Սարյան պուրակում ուսապարկերը գետնին են դրվում, ուսապարկերը կապվում են ամենագնացների տանիքներին, ուսապարկերից կախվում են քնապարկերը, իրար ճանաչող ու չճանաչող մարդիկ ձեռքով խնձոր են կիսում, ամենագնացի դուռը չխկում է, ու ճանապարհ ենք ընկնում:
– Նար, այ Նար, ծնունդդ շնորհավոր,- հարյուրերորդ անգամ ասում է ընկերուհիս. ես արդեն 7 ժամ 25 տարեկան եմ:
Արցախից վազել եմ Երեւան, որ վազեմ հետ՝ Արցախ՝ եռօրյա արշավի: Որ 25-ս դիմավորեմ հայրենիքն ավելի լավ, ինքս ինձ՝ ավելի լավ, հայրենիքը ճանաչելով սիրողներին՝ ավելի լավ ճանաչելով…
Ճանապարհը մառախուղի մեջ է, մեր երեք «Դելիկաները» մառախուղի մեջ գայլերի են նման՝ սպիտակ, գորշ ու էլի սպիտակ։
Մեր մեքենան մեջտեղում է, ու խոսելիս միշտ ասում ենք՝ երեք սպիտակ մեքենաները, հետո հիշում, որ մերը սեւ է. ընկերներս հումոր են անում՝ մեր քթից էս կողմ չենք տեսնում, էլի։

Մեր “սպիտակ” նժույգները
Սիսիանի ոլորաններում կանգ ենք առնում. մի մեքենա ճանապարհից շեղվել, թռել է մի քանի մետր։ Մինչ մենք կհասկանայինք՝ ինչ է եղել, մեր տղաները պարաններով, ջրով դուրս են վազում։ Մինչ վթարի ենթարկվածները կհասկանային՝ ինչ է պատահել, մեր տղաները ամենագնացից մեքենան կապելով, հրելով դուրս են քաշում ՃՏՊ-ի գլխավոր մասնակցին, մեր աղջիկներից մեկը վթարված մեքենայի վախեցած, իրար խառնված կանանցից մեկի ճակատին պահում է պոլիէթիլենային տոպրակի մեջ լցրած ձյունը, մյուսը՝ հանգստացնում է գլուխը դիմապակուն խփած աղջկան, ով վաղը պիտի նշանվի ու անընդհատ հայելու մեջ ուսումնասիրում է նոր վիրահատած քիթը։
Վարորդը կին է, տղաները սկսում են հավերժական հումորները կին վարորդների մասին, ամեն ինչ ավարտվում է կարծես։ Մեր տղաներից մեկն առաջարկում է մինչեւ Գորիս վարել մեքենան, քանի որ հուզված են բոլորը։ Երբ Կարենը մեքենա չի վերադառնում, ես մի քիչ-մի քիչ լցնում եմ աչքերս էս սովորական հոգատարությունից, մեզ անծանոթ, մեր կողքին ապրող մարդկանց հանդեպ հոգատարությունից, որի կարիքը մենք՝ որպես գլուխներս մեր ժամանակների դիմապակուն խփած հասարակություն, ունենք տոպրակի մեջ լցրած ձյան չափ, որ չայտուցվենք հանկարծ, չաղավաղվենք հանկարծ որպես ժողովուրդ։
Երբ կրկին հանդիպում ենք վթարի ենթարկված մեքենային, երբ Կարենը վերադառնում է մեր մեքենա, մեկ էլ ՃՏՊ-ի հերոսուհիներն են կանչում․
– Կարեն ջան, տե՜ս,- ու ցույց են տալիս, թե ինչպես են գցում ամրագոտիները։
Ծիծաղում ենք․ վթարը երբեմն դաստիարակչական նշանակության է լինում։ Տիեզերքում միանգամից պակասում է մի քանի նոր ավտովթար, ավելանում է մի քանի արված ու արվելիք բարի գործ։
Մեր առաջին կանգառը Խծաբերդ գյուղում է։ Տղաներից մեկի ազգականների տուն ենք գնում, որոնց ինքն էլ պիտի հանդիպի առաջին անգամ: Խծաբերդը՝ ծուռտիկ կիսափողոցներով, քարասալահատակ նեղ ճամփայով, ժեշտից կտուրներով՝ նրա պապական գյուղն է։ Ու մի տեսակ կիսաթաքցրած հուզվածություն կա նրա մեջ։ Ու նույնից՝ տատիկի շփոթված հայացքում, ում տան հատակին՝ վառարանի մոտ քսանից ավելի երիտասարդ է նստել, որոնցից մեկն իրենց ազգականն է, ում տեսնում են առաջին անգամ։ Մենք ծամծմում ենք համով չրերը, խոսակցությունը չենք ծամծմում…

Խծաբերդ գյուղում
Տան վերեւի հարկի պատշգամբում լուռ ու ծանր դրված է «սնարյադի» կանաչ արկղը։ Ես զարմացած եմ նայում արկղին, քիչ անց միայն հիշում, որ Արցախում ենք ախր։ Ու ուրախանում եմ թաքուն, որ Արցախն էս անգամ որեւէ կերպ պատերազմի հետ չենք կապել, որ քիչ-քիչ Արցախը պատերազմ ու սահմանից առաջ բացահայտվող հայրենիք նշանակությունն ունի։
Հասնում ենք Խանձաձոր։
Մեզ դիմավորում է խանձաձորցի Օքսաննան․ աչքերի մեջ սեւ-սեւ կրակներ կան, վայրի, վայրի գեղեցկություն ունի, ու հայացքից ժայռեր են կախված…

Խանձաձորցի Օքսաննան
Տեղավորվում ենք գյուղի «ակումբում»․ընդարձակ սենյակ է՝ հսկա վառարանով ու առիթի սեղան-իշաոտնուկներով։ Մտնելու պահից մտքիս մեջ ներկում եմ խունացած պատերը, ձեւափոխում պատշգամբը․էստեղ կարելի է վերադառնալ՝ գյուղի երեխաների հետ սիրունացնելու իրենց տուն-ակումբ ժամանցի վայրը։
Վառարանի վրա շերտ-շերտ հայտնվում է պլեճը, սենյակը լցվում է մարդահոտով։ Ու ես հասկանում եմ, որ էս արշավն անուն ունի՝ մարդարշավ։ Ու ես մարդկանց եմ տանելու ինձ հետ էս օրերից։
Պարզվում է՝ ընկերներս նույնիսկ տորթ են հասցրել գյուղ, ու, երբ չեմ սպասում, տորթը հայտնվում է։ Ես երազանք եմ պահում վերջապես, հասցնում եմ աչքի պոչով նայել երազանքի աչքերին, փչում եմ մի հատիկ մոմն, ու տարեդարձս ավարտվում է, քսանհինգս՝ սկսում նոր տողից։
Հսկա վառարանի շուրջ՝ նույն սենյակում քսան-քսանհինգ քնապարկ է փռված։ Մենք շարվել ենք իրար կիպ, խոսակցություններից թմրել է գլուխս, ու մինչեւ քնելս մի միտք եմ ծամծմում, փռթկացնում ինձ ու ինձ․տեսնես վերեւից ինչի՞ ենք նման՝ կաթսայի հատակին շարած տոլմայի՞, ու անպայման թփով տոլմայի, որովհետեւ քնապարկերի զգալի մասը կանաչ է։

Գիշերը Խանձաձոր գյուղում
Օր երկրորդ. Դիզափայտի հրաշքը
Լույսը չբացված՝ արթնանում եմ։ Գլուխս բարձրացնում եմ՝ մեկը ծնկել ու փայտ է ավելացնում վառարանի մեջ։ Գլուխս հետ եմ գցում, հիշում, որ արշավ չէր սա, մարդարշավ էր, որովհետեւ հոգատար մի ձեռք ամբողջ գիշեր փայտ է ավելացրել վառարանի մեջ… Լույսը միանգամից է բացվում։
Գնում ենք դեպի Հադրութ․ամբողջ ճանապարհին պատուհաններից դուրս ենք նայում։

Հադրութի ճանապարհներին
…Յուրաքանչյուրս մի ձեւ, մի արմատով, արյան մի կաթիլով կապված ենք էս հողին, ու երեւի զգում ենք հատ-հատ, թե ինչպես են աջ կողմում փռված դաշտերի ձնծաղիկները մի քիչ էլ մեր ներսում բացվում:
Վերադարձին առջեւից գնացող մեքենան արգելակում է հանկարծ․դուրս ենք նայում… Չէ, դուրս ենք վազում։ Մեր շուրջն ամենուր ձյուն է, մեր դիմաց մառախուղի մի հատիկ ամպի մեջ Դիզափայտն է՝ գլուխը հպարտ հանած ամպի միջից, իսկ Դիզափայտի շուրջ արեւը մայր է մտնում ու մայր չի մտնում։ Ու մայր չի մտնում, մնում է մեր աչքերի, դեպի իրեն պարզած մեր ձեռքերի, հայացքների, հիշողության մեջ։ «Կապույտի մեջ։ Արեւի ոսկին։ Կապույտի մեջ… Կապույտի մեջ արեւի ոսկին…»։

Ամպերով փաթաթված Դիզափայտ լեռը
Ավելի չքնաղը երբեք չեմ տեսել․ նայում ես ու անգամ շնչառությունդ է պահում շունչն էդ գեղեցկությունից…
…Մենք գնում ենք ոչ թե ճանապարհով, այլ ստեղծելով ճանապարհ։ Մեքենայի անիվների տակից մարդաբոյ ցեխ է շպրտվում աջ ու ձախ։ Ամենագնացն իր տարերքի մեջ է. ասես խաղում է հողի, ցեխի, ձյան հետ։ Տղաներն օգնում են վարորդներին ճիշտ ուղղություն վերցնել, անասելի զգացողություն է, երբ տեսնում ես մարդու ու բնության կռիվն, ու վախ չկա։ Բնությունը թույլ է տալիս, որ մեքենան հաղթի իրեն։

Հադրութի ճանապարհներին
Տուն՝ Խանձաձոր ենք հասնում սառած։ Աղջիկներից մեկն ափսեներ է լվանում դրսի խողովակից եկող ջրի տակ։
Ափսեներ լվացող աղջկա մատները սառել, քարացել են: Աղջիկն իր շնչով տաքացնում է մատները, տղաներից մեկը, ով աղջկան մի քանի ժամ գիտի ընդամենը, կռացել ու կապում է աղջկա բատինկաների կապիչները: Աղջկա ձեռքերը դրանից ավելի շուտ են տաքանում:
Մեզ գյուղի երեխաներն են հյուր եկել։ Առավոտյան դպրոց էինք գնացել, ծանոթացել, ձնագնդի ենք խաղացել հետները, խոստացել էին, որ կգան։ Ու եկել են։ Սկզբում ամաչում, քաշվում էին, դպրոցում համարյա չէին խոսում, իսկ էստեղ՝ գյուղի «ակումբում» խոսում, հարցեր են տալիս, ծիծաղում, ուրախությամբ սովորում են մեր ազգային պարերից մեկը՝ Գյովնդը։ Պատմում են, որ որոշել են տուրիզմը զարգացնել իրենց գյուղում․ չգիտեմ՝ մինչեւ մեր գնալը մտածե՞լ էին դրա մասին, թե՞ չէ։ Բայց մտովի տեսնում եմ, թե Խանձաձորի գիժ եռյակը՝ Սասունը, Մանուշն ու Աննան, դպրոցից տուն ճանապարհին ինչպես են պլաններ կազմել, մտովի վերցրել մեր ուսապարկերի նման ուսապարկեր ու ամբողջ աշխարհին՝ հատ-հատ ծանոթացրել իրենց գյուղի հետ։

Խանձաձորի դպրոցում
Փոքրիկ, ամաչկոտ աղջիկներից մեկն ականջիս ասում է, որ մեզ երբեք չի մոռանա։ Խոստանում եմ, որ մի օր էլի կգնանք իրենց գյուղ։ Ինքս ինձ եմ խոստանում…
Վերադարձ տնից տուն․ ժայռափոր գյուղը
Մեր վերադարձի ճանապարհն անցնում է Հին Թաղեր գյուղով։ Հին-հին տներ են՝ շիկավուն շաղախով պատած։ Ամենուր կարմիր տանիքներ են, տեղ-տեղ՝ կղմինդրե։ Արցախն էս գյուղի ճակատին է ամփոփված։ Մեզ տեսնելուն պես մի կին տուն է հրավիրում։ Տան պատշգամբից կարպետն արեւին է տված՝ խիստ հայկական կարմրությունը ծալեծալ կլանում է արեւը։ Մենք էլ։
Մենք այնպես ենք բախում ու բացում տների դարպասները, ասես փնտրում ենք ինչ-որ մեկին։ Ու հա՝ փնտրում ենք… Այս տանն ապրող չկա, բայց երեւում է՝ վաղուց չեն հեռացել, որովհետեւ թելը, որով կապել են փայտե փոքր դարպասը, նոր է, դեռ սպիտակ, ամուր չէ։ Ուրեմն պիտի գան։

Հին Թաղեր գյուղում
Գյուղից մի տատիկ ասում է՝ «սա սուրբ հող ա, սա Դիզափայտի հողն ա»։ Ու Դիզափայտը՝ կատարին չքնաղ Կատարո վանքը, ասես հաստատում է։ Երազանքներիս մեջ մի կետ է ավելանում․էս սուրբ հողից հասնել մինչեւ Դիզափայտի գագաթ։
Քաշաթաղի հարավում տաք-տաք գարուն է։ Մենք քայլում ու փնտրում ենք շատերին անհայտ ժայռափոր մի գյուղ։ Մոտակա գյուղից մոտ երեք կիլոմետր քայլում ենք ու շշմում․մի քանի տասնյակ քարանձավ ուղիղ գծով, հավասար հերթականությամբ շարված է մեր դիմաց։ Բայց զավեշտ կա՝ քարանձավների մի մասի դիմացը ցանկապատած է, քարանձավների ներսից գառներ են մայում։ Էս պատմամշակութային հրաշքում ոչխար են պահում, եղբայր ջան, ոչխար, ոչխար։ Քարանձավներից մեկն անգամ գերժամանակակից են դարձրել հովիվները՝ դուռ-լուսամուտով, մահճակալներով։ Իսկ զբոսաշրջությունը Հայաստանում դեռ Գառնի-Գեղարդ-Տաթեւին է խփում ճակատն, ու մենք ոչխար ենք պահում քարանձավներում։
Դեռ լավ է՝ կարելի է փռվել կանաչող հողին ու կուլ տալ պանիր-հացդ…

Ժամանակակից կահավորված քարանձավի ներսում
Վերադառնում ենք տուն՝ տնից։ Ամբողջ ճանապարհին ծիծաղում ենք լացելու աստիճան, տխրում մի քանի րոպե, հետո նորից… Անին ասում էր՝ Արցախը կամ սիրում ես, կամ չես եղել։ Կիսաքնած՝ ես լսում եմ ամենակարեւոր կանոնը՝ ցանկացած սարի բարձունքին հասնելուց հրաժարվելուն պիտի պատրաստ լինես, եթե ընկերներիցդ մեկը ճանապարհի կեսից չի կարող բարձրանալ… Ու ափսոսում եմ, որ հնարավոր չէ լիովին պատմել, թե ինչ էր տեղի ունենում մեր եռօրյա համայնք-դելիկայում, ես պարզապես ուզում եմ ասել՝ հավաքեք ուսապարկերը, վեր կացեք, գնացեք ճանաչելու հայրենիքն ավելի շատ, վեր կացեք, գտեք ձեր տունը՝ անիվների վրա, գտեք մարդկանց՝ սարերում, գտեք արեւամուտներ՝ ամբողջ կյանքի համար, գտեք ինքներդ ձեզ՝ ավելի շատ սիրելու համար, ճանաչեք ձեզ, ճանաչեք, որ սիրեք…
Նյութի հեղինակ՝ Նարինէ Վարդանյան
Լուսանկարները՝ Սիփան Գրիգի և Գևորգ Հարոյանի
Արշավն իրականացվել է Հայկական Աշխարհագրական Նախագծի շրջանակներում
Բլոգ Հայաստանի մասին
Բեզոարյան այծ
/in Բլոգ /by armeniangeographicԲեզոարյան այծ
Որտե՞ղ կարելի է հանդիպել Բեզորյան այծերի
Տեսակի արեալը ներառում է Հյուսիսային Կովկասից (Դաղստան) մինչև Պակիստան և Աֆղանստան ընկած տարածաշրջանը: ՀՀ-ում ներառում է Սևանի լեռնաշղթան (գ. Շորժայի շրջակայքերը), Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը («Խոսրովի անտառ» արգելոց), Գառնիի, Ուրծի, Վարդենիսի, Վայոց Ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաները և Գնիշիկի կիրճը: Առանձին խմբեր պահպանվել են Խուստուփ լեռան վրա, Որոտանի կիրճում, Արփայի հովտի վերին մասում: Փամբակի լեռնաշղթայում և Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է:
Ընդհանուր բնութագիր
Արուների զանգվածը հասնում է 95 կգ-ի, էգերինը՝ 55 կգ, մարմնի երկարությունն արուների մոտ 129-152 սմ է, էգինը՝ 100-110 սմ: Արուների եղջյուրները կարող են հասնել մինչև 130 սմ, էգերինը՝ 25-40 սմ: Եղջյուրները ծառայում են հիմանականում պաշտպանության և պայքարի համար:
Բեզոարյան այծերի մազածածկը տարբերվում է կախված տարածաշրջանից և կլիմայական պայմաններց, այն կարող է լինել միագույն և բազմագույն: Հիմնական հանդիպող գույներն են մոխրագույնը, շագանակագույնը, սպիտակը և սևը: Ամռանը մազածածկույթը կարճանում է, իսկ գույնը դառնում կարմրավուն: Նրանց մազածածկը մեծաապես նպաստում է նրանց հարմարվողականությանը՝ օգնելով դիմադրել լեռնային դաժան կլիմայական պայմաններին:
Հիմնականում ապրում են խիտ ծառաթփային բուսականությամբ վայրերում և տարածքային մեծ փոփոխություններ չեն կատարում: Ձմռանը ուղղվում են դեպի նախալեռներ, ամռանը՝ դեպի բարձունքներ: Այծերը հիմնականում սնվում են խոտերով և տերևներով, սակայն իրենք սնունդ են ծառայում հովազների, արջերի և գայլերի համար:
Բեզոարյան այծ
Բազմացումը
Զուգավորումը տեղի է ունենում նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբը, իսկ ձագերը ծնվում են մայիսի կեսերին, սովորաբար երկու, հազվադեպ՝ մեկ ձագ: Մայրը կաթով կերակրում է 5 ամիս, այնուհետև սկսում են սնվել խոտերով և տերևներով: Էգերը սեռահասուն են դառնում 3, իսկ արուները 1.5-2.5 տարի անց: Այծերի կյանքի միջին տևողությունը 13-14 տարի է: Էգերն ապրում են ձագերի հետ, իսկ արուները առանձին կամ 4-5 հոգանոց խմբերով: Զույգավորման շրջանում արուն իր մարմնից յուրահատուկ յուղ է արտադրվում, որն էլ գրավում է էգերին: Արուները երբեմն դաժան մենամարտեր են ունենում էգերի համար:
Բեզոարյան այծ / լուսանկարը՝ Ալեքսադր Մալխասյանի
Հայաստանի Հանրապետությունում տեսակը հիմնականում պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիք» և «Սևան» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում և հարավային Հայաստանի մի շարք արգելավայրեում:
Բեզոարյան այծերը, որպես տուրիզմի զարգացման խթան
Վայոց Ձորի Շատին գյուղում գործող «Դիտակետ»-ը հնարավորություն է տալիս այցելուներին հետևելու բեզոարյան այծերին, տեսնել թե ինչպես են նրանք իջնում ձոր՝ ջուր խմելու: Քարքարոտ ու ժայռոտ տարածքի շնորհիվ այծերը կարողանում են խուսափել վայրի գազանների հարձակումներից և մագլցելով ժայռերը փախչել: Բեզոարյան այծի պոպուլյացիան, հանդիսանալով եզակի և անհետացման եզրին գտնվող տեսակ, կարող է գրավել ոչ միայն մասնագետների ուշադրությունը, այլ նաև կարող է յուրահատուկ այցեքարտ հանդիսանալ Հայաստանի տուրիզմի զարգացման համար՝ ստեղծելով հայկական նոր բրենդ:
Բեզոարյան այծ
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Ճանաչիր, որ սիրես․ մարդարշավ
/in Արշավային պատմություններ, Բլոգ /by armeniangeographic– Նար, այ Նար, ծնունդդ շնորհավոր,- հարյուրերորդ անգամ ասում է ընկերուհիս. ես արդեն 7 ժամ 25 տարեկան եմ:
Արցախից վազել եմ Երեւան, որ վազեմ հետ՝ Արցախ՝ եռօրյա արշավի: Որ 25-ս դիմավորեմ հայրենիքն ավելի լավ, ինքս ինձ՝ ավելի լավ, հայրենիքը ճանաչելով սիրողներին՝ ավելի լավ ճանաչելով…
Ճանապարհը մառախուղի մեջ է, մեր երեք «Դելիկաները» մառախուղի մեջ գայլերի են նման՝ սպիտակ, գորշ ու էլի սպիտակ։
Մեր մեքենան մեջտեղում է, ու խոսելիս միշտ ասում ենք՝ երեք սպիտակ մեքենաները, հետո հիշում, որ մերը սեւ է. ընկերներս հումոր են անում՝ մեր քթից էս կողմ չենք տեսնում, էլի։
Մեր “սպիտակ” նժույգները
Սիսիանի ոլորաններում կանգ ենք առնում. մի մեքենա ճանապարհից շեղվել, թռել է մի քանի մետր։ Մինչ մենք կհասկանայինք՝ ինչ է եղել, մեր տղաները պարաններով, ջրով դուրս են վազում։ Մինչ վթարի ենթարկվածները կհասկանային՝ ինչ է պատահել, մեր տղաները ամենագնացից մեքենան կապելով, հրելով դուրս են քաշում ՃՏՊ-ի գլխավոր մասնակցին, մեր աղջիկներից մեկը վթարված մեքենայի վախեցած, իրար խառնված կանանցից մեկի ճակատին պահում է պոլիէթիլենային տոպրակի մեջ լցրած ձյունը, մյուսը՝ հանգստացնում է գլուխը դիմապակուն խփած աղջկան, ով վաղը պիտի նշանվի ու անընդհատ հայելու մեջ ուսումնասիրում է նոր վիրահատած քիթը։
Վարորդը կին է, տղաները սկսում են հավերժական հումորները կին վարորդների մասին, ամեն ինչ ավարտվում է կարծես։ Մեր տղաներից մեկն առաջարկում է մինչեւ Գորիս վարել մեքենան, քանի որ հուզված են բոլորը։ Երբ Կարենը մեքենա չի վերադառնում, ես մի քիչ-մի քիչ լցնում եմ աչքերս էս սովորական հոգատարությունից, մեզ անծանոթ, մեր կողքին ապրող մարդկանց հանդեպ հոգատարությունից, որի կարիքը մենք՝ որպես գլուխներս մեր ժամանակների դիմապակուն խփած հասարակություն, ունենք տոպրակի մեջ լցրած ձյան չափ, որ չայտուցվենք հանկարծ, չաղավաղվենք հանկարծ որպես ժողովուրդ։
Երբ կրկին հանդիպում ենք վթարի ենթարկված մեքենային, երբ Կարենը վերադառնում է մեր մեքենա, մեկ էլ ՃՏՊ-ի հերոսուհիներն են կանչում․
– Կարեն ջան, տե՜ս,- ու ցույց են տալիս, թե ինչպես են գցում ամրագոտիները։
Ծիծաղում ենք․ վթարը երբեմն դաստիարակչական նշանակության է լինում։ Տիեզերքում միանգամից պակասում է մի քանի նոր ավտովթար, ավելանում է մի քանի արված ու արվելիք բարի գործ։
Մեր առաջին կանգառը Խծաբերդ գյուղում է։ Տղաներից մեկի ազգականների տուն ենք գնում, որոնց ինքն էլ պիտի հանդիպի առաջին անգամ: Խծաբերդը՝ ծուռտիկ կիսափողոցներով, քարասալահատակ նեղ ճամփայով, ժեշտից կտուրներով՝ նրա պապական գյուղն է։ Ու մի տեսակ կիսաթաքցրած հուզվածություն կա նրա մեջ։ Ու նույնից՝ տատիկի շփոթված հայացքում, ում տան հատակին՝ վառարանի մոտ քսանից ավելի երիտասարդ է նստել, որոնցից մեկն իրենց ազգականն է, ում տեսնում են առաջին անգամ։ Մենք ծամծմում ենք համով չրերը, խոսակցությունը չենք ծամծմում…
Խծաբերդ գյուղում
Տան վերեւի հարկի պատշգամբում լուռ ու ծանր դրված է «սնարյադի» կանաչ արկղը։ Ես զարմացած եմ նայում արկղին, քիչ անց միայն հիշում, որ Արցախում ենք ախր։ Ու ուրախանում եմ թաքուն, որ Արցախն էս անգամ որեւէ կերպ պատերազմի հետ չենք կապել, որ քիչ-քիչ Արցախը պատերազմ ու սահմանից առաջ բացահայտվող հայրենիք նշանակությունն ունի։
Հասնում ենք Խանձաձոր։
Մեզ դիմավորում է խանձաձորցի Օքսաննան․ աչքերի մեջ սեւ-սեւ կրակներ կան, վայրի, վայրի գեղեցկություն ունի, ու հայացքից ժայռեր են կախված…
Խանձաձորցի Օքսաննան
Տեղավորվում ենք գյուղի «ակումբում»․ընդարձակ սենյակ է՝ հսկա վառարանով ու առիթի սեղան-իշաոտնուկներով։ Մտնելու պահից մտքիս մեջ ներկում եմ խունացած պատերը, ձեւափոխում պատշգամբը․էստեղ կարելի է վերադառնալ՝ գյուղի երեխաների հետ սիրունացնելու իրենց տուն-ակումբ ժամանցի վայրը։
Վառարանի վրա շերտ-շերտ հայտնվում է պլեճը, սենյակը լցվում է մարդահոտով։ Ու ես հասկանում եմ, որ էս արշավն անուն ունի՝ մարդարշավ։ Ու ես մարդկանց եմ տանելու ինձ հետ էս օրերից։
Պարզվում է՝ ընկերներս նույնիսկ տորթ են հասցրել գյուղ, ու, երբ չեմ սպասում, տորթը հայտնվում է։ Ես երազանք եմ պահում վերջապես, հասցնում եմ աչքի պոչով նայել երազանքի աչքերին, փչում եմ մի հատիկ մոմն, ու տարեդարձս ավարտվում է, քսանհինգս՝ սկսում նոր տողից։
Հսկա վառարանի շուրջ՝ նույն սենյակում քսան-քսանհինգ քնապարկ է փռված։ Մենք շարվել ենք իրար կիպ, խոսակցություններից թմրել է գլուխս, ու մինչեւ քնելս մի միտք եմ ծամծմում, փռթկացնում ինձ ու ինձ․տեսնես վերեւից ինչի՞ ենք նման՝ կաթսայի հատակին շարած տոլմայի՞, ու անպայման թփով տոլմայի, որովհետեւ քնապարկերի զգալի մասը կանաչ է։
Գիշերը Խանձաձոր գյուղում
Օր երկրորդ. Դիզափայտի հրաշքը
Լույսը չբացված՝ արթնանում եմ։ Գլուխս բարձրացնում եմ՝ մեկը ծնկել ու փայտ է ավելացնում վառարանի մեջ։ Գլուխս հետ եմ գցում, հիշում, որ արշավ չէր սա, մարդարշավ էր, որովհետեւ հոգատար մի ձեռք ամբողջ գիշեր փայտ է ավելացրել վառարանի մեջ… Լույսը միանգամից է բացվում։
Գնում ենք դեպի Հադրութ․ամբողջ ճանապարհին պատուհաններից դուրս ենք նայում։
Հադրութի ճանապարհներին
…Յուրաքանչյուրս մի ձեւ, մի արմատով, արյան մի կաթիլով կապված ենք էս հողին, ու երեւի զգում ենք հատ-հատ, թե ինչպես են աջ կողմում փռված դաշտերի ձնծաղիկները մի քիչ էլ մեր ներսում բացվում:
Վերադարձին առջեւից գնացող մեքենան արգելակում է հանկարծ․դուրս ենք նայում… Չէ, դուրս ենք վազում։ Մեր շուրջն ամենուր ձյուն է, մեր դիմաց մառախուղի մի հատիկ ամպի մեջ Դիզափայտն է՝ գլուխը հպարտ հանած ամպի միջից, իսկ Դիզափայտի շուրջ արեւը մայր է մտնում ու մայր չի մտնում։ Ու մայր չի մտնում, մնում է մեր աչքերի, դեպի իրեն պարզած մեր ձեռքերի, հայացքների, հիշողության մեջ։ «Կապույտի մեջ։ Արեւի ոսկին։ Կապույտի մեջ… Կապույտի մեջ արեւի ոսկին…»։
Ամպերով փաթաթված Դիզափայտ լեռը
Ավելի չքնաղը երբեք չեմ տեսել․ նայում ես ու անգամ շնչառությունդ է պահում շունչն էդ գեղեցկությունից…
…Մենք գնում ենք ոչ թե ճանապարհով, այլ ստեղծելով ճանապարհ։ Մեքենայի անիվների տակից մարդաբոյ ցեխ է շպրտվում աջ ու ձախ։ Ամենագնացն իր տարերքի մեջ է. ասես խաղում է հողի, ցեխի, ձյան հետ։ Տղաներն օգնում են վարորդներին ճիշտ ուղղություն վերցնել, անասելի զգացողություն է, երբ տեսնում ես մարդու ու բնության կռիվն, ու վախ չկա։ Բնությունը թույլ է տալիս, որ մեքենան հաղթի իրեն։
Հադրութի ճանապարհներին
Տուն՝ Խանձաձոր ենք հասնում սառած։ Աղջիկներից մեկն ափսեներ է լվանում դրսի խողովակից եկող ջրի տակ։
Ափսեներ լվացող աղջկա մատները սառել, քարացել են: Աղջիկն իր շնչով տաքացնում է մատները, տղաներից մեկը, ով աղջկան մի քանի ժամ գիտի ընդամենը, կռացել ու կապում է աղջկա բատինկաների կապիչները: Աղջկա ձեռքերը դրանից ավելի շուտ են տաքանում:
Մեզ գյուղի երեխաներն են հյուր եկել։ Առավոտյան դպրոց էինք գնացել, ծանոթացել, ձնագնդի ենք խաղացել հետները, խոստացել էին, որ կգան։ Ու եկել են։ Սկզբում ամաչում, քաշվում էին, դպրոցում համարյա չէին խոսում, իսկ էստեղ՝ գյուղի «ակումբում» խոսում, հարցեր են տալիս, ծիծաղում, ուրախությամբ սովորում են մեր ազգային պարերից մեկը՝ Գյովնդը։ Պատմում են, որ որոշել են տուրիզմը զարգացնել իրենց գյուղում․ չգիտեմ՝ մինչեւ մեր գնալը մտածե՞լ էին դրա մասին, թե՞ չէ։ Բայց մտովի տեսնում եմ, թե Խանձաձորի գիժ եռյակը՝ Սասունը, Մանուշն ու Աննան, դպրոցից տուն ճանապարհին ինչպես են պլաններ կազմել, մտովի վերցրել մեր ուսապարկերի նման ուսապարկեր ու ամբողջ աշխարհին՝ հատ-հատ ծանոթացրել իրենց գյուղի հետ։
Խանձաձորի դպրոցում
Փոքրիկ, ամաչկոտ աղջիկներից մեկն ականջիս ասում է, որ մեզ երբեք չի մոռանա։ Խոստանում եմ, որ մի օր էլի կգնանք իրենց գյուղ։ Ինքս ինձ եմ խոստանում…
Վերադարձ տնից տուն․ ժայռափոր գյուղը
Մեր վերադարձի ճանապարհն անցնում է Հին Թաղեր գյուղով։ Հին-հին տներ են՝ շիկավուն շաղախով պատած։ Ամենուր կարմիր տանիքներ են, տեղ-տեղ՝ կղմինդրե։ Արցախն էս գյուղի ճակատին է ամփոփված։ Մեզ տեսնելուն պես մի կին տուն է հրավիրում։ Տան պատշգամբից կարպետն արեւին է տված՝ խիստ հայկական կարմրությունը ծալեծալ կլանում է արեւը։ Մենք էլ։
Մենք այնպես ենք բախում ու բացում տների դարպասները, ասես փնտրում ենք ինչ-որ մեկին։ Ու հա՝ փնտրում ենք… Այս տանն ապրող չկա, բայց երեւում է՝ վաղուց չեն հեռացել, որովհետեւ թելը, որով կապել են փայտե փոքր դարպասը, նոր է, դեռ սպիտակ, ամուր չէ։ Ուրեմն պիտի գան։
Հին Թաղեր գյուղում
Գյուղից մի տատիկ ասում է՝ «սա սուրբ հող ա, սա Դիզափայտի հողն ա»։ Ու Դիզափայտը՝ կատարին չքնաղ Կատարո վանքը, ասես հաստատում է։ Երազանքներիս մեջ մի կետ է ավելանում․էս սուրբ հողից հասնել մինչեւ Դիզափայտի գագաթ։
Քաշաթաղի հարավում տաք-տաք գարուն է։ Մենք քայլում ու փնտրում ենք շատերին անհայտ ժայռափոր մի գյուղ։ Մոտակա գյուղից մոտ երեք կիլոմետր քայլում ենք ու շշմում․մի քանի տասնյակ քարանձավ ուղիղ գծով, հավասար հերթականությամբ շարված է մեր դիմաց։ Բայց զավեշտ կա՝ քարանձավների մի մասի դիմացը ցանկապատած է, քարանձավների ներսից գառներ են մայում։ Էս պատմամշակութային հրաշքում ոչխար են պահում, եղբայր ջան, ոչխար, ոչխար։ Քարանձավներից մեկն անգամ գերժամանակակից են դարձրել հովիվները՝ դուռ-լուսամուտով, մահճակալներով։ Իսկ զբոսաշրջությունը Հայաստանում դեռ Գառնի-Գեղարդ-Տաթեւին է խփում ճակատն, ու մենք ոչխար ենք պահում քարանձավներում։
Դեռ լավ է՝ կարելի է փռվել կանաչող հողին ու կուլ տալ պանիր-հացդ…
Ժամանակակից կահավորված քարանձավի ներսում
Վերադառնում ենք տուն՝ տնից։ Ամբողջ ճանապարհին ծիծաղում ենք լացելու աստիճան, տխրում մի քանի րոպե, հետո նորից… Անին ասում էր՝ Արցախը կամ սիրում ես, կամ չես եղել։ Կիսաքնած՝ ես լսում եմ ամենակարեւոր կանոնը՝ ցանկացած սարի բարձունքին հասնելուց հրաժարվելուն պիտի պատրաստ լինես, եթե ընկերներիցդ մեկը ճանապարհի կեսից չի կարող բարձրանալ… Ու ափսոսում եմ, որ հնարավոր չէ լիովին պատմել, թե ինչ էր տեղի ունենում մեր եռօրյա համայնք-դելիկայում, ես պարզապես ուզում եմ ասել՝ հավաքեք ուսապարկերը, վեր կացեք, գնացեք ճանաչելու հայրենիքն ավելի շատ, վեր կացեք, գտեք ձեր տունը՝ անիվների վրա, գտեք մարդկանց՝ սարերում, գտեք արեւամուտներ՝ ամբողջ կյանքի համար, գտեք ինքներդ ձեզ՝ ավելի շատ սիրելու համար, ճանաչեք ձեզ, ճանաչեք, որ սիրեք…
Նյութի հեղինակ՝ Նարինէ Վարդանյան
Լուսանկարները՝ Սիփան Գրիգի և Գևորգ Հարոյանի
Արշավն իրականացվել է Հայկական Աշխարհագրական Նախագծի շրջանակներում
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Հայկական լեռնաշխարհի Նեմրութները
Նորատուսի խաչքարադաշտ
Ինչ նվիրել արշավական ընկերոջը
Ռաճա․ լեռնային դրախտ
Կազբեկի թիմային վերելքը
Ինչպես պատրաստվել ձմեռային արշավներին
«Լեռնային կղզի» / 10 տարին մի գրքում
Դեմավենդ. տարվա վերելքը
Մատենադարան
Սաբալան. մի վերելքի պատմություն
Հայաստանի 5 ամենագեղեցիկ աշնանային ուղղությունները
Հայաստանի ամենահայտնի 5 արշավային ուղղությունները
Արցախի գյուղերով կամ Խանձաձոր (մաս 2)
/in Բլոգ /by armeniangeographicԽանձաձորցի Գնելը (մեր առաջին այցը Խանձաձոր)
Խանձաձորցի Գնելը
Կարևոր չէ ուր, կարևոր է ում հետ
Նախորդ արշավից ոգևորված մի ամբողջ տարի սպասել էինք, որ ձմռանը կրկին գնալու ենք Խանձաձոր: Խանձաձորը գտնվում է Արցախի Հադրութի շրջանում: Տեղակայված է Դիզափայտ լեռան հարավ-արևելյան ստորոտին: Ներկայիս գյուղը գտվում է հին գյուղի հարևանությամբ, քանի որ Արցախյան պատերազմի ժամանակ հին գյուղն ամբողջովին ավերվել ու այրվել է թշնամու կողմից:
Քաշաթաղով Հադրութ
Արցախ մտանք ոչ ավանդական ճանապարհով: Տեղ գյուղից թեքվեցինք Կոռնիձոր և Աղավնո գետի հովտով ուղևորվեցինք դեպի Աղավնատուն գյուղ: Կոռնիձորից հետո ասֆալտը վերջանում է: Աղավնո գետի ողջ երկայնքով նոր կառուցվող ՀԷԿ-ի խողովակաշար էին անցկացնում: Մինչև ՀԷԿ ճանապարհը համեմատաբար լավն էր: Ասում են ՀԷԿ-ի տերերն են հարթեցրել ճանապարհը, որպեսզի մեքենաները կարողանան աշխատել:
Քշում ենք Արցախ
Արցախի Քաշաթաղի շրջանում չես զգում ո՛չ Արցախի շունչը, ո՛չ՝ Հայաստանի: Սա մի յուրօրինակ աշխարհ է, որին կարելի է ուղղակի անվանել Քաշաթաղ:
Աղավնո գետի հովտում
Աղավնո գետի հովտում
Աղավնո գետից ճանապարհը սկսում է բարձրանալ դեպի Աղավնատուն: Կանգնեցինք բարձր կետում, որպեսզի վայելենք Քաշաթաղի բնությունը:
Աղավնո գետի հովտում
Անվերջ բացահայտվող Հայաստանի ամեն հատված յուրահատուկ է: Քաշաթաղի հարավն առանձնանում է տաք ձմեռներով և շոգ ամառներով: Այնպես որ մենք նախընտրում ենք գալ Քաշաթաղ ձմռանը:
Սիփանը
Ինչպես տեսնում եք Սիփանը չի սիրում երբ իրեն նկարում են իր ֆոտոխցիկով, կամ ուղղակի սովածացել էր:
Խծաբերդ
Մեր առաջին նպատակակետը Խծաբերդ գյուղն էր: Խծաբերդում պետք է հանդիպեինք Հայրապետյան Գևորգի բարեկամներին: Ինչպես մենք, այդպես էլ Գևորգը, առաջին անգամ էր այցելում իր պապական գյուղը: Նախապես կապվել էր իր բարեկամ Գիրոյի հետ, ով ապրում է Խծաբերդում: Գիրոյի տան մոտ մեզ դիմավորեց նրա աղջիկը: Հարոյան Գևորգը մոտեցավ աղջկան և ներկայացավ որպես բարեկամ: Աղջիկը ասեց, որ իր մասին շատ է լսել, և նրանք գրկախառնվեցին: Երբ մոտեցավ իրական բարեկամն աղջիկն ուղղակի բարևեց մտածելով թե խմբի անդամներից մեկն է: Իհարկե միանգամից գլխի ընկավ, որ կատակ ենք արել, բայց արդեն ուշ էր՝ երկար սպասված բարեկամին տեսնելու էմոցիաներն արդեն փոխանցվել էին Հարոյանին:
Խծաբերդ
Դրսում կանգնած քննարկում էինք՝ ցեխոտ ոտքերով ներս մտնենք, թե ոչ:
Խծաբերդ
Ծանոթացանք տատիկի հետ: Գևորգը շատ հուզված էր:
Խծաբերդ
Ցավոք, ոչ միայն Խծաբերդում, այլ նաև շատ գյուղերում հաճախ են հանդիպում դրսից կողպված դռները:
Խծաբերդ
Խծաբերդի բարեկամների հետ ծանոթանալուց հետո շարունակեցինք ճանապարհը դեպի Խանձաձոր: Խծաբերդ-Խանձաձոր ճանապարհն անցանք մթով: Միայն վերադարձի ճանապարհին հասկացանք, որ բախտներս բերել էր, քանի որ ճանապարհը շատ ցեխոտ ու վտանգավոր էր: Մութ գիշերով վերջապես հասանք երկար սպասված Խանձաձոր:
Խանձաձորի ակումբում
Խանձաձորում մեզ դիմավորեցին Օքսաննան և Սերգեյը: Սերգեյի հետ անցած տարի էինք ծանոթացել, իսկ Օքսաննայի հետ առաջին հանդիպումն էր, բայց ինչպես հասկացանք հաստատ վերջինը չէր: Մեզ տեղավորեցին Խանձաձորի ակումբում: Միանգամից լուծեցինք փայտի և ջրի հարցն ու անցանք գործի: Արշավախմբում աշխատանքի բնական բաժանում տեղի ունեցավ: Կարծես նախապես պայմանավորված լինեինք, որ ամենքն ունենալու է իր գործը: Մեկը խորովածն էր շարում, մյուսը կրակն էր վառում, մեկը տարածքն էր կարգի բերում, մյուսն էլ վառարանն էր վառում:
Խանձաձոր
Հրաչն, ինչպես միշտ, խորովածն էր շարում: Մնացածը պլեճ էին սարքում:
Խանձաձոր
Խորոված անելն էլ մնացել էր Կարենի վրա: Իհարկե, կողքից շատ օգնող ուներ, բայց պտտողն ինքն էր:
Խանձաձոր
Ամեն ինչ պատրաստ է: Բարի ախորժակ:
Նարինեի ծնունդը
Նարինեն առաջին անգամ էր մասնակցում մեր արշավներին, բայց ծանոթ էր գրեթե ողջ խմբի հետ: Որոշել էր մեզ հետ նշել իր ծննդյան օրը:
Խանձաձոր
“ԽանձաձորՀացկերությանը” հաջորդեց ազգագրական երգն ու պարը: Ավելի ուշ պառկեցինք քնելու: Շիշմանյանը քնապարկ չէր բերել, մտածելով թե գյուղի ակումբում երկտեղանոց մահճակալի վրա է քնելու: Դե բոլորին բարի գիշեր, բացի մեկից:
Առավոտյան արշավի փոխարեն ուղևորվեցինք Խանձաձորի դպրոց: Օքսաննան նախապես պայմանավորվել էր դպրոցի տնօրինության հետ:
Խանձաձոր
Մտանք ներս, աշակերտները զգաստ կանգնած մեզ էին սպասում: Հնարավորինս փորձեցինք մեղմել իրավիճակը: Սկսեցինք մեր մասին պատմել, որպեսզի երեխաների հետ շփումն ավելի անմիջական ստացվի: Հետաքրքրվեցինք, թե ով ինչ է ուզում դառնալ:
Խանձաձորի դպրոցում
Խանձաձորի դպրոցում
Հանդիպումն ավարտվեց դպրոցի բակում ձնագնդի խաղալով: Կարծես երկրորդ մասն ավելի ակտիվ ստացվեց:
Դեպի Հադրութ
Ողջ գիշեր ձյուն էր եկել: Խանձաձորից դուրս գալը փորձություն էր: Մեքենաներն այնպես էին սղում ցեխերի մեջ, որ երբեմն անհնար էր կառավարել: Գյուղից դուրս ճանապարհը գնալով հեշտացավ, և ձմեռը փոխարինվեց կանաչ գարունով: Որքան մոտենում էինք Հադրութին, այնքան մտնում էինք կանաչ գարնանային գոտի:
Թաղասեռ
Երբեմն իջնում էինք մեքենաներից, որպեսզի գնահատենք իրավիճակը: Թաղասեռ գյուղում հասկացանք, որ վտանգավոր է շարունակել ճանապարհը դեպի Հին Թաղասեռ, և ուղևորվեցինք Վանք գյուղ:
Վանք գյուղ / Հադրութ
Վանք գյուղում է գտնվում Սպիտակ Խաչ վանքը: Վանքի մոտից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հադրութ քաղաք: Հադրութի զորամասից լսվում էր զորամասի զինվորների երգը՝ հավանաբար ճաշի ժամն էր:
Վանք գյուղ / Հադրութ
Վանք գյուղ / Հադրութ
Խանձաձորցի Օքսաննան
Անտառի ճամփով
Դեպի Խանձաձոր վերադարձանք անտառի ճամփով: Դա այն ճանապարհն է, որը Դիզափայտի լանջով վերևից է իջնում դեպի գյուղ:
Դիզափայտի մայրամուտը
Երբ Դիզափայտ լեռան լանջով անցնում էինք նկատեցինք, որ հայտնվել ենք ամպերից վեր: Բոլորն իջան մեքենաներից, որպեսզի հիանան ու լուսանկարեն այդ տեսարանը:
Դիզափայտի մայրամուտը
Դիզափայտի մայրամուտը
Դիզափայտի մայրամուտը
Դիզափայտի գագաթին է գտնվում Կատարո վանքը:
Դիզափայտի մայրամուտը
Դիզափայտի մայրամուտը
Դեպի գյուղ իջնող ճանապարհը դժվարանցանելի էր, բայց մեր ամենագնացները պատվով դուրս եկան այդ փորձությունից:
Դիզափայտի մայրամուտը
Հին Թաղեր
Հին Թաղերն իսկապես հին էր: Նույնիսկ ավելի հին քան անունն է հուշում: Դեռ անհիշելի ժամանակներից այս տեղում բնակավայր է եղել: Գյուղի տարածքում հայտնաբերվել են խեցեգործական առարկաներ, որոնք 5000 տարեկան են:
Հին Թաղեր
Զրույցի բռնվեցինք մի տատիկի հետ, ով երկար տարիներ աշխատել է Հին Թաղեր գյուղի դպրոցում որպես ուսուցիչ: Նա ցավով էր հիշում գյուղի լավ ժամանակները, երբ դասից հետո երեխաներն աղմկելով իջնում էին գյուղի նեղլիկ փողոցներով, և ասեղ գցելու տեղ չէր լինում: Այժմ գյուղը դատարկ է, դպրոցը՝ նույնպես: Մնացել են մի քանի ընտանիք: Երիտասարդները դուրս են եկել գյուղից ուսում ստանալու և չեն վերադարձել:
-Դիզափայտն է մեր պահապանը: Լեռան շնորհիվ է, որ այս գյուղը դեռ պահպանվում է, – ասաց տատիկը։
Նարինեն ու Հրանուշն էլ մեր օրերի ուսուցիչներ են: Նարինեն դասավանդում է հայոց լեզու Քաշաթաղի Վաղազին գյուղում, իսկ Հրանուշը Լոռու Քարինջ գյուղում անգլերենի դասատու է:
Հին Թաղարի ակումբի շենքը
Հին Թաղեր
Ինչպես շատ գյուղերում, այնպես էլ Հին Թաղերում շատ են դրսից կողպված տները:
Հին Թաղեր
Հին Թաղեր
Հին Թաղեր
Հրաժեշտ տալով Հին Թաղերին ուղևորվեցինք դեպի ժայռափոր բնակավայր, որի մասին գրեթե տեղեկություն չունեինք:
Քաշաթաղ
Քաշաթաղ
Աղավնատուն գյուղում երկար շրջելուց հետո համարյա կորցրել էինք ժայռափոր բնակավայրը գտնելու հույսը: Բախտի բերմամբ հանդիպեցինք մի կնոջ, ով շատ արագ հագնվեց և մեզ ուղեկցեց դեպի քարանձավները:
Ժայռափոր բնակավայր Քաշաթաղում
Ժայռափոր բնակավայրը գտնվում է Աղավնատնից մոտ 3 կմ հեռավորության վրա:
Ժայռափոր բնակավայր Քաշաթաղում
Ժայռափոր բնակավայր Քաշաթաղում
Կացարաններից մեկը կահավորված էր: Տան բնակիչին հանդիպել չհաջողվեց:
Ժայռափոր բնակավայր Քաշաթաղում
ժայռափոր գյուղ Արցախում
Հեռվում երևում էր Ամուտեղ լեռը, որը բարձրացել ենք բոլորովին վերջերս: Ամուտեղի վերելքի լուսանկարները կարող եք տեսնել այստեղ:
Ամուտեղ լեռը
Այս հայացքի ներքո հրաժեշտ ենք տալիս Արցախին: Շուտով կվերադառնանք:
Արցախ
Լուսանկարների համար հատուկ շնորհակալություն Սիփանին: Հիշողություններն ու զգացողություններն, իհարկե, մեր ներսում են, բայց Սիփանի լուսանկարները հնարավորինս փոխանցում են մեր տեսածն ու զգացածը:
Հեղինակ՝ Տիգրան Շահբազյան
Լուսանկարները՝ Սիփան Գրիգի
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Խանձաձորցի Գնելը
/in Բլոգ /by armeniangeographicԱրցախյան փանջարա
Գյուղում մեզ դիմավորեց Գնելը: Գնելի դռան վերևում մի դեղին լույս կար կախված: Լույսը կարծես ձմռան գորշ օրվա անսպասելի արև լիներ, որ կանչում էր դեպի իրեն: Լույսից այն կողմ տունն էր, ուր չկար զարմանալի ոչինչ բացի մթնոլորտից:
Վերելք Դիզափայտ լեռ
Գնելն ուսուցիչ է այնտեղ, որտեղ ուսուցիչների ու դասատուների թիվը նույնն է, որտեղ դասատուն ու աշակերտն իրար հետ գյուղատնտեսական գործեր են անում, իսկ տնայիններն անում են սկայպով:
Վերելք Դիզափայտ լեռ
Առավոտյան բարձրացանք Դիզափայտ: Մեզ ուղեկցեց Գնելը: Նա 100, 200 կամ գուցե 500-րդ անգամ էր բարձրանում լեռան գագաթ: Կատարո վանքի վերականգնման աշխատանքներին ներգրավված է եղել նաև Գնելը: Նրա ջորին էլ առաջին անգամ չէր բարձրանում, երանի չէր առաջին անգամը լիներ: Այս ջորին օրվա մեջ մի քանի անգամ շինանյութ է հանել գագաթ:
Խանձաձորցի Գնելը
Ամեն անգամ, երբ իրեն ձի էր զգում, ներքին ձայնը հուշում էր, որ նա էշ է, որովհետև էշի բեռ էր հանում գագաթ: Այս անգամ վերելքն առանց բեռ էր, ու ջորին չէր հասկանում բարձրանալու իմաստը, քանի որ մենք հետներս ոչինչ չէինք տանում գագաթ: Մենք միայն իջեցնում ենք գագաթներից գագաթներ, որոնցից բաղկացած է մեր կյանքը, որոնք իրար միանալով դառնում են լեռնաշղթա, իսկ բախտավորների մոտ՝ լեռնաշխարհ:
Տիգրան Շահբազյան, 2018
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Նավակով սար
/in Առանց խորագրի /by armeniangeographicԿիրակի՝ 03.03.2019
Իրականացնելու ենք էքսպեդիցիոն արշավ դեպի մարզում գտնվող Սուրբ Սարգիս լեռ: Իսկ թե ի՞նչու են այն անվանում նաև նավակով սար կիմանաք սարի գագաթին:
Լեռը գտնվում է Լոռու մարզում: Բարձրությունը՝ 1568 մ է:
Արշավը սկսելու ենք Վարդաբլուր գյուղից, ավարտելու ենք Կուրթան գյուղում:
Ճանապարհին ունենալու ենք կանգառ Ապարանի «Գնթունիք» խանութի մոտ:
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ (պարտադիր), մեկօրյա սնունդ, ջուր (առնվազն 1 լիտր), դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր: Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 8:30
Մասնակցության արժեքը` 7000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտը
Ուղեկցորդի ծառայությունը
Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին հրաժարվողը պարտավորվում է վճարել գումարն ամբողջությամբ:
Մեր հետ առաջին անգամ մասնակցելու դեպքում պետք է անցնեք հետևյալ հղումով և լրացնեք տեղեկացված համաձայնությունը
Աղջիկների արկածները Արտոսում՝ Կ2-ում
/in Բլոգ /by armeniangeographicՃամբար Գեվաշում
Երբ ոգևորված պատմում էինք մեր պլանների մասին, զարմացած մեզ էր նայում։ 21։00 մոտակայքում հասանք Գեվաշ։ Լեռն այդ մթության մեջ մի հսկայի էր նման, որն ասես հպվել էր երկնքին։ Նախապես ուսումնասիրելով տեղանքի քարտեզը, ընտրել էինք բարդ, բայց ձնահոսքի վտանգից հեռու թամքոց։ Հասնելով մեր նշած կետին, որոշեցինք, որ ճիշտ կլինի որևէ մեկի բակում կազմակերպել ճամբար, որպեսզի վերելքից հետո՝ վերադարձին, մեր գույքն ամբողջական գտնենք։ Արտյոմին զանգելու միջոցով տաքսու վարորդին բացատրեցինք, որ տան տիրոջը, որի մոտ կանգնած էինք, տեղեկացնի բակում վրան դնելու մեր ցանկության մասին։ Տան տերերը թուրքեր էին՝ տարեց ամուսիններ։ Վերջիններս սիրով համաձայնեցին, որ մնանք, բայց դեմ էին, որ բակում գիշերենք, ասում էին քյոփակներ կան ինչը մեր իմացածին հակառակ շուն էր նշանակում։ Ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ էլ մարդիկ չեն պատկերացնում, թե ինչպես կարող ենք ձմռանը դրսում քնել, ինչքան էլ բացատրում ենք վրանի, քնապարկի և հագուստի տաք լինելու մասին։ Տան տիկինը՝ Նուրջանը, թեյ հյուրասիրեց, ուտելիք մատուցեց։
Նուրջանը, մենք և տաքսու վարորդը
Իրենք խոսում էին թուրքերեն, մենք հայերեն, մի կերպ փորձում էինք հասկանալ միմյանց։ Ամբողջ ընթացքում աղջիկներով խոսում էինք, որ երբևէ չէինք կարող պատկերացնել, որ թուրքի տանը կարող ենք լինել, ավելին՝ հաց ուտել, ապահով զգալ, շոյվել տան տերերի հոգատարությունից։ Հետո ինչ որ մի մարդ եկավ, բարի ժպիտով ու ինչ որ բան էր խոսում թուրքերեն, որից միայն հասկացանք ժանդարմ և տուրիստ բառերը։ Այդ նախադասություններն ասելիս, ձեռքով շարժում էր անում, որից հասկացանք, որ ասում էր՝ հանգիստ եղեք։ Մենք դա մեկնաբանեցինք այսպես՝ տարածքում ոստիկաններ կան, դուք տուրիստ եք, կարող եք հանգիստ լինել։ Բայց դա այդպես չէր։
ժանդարմները
Բանակցություններ՝ վերելքից առաջ
Չանցած տաս րոպե, ներս մտան զինված 5 անձինք՝ ժանդարմները (ոստիկանները)։ Սկզբում շատ խիստ դեմքերով էին, հարցնում էին քանի՞ օր ենք Վանում մնացել, ինչու՞ ենք եկել, քանի՞ օր ենք մնալու, հետո մի տաս անգամ անձնագրերը ու վիզայի թղթերը նայեցին, հարցրեցին՝ ո՞նց ենք հասել Գեվաշ ու այդ ընթացքում նաև հեռախոսով էին զանգեր լինում ու նույնը նաև զանգողներին էինք բացատրում (իհարկե անգլերենով)։ Երբ իմացան, որ Արտոսն ենք ուզում բարձրանալ, ամեն ինչ ավելի խառնվեց։ Ասացին, որ չեն թողնի բարձրանալ, քանի որ այնտեղ քրդական տեռորիստական խմբեր կան՝ PKK, և դա վտանգավոր է։ Վերջին հեռախոսային զանգի զրուցակիցն էլ ասում էր, որ բարդ լեռ է, կարող ենք մոլորվել, հետաքրքվում էր լավ հագուստով ենք արդյո՞ք, լեռներ բարձրանալու ի՞նչ փորձ ունենք։ Մի խոսքով մոտ 2 ժամ բանակցություններից և ստուգողական աշխատանքներից հետո, ասացին, որ կարող ենք գնալ, բայց իրենք պատասխանատու չեն մեզ համար։ Բանակցությունների ընթացքում ոստիկաններից մեկը թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական կուսակցության նշանն էր ցույց տալիս, և ուզում էր, որ մենք էլ նույնն անեինք, բայց ջանքերը զուր էին։ Մյուսն էլ որոշեց հետաքրքրվել, թե ինչ կարծիքի ենք ցեղասպանության մասին, մենք էլ հարցին հարցով պատասանեցինք՝ դուք ի՞նչ կարծիքի եք։ Թուրքի պատասխանը չզարմացրեց՝ հայկական կառավարությունն է ցեղասպանություն արել թուրքերի նկատմամբ։ Մի տեսակ կոմպլեքս էր զգացվում թուրքերի մոտ ցեղասպանության թեմայի շուրջ խոսելիս։ Դա նկատելի էր և՛ շարժումներից, և՛ հարցը տալիս աչքերին չնայելուց։ Մենք էմոցիաներ ցույց չտվեցինք ու շատ խորությամբ չմեկնաբանեցինք ասածները, միայն ասացինք, որ դա այդպես չէ։ Հարց տվող ոստիկանը միայն ավելացրեց՝ հանգիստ եղեք, մենք ձեզ սիրում ենք։ Ժանդարմներին ճանապարհեցինք և որոշեցինք, որ ճիշտը տանը մնալն է։ Առավոտյան սկսեցինք վերելքը։ Լավ թեք լանջեր էին, որոնց վրա համեմատաբար քիչ ձյուն կար՝ տեղ-տեղ 20 սմ, տեղ-տեղ ընդհանրապես չկար, տեղ-տեղ սարսափելի սառույց։ Հիմնականում քայլել ենք ժայռային թամքոցով։ Եղանակը հիմնականում բարեհաճ էր, միայն 2800 մ-ից լավ քամի սկսվեց։
Արտոս լեռ
Լեռան վրայից բացվող տեսարանները շատ տարբեր են՝ դեպի հյուսիս Վանա լիճ, Աղթամար կղզի, Սիփան, դեպի արևելք՝ Վարագ լեռ, դեպի հարավ՝ Շատախի և Կորդվաց լեռներն էին։
Վարագ լեռը Արտոսից
Վանա լիճն ու Սիփան լեռը
Լեռը կմնա նույն տեղում, էլի կգնանք
Իսկ հենց Արտոսի մասին կարելի է խոսել և խոսել՝ ժայռեր, խոր վիհեր, գեղարվեստորեն կախված քիվեր, կտրուկ լանջեր, քամուց օդում պտտվող ձյուն, ձյուն, սառույց …։ 3300 մ-ի վրա որոշեցինք հետ իջնել, որոշումը երկար չքննարկվեց։ Վերադարձի հիմնական պատճառը սառույցն էր և ինչքան էլ սառցակտրիչով ճանապարհ բացեինք և հասնեինք գագաթ, ստիպված էինք լինելու մթին անցնել շատ վտանգավոր հատվածներ (ժամը 17։00 սկսում է մթնել)։ Որոշված է՝ հետ ենք իջնում։ Լեռը կմնա նույն տեղում, էլի կգնանք, կարևորը ճիշտ ժամանակին ողջամիտ որոշում կայացնելն էր, որը ստացվեց մեզ մոտ։
Վերադարձի կետը, հեռվում երևացողը Արտոսի գագաթն է։ Լանջերի թեքությունը լավագույնս էստեղ է երևում։
Ճակատագրի հեգնանք, թե՞ անզգուշություն
Իջանք, հասանք անվտանգ և համեմատաբար հարմար վայր, որոշեցինք հաց ուտել և շարունակել ճանապարհը։ Ճակատագրի հեգնանք, թե անզգուշություն (ուսապարկի դրած տեղը ուղիղ էր), բայց ուսապարկը գլորվեց 50-60° թեքության լանջով, որի մեջ էին նաև անձնագրեր։ Սկսեցինք փնտրել, շատ փնտրել, բայց չգտանք, մթության մեջ հեշտ չէր տարբերել քարերն ու ուսապարկը։ Թուրքիա տեղ, 4 հայ աղջիկ ու 3 հոգին առանց անձնագիր։ Դե վատ մտքերը գրոհել էին, բայց իրար ոգևորում էինք, որ կգտնենք։ Ու նման դեպքերում առավել գնահատում ես այն մարդկանց, ում հետ ճանապարհ ես գնում, ու հասկանում, որ չես սխալվել։ Ոչ մի քննադատական խոսք, ոչ մի խուճապ, ոչ մի տարաձայնություն չեղավ։
Արտոս լեռ
Որոշեցինք առավոտյան գալ փնտրելու՝ օրվա 2-րդ ճիշտ որոշումը։ Վերադարձի ճանապարհն այլ կողմով էինք ընտրել։ Այդ օրը 1600մ վերելք էինք ունեցել, իսկ հաջորդ օրն առավոտյան պետք է նորից 700մ վերելք անեինք ուսապարկը փնտրելու համար։ Վերադարձին ահագին բան պլանավորել էինք արդեն, Երևանում ԸՆԿԵՐՆԵՐԸ հետաքրքրվել էին, թե ինչպես պետք է կազմակերպել վերադարձը, եթե անձնագրերը չգտնվեն, Արտյոմը արդեն Ստամբուլի Կաթողիկոսին էր դիմել )) …։ Բայց դե ուսապարկ էր, հո ասեղ չէր, որ չգտնեինք։ Առավոտյան տաքսի վարձեցինք և տան տիրոջ հետ բարձրացանք մինչև 2000մ, որտեցից 4-ով շարունակեցինք ճանապարհը։
Պապիկը մեզ ճանապարհելիս
Տրամադրություններս լավ էր, բայց հոգնածությունն ու նախորդ օրվա լարվածությունն իրենց ասում էին։ Հասանք 2500 մ բարձրությանը և սկսեցինք փնտրել։ Լույսի ազդեցությունը շատ էական էր, և 20 րոպե չանցած ուսապարկը գտնվեց՝ խինդ, ծիծաղ և ուրախություն, Երևանում բոլորը միանգամից իմացան լավ լուրի մասին։ Անհոգ դեմքերով սկսեցինք ցած իջնել։ Ամեն ինչ հաջող ավարտվեց։
Արտոս
Բազմաշերտ զգացողություններով ճամփորդություն
Էս դեպքը մի տեսակ այլ ազդեցություն ունեցավ լավ առումով (մի քիչ աննորմալ է հնչում)։ Ներքևում թուրք պապիկը դիմավորեց տաքսիով (պապիկի անունը մեզնից ոչ ոք չի հիշում), և ինչքան էլ ցանկացանք իր կողմից վճարված տաքսու գումարը վերադարձնել, չվերցրեց, ասելով, որ դուք իմ հյուրն եք։ Տանը Նուրջանը տաք ապուր էր պատրաստել և համեղ փլավ, վառարանի վրա պատրաստ էին սև և մասուրի թեյը …։ Երբ իմացան, որ հենց այդ օրն էլ վերադառնալու ենք, համոզում էին, որ մի օր էլ մնանք։ Եվ այդ ամենը կեղծ չէր …։ Ինչ է եղել նախկինում, ինչ է փոխվել կամ ամենևին էլ չի փոխվել հայ-թուրքական հարաբերություններում, դժվար է միանշանակ ասել, բայց փաստը մնում է փաստ, որ կան սովորական մարդիկ, ովքեր բարի են և չար չեն հայի հանդեպ։ Խառը և բազմաշերտ զգացողություններով և տպավորիչ ճամփորդություն ստացվեց։ Բայց մի բան անվիճելի է, մենք թուրքերի հետ շփվում էինք առանց ցեղասպանված ազգի հոգեբանության, կարծում եմ մեր այդ վիճակը ազդեց թուրք ոստիկանների հետ շփման վրա։ Արկածները դեռ առջևում են:
Նարինե Ճաղարյան
Ճանապարհորդական բլոգ
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Գայլատու լիճ
/in Մեր արշավները, Ջրագրություն /by armeniangeographicԳայլատուն Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերից ամենաբարձրն է: Գայլատուն (Գայլատո ծովիկ, Գայլատվա լիճ, Ձկնաբեր ծովակ ) այժմ կոչվում է Բալըք գյոլ (թուրք. ձկների լիճ):
Գայլատու լիճ
Լճում երևում էին ձկնորսական նավակները: Մի քանի հնձվոր հնձում էին լճի ափի խոտը: Ծանոթացանք մի ընտանիքի հետ ովքեր Իգդիրից էին եկել գայլատուի ափին հանգստանալու: Նրանք մեզ հրավիրեցին ինքնաեռով պատրաստվող թեյ խմելու:
Գայլատու լիճ
Լճի ափին կարճ դադարից հետո շարունակեցինք ճանապարհը դեպի նախկին Կողբ (Թուզլուջա): Կտրեցինք Հայկական Պար լեռնաշղթան հարավից հյուսիս: Ճանապարհին բացվեց հիանալի տեսարան դեպի Կողբասարը (Բարդող, Թեքելթի), որն այս դիրքից տեսնելը տպավորիչ էր:
Կողբասար (Բարդող, Թեքելթի)
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Շահբազյանի
Բլոգ
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Ռանչպարների Կանչը
/in Մեր գործունեությունը /by armeniangeographicՄենք 6 տարեկան ենք
2018 թ.-ի Դեկտեմբերի 17-ին, «Elite Plaza» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ մեր տարվա ամփոփիչ միջոցառումը:
Մենք 6 տարեկան ենք, իսկ դա նշանակում է ավելի քան 450 արշավ Հայաստանում և Հայաստանից դուրս, հազարավոր մասնակիցներ և տասնյակ բացահայտումներ:
Այս տարվա միջոցառումն անվանել ենք “Ռանչպարների Կանչը” քանի որ այն նվիրված է Արևմտյան Հայաստանին և այնտեղ կատարած մեր էքսպեդիցիոն վերելքներին:
Ռանչպարների Կանչը
Մեր գլխավոր առաքելությունը եղել և մնում է ներկայացնել Հայաստանի աշխարհագրությունը և բացահայտել չբացահայտվածը: Այժմ այդ առաքելությունը շարունակում ենք նաև Արևմտյան Հայաստանի տարածքում:
Նախագծի ղեկավար Տիգրան Շահբազյանը ներկայացրեց նախագծի ստեղծման նախապատմությունը, ամփոփեց 6 տարիների անցած ուղին և «Մերն է» լեռնային նախագիծը, որն այս տարի հաջողությամբ ավարտեցինք:
Վանա լճի 4 գագաթները
Վանա լիճը հյուսիսից, հարավից, արևելքից և արևմուտքից եզրավորող 4 լեռներն են Սիփանը (4058 մ), Վարագը (3200 մ), Արտոսը (3550 մ) և Նեմրութը (2935 մ): Վերջին 2 տարիների ընթացքում մենք բարձրացել ենք նշված 4 գագաթները: Միջոցառման ժամանակ, այն մարդիկ, ովքեր եղել էին Վանի 4 գագաթներին, մեր նախագծի կողմից ստացան հավաստագրեր և «Արծիվ Վասպուրականի» կոչումը:
Վանա լճի 4 գագաթները
Արտոս լեռան վերելքը
2018 թվականի հուլիսի 20-ին իրականացրինք էքսպեդիցիոն վերելք Արտոս լեռան գագաթ: Էքսպեդիցիան հաջողությամբ ավարտվեց, և մեր խումբը պարզեց Հայաստանի դրոշը այդ լեռան գագաթին: Այս վերելքը շատ նշանավոր էր, քանի որ վերջին 100 տարվա ընթացքում մենք առաջին հայերն էինք ովքեր ոտք դրեցին Արտոս լեռան գագաթ:
Միջոցառման ժամանակ դիտեցինք նաև Արտոսի մեր վերելքին նվիրված տեսանյութը, որի հեղինակը Սիփան Գրիգորյանն է:
Միջոցառման հատուկ հյուրերը
Մեր միջոցառման հատուկ հյուրեն էին՝ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնածագահ Սուրեն Դանիելյանը և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն Սամվել Կարապետյանը: Վերջինս հանդես եկավ «Արարատի վերելքների խրոնիկան» թեմայով. ովքեր և երբ են փորձել բարձրանալ Մասիս լեռը: Այնուհետև տեղի ունեցավ պատմական Շատախ գավառի մասին պատմող «Շատախ» ֆիլմի փակ ցուցադրությունը:
Շարունակելով բացահայտումների շարքը
Միջոցառման ժամանակ քննարկվեց նաև 2018 թվականի մայիսի 30-ին իրականացրած մեր էքսպեդիցիոն վերելքը պատմական Վարագ լեռան գագաթ: Այս լեռան գագաթին ևս վերջին հարյուր տարվա ընթացքում ոչ մի հայ ոտք չէր դրել, և մեր խումբը, տասնամյակներ անց, եղավ առաջինն ում դա հաջողվեց: Արևմտյան Հայաստանի տարածքում իրականացրած ցանկացած հաջողված վերելք՝ հատկապես էքսպեդիցիոն, մեզ համար մեծ հաղթանակ է, քանի որ նույնիսկ մի մանրուքի պատճառով ամբողջ ճանապարհորդությունը կարող է ձախողվել:
Վարագ լեռն ինքնին շատ գեղեցիկ էր, իսկ գագաթից բացվող տեսարաններն աննկարագրելի, մասնակիցների զգացողությունների մասին լռում եմ:
Տարվա ամենասպասված վերելքը
2018 թվականի ամենասպասված վերելքը Մասիսն էր: Երկար դադարից հետո վերսկսեցինք մեր արշավները դեպի ամենացանկալի լեռը: Միջոցառման ընթացքում նախագծի հիմնադիր Տիգրան Շահբազյանը վերելքի բոլոր մասնակիցներին Մասիսի վերելքի հավաստագրեր հանձնեց: Ապա դիտեցինք մեր վերելքին նվիրված «Փակ լեռը» ֆիլմի պրեմիերան, որի հեղինակը Սիփան Գրիգորյանն է:
Միջոցառումից հետո նախասրահում տեղի ունեցավ Սիփանի լուսանկարների ցուցահանդես-վաճառքը, որի թեման ևս Արևմտյան Հայաստանն էր:
Ռանչպարների Կանչը
Մեր գործունեության 6 տարիների ընթացքում հասցրել ենք բազմաթիվ բացահայտումներ անել, նորանոր բարձունքներ հաղթահարել, ավարտին հասցնել վաղուց սկսած նախագիծը, ավելի կատարելագործվել, բայց մեր ամենակարևոր ձեռքբերումը, անշուշտ, այն մարդիկ են, ովքեր մեր կողքին են, հավատում են մեզ և պատրաստ են մեզ հետ անցնել լեռնային դժվարությունների և հաղթանակների միջով: Շնորհակալ ենք, որ հավատում և ուժ եք տալիս մեզ:
Կհանդիպենք լեռներում:
Նյութը՝ Հրաչուհի Այվազյանի
Լուսանկարները՝ Բաբկեն Արզումանյանի և Սասուն Դանիելյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Հայկական լեռնաշխարհի Նեմրութները
Նորատուսի խաչքարադաշտ
Ինչ նվիրել արշավական ընկերոջը
Ռաճա․ լեռնային դրախտ
Կազբեկի թիմային վերելքը
Ինչպես պատրաստվել ձմեռային արշավներին
«Լեռնային կղզի» / 10 տարին մի գրքում
Դեմավենդ. տարվա վերելքը
Մատենադարան
Սաբալան. մի վերելքի պատմություն
Հայաստանի 5 ամենագեղեցիկ աշնանային ուղղությունները
Հայաստանի ամենահայտնի 5 արշավային ուղղությունները
Լեռների միջազգային օր։ Տարվա ամփոփում
/in Մեր գործունեությունը /by armeniangeographicՀանդիպման ընթացքում նախարարն ընդգծեց սպորտային տուրիզմի և լեռնագնացության կարևորությունն ու ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար։ Բարձր գնահատելով մեր կատարած աշխատանքը՝ նախարար Ղազարյանը նաև սերտիֆիկատներ հանձնեց լեռնային տուրիզմի և լեռնագնացության ոլորտի մի քանի գործիչների։ ArmGeo-ն ևս անմասն չմնաց․ Հայկական աշխարհագրական նախագծի հիմնադիր-ղեկավար Տիգրան Շահբազյանին տրվեց շնորհակալագիր՝ լեռնային տուրիզմի ոլորտում ակտիվ գործունեության, զարգացման և «Մերն է» նախագծի իրագործման համար։
Գանձակ լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicՄենաքարի լեռներ
Երկարությունը՝ 7 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Գանձակ լեռ (2374 մ)
Կոորդինատները՝ 39°41’13.70, 45°16’14.16
Ժայռոտ լեռներ Վայոց ձորի մարզում, Վայքի լեռներում: Սկսվում են Թեքխաչի լեռնանցքից և հս. արմ. ուղղությամբ ձգվում մինչև Արևերես ժայռը:
Գանձակ լեռ
Լեռնագագաթ Վայոց ձորի մարզում, Մոզրով գյուղից 2.5 կմ հվ-արմ.: Գանձակի հյուսիսային լանջից է սկիզբ առնում Արփայի ձախ՝ Գանձակ վտակը, արևմտյան. լանջից՝ Գնիշիկ գետի աջ վտակ Մենաջուրը: Լեռան լանջերը քարքարոտ են և ծածկված մարգագետնային բուսականությամբ:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի
Հայաստանի լեռները
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