• Link to Facebook
  • Link to Instagram
  • Link to Youtube
[email protected]    +374 43 00 51 65
Armenian Geographic - ArmGeo.am
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu
վրանային գիշերակաց

Ինչպե՞ս գիշերել վրանում և չմրսել

Գիշերակացով քայլարշավներն ամենասիրվածն ու ամենահետաքրքիրն են: Չէ՞ որ հենց այդ ժամանակ ենք հասցնում անցնել երկար տարածություններ, տեսնել ավելին, նոր կապեր հաստատել, գտնել ընկերներ, ամբողջովին լիցքաթափվել քաղաքային կյանքից և վայելել բնության մեջ հանգիստը: Սա իրոք այսպես է: Վրանային գիշերակացն իրենից ենթադրում է մի շարք ռիսկերի ավելացում, պատասխանատվության և զգոնության առավել բարձր մակարդակ յուրաքանչյուր մասնակցից: Մենք որոշ չափով անդրադարձել ենք դրանցից մի քանիսին, ուստի այս անգամ որոշեցինք ներկայացնել մի քանի խորամանկություն վրանային գիշերակաց իրականացնելիս չմրսելու և հանգիստ քնելու համար: Սա ձեզ պետք կգա Արարատի, Հյուսիսային Արագածի, կամ Գեղամա լեռներում թրեքինգների ժամանակ:

վրանային գիշերակաց

Վրանային գիշերակաց

Օրվա ընթացքում քայլելիս մենք մեծ քանակությամբ էներգիա ենք ծախսում և ծանրաբեռնում մեր մարմնի մկաններն ու մնացած օրգանները: Դա պետք է վերականգնել լիարժեք սնվելով և լավ քնելով: Սնվելու մասին արդեն խոսել ենք, հիմա ցանկանում ենք զրուցել գրագետ վրանային գիշերակաց ապահովելու մասին: Ի՞նչն է կարևոր վրանում հանգիստ քնելու համար։ Ճիշտ է՝ չմրսել։ Մրսելուց օրգանիզմը սկսում է հավելյալ էներգիա ծախսել հիպոթերմիայից և ցրտահարումից պաշտպանվելու համար, արդյունքում չի ստացվում լիարժեք քնել, գիշերն անցնում է անհանգիստ, իսկ առավոտյան դուք ուժասպառ և քնկոտ եք լինում՝ կազդուրված և ուժերը վերականգնած լինելու փոխարեն:

Պատրաստվում ենք գիշերակացին

  • Նախ և առաջ մանրամասն պետք է ուսումնասիրել այն տեղանքը, որտեղ պատրաստվում եք արշավ իրականացնել: Նկատել եք չէ՞, ցանկացած թեմայի մասին խոսելիս առաջին խորհուրդը դա է: Միշտ պետք է նախապես ուսումնասիրել տեղանքը: Անգամ եթե օգտվում եք պրոֆեսիոնալ ուղեկցորդի ծառայությունից, միևնույն է դուք ինքներդ որոշակի պատասխանատվություն եք կրում ամբողջ ծրագրի բարեհաջող և անվտանգ ընթացքի համար: Այդ իսկ պատճառով մի գնացեք արշավ առանց համապատասխան տեղեկություն ունենալու՝ հույսը դնելով միայն ուղեկցորդի վրա:
  • Ընտրեք տեղանքին և եղանակային պայմաններին համապատասխան գույք՝ մասնավորապես վրան, քնապարկ և ներքնակ: Եթե դուք ունեք համապատասխան ներքնակ և քնապարկ, ապա համարեք, որ չեք մրսի, կարող եք մնացածը չկարդալ: Չէ, կատակում ենք, կարդացե՛ք, որովհետև անկախ ձեր ունեցած գույքից պետք է գրագետ լինել անվտանգության հետ կապված ցանկացած հարցում:
  • Նախքան քնապարկ մտնելը՝ տաքացեք: Քնապարկը չունի ակտիվ ջեռուցող մասնիկներ, այն մեկուսացնում է ձեզ արտաքին աշխարհից՝ ձեր իսկ մարմնի ջերմաստիճանով: Եվ եթե դուք սառած մտնեք քնապարկ, ապա ավելի ուշ կտաքանաք: Կոպիտ ասած, ջերմացնելու փոխարեն, քնապարկը կմեկուսացնի ձեր «սառնությունը»: Դրա համար մինչև քնապարկ մտնելն արժե թեթև նախավարժանք կատարել, կամ տաք թեյ խմել: Սակայն վերջինիս պատճառով գիշերը ստիպված կլինեք արթնանալ և դուրս գալ բնական կարիքները հոգալու:
Վրանային գիշերակաց

Վրանային գիշերակաց

  • Պառկեք քնելու տաք հագնված: Չնայած, սա վիճելի հարց է և միանշանակ չէ: Բանն այն է, որ եթե հագուստը շատ հաստ լինի կամ սեղմող, այն կարող է խափանել արյան ազատ շրջանառությունը: Այն նաև քիչ տեղ է թողնում օդի համար, իսկ դուք տաքանում եք տաք «օդային գրպանի» շնորհիվ:
  • Պաշտպանեք գլուխն ու ոտքերը ցրտից: Ոտքերը, հատուկ ֆլիսե գուլպաների բացակայության դեպքում, կարող եք փաթաթել ֆլիսե սրբիչով կամ ֆլիսե փափուկ, բայց ոչ շատ հաստ բաճկոնով: Գլխարկ հագնել արժե, որովհետև գլուխը ցրտահարելու դեպքում կարող եք տհաճ հետևանքներ և առողջական խնդիրներ ունենալ: Սակայն չի կարելի կիպ գլխարկ հագնել, որը կսեղմի արունատար անոթները: Ավելի լավ է պարզապես շարֆ փաթաթել, քան կիպ գլխարկ կրել: Ֆլիսից թեթև գլխարկներ են լինում, ընտրեք նմանատիպ մի բան:
  • Պահպանեք քնապարկը սառը գետնից: Եթե ձեր ներքնակը բարակ է, լրացուցիչ փրկարարական ծածկոց փռեք, ոտքերի և գոտկատեղի հատվածում դրեք դատարկ ուսապարկը, բաճկոնը, ցանկացած փափուկ բան, որը սառը գետնից հեռու կպահի ձեզ:
  • Շատ սնվեք: Սնունդը էներգիայի՝ հետևաբար, ջերմության աղբյուր է օրգանիզմում: Կերեք ածխաջրերով և սպիտակուցներով հարուստ սնունդ, խմեք քաղցր հեղուկներ:
Վրանային գիշերակաց

Վրանային գիշերակաց

  • Ցանկալի է ունենալ առանձին հագուստ քնելու համար: Այն ավելի փափուկ, մարմինը չսեղմող և տաք պետք է լինի: Իդեալական է այս դերում ֆլիսը: Առանձին չոր, մաքուր հագուստով միշտ ավելի հաճելի է քնել, իսկ օրվա ընթացքում հագած թերմոներքնազգեստը կհասցնի չորանալ մինչև լուսաբաց:
  • Ապահովեք վրանի օդափոխությունը: Եթե ձեր վրանը չունի օդափոխւթյան համար ցանց և փոքրիկ պատուհաններ, ապա վերևի մասից մի փոքր բացեք վրանի մուտքի շղթան: Եթե վրանը չօդափոխվի, ձեր արտաշնչած օդից վրանի պատերին խտվածք կհավաքվի, և առաջացած խոնավությունը ձեզ ավելի կսառեցնի:
  • Օգտագործեք ջեռակներ: Կարող եք օգտագործել հատուկ աղային ջեռակներ, կամ պարզապես պլաստիկ շշի մեջ տաք ջուր լցրեք և դրեք քնապարկում։

*Ուշադիր եղեք ժամանակին շիշը հանել քնապարկից՝ մինչև սառելը։

* Չի կարելի եռման ջուր լցնել պլաստիկ շշի մեջ, այն կարող է հալվել: Ջուրը պետք է լինի տաք, բայց ոչ եռման աստիճանի:

  • Եթե վրանում մի քանի հոգով եք լինելու, իրար մոտ պառկեք: Այդպես դուք նաև իրար կտաքացնեք: Եթե վրանում երեք հոգով եք, ապա ամենամրսկանը պետք է պառկի ձեր երկուսի մեջտեղում: Այդպես նա պատշտպանված կլինի ցրտից: Անհրաժեշտության դեպքում քնապարկերը պետք է իրար միացնել և միասին պառկել: Դա երաշխավորում է մի քանի անգամ ավելի տաք պայմաններ, քան եթե առանձին պառկեք:

Գազօջախով վրանը տաքացնել չի կարելի: Արշավային գազօջախները մեծ քանակությամբ ածխաթթու գազ են արտանետում, ինչը փակ տարածություններում վտանգավոր է կյանքի համար:

Գազօջախը վրանում կարելի է վառել միայն լավ օդափոխություն ապահովելու դեպքում և կարճ ժամանկով:

Եվս մեկ խորհուրդ ձեր գաջեթների համար: Որպեսզի ձեր գաջեթների մարտկոցները ժամանակից շուտ չլիցքաթափվեն ցրտից, վրանային գիշերակացի ժամանակ դրանք նույնպես դրեք քնապարկի մեջ, կամ պահեք ուսապարկում՝ տաք շորերով փաթաթած:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արշավային գույք և հանդերձանք

Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ

Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ

ի՞նչ տանել արշավ

Մեկօրյա արշավին անհրաժեշտ պարագաների ցանկ

գիշերակացով արշավին անհրաժեշտ պարագաներ

Ինչպես պատրաստվել գիշերակացով արշավներին

Տեխնիկական վերելքներներ

Տեխնիկական վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ

Ջրաման

Ջրաման, թե՞ պլաստիկ շիշ

արշավային գլխարկ

Ինչպես ընտրել արշավային գլխարկ

Գաջեթների վերալիցքավորումն արշավների ժամանակ

Ինչպես լիցքավորել գաջեթներն արշավների ժամանակ

արշավային լապտեր

Արշավային լապտեր

Արշավային գուլպաներ

Արշավային գուլպաներ

Ինչպես դսավորել ուսապարկը

Ինչպե՞ս իրերը ճիշտ դասավորել ուսապարկում

Դուք արդեն գնե՞լ եք ձեր իդեալական ուսապարկը: Սակայն հարմարավետ և թանկարժեք ուսապարկ ունենալը միայն գործի կեսն է: Պետք է իմանալ, թե ինչպես դասավորել ուսապարկը: Մեր արշավական իրերը լինում են տարբեր քաշի և չափսի, նաև տարբերվում են ըստ անհրաժեշտության: Ահա այս չափորոշիչների վրա հիմնվելով էլ պետք է դասավորել ուսապարկը: Մենք առանձնացրել ենք մի քանի խորամանկություն, որոնց շնորհիվ դուք ուսապարկում քաշ և տարածք կխնայեք:

Ուսապարկը դասավորելու փորձը մարդիկ ձեռք են բերում ժամանակի ընթացքում՝ արշավից արշավ հմտանալով դրանում: Այնպես որ, եթե այս հոդվածը կարդալուց հետո ձեզ մոտ միանգամից չստացվի ճիշտ հավաքել ուսապարկը, ոչ մի դեպքում չհուսահատավեք:

Ներքևի նկարի սխեման հիմնականում վերաբերում է մի քանի օրանոց թրեքինգների համար նախատեսվող ուսապարկի դասավորությանը, քանի որ մեծ ծանրություների դեպքում քաշի ճիշտ բաշխումն առավել կարևոր է դառնում: Սակայն մեկօրյա արշավների ժամանկ էլ կարող եք առաջնորդվել հետևյալ սկզբուքնով: Պարզապես այդ ժամանակ ամեն ինչ ավելի հեշտ կլինի:

ինչպես դասավորել ուսապարկը

Ինչպես դասավորել ուսապարկը

  • Նախ ներկայացնենք ուսապարկը դասավորելու սկզբունքն ըստ իրերի․
  1. Ուսապարկի ներքևի բաժնում դնում ենք համեմատաբար թեթև, բայց չափսերով մեծ իրերը՝ քնապարկ, փոխնորդ հագուստից որոշ բաներ, փետուրե հագուստ, փչովի բարձ և այլն:
  2. Ամենածանր իրերը պետք է լինեն մեջքին կպած՝ գոտկատեղից մինչև թիակներն ընկած հատվածում, որպեսզի մեջքի և գոտկատեղի ուժեղ մկաններն իրենց վրա վերցնեն քաշը, իսկ մեջքին մոտիկ լինելու շնորհիվ, այն չշեղի ծանրության կենտրոնը: Եթե ծանրացնեք ուսապարկի հատակը, ապա այն ձեզ անըդնհատ կքաշի ներքև, եթե վերևը՝ ուսապարկը ճոճ կտա և կշեղի ծանրության կենտրոնը, բացի այդ մեջքից հեռու գտնվելու պատճառով դուք ավելի շատ կզգաք ուսապարկի ծանրությունը: Որպես կանոն մեջքին մոտիկ տեղավորում են երկաթյա իրերը, վրանը, փոխնորդ կոշիկները, ծանր քաշ ունեցող սնունդը: Դրա առջևում տեղադրում ենք ամենածանրից մի փոքր թեթև իրեր՝ հագուստ, սնունդ, տարբեր գործիքներ, սպասք:
  3. Հիմնական բաժնի վերևի մասում դնում ենք թեթև, փխրուն և առաջին անհրաժեշտության իրերը՝ լապտեր, power bank, անձրևապաշտպան բաճկոն, գլխարկ, ակնոց և այլն: Այնպիսի իրեր, որոնք պետք են գալիս քայլքի ընթացքում:
  4. Ուսապարկի գլխի գրպանում խորհուրդ ենք տալիս դնել դեղատուփը, որպեսզի պատահարի դեպքում ոչ մի բան չխանգառի ձեզ այն արագ հանել և օգտագործել:
ինչպես դասավորել ուսապարկը

Ինչպես դասավորել ուսապարկը

  • Կախված երթուղու երկարությունից և օրերի քանակից համապատասխան չափսի ուսապարկ ընտրեք: Ինչպես անհրաժեշտ չափսից փոքր ուսապարկը, այնպես էլ ավելորդ մեծ ուսապարկն անհարմարություններ կստեղծի:
  • Մի՛ թողեք ուսապարկը հավաքելու գործընթացը վերջի պահին: Որքան էլ տրամաբանակ է հնչում, գրեթե բոլորը ծուլանում կամ չեն հասցնում դա նախօրոք անել: Իրերի ցուցակ կազմեք, դասավորեք ամեն ինչ ձեր առջև և հերթով տեղավորեք ուսապարկում: Ամեն իրը տեղավորելուց ցուցակում նշում կատարեք:

    Այնուհետև կասկածեք, որ ինչ-որ բան մոռացել եք դնել, քանդեք, թափեք ամբողջ ուսապարկի պարունակությունը, համոզվեք, որ չէիք մոռացել և նորից ամբողջը տեղավորեք: Եվ այդպես ամենաքիչը երեք անգամ:

  • Բացի քաշից, իրերը դասավորելուց առաջնորդվեք նաև ըստ անհրաժեշտության սկզբունքի: Այսինքն՝ վրանը, քնապարկը, ընթրիքի սնունդը, գազօջախը և մնացած ամբողջ ճամբարային գույքը դրեք խորքում, փոխնորդ հագուստը նույնպես: Իսկ թեթև սնունդը, քաղցրավենիքը, լապտերը, ձեռնոցը, գլխարկը, բաճկոնը և այլ նմանատիպ իրերը պետք է դնել վերևում, որպեսզի քայլքի ընթացքում ամբողջ ուսապարկը տակնուվրա չանեք դրանց հասնելու համար:
  • Բաշխեք սնունդն ըստ օրերի՝ առանձին բաժիններով փոքր տոպրակների մեջ: Այդպես ավելի հարմար և խնայող կլինի, քան ամբողջ տուփով թեյը, սուրճը, վարսակը ձեզ հետ վերցնելը: Կարելի է փաթաթել կպչուն սննդային թաղանթով: Այդպես սնունդը պաշտպանված կլինի ջրից և հնրավորինս քիչ տարածք կզբաղեցնի։
Ինչպես դասավորել ուսապարկը

Ինչպես դասավորել ուսապարկը

  • Անպայման ունեցեք անձրևապաշտպան թիկնոց ուսապարկի համար: Այլապես դուք վտանգում եք հորդառատ անձրևի դեպքում թրջել ներսում եղած ամեն ինչ: Ժամանակակից ուսապարկերը ստեղծվում են ջրադիմացկուն նյութերից, սակայն ջուրն, այնուամենայնիվ, կարող է ներթափանցել: Թրջվելով՝ ուսապարկը շուտ կմաշվի և կծանրանա:
  • Աշխատեք զերծ մնալ ուսապարկի վրա դրսից իրեր կախելուց: Ոմանք, չգիտես ինչու, սիրում են իրերի մի զգալի մասը կախել ուսապարկից: Կոշիկներ, սպասք, վրան, ներքնակ, եթե վերջին երկուսը դեռ կարելի է հասկանալ, քանի որ իրենց չափսերով անհարմար են ներսում տեղավորելու համար, ապա կոշիկներ և սպասք կախելը բացարձակ անիմաստ մտահղացում է: Նախ, կոշիկները կարող են թրջվել և վնասվել, իսկ սպասքն անըդհտատ ձայներ է հանելու և նյարդայնացնի ձեզ: Այդ ամենը միասին շեղում են ծանրության կենտրոնացումը:
  • Օգտագործեք կոմպրեսիոն պարկեր իրերն իրարից առանձնացնելու համար: Տեսակավորեք հագուստն ըստ նշանակության՝ գիշերային, թեթև քայլքի, տաք շորեր, փոխնորդ, կեղտոտված հագուստ: Այդպես ավելի հեշտ կլինի կողմնորոշվել:
Ինչպես դասավերել ուսապարկը

Ինչպես դասավերել ուսապարկը

  • Վրանը նույնպես կարելի է ներսում տեղավորել՝ անկախ չափսերից: Դուք կարող եք վրանը տեղավորել կոմպրեսիոն պարկի մեջ, կամ ընդհանրապես առանձնացնել վրանն ու արտաքին տենտը և առանձին-առանձին տեղավորել փոքրիկ կոմպրեսիոն պարկերի մեջ: Իսկ աղեղներն ու մեխերը կարող եք կապել կողքի ճոպաններից։
  • Միշտ մինչև վերջ ամուր ձգեք ճոպանները: Որպեսզի ամեն ինչ ամուր իրար կպած լինի և ուսապարկի պարունակությունը չշարժվի ներսում: Սա և՛ հարմար է, և՛ ապահով:

Կարծես թե այսքանը: Այս խորհուրդները կարդալուց հետո տանը փորձեք մի քանի անգամ ուսապարկը ճիշտ դասավորել: Փորձեք տարբեր կոմբինացիաներ՝ մինչև կհասկանաք ձեզ համապատասխան ձևը: Հետո փորձեք անհրաժեշտ իրն արագ գտնել ուսապարկում, առանց ամեն ինչ ներսում տակնուվրա անելու: Մտքում կրկնեք և փորձեք անգիր սովորել, թե ինչը որտեղ եք դրել: Սա կարող է շատ կարևոր լինել արտակարգ իրավիճակներում և ահռելի ժամանակ խնայել:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Օգտակար է իմանալ

