Հայաստանի տարածքն աչքի է ընկնում կենդանական աշխարհի բազմազանությամբ: Հաշվվում են մոտ 12 հազար կենդանիներ, որոնցից 11 հազարը միջատներ ու անողնաշարավորներ, 75 տեսակ կաթնասուններ, 43 տեսակ սողուններ, 308 տեսակ թռչուններ: ՀՀ-ում շատ են նաև կենդանիների էնդեմիկ տեսակները՝ բեզոարյան այծը, մուֆլոնը, փասիանը, հայկական իժը, առաջավորասիական հովազը և այլն: Այս բոլոր կենդանատեսակները մեծ արժեք են ներկայացնում Հայաստանի բնաշխարհի և առհասարակ աշխարհի էկոլոգիայի պահպանման մեջ: Գաղտնիք չէ, որ նրանցից շատերը վտանգված են և գրանցված են միջազգային և հայկական կարմիր գրքերում: Այդ կենդանատեսակների պահպանության գործում պատասխանատու ենք բոլորս, և պետք է իրազեկ ու գիտակից վարք դրսևորենք բնության հետ շփման ժամանակ: Մենք առանձնացրել ենք ամենախոցելի կենդանատեսակներին, որոնք մեծ նշանակություն ունեն կենսոլորտի համար: Որոշեցինք ներկայացնել Հայաստանի կենդանական աշխարհը ՝ դրանց հակիրճ բնութագիրը, պահպանումը և ձեռնարկվող քայլերն այդ հարցում:
Ազնվացեղ եղջերու
Ազնվացեղ եղջերուն տարածված է Եվրոպայի և Ռուսաստանի մեծ մասում, Հայկական լեռնաշխարհում, Կովկասյան լեռներում, Փոքր Ասիայում, Իրանում, Ադրբեջանում, մասամբ Փոքր և Կենտրոնական Ասիայում: Հազվադեպ հանդիպում է նաև Ատլասի լեռներում: Սա միակ եղջերուն է, որը հանդիպում է Աֆրիկայում:
Սննդակարգը շատ բազմազան է: Հիմնականում սնվում է խոտային բուսականությամբ, լոբազգիներով և հացահատիկով: Գարնանը՝ ձմռան սովից հետո ուժերը վերականգնելու համար, հիմնականում սնվում է սպիտակուց պարունակող բուսականությամբ: Ձմռանը եղջերուն փորում է ձյան շերտը, որպեսզի սնվի աշնանը թափված տերևներով: Ձմռանը սնվում է նաև արմատներով, բարակ շիվերով, մամուռով և քարաքոսերով, փշատերև ծառերի փշերով և սերմերով՝ գիհի, կենի: Ձյան տակից հանում են ընկույզներ, կաղին, շագանակ: Անհրաժեշտության դեպքում սնվում են անգամ սնկերով: Հանքանյութերի պակասը օրգանիզմում լրացնելու համար եղջերուները փնտրում են հանքային ջրով հարուստ աղբյուրներ, լիզում են նստվածքային ապարները, փորում և կրծում են հողը:

Ազնվացեղ եղջերու
Եղջերուների զբաղեցրած տարածքը հիմնականում կախված է կերի առատությունից: Որքան շատ է կերը, այնքան քիչ տարածք են նրանք զբաղեցնում: Եղջերուներն ապրում են 3 – 6 առանձնյակից բաղկացած խմբերով՝ հոտերով: Հոտում ապրում է հասուն էգը նախորդ մի քանի տարիների ձագերի հետ: Արուները վարում են մենակյաց կյանք: Հասուն որձերը հոտի տարածքը նշում են մեզով, և օտար եղջերուն՝ առնելով դրա հոտը, չի խախտում օտար սահմանը: Իսկ խախտելու դեպքում էլ անմիջապես վռնդվում է հասուն արուի կողմից, որը հսկում է սահմանները: Բազմացման շրջանն աշնանն է: Այդ ժամանակ որձերն ու էգերը հավաքվում են մի վայրում: Որձերի միջև սկսվում է մրցակցություն՝ բազմացման իրավունքը վաստակելու համար: Նրանք փորձում են պոզերով տապալել մեկը մյուսին: Թույլ որձերը շուտ են լքում «մարտի դաշտը»: Սովորաբար այդ մարտերն ավարտվում են առանց լուրջ հետևանքների: Սակայն լինում են մահվան ելքով դեպքեր, երբ երկու եղջերուների պոզերն այնպես են խճճվում, որ չեն կարողանում ազատվել և արդյունքում երկուսն էլ սովամահ են լինում:
Ազնվացեղ եղջերուն միշտ եղել է Դիլիջանի արգելոցի (ներկայումս ազգային պարկ) բնիկը: 90-ականների սկզբին Դիլիջանի անտառներում դեռ կարելի էր եղջերու հանդիպել, սակայն որսագողերի ջանքերով դրանք վերացան վայրի բնությունից: Եղջերուները տարածված են եղել Հյուսիսային, Արևելյան և Հարավային Հայաստանի անտառներում: Դրանից հետո ազնվացեղ եղջերուները պարբերաբար այցելել են մեզ Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի տարածքից, սակայն մշտական բնակություն չեն հաստատել: 2005 թ-ին Մեղրու լեռնաշղթայի հարավային լանջին՝ Նռնաձոր գյուղից վերև, հայտնաբերվել են առնվազն 5–10 տարվա վաղեմության եղջյուրներ:

Ազնվացեղ եղջերու
2018-ին Դիլիջան ազգային պարկում Հայաստանի Բնապահպանության Նախարարությունը WWF-ի և CNF-ի հետ համատեղ ջանքերով, վերջապես, իրականացրեց երկար սպասված երազանքը՝ բացվեց «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը»: Առաջին խմբաքանակը ներմուծվում է Իրանից՝ երկու էգ և մեկ որձ: Ամիսներ անց ծնվում է առաջին ձագը՝ արու: Հաջորդ տարի Իրանից բերվում է կենդանիների երկրորդ խմբաքանակը՝ 5 առանձնյակ՝ 2 արու և 3 էգ: 2019-ին ևս մեկ ձագ է ծնվում: Այժմ եղջերուներն ապրում են 1 հա տարածք ընդգրկող ազատավանդակում: Ապագա սերունդը բաց է թողնվելու 10 հա մակերեսով ազատավանդակներ, որտեղ նրանք կապրեն ինքնուրույն՝ առանց մարդու միջամտության, որպեսզի ընտելանան վայրի բնությանը և չսովորեն մարդկային խնամքին: Ներկա պահին բազմացման կենտրոնում ապրում են 10 եղջերու՝ 6 էգ և 4 արու: Տարածքը պաշտպանված է էլեկտրական ցանկապատերով, որպեսզի գիշատիչները չկարողանան ներս թափանցել: Հսկվում է տեսախցիկներով, որպեսզի ոչ ոք չկարողանա վնասել եղջերուներին: Իսկ ազատության մեջ բաց թողնվելուց եղջերուներին հագցնելու են փարոսիկով վզկապներ, որպեսզի կարողանան տեղորոշել նրանց վայրը և կանոնավոր մշտադիտարկում իրականացնել: Հուսանք, որ այս ծրագրի վերջնական նպատակն իրականություն կդառնա:
Հայկական մուֆլոն
Հայկական մուֆլոնը վայրի ոչխարի էնդեմիկ տեսակ է: Տարածված է Իրանի հյուսիսում՝ մինչև Ուրմիա լիճ, Նախիջևանում, Հայաստանի հարավում՝ Ուրծի (Արարատի մարզ), Վայոց ձորի (Աղավնաձոր, Խնձորուտ, Մարտիրոս, Բարձրունի), Բարգուշատի և Զանգեզուրի (Սյունիքի մարզի Դաստակերտ գյուղից դեպի հարավ) լեռնաշղթաներում, Խոսրովի արգելոցում: Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով:

Հայկական մուֆլոն
ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է, որպես «Վտանգված»` EN D: Մինչև XX դարի կեսերն Իրանի և Նախիջևանի պոպուլյացիաները փոխկապակցված էին միգրացիաների շնորհիվ: Սակայն հետագայում՝ սահմանների վրա պաշտպանական ենթակառուցվածքների ամրացումներից հետո, միգրացիան դարձավ անհնար:
Մուֆլոններն ապրում են գիհու, նշենու և այլ չորասեր բուսականության առկայությամբ լեռնային չոր տափաստաններում, (Ուրծի լեռնաշղթա), ենթալպյան և ալպյան մարգագետիններում (Վայոց Ձոր և Սյունիք): Գերադասում են կիրճերի, ժայռաբեկորների և նման այլ տեղամասերի հետ համակցված բաց բիոտոպերը ծ.մ. 1000–3000 մ բարձրություններում: Հայաստանի պոպուլիացիան չի քոչում, վարում է նստակյաց կյանք: Սակայն բազմացման շրջանում Նախիջևանի տարածքից նկատվում է արուների ներհոսք:

Հայկական մուֆլոն
Ունեն սլացիկ կազմվածք՝ ոչ շատ մեծ զանգված։ Արուների մարմնի երկարությունը 130-135 սմ է, մաքիներինը՝ 105-120 սմ, մնդավի բարձրությունը համապատասխանաբար՝ 85-90 և 70-80 սմ, կենդանի զանգվածը՝ 50-60 և 35-45 կգ։ Արուներն ունենում են խոշոր եղջուրներ, մաքիները հիմնականում առանց եղջուրների են լինում: Մայրերն առաջին անգամ, որպես կանոն, ունենում են մեկ ձագ՝ հետագայում զույգ: Բազմացման շրջանը տևում է նոյեմբերից մինչև դեկտեմբերի սկիզբ: Ձագերը ծնվում են մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում: Մուֆլոնը զուգավորվում է նաև ընտանի ոչխարի հետ՝ տալով առողջ սերունդ տվող ձագեր:
Վերացման պատճառներն են՝ կենսատոպերի վերացումը, լեռնային արդյունաբերությունը, որսագողությունը:
Հավալուսն
Հանդիպում է Ալբանիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Ռումինիայում, Ռուսաստանում, Բալկանյան երկրներում, Թուրքիայում, Ուկրաինայում, Ուզբեկստանում և Ղազախստանում, Սիրիայում և Իրաքում, Իրանում, Մոնղոլիայում և Չինաստանում: Հայաստանում հանդիպում են չուի ժամանակ Սևանա լճում, Արփի լճում, Արմաշի ձկնաբուծարանների լճակներում: Ձկնաբուծարաններ են այցելում կերակրման նպատակով: Բնակվում են ջրավազանների մոտ՝ նոսր բուսականությամբ տարածքներում: Իր տեսակի մեջ ամենամեծն է, մարմնի երկարությունը հասնում 130-180 սմ է, իսկ քաշը՝ 7-14 կգ։ Ունեն խոշոր մարմին, մեծ թևեր, կարճ ու հաստ ոտքեր, կարճ կլորացած պոչ, երկար վիզ: Կտուցի երկարությունը հասնում է մինչև 47 սմ։ Կտուցի ներքևի մասում շատ ձիգ պարկ ունի, որը ձուկ որսալու համար է։

Հավալուսն / Լուսանկարը՝ Armenian Society for the Protection of Birds -ի
Փետուրներն արագ են խոնավանում, այդ իսկ պատճառով հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են նրանք կտուցով սեղմում քամում փետուրները։ Գույնը վառ սպիտակ է, բայց հիմնականում լինում է գորշագույն: Իսկ երիտասարդ հավալուսներն ունենում են կեղտոտ-դարչնագույն կամ գորշ գույն: Բնադրման ժամանակ թոնձերի ձայնը բութ բղավոցի է նման, սակայն մնացած ժամանակ նրանք այդքան էլ շատ ձայներ չեն հանում։
Հազվագյուտ տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»: Հիմնական վտանգ է հանդիսանում ձկնաբուծարանների աշխատակիցների կողմից հետապնդումը, որսագողությունը, Սևանա լճում անկառավարելի ձկնորսությունը: Այս թռչունները վերացման եզրին են ամբողջ աշխարհում, ուստի նրանց պահպանությունը շատ կարևոր է:
Որդան կարմիրը բնության մեջ
Որդան կարմիրը, բացի կենդանական աշխարհի յուրահատուկ ներկայացուցիչ լինելը, նաև մեծ նշանակություն ունի մեր մշակույթի մեջ: Չէ որ հենց նրանից են ստացել հայտնի կարմիր թանաքը, որով գրվում էին մագաղաթներն ու թագավորական նամակները:
Սահմանափակ, կրճատվող արեալով և նվազող թվաքանակով հազվագյուտ էնդեմիկ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է, որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1b(i,ii,iii)+2ab(i,ii,iii): Գրանցված էր ԽՍՍՀ Կարմիր գրքում:
Ապրում են աղուտներով՝ հողի տակ: Դուրս են գալիս երկրի մակերևույթ բազմացման նպատակով: Հողի տակից դուրս են գալիս նաև թրթուրները, բարձրանում բույսերի ցողունների վրա, կպչում և ողջ ամառ սնվում: Մնում են բույսից կպած մինչև մայիս, այնուհետև ետ են անցնում հողի տակ և ձևավորում ցիստեր: Ցիստերի մի մասից դուրս են գալիս արուներ, մյուսից՝ էգեր: Բնորոշ է խիստ արտահայտված սեռական երկձևություն։ Հասուն էգն անթև, ձվաձև, մուգ բալի գույն ունեցող, դանդաղաշարժ, փոքր միջատ է (մարմնի երկարությունը` 2–12 մմ է, քաշը` 2–100 մգ)։ Մարմինը հատվածավորված է, սակայն չունի հստակ բաժանում գլխի, կրծքի և փորիկի։

Որդան կարմիր
Ոտքերը կարճ են, թույլ զարգացած։ Աչքերը պարզ տիպի են, բեղիկները` 11–12 հատվածանի: Արուն չափերով շատ ավելի փոքր է էգից (մարմնի երկարությունը` 2–4,5 մմ, քաշը` 0,6–3,4 մգ), մարմինը հստակ բաժանված է գլխի, կրծքի և փորիկի, կուրծքն օժտված է մուգ կարմիր, առաջնային երիզ ունեցող մեկ զույգ թափանցիկ թևերով։ Ունեն բարդ ֆասետային խոշոր աչքեր, բեղիկները կազմված են 13 հատվածներից, ոտքերը երկար են, հարմարված համեմատաբար արագ տեղաշարժվելուն: Մարմինը մուգ կարմիր գույնի է, վերջին հատվածի մեջքային կողմից դուրս են գալիս մարմնի երկարությունը 2–2,5 անգամ գերազանցող արծաթագույն մոմային թելերից կազմված 2 փնջեր: Սնվում են բացառապես եղեգների և որդնախոտերի արմատներով:
Տարածման վայրերում թվաքանակը բարձր է, սակայն խնդիր է հանդիսանում բուն արեալների կրճատումը: Դա պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ, գյուղատնտեսական նպատակներով աղուտների յուրացմամբ, անասունների անկառավարելի գերարածեցմամբ:
Որդան կարմիրի պոպուլյացիան պահպանելու նպատակով 1987 թվականին կազմավորվել է «Որդան կարմիր» արգելավայրը, Արմավիրի մարզում, Արարատյան դաշտում՝ Արգավանդ, Արազափ և Ալաշկերտ գյուղերի միջև։ Այնտեղ մշակվել է միջատների բազմացման արհեստական մեթոդ:
Առաջավորասիական ընձառյուծ
Ընառյուծը երբեք մեծ քանակությամբ պոպուլյացիա չի ունեցել Հայաստանում: Սակայն վերջին տարիներին այն ընդհանրապես վերացած էր համարվում մեր տարածքում: Առաջին անգամ ընձառյուծը նկատվեց 2018 թվականին: Նրան ֆիքսել էին Խոսրովի արգելոցում WWF-ի կողմից տեղադրված ֆոտոթակարդները: Հիմա Խոսրովի արգելոցում ունենք մեկ մշտական բնակություն հաստատած ընձառյուծ, իսկ ընդհանուր առմամբ՝ 7-9 առանձնյակ, որոնք բնակվում են «Արևիք» ազգային պարկում, «Գնիշիկ» և «Դժոխաձոր» հատուկ պահպանվող տարածքներում, Շիկահողի արգելոցում:

Կովկասյան ընձառյուծ
Թեև այս վայրերում ընձառյուծների թվաքանակը կայուն չէ, քանի որ նրանք մեծ տարածքներ են զբաղեցնում և պարբերաբար հատում են պետական սահմանները, այնուամենայնիվ, այն փաստը, որ նրանք վերջին տարիներին հայտնվում են մեզ մոտ, խոսում է նրա մասին, որ Հայաստանում ստեղծվել են բարենպաստ պայմաններ նրանց համար:
Առաջին հերթին դա Բեզոարյան այծերի պոպուլյացիայի աճի շնորհիվ է, քանի որ նրանք ընձառյուծի սիրելի որսն են: WWF-ի ֆինանսավորմամբ Շիկահողի արգելոցում ստեղծվել է հատուկ հակաորսորդական խումբը, որպեզի բացառվի ցանկացած ոտնձգություն ընձառյուծների հանդեպ: Բարեբախտաբար ընձառյուծն ինքը չափազանց զգուշավոր կենդանի է և խուսափում է մարդու հետ հանդիպումից: Այդ իսկ պատճառով վայրի բնության մեջ ընձառյուծին հանդիպելու հավանականությունն, անգամ եթե նրանք մեծ թվաքանակով լինեն, մոտ է զրոյի:

Կովկասյան ընձառյուծ
Հայաստանի հանրապետության կառավարությունը 2019 թվականը հռչակեց ընձառյուծի տարի: Անցկացվեցին մի շարք միջոցառումներ, հանդիպումներ և իրազեկման ակցիաներ, որպեսզի մարդիկ լինեն տեղեկացված և նրանց մեջ լինի ինքնագիտակցություն և պատասխանատվության զգացում բնության և, մասնավորապես, ընձառյուծների նկատմամբ: Շատ կարևոր է նաև որսագողության դեմ ուղղված պայքարը:
Ընձառյուծի որսի համար տույժը բարձրացվեց 3 միլլիոն դրամից մինչև 100 միլլիոնի, ինչը չի կարող չուրախացնել: Այժմ կա գերնպատակ Խոսրովի արգելոցում մշտական բնակություն հաստատած արուին այնտեղ պահելու և բազմացնելու ուղղությամբ: Մասնագետների խոսքով նա կարող է լքել այդ տարածքը էգի փնտրտուքներով և այլևս չվերադառնալ: Այդ իսկ պատճառով շատ կարևոր կլիներ, եթե հաջողվեր նրա համար ընկերուհի բերել Խոսրովի արգելոց: Հուսանք, որ մի օր սա իրականություն կդառնա:
Ընձառյուծի մասին մեր առանձին հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Սև անգղ
Անգղերը ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուններ են: Հիմնականում լեշակեր են, սակայն որոշ տեսակներ որսում են նաև մանր ողնաշարավորների: Անգղերը բաժանվում են երկու խմբի՝ ամերիկյան և իսկական: Հայտնի է իսկական անգղերի 16 տեսակ, որնոցից չորսը հանդիպում են Հայաստանում: Դրանք են՝ Սպիտակագլուխ անգղը, գառնանգղը, սև անգղը և գիշանգղը: Ցանկանում ենք առավել մանրամասն խոսել սև անգղի մասին:
Բոլոր անգղերին միավորում է երկարավուն բարակ վիզը մի փոքր կլորավուն գլուխը և ամուր կտուցը: Երկար վզի և փոքր գլխի օգնությամբ մտնում են լեշի մեջ՝ հասնելով ներքին օրգաններին, ողերի արանքներում կպած մսի մնացորդներին, իսկ ամուր կտուցը անհրաժեշտ է ոսկորները փշրելու համար: Սև անգղը Հայաստանում բնադրում է Խոսրովի արգելոցում: Մարմնի երկարությունը 75-100 սմ է, թևերի երկարությունը՝ 72-85 սմ, թևերի բացվածքը՝ 250-295 սմ։ Հասուն թռչունն ունի մուգ շագանակագույն գունավորում, իսկ երիտասարդ թռչուններն ավելի սև են՝ կապտավուն փետրազուրկ կոկորդով։

Սև անգղ / Լուսանկարը՝ Armenian Society for the Protection of Birds -ի
Սև անգղը, ի տարբերություն մյուս երեքի, բույն է դնում ծառերի վրա՝ մասնավորապես գիհիների վրա: Ձվադրում է մեկ, հազվադեպ երկու ձու: Գիհուտների հրդեհները շատ մեծ բացասական ազդեցություն են թողնում նրանց պոպուլյացիայի պահպանման և մեծացման հարցում:
Թեպետ նրանց թիվը ներկայումս կայուն է և չի պակասում՝ 8 – 9 զույգ, սակայն դա շատ քիչ է՝ ժամանակին նրանց թիվն ավելի մեծ էր: Սրա հիմնական պատճառը կերի սակավությունն է՝ սմբակավոր խոտակերների թվաքանակի պակասը: Սև անգղերն ավելի պահանջկոտ են կերի հարցում: Նրանք սնվում են լեշի վրայի մսով, երբ մյուսները բավարարվում են ներքին օրգաններով և ոսկորներով:
Թռչնաբան Կարեն Աղաբաբյանի խոսքերով այս խնդիրը հնարավոր է լուծել ստեղծելով, այսպես կոչված, «անգղերի ռեստորաններ»: Պատրաստվում է հատուկ հարթակ, տուրիստական դիտակետից ոչ շատ հեռու, որտեղ լցվում են անգղերի համար մսի մնացորդներ: Անգղերը հավաքվում են հարթակի վրա ճաշկերույթի, իսկ դիտակետ այցելող զբոսաշրջիկներից ստացված եկամուտով ապահովվում է սննդի և մնացած այլ ծախսերը: Եվրոպայում և Ամերիկայում սա շատ տարածված զբոսաշրջային ատրակցիոն է:

Սև անգղ
Սա իրականացնելու խնդիրներից գլխավորն այն է, որ անգղերը շատ արագ են սովորում «մուրացկանության» և եթե ընտելանան ռեստորանին, ապա հետագայում դժվարանալու են սեփական ուժերով սնունդ հայթհայթել: Այդ պատճառով, եթե ստեղծվի ռեստորան, սննդի մատակարարումը պետք է լինի կանոնավոր, առանց ընդհատումների: Անգղերի դերը բնության, էկոլոգիայի մեջ շատ մեծ է: Իզուր չէ, որ նրանց անվանում են «բնության սանիտար»: Նրանք, ուտելով լեշերը, մաքրում էն բնությունը նեխող մնացորդներից, որոնք արտադրում են թունավոր նյութեր և հանդիսանում բազմաթիվ վարակների ինկուբատոր: Անգեղերի մարսողական համակարգն աշխարհում ամենաուժեղներից է: Դրա շնորհիվ նրանք չեն թունավորովում նեխած մսից: Անգղերի որոշ տեսակներ ընդհանրապես սնվում են կենդանիների ոսկորներով, օրինակ՝ գառնանգղները: Նրանց ուժեղ ստամոքսահյութն ամբողջությամբ մարսում է ոսկորները: Նրանք հզոր կտուցով պոկում են ոսկորը կմախքից, բարձրացնում վերև և օդից նետում ցած: Ոսկորը կոտրվում է փոքր մասերի և նա մաս-մաս կուլ է տալիս դրանք:
Բեզոարյան այծ
Վայրի այծի տեսակ է: Նախընտրում է նոսրանտառներով, թփուտներով ժայռոտ վայրեր ապրելու համար: Կտրտված ժայռոտ ռելիեֆը պարտադիր պայման է, որտեղ նրանք պաշտպանվում են վտանգներից և հանգստանում: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cd» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է, որպես «խոցելի»:

Բեզոարյան այծ
Անկախությունից հետո Հայաստանում բեզոարյան այծերի թվաքանակը շատ էր պակասել, հազիվ հասնելով 1000-ի, որոշ մասնագետների գնահատմամբ 800 – 900 առանձնյակ: Այժմ գրանցվում է գլխաքանակի կտրուկ աճ: Հայաստանի տարածքում ենթադրվում է 2000 – 3000 առնանձնյակի առկայություն: Սա շատ կարևոր է, քանի որ հիմնականում հենց սրա շնորհիվ է Հայաստան վերադարձել ընձառյուծը: Նաև դրական ազդեցություն կարող է ունենալ անգղների թվաքանակի աճին: Բեզոարյան այծը պահպանվում է Խոսրովի և Զանգեզուր կենսոլորտային համալիրում: Կատարվում է կանոնավար մշտադիտարկում՝ նշված տարածքներում տեղադրված տեսախցիկ թակարդների շնորհիվ:
Բեզոարյան այծերի մասին մեր առանձին հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Լուսան
Լուսանը կատվազգիների ընտանիքում փոքր կատուների ենթաընտանիքին պատկանող գիշատիչ կենդանի է: Լուսանները բավականին տարածված կենդանիներ են: Հանդիպում են Եվրոպայում, Հյուսիսային, Միջին և մասամբ Առաջավոր Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։ Հայաստանում հանդիպող լուսանները բնակվում են Արարատի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Նրանց բնակության արեալ են հանդիսանում անտառային և լեռնանտառային տարածքները, նոսրանտառների ժայռոտ հատվածները: Լուսանը հրաշալի ծառ է բարձրանում, ունի ուժեղ լսողություն և թույլ հոտառություն: Թաղանթավոր թաթերը ձնամուճակի դեր են խաղում, դրանց շնորհիվ լուսանը չի խրվում փխրուն ձյան մեջ:

Լուսան
Լուսաններն ունենում են երկուսից երեք ձագ: Փոքր տարիքում նրանք նման են լինում կատուների, բայց երեք շաբաթական հասակից արդեն սկսում են մոծակներ, ճպուռներ և փոքր թռչնակներ որսալ: Որջը լքում են և սկսում վարել թափառական կյանք: Լուսաններն ապրում են մինչև 25 տարի: Նրանք հրաշալի տեսնում են մթության մեջ: Որս անելիս կարող են գաղտագողի մոտենալ և ժամերով դարանակալել զոհին՝ հարձակման համար հարմար պահի սպասելով: Ակտիվանում է մթնշաղին և երեկոյան ժամերին: Լուսանի մորթին թանկարժեք է, այդ իսկ պատճառով գտնվում է որսագողերի ուշադրրության կենտրոնում:
Դարևսկու իժ
Իժերի ընտանիքին պատկանող թունավոր օձ է: Տարածված են Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան մասում` մինչև Վրաստանի հետ սահմանը (լ. Աչքասար), ծ.մ. 2350–3000 մ բարձրության վրա, Շիրակի մարզում և Աշոցքի տարածաշրջանում: Գրանցված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: Գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»: Արեալներում թվաքանակը հաստատուն է, սակայն կրճատվում են բուն արեալները՝ հիմնականում անասունների անկառավարելի գերարածեցման, վարելահողերի ընդլայման պատճառներով: Նաև մեծ խնդիր է մարդկանց անփույթ և անգրագետ վարքը օձերի հանդեպ: Իժերը, իսկ Դարևսկու իժը մասնավորապես, մեծ դեր ունեն էկոլոգիայի մեջ և նրանց վնասել չի կարելի:

Դարևսկու իժ
Նրանք հիմնականում սնվում են մորեխներով, ծղրիդներով, մանր կրծողներով: Այսինքն այն կարգավորում է որոշ վնասատու տեսակներ թվաքանակը և նրանց ոչնչացումն անուղղակիորեն կարող է ազդել հողագործության վրա: Հայտնի է, որ գրագետ խաղողագործը կյանքում չի վնասի օձին, քանի որ եթե խաղողի դաշտում օձ կա, ապա կրծողներն ու այլ վնասատուները չեն փչացնի բերքը: Դարևսկու իժը պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկում:
Գորշ արջ
Հայաստանում հանդիպում է արջի մեկ տեսակ՝ գորշ արջը: Արջն ամենամեծ կենդանին է, որ կարելի է հանդիպել Հայաստանում՝ վայրի բնության մեջ: Մեջքի բարձրությունը կարող է հասնել 150 սմ-ի, իսկ քաշը հասուն որձերի մոտ ընդհուպ մինչև 600 կգ: Սրա հետ մեկտեղ արջերը շատ արագ են վազում՝ մինչև 30կմ/ժ:

Գորշ արջ
Զույգավորման սեզոնը տևում է ապրիլի կեսերից մինչև հունիս: Հղիությունը տևում է 7 ամիս: Ծննդաբերում են ձմռանը՝ որջի մեջ, երկու, առավել հազվադեպ մեկ կամ 3-4 քոթոթ: Այն անտառների արքան է և գտնվում է սննդային շղթայի գագաթին: Արջերը ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված են, որպես «խոցելի»: Թեև արջերի թվաքանակի հատուկ մշտադիտարկում չի անցկացվել, համարվում է, որ նրանց թվաքանակը կայուն է: Արջերի արեալն ամբողջ աշխարհով շատ մեծ է:

Գորշ արջ
Գորշ արջի տարբեր ենթատեսակներ հանդիպում են գրեթե ողջ Եվրասիա մայրցամաքով՝ մասնավորապես Եվրոպայի կենտրոնական և արևելյան հատվածներում, Ռուսաստանի ամբողջ տարածքում, Կովկասում, Հայկական Լեռնաշխարհում և Արաբական Թերակղզում: Հայաստանում արջերի բիոտոպերը վտանգված են գյուղատնտեսության և որսագողության պատճառով: Սննդի պակասի պատճառով արջերը երբեմն մտնում են գյուղեր, ահաբեկում և վնասներ պատճառում: Սակայն պետք է գիտակցել, որ սրա մեղավորը հենց մարդն է, և կարևոր է իմանալ արջի հետ վարքի տարրական կանոնները:
Չնայած Հայաստանում բնապահպանական մի շարք լուրջ խնդիրների, կարելի է ասել՝ վերջին շրջանում մեր երկրում դիտվում է դրական միտում կենդանական աշխարհի իրավիճակի բարելավման հարցում: 2019-ին թակարդակ տեսախցիկներ են տեղադրվել Դիլիջան ազգային պարկում, որտեղ մինչ այդ մշտադիտարկումներ չէին իրականացվում: Վերադառնում է առաջավորասիական ընձառյուծը, մեծացել է բեզոարյան այծերի քանակը: Նրանց պահպանությունը յուրաքանչյուրիս խնդիրն է և դրա համար շատ կարևոր է կրթել բնապահպանական ինքնագիտակցություն ապագա սերնդի մեջ:
Լուսանկարները և տեսանյութերը տրամադրելու համար շնորհակալություն WWF Armenia-ին
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Հայաստանի կենդանական աշխարհը
/in Բլոգ /by armeniangeographicՀայաստանի տարածքն աչքի է ընկնում կենդանական աշխարհի բազմազանությամբ: Հաշվվում են մոտ 12 հազար կենդանիներ, որոնցից 11 հազարը միջատներ ու անողնաշարավորներ, 75 տեսակ կաթնասուններ, 43 տեսակ սողուններ, 308 տեսակ թռչուններ: ՀՀ-ում շատ են նաև կենդանիների էնդեմիկ տեսակները՝ բեզոարյան այծը, մուֆլոնը, փասիանը, հայկական իժը, առաջավորասիական հովազը և այլն: Այս բոլոր կենդանատեսակները մեծ արժեք են ներկայացնում Հայաստանի բնաշխարհի և առհասարակ աշխարհի էկոլոգիայի պահպանման մեջ: Գաղտնիք չէ, որ նրանցից շատերը վտանգված են և գրանցված են միջազգային և հայկական կարմիր գրքերում: Այդ կենդանատեսակների պահպանության գործում պատասխանատու ենք բոլորս, և պետք է իրազեկ ու գիտակից վարք դրսևորենք բնության հետ շփման ժամանակ: Մենք առանձնացրել ենք ամենախոցելի կենդանատեսակներին, որոնք մեծ նշանակություն ունեն կենսոլորտի համար: Որոշեցինք ներկայացնել Հայաստանի կենդանական աշխարհը ՝ դրանց հակիրճ բնութագիրը, պահպանումը և ձեռնարկվող քայլերն այդ հարցում:

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞ 5137
Արարատ լեռ
Հայաստանի լեռները որպես մարդիկ
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Արագածի լճերը
/in Բլոգ, Ջրագրություն /by armeniangeographicԱրագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է։ Ամռանը հազարավոր զբոսաշրջիկներ են բարձրանում Արագածի գագաթները։ Վերելքները հիմնականում սկսվում ենք Քարի լճից։ Շատերն այստեղ այցելում են հենց Քարի լիճը տեսնելու համար, քանի որ այն ամենաբարձր ու հասանելի լիճն է որտեղ կարելի է հասնել մեքենայով։ Եվ միայն քչերին է հայտնի, որ Արագածի սառցադաշտային կրկեսներում և մորենային թմբերի մեջ գոյացել են տասնյակ գեղատեսիլ լճեր, որոնք ևս տեսարժան են, սակայն դրանք հասանելի են միայն լեռնագնացներին։
Mtnalich / Lakes of Aragats
Լեռնագնաց Աղասի Մարտիրոսյանը «3000+» նախագծի շրջանակներում իրականացրել է վերելքներ Արագածի բոլոր երեքհազարանոց գագաթները և լուսանկարել է Արագածի լճերը, որոնք ներկայացնում ենք ստորև։
Լուսանկարները՝ Աղասի Մարտիրոսյանի
Ամբերդալիճ
Ամբերդալիճը գտնվում է ծովի մակարդակից 3110 մետր բարձրության վրա։ Մակերեսը՝ 17 հա, խորությունը՝ 1,7 մետր։
Ամբերդալիճ
Աստղկան լիճ
Աստղկան լիճը գտնվում է Արագածի հյուսիսային լանջին, Դաշտակիջուր գետի աջ ափին, Մեծ Մանթաշ գյուղից 15 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից 3116 մ, մակերեսը՝ 1,04 հա։
Աստղկան լիճ
Արքայական լիճ
Արքայական լիճը գտնվում է Արագած լեռնազանգվածի Արքայից լեռան հարավարևմտյան լանջին, Նահապետավան գյուղից 12,5 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 3079 մ, մակերեսը՝ 1 հա։
Արքայական լիճ
Կուրաղբյուր լիճ և Եղնալիճ
Կուրաղբյուրն ու Եղնալիճը գտնվում են Արագածի հյուսիսարևելյան լանջին՝ իրարից 230 մետր հեռավորության վրա։ Կուրաղբյուրը գտնվում է ծովի մակարդակից 2995 մետր բարձրության վրա, իսկ Եղնալիճը՝ 3016 մետր։
Կուրաղբյուր լիճն ու Եղնալիճը
Լեսինգի լիճ
Լեսինգի լիճը գտնվում է Արագած լեռնազանգվածի հյուսիսարևելյան լանջին, ծովի մակարդակից 3200 մ բարձրության վրա, Ծաղկաշեն գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք։ Մակերեսը` 1,6 հա, առավելագույն խորությունը` 2,5 մ: Կոչվել է ի պատիվ ակադեմիկոս Ֆրանց Յուլի Լեվինսոն Լեսինգի, որը 1927-1929 թվականներին ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ արշավախմբերի աշխատանքները Արագածում և Սևանա լճի ավազանում։
Լեսինգի լիճ
Հորթախեղդ լիճ
Հորթախեղդ լիճը գտնվում է Արագածի արևելյան լանջին, Գեղաձոր գյուղից 13 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 3317 մ, մակերեսը՝ 1,2 հա։
Հորթախեղդ լիճ
Մթնալիճ
Մթնալիճը գտնվում է Արագածի հյուսիսային լանջին, Մեծ Մանթաշ գյուղից 15,2 կմ հարավ-արևելք։ բարձրությունը ծովի մակարդակից՝ 3446 մ, մակերեսը՝ 0,7 հա։
Մթնալիճ
Ումրոյ լիճ
Ումրոյ լիճը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագածի արևելյան լանջին, Ծաղկաշեն գյուղից 8 կմ հս-արմ., ծովի մակարդակից 3050 մ բարձրության վրա: Մակերեսը` 20 հա:
Ումրոյի լիճ
Ռապի լիճ
Գտնվում է Արագածի հյուսիսային մասում՝ Մեծ Մանթաշ գյուղից 15 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից 3001 մ, մակերեսը՝ 1,2 հա։
Ռապի լիճ
Սայլալիճ
Գտնվում է Արագածի արևմտյան մասում։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 3148 մ, մակերեսը՝ 0,4 հա։
Սայլալիճ
Քարի լիճ
Քարի լիճը գտնվում է ծովի մակերևույթից 3200 մ բարձրության վրա: Մակերեսը` 0,3 ք․կմ:
Քարի լիճ
Քառասունք լճեր
Քառասունք լճերը գտնվում են Արագածի հյուսիսային մասում, Գեղաձոր գյուղից 5,5 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 2862 մ է, մակերեսը՝ 0,1 հա։
Քառասունք լճեր
Անանուն 3120մ
Անանուն 3150մ
Անանուն 3150մ
Այստեղ ներկայացրել էինք միայն Արագածի լճերը, որոնք գտնվում են 3000 մետրից բարձր։ Մեր բնաշխարհի մյուս լճերին կարող եք ծանոթանալ Հայաստանի լճերը հոդվածում։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Առաջիկա արշավներ
Վերելք Դիմաց լեռ
Վերելք Կալասար լեռ
Երեք բազեների արահետ
Հավուց Թառ և Աղջոց վանք
Հին Խոտ․ Արշավ լքված գյուղերով
Արշավ Ծաղկաշատից Սանահին
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Մեղրի / Լիճքի ջրվեժներ
Արամազդ լեռ
Արշավ / Հստակեցնենք տերմինները
/in Առանց խորագրի /by armeniangeographicՀայերենում ասում ենք քայլարշավ՝ բնութագրելով բնության գրկում ակտիվ ժամանցը, որի ընթացքում ենթադրվում է քայլք անտառային կամ լեռնային արահետներով: Սակայն կան քայլարշավ երևույթի տարբեր տեսակներ: Ավելի շուտ կա քայլարշավ և նմանատիպ այլ սպորտաձևեր կամ այլ կերպ ասած հոբիներ: Հայերենում ընդհանրացված ասում ենք քայլարշավ, նույնկերպ ռուսերենում՝ “поход”, իսկ անգլերենից եկած ունենք թրեքինգ (trekking) և (hiking) տերմինները, որոնք իրարից տարբերվում են: Այս նյութում որոշեցինք հստակ սահմանել արշավ և թրեքինգ երևույթների միջև տարբերությունը, ինչպես նաև խոսել լեռնագնացության, ժայռամագլցման և լեռնային տուրիզմի միջև առկա տարբերությունների մասին: Կխոսենք նաև Հայաստանում դրանցից յուրաքանչյուրի զարգացման պոտենցիալի մասին:
Եկեք առանձին դիտարկենք արշավ և թրեքինգ երևույթները և փորձենք հասկանալ նրանց միջև առկա տարբերությունները:
Նախ նշենք, որ երկուսն էլ իրենից ենթադրում են քայլք բնության գրկում և կարող են անցնել անտառներով, լեռներով և անգամ լեռնագագաթներով: Թերևս այստեղ ընդհանրություններն ավարտվում են և սկսում ենք խոսել տարբերությունների մասին:
Քայլարշավներ
Քայլարշավ
Չնայած կարող են լինել մի քանի օրանոց, քայլարշավներ նույնպես: Աշխարհում կան քայլարշավային հայտնի երթուղիներ, որոնք տևում են մինչև 7 օր: Բանն այն է, որ քայլարշավի ժամանակ գիշերակացը հիմնականում արվում է գյուղական տներում, հյուրատներում, կամ երթուղու վրա հատուկ պատրաստված ճամբարային կացարաններում: Սնունդը ձեռք է բերվում և պատրաստվում տեղում, կամ մոտեցվում է ուղեկցող ամենագնաց մեքենայով:
Քայլարշավների ժամանակ ավտոնոմության մակարդակը ցածր է, այդ իսկ պատճառով դուք հիմնականում վերցնում եք անձնական իրեր և առաջին անհրաժեշտության գույք՝ (դեղարկղիկ, power bank, ջուր և թեթև սնունդ):
Թրեքինգներ
Թրեքինգի ժամանակ դուք առավելապես վայրի բնության մեջ եք: Ճանապարհին, որպես կանոն, չկան ցուցատախտակներ, կամ էլ նրանք մի քանիսն են՝ օրինակ երթուղու սկզբում և վերջում:
Կարող են տևել երկու երեք օրից մինչև մեկ ամիս և ավելի: Օրական միջինը անցնում եք 13-15 կիլոմետր, առանձին օրերի այն կարող է գերազանցել 20 կիլոմետրը:
Թրեքինգ
Դուք ձեր ուսերին եք կրելու ձեր ողջ սնունդը, սպասքը, վրանն ու քնապարկը: Դուք հիմնականում գիշերում եք ձեր վրաններում, ինքներդ պատրաստում ձեր նախաճաշն ու ընթրիքը: Այնուամենայնիվ հնարավոր է, որ երկար երթուղու ընթացքում որևէ բնակավայրով անցնելիս դուք գիշերակաց իրականացնեք որևէ հյուրատանը: Որտեղ կլողանաք, կլվաք կեղտոտ հագուստը, լիարժեք կսնվեք և թարմ ուժերով կշարունակեք ձեր երթուղին:
Հաշվի առեք, որ այս սահմանումները հստակ չեն և կարող են միախառնվել: Մենք առանձնացրեցինք հիմնական առանձնահատկությունները, որպեսզի արշավ և թրեքինգ տերմինները ավելի պարզ լինեն ձեզ համար:
Լեռնային տուրիզմ կամ լեռնագնացություն (ալպինիզմ)
Այս երկու հասկացություններն էլ միմյանց են շատ նման և մարդիկ հաճախ շփոթում են դրանք: Չնայած որ երկուսն էլ անցնում են միատեսակ լեռնային տեղանքներով, նրանց միջև նույնպես կան սկզբունքային տարբերություններ:
Լեռնագնացության (ալպինիզմի) նպատակը լեռնագագաթ հասնելն է՝ հաղթահարելով երթուղու բարդությունները՝ սառցադաշտեր, ժայռեր և սառցե պատեր և այլն: Լեռնագնացության երթուղիները ունենում են բարդության աստիճաններ, նշվում են 1-ից 6 թվերով և a, b ինդեքսներով: Եթե լեռնագագաթը չունի բարդության աստիճան, այն լեռնագնացություն չի համարվում: Ինչպես օրինակ Թեղենիսի կամ Խուստուփի գագաթ բարձրանալը լեռնագնացություն չի համարվում:
Լեռնային տուրիզմ
Լեռնային տուրիզմում մարդիկ քայլում են լեռնային երթուղիներով, որոնք կարող են անցնել սառցադաշտերով, լեռնանցքներով, ջրբաժաններով, սարահարաթերով և լեռնագագաթներով նույնպես: Սակայն որևիցե գագաթ հասնելը չի հանդիսանում քայլքի նպատակը: Լեռնային տուրիզմի երթուղիները կարող են գնալ դեպի որևիցե մեծ լեռան բազային ճամբար, օրինակ շատ հայտնի է դեպի Էվերեստի բազային ճամբար թրեքինգը: Նպատակակետ կարող են լինել նաև լեռներում թաքնված լճերն ու ջրվեժները, բնության որևէ հուշարձանի, սառցադաշտի, հասնելը, լեռնաշթղաներ, ջրբաժաններ հաղթահարելը:
Հայաստանում չկան լեռնագնացության բարդության աստիճան ունեցող լեռնագագաթներ, սակայն լեռնային տուրիզմով հնարավոր է զբաղվել: Մասնավորապես Արագածում, Գեղամա լեռներում և Սյունիքի մարզում:
Ժայռամագլցում
Ժայռամագլցումը ժամանակին միայն ալպինիզմի բաղկացուցիչ մաս էր: Բայց ժամանակի ընթացքում այն առանձնացավ և դարձավ առանձին ուղղվածություն, այնուհետև օլիմպիական սպորտաձև: ժայռամագլցման ժամանակ մասնակիցները մագլցում են բնական ժայռերը կամ արհեստականորեն ստեղծված ժայռապատերը։ Նպատակը լեռանգագաթին կամ նախապես սահմանված երթուղու վերջնակետին հասնելն է։ Ժայռամագլցումն անվտանգ անց կացնելու համար օգտագործվում են ապահովության համակարգեր՝ պարան, ամրագոտի, զսպանակակեռիկներ և այլ հարմարանքներ:
Սառցամագլցումը նման է ժայռամագլցմանը, սակայն հաղթահարվում են սառցե պատեր, սառած ջրվեժներ, սառցադաշտի ուղղահայաց հատվածներ: Սառցամագլցման համար բացի ապահովության համակարգերից օգտագործվում են հատուկ կատվիկներ և սառցե գործիքներ՝ սառուցի մեջ մխրճվելու և այդպես բարձրանալու համար:
ժայռամագլցում
Սառցամագլցումն ու ժայռամագլցումը, ինչպես առանձին սպորտաձևեր են, այնպես էլ լեռնագնացության անբաժան տարր: Կախված լեռան գագաթ տանող երթուղու բարդության աստիճանից, առանձին հատվածներում անհրաժեշտ է լինում կիրառել սառցամագլցման և ժայռամագլցման տարբեր տեխնիկաներ:
Հայաստանում կան ժայռամագլցման համար տարբեր բարդության մշակված երթուղիներ Նորավանքի կիրճում, Դժոխքի ձորում, Արզնու ձորում, «Դիլիջան ազգային պարկում»՝ Սառցապատի լեռնաշղթա: Սառցամագլցումը նույնպես տեսականորեն հնարավոր է, մասնավորապես ջրվեժների վրա: Սակայն այդ ուղղությամբ փորձեր մեզ մոտ առայժմ չեն եղել: Միակ արհեստական սառցամագլցման պատը պատրաստվել է Ջերմուկում:
Արշավային գույք և հանդերձանք
Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ
Մեկօրյա արշավին անհրաժեշտ պարագաների ցանկ
Ինչպես պատրաստվել գիշերակացով արշավներին
Տեխնիկական վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ
Ջրաման, թե՞ պլաստիկ շիշ
Ինչպես ընտրել արշավային գլխարկ
Ինչպես լիցքավորել գաջեթներն արշավների ժամանակ
Արշավային լապտեր
Արշավային գուլպաներ
Ինչպե՞ս գիշերել վրանում և չմրսել
/in Գոյատևում /by armeniangeographicԳիշերակացով քայլարշավներն ամենասիրվածն ու ամենահետաքրքիրն են: Չէ՞ որ հենց այդ ժամանակ ենք հասցնում անցնել երկար տարածություններ, տեսնել ավելին, նոր կապեր հաստատել, գտնել ընկերներ, ամբողջովին լիցքաթափվել քաղաքային կյանքից և վայելել բնության մեջ հանգիստը: Սա իրոք այսպես է: Վրանային գիշերակացն իրենից ենթադրում է մի շարք ռիսկերի ավելացում, պատասխանատվության և զգոնության առավել բարձր մակարդակ յուրաքանչյուր մասնակցից: Մենք որոշ չափով անդրադարձել ենք դրանցից մի քանիսին, ուստի այս անգամ որոշեցինք ներկայացնել մի քանի խորամանկություն վրանային գիշերակաց իրականացնելիս չմրսելու և հանգիստ քնելու համար: Սա ձեզ պետք կգա Արարատի, Հյուսիսային Արագածի, կամ Գեղամա լեռներում թրեքինգների ժամանակ:
Վրանային գիշերակաց
Օրվա ընթացքում քայլելիս մենք մեծ քանակությամբ էներգիա ենք ծախսում և ծանրաբեռնում մեր մարմնի մկաններն ու մնացած օրգանները: Դա պետք է վերականգնել լիարժեք սնվելով և լավ քնելով: Սնվելու մասին արդեն խոսել ենք, հիմա ցանկանում ենք զրուցել գրագետ վրանային գիշերակաց ապահովելու մասին: Ի՞նչն է կարևոր վրանում հանգիստ քնելու համար։ Ճիշտ է՝ չմրսել։ Մրսելուց օրգանիզմը սկսում է հավելյալ էներգիա ծախսել հիպոթերմիայից և ցրտահարումից պաշտպանվելու համար, արդյունքում չի ստացվում լիարժեք քնել, գիշերն անցնում է անհանգիստ, իսկ առավոտյան դուք ուժասպառ և քնկոտ եք լինում՝ կազդուրված և ուժերը վերականգնած լինելու փոխարեն:
Պատրաստվում ենք գիշերակացին
Վրանային գիշերակաց
Վրանային գիշերակաց
*Ուշադիր եղեք ժամանակին շիշը հանել քնապարկից՝ մինչև սառելը։
* Չի կարելի եռման ջուր լցնել պլաստիկ շշի մեջ, այն կարող է հալվել: Ջուրը պետք է լինի տաք, բայց ոչ եռման աստիճանի:
Գազօջախով վրանը տաքացնել չի կարելի: Արշավային գազօջախները մեծ քանակությամբ ածխաթթու գազ են արտանետում, ինչը փակ տարածություններում վտանգավոր է կյանքի համար:
Գազօջախը վրանում կարելի է վառել միայն լավ օդափոխություն ապահովելու դեպքում և կարճ ժամանկով:
Եվս մեկ խորհուրդ ձեր գաջեթների համար: Որպեսզի ձեր գաջեթների մարտկոցները ժամանակից շուտ չլիցքաթափվեն ցրտից, վրանային գիշերակացի ժամանակ դրանք նույնպես դրեք քնապարկի մեջ, կամ պահեք ուսապարկում՝ տաք շորերով փաթաթած:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավային գույք և հանդերձանք
Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ
Մեկօրյա արշավին անհրաժեշտ պարագաների ցանկ
Ինչպես պատրաստվել գիշերակացով արշավներին
Տեխնիկական վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ
Ջրաման, թե՞ պլաստիկ շիշ
Ինչպես ընտրել արշավային գլխարկ
Ինչպես լիցքավորել գաջեթներն արշավների ժամանակ
Արշավային լապտեր
Արշավային գուլպաներ
Ինչպե՞ս իրերը ճիշտ դասավորել ուսապարկում
/in Գոյատևում /by armeniangeographicԴուք արդեն գնե՞լ եք ձեր իդեալական ուսապարկը: Սակայն հարմարավետ և թանկարժեք ուսապարկ ունենալը միայն գործի կեսն է: Պետք է իմանալ, թե ինչպես դասավորել ուսապարկը: Մեր արշավական իրերը լինում են տարբեր քաշի և չափսի, նաև տարբերվում են ըստ անհրաժեշտության: Ահա այս չափորոշիչների վրա հիմնվելով էլ պետք է դասավորել ուսապարկը: Մենք առանձնացրել ենք մի քանի խորամանկություն, որոնց շնորհիվ դուք ուսապարկում քաշ և տարածք կխնայեք:
Ուսապարկը դասավորելու փորձը մարդիկ ձեռք են բերում ժամանակի ընթացքում՝ արշավից արշավ հմտանալով դրանում: Այնպես որ, եթե այս հոդվածը կարդալուց հետո ձեզ մոտ միանգամից չստացվի ճիշտ հավաքել ուսապարկը, ոչ մի դեպքում չհուսահատավեք:
Ներքևի նկարի սխեման հիմնականում վերաբերում է մի քանի օրանոց թրեքինգների համար նախատեսվող ուսապարկի դասավորությանը, քանի որ մեծ ծանրություների դեպքում քաշի ճիշտ բաշխումն առավել կարևոր է դառնում: Սակայն մեկօրյա արշավների ժամանկ էլ կարող եք առաջնորդվել հետևյալ սկզբուքնով: Պարզապես այդ ժամանակ ամեն ինչ ավելի հեշտ կլինի:
Ինչպես դասավորել ուսապարկը
Ինչպես դասավորել ուսապարկը
Այնուհետև կասկածեք, որ ինչ-որ բան մոռացել եք դնել, քանդեք, թափեք ամբողջ ուսապարկի պարունակությունը, համոզվեք, որ չէիք մոռացել և նորից ամբողջը տեղավորեք: Եվ այդպես ամենաքիչը երեք անգամ:
Ինչպես դասավորել ուսապարկը
Ինչպես դասավերել ուսապարկը
Կարծես թե այսքանը: Այս խորհուրդները կարդալուց հետո տանը փորձեք մի քանի անգամ ուսապարկը ճիշտ դասավորել: Փորձեք տարբեր կոմբինացիաներ՝ մինչև կհասկանաք ձեզ համապատասխան ձևը: Հետո փորձեք անհրաժեշտ իրն արագ գտնել ուսապարկում, առանց ամեն ինչ ներսում տակնուվրա անելու: Մտքում կրկնեք և փորձեք անգիր սովորել, թե ինչը որտեղ եք դրել: Սա կարող է շատ կարևոր լինել արտակարգ իրավիճակներում և ահռելի ժամանակ խնայել:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Օգտակար է իմանալ
Բժշկական հակացուցումներ արշավների ժամանակ
Աշնանային արշավներ / Ինչպես պատրաստվել
Ինչպես պատրաստվել ձմեռային արշավներին
Պաշտպանություն թունավոր օձերից
Ջրի աղբյուրները լեռներում
Լեռնային հիվանդություն
Կլիմայավարժեցումը լեռներում
Ինչպե՞ս գիշերել վրանում և չմրսել
Ինչպե՞ս իրերը ճիշտ դասավորել ուսապարկում
Քայլարշավային երթուղիները Սևան ազգային պարկում
/in Բլոգ /by armeniangeographicՍևանա լիճը զբաղեցնում է «Սևան ազգային պարկ»-ի տարածքի մեծ մասը: Սևանա լիճը հայերի ամենասիրելի վայրն է ամառային հանգստի կազմակերպման համար: Այն նաև գրավում է մեծ քանակությամբ զբոսաշրջիկների: Սակայն ի՞նչ կարող է մեզ առաջարկել Սևանը: Լիճն այցելող մարդկանց ճնշող մեծամասնությունը պասիվ հանգստի սիրահարներ են և միայն մի ստվար զանգվածին է հայտնի, թե ինչ այլընտրանքային տարբերակներ կարող է առաջարկել այս լիճը:
Սևանը տեկտոնահրաբխային ծագման լիճ է: Դա նշանակում է, որ դրա շուրջ պետք է լինեն բազմաթիվ հրաբուխներ և ոչ միայն: Իսկ որտեղ լեռներ՝ այնտեղ էլ քայլարշավներ:
Վերելք Արտանիշ լեռ
Արտանիշ հրաբխային լեռը գտնվում է համանուն թերակղզում: Լեռան բարձրությունը կազմում է 2461 մետր, իսկ հարաբերական բարձրությունն ընդամենը 560 մ է:
Արտանիշ լեռ
Սա նշանակում է, որ վերելքը ձեզանից ոչ մի լուրջ ջանք չի պահանջի, անգամ ձմռանը՝ եթե եղանակային պայմանները նպաստավոր են: Արտանիշն ուշագրավ է նրանով, որ գտնվում է մեծ և փոքր Սևանների հատման հատվածում, և գագաթից երևում է գրեթե ողջ Սևանը: Մենք՝ Armenian Geographic-ում, ունենք ավանդույթ՝ ձմռանը կատարել վերելք Արտանիշ լեռ, որից հետո ամենախիզախները լողում են ձմեռային սառցե Սևանում:
Վերելք Արմաղան լեռ
Արմաղանը հանգած հրաբուխ է Գեղամա լեռների հյուսիսարևելյան հատվածում: Լեռան գեղեցիկ շրջակայքը և գագաթի հրաբխային ծագում ունեցող լիճը դարձնում են այն Հայաստանի տեսարժան վայրերից մեկը:
Ավանդույթի համաձայն Գեղամա լեռների ամենանշանավոր ուխտատեղին Արմաղանն է: Վարդավառին Արմաղանի խառնարանային լճում լողալու էին գնում բազմաթիվ մարդիկ, լոգանքից զերծ չէին մնում նաև կենդանիները:
Արմաղան լեռ
Արմաղանի բացարձակ բարձրությունը 2829 մետր է, հարաբերականը՝ 600: Արմաղան լեռը շատ հարմար վայր է ոչ միայն վերելքների, այլ նաև ջիփինգի, լեռնային հեծանիվ և մոտոցիկլետ վարելու, ինչպես նաև ձիարշավների համար:
Հեծանվարշավ Արեգունու լեռներում
Այս երթուղին մեզ տանում է դեպի Դրախտիկ գյուղ: Երթուղու ողջ ընթացքում մի կողմից մեզ ուղեկցում են դեպի Սևանա լիճը բացվող տեսարանները, մյուսից՝ Դիլիջան ազգային պարկի սաղարթախիտ անտառները: Կարծես թե վերջնակետի անվանումն ինքնին արդեն վկայում է, թե ինչ է ձեզ սպասվում այս երթուղու ավարտին:
Ծովագյուղից Գոշի լիճ և Գոշ գյուղ
Այս քայլարշավի ընթացքում դուք կզգաք, թե ինչպես է Սևանի սառնաշունչ լեռնային կլիման աստիճանաբար փոխվում Դիլիջանի մեղմ, անտառային, խոնավ կլիմայի:
Ծովագյուղից Գոշ
Ճանապարհին կայցելենք լքված Ճերմակավան բնակավայրը, այնուհետև Գոշի լիճը և, օրվա վերջում, կհասնենք Գոշ գյուղ, որտեղ էլ գտնվում է համանուն վանքը: Այս երթուղին կարելի է քայլել հակառակ ուղղությամբ՝ Գոշից Ծովագյուղ: Այս դեպքում դուք երեկոյան կկարողանաք վայելել մայրամուտը Սևանա լճի վրա:
Այս բոլոր երթուղիները ուշագրավ են նրանով, որ հնարավորություն են տալիս բացահայտել «Սևան ազգային պարկ»-ը և տեսնել Սևանն անսովոր անկյուններից և նորովի ճանաչել բոլորիս համար սիրելի դարձած լիճը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Առաջիկա արշավներ
Վերելք Դիմաց լեռ
Վերելք Կալասար լեռ
Երեք բազեների արահետ
Հավուց Թառ և Աղջոց վանք
Հին Խոտ․ Արշավ լքված գյուղերով
Արշավ Ծաղկաշատից Սանահին
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Մեղրի / Լիճքի ջրվեժներ
Արամազդ լեռ
Հայկական լեռնաշխարհի վիշապները
/in Բլոգ /by armeniangeographicՎիշապաքար կոչվող կոթողները բազմաթիվ են և դրանցից շատերն աչքի են ընկնում իրենց յուրահատուկ ծիսական և մշակութային նշանակությամբ: Սակայն մինչ վիշապաքարերի մասին խոսելը, նախ անհրաժեշտ է հասկանալ, թե որտեղից է առաջացել քարակոթողների «վիշապ» անվանումը, և ինչ նշանակություն են ունեցել վիշապները հայոց հնագույն մշակույթում:
Տարբեր մշակույթներում վիշապներն ունեցել են տարբեր նշանակություն և վարքագիծ: Ինչպես, օրինակ՝ չինական վիշապները մարմնավորում են իմաստությունն ու բարոյական կատարելությունը: Եվրոպական վիշապները կատաղի են և միշտ սոված: Իսկ հայկական վիշապերն իշխում են ջրի վրա, ապրում լճերում, գետերում ու նույնիսկ երկնքում՝ մարդկանց գլխին բերելով ամպրոպներ ու փոթորիկներ:
Կենդանիների պաշտապունքը Հայաստանում
Որոշ առասպելներում ջուր և հարստություն պարգևող ոգի է, մյուսներում աղետ ու փորձանք է բերում: Շատ դեպքերում մարդիկ երկրպագում էին վիշապներին՝ հատկապես երաշտի ժամանակ, նրանք կարծում էին, որ այդ օձակերպ կենդանին, գետնի վրա սողալով, ցույց էր տալիս այն կետերը որտեղ փորելով կարելի էր ջուր գտնել: Որոշ դեպքերում էլ հենց այդ կենդանին էր փակում ջրի աղբյուրը, կամ ցամաքեցնում գետերն ու լճերը:
Վահագն Վիշապաքաղ
Հայաստանում վիշապի գլխավոր հակառակորդն ամպրոպի աստված Վահագնն էր, ով կռվում սպանում էր ատելի օձին, ինչից հետո տեղում էր բաղձալի անձրև:
Սակայն կոթողներին տրված վիշապ անունը ոչ մի կապ չունի հայտնի եվրոպական առասպելների սողունակերպ վիշապների հետ: Հայկական ավանդության վիշապը հստակ ինչ-որ կենդանատեսակ չէ: Այն բնության անկառավարելի տարերք է, որը կարող է ընդունել տարբեր կերպարներ:
Վիշապաքարեր
Վիշապ կոթողները կամ վիշապաքարերը նկարագրվում են որպես միայն Հայկական լեռնաշխարհին բնորոշ առանձնահատուկ և առեղծվածային կոթողներ: Դրանք առաջին անգամ սկսել են ուսումնասիրել 19-րդ դարում: Այնուհետև թողարկվել են մի շարք աշխատություններ, որտեղ խոսվում է դրանց ծագման և պաշտամունքային նշանակության մասին:
Վիշապաքարերի տեսքը և տեղադրությունը նույնպես կարելի է կապել առասպելական օձ-վիշապ կերպարի հետ: Դրանք հաճախ տեղակայված են աղբյուրների և գետերի ակունքների մերձակայքում, իսկ առասպելում վիշապի պարտությունից հետո սկիզբ էին առնում ջրերը: Դեռ նախնադարյան Հայաստանում գետերի ակունքների մոտ ու, ընդհանրապես, ամենուր ջրի մոտակայքում, դնում էին վիշապաքարեր (վիշապներ), որպեսզի ջրի ակը պաշտպանեին վիշապներից:
Վիշապաքարերը հաճախ ունենում են ձկան տեսք: Իսկ որոշ աղբյուրներում ամպրոպի աստծո հակառակորդը ջրային հսկա է՝ մի մեծ ձուկ:
Մեր տարածաշրջանում և հնդեվրոպական ավանդություններում ամպրոպի աստվածը պատկերվել է ցլի կերպարով: Իսկ աստվածներին, շատ հաճախ, իրենց սիմվոլ հադիսացող կենդանիներին են զոհաբերել: Այդ է պատճառը, որ վիշապաքարերի վրա հաճախ կարելի է հանդիպել զոհաբերված ցլի մորթու քանդակներ։
Հայկական Լեռնաշխարհի վիշապները
Ամպրոպի աստծո հաղթանակը հաճախ կապվել է նոր տարվա՝ նոր կյանքի սկզբի հետ: Իսկ վիշապաքարերի վրա եղած պատկերները համապատասխանում են կենդանակերպի գարնանային նշանների հետ: Ինչպես օրինակ ցուլը կամ երկու ձկնակերպ պատկերները, որոնք նույնացվում են երկվորյակների հետ: Որոշ վիշապաքարերի վրա ցլի փոխարեն պատկերված է խոյ: Եվ այսպիսով ստացվում է կենդանակերպի ձուկ, խոյ, ցուլ, երկվորյակ հաջորդականությունը, որը և համընկնում է գարնանային կենդանակերպերի հետ: Իսկ ինչպես մենք գիտենք, նոր տարին բազմաթիվ վաղնջական հասարակություններում կապվել է գարնան գալստյան հետ:
Ոսկե գեղմի առասպելն ու հայկական վիշապները
Բազմաթիվ փոքրասիական հին աղբյուրներից հայտնի է ոչխարի մորթու՝ գեղմի ծիսական օգտագործումը: Հնագույն ծեսերից մեկի ժամանակ այն կախել են տիեզերական ծառից:
Որոշ տաճարներում պահվող գեղմը համարվում է աստվածության կամ հենց աստծո խորհրդանիշ: Ըստ հունական ոսկե գեղմի առասպելի Արգոնավորդները ցանկանում էին ձեռք բերել ոսկե գեղմը, որը կախված էր «Տիեզերական ծառից» և հսկվում էր օձ-վիշապի կոմից: Ոսկե գեղմի ողջ պատմությունը կապված է ամպրոպի աստծո և նրա հակառակորդ օձ-վիշապի հակամարտության առասպելի հետ: Եվ այս հունական առասպելի տարրերը մենք հանդիպում ենք նաև հայկական վիշապների պատկերագրության և նրանցով իրագործվող ծեսերի մեջ: Ինչպես նաև այս առասպելների ստեղծման պատմական շրջանը մոտ է վիշապների ստեղծման դարաշրջանին:
Հայկական Լեռնաշխարհի վիշապները
Սակայն, ինչքան էլ որ ոսկե գեղմի և վիշապաքարերի միջև կա տրամաբանական կապ, պետք է նշել, որ այս համեմատությունները պարզապես վարկած են, և այս համատեքստում չկա գիտականորեն ապացուցված փաստարկ:
Վիշապաքարերի տեսակները
Գեղամա լեռների վիշապաքարերի ուսումնասիրություններից ելնելով կարող ենք դրանց բաժանել 4 հիմնական խմբի.
Սակայն կան նաև վկայություններ Ճորոխի ավազանի վիշապների մասին, որոնց վրա կան օձի, մողեսի, եզի, իսկ մի այլ տեղ նաև առյուծի պատկերներ:
Տարբեր տարածաշրջանի վիշապաքարերն, այնուամենայնիվ, տարբեր են իրարից:
Վիշապաքարերի տեղադրությունը
Վիշապաքարերի նախնական քարտեզագրումը ցույց է տալիս, որ վերջիններս հանդես են գալիս միայն Հայկական լեռնաշխարհում: Հայկական լեռնաշխարհի վիշապները մոտ 150-ն են, որոնցից 100-ը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում: Սակայն հայկական արխիվներում չկան վիշապներին վերաբերող հստակ տվյալներ՝ ընդհանուր առմամբ հիշատակվում է 30 վիշապաքար:
Գեղամա լեռների վիշապները
Երևանի տարածքում կա 6 վիշապաքար: Բոլոր այս հուշարձանները տեղափոխված են այլ վայրերից, և որպես պատմական միջավայր նշվում է Գեղամա լեռները: Բոլորն էլ հիմնականում թվագրվում են մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակ:
Երևանի տարածքում հանդիպող վիշապաքարերից մեկը գտնվում է Մատենադարանի տարածքում: Այն ձկնակերպ հուշարձան է՝ վերին մասում ընդգծված երախով եզան գլուխ: Վիշապաքարերից երկուսն էլ տեղակայված են Նոր Նոքի՝ Գայի պողոտայի շրջակայքում: Նրանցից մեկը կրկին ձկնակերպ է, իսկ մյուսի վերին մասում պատկերված է եզան գլուխ, որի բերանից կարծես ջուր է հոսում:
Առավել մեծ քանակությամ վիշապաքարեր հանդիպում են Գեղամա լեռներում և Արագածի լեռնազանգվածում: Վերջինում հանդիպող վիշապաքարերն ավելի պարզ և անզարդ են, մինչդեռ ավելի բարդ և զարդարուն տեսակները հանդիպում են Գեղամա լեռներում: Սա խոսում է այն մասին, որ Արագածը հավանաբար եղել է վիշապաքարերի ձևավորման օրրանը, իսկ Գեղամա լեռները՝ «ծաղկման շրջանի» էպիկենտրոնը: Եվ պատահական չէ, որ ցլակերպ և ձկնակերպ վիշապաքարեր հանդիպում են գրեթե ամենուրեք, իսկ այս երկուսի համադրությամբ տարբերակները՝ միայն Գեղամա լեռներում:
Խաչքար դարձած վիշապաքարերը
Ուլգյուր բնակավայրի արևելյան մասում՝ Ներքին Ուլգյուր գյուղատեղիում գտնվում է Սբ Աստվածածին (XI-XIVդդ.) փոքրաչափ, ուղղանկյուն հատակագծով եկեղեցի-մատուռը: Հուշարձանի հարավային կողմում տեղակայված է երկու վիշապաքար, որոնցից մեկը խաչքարի է վերածվել 1001թ., մյուսը՝ XI-XII դդ.: Հետագայում (1199) վիշապներից մեկի ստորին մասում քանդակվել է նոր հորինվածք, թիկունքին՝ փորագրվել արձանագրություն:
Ուլգյուրի վիշապաքարերը
Ուլգյուրը (Ժամիդուզ) միջնադարի նշանավոր ճարտարապետ Մոմիկի ծննդավայրն է։ Ուլգյուր գյուղատեղիի եկեղեցու գերեզմանատանը հայտնաբերվել են նրա ծնողների՝ Գրիգորի և Ավթայի, եղբոր՝ Գոհարտուռի, հարսի՝ Խերիկի, նրանց զավակներ՝ Խլաթի և Խազի ու այլ ազգականների տապանաքարերը:
Վիշապաքար կոչվող քարակոթողները հանդիպում են բացառապես Հայկական լեռնաշխարհի տարածքում և այս իմաստով ունեն կարևոր նշանակություն Հայաստանի մշակութային ժառանգության համատեքստում: Չնայած որ վիշապաքարերը բազմիցս ուսումնասիրվել և մեկնաբանվել են տարբեր հետազոտողների կողմից, այնուամենայնիվ դեռ կան բազմաթիվ առեղծվածներ նրանց անվան և պատկերագրության հետ կապված: Սակայն այս ամենը չի խանգարում, որպեսզի այս յուրահատուկ կոթողները դառնան Հայաստանի այցեքարտ՝ զարմանք առաջացնելով հազարավոր օտարերկյա զբոսաշրջիկների շրջանում:
Նյութը պատրաստելիս օգտվել ենք «Վիշապ քարակոթողները» գրքից։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞ 5137
Արարատ լեռ
Հայաստանի լեռները որպես մարդիկ
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Աղջկա քար
/in Մեր արշավները /by armeniangeographicՀասրիկի լեռներ
Բարձրությունը՝ 945 մ
Կոորդինատները՝ 40.808250, 45.500867
Աղջկաքար ժայռը գտնվում է Աղնջա գետի աջ ափին, Այգեձոր գյուղից 4 կմ հարավ-արևմուտք։
Աղջկա քար
Ավանդազրույցներից մեկի համաձայն թշնամու դեմ մղված անհավասար մարտում Աշոտ երկաթը նեղն է ընկնում և մի հաղթանդամ, լայն ուսերով աղջկա ուղարկում է՝ բերդից հսկա քար է գցել տալիս թշնամու կողմը։ Թշնամին սարսափում է մտածելով, եթե աղջիկներն այսքան ուժեղ են բա տղամարդիկ ինչեր կարող են անել և նահանջում է։ Այդ օրվանից այդ տեղանքը կոչվել է Աղջկաքար։ Տեղաբնիկները հավատում են իրենց առասպելներին և ամեն տարի հուլիսին գնում են ուխտագնացության դեպի Աղջկաքար, որպեսզի ուժ ու եռանդ, հաջողություն ու բարերարություն ստանան։ Դատարկաձեռն չեն գնում, իրենց հետ տանում են ատաղ՝ նախորդ օրը թխած ծիսական հաց ու քաղցր գինի, որպեսզի աղջկա քարի տակ Աղնջա գետում մաքրազօծվելուց հետո ուտեն, ու երկրային ու երկնային ուժերից օրհնվեն։
Աղջկա քար
Մեկ այլ ավանդազրույցի համաձայն, երբ թշնամին հարձակվել է բնակիչների վրա, վերջիններս այդ բարձունքում են պատսպարվել։ Նրանց հետ է եղել նաև մի աղջիկ, ով երկար մազեր է ունեցել և կարողացել է իր ծամերով գետից ջուր բարձրացնել։ Իսկ երբ թշնամին նաև այնտեղ է հասել, աղջիկն իրեն ցած է նետել՝ ասելով․
-Ա՜խ, ինչի՞։
Այս բառերի հնչյունափոխությունից էլ առաջացել է Ախնջի անունը։
Լուսանկարները՝ Սիփան Գրիգի և Տիգրան Վարագի
Բլոգ Հայաստանի մասին
Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞ 5137
Արարատ լեռ
Հայաստանի լեռները որպես մարդիկ
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Գնիշիկի կիրճ
/in Առանց խորագրի /by armeniangeographicԻ՞նչ է ջրազրկումը
/in Գոյատևում /by armeniangeographicՄեր օրգանիզմը բարդ և փխրուն մեխանիզմ է: Դրա բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ է մի քանի նախապայման՝ մթնոլորտային ճնշման և ջերմաստիճանի բարենպաստ պայմաններ, բավարար քանակությամբ սնունդ և հեղուկ, տարբեր միկրոտարրեր և վիտամիններ: Բավական է միայն սրանցից մեկի բնականոն քանակը խախտվի, և օրգանիզմը դուրս է գալիս հավասարակշռությունից, սկսվում են պակասի կամ ավելցուկի հավասարակշելու գործընթացներ, ինչը, երկարատև ազդեցության դեպքում, կարող է լուրջ հետևանքներ թողնել մարդու օրգանիզմի վրա: Սրանց մեջ հատուկ կարևորության է արժանացել ջրազրկումը: Մեր օրգանիզմն ավելին քան 65%-ով բաղկացած է ջրից, այդ իսկ պատճառով ջուրը չափազանց կարևոր է մեր օրգանիզմի համար: Ջրի շնորհիվ են բոլոր սննդարար նյութերը լուծվում արյան մեջ և հասնում մեր բջիջներին, հետևաբար ջրի ոչ բավարար քանակության դեպքում օրգանիզմը չի ստանում բավարար քանակությամբ սննդանյութեր և ուժասպառ է լինում: Այդ երևույթը կոչվում է ջրազրկում: Այն տեղի է ունենում, երբ մեր մարմնից կորցրած հեղուկի քանակն ավելի մեծ է լինում, քան ստացածը: Հեղուկ մենք կորցնում ենք քրտինքի, շնչառության, արտազատման միջոցով:
Ջրազրկում
Դրան նպաստում է բարձր լեռնային պայմաններում չոր օդը: Քանի որ շնչառության ընթացքում չոր օդը մեր օրգանիզմից «կլանում» է խոնավություն և արտաշնչելուց իր հետ տանում այն: Բայց ամենաշատ հեղուկ մենք կորցնում ենք քրտինքի, փսխումների և փորլուծության հետևանքով։ Սրանք առողջական խնդիրներ են, որոնք հաճախ են պատահում բարդ լեռնային վերելքների ժամանակ, այդ պատճառով անհրաժեշտ է հիշել, որ նման դեպքերում տուժածն առավել խոցելի է:
Ինտենսիվ ֆիզիկական աշխատանքի, հատկապես ցիկլային սպորտաձևերի ժամանակ (վազք, քայլարշավ, հեծանվասպորտ, լող) քրտինքի հետ ավելի ինտենսիվ օրգանիզմը կորցնում է տարբեր միկրոտարրեր՝ աղեր, էլեկտրոլիտներ, որոնք շատ կարևոր են օրգանիզմի նյութափոխանակության համար, մասնավորապես, հենց հանքանյութերն են կարգավորում բջջաթաղանթի կողմից հեղուկի կլանման արագությունը և արյան մեջ ջրի լուծման գործընթացը: Եթե այս նյութերի անհրաժեշտ քանակը պակասում է, օրգանիզմը սկսում է թուլանալ, խախտվում է նյութափոխանակությունը: Սա նաև նպաստում է այլ խնդիրների առաջացմանը, օրինակ՝ հիպոթերմիայի, արևային հարվածի կամ լեռնային հիվանդության:
Ինչպե՞ս է տեղի ունենում ջրազրկումը
Ե՞րբ է կարելի համարել, որ օրգանիզմը ջրազրկված է, որո՞նք են դրա նախանշանները և ինչպե՞ս պայքարել դրա դեմ: Ջրազրկումը պայմանականորեն կարելի է բաժանել բարդության երեք աստիճանի․
Իսկ եթե ավելի պարզ խոսենք՝ պարզապես առաջնորդվեք հետևյալ կանոնով․ դուք չպետք է ծարավ զգաք: Եթե ունեցաք ծարավի զգացում, նշանակում է ջրազրկումն արդեն սկսվել է: Դրանից խուսափելու ամենապարզ եղանակը գործողության ողջ ընթացքում փոքր կումերով կանունավոր ջուր խմելն է:
Ջրազրկման միջին մակարդակում հայտնվում են հետևյալ նախանշանները.
Եթե բանը հասել է սրան, ապա իրավիճակն արդեն լուրջ է, սա կարող է ծանր պաթոլոգիական վիճակի հանգեցնել: Պետք է անհապաղ դադարեցնել վերելքը, հանգիստ դիրք ընդունել ստվերի տակ և փորձել վերականգնել օրգանիզմի ջրային բալանսը:
Ինչպե՞ս խուսափել ջրազրկումից
Ինչպես արդեն գիտենք, ավելի հեշտ է կանխարգելել, քան հետո վերացնել հետևանքները: Ջրազրկումը կանխելն ավելի պարզ է, քան որևէ այլ երևույթը: Ջուր խմեք, այո՛, պարզապես շատ ջուր խմեք:
Իսկ եթե ավելի պարզ, ապա հետևե՛ք հետևյալ քայլերին.
Իզոտոնիկներ
Իզոտոնիկների մասին բազմիցս խոսել ենք այլ նյութերում, և նշել դրանց կարևորության մասին: Սակայն հարկ ենք համարում այս նյութում առավել մանրամասն անդրադառնալ այս թեմային, քանի որ մարդկանց մոտ կարծրացած կարծիք կա, որ ցանկացած հավելում, դեղամիջոց կամ վիտամին դա «քիմիա» է և վնասակար է առողջությանը: Բայց թե ինչի՞ն է վնաս, ինչո՞վ է վնասում, ինչի՞ հաշվին՝ ոչ ոք հիմնավորել չի կարողանում:
Ակտիվ ֆիզիկական աշխատանք կատարելիս քրտինքի հետ օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ հանքանյութեր և էլեկտրոլիտներ: Դրանց առկայությունն արյան մեջ մեծ նշանակություն ունի: Դրանց շնորհիվ ջուրն ավելի արագ և արդյունավետ է ներծծվում բջջաթաղանթից ներս, դրանք կարգավորում են նյարդային հանգույցների աշխատանքը, մկանային կծկումները, նյութափոխանակությունը: Դրանց պակասից օրգանիզմը սկսում է արագ ուժասպառ լինել, տեղի են ունենում անկառավարելի ջղաձգումներ, կոորդինացիայի կորուստ և, ի վերջո, նույնիսկ գիտակցության կորուստ: Բանն այն է, որ ջրազրկումը շարունակվում է, անգամ եթե դուք ջուր եք խմում, որոշ դեպքերում սովորական ջրի հանքայնությունը չի բավարարում պակասը լրացնելուն: Հաճախ արշավների ընթացքում զգում եք գլխախտույտ, գլխացավ, խումհարային զգացողություններ: Դա հենց ջրազրկումն է:
Օրգանիզմին պետք է օգնել հաղթահարել այս իրավիճակը: Եվ այստեղ մեզ օգնության են հասնում իզոտոնիկները: Իզոտոնիկները ներկայացվում են փոշու կամ հաբերի տեսքով, որոնք լուծվում են ջրում: Դրանց հիմնական բաղադրիչներն են՝ աղեր, տարբեր հանքանյութեր, էլեկտրոլիտներ, սոդա: Որոշ տեսակներ պարունակում են հավելյալ վիտամիններ, պարզ ածխաջրեր, ամինաթթուներ: Այս ամենն օգնում է օրգանիզմին մնալ տոնուսի մեջ մինչև երեկոյան ճամբարում ինչպես հարկն է սնվելը:
Իզոտոնիկը պետք է սկսել խմել ֆիզիկական ակտիվությունը սկսելուց մոտ 20 րապե առաջ, շարունակել փոքր կումերով խմել ընթացքում և ավարտից հետո նույնպես շարունակել խմել, որպեսզի օրգանիզմում միկրոէլեմենտների և հեղուկի կորուստ չլինի:
Հետևելով այս պարզ կանոններին դուք կխուսափեք ջրազրկումից: Դրանց հետևելը շատ պարզ է: