-Ի՞նչը ստիպեց Արարատն անհաս երազանքից դարձնել նպատակ:
-Մտքեր կան, որ նույնիսկ երազանք դառնալու համար շատ համարձակ են: Ինձ համար այդ մտքերից էր հենց Արարատ բարձրանալը:
Հիշում եմ՝ ինչքան տպավորված ու զարմացած էի, երբ փոքր տարիքում առաջին անգամ կարդացի Աբովյանի վերելքի մասին: Մեծերին հարցրի՝ հնարավո՞ր է Արարատի գագաթ բարձրանալ: Ինձ պատասխանեցին, որ չի կարելի, արգելված է, ու Աբովյանն այն քչերից է, որ արգելքին հակառակ բարձրացել է: Դրանից հետո կարծում էի, որ միայն ընտրյալներին է ի զորու բարձրանալ այդ գագաթը: Ինչ իմանայի, թե ապագան ինչքան հետաքրքիր անակնկալներ է պատրաստել:
Տարիներ հետո, երբ վարակվեցի լեռնագնացությամբ, ու սարեր բարձրանալը դարձավ իմ կենսաղբյուրը, շարունակում էի անթաքույց ակնածանքով վերաբերվել այն մարդկանց, ովքեր Արարատ են բարձրացել. Դեռ չէի համարձակվում ինձ այդ շարքում դասել: Դեռ վախենում էի երազել… Ժամանակ էր պետք երազանքիս խմորվելու, հասունանալու ու ծնվելու համար:
-Ո՞րն էր գլխավոր պատնեշը քո և նպատակիդ միջև:
-Այն պահից սկսած, երբ որոշումն ընդունեցի, երբ ինքս ինձ խոստովանեցի, որ կարող եմ, այլևս ոչ մի վայրկյան չեմ կասկածել, որ կհասնեմ: Այնքան պարզ էր այդ գիտակցումը, բնական և օրինաչափ: Ուղղակի նպատակն արդեն շոշափելի էր: Դու իրեն տեսնում ես, ինքն օր ու բարձրություն ունի և կորդինատները պարզ են: Ուղղակի սկսում ես օր օրի մոտենալ և ժամանակի և տարածության մեջ:
-Ինչպե՞ս էիր պատկերացնում վերելքը:
-Վերջին տարիների վերելքներին ուշի ուշով հետևել եմ: Գիտեի՝ ինչ եմ տեսնելու, ինչքան եմ բարձրանալու, ինչ բարդություն ու արահետներ եմ հաղթահարելու, ում եմ տեսնելու և ում հետ բարձրանալու:
Ամեն մանրուք ժամ առ ժամ պլանավորված էր: Նույնիսկ մտքումս մանրամասն մոդելավորել էի գագաթի նկարները, գույները, ֆոնը, ֆեյսբուքյան ստատուսը:

Վերելք Արարատ
-Ինչպիսի՞ն էր այն իրականում:
-Երբ ինձ հարցնում են՝ բա՞րդ էր արդյոք Արարատ բարձրանալը, ես միանշանակ պատասխանում եմ. «հեշտ չէր»:
Իհարկե հետաքրքիր չէր լինի, եթե ամենը լիներ իմ պատկերացումներին համապատասխան: Վերելքին եղան և՛ տրավմաներ և՛ ինքնազգացողության վատթարացում, օդի պակաս, սաստիկ, անհավանական քամի, քիչ նկարներ, տեխնիկայի «դավաճանություն», ձեռնոցի կորուստ ու էմոցիաներ, շատ-շատ էմոցիաներ…
-Ինչի՞ մասին էիր մտածում, երբ ընդամենը հաշված քայլեր էին մնացել գագաթին:
-Ոչինչ չէի մտածում, բոլոր զգայարաններս բթացած էին, մտքերս՝ քարացած: Ամբողջ ուշադրությունս կենտրոնացած էր շնչելու ու քայլելու վրա: Բայց երբ հասա գագաթ, ու հասկացա, որ վերջ, ես գագաթին եմ, բոլոր խմորված էմոցիաներս, ապրումներս, ֆիզիկական լարվածությունս իրենց զգացնել տվեցին: Ոչ մի լեռան գագաթին այդքան էմոցիոնալ չեմ եղել, ինչքան Արարատի գագաթին:
Բառ, որով կբնութագրես քեզ Արարատի գագաթին:
Հոգեբանության մեջ մի բառ՝ «կատարսիս»: Դա երբ էմոցիաներդ դատարկվում են, երբ մաքրվում ես ու գտնում ես հավասարակշռությունդ, երբ ազատվում ես տագնապներից ու լարվածությունից, ու… պատրաստվում ես թռիչքին… Թերևս հենց այդ բառով կնկարագրեմ ինձ Արարատի բարձունքին:
Ո՞րն էր վերելքի ամենահիշարժան պահը:
Վերելքի ամեն վայրկյանն ու սանտիմետրը վայելել եմ ու հիշում եմ կադր առ կադր: Տպավորված պահերը շատ են, հիշում եմ վերջին վերելքի տաք թեյը, գլխավոր վերելքի գիշերը իմ ու Լիանայի վրանային “համերգը”, գիշերվա լարված ու կիսալուռ նախաճաշը, կատվիկները կապելիս միմյանց օգնելը, իրար ոգևորելով բարձրանալը, վայրէջքին Յուսուֆի տաք ապուրն ու ձմերուկը…
Փոխվե՞ց կյանքդ 5165-ով:
Նախքան Արարատն ունեի էն նայիվ միտքը, որ կյանքս փոխվելու է, շուրջս այլ ելևէջներ ու երանգներ են կայծկլտալու, բայց… ամեն ինչ նույնն է Արարատից հետո, առօրյաս, աշխատանքս, մարդիկ. կյանքս չփոխվեց… փոխվեցի ես: Պարզվեց՝ ես ոչ միայն Արարատ բարձրացա, այլև բարձրացա իմ վախերից, տագնապներից ու կասկածներից վեր. դա իմ ներքին վերելքն էր: Արարատից հետո ես եմ փոխվում, ես միանշանակ ուրիշ եմ, ես արարատված եմ:

Արարատից իջնելու ճանապրհը
Ի՞նչ է Արարատն ինձ համար այժմ:
Արարատը հիմա իմ ժպիտի աղբյուրն է, ցանկացած վայրկյան, ակնթարթ, երբ տեսնում եմ կամ մտածում եմ Արարատի մասին, ժպտում եմ, դա արդեն ռեֆլեքս է, անկառավարելի ու հաճելի: Արդեն բոլորը գիտեն՝ եթե ուզում են տրամադրությունս բարձրացնել՝ ուղղակի հարցնում են Արարատի վերելքի մասին:
Պատրաստվու՞մ ես վերադառնալ Արարատի մոտ:
Միայն հայացքով ու հուշերի մեջ: Սովորություն չունեմ իմ սիրելի լեռներ երկրորդ անգամ բարձրանալու: Արարատը պիտի կիսաերազանք մնա, միշտ կասկածես՝ եղե՞լ ես այնտեղ, թե երազ էր…
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց ում համար Արարատը դեռևս երազանք է:
Գնացեք, երբ պատրաստ կլինեք 5165°-ով փոխվելու, երբ Արարատը ձեզ համար ուղղակի բարձր, մոդայիկ ու «հայկական» սար չի լինի, երբ կքնեք ու կարթնանաք Արարատի մտքով, երբ այնքան կկարևորեք վերելքը, որ ձեր առօրյան կկազմակերպեք Արարատի տրամադրությանը համապատասխան: Իսկ գիտե՞ք երբ եք հասկանում, որ ժամանակն է, երբ անկախ զբաղվածությանը, անկախ տրամադրությանը տեղից վեր եք կենում, մոտենում պատուհանին, որ մի ակնթարթ տեսնեք իրեն, երբ հասկանում եք, որ եթե հենց այս ամառ Արարատ չբարձրանաք, կիսատ ու անավարտ կմնաք, երբ կնայեք Արարատին ու անտանելի կարոտ կզգաք: Գնացեք, երբ Արարատի կանչը կլսեք…
Նաիրա Հարությունյան

Առաջիկա արշավներ
Որոշ նպատակների ձախողումը ուղղորդեց ինձ դեպի Արարատ
/in Արարատվածներ /by armeniangeographicՈրոշ նպատակների ձախողումը որից ծնվեց նոր և ավելի լավ նպատակ: Հենց այդ նպատակների ձախողումն էր, որ ուղղորդեց ինձ դեպի Արարատ:
Ո՞րն էր գլխավոր պատնեշը քո և նպատակիդ միջև:
Հարազատների անհանգստությունը:
Ինչպե՞ս էիր պատկերացնում վերելքը:
Փոքր ինչ դժվար ու շատ քամոտ:
Ինչպիսի՞ն էր այն իրականում:
Իրականում շատ զվարճալի ու աննկարագրելի գեղեցիկ:
Ինչի՞ մասին էիր մտածում երբ ընդամենը հաշված քայլեր էին մնացել գագաթին:
Մտածում էի թե որտեղ էի ես մի քանի օր առաջ, և ինչի եմ հասնում այդ պահին։ Ինձ զգում էի աննկարագրելի ուժեղ:
Վերելք Արարատ / Միքայել Ավետիսյան
Բառ, որով կբնութագրես քեզ Արարատի գագաթին:
Հզոր
Ո՞րն էր վերելքի ամենահիշարժան պահը:
Սուրենի և Էդվարդի կռիվը վրանում վերջին վերելքի առաջ: Իհարկե պիտի նշեմ նաև գագաթին տղաներով կիսամերկ նկարը:
Փոխվե՞ց կյանքդ 5165-ով:
Միանշանակ
Ի՞նչ է Արարատն ինձ համար այժմ:
Իրականացված նպատակ և սիմվոլ որը հուշում է երբեք չհանձնվել:
Պատրաստվու՞մ ես վերադառնալ Արարատի մոտ:
Կդժվարանամ պատասխանել:
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց ում համար Արարատը դեռևս երազանք է:
Դարձնել նպատակ ու իրականացնել:
Միքայել Ավետիսյան
Վերելք Արարատ
Առաջիկա արշավներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Գնացեք Արարատ, երբ պատրաստ կլինեք բարոյապես
/in Արարատվածներ /by armeniangeographicԷդպիսի անցում չի եղել։ Հազար ու մի անգամներ եմ Արարատով քայլել, եղել գագաթին։ Նույնիսկ չգիտեմ՝ էդ երազանքնե՞րն էին ավելի իրական, թե՞ իրական վերելքն՝ երազային։
Ո՞րն էր գլխավոր պատնեշը քո և նպատակիդ միջև:
Մեր ու մեր միջև գծված սահմանը:
Ինչպե՞ս էիր պատկերացնում վերելքը:
Մտածում էի, ինչպես սովորաբար արշավներին։
Ինչպիսի՞ն էր այն իրականում:
Իրականությունն այլ էր, իմ պատկերացրածը չէր․ չէի շտապում, քայլերս չէի զգում։ Ցուրտ չէր, տաք չէր, հոգնած չէի, ուղղակի գնում էի բարձրության, խաղաղության, ազատության միջով։ Երևի էդպես են երջանկության միջով անցնում:
Ինչի՞ մասին էիր մտածում երբ ընդամենը հաշված քայլեր էին մնացել գագաթին:
Արևի՛։ Հաստատ՝ արևի։
Բառ, որով կբնութագրես քեզ Արարատի գագաթին:
Բառ չեմ գտնի, բայց «Սիրտս լույսի մեջ լվացվեց»:
Ո՞րն էր վերելքի ամենահիշարժան պահը:
Գագաթին զգացածս․․․գիտեմ՝ էլ նման բան չեմ ապրելու․․․։ Բայց էդ պահի թանկությունը սրտումս պահել կարող եմ։
Փոխվե՞ց կյանքդ 5165-ով:
Չգիտեմ՝ ինչ պիտի փոխվեր, սակայն ես նո՛ւյնը մնացի…
Վերելք Արարատ
Ի՞նչ է Արարատն ինձ համար այժմ:
Նույն Արարատն է, մեր Արարատը, իմ Արարատը։
Պատրաստվու՞մ ես վերադառնալ Արարատի մոտ:
Չգիտեմ։
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց ում համար Արարատը դեռևս երազանք է:
Գնացե՛ք, երբ պատրաստ կլինեք հոգեպես, ֆիզիկապես ու կարևորը՝ բարոյապես, որ իրար չնեղացնեք․․․
Դուք՝ Արարատին, ինքն էլ՝ Ձեզ։
Լիլիթ Հովհաննիսյան
Վերելք Արարատ
Առաջիկա արշավներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Մտածում էի արդյոք կտեսնեմ Հայաստանը Արարատի գագաթից:
/in Առանց խորագրի /by armeniangeographicԱրմջեոյի ֆեյսբուքյան գովազդը Արարատի վերելքի վերաբերյալ: Իսկ եթե լուրջ, անակնկալի եկա, որ Արարատ բարձրանալու հնարավորություն կա և, առանց երկմտելու արդյոք դա իմ ուժերից վեր է թե ոչ, կամքի ուժիս մարտահրավերն ընդունեցի:
Ո՞րն էր գլխավոր պատնեշը քո և նպատակիդ միջև:
Փոքր արշավական կոշիկներ գնելը, ինչը բավականին լուրջ և խորը վերքեր թողեց ոտքերիս վրա: Արարատ մեկնելու նախօրեին զանազան բժշկական միջոցներ էի որոնում և կիրառում, որ ոտքերիս վերքերը բուժեմ: Սակայն, այդ ամենը անիմաստ էր: Նստեցի Արարատի վերելքի համար նախատեսված ու արդեն հավաքած ուսապարկիս մոտ, հասկանալով, որ չեմ կարողանա այդպիսի ոտքերով հասնել գագաթ: Հուզվեցի, լացեցի, որ ընկերներս մյուս օրը գնալու են Արարատ, իսկ ես՝ բժիշկի:
Ինչպե՞ս էիր պատկերացնում վերելքը:
Դժվար բայց բավականին հետաքրքիր:
Ինչպիսի՞ն էր այն իրականում:
Շատ դժվար բայց անչափ հետաքրքիր:
Ինչի՞ մասին էիր մտածում երբ ընդամենը հաշված քայլեր էին մնացել գագաթին:
Մտածում էի թե ինչ հաջողակ են այն մի քանի ընկերներս, ովքեր արդեն հասել են գագաթ և վայելում են տեսարանը: Մտածում էի թե ինչպիսին կլինի լուսաբացը 5165 մետր բարձրության վրա: Մտածում էի արդյոք կտեսնեմ Հայաստանը Արարատի գագաթից:
Բառ, որով կբնութագրես քեզ Արարատի գագաթին:
Հիացած
Ո՞րն էր վերելքի ամենահիշարժան պահը:
Վերելքի ամեն պահը յուրովի անկրկնելի ու հիշարժան էր, հետևաբար ինձ դժվար է համեմատել և առանձնացնել “ամենա”-ն: Սակայն, կարծում եմ իմ վերելքի ժամանակ կար մի պահ, որը դժվար երբևե որևէ այլ խմբի հետ եղել է, որը իմ Արարատ բարձրանալու փորձը էլ ավելի տպավորիչ դարձրեց: Դա 3200 մետր, առաջին ճամբարում մայրամուտը վայելելն էր Շոտլանդական պարկապզուկի կենդանի երաժշտության ներքո, որը նվագում էր արշավի մասնակիցներից մեկը:
Փոխվե՞ց կյանքդ 5165-ով:
Այո: Արարատի վերելքը ստիպեց ինքս ինձ ավելի լավ ճանաչել և վերագնահատել ուժերս: Անշուշտ, առօրյան Արարատի վերելքից հետո չի փոխվում, կրկին վերադառնում ես խենթ ռիթմին և զբաղվածությանը: Սակայն, ընթացքում, երբ հանկարծ նկատում եմ Արարատը, արդեն իրեն ավելի երկար եմ նայում, քանի որ հիշում եմ այն դրախտային տեսարանը, որը բացվեց գագաթից:
Ի՞նչ է Արարատն ինձ համար այժմ:
Բիբլիական սար, որը ես կարողացել եմ հաղթահարել:
Պատրաստվու՞մ ես վերադառնալ Արարատի մոտ:
Իհարկե:
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց ում համար Արարատը դեռևս երազանք է:
Մի երազեք: Գնացեք
Լուիզա Վարդանյան
Վերելք Արարատ լեռ
Արարատն իմ մի մասնիկն է, Արարատն իմն է
/in Արարատվածներ /by armeniangeographicՑանկացած երազանք պահանջում է հասունացման որոշակի ժամանակ՝ նախքան այն «քաղելը»: Պարզապես մի օր հասկացա, որ իմ երազանքը հասունացել է, և ես ունեմ բավարար ուժ այն իրագործելու համար:
Ո՞րն էր գլխավոր պատնեշը քո և նպատակիդ միջև:
Միակ պատնեշը այն կասկածն էր, թե արդյո՞ք ես այն մարդն եմ, ով արժանի է զգալու բիբլիական գագաթին կանգնելու վերերկրային երջանկությունը: Պատնեշը վերացավ այն պահին, երբ հասկացա, որ նույնիսկ երբ խոսքը Արարատի նման անհաս փառքի ճանապարհի մասին է, միևնույնն է՝ ես ինքս եմ որոշում՝ կարող եմ կամ արժանի եմ այդ ճանապարհն անցնել, թե ոչ:
Ինչպե՞ս էիր պատկերացնում վերելքը:
Վստահ եմ՝ ցանկացած մարդ վերելքից առաջ փորձում է պատկերացնել, թե ինչպես է հասնելու գագաթին, ինչպես է արցունքոտ աչքերով ծածանելու հայկական եռագույնը, ինչպես է երջանկությունից ինքնամոռաց բղավելու, շնորհավորելու ընկերներին և այլն: Այդ ամենը պատկերացնում էի նաև ես: Միաժամանակ նաև հստակ գիտեի, որ վերելքը հեշտ չի լինելու, և ամեն ինչ այնպես չի լինելու, ինչպես ես եմ պատկերացնում:
Ինչպիսի՞ն էր այն իրականում:
Արդեն գրեթե երկու ամիս է անցել վերելքից, ու ես հասկացել եմ, որ այն ինչ զգացի վերելքի ընթացքում, երբեք չեմ կարողանա և չեմ ուզում խոսքերով նկարագրել: Ամեն ինչ ուրիշ էր, ոչնչի նման չէր, լրիվ նոր զգացողություններ ու զգացմունքներ, որոնք, կարծում եմ, յուրքանչյուր Արարատ բարձրացողի մոտ տարբեր են, և ես իմ այդ «ուրիշ» զգացմունքմերն էգոիստաբար պահելու եմ իմ սրտի մի տաքուկ անկյունում ու երբեք ոչ ոքի հետ չեմ կիսելու:
Վերելք Արարատ / Լիաննա Աղաբեկյան
Ինչի՞ մասին էիր մտածում երբ ընդամենը հաշված քայլեր էին մնացել գագաթին:
Վերջին մի ժամը ես ոչնչի մասին չէի մտածում: Դա մեր վերելքի՝ ինձ համար ամենաքիչ ռոմանտիկ ժամն էր, երբ ցուրտը, քամին, թթվածնի բացակայությունն ու սաստիկ գլխացավը ոչինչ չէին թողնում, քան պարզապես մեխանիկորեն առաջ գնալ: Որքան մոտենում ես երազանքիդ, այնքան հանձնվելու ցանկությունն ավելի մեծանում է, և հենց այդ պահին է որոշվում, թե որքանով ես դու պատրաստ երազանքդ իրականացած տեսնելու երջանկությանը:
Բառ, որով կբնութագրես քեզ Արարատի գագաթին:
Շատ պարզ՝ ԵՐՋԱՆԻԿ
Ո՞րն էր վերելքի ամենահիշարժան պահը:
Ոչինչ չեմ ուզում և չեմ կարող առանձնացնել, որովհետև վայելել եմ ամեն վայրկյանը:
Փոխվե՞ց կյանքդ 5165-ով:
Փոխվեց… 5165 աստիճանով փոխվեց մոտեցումս անհաս թվազող երազանքներիս նկատմամբ:
Վերելք Արարատ / Լիանա Աղաբեկյան
Ի՞նչ է Արարատն ինձ համար այժմ:
Արարատն իմ մի մասնիկն է, Արարատն իմն է…Բայց այդպես էր նաև վերելքից առաջ:
Պատրաստվու՞մ ես վերադառնալ Արարատի մոտ:
Ես Արարատից չեմ հեռացել, Արարատը միշտ ինձ հետ է, հետևաբար նրա մոտ վերադառնալու հարց իմ առջև չկա: Իսկ նորից բարձրանալ՝ թերևս ոչ, քանի որ առաջին վերելքի ժամանակ գտա այն, ինչի համար բարձրացել էի Արարատ:
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց ում համար Արարատը դեռևս երազանք է:
Ամեն ինչ ավելի պարզ է, քան թվում է: Համարձակ եղեք, գնացեք երազանքի հետևից և դրա իրականացման ճանապարհին ՎԱՅԵԼԵՔ ԱՄԵՆ ՎԱՅՐԿՅԱՆԸ:
Լիանա Աղաբեկյան
Վերելք Արարատ
Առաջիկա արշավներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Արարատը հիմա ավելի մոտ է սրտիս
/in Արարատվածներ /by armeniangeographicԻնքս, առհասարակ, շատ եմ սիրում լեռներ մագլցել, նոր բարձրություններ հաղթահարել, մարտահրավեր նետել ինքս ինձ ` ամեն անգամ գրավելով նոր բարձունք: Արարատը ոչ միայն ինձ, այլև ողջ հայության համար է անհաս երազանք, սուրբ լեռ, և, լինելով բիբլիական լեռ, որտեղ կանգ է առել Նոյը իր տապանով և սկիզբ է դրել մարդկային պատմությանը, չտեսնել այդ լեռը, նույնն է թե չիմանալ սեփական պատմությանդ սկիզբը:
Ո՞րն էր գլխավոր պատնեշը քո և նպատակիդ միջև
Իմ և նպատակի միջև պատնեշներ ուղղակի չեն կարող լինել, դա է հենց երազանքը դարձնում նպատակ: Իմ և նպատակի միջև կարող են լինել միայն խոտաններ, որոնք հաղթահարելով կարող եմ հասնել նպատակիս:
Ինչպե՞ս էիր պատկերացնում վերելքը:
Վերելքը պատկերացնում էի դժվարին, բավականին խրթին, սակայն այլ կերպ չէր էլ կարող լինել: Վերելքը դժվար, բայց վերևում աչքիդ առաջ բացվում է շնչաբեկ տեսարան:
Ինչպիսի՞ն էր այն իրականում:
Իրականում վերելքը լի էր բարդություններով, երբևէ նման բարձրության վրա չէի եղել, մի փոքր դժվար էր շնչելը, թթվածինը գնալով պակասում էր, ոտքերդ հոգնում են, ուժասպառ ես լինում:
Վերելք Արարատ / Դիաննա Կոջոյան
Ինչի՞ մասին էիր մտածում երբ ընդամենը հաշված քայլեր էին մնացել գագաթին:
Վերջին քայլերին մի կերպ էի արդեն բարձրանում, քանզի չափազանց հոգնել էի, բայց միայն այն միտքը, որ հաշված րոպեներ անց լինելու եմ գագաթին, ուր մի ժամանակ կանգնել է նաև հայ մեծ բանաստեղծ Խաչատուր Աբովյանը, ուժ էր տալիս:
Բառ, որով կբնութագրես քեզ Արարատի գագաթին:
Լիարժեք
Ո՞րն էր վերելքի ամենահիշարժան պահը:
Երբ արդեն գագաթին էինք, ու քեզանից վերև անեզր երկինքն է , երբ ընկերներիս հետ հուզված գրկախառնվում ու շնորհավորում էինք միմյանց:
Վերելք Արարատ / Դիաննա Կոջոյան
Փոխվե՞ց կյանքդ 5165-ով:
Իհարկե փոխվեց, թողեց կյանքումս հետք, հիշողություն, որ մինչև խոր ծերություն կհիշեմ:
Ի՞նչ է Արարատն ինձ համար այժմ:
Արարատը հիմա ավելի մոտ է սրտիս, ավելի թանկ է ինձ համար:
Պատրաստվու՞մ ես վերադառնալ Արարատի մոտ:
Ոչ: Միանշանակ չեմ վերադառնա, որովհետև կան վայրեր, որոնց ուղղակի պիտի կյանքումդ այլևս չկպչես, որովհետև այն հիշողությունը, զգացողությունները, որոնց ստացել եմ առաջին վերելքիս ժամանակ չեն մնա նույնքան ջերմ ու թանկ, այլ կդառնան հիշողությանս մի ինչ-որ հերթական դրվագ:
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց ում համար Արարտը դեռևս երազանք է:
Գնալ երազանքի ետևից
Դիաննա Կոջոյան
Վերելք Արարատ
Առաջիկա արշավներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Արարատը հասանելի է` մեզ միշտ սպասող ու կանչող
/in Արարատվածներ /by armeniangeographicԵրբ ուրիշ աշխարհում ես ապրում ու չես տեսնում մարդկանց, ովքեր բարձրանում են Արարատը, իրականություն են դարձնում իրենց երազանքները, մտածում ես, որ այդ աշխարհը պարզապես չկա։ Հետո ծանոթանում ես այդ աշխարհի ու մարդկանց հետ, ովքեր ստիպում են հավատալ, որ դու էլ կարող ես Արարատին որպես նպատակ նայել ու մի օր նայել նաև Արարատի գագաթից։
Ո՞րն էր գլխավոր պատնեշը քո և նպատակիդ միջև:
Ինքս իմ ուժերին չհավատալն ու կասկածները, որ մինչև գագաթ ընկած ուղին անհաղթահարելի կլինի։
Ինչպե՞ս էիր պատկերացնում վերելքը:
Ավելի բարդ, քիչ հաղթահարելի։
Ինչպիսի՞ն էր այն իրականում:
Հեշտ՝ ֆիզիկական տեսանկյունից, հետաքրքիր ու լի բազմաթիվ զրույցներով, պատմություններով ու ծանոթություններով, որոնք ամբողջ վերելքն այնքա՜ն հաճելի ու բովանդակալից են դարձնում։
Կարս
Ինչի՞ մասին էիր մտածում երբ ընդամենը հաշված քայլեր էին մնացել գագաթին:
Չգիտեմ՝ Արարատի եղանակից էր, թե՞ ոչ, բայց ինչ-որ պահ կարծես քամին ու ցուրտը սառեցրել էին թե՛ միտքս, թե՛ սիրտս։ Այդ պահին ոչնչի մասին չես մտածում, ենթագիտակցաբար միայն մի միտք է գալիս՝ որքան հնարավոր է շուտ ու արագ պետք է հասնել գագաթին։ Իսկ հետո՝ գագաթին, արդեն ոչ մի ցուրտ ու քամի չի խանգարի ընկերանալ Արարատի հետ ու զրուցել միասին։
Բառ, որով կբնութագրես քեզ Արարատի գագաթին:
Երջանի՜կ։
Ո՞րն էր վերելքի ամենահիշարժան պահը:
Հիշարժան պահերն այնքա՜ն շատ են, որ դրանցից միայն մեկն առանձնացնելը շա՜տ բարդ է։ Մարդիկ, ովքեր այլևս ուժասպառ են, բայց շարունակում են վերելքը, մարդիկ, ովքեր երգեր են երգում ու փորձում հասկանալ «հային», քննարկումներն ու խաղերը, որոնք մթնոլորտն այնքա՜ն ջերմ են դարձնում, միմյանց օգնելն ու քաջալերելը։ Ամենը միասին կարելի է դարձնել մի հիշարժան պահ ու այդպես պահել հիշողությունների դարակում։
Փոխվե՞ց կյանքդ 5165-ով:
Հետաքրքիր է՝ երբ իջնում էի Արարատից ինքս այդ մասին էի մտածում։ Պատասխանը կարծես դրական չէր։ Իսկ հետո, երբ վերադառանում ես Հայաստան ու Արարատին նայում ես այս կողմից․․․ միայն այդ ժամանակ է գիտակցությանդ հասնում, թե որքա՜ն է փոխվել կյանքդ, միայն այդ ժամանակ ես սկսում հասկանալ, որ արդեն կարոտել ես Արարատին ու 5165 մ բարձրության վրա լինելուն։
Վանա լիճ
Ի՞նչ է Արարատն ինձ համար այժմ:
Սար, որին կարելի է անվերջ նայել, ու եթե առաջ նայելիս կարելի էր պարզապես հիանալ ու տխրել նրա անհասանելիությունից, հիմա պարզապես կարելի է նայել անվերջ ու ամեն անգամ երջանկանալ։ Երջանկանալ, որ մենք միմյանց ճանաչում ենք։
Պատրաստվու՞մ ես վերադառնալ Արարատի մոտ:
Եթե Արարատը նորից կանչի՜․․․։
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց ում համար Արարատը դեռևս երազանք է:
Պարզապես երազանքների արկղիկից տեղափոխե՛ք նրան նպատակների արկղիկ։ Հավատացե՛ք, որ ճիշտ պատրաստվածության դեպքում Արարատը հասանելի է, իրական է, մեզ միշտ սպասող ու կանչող է։ Ու պատրաստվե՛ք նրա հետ հանդիպմանը։
Լիաննա Առաքելյան
Վերելք Արարատ
Առաջիկա արշավներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Տուն միշտ վերադառնում են
/in Արարատվածներ /by armeniangeographicՆախորդ տարվա Արարատի վերելքի մասին պատմող ֆիլմը, որում արմջեոցիները կիսվում էին իրենց փորձով և հույզերով:
Ո՞րն էր գլխավոր պատնեշը քո և նպատակիդ միջև:
Ես, իմ վախերը, իմ կողմից իմ շուրջը ստեղծված միջավայրը, որից ուղղակի վախենում էի դուրս գալ:
Ինչպե՞ս էիր պատկերացնում վերելքը:
Մինչ վերելքը գրեթե ամեն օր մտովի բարձրանում էի Արարատի գագաթ՝ հասնում էի կամ ոչ, վայր էի ընկնում, չէր ստացվում, նորից էի փորձում բարձրանալ և շատ դեպքերում այդպես էլ չէի հասնում գագաթ:
Ինչպիսի՞ն էր այն իրականում:
Երևի այն եզակի դեպքերից էր իմ կյանքում, երբ իրականությունը շատ ավելին էր, քան իմ պատկերացումները:
Ինչի՞ մասին էիր մտածում երբ ընդամենը հաշված քայլեր էին մնացել գագաթին:
Վերջին 200-300 մետրը բավականին ծանր էին ինձ համար, և այդ ընթացքում մտածում էի միայն գագաթ հասնելու մասին:
Բառ, որով կբնութագրես քեզ Արարատի գագաթին:
Շփոթված: Գագաթին ասես փոքրիկ աղջիկ լինեի, ում երազանքն էր ունենալ գեղեցիկ ճենապակյա տիկնիկ, և ահա նրա երազանքը կատարվել է, նա ստացել է վաղուց երազած տիկնիկը և հիմա կանգնած չգիտի ինչպես խաղալ տիկնիկով: Եթե ամուր գրկի տիկնիկին, խաղա հետը, ապա այն կկոտրվի ու էլ երբեք չի ունենա նույնից: Եթե դնի հեռվում և ուղղակի նայի վրան, ապա տիկնիկն այդպես էլ չի դառնա իրենը: Այդպես էլ ինձ հետ էր գագաթին. վախենում էի դիպչել երազանքիս ու նույնչափ ուզում էի բարձր գոռալ, որ այլևս Արարատը նաև իմն է:
Ո՞րն էր վերելքի ամենահիշարժան պահը:
Յուրաքանչյուր պահ հիշարժան էր ինձ համար՝ Հանրապետության Հրապարակում դեռևս անծանոթ մարկանց հետ հանդիպումից մինչև նույն տեղում արդեն մտերիմ դարձած արարատվածների բաժանումը:
Փոխվե՞ց կյանքդ 5165-ով:
Փոխվեց դեռևս այն ժամանակ, երբ ներսիս «եթե ուզում ես հասնել երազանքիդ, քայլի՛ր» անունով մարդուկը գլուխ բարձրացրեց:
Ի՞նչ է Արարատն ինձ համար այժմ:
Արարատն արդեն իմն է:
Պատրաստվու՞մ ես վերադառնալ Արարատի մոտ:
Տուն միշտ վերադառնում են:
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց ում համար Արարատը դեռևս երազանք է:
Խորհուրդներ տալ չեմ սիրում, կասեմ միայն, եթե արդեն մի ինչ որ ցանկության սկսել ենք անվանել երազանք, ապա էլ ոչինչ չի մնում, քան սկսել երազանքը իրականություն դարձնելու գործողությունը:
Սվետա Թորոսյան
Վերելք Արարատ
Առաջիկա արշավներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Ամուսնության առաջարկություն Արարատի գագաթին
/in Արարատվածներ /by armeniangeographicԱրարատը մանկության երազանք էր, կարծում եմ` էդ երազանքը հայերի գենետիկ կոդի մեջ է, արշավների մասնակցելով, ուղղակի, դառավ ավելի առարկայական ու ոչ էնքան անհաս:
Ո՞րն էր գլխավոր պատնեշը քո և նպատակիդ միջև:
Որպես էդպիսին ֆիզիկական պատնեշ չկար, դեռ 2017-ին պետք է բարձրանայի, թղթաբանական խնդիրներ եղան: Պատնեշները, ավելի շատ, ներսում էին, սկսած թուրք սահմանապահից` իմ ու Արարատի միջև:
Ինչպե՞ս էիր պատկերացնում վերելքը
Երազում էի լավ եղանակի մասին, ամեն առավոտ Արարատին նայելուց` միակ միտքս այն էր, որ իմ վերելքին լավ եղանակ լինի, մնացածը սպասվում էր, որ գժական ա լինելու:
Ինչպիսի՞ն էր այն իրականում:
Եղավ էնպես, ինչպես սպասում էի, մի բան էլ` ավել։ Քուրդ ուղկցորդները ասում էին որ մենք դարի եղանակն ենք տեսել, իսկ զգացողությունների ու հուզմունքի մասին դժվար թե կարողանամ շարադրել։ Ես ինձ երբեք չէի հիշում մեծ ժպիտով լացելուց։
Ինչի՞ մասին էիր մտածում երբ ընդամենը հաշված քայլեր էին մնացել գագաթին:
Վազելով վերև հասնելու, 4800-ի վրա կատվիկները հագնելուց հետո տառացիորեն վազում էի դեպի գագաթ` մի վայրկյան առաջ էնտեղ լինելու:
Բառ, որով կբնութագրես քեզ Արարատի Գագաթին:
Գագաթված, Արարատված, Առաջարկած, Նշանված։ Կարճ ասած` զբաղված :
Ամուսնության առաջարկություն Արարատի գագաթին
Ո՞րն էր վերելքի ամենահիշարժան պահը:
Ամեն վայրկյանը կլանել եմ, ամեն ինչ հիշվող էր։ Բայց բնականաբար պիկը ամուսնության առաջարկությունս էր Անիին, որը շատ շուտ էի պատրաստել ու հենց Արարատի գագաթին:
Փոխվե՞ց կյանքդ 5165-ով:
Շատ բան փոխվեց։ Արարատը հերթական արշավ չէ, դժվար է վերադառնալ որպես նույն մարդ:
Ի՞նչ է Արարատն ինձ համար այժմ:
Բացի հզորագույն ու սիրունագույն լեռ ու ուղղակի քարազանգված լինելուց, Արարատը միշտ եղել ա ու կլինի հայի դեմքը, իսկ ի՞նչ ենք մենք առանց մեր դեմքի:
Պատրաստվու՞մ ես վերադառնալ Արարատի մոտ:
Անխոս, Արարատը մի անգամվա չէ։
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց ում համար Արարատը դեռևս երազանք է:
Զանգահարել 043005165
Տիգրան Գասպարյան
Վերելք Արարատ
Առաջիկա արշավներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Արարատը հիմա իմ ժպիտի աղբյուրն է
/in Արարատվածներ /by armeniangeographic-Մտքեր կան, որ նույնիսկ երազանք դառնալու համար շատ համարձակ են: Ինձ համար այդ մտքերից էր հենց Արարատ բարձրանալը:
Հիշում եմ՝ ինչքան տպավորված ու զարմացած էի, երբ փոքր տարիքում առաջին անգամ կարդացի Աբովյանի վերելքի մասին: Մեծերին հարցրի՝ հնարավո՞ր է Արարատի գագաթ բարձրանալ: Ինձ պատասխանեցին, որ չի կարելի, արգելված է, ու Աբովյանն այն քչերից է, որ արգելքին հակառակ բարձրացել է: Դրանից հետո կարծում էի, որ միայն ընտրյալներին է ի զորու բարձրանալ այդ գագաթը: Ինչ իմանայի, թե ապագան ինչքան հետաքրքիր անակնկալներ է պատրաստել:
Տարիներ հետո, երբ վարակվեցի լեռնագնացությամբ, ու սարեր բարձրանալը դարձավ իմ կենսաղբյուրը, շարունակում էի անթաքույց ակնածանքով վերաբերվել այն մարդկանց, ովքեր Արարատ են բարձրացել. Դեռ չէի համարձակվում ինձ այդ շարքում դասել: Դեռ վախենում էի երազել… Ժամանակ էր պետք երազանքիս խմորվելու, հասունանալու ու ծնվելու համար:
-Ո՞րն էր գլխավոր պատնեշը քո և նպատակիդ միջև:
-Այն պահից սկսած, երբ որոշումն ընդունեցի, երբ ինքս ինձ խոստովանեցի, որ կարող եմ, այլևս ոչ մի վայրկյան չեմ կասկածել, որ կհասնեմ: Այնքան պարզ էր այդ գիտակցումը, բնական և օրինաչափ: Ուղղակի նպատակն արդեն շոշափելի էր: Դու իրեն տեսնում ես, ինքն օր ու բարձրություն ունի և կորդինատները պարզ են: Ուղղակի սկսում ես օր օրի մոտենալ և ժամանակի և տարածության մեջ:
-Ինչպե՞ս էիր պատկերացնում վերելքը:
-Վերջին տարիների վերելքներին ուշի ուշով հետևել եմ: Գիտեի՝ ինչ եմ տեսնելու, ինչքան եմ բարձրանալու, ինչ բարդություն ու արահետներ եմ հաղթահարելու, ում եմ տեսնելու և ում հետ բարձրանալու:
Ամեն մանրուք ժամ առ ժամ պլանավորված էր: Նույնիսկ մտքումս մանրամասն մոդելավորել էի գագաթի նկարները, գույները, ֆոնը, ֆեյսբուքյան ստատուսը:
Վերելք Արարատ
-Ինչպիսի՞ն էր այն իրականում:
-Երբ ինձ հարցնում են՝ բա՞րդ էր արդյոք Արարատ բարձրանալը, ես միանշանակ պատասխանում եմ. «հեշտ չէր»:
Իհարկե հետաքրքիր չէր լինի, եթե ամենը լիներ իմ պատկերացումներին համապատասխան: Վերելքին եղան և՛ տրավմաներ և՛ ինքնազգացողության վատթարացում, օդի պակաս, սաստիկ, անհավանական քամի, քիչ նկարներ, տեխնիկայի «դավաճանություն», ձեռնոցի կորուստ ու էմոցիաներ, շատ-շատ էմոցիաներ…
-Ինչի՞ մասին էիր մտածում, երբ ընդամենը հաշված քայլեր էին մնացել գագաթին:
-Ոչինչ չէի մտածում, բոլոր զգայարաններս բթացած էին, մտքերս՝ քարացած: Ամբողջ ուշադրությունս կենտրոնացած էր շնչելու ու քայլելու վրա: Բայց երբ հասա գագաթ, ու հասկացա, որ վերջ, ես գագաթին եմ, բոլոր խմորված էմոցիաներս, ապրումներս, ֆիզիկական լարվածությունս իրենց զգացնել տվեցին: Ոչ մի լեռան գագաթին այդքան էմոցիոնալ չեմ եղել, ինչքան Արարատի գագաթին:
Բառ, որով կբնութագրես քեզ Արարատի գագաթին:
Հոգեբանության մեջ մի բառ՝ «կատարսիս»: Դա երբ էմոցիաներդ դատարկվում են, երբ մաքրվում ես ու գտնում ես հավասարակշռությունդ, երբ ազատվում ես տագնապներից ու լարվածությունից, ու… պատրաստվում ես թռիչքին… Թերևս հենց այդ բառով կնկարագրեմ ինձ Արարատի բարձունքին:
Ո՞րն էր վերելքի ամենահիշարժան պահը:
Վերելքի ամեն վայրկյանն ու սանտիմետրը վայելել եմ ու հիշում եմ կադր առ կադր: Տպավորված պահերը շատ են, հիշում եմ վերջին վերելքի տաք թեյը, գլխավոր վերելքի գիշերը իմ ու Լիանայի վրանային “համերգը”, գիշերվա լարված ու կիսալուռ նախաճաշը, կատվիկները կապելիս միմյանց օգնելը, իրար ոգևորելով բարձրանալը, վայրէջքին Յուսուֆի տաք ապուրն ու ձմերուկը…
Փոխվե՞ց կյանքդ 5165-ով:
Նախքան Արարատն ունեի էն նայիվ միտքը, որ կյանքս փոխվելու է, շուրջս այլ ելևէջներ ու երանգներ են կայծկլտալու, բայց… ամեն ինչ նույնն է Արարատից հետո, առօրյաս, աշխատանքս, մարդիկ. կյանքս չփոխվեց… փոխվեցի ես: Պարզվեց՝ ես ոչ միայն Արարատ բարձրացա, այլև բարձրացա իմ վախերից, տագնապներից ու կասկածներից վեր. դա իմ ներքին վերելքն էր: Արարատից հետո ես եմ փոխվում, ես միանշանակ ուրիշ եմ, ես արարատված եմ:
Արարատից իջնելու ճանապրհը
Ի՞նչ է Արարատն ինձ համար այժմ:
Արարատը հիմա իմ ժպիտի աղբյուրն է, ցանկացած վայրկյան, ակնթարթ, երբ տեսնում եմ կամ մտածում եմ Արարատի մասին, ժպտում եմ, դա արդեն ռեֆլեքս է, անկառավարելի ու հաճելի: Արդեն բոլորը գիտեն՝ եթե ուզում են տրամադրությունս բարձրացնել՝ ուղղակի հարցնում են Արարատի վերելքի մասին:
Պատրաստվու՞մ ես վերադառնալ Արարատի մոտ:
Միայն հայացքով ու հուշերի մեջ: Սովորություն չունեմ իմ սիրելի լեռներ երկրորդ անգամ բարձրանալու: Արարատը պիտի կիսաերազանք մնա, միշտ կասկածես՝ եղե՞լ ես այնտեղ, թե երազ էր…
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց ում համար Արարատը դեռևս երազանք է:
Գնացեք, երբ պատրաստ կլինեք 5165°-ով փոխվելու, երբ Արարատը ձեզ համար ուղղակի բարձր, մոդայիկ ու «հայկական» սար չի լինի, երբ կքնեք ու կարթնանաք Արարատի մտքով, երբ այնքան կկարևորեք վերելքը, որ ձեր առօրյան կկազմակերպեք Արարատի տրամադրությանը համապատասխան: Իսկ գիտե՞ք երբ եք հասկանում, որ ժամանակն է, երբ անկախ զբաղվածությանը, անկախ տրամադրությանը տեղից վեր եք կենում, մոտենում պատուհանին, որ մի ակնթարթ տեսնեք իրեն, երբ հասկանում եք, որ եթե հենց այս ամառ Արարատ չբարձրանաք, կիսատ ու անավարտ կմնաք, երբ կնայեք Արարատին ու անտանելի կարոտ կզգաք: Գնացեք, երբ Արարատի կանչը կլսեք…
Նաիրա Հարությունյան
Վերելք Արարատ
Առաջիկա արշավներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Սիփան Գրիգորյան
/in Լուսանկարիչներ /by armeniangeographic2004-2011 թ. սովորել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոօպերատորական բաժնում: Քանի որ լուսանկարչությունը դա կինոօպերատորության հիմքն է` ես սիրեցի այն իմ մասնագիտության պես: Լուսանկարել սկսել եմ 2003 թվականից: Աշխատել եմ իմ մասնագիտությամբ հենց առաջին ուսանողական տարուց: Լուսանկարչությունն ինձ համար ինքնաարտահայտման, ինքնադրսևորման, հոգուս խոսքը մարդկանց հասցնելու միջոցն է:
Նախընտրում եմ մինիմալիզմը
Լուսանկարչության մեջ նախընտրում եմ մինիմալիզմը, սիմվոլիզմը, սյուրռեալիզմը և նատուրալիզմը: 2011-2016 թվականներին ժամանակավոր դադարեցի լուսանկարել: Բայց 2016 թվականի գարնանը ապրեցի վերածնունդ, և սկսեցի ինտենսիվ զբաղվել իմ սիրած գործով: Լուսանկարներս մասնակցել են ֆոտոմրցույթների և արժանացել մրցանակների: Արշավել սկսել եմ պատանեկության տարիներից, բայց ցավոք այդ ժամանակ ֆոտոխցիկ չունեի իմ տեսած հրաշքները ֆիքսելու ու իմ ապրած զգացողությունները դիտորդին փոխանցելու համար: Մինչ այս արշավում էի մենակ, սակայն 2016 թվականին ծանոթացա ARMGEO-ի հրաշալի անդամների հետ և իմ արշավական լուսանկարչությունը դարձավ էլ ավելի հետաքրքիր:
Մեր ակումբի անդամները
Դալար Չահարմահալի
Գևորգ Մովսիսյան
Աստղիկ Բաբալարյան
Թագուհի Մանուկյան
Նարե Մանուկյան
Լիլիթ Տոնոյան
Մարիամ Ղազարյան
Արթուր Զարբաբյան
Մերի Անտոնյան
Ռուբեն Զաքոյան
Նարե Մկրտչյան
Հովհաննես Նազարյան
Գևորգ Հարությունյան
Նարինէ Վարդանյան
Անի Մոսյան
Վարդ Գրիգորյան
Գևորգ Հայրապետյան
Անի Հակոբյան
Անի Խաչատրյան
Տիգրան Գասպարյան
Վարդուհի Եսայան
Անի Հարությունյան
Աստղիկ Թորոսյան
Կարեն Սարգսյան
Գագիկ Սարգսյան
Հրաչյա Իվանյան
Մարիամ Կիրակոսյան
Գառնիկ Պողոսյան
Ֆելիքս Քոչարյան
Անի Բաղդասարյան