Բժշկական հակացուցումներ

Բժշկական հակացուցումներ արշավների ժամանակ

Աշնանային արշավներ

Աշնանային արշավներ / Ինչպես պատրաստվել

Ձմեռային արշավներ

Ինչպես պատրաստվել ձմեռային արշավներին

Հայաստանի թունավոր օձերը

Պաշտպանություն թունավոր օձերից

Ջրի աղբյուրները լեռներում

Ջրի աղբյուրները լեռներում

Լեռնային հիվանդություն

Լեռնային հիվանդություն

կլիմայավարժեցումը լեռներում

Կլիմայավարժեցումը լեռներում

վրանային գիշերակաց

Ինչպե՞ս գիշերել վրանում և չմրսել

Ինչպես դսավորել ուսապարկը

Ինչպե՞ս իրերը ճիշտ դասավորել ուսապարկում

Սևան ազգային պարկ

Քայլարշավային երթուղիները Սևան ազգային պարկում

Սևանա լիճը զբաղեցնում է «Սևան ազգային պարկ»-ի տարածքի մեծ մասը: Սևանա լիճը հայերի ամենասիրելի վայրն է ամառային հանգստի կազմակերպման համար: Այն նաև գրավում է մեծ քանակությամբ զբոսաշրջիկների: Սակայն ի՞նչ կարող է մեզ առաջարկել Սևանը: Լիճն այցելող մարդկանց ճնշող մեծամասնությունը պասիվ հանգստի սիրահարներ են և միայն մի ստվար զանգվածին է հայտնի, թե ինչ այլընտրանքային տարբերակներ կարող է առաջարկել այս լիճը:

Սևանը տեկտոնահրաբխային ծագման լիճ է: Դա նշանակում է, որ դրա շուրջ պետք է լինեն բազմաթիվ հրաբուխներ և ոչ միայն: Իսկ որտեղ լեռներ՝ այնտեղ էլ քայլարշավներ:

Վերելք Արտանիշ լեռ

Արտանիշ հրաբխային լեռը գտնվում է համանուն թերակղզում: Լեռան բարձրությունը կազմում է 2461 մետր, իսկ հարաբերական բարձրությունն ընդամենը 560 մ է:

Արտանիշ լեռ

Սա նշանակում է, որ վերելքը ձեզանից ոչ մի լուրջ ջանք չի պահանջի, անգամ ձմռանը՝ եթե եղանակային պայմանները նպաստավոր են: Արտանիշն ուշագրավ է նրանով, որ գտնվում է մեծ և փոքր Սևանների հատման հատվածում, և գագաթից երևում է գրեթե ողջ Սևանը: Մենք՝ Armenian Geographic-ում, ունենք ավանդույթ՝ ձմռանը կատարել վերելք Արտանիշ լեռ, որից հետո ամենախիզախները լողում են ձմեռային սառցե Սևանում:

Վերելք Արմաղան լեռ

Արմաղանը հանգած հրաբուխ է Գեղամա լեռների հյուսիսարևելյան հատվածում: Լեռան գեղեցիկ շրջակայքը և գագաթի հրաբխային ծագում ունեցող լիճը դարձնում են այն Հայաստանի տեսարժան վայրերից մեկը:

Ավանդույթի համաձայն Գեղամա լեռների ամենանշանավոր ուխտատեղին Արմաղանն է: Վարդավառին Արմաղանի խառնարանային լճում լողալու էին գնում բազմաթիվ մարդիկ, լոգանքից զերծ չէին մնում նաև կենդանիները:

Սևան ազգային պարկ

Արմաղան լեռ

Արմաղանի բացարձակ բարձրությունը 2829 մետր է, հարաբերականը՝ 600: Արմաղան լեռը շատ հարմար վայր է ոչ միայն վերելքների, այլ նաև ջիփինգի, լեռնային հեծանիվ և մոտոցիկլետ վարելու, ինչպես նաև ձիարշավների համար:

Հեծանվարշավ Արեգունու լեռներում

Այս երթուղին մեզ տանում է դեպի Դրախտիկ գյուղ: Երթուղու ողջ ընթացքում մի կողմից մեզ ուղեկցում են դեպի Սևանա լիճը բացվող տեսարանները, մյուսից՝ Դիլիջան ազգային պարկի սաղարթախիտ անտառները: Կարծես թե վերջնակետի անվանումն ինքնին արդեն վկայում է, թե ինչ է ձեզ սպասվում այս երթուղու ավարտին:

Ծովագյուղից Գոշի լիճ և Գոշ գյուղ

Այս քայլարշավի ընթացքում դուք կզգաք, թե ինչպես է Սևանի սառնաշունչ լեռնային կլիման աստիճանաբար փոխվում Դիլիջանի մեղմ, անտառային, խոնավ կլիմայի:

Սևան ազգային պարկ

Ծովագյուղից Գոշ

Ճանապարհին կայցելենք լքված Ճերմակավան բնակավայրը, այնուհետև Գոշի լիճը և, օրվա վերջում, կհասնենք Գոշ գյուղ, որտեղ էլ գտնվում է համանուն վանքը: Այս երթուղին կարելի է քայլել հակառակ ուղղությամբ՝ Գոշից Ծովագյուղ: Այս դեպքում դուք երեկոյան կկարողանաք վայելել մայրամուտը Սևանա լճի վրա:

Այս բոլոր երթուղիները ուշագրավ են նրանով, որ հնարավորություն են տալիս բացահայտել «Սևան ազգային պարկ»-ը և տեսնել Սևանն անսովոր անկյուններից և նորովի ճանաչել բոլորիս համար սիրելի դարձած լիճը:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Վիշապաքար

Հայկական լեռնաշխարհի վիշապները

Վիշապաքար կոչվող կոթողները բազմաթիվ են և դրանցից շատերն աչքի են ընկնում իրենց յուրահատուկ ծիսական և մշակութային նշանակությամբ: Սակայն մինչ վիշապաքարերի մասին խոսելը, նախ անհրաժեշտ է հասկանալ, թե որտեղից է առաջացել քարակոթողների «վիշապ» անվանումը, և ինչ նշանակություն են ունեցել վիշապները հայոց հնագույն մշակույթում:

Տարբեր մշակույթներում վիշապներն ունեցել են տարբեր նշանակություն և վարքագիծ: Ինչպես, օրինակ՝ չինական վիշապները մարմնավորում են իմաստությունն ու բարոյական կատարելությունը: Եվրոպական վիշապները կատաղի են և միշտ սոված: Իսկ հայկական վիշապերն իշխում են ջրի վրա, ապրում լճերում, գետերում ու նույնիսկ երկնքում՝ մարդկանց գլխին բերելով ամպրոպներ ու փոթորիկներ:

Կենդանիների պաշտապունքը Հայաստանում

Որոշ առասպելներում ջուր և հարստություն պարգևող ոգի է, մյուսներում աղետ ու փորձանք է բերում: Շատ դեպքերում մարդիկ երկրպագում էին վիշապներին՝ հատկապես երաշտի ժամանակ, նրանք կարծում էին, որ այդ օձակերպ կենդանին, գետնի վրա սողալով, ցույց էր տալիս այն կետերը որտեղ փորելով կարելի էր ջուր գտնել: Որոշ դեպքերում էլ հենց այդ կենդանին էր փակում ջրի աղբյուրը, կամ ցամաքեցնում գետերն ու լճերը:

Հայկական լեռնաշխարհի վիշապները / Վահագն վիշապաքաղ

Վահագն Վիշապաքաղ

Հայաստանում վիշապի գլխավոր հակառակորդն ամպրոպի աստված Վահագնն էր, ով կռվում սպանում էր ատելի օձին, ինչից հետո տեղում էր բաղձալի անձրև:

Սակայն կոթողներին տրված վիշապ անունը ոչ մի կապ չունի հայտնի եվրոպական առասպելների սողունակերպ վիշապների հետ: Հայկական ավանդության վիշապը հստակ ինչ-որ կենդանատեսակ չէ: Այն բնության անկառավարելի տարերք է, որը կարող է ընդունել տարբեր կերպարներ:

Վիշապաքարեր

Վիշապ կոթողները կամ վիշապաքարերը նկարագրվում են որպես միայն Հայկական լեռնաշխարհին բնորոշ առանձնահատուկ և առեղծվածային կոթողներ: Դրանք առաջին անգամ սկսել են ուսումնասիրել 19-րդ դարում: Այնուհետև թողարկվել են մի շարք աշխատություններ, որտեղ խոսվում է դրանց ծագման և պաշտամունքային նշանակության մասին:

Վիշապաքարերի տեսքը և տեղադրությունը նույնպես կարելի է կապել առասպելական օձ-վիշապ կերպարի հետ: Դրանք հաճախ տեղակայված են աղբյուրների և գետերի ակունքների մերձակայքում, իսկ առասպելում վիշապի պարտությունից հետո սկիզբ էին առնում ջրերը: Դեռ նախնադարյան Հայաստանում գետերի ակունքների մոտ ու, ընդհանրապես, ամենուր ջրի մոտակայքում, դնում էին վիշապաքարեր (վիշապներ), որպեսզի ջրի ակը պաշտպանեին վիշապներից:

Վիշապաքարերը հաճախ ունենում են ձկան տեսք: Իսկ որոշ աղբյուրներում ամպրոպի աստծո հակառակորդը ջրային հսկա է՝ մի մեծ ձուկ:

Մեր տարածաշրջանում և հնդեվրոպական ավանդություններում ամպրոպի աստվածը պատկերվել է ցլի կերպարով: Իսկ աստվածներին, շատ հաճախ, իրենց սիմվոլ հադիսացող կենդանիներին են զոհաբերել: Այդ է պատճառը, որ վիշապաքարերի վրա հաճախ կարելի է հանդիպել զոհաբերված ցլի մորթու քանդակներ։

Վիշապաքար

Հայկական Լեռնաշխարհի վիշապները

Ամպրոպի աստծո հաղթանակը հաճախ կապվել է նոր տարվա՝ նոր կյանքի սկզբի հետ: Իսկ վիշապաքարերի վրա եղած պատկերները համապատասխանում են կենդանակերպի գարնանային նշանների հետ: Ինչպես օրինակ ցուլը կամ երկու ձկնակերպ պատկերները, որոնք նույնացվում են երկվորյակների հետ: Որոշ վիշապաքարերի վրա ցլի փոխարեն պատկերված է խոյ: Եվ այսպիսով ստացվում է կենդանակերպի ձուկ, խոյ, ցուլ, երկվորյակ հաջորդականությունը, որը և համընկնում է գարնանային կենդանակերպերի հետ: Իսկ ինչպես մենք գիտենք, նոր տարին բազմաթիվ վաղնջական հասարակություններում կապվել է գարնան գալստյան հետ:

Ոսկե գեղմի առասպելն ու հայկական վիշապները

Բազմաթիվ փոքրասիական հին աղբյուրներից հայտնի է ոչխարի մորթու՝ գեղմի ծիսական օգտագործումը: Հնագույն ծեսերից մեկի ժամանակ այն կախել են տիեզերական ծառից:

Որոշ տաճարներում պահվող գեղմը համարվում է աստվածության կամ հենց աստծո խորհրդանիշ: Ըստ հունական ոսկե գեղմի առասպելի Արգոնավորդները ցանկանում էին ձեռք բերել ոսկե գեղմը, որը կախված էր «Տիեզերական ծառից» և հսկվում էր օձ-վիշապի կոմից: Ոսկե գեղմի ողջ պատմությունը կապված է ամպրոպի աստծո և նրա հակառակորդ օձ-վիշապի հակամարտության առասպելի հետ: Եվ այս հունական առասպելի տարրերը մենք հանդիպում ենք նաև հայկական վիշապների պատկերագրության և նրանցով իրագործվող ծեսերի մեջ: Ինչպես նաև այս առասպելների ստեղծման պատմական շրջանը մոտ է վիշապների ստեղծման դարաշրջանին:

վիշապաքար

Հայկական Լեռնաշխարհի վիշապները

Սակայն, ինչքան էլ որ ոսկե գեղմի և վիշապաքարերի միջև կա տրամաբանական կապ, պետք է նշել, որ այս համեմատությունները պարզապես վարկած են, և այս համատեքստում չկա գիտականորեն ապացուցված փաստարկ:

Վիշապաքարերի տեսակները

Գեղամա լեռների վիշապաքարերի ուսումնասիրություններից ելնելով կարող ենք դրանց բաժանել 4 հիմնական խմբի.

  1. Ձկան մեծ քարե արձան, որն ունենում է հիմնականում լոքո կամ ճանար ձկների տեսքը։
  2. Ձուկ, որի գլխին ցլի կամ գոմեշի մորթի է փռված: Ցլի բերանից ներքև, կան ալիքաձև գծեր, որոնք հավանաբար խորհրդանշում են ջրի հոսք կամ անձրև: Երբեմն ցլի մորթին պատկերված է նաև ձկան մարմնի վրա՝ տարածված նրա ողջ երկայնքով:
  3. Նույնը պատկերված է ոչ թե ձկան քանդակի, այլ բազալտե սյան վրա: Վիշապների այս տեսակները քանակապես ավելի շատ են քան ձկանակերպ վիշապները։
  4. Այլ պատկերներ՝ սյան վերևում մի քանի երկարավուն ելուստ, որոնցից ներքև ալիքաձև գծեր են, ինչպես երկրորդ խմբում ցլի բերանից: Կամ սյան գագաթից սկսվող ուղղակի ալիքաձև գծեր, որոնց մեջտեղինը որոշ չափով նմանվում է օձի:

Սակայն կան նաև վկայություններ Ճորոխի ավազանի վիշապների մասին, որոնց վրա կան օձի, մողեսի, եզի, իսկ մի այլ տեղ նաև առյուծի պատկերներ:

Տարբեր տարածաշրջանի վիշապաքարերն, այնուամենայնիվ, տարբեր են իրարից:

Վիշապաքարերի տեղադրությունը

Վիշապաքարերի նախնական քարտեզագրումը ցույց է տալիս, որ վերջիններս հանդես են գալիս միայն Հայկական լեռնաշխարհում: Հայկական լեռնաշխարհի վիշապները մոտ 150-ն են, որոնցից 100-ը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում: Սակայն հայկական արխիվներում չկան վիշապներին վերաբերող հստակ տվյալներ՝ ընդհանուր առմամբ հիշատակվում է 30 վիշապաքար:

Վիշապաքար

Գեղամա լեռների վիշապները

Երևանի տարածքում կա 6 վիշապաքար: Բոլոր այս հուշարձանները տեղափոխված են այլ վայրերից, և որպես պատմական միջավայր նշվում է Գեղամա լեռները: Բոլորն էլ հիմնականում թվագրվում են մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակ:

Երևանի տարածքում հանդիպող վիշապաքարերից մեկը գտնվում է Մատենադարանի տարածքում: Այն ձկնակերպ հուշարձան է՝ վերին մասում ընդգծված երախով եզան գլուխ: Վիշապաքարերից երկուսն էլ տեղակայված են Նոր Նոքի՝ Գայի պողոտայի շրջակայքում: Նրանցից մեկը կրկին ձկնակերպ է, իսկ մյուսի վերին մասում պատկերված է եզան գլուխ, որի բերանից կարծես ջուր է հոսում:

Առավել մեծ քանակությամ վիշապաքարեր հանդիպում են Գեղամա լեռներում և Արագածի լեռնազանգվածում: Վերջինում հանդիպող վիշապաքարերն ավելի պարզ և անզարդ են, մինչդեռ ավելի բարդ և զարդարուն տեսակները հանդիպում են Գեղամա լեռներում: Սա խոսում է այն մասին, որ Արագածը հավանաբար եղել է վիշապաքարերի ձևավորման օրրանը, իսկ Գեղամա լեռները՝ «ծաղկման շրջանի» էպիկենտրոնը: Եվ պատահական չէ, որ ցլակերպ և ձկնակերպ վիշապաքարեր հանդիպում են գրեթե ամենուրեք, իսկ այս երկուսի համադրությամբ տարբերակները՝ միայն Գեղամա լեռներում:

Խաչքար դարձած վիշապաքարերը

Ուլգյուր բնակավայրի արևելյան մասում՝ Ներքին Ուլգյուր գյուղատեղիում գտնվում է Սբ Աստվածածին (XI-XIVդդ.) փոքրաչափ, ուղղանկյուն հատակագծով եկեղեցի-մատուռը: Հուշարձանի հարավային կողմում տեղակայված է երկու վիշապաքար, որոնցից մեկը խաչքարի է վերածվել 1001թ., մյուսը՝ XI-XII դդ.: Հետագայում (1199) վիշապներից մեկի ստորին մասում քանդակվել է նոր հորինվածք, թիկունքին՝ փորագրվել արձանագրություն:

վիշապաքար

Ուլգյուրի վիշապաքարերը

Ուլգյուրը (Ժամիդուզ) միջնադարի նշանավոր ճարտարապետ Մոմիկի ծննդավայրն է։ Ուլգյուր գյուղատեղիի եկեղեցու գերեզմանատանը հայտնաբերվել են նրա ծնողների՝ Գրիգորի և Ավթայի, եղբոր՝ Գոհարտուռի, հարսի՝ Խերիկի, նրանց զավակներ՝ Խլաթի և Խազի ու այլ ազգականների տապանաքարերը:

Վիշապաքար կոչվող քարակոթողները հանդիպում են բացառապես Հայկական լեռնաշխարհի տարածքում և այս իմաստով ունեն կարևոր նշանակություն Հայաստանի մշակութային ժառանգության համատեքստում: Չնայած որ վիշապաքարերը բազմիցս ուսումնասիրվել և մեկնաբանվել են տարբեր հետազոտողների կողմից, այնուամենայնիվ դեռ կան բազմաթիվ առեղծվածներ նրանց անվան և պատկերագրության հետ կապված: Սակայն այս ամենը չի խանգարում, որպեսզի այս յուրահատուկ կոթողները դառնան Հայաստանի այցեքարտ՝ զարմանք առաջացնելով հազարավոր օտարերկյա զբոսաշրջիկների շրջանում:

Նյութը պատրաստելիս օգտվել ենք «Վիշապ քարակոթողները» գրքից։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին

Արարատ 5165

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞  5137

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայաստանի լեռները մարդկային կերպարանքով

Հայաստանի լեռները որպես մարդիկ

Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը

Գարնանային արշավները Հայաստանում

Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները

Աղջկա քար

Աղջկա քար

Հասրիկի լեռներ

Բարձրությունը՝ 945 մ

Կոորդինատները՝ 40.808250, 45.500867

Աղջկաքար ժայռը գտնվում է Աղնջա գետի աջ ափին, Այգեձոր գյուղից 4 կմ հարավ-արևմուտք։

Աղջկա քար

Աղջկա քար

Ավանդազրույցներից մեկի համաձայն թշնամու դեմ մղված անհավասար մարտում Աշոտ երկաթը նեղն է ընկնում և մի հաղթանդամ, լայն ուսերով աղջկա ուղարկում է՝ բերդից հսկա քար է գցել տալիս թշնամու կողմը։ Թշնամին սարսափում է մտածելով, եթե աղջիկներն այսքան ուժեղ են բա տղամարդիկ ինչեր կարող են անել և նահանջում է։ Այդ օրվանից այդ տեղանքը կոչվել է Աղջկաքար։ Տեղաբնիկները հավատում են իրենց առասպելներին և ամեն տարի հուլիսին գնում են ուխտագնացության դեպի Աղջկաքար, որպեսզի ուժ ու եռանդ, հաջողություն ու բարերարություն ստանան։ Դատարկաձեռն չեն գնում, իրենց հետ տանում են ատաղ՝ նախորդ օրը թխած ծիսական հաց ու քաղցր գինի, որպեսզի աղջկա քարի տակ Աղնջա գետում մաքրազօծվելուց հետո ուտեն, ու երկրային ու երկնային ուժերից օրհնվեն։

Աղջկա քար

Աղջկա քար

Մեկ այլ ավանդազրույցի համաձայն, երբ թշնամին հարձակվել է բնակիչների վրա, վերջիններս այդ բարձունքում են պատսպարվել։ Նրանց հետ է եղել նաև մի աղջիկ, ով երկար մազեր է ունեցել և կարողացել է իր ծամերով գետից ջուր բարձրացնել։ Իսկ երբ թշնամին նաև այնտեղ է հասել, աղջիկն իրեն ցած է նետել՝ ասելով․

-Ա՜խ, ինչի՞։

Այս բառերի հնչյունափոխությունից էլ առաջացել է Ախնջի անունը։

Լուսանկարները՝ Սիփան Գրիգի և Տիգրան Վարագի

Աղջկա քար
Աղջկա քար
Աղջկա քար
Աղջկա քար
Աղջկա քար
Աղջկա քար
Անցում Աղնջա գետով
Անցում Աղնջա գետով
Աղջկա քար
Աղջկա քար
Դեպի Աղջկա քար
Դեպի Աղջկա քար
Աղջկա քար
Աղջկա քար
Աղջկա քար
Աղջկա քար
Աղջկա քար
Աղջկա քար

Բլոգ Հայաստանի մասին

Արարատ 5165

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞  5137

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայաստանի լեռները մարդկային կերպարանքով

Հայաստանի լեռները որպես մարդիկ

Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը

Գարնանային արշավները Հայաստանում

Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները

Գնիշիկի կիրճ

Գնիշիկի կիրճ

ջրազրկում

Ի՞նչ է ջրազրկումը

Մեր օրգանիզմը բարդ և փխրուն մեխանիզմ է: Դրա բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ է մի քանի նախապայման՝ մթնոլորտային ճնշման և ջերմաստիճանի բարենպաստ պայմաններ, բավարար քանակությամբ սնունդ և հեղուկ, տարբեր միկրոտարրեր և վիտամիններ: Բավական է միայն սրանցից մեկի բնականոն քանակը խախտվի, և օրգանիզմը դուրս է գալիս հավասարակշռությունից, սկսվում են պակասի կամ ավելցուկի հավասարակշելու գործընթացներ, ինչը, երկարատև ազդեցության դեպքում, կարող է լուրջ հետևանքներ թողնել մարդու օրգանիզմի վրա: Սրանց մեջ հատուկ կարևորության է արժանացել ջրազրկումը: Մեր օրգանիզմն ավելին քան 65%-ով բաղկացած է ջրից, այդ իսկ պատճառով ջուրը չափազանց կարևոր է մեր օրգանիզմի համար: Ջրի շնորհիվ են բոլոր սննդարար նյութերը լուծվում արյան մեջ և հասնում մեր բջիջներին, հետևաբար ջրի ոչ բավարար քանակության դեպքում օրգանիզմը չի ստանում բավարար քանակությամբ սննդանյութեր և ուժասպառ է լինում: Այդ երևույթը կոչվում է ջրազրկում: Այն տեղի է ունենում, երբ մեր մարմնից կորցրած հեղուկի քանակն ավելի մեծ է լինում, քան ստացածը: Հեղուկ մենք կորցնում ենք քրտինքի, շնչառության, արտազատման միջոցով:

Ջրազրկում

Ջրազրկում

Դրան նպաստում է բարձր լեռնային պայմաններում չոր օդը: Քանի որ շնչառության ընթացքում չոր օդը մեր օրգանիզմից «կլանում» է խոնավություն և արտաշնչելուց իր հետ տանում այն: Բայց ամենաշատ հեղուկ մենք կորցնում ենք քրտինքի, փսխումների և փորլուծության հետևանքով։ Սրանք առողջական խնդիրներ են, որոնք հաճախ են պատահում բարդ լեռնային վերելքների ժամանակ, այդ պատճառով անհրաժեշտ է հիշել, որ նման դեպքերում տուժածն առավել խոցելի է:

Ինտենսիվ ֆիզիկական աշխատանքի, հատկապես ցիկլային սպորտաձևերի ժամանակ (վազք, քայլարշավ, հեծանվասպորտ, լող) քրտինքի հետ ավելի ինտենսիվ օրգանիզմը կորցնում է տարբեր միկրոտարրեր՝ աղեր, էլեկտրոլիտներ, որոնք շատ կարևոր են օրգանիզմի նյութափոխանակության համար, մասնավորապես,  հենց հանքանյութերն են կարգավորում բջջաթաղանթի կողմից հեղուկի կլանման արագությունը և արյան մեջ ջրի լուծման գործընթացը: Եթե այս նյութերի անհրաժեշտ քանակը պակասում է, օրգանիզմը սկսում է թուլանալ, խախտվում է նյութափոխանակությունը: Սա նաև նպաստում է այլ խնդիրների առաջացմանը, օրինակ՝ հիպոթերմիայի, արևային հարվածի կամ լեռնային հիվանդության:

Ինչպե՞ս է տեղի ունենում ջրազրկումը

Ե՞րբ է կարելի համարել, որ օրգանիզմը ջրազրկված է, որո՞նք են դրա նախանշանները և ինչպե՞ս պայքարել դրա դեմ: Ջրազրկումը պայմանականորեն կարելի է բաժանել բարդության երեք աստիճանի․

  • Թեթև ջրազրկում, երբ օրգանիզմը կորցնում է սեփական քաշի 3-5%-ը
  • Միջին աստիճանի ջրազրկում՝ քաշի 6-9%
  • Ծանր աստիճանի ջրազրկում՝ 10% և ավելի

Իսկ եթե ավելի պարզ խոսենք՝ պարզապես առաջնորդվեք հետևյալ կանոնով․ դուք չպետք է ծարավ զգաք: Եթե ունեցաք ծարավի զգացում, նշանակում է ջրազրկումն արդեն սկսվել է: Դրանից խուսափելու ամենապարզ եղանակը գործողության ողջ ընթացքում փոքր կումերով կանունավոր ջուր խմելն է:

Ջրազրկման միջին մակարդակում հայտնվում են հետևյալ նախանշանները.

  • Ծարավի զգացում
  • Գլխապտույտ և գլխացավ
  • Խումհարի զգացողություն (похмелье)
  • Չորություն բերանի խոռոչում
  • Թուլություն, ուժասպառ զգացողություն
  • Հաճախակի և մակերեսային շնչառություն
  • Արագ սրտի զարկ, րոպեում 100 կծկում հանգիստ վիճակում
  • Մարմնի ջերմաստիճանի անկում, մասնավորապես վերջույթներում

Եթե բանը հասել է սրան, ապա իրավիճակն արդեն լուրջ է, սա կարող է ծանր պաթոլոգիական վիճակի հանգեցնել: Պետք է անհապաղ դադարեցնել վերելքը, հանգիստ դիրք ընդունել ստվերի տակ և փորձել վերականգնել օրգանիզմի ջրային բալանսը:

Ինչպե՞ս խուսափել ջրազրկումից

Ինչպես արդեն գիտենք, ավելի հեշտ է կանխարգելել, քան հետո վերացնել հետևանքները: Ջրազրկումը կանխելն ավելի պարզ է, քան որևէ այլ երևույթը: Ջուր խմեք, այո՛, պարզապես շատ ջուր խմեք:

Իսկ եթե ավելի պարզ, ապա հետևե՛ք հետևյալ քայլերին.

  • Նախ մինչև արշավը սկսելը շատ ջուր խմեք, որպեսզի նախապես ունենաք ջրի անհրաժեշտ պաշարը և չկորցնեք այն արշավը դեռ չսկսած:

"<yoastmark

  • Քայլքի ընթացքում, ամեն 10 – 15 րոպեն մեկ, փոքր կումեր արեք, որպեսզի միշտ պահեք ջրային բալանսը: Երկար ժամանակ չխմել, իսկ այնուհետև միանգամից մեծ քանակությամբ ջուր խմելը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, քանի որ օրգանիզմը չի հասցնի յուրացնել այդ քանակությունը: Պատկերացրեք սա կաթիլային ոռոգման սկզբունքով:
  • Մի մոռացեք խմել, երբ կանգնում եք դադարի կամ հաց ուտելու: Դադարը հիանալի ժամանակ է, որպեսզի լրացնեք օրգանիզմի ջրի պաշարները:
  • Օգտագործեք հիդրացիոն պարկ, կամ ուսաթոկերից կախվող ձողիկով ջրի շիշ, որպեսզի ամեն անգամ չծուլանաք շիշը հանել ուսապարկից:
  • Օգտագործեք իզոտոնիկներ և սպորտային այլ հավելումներ: Սրա մասին ավելի մանրամասն կխոսենք քիչ ուշ:
  • Հետևեք մեզի գույնին: Նորմալ վիճակում այն պետք է համարյա անգույն լինի: Եթե գույնը մգվում է, նշանակում է՝ դուք ջրազրկվում եք: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ դուք ընդունում եք որոշակի վիտամինային կուրս կամ այլ դեղեր, կամ ունեք որոշակի հիվանդություն՝ նմանատիպ ախտանշաններով:

Իզոտոնիկներ

Իզոտոնիկների մասին բազմիցս խոսել ենք այլ նյութերում, և նշել դրանց կարևորության մասին: Սակայն հարկ ենք համարում այս նյութում առավել մանրամասն անդրադառնալ այս թեմային, քանի որ մարդկանց մոտ կարծրացած կարծիք կա, որ ցանկացած հավելում, դեղամիջոց կամ վիտամին դա «քիմիա» է և վնասակար է առողջությանը: Բայց թե ինչի՞ն է վնաս, ինչո՞վ է վնասում, ինչի՞ հաշվին՝ ոչ ոք հիմնավորել չի կարողանում:

"<yoastmark

Ակտիվ ֆիզիկական աշխատանք կատարելիս քրտինքի հետ օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ հանքանյութեր և էլեկտրոլիտներ: Դրանց առկայությունն արյան մեջ մեծ նշանակություն ունի: Դրանց շնորհիվ ջուրն ավելի արագ և արդյունավետ է ներծծվում բջջաթաղանթից ներս, դրանք կարգավորում են նյարդային հանգույցների աշխատանքը, մկանային կծկումները, նյութափոխանակությունը: Դրանց պակասից օրգանիզմը սկսում է արագ ուժասպառ լինել, տեղի են ունենում անկառավարելի ջղաձգումներ, կոորդինացիայի կորուստ և, ի վերջո, նույնիսկ գիտակցության կորուստ: Բանն այն է, որ ջրազրկումը շարունակվում է, անգամ եթե դուք ջուր եք խմում, որոշ դեպքերում սովորական ջրի հանքայնությունը չի բավարարում պակասը լրացնելուն: Հաճախ արշավների ընթացքում զգում եք գլխախտույտ, գլխացավ, խումհարային զգացողություններ: Դա հենց ջրազրկումն է:

Օրգանիզմին պետք է օգնել հաղթահարել այս իրավիճակը: Եվ այստեղ մեզ օգնության են հասնում իզոտոնիկները: Իզոտոնիկները ներկայացվում են փոշու կամ հաբերի տեսքով, որոնք լուծվում են ջրում: Դրանց հիմնական բաղադրիչներն են՝ աղեր, տարբեր հանքանյութեր, էլեկտրոլիտներ, սոդա: Որոշ տեսակներ պարունակում են հավելյալ վիտամիններ, պարզ ածխաջրեր, ամինաթթուներ: Այս ամենն օգնում է օրգանիզմին մնալ տոնուսի մեջ մինչև երեկոյան ճամբարում ինչպես հարկն է սնվելը:

Իզոտոնիկը պետք է սկսել խմել ֆիզիկական ակտիվությունը սկսելուց մոտ 20 րապե առաջ, շարունակել փոքր կումերով խմել ընթացքում և ավարտից հետո նույնպես շարունակել խմել, որպեսզի օրգանիզմում միկրոէլեմենտների և հեղուկի կորուստ չլինի:

Հետևելով այս պարզ կանոններին դուք կխուսափեք ջրազրկումից: Դրանց հետևելը շատ պարզ է:

Օգտակար է իմանալ

Բժշկական հակացուցումներ

Բժշկական հակացուցումներ արշավների ժամանակ

Աշնանային արշավներ

Աշնանային արշավներ / Ինչպես պատրաստվել

Ձմեռային արշավներ

Ինչպես պատրաստվել ձմեռային արշավներին

Հայաստանի թունավոր օձերը

Պաշտպանություն թունավոր օձերից

Ջրի աղբյուրները լեռներում

Ջրի աղբյուրները լեռներում

Լեռնային հիվանդություն

Լեռնային հիվանդություն

կլիմայավարժեցումը լեռներում

Կլիմայավարժեցումը լեռներում

վրանային գիշերակաց

Ինչպե՞ս գիշերել վրանում և չմրսել

Ինչպես դսավորել ուսապարկը

Ինչպե՞ս իրերը ճիշտ դասավորել ուսապարկում

արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում

Արշավային երթուղիներ Դիլիջան ազգային պարկում

Ազգային պարկերը միշտ եղել են ակտիվ հանգստի, էկո տուրիզմի և պարզապես բնության գրկում ժամանակ անցկացնելու ամենագեղեցիկ վայրերը: Հայաստանն ունի հարուստ կենսաբազմազանություն:  Հայաստանի տարածքում կա չորս ազգային պարկ՝ Դիլիջան, Սևան, Արփի և Արևիք: Դրանցից հատուկ ուշադրության է արժանի «Դիլիջան ազգային պարկ»-ը: Այն ստեղծվել է դեռ 1958 թվականին, որպես արգելոց: Այնուհետև 2002 թվականին վերափոխվել է ազգային պարկի:

Դիլիջանը հայտնի է իր անտառներով, մեղմ, խոնավ կլիմայով և հանքային ջրի աղբյուրներով: Այս պայմանների շնորհիվ այն միշտ եղել է գրավիչ վայր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել բնության գրկում: Անտառային արահետներն այստեղ շատ հարմար են քայլարշավների, ձիավարության և լեռնային հեծանվարշավների համար:

Կան մի քանի լեռնագագաթներ, որոնք շատ գրավիչ են վերելքների և պարապլանով թռիչքներ կազմակերպելու համար: 2019 թվականից Սառցապատ լեռան ժայռերին կան ժայռամագլցման պատրաստի երթուղիներ:

Այս հոդվածում մենք որոշեցինք առանձնացնել որոշ արշավային երթուղիներ Դիլիջան ազգային պարկում:

Վերելք Ապակեքար լեռ

Ապակեքար լեռը գտնվում է Թեղուտ և Հովք գյուղերը միջև: Բարձրությունը շատ չէ՝ 1651 մետր, սակայն դրանից երթուղին չի կորցնում իր հետաքրքրությունը: Քանի որ վերելքի ընթացքում մեզ ուղեկցելու է Սառցապատի լեռնաշղթան՝ իր վեր խոյացող ժայռերով: Երթուղին անցնում է մարգագետիններով, որտեղ կտեսնենք արածող կենդանիների: Լեռան ստորոտից ճանապարհը մտնում է անտառի մեջ և դուրս գալիս ժայռերի վրա, որտեղ էլ հենց գտնվում է գագաթը: Երթուղու երկարությունը կազմում է մոտ 11 կիլոմետր:

արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում

Ապակեքար լեռ

արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում
արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում
արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում
արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում
արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում
արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում

Պարզ լճից Գոշ գյուղ

Այս երթուղին հավանաբար ամենահայտնին է: Երթուղու ընթացքում դուք հնարավորություն ունեք տեսնելու Դիլիջան ազգային պարկի ամենահայտնի տեսարժան վայրերը՝ Պարզ և Գոշ լճերը: Ճանապարհն անցում է հաճարենիների խիտ անտառի միջով և հասնում Գոշ գյուղ, որտեղ գտնվում է Գոշավանքը: Երթուղու երկարությունը 7 կիլոմետր է, սակայն, եթե ցանկանաք, ևս 3 կիլոմետր վերև քայլելով, կհասնեք Գոշի լճին:

Ճանապարհին բաց մի թողեք հնարավորությունն այցելել «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն», որտեղ պարկը, «Կովկասի բնության ֆոնդի»(CNF) հետ միասին, ստեղծել է բազմացման կենտրոն՝ դրանց պոպուլյացիան վերականգնելու և ապագայում վայրի բնություն բաց թողնելու նպատակով: Ժամանակին այս անտառներում ապրել են ազնվացեղ եղջերուներ, սակայն որսագողերի պատճառով վերացել են:

արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում

Պարզ լճից Գոշի լիճ

արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում
արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում
արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում
արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում
արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում
արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում

Ջուխտակ վանքից Մաթոսավանք

Սա հավանաբար ամենակարճ երթուղին է՝ 3 – 3.5 կմ, սակայն այն ոչ պակաս հետաքրքիր է: Այս երկու վանքերը գտնվում են Բլդանի ձորի երկու կողմերում: Սկզբում բարձրանում ենք դեպի Ոսկեպարի հուշարձաններից մեկը՝ Ջուխտակ վանք, և այնտեղից շարունակում իջնել գետի հունով: Անցնելով գետը՝ դուրս ենք գալիս թավ անտառ, որտեղ էլ կանաչների մեջ թաքնված է Մաթոսավանքը: Այս երթուղու համար ձեզանից կպահանջվի 1-2 ժամ: Սա հարմար տարբերակ է նրանց համար, որվքեր ընդամենը մի քանի ժամով են գտնվելու Դիլիջանում:

արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում

Դիլիջան Ազգային պարկ

Ջուխտակ վանքից Հաղարծին

Այս երթուղու երկարությունը 20 կիլոմետրից մի փոքր ավելի է: Այն անցնում է թավ անտառներով, բարձրանում դեպի Իջևանի լեռներ, անցնում ժայռերի արանքով և կրկին թավ անտառներով իջնում Հաղարծին վանք: Այս երթուղին նրանց համար է, ովքեր փնտրում են առավել բարդ և երկար քայլարշավներ:

արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում

Ջուխտակ վանքից Հաղարծին

արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում
արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում
Ջուխտակ վանքից Հաղարծին
Ջուխտակ վանքից Հաղարծին
արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում
արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում

Նյութում փորձեցինք ներկայացնել մի քանի արշավային երթուղիներ Դիլիջան ազգային պարկում: Հուսով ենք՝ նյութը օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր սիրում են արշավներ և ազգային պարկեր:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Առաջիկա արշավներ

Վերելք Արայի լեռ

Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղով

Գոշից Խաչարձան

Գոշավանքից Խաչարձան

Երեք բազեների արահետ

Վերելք Վիթասար

Վերելք Վիթասար

Վերելք Գոմբակ լեռ

Վերելք Գոմբակ լեռ

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Գրգուռ լեռ

Գրգուռ լեռ

Գրգուռ լեռան ձմեռային վերելքն իրականացրել ենք «Ծովու բոլոր» նախագծի շրջանակներում։ Նախագծի նպատակն է բարձրանալ Վանա լիճը բոլոր կողմերից եզերող լեռնագագաթները։

Գրգուռը հրաբխային ծագման լեռ է։ Բարձրությունը 2478 մետր է: Ունի 5 ոչ սրածայր գագաթներ։ Գտնվում է Վանա լճից արևմուտք՝ Նեմրութ լեռան հարավարևմտյան լանջին։ Լեռը կոչվել է նաև Գռգուռ, Գուրգուր, Կերքյուր, Կերկուռ, Կիրկոր։  

Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս

Գրգուռ լեռը Բորյան (Օրդունջուլար) գյուղից

Ունի 5 ոչ սրածայր գագաթներ։ Բացառությամբ հյուսիսային փոքր հատվածի մնացած բոլոր կողմերից Գրգուռը պատված է անտառներով։ Գագաթային մասում կան փոքրիկ լճակներ, որոնց ջրերն ունեն ծծմբաերկաթային բաղադրություն։ 

Գրգուռի ավանդույթները

Ավանդության համաձայն Նոյան տապանը այստեղով անցնելիս դիպել է լեռանը և դղրդացել, որից էլ լեռը ստացել է իր՝ Գրգուռ անունը։ 

Ավանդությունը պատմում է նաև, որ Գրգուռի ստորոտում է Հայկ նահապետի նետով սպանվել բռնակալ Բելը։ Լեռան սգտորոտում կան բնական հսկայական քարերի շարքեր, որոնք ժողովրդի կողմից կոչվում են Նեմրութի քարավան կամ Բելի քարավան։ Ժողովրդական ավանդությունն ասում է, որ դրանք իբր Բելի մարդիկ էին, որ իրենց առաջնորդի տապալումը տեսնելով քարացել են։ 

Լուսանկարները՝ Սիփան Գրիգի և Տիգրան Վարագի

Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռի լանջին գտնվող Օրդունջուլար (նախկին Բորյան) գյուղում
Գրգուռի լանջին գտնվող Օրդունջուլար (նախկին Բորյան) գյուղում
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռի լանջին գտնվող Օրդունջուլար (նախկին Բորյան) գյուղում
Գրգուռի լանջին գտնվող Օրդունջուլար (նախկին Բորյան) գյուղում
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս
Գրգուռ լեռ / Հայկական Տավրոս

Հայկական լեռնաշխարհ

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայաստանը հնագույն քարտեզներում

Հայաստանը հնագույն քարտեզներում

որն է Անատոլիան

Ինչ և ո՞րն է Անատոլիան

Քարտեզագրական պատերազմ

Քարտեզագրական պատերազմ

արշավային լապտեր

Արշավային լապտեր

Լապտերն, ինչպես դեղատուփը, պետք է երբեք չբացակայի ուսապարկից: Միշտ շեշտում ենք, որ անգամ եթե արշավը չի տևելու մի ամբողջ օր, անհրաժեշտ է ունենալ արշավային լապտեր, քանի որ միշտ կարող է չնախատեսված դեպք տեղի ունենալ և ստիպված լինենք մութն ընկնելուց հետո դեռ երթուղու վրա լինել:

Լապտերները կարելի է բաժանել երեք տեսակի.

  • Ձեռքի
  • Ճակատային
  • Ճամբարային

Ձեր գլխվոր լապտերը պետք է լինի ճակատային: Այս լապտերները հարմար են, քանի որ ձեր ձեռքերը մնում են ազատ, իսկ լույսը միշտ ուղղված է լինում անմիջապես ձեր դիմաց:

Կարելի է ունենալ ևս մեկ՝ լրացուցիչ ձեռքի լապտեր՝ որոշ աշխատանքներ իրականացնելու համար, սակայն այն պարտադիր չէ: Դե իսկ ճամբարային լապտերները մեծ սարքավավորումներ են, որոնք նախատեսված են անշարժ ճամբարների համար: Նրանք ավելի մեծ են, ծանր և նպատակահարմար չեն ուսապարկում պահելու համար:

Ճակատային լապտերների չափորոշիչները

*Հզորություն

Չափվում է լյումեններով (lumen), որքան շատ՝ այնքան լավ: Սակայն պետք է հիշել, որ հզոր լապտերներն ավելի շատ էներգիա են ծախսում և արագ լիցքաթափվում: Սովորական արշավների համար 200-300 լյումեն հզորությունը լիովին բավարար է: Հնարավորության դեպքում կարող եք ավելի հզորն ընտրել, սակայն այն ավելի թանկ կլինի: Լույսի հզորությունը կախված է մարտկոցի մեջ եղած լարումից: Այդ իսկ պատճառով մարտկոցի լիցքաթափման հետ միասին ընկնում է նաև լույսի պայծառությունը: Ժամանակակից լապտերներն ունենում են էլեկտարէներգիայի կարգավորման համակարգեր, որի շնորհիվ լապտերը տալիս է կայուն, միջին հզորության լուսավորում՝ անկախ մարտկոցի լիցքից:

Ձմեռային արշավ դեպի Մահկանաբերդ

Արշավային լապտեր

Լապտերները հիմնականում ունեն լուսավորման երեք ռեժիմ՝ ուժեղ, թույլ և ստրոբասկոպ՝ թարթող լույս, որը պետք է գալիս նշան տալու, ձեր տեղը նշելու համար, օրինակ, երբ պետք է փրկարարների ուշադրությունը գրավել:

*Լույսի շթի հեռավորություն

Այս չափորոշիչը կախված է լապտերի հզորությունից, բայց ավելի հզոր չի նշանակում, որ լապտերը պարտադիր պետք է ուժեղ, կենտրոնացված լույսի շիթ գցի դեպի հեռուն: Այս ցուցանիշը ցույց է տալիս, թե առավելագույնն ինչ հեռավորության վրա է լապտերը ապահովում նվազագույն տեսանելի լուսավորում: Բայց միշտ չէ, որ հեռահար լույսի անհրաժեշտություն է լինում: Անհրաժեշտ է ունենալ լայն, ցրված լույս՝ ոտքերի տակ տեսնելու, քարտեզը լուսավորելու, ճամբարում որևէ աշխատանք կատարելու կամ վրանում լուսավորություն ապահովելու համար: Եթե լույսը լինի կենտրոնացված մի կետի վրա, ապա դուք չեք կարողանա լուսավորել ողջ տարածքը և ուժեղ լույսով կկուրացնեք ձեզ և ձեր կողքին գտնվող մարդկանց:  Այս խնդրի համար ժամանակակից լապտերներն ունենում են լուսավորման մի քանի ռեժիմ՝ մոտիկ, հեռահար և համակցված:

Արշավային լապտեր

Արշավային լապտեր

Բարձր կարգի լապտերներն, ինչպես  Petzl-ը կամ Black Diamond-ը, ունեն խելացի համակարգ, որը, կախված գլխի դիրքից, ավտոմատ փոխում է լուսավորման տեսակը: Ալպինիզմի, երկարատև թրեքինգների ժամանակ ուժեղ, հեռահար լույսն անհրաժեշտություն է, իսկ համակցված տարբերակը հիմնական օգտագործվողն է:

Չինական լապտերներն ունենում են կիզակետի հեռավորությունը կարգավորող ոսպնյակ, որն աշխատում է լուսանկարչական սարքի խոշորացուման նման: Սա առավել պարզ տարբերակ է, և կարելի է ճշգրիտ կառավարել լույսի ուղղությունը: Սակայն սա հնացած տարբերակ է: Այն ծանր է լինում, լույսը հեռվում կորցնում է իր ուժը, իսկ ոսպնյակը հարվածներից կոտրվում է: Այսպիսի լապտերներ վաճառում են ցանկացած որսորդական խանութում և տարբեր տոնավաճառներում: Ընտրեք այսպիսի տարբերակ, եթե ձեզ պետք է բյուջետային տարբերակ: Սակայն հնարավորության դեպքում ընտրեք մասնագիտացված ընկերությունների լապտերները, որոնք ավելի որակյալ են, հարմարավետ և ունենում են տարբեր լրացուցիչ գործառույթներ՝ մշակված հատուկ արշավականների և լեռնագնացների համար:

Վերելք Արարատ

Արշավային լապտեր

*Քաշ

Ինչքան թեթև, այնքան քիչ հնարավորություններ և հակառակը: Եթե երկարատև մի քանի օրանոց թրեքինգների չեք մասնակցելու, ապա նախապատվությունը տվեք պարզ մոդելներին: Իսկ առավել բարձրակարգ մոդելների մասին դեռ կխոսենք:

*Սնուցման տեսակ

Լինում են վերալիցքավորվող և մեկանգամյա օգտագործման AA կամ AAA տեսակի մարտկոցներով: Թեև վերալիցքավորվողներն առավել երկար են աշխատում մեկ լիցքով, և կարիք չի լինում անընդհատ գնել նոր մարտկոցներ, սակայն լեռներում այն վերալիցքավորելը կարող է խնդիրներ առաջացնել: Այդ իսկ պատճառով  նախընտրելի է վերցնել մեկանգամյա օգտագործման մարտկոցներով տարբերակը և մի քանի  պահեստային մարտկոց:

Ավելի թանկ մոդելներում լինում են այս երկուսի համակցումով տարբերակները: Օրինակ Petzl-ն ունի լապտերներ, որոնք սնուցվում են ստանդարտ AA տեսակի մարտկոցներով և հատուկ Core վերալիցքավորվող մարտկոցով: Նաև տարբերվում են մարտկոցների տեղադրությամբ: Հանդիպում է, որ մարտկոցները լապտերի հետ մեկ ընդհանուր հատվածում են լինում և առանձին արտաքին բլոկով, որը ամրանում է գլխի ետևում: Առաջին տարբերակը թեթև է և շատ տեղ չի զբաղեցնում:

Արշավային լապտեր

Արշավային լապտեր

Իսկ երկրորդն էլ հարմար է նրանով, որ քաշը հավասարաչափ բաշխվում է գլխի վրա, ունենում է ավելի տարողունակ մեծ մարտկոց: Արտաքին բլոկը կարելի է նաև տեղադրել բաճկոնի կամ ուսապարկի ներսում, ինչով այն պաշտպանված կլինի ցրտից և շուտ չի լիցքաթավի:

*Պաշտպանվածություն

Լապտերները լինում են խոնավությունից, ջրից և փոշուց պաշտպանությամբ: Պաշտպանվածության մակարդակը չափվում է IPX չափորոշիչով: Պարզապես հիշեք՝ որքան մեծ է թիվն, այնքան ավելի լավ է պաշտպանված լապտերը: Այսինքն IPX1-ը կպաշտպանի ջրի կաթիլներից, IPX4-ը կպաշտպանի անձրևից, լապտերի վրա ջուր լցնելուց, իսկ IPX-7 մակարդակի լապտերը կարելի է ընկղմել ջրի մեջ՝ մինչև 1- 1.5 մետր խորությամբ, 30 րոպեով: Թրջվելու դեպքում ցանկալի է անջատել լապտերը, հանել մարտկոցը և չորացնել օդափոխվող տարածքում, բայց ոչ արևի անմիջական ճառագայթների տակ:

*Կարմիր լույս

Որոշ լապտերներ ունենում են լրացուցիչ կարմիր գույնի լույս: Քանի որ կարմիր գույնի լույսն ամենաերկար ալիքներն ունի և տալիս է կայուն և հանգիստ լույս՝ այն շատ հարմար է վրանի ներսը լուսավորելու համար:

Արշավային լապտեր

Արշավային լապտեր

Կարմիր լույսը չի կուրացնում և չի ցավեցնում աչքերը, տալիս է կայուն և ցրված լույս: Այն հարմար է նաև գիշերը կենդանադիտարկում անելու համար, քանի որ կենդանիների մեծ մասը չեն տեսնում կարմիր գույնը:

Ամփոփելով ողջ հոդվածը՝ կարող ենք ասել, որ եթե դուք հազվադեպ եք գնում արշավների, չեք իրականացնում բարդ վերելքներ, կամ մի քանի օրանոց թրեքինգներ, ապա պետք չէ երկար մտածել: Ընտրեք մատչելի տարբերակ, որը կապահովի կայուն 100-200 լյումեն հզորության լույս և փոխվող մարտկոցներ: Ամեն դեպքում խորհուրդ ենք տալիս ընտրել հայտնի մասնագիտացված ընկերություններից և զերծ մնալ անհայտ ծագման լապտերներից, քանի որ դրանց վրա գրված տեխնիկական հատկությունները հիմնականում ճիշտ չեն լինում, դետալները ցածրորակ են, իսկ լուսադիոդը շուտ շարքից դուրս է գալիս:  Մարտկոցներն ավելի շուտ են նստում, քանի որ էլեկտրաէներգիայի ծախսն օպտիմիզացված չի լինում և մի շարք նմանատիպ թերություններ:

Արշավային լապտեր

Արշավային լապտեր

Պարզ, բայց որակյալ լապտերն օնլայն խանութներում միջինում արժենում է 10-12.000 դրամ: Եթե դուք արդեն փորձառու արշավական եք, կամ պատրաստվում եք այդպիսին դառնալ և ավելի հաճախ եք գնում արշավներ, ավելի երկարատև, բարդ երթուղիներ եք ընտրում, ապա մեծ է հավանականությունը, որ դուք երկար ժամանակ քայլելու եք մթով: Այդ պատճառով պետք է ընտրեք ավելի բարձր կարգի արշավային լապտեր, որը կունենա լրացուցիչ ֆունկցիաներ, ավելի հզոր լույս և մարտկոց:

Եվ հիշե՛ք մի կարևոր բան․

լապտերն, ինչպես զենքը, պետք է լինի ձեռքի տակ, միշտ լիցքավորված և պատրաստ աշխատանքի: Միշտ ունեցեք պահեստային մարտկոցներ, արշավից տուն վերադառնալուց հետո ստուգեք մարտկոցի լիցքը և անհրաժեշտության դեպքում փոխեք կամ վերալիցքավորեք այն: Եվ երբե՛ք, կրկնում ենք, երբե՛ք մի հանեք լապտերն ուսապարկից և ուրիշ տեղ մի դրեք: Որովհետև հնարավոր է մի օր մոռանաք այն տանը և հենց այդ անգամն էլ դրա կարիքն ունենաք:

Արշաավե՛ք գրագետ։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արշավային գույք և հանդերձանք

Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ

Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ

ի՞նչ տանել արշավ

Մեկօրյա արշավին անհրաժեշտ պարագաների ցանկ

գիշերակացով արշավին անհրաժեշտ պարագաներ

Ինչպես պատրաստվել գիշերակացով արշավներին

Տեխնիկական վերելքներներ

Տեխնիկական վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ

Ջրաման

Ջրաման, թե՞ պլաստիկ շիշ

արշավային գլխարկ

Ինչպես ընտրել արշավային գլխարկ

Գաջեթների վերալիցքավորումն արշավների ժամանակ

Ինչպես լիցքավորել գաջեթներն արշավների ժամանակ

արշավային լապտեր

Արշավային լապտեր

Արշավային գուլպաներ

Արշավային գուլպաներ

Էջ 63 / 105«‹6162636465›»

armenian_geographic

Adventure Travel Company
From first step to worldwide expeditions
☎️ +37443 00 5165 (Telegram, WhatsApp)
Check out our upcoming events below

2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ: Վ 2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ:
Վերելքի օրերն են`
• 26.07-01.08
• 01.08-07.08
• 07.08-13.08 (6-օրյա ծրագիր)
• 16.08-22.08
• 22.08-28.08
Ամենամեծ թվով մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահել են մեզ: Ամրագրիր վերելքդ հիմա:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն տանն ես:
Կիրակի` 25.10.26 Գնում ենք վայելելու տավուշյան գե Կիրակի` 25.10.26
Գնում ենք վայելելու տավուշյան գեղեցիկ գույներն ու քայլելու Երեք բազեների արահետով:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։ 2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։
Այս նոր և բացառիկ ճամփորդության շրջանակում բարձրանալու ենք երեք երկրների երեք ամենաբարձր գագաթները։
📩Մանրամասների համար թող մեկնաբանություն կամ գրիր մեր էջին:
⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պ ⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պարզապես ուղևորություն։ 
Հայտնի մարդկանց մտքերը ճամփորդությունների, նոր բացահայտումների ու լեռների մասին։
🥾Join our upcoming hikes 📌On Saturday - 24․10․26 🥾Join our upcoming hikes
📌On Saturday - 24․10․26 
From Goshavank to Khachardzan
Length of the route: 16 km
Altitude gain: 500 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9 500 AMD per person
—————————————————
📌On Saturday - 24․10․26 
Ascent to Mt. Ara from the Northern Route 
Length of the route: 17 km
Altitude gain: 900 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:00 AM
Price: 9000 AMD per person
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Ascent to Mt. Vitasar 
Length of the route: 22 km
Altitude gain: 1200 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 06:30
Price: 9 500 AMD 
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Three Hawks’ Trail 
Length of the route: 15 km
Altitude gain: 650 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9500 AMD per person
—-——————————————————
📌On October 30 - November 1 
Ascent to Mt. Gombak 
Length of the route: 16 km
Altitude gain: 1700 m 
Meeting point: Komitas ave., “Yerevan City” supermarket
Meeting time: 07:30 AM
Price: 38 000 AMD per person
—————————————————-
📌Ararat 2027 
From July to August
📩For booking as well as for all the questions you can write us or call: 043 00 5165
Շաբաթ` 24.10.26 Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնո Շաբաթ` 24.10.26
Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնում է անտառային գեղեցիկ արահետով:
📩Այս աշնանային արշավին միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
The last day in Nepal. Exploring Kathmandu. The last day in Nepal. Exploring Kathmandu.
🏔️Խոսում են մեր ուղեկցորդները @arpiatou-ն պատմում 🏔️Խոսում են մեր ուղեկցորդները
@arpiatou-ն պատմում է, թե ինչպես ընտրել ճիշտ արշավային ձեռնափայտեր և ինչպես օգտագործել դրանք, որպեսզի արշավն ավելի հեշտ դառնա։ 🥾
Follow on Instagram
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu
[email protected]    +374 43 00 51 65
    FacebookInstagramYoutube
© 2012–2026 Armenian Geographic
Scroll to top Scroll to top Scroll to top