Եվ կրկին՝ ես վերադառնում եմ Կարս, և կրկին՝ ես վերադառնում եմ Կարսից…
Իմ ապրած տասնութ հազար երկու հարյուր հիսուն օրերից նաիրյան այդ հին քաղաքին պատկանում է միայն երկու օր, ընդամենը երկու օր: Ավելի ճիշտ՝ երկու երկար, անընդմեջ գիշեր: Անցել է արդեն տասնհինգ-տասնվեց տարի: Ինչո՞ւ չի բթանում հուշերի նյարդը, ինչո՞ւ. և՛ գիտեմ, և՛ չգիտեմ…
Սահմանը մեկ անգամ չէ, որ առիթ է եղել անցնելու գնացքով, նավով, ինքնաթիռով: Եվ ամեն անգամ իմ ներսում զգացել էմ տխուր մի հալոցք, սրտի ծակոցի պես սուր ճչացել է կարոտը, հետ եմ նայել անհնարին հարազատությամբ. հետևում, չէ՞ որ, մնացել է Հայրենիքը:
Բայց այս անգամ ուրիշ էր:
Ախուրյան կայարանից մեր գնացքը մտավ թուրքական պետության սահմանները: Գնացքը, հիշում եմ, գնում էր դանդաղ, ասես սողեսող, թեպետ շոգեքարշը քաշում էր մի հատիկ վագոն: Մեր վագոնը: Կամուրջի մեր կողմում, սահմանային վերջին աշտարակից՝ նայում էր շիկահեր, շատ ջահել մի տղա: Նա երկար ժպտում եր մեզ, հետո նույնիսկ ձեռքով արեց. դա երևի սահմանային կանոնադրության խախտում էր, բայց այդ երկաթգծերի վրա երևի զարմանալի էր կենդանի վագոն… Տղան կարծես ուղեկցում էր մեզ, գուցե և մտածում մեր մասին: Ես էլ նրա մասին էի մտածում. գիտի՞ նա, թե ինչ է պաշտպանում: Թուրք-սովետական սահմանը. այդքանը գիտի, երևի ոչ ավելին:
Ահա և առաջին թուրք զինվորը: Նա կանգնած էր կամուրջի մյուս կողմում և ձգված էր պարսատիկի պես, ես չկարողացա բռնել նրա հայացքը. չգիտեմ ինչու՝ ուզում էի որոշել, թե ի՞նչ գույնի էին նրա աչքերը… Առաջին անգամ էր իմ կյանքում, որ տեսնում էի թուրք զինվորի: Ոչ թե նկար, ոչ թե արձան, այլ կենդանի, շնչող զինվորի: Նա մեզ չէր նայում, կլիներ երևի 20-22 տարեկան. ուրեմն 1915 թվականից առնվազն երեսուն տարի հետո է ծնվել: Բայց ի՞նչ կաներ նա, եթե այն թվին ծնված լիներ… Ինչո՞ւ հանկարծ դա մտածեցի, իսկ գնացքն արդեն սողում էր Թուրքիայով… Արևմտյան Հայաստանով: Բնության առումով՝ պարզապես շարունակվում էր Շիրակի հարթավայրը, շարունակվում էին մուգ կապույտ երկինքը և լեռները: Սթափեցրեց առաջին կայարանը: Մեր վագոնի վրա թափվեցին առևտրական և մուրացիկ երեխաների բզզացող խմբեր: Հաց, ջուր, լրագիր էին ծախում, հաց, փող էին ուզում, ինչ-որ բան էին ծղրտում, խցկվում ներս: Խղճուկ կառամատույցին կանգնած էին մեծահասակները. չսափրված, գլխարկները աչքերին քաշած դեմքեր, դեղին ատամներ: Նրանք պլշած նայում էին մեր վագոնին: Չէին խոսում, միայն նայում էին և անշարժ էին, փոշոտ՝ հենց նոր հողի տակից հանած արձանների պես: Իսկ երեխաներն արդեն խլվլում էին մեր վագոնում: Մենք որևէ առնելիք չունեինք և, ճիշտն ասած, թուրքական դրամ էլ չունեինք, իսկ մուրացիկ երեխաներին ի՞նչ կարող էինք տալ. հայկական հաց, հայկական միրգ…
«Արձաններից» մեկը, ի վերջո, շարժվեց, բարձրացավ վագոն, ներկայացավ.
-Հաջորդ կայարանը Կարսն է,- ասաց,- քիչ մնաց, հասնում ենք: -Ու ժպտաց:
Ուրեմն, մեր հյուրընկալն է:
Կա՞րս… թվաց շնչահեղձ կլինեմ, բառը թվաց սուտ, անհնարին, թվաց անսպասելի կրակոց: Բայց չէ՞ որ գիտեի՝ Կարս ենք գնում, Կարսում է, որ պիտի նստենք Անկարա տանող գնացքը… Գիտեի, հետո՞ ինչ, որ գիտեի. ես փակեցի աչքերս, լավ եմ հիշում, այո, փակեցի աչքերս, չուզենալով դուրս նայել. բայց աչքերով անհնար թվաց հետ վերադառնալ հիսուն տարով, իսկ ես չէի գնում, վերադառնում էի:
Գնացքն ավելի արա՞գ էր գնում. քանի՞ րոպե անցավ…
-Հասանք,- լսեցի նույն այն ժպտուն ձայնը:
Մերոնցից մեկը, ո՞վ էր, ուսս հրեց.
-Ի՞նչ է, քունդ տարա՞վ:
Իմ աչքերից ասես դեն շպրտեցին արյունոտ վիրակապը: Մի՞թե հիսուն տարին անցավ. ուրեմն ես դեռ չե՞մ ծնվել…
Կայարանի ճակատին լատիներեն տառեր էին: Չորս տառ, ինչո՞ւ հաշվեցի. K-A-R-S: Կա՞րս…

Կարս
Մի քանի վայրկյանի մեջ կարդացի, երևի, հազար անգամ, հետո այդ չորս տառը միացան իրար, դարձան սուր մի գայլիկոն, և անտես, և անտես անողորմ մի ձեռք, պտտելով-պտտելով, մտցրեց այդ գայլիկոնն իմ ուղեղի, իմ սրտի, իմ նյարդերի մեջ: Ես, ուրեմն, Կարսում եմ, երևի շատ մոտիկ Կարսի բերդն է, Առաքելոց եկեղեցին, նշանավոր կամուրջը… Սա, ուրեմն, Կարսն է, ընդամենը հիսուն տարի առաջ հայ մարդիկ Ալեքսանդրապոլից (իրենց մի քաղաքից) ֆայտոնով եկել են այստեղ (իրենց մյուս քաղաքը) ազգական կամ ծանոթ տեսնելու… Հենց այնպես, սովորական եկել են և կառամատույցում նրանց դիմավորել են այդ ազգականները, ծանոթները:
Կառամատույցում մեզ դիմավորում է քաղաքի ոստիկանապետը: Առանց համազգեստի է, բայց ներկայանում է անմիջապես: Նրանից մի քայլ հետ՝ ձգված-կանգնած են յոթ-ութ ոստիկան: Սրանք համազգեստով են: Ես հիմա էլ հիշում եմ. ոստիկանապետը կապույտ, մտածող աչքեր ուներ, քունքերը ճերմակ էին:
Նա սասց, որ ուրախ է թուրքական հողի վրա ողջունելու իրենց հարևան մեծ երկրից եկած հյուրերին: Եվ մեր թափորը շարժվեց նրանց ետևից:
Ոստիկանները՝ նույնպես:
Կայարանից սկսվողը, հավանորեն, գլխավոր փողոցն էր, և քանի որ ես հիսուն տարով հետ էի գնացել՝ փողոցը կոչվում էր ռուսական բանակի հայազգի գեներալ Լորիս-Մելիքովի անունով: Գրքերից գիտեի՝ հենց այդ փողոցի վրա պիտի լիներ նաև զոհված ռուս զինվորների հուշարձանը…
Պատերի տակ մարդիկ էին՝ շատերը նստած հենց մայթի սալահատակին: Նարդի էին խաղում, թեյ էին խմում: Նայում էին մեզ և նրանց աչքերի մեջ անպատասխան զարմանք կար: Մեկը, հիշում եմ, տաք թեյը թափեց ձեռքին, թքեց, հայհոյեց: Մե՞զ… Ինձ թվաց՝ հասարակածում հենց այնպես կնայեին բևեռային սպիտակ արջերի խմբին, որ հանկարծ հայտնվում են քաղաքի շիկացած ասֆալտի վրա: Ուրիշ ի՞նչ եմ հիշում. կառքեր, փուքսով վառվող քուրա, փողոցի ցեխաջրի մեջ բոբիկ ոստոստացող երեխաներ, փողոցը կտրող էշեր, կովեր, լուսամուտներում վառվող նավթի ճրագներ:
-Հազար ինը հարյուր վաթսունհինգ թվականից ո՞ւր ընկանք,- լսեցի, մերոնցից մեկն էր,- շշմելու բան է…
Իսկ իմ հայացքը հանկարծ սևեռվեց տներին, սիրելինե՜րս… Տները միհարկանի էին, սրբատաշ քարերով, կամարակապ դռներով. թվաց հին Գյումրիի փողոցներով եմ անցնում: Հետո ես տեսա մայթին նստոտած մարդկանց, բոլորին: Տները կարծես չքացան, տեսիլքը ցնդեց, մեռավ, մեջս խլրտացին բառեր, որ նրանց պիտի ասեի. դուք, որ հանգիստ թեյ եք խմում կամ ծխում էժանագին նարգիլե, գիտե՞ք, որ ծալապատիկ նստած եք ուրիշի արյունով թաց և, մանավանդ, ուրիշի հողի վրա: Արյան կարմիրը չի՞ երևում, դե, իհարկե, հիսուն տարի է անցել, հողը ներծծել-կուլ է տվել հարազատ որդիների արյունը, իսկ դո՛ւք, իսկ դո՛ւք կուլ եք տվել… հողը: Խելացնոր մի միտք հրում է ինձ՝ մոտեցիր այդ մարդկանց, բոլորին մեկ-մեկ՝ և գոռա նրանց ականջների մեջ. իմացեք, մենք չենք մոռացել ոչինչ ու կհիշի նաև իմ որդին, թոռը, ծոռը, թեպետ պապիս պապն անգամ ծնվել է այսօրվա Հայաստանում, Քասախ գետի ափին: Բառերն ական են դառնում իմ ներսում, բայց ականը չի պայթում, ես կուլ եմ տալիս չպայթած այդ ականը և կարողանում եմ նայել՝ ինչպես մյուսները, նույնիսկ ինչ-որ բան եմ հարցնում. «Ի՞նչ ազգի մարդիկ են ապրում Կարսում»: «Միայն թուրքեր:- Ոստիկանապետն է, պատասխանում է անմիջապես, ասես հետ է տալիս պինգ-պոնգի գնդակը:- Ուրիշ ո՞վ պիտի ապրեր»:

Կարս
Իսկ հեռվում երեկոյի բաց մանուշակագույն թանաքի մեջ արդեն ուրվագծվել էին Կարսի բերդը, Առաքելոց եկեղեցին…
Երկա՞ր քայլեցինք, թե՞ մութը հանկարծակի վրա տվեց: Ես տեսնում եմ. փողոցներում լույս չկա, միայն տեղ-տեղ, խանութների ցուցափեղկերում՝ նավթի, թե ձեթի ճրագներ են վառվում: Ինչ-որ տեղ, կարծեմ, ընթրեցինք: Ինչպե՞ս հասանք հյուրանոց…
-Լավ է, կքնենք,- հորանջեց մերոնցից մեկը:
Ես ու ընկերս, հիշում եմ, մտանք մեր համարը, կանգնեցինք բաց լուսամուտի առաջ ու հանկարծ սկսեցինք երգել… Ոչինչ չասացինք իրար, բայց ինչո՞ւ պոռթկաց նույն երգը՝ «Հայաստա՜ն, երկիր դրախտավայր…»: Սկզբում կիսաձայն էինք երգում, հիշում եմ, երբ վերջացրինք, համարյա ճչում էինք: Ակա՞նը պայթեց… (Հետո, տարիներ հետո միայն ես ինձ հաշիվ տվի, թե ի՞նչ պիտի զգար կարսեցի հայը , եթե պատահաբար այդ րոպեին անցնելիս լիներ մեր հյուրանոցի մոտով: Չէր հավատա սեփական ականջներին, կկարծեր հնչյունային ցնորք է, կկարծեր խելագարվում է):
Որքա՞ն կանգնեցինք բաց պատուհանի առաջ, չգիտեմ…
Ո՞վ գիտե, 1920-ից հետո որևէ ուրիշ հայ գիշերե՞լ է այդ քաղաքում, ո՞վ գիտե: Ես ուզում էի որսալ Կարս քաղաքի նույնիսկ մթության դիմագծերը, ուզում էի, պարտավոր էի. հետո, երբ վերադառնամ, Լենինականում, Երևանում՝ հարյուրավոր կարսեցիներ, կարսեցիների զավակներ, թոռներ ինձ պիտի խնդրեն պատմել, նկարագրել. ի՞նչ տեսաք Կարսում, ասա… Ի՞նչ պատմեմ, ի՞նչը նկարագրեմ. այս թանձր մթությո՞ւնը, մեր հյուրանոցի կեղտակորույս պատե՞րը, քիչ առաջ տեսած իբր թե ռեստորա՞նը… Ի՞նչ պիտի պատմեմ… Հյուրանոցի տերը, որ քուրդ էր՝ ինքն ասաց, քիչ առաջ պատմում էր, որ Կարսում շատ քրդեր կան, ադրբեջանցիներ, երկու մալական… «Իսկ հա՞յ,- չհամբերեց ընկերս,- հայ կա՞…»: «Տասնչորս ընտանիք կա, այդքանին ես գիտեմ»: «Միայն թուրքեր են ապրում Կարսում». ոստիկանապետն ասաց, հիշում եմ, դառը քմծիծաղ տալիս: Ի՞նչ անեի, ինչքա՞ն նայեի Կարս քաղաքի մթությանը, թեպետ մթությունն էլ այնտեղ ուրիշ էր, օդն էլ, լուսինն էլ: Եվ հարազատ էին՝ հորդ գերեզմանի պես, և օտար, անքննելի…
Քնեցի՞նք, արդյոք, այդ գիշեր… Եթե քնել ենք, ուրեմն ոտքի վրա, լուսամուտի դեմ կանգնած: Ե՞րբ լուսացավ, աստված իմ… Առավոտվա մշուշի մեջ հանկարծ գծագրվեց քաղաքը: Շատ մոտիկ ծանոթ շենք էր՝ ռուսական զորանոցը. ճիշտ նրա նմանը կա Ալեքսանդրապոլ-Լենինականում: Քանդո՞ւմ են… առողջ, կենդանի շենքը քանդում են («Ողջունում եմ ձեզ թուրքական հողի վրա»,- լսում եմ ոստիկանապետի ձայնը: Որեմն, պարզ է, պիտի քանդեն: Քիչ հետո կիմանամ, որ քանդել-հողին են հավասարեցրել նաև ռուս զինվորների հուշարձանը):
Անցնող տարիների հևքի մեջ, արդեն քանիերորդ անգամ ես ինձ տեսնում եմ արթնացող Կարսում թափառելիս: Փողոցներում սայլեր են, մի քանի կառք, ճռնչալով բացվում են արհեստանոցների , խանութների դռները: Մաշված սալահատակի վրայով գնում եմ դանդաղ, աշխատելով ամեն ինչ նկատել, զգալ: Լուսանկարչական ապարատ չեմ վերցրել. Կարսը ռազմական քաղաք է իրավունք չկա, ինքս եմ դարձել լուսանկարչական ապարատ, որը նաև… սիրտ ունի: Ու հանկարծ… Իմ դեմ, կարծես հողի տակից, հառնում-բարձրանում է Առաքելոց եկեղեցին: Հռիփսիմեի քույրն է ասես: Սա ի՞նչ գետ է. հա՜, Կարսաչայնը… Գետում ջուր չկա: Այն էլ երևի նշանավոր չուգունե կամուրջն է, որին, ասում են, հաճախ է կռթնել-կանգնել Չարենցը: (Կամուրջը հիշո՞ւմ ես…) Ես հայացքով գուրգուրում-շոյում եմ եկեղեցու քարերը, սյուները, գմբեթը: Գմբեթի շուրջբոլոր քարե առաքյալներն են. տասներկուսը պիտի լինեն: Ինչո՞ւ եմ հաշվում, տեսնես ո՞րն է Հուդան: Առաքյալներն ինձ շատ ծերացած են թվում: Եկեղեցին փոքրիկ զանգակատուն էլ ուներ, կարդացել եմ, ո՞ւր է… Եկեղեցու դիմաց, Կարսաչայի հակառակ ափին մզկիթ է: Ես հիմա կանգնած եմ մզկիթի պատի տակ: Մզկիթը շարված է սրբատաշ տուֆ քարերով, հասկանում եմ միանգամից: Ես տեսնում եմ, քարերից մեկի վրա դեռ մնացել է անանուն վարպետի ասեղնագործ խաչը: (Ալարե՞լ են քերել…) Ես շոյում եմ մզկիթի տուֆը, իսկ Առաքելող եկեղեցու գմբեթին բարձր կանաչ է աճել, կանաչի մեջ թռչուններ են, ո՞վ գիտե, գուցե Արագածի փեշերից թռած: Թռչունները երգում են, ի՞նչ են հասկանում թռչունները: Ամեն ինչ խառնվում է իրար, միանում ու բաժանվում, տարրալուծվում է ու խտանում:
Ես Տեր Զորի անապատին նայել եմ գիշերով և ինձ թվում է, որ ավազը կայծկլտում էր. չէ՞ որ մարդկային ոսկորները հարուստ են ֆոսֆորով… Ես նստել եմ Եփրատի կամուրջին, որի բարձունքից հայ աղջիկներն իրենց ջուրն էին նետում, թուրք սադիստներին չհանձնվելու համար: Սիրիայում, հին հռոմեական ճանապարհին կանգնած, ես նայել եմ հեռավոր Մուսա %
Արարատը հիմա իմ ժպիտի աղբյուրն է
/in Արարատվածներ /by armeniangeographic-Մտքեր կան, որ նույնիսկ երազանք դառնալու համար շատ համարձակ են: Ինձ համար այդ մտքերից էր հենց Արարատ բարձրանալը:
Հիշում եմ՝ ինչքան տպավորված ու զարմացած էի, երբ փոքր տարիքում առաջին անգամ կարդացի Աբովյանի վերելքի մասին: Մեծերին հարցրի՝ հնարավո՞ր է Արարատի գագաթ բարձրանալ: Ինձ պատասխանեցին, որ չի կարելի, արգելված է, ու Աբովյանն այն քչերից է, որ արգելքին հակառակ բարձրացել է: Դրանից հետո կարծում էի, որ միայն ընտրյալներին է ի զորու բարձրանալ այդ գագաթը: Ինչ իմանայի, թե ապագան ինչքան հետաքրքիր անակնկալներ է պատրաստել:
Տարիներ հետո, երբ վարակվեցի լեռնագնացությամբ, ու սարեր բարձրանալը դարձավ իմ կենսաղբյուրը, շարունակում էի անթաքույց ակնածանքով վերաբերվել այն մարդկանց, ովքեր Արարատ են բարձրացել. Դեռ չէի համարձակվում ինձ այդ շարքում դասել: Դեռ վախենում էի երազել… Ժամանակ էր պետք երազանքիս խմորվելու, հասունանալու ու ծնվելու համար:
-Ո՞րն էր գլխավոր պատնեշը քո և նպատակիդ միջև:
-Այն պահից սկսած, երբ որոշումն ընդունեցի, երբ ինքս ինձ խոստովանեցի, որ կարող եմ, այլևս ոչ մի վայրկյան չեմ կասկածել, որ կհասնեմ: Այնքան պարզ էր այդ գիտակցումը, բնական և օրինաչափ: Ուղղակի նպատակն արդեն շոշափելի էր: Դու իրեն տեսնում ես, ինքն օր ու բարձրություն ունի և կորդինատները պարզ են: Ուղղակի սկսում ես օր օրի մոտենալ և ժամանակի և տարածության մեջ:
-Ինչպե՞ս էիր պատկերացնում վերելքը:
-Վերջին տարիների վերելքներին ուշի ուշով հետևել եմ: Գիտեի՝ ինչ եմ տեսնելու, ինչքան եմ բարձրանալու, ինչ բարդություն ու արահետներ եմ հաղթահարելու, ում եմ տեսնելու և ում հետ բարձրանալու:
Ամեն մանրուք ժամ առ ժամ պլանավորված էր: Նույնիսկ մտքումս մանրամասն մոդելավորել էի գագաթի նկարները, գույները, ֆոնը, ֆեյսբուքյան ստատուսը:
Վերելք Արարատ
-Ինչպիսի՞ն էր այն իրականում:
-Երբ ինձ հարցնում են՝ բա՞րդ էր արդյոք Արարատ բարձրանալը, ես միանշանակ պատասխանում եմ. «հեշտ չէր»:
Իհարկե հետաքրքիր չէր լինի, եթե ամենը լիներ իմ պատկերացումներին համապատասխան: Վերելքին եղան և՛ տրավմաներ և՛ ինքնազգացողության վատթարացում, օդի պակաս, սաստիկ, անհավանական քամի, քիչ նկարներ, տեխնիկայի «դավաճանություն», ձեռնոցի կորուստ ու էմոցիաներ, շատ-շատ էմոցիաներ…
-Ինչի՞ մասին էիր մտածում, երբ ընդամենը հաշված քայլեր էին մնացել գագաթին:
-Ոչինչ չէի մտածում, բոլոր զգայարաններս բթացած էին, մտքերս՝ քարացած: Ամբողջ ուշադրությունս կենտրոնացած էր շնչելու ու քայլելու վրա: Բայց երբ հասա գագաթ, ու հասկացա, որ վերջ, ես գագաթին եմ, բոլոր խմորված էմոցիաներս, ապրումներս, ֆիզիկական լարվածությունս իրենց զգացնել տվեցին: Ոչ մի լեռան գագաթին այդքան էմոցիոնալ չեմ եղել, ինչքան Արարատի գագաթին:
Բառ, որով կբնութագրես քեզ Արարատի գագաթին:
Հոգեբանության մեջ մի բառ՝ «կատարսիս»: Դա երբ էմոցիաներդ դատարկվում են, երբ մաքրվում ես ու գտնում ես հավասարակշռությունդ, երբ ազատվում ես տագնապներից ու լարվածությունից, ու… պատրաստվում ես թռիչքին… Թերևս հենց այդ բառով կնկարագրեմ ինձ Արարատի բարձունքին:
Ո՞րն էր վերելքի ամենահիշարժան պահը:
Վերելքի ամեն վայրկյանն ու սանտիմետրը վայելել եմ ու հիշում եմ կադր առ կադր: Տպավորված պահերը շատ են, հիշում եմ վերջին վերելքի տաք թեյը, գլխավոր վերելքի գիշերը իմ ու Լիանայի վրանային “համերգը”, գիշերվա լարված ու կիսալուռ նախաճաշը, կատվիկները կապելիս միմյանց օգնելը, իրար ոգևորելով բարձրանալը, վայրէջքին Յուսուֆի տաք ապուրն ու ձմերուկը…
Փոխվե՞ց կյանքդ 5165-ով:
Նախքան Արարատն ունեի էն նայիվ միտքը, որ կյանքս փոխվելու է, շուրջս այլ ելևէջներ ու երանգներ են կայծկլտալու, բայց… ամեն ինչ նույնն է Արարատից հետո, առօրյաս, աշխատանքս, մարդիկ. կյանքս չփոխվեց… փոխվեցի ես: Պարզվեց՝ ես ոչ միայն Արարատ բարձրացա, այլև բարձրացա իմ վախերից, տագնապներից ու կասկածներից վեր. դա իմ ներքին վերելքն էր: Արարատից հետո ես եմ փոխվում, ես միանշանակ ուրիշ եմ, ես արարատված եմ:
Արարատից իջնելու ճանապրհը
Ի՞նչ է Արարատն ինձ համար այժմ:
Արարատը հիմա իմ ժպիտի աղբյուրն է, ցանկացած վայրկյան, ակնթարթ, երբ տեսնում եմ կամ մտածում եմ Արարատի մասին, ժպտում եմ, դա արդեն ռեֆլեքս է, անկառավարելի ու հաճելի: Արդեն բոլորը գիտեն՝ եթե ուզում են տրամադրությունս բարձրացնել՝ ուղղակի հարցնում են Արարատի վերելքի մասին:
Պատրաստվու՞մ ես վերադառնալ Արարատի մոտ:
Միայն հայացքով ու հուշերի մեջ: Սովորություն չունեմ իմ սիրելի լեռներ երկրորդ անգամ բարձրանալու: Արարատը պիտի կիսաերազանք մնա, միշտ կասկածես՝ եղե՞լ ես այնտեղ, թե երազ էր…
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց ում համար Արարատը դեռևս երազանք է:
Գնացեք, երբ պատրաստ կլինեք 5165°-ով փոխվելու, երբ Արարատը ձեզ համար ուղղակի բարձր, մոդայիկ ու «հայկական» սար չի լինի, երբ կքնեք ու կարթնանաք Արարատի մտքով, երբ այնքան կկարևորեք վերելքը, որ ձեր առօրյան կկազմակերպեք Արարատի տրամադրությանը համապատասխան: Իսկ գիտե՞ք երբ եք հասկանում, որ ժամանակն է, երբ անկախ զբաղվածությանը, անկախ տրամադրությանը տեղից վեր եք կենում, մոտենում պատուհանին, որ մի ակնթարթ տեսնեք իրեն, երբ հասկանում եք, որ եթե հենց այս ամառ Արարատ չբարձրանաք, կիսատ ու անավարտ կմնաք, երբ կնայեք Արարատին ու անտանելի կարոտ կզգաք: Գնացեք, երբ Արարատի կանչը կլսեք…
Նաիրա Հարությունյան
Վերելք Արարատ
Առաջիկա արշավներ
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Սիփան Գրիգորյան
/in Լուսանկարիչներ /by armeniangeographic2004-2011 թ. սովորել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոօպերատորական բաժնում: Քանի որ լուսանկարչությունը դա կինոօպերատորության հիմքն է` ես սիրեցի այն իմ մասնագիտության պես: Լուսանկարել սկսել եմ 2003 թվականից: Աշխատել եմ իմ մասնագիտությամբ հենց առաջին ուսանողական տարուց: Լուսանկարչությունն ինձ համար ինքնաարտահայտման, ինքնադրսևորման, հոգուս խոսքը մարդկանց հասցնելու միջոցն է:
Նախընտրում եմ մինիմալիզմը
Լուսանկարչության մեջ նախընտրում եմ մինիմալիզմը, սիմվոլիզմը, սյուրռեալիզմը և նատուրալիզմը: 2011-2016 թվականներին ժամանակավոր դադարեցի լուսանկարել: Բայց 2016 թվականի գարնանը ապրեցի վերածնունդ, և սկսեցի ինտենսիվ զբաղվել իմ սիրած գործով: Լուսանկարներս մասնակցել են ֆոտոմրցույթների և արժանացել մրցանակների: Արշավել սկսել եմ պատանեկության տարիներից, բայց ցավոք այդ ժամանակ ֆոտոխցիկ չունեի իմ տեսած հրաշքները ֆիքսելու ու իմ ապրած զգացողությունները դիտորդին փոխանցելու համար: Մինչ այս արշավում էի մենակ, սակայն 2016 թվականին ծանոթացա ARMGEO-ի հրաշալի անդամների հետ և իմ արշավական լուսանկարչությունը դարձավ էլ ավելի հետաքրքիր:
Մեր ակումբի անդամները
Դալար Չահարմահալի
Գևորգ Մովսիսյան
Աստղիկ Բաբալարյան
Թագուհի Մանուկյան
Նարե Մանուկյան
Լիլիթ Տոնոյան
Մարիամ Ղազարյան
Արթուր Զարբաբյան
Մերի Անտոնյան
Ռուբեն Զաքոյան
Նարե Մկրտչյան
Հովհաննես Նազարյան
Գևորգ Հարությունյան
Նարինէ Վարդանյան
Անի Մոսյան
Վարդ Գրիգորյան
Գևորգ Հայրապետյան
Անի Հակոբյան
Անի Խաչատրյան
Տիգրան Գասպարյան
Վարդուհի Եսայան
Անի Հարությունյան
Աստղիկ Թորոսյան
Կարեն Սարգսյան
Գագիկ Սարգսյան
Հրաչյա Իվանյան
Մարիամ Կիրակոսյան
Գառնիկ Պողոսյան
Ֆելիքս Քոչարյան
Անի Բաղդասարյան
Ես վերադառնում եմ Կարս
/in Բլոգ /by armeniangeographicԻմ ապրած տասնութ հազար երկու հարյուր հիսուն օրերից նաիրյան այդ հին քաղաքին պատկանում է միայն երկու օր, ընդամենը երկու օր: Ավելի ճիշտ՝ երկու երկար, անընդմեջ գիշեր: Անցել է արդեն տասնհինգ-տասնվեց տարի: Ինչո՞ւ չի բթանում հուշերի նյարդը, ինչո՞ւ. և՛ գիտեմ, և՛ չգիտեմ…
Սահմանը մեկ անգամ չէ, որ առիթ է եղել անցնելու գնացքով, նավով, ինքնաթիռով: Եվ ամեն անգամ իմ ներսում զգացել էմ տխուր մի հալոցք, սրտի ծակոցի պես սուր ճչացել է կարոտը, հետ եմ նայել անհնարին հարազատությամբ. հետևում, չէ՞ որ, մնացել է Հայրենիքը:
Բայց այս անգամ ուրիշ էր:
Ախուրյան կայարանից մեր գնացքը մտավ թուրքական պետության սահմանները: Գնացքը, հիշում եմ, գնում էր դանդաղ, ասես սողեսող, թեպետ շոգեքարշը քաշում էր մի հատիկ վագոն: Մեր վագոնը: Կամուրջի մեր կողմում, սահմանային վերջին աշտարակից՝ նայում էր շիկահեր, շատ ջահել մի տղա: Նա երկար ժպտում եր մեզ, հետո նույնիսկ ձեռքով արեց. դա երևի սահմանային կանոնադրության խախտում էր, բայց այդ երկաթգծերի վրա երևի զարմանալի էր կենդանի վագոն… Տղան կարծես ուղեկցում էր մեզ, գուցե և մտածում մեր մասին: Ես էլ նրա մասին էի մտածում. գիտի՞ նա, թե ինչ է պաշտպանում: Թուրք-սովետական սահմանը. այդքանը գիտի, երևի ոչ ավելին:
Վարագա Ճոխ Գյոզալը
Ահա և առաջին թուրք զինվորը: Նա կանգնած էր կամուրջի մյուս կողմում և ձգված էր պարսատիկի պես, ես չկարողացա բռնել նրա հայացքը. չգիտեմ ինչու՝ ուզում էի որոշել, թե ի՞նչ գույնի էին նրա աչքերը… Առաջին անգամ էր իմ կյանքում, որ տեսնում էի թուրք զինվորի: Ոչ թե նկար, ոչ թե արձան, այլ կենդանի, շնչող զինվորի: Նա մեզ չէր նայում, կլիներ երևի 20-22 տարեկան. ուրեմն 1915 թվականից առնվազն երեսուն տարի հետո է ծնվել: Բայց ի՞նչ կաներ նա, եթե այն թվին ծնված լիներ… Ինչո՞ւ հանկարծ դա մտածեցի, իսկ գնացքն արդեն սողում էր Թուրքիայով… Արևմտյան Հայաստանով: Բնության առումով՝ պարզապես շարունակվում էր Շիրակի հարթավայրը, շարունակվում էին մուգ կապույտ երկինքը և լեռները: Սթափեցրեց առաջին կայարանը: Մեր վագոնի վրա թափվեցին առևտրական և մուրացիկ երեխաների բզզացող խմբեր: Հաց, ջուր, լրագիր էին ծախում, հաց, փող էին ուզում, ինչ-որ բան էին ծղրտում, խցկվում ներս: Խղճուկ կառամատույցին կանգնած էին մեծահասակները. չսափրված, գլխարկները աչքերին քաշած դեմքեր, դեղին ատամներ: Նրանք պլշած նայում էին մեր վագոնին: Չէին խոսում, միայն նայում էին և անշարժ էին, փոշոտ՝ հենց նոր հողի տակից հանած արձանների պես: Իսկ երեխաներն արդեն խլվլում էին մեր վագոնում: Մենք որևէ առնելիք չունեինք և, ճիշտն ասած, թուրքական դրամ էլ չունեինք, իսկ մուրացիկ երեխաներին ի՞նչ կարող էինք տալ. հայկական հաց, հայկական միրգ…
«Արձաններից» մեկը, ի վերջո, շարժվեց, բարձրացավ վագոն, ներկայացավ.
-Հաջորդ կայարանը Կարսն է,- ասաց,- քիչ մնաց, հասնում ենք: -Ու ժպտաց:
Ուրեմն, մեր հյուրընկալն է:
Կա՞րս… թվաց շնչահեղձ կլինեմ, բառը թվաց սուտ, անհնարին, թվաց անսպասելի կրակոց: Բայց չէ՞ որ գիտեի՝ Կարս ենք գնում, Կարսում է, որ պիտի նստենք Անկարա տանող գնացքը… Գիտեի, հետո՞ ինչ, որ գիտեի. ես փակեցի աչքերս, լավ եմ հիշում, այո, փակեցի աչքերս, չուզենալով դուրս նայել. բայց աչքերով անհնար թվաց հետ վերադառնալ հիսուն տարով, իսկ ես չէի գնում, վերադառնում էի:
Գնացքն ավելի արա՞գ էր գնում. քանի՞ րոպե անցավ…
-Հասանք,- լսեցի նույն այն ժպտուն ձայնը:
Մերոնցից մեկը, ո՞վ էր, ուսս հրեց.
-Ի՞նչ է, քունդ տարա՞վ:
Իմ աչքերից ասես դեն շպրտեցին արյունոտ վիրակապը: Մի՞թե հիսուն տարին անցավ. ուրեմն ես դեռ չե՞մ ծնվել…
Կայարանի ճակատին լատիներեն տառեր էին: Չորս տառ, ինչո՞ւ հաշվեցի. K-A-R-S: Կա՞րս…
Կարս
Մի քանի վայրկյանի մեջ կարդացի, երևի, հազար անգամ, հետո այդ չորս տառը միացան իրար, դարձան սուր մի գայլիկոն, և անտես, և անտես անողորմ մի ձեռք, պտտելով-պտտելով, մտցրեց այդ գայլիկոնն իմ ուղեղի, իմ սրտի, իմ նյարդերի մեջ: Ես, ուրեմն, Կարսում եմ, երևի շատ մոտիկ Կարսի բերդն է, Առաքելոց եկեղեցին, նշանավոր կամուրջը… Սա, ուրեմն, Կարսն է, ընդամենը հիսուն տարի առաջ հայ մարդիկ Ալեքսանդրապոլից (իրենց մի քաղաքից) ֆայտոնով եկել են այստեղ (իրենց մյուս քաղաքը) ազգական կամ ծանոթ տեսնելու… Հենց այնպես, սովորական եկել են և կառամատույցում նրանց դիմավորել են այդ ազգականները, ծանոթները:
Կառամատույցում մեզ դիմավորում է քաղաքի ոստիկանապետը: Առանց համազգեստի է, բայց ներկայանում է անմիջապես: Նրանից մի քայլ հետ՝ ձգված-կանգնած են յոթ-ութ ոստիկան: Սրանք համազգեստով են: Ես հիմա էլ հիշում եմ. ոստիկանապետը կապույտ, մտածող աչքեր ուներ, քունքերը ճերմակ էին:
Նա սասց, որ ուրախ է թուրքական հողի վրա ողջունելու իրենց հարևան մեծ երկրից եկած հյուրերին: Եվ մեր թափորը շարժվեց նրանց ետևից:
Ոստիկանները՝ նույնպես:
Կայարանից սկսվողը, հավանորեն, գլխավոր փողոցն էր, և քանի որ ես հիսուն տարով հետ էի գնացել՝ փողոցը կոչվում էր ռուսական բանակի հայազգի գեներալ Լորիս-Մելիքովի անունով: Գրքերից գիտեի՝ հենց այդ փողոցի վրա պիտի լիներ նաև զոհված ռուս զինվորների հուշարձանը…
Վանա Կատու
Պատերի տակ մարդիկ էին՝ շատերը նստած հենց մայթի սալահատակին: Նարդի էին խաղում, թեյ էին խմում: Նայում էին մեզ և նրանց աչքերի մեջ անպատասխան զարմանք կար: Մեկը, հիշում եմ, տաք թեյը թափեց ձեռքին, թքեց, հայհոյեց: Մե՞զ… Ինձ թվաց՝ հասարակածում հենց այնպես կնայեին բևեռային սպիտակ արջերի խմբին, որ հանկարծ հայտնվում են քաղաքի շիկացած ասֆալտի վրա: Ուրիշ ի՞նչ եմ հիշում. կառքեր, փուքսով վառվող քուրա, փողոցի ցեխաջրի մեջ բոբիկ ոստոստացող երեխաներ, փողոցը կտրող էշեր, կովեր, լուսամուտներում վառվող նավթի ճրագներ:
-Հազար ինը հարյուր վաթսունհինգ թվականից ո՞ւր ընկանք,- լսեցի, մերոնցից մեկն էր,- շշմելու բան է…
Իսկ իմ հայացքը հանկարծ սևեռվեց տներին, սիրելինե՜րս… Տները միհարկանի էին, սրբատաշ քարերով, կամարակապ դռներով. թվաց հին Գյումրիի փողոցներով եմ անցնում: Հետո ես տեսա մայթին նստոտած մարդկանց, բոլորին: Տները կարծես չքացան, տեսիլքը ցնդեց, մեռավ, մեջս խլրտացին բառեր, որ նրանց պիտի ասեի. դուք, որ հանգիստ թեյ եք խմում կամ ծխում էժանագին նարգիլե, գիտե՞ք, որ ծալապատիկ նստած եք ուրիշի արյունով թաց և, մանավանդ, ուրիշի հողի վրա: Արյան կարմիրը չի՞ երևում, դե, իհարկե, հիսուն տարի է անցել, հողը ներծծել-կուլ է տվել հարազատ որդիների արյունը, իսկ դո՛ւք, իսկ դո՛ւք կուլ եք տվել… հողը: Խելացնոր մի միտք հրում է ինձ՝ մոտեցիր այդ մարդկանց, բոլորին մեկ-մեկ՝ և գոռա նրանց ականջների մեջ. իմացեք, մենք չենք մոռացել ոչինչ ու կհիշի նաև իմ որդին, թոռը, ծոռը, թեպետ պապիս պապն անգամ ծնվել է այսօրվա Հայաստանում, Քասախ գետի ափին: Բառերն ական են դառնում իմ ներսում, բայց ականը չի պայթում, ես կուլ եմ տալիս չպայթած այդ ականը և կարողանում եմ նայել՝ ինչպես մյուսները, նույնիսկ ինչ-որ բան եմ հարցնում. «Ի՞նչ ազգի մարդիկ են ապրում Կարսում»: «Միայն թուրքեր:- Ոստիկանապետն է, պատասխանում է անմիջապես, ասես հետ է տալիս պինգ-պոնգի գնդակը:- Ուրիշ ո՞վ պիտի ապրեր»:
Կարս
Իսկ հեռվում երեկոյի բաց մանուշակագույն թանաքի մեջ արդեն ուրվագծվել էին Կարսի բերդը, Առաքելոց եկեղեցին…
Երկա՞ր քայլեցինք, թե՞ մութը հանկարծակի վրա տվեց: Ես տեսնում եմ. փողոցներում լույս չկա, միայն տեղ-տեղ, խանութների ցուցափեղկերում՝ նավթի, թե ձեթի ճրագներ են վառվում: Ինչ-որ տեղ, կարծեմ, ընթրեցինք: Ինչպե՞ս հասանք հյուրանոց…
-Լավ է, կքնենք,- հորանջեց մերոնցից մեկը:
Ես ու ընկերս, հիշում եմ, մտանք մեր համարը, կանգնեցինք բաց լուսամուտի առաջ ու հանկարծ սկսեցինք երգել… Ոչինչ չասացինք իրար, բայց ինչո՞ւ պոռթկաց նույն երգը՝ «Հայաստա՜ն, երկիր դրախտավայր…»: Սկզբում կիսաձայն էինք երգում, հիշում եմ, երբ վերջացրինք, համարյա ճչում էինք: Ակա՞նը պայթեց… (Հետո, տարիներ հետո միայն ես ինձ հաշիվ տվի, թե ի՞նչ պիտի զգար կարսեցի հայը , եթե պատահաբար այդ րոպեին անցնելիս լիներ մեր հյուրանոցի մոտով: Չէր հավատա սեփական ականջներին, կկարծեր հնչյունային ցնորք է, կկարծեր խելագարվում է):
Որքա՞ն կանգնեցինք բաց պատուհանի առաջ, չգիտեմ…
Ո՞վ գիտե, 1920-ից հետո որևէ ուրիշ հայ գիշերե՞լ է այդ քաղաքում, ո՞վ գիտե: Ես ուզում էի որսալ Կարս քաղաքի նույնիսկ մթության դիմագծերը, ուզում էի, պարտավոր էի. հետո, երբ վերադառնամ, Լենինականում, Երևանում՝ հարյուրավոր կարսեցիներ, կարսեցիների զավակներ, թոռներ ինձ պիտի խնդրեն պատմել, նկարագրել. ի՞նչ տեսաք Կարսում, ասա… Ի՞նչ պատմեմ, ի՞նչը նկարագրեմ. այս թանձր մթությո՞ւնը, մեր հյուրանոցի կեղտակորույս պատե՞րը, քիչ առաջ տեսած իբր թե ռեստորա՞նը… Ի՞նչ պիտի պատմեմ… Հյուրանոցի տերը, որ քուրդ էր՝ ինքն ասաց, քիչ առաջ պատմում էր, որ Կարսում շատ քրդեր կան, ադրբեջանցիներ, երկու մալական… «Իսկ հա՞յ,- չհամբերեց ընկերս,- հայ կա՞…»: «Տասնչորս ընտանիք կա, այդքանին ես գիտեմ»: «Միայն թուրքեր են ապրում Կարսում». ոստիկանապետն ասաց, հիշում եմ, դառը քմծիծաղ տալիս: Ի՞նչ անեի, ինչքա՞ն նայեի Կարս քաղաքի մթությանը, թեպետ մթությունն էլ այնտեղ ուրիշ էր, օդն էլ, լուսինն էլ: Եվ հարազատ էին՝ հորդ գերեզմանի պես, և օտար, անքննելի…
Քնեցի՞նք, արդյոք, այդ գիշեր… Եթե քնել ենք, ուրեմն ոտքի վրա, լուսամուտի դեմ կանգնած: Ե՞րբ լուսացավ, աստված իմ… Առավոտվա մշուշի մեջ հանկարծ գծագրվեց քաղաքը: Շատ մոտիկ ծանոթ շենք էր՝ ռուսական զորանոցը. ճիշտ նրա նմանը կա Ալեքսանդրապոլ-Լենինականում: Քանդո՞ւմ են… առողջ, կենդանի շենքը քանդում են («Ողջունում եմ ձեզ թուրքական հողի վրա»,- լսում եմ ոստիկանապետի ձայնը: Որեմն, պարզ է, պիտի քանդեն: Քիչ հետո կիմանամ, որ քանդել-հողին են հավասարեցրել նաև ռուս զինվորների հուշարձանը):
Սպի
Անցնող տարիների հևքի մեջ, արդեն քանիերորդ անգամ ես ինձ տեսնում եմ արթնացող Կարսում թափառելիս: Փողոցներում սայլեր են, մի քանի կառք, ճռնչալով բացվում են արհեստանոցների , խանութների դռները: Մաշված սալահատակի վրայով գնում եմ դանդաղ, աշխատելով ամեն ինչ նկատել, զգալ: Լուսանկարչական ապարատ չեմ վերցրել. Կարսը ռազմական քաղաք է իրավունք չկա, ինքս եմ դարձել լուսանկարչական ապարատ, որը նաև… սիրտ ունի: Ու հանկարծ… Իմ դեմ, կարծես հողի տակից, հառնում-բարձրանում է Առաքելոց եկեղեցին: Հռիփսիմեի քույրն է ասես: Սա ի՞նչ գետ է. հա՜, Կարսաչայնը… Գետում ջուր չկա: Այն էլ երևի նշանավոր չուգունե կամուրջն է, որին, ասում են, հաճախ է կռթնել-կանգնել Չարենցը: (Կամուրջը հիշո՞ւմ ես…) Ես հայացքով գուրգուրում-շոյում եմ եկեղեցու քարերը, սյուները, գմբեթը: Գմբեթի շուրջբոլոր քարե առաքյալներն են. տասներկուսը պիտի լինեն: Ինչո՞ւ եմ հաշվում, տեսնես ո՞րն է Հուդան: Առաքյալներն ինձ շատ ծերացած են թվում: Եկեղեցին փոքրիկ զանգակատուն էլ ուներ, կարդացել եմ, ո՞ւր է… Եկեղեցու դիմաց, Կարսաչայի հակառակ ափին մզկիթ է: Ես հիմա կանգնած եմ մզկիթի պատի տակ: Մզկիթը շարված է սրբատաշ տուֆ քարերով, հասկանում եմ միանգամից: Ես տեսնում եմ, քարերից մեկի վրա դեռ մնացել է անանուն վարպետի ասեղնագործ խաչը: (Ալարե՞լ են քերել…) Ես շոյում եմ մզկիթի տուֆը, իսկ Առաքելող եկեղեցու գմբեթին բարձր կանաչ է աճել, կանաչի մեջ թռչուններ են, ո՞վ գիտե, գուցե Արագածի փեշերից թռած: Թռչունները երգում են, ի՞նչ են հասկանում թռչունները: Ամեն ինչ խառնվում է իրար, միանում ու բաժանվում, տարրալուծվում է ու խտանում:
Ես Տեր Զորի անապատին նայել եմ գիշերով և ինձ թվում է, որ ավազը կայծկլտում էր. չէ՞ որ մարդկային ոսկորները հարուստ են ֆոսֆորով… Ես նստել եմ Եփրատի կամուրջին, որի բարձունքից հայ աղջիկներն իրենց ջուրն էին նետում, թուրք սադիստներին չհանձնվելու համար: Սիրիայում, հին հռոմեական ճանապարհին կանգնած, ես նայել եմ հեռավոր Մուսա %
Հրաչուհի Այվազյան
/in Լուսանկարիչներ /by armeniangeographicՄասնագիտությամբ բանասեր եմ: Սկսել եմ լուսանկարել 2010 թվականից, բայց երկար ժամանակ էր ինչ չէի զբաղվում լուսանկարչությամբ..վերսկսեցի արշավների ժամանակ, քանի որ հնարավոր չէր տեսնել բնության հրաշքներն ու չհավերժացնել դրանք:
Արշավները սովորեցրին ինձ սիրել ու զգալ բնությունը
Լուսանկարներիս միջոցով փորձում եմ փոխանցել բնության գեղեցկությունը, մարդկանց հույզերն ու տվյալ պահին տիրող մթնոլորտը: Արշավները սովորեցրին ինձ սիրել ու զգալ բնությունը, մարդկանց..կյանքին ուրիշ աչքերով նայել ու լուսանկարել այն ինչը որ ոչ բոլորին է հասու:
Մեր ակումբի անդամները
Դալար Չահարմահալի
Գևորգ Մովսիսյան
Աստղիկ Բաբալարյան
Թագուհի Մանուկյան
Նարե Մանուկյան
Լիլիթ Տոնոյան
Մարիամ Ղազարյան
Արթուր Զարբաբյան
Մերի Անտոնյան
Ռուբեն Զաքոյան
Նարե Մկրտչյան
Հովհաննես Նազարյան
Գևորգ Հարությունյան
Նարինէ Վարդանյան
Անի Մոսյան
Վարդ Գրիգորյան
Գևորգ Հայրապետյան
Անի Հակոբյան
Անի Խաչատրյան
Տիգրան Գասպարյան
Վարդուհի Եսայան
Անի Հարությունյան
Աստղիկ Թորոսյան
Կարեն Սարգսյան
Գագիկ Սարգսյան
Հրաչյա Իվանյան
Մարիամ Կիրակոսյան
Գառնիկ Պողոսյան
Ֆելիքս Քոչարյան
Անի Բաղդասարյան
Հայաստանի ազգային փոքրամասնությունները
/in Բլոգ /by armeniangeographicԵզդիներ
Հայաստանն առաջին երկիրն էր, որտեղ եզդիներին թույլատրվեց սրբատեղի ունենալ՝ 2013 թ-ին: Սրբավայր մուտք գործելուց առաջ պարտադիր պետք է հանել կոշիկները, իսկ տղամարդիկ անպայման պետք է բեղ ունենան: Եթե տղամարդը բեղ չունի, ապա սրբավայրում աղոթք անելը մեղք է համարվում:
Եզդիների աստվածը գերբնական ուժով օժտված Խուդեն է, ով համարվում է տիեզերքի արարիչը: Եզդիական կրոնում չկա երկաստվածություն, այսինքն չկան բարու և չարի աստվածներ՝ նրանց համար աստված մեկն է:
Եզդիները լեռներում
Գեղամա Լեռներ / Աժդահակ
Եզդիներն ունեն մի հետաքրքիր ավանդույթ, որը կոչվում է բսկ: Բսկը երեխայի մազերը առաջին անգամ կտրելու արարողությունն է շեյխի կողմից: Ծնողներն իրավունք չունեն առաջին անգամ կտրել երեխայի մազերը, դա պետք է կատարվի միայն հոգևորականի կողմից: Շեյխն աղոթում է և միաժամանակ կտրում երեխայի մազերից մի փոքր փունջ: Եզդիները մինչ օրս պահպանել են այս ավանդույթը, և շատ եզդիների տանն անց է կացվում այս արարողակարգը:
Եզդիներն ունեն նաև իրենց արգելքները․ նրանց արգելվում է վարազի միս ուտել, չորեքշաբթի օրը լողանալ և սափրվել, ինչպես նաև արգելվում է կապույտ գույնը:
Մոլոկաններ
Էթնիկ տեսակետից մոլոկանները համարվում են ռուսներ, իսկ կրոնական առումով քրիստոնյաներ են, սակայն չեն ընդունում խաչը, սրբապատկերների պաշտամունքը և ճոխ եկեղեցական արարողությունները:
Մոլոկանների անվան ծագման հետ կապված կան մի քանի մեկնաբանություններ: Դրանցից մեկի համաձայն նրանց անունը ծագել է Молоко բառից, քանի որ նրանք պասի ժամանակ խախտել են պասի կանոնները և կաթ օգտագործել: Սակայն հենց մոլոկաններն իրենց անվան ծագումը կապում են աստվածաշնչյան հոգևոր կաթ (духовное молоко) բառի հետ:
Մոլոկաններ / Լուսանկարը Vanja Celebicic -ի բլոգից
Շատ աղբյուրներում նշված է, որ մոլոկան տղամարդիկ ամուսնանալուց հետո պետք է պարտադիր մորուք պահեն: Սակայն դա այդքան էլ էդպես չէ: Կարելի է հանդիպել նաև շատ մոլոկան տղամարդկանց, ովքեր ամուսնացած չեն, բայց այնուամենայնիվ մորուք են պահում: Մորուք պահելը իրականում կապված է որոշակի հոգևոր աճի հետ: Եթե դուք հանդիպում եք մորուքով մոլոկան տղամարդու, ապա կարելի է ենթադրել, որ նա հասել է այնպիսի հոգևոր աճի, երբ իր ներքինն ու արտաքինը գտնվում են ներդաշնակության մեջ:
Մոլոկանները ամուսնանում են միայն մոլոկանների հետ: Նրանց մոտ ամուսնալուծություններն արգելվում են, դե իսկ գերդաստանի իշխանությունը պատկանում է ընտանիքի մեծ մորը, իսկ նրա մահից հետո նրա դերը ստանձնում է մեծ հարսը:
Մոլոկանները փակ և զգուշավոր համայնք են և դա համարում են իրենց ինքնության պահպանման կարևոր գործոնը:
Ասորիներ
Ասորիներն աշխարհի հնագույն ժողովուրդներից են: Յուրաքանչյուր ազգ ունի իր սովորություններն ու մշակույթը, և որպեսզի պահպանեն դրանք չեն ձուլվում այլ ազգերի հետ: Բայց ասորիները սիրո և ամուսնության հարցում ազգային սահմանափակումներ չեն դնում: Նրանք հարսանիքները նշում են մեծ շուքով, որի ժամանակ հնչում է թե՛ ասորական, թե՛ հայկական երաժշտություն:
Էթնիկ Տուրիզմը Հայաստանում
Իրենց ազգային ուտեստը մարթուխան է, որի պատրաստման համար օգտագործում են ձու, ալյուր, կաթ և յուղ: Ասորիներն այն թխում են իրենց ամենակարևոր օրվա՝ մատուռի օրվա կապակցությամբ և բաժանում հարևաններին: Ըստ ասորիների իրենց հացն ունի զորավորի հատկություն․ երբ հղի կինն ուտում է մարթուխան այնուհետև ձեռք է տալիս մարմնի որևէ հատվածին՝ երեխան այդ հատվածում խալ է ունենում:
Հրեաներ
Հրեաները Հայաստանում ապրում են անհիշելի ժամանակներից, սակայն որպես համայնք ձևավորվել են 1991թ-ին: Ըստ հրեաների՝ իսկական հրեան պետք է սիրի գիրքը, լինի հարուստ և հաճախ այցելի բժշկի: Հրեաները շատ են սիրում այցելել բժշկի, որովհետև նրանց միշտ թվում է, թե նրանք հիվանդ են:
Հրեաների տունը կարելի է ճանաչել հենց դռան մուտքից։ Յուրաքանչյուր հրեայի դռան աջ կամ ձախ անկյունում փակցված է մեզուզա, որի մեջ ձեռագիր փաթույթ է դրված: Այս ավանդույթը գալիս է դեռ Եգիպտոսից, երբ Աստված հրամայեց, որ հրեաները արյունով նշան անեն իրենց դռան վրա:
Հրեաների Մեզուզան
Հրեաներն ունեն նաև իրենց սուրբ հացը՝ մացան, որն ուտում են միայն զատիկի օրերին: Մացա բառը նշանակում է քամած, կամ զուրկ խոնավությունից: Իր տեսքով և համով այն հիշեցնում է նշխարհ, սակայն պատրաստվում է միայն ալյուրից և ջրից:
Հրեաները Նոր տարին տոնում են 2 օր, ըստ հրեական տոմարի սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին, և այդ պահից էլ սկսվում է տարվա հաշվարկը: Նոր տարուն սեղանին միշտ դնում են մեղրով խնձոր, որպիսզի տարին քաղցր անցնի:
Եղեգիս գյուղում գտնվում Իսրայելի տարածքից դուրս հայտնաբերված հրեական ամենահին գերեզմանատներից մեկը:
Հրեաների գերեզմանատուն
Բեզոարյան այծը Հայաստանում
Վերը նշված ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրն ունի իր տարբերվող և յուրահատուկ երանգը, որի շնորհիվ նոր գույներ է հաղորդում հայկական մշակույթին: Հայերը, տարիներ շարունակ ապրելով նրանց հետ, ընդունել են ազգային փոքրամասնություններին, վերջիններս էլ տարիների ընթացքում հարմարվել են հայկական կենցաղին՝ միևնույն ժամանակ չկորցնելով իրենց ազգային դիմագիծը:
Ազգային փոքրամասնությունները կարող են նաև կարևոր խթան հանդիսանալ Հայաստանում էթնիկ տուրիզմի զարգացման համար:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Հայաստանի Լեգենդները / Բերդեր և Վանքեր
/in Բլոգ /by armeniangeographicՀալիձորի բերդ
Այստեղ ժամանակին ամրացած է լինում Դավիթ-բեկը: Պարսից շահի զորքերը ինչքան կռվում են, չեն կարողանում գրավել բերդը: Շուն-Ֆրանգյուլը պարսիկներին հայտնում է գետնի տակով անցնող ջրի ճանապարհը: Թշնամին գնում և կտրում է դեպի բերդ գնացող ջուրը: Պաշարվածները ծարավից թուլանում են: Մի գիշեր էլ նրանք գաղտնի ճանապարհով դուրս են գալիս բերդից: Պարսից շահը հարձակվելով գրավում է դատարկ բերդը:
Աղջկա բերդ
Ասում են, եղել է մի գեղեցիկ աղջիկ, որն ունեցել է իր զորքը։ Շատ իշխաններ, հրապուրվելով նրա գեղեցկությամբ, ցանկացել են ամուսնանալ, բայց նա մերժել է բոլորին։ Երբ ոչ մի կերպ չեն կարողացել համոզել, ցանկացել են ուժով տիրել։ Իշխանուհին հավաքելով իր տիրապետության տակ գտնվող մարդկանց, կառուցում է ամրոցը և իր զորքով պատսպարվում այնտեղ։ Աղջկա համառությունն ու քաջագործությունները ավելի են գրգռում իշխան Մանթաշին: Նա աղջկա բերդի դիմաց կառուցում է Մանթաշի բերդը և հարձակումներ գործում աղջկա բերդի վրա։ Դրանք բոլորն էլ անհաջողությամբ են վերջանում, միշտ հաղթում է աղջիկը։ Մի անգամ էլ նա զորքը ուղարկում է Մանթաշաբերդի վրա։ Կռվում նորից հաղթում է աղջկա զորքը։ Դրանից հետո Մանթաշը հաշտություն է խնդրում։ Նրանք պայմանավորվում են որ յուրաքանչյուրը մնա իր ամրոցում, բայց ի նշան բարեկամության Աղստև գետի ափին (այժմյան Համամի ճալայում) կառուցում են վերը նշված բաղնիքը։
Աղջկա բերդ
Տավուշի բերդ / Ցլիկ Ամրամի ամրոց
Ըստ ավանդության, երբ արաբները գալիս են այս կողմերը, Աշոտ Երկաթն իր զորքով ամրանում է Ղալի քար կոչված ապառաժին շինված բերդում։ Թշնամին պաշարում է այն, բայց ոչինչ չի կարողանում անել բերդականներին։ Մի պառավ կին թաքուն դուրս է գալիս բերդից, որ պաշարվածների համար ուտելիք բերի։ Արաբները բռնությամբ իմանում են նրանից ջրի ճանապարհը և կտրում ջուրը։ Չնայած դրան, բերդում գտնվող Աշոտ Երկաթը անձնատուր չի լինում։ Մի մութ գիշեր նա իր զորքով դուրս է գալիս բերդից և տեղափոխվում Սևանի կողմերը:
Տավուշի բերդ / Ցլիկ Ամրամի ամրոց
Կաչաղակաբերդ
Ժողովուրդն ամրոցը կոչել է Կաչաղակաբերդ, քանի որ միայն կաչաղակներին է այն հասանելի: Տեղի բնակիչները բերդը ճանաչում են «Սղսղան» անունով. բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ սահել են լեռան գագաթից` չհասնելով պարսպին:
Մեզ է հասել մի պատմություն ըստ որի Կաչաղակաբերդը պաշարած զավթիչները մի քանի ամիս սպասում են, որ պաշարվածները ինքնակամ հանձնվեն: Նրանք վստահ էին, որ սննդի պաշարները բերդում սպառված են, սակայն պաշարվածները չէին հանձնվում: Բերդի տարածքում թշնամին նկատում է մի զարմանալի երևույթ. Այդ տեղանքում շատ են կաչաղակները: Զավթիչները գլխի են ընկնում, որ կաչաղակները հավաքվել են դիակների վրա: Պատսպարվելով ամրոցում և պաշտպանելով այն` հայերը սովամահ են լինում, սակայն չեն հանձնվում:
Կաչաղակների անունով էլ սերնդեսերունդ փոխանցվեց պատմությունը և ամրոցը մնաց ժողովրդի հիշողության մեջ որպես Կաչաղակաբերդ:
Կաչաղակաբերդ
Վանքեր
Սանահին
Վանքի կառուցողները հայր ու որդի են եղել: Հայրը պատերն է շարել, իսկ որդին՝ քար կտրել ու տաշել: Վանքը չավարտած՝ որդին մահանում է: Եվ առանց սկալաները քանդելու հայրը թողնում, հեռանում է: Ժամանակ անց նա օտարության մեջ հանդիպում է մի շնողեցու և հայտնում վանքի սկալաները քանդելու գաղտնիքը: Շնողեցին գալիս է Սանահին, վարպետի ասած ձևով քանդում վանքի սկալաները և մեծ փող ստանում դրա համար:
Հաղպատ
Մի իշխան վարպետ է կանչում, որ վանք կառուցի: Վարպետը գալիս է Սանահին և սկսում աշխատել հարազատ որդու հետ: Աշխատանքի ժամանակ հոր, որդու ու մի ենթավարպետի միջև վեճ է ծագում: Որդին գժտվում է հոր և ենթավարպետի հետ և թողնելով շինարարությունը հեռանում է: Մեկ ուրիշ իշխան հրավիրում է նրան, որ գա իր համար վանք կառուցի: Որդին ընդունում է հրավերը: Երբ նոր վանքի պատերը բարձրանում են, Սանահինից նկատում են, որ դիմացը ինչ որ շենք է բարձրանում: բանվորներն այդ մասին հայտնում են իրենց վարպետին: Կիրակի օրը, երբ բոլորը հանգստանում էին վարպետ հայրը գալիս է որդու մոտ, մոտենում կիսակառույց վանքի պատերին և երկար զննում է: Բոլորը լուռ սպասում են վարպետի գնահատականին: Վերջապես հայր վարպետը ոտքը դնելով վանքի պատերից մեկին, ասում է. Հա՛խ պատ է (իսկական ամուր պատ է): Այս ասելով, վարպետը փաթաթվում է որդուն, համբուրում նրան և հաշտվում: Այդ օրվանից վանքի անունը մնում է Հաղպատ:
Հաղպատ
Մակարավանք
Պատմում են թե այս վանքի շինարարներն էին Մակար անունով վարպետն ու իր մինուճար որդին: Որդին քար էր տաշում գյուղում, նախշում, իսկ հայրը շարում էր: Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը աստիճանաբար կտրվում հողից: Նա գիշերում էր վանքի կիսատ պատերի վրա, որովհետև հնարավոր չէր իջնել այնտեղից, քանի դեռ չէր ավարտել շինությունը: Օրերից մի օր Մակար վարպետը նկատում է որ քարերը չեն համապատասխանում, անգամ նախշերն են ուրիշ: Վերևից հարցնում է թե ինչ է պատահել որդուն: Պատասխանում են, որ նա հիվանդ է: Եվ նա պահանջում է որ թեկուզ հիվանդ որդուն բերեն իր մոտ, սակայն նրանք չեն բերում: Մակարը, հասկանալով որ որդին մահացել է, վանքի գագաթից իրեն ցած է նետում ու մահանում: Վանքը մնում է կիսատ և մինչև օրս էլ կիսատ է: Մակար վարպետին թաղում են իր կառուցած վանքի պատի տակ, անունն էլ դնում Մակարավանք:
Մակարավանք / Լուսանկարը ՝Մնաց Հովհաննիսյանի բլոգից
Տաթև
Վանքի կառուցումը ավարտելուց հետո, քարագործ վարպետը, դիմելով ցածրում գտնվող բանվորներին, երկու տաշեղ է պահանջում: Ստանալով տաշեղները վարպետը համբուրում է դրանք և ասում. «Հոգին սուրբ տա թև»: Խոսքը բերանում նրա ուսերին թևեր են բուսնում: Վարպետը թռչում, գնում է անհայտ ուղղությամբ: Բանվորները առանց վարպետի օգնության չեն կարողանում հանել փայտյա սկալաները: Ժամանակ անց, լսելով որ նա Պոլսում է գտնվում, վանքի շրջակայքի բնակիչները մարդ են ուղարկում վարպետի մոտ և խնդրում, որ նա գա և հանի վանքի սկալաները: Սակայն վարպետը չի վերադառնում: Միայն հայտնում է հանելու եղանակը: Վարպետի ասած խոսքից վանքը կոչվում է Տաթև:
Տաթևի Վանք
Լենկ-Թեմուրը կամեցել է հիմնահատակ կործանել Տաթևի վանքը և արմատախիլ անել նրա մոտ գտնվող շարժական Գավազան-սյունը: Դրա համար նա հրամայել է իր հրոսակներին լծել տասը զույգ գոմեշ, գութանի շղթայով կապել սյունը և ձգել: Հենց որ գոմեշները սկսում են ձգել, շղթան կտրվում է և նրանք տապալվում են ձորը: Տեսնելով այդ ՝ Լենկ-Թեմուրը հեռանում է Տաթևից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի Մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
«Հայաստանի լեռները» գրքի շնորհանդես
/in Մեր գործունեությունը /by armeniangeographic«Հայաստանի լեռները» գիրքը իր տեսակի մեջ բացառիկ երկլեզու գիրք է, որը Հայաստանի լեռները ճանաչելի է դարձնում ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Ամբողջ աշխարհում լեռնագնացությամբ հետաքրքրվող մարդիկ կարող են ծանթոթանալ Հայաստանի լեռներին, և Հայաստանը հնարավորություն կունենա դառնալ լեռնագնացության ամենապահանջված ուղղություններից մեկը:
Գրքի գաղափարը կյանքի կոչվեց CNF- ի ֆինանսավորմամբ:
Գրքի հիմքում «Մերն է» խորագրով նախագծն է և մի խումբ արկածախնդիր երիտասարդներ, որոնց հետաքրքրության ու անվերջ բացահայտելու ցանկության շնորհիվ կյանքի կոչվեց նախագիծը:
Գրքի հեղինակը ՝ Տիգրան Վարագ
«Մերն է» խորագրով նախագիծը
Հայաստանի բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր ու տեսարժան գագաթները բարձրանալու գաղափարը Հայկական աշխարհագրական նախագծի մոտ ծնվել է դեռևս 2013-ին: Բոլոր լեռնային վերելքները եղել են խմբային, և ցանկացած լեռնագնաց ու բնության սիրահար հնարավորություն է ունեցել մասնակցելու արշավներին:
Ծրագիրը հնարավորություն տվեց բացահայտելու նոր բարձունքներ, ծանոթանալու բնաշխարհին, հարակից գյուղերին, բնակչությանը, բնական ու պատմամշակութային հուշարձաններին: Ծրագրի շրջանակներում հաղթահարվել և ուսումնասիրվել են այնպիսի լեռներ, որոնց մասին գրական աղբյուրներում գրեթե տեղեկություն չկար: Նախագծի ընթացքում հաղթահարվել են բազմաթիվ լեռներ, որոնցից 46 լեռնաշղթաների 64 գագաթները ներառվել են գրքում: Եվ իհարկե բոլոր երթուղիները ներկայացված են Հայկական աշխարհագրական նախագծի (Armenian Geographic) վիկիլոքյան ( www.wikiloc.com ) էջում:
«Հայաստանի Լեռները» գրքի շնորհանդեսին
«Հայաստանի Լեռները» գիրքը
Գրքի նպատակը ոչ միայն լեռների, նրանց աշխարհագրական դիրքի և երկրաբանական առանձնահատկությունների մասին օգտակար տեղեկատվություն տրամադրելն է, այլ Հայաստանում լեռնագնացության ու աշխարհագրական տուրիզմի զարգացումը խթանելը:
Գիրքը նախատեսված է Հայաստանի լեռնային լանդշաֆտների աշխարհագրությամբ ու զբոսաշրջությամբ հետաքրքրվողների և ընթերցողների համար:
«Հայաստանի լեռները» պատկերազարդ գրքի շնորհիվ դուք կզգաք մեր լեռների հմայքն ու գրավչությունը, լեռնագնացության շունչն ու խմբային ոգին: Արշավների ժամանակ կատարված լուսանկարներն արտահայտում են մարդու դերը բնության մեջ և միաժամանակ ցույց տալիս նրա փոքրությունն ահռելի լեռների ֆոնին:
«Հայաստանի լեռները» գիրքը արշավականի աչքերով մեզ ցույց է տալիս այն ամենն, ինչ ամեն օր մեր կողքին է :
«Հայաստանի Լեռները» գիրքը
Գրքի 250 էջերն իրենց մեջ ամփոփում են Հայաստանի լեռներն իրենց ամբողջ հմայքով և գրավչությամբ: Գիրքը բաղկացած է 3 գլուխներից ՝
Սակայն «Մերն է» նախագիծը չի սահմանափակվում Հայաստանի սահմաններով, այն նպատաակ ունի տարածվել Հայաստանի սահմաններից դուրս՝ հաղթահարելու այն բարձունքները, որոնք մերն են: Հաջորդ պատկերազարդ գիրքը նվիրված է լինելու Հայկական Լեռնաշխարհին: Գիրքը կներկայացնի մեզ հայտնի և անհաս թվացող լեռներն իրենց ամբողջական գրավչությամբ:
Լուսանկարները ՝ Հրաչուհի Այվազյանի և Անի Բաղդասարյանի
Մեր Գործունեությունը
«Լեռնային կղզի» / 10 տարին մի գրքում
«Լեռնային կղզի» / Մենք 10 տարեկան ենք
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
«Հայկական լեռնաշխարհ» քարտեզի շնորհանդես
Իռենա Խառազովայի կյանքի Էվերեստը
Արարատվածներ / Մենք 7 տարեկան ենք
«Հայաստանի լեռները» գրքի շնորհանդես
Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում
Ռանչպարների Կանչը
Լեռների միջազգային օր։ Տարվա ամփոփում
«Մեսսներ» կինոդիտում
«Անվերջ Բացահայտվող Հայաստան»
«Կոն-Տիկի» կինոդիտում
«Հայաստանի չբացահայտված լեռները» սեմինար - քննարկում
«Դիպչելով Դատարկությանը» կինոդիտում
«Երկրի Աղը» կինոդիտում
Արշավային դեղատուփի դասընթաց
«Հյուսիսային պատ» կինոդիտում
«Հայկական լեռնաշխարհ» խորագրով սեմինարը՝ տուրիզմի ոլորտի աշխատակիցների համար
Սեմինար «Հայկական լեռնաշխարհ» թեմայով
Տարվա ամփոփում: Մենք 4 տարեկան ենք:
Սեմինար «Հայաստանի ջրերը» թեմայով
Սեմինար «Հայկական լեռնաշխարհ» թեմայով
Համասևանյան աղբահավաք
«ArmGeo»-ն 3 տարեկան է / Տարվա ամփոփում
Ֆոտոմրցույթ «Մարդը լեռներում»
Հանդիպում Սամվել Կարապետյանի հետ
Հայաստանի Լեգենդները / Լճեր և Ջրվեժներ
/in Բլոգ /by armeniangeographicՍևանա լիճ
Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով: Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի առատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի ահագին փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում իր տեղում:
Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուր, հանում է փակիչը, կուժը լցնում և գալիս է տուն՝ մոռանալով փակել ակունքը: Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմը. Երբ այն հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով ՝ «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»: Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրն անընդհատ հոսելով կազմում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը (Հարսնաքարը):
Սևանա լիճ
Վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին, որոշելով որ դա էլ մի Վան է: Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց: Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում. Սև Վա՛ն եկավ մեր գլխին, սև Վա՛ն: Եվ այդպես էլ լճի անունը մնում է Սևան:
Այղր լիճ
Մի անգամ հովիվը այծի ետևից նետում է գավազանը, որն ընկնում է Արագածի գագաթին գտնվող լճի մեջ: Մինչև նա մոտենում է լճին՝ տեսնում է, որ գավազանը անհետացել է: Մի շաբաթից, ոչխարները դաշտ իջեցնելիս, հովիվն իր գավազանը տեսնում է Այղր լճում: Շալակում է մի պարկ դարման, բարձրանում Արագածի վրա և դարմանը դատարկում այնտեղի լճի մեջ: Երկու օր անց հովիվը դարմանի հետքը գտնում է Այղր լճում:
Սև լիճ
Ժամանակին քառասուն գլխանի մի վիշապ է եկել, խմել է այս լճի ջրի կեսը, հետո պառկել, որ հանգստանա, մյուս կեսն էլ խմի, ցամաքեցնի: Աստծո հրամանով ՝ սարերը մոտեցել են, վերցրել այդ լիճը, բարձրացրել, հասցրել են մինչև երկինք, ազատելով վիշապից: Վիշապն այլևս չի կարողացել վերև բարձրանալ ջուր խմելու, ծարավել է, ճաքճքել, տրաքել և ցրիվ եկել չորս կողմը:
Սև լիճ
Վանա լիճ
Վանա լճի մեջ ահռելի վիշապներ կան, որոնց հետ միշտ պատերազմում են հրեշտակները: Երբ վիշապը հազար տարեկան է դառնում, հրեշտակները ջրից վեր են քաշում նրան, մոտեցնում են արեգակին, որի տաքությունից նա մոխիր է դառնում և փոշիացած թափվում գետնին:
Այդ օրերին լճի շրջակայքում այնպիսի թանձր մառախուղ է տիրում, որ մարդիկ ցերեկով մի քանի քայլի վրա իրար չեն տեսնում, օդը դղրդում է, գետինը շարժվում և երկնքից մոխիր է թափվում:
Վանա լիճ
Վանա լճի մեջ վիշապի բույն կա , այնտեղ ապրում է մի ահագին վիշապ, որ բռնել է լճի ամբողջ հատակը: Հրեշտակները միշտ հարվածում են նրա պոչին, վիրավորւմ , որպեսզի վիշապը չմեծանա և լիճն ու ցամաքը կուլ չտա: Վիշապը մազեր և թևեր ունի և երբեմն սաստիկ ջուր է փչում երկրի վրա:
Շաքիի ջրվեժ
Ըստ ավանդության թշնամիները Գեղարքունի գավառից 93 գեղեցիկ աղջիկ են ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին: Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին` նրանք ասում են. «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծերին»:
Առևանգիչները համաձայնում են: Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով` անհետանում: Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ, Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել:
Թշնամիները հասնում են նրա հետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը, նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին: Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքեի անունով:
Շաքիի ջրվեժ
Շաքին մի գեղեցիկ աղջիկ է եղել, նա այնքան գեղեցիկ է եղել, որ նրա գեղեցկությանը չի դիմացել մեր երկիրը նվաճելու եկած արաբ զավթիչներից մեկը, սիրահարվել է Շաքիին: Զավթիչը հրամայել է աղջկան գալ իր մոտ, Շաքին էլ չի հնազանդվել ու իրեն նետել է բարձունքից ցած: Այդ պահին նրա հագուստի ճերմակ փեշերը տարածվել են ու դարձել ջրվեժ:
Ջերմուկի ջրվեժ
Ըստ լեգենդի ջրվեժի վերևի հատվածում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի իշխանի ամրոց, որն ուներ շատ գեղեցիկ դուստր, նրա ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանի որ նրա սիրտը պատկանում էր քաջարի ու գեղեցիկ մի երիտասարդի` հովվի որդուն: Աղջիկն ամեն օր կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր իր մոտ: Երբ օրերից մի օր իշխանը գտնում է պարանը, նրա համար ամեն ինչ պարզ է դառնում:
Ջերմուկի ջրվեժ
Զայրույթի պահին հայրը անիծում է աղջկան ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»: Աղջիկը հերթական հանդիպման ժամանակ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար վարսերը: Սակայն նույն ակնթարթին իրականանում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:
Թռչկանի ջրվեժ
Տեղի ժողովուրդն ասում է որ Չիչխան գետը հարուստ է իշխանով և լեգենդի համաձայն նրանք թռչում են ջրվեժի վրայով ավելի քան 20 մետր բարձրությունից: Այդ իսկ պատճառով էլ ջրվեժը կոչվել է Թռչկան, թռչել բառից:
Թռչկան
Կարդացեք նաև Հայաստանի լեռների մասին լեգենդները
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Յուրահատուկ և անհետացող արհեստները Հայաստանում
/in Բլոգ /by armeniangeographic«Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված, չունեցողը ՝ մինչև իրիկուն»
Հին հայկական առած, որի շնորհիվ կարելի է պատկերացում կազմել, թե ինչ դեր և նշանակություն է ունեցել արհեստը հայկական կենցաղում, և թե ինչպիսի հարգանք են վայելել արհեստ ունեցող մարդիկ հասարակության մեջ: Ժամանակին շատերն են զբաղվել արհեստով, սակայն իրենց արհեստը պահպանել են միայն նրանք, ում համար արհեստը չի եղել պարզապես աշխատանք և փող աշխատելու միջոց, այլ ապրելակերպ՝ միտված արվեստ ստեղծելուն:
Այս ամենի հետ մեկտեղ հայկական մշակույթը շարունակում է առանձնանալ իր յուրահատուկ արհեստներով, որոնցից, ցավոք, այսօր քչերն են պահպանվել:
Երևանի միակ և ամենահին գդակագործը
Արդեն մոտ 65 տարի է Ժիրայր Չիթչյանը կամ վարպետ Ժիրայրը նույն արհեստանոցում գլխարկներ է կարում տղամարդկանց համար: Երևանի տղամարդկանց կեսից ավելիի գլխարկները վարպետ Ժիրայրի ձեռքով են պատրաստվել: Ժամանակին մեծ նշանակություն են տվել գլխարկին՝ ով գլխարկ չուներ պատիվ էլ չուներ: Այժմ միայն 50-ից բարձր տղամարդիկ են գլխարկ կրում: Վարպետ Ժիրայրի համար գլխարկ կարելը ո՛չ բարդություն ունի, ո՛չ էլ նրբություն, իր առօրյան է՝ հաճախորդն ընտրում է, ինքն էլ մի քանի ժամվա մեջ պատրաստի գլխարկը հանձնում է տիրոջը: Ժամանակին գդակագործ վարպետները շատ են եղել, բայց այժմ վարպետ Ժիրայրն է Երևանի միակ գլխարկներ ստեղծող վարպետը:
Գդակագործություն
Հմայիլ- թալիսման՝ Դաղդղան
Դաղդղանները փայտից պատրաստված հմայիլ-թալիսմաններ են, որոնք ունեցել են լայն կիրառություն կենցաղում: Դաղդղաններ կախել են տան մուտքի դռան վերևում, կճուճներից և կարասներից, որպեսզի մթերքը պաշտպանեն մրջյուններից: Հատուկ դաղդղաններ են պատրաստվել նաև մարդկանց և կենդանիների համար: Դաղդղանների պատրաստման համար ընտրել են հատուկ սրբազան համարվող Դաղդղան ծառի փայտը:
Դաղդղանները առանձնահատուկ են նաև նրանով, որ յուրաքանչյուրն առանձնահատուկ նախշերով է պատրաստվում և յուրաքանչյուրն առանձին արվեստի ստեղծագործություն է: Դաղդղան պատրաստելիս վարպետը պետք է միայն դրական զգացողություններ ունենա և պետք է զերծ մնա բացասական մտքերից, քանի որ այդ զգացողությունները դաղդղանի հետ փոխանցվում են այն մարդուն ում համար այն պատրաստված է:
Այսօր դաղդղան պատրաստող վարպետները քիչ են և մեծ մասամբ դրա պատրաստման մանրուքները գաղտնի են պահում: Այժմ դարդղանը կորցրել է իր նշանակությունը, սակայն այն կարող է յուրահատուկ այցեքարտ դառնալ Հայաստանի համար:
Դաղդղան
Մուշուրբա կամ կլկլան բաժակ
Մուշուրբա կոչվող յուրօրինակ կլկլան բաժակների ծննդավայրը Գյումրին է: Այն հանդիսանում է Գյումրեցիների ամենացանկալի նվերը: Մուշուրբան պղնձից, լատունից, արծաթից և հազվադեպ ոսկուց պատրաստվող բաժակ է: Բաժակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ խմելիս յուրահատուկ կլկլոց է լսվում, որտեղից էլ առաջացել է բաժակի անվանումը: Ամեն նոր մուշուրբայի պատրաստման համար 8 ժամ է պահանջվում:
Մուշուրբայի գաղտնիքը հայտնի է միայն վարպետ Էդվարդ Ժամկոչյանին, ով ամբողջ աշխարհում այս գավաթը պատրաստող միակ մարդն է: Վարպետ Էդիկը մուշուրբայի պատրաստման համար օգտագործում է պապական մուրճերը, որոնք գաղթի ժամանակ պապերը էրզրումից են բերել:
Որպես ավանդույթ Գյումրիում արհեստավորները իրենց գործը փոխանցում են որդիներին: Իրենք որպես աշակերտ բերում են իրենց որդիներին արհեստանոց, քանզի արհեստն ընտանեկան աշխատանք է: Ավանդույթը թույլ է տալիս, որ արհեստն անցնի հորից որդուն, և մարդիկ էլ կապում են այն հենց այդ ընտանիքի անվան հետ: Բացի այդ այդպես են փոխանցվում նաև վարպետի գաղտնիքները: Դրա համար էլ վարպետ Էդվարդն իր որդուն՝ Սուրենին սովորեցրել է մուշուրբա ստեղծելու արվեստը և գաղտնիքները:
Մուշուրբա / լուսանկարը ՝ Mediamax -ի կայքից
Լարախաղացություն՝ այժմ արդեն Սլեքլայնինգ
Դժվար է հստակ առանձնացնել լարախաղացությունն արվեստ է, արհեստ թե մշակույթ , սակայն ինչպես էլ այն անվանենք այսօր լարախաղացների գրեթե չենք հանդիպի: Ժամանակին լարախաղացը յուրաքանչյուր ազգային տոնակատարության անբաժան մասն էր կազմում, իսկ այսօր լարախաղացները պարզապես չեն զբաղվում իրենց սիրելի արհեստով: Լարախաղացը երաժշտախմբի նվագակցությամբ պարում է երկու սյուների մեջ ձգված լարի վրա, իսկ նրա խաղակից ծաղրածուն միևնույն ժամանակ գումար է հավաքում հանդիսականներից և կրկնօրինակում լարախաղացի շարժումները:
Լարախաղաց
Այսօր լարախաղացությանը փոխարինելու է եկել ժամանակակից սլեքլայնինգը: Սլեքլայնինգը հատուկ մարզաձև է, որը զարգացնում է հատուկ երկու հենարանների վրա ձգված լարի վրայով քայլելու հմտությունները: Ի տարբերություն լարախաղացության պարանի սլեքլայնը ավելի քիչ է ձգված, որպեսզի ստեղծի թրթռացող դինամիկ գիծ:
Գուցե ժամանակակից սլեքլայնինգը կնպաստի ավանդական լարախաղացության մշակույթի պահպանմանը և ավելի մեծ ճանաչում կստանա երիտասարդության շրջանում:
Սլեքլայնինգ / լուսանկարը՝ Step Slackliners Armenia -ի Ֆեյսբուքյան էջից
Կլայեկագործություն – պղինձ փայլեցնելու արհեստը
Կլայեկագործությունը պղնձե տարաները անագով պատելու (կլյակելու) արհեստն է: Նախկինում կենցաղում օգտագործվում էին բացառապես պղնձե տարաներ և ափսեներ, և որպեսզի դրանք օգտագործման ընթացքում չժանգոտվեին նախապես պատվում էին անագով կամ այսպես կոչված կլայեկով: Անագապատող վարպետին անվանում էին կլեկչի: Էջմիածնում ապրող Վաղինակ Մանուկյանը Հայաստանի միակ կլայեկագործ վարպետն էր: Վարպետի համար իր արհեստը ապրելու իմաստ էր, իսկ կլայեկի հոտը՝ առանձնահատուկ հաճույք: Վարպետ Վաղինակը իր արհեստը փոխանցել է որդիներին, որպիսզի պահպանի հայկական հինավուրց և անհետացող արհեստի շունչը:
Կլայեկագործ
Արհեստները Հայաստանում միշտ էլ հարգի են եղել: Շատ հաճախ նույնիսկ տվյալ արհեստը ազգանվան հիմք է հադիսացել և ընտանիքին կոչել են հենց այդ ազգանունով: Սակայն գիտության և տեխնիկայի զարգացումը հանգեցրեց մի շարք արհեստների վերացմանը: Այժմ էլ արհեստ ունեցողները յուրահատուկ տեղ են գրավում հասարակության մեջ՝ լինելով իրենց արհեստի բացառիկ կրողները:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Հայաստանի Լեգենդները / Լեռներ
/in Բլոգ /by armeniangeographicՀայաստանի լեռները
Լեռները միշտ համարվել են առեղծվածային երևույթներ, և դրանով իսկ պատճառ են հանդիսացել մի շարք լեգենդների առաջացման: Այս լեգենդները, թվում է թե, ամբողջացնում են ազգային ինքնությունը, միևնույն ժամանակ նաև սիմվոլիկ նշանակություն տալիս լեռներին: Հայ ժողովուրդը հյուսել է բազմաթիվ լեգենդներ հայոց լեռների մասին: Այնուամենայնիվ այս լեգենդների մեծ մասը հիմնված են իրական պատմությունների վրա և ունեն իրական հերոսներ:
Արա լեռ
Արա լեռան անվան ծագումը կապվում է հայոց լեգենդար արքա Արա Գեղեցիկի անվան հետ: Ըստ լեգենդի Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարված էր Արային: Նա ցանկանում էր իրար միացնել Ասորեստանն ու Հայաստանը և թագավորել Արայի հետ միասին: Բայց ինչքան էլ որ Շամիրամը ջանքեր թափեր՝ չէր կարողանում Արայի սիրտը գրավել: Եվ քանի որ Արան մերժել էր իրեն, Շամիրամը պատերազմ է հայտարարում Արային այն հույսով, որ կհաղթի Արային և կնվաճի նրա սիրտը: Պատերազմը տեղի է ունենում լեռան ստորոտին, որի ժամանակ Արան վիրավորվում է և մահանում: Սակայն Շամիրամը չի հաշտվում այն մտքի հետ, որ Արան այլևս ողջ չէ և հրամայում է Արայի մարմինը տեղափոխել լեռան գագաթը, որտեղ Արալեզները պետք է կենդանացնեին Արային:
Այս պատմությունը ծագել է լեռան տեսքից, երբ նայում ես լեռանը այն կարծես պառկած մարդու տեսք ունի, ինչի շնորհիվ էլ մարդիկ այն կոչել են Արայի լեռ:
Արա լեռ
Աժդահակ լեռ
Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ «Շահ-Նամեում» Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։
Աժդահակ լեռ
«Տիգրան և Աժդահակ» վիպերգը կառուցվել է այս զույգ կերպարների հակադրության ու պայքարի հիման վրա: Աժդահակը, երկյուղելով հայոց Տիգրանից, երազում տեսնում է իր կործանումը և այն կանխելու նպատակով խնամիանում է Տիգրանի հետ՝ կնության առնելով նրա գեղանի քրոջը՝ Տիգրանուհուն։ Այդուհանդերձ Աժդահակը դավեր է նյութում ընդդեմ Տիգրանի։ Տիգրանուհու միջոցով դավադրությունը բացվում է․ Տիգրանն ու Աժդահակը մեծ զորքերով կռվի են ելնում իրար դեմ․ Տիգրանը սպանում է Աժդահակին, ազատում քրոջը, գերում է Աժդահակի առաջին կնոջը (Անույշին՝ իր զարմերով) և բերում բնակեցնում Մասիս լեռան արևելյան փեշերին։
Արարատ և Արագած
Մի ժամանակ Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են։ Մեկն ասում է՝ «Ես եմ լավը, ավելի բարձրը», մյուսը թե՝ «Ես քեզանից և՛ ավելի բարձր եմ, և՛ ավելի գեղեցիկ»։ Վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին։ Տեսնելով, որ անկարող է խաղաղություն վերահաստատել, թողնում, հեռանում է և անիծում նրանց։ Չարագուշակ էր նրա անեծքը. «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք չհանդիպեն»։ Իր հերթին Մասիսն Արագածին անիծում է, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի աչքերից։ Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չմորթվի։ Այդպես էլ լինում է։ Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում։ Իսկ Մասիսը ցամաքում է, չորանում, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը, ոչ էլ մատաղ է մորթվում այնտեղ:
Արագած
Արտոս և Առնոս լեռները
Երբ Նոյան տապանը հասնում է Արտոս լեռանը նա սկսում է արտասվել: Այսպիսով լեռը անվանվել է Արտոս ՝ արտասվել բառից: Իսկ երբ Նոյան տապանը հասել է Շատախ լեռանը, նա սկսել է կանչել «Տե՛ր Աստված, առ Նոյս», « Առ Նոյս» և լեռը ստանում է Առնոս անունը:
Մեկ այլ լեգենդի համաձայն նոյան տապանը լողալով գնացել է Կոռապաշ լեռան մոտ և կամեցել է նրա վրա հանգչել, սակայն վերջինս կոռվելով (կռանալով) ճանապարհ է տվել նրան դեպի դիմացի լեռը: Նոյը մոտենալով լեռանը ասել է « Առ Նոյս, առ Նոյս» , որից և առաջացել է լեռան Առնոս անունը:
Արտոս լեռ
Խուստուփ լեռ
Խուստուփը համարվում է սուրբ լեռ: Իզուր չէ ժողովուրդը նրան տվել ճգնավոր անունը: Լեռան անվան ստուգաբանություններից մեկի համաձայն՝ նրա հիմքում ընկած է խուռիերեն խութու արմատը, որը նշանակում է աղոթք: Դեռ հին ժամանակներից լեռը եղել է աղոթատեղի և ուխտագնացության վայր:
Խուստուփի լանջին, Կոզնի կոչված աղբյուրի մոտ է ամփոփված հայ ժողովրդի զորավար Գարեգին Նժդեհի մասունքները:
Խուստուփ լեռ
Դիզափայտ լեռ
Ըստ ավանդության, սարի գագաթին, հինավուրց Կատարո վանքի տեղում, 330-ականներին նահատակվել են մազքթաց արքա Սանեսանի զավակներն ու բազմաթիվ քրիստոնյաներ, որոնց դարձի էր բերել Ս. Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Արցախ աշխարհի առաջին եպիսկոպոս Ս. Գրիգորիսը։ Նորահավատներին դիզել են ինչպես փայտը և այրել (այստեղից էլ լեռան անունը)։ Նահատակների մասին հյուսվել են նաև այլ ավանդազրույցներ։ Հայաստան ներխուժած արաբները լեռն անվանել են Զիարաթ, որն արաբերեն նշանակում է «սրբավայր» (սրբատեղի, ուխտավայր)։
Դիզափայտ լեռ
Կարդացեք նաև մեր հոդվածը Հայաստանի լճերի և ջրվեժների լեգենդների մասին