաջ է բացում լրիվ այլ՝ ավելի մեղմիկ Սասուն: Մեր նպատակակետն է Կծանք գյուղը, որտեղից թեթև քայլարշավ կիրականացնենք դեպի Սուրբ Աղբերիկ՝ Սասունի առաջին եպիսկոպոսանիստ վանքը և նախաքրիստոնեական ժամանակներից այստեղ սրբացված ջրի աղբյուրը:
Սասնո բոլոր
Այնուհետև կուղևորվենք Տափ գյուղ, որտեղ կայցելենք կավագործության միակ ու վերջին արհեստանոցը Սասունում, կունենանք կավե թոնիրների պատրաստման մաստեր կլաս։ Այս օրը Բռնաշենի գյուղերից մեկում մեզ են սպասելու նաև տեղի հայ մեղվապահները:
Գիշերակաց Դատվանում` Վանա լճի ափին։
Օր 3։ Կամուրջների երկիր Սասուն
Առավոտյան կուղևորվենք դեպի Սասունի հարավ` արևաշատ Հազզոյի շրջան, պտույտ կատարելով Մոտկանի վսեմ լեռների շուրջ:
Հետևելով պատմական Մետաքսի ճանապարհին կհայտնվենք զարմանահրաշ Նորշենում, որտեղ մասամբ պահպանվել է Սասունի ամենատպավորիչ կամուրջներից մեկը՝ հիմքերում իջևանատուն-սենյակներով։
Կտեսնենք նաև Կուսգետի ջրամբարը, կհասնենք Սասունի հարավային դարպասին` Բաթմանա կամրջին։
Բաթմանի կամուրջ
Շարժվում ենք Սասունի արևմուտք` Խիյանի և Խուլբի շրջան: Այստեղ է Գդորնի քարե կամուրջը և մի ամբողջ քարանձավային քաղաք՝ գեղատեսիլ Խուլբաջուր գետի վրա։
Օրն ավարտելու ենք բացառիկ այցով. ընդամենը երկու տարի առաջ պեղված և վաղ քրիստոնեական շրջանի պատկանող մի ամբողջ համալիրով, որը հասցրել են տեսնել հատուկենտ մասնագետներ միայն, և իհարկե` մենք։
Գիշերակացը՝ Խուլբում։
Օր 4։ Սյան Սյունը
Մեր բացառիկ ուղևորության, թերևս, ամենաբացառիկ օրվան մոտեցանք:
Մեկնում ենք դեպի Սասունի պատմության սկզբնակետը՝ Սյան սյուն կամ Դավթի բերդ։ Խորհրդավոր, գաղտնիքներով լի ու եզակի այս վայրում թաքնված է ոչ միայն մեր էպոսի կորիզը… այլև… այ այդ մասին տեղում:
Այստեղից բացվող Ծովասարի համայնապատկերով էլ կշարժվենք դեպի Սասունի մեկ այլ խորհրդավոր սրբատեղի՝ ժայռափոր Ժռենց վանք։
Շարունակում ենք երթուղին, էլ ավելի մխրճվելով կենտրոնական Սասունի խորքերը, դեպի Բսանաց գավառ, որտեղ մեզ է սպասում Սուրբ Պետրոս Մատնեվանք կամ Գոմոց վանքը, որին հասնելու համար թեթև քայլարշավ կունենանք։
Սասունի վերջին հոգևոր կենտրոն, փառահեղ ու լեգենդար Գոմոց վանքի բարձունքից էլ կվայելենք Մարաթուկ լեռան, Բադըրմուտ, Մըջգեղ, Գոմք, Քիլիս, Կորընկես, Ջրթնիկ, Թաթուկ, Փշուտ գյուղերի տպավորիչ համայնապատկերը:
Գոմոց վանք
Մեր գերհագեցած անմոռանալի օրն ավարտելու ենք Խաբլջոզում Սասնա ջրի ափին՝ տեղական կարմրախայտի ընթրիքով (հյուրասիրություն Արմջեոյի կողմից):
Օր 5։ Երկաթ ծնող ու ծռող Տալվորիկ
Մեր ճամփորդության 5-րդ օրը, թերևս, ամենաթեժն է լինելու՝ ճոխ տեսարանների և անմոռանալի զգացողությունների առումով։
Ասում էին՝ Գելիեգուզանը Սասունի սիրտն էր, իսկ Տալվորիկը՝ երկաթե դարպասը:
Վաղ առավոտյան նախ կշտապենք Փասուրում գտնվող հայ երկաթագործների արհեստանոց՝ Տալվորիկյան երկաթագործության ավանդույթները պահած վերջին սերնդի հետ անձամբ ծանոթանալու:
Սասնո բոլոր
Այնուհետև կտեսնենք գարնանային Տալվորիկի լեռները, դրանց լանջերից ամեն անկյունից թափվող սառնորակ ջրերը, Բերդի քարի բարձունքից բացվող տեսարանները, քաջերի օրրան Տալվորիկի միակ մուտք ու ելք համարված Սատանի կամուրջը և դրա շուրջ նախաքրիստոնեական պաշտամունքային ավազանները։
Այս ամբողջ ընթացքում կանցնենք նաև Հոփեր, Մամըկա, Կթորնի, Դուալենք, Արտխո, Փուրխ, Խլհովիտ գյուղերի տարածքներով։
Եվ վերջապես՝ Մուշ վերադարձից առաջ, մեզ է սպասում Խուլբի շրջանի գոհարի՝ Դարկոշ լեռան լանջին թառած Ընձքարը, իր՝ մինչ օրս գործող սրբատեղի Սուրբ Գևորգ վանքով և շուրջը տարածվող հայաբնակ թաղամասերով:
Գիշերակացը՝ Մուշում։
Օր 6։ Վերադարձ Երևան
Ցավոք, ժամն է վերադարձի: Հյուրանոցում նախաճաշելուց հետո հետդարձի ճանապարհն ենք բռնում՝ այս անգամ Խնուսով անցնելով դեպի Կարս, Ջավախք և կեսգիշերին մոտ հասնելով Երևան:
Կարս
Խումբն ուղեկցելու է թուրքագետ, «Սասուն. 100-ամյա դիմադրություն» գրքի հեղինակ Սոֆիա Հակոբյանը:
Սոֆյա Հակոբյան/ Սասնո բոլոր
Ճամփորդության արժեքը՝
Արժեքի մեջ ներառված է՝
Թուրքագետ գիդի ծառայություն
Տրանսպորտ (4×4 մեքենաներ)
Գիշերակացերը հյուրանոցում
Նախաճաշերը հյուրանոցում
Կարմրախայտի հյուրասիրություն
Արժեքի մեջ ներառված չէ՝
Վիզայի արժեքը (ցանկության դեպքում մենք կարող ենք պատրաստել: Արժեքը ՀՀ քաղաքացիների համար՝ 15 000 դրամ)
Ճաշտն ու ընթրիքը
Ապահովագրությունը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ճամփորդությունից առաջ խնդրում ենք ստուգել անձնագրի վավերականության ժամկետը։
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարին կամ գրելով մեր ֆեյսբուքյան էջին։
Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև Ապրիլի 1-ը։
Մայիսի 9-18, 2025 ուղևորվում ենք Մարոկկո՝ յուրահատուկ մշակույթով, շքեղ բնապատկերներով և բազմազան փորձառություններով լի երկիր։ Այս 10-օրյա ճամփորդության ընթացքում կվայելենք Մարոկկոյի գույները, համերը, անհավանական տեսարանները, կծանոթանանք նոր մշակույթի և այս ամենը կհամադրենք լեռնային վերելքի հետ՝ բարձրանալով Ատլասյան լեռների ամենաբարձր կետը՝ Թուբկալ լեռը։
Այս արկածային օրերին կհետևի գիշեր Սահարայի անապատում, որտեղ մեզ սպասվում է եզակի փորձառություն՝ զբոսանք ուղտերով և գիշեր աստղազարդ երկնքի տակ։
Ճամփորդության ծրագիրն ըստ օրերի՝
Օր 1։ Ժամանում Մարաքեշ
Ժամանում Մարաքեշի Մենարա օդանավակայան և տեղափոխում հյուրանոց: Մարաքեշը հաճախ անվանում են «Կարմիր քաղաք» ճարտարապետական շինությունների յուրահատուկ գույների համար։
Մարաքեշ
Միասին կշրջենք քաղաքի նեղ փողոցներով, որտեղ երաժշտությունը, բույրերը և ճարտարապետությունը տեղափոխում են միջնադարյան յուրօրինակ մթնոլորտ։
Օր 2։ Թուբկալի բազային ճամբար
Առավոտյան կուղևորվենք դեպի հարավ՝ Իմլիլ գյուղ, որտեղից կսկսենք վերելքը դեպի Թուբկալ լեռան բազային ճամբար: Սիդի Շամհարուշի սրբավայրը կդառնա մեր ճանապարհի ոգեշնչող կանգառներից մեկը։ Այն գրավում է ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ ուխտավորներին (սակայն միայն մահմեդականներին է թույլատրվում մուտք գործել սրբավայր):
Թուբկալի բազային ճամբար
Այստեղից կշարունակենք վերելքը դեպի Թուբկալի բազային ճամբար (3206 մ), որտեղ կանցակցնենք գիշերակացը՝ լեռների անսահման խաղաղության մեջ։
Վերելքի տևողությունը՝ 5 ժամ
Երթուղու երկարությունը՝ 10-12 կմ
Օր 3: Վերելք Թուբկալ լեռ
Վաղ առավոտյան սկսում ենք մեր վերելքը դեպի Հյուսիսային Աֆրիկայի ամենաբարձր գագաթ՝ Թուբկալ (4165)։ Ճանապարհը անցնելու է հարավային զառիթափ լանջերով: Գագաթից բացվում են շլացուցիչ տեսարաններ դեպի բոլոր կողմերը՝ Մարաքեշի հարթավայրից դեպի հյուսիս գտնվող Բարձր Ատլասի լեռներ, Անտի-Ատլաս և Սահարա։
Թուբկալ լեռ
Գագաթից նույն ճանապարհով կվերադառնանք Թուբկալի բազային ճամբար, որտեղ կունենաք ճաշ: Հետո կվերադարնանք Իմլիլ և այնտեղից կուղևորվենք Մարաքեշ:
Գիշերակացը Մարաքեշում։
Արշավի տևողությունը՝ 9-10 ժամ
Առավելագույն բարձրությունը՝ 4165 մ
Օր 4: Մարաքեշ – Վարզազատի
Առավոտյան կուղևորվենք դեպի Ատլասյան լեռներ՝ անցնելով Թիզի-Ն-Թիշկա հիասքանչ լեռնանցքով։ Ճանապարհին կտեսնենք իրենց եզակիությամբ աչքի ընկնող բերբերական գյուղեր, գետափնյա օազիսներ, ամայի սարալանջեր և բերբերական քասաբներ (արաբերեն՝ ամրոցներ):
Վարզազատի
Ճանապարհին կունենանք հնարավորություն այցելել Մարոկկոյի կինոմայրաքաղաք Վարզազատի (Ouarzazate) կինոստուդիան, որտեղ նկարահանվել են բազմաթիվ հայտնի հոլիվուդյան ֆիլմեր՝ «Մումիա»-ն, «Գլադիատոր»-ը, «Ալեքսանդր»-ը:
Մեքենայով ճանապարհի տևողությունը՝ 7 ժամ:
Գիշերակացը՝ Վարզազատիում։
Օր 5: Դադեսի կիրճ – Թոդրայի կիրճ – Մերզուգա
Հյուրանոցում նախաճաշելուց հետո Դադեսի կիրճով կշարժվենք դեպի Թոդրայի կիրճ: Այստեղ կունենանք հիանալի զբոսանք կանաչ արմավենիների օազիսով: Ճաշից հետո կուղևորվենք դեպի սահմանամերձ Մերզուգա քաղաք, որը հայտի զբոսաշրջային կենտրոն է: Մայրամուտին կսկենք անմոռանալի մի ուղևորություն դեպի բերբերների ճամբար:
Մերզուգա
Մեզ սպասվում է մոտ 2 ժամ տևողությամբ յուրահատուկ զբոսանք ուղտերով դեպի ճամբարի տեղակայման վայր։ Կունենանք Մարոկկոյի ավանդական ընթրիք, իսկ գիշերը կանցկացնենք վրաններում կամ բաց երկնքի տակ՝ վայելելով աստղազարդ երկինքը:
Մեքենայով ճանապարհի տևողությունը՝ 5-6 ժամ:
Օր 6: Զբոսանք ուղտերով – Այաթ Բեն Հադդու
Վաղ առավոտյան կունենանք հիանալի զբոսանք ուղտերով և կդիմավորենք արևածագը: Հետո ուղտերով կվերադառնանք Մերզուգա։ Նախաճաշից հետո կսկսենք մեր ճանապարհորդությունն անապատով և Ատլասի լեռներով:
Այաթ Բեն Հադդու
Կունենանք բազմաթիվ կանգառներ՝ լուսանկարվելու համար: Երեկոյան կհասնենք Այաթ Բեն Հադդու՝ բերբերական մշակույթի խորհրդանիշ դարձած հնագույն ամրոց-քաղաք, որը գրանցված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Մեքենայով ճանապարհը՝ 6 ժամ
Օր 7: Վերադարձ Մարաքեշ
Առավոտյան, նախաճաշից հետո, կունենանք հետաքրիքր զբոսանք Այաթ Բեն Հադդուի նեղ փողոցների, բարձր պարիսպների և գեղեցիկ աշտարակների իսկական լաբիրինթոսով:
Մարաքեշ
Այաթ Բեն Հադդուն հանդիսանում է ավանդական Մարոկկոյի ամենանշանավոր պատմական և ճարտարապետական վայրերից մեկը: Այն չափազանց հայտնի է, որպես ֆիլմերի նկարահանման վայր:
Այաթ Բեն Հադդու քաղաքն ուսումնասիրելուց հետո կվերադառնանք Մարաքեշ:
Օր 8: Էսաուիրա
Առավոտյա կուղևորվեք նավահանգստային Էսաուիրա քաղաք: Այս կոլորիտային քաղաքի կենտրոնը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների կազմում։
Էսաուիրա
Միասին կբացահայտենք հնագույն Մեդինայի անկյունները, որտեղ ամեն քայլափոխի կզգանք արաբական և պորտուգալական մշակույթների ազդեցությունը: Կզբոսնենք Ատլանտյան օվկիանոսի ավազե ափերով: Դե իսկ ամեն քայլափոխի հանդիպող հուշանվերների, համեմունքների տարբեր խանություները մեզ երկար բաց չեն թողնի:
Օր 9: Մարաքեշ
Այս օրն անց ենք կացնելու Մարաքեշում։ Կզբոսնենք արդեն ծանոթ ու հարազատ դարձած Մարաքեշի գունեղ և հյուրընկալ փողոցներով և հնարավորինս կվայելենք այստեղ անցկացրած վերջին պահերը։ Ժամանակ կունենանք շրջել տեղի շուկաներով և խանութներով։
Մարաքեշ
Օր 10: Հրաժեշտ Մարոկկոյին և վերադարձ տուն
Այսքանով մեր ճամփորդությունը կմոտենա իր ավարտին, իսկ մենք կվերադառնանք տուն՝ մեզ հետ տանելով մի մեծ պարկ հիշողություններ այս յուրօրինակ ճամփորդությունից։
Մասնակցության արժեքը՝ 1390 EUR (համարժեք դրամ)
Արժեքը ներառում է՝
Տեղացի ուղեկցորդների և գիդերի ծառայությունը
Տրանսպորտն ըստ ծրագրի
Գիշերակացը Թուբկալի ճամբարում
Սնունդը Թուբկալի ճամբարում
Ձիերով իրերի տեղափոխումը
Գիշերակացը և նախաճաշը Մարաքեշում (4 գիշեր)
Գիշերակացն անապատում
Զբոսանք ուղտերով
Արժեքը չի ներառում՝
Միջազգային ավիատոմսերը (մոտ 500-700$)
Վիզայի արժեքը (ՀՀ քաղաքացիների համար՝ անձը 25$)
Ապահովագրությունը
Ճաշն ու ընթրիքը քաղաքներում
Անձնական ծախսերը
Անձնակազմի թեյավճարները
Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։
Բարդող լեռը Հայկական Պար լեռնահամակարգի հայտնի և վառ արտահայտված հրաբխային լեռներից է: Բարձրությունը 2562 մ է:
Լեռը հատկապես լավ արտահայտված երևում է Երևանից մայրամուտի ժամին։
Կողբասար (Բարդող, Թեքելթի)
Բարդողը հայտնի է նաև Կողբասար կամ Կողբի սար անունով: Նրա ստորոտին է գտնվել Կողբ գյուղը, որն այժմ քաղաք է և կոչվում է Թուզլուջա (թուրք. աղի հանք): Կողբ գյուղը հայտնի է եղել կերակրի աղի պաշարներով:
Օր 1: Երևան- Կարս
Անցնելով հայ-վրացական և վրաց-թուրքական սահմանները կուղևորվենք դեպի Ծովակ Հյուսիսո լիճ, որը գտնվում է ծովի մակարդակից 1959 մ բարձրության վրա և հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի արգելափակման ծագում ունեցող ամենամեծ լիճը:
Վերելք Սիփան և Նեմրութ – Ծովակ Հյուսիսո
Այնուհետև կուղևորվենք Կարս։ Կզբոսնենք Կարսի նեղլիկ փողոցներով։ Կտեսնենք Առաքելոց եկեղեցին, Վարդանի կամուրջը և Կարսի բերդը, կայցելենք նաև Կարսի հնագիտական թանգարան։
Առաքելոց վանքը Կարսի բերդից
Օր 2: Վերելք Բարդող լեռ
Վաղ առավոտյան ուղևորվում ենք Բարդող լեռան ստորոտ և արտաճանապարհային մեքենայով բարձրանում ենք լեռն ի վեր, որտեղից մեզ կմնա բարձրանալ վերջին ժայռոտ հատվածը:
Բարդող լեռ
Հարաբերական բարձրությունն ընդամենը 300 մետր է, սակայն ժայռոտ ռելիեֆի պատճառով վերեքը միջինից բարդ է։ Արշավին մասնակցել կարող են միայն արշավային փորձ ունեցող մարդիկ:
Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է ունենան սաղավարտներ:
Վերադարձի ճանապարհին կիրականացնենք արշավ դեպի Խծկոնքի վանք։ Խծկոնքի վանական համալիրը բաղկացած էր 5 եկեղեցիներից։ Այժմ վթարային վիճակում պահպանվել է միայն վանքի գլխավոր՝ Ս. Սարգիս եկեղեցին։
Խծկոնքի վանք
Արշավն իրականացվում է 4×4 մեքենաներով:
Հանդիպման վայրը՝ Կոմիտասի «Սիթի»
Հանդիպման ժամը՝ 6։00
Մասնակցության արժեքը՝ 190 $
Արժեքի մեջ ներառված է՝
• Ուղեկցորդի ծառայություն
• Տրանսպորտ (4×4 մեքենաներ)
• Գիշերակաց հյուրանոցում
Արժեքի մեջ ներառված չէ՝
• Վիզայի արժեք (ցանկության դեպքում մենք կարող ենք պատրաստել: Արժեքը ՀՀ քաղաքացիների համար՝ 17 000 դրամ)
• Սնունդ
• Ապահովագրություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographicֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնելտեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև մայիսի 7-ն առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
2025 թ․-ի հունիսի 20-22-ը իրականացնելու ենք վերելք Սիս լեռ (3925 մ)
Օր 1: Երևան – Բայազետ
Վաղ առավոտյան ուղևորվում ենք հայ-վրացական սահման: Անցնելով Բավրայի անցակետը ուղևորվում ենք դեպի վրաց-թուրքական սահման (Կարծախի անցակետ): Դեպի Կարս տանող ճանապարհն անցնում է գեղատեսիլ Ծովակ Հյուսիսո լճի կողքով։ Կարսում կունենանք կանգառ։ Կտեսնենք Առաքելոց եկեղեցին ու Կարսի բերդը։
Վաղ առավոտյան Բայազետից շարժվում ենք դեպի Սիս լեռ։ Մեքենայով հնարավորինս մոտենալու ենք սարին։ Վերելքը սկսելու ենք մոտ 2500 մետր բարձրությունից։ Արշավը միջինից բարդ է։
Սիս
Հարաբերական բարձրությունը՝ 1500 մետր
Երեկոյան վերադառնում ենք Բայազետ։ Գիշերակացը հյուրանոցում։
Օր 3։ Բայազետ – Խծկոնքի վանք – Երևան
Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Խծկոնքի վանք։ Խծկոնքի վանական համալիրը բաղկացած էր 5 եկեղեցիներից։ Այժմ վթարային վիճակում պահպանվել է միայն վանքի գլխավոր՝ Ս. Սարգիս եկեղեցին։
Իրականացնելու ենք թեթև արշավ դեպի Խծկոնքի վանք։
Խծկոնքի վանք
Այնուհետև ուղևորվում ենք Երևան։
Հանդիպման վայրը՝ Կոմիտասի «Սիթի»
Հանդիպման ժամը՝ 6։00
Մասնակցության արժեքը` 440 $ (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է`
• Տրանսպորտը
• Հյուրանոցը
• Նախաճաշը
• Ուղեկցորդների ծառայությունները
Արժեքի մեջ ներառված չէ՝
• Վիզայի արժեքը (Թուրքիայի մուտքի վիզան պատրաստում ենք մենք։ ՀՀ քաղաքացիների համար 17 000 դրամ)
• Սնունդը (ճաշ, ընթրիք)
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եքArmenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը –https://bit.ly/4fb14vl
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև՝ հունիսի 5-ը առավոտյան 12:00:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Իրականացնելու ենք արշավ Վրաստանի հյուսիսային շրջաններում՝ Կովկասյան լեռների լանջերով։
Ճանարհորդության երթուղին ընտրված է առողջ, միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձանց համար: Արշավների ժամանակ մեզ հետ վերցնելու ենք միայն փոքր ուսապարկեր՝ այդ օրվա անհրաժեշտ պարագաներով: Գիշերակացը լինելու է հարմարավետ ու մաքուր հյուրատներում/հյուրանոցում:
Եթե հետաքրքրեց ուրեմն ծանոթացեք մանրամասներին:
Օր 1: Երևան – Բիրթվիսի կիրճ – Թբիլիսի
Վաղ առավոտյան շարժվում ենք Երևանից դեպի Թբիլիսի։ Ճանապարհին ունենք արշավ դեպի հեքիաթային Բիրթվիսի կիրճ։ Բիրթվիսը գտնվում է Վրաստանի Տետրի-Ցկարո շրջանում: Այն ամբողջությամբ նեղ ձորերով կտրտված, յուրօրինակ ժայռերով, գեղատեսիլ բնությամբ կիրճ է, որի կենտրոնում Բիրթվիսի բերդն է: Սպասվում է հետաքրքիր արշավ նեղ կիրճերով:
Բիրթվիսի կիրճ
Գիշերակացը հյուրանոցում (Թբիլիսի)։
Օր 2։ Թբիլիսի – Աշտարակների հովիտ – Ստեփանծմինդա
Առավոտյան Թբիլիսիից կուղևորվենք դեպի Մեծ Կովկաս։ Սակայն ճանապարհին ունենալու ենք կանգառ Գուդաուրիում, որտեղից իրականացնելու ենք արշավ դեպի Աշտարակների հովիտ։ Ըստ լեգենդի այս հովտում դարեր առաջ եղել է մոտ 60 պաշտպանական աշտարակ, որոնցից այժմ պահպանվել են մի քանիսը։ Արշավի ընթացքում կտեսնենք բարձունքի վրա գտնվող աշտարակներից մեկը և կծանոթանանք նրանց պատմությանն ու ճարտարապետությանը։
Աշտարակների հովիտ
Երթուղու երկարությունը՝ 11 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 500 մ
Օր 3: Գերգեթի վանք և Կազբեկի դիտակետ
Առավոտյան նախաճաշից հետո կիրականացնենք արշավ դեպի Կազբեկի լանջին գտնվող Գերգեթի վանք և կշարունակենք ճանապարհը դեպի այն կետը (2940 մ), որտեղից Կազբեկ լեռը հայտնվում է ափի մեջ: Այստեղից կտեսնենք Կազբեկն իր ողջ վեհությամբ:
Ստեփանծմինդա
Երթուղու երկարությունը՝ 16 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1100 մ
Գիշերակացը հյուրատանը (Ստեփանծմինդա)
Օր 4։ Չաուխ / Վրացական Դոլոմիտներ
Վաղ առավոտյան ուղևորվում ենք Սնոյի կիրճ։ Սկսում ենք արշավ Վրաստանի ամենագեղատեսիլ լեռներից մեկի՝ Չաուխի լանջերով դեպի Չաուխի լիճ: Այս երթուղին հնարավորինս մոտենում է Չաուխ լեռանը: Սա այն վայրն է, որտեղից երևում է Չաուխ լեռն իր ողջ վեհությամբ:
Չաուխ
Երթուղու երկարությունը՝ 10 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 500 մ
Գիշերակացը հյուրատանը (Ստեփանծմինդա)
Օր 5: Վերադարձ
Վերադառնում ենք Երևան: Ճանապարհին կունենանք կանգառ Թբիլիսիում:
Թբիլիսի
Մասնակցության արժեքը՝ 450$ (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ / ամենագնաց մեքենաներ
Ուղեկցորդների ծառայություն
Գիշերակաց հյուրատանը/հյուրանոցում
Արժեքի մեջ ներառված չէ
Սնունդ (բնակավայրերում կան և՛ խանութներ, և՛ արագ սննդի կետեր մատչելի գներով, այնպես որ սննդի հարցը հեշտ լուծելի է։)
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք` 043 00 51 65 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին
2025 թ.-ի հուլիսի 1-6-ը (6 օր, 5 գիշեր) արկածների և լեռների սիրահարներին առաջարկում ենք «Ծովու բոլոր»նախագծի շրջանակներում բարձրանալ Վանա լիճը եզրավորող ամենաբարձր լեռները՝ Վարագ, Արտոս, Սիփան և Նեմրութ։
Նախագիծը մշակվել և առաջին անգամ իրականացվել է Armenian Geographic-ի կողմից։ Երթուղին ընտրված է արշավային փորձ ունեցող մարդկանց համար։
Սկսնակների համար իրար ետևից 4 լեռ բարձրանալը բավականին բարդ է լինելու։
Ճամփորդության ընթացքում բոլոր գիշերակացները լինելու են հյուրանոցներում։
Օր 1: Երևան – Վան
Անցնելով հայ-վրացական և վրաց-թուրքական սահմանները կուղևորվենք դեպի Վան:
Վան քաղաքն ու Վանա լիճը
Օր 2: Վերելք Վարագ լեռ (3200 մ)
Բացումն անում ենք Վարագ լեռան վերելքով։ Վարագ լեռը վանեցիների համար սուրբ լեռ է եղել։ Հեթանոս հայերն այստեղ ուխտի էին գնում: Վարագի վրա էր գտնվում Աստղիկ աստվածուհու տաճարը: Հետագայում Վարագի լանջին կառուցվեց Վարագավանքը, որը կտեսնենք վերելքից հետո: Վարագը գտնվում է Վասպուրականի բարձրավանդակում՝ Վանա լճից 15 կմ արևելք:
Վարագ լեռ
Երթուղու երկարությունը՝ 14 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1000 մետր
Օր 3: Վերելք Արտոս լեռ (3550 մ)
Վաղ առավոտյան ուղևորվում ենք դեպի պատմական Ոստան գավառ: Մեքենաներով հնարավորինս մոտենումենք Արտոսին և սկսում վերելքը: Արտոս լեռը գտնվում է Հայկական Տավրոս լեռնային համակարգում: Գագաթից բացվում է տեսարան դեպի Գյավաշ բնակավայրը (նախկին Ոստան), Սիփան լեռը, Վանա լիճը և նրա կղզիները՝ Աղթամար և Առտեր:
Արտոս լեռը Աղթամար կղզուց
Երթուղու երկարությունը՝ 13 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1500 մետր
Օր 4։ Վերելք Նեմրութ (2935 մ)
Մեքենայով կբարձրանանք մինչև 2400 մետր, որտեղից կսկսենք վերելքը դեպի գագաթ: Գագաթից բացվում է հիանալի տեսարան՝ մի կողմում Հայկական լեռնաշխարհի ամենամեծ խառնարանն է իր լճերով, մյուս կողմում Վանա լիճը: Այնուհետև կիջնենք խառնարան և կլողանք մեծ լճում՝ Նեբրովթա ծովակում։
Նեմրութի գագաթին
Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 500 մետր
Օր 5։ Վերելք Սիփան (4058 մ)
Վաղ առավոտյան շարժվում ենք դեպի Սիփան։ Ամենագնաց մեքենայով կբաձրանանք մինչև 2500 մետր և կսկսենք վերելքը։ Սա այս նախագծի ամենաբարդ վերելքն է։
Սիփան լեռ
Երթուղու երկարությունը՝ 16 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1700 մետր
Վերելքից հետո ուղևորվում ենք Բայազետ։
Օր 6։ Բայազետ – Կարս – Երևան
Վերջին օրը վաղ առավոտյան ուղևորվում ենք Կարս: Կզբոսնենք Կարսի փողոցներով: Կտեսնենք Առաքելոց եկեղեցին, Կարսի բերդը և Վարդանի կամուրջը:
Երեկոյան կհասնենք Երևան:
Կարս / Վերելք Արարատ
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Սիթի»
Հանդիպման ժամը` 5:00
Մասնակցության արժեքը` 690 $ (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտը
Ուղեկցորդների ծառայությունը
5 գիշերակացը հյուրանոցում
Հյուրանոցի նախաճաշերը (բացառությամբ Սիփանի վերելքի օրվա նախաճաշի, քանի որ շարժվելու ենք շատ շուտ)
Արժեքի մեջ ներառված չէ՝
Սնունդը
Վիզայի արժեքը (Թուրքիայի մուտքի վիզան պատրաստում ենք մենք։ ՀՀ քաղաքացիների համար 17 000 դրամ)
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եքArmenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը – https://bit.ly/48u4Ddv
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև հունիսի 15-ը առավոտյան 12:00:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Իրականացնելու ենք վերելք Դեմավենդ (5610 մ)՝ Ասիայի ամենաբարձր հրաբուխը։ Դեմավենդն ընդգրկված է «7 հրաբուխ» նախագծում, որի շրջանակներում պատրաստվում ենք բարձրանալ աշխարհի բոլոր աշխարհամասերի ամենաբարձր հրաբուխները։
Վերելքի ամսաթվեր՝ Հուլիսի 8-13, 2025 թ․
Վերելք Դեմավենդ
Օր 1։ Թեհրան
Թռիչք դեպի Թեհրան։ Հանդիպում հյուրանոցում և երեկոյան զբոսանք Թեհրանում։
Թեհրան
Օր 2։ Փուլուր – 4200 ճամբար
Հյուրանոցից առավոտյան կուղևորվենք Դեմավենդի ստորոտ, որտեղից ամենագնաց մեքենաներով կբարձրանանք մինչև 3200 և կսկսենք վերելքը դեպի առաջին ճամբար, որը գտնվում է 4200 մետր բարձրության վրա։
Վերելք Դեմավենդ
Բոլոր ծանր իրերը տեղափոխվում են ձիերով։
Օր 3։ Կլիմայավարժեցում
Օրվա երկրորդ կեսին կիրականացնենք վերելք մոտ 400 մետր և նորից կվերադառնանք ճամբար, որպեսզի օրգանիզմն ադապտացվի բարձրությանը։
Վերելք Դեմավենդ
Օր 4։ Վերելք Դեմավենդի գագաթ
Գիշերը սկսում ենք վերելքը դեպի գագաթ։ Բարձրանալու ենք 1400 մետր։
Վերելք Դեմավենդ
Վերելքից հետո վերադառնում ենք ճամբար։
Գիշերակաց ճամբարում։
Օր 5։ Վերադարձ Թեհրան
Առավոտյան հավաքում ենք իրերը և իջնում լեռան ստորոտ, որտեղից էլ ամենագնաց մեքենաները մեզ կհասցնեն Փուլուր։
Հուլիսի 11-15 ը ուղեվորվելու ենք Անահիտ աստվածուհու հետքերով: Ճամփորդության ընթացքում իրականացնելու ենք բացառիկ վերելք Անահտա Աթոռ լեռ, որը գտնվում է Երզնկայում (Էրզինջան): Մինչ օրս Հայաստանից ոչ ոք այն չի բարձրացել: Հեթանոսության շրջանում Անահտական լեռներում են գտնվել պտղաբերության և մայրության աստվածուհի Անահիտի պաշտամունքին նվիրված տարբեր հուշարձաններ. սրանից էլ լեռնաշղթան ստացել է իր անվանումը: Armgeo-ի հեղինակային այս տուրի ժամանակ կայցելենք նաև Դերսիմ, Անի-Կամախ, Դերջան, և նույնիսկ անտիկ քաղաքը, որտեղից գտնվել է Աստվածուհու լեգենդար կիսանդրին:
Օր 1: Դեպի Բարձր Հայք
Ճամփորդության առաջին օրը, շարժվելով Երևանից, մենք նախ կանցնենք հայ-վրացական, ապա վրաց-թուրքական սահմանները, ինչից հետո փոքրիկ կանգառ կունենանք Կարսում՝ ճաշի ու հանգստի համար:
Էրզրում
Մեր ճանապարհը շարունակվում է Սարիղամիշի անտառներով և Բասենի դաշտով՝ հետևելով Մայր Արաքսի հոսանքին: Օրվա երկրորդ կեսին կունենանք պտույտ Էրզրումի հին թաղամասերով, կայցելենք Կարնո բերդ և քաղաքի նախկին Մայր տաճար:
Գիշերակացը՝ Դերջանում:
Օր 2: Չքնաղ Դերսիմ, խորհրդավոր Դերջան
Մեր ճամփորդության երկրորդ օրը մեզ են սպասում իսկապես բացառիկ պատկերներ: Ամենագնաց մեքենաներով կբարձրանանք Ապրանից Սուրբ Դավիթ վանքն իր լեգենդար խաչքարերով, որոնք աշխարհում պահպանված հայկական խաչքարերից ամենաերկարն են և կանգնեցված են 12-րդ դարում:
Դերջան և Սբ. Դավիթ
Շատերդ եք տեսել դրանց կրկնօրինակները Էջմիածնի Մայր տաճարի բակում, սակայն այս ուղևորության ընթացքում բացառիկ հնարավորություն կունենանք տեսնելու վերջապես նաև օրիգինալ խաչքարերը՝ բացահայտելով դրանց փրկության գաղտնիքը: Մեր ճանապարհը շարունակվում է դեպի չքնաղ Դերսիմ, որտեղ Մնձուրի՝ հրաշալիքներով լի ձորը, բերդերը, կամուրջները, ջրվեժներն ու Դերսիմի անթիվ այլ հարստությունները թույլ կտան մեզ և անմոռանալի ժամանակ անցկացնել, և լիցքաթափվել ու պատրաստվել վաղվա կարևոր վերելքին:
Դե իհարկե, ինչ վերելք Անահտա աթոռ առանց Անահիտի աղբյուրներն այցելելու: Հատկանշական է, որ Դերսիմում Անահիտ դիցուհուն նվիրված ու մինչ օրս գործող սրբավայրը շարունակում են ուխտատեղի համարել տեղի ալևի զազաները, քուրմանջի քրդերը և իհարկե՝ հայերը: Նույն օրը կայցելենք նաեւ Դերսիմի մեկ այլ կարևոր ուխտատեղիներից մեկը` Հալվորի Սուրբ Կարապետը:
Գիշերակացը՝ Երզնկայում:
Օր 3: Վերելք Անահտա Աթոռ լեռ (3537 մ)
Առավոտյան ամենագնաց մեքենաներով կուղևորվենք դեպի Անահտական լեռներ։ Հեթանոսության շրջանում այստեղ են գտնվել պտղաբերության և մայրության աստվածուհի Անահիտի պաշտամունքին նվիրված տարբեր հուշարձաններ. սրանից էլ լեռնաշղթան ստացել է իր անվանումը: Բարձրանալու ենք լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը՝ Անահտա Աթոռ (Անահիտի գահ)։
Ամենագնաց մեքենաներով կբարձրանանք մինչև «Յոթ լճեր» կոչվող տեղանքը, որտեղից էլ կսկսենք վերելքը դեպի գագաթ։ Վերելքը բացառիկ է, քանի որ մինչ օրս Հայաստանից ոչ ոք չի բարձրացել այս լեռը։ Եթե բախտ վիճակվի միգուցե ճանապարհին հանդիպենք նաև «քարփանքների»։ Անահտական գավառում «քարփանքներ» էին անվանում քարաբլուրները։ Ըստ տեղաբնիկների՝ քարակույտերն իրենց տակ թաքցնում էին հեթանոսական ավերված մեհյաններ։ Հայաստանում քրիստոնեության ընդունման հետ սկսեցին կործանել հեթանոսական տաճարները, որոնք քանդելուց հետո ծածկում էին քարերով՝ այդպիսով առաջացնելով հսկայական քարակույտեր։
Երթուղու երկարությունը՝ 15 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 600 մ
Գիշերակացը՝ Երզնկայում:
Օր 4: Շարունակելով Անահիտի հետքերով…
Ճամփորդության ընթացքում ուղևորվելու ենք Սատաղ անտիկ քաղաք, որտեղից հայտնաբերվել է Անահիտ Աստվածուհու կիսանդրին։ Այո, իր երկար ու հարցերով լի ճանապարհը այդ աղմկահարույց կիսանդրին սկսել է հենց այս կետից՝ Սատաղից:
Սատաղ
Հատկանշական է, որ Հայոց դիցարանի Մայր Աստվածուհու կիսանդրին միակ գտածոն չէ, որը բնագետներին հաջողվել է պեղել Փոքր Հայքի այս՝ սրբատեղիներով հարուստ տարածքից: Սակայն այդ մասին՝ տեղում: Ինչպես ասում են՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան բազմիցս լսել: Դե, իհարկե, Անահիտ Աստվածուհու հետքերին նվիրված ճամփորդությունը չի կարող չհասնել Անի Կամախ:
Թորթանի Սուրբ Խաչ եկեղեցի
Անտիկ հիմքերով բերդն ու սրբատեղիների պահպանված հետքերն ուսումնասիրելուց հետո կուղևորվենք ոչ պակաս լեգենդար մի ուխտատեղի, սակայն արդեն քրիստոնեական: Թորթանի Սուրբ Խաչ կամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կամ ինչպես հաճախ այն անվանում են՝ 9 սրբերի գերեզմանատեղի: Ըստ ավանդության այստեղ են բերվել ոչ միայն Գրիգոր Լուսավորչի, նրա որդու ու թոռան, այլև Տրդատ Արշակունի արքայի, թագուհի Աշխենի և արքայադուստր Խոսրովանդուխտի մասունքները: Սեպուհ լեռան լանջերին ծվարած այս հինավուրց վանքը, ըստ տարբեր հիշատակությունների, 10-րդ դարում այցելում է նաև Հովհաննես կաթողիկոսը, իսկ ընդհուպ մինչև 1915-ը այն տարածքի ամենախոշոր ու նշանակալից ուխտատեղին էր: Հագեցած այս օրը ավարտում ենք Էրզրումում:
Օր 5: Վերադարձ Երևան
Ցավոք, ժամն է վերադարձի, և արդեն 5-րդ օրը ստիպված ենք բռնել վերադարձի ճամփան: Սակայն մինչ այդ անպայման Կարսի հին թաղամասերով պտույտ կունենանք, կվայելենք 19-րդ դարի կառույցները, օրիորդաց վարժարանը, Կարուց բերդն ու Առաքելոց եկեղեցին, հայ կաթոլիկ եկեղեցին, Վարդանի կամուրջը:
Կարս
Կրկին հաղթահարելով վրաց-թուրքական և վրաց-հայկական սահմանները, երեկոյան կլինենք Երևանում:
Խումբն ուղեկցելու է թուրքագետ, «Սասուն. 100-ամյա դիմադրություն» գրքի հեղինակ
Սոֆիա Հակոբյանը:
Սոֆյա Հակոբյան
Ճամփորդության արժեքը՝ 560 USD (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է՝
Թուրքագետ գիդի ծառայություն
Տրանսպորտ (4×4 մեքենաներ)
Գիշերակացները հյուրանոցում
Նախաճաշերը հյուրանոցում
Արժեքի մեջ ներառված չէ՝
Վիզայի արժեքը (ցանկության դեպքում մենք կարող ենք պատրաստել: Արժեքը ՀՀ քաղաքացիների համար՝ 17 000 դրամ)
Ճաշն ու ընթրիքը (օրական մոտավորապես 15-20$)
Ապահովագրությունը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ճամփորդությունից առաջ խնդրում ենք ստուգել անձնագրի վավերականության ժամկետը։
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարին կամ գրելով մեր ֆեյսբուքյան էջին։
Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև հուլիսի 1-ը:
2024 թվականի փետրվարի 3-11-ը մեր խումբը 2-րդ անգամ իրականացրեց վերելք Կիլիմանջարո (5895 մ)՝ Աֆրիկայի ամենաբարձր կետը: Այս լեռը ներառված է աշխարհի ամենաբարձր «7 հրաբուխ» նախագծում՝ որպես Աֆրիկա աշխարհամասի ամենաբարձր գագաթ։ Խմբի անդամների համար Կիլիմանջարո բարձրանալը ոչ միայն հերթական նվաճումն էր, այլև հաստատակամության և ամրության իսկական խորհրդանիշ, որը ոգեշնչեց բազմաթիվ լեռնագնացների հետևել իրենց երազանքներին:
Վերելք Կիլիմանջարո
Սուահիլի լեզվով «ցրտի աստծու լեռ» կոչվող Աֆրիկայի հսկան բաղկացած է 3 հրաբխային կոներից՝ Կիբո (5895 մ), Մավենզի (5355 մ) և Շիրա (4006 մ): Խմբի անդամներին Աֆրիկա էր բերել նախորդ տարի Կիլիմանջարո բարձրացած մասնակիցների պատմությունները, 5000 մետրից բարձր լինելու գրավչությունը ու նպատակը: Նույնիսկ հնարավորությունը բաց թողնելու վախը, ինչպես նշում է մասնակիցներից Անի Հակոբյանը։ 9-օրյա տևողությամբ վերելքի ընթացքում մեր խումբն անցավ Մարանգու երթուղու խոնավ անտառներով, ճահճային և կիսաանապատային գոտիներով: Իսկ վերջին օրը Կիբո ճամբարից (4720 մ) Կիլիմանջարոյի (Ուհուրու) գագաթ քայլեցինք սառցադաշտային գոտուց, մինչև ձնածածկ գագաթ:
Կիլիմանջարոյի գագաթ տանող երթուղիները
Կիլիմանջարոյի գագաթին հասնելու համար օգտագործվում են մի քանի հիմնական երթուղիներ: Յուրաքանչյուր երթուղի ունի իր երկարությունը, բարդությունը և բնության տեսարանները: Հիմնական երթուղիներն են՝ Մարանգու, Մվեկա, Ումբվե, Մաչամե, Լեմոշո, Շիրա և Ռոնգայ։ Վերելքի համար ընտրել ենք Մարանգու երթուղին, որն ամենահին և հարմարավետ տարբերակն է՝ կահավորված լեռնային խրճիթներով: Դրանք ներառում են մահճակալներ և առաջին անհրաժեշտության բոլոր հարմարությունները:
Սա միակ երթուղին է, որտեղ վրանային ճամբարները արգելված են: Այս երթուղին այլ կերպ անվանում են նաև «Կոկա-կոլա»։ Դրանք ներառում են մահճակալներ և առաջին անհրաժեշտության բոլոր հարմարությունները։ Նման վերելքների համար այս հարմարավետությունը եզակի է իր տեսակով և նկատելիորեն հեշտացրեց մեր վերելքը։ Երթուղու երկարությունը 64 կմ է և մեզանից պահանջվեց 5 օր այն անցնելու համար։
Ճանապարհորդություն հինգ կլիմայական գոտիներով
Կիլիմանջարոյի ամենազարմանալի առանձնահատկություններից մեկը նրա բնական միջավայրի բազմազանությունն է:Գագաթին հասնելու ճանապարհին մեր խումբն անցավ հինգ տարբեր կլիմայական գոտիներով: Առաջին կանգառը Մարանգու անցակետն էր (1830 մ), որտեղից խոնավ և խիտ ջունգլիներով քայլեցինք դեպի Մանդարա ճամբար (2720 մ): Գիշերակացն անցկացրեցինք արշավներին ոչ այնքան հատուկ, հարմարավետ փայտե տնակներում: Վերելքի 2-րդ օրվա մեր նպատակակետը Հորոմբո ճամբար էր (3720 մ): Երթուղին անցնում էր ճահճային գոտով, որի ընթացքում վայելեցինք Մավենզի հրաբխային կոնի գեղեցիկ տեսարանը։ Դե իսկ Հորոմբո ճամբարը մեզ համար ուներ հրաշալի տեսարան դեպի Կիբո գագաթ։
Վերելք Կիլիմանջարո
Մասնակիցներից Աստղիկ Բաբալարյանը նշում է. «Կիլիմանջարոն ինքնին յուրահատուկ սար է, որովհետև դու անցնում ես բոլոր կլիմայական գոտիներով՝ տրոպիկականից մինչև սառցադաշտ: Հենց դա է ամբողջ վերելքը յուրահատուկ ու անմոռանալի դարձնում: Վստահաբար կարող եմ ասել, որ մինչև 4700 մ բացարձակ դժվարություն չեմ զգացել ու անասելի թեթևությամբ եմ բարձրացել»:
Կլիմայավարժեցում
Հորոմբո ճամբարից ակլիմատիզացիոն վերելք իրականացրեցինք դեպի “Zebra Rocks” կոչվող բնական հուշարձան (4010 մ): Կիլիմանջարոյի առաջին վերելքի ժամանակ մենք հասկացանք, թե ինչքան կարևոր է կլիմայավարժեցումը: Առանց կլիմայավարժեցման կարող են ի հայտ գալ լեռնային հիվանդության ախտանիշներ՝ գլխացավ, սրտխառնոց, թուլություն, անքնություն։
Վերելք Կիլիմանջարո
Մոտ 4 ժամ տևած կլիմայավարժեցման ընթացքում Հորոմբո ճամբարից (3720 մ) բարձրացանք “Zebra Rocks” (4010 մ): Մեկ ժամ հանգստից հետո կրկին վերադարձանք Հորոմբո ճամբար: Խմբի անդամները հավաստում են, որ բարձրությունների այս կտրուկ տատանումն օգնեց աստիճանաբար ընտելանալ բարձրությանը: Նպաստեց օրգանիզմի հարմարվողականությանը՝ ավելի անվտանգ դարձնելով հետագա վերելքի բարդ փուլը:
Կիլիմանջարո․ լեռնային մարտահրավեր
Կլիմայավարժեցումից հետո սկսցեցինք մեր հաջորդ կարևորագույն երթուղին՝ Հորոմբո ճամբարից (3720 մ) դեպի Կիբո ճամբար (4720 մ)։ Ինչպես նշում է մասնակիցներից Անի Հակոբյանը․«3700 մ-ից դեպի 4700 մ-ի ճամբար գնալու ճանապարհն իրականությունից կտրված քայլք է։ Ոնց որ երևակայական Մարս մոլորակով քայլես»:
Վերելք Կիլիմանջարո
Արշավի ողջ ընթացքում մեզ ուղեկցում էր մոտ 40 հոգանոց խումբ՝ զբոսավարներ, պորտերներ և խոհարարներ։ Նրանցից ոմանք ավելի արագ էին քայլում, որպեսզի ժամանակին հասցնեին մեզ համար ճաշ պատրաստել։ Այս վերելքն արդեն ենթադրում էր որոշակի դժվարություններ։ Ֆիզիկական և հոգեբանական լարվածությունը շատերի համար անխուսափելի էր։ Այո, Կիլիմանջարոն վախեցնող գեղեցկությամբ լեռ է, և պետք է պատրաստ լինել դիմանալու դեպի գագաթ տանող լեռնային դժվարություններին։ «Երբ հասանք Կիբո ճամբար (4720 մ), գրեթե բոլորիս ինքնազգացողությունը սկսեց վատանալ: Անձամբ ես ուզում էի նվնվալ և լաց լինել, բայց դիմացա: Տիգրանի հարցին, թե՝ «Արաքս, լա՞վ ես», պատասխանեցի ՝ «Այո, ամեն ինչ կարգին է», բայց շարունակեցի լուռ տառապել և տագնապել»․ իր զգացողությունների մասին խոսելիս կիսվեց Արաքս Հովակիմյանը։
Վերելքի օրը
Կեսգիշերին սկսում ենք քայլքը դեպի գագաթ։ Գիշերը երկար էր, ինչպես նկարագրում են մասնակիցները՝ անվերջանալի և ցուրտ։ Բայց լուսաբացին մեզ սպասում էր Գիլմանի կետից բացվող լուսաբացը։ Սա առաջին գագաթն էր 5685 մ բարձրության վրա և հիշարժան պահերց մեկը խմբի համար։ Աստղիկ Բաբալարյանը պատմում է․ «Հասնելով Գիլմանի կետին՝ իմ գագաթ չհասնելու անհանգստությունն անցավ։ Հասկացա, որ կհասնեմ անպայման, պտտվեցի ու այդ պահին կարողացա լիարժեք նայել արևածագին, որն աննկարագրելի սիրուն էր»։ Անի Հակոբյանը հիշում է, որ դեպի գագաթ ճանապարհն իր համար մի փոքր դժվար եղավ։ Ռեֆլեքսները դանդաղել էին։ Ինքն իրենից պահանջում էր արագ քայլել, բայց ապարդյուն` քայլում էր դանդաղ։
Կիլիմանջարոյի գագաթին
Եվս մի քանի ժամ քայլելուց հետո մեր խումբը կանգնած էր Աֆրիկայի ամենաբարձր կետի՝ Կիլիմանջարոյի գագաթին (5895մ): Շատերի երազանքի ճանապարհն արդեն հաղթահարված էր։«Իմ հույզերը հասնում էին անհանգստությունից, վախից, վայրի հոգնածությունից, մինչև էյֆորիայի։ Ես երջանկություն էի զգում և անսահման երախտագիտությամբ էի լցված մեր ուղեկցորդների և Կիլիի հանդեպ, որ մեզ թողեց իր գագաթին հասնել».հենց այսպես է իր զգացողությունները նկարագրում Արաքս Հովակիմյանը, ում մտքերը կիսում են նաև վերելքի մյուս մասնակիցները։
Արաքս Հովակիմյանը մեր ուղևորության մասին նաև հետաքրքիր հոդված է գրել, որտեղ պատմել է իր սեփական փորձի և զգացողությունների մասին։ Այն կարող եք կարդալ անցնելով հետևյալ հղումով։
Վայրէջքը և հավաստագրերի հանձնումը
Գագաթին մոտ 40 րոպե մնալուց հետո սկսեցինք վայէջքը՝ մեզ հետ բերելով սեփական ուժերի նկատմամբ հավատ և որ պետք չէ թերագնահատել բնության և սեփական օրգանիզմի հնարավորությունները: Միջանկյալ ճամբարում մեզ սպասվում էր տոնական ճաշ: Ճաշից հետո պորտերները շնորհավորեցին մեզ բարձրանալու կապակցությամբ և սկսեցին երգել ու պարել: Պետք է նշել, որ այս ուղևորության հաջողությունը նաև մեզ ուղեկցող անձնակազմի և պորտերների շնորհիվ էր, ովքեր ողջ ճանապարհին իրենց ուսերին տանում էին խմբի բեռները: Ճանապարհի գրեթե ողջ ընթացքն անցել է տեղացիների դրական երգերի ուղեկցությամբ և այդ էներգիան, իհարկե, փոխանցվում էր նաև մեզ:
Մարանգու անցակետում տեղի ունեցավ խմբի հավաստագրերի հանձնման հատուկ արարողությունը: Խմբի յուրաքանչյուր մասնակցին ուղեկցող անձնակազմը երգելով ու պարելով փոխանցեց հավաստագրերը և շնորհավորեց Կիլիմանջարոյի գագաթ հասնելու կապակցությամբ:
Կիլիմանջարոյի գերմարդիկ՝ պորտերները
Գաղտնիք չէ, որ մեծ վերելքների ժամանանակ լեռնագնացների հիմնական բեռը մեծամասամբ իրենց վրա են կրում կենդանիները (ձիեր, ջորիներ): Թեև Կիլիմանջարոն հայտնի լեռնային ուղղություն է, սակայն երկրի սոցիալական ծանր պայմանները ստիպում են մարկանց կատարել այդ աշխատանքը: Տեղացի պորտերները ողջ ճանապարհն անցել են մեզ հետ՝ իրենց ուսերին կրելով մինչև 40 կգ բեռ: Մեզանից յուրաքանչուրն ուներ իր անձնական պորտերը: Վերելքի ընթացքում հասկացանք, որ նրանք միայն բեռնակիրներ չեն:
վերելք Կիլիմանջարո
Ողջ ճանապարհի ընթացքում նրանք հոգում էին մեր անվտանգության և հարմարավետության մասին: Արշավի ողջ ընթացքն ուղեկցվում էր մեր պորտերների ուրախ երգերով: Սառը և տագնապ առաջացնող գիշերարային վերելքի ժամանակ պորտերների ոգեշնչող երգերը իրական փրկություն էին մեզ համար: Խոսելով Կիլիմանջարոյի մասին Հրաչուհի Այվազյանը վստահեցնում է.«Պրոտերների և ուղեկցորդների աջակցության շնորհիվ է, որ մարդկանց մեծ մասը հասնում է գագաթ: Երբ ճանապարհին մասնակիցներից որևէ մեկը չի կարողանում բարձրանալ, նրանք ամեն բան անում են օգնելու և ոգեշնչելու համար:Անհրաժեշտությա դեպքում իրենց վերնահագուստն ու ձեռնոցներն են տալիս մասնակիցներին։ Ուղեկցորդներից մեկը նույնիսկ իր կոշիկները տվեց մասնակիցներից մեկին, ով որոշել էր դադարեցնել ճանապարհը՝ անհարմար կոշիկների պատճառով»:
Վերելք Կիլիմանջարո
Կարևոր է նշել, որ պորտերների աշխատանքային իրավունքները կարգավորում է Կիլիմանջարոյի բեռնակիրների աջակցության ասոցացինան:Խմբի յուրաքանչյուր անդամ պարտավոր էր թողնել 250-300 դոլլար թեյավճար: Ճանապարհորդության վերջում հասկացանք, որ իրենց աշխատանքն ավելին արժե, քան սահմանված գինը:
“Kilimanjaro, hakuna matata”. Կիլիմանջարոյի երգը
Them Mushrooms խմբի “Jambo Bwana” երգը դարձավ Կիլիմանջարոյի մեր վերելքի երաժշտական խորհրդանիշը: Այս ուրախ ու էներգիայով լի երգը, որը սուահիլի լեզվով նշանակում է «Բարև, պարոն»: Երգը տեղացի ուղեկցորդների և պորտերների կողմից հնչում էր ողջ վերելքի ընթացքում: “Jambo bwana” երգը մեզ հետ բերել ենք որպես «հուշանվեր»: Երգի մեղեդիները միանգամից տեղափոխում են Կիլիմանջարո, հիշեցնելով այս ֆանտաստիկ ուղևության ամենավառ պահերը:
Կիլիմանջարոյի մեր արկածային ճանապարհորդությունն ավարտեցինք անմոռանալի ուղևորությամբ դեպի Տարանգիրե ազգային պարկ: Սաֆարին տվեց եզակի հնարավորություն՝ մոտիկից տեսնելու Տանզանիայի կենդանական աշխարհը: Բացառիկ հնարավորություն ունեցանք այցելել աֆրիկյան Մասսայի ցեղի ներկայացուցիչներին։
Այցը լիովին այլ աշխարհ էր՝ արտասովոր և հարուստ մշակույթով և երաժշտությամբ։ Չնայած ժամանակակից քաղաքակրթության զարգացմանը՝ նրանք գրեթե ամբողջությամբ պահպանել են իրենց ավանդական կենսակերպը: Այս յուրահատուկ այցելությունը մեզ հնարավորություն տվեց ծանոթանալ նրանց ավանդույթների ու առօրյայի հետ՝ զգալով Մասսայի ցեղի արտասովոր կապը բնության հետ։
Կիլիմանջարոն 2-րդ անգամ էլ մեզ թույլ տվեց հասնել իր գագաթին: Այս ֆանտաստիկ ճամփորդությունը կարևոր փորձառություն էր մեր ակումբի և իր մասնակիցների համար: Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ բարձունքներ հաղթահարելը միայն ուժի մասին չէ. այն հաստատակամության, միասնության և ոգեշնչման ճանապարհ է։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
2025 թ․-ին իրականացնելու ենք վերելք Կազբեկ լեռ / 5047 մ /։
Կազբեկ հանգած հրաբուխը Կովկասյան լեռների բարձր ու գեղեցիկ լեռներից է: Գտնվում է Վրաստանի և Ռուսաստանի սահմանին:
Ալպինիստական բարդությունը՝ 2A
Արշավի տևողությունը՝ 5 օր, 4 գիշեր
Վերելքի ամսաթիվը՝ 26-30․07․2025
Վերելքն իրականացվում է Վրաստանի կողմից: Փորձել ենք վերելքը դարձնել մաքսիմալ հարմարավետ: Վրանային գիշերակաց չի սպասվում: Ծանր իրերը տեղափոխվելու են ձիերով:
Վերելքի մասնակիցները պարտադիր պետք է ունենան լեռնագնացության փորձ։
Ծանոթացեք ծրագրին ըստ օրերի:
Օր 1: Երևան – Ստեփանծմինդա
Առաջին օրը վաղ առավոտյան Երևանից կուղևորվենք Ստեփանծմինդա գյուղ: ճանապարհին կլինի կանգառ Թբիլիսիում: Երեկոյան կհասնենք Ստեփանծմինդա և կտեղավորվենք հյուրատանը:
Ստեփանծմինդա
Օր 2: Ստեփանծմինդա – Ծմինդա Սամեբա – Մետեոկայան
Առավոտյան մեքենաները մեզ կտանեն մինչև Ծմինդա Սամեբա վանք, որը գտնվում է 2200 մ բարձրության վրա: Այստեղից կսկսենք վերելքը դեպի մետեոկայան, որը գտնվում է 3700 մետր բարձրության վրա: Վերելքն իրականացնելու ենք թեթև ուսապարկերով, որոնց մեջ լինելու է միայն ճանապարհին անհրաժեշտ իրերը: Մնացած իրերը (սնունդ, քնապարկ, կատվիկներ, սառցահատ, շորեր և այլն) փոխադրվելու են ձիերով:
Վերելք Կազբեկ
Գիշերակացը մետեոկայանում:
Օր 3: Կլիմայավարժեցում
Այս օրը կունենանք կլիմայավարժեցնող վերելք և կվերադառնանք կացարան: Հանգստանում ենք, պատրաստվում վերելքի:
Օր 4: Վերելք կազբեկ լեռ 5047 մ
Գիշերը ժամը 2-ին սկսում ենք վերելքը: Կացարանից մինչև գագաթ վերելքը տևում է մոտ 11 ժամ: Կացարան վերադառնալուց հետո իջնելու ենք մինչև Ծմինդա Սամեբա վանական համալիր:
Լիլիթ Տոնոյան
Ծանր իրերը իջեցնում ենք ձիերով: Մեզ հետ ունենում ենք միայն փոքր ուսապարկ: Վանքի մոտից մեքենաներով կիջնենք մինչև Ստեփանծմինդա գյուղ։
Կազբեկ լեռ
Օր 5: Վերադարձ
Առավոտյան ուղևորվում ենք Երևան։
Վատ եղանակի դեպքում հնարավոր է պահանջվի հավելյալ գիշերակաց լեռան վրա:
Կազբեկ
Ճամփորդության արժեքը՝ 850 $ (համարժեք դրամ)
Մասնակիցների նվազագույն քանակը՝ 4
Արժեքի մեջ ներառված է՝
Ուղեկցորդների ծառայություն
Տրանսպորտ
Ձիերի վարձակալություն
Հյուրատուն (2 գիշեր)
Մետեոկայանի վճար (կացարան 2 գիշեր)
Արժեքի մեջ ներառված չէ սնունդը վերելքի ընթացքում։ Յուրաքանչյուր մասնակից ինքը պետք է պատրաստի իր սնունդը: Մետեոկայանում կա խոհանոց, որից կարող ենք օգտվել և պատրաստել մեզ հետ բերված սնունդը:
Տեխնիկական վերելքներների գույք և հանդերձանք
Կազբեկ ուղևորվելուց առաջ իրականացնելու ենք վերելք Արագածի Հյուսիսային գագաթ։ Կազբեկ կարող են ուղևորվել միայն նրանք, ովքեր առանց որևէ խնդիր մեկ օրում կբարձրանան Հյուսիսային գագաթ։
Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։
Սասնո Բոլոր
/in Առանց խորագրի /by armeniangeographicԵրթուղու մեջ ընդգրկված են ոչ միայն Սասունի նշանավոր սրբատեղիներն ու տեսարժան վայրերը, այլև ոչ հայտնի ու շատ քիչ այցելվող հայկական հուշարձանները, որոնց զգալի մասն այս պահին ոչնչացման եզրին է։ Նյութական-մշակութային շերտն ուսումնասիրելուց բացի բացառիկ հնարավորություն ենք ունենալու շփվել տեղի հայ համայնքների հետ, ուսումնասիրել տեղի արհեստները, խոհանոցը, հավատալիքները։
Օր 1։ Երևան – Բավրա – Կարծախ
Վաղ առավոտյան՝ անցնելով հայ-վրացական և վրաց-թուրքական ասահմանները, կուղևորվենք Կարս, որտեղ կունենանք կանգառ ճաշի համար։
Այնուհետև Սարիղամիշով կուղևորվենք դեպի Բասենի դաշտ՝ հետևելով Արաքս գետի հոսանքին։
Սասնո բոլոր
Այստեղից ճանապարհը շարունակում ենք դեպի Մշո չքնաղ Բուլանուխ՝ վայելելով գարնանային Կոփի դաշտը և Բլեջան լեռան համայնապատկերը։
Օրվա ավարտին կունենանք հանդիպում Մուշի հայ համայնքի հետ։
Գիշերակացը Մուշում։
Օր 2։ Դեպի Սասնո Շատախ և Խոյթ
«Սասնո բոլոր» ճամփորդությունը սկսում ենք Սասունի սրտից՝ Ծովասարից ու Շատախից, որոնց տարածքի զգալի մասը շատ հեղինակներ կոչել են նաև Բուն Սասուն: Սասունի երբեմնի ամենամեծ գյուղ՝ ընկուզաշատ Գելեգուզան հասնելու համար Մշո դաշտից շարժվում ենք հարավ՝ Սիմ լեռան թունելով հաղթահարելով Արևելյան Տավրոսի լեռներն ու հայտնվելով Սասուն աշխարհում:
Սեմալն ու Շենիկը, որոնք ժամանակին Սասունին տիրել ցանկացողների կողմից առաջին հարվածն ընդունողներն էին, առաջինն են դիմավորում մեզ: Վայելելով Անդոկի ամենաֆանտաստիկ՝ հյուսիսային կողմից բացվող ազդեցիկ համայնապատկերը շարժվում ենք Գելիեգուզան՝ դեպի Թուխմանուկի մատուռ, Աղբյուր Սերոբի և Հրայր Դժոխքի գերեզմանատեղի:
Անդոկ լեռ
Այնուհետև, ընկղմելով Սասնո Շատախի խորքերը և անցնելով Աղբի, Շուշնամերկ, Գերմավ և Տափըկ գյուղերի կողքով, լեռնային ճանապարհով տեղափոխվում ենք դեպի Խութ-Բռնաշեն։
Պատմական Սասունի հյուսիս-արևելյան այս հրաշագեղ կտորը իր զմրուխտե մարգագետիններով և ծաղկած սարերով մեր առաջ է բացում լրիվ այլ՝ ավելի մեղմիկ Սասուն: Մեր նպատակակետն է Կծանք գյուղը, որտեղից թեթև քայլարշավ կիրականացնենք դեպի Սուրբ Աղբերիկ՝ Սասունի առաջին եպիսկոպոսանիստ վանքը և նախաքրիստոնեական ժամանակներից այստեղ սրբացված ջրի աղբյուրը:
Սասնո բոլոր
Այնուհետև կուղևորվենք Տափ գյուղ, որտեղ կայցելենք կավագործության միակ ու վերջին արհեստանոցը Սասունում, կունենանք կավե թոնիրների պատրաստման մաստեր կլաս։ Այս օրը Բռնաշենի գյուղերից մեկում մեզ են սպասելու նաև տեղի հայ մեղվապահները:
Գիշերակաց Դատվանում` Վանա լճի ափին։
Օր 3։ Կամուրջների երկիր Սասուն
Առավոտյան կուղևորվենք դեպի Սասունի հարավ` արևաշատ Հազզոյի շրջան, պտույտ կատարելով Մոտկանի վսեմ լեռների շուրջ:
Հետևելով պատմական Մետաքսի ճանապարհին կհայտնվենք զարմանահրաշ Նորշենում, որտեղ մասամբ պահպանվել է Սասունի ամենատպավորիչ կամուրջներից մեկը՝ հիմքերում իջևանատուն-սենյակներով։
Կտեսնենք նաև Կուսգետի ջրամբարը, կհասնենք Սասունի հարավային դարպասին` Բաթմանա կամրջին։
Բաթմանի կամուրջ
Շարժվում ենք Սասունի արևմուտք` Խիյանի և Խուլբի շրջան: Այստեղ է Գդորնի քարե կամուրջը և մի ամբողջ քարանձավային քաղաք՝ գեղատեսիլ Խուլբաջուր գետի վրա։
Օրն ավարտելու ենք բացառիկ այցով. ընդամենը երկու տարի առաջ պեղված և վաղ քրիստոնեական շրջանի պատկանող մի ամբողջ համալիրով, որը հասցրել են տեսնել հատուկենտ մասնագետներ միայն, և իհարկե` մենք։
Գիշերակացը՝ Խուլբում։
Օր 4։ Սյան Սյունը
Մեր բացառիկ ուղևորության, թերևս, ամենաբացառիկ օրվան մոտեցանք:
Մեկնում ենք դեպի Սասունի պատմության սկզբնակետը՝ Սյան սյուն կամ Դավթի բերդ։ Խորհրդավոր, գաղտնիքներով լի ու եզակի այս վայրում թաքնված է ոչ միայն մեր էպոսի կորիզը… այլև… այ այդ մասին տեղում:
Այստեղից բացվող Ծովասարի համայնապատկերով էլ կշարժվենք դեպի Սասունի մեկ այլ խորհրդավոր սրբատեղի՝ ժայռափոր Ժռենց վանք։
Շարունակում ենք երթուղին, էլ ավելի մխրճվելով կենտրոնական Սասունի խորքերը, դեպի Բսանաց գավառ, որտեղ մեզ է սպասում Սուրբ Պետրոս Մատնեվանք կամ Գոմոց վանքը, որին հասնելու համար թեթև քայլարշավ կունենանք։
Սասունի վերջին հոգևոր կենտրոն, փառահեղ ու լեգենդար Գոմոց վանքի բարձունքից էլ կվայելենք Մարաթուկ լեռան, Բադըրմուտ, Մըջգեղ, Գոմք, Քիլիս, Կորընկես, Ջրթնիկ, Թաթուկ, Փշուտ գյուղերի տպավորիչ համայնապատկերը:
Գոմոց վանք
Մեր գերհագեցած անմոռանալի օրն ավարտելու ենք Խաբլջոզում Սասնա ջրի ափին՝ տեղական կարմրախայտի ընթրիքով (հյուրասիրություն Արմջեոյի կողմից):
Օր 5։ Երկաթ ծնող ու ծռող Տալվորիկ
Մեր ճամփորդության 5-րդ օրը, թերևս, ամենաթեժն է լինելու՝ ճոխ տեսարանների և անմոռանալի զգացողությունների առումով։
Ասում էին՝ Գելիեգուզանը Սասունի սիրտն էր, իսկ Տալվորիկը՝ երկաթե դարպասը:
Վաղ առավոտյան նախ կշտապենք Փասուրում գտնվող հայ երկաթագործների արհեստանոց՝ Տալվորիկյան երկաթագործության ավանդույթները պահած վերջին սերնդի հետ անձամբ ծանոթանալու:
Սասնո բոլոր
Այնուհետև կտեսնենք գարնանային Տալվորիկի լեռները, դրանց լանջերից ամեն անկյունից թափվող սառնորակ ջրերը, Բերդի քարի բարձունքից բացվող տեսարանները, քաջերի օրրան Տալվորիկի միակ մուտք ու ելք համարված Սատանի կամուրջը և դրա շուրջ նախաքրիստոնեական պաշտամունքային ավազանները։
Այս ամբողջ ընթացքում կանցնենք նաև Հոփեր, Մամըկա, Կթորնի, Դուալենք, Արտխո, Փուրխ, Խլհովիտ գյուղերի տարածքներով։
Եվ վերջապես՝ Մուշ վերադարձից առաջ, մեզ է սպասում Խուլբի շրջանի գոհարի՝ Դարկոշ լեռան լանջին թառած Ընձքարը, իր՝ մինչ օրս գործող սրբատեղի Սուրբ Գևորգ վանքով և շուրջը տարածվող հայաբնակ թաղամասերով:
Գիշերակացը՝ Մուշում։
Օր 6։ Վերադարձ Երևան
Ցավոք, ժամն է վերադարձի: Հյուրանոցում նախաճաշելուց հետո հետդարձի ճանապարհն ենք բռնում՝ այս անգամ Խնուսով անցնելով դեպի Կարս, Ջավախք և կեսգիշերին մոտ հասնելով Երևան:
Կարս
Խումբն ուղեկցելու է թուրքագետ, «Սասուն. 100-ամյա դիմադրություն» գրքի հեղինակ Սոֆիա Հակոբյանը:
Սոֆյա Հակոբյան/ Սասնո բոլոր
Ճամփորդության արժեքը՝
Արժեքի մեջ ներառված է՝
Արժեքի մեջ ներառված չէ՝
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարին կամ գրելով մեր ֆեյսբուքյան էջին։
Առաջիկա ճամփորդություններ
Ճամփորդություն դեպի Շրի Լանկա
Վերելք Արարատ լեռ 2025
Մարոկկո / Վերելք Թուբկալ լեռ և Սահարա
Վերելք Բարդող լեռ / Կողբասար
Վերելք Սիս լեռ
Չաուխ․ վրացական Դոլոմիտներ
Վանա լճի 4 գագաթները
Վերելք Դեմավենդ 2025
Անահտա Աթոռ լեռ. աստվածուհու հետքերով
Մարոկկո / Վերելք Թուբկալ լեռ և Սահարա
/in Արտագնա տուրեր /by armeniangeographicԱյս 10-օրյա ճամփորդության ընթացքում կվայելենք Մարոկկոյի գույները, համերը, անհավանական տեսարանները, կծանոթանանք նոր մշակույթի և այս ամենը կհամադրենք լեռնային վերելքի հետ՝ բարձրանալով Ատլասյան լեռների ամենաբարձր կետը՝ Թուբկալ լեռը։
Այս արկածային օրերին կհետևի գիշեր Սահարայի անապատում, որտեղ մեզ սպասվում է եզակի փորձառություն՝ զբոսանք ուղտերով և գիշեր աստղազարդ երկնքի տակ։
Ճամփորդության ծրագիրն ըստ օրերի՝
Օր 1։ Ժամանում Մարաքեշ
Ժամանում Մարաքեշի Մենարա օդանավակայան և տեղափոխում հյուրանոց: Մարաքեշը հաճախ անվանում են «Կարմիր քաղաք» ճարտարապետական շինությունների յուրահատուկ գույների համար։
Մարաքեշ
Միասին կշրջենք քաղաքի նեղ փողոցներով, որտեղ երաժշտությունը, բույրերը և ճարտարապետությունը տեղափոխում են միջնադարյան յուրօրինակ մթնոլորտ։
Օր 2։ Թուբկալի բազային ճամբար
Առավոտյան կուղևորվենք դեպի հարավ՝ Իմլիլ գյուղ, որտեղից կսկսենք վերելքը դեպի Թուբկալ լեռան բազային ճամբար: Սիդի Շամհարուշի սրբավայրը կդառնա մեր ճանապարհի ոգեշնչող կանգառներից մեկը։ Այն գրավում է ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ ուխտավորներին (սակայն միայն մահմեդականներին է թույլատրվում մուտք գործել սրբավայր):
Թուբկալի բազային ճամբար
Այստեղից կշարունակենք վերելքը դեպի Թուբկալի բազային ճամբար (3206 մ), որտեղ կանցակցնենք գիշերակացը՝ լեռների անսահման խաղաղության մեջ։
Օր 3: Վերելք Թուբկալ լեռ
Վաղ առավոտյան սկսում ենք մեր վերելքը դեպի Հյուսիսային Աֆրիկայի ամենաբարձր գագաթ՝ Թուբկալ (4165)։ Ճանապարհը անցնելու է հարավային զառիթափ լանջերով: Գագաթից բացվում են շլացուցիչ տեսարաններ դեպի բոլոր կողմերը՝ Մարաքեշի հարթավայրից դեպի հյուսիս գտնվող Բարձր Ատլասի լեռներ, Անտի-Ատլաս և Սահարա։
Թուբկալ լեռ
Գագաթից նույն ճանապարհով կվերադառնանք Թուբկալի բազային ճամբար, որտեղ կունենաք ճաշ: Հետո կվերադարնանք Իմլիլ և այնտեղից կուղևորվենք Մարաքեշ:
Գիշերակացը Մարաքեշում։
Օր 4: Մարաքեշ – Վարզազատի
Առավոտյան կուղևորվենք դեպի Ատլասյան լեռներ՝ անցնելով Թիզի-Ն-Թիշկա հիասքանչ լեռնանցքով։ Ճանապարհին կտեսնենք իրենց եզակիությամբ աչքի ընկնող բերբերական գյուղեր, գետափնյա օազիսներ, ամայի սարալանջեր և բերբերական քասաբներ (արաբերեն՝ ամրոցներ):
Վարզազատի
Ճանապարհին կունենանք հնարավորություն այցելել Մարոկկոյի կինոմայրաքաղաք Վարզազատի (Ouarzazate) կինոստուդիան, որտեղ նկարահանվել են բազմաթիվ հայտնի հոլիվուդյան ֆիլմեր՝ «Մումիա»-ն, «Գլադիատոր»-ը, «Ալեքսանդր»-ը:
Մեքենայով ճանապարհի տևողությունը՝ 7 ժամ:
Գիշերակացը՝ Վարզազատիում։
Օր 5: Դադեսի կիրճ – Թոդրայի կիրճ – Մերզուգա
Հյուրանոցում նախաճաշելուց հետո Դադեսի կիրճով կշարժվենք դեպի Թոդրայի կիրճ: Այստեղ կունենանք հիանալի զբոսանք կանաչ արմավենիների օազիսով: Ճաշից հետո կուղևորվենք դեպի սահմանամերձ Մերզուգա քաղաք, որը հայտի զբոսաշրջային կենտրոն է: Մայրամուտին կսկենք անմոռանալի մի ուղևորություն դեպի բերբերների ճամբար:
Մերզուգա
Մեզ սպասվում է մոտ 2 ժամ տևողությամբ յուրահատուկ զբոսանք ուղտերով դեպի ճամբարի տեղակայման վայր։ Կունենանք Մարոկկոյի ավանդական ընթրիք, իսկ գիշերը կանցկացնենք վրաններում կամ բաց երկնքի տակ՝ վայելելով աստղազարդ երկինքը:
Մեքենայով ճանապարհի տևողությունը՝ 5-6 ժամ:
Օր 6: Զբոսանք ուղտերով – Այաթ Բեն Հադդու
Վաղ առավոտյան կունենանք հիանալի զբոսանք ուղտերով և կդիմավորենք արևածագը: Հետո ուղտերով կվերադառնանք Մերզուգա։ Նախաճաշից հետո կսկսենք մեր ճանապարհորդությունն անապատով և Ատլասի լեռներով:
Այաթ Բեն Հադդու
Կունենանք բազմաթիվ կանգառներ՝ լուսանկարվելու համար: Երեկոյան կհասնենք Այաթ Բեն Հադդու՝ բերբերական մշակույթի խորհրդանիշ դարձած հնագույն ամրոց-քաղաք, որը գրանցված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Մեքենայով ճանապարհը՝ 6 ժամ
Օր 7: Վերադարձ Մարաքեշ
Առավոտյան, նախաճաշից հետո, կունենանք հետաքրիքր զբոսանք Այաթ Բեն Հադդուի նեղ փողոցների, բարձր պարիսպների և գեղեցիկ աշտարակների իսկական լաբիրինթոսով:
Մարաքեշ
Այաթ Բեն Հադդուն հանդիսանում է ավանդական Մարոկկոյի ամենանշանավոր պատմական և ճարտարապետական վայրերից մեկը: Այն չափազանց հայտնի է, որպես ֆիլմերի նկարահանման վայր:
Այաթ Բեն Հադդու քաղաքն ուսումնասիրելուց հետո կվերադառնանք Մարաքեշ:
Օր 8: Էսաուիրա
Առավոտյա կուղևորվեք նավահանգստային Էսաուիրա քաղաք: Այս կոլորիտային քաղաքի կենտրոնը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների կազմում։
Էսաուիրա
Միասին կբացահայտենք հնագույն Մեդինայի անկյունները, որտեղ ամեն քայլափոխի կզգանք արաբական և պորտուգալական մշակույթների ազդեցությունը: Կզբոսնենք Ատլանտյան օվկիանոսի ավազե ափերով: Դե իսկ ամեն քայլափոխի հանդիպող հուշանվերների, համեմունքների տարբեր խանություները մեզ երկար բաց չեն թողնի:
Օր 9: Մարաքեշ
Այս օրն անց ենք կացնելու Մարաքեշում։ Կզբոսնենք արդեն ծանոթ ու հարազատ դարձած Մարաքեշի գունեղ և հյուրընկալ փողոցներով և հնարավորինս կվայելենք այստեղ անցկացրած վերջին պահերը։ Ժամանակ կունենանք շրջել տեղի շուկաներով և խանութներով։
Մարաքեշ
Օր 10: Հրաժեշտ Մարոկկոյին և վերադարձ տուն
Այսքանով մեր ճամփորդությունը կմոտենա իր ավարտին, իսկ մենք կվերադառնանք տուն՝ մեզ հետ տանելով մի մեծ պարկ հիշողություններ այս յուրօրինակ ճամփորդությունից։
Մասնակցության արժեքը՝ 1390 EUR (համարժեք դրամ)
Արժեքը ներառում է՝
Արժեքը չի ներառում՝
Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։
Առաջիկա արշավներ
Ճամփորդություն դեպի Շրի Լանկա
Վերելք Արարատ լեռ 2025
Մարոկկո / Վերելք Թուբկալ լեռ և Սահարա
Վերելք Բարդող լեռ / Կողբասար
Վերելք Սիս լեռ
Չաուխ․ վրացական Դոլոմիտներ
Վանա լճի 4 գագաթները
Վերելք Դեմավենդ 2025
Անահտա Աթոռ լեռ. աստվածուհու հետքերով
Վերելք Բարդող լեռ / Կողբասար
/in Արտագնա տուրեր /by armeniangeographicԲարդող լեռը Հայկական Պար լեռնահամակարգի հայտնի և վառ արտահայտված հրաբխային լեռներից է: Բարձրությունը 2562 մ է:
Լեռը հատկապես լավ արտահայտված երևում է Երևանից մայրամուտի ժամին։
Կողբասար (Բարդող, Թեքելթի)
Բարդողը հայտնի է նաև Կողբասար կամ Կողբի սար անունով: Նրա ստորոտին է գտնվել Կողբ գյուղը, որն այժմ քաղաք է և կոչվում է Թուզլուջա (թուրք. աղի հանք): Կողբ գյուղը հայտնի է եղել կերակրի աղի պաշարներով:
Օր 1: Երևան- Կարս
Անցնելով հայ-վրացական և վրաց-թուրքական սահմանները կուղևորվենք դեպի Ծովակ Հյուսիսո լիճ, որը գտնվում է ծովի մակարդակից 1959 մ բարձրության վրա և հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի արգելափակման ծագում ունեցող ամենամեծ լիճը:
Վերելք Սիփան և Նեմրութ – Ծովակ Հյուսիսո
Այնուհետև կուղևորվենք Կարս։ Կզբոսնենք Կարսի նեղլիկ փողոցներով։ Կտեսնենք Առաքելոց եկեղեցին, Վարդանի կամուրջը և Կարսի բերդը, կայցելենք նաև Կարսի հնագիտական թանգարան։
Առաքելոց վանքը Կարսի բերդից
Օր 2: Վերելք Բարդող լեռ
Վաղ առավոտյան ուղևորվում ենք Բարդող լեռան ստորոտ և արտաճանապարհային մեքենայով բարձրանում ենք լեռն ի վեր, որտեղից մեզ կմնա բարձրանալ վերջին ժայռոտ հատվածը:
Բարդող լեռ
Հարաբերական բարձրությունն ընդամենը 300 մետր է, սակայն ժայռոտ ռելիեֆի պատճառով վերեքը միջինից բարդ է։ Արշավին մասնակցել կարող են միայն արշավային փորձ ունեցող մարդիկ:
Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է ունենան սաղավարտներ:
Վերադարձի ճանապարհին կիրականացնենք արշավ դեպի Խծկոնքի վանք։ Խծկոնքի վանական համալիրը բաղկացած էր 5 եկեղեցիներից։ Այժմ վթարային վիճակում պահպանվել է միայն վանքի գլխավոր՝ Ս. Սարգիս եկեղեցին։
Խծկոնքի վանք
Արշավն իրականացվում է 4×4 մեքենաներով:
Հանդիպման վայրը՝ Կոմիտասի «Սիթի»
Հանդիպման ժամը՝ 6։00
Մասնակցության արժեքը՝ 190 $
Արժեքի մեջ ներառված է՝
• Ուղեկցորդի ծառայություն
• Տրանսպորտ (4×4 մեքենաներ)
• Գիշերակաց հյուրանոցում
Արժեքի մեջ ներառված չէ՝
• Վիզայի արժեք (ցանկության դեպքում մենք կարող ենք պատրաստել: Արժեքը ՀՀ քաղաքացիների համար՝ 17 000 դրամ)
• Սնունդ
• Ապահովագրություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև մայիսի 7-ն առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Արաջիկա արշավներ
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Արշավ դեպի Թռչկան ջրվեժ
Երեք գագաթ Փամբակի լեռներում
Վերելք Խույր լեռ
Վերելք Խուստուփ լեռ
Վերելք Խուստուփ / Վերին Վաչագանից
Մեղրի / Լիճքի ջրվեժներ
Վերելք Գոմբակ լեռ
Վերելք Արամազդ լեռ
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
Վերելք Սիս լեռ
/in Արտագնա տուրեր /by armeniangeographicՕր 1: Երևան – Բայազետ
Վաղ առավոտյան ուղևորվում ենք հայ-վրացական սահման: Անցնելով Բավրայի անցակետը ուղևորվում ենք դեպի վրաց-թուրքական սահման (Կարծախի անցակետ): Դեպի Կարս տանող ճանապարհն անցնում է գեղատեսիլ Ծովակ Հյուսիսո լճի կողքով։ Կարսում կունենանք կանգառ։ Կտեսնենք Առաքելոց եկեղեցին ու Կարսի բերդը։
Կարս / Վերելք Արարատ
Երեկոյան կհասնենք Բայազետ։ Գիշերակացը հյուրանոցում:
Օր 2։ Վերելք Սիս լեռ (3925 մ)
Վաղ առավոտյան Բայազետից շարժվում ենք դեպի Սիս լեռ։ Մեքենայով հնարավորինս մոտենալու ենք սարին։ Վերելքը սկսելու ենք մոտ 2500 մետր բարձրությունից։ Արշավը միջինից բարդ է։
Սիս
Հարաբերական բարձրությունը՝ 1500 մետր
Երեկոյան վերադառնում ենք Բայազետ։ Գիշերակացը հյուրանոցում։
Օր 3։ Բայազետ – Խծկոնքի վանք – Երևան
Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Խծկոնքի վանք։ Խծկոնքի վանական համալիրը բաղկացած էր 5 եկեղեցիներից։ Այժմ վթարային վիճակում պահպանվել է միայն վանքի գլխավոր՝ Ս. Սարգիս եկեղեցին։
Իրականացնելու ենք թեթև արշավ դեպի Խծկոնքի վանք։
Խծկոնքի վանք
Այնուհետև ուղևորվում ենք Երևան։
Հանդիպման վայրը՝ Կոմիտասի «Սիթի»
Հանդիպման ժամը՝ 6։00
Մասնակցության արժեքը` 440 $ (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է`
• Տրանսպորտը
• Հյուրանոցը
• Նախաճաշը
• Ուղեկցորդների ծառայությունները
Արժեքի մեջ ներառված չէ՝
• Վիզայի արժեքը (Թուրքիայի մուտքի վիզան պատրաստում ենք մենք։ ՀՀ քաղաքացիների համար 17 000 դրամ)
• Սնունդը (ճաշ, ընթրիք)
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը –https://bit.ly/4fb14vl
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև՝ հունիսի 5-ը առավոտյան 12:00:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Արտագնա տուրեր
Ճամփորդություն դեպի Շրի Լանկա
Վերելք Արարատ լեռ 2025
Մարոկկո / Վերելք Թուբկալ լեռ և Սահարա
Վերելք Բարդող լեռ / Կողբասար
Վերելք Սիս լեռ
Չաուխ․ վրացական Դոլոմիտներ
Վանա լճի 4 գագաթները
Վերելք Դեմավենդ 2025
Անահտա Աթոռ լեռ. աստվածուհու հետքերով
Չաուխ․ վրացական Դոլոմիտներ
/in Արտագնա տուրեր /by armeniangeographicԻրականացնելու ենք արշավ Վրաստանի հյուսիսային շրջաններում՝ Կովկասյան լեռների լանջերով։
Ճանարհորդության երթուղին ընտրված է առողջ, միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձանց համար: Արշավների ժամանակ մեզ հետ վերցնելու ենք միայն փոքր ուսապարկեր՝ այդ օրվա անհրաժեշտ պարագաներով: Գիշերակացը լինելու է հարմարավետ ու մաքուր հյուրատներում/հյուրանոցում:
Եթե հետաքրքրեց ուրեմն ծանոթացեք մանրամասներին:
Օր 1: Երևան – Բիրթվիսի կիրճ – Թբիլիսի
Վաղ առավոտյան շարժվում ենք Երևանից դեպի Թբիլիսի։ Ճանապարհին ունենք արշավ դեպի հեքիաթային Բիրթվիսի կիրճ։ Բիրթվիսը գտնվում է Վրաստանի Տետրի-Ցկարո շրջանում: Այն ամբողջությամբ նեղ ձորերով կտրտված, յուրօրինակ ժայռերով, գեղատեսիլ բնությամբ կիրճ է, որի կենտրոնում Բիրթվիսի բերդն է: Սպասվում է հետաքրքիր արշավ նեղ կիրճերով:
Բիրթվիսի կիրճ
Գիշերակացը հյուրանոցում (Թբիլիսի)։
Օր 2։ Թբիլիսի – Աշտարակների հովիտ – Ստեփանծմինդա
Առավոտյան Թբիլիսիից կուղևորվենք դեպի Մեծ Կովկաս։ Սակայն ճանապարհին ունենալու ենք կանգառ Գուդաուրիում, որտեղից իրականացնելու ենք արշավ դեպի Աշտարակների հովիտ։ Ըստ լեգենդի այս հովտում դարեր առաջ եղել է մոտ 60 պաշտպանական աշտարակ, որոնցից այժմ պահպանվել են մի քանիսը։ Արշավի ընթացքում կտեսնենք բարձունքի վրա գտնվող աշտարակներից մեկը և կծանոթանանք նրանց պատմությանն ու ճարտարապետությանը։
Աշտարակների հովիտ
Երթուղու երկարությունը՝ 11 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 500 մ
Օր 3: Գերգեթի վանք և Կազբեկի դիտակետ
Առավոտյան նախաճաշից հետո կիրականացնենք արշավ դեպի Կազբեկի լանջին գտնվող Գերգեթի վանք և կշարունակենք ճանապարհը դեպի այն կետը (2940 մ), որտեղից Կազբեկ լեռը հայտնվում է ափի մեջ: Այստեղից կտեսնենք Կազբեկն իր ողջ վեհությամբ:
Ստեփանծմինդա
Երթուղու երկարությունը՝ 16 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1100 մ
Գիշերակացը հյուրատանը (Ստեփանծմինդա)
Օր 4։ Չաուխ / Վրացական Դոլոմիտներ
Վաղ առավոտյան ուղևորվում ենք Սնոյի կիրճ։ Սկսում ենք արշավ Վրաստանի ամենագեղատեսիլ լեռներից մեկի՝ Չաուխի լանջերով դեպի Չաուխի լիճ: Այս երթուղին հնարավորինս մոտենում է Չաուխ լեռանը: Սա այն վայրն է, որտեղից երևում է Չաուխ լեռն իր ողջ վեհությամբ:
Չաուխ
Երթուղու երկարությունը՝ 10 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 500 մ
Գիշերակացը հյուրատանը (Ստեփանծմինդա)
Օր 5: Վերադարձ
Վերադառնում ենք Երևան: Ճանապարհին կունենանք կանգառ Թբիլիսիում:
Թբիլիսի
Մասնակցության արժեքը՝ 450$ (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ / ամենագնաց մեքենաներ
Ուղեկցորդների ծառայություն
Գիշերակաց հյուրատանը/հյուրանոցում
Արժեքի մեջ ներառված չէ
Սնունդ (բնակավայրերում կան և՛ խանութներ, և՛ արագ սննդի կետեր մատչելի գներով, այնպես որ սննդի հարցը հեշտ լուծելի է։)
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք` 043 00 51 65 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին
Արտագնա տուրեր
Ճամփորդություն դեպի Շրի Լանկա
Վերելք Արարատ լեռ 2025
Մարոկկո / Վերելք Թուբկալ լեռ և Սահարա
Վերելք Բարդող լեռ / Կողբասար
Վերելք Սիս լեռ
Չաուխ․ վրացական Դոլոմիտներ
Վանա լճի 4 գագաթները
Վերելք Դեմավենդ 2025
Անահտա Աթոռ լեռ. աստվածուհու հետքերով
Վանա լճի 4 գագաթները
/in Արտագնա տուրեր /by armeniangeographicՆախագիծը մշակվել և առաջին անգամ իրականացվել է Armenian Geographic-ի կողմից։ Երթուղին ընտրված է արշավային փորձ ունեցող մարդկանց համար։
Սկսնակների համար իրար ետևից 4 լեռ բարձրանալը բավականին բարդ է լինելու։
Ճամփորդության ընթացքում բոլոր գիշերակացները լինելու են հյուրանոցներում։
Օր 1: Երևան – Վան
Անցնելով հայ-վրացական և վրաց-թուրքական սահմանները կուղևորվենք դեպի Վան:
Վան քաղաքն ու Վանա լիճը
Օր 2: Վերելք Վարագ լեռ (3200 մ)
Բացումն անում ենք Վարագ լեռան վերելքով։ Վարագ լեռը վանեցիների համար սուրբ լեռ է եղել։ Հեթանոս հայերն այստեղ ուխտի էին գնում: Վարագի վրա էր գտնվում Աստղիկ աստվածուհու տաճարը: Հետագայում Վարագի լանջին կառուցվեց Վարագավանքը, որը կտեսնենք վերելքից հետո: Վարագը գտնվում է Վասպուրականի բարձրավանդակում՝ Վանա լճից 15 կմ արևելք:
Վարագ լեռ
Երթուղու երկարությունը՝ 14 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1000 մետր
Օր 3: Վերելք Արտոս լեռ (3550 մ)
Վաղ առավոտյան ուղևորվում ենք դեպի պատմական Ոստան գավառ: Մեքենաներով հնարավորինս մոտենումենք Արտոսին և սկսում վերելքը: Արտոս լեռը գտնվում է Հայկական Տավրոս լեռնային համակարգում: Գագաթից բացվում է տեսարան դեպի Գյավաշ բնակավայրը (նախկին Ոստան), Սիփան լեռը, Վանա լիճը և նրա կղզիները՝ Աղթամար և Առտեր:
Արտոս լեռը Աղթամար կղզուց
Երթուղու երկարությունը՝ 13 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1500 մետր
Օր 4։ Վերելք Նեմրութ (2935 մ)
Մեքենայով կբարձրանանք մինչև 2400 մետր, որտեղից կսկսենք վերելքը դեպի գագաթ: Գագաթից բացվում է հիանալի տեսարան՝ մի կողմում Հայկական լեռնաշխարհի ամենամեծ խառնարանն է իր լճերով, մյուս կողմում Վանա լիճը: Այնուհետև կիջնենք խառնարան և կլողանք մեծ լճում՝ Նեբրովթա ծովակում։
Նեմրութի գագաթին
Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 500 մետր
Օր 5։ Վերելք Սիփան (4058 մ)
Վաղ առավոտյան շարժվում ենք դեպի Սիփան։ Ամենագնաց մեքենայով կբաձրանանք մինչև 2500 մետր և կսկսենք վերելքը։ Սա այս նախագծի ամենաբարդ վերելքն է։
Սիփան լեռ
Երթուղու երկարությունը՝ 16 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1700 մետր
Վերելքից հետո ուղևորվում ենք Բայազետ։
Օր 6։ Բայազետ – Կարս – Երևան
Վերջին օրը վաղ առավոտյան ուղևորվում ենք Կարս: Կզբոսնենք Կարսի փողոցներով: Կտեսնենք Առաքելոց եկեղեցին, Կարսի բերդը և Վարդանի կամուրջը:
Երեկոյան կհասնենք Երևան:
Կարս / Վերելք Արարատ
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Սիթի»
Հանդիպման ժամը` 5:00
Մասնակցության արժեքը` 690 $ (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտը
Ուղեկցորդների ծառայությունը
5 գիշերակացը հյուրանոցում
Հյուրանոցի նախաճաշերը (բացառությամբ Սիփանի վերելքի օրվա նախաճաշի, քանի որ շարժվելու ենք շատ շուտ)
Արժեքի մեջ ներառված չէ՝
Սնունդը
Վիզայի արժեքը (Թուրքիայի մուտքի վիզան պատրաստում ենք մենք։ ՀՀ քաղաքացիների համար 17 000 դրամ)
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը – https://bit.ly/48u4Ddv
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև հունիսի 15-ը առավոտյան 12:00:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Արտագնա տուրեր
Ճամփորդություն դեպի Շրի Լանկա
Վերելք Արարատ լեռ 2025
Մարոկկո / Վերելք Թուբկալ լեռ և Սահարա
Վերելք Բարդող լեռ / Կողբասար
Վերելք Սիս լեռ
Չաուխ․ վրացական Դոլոմիտներ
Վանա լճի 4 գագաթները
Վերելք Դեմավենդ 2025
Անահտա Աթոռ լեռ. աստվածուհու հետքերով
Վերելք Դեմավենդ 2025
/in Արտագնա տուրեր /by armeniangeographicՎերելքի ամսաթվեր՝
Հուլիսի 8-13, 2025 թ․
Վերելք Դեմավենդ
Օր 1։ Թեհրան
Թռիչք դեպի Թեհրան։ Հանդիպում հյուրանոցում և երեկոյան զբոսանք Թեհրանում։
Թեհրան
Օր 2։ Փուլուր – 4200 ճամբար
Հյուրանոցից առավոտյան կուղևորվենք Դեմավենդի ստորոտ, որտեղից ամենագնաց մեքենաներով կբարձրանանք մինչև 3200 և կսկսենք վերելքը դեպի առաջին ճամբար, որը գտնվում է 4200 մետր բարձրության վրա։
Վերելք Դեմավենդ
Բոլոր ծանր իրերը տեղափոխվում են ձիերով։
Օր 3։ Կլիմայավարժեցում
Օրվա երկրորդ կեսին կիրականացնենք վերելք մոտ 400 մետր և նորից կվերադառնանք ճամբար, որպեսզի օրգանիզմն ադապտացվի բարձրությանը։
Վերելք Դեմավենդ
Օր 4։ Վերելք Դեմավենդի գագաթ
Գիշերը սկսում ենք վերելքը դեպի գագաթ։ Բարձրանալու ենք 1400 մետր։
Վերելք Դեմավենդ
Վերելքից հետո վերադառնում ենք ճամբար։
Գիշերակաց ճամբարում։
Օր 5։ Վերադարձ Թեհրան
Առավոտյան հավաքում ենք իրերը և իջնում լեռան ստորոտ, որտեղից էլ ամենագնաց մեքենաները մեզ կհասցնեն Փուլուր։
Դեմավենդ
Փուլուրից հետո կուղևորվենք Թեհրան։
Գիշերակացը հյուրանոցում։
Օր 6։ Թեհրան-Երևան թռիչք
Վերադարձ Երևան։
Մասնակցության արժեքը` 650 $ (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է՝
Ուղեկցորդների ծառայություն
Տրանսպորտ
Ամենագնաց մեքենաներ
Ձիերի վարձակալություն
Հյուրանոց
Նախաճաշ հյուրանոցում
Վրանների վարձակալություն
Արժեքի մեջ ներառված չէ՝
Ավիատոմսեր
Քնապարկ և ներքնակ
Սնունդ
ՀՀ քաղաքացիներին վիզա պետք չէ։
Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։
Առաջիկա արշավներ
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Արշավ դեպի Թռչկան ջրվեժ
Երեք գագաթ Փամբակի լեռներում
Անահտա Աթոռ լեռ. աստվածուհու հետքերով
/in Արտագնա տուրեր /by armeniangeographicՕր 1: Դեպի Բարձր Հայք
Ճամփորդության առաջին օրը, շարժվելով Երևանից, մենք նախ կանցնենք հայ-վրացական, ապա վրաց-թուրքական սահմանները, ինչից հետո փոքրիկ կանգառ կունենանք Կարսում՝ ճաշի ու հանգստի համար:
Էրզրում
Մեր ճանապարհը շարունակվում է Սարիղամիշի անտառներով և Բասենի դաշտով՝ հետևելով Մայր Արաքսի հոսանքին: Օրվա երկրորդ կեսին կունենանք պտույտ Էրզրումի հին թաղամասերով, կայցելենք Կարնո բերդ և քաղաքի նախկին Մայր տաճար:
Գիշերակացը՝ Դերջանում:
Օր 2: Չքնաղ Դերսիմ, խորհրդավոր Դերջան
Մեր ճամփորդության երկրորդ օրը մեզ են սպասում իսկապես բացառիկ պատկերներ: Ամենագնաց մեքենաներով կբարձրանանք Ապրանից Սուրբ Դավիթ վանքն իր լեգենդար խաչքարերով, որոնք աշխարհում պահպանված հայկական խաչքարերից ամենաերկարն են և կանգնեցված են 12-րդ դարում:
Դերջան և Սբ. Դավիթ
Շատերդ եք տեսել դրանց կրկնօրինակները Էջմիածնի Մայր տաճարի բակում, սակայն այս ուղևորության ընթացքում բացառիկ հնարավորություն կունենանք տեսնելու վերջապես նաև օրիգինալ խաչքարերը՝ բացահայտելով դրանց փրկության գաղտնիքը: Մեր ճանապարհը շարունակվում է դեպի չքնաղ Դերսիմ, որտեղ Մնձուրի՝ հրաշալիքներով լի ձորը, բերդերը, կամուրջները, ջրվեժներն ու Դերսիմի անթիվ այլ հարստությունները թույլ կտան մեզ և անմոռանալի ժամանակ անցկացնել, և լիցքաթափվել ու պատրաստվել վաղվա կարևոր վերելքին:
Դե իհարկե, ինչ վերելք Անահտա աթոռ առանց Անահիտի աղբյուրներն այցելելու: Հատկանշական է, որ Դերսիմում Անահիտ դիցուհուն նվիրված ու մինչ օրս գործող սրբավայրը շարունակում են ուխտատեղի համարել տեղի ալևի զազաները, քուրմանջի քրդերը և իհարկե՝ հայերը: Նույն օրը կայցելենք նաեւ Դերսիմի մեկ այլ կարևոր ուխտատեղիներից մեկը` Հալվորի Սուրբ Կարապետը:
Գիշերակացը՝ Երզնկայում:
Օր 3: Վերելք Անահտա Աթոռ լեռ (3537 մ)
Առավոտյան ամենագնաց մեքենաներով կուղևորվենք դեպի Անահտական լեռներ։ Հեթանոսության շրջանում այստեղ են գտնվել պտղաբերության և մայրության աստվածուհի Անահիտի պաշտամունքին նվիրված տարբեր հուշարձաններ. սրանից էլ լեռնաշղթան ստացել է իր անվանումը: Բարձրանալու ենք լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը՝ Անահտա Աթոռ (Անահիտի գահ)։
Ամենագնաց մեքենաներով կբարձրանանք մինչև «Յոթ լճեր» կոչվող տեղանքը, որտեղից էլ կսկսենք վերելքը դեպի գագաթ։ Վերելքը բացառիկ է, քանի որ մինչ օրս Հայաստանից ոչ ոք չի բարձրացել այս լեռը։ Եթե բախտ վիճակվի միգուցե ճանապարհին հանդիպենք նաև «քարփանքների»։ Անահտական գավառում «քարփանքներ» էին անվանում քարաբլուրները։ Ըստ տեղաբնիկների՝ քարակույտերն իրենց տակ թաքցնում էին հեթանոսական ավերված մեհյաններ։ Հայաստանում քրիստոնեության ընդունման հետ սկսեցին կործանել հեթանոսական տաճարները, որոնք քանդելուց հետո ծածկում էին քարերով՝ այդպիսով առաջացնելով հսկայական քարակույտեր։
Երթուղու երկարությունը՝ 15 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 600 մ
Գիշերակացը՝ Երզնկայում:
Օր 4: Շարունակելով Անահիտի հետքերով…
Ճամփորդության ընթացքում ուղևորվելու ենք Սատաղ անտիկ քաղաք, որտեղից հայտնաբերվել է Անահիտ Աստվածուհու կիսանդրին։ Այո, իր երկար ու հարցերով լի ճանապարհը այդ աղմկահարույց կիսանդրին սկսել է հենց այս կետից՝ Սատաղից:
Սատաղ
Հատկանշական է, որ Հայոց դիցարանի Մայր Աստվածուհու կիսանդրին միակ գտածոն չէ, որը բնագետներին հաջողվել է պեղել Փոքր Հայքի այս՝ սրբատեղիներով հարուստ տարածքից: Սակայն այդ մասին՝ տեղում: Ինչպես ասում են՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան բազմիցս լսել: Դե, իհարկե, Անահիտ Աստվածուհու հետքերին նվիրված ճամփորդությունը չի կարող չհասնել Անի Կամախ:
Թորթանի Սուրբ Խաչ եկեղեցի
Անտիկ հիմքերով բերդն ու սրբատեղիների պահպանված հետքերն ուսումնասիրելուց հետո կուղևորվենք ոչ պակաս լեգենդար մի ուխտատեղի, սակայն արդեն քրիստոնեական: Թորթանի Սուրբ Խաչ կամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կամ ինչպես հաճախ այն անվանում են՝ 9 սրբերի գերեզմանատեղի: Ըստ ավանդության այստեղ են բերվել ոչ միայն Գրիգոր Լուսավորչի, նրա որդու ու թոռան, այլև Տրդատ Արշակունի արքայի, թագուհի Աշխենի և արքայադուստր Խոսրովանդուխտի մասունքները: Սեպուհ լեռան լանջերին ծվարած այս հինավուրց վանքը, ըստ տարբեր հիշատակությունների, 10-րդ դարում այցելում է նաև Հովհաննես կաթողիկոսը, իսկ ընդհուպ մինչև 1915-ը այն տարածքի ամենախոշոր ու նշանակալից ուխտատեղին էր: Հագեցած այս օրը ավարտում ենք Էրզրումում:
Օր 5: Վերադարձ Երևան
Ցավոք, ժամն է վերադարձի, և արդեն 5-րդ օրը ստիպված ենք բռնել վերադարձի ճամփան: Սակայն մինչ այդ անպայման Կարսի հին թաղամասերով պտույտ կունենանք, կվայելենք 19-րդ դարի կառույցները, օրիորդաց վարժարանը, Կարուց բերդն ու Առաքելոց եկեղեցին, հայ կաթոլիկ եկեղեցին, Վարդանի կամուրջը:
Կարս
Կրկին հաղթահարելով վրաց-թուրքական և վրաց-հայկական սահմանները, երեկոյան կլինենք Երևանում:
Խումբն ուղեկցելու է թուրքագետ, «Սասուն. 100-ամյա դիմադրություն» գրքի հեղինակ
Սոֆիա Հակոբյանը:
Սոֆյա Հակոբյան
Ճամփորդության արժեքը՝ 560 USD (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է՝
Արժեքի մեջ ներառված չէ՝
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարին կամ գրելով մեր ֆեյսբուքյան էջին։
Առաջիկա ճամփորդություններ
Ճամփորդություն դեպի Շրի Լանկա
Վերելք Արարատ լեռ 2025
Մարոկկո / Վերելք Թուբկալ լեռ և Սահարա
Վերելք Բարդող լեռ / Կողբասար
Վերելք Սիս լեռ
Չաուխ․ վրացական Դոլոմիտներ
Վանա լճի 4 գագաթները
Վերելք Դեմավենդ 2025
Անահտա Աթոռ լեռ. աստվածուհու հետքերով
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
/in Բլոգ /by armeniangeographicՎերելք Կիլիմանջարո
Սուահիլի լեզվով «ցրտի աստծու լեռ» կոչվող Աֆրիկայի հսկան բաղկացած է 3 հրաբխային կոներից՝ Կիբո (5895 մ), Մավենզի (5355 մ) և Շիրա (4006 մ): Խմբի անդամներին Աֆրիկա էր բերել նախորդ տարի Կիլիմանջարո բարձրացած մասնակիցների պատմությունները, 5000 մետրից բարձր լինելու գրավչությունը ու նպատակը: Նույնիսկ հնարավորությունը բաց թողնելու վախը, ինչպես նշում է մասնակիցներից Անի Հակոբյանը։ 9-օրյա տևողությամբ վերելքի ընթացքում մեր խումբն անցավ Մարանգու երթուղու խոնավ անտառներով, ճահճային և կիսաանապատային գոտիներով: Իսկ վերջին օրը Կիբո ճամբարից (4720 մ) Կիլիմանջարոյի (Ուհուրու) գագաթ քայլեցինք սառցադաշտային գոտուց, մինչև ձնածածկ գագաթ:
Կիլիմանջարոյի գագաթ տանող երթուղիները
Կիլիմանջարոյի գագաթին հասնելու համար օգտագործվում են մի քանի հիմնական երթուղիներ: Յուրաքանչյուր երթուղի ունի իր երկարությունը, բարդությունը և բնության տեսարանները: Հիմնական երթուղիներն են՝ Մարանգու, Մվեկա, Ումբվե, Մաչամե, Լեմոշո, Շիրա և Ռոնգայ։ Վերելքի համար ընտրել ենք Մարանգու երթուղին, որն ամենահին և հարմարավետ տարբերակն է՝ կահավորված լեռնային խրճիթներով: Դրանք ներառում են մահճակալներ և առաջին անհրաժեշտության բոլոր հարմարությունները:
Սա միակ երթուղին է, որտեղ վրանային ճամբարները արգելված են: Այս երթուղին այլ կերպ անվանում են նաև «Կոկա-կոլա»։ Դրանք ներառում են մահճակալներ և առաջին անհրաժեշտության բոլոր հարմարությունները։ Նման վերելքների համար այս հարմարավետությունը եզակի է իր տեսակով և նկատելիորեն հեշտացրեց մեր վերելքը։ Երթուղու երկարությունը 64 կմ է և մեզանից պահանջվեց 5 օր այն անցնելու համար։
Ճանապարհորդություն հինգ կլիմայական գոտիներով
Կիլիմանջարոյի ամենազարմանալի առանձնահատկություններից մեկը նրա բնական միջավայրի բազմազանությունն է: Գագաթին հասնելու ճանապարհին մեր խումբն անցավ հինգ տարբեր կլիմայական գոտիներով: Առաջին կանգառը Մարանգու անցակետն էր (1830 մ), որտեղից խոնավ և խիտ ջունգլիներով քայլեցինք դեպի Մանդարա ճամբար (2720 մ): Գիշերակացն անցկացրեցինք արշավներին ոչ այնքան հատուկ, հարմարավետ փայտե տնակներում: Վերելքի 2-րդ օրվա մեր նպատակակետը Հորոմբո ճամբար էր (3720 մ): Երթուղին անցնում էր ճահճային գոտով, որի ընթացքում վայելեցինք Մավենզի հրաբխային կոնի գեղեցիկ տեսարանը։ Դե իսկ Հորոմբո ճամբարը մեզ համար ուներ հրաշալի տեսարան դեպի Կիբո գագաթ։
Վերելք Կիլիմանջարո
Մասնակիցներից Աստղիկ Բաբալարյանը նշում է. «Կիլիմանջարոն ինքնին յուրահատուկ սար է, որովհետև դու անցնում ես բոլոր կլիմայական գոտիներով՝ տրոպիկականից մինչև սառցադաշտ: Հենց դա է ամբողջ վերելքը յուրահատուկ ու անմոռանալի դարձնում: Վստահաբար կարող եմ ասել, որ մինչև 4700 մ բացարձակ դժվարություն չեմ զգացել ու անասելի թեթևությամբ եմ բարձրացել»:
Կլիմայավարժեցում
Հորոմբո ճամբարից ակլիմատիզացիոն վերելք իրականացրեցինք դեպի “Zebra Rocks” կոչվող բնական հուշարձան (4010 մ): Կիլիմանջարոյի առաջին վերելքի ժամանակ մենք հասկացանք, թե ինչքան կարևոր է կլիմայավարժեցումը: Առանց կլիմայավարժեցման կարող են ի հայտ գալ լեռնային հիվանդության ախտանիշներ՝ գլխացավ, սրտխառնոց, թուլություն, անքնություն։
Վերելք Կիլիմանջարո
Մոտ 4 ժամ տևած կլիմայավարժեցման ընթացքում Հորոմբո ճամբարից (3720 մ) բարձրացանք “Zebra Rocks” (4010 մ): Մեկ ժամ հանգստից հետո կրկին վերադարձանք Հորոմբո ճամբար: Խմբի անդամները հավաստում են, որ բարձրությունների այս կտրուկ տատանումն օգնեց աստիճանաբար ընտելանալ բարձրությանը: Նպաստեց օրգանիզմի հարմարվողականությանը՝ ավելի անվտանգ դարձնելով հետագա վերելքի բարդ փուլը:
Կիլիմանջարո․ լեռնային մարտահրավեր
Կլիմայավարժեցումից հետո սկսցեցինք մեր հաջորդ կարևորագույն երթուղին՝ Հորոմբո ճամբարից (3720 մ) դեպի Կիբո ճամբար (4720 մ)։ Ինչպես նշում է մասնակիցներից Անի Հակոբյանը․ «3700 մ-ից դեպի 4700 մ-ի ճամբար գնալու ճանապարհն իրականությունից կտրված քայլք է։ Ոնց որ երևակայական Մարս մոլորակով քայլես»:
Վերելք Կիլիմանջարո
Արշավի ողջ ընթացքում մեզ ուղեկցում էր մոտ 40 հոգանոց խումբ՝ զբոսավարներ, պորտերներ և խոհարարներ։ Նրանցից ոմանք ավելի արագ էին քայլում, որպեսզի ժամանակին հասցնեին մեզ համար ճաշ պատրաստել։ Այս վերելքն արդեն ենթադրում էր որոշակի դժվարություններ։ Ֆիզիկական և հոգեբանական լարվածությունը շատերի համար անխուսափելի էր։ Այո, Կիլիմանջարոն վախեցնող գեղեցկությամբ լեռ է, և պետք է պատրաստ լինել դիմանալու դեպի գագաթ տանող լեռնային դժվարություններին։ «Երբ հասանք Կիբո ճամբար (4720 մ), գրեթե բոլորիս ինքնազգացողությունը սկսեց վատանալ: Անձամբ ես ուզում էի նվնվալ և լաց լինել, բայց դիմացա: Տիգրանի հարցին, թե՝ «Արաքս, լա՞վ ես», պատասխանեցի ՝ «Այո, ամեն ինչ կարգին է», բայց շարունակեցի լուռ տառապել և տագնապել»․ իր զգացողությունների մասին խոսելիս կիսվեց Արաքս Հովակիմյանը։
Վերելքի օրը
Կեսգիշերին սկսում ենք քայլքը դեպի գագաթ։ Գիշերը երկար էր, ինչպես նկարագրում են մասնակիցները՝ անվերջանալի և ցուրտ։ Բայց լուսաբացին մեզ սպասում էր Գիլմանի կետից բացվող լուսաբացը։ Սա առաջին գագաթն էր 5685 մ բարձրության վրա և հիշարժան պահերց մեկը խմբի համար։ Աստղիկ Բաբալարյանը պատմում է․ «Հասնելով Գիլմանի կետին՝ իմ գագաթ չհասնելու անհանգստությունն անցավ։ Հասկացա, որ կհասնեմ անպայման, պտտվեցի ու այդ պահին կարողացա լիարժեք նայել արևածագին, որն աննկարագրելի սիրուն էր»։ Անի Հակոբյանը հիշում է, որ դեպի գագաթ ճանապարհն իր համար մի փոքր դժվար եղավ։ Ռեֆլեքսները դանդաղել էին։ Ինքն իրենից պահանջում էր արագ քայլել, բայց ապարդյուն` քայլում էր դանդաղ։
Կիլիմանջարոյի գագաթին
Եվս մի քանի ժամ քայլելուց հետո մեր խումբը կանգնած էր Աֆրիկայի ամենաբարձր կետի՝ Կիլիմանջարոյի գագաթին (5895մ): Շատերի երազանքի ճանապարհն արդեն հաղթահարված էր։ «Իմ հույզերը հասնում էին անհանգստությունից, վախից, վայրի հոգնածությունից, մինչև էյֆորիայի։ Ես երջանկություն էի զգում և անսահման երախտագիտությամբ էի լցված մեր ուղեկցորդների և Կիլիի հանդեպ, որ մեզ թողեց իր գագաթին հասնել». հենց այսպես է իր զգացողությունները նկարագրում Արաքս Հովակիմյանը, ում մտքերը կիսում են նաև վերելքի մյուս մասնակիցները։
Արաքս Հովակիմյանը մեր ուղևորության մասին նաև հետաքրքիր հոդված է գրել, որտեղ պատմել է իր սեփական փորձի և զգացողությունների մասին։ Այն կարող եք կարդալ անցնելով հետևյալ հղումով։
Վայրէջքը և հավաստագրերի հանձնումը
Գագաթին մոտ 40 րոպե մնալուց հետո սկսեցինք վայէջքը՝ մեզ հետ բերելով սեփական ուժերի նկատմամբ հավատ և որ պետք չէ թերագնահատել բնության և սեփական օրգանիզմի հնարավորությունները: Միջանկյալ ճամբարում մեզ սպասվում էր տոնական ճաշ: Ճաշից հետո պորտերները շնորհավորեցին մեզ բարձրանալու կապակցությամբ և սկսեցին երգել ու պարել: Պետք է նշել, որ այս ուղևորության հաջողությունը նաև մեզ ուղեկցող անձնակազմի և պորտերների շնորհիվ էր, ովքեր ողջ ճանապարհին իրենց ուսերին տանում էին խմբի բեռները: Ճանապարհի գրեթե ողջ ընթացքն անցել է տեղացիների դրական երգերի ուղեկցությամբ և այդ էներգիան, իհարկե, փոխանցվում էր նաև մեզ:
Մարանգու անցակետում տեղի ունեցավ խմբի հավաստագրերի հանձնման հատուկ արարողությունը: Խմբի յուրաքանչյուր մասնակցին ուղեկցող անձնակազմը երգելով ու պարելով փոխանցեց հավաստագրերը և շնորհավորեց Կիլիմանջարոյի գագաթ հասնելու կապակցությամբ:
Կիլիմանջարոյի գերմարդիկ՝ պորտերները
Գաղտնիք չէ, որ մեծ վերելքների ժամանանակ լեռնագնացների հիմնական բեռը մեծամասամբ իրենց վրա են կրում կենդանիները (ձիեր, ջորիներ): Թեև Կիլիմանջարոն հայտնի լեռնային ուղղություն է, սակայն երկրի սոցիալական ծանր պայմանները ստիպում են մարկանց կատարել այդ աշխատանքը: Տեղացի պորտերները ողջ ճանապարհն անցել են մեզ հետ՝ իրենց ուսերին կրելով մինչև 40 կգ բեռ: Մեզանից յուրաքանչուրն ուներ իր անձնական պորտերը: Վերելքի ընթացքում հասկացանք, որ նրանք միայն բեռնակիրներ չեն:
վերելք Կիլիմանջարո
Ողջ ճանապարհի ընթացքում նրանք հոգում էին մեր անվտանգության և հարմարավետության մասին: Արշավի ողջ ընթացքն ուղեկցվում էր մեր պորտերների ուրախ երգերով: Սառը և տագնապ առաջացնող գիշերարային վերելքի ժամանակ պորտերների ոգեշնչող երգերը իրական փրկություն էին մեզ համար: Խոսելով Կիլիմանջարոյի մասին Հրաչուհի Այվազյանը վստահեցնում է. «Պրոտերների և ուղեկցորդների աջակցության շնորհիվ է, որ մարդկանց մեծ մասը հասնում է գագաթ: Երբ ճանապարհին մասնակիցներից որևէ մեկը չի կարողանում բարձրանալ, նրանք ամեն բան անում են օգնելու և ոգեշնչելու համար:Անհրաժեշտությա դեպքում իրենց վերնահագուստն ու ձեռնոցներն են տալիս մասնակիցներին։ Ուղեկցորդներից մեկը նույնիսկ իր կոշիկները տվեց մասնակիցներից մեկին, ով որոշել էր դադարեցնել ճանապարհը՝ անհարմար կոշիկների պատճառով»:
Վերելք Կիլիմանջարո
Կարևոր է նշել, որ պորտերների աշխատանքային իրավունքները կարգավորում է Կիլիմանջարոյի բեռնակիրների աջակցության ասոցացինան: Խմբի յուրաքանչյուր անդամ պարտավոր էր թողնել 250-300 դոլլար թեյավճար: Ճանապարհորդության վերջում հասկացանք, որ իրենց աշխատանքն ավելին արժե, քան սահմանված գինը:
“Kilimanjaro, hakuna matata”. Կիլիմանջարոյի երգը
Them Mushrooms խմբի “Jambo Bwana” երգը դարձավ Կիլիմանջարոյի մեր վերելքի երաժշտական խորհրդանիշը: Այս ուրախ ու էներգիայով լի երգը, որը սուահիլի լեզվով նշանակում է «Բարև, պարոն»: Երգը տեղացի ուղեկցորդների և պորտերների կողմից հնչում էր ողջ վերելքի ընթացքում: “Jambo bwana” երգը մեզ հետ բերել ենք որպես «հուշանվեր»: Երգի մեղեդիները միանգամից տեղափոխում են Կիլիմանջարո, հիշեցնելով այս ֆանտաստիկ ուղևության ամենավառ պահերը:
Ահա երգի կրկներգը:
Jambo, jambo Bwana (Բարև, բարև պարոն)
Habari gani (ինչպե՞ս ես)
Mzuri sana (շատ լավ )
Wageni, mwakaribishwa (Օտարերկրացիներ, բարի գալուստ)
Kilimanjaro, hakuna matata (Կիլիմանջարո, խնդիր չկա)
Աֆրիկյան սաֆարին, մենք և Մասսայի ցեղը
Կիլիմանջարոյի մեր արկածային ճանապարհորդությունն ավարտեցինք անմոռանալի ուղևորությամբ դեպի Տարանգիրե ազգային պարկ: Սաֆարին տվեց եզակի հնարավորություն՝ մոտիկից տեսնելու Տանզանիայի կենդանական աշխարհը: Բացառիկ հնարավորություն ունեցանք այցելել աֆրիկյան Մասսայի ցեղի ներկայացուցիչներին։
Այցը լիովին այլ աշխարհ էր՝ արտասովոր և հարուստ մշակույթով և երաժշտությամբ։ Չնայած ժամանակակից քաղաքակրթության զարգացմանը՝ նրանք գրեթե ամբողջությամբ պահպանել են իրենց ավանդական կենսակերպը: Այս յուրահատուկ այցելությունը մեզ հնարավորություն տվեց ծանոթանալ նրանց ավանդույթների ու առօրյայի հետ՝ զգալով Մասսայի ցեղի արտասովոր կապը բնության հետ։
Կիլիմանջարոն 2-րդ անգամ էլ մեզ թույլ տվեց հասնել իր գագաթին: Այս ֆանտաստիկ ճամփորդությունը կարևոր փորձառություն էր մեր ակումբի և իր մասնակիցների համար: Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ բարձունքներ հաղթահարելը միայն ուժի մասին չէ. այն հաստատակամության, միասնության և ոգեշնչման ճանապարհ է։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արտագնա տուրեր
Ճամփորդություն դեպի Շրի Լանկա
Վերելք Արարատ լեռ 2025
Մարոկկո / Վերելք Թուբկալ լեռ և Սահարա
Վերելք Բարդող լեռ / Կողբասար
Վերելք Սիս լեռ
Չաուխ․ վրացական Դոլոմիտներ
Վանա լճի 4 գագաթները
Վերելք Դեմավենդ 2025
Անահտա Աթոռ լեռ. աստվածուհու հետքերով
Վերելք Կազբեկ լեռ 2025
/in Արտագնա տուրեր /by armeniangeographicԿազբեկ հանգած հրաբուխը Կովկասյան լեռների բարձր ու գեղեցիկ լեռներից է: Գտնվում է Վրաստանի և Ռուսաստանի սահմանին: