• Link to Facebook
  • Link to Instagram
  • Link to Youtube
[email protected]    +374 43 00 51 65
Armenian Geographic - ArmGeo.am
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu
խաչքար

Հայկական Խաչքար

Հայոց գրեթե բոլոր հոգևոր կառույցները զարդարված են խաչքարերով: Բազմաթիվ եկեղեցիների պատերին կարելի է տեսնել փորագրված խաչի պատկերներ, որոնք իրենց հատուկ նշանակությունն ունեն: Փոքրիկ խաչերը պատկերվել են ի պատիվ հովանավորների և բարեգործների, ում ջանքերով կառուցվել կամ բարեկարգվել էր տվյալ եկեղեցին: Հայերն այնքան մեծ հարգանք և պաշտամունք էին ստեղծել խաչերի շուրջ, որ այս խորհրդանիշը քարտաշ վարպետներին ստիպեց ստեղծել արվեստի այս յուրահատուկ գլուխգործոցները, որոնք, իրենց բովանդակությանը համահունչ, կոչվեցին խաչքար:

Հայոց աշխարհում խաչքարեր կան գրեթե ամեն անկյունում: Խաչքարերը երբեք չեն կրկնվում: Խաչքարի գլխավոր նպատակն է կապ ստեղծել Աստծո հետ:

Խաչքարերի առաջացումը

Խաչը, որպես խորհրդանիշ, մեզանում առաջացել է դեռևս 4-րդ դարից սկսած: 4-7-րդ դարերում դրանք ունեցել են շատ պարզունակ պատկերներ: 7-րդ դարից հետո ի հայտ են գալիս թևավոր խաչքարերը, որոնցից շատ քչերն են այսօր պահպանվել: 8-րդ դարից հետո սկսում են հայտնվել արդեն ուղղանկյուն կանգուն խաչքարերի տեսակները: Իսկ արդեն 11-րդ դարից հետո ձևավորվում է, որպես ներկայիս հայտնի խաչքար հասկացությունը՝ իր մեջ կրելով բոլոր երկրաչափական և բուսական տարրերը: Հետագայում արդեն այն իր մեջ սկսում է կրել նաև պատկերային քանդակներ` ինչպիսիք են ,օրինակ՝ սրբերի պատկերները:

Թևավոր խաչքար

Թևավոր խաչքար

Խաչքարերի առաջացման վարկածներից մեկն էլ կապված է այն փաստի հետ, որ ժողովուրդը ցանկացել է քրիստոնեության մասին ավելի շատ լուռ վկայություններ ունենալ: Իսկ խաչերի տեղադրումը հանդիսացել է, որպես քրիստոնեության տարածման բավականին ազդեցիկ միջոց:

Խաչքար կանգնեցնելու շարժառիթները բազմաթիվ են: Կան խաչքարեր, որոնք կանգնեցվել են ինչ-որ հաղթանակների առիթով: Կան խաչքարեր, որոնք դրվել են ճանապարհների վրա: Կան նաև այսպես կոչված փրկիչ խաչքարեր:

Խաչքարերի պատկերագրությունը

Խաչքարերն ուղղանկյուն կոթողներ են, որոնք տեղադրվում են եկեղեցիների բակերում ՝ ի հիշատակություն քրիստոնեության ընդունման, ազգային տոների կամ նահատակների:

Խաչքարագործ վարպետն ինքն է ընտրում խաչքարի ոճն ու պատկերները: Խաչքարի հիմնական հումքը դեղնակարմրավուն տուֆն էր: Սկզբում փորագրվում էր խաչը, այնուհետև այն զարդարվում էր ազգային խորգրադանիշ հանդիսացող խաղողի և նռան պատկերներով:

Խաչքարի ստորին հատվածում շատ հաճախ փորագրվում է նաև հավերժության նշանը, որը նույնպես հեգևոր խորհրդանիշներից մեկն է: Այն խաչի հետ միասին խորհդրանշում է կյանքի շարունակականությունն ու ազգային պատկերացումները հավատի մասին: Խաչքարի ամենայուրահատուկ հորինվածքի տարրն իր անվերջությունն է:

Հայկական խաչքար

Հայկական խաչքար

Խաչքարերի վրա գոյություն ունի 5 կարևոր և նվիրական կետ: Դրանցից չորսը համապատասխանում են խաչի թևերի ծայրերին, իսկ մեկը դրանց հատման կետն է: Հատման կետը միջնադարում կոչվել է նաև ակ, որը հանդիսացել է խաչի ամենակարևոր կետը: Վերևի կետը կոչվում է թագ, որը խորհրդանշում էր երկնքի արքայությունը: Ներքևի կետը խորհրդանշում էր դժոխքի կործանումը: Աջ կողմը կապված էր շնորհների բաշխման հետ, իսկ ձախ կողմի ծայրը՝ մեղքերի ներման:

Շատ կարևոր է նաև խաչքարերի տեղադրելու կարգը, որի ամենակարևոր դրվագը դրանց օծումն է: Նախ օծվում է խաչի ակը՝ կենտրոնը, այնուհետև թագը՝ այսինքն խաչքարի վերին մասը, այնուհետև աջ և ձախ կողմերը, իսկ վերջում արդեն ստորին հատվածը՝ բունը: Օծելության կարգը իրականացվում է հատուկ շարականներով:

Ամենափրկիչ խաչքարեր

Հայկական խաչքարագործության հազարամյա պատմության մեջ կերտվել են բազմաթիվ խաչքարեր: Սակայն այդ բազմաթիվ խաչքարերից միայն 4-ի վրա է պատկերված Քրիստոսը: Խաչքարերի վրա պատկերված է հիմնականում Քրիստոսի խաչելության և խաչից իջեցման տեսարանները: Այս խաչքարերն էլ հենց կոչվել են ամենափրկիչ: Եվ հարց է առաջանում, թե ինչու են այս խաչքարերը կոչվել ամենափրկիչ: Հնում հավատացյալները վստահ են եղել, որ այս խաչքարերն ի վիճակի են եղել բուժելու տարբեր հիվանդություններ, կամ փրկելու չարից, այդ պատճառով էլ այս տեսակի խաչքարերը ձեռք են բերել որոշակի իմաստավորում:

Ամենափրկիչ խաչքար

Ամենափրկիչ խաչքար / լուսանկարը Էթնոս ֆեյսբուքյան էջից

Հայաստանում հայտնի բոլոր ամենափրկիչ խաչքարերը ստեղծվել են 12 տարվա ընթացքում: Ամենահին ամենափրկիչ խաչքարը գտնվում է Հաղպատում և թվագրվում է 1273թ: Ըստ խաչքարի վրայի արձանագրության այն կանգնեցրել է համալիրի եպիսկոպոսը:

Մյուս երեք ամենափրկիչ խաչքարերից երկուսը գտնվոմ են Էջմիածնում: Դրանցից մեկը փորված է փայտի վրա և Էջմիածնի թանգարան է տեղափոխվել Հավուց Թառ վանական համալիրից: Մյուս՝ չորրորդ ամենափրկիչ խաչքարը, գտնվում է Դսեղ գյուղում:

Նորատուսի խաչքարեր

Նորատուս գյուղը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Գավառ քաղաքից 5 կմ հեռավորության վրա: Նորատուսը համարվում է Գեղարքունիքի մարզի ամենահին բնակավայրերից մեկը: Գյուղի գերեզմանատունը հայտնի է իր բազմաթիվ խաչքարերով: Այն այլ կերպ կոչվում է նաև Նորատուսի խաչքարադաշտ:

Այստեղ կանգնեցված է մոտ 1000 խաչքար: Որանցից ամենահինը 9-րդ դարի է, սակայն մեծամասնություն են կազմում 13-14-րդ դարերի խաչքարները:

խաչքար

Նորատուսի խաչքարադաշտ

Ըստ լեգենդի սելջուկ թուրքերի բանակն իր մեծաթիվ զորքով դուրս է գալիս Գեղամ արքայի զորքի դեմ: Հայերի զորքը փոքրաթիվ էր և թագավորը զորքին հրամայում է հագուստներ հագցնել խաչքարերին: Հեռվից նայելիս Սելջուկների զորքին թվում է, թե հայերը մեծաքանակ զորք ունեն և սկսում են խուճապի մատնվել և փախչել: Այդ ամենի շնորհիվ հայոց զորքը հաղթանակ է տանում:

Հին Ջուղայի խաչքարերը

Ջուղան Պատմական Հայաստանի հին և նշանավոր քաղաքներից էր, որը գտնվում էր Մեծ Հայքի Երնջակ գավառում՝ Արաքս գետի ձախ ափին: Ջուղան ունեցել է մոտ 3000 տուն և թվով 9 վանք և եկեղեցի: Այն հայտնի էր նաև իր գերեզմանատնով: Ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսը, ով 1648 թվականին այցելել էր Ջուղա, վկայում էր, որ այնտեղ հաշվվում էին ավելի քան 10 000 պահպանված խաչքար: Սակայն ըստ որոշ վկայությունների 20-րդ դարասկզբին գերեզմանոցում մնացել էին շուրջ 6000 խաչքարեր, իսկ արդեն դարավերջին դրանց թիվը հասել էր 3000-ի: Ամենավաղ շրջանի խաչքարերը թվագրվում են 9-10-րդ դարերին:

Ջուղայի խաչքարեր

Ջուղայի խաչքարեր

Ջուղայի խաչքարերն իրենց արվեստով առանձնանում էին թե՛ նախորդ ժամանակաշրջանի, թե՛ համաժամանակյա հարևան տարածքների խաչքարերից: Նախ Ջուղայի խաչքարերի երկարությունը գերազանցում է լայնությանը երեքից չորս անգամ, երկորդ՝ սալերը դեպի հիմք չեն նեղանում և պատվանդան չունեն: Խաչքարերի քիվերին հաճախ պատկերված են Քրիստոսի, ավետարանիչների և Աստվածամոր պատկերներ: Իսկ քարի ստորին մասում հաճախ կարելի է հանդիպել հանգուցյալի պատկերաքանդակն ու որոշ արձանագրություններ:

Սակայն 1998-2005 թվականներին սկսեցին իրականացվել Ջուղայի խաչքարերի զանգվածային ոչնչացման միջոցառումներ: Իսկ արդեն 2005 թվականին Ադրբեջանի կառավարության կողմից իրականացվեց խաչքարերի կազմակերպված ոչնչացում, որի արդյունքում ավերվեցին և շինանյութի վերածվեցին վերջին 3000 կանգուն մնացած խաչքարերը:

Ջուղայի խաչքարերի վերջնական ավիրումից մեկ տարի անց, արդեն սկսեցին դրանց վերականգնման աշխատանքները: Ներկայումս Ջուղայի խաչքարերի բազմաթիվ նմանակներ են պատրաստվում և տեղադրվում եկեղեցիների բակերում և տարբեր պուրակներում: Ջուղայի խաչքարերի 20 նմանակներ կան տեղադրված նաև Գյումրիում:

Հայերը ժամանակի ընթացքում քանդակել և կանգնեցրել են մոտ 50 000 խաչքար, չնայած, որ այսօր դրանցից շատերը կանգուն կամ ամբողջական չեն: Թշնամիների հարձակումների, արհավիրքների և վայրագությունների հետևանքով դրանց մի մասը ոչնչացվել է, իսկ մնացյալ մասը շարունակում է մնալ վտանգված:

2010թ․-ին հայկական խաչքարի արվեստը, խորհուրդը և խաչքարագործությունը գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին

Արարատ 5165

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞  5137

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայաստանի լեռները մարդկային կերպարանքով

Հայաստանի լեռները որպես մարդիկ

Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը

Գարնանային արշավները Հայաստանում

Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները

հայկական ծիրան

Հայկական ծիրան

Այն զբոսաշրջիկներն, ովքեր թեկուզ մեկ անգամ այցելել են Հայաստան և բախտ ունեցել ճաշակել հայկական ծիրանը, դժվար թե կարողանան մոռանալ կամ շփոթել դրա համն այլ տեղ աճող ծիրանների հետ: Սփյուռքում ապրող հայերի համար այն ասոցացվում է հայրենիքի կարոտի հետ: Ծիրանը համարվում է Հայաստանի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը՝ զիջելով միայն Արարատին և նռանը: Անգամ ծիրանի լատինական (prunus Armeniaca) անվանումն է հուշում, թե ինչքան հայկական է այս միրգը:

Հայկական ծիրանի պատմությունը

Ծիրանը Հայաստանում հայտնի է եղել դեռևս հնագույն ժամանակներից: Այն այստեղ աճեցվել է այնքան վաղուց, որ անգամ կարծիք կա, թե այն առաջացել է հենց Հայաստանում: Հնէաբանական պեղումների արդյունքում Գառնիում հայտնաբերվել են ծիրանի կորիզներ: Շատ գիտնականներ նաև պնդում են, որ Ալեքսանդր Մակեդոնացին ծիրանը Հայասատանից տարել է Հունաստան՝ ներկայացնելով այն Միջերկրածովյան տարածաշրջանին:

Սակայն այլ տեսություններ ժխտում են Հայաստանի՝ ծիրանի հայրենիք լինելու փաստը՝ որպես դրա ծագումնաբանական կենտրոններ նշելով Հնդկաստանն ու Չինաստանը: Չնայած ծագման հետ կապված բոլոր տարաձայնությունների, այն փաստը, որ ծիրանը, որն աճում է Հայաստանի տարծքում, միանգամայն տարբերվում է մյուս երկրներում աճող ծիրանի տեսակներից՝ անժխտելի փաստ է: Եվ դժվար կլինի գտնել իրական հայկական ծիրան, որն աճում է Հայաստանի սահմաններից դուրս:

Ըստ մի լեգենդի ծիրանի ծառն այն միակ ծառն էր, որը Նոյն իր հետ իջեցրեց տապանից և տնկեց հենց այն հողի վրա, որտեղ պետք է բնակվեին մարդիկ: Ջրհեղեղը բազմաթիվ ծառատեսակներ ոչնչացրեց, բայց ծիրանի ծառը պահպանվեց:

Հայկական ծիրանի յուրահատկությունը

Հայկական ծիրանը, ոչ միայն համով է տարբերվում այլ ծիրաններից, այլ նաև իր յուրահատուկ գույնով: Այս  յուրահատուկ մրգի գույնը ո՛չ դեղին է, ո՛չ նարնջագույն: Այն ունի հենց ծիրանագույն երանգ: Գույնի անունը  ծագել է հենց ծիրանի անվանումից: Ծիրանի է կոչվել նաև այն տոնական հագուստը, որը կրել են հայ թագավորներն ու թագուհիները, քանի որ այն նույնպես ուներ ծիրանագույն երանգ:

Հայկական ծիրան

Հայկական ծիրան

Ի տարբերություն այլ մրգերի՝ ծիրանի կորիզն ուտելի է: Այն սիրում են բոլորը, և հաճախ ծիրանն ուտելուց հետո դրա կորիզն ուտելը պարզապես պարտադիր պայման է: Եվ կարևոր չէ, թե ձեռքի տակ ինչ միջոց կա այն կոտրելու համար, որպես վերջին տարբերակ կարող է ծառայել նաև սովորական քարը:

Երեխաները նաև սիրում են ծիրանի կորիզներից սուլիչներ պատրաստել: Սուլիչ պատրաստլու համար ընդամենը պետք է գտնել որևէ անհարթ մակերևույթ՝ լավագույն տարբերակը կարող է լինել որևէ քար կամ պարզապես ասֆալտ: Այնուհետև պետք է այնքան տանել և բերել կորիզը մակերևույթի վրայով, մինչև կորիզի վրա ծակ առաջանա: Հետո ասեղի օգնությամբ դատարկում եք կորիզի միջուկը և վերջ, դուք արդեն ունեք ձեր անձնական սուլիչը:

Դուդուկ

Պատահական չէ, որ հայկական ամենահայտնի երաժշտական գործիքը կոչվում է ծիրանափող՝ այսինքն ծիրանից պատրաստված փող: Հայկական դուդուկը պատրաստվում է բացառապես ծիրանի ծառի փայտից: Հայկական դուդուկի արմատները հասնում են մինչև Տիգրան Մեծի ժամանակաշրջան: Այս գործիքը պատկերված է նաև մի շարք միջադարյան մանրանկարչություններում:

Հայկական դուդուկը տարբերվում է իր յուրահատուկ հնչողությամբ, այն գրեթե միշտ ուղեկցում է հայկական պարերի և երգերի մեղեդիները: Դուդուկի երաժշտության ներքո են անցկացվում նաև հայկական հարսանիքներն ու թաղումները:

Հայտնի է դուդուկի չորս հիմնական ձև, որոնք տարբերվում են իրենց երկարությամբ՝ 28-ից մինչև 40 սմ, և ըստ ձայնի՝ առաջինից մինչև չորորդ օկտավաներ: Կախված մեղեդու ռիթմից՝ դուդուկը կարող է արտահայտել տարբեր տրամադրություններ:

Ինչպես օրինակ 40 սանտիմետրանոց դուդուկն ամենահարմարն է սիրային երգերի կատարման համար, մինչդեռ փոքր դուդուկն օգտագործվում է ավելի ռիթմիկ երգերի և պարային մեղեդիների ժամանակ:

Այժմ էլ դուդուկ պատրաստող վարպետները շարունակում են պատրաստել տարբեր չափերի և տեսակների դուդուկներ: Շատ վարպետներ փորձել են դուդուկ պատրաստել այլ ծառի փայտից, սակայն այդ դուդուկները չեն ունեցել այն ինքնատիպ հնչողությունը, որն ունեն ծիրանի ծառից պատրաստվածները:

Հայկական դուդուկը և իր երաժշտությունը 2007 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում:

Ոսկե Ծիրան Միջազգային Փառատոն

Ոսկե Ծիրանն ամենամյա փառատոն է, որն անց է կացվում Երևանում: Փառատոնը հիմնադրվել է 2004 թվականին «Ոսկե Ծիրան» հիմնադրամի, Հայաստանի ֆիլմերի քննադատների և Կինոլրագրողների համագործակցությամբ: Փառատոնի անվանումը կապված է Հայաստանի սիմվոլ հանդիսացող ծիրանի հետ:

Փառատոնը նվիրված է մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկի թեմային: Փառատոնին մասնակցում են ֆիլմեր, որոնք ներկայացնում են տարբեր մշակույթներ և կրոններ՝ ցույց տալով մարդկային քաղաքակրթության հարստությունը:

Ոսկե ծիրան փառատոնը տարբերվում այլ փառատոններից, քանի որ այն իր ծավալով փոքր է, բայց միևնույն ժամանակ արժանանում է միջազգային հանրության մեծ ուշադրությանը:

Հայկական ծիրան

Ոսկե Ծիրան կինոփառատոն

Ֆիլմերը սովորաբար ներկայացվում են երկու միջազգային մրցակցային բաժիններում՝ վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր: Եվ յուրաքանչյուր բաժնի համար խաղարկվում են «Ոսկե Ծիրան» գլխավոր և «Արծաթե Ծիրան» հատուկ մրցանակները: «Հայկական Համայնապատկեր» անվանակարգը սահմանված է այն ֆիլմերի համար, որոնք նկարահանված են հայկական ծագում ունեցող ռեժիսորների կողմից:

Փառատոնի բացումը մշտապես նշանավորվում է ավանդական ծիրանօրհներգով՝ հենց այն մրգի օրհնությամբ, որի հետ ասոցացվում է փառատոնի անվանումն ու Հայաստանը:

Ծիրանը Հայաստանի ինքնատիպ այցեքարտն է, որը զգալիորեն բարձրացնում է Հայաստանի գրավչությունը, ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ սփյուռքի շրջանում: Եվ, հետևաբար, պատահական չէ, որ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի և հայկական դուդուկի անվանումները նույնպես սերտորեն կապված են ծիրանի՝ հետևաբար, նաև Հայաստանի հետ:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին

Արարատ 5165

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞  5137

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայաստանի լեռները մարդկային կերպարանքով

Հայաստանի լեռները որպես մարդիկ

Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը

Գարնանային արշավները Հայաստանում

Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները

կլիմայավարժեցումը լեռներում

Կլիմայավարժեցումը լեռներում

Կլիմայավարժեցումը լեռներում հաջող և ապահով վերելքի գաղտնիքն է: Այստեղ կարևորագույն գործոնն ապահովությունն է: Հետազոտությունների համաձայն, մարդիկ հիմնականում Էվերեստի վերելքի ընթացքում մահանում են ուղեղի կամ թոքերի այտուցվածության հետևանքով՝ «մահվան գոտում»: Այս ամենի հիմնական պատճառը թթվածնային քաղցն է՝ հիպոքսիան։ Կլիմայավարժեցումը մարդու մարմնում ընթացող մի շարք կենսաքիմիական գործընթացների ամբողջությունն է: 

Հայաստանի լեռների օր

Աժդահակ

Սակայն հիմնական գործընթացն արյան մեջ կարմիր գնդիկների (էրիթրոցիտների) ավելացումն է, որը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը: Լեռներում թթվածնի քանակությունը քիչ է, հետևաբար մեզ ավելի շատ կարմիր գնդիկներ են անհրաժեշտ, որպեսզի բարձրանա արյան մեջ գազափոխանակության արդյունավետությունը:

Կլիմայավարժեցման նպատակը

Լեռնային վերելքների ժամանակ մեր օրգանիզմը մեծ սթրեսի է ենթարկվում: Բարձր լեռնային պայմաններում առաջանում է թթվածնային քաղց: Սիրտը սկսում է արագ աշխատել, որպեսզի հասցնի անհրաժեշտ քանակությամբ արյուն մատակարարել: Այս ամենի հետևանքով մարդը սկսում է արագ շնչել, որպեսզի կարողանա կլանել անհրաժեշտ քանակությամբ թթվածին: Բարձր լեռնային գոտում, անգամ փորձված լեռնագնացների մոտ են շնչառական դժվարություններ լինում: Կլիմայավարժեցման շնորհիվ մենք նախապատրաստում ենք օրգանիզմը այս կտրուկ փոփոխություններին:

Կլիմայավարժեցումը լեռներում

Պատրաստվածություն

Պետք է սկսել պատրաստվել լեռնային վերելքից շատ առաջ: Մեր նախորդ՝ «Ինչպե՞ս պատրաստվել Արարատի վերելքին» հոդվածում, մենք անդրադարձել էինք այս թեմային: Կլիմայավարժեցման կարևոր բաղադրիչ են հանդիսանում կարդիո մարզումները: Կարդիո մարզումների ժամանակ սրտի և թոքերի ծավալը մեծանում է, ինչը լեռներում օգնում է էներգիա խնայել: Ձեր մարզվածության ցուցիչները պետք է լինեն անոթազարկը և շնչառությունը:

աշնանային արշավները Հայաստանում

Անհրաժեշտ է մարզվել թթվածնի պակասի և րոպեում 120-130 սրտի զարկի պայմաններում: Տարբեր մարդկանց մոտ այս ցուցիչները կարող են տարբերվել, սակայն միջինում սա կարող է ընդունվել որպես չափանիշ: Վազելու և քայլելու ընթացքում դուք պետք է ի վիճակի լինեք հանգիստ խոսելու՝ առանց շնչառության վատացման: Եթե ձեր ֆիզիկական պատրաստվաությունը ցածր է, անհրաժեշտ է դանդաղեցնել մարզումները և փորձել աստիճանաբար բարձրացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Արշավներ Հայաստանում

Առողք մարմին և ներդաշնակ հոգի

Բայց նաև պետք չէ միանգամից չափից շատ մարզվել լեռներ գնալուց առաջ: Անհրաժեշտ է դադարեցնել մարզումները վերելքից մեկ շաբաթ առաջ և պահել մարմնի մարզավիճակը՝ երեկոյան կարճատև քայլքով: Անհրաժեշտ է, որ ձեր մարմինն իր մարզվածության գագաթնակետին հասնի վերելքի առաջին կամ երկրորդ օրը:

Բացասական գործոններ

Պետք է հաշվի առնել այն բոլոր գործոնները, որոնք բացասաբար են ազդում մեր մարզավճակի և կլիմայավարժեցման վրա: Այդ գործոններն են հարաբերական բարձրությունը, արևահարումը, ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը, հիպոթերմիան, ջրազրկումը, վատ սնունդն ու հիգիենան, քաղաքից բերված միկրոօրգանիզմները, տեղի միկրոօրգանիզմները, սննդային թունավորումը և սթրեսը: Սակայն վերը նշվածներից վերջինին՝ սթրեսին, շատ քիչ ուշադրություն է դարձվում:

Կազբեկ

Կլիմայավարժեցումը լեռներում

«Ես հիշում եմ, որ ինձ համար շատ դժվար էր, երբ առաջին անգամ էի Կազբեկ բարձրանում։ Ես ֆիզիկապես ուժասպառ էի եղել: Դրանից հետո երկու տարի շարունակ մենք անդադար մարզվում էինք, հազարավոր հոդվածներ կարդում սննդակարգի, կլիմայավարժեցման, գույքի և կարդիո մարզումների մասին: Ես ինքս միանգամայն անպատրաստ էի վրանում գիշերելուն: Ինձանից բավականին շատ ժամանակ և էներգիա պահանջվեց վրանը տեղադրելու, գորգն ու քնապարկը պատրաստելու համար: Ես չունեի լեռնային հիվանդություն և ինձ լավ էի զգում, լավ քնել և բավարար սնվել էի:

Վերելք Կազբեկ 2022

Վերելք Կազբեկ

Եվ վերջում մենք շատ հեշտությամբ հասանք գագաթ և ցած իջանք: Բայց կարգ ու կանոնի բացակայությունը հանգեցրեց սթրեսային իրավիճակի, ինչը բացասաբար անդրադարձավ ընդհանուր իրավիճակի վրա: Մենք գագաթ հասանք 6 ժամ 50 րոպեում, բայց հնարավոր էր, որ սթրեսի բացակայության պայմաններում հասնեինք 6 ժամում». մեզ հետ իր փորձով կիսվեց մեր արշավների մասնակիցներից մեկը։

Կլիմայավարժեցման տեսակները

Լեռներում կլիմայավարժեցումը տեղի է ունենում աստիճանաբար: Օրական ընդամենը 1000 մ հարաբերական բարձրություն պետք է հաղթահել, որից հետո պետք է 300-400 մետր ցած իջնել՝ գիշերակացի համար: Քունը կլիմայավարժեցման կարևորագույն գործոնն է, քանի որ քնի ժամանակ մեր մարմինն ավելի լավ է հարմարվում:

Արագած

Կլիմայավարժեցումը լեռներում

Եկեք դիտարկենք կլիմայավարժեցման տեսակները: Գոյություն ունեն երկարաժամկետ և կարճաժամկետ կլիմայավարժեցման եղանակներ:

Կարճաժամկետ կլիմայավարժեցում

Սա մարմնի արագ արձագանքն է: Հեմոգլոբինը փայծաղից մատակարարվում է դեպի արյուն, որտեղից էլ արյան հոսքը հասնում է ուղեղ, քանի որ ուղեղի բջիջները ամենաշատ թթվածինն են յուրացնում: Այս կերպ մեր օրգանիզմը ճնշում է թթվածնային քաղցը: Այս համակարգը կարճ ժամանակով է աշխատում, քանի որ մեր մարմինը գործի է դնում իր բոլոր պահեստային ուժերը և արագացնում սրտի աշխատանքը:

Հայաստանի 5 ամենագեղեցիկ լեռները

Երբ արյունը սկսում է հոսել դեպի ուղեղ, շատ օրգաններ սկսում են վատ աշխատել: Վերջույթները սկսում են են արագ սառել և խանգարվում է նյութափոխանակությունը: Լեռներում երկարաժամկետ մնալը, ինչպես նաև բարձրության աճն ուժասպառ են անում մարմինը: Եթե չհետևեք կանոններին՝ հետևանքները շատ լուրջ կարող են լինել:

Երկարաժամկետ կլիմայավարժեցում

Սա այն է, ինչի կարիքը մենք ունենք վերելքների ժամանակ: Այս պարագայում մարդու մարմնում խորքային փոփոխություններ են տեղի ունենում: Երակներն ավելի առանձգական են դառնում: Առաջանում է սաղմնային հեմոգլոբին, որն ավելի արդյունավետ է յուրացնում թթվածնի մոլեկուլները՝ ցածր ճնշման պարագայում:

Օրիսաբա

Մազանոթների խտությունը մեծանում է թոքերում: Թթվածնի մոլեկուլների կլանելիությունը բարձրանում է, իսկ արյան մակարդելիությունը նվազում: Այս ամենին ավելանում է մկանային սպիտակուցների (միոգլոբիլնի) կուտակումները սրտամկաններում և կմախքային մկաններում: Միոգլոբինը ցածր ճնշման պայմաններում ավելի արդյունավետ է տեղափոխում թթվածնի մոլեկուլները, քան հեմոգլոբինը:

Ինչպե՞ս է ընթանում փուլային կլիմայավարժեցումը

Սկզբում փոքր բարձրություն եք հավաքում և կարճաժամկետ կլիմայավարժեցումն ավարտվում է: Այս փուլում դուք կարող եք զգալ թույլ արտահայտված լեռնային հիվանդություն՝ գլխացավ, սրտխառնոց և գլխապտույտ: Այնուհետև օրգանիզմում ակտիվանում է երկարաժամկետ կլիմայավարժեցումը: Դուք սկսում եք վարժվել բարձրությանը: Հաջորդ օրը դուք հավաքում եք ևս մի փոքր բարձրություն: Այս փուլում էլ տեղի են ունենում նույն փոփոխությունները: Սովորաբար մարդիկ օրական բարձրանում են 800-1000 մետր և իջնում 300-400 մետր՝ գիշերակացի համար: Եթե ձեր օրգանիզմը բարձրությանը վարժված չէ, ապա խորհուրդ է տրվում օրական 500-600 մետրից ավել չբարձրանալ:

Ձմեռային վերելք Արագածի Հյուսիսային գագաթ

Արագածի Հյուսիսային գագաթ

Որպեսզի հասկանաք՝ արդյոք ձեր օրգանիզմը վարժվել է բարձրությանը, ուշադրություն դարձրեք հետևյալ նշաններին:

  • Հանգիստ վիճակում սրտի աշխատանքը չի գերազանցում սովորական պայմաններում սրտի աշխատանքի ռիթմին
  • Շնչառության վատթարացումներ չեն լինում հանգստի և թույլ ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում:
  • Գիշերը քնում եք հանգիստ
  • Լավ ախորժակ ունեք և թուլություն չեք զգում
  • Ձեր ուղեղի աշխատանքը լավ է ընթանում և գիտակից եք:

Կլիմայավարժեցումը լեռներում / Ճամբար

Այստեղ կարևոր է գիշերակացի համար բարձրություն նվազեցնելը: Օրվա ընթացքում դուք որոշակի բարձրություն եք հավաքում և այդպիսով մարմինը սթրեսի ենթարկում, քանի որ այն պետք է հարմարվի այդ բարձրությանը: Այնուհետև իջնում եք մի քանի հարյուր մետր: Հանգստի պահին մարմինը կարողանում է հաղթահարել սթրեսը: Նման կլիմայավարժեցումը օգնում է, որպեսզի օրգանիզմը ուժասպառ չլինի:

Հետկլիմայավարժեցում

Հարթավայրում մենք այնքան շատ հեմոգլոբինի կարիք չունենք, որքան լեռներում: Հետևաբար, իջնելուց հետո մարմինն ազատվում է կլիմայավարարժեցումից: Այս ժամանակ հնարավոր է, որ տեղի ունենան հետևյալ երևույթները՝ արյան ճնշման խանգարումներ, գլխացավ, քնկոտություն:

Ռապի լիճ

Ռապի լիժ

Բարձր լեռնային փորձառություն

Ինչպես նշեցինք, հարթավայրային գոտի իջնելուց հետո կլիմայավարժեցումն անհետանում է, իսկ մենք ստանում ենք այսպես կոչված բարձր լեռնային փորձառություն: Բարձր լեռնային փորձառությունը նախորդ վերելքից հետո մնացած մեր օրգանիզմի հիշողությունն է: Ամեն վերելքից հետո բարձր լեռնային փորձառությունն ավելանում է: Հաջորդ անգամ օրգանիզմն ավելի արագ է հարմարվում և պատրաստ է ավելի շատ բարձրություններ հաղթահարել:

Վերելք Արարատ լեռ

Կլիմայավարժեցումը լեռներում

Սակայն եկեք նաև հաշվի առնենք ոչ միայն լեռան ծովի մակարդակից ունեցած բարձրությունը, այլև աշխարհագրական դիրքը: Օրինակ՝ մարդն, ով բարձրացել է Էլբրուս, կարող է հեշտությամբ բարձրանալ Ակոնկագուա: Մոտ լինելով հասարակածին, այնտեղ մթնոլորտային շերտն ավելի հաստ է, իսկ եղանակն ավելի մեղմ: Նշենք, որ բարձր լեռնային փորձառությունը լինում է գիտակցական և ենթագիտակցական:

Ենթագիտակցական

Սրանք այն բոլոր գործընթացներն են, որոնք կատարվում են օրգանիզմում՝ բարձրությանը հարմարվելու համար: Լեռնային փորձառություն ունեցող մարդն ավելի արագ և արդյունավետ է հարմարվում: Ենթագիտակցական փորձառությունն իր մեջ ներառում է զգայական կայունությունը, սթրեսադիմացկունությունը և հարմարավետության գոտին, որն ամեն անգամ ավելի է մեծանում:

Գոմբակ լեռ

Գոմբակ լեռ

Գիտակցական

Գիտակցական փորձառությունն իր մեջ ներառում է այն բոլոր գիտելիքներն ու փորձը, որոնք մարդը ձեռք է բերում ամեն վերելքից հետո: Այս դեպքում մարդը գիտի, թե ինչպես արձագանքել մարմնի ցանկացած ազդակի, ինչպես ավելի լավ պլանավորել վերելքը, ինչպես վարվել հիվանդությունների դեպքում և այլն:

Վերելք Կազբեկ 2022

Բարձր լեռնային փորձառությունը ձևավորվում է աստիճանաբար՝ ամբողջ կյանքի ընթացքում: Իհարկե դուք կարող եք կարդալ բազմաթիվ թեմատիկ գրքեր, մարզել ձեզ թթվածնաքաղցի դիմակներով, բայց այսպիսի արհեստական մարզումները երբեք չեն փոխարինի իրական փորձին, որը ձեռք եք բերում լեռներում: Ահա թե ինչու է այն կոչվում հենց փորձառություն:

Վերելք Էլբրուս

Էլբրուս

Կլիմայավարժեցումը լեռներում անչափ կարևոր է, և մենք խորհուրդ չենք տալիս միայնակ գնալ այնպիսի բարձրություններ, որոնց ձեր օրգանիզմը վարժված չէ: Եթե դուք չունեք որևէ 5000 և ավել բարձրություն հաղթահարելու փորձ, ապա ավելի լավ է դիմեք փորձառու ուղեկցորդի օգնությանը:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Օգտակար է իմանալ

Արարատ 5165

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞  5137

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայաստանի լեռները մարդկային կերպարանքով

Հայաստանի լեռները որպես մարդիկ

Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը

Գարնանային արշավները Հայաստանում

Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները

վերելք Կազբեկ

Ինչպես պատրաստվել Կազբեկի վերելքին

Այս հոդվածն օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են իրականացնել վերելք Կազբեկ կամ այլ 5000 և ավելի բարձրություն ունեցող լեռ: Կազբեկը Կովկասի ամենահայտնի լեռներից մեկն է, որտեղ ամենաշատ վերելքներն են իրականացվում։ Հավանաբար այս հարցում այն զիջում է միայն Էլբրուսին: Եվ չնայած Կազբեկի դասական երթուղին՝ հարավից, չունի բարդ տեխնիկական տարրեր, ինչպիսիք են սառցամագլցումը կամ պարանային կայանների ստեղծումը, այնուամենայնիվ, այն արդեն լիարժեք ալպինիզմ է համարվում և դրան պետք է պատրաստվել ողջ պատասխանատվությամբ:

Տեխնիկական նկարագիր

Նախ հասկանանք, թե ինչ տեխնիկական յուրահատկություններ ունի Կազբեկն, ի տարբերություն, ոչ ալպինիստական լեռների: Քանի որ երթուղին անցնում է սառցադաշտով, որի վրա կան խորը ճեղքվածքներ, առաջանում են սառույցի վրա սայթաքելու, լանջով ներքև սահելու և անգամ ճեղքն ընկնելու ռիսկեր: Այդ ամենից խուսափելու համար Կազբեկի վերելեքի համար մեզ հարկավոր են կատվիկներ՝ սառույցի, ֆիռնի վրա քայլելու համար, սառցահատ և պարան:

վերելք Կազբեկ

Վերելք Կազբեկ

Մասնակիցները պարանով կապվում են մեկը մյուսին՝ կազմելով կապ (связка): Այս դեպքում կապի մեջ գտնվող մարդիկ իրար ապահովում են, և եթե նրանցից մեկը ճեղքն է ընկնում, մյուսները նրան պահում են: Պետք է հստակ գիտակցել այս գործիքների դերը և կիրառության ձևն ալպինիզմում: Շատ կարևոր է ճիշտ քայլել կապի մեջ: Սկզբում դա կարող է դժվար և նյարդայնացնող թվալ, քանի որ դուք ստիպված եք ձեր քայլքի ռիթմը համապատասխանեցնել ձեր պարանակցի ռիթմի հետ: Չեք կարող ուզած պահին կանգնել և ջուր խմել, նկարվել, կամ «ծաղիկ հավաքել»: Պետք է սովորել համաչափ քայլել: Ժամանակի հետ կզգաք, որ այսպես ավելի հեշտ է և արագ է:

Ռիթմի մեջ դանդաղ, միապաղաղ քայլքն ավելի քիչ ուժ է խլում ձեզանից և այլևս կարիք չի առաջանում հաճախակի կանգառներ անելու:

Վերելք Կազբեկ լեռ

Կազբեկի բացարձակ բարձությունը կազմում է 5047 մետր: Ինչը նշանակում է, որ մենք պետք է պատրաստենք մեր օրգանիզմն այդ բարձր լեռնային պայմաններին: 5000 մետրը զգալիորեն տարբերվում է այն բարձրություններից, որի վրա մենք սովոր ենք ապրել՝ օրինակ 800 – 1200 մետր: Մթնոլորտային ճնշումն այնտեղ ցածր է, հետևաբար օդը լիցքաթափված, թթվածինը՝ քիչ: Այսպիսի պայմաններում գոյատևելու համար, պետք է մեր օրգանիզմին սովորեցնենք աշխատել խնայողական ռեժիմով և առավել արդյունավետ կլանել թթվածնի մոլեկուլները: Բայց ֆիզիկական լավ տվյալները դեռ գործի կեսն են: Առավել կարևոր է հոգեպես պատրաստ լինել այդ պայմաններին: Պետք է սովորեցնեք ձեզ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց ու գնալ շատ ավելի հեռու, քան հանգստյան օրերի քայլարշավներն են:

վերելք Կազբեկ

Վերելք Կազբեկ

Անգամ ոչ սպորտային մարդու օրգանիզմը հսկայական ռեսուրս ունի մինչև վերջնականապես ուժասպառ լինելը, իսկ հոգեբանական դիմացկունությունը շատ ավելի դժվար է չափել և գնահատել: Այդ իսկ պատճառով դուք կարող եք շատ անսպասելի փաստի առաջ կանգնել վերելքի ընթացքում: Վերելքից առաջ անհրաժեշտ է մարզել ինչպես մարմինն, այնպես էլ կամային հատկանիշները: Նախ և առաջ պետք է սկսել կարդիո մարզումներից՝ վազք, լող, հեծանիվ, քայլարշավներ՝ մի խոսքով ցիկլային սպորտաձևեր, որոնց ժամանակ մարզվում են սիրտն ու թոքերը:

Կարդիո մարզումներ

Կարդիո մարզումներից սրտի և թոքերի ծավալը մեծանում է, արդյունքում օրգանիզմն ավելի արդյունավետ է մատակարարում թթվածնով հարուստ արյունը մարմնով մեկ, քանի որ մեկ շնչով դուք ավելի շատ օդ եք կարողանում կլանել, իսկ սիրտը մեկ կծկումով ավելի շատ արյուն է մղում անոթներով: Լեռներում վատ մարզավիճակով մարդիկ արագ են ուժասպառ լինում հենց այս պատճառով: Քանի որ սիրտը սկսում է արագ աշխատել՝ րոպեում 140-160 կծկում, շնչառությունը դառնում է արագ և մակերեսային, ինչի պատճառով դուք ավելի շատ էներգիա եք ծախսում և արագ սպառում դրա պաշարը: Բացի դրանից պետք է մարզել նաև մկանները: Մասնավորապես շատ կարևոր է մարզել ոտքերի, մեջքի, գոտկատեղի և փորի մկանները: Ոտքերը, պարզ է, քայլելու համար, բայց քայլքի ընթացքում մենք օգտագործում ենք նաև փորի, տազի, գոտկատեղի և մեջքի ստորին հատվածի մկանները:

վերելք Կազբեկ

Վերելք Կազբեկ

Չենք մոռանում նաև ծանր ուսապարկի մասին: Դրա համար անհրաժեշտ է մարզել թիկունքի և ուսերի մկանները: Եթե դուք ունեք ժամանակ և միջոցներ, ապա լավ կլինի մի քանի ամսով գրանցվել մարզասրահ և մարզիչի հետ միասին կազմել ձեր մարզումների ծրագիրը համապատասխան ձեր նպատակի: Սակայն կան ավելի մատչելի տարբերակներ: Նախ մարզումների ծրագիրը կարող եք կազմել նաև ինքներդ, համացանցը լի է համապատասխան նյութերով և ֆորումներով, որտեղ դուք կգտնեք բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: Սակայն կա ավելի պարզ տարբերակ: Լավագույն մարզումը վազքն է և պտտաձողի վրա ձգումները:

Մասնակցեք արշավների

Նաև հիանալի տարբերակ է պարզապես կանոնավոր արշավների գնալը՝ ցանկալի է լեռնային արշավների, որի ընթացքում որևէ գագաթ եք բարձրանում: Սա ձեր մեջ կդաստիարակի լեռնագնացի հոգեբանություն, համբերություն և կամքի ուժ գագաթ հասնելու համար: Դուք կշփվեք ձեզ նման մտածող մարդկանց հետ, որի ընթացքում կկատարեք փորձի փոխանակում, և միգուցե մի կարևոր բան սովորեք: Քայլարշավի ժամանակ բնականից զարգանում են հենց այն մկանախմբերը, որոնք անհրաժեշտ են Կազբեկ բարձրանալու համար: Մի խոսքով մարզումների իդեալական ծրագիրը ունի մոտավորապես այս տեսքը:

Շաբաթվա աշխատանքային օրերից երկու օր տրամադրել ուժային մարզումներին՝ մեկ օր ոտքերին, մեկ որ թիկունքին և մեջքին, երրորդ օրը դուրս գալ վազքի և հանգստյան օրերին գնալ քայլարշավի: Եթե քայլարշավը այդ շաբաթ չի ստացվում, այն պետք է փոխարինել քաղաքային մարզումներով:

վերելք Կազբեկ / Ինչպես պատրաստվել

Ինչպես պատրաստվել Կազբեկի վերելքին

Եթե դուք ավելորդ քաշ ունեք, հեշտ քաշ եք հավաքում և հասցնում եք օրվա ընթացքում բավարար սնվել, ապա կարող եք վազքն ու ուժային մարզումները համատեղել: Մի օր մարզել թիկունքն ու ուսերը և առնվազն 5 կմ վազել, մյուս օրը փորի և գոտկատեղի մկանների վրա աշխատել և վազել: Ոտքերի ուժային մարզումների օրը կարելի է վազքը բաց թողնել որպեսզի չափից շատ չծանրաբեռնվեք:

Ճիշտ սննդակարգ

Մարզումների ժամանակ կարևոր է սննդակարգին հետևել: Պետք է սնվել օրական առնվազն չորս անգամ՝ փոքր բաժիններով: Ընդունել մեծ քանակությամբ սպիտակուց և ածխաջրեր: Հավի կրծքամիս, տավարի անյուղ միս, ձուկ, անյուղ կաթնաշոռ, վարսակի փաթիլներ, հնդկաձավար, բրինձ, ձու, բանան, սրանք այն սննդամթերքներն են, որոնք առավել օգտակար են առավելագույն արդյունքի հասնելու համար: Սակայն պետք չէ մոռանալ նաև բանջարեղենների և վիտամինների մասին: Առավելություն կլինի, եթե մարզումներին զուգահեռ ընդունեք մուլտիվիտամիններ և Օմեգա 6 ճարպաթթուներ (նույն ինքը ձկան յուղ), վերջինս վաճառվում է դեղապատիճների տեսքով: Սա օգնում է օրգանիզմի նյութափոխանակությանը, դիմադրողականության բարձրացմանը և մի շարք այլ դրական ազդեցություններ է թողնում օրգանիզմի վրա: Որպեսզի չշեղվենք նյութի բուն թեմայից, կարող եք ինքներդ համացանցում համապատասխան նյութեր որոնել:

Բարձրացնել կամային հատկանիշները

Ինչ վերաբերում է կամքի ուժին և հարմարավետության գոտուն, ապա դա ինքնաբերաբար կզարգանա կանոնավոր մարզումների հետ մեկտեղ, քանի որ կանոնավոր մարզումների պլանին հետևելու համար անհրաժեշտ է չծուլանալ և կարգապահություն պահպանել: Բացի դրանից գնացեք քայլարշավների, շատ քայլարշավների: Տարվա մեջ մի քանի անգամ փորձեք լինել 3000 մետրից բարձր, քնել բնության գրկում՝ վրանի մեջ, ցանկալի է կրկին 3000 մետրից ավել բարձրությունների վրա:

վերելք կազբեկ

Ձմեռային արշավներ

Օգտագործեք ձմեռային արշավների տարբերակը ձեր ցրտադիմացկունությունը մարզելու համար: Ձմռան ամիսներին քայլարշավներ գնալը հիանալի տարբերակ է, քանի որ դուք մոտավորապես զգում եք այն, ինչ ձեզ սպասվում է բարձրլեռնային պայմաններում ամռանը: Քանի որ բարդ է նստել և մեկ ամսում սովորել բոլոր դրույթներն ու անվտանգության կանոնները, դուք պետք է ողջ տարին ուսումնասիրեք ոլորտը, դուք պետք է «եփվեք» Կազբեկ բարձրանալու մտքով։ Շատ ժամանակ տրամադրեք համապտասխան ֆորումներ, բլոգներ և գրքեր կարդալուն, Յութուբում համապատասխան հոլովակներ դիտելուն՝ համացանցը լի է նման տեղեկատվություններով:

Կազբեկ, Արարատ, Էլբրուս և այլ բարձր լեռներ գնալուց առաջ, ծանոթացեք մեր մյուս նյութերին կապված գոյատևման հետ՝ ցրտահարություն, արևահարում, հիպոթերմիա և այլն: Այս բոլոր երևույթների դեմ պայքարելու ձևերն իմանալը չափազանց կարևոր է:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արշավային գույք և հանդերձանք

Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ

Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ

ի՞նչ տանել արշավ

Մեկօրյա արշավին անհրաժեշտ պարագաների ցանկ

գիշերակացով արշավին անհրաժեշտ պարագաներ

Ինչպես պատրաստվել գիշերակացով արշավներին

Տեխնիկական վերելքներներ

Տեխնիկական վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ

Ջրաման

Ջրաման, թե՞ պլաստիկ շիշ

արշավային գլխարկ

Ինչպես ընտրել արշավային գլխարկ

Գաջեթների վերալիցքավորումն արշավների ժամանակ

Ինչպես լիցքավորել գաջեթներն արշավների ժամանակ

արշավային լապտեր

Արշավային լապտեր

Արշավային գուլպաներ

Արշավային գուլպաներ

հայկական ազգային պարեր

Հայոց ազգային պար

Կոմիտասը ժամանակին ազգային պար երևույթի մասին ասել է. «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»:

Հայկական ազգային պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում՝ Հայկական լեռնաշխարհի տարածքում: Այն առաջացման պահից իսկ արտահայտել է ժողովրդի կենցաղը, մտածողությունն ու վերաբերմունքը կյաքի և բնության հանդեպ:

Հայկական ավանդույթների և, հատկապես, պարի մասին առաջինը խոսել է Պլուտարքոսը: Նա վկայում էր, որ մ.թ.ա 1-ին դարում հայերը ամֆիթատրոն են կառուցել՝ կատարելով բեմական ներկայացումներ և պարեր: Այդ ժամանակ պարողները բաժանվել են ըստ սեռի և տարիքի, և հանդես էին գալիս առանձին: Ամեն ինչ կախված էր տոնից, ծեսից կամ պաշտամունքի առարկայից:

հայկական ազգային պարեր

Հայկական ազգային պարեր / լուսանկարը՝ Ակունք ազգագրական խմբի

Պարերի մասին վկայություններ կարելի է հանդիպել նաև ժայռապատկերներում: Քարերի վրա տեսանելի են մարդիկ՝ կենդանական գլխանոցներով և պարային շարժումներով: Նման պատկերները ցույց են տալիս անգամ շարժման ռիթմն ու դինամիկան: Նկատելի են քայլերը, ոտնաթաթերի դիրքը և պտույտները:

Հայկական պարերի ուսումնասիրության առանցքային ուղղություն է հանդերձանքը՝ տարազը: Այն բացի մարդկանց կենցաղի բաղադրիչ լինելուց, հանդիսանում է նաև ազգային պարի կարևոր բաղադրիչը: Տարազn առանձին մշակույթ է, որը պարի ժամանակ իր նշանակությամբ ծառայել է, որպես երկրորդ մեղեդի:

Յուրաքանչյուր ժողովուրդ, ստեղծելով իր ազգային պարերն ու ժամանակի ընթացքում փոխանցելով դրանք, ենաթարկել է որոշակի փոփոխությունների, սակայն պահպանվել են միայն հայկական մշակույթին բնորոշ երաժշտական և արտահայտչական տարրերը, որոնք միանգամայն տարբերվում են այլ ժողովուրդների ազգային պարատեսակներից:

Ծիսական պարեր

Ծիսական պարերը բոլոր այն պարերն են, որոնք կատարվել են կենցաղում՝ կապված տարեկան տոների, հարսանիքների, թաղման արարողակարգերի և այլ ծեսերի հետ: Այս պարերն առավելագույնս ամփոփել են տվյալ ծեսի ներքին իմաստն ու խորհուրդը՝ իրենց կառուցվածքային բոլոր տարրերով: Կան ծիսական պարեր, որոնք կատարվել են միայն տարեկան տոների ժամանակ՝ միայն մեկ անգամ, տվյալ տոնի ընթացքում:

հայկական ազգային պարեր

Հայկական ազգային պարեր / լուսանկարը՝ Վան ազգագրական խմբի

Պարային շարժումների միջոցով մարդիկ փորձել են պատկերել ինչ-որ պրոցեսներ և կատարել լուրջ ծիսական արարողություններ: Դրանց միջոցով նրանք աստվածներից որոշ պարգևներ էին խնդրել: Իսկ երբ արդեն ստանում էին ցանկալի պարգևը, կրկին ծիսական պարերի միջոցով շնորհակալություն էին հայտնում:

Հայերը պարին շատ զգուշությամբ և լրջորեն էին վերաբերվում: Քանզի պարերը ունեին ծիսական նշանակություն և ձոնված էին աստվածներին, հետևաբար, եթե ինչ-որ պարային շարժում սխալ կատարվեր, այն կբարկացներ աստվածներին:

Հայկական ազգային պարեր

Հայկական ազգային պարեր / լուսանկարը՝ Վարք Հայոց խմբի

Ծիսական պարերն առանձնացել են նաև իրենց շարժումների յուրահատուկ սիմվոլիկայով: Պարերն ի սկզբանե եղել են շրջանաձև: Իսկ ի՞նչ սիմվոլիկա է ունեցել շրջանը: Շրջանն անվերջության և հավերժության սիմվոլն է: Պարի մեջ ետ և առաջ շարժումները խորհրդանշել են անկայունություն, և հետաքրքիր է այն փաստը, որ այս տեսակի պարերը հիմնականում պարել են կանայք: Տղամարդիկ հազվադեպ են ընդգրկվել նման պարերի մեջ:

Գոյություն ունի նաև հատուկ ծափ պարերի տեսակ: Ծափն ունի չարխափան նշանակություն, այսինքն ծափ տալով՝ ժողովուրդն արտահայտել է ոչ միայն իր ուրախությունն ու ցնծությունը, այլ պայքարել է չարի դեմ՝ այդ ձևով վախեցնելով չար ուժերին:

Սգո պարեր

Հայ ժողովուրդը պարի մեջ իմաստավորել է շարժման կողմն ու ուղղությունը և դրա մեջ խորհուրդ տեսել: Պարի ժամանակ աջ տեղաշարժը կոչվել է «ճիշտ գնալ»: Ճիշտ գնալ նշանակել է գնալ դեպի բարին, բարիքը: Կողքանց գնալ նշանակել է հաղորդել «կյանքի տատանումները»: Ձախ գնալ նշանակել է ընկնել ձախորդության կամ անհաջողության մեջ:

Հնում, երբ երաշտը մեծ վնասներ էր հասցնում և հողը ոչ մի բարիք չէր տալիս, մարդիկ սգում էին այդ կորուստը՝ կատարելով դեպի ձախ տեղաշարժվող պարեր՝ երաշտի պարեր, որոնք կոչվում էին նաև թարս պարեր:

Վաղնջական ժամանակներում սգո պարեր պարում էին նաև հուղարկավորության ծեսերի ժամանակ:

Մերձավորի մահից մեկ կամ երկու ամիս անց, որպեսզի ընտանիքի անդամները սգից ելնեն, հանգուցյալի ընկերներն ու ազգականները հավաքվում էին, այցելում սուգ պահող հարազատներին, նրանց ստիպում ուտել, խմել և պարել: Այս ամենից հետո համարվում էր, որ ազգականների սուգն ավարտվել է: Այս երևույթը հենց այդպես էլ կոչվում էր՝ «սգից հանել»:

Ռազմական պարեր

Պարի որոշ տեսակներ ունակ են փոխանցելու զգացողություններ և ներշնչել որոշ արժեքներ: Այդպիսի պարերից են ռազմապարերը, որոնք պարել են մարտի գնալուց առաջ, և որոնք օգնել են արթնացնել մարտական ոգին և փոքր թվով հաղթանակ տանել թշնամու բանակի դեմ:

Ռազմական պարերը բացի զորական անձանցից պարում էր նաև ժողովուրդը՝ ռազմիկներին պատերազմ ճանապարհելիս, դիմավորելիս, հաղթանակը տոնելիս կամ պարտությունը ողբալիս:

Հայկական ազգային պարեր

Հայկական ազգային պարեր / լուսանկարը՝ Տիգրան Մադոյանի

Ռազմական պարեր հնուց ի վեր պարել են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք: Այդպես եղել է շատ ու շատ ժողովուրդների մեջ: Մինչ տղամարդիկ մարտնչում էին, կանայք ռազմական պարեր էին պարում, հավատացած լինելով, որ դրանով «ապահովում» էին իրենց ամուսինների հաղթանակը:

Ռազմական պարերում հետ քայլն ու առաջ քայլը խորհրդանշում են զինվորների նահանջն ու հարձակումը, սպասումն ու հաղթանակը:

Ռազմական պարերը պարել են նաև հուղարկավորությունների ժամանակ, հատկապես եթե հանգուցյալը կենդանության օրոք առնչվել է ռազմական գործին:

Յարխուշտա

Յարխուշտան մեզ հասած ազգային ամենաուշագրավ ռազմապարերից է: Յար-ը պարսկերեն նշանակում է ոչ միայն սիրեցյալ, այլ նաև օգնական, ընկեր՝ այս դեպքում համախոհ և զինակից: Իսկ խուշտա բառը ծագում է իրանական «խըշտ» բառից, որը նշանակում է կարճ նիզակ կամ զենք: Այսպիսով՝ Յարխուշտա պարի անվանումը նշանակում է զինակից ընկեր կամ զենքի ընկեր: Այս պարը պատկանում է ծափ պարերի դասին: Պարողները ձեռքի հարվածներով ասես փոխանակվել են զենքերով:

Հայկական ազգային պարեր

Հայկական ազգային պարեր / լուսանկարը ՝ Սասնա Ծռեր ազգագրական խմբի

Այս պարը հիմնականում տարածված է եղել Սասունում: Յարխուշտայի մասին լեգենդներ են պատմում,  որ հակառակորդը, լսելով զուռնա դհոլի ձայնը և հայերի ռազմական խրոխտ պարը, թողել, փախել է ռազմի դաշտից՝ առանց ճակատամարտ տալու: Ըստ որոշ վկայությունների Զորավար Անդրանիկի և Գևորգ Չաուշի զորքերը մարտից առաջ հանդիպել են և, որպեսզի հասկանային, թե ում զորքն է ավելի ուժեղ՝ յարխուշտա են պարել: Այնքան ժամանակ են պարել, մինչ ուժեղ հարվածներից մի զորքի ձեռքի ափերը վնասվել են:
Յարխուշտան այն քիչ պարերից է, որը ժամանակի ընթացքում երբեք փոփոխությունների չի ենթարկվել:

Քոչարի

Հեթանոսական ժամանակաշրջանից մինչ օրս մեզ հասած և ամենատարածված պարը քոչարին է, որը նվիրվում է խոյի պաշտամունքին: Այդ ժամանակ հայերը կարծում էին, որ եթե անվախ լինեն, ինչպես խոյը, ապա ոչ ոք չի կարողանա իրենց ստրկացնել: Մինչև 19րդ դարը քոչարին պարում էին միայն  որոշակի տարիքի հասած տղամարդիկ, իսկ երբ պարը կորցրեց իր ծիսական նշանակությունը՝ այն սկսեցին պարել բոլորը: Քոչարի պարի տարատեսակները բազմաթիվ են, քանի որ յուրաքանչյուր շրջան ունի այս պարի իր տարատեսակը: Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն:

Քոչարի պարի ծիսական շարժումներն իրենց մեջ ներառնում են ապրելու և զորանալու աստվածային եւ մարդկային դրական փոխհարաբերությունների գաղափարը:

2017 թվականին Հայկական քոչարի խմբապարը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում:

Ժողովրդի հիշողությունից և առօրյայից վաղուց անհետացել են պատկերացումներն այն մասին, որ ինքը մինչ օրս պարում է պարեր, որոնցով մի ժամանակ հմայություններ են արել թշնամուն կամ պարել՝ չար ոգիներին վնաս հասցնելու նպատակով: Ազգային պարն այսօր դարձել է առօրյա կյանքի, խնջույքների, բեմական ներկայացումների անբաժան մի մասը:

Ազգային մի շարք պարեր վաղուց ձեռք են բերել աշխարհիկ բնույթ, նրանցից շատերն էլ վերացվել և մոռացվել, սակայն ազգային պար երևույթը շարունակում է մնալ, որպես ազգի առանձնահատուկ և տարբերակիչ մշակութային տարր:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին

Արարատ 5165

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞  5137

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայաստանի լեռները մարդկային կերպարանքով

Հայաստանի լեռները որպես մարդիկ

Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը

Գարնանային արշավները Հայաստանում

Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները

Հայաստանի ջրվեժները

Հայաստանի ջրվեժները

Ունենալով լեռնային բնույթ՝ Հայաստանի տարածքով հոսող գետերի անկումը բավականին մեծ է, որն էլ նպաստում է ջրվեժների առաջացմանը: Հայաստանի ջրվեժները մեծ մասամբ գահավիժող են։

Հայաստանի ջրվեժները

Լիճքի ջրվեժ / Հայաստանի ջրվեժները

Հայաստանի ջրվեժները գահավիժող են կամ սահանքային։ Սահանքային ջրվեժներից ամենաբարձրը Ջերմուկի ջրվեժն է (68 մ), իսկ գահավիժող ամենաբարձրերից և ամենաջրառատներից է Թռչկանի ջրվեժը (23 մ): Հայաստանում հանդիպում են նաև նույն գետի վրա առաջացած մի քանի ջրվեժներ՝ ջրվեժների կասկադ, օր․՝ Լիճքի ջրվեժները: Կան նաև բազմաթիվ ժամանակավոր հոսք ունեցող ջրվեժներ, որոնք գործում են տեղումնառատ եղանակներին, հիմնականում գարնանը և աշնանը:

Բողաքարի ջրվեժ

Բողաքարի ջրվեժը գտնվում է Զանգեզուրի լեռների արևելահայաց լանջերին՝ Բողաքարի արգելավայրում:

Բողաքարի ջրվեժ

Բողաքարի ջրվեժ

Արգելավայրը ստեղծվել է 1989 թվականին: Պահպանվող օբյեկտներն են Հայաստանի ֆլորային ու ֆաունային բնորոշ մի քանի ներկայացուցիչներ:

Գեղամասարի ջրվեժներ

Գեղամասարի ջրվեժները գտնում են Գեղարքունիքի մարզում՝ Գեղամասար գյուղում։ Գեղամասարի ջրվեժներն իրենց անունը ստացել են համանուն գետի անունով, և իրենցից ներկայացնում են իրարից ոչ հեռու գտնվող, գահավիժող ու սահանքային ջրվեժների կասկադ։

Հայաստանի ջրվեժները

Հայաստանի ջրվեժները / Գեղամասարի ջրվեժներ

Գեղամասարի ջրվեժներ
Գեղամասարի ջրվեժներ
Գեղամասարի ջրվեժներ
Գեղամասարի ջրվեժներ
Գեղամասարի ջրվեժներ
Գեղամասարի ջրվեժներ

Կարճևանի ջրվեժ

Կարճևանի ջրվեժը գտնվում է Սյունիքի մարզում՝ Կարճևան գյուղի մոտակայքում:

Կարճևանի ջրվեժ - ArmGeo

Կարճևանի ջրվեժ / Լուսանկարը՝ Սիփան Գրիգի

Տեղացիները ջրվեժին Ծոր են անվանում:

Ջրահարսի վարսեր

«Ջրահարսի վարսեր» ջրվեժը գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքում` Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի վրա։ Սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 68 մ բարձրությունից 3 գմբեթաձև դարավանդներով  թափվում Արփա գետ։

Ջրահարսի վարսերը

Ջրահարսի վարսերը / Լուս․ http://www.theiconichand.com/

Ջրվեժի մասին կա մի հետաքրքիր ավանդություն, իբրև ջրվեժի վերևի հատվածում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի իշխանի ամրոց, որն ուներ շատ գեղեցիկ դուստր, նրա ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանի որ նրա սիրտը պատկանում էր քաջարի  ու գեղեցիկ մի երիտասարդի` հովվի որդուն: Աղջիկն ամեն օր կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր իր մոտ:

Ջրահարսի վարսերը

Ջրահարսի վարսերը / Լուս․ http://www.theiconichand.com/

Երբ օրերից մի օր իշխանը գտնում է պարանը, նրա համար ամեն ինչ պարզ է դառնում: Զայրույթի պահին հայրը անիծում է աղջկան ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»: Աղջիկը հերթական հանդիպման ժամանակ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար վարսերը: Սակայն նույն ակնթարթին իրականանում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

Արտավանի ջրվեժ

Արտավանի ջրվեժը գտնվում է Վայոց ձորում, Արտավան գետի վրա, Արտավան գյուղից 4 կմ հարավ-արևելք։

Արտավանի ջրվեժ

Արտավանի ջրվեժ

Շաքիի ջրվեժ

Շաքիի ջրվեժը գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Շաքի գետի վրա: Գետը Որոտանի վտակներից մեկն է: Ջրվեժի բարձրությունը 18 մետր է: Հայաստանի ամենասիրված վայրերից է զբոսաշրջիկների համար:

Շաքիի ջրվեժ

Շաքիի ջրվեժ / Լուս․ http://www.theiconichand.com/

Ջրվեժի անվան հետ կապված մի գեղեցիկ առասպել կա: Շաքին մի գեղեցիկ աղջիկ է եղել, նա այնքան գեղեցիկ է եղել, որ նրա գեղեցկությանը չի դիմացել մեր երկիրը նվաճելու եկած արաբ զավթիչներից մեկը, սիրահարվել է Շաքիին: Զավթիչը  հրամայել է աղջկան գալ իր մոտ, Շաքին էլ չի հնազանդվել ու իրեն նետել է բարձունքից ցած: Այդ պահին նրա հագուստի ճերմակ փեշերը տարածվել են ու դարձել ջրվեժ:

Թռչկանի ջրվեժ

Թռչկանի ջրվեժը գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին, Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա: Չիչկան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից: Ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը 192 ք․կմ է: Բազումի լեռնաշղթայի միջլեռնային հովտով հոսում է արևելք: Սնվում է հիմնականում հալոցքներով:

Թռչկանի ջրվեժ

Թռչկանի ջրվեժ

Մարտից հունիս ամիսներին վարարում է: Գետի միջին հոսանքում՝ մինչև խորը և նեղ կիրճի մեջ մտնելը, առաջացնում Թռչկան ջրվեժը, որը հայտնի է նաև Չիչկանի ջրվեժ կամ Թռչկան ջուր անվամբ: Ջրվեժի բարձրությունը 23 մետր է:

Թռչկանը հատկապես գեղեցիկ է ձմռանը, երբ ամբողջովին սառչում է։

Թռչկան

Թռչկան

Թռչկանի ջրվեժը 2008-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի:

Գեղարոտի ջրվեժ

Գեղարոտի ջրվեժը գտնվում է Արագածի լանջին՝ Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա, ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա: Գտնվում է Արագած գյուղից 12 կմ հեռավորության վրա:

Հայաստանի ջրվեժները
Հայաստանի ջրվեժները
Հայաստանի ջրվեժները
Հայաստանի ջրվեժները

Ձմռանը սառչում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը գահավիժում են մոտ 17 մետր բարձրությունից: Շատ նման է Թռչկան ջրվեժին: Ընդգրկված է ՀՀ բնության ջրագրական հուշարձանների ցանկում:

Նարեի ջրվեժ

Նարեի ջրվեժը գտնվում է Արարատի մարզում, Դժոխքի ձորում, Արածո գետի ձախ վտակի վրա, բարձրությունը՝ 7 մ։ Ջրվեժի անվանումը մինչև վերջին տարիները գրականության մեջ հիշատակված չէ:

Նարեի ջրվեժ

Նարեի ջրվեժ

Հայկական Աշխարհագրական նախագծի անդամները Դժոխաձորում տուրիստական  երթուղիների ուսումնասիրման ժամանակ ջրվեժին կոչել են՝ Նարեի ջրվեժ:

Դժոխքի ձորի բացահայտումը

Մասրուցի ջրվեժ

Մասրուցի ջրվեժը գտնվում է Սյունիքի մարզում՝ Մասրուց գետի վրա։ Մասրուց գետակը սկիզբ է առնում Մեղրու լեռնաշղթայի լանջերից և աջից միանում Ծավ գետին։ Գետի Երկարությունը 12 կմ է։ Տեղացիները ջրվեժին Չռչռ են ասում։

Ծավի ջրվեժ

Մասրուցի ջրվեժ / Լուսանկարը՝ Տարոն Թադևոսյանի

Մասրուցի ջրվեժը հայտնի է նաև Ծավի ջրվեժ և Մազրայի ջրվեժ անվամբ։

Արջաջուր ջրվեժ

Արջաջուր է կոչվում քանի որ այս հեռավոր վայրում ըստ ավանդության լողացել են արջերը։

Արջաջուր ջրվեժ

Արջաջուր ջրվեժ / Լուսանկարը՝ Վահե Աղամյանի

Արջաջուր երկհարկ ջրվեժը գտնվում է Լորուտ գյուղի մոտակայքում, Մարց գետի վտակի վրա, բարձրությունը ավելի քան 7 մետր է։

Աղավնավանքի ջրվեժ

Այս ջրվեժը հայտնաբերել ենք Շունքար լեռան արշավի ընթացքում՝ Աղավնավանք գյուղից 3 կմ հեռավորության վրա։ Ջրվեժը գտնվում է դժվար հասանելի վայրում, խիտ անտառների մեջ։

Հրաչուհու ջրվեժը

Աղավնավանքի ջրվեժ

Քարտեզի վրա նշված չի և որոշեցինք այն անվանել ուղղակի Աղավնավանքի ջրվեժ։

Քարավազի ջրվեժ

Գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Հերհեր գետի աջակողմյան վտակ Քարավազի վրա, Կարմրաշեն գյուղից 2 կմ արևելք:

Հայաստանի ջրվեժները

Հայաստանի ջրվեժները

Հերհերի ջրվեժ

Գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Հերհեր գետի վրա, համանուն գյուղից  5 կմ հյուսիս:

Հայաստանի ջրվեժները

Հերհերի ջրվեժ

Շաղոտ ջրվեժ

Շաղոտ ջրվեժը գտնվում է Իջևանի լեռներում։ Կարելի է հանդիպել Սառցապատ լեռան վերելքի ճանապարհին։

                     

Հայաստանի ջրվեժները
Հայաստանի ջրվեժները
Հայաստանի ջրվեժները
Հայաստանի ջրվեժները

Խաչաղբյուրի կամ Լաստիվերի ջրվեժ

Գտնվում է Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետի վրա, Լաստիվերի մոտ:

Խաչաղբյուրի ջրվեժ

Խաչաղբյուրի ջրվեժ

Լիճքի ջրվեժներ

Լիճքի ջրվեժները գտնվում ենք Սյունիքի մարզում, Լիճք գյուղից 2 կմ հեռավորության վրա, Զվար գյուղատեղիի միջով հոսող Զվարագետի վրա։

Լիճքի ջրվեժներ

Լիճքի ջրվեժներ

Լիճքի ջրվեժներ
Լիճքի ջրվեժներ
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները
Լիճքի ջրվեժներ
Լիճքի ջրվեժներ

Ջրվեժները եզակի են նաև նրանով, որ ջրվեժներից բարձր որևէ բնակավայր չկա և գետով հոսող ջուրն այնքան մաքուր է, որ կարող եք և լողալ և իհարկե խմել այն։ Բոլոր ջրվեժների տակ գոյացել են բնական լողավազաններ, որոնք տեղացիների ու զբոսաշրջիկների լողալու սիրելի վայրն են։ Իսկ սուր զգացողությունների սիրահարները կարող են սահել երրորդ ջրվեժի վրայով։ Ջրվեժներ այցելության, այնտեղ լողալու լավագույն սեզոնը հունիսից սեպտեմբեր ընկած ամիսներն են:

Լիճքի ջրվեժներ

Լիճքի ջրվեժներ

Ջրվեժների մյուս խումբը գտնվում է Լիճք գյուղի միջով հոսող Մեղրի գետի վրա։ Այն իրենից ներկայացնում է կիրճի մեջ իրար վրա թափվող գեղեցիկ ջրվեժների համալիր։

Լիճքի ջրվեժներ

Լիճքի ջրվեժներ

Մեղրի գետի վրա գտնվող մյուս ջրվեժները ձգվում են ջրվեժների կասկադից գետի հունով դեպի վեր, մինչև անտառի ավարտը։

Սրտեր ջրվեժ

Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս։ Այն Լիճք գյուղի հարակից տարածքում գտնվող ջրվեժներից խոշորագույնն է, և հանդիսանում է Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը։ Անունը ստացել է Գագիկ Սարգսյանի կողմից։

Սրտեր ջրվեժը

Սրտեր ջրվեժը

Հայաստանի ջրվեժները
Հայաստանի ջրվեժները
Հայաստանի ջրվեժները
Հայաստանի ջրվեժները
Հայաստանի ջրվեժները
Հայաստանի ջրվեժները
«2020 թ-ի ապրիլին, երբ լայն հասարակության համար բացահայտեցի Լիճքի ամենաբարձր ու Հայաստանի՝ թերևս ամենագեղեցիկ ջրվեժը, ընկերոջս՝ Հարութի հետ մտածում էինք ինչ անուն դնել թաքնված այս թագուհուն։ Որոշեցինք անունը դնել «Սրտեր»՝ երեք պատճառով. ջրվեժից վերև ալպիական մարգագետինները լիճքեցիները Սրտներ են անվանում, գյուղի ամենաբարձր հատվածում գտնվող երեք լճերից ամենամեծը (Կապտաչ լիճ) գյուղացիները նույնպես Սրտներ են կոչում և վերջապես ջրվեժն ունի սրտաձև տեսք։
Ջրվեժն ու իր՝ սրտեր շոյող նոր անվանումն այնքան սիրվեց բոլորի կողմից, որ այն սկսեց տարածվել հենց Սրտեր անունով ու դարձավ արշավականների ամենասիրված երթուղիներից մեկը։
Գագիկ Սարգսյան

Շինուհայրի ջրվեժ

Շինուհայրի ջրվեժը գտնվում է Որոտանի կիրճում, Շինուհայր գյուղի մոտ, Հին Խոտ գյուղից Հին Շինուհայր տանող արշավային երթուղու վրա։

Շինուհայրի ջրվեժ

Շինուհայրի ջրվեժ

Ջրվեժ Որոտանի կիրճում

Ջրվեժ Որոտանի կիրճում

Այս ջրվեժը նույնպես գտնվում է Որոտանի կիրճում՝ Շինուհայրի ձորում։ Առաջինից ավելի ներքև։

Ջրվեժ Որոտանի կիրճում

Ջրվեժ Որոտանի կիրճում

Շառաչ ջրվեժ

Շառաչ ջրվեժը գտնվում է Տավուշի մարզում՝ Խնձորուտ գետի վրա: Գահավիժում է մոտ 15 մետր բարձրությունից: Գետը սկիզբ է առնում Միափորի լեռների հյուսիսարևելյան լանջերից, 2000 մ բարձրությունից և Այգեձոր գյուղից հարավ-արևմուտք միախառնվում է Աղնջա գետին։

Շառաչ ջրվեժ / Տավուշ

Շառաչ ջրվեժ / Տավուշ

Սառցե ջրվեժ

Այս սառցե ջրվեժը գտնվում է Ազատի կիճում։ Հայաստանի ջրվեժները ոչ միայն սահանքային ու գահավիժող են այլ նաև անշարժ։ Դրանք միայն ձմռանը գոյացող սառցե ջրվեժներն են, որոնք գոյանում են լեռների ծերպերից հոսող բարակ ջրի հոսքերից։

Սառցե ջրվեժ Ազատի կիրճում

Սառցե ջրվեժ Ազատի կիրճում

Ամռանը նույնիսկ չի էլ նկատվում, որ ջայռի մեջից ջուր է հոսում, իսկ ձմռան ցուրտ ամիսներին կարելի է տեսնել այսպիսի տեսարան։

Աղջոց ջրվեժներ (Խոսրովի ջրվեժներ)

Խոսրովի արգելոցի տարածքում կան մի քանի ջրվեժներ, որոնցից երկուսը հայտնի են հայկական հեթանոսական աստվածների անուններով՝ Վահագնի և Աստղիկի ջրվեժներ:

Աստղիկի ջրվեժ

Աստղիկի ջրվեժ / Խոսրովի արգելոց / Լուսանկարը՝ Սիփան Գրիգի

Վահագնի ջրվեժ

Վահագնի ջրվեժ / Խոսրովի արգելոց

Վահագնի ջրվեժ / Խոսրովի արգելոց

Հայաստանի ջրվեժները
Հայաստանի ջրվեժները
Հայաստանի ջրվեժները
Հայաստանի ջրվեժները

 

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Ճանապարհորդական բլոգ

Արարատ 5165

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞  5137

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայաստանի լեռները մարդկային կերպարանքով

Հայաստանի լեռները որպես մարդիկ

Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը

Գարնանային արշավները Հայաստանում

Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները

Որոտանի ուրվականները

Հայաստանի կենդանական աշխարհը

Հայաստանի կենդանական աշխարհը

Հայաստանի տարածքն աչքի է ընկնում կենդանական աշխարհի բազմազանությամբ: Հաշվվում են մոտ 12 հազար կենդանիներ, որոնցից 11 հազարը միջատներ ու անողնաշարավորներ, 75 տեսակ կաթնասուններ, 43 տեսակ սողուններ, 308 տեսակ թռչուններ: ՀՀ-ում շատ են նաև կենդանիների էնդեմիկ տեսակները՝ բեզոարյան այծը, մուֆլոնը, փասիանը, հայկական իժը, առաջավորասիական հովազը և այլն: Այս բոլոր կենդանատեսակները մեծ արժեք են ներկայացնում Հայաստանի բնաշխարհի և առհասարակ աշխարհի էկոլոգիայի պահպանման մեջ: Գաղտնիք չէ, որ նրանցից շատերը վտանգված են և գրանցված են միջազգային և հայկական կարմիր գրքերում: Այդ կենդանատեսակների պահպանության գործում պատասխանատու ենք բոլորս, և պետք է իրազեկ ու գիտակից վարք դրսևորենք բնության հետ շփման ժամանակ: Մենք առանձնացրել ենք ամենախոցելի կենդանատեսակներին, որոնք մեծ նշանակություն ունեն կենսոլորտի համար: Որոշեցինք ներկայացնել Հայաստանի կենդանական աշխարհը ՝ դրանց հակիրճ բնութագիրը, պահպանումը և ձեռնարկվող քայլերն այդ հարցում:

Ազնվացեղ եղջերու

Ազնվացեղ եղջերուն տարածված է Եվրոպայի և Ռուսաստանի մեծ մասում, Հայկական լեռնաշխարհում, Կովկասյան լեռներում, Փոքր Ասիայում, Իրանում, Ադրբեջանում, մասամբ Փոքր և Կենտրոնական Ասիայում: Հազվադեպ հանդիպում է նաև Ատլասի լեռներում: Սա միակ եղջերուն է, որը հանդիպում է Աֆրիկայում:

Սննդակարգը շատ բազմազան է: Հիմնականում սնվում է խոտային բուսականությամբ, լոբազգիներով և հացահատիկով: Գարնանը՝ ձմռան սովից հետո ուժերը վերականգնելու համար, հիմնականում սնվում է սպիտակուց պարունակող բուսականությամբ: Ձմռանը եղջերուն փորում է ձյան շերտը, որպեսզի սնվի աշնանը թափված տերևներով: Ձմռանը սնվում է նաև արմատներով, բարակ շիվերով, մամուռով և քարաքոսերով, փշատերև ծառերի փշերով և սերմերով՝ գիհի, կենի: Ձյան տակից հանում են ընկույզներ, կաղին, շագանակ: Անհրաժեշտության դեպքում սնվում են անգամ սնկերով: Հանքանյութերի պակասը օրգանիզմում լրացնելու համար եղջերուները փնտրում են հանքային ջրով հարուստ աղբյուրներ, լիզում են նստվածքային ապարները, փորում և կրծում են հողը:

Հայաստանի կենդանական աշխարհը

Ազնվացեղ եղջերու

Եղջերուների զբաղեցրած տարածքը հիմնականում կախված է կերի առատությունից: Որքան շատ է կերը, այնքան քիչ տարածք են նրանք զբաղեցնում: Եղջերուներն ապրում են 3 – 6 առանձնյակից բաղկացած խմբերով՝ հոտերով: Հոտում ապրում է հասուն էգը նախորդ մի քանի տարիների ձագերի հետ: Արուները վարում են մենակյաց կյանք: Հասուն որձերը հոտի տարածքը նշում են մեզով, և օտար եղջերուն՝ առնելով դրա հոտը, չի խախտում օտար սահմանը: Իսկ խախտելու դեպքում էլ անմիջապես վռնդվում է հասուն արուի կողմից, որը հսկում է սահմանները: Բազմացման շրջանն աշնանն է: Այդ ժամանակ որձերն ու էգերը հավաքվում են մի վայրում: Որձերի միջև սկսվում է մրցակցություն՝ բազմացման իրավունքը վաստակելու համար: Նրանք փորձում են պոզերով տապալել մեկը մյուսին: Թույլ որձերը շուտ են լքում «մարտի դաշտը»: Սովորաբար այդ մարտերն ավարտվում են առանց լուրջ հետևանքների: Սակայն լինում են մահվան ելքով դեպքեր, երբ երկու եղջերուների պոզերն այնպես են խճճվում, որ չեն կարողանում ազատվել և արդյունքում երկուսն էլ սովամահ են լինում:

Ազնվացեղ եղջերուն միշտ եղել է Դիլիջանի արգելոցի (ներկայումս ազգային պարկ) բնիկը: 90-ականների սկզբին Դիլիջանի անտառներում դեռ կարելի էր եղջերու հանդիպել, սակայն որսագողերի ջանքերով դրանք վերացան վայրի բնությունից: Եղջերուները տարածված են եղել Հյուսիսային, Արևելյան և Հարավային Հայաստանի անտառներում: Դրանից հետո ազնվացեղ եղջերուները պարբերաբար այցելել են մեզ Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի տարածքից, սակայն մշտական բնակություն չեն հաստատել: 2005 թ-ին Մեղրու լեռնաշղթայի հարավային լանջին՝ Նռնաձոր գյուղից վերև, հայտնաբերվել են առնվազն 5–10 տարվա վաղեմության եղջյուրներ:

Ազնվացեղ եղջերու

Ազնվացեղ եղջերու

2018-ին Դիլիջան ազգային պարկում Հայաստանի Բնապահպանության Նախարարությունը WWF-ի և CNF-ի հետ համատեղ ջանքերով, վերջապես, իրականացրեց երկար սպասված երազանքը՝ բացվեց «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը»: Առաջին խմբաքանակը ներմուծվում է Իրանից՝ երկու էգ և մեկ որձ: Ամիսներ անց ծնվում է առաջին ձագը՝ արու: Հաջորդ տարի Իրանից բերվում է կենդանիների երկրորդ խմբաքանակը՝ 5 առանձնյակ՝ 2 արու և 3 էգ: 2019-ին ևս մեկ ձագ է ծնվում: Այժմ եղջերուներն ապրում են 1 հա տարածք ընդգրկող ազատավանդակում: Ապագա սերունդը բաց է թողնվելու 10 հա մակերեսով ազատավանդակներ, որտեղ նրանք կապրեն ինքնուրույն՝ առանց մարդու միջամտության, որպեսզի ընտելանան վայրի բնությանը և չսովորեն մարդկային խնամքին: Ներկա պահին բազմացման կենտրոնում ապրում են 10 եղջերու՝ 6 էգ և 4 արու: Տարածքը պաշտպանված է էլեկտրական ցանկապատերով, որպեսզի գիշատիչները չկարողանան ներս թափանցել: Հսկվում է տեսախցիկներով, որպեսզի ոչ ոք չկարողանա վնասել եղջերուներին: Իսկ ազատության մեջ բաց թողնվելուց եղջերուներին հագցնելու են փարոսիկով վզկապներ, որպեսզի կարողանան տեղորոշել նրանց վայրը և կանոնավոր մշտադիտարկում իրականացնել: Հուսանք, որ այս ծրագրի վերջնական նպատակն իրականություն կդառնա:

Հայկական մուֆլոն

Հայկական մուֆլոնը վայրի ոչխարի էնդեմիկ տեսակ է: Տարածված է Իրանի հյուսիսում՝ մինչև Ուրմիա լիճ, Նախիջևանում, Հայաստանի հարավում՝ Ուրծի (Արարատի մարզ), Վայոց ձորի (Աղավնաձոր, Խնձորուտ, Մարտիրոս, Բարձրունի), Բարգուշատի և Զանգեզուրի (Սյունիքի մարզի Դաստակերտ գյուղից դեպի հարավ) լեռնաշղթաներում, Խոսրովի արգելոցում: Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով:

Հայկական մուֆլոն / Հայաստանի կենդանական աշխարհը

Հայկական մուֆլոն

ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է, որպես «Վտանգված»` EN D: Մինչև XX դարի կեսերն Իրանի և Նախիջևանի պոպուլյացիաները փոխկապակցված էին միգրացիաների շնորհիվ: Սակայն հետագայում՝ սահմանների վրա պաշտպանական ենթակառուցվածքների ամրացումներից հետո, միգրացիան դարձավ անհնար:

Մուֆլոններն ապրում են գիհու, նշենու և այլ չորասեր բուսականության առկայությամբ լեռնային չոր տափաստաններում, (Ուրծի լեռնաշղթա), ենթալպյան և ալպյան մարգագետիններում (Վայոց Ձոր և Սյունիք): Գերադասում են կիրճերի, ժայռաբեկորների և նման այլ տեղամասերի հետ համակցված բաց բիոտոպերը ծ.մ. 1000–3000 մ բարձրություններում: Հայաստանի պոպուլիացիան չի քոչում, վարում է նստակյաց կյանք: Սակայն բազմացման շրջանում Նախիջևանի տարածքից նկատվում է արուների ներհոսք:

Հայկական մուֆլոն

Հայկական մուֆլոն

Ունեն սլացիկ կազմվածք՝ ոչ շատ մեծ զանգված։ Արուների մարմնի երկարությունը 130-135 սմ է, մաքիներինը՝ 105-120 սմ, մնդավի բարձրությունը համապատասխանաբար՝ 85-90 և 70-80 սմ, կենդանի զանգվածը՝ 50-60 և 35-45 կգ։ Արուներն ունենում են խոշոր եղջուրներ, մաքիները հիմնականում առանց եղջուրների են լինում: Մայրերն առաջին անգամ, որպես կանոն, ունենում են մեկ ձագ՝  հետագայում զույգ: Բազմացման շրջանը տևում է նոյեմբերից մինչև դեկտեմբերի սկիզբ: Ձագերը ծնվում են մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում: Մուֆլոնը զուգավորվում է նաև ընտանի ոչխարի հետ՝ տալով առողջ սերունդ տվող ձագեր:

Վերացման պատճառներն են՝ կենսատոպերի վերացումը, լեռնային արդյունաբերությունը, որսագողությունը:

Հավալուսն 

Հանդիպում է Ալբանիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Ռումինիայում, Ռուսաստանում, Բալկանյան երկրներում, Թուրքիայում, Ուկրաինայում, Ուզբեկստանում և Ղազախստանում, Սիրիայում և Իրաքում, Իրանում, Մոնղոլիայում և Չինաստանում: Հայաստանում հանդիպում են չուի ժամանակ Սևանա լճում, Արփի լճում, Արմաշի ձկնաբուծարանների լճակներում: Ձկնաբուծարաններ են այցելում կերակրման նպատակով: Բնակվում են ջրավազանների մոտ՝ նոսր բուսականությամբ տարածքներում: Իր տեսակի մեջ ամենամեծն է, մարմնի երկարությունը հասնում 130-180 սմ է, իսկ քաշը՝ 7-14 կգ։ Ունեն խոշոր մարմին, մեծ թևեր, կարճ ու հաստ ոտքեր, կարճ կլորացած պոչ, երկար վիզ: Կտուցի երկարությունը հասնում է մինչև 47 սմ։ Կտուցի ներքևի մասում շատ ձիգ պարկ ունի, որը ձուկ որսալու համար է։

Հավալուսն / Հայաստանի կենդանական աշխարհը

Հավալուսն / Լուսանկարը՝ Armenian Society for the Protection of Birds -ի

Փետուրներն արագ են խոնավանում, այդ իսկ պատճառով հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են նրանք կտուցով սեղմում քամում փետուրները։ Գույնը վառ սպիտակ է, բայց հիմնականում լինում է գորշագույն: Իսկ երիտասարդ հավալուսներն ունենում են կեղտոտ-դարչնագույն կամ գորշ գույն: Բնադրման ժամանակ թոնձերի ձայնը բութ բղավոցի է նման, սակայն մնացած ժամանակ նրանք այդքան էլ շատ ձայներ չեն հանում։

Հազվագյուտ տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»: Հիմնական վտանգ է հանդիսանում ձկնաբուծարանների աշխատակիցների կողմից հետապնդումը, որսագողությունը, Սևանա լճում անկառավարելի ձկնորսությունը: Այս թռչունները վերացման եզրին են ամբողջ աշխարհում, ուստի նրանց պահպանությունը շատ կարևոր է:

Որդան կարմիրը բնության մեջ

Որդան կարմիրը, բացի կենդանական աշխարհի յուրահատուկ ներկայացուցիչ լինելը, նաև մեծ նշանակություն ունի մեր մշակույթի մեջ: Չէ որ հենց նրանից են ստացել հայտնի կարմիր թանաքը, որով գրվում էին մագաղաթներն ու թագավորական նամակները:

Սահմանափակ, կրճատվող արեալով և նվազող թվաքանակով հազվագյուտ էնդեմիկ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է, որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1b(i,ii,iii)+2ab(i,ii,iii): Գրանցված էր ԽՍՍՀ Կարմիր գրքում:

Ապրում են աղուտներով՝ հողի տակ: Դուրս են գալիս երկրի մակերևույթ բազմացման նպատակով: Հողի տակից դուրս են գալիս նաև թրթուրները, բարձրանում բույսերի ցողունների վրա, կպչում և ողջ ամառ սնվում: Մնում են բույսից կպած մինչև մայիս, այնուհետև ետ են անցնում հողի տակ և ձևավորում ցիստեր: Ցիստերի մի մասից դուրս են գալիս արուներ, մյուսից՝ էգեր: Բնորոշ է խիստ արտահայտված սեռական երկձևություն։ Հասուն էգն անթև, ձվաձև, մուգ բալի գույն ունեցող, դանդաղաշարժ, փոքր միջատ է (մարմնի երկարությունը` 2–12 մմ է, քաշը` 2–100 մգ)։ Մարմինը հատվածավորված է, սակայն չունի հստակ բաժանում գլխի, կրծքի և փորիկի։

Որդան կարմիր / Հայաստանի կենդանական աշխարհը

Որդան կարմիր

Ոտքերը կարճ են, թույլ զարգացած։ Աչքերը պարզ տիպի են, բեղիկները` 11–12 հատվածանի: Արուն չափերով շատ ավելի փոքր է էգից (մարմնի երկարությունը` 2–4,5 մմ, քաշը` 0,6–3,4 մգ), մարմինը հստակ բաժանված է գլխի, կրծքի և փորիկի, կուրծքն օժտված է մուգ կարմիր, առաջնային երիզ ունեցող մեկ զույգ թափանցիկ թևերով։ Ունեն բարդ ֆասետային խոշոր աչքեր, բեղիկները կազմված են 13 հատվածներից, ոտքերը երկար են, հարմարված համեմատաբար արագ տեղաշարժվելուն: Մարմինը մուգ կարմիր գույնի է, վերջին հատվածի մեջքային կողմից դուրս են գալիս մարմնի երկարությունը 2–2,5 անգամ գերազանցող արծաթագույն մոմային թելերից կազմված 2 փնջեր: Սնվում են բացառապես եղեգների և որդնախոտերի արմատներով:

Տարածման վայրերում թվաքանակը բարձր է, սակայն խնդիր է հանդիսանում բուն արեալների կրճատումը: Դա պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ, գյուղատնտեսական նպատակներով աղուտների յուրացմամբ, անասունների անկառավարելի գերարածեցմամբ:

Որդան կարմիրի պոպուլյացիան պահպանելու նպատակով 1987 թվականին կազմավորվել է «Որդան կարմիր» արգելավայրը, Արմավիրի մարզում, Արարատյան դաշտում՝ Արգավանդ, Արազափ և Ալաշկերտ գյուղերի միջև։ Այնտեղ մշակվել է միջատների բազմացման արհեստական մեթոդ:

Առաջավորասիական ընձառյուծ

Ընառյուծը երբեք մեծ քանակությամբ պոպուլյացիա չի ունեցել Հայաստանում: Սակայն վերջին տարիներին այն ընդհանրապես վերացած էր համարվում մեր տարածքում: Առաջին անգամ ընձառյուծը նկատվեց 2018 թվականին: Նրան ֆիքսել էին Խոսրովի արգելոցում WWF-ի կողմից տեղադրված ֆոտոթակարդները: Հիմա Խոսրովի արգելոցում ունենք մեկ մշտական բնակություն հաստատած ընձառյուծ, իսկ ընդհանուր առմամբ՝ 7-9 առանձնյակ, որոնք բնակվում են «Արևիք» ազգային պարկում, «Գնիշիկ» և «Դժոխաձոր» հատուկ պահպանվող տարածքներում, Շիկահողի արգելոցում:

Կովկասյան ընձառյուծ / Հայաստանի կենդանական աշխարհը

Կովկասյան ընձառյուծ

Թեև այս վայրերում ընձառյուծների թվաքանակը կայուն չէ, քանի որ նրանք մեծ տարածքներ են զբաղեցնում և պարբերաբար հատում են պետական սահմանները, այնուամենայնիվ, այն փաստը, որ նրանք վերջին տարիներին հայտնվում են մեզ մոտ, խոսում է նրա մասին, որ Հայաստանում ստեղծվել են բարենպաստ պայմաններ նրանց համար:

Առաջին հերթին դա Բեզոարյան այծերի պոպուլյացիայի աճի շնորհիվ է, քանի որ նրանք ընձառյուծի սիրելի որսն են: WWF-ի ֆինանսավորմամբ Շիկահողի արգելոցում ստեղծվել է հատուկ հակաորսորդական խումբը, որպեզի բացառվի ցանկացած ոտնձգություն ընձառյուծների հանդեպ: Բարեբախտաբար ընձառյուծն ինքը չափազանց զգուշավոր կենդանի է և խուսափում է մարդու հետ հանդիպումից: Այդ իսկ պատճառով վայրի բնության մեջ ընձառյուծին հանդիպելու հավանականությունն, անգամ եթե նրանք մեծ թվաքանակով լինեն, մոտ է զրոյի:

Կովկասյան ընձառյուծ

Կովկասյան ընձառյուծ

Հայաստանի հանրապետության կառավարությունը 2019 թվականը հռչակեց ընձառյուծի տարի: Անցկացվեցին մի շարք միջոցառումներ, հանդիպումներ և իրազեկման ակցիաներ, որպեսզի մարդիկ լինեն տեղեկացված և նրանց մեջ լինի ինքնագիտակցություն և պատասխանատվության զգացում բնության և, մասնավորապես, ընձառյուծների նկատմամբ: Շատ կարևոր է նաև որսագողության դեմ ուղղված պայքարը:

Ընձառյուծի որսի համար տույժը բարձրացվեց 3 միլլիոն դրամից մինչև 100 միլլիոնի, ինչը չի կարող չուրախացնել: Այժմ կա գերնպատակ Խոսրովի արգելոցում մշտական բնակություն հաստատած արուին այնտեղ պահելու և բազմացնելու ուղղությամբ: Մասնագետների խոսքով նա կարող է լքել այդ տարածքը էգի փնտրտուքներով և այլևս չվերադառնալ: Այդ իսկ պատճառով շատ կարևոր կլիներ, եթե հաջողվեր նրա համար ընկերուհի բերել Խոսրովի արգելոց: Հուսանք, որ մի օր սա իրականություն կդառնա:

Ընձառյուծի մասին մեր առանձին հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Սև անգղ

Անգղերը ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուններ են: Հիմնականում լեշակեր են, սակայն որոշ տեսակներ որսում են նաև մանր ողնաշարավորների: Անգղերը բաժանվում են երկու խմբի՝ ամերիկյան և իսկական: Հայտնի է իսկական անգղերի 16 տեսակ, որնոցից չորսը հանդիպում են Հայաստանում: Դրանք են՝ Սպիտակագլուխ անգղը, գառնանգղը, սև անգղը և գիշանգղը: Ցանկանում ենք առավել մանրամասն խոսել սև անգղի մասին:

Բոլոր անգղերին միավորում է երկարավուն բարակ վիզը մի փոքր կլորավուն գլուխը և ամուր կտուցը: Երկար վզի և փոքր գլխի օգնությամբ մտնում են լեշի մեջ՝ հասնելով ներքին օրգաններին, ողերի արանքներում կպած մսի մնացորդներին, իսկ ամուր կտուցը անհրաժեշտ է ոսկորները փշրելու համար: Սև անգղը Հայաստանում բնադրում է Խոսրովի արգելոցում: Մարմնի երկարությունը 75-100 սմ է, թևերի երկարությունը՝ 72-85 սմ, թևերի բացվածքը՝ 250-295 սմ։ Հասուն թռչունն ունի մուգ շագանակագույն գունավորում, իսկ երիտասարդ թռչուններն ավելի սև են՝ կապտավուն փետրազուրկ կոկորդով։

Սև անգղ / Հայաստանի կենդանական աշխարհը

Սև անգղ / Լուսանկարը՝ Armenian Society for the Protection of Birds -ի

Սև անգղը, ի տարբերություն մյուս երեքի, բույն է դնում ծառերի վրա՝ մասնավորապես գիհիների վրա: Ձվադրում է մեկ, հազվադեպ երկու ձու: Գիհուտների հրդեհները շատ մեծ բացասական ազդեցություն են թողնում նրանց պոպուլյացիայի պահպանման և մեծացման հարցում:

Թեպետ նրանց թիվը ներկայումս կայուն է և չի պակասում՝ 8 – 9 զույգ, սակայն դա շատ քիչ է՝ ժամանակին նրանց թիվն ավելի մեծ էր: Սրա հիմնական պատճառը կերի սակավությունն է՝ սմբակավոր խոտակերների թվաքանակի պակասը: Սև անգղերն ավելի պահանջկոտ են կերի հարցում: Նրանք սնվում են լեշի վրայի մսով, երբ մյուսները բավարարվում են ներքին օրգաններով և ոսկորներով:

Թռչնաբան Կարեն Աղաբաբյանի խոսքերով այս խնդիրը հնարավոր է լուծել ստեղծելով, այսպես կոչված, «անգղերի ռեստորաններ»: Պատրաստվում է հատուկ հարթակ, տուրիստական դիտակետից ոչ շատ հեռու, որտեղ լցվում են անգղերի համար մսի մնացորդներ: Անգղերը հավաքվում են հարթակի վրա ճաշկերույթի, իսկ դիտակետ այցելող զբոսաշրջիկներից ստացված եկամուտով ապահովվում է սննդի և մնացած այլ ծախսերը: Եվրոպայում և Ամերիկայում սա շատ տարածված զբոսաշրջային ատրակցիոն է:

Սև անգղ / Հայաստանի կենդանական աշխարհը

Սև անգղ

Սա իրականացնելու խնդիրներից գլխավորն այն է, որ անգղերը շատ արագ են սովորում «մուրացկանության» և եթե ընտելանան ռեստորանին, ապա հետագայում դժվարանալու են սեփական ուժերով սնունդ հայթհայթել: Այդ պատճառով, եթե ստեղծվի ռեստորան, սննդի մատակարարումը պետք է լինի կանոնավոր, առանց ընդհատումների: Անգղերի դերը բնության, էկոլոգիայի մեջ շատ մեծ է: Իզուր չէ, որ նրանց անվանում են «բնության սանիտար»: Նրանք, ուտելով լեշերը, մաքրում էն բնությունը նեխող մնացորդներից, որոնք արտադրում են թունավոր նյութեր և հանդիսանում բազմաթիվ վարակների ինկուբատոր: Անգեղերի մարսողական համակարգն աշխարհում ամենաուժեղներից է: Դրա շնորհիվ նրանք չեն թունավորովում նեխած մսից: Անգղերի որոշ տեսակներ ընդհանրապես սնվում են կենդանիների ոսկորներով, օրինակ՝  գառնանգղները: Նրանց ուժեղ ստամոքսահյութն ամբողջությամբ մարսում է ոսկորները: Նրանք հզոր կտուցով պոկում են ոսկորը կմախքից, բարձրացնում վերև և օդից նետում ցած: Ոսկորը կոտրվում է փոքր մասերի և նա մաս-մաս կուլ է տալիս դրանք:

Բեզոարյան այծ

Վայրի այծի տեսակ է: Նախընտրում է նոսրանտառներով, թփուտներով ժայռոտ վայրեր ապրելու համար: Կտրտված ժայռոտ ռելիեֆը պարտադիր պայման է, որտեղ նրանք պաշտպանվում են վտանգներից և հանգստանում: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cd» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է, որպես «խոցելի»:

Բեզոարյան այծ / Հայաստանի կենդանական աշխարհը

Բեզոարյան այծ

Անկախությունից հետո Հայաստանում բեզոարյան այծերի թվաքանակը շատ էր պակասել, հազիվ հասնելով 1000-ի, որոշ մասնագետների գնահատմամբ 800 – 900 առանձնյակ: Այժմ գրանցվում է գլխաքանակի կտրուկ աճ: Հայաստանի տարածքում ենթադրվում է 2000 – 3000 առնանձնյակի առկայություն: Սա շատ կարևոր է, քանի որ հիմնականում հենց սրա շնորհիվ է Հայաստան վերադարձել ընձառյուծը: Նաև դրական ազդեցություն կարող է ունենալ անգղների թվաքանակի աճին: Բեզոարյան այծը պահպանվում է Խոսրովի և Զանգեզուր կենսոլորտային համալիրում: Կատարվում է կանոնավար մշտադիտարկում՝ նշված տարածքներում տեղադրված տեսախցիկ թակարդների շնորհիվ:

Բեզոարյան այծերի մասին մեր առանձին հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Լուսան

Լուսանը կատվազգիների ընտանիքում փոքր կատուների ենթաընտանիքին պատկանող գիշատիչ կենդանի է: Լուսանները բավականին տարածված կենդանիներ են: Հանդիպում են Եվրոպայում, Հյուսիսային, Միջին և մասամբ Առաջավոր Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։ Հայաստանում հանդիպող լուսանները բնակվում են Արարատի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Նրանց բնակության արեալ են հանդիսանում անտառային և լեռնանտառային տարածքները, նոսրանտառների ժայռոտ հատվածները: Լուսանը հրաշալի ծառ է բարձրանում, ունի ուժեղ լսողություն և թույլ հոտառություն: Թաղանթավոր թաթերը ձնամուճակի դեր են խաղում, դրանց շնորհիվ լուսանը չի խրվում փխրուն ձյան մեջ:

Լուսան / Հայաստանի կենդանական աշխարհը

Լուսան

Լուսաններն ունենում են երկուսից երեք ձագ: Փոքր տարիքում նրանք նման են լինում կատուների, բայց երեք շաբաթական հասակից արդեն սկսում են մոծակներ, ճպուռներ և փոքր թռչնակներ որսալ: Որջը լքում են և սկսում վարել թափառական կյանք: Լուսաններն ապրում են մինչև 25 տարի: Նրանք հրաշալի տեսնում են մթության մեջ: Որս անելիս կարող են գաղտագողի մոտենալ և ժամերով դարանակալել զոհին՝ հարձակման համար հարմար պահի սպասելով: Ակտիվանում է մթնշաղին և երեկոյան ժամերին: Լուսանի մորթին թանկարժեք է, այդ իսկ պատճառով գտնվում է որսագողերի ուշադրրության կենտրոնում:

Դարևսկու իժ

Իժերի ընտանիքին պատկանող թունավոր օձ է: Տարածված են Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան մասում` մինչև Վրաստանի հետ սահմանը (լ. Աչքասար), ծ.մ. 2350–3000 մ բարձրության վրա, Շիրակի մարզում և Աշոցքի տարածաշրջանում: Գրանցված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: Գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»: Արեալներում թվաքանակը հաստատուն է, սակայն կրճատվում են բուն արեալները՝ հիմնականում անասունների անկառավարելի գերարածեցման, վարելահողերի ընդլայման պատճառներով: Նաև մեծ խնդիր է մարդկանց անփույթ և անգրագետ վարքը օձերի հանդեպ: Իժերը, իսկ Դարևսկու իժը մասնավորապես, մեծ դեր ունեն էկոլոգիայի մեջ և նրանց վնասել չի կարելի:

Դարևսկու իժ / Հայաստանի կենդանական աշխարհը

Դարևսկու իժ

Նրանք հիմնականում սնվում են մորեխներով, ծղրիդներով, մանր կրծողներով: Այսինքն այն կարգավորում է որոշ վնասատու տեսակներ թվաքանակը և նրանց ոչնչացումն անուղղակիորեն կարող է ազդել հողագործության վրա: Հայտնի է, որ գրագետ խաղողագործը կյանքում չի վնասի օձին, քանի որ եթե խաղողի դաշտում օձ կա, ապա կրծողներն ու այլ վնասատուները չեն փչացնի բերքը: Դարևսկու իժը պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկում:

Գորշ արջ

Հայաստանում հանդիպում է արջի մեկ տեսակ՝ գորշ արջը: Արջն ամենամեծ կենդանին է, որ կարելի է հանդիպել Հայաստանում՝ վայրի բնության մեջ: Մեջքի բարձրությունը կարող է հասնել 150 սմ-ի, իսկ քաշը հասուն որձերի մոտ ընդհուպ մինչև 600 կգ: Սրա հետ մեկտեղ արջերը շատ արագ են վազում՝ մինչև 30կմ/ժ:

Գորշ արջ / Հայաստանի կենդանական աշխարհը

Գորշ արջ

Զույգավորման սեզոնը տևում է ապրիլի կեսերից մինչև հունիս: Հղիությունը տևում է 7 ամիս: Ծննդաբերում են ձմռանը՝ որջի մեջ, երկու, առավել հազվադեպ մեկ կամ 3-4 քոթոթ: Այն անտառների արքան է և գտնվում է սննդային շղթայի գագաթին: Արջերը ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված են, որպես «խոցելի»: Թեև արջերի թվաքանակի հատուկ մշտադիտարկում չի անցկացվել, համարվում է, որ նրանց թվաքանակը կայուն է: Արջերի արեալն ամբողջ աշխարհով շատ մեծ է:

Գորշ արջ / Հայաստանի կենդանական աշխարհը

Գորշ արջ

Գորշ արջի տարբեր ենթատեսակներ հանդիպում են գրեթե ողջ Եվրասիա մայրցամաքով՝ մասնավորապես Եվրոպայի կենտրոնական և արևելյան հատվածներում, Ռուսաստանի ամբողջ տարածքում, Կովկասում, Հայկական Լեռնաշխարհում և Արաբական Թերակղզում: Հայաստանում արջերի բիոտոպերը վտանգված են գյուղատնտեսության և որսագողության պատճառով: Սննդի պակասի պատճառով արջերը երբեմն մտնում են գյուղեր, ահաբեկում և վնասներ պատճառում: Սակայն պետք է գիտակցել, որ սրա մեղավորը հենց մարդն է, և կարևոր է իմանալ արջի հետ վարքի տարրական կանոնները:

Չնայած Հայաստանում բնապահպանական մի շարք լուրջ խնդիրների,  կարելի է ասել՝ վերջին շրջանում մեր երկրում դիտվում է դրական միտում կենդանական աշխարհի իրավիճակի բարելավման հարցում: 2019-ին թակարդակ տեսախցիկներ են տեղադրվել Դիլիջան ազգային պարկում, որտեղ մինչ այդ մշտադիտարկումներ չէին իրականացվում: Վերադառնում է առաջավորասիական ընձառյուծը, մեծացել է բեզոարյան այծերի քանակը: Նրանց պահպանությունը յուրաքանչյուրիս խնդիրն է և դրա համար շատ կարևոր է կրթել բնապահպանական ինքնագիտակցություն ապագա սերնդի մեջ:

Լուսանկարները և տեսանյութերը տրամադրելու համար շնորհակալություն WWF Armenia-ին

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին

Արարատ 5165

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞  5137

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայաստանի լեռները մարդկային կերպարանքով

Հայաստանի լեռները որպես մարդիկ

Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը

Գարնանային արշավները Հայաստանում

Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները

Արագածի լճերը

Արագածի լճերը

Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է։ Ամռանը հազարավոր զբոսաշրջիկներ են բարձրանում Արագածի գագաթները։ Վերելքները հիմնականում սկսվում ենք Քարի լճից։ Շատերն այստեղ այցելում են հենց Քարի լիճը տեսնելու համար, քանի որ այն ամենաբարձր ու հասանելի լիճն է որտեղ կարելի է հասնել մեքենայով։ Եվ միայն քչերին է հայտնի, որ Արագածի սառցադաշտային կրկեսներում և մորենային թմբերի մեջ գոյացել են տասնյակ գեղատեսիլ լճեր, որոնք ևս տեսարժան են, սակայն դրանք հասանելի են միայն լեռնագնացներին։

Mtnalich

Mtnalich / Lakes of Aragats

Լեռնագնաց Աղասի Մարտիրոսյանը «3000+» նախագծի շրջանակներում իրականացրել է վերելքներ Արագածի բոլոր երեքհազարանոց գագաթները և լուսանկարել է Արագածի լճերը, որոնք ներկայացնում ենք ստորև։

Լուսանկարները՝ Աղասի Մարտիրոսյանի

Ամբերդալիճ

Ամբերդալիճը գտնվում է ծովի մակարդակից 3110 մետր բարձրության վրա։  Մակերեսը՝ 17 հա, խորությունը՝ 1,7 մետր։

Ամբերդալիճ

Ամբերդալիճ

Աստղկան լիճ

Աստղկան լիճը գտնվում է Արագածի հյուսիսային լանջին, Դաշտակիջուր գետի աջ ափին, Մեծ Մանթաշ գյուղից 15 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից 3116 մ, մակերեսը՝ 1,04 հա։

Աստղկան լիճ

Աստղկան լիճ

Արքայական լիճ

Արքայական լիճը գտնվում է Արագած լեռնազանգվածի Արքայից լեռան հարավարևմտյան լանջին, Նահապետավան գյուղից 12,5 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 3079 մ, մակերեսը՝ 1 հա։

Արքայական լիճ

Արքայական լիճ

Կուրաղբյուր լիճ և Եղնալիճ

Կուրաղբյուրն ու Եղնալիճը գտնվում են Արագածի հյուսիսարևելյան լանջին՝ իրարից 230 մետր հեռավորության վրա։ Կուրաղբյուրը գտնվում է ծովի մակարդակից 2995 մետր բարձրության վրա, իսկ Եղնալիճը՝ 3016 մետր։

Կուրաղբյուր լիճ

Կուրաղբյուր լիճն ու Եղնալիճը

Լեսինգի լիճ

Լեսինգի լիճը գտնվում է Արագած լեռնազանգվածի հյուսիսարևելյան լանջին, ծովի մակարդակից 3200 մ բարձրության վրա, Ծաղկաշեն գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք։ Մակերեսը` 1,6 հա, առավելագույն խորությունը` 2,5 մ: Կոչվել է ի պատիվ ակադեմիկոս Ֆրանց Յուլի Լեվինսոն Լեսինգի, որը 1927-1929 թվականներին ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ արշավախմբերի աշխատանքները Արագածում և Սևանա լճի ավազանում։

Լեսինգի լիճ

Լեսինգի լիճ

Հորթախեղդ լիճ

Հորթախեղդ լիճը գտնվում է Արագածի արևելյան լանջին, Գեղաձոր գյուղից 13 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 3317 մ, մակերեսը՝ 1,2 հա։

Հորթախեղդ

Հորթախեղդ լիճ

Մթնալիճ

Մթնալիճը գտնվում է Արագածի հյուսիսային լանջին, Մեծ Մանթաշ գյուղից 15,2 կմ հարավ-արևելք։ բարձրությունը ծովի մակարդակից՝ 3446 մ, մակերեսը՝ 0,7 հա։

Մթնալիճ

Մթնալիճ

Ումրոյ լիճ

Ումրոյ լիճը գտնվում է Արագածոտնի  մարզում, Արագածի արևելյան լանջին, Ծաղկաշեն գյուղից 8 կմ հս-արմ., ծովի մակարդակից 3050 մ բարձրության վրա: Մակերեսը` 20 հա:

Ումրոյի լիճ

Ումրոյի լիճ

Ռապի լիճ

Գտնվում է Արագածի հյուսիսային մասում՝ Մեծ Մանթաշ գյուղից 15 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից 3001 մ, մակերեսը՝ 1,2 հա։

Ռապի լիճ

Ռապի լիճ

Սայլալիճ

Գտնվում է Արագածի արևմտյան մասում։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 3148 մ, մակերեսը՝ 0,4 հա։

Սայլալիճ

Սայլալիճ

Քարի լիճ

Քարի լիճը գտնվում է ծովի մակերևույթից 3200 մ բարձրության վրա: Մակերեսը` 0,3 ք․կմ:

Քարի լիճ

Քարի լիճ

Քառասունք լճեր

Քառասունք լճերը գտնվում են Արագածի հյուսիսային մասում, Գեղաձոր գյուղից 5,5 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 2862 մ է, մակերեսը՝ 0,1 հա։

Քառասուն լճեր

Քառասունք լճեր

Անանուն 3120մ

Անանուն 3120մ

Անանուն 3150մ

Անանուն 3150մ

Անանուն 3210մ

Անանուն 3150մ

Այստեղ ներկայացրել էինք միայն Արագածի լճերը, որոնք գտնվում են 3000 մետրից բարձր։ Մեր բնաշխարհի մյուս լճերին կարող եք ծանոթանալ Հայաստանի լճերը հոդվածում։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

արշավ և թրեքինգ

Արշավ / Հստակեցնենք տերմինները

Հայերենում ասում ենք քայլարշավ՝  բնութագրելով բնության գրկում ակտիվ ժամանցը, որի ընթացքում ենթադրվում է քայլք անտառային կամ լեռնային արահետներով: Սակայն կան քայլարշավ երևույթի տարբեր տեսակներ: Ավելի շուտ կա քայլարշավ և նմանատիպ այլ սպորտաձևեր կամ այլ կերպ ասած հոբիներ: Հայերենում ընդհանրացված ասում ենք քայլարշավ, նույնկերպ ռուսերենում՝ “поход”, իսկ անգլերենից եկած ունենք թրեքինգ (trekking) և (hiking) տերմինները, որոնք իրարից տարբերվում են: Այս նյութում որոշեցինք հստակ սահմանել արշավ և թրեքինգ երևույթների միջև տարբերությունը, ինչպես նաև խոսել լեռնագնացության, ժայռամագլցման և լեռնային տուրիզմի միջև առկա տարբերությունների մասին: Կխոսենք նաև Հայաստանում դրանցից յուրաքանչյուրի զարգացման պոտենցիալի մասին:

Եկեք առանձին դիտարկենք արշավ և թրեքինգ երևույթները և փորձենք հասկանալ նրանց միջև առկա տարբերությունները:

Նախ նշենք, որ երկուսն էլ իրենից ենթադրում են քայլք բնության գրկում և կարող են անցնել անտառներով, լեռներով և անգամ լեռնագագաթներով: Թերևս այստեղ ընդհանրություններն ավարտվում են և սկսում ենք խոսել տարբերությունների մասին:

Քայլարշավներ

  • Քայլարշավները հիմնականում տևում են կես օրից մեկ ամբողջական օր:
  • Երթուղիները լավ մշակված են, հագեցած ցուցատախտակներով, չեն ունենում տեխնիկական բարդ հատվածներ, իսկ երկարությունը սովորաբար չի գերազանցում 10-15 կիլոմետրը:
արշավ և թրեքինգ

Քայլարշավ

Չնայած կարող են լինել մի քանի օրանոց, քայլարշավներ նույնպես: Աշխարհում կան քայլարշավային հայտնի երթուղիներ, որոնք տևում են մինչև 7 օր: Բանն այն է, որ քայլարշավի ժամանակ գիշերակացը հիմնականում արվում է գյուղական տներում, հյուրատներում, կամ երթուղու վրա հատուկ պատրաստված ճամբարային կացարաններում: Սնունդը ձեռք է բերվում և պատրաստվում տեղում, կամ մոտեցվում է ուղեկցող ամենագնաց մեքենայով:

  •  Քայլարշավների ժամանակ անհրաժեշտ է ավելի քիչ գույք և ավելի պարզ հանդերձանք:

Քայլարշավների ժամանակ ավտոնոմության մակարդակը ցածր է, այդ իսկ պատճառով դուք հիմնականում վերցնում եք անձնական իրեր և առաջին անհրաժեշտության գույք՝ (դեղարկղիկ, power bank, ջուր և թեթև սնունդ):

  • Բարձրության տատանումները չեն գերազանցում 500 մետրը:
  • Քայլարշավի մեկնակրկի և ավարտի կետը սովորաբար նույնն են լինում:

Թրեքինգներ

  • Թրեքինգները անցնում են չգծանշված երթուղիներով՝ լեռնանցքներով, անտառներով, հովիտներով:

Թրեքինգի ժամանակ դուք առավելապես վայրի բնության մեջ եք: Ճանապարհին, որպես կանոն, չկան ցուցատախտակներ, կամ էլ նրանք մի քանիսն են՝ օրինակ երթուղու սկզբում և վերջում:

  • Թերքինգները ավելի երկար են տևում

Կարող են տևել երկու երեք օրից մինչև մեկ ամիս և ավելի: Օրական միջինը անցնում եք 13-15 կիլոմետր, առանձին օրերի այն կարող է գերազանցել 20 կիլոմետրը:

  • Թրեքինգը իրենից ենթադրում է ավելի շատ ավտոնոմություն
արշավ և թրեքինգ

Թրեքինգ

Դուք ձեր ուսերին եք կրելու ձեր ողջ սնունդը, սպասքը, վրանն ու քնապարկը: Դուք հիմնականում գիշերում եք ձեր վրաններում, ինքներդ պատրաստում ձեր նախաճաշն ու ընթրիքը: Այնուամենայնիվ հնարավոր է, որ երկար երթուղու ընթացքում որևէ բնակավայրով անցնելիս դուք գիշերակաց իրականացնեք որևէ հյուրատանը: Որտեղ կլողանաք, կլվաք կեղտոտ հագուստը, լիարժեք կսնվեք և թարմ ուժերով կշարունակեք ձեր երթուղին:

  • Այս ամենից ելնելով ձեզ ավելի շատ իրեր և ավելի բարձրակարգ հանդերձանք է հարկավոր թրեքինգների համար՝ ճամբարի համար անհրաժեշտ իրեր, ավելի բարձրակարգ կոշիկ, բաճկոն և ուսապարկ
  • Թրեքինգը սովորաբար սկսվում է մի կետում և ավարտվում մեկ այլ կետում:

Հաշվի առեք, որ այս սահմանումները հստակ չեն և կարող են միախառնվել: Մենք առանձնացրեցինք հիմնական առանձնահատկությունները, որպեսզի արշավ և թրեքինգ տերմինները ավելի պարզ լինեն ձեզ համար:

Լեռնային տուրիզմ կամ լեռնագնացություն (ալպինիզմ)

Այս երկու հասկացություններն էլ միմյանց են շատ նման և մարդիկ հաճախ շփոթում են դրանք: Չնայած որ երկուսն էլ անցնում են միատեսակ լեռնային տեղանքներով, նրանց միջև նույնպես կան սկզբունքային տարբերություններ:

Լեռնագնացության (ալպինիզմի) նպատակը լեռնագագաթ հասնելն է՝ հաղթահարելով երթուղու բարդությունները՝ սառցադաշտեր, ժայռեր և սառցե պատեր և այլն: Լեռնագնացության երթուղիները  ունենում են բարդության աստիճաններ, նշվում են 1-ից 6 թվերով և a, b ինդեքսներով: Եթե լեռնագագաթը չունի բարդության աստիճան, այն լեռնագնացություն չի համարվում: Ինչպես օրինակ Թեղենիսի կամ Խուստուփի գագաթ բարձրանալը լեռնագնացություն չի համարվում:

արշավ և թրեքինգ

Լեռնային տուրիզմ

Լեռնային տուրիզմում մարդիկ քայլում են լեռնային երթուղիներով, որոնք կարող են անցնել սառցադաշտերով, լեռնանցքներով, ջրբաժաններով, սարահարաթերով և լեռնագագաթներով նույնպես: Սակայն որևիցե գագաթ հասնելը չի հանդիսանում քայլքի նպատակը: Լեռնային տուրիզմի երթուղիները կարող են գնալ դեպի որևիցե մեծ լեռան բազային ճամբար, օրինակ շատ հայտնի է դեպի Էվերեստի բազային ճամբար թրեքինգը: Նպատակակետ կարող են լինել նաև լեռներում թաքնված լճերն ու ջրվեժները, բնության որևէ հուշարձանի, սառցադաշտի,  հասնելը, լեռնաշթղաներ, ջրբաժաններ հաղթահարելը:

Հայաստանում չկան լեռնագնացության բարդության աստիճան ունեցող լեռնագագաթներ, սակայն լեռնային տուրիզմով հնարավոր է զբաղվել: Մասնավորապես Արագածում, Գեղամա լեռներում և Սյունիքի մարզում:

Ժայռամագլցում

Ժայռամագլցումը ժամանակին միայն ալպինիզմի բաղկացուցիչ մաս էր: Բայց ժամանակի ընթացքում այն առանձնացավ և դարձավ առանձին ուղղվածություն, այնուհետև օլիմպիական սպորտաձև:  ժայռամագլցման ժամանակ մասնակիցները մագլցում են բնական ժայռերը կամ արհեստականորեն ստեղծված ժայռապատերը։ Նպատակը լեռանգագաթին կամ նախապես սահմանված երթուղու վերջնակետին հասնելն է։ Ժայռամագլցումն անվտանգ անց կացնելու համար օգտագործվում են ապահովության համակարգեր՝ պարան, ամրագոտի, զսպանակակեռիկներ և այլ հարմարանքներ:

Սառցամագլցումը նման է ժայռամագլցմանը, սակայն հաղթահարվում են սառցե պատեր, սառած ջրվեժներ, սառցադաշտի ուղղահայաց հատվածներ: Սառցամագլցման համար բացի ապահովության համակարգերից օգտագործվում են հատուկ կատվիկներ և սառցե գործիքներ՝ սառուցի մեջ մխրճվելու և այդպես բարձրանալու համար:

արշավ և թրեքինգ

ժայռամագլցում

Սառցամագլցումն ու ժայռամագլցումը, ինչպես առանձին սպորտաձևեր են, այնպես էլ լեռնագնացության անբաժան տարր: Կախված լեռան գագաթ տանող երթուղու բարդության աստիճանից, առանձին հատվածներում անհրաժեշտ է լինում կիրառել սառցամագլցման և ժայռամագլցման տարբեր տեխնիկաներ:

Հայաստանում կան ժայռամագլցման համար տարբեր բարդության մշակված երթուղիներ Նորավանքի կիրճում, Դժոխքի ձորում, Արզնու ձորում, «Դիլիջան ազգային պարկում»՝ Սառցապատի լեռնաշղթա: Սառցամագլցումը նույնպես տեսականորեն հնարավոր է, մասնավորապես ջրվեժների վրա: Սակայն այդ ուղղությամբ փորձեր մեզ մոտ առայժմ չեն եղել: Միակ արհեստական սառցամագլցման պատը պատրաստվել է Ջերմուկում:

Արշավային գույք և հանդերձանք

Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ

Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ

ի՞նչ տանել արշավ

Մեկօրյա արշավին անհրաժեշտ պարագաների ցանկ

գիշերակացով արշավին անհրաժեշտ պարագաներ

Ինչպես պատրաստվել գիշերակացով արշավներին

Տեխնիկական վերելքներներ

Տեխնիկական վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ

Ջրաման

Ջրաման, թե՞ պլաստիկ շիշ

արշավային գլխարկ

Ինչպես ընտրել արշավային գլխարկ

Գաջեթների վերալիցքավորումն արշավների ժամանակ

Ինչպես լիցքավորել գաջեթներն արշավների ժամանակ

արշավային լապտեր

Արշավային լապտեր

Արշավային գուլպաներ

Արշավային գուլպաներ

 

Էջ 62 / 105«‹6061626364›»

armenian_geographic

Adventure Travel Company
From first step to worldwide expeditions
☎️ +37443 00 5165 (Telegram, WhatsApp)
Check out our upcoming events below

2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ: Վ 2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ:
Վերելքի օրերն են`
• 26.07-01.08
• 01.08-07.08
• 07.08-13.08 (6-օրյա ծրագիր)
• 16.08-22.08
• 22.08-28.08
Ամենամեծ թվով մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահել են մեզ: Ամրագրիր վերելքդ հիմա:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն տանն ես:
Կիրակի` 25.10.26 Գնում ենք վայելելու տավուշյան գե Կիրակի` 25.10.26
Գնում ենք վայելելու տավուշյան գեղեցիկ գույներն ու քայլելու Երեք բազեների արահետով:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։ 2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։
Այս նոր և բացառիկ ճամփորդության շրջանակում բարձրանալու ենք երեք երկրների երեք ամենաբարձր գագաթները։
📩Մանրամասների համար թող մեկնաբանություն կամ գրիր մեր էջին:
⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պ ⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պարզապես ուղևորություն։ 
Հայտնի մարդկանց մտքերը ճամփորդությունների, նոր բացահայտումների ու լեռների մասին։
🥾Join our upcoming hikes 📌On Saturday - 24․10․26 🥾Join our upcoming hikes
📌On Saturday - 24․10․26 
From Goshavank to Khachardzan
Length of the route: 16 km
Altitude gain: 500 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9 500 AMD per person
—————————————————
📌On Saturday - 24․10․26 
Ascent to Mt. Ara from the Northern Route 
Length of the route: 17 km
Altitude gain: 900 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:00 AM
Price: 9000 AMD per person
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Ascent to Mt. Vitasar 
Length of the route: 22 km
Altitude gain: 1200 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 06:30
Price: 9 500 AMD 
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Three Hawks’ Trail 
Length of the route: 15 km
Altitude gain: 650 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9500 AMD per person
—-——————————————————
📌On October 30 - November 1 
Ascent to Mt. Gombak 
Length of the route: 16 km
Altitude gain: 1700 m 
Meeting point: Komitas ave., “Yerevan City” supermarket
Meeting time: 07:30 AM
Price: 38 000 AMD per person
—————————————————-
📌Ararat 2027 
From July to August
📩For booking as well as for all the questions you can write us or call: 043 00 5165
Շաբաթ` 24.10.26 Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնո Շաբաթ` 24.10.26
Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնում է անտառային գեղեցիկ արահետով:
📩Այս աշնանային արշավին միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
The last day in Nepal. Exploring Kathmandu. The last day in Nepal. Exploring Kathmandu.
🏔️Խոսում են մեր ուղեկցորդները @arpiatou-ն պատմում 🏔️Խոսում են մեր ուղեկցորդները
@arpiatou-ն պատմում է, թե ինչպես ընտրել ճիշտ արշավային ձեռնափայտեր և ինչպես օգտագործել դրանք, որպեսզի արշավն ավելի հեշտ դառնա։ 🥾
Follow on Instagram
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu
[email protected]    +374 43 00 51 65
    FacebookInstagramYoutube
© 2012–2026 Armenian Geographic
Scroll to top Scroll to top Scroll to top