2013 թվականի, հուլիսի 12-ին ծննդյանս առավոտը սկսեց Գառնիի ճանապարհով: 7 հոգով նստեցինք Գառնի գնացող ավտոբուսը և սկսվեց… Ասեմ, որ միակ տրանսպորտն էր, որին գումար ենք վճարել 9 օրվա ընթացքում: 7 հոգուց երկուսս էինք հայ, մնացածը տարբեր երկրներից էին, որոնք ուզում էին տեսնել Հայաստանից այնքան տարածք, ինչքան կհասցնեինք մինչև նրանց մեկնելը: Հասանք Գառնու տաճար: Երկար մնացինք, սովորական տուրիստներ չէին, որ էնքան որ նկարվեն, տեսնեն ու գնան: Նրանց հետաքրքիր էր մեր մշակույթը, տաճարները, եկեղեցիները, դրանց էներգիան: Երեկոյան իջանք Ազատ գետի ափին ու այնտեղ գիշերեցինք կրակի կողքը: Մի քիչ զգույշ էինք, որովհետև ամռան այդ շոգին գյուրզաների ամենաակտիվ ու ագրեսիվ շրջանն է, ու հեչ ցանկություն չկար անհանգստացնելու նրանցից մեկին:

Ազատի կիրճ
Դեպի Հավուց Թառ
Առավոտյան նախաճաշելուց հետո մի քանի հոգով որոշեցինք բարձրանալ Հավուց Թառ, որն անմիջապես մեր գլխավերևում էր, սարի վրա, բայց ալարեցինք շրջանցել սարը ու միանգամից սկսեցինք բարձրանալ: Իրերը թողեցինք ներքևում ու ճամփա ընկանք: Մի քայլ դնում էինք, երկու քայլ հողը հետ էր իջեցնում, ջուր էլ չէինք վերցրել, ու հուլիսյան անխնա արևի տակ բարձրացանք մինչև վերջ: Երբ հասանք նրան, հասկացանք, որ արժեր… Կիսաքանդ վանքը էնքան սիրունություն ուներ իր մեջ, ճարտարապետություն, որ չէինք հագենում տարբեր սենյակներ մտնելուց, կամ ուղղակի նստելուց ու ձուլվելուց նրան: Իջանք նույն ճանապարհով ու միանգամից մտանք գետը… Ոնց եմ սիրում Գառնու սառը գետը, երևի էնքան էի միացել գետին, որ մի ձուկիկ եկավ ու սկսեց ոտքիս բզել բերանով, ինձ թվաց ոտքս խանգարումա, քաշեցի մի կողմ, բայց նա նորից եկավ ոտքիս մոտ ու մի տեսակ հրում էր, նենց հավես էր…

Հավուց թառ
Գեղարդի քարանձավները, Ազատի կիրճն ու մեր փնտրած աղբյուրը
Ճանապարհ ընկանք դեպի Գեղարդ, հենց գետի հունով էլ գնացինք, մինչև հասանք գլխավոր ճանապարհին ու մի քանի մեքենա մեզ հասցրեցին Գեղարդ: Որոշ տեղ էլ քայլեցինք՝ ճանապարհին հիանալով քարանձավներով: Արդեն մութ էր, երբ հասանք եկեղեցի, եկեղեցականները մեզ տեղ տվեցին եկեղեցու բակում, որպեսզի վրան դնենք, բայց մի քանիսս որոշեցինք գիշերն անցկացնել քարանձավում: Ես վրան ունեի, բայց ոչ քնապարկ, ու մերժեցի ընկերներիս առաջարկը նրանց քնապարկը վերցնելու և որոշեցի ինքս ինձ փորձել ու քնել հենց քարանձավի քարե հատակին առանց որևէ բանի: Հետաքրքիր գիշեր էր այն քարանձավում, որտեղ ժամանակին վանականներն են եղել: Առավոտյան պարզվեց կիրակնօրյա պատարագն էր, մնացինք պատարագին ու շարժվեցինք դեպի Երանոսի լեռներ: Բայց դեպի Երանոս գնացինք երկուսով, քանի որ մյուսները համարեցին, որ դժվար կլինի նրանց համար: Ես վրանս փոխեցի ընկերներից մեկի քնապարկի հետ և առանց վրան ճամփա ընկանք: Ավտոստոպով հասանք Գառնի ու սկսեցինք Ազատի կիրճով շարժվել դեպի լեռները, դեպի ջրամբար: Ճամփի կեսին, երբ արդեն մթնում էր, հասանք մի տնակի, որտեղ Ալբիկ և Նելլի հիանալի ամուսինները մեզ տեղ տվեցին իրենց այգում, նաև կերակրեցին ու հիանալի ժամանակ անցկացրեցինք նրանց ընկերակցությամբ: Առավոտյան շարունակեցինք մեր ճամփան, փորձելով գտնել հանքային ջրի աղբյուրը, որի մասին պատմում էին: Ջրի մեջով գետն անցանք ու մի ուրիշ հանքային աղբյուր գտանք, սպիտակ, կլոր քարերով, հետաքրքիր համ ունեցող ջրով: Բայց քանի որ մեր փնտրածը թթու ջուր էր, զգացինք, որ դա չի: Մի քանի անգամ գետն անցանք, մի քիչ կորեցինք, մինչև գտանք մեր փնտրած աղբյուրը: Աղբյուրի մոտ բարձրանալուց առջևից ես էի գնում, համարյա հասել էինք, մեկ էլ մի քիչ ինձանից վերև, կամարաձև քարի տակ տեսա գյուրզայի շատ հաստ պոչը: Օձերին սիրում եմ, բայց այդ չափսի մեծ ու մահացու օձ տեսնելուց իհարկե վախեցա: Գրեթե առանց աղմուկ հետ քաշվեցի ու կանգնեցի: Օձը բնականաբար զգաց ներկայությունս և մենք փոխադարձ համաձայնությամբ գնացինք տարբեր ուղղություններով:
Այդ ջրում զգում ես, թե ինչ է նշանակում մաքուր ջուրը
Հասանք աղբյուրին , և առաջին բանը, որ արել եմ, դա գլուխս ավազանի մեջ մտցնելն է եղել, սկսեցի խմել էդ թթու ու համով ջուրը, հանգստացանք ու լրիվ մտանք ջուրը: Այդ ջրում զգում ես, թե ինչ է նշանակում մաքուր ջուրը, մաքուր էներգիայով, զգում ես, թե ոնցա ամեն բջիջդ կլանում այն:

Ազատի կիրճ
Լուսինը կորեց սարերի հետևում, ու մնացինք մենք ու մեր պուճուրիկ կրակը
Շուտով նորից ճամփա ընկանք, ուզում էինք գտնել Երանոսի գունավոր լեռները, ուղեկիցս գունավոր ավազներով ուզում էր մանդալա սարքել: Իջանք կիրճ, հետո ընկանք ցեխերի մեջ, արդեն մոտենում էինք ջրամբարին ու ամբողջը ցեխ էր, մի կերպ անցանք գետը նորից ու բարձրացանք սարը: Հասանք տեղ, նստեցինք, որ հանգստանանք, որովհետև շատ թեք ու ավազոտ սար էր ու… Հայտնաբերեցի, որ շատ կարևոր մի բան է ընկել ճանապարհին… Ստիպված նորից հետ ենք իջել, էս անգամ առանց պայուսակների, ահագին հետ ենք գնացել, ամբողջ տարածքում փնտրել ու երբ հուսահատված նորից հասնում էինք սարի գագաթին, տեսանք, որ հենց այդտեղ է ընկել: Էս անգամ կրկնակի հոգնած փռվեցինք գագաթին, մի քիչ հանգստացանք ու սկսեցինք քայլել դեպի ջրամբար: Հասանք էդ տարածքի ամենաբարձր կետին, վայելեցինք մայրամուտը ու սկսեցինք գիշերելու տեղ փնտրել: Քանի որ ջուր չունեինք, պիտի իջնեինք ջրամբարի մոտ, հենց ջրամբարի ափին էլ կրակ վառեցինք, ջրամբարի ջուրը եռացրեցինք ու խմեցինք: Լուսինն էլ կորեց սարերի հետևում ու էդ տարածքում մնացինք մենք, ու մեր պուճուրիկ կրակը… Չորրորդ գիշերն անցավ նույնպես նորմալ… Առավոտյան մտանք ջուրը ու ես նորից փորձեցի լողալ սովորել: Այս անգամ հաջողությունս ավելի շատ էր, երևի ուսուցիչս էր լավը: Բայց քանի որ ժամանակը քիչ էր, տենց էլ ես մնացի խեղդվողի մակարդակում, բայց արդեն դա էլ նորմալ չէի անում, դրանից առաջ գոնե լավ խեղդվում էի :D
Անտանելի շոգը, դեղձի այգիներն ու Գետազատ գյուղը
Կերանք այն շատ քիչ սնունդը, որ մնացել էր, ջուր վերցրեցինք ու հենց ջրամբարի կողքի սարերում էլ գտանք մի քանի գույնի ավազները: Սկսեցինք նրա պատկերացրածը սարքելու գործընթացը, ահագին չարչարվեցինք, որովհետև տարածքը շատ էր վեցրել, իսկ մենք երկու հոգով էինք, բայց հուսով եմ նա գոհ է արդյունքից, չնայած շատ բան չհասցրեցինք անել: Սկսեցինք քայլել դեպի մոտակա գյուղը, որպեսզի սնունդ առնենք ու շարժվենք դեպի Դվին: Ես հասկացա էն մարդկանց, որոնք անապատներում քայլում են առանց ջրի ու սննդի: Էդ տարածքում ծառեր չկան ու շոգն անտանելի է, շշի մեջի շատ քիչ ջուրն էլ եռման աստիճանի է: Հսկայական ուսապարկերն ուսներիս, սոված, ծարավ ու հոգնած քայլում ենք ճանապարհով ու հանկարծ ինձ թվում է, թե դիմացս միրաժ է, աչքիս այգիներ են երևում, առանց ցանկապատի: Վերջին ուժերով վազեցինք մոտիկ ու… դեղձի այգիներ: Ես երևի էդքան դեղձ կյանքում չէի կերել, ամեն մի կիսախակ ու թթվաշ դեղձի հետ ես զգում էի, թե ոնց են վերադառնում ուժերս: Հետո ինչքան տեղ ունեինք պայուսակներումս լցրեցինք դեղձերը ու այգիների միջի ճանապարհով հասանք Գետազատ գյուղը: Գյուղի խանութից ուտելիք առանք ու հենց խանութի կողքին ուտում էինք, երբ մեզ մոտեցավ մի մարդ ու առաջարկեց հանգստանալ իրենց տանը ու տեսնել իր հոր թանգարանը: Հաճույքով ընդունեցինք հրավերը ու մեծ հետաքրքրություն առաջացրեց թանգարանը: Թանգարան կոչվածը մի սենյակ էր տան կողքին, որտեղ այս մարդու հոր փայտե քանդակներն էին, բայց ի՜նչ քանդակներ, կյանք կար նրանց մեջ, պատմություն: Նրանք չէին վաճառում դրանք, ուղղակի նրանց հերիք էր, որ մարդիկ տեսնեն ու իմանան: Մի քիչ էլ զրուցեցինք այդ հյուրընկալ մարդու ու նրա հոր հետ, և այդ մարդը ուղիղ մայրամուտին մեզ մեքենայով հասցրեց մինչը Դվինի ավերակներ:
Դվինի ավերակներն ու տարօրինակ քարը
Իմացել էինք, որ այնտեղ հնարավոր է գիշերել… Պարզվեց, որ այդտեղի պահակը ժամանակին տուն է սարքել հենց տարածքում ու արդեն մի քանի սերունդ ընտանիքով ապրում են այդտեղ: Մենք որոշեցինք հենց ավերակներում քնել մեր քնապարկերով, բայց մինչև քնելը նրանց հետ ձմերուկ էինք ուտում , երբ նրանց բարեկամն եկավ ու խոսքի մեջ պատմեց, որ մի ամիս առաջ նրա եղբոր այգում երկնաքար է ընկել, հարվածից եղբայրը ուշաթափվել է, տարածքում փոս է առաջացել ու վառվել են խոտերը: Մենք իհարկե թերհավատությամբ վերաբերվեցինք, էդ ժամանակ նա առաջարկեց տանել իր տուն մեքենայով, ցույց տալ ու մեզ նորից հետ բերել: Իհարկե նման առիթը չէինք կարող բաց թողնել ու համաձայնեցինք: Երբ տեսանք բռունցքի մեծության քարը, որը ոնց-որ դեմք լիներ ու էդքան էլ քար չէր, տարօրինակ զգացողություն ունեցանք, հետաքրքիր էր ձեռքում պահել մի իր, որը հնարավոր է երկաաաար ճանապարհ է անցել, մինչև մեզ հասնելը ու երկար պատմություն ունի: Այդ մարդն ասեց, որ ուզում են վաճառի այդ քարը, բայց զգույշ էր շատ, վախենում էր: Ասեց նաև, որ քարին ձեռք տալուց հետո պատահաբար ձեռքը բերանին է կպցրել ու սկսել է մրմռալ բերանը: Տարօրինակ քար էր: Ոչ երկրային զգացողություններով պառկեցինք քնելու մեր երբեմնի թագավորի ամրոցի ավերակներում: Հինգերորդ օրն ավարտվեց:
Ճանապարհ ընկանք դեպի Սյունիք
Վեցերորդ օրվա առավոտյան ճանապարհ ընկանք դեպի Սյունիք: Արարատ չհասած մեզ հանդիպեց այն մեծ մեքենաներից, որ մեծ բեռներ են տեղափոխում երկար ճանապարհ ու մինչև գրեթե Զորաց քարեր հասցրեց: Մնացած ճանապարհն էլ անցանք ոտքով կամ մեքենայով և մեր դեմ բացվեց դաշտը, որտեղ տեսանք մեր Ստունհենջից հին մեր մշակույթը: Տարօրինակ զգացողություններ են արթնացնում այդ քարերը, մանավանդ երբ մութն ընկավ, նստեցինք մեջտեղում , ու կենտրոնացանք զգացողությունների վրա: Անգամ լռությունն էր անսովոր էդ վայրում, մի տեսակ ահավոր միստիկ գիշեր էր, էն գիշերներից, որ ինչ էլ պատահի, չես զարմանա: Ոչ մի անսովոր բան չեղավ, բացի նրանից, որ աստղերն էին մեզ բարևներ ուղարկում, մենք էլ նրանց:

Զորաց քարեր
Գիշերել՝ շնագայլերի համերգի ներքո
Հաջորդ օրը կեսօրին մեզ միացան մեր երկու ընկերներն ու մենք ճամփա ընկանք դեպի Խնձորեսկ: Խնձորեսկի քարանձավների մոտ հասանք արդեն մթնով, ու կամուրջն անցնելուց արդեն, մեզ դիմավորում էին շնագայլերի բազմազան ձայները: Գտանք մի քարանձավ, կրակ վառեցինք ու պատրաստվեցինք գիշերելու: Շնագայլերը շարունակում էին իրենց համերգը, ես էլ որոշեցի նրանց միանալ գայլի ոռնոցով, բայց նրանք չգնահատեցին տաղանդս ու ավարտեցին համերգը :D Քնեցինք վարգանի հնչյունների տակ (դա երաժշտական գործիք է, որ նվագում էր մեր ընկերը): Գիշերը զգացի, որ շնագայլերից մեկը հենց մեր քարանձավի մոտ է, նստեցի՝ հյուրերի սպասելով, բայց երևի դաստիարակությունը թույլ չտվեց ներս մտնել ու գնաց: Առավոտյան արթնացանք դաֆի ձայնից, որ կամուրջի մեջտեղում նվագում էր մեր մյուս ընկերը: Հետո, երբ տեսանք ձորը, քարանձավներն ու ինչքան կողքներս նայեցինք, ավելի համոզվեցինք, որ մի օրը շատ քիչ է, ու որ մի գիշեր էլ ենք մնալու: Երբ որոշումը կայացվեց, որ մնալու ենք, ես սկսեցի մենակով թափառել ու ուսումնասիրել տարածքը: Ահագին քայլելուց հետո մի բարձր քարի վրա բարձրացա ու արևի տակ քնեցի: Հետո լողացա աղբյուրում ու միացա ընկերներիս, որոնք արդեն ուտելու բան էին սարքում: Ես էլ ճանապարհին լիքը մոշ էի քաղել, այնպես որ սկզբում վայելեցինք դա, հետո հաց կերանք: Հետո հանդիպեցինք տեղի պահակին, ու նա, իմանալով որ գրեթե սնունդ չունենք արդեն, իր այգուց մեզ լիքը ուտելիք տվեց: Ամբողջ ճանապարհին հանդիպել ենք բարի ու հյուրասեր մարդկանց, որոնց շատ շնորհակալ եմ: Երկրորդ գիշերն էլ Խնձորեսկում անցկացրեցինք շնագայլերի համերգի ներքո:
Ավտոստոպով հասանք Տաթև
Հաջորդ օրն արդեն պիտի շարժվեինք, բայց մի տեսակ հարազատ էր դարձել էդ ձորը, էդ քարանձավը, կարծես տանը լինեինք: Մեծ դժվարությամբ պոկվեցինք նրանից ու էլի ավտոստոպով հասանք Տաթև: Ժամերգություն էր Տաթևում, մենք ներս մտանք, իսկ մեր մի ընկերը դրսում սպասում էր, էդ ընթացքում վանականներից մեկը մի մեծ աման ծիրան է հյուրասիրել նրան: Ես այդ օրը ինքս զգացի, թե ինչու է տարածված Տաթևի վանականների ու հայր Միքայելի բարի համբավը: Խնդրեցի նրան մեզ թույլատրել որևէ տեղ գիշերել, նա մեզ տրամադրեղ Ձիթհանի շենքը, որը որպես թանգարան է, հետո մի մեծ աման ուտելիք բերեցին մեզ ու էդ ամենը այնպիսի սիրով, որ հասկանում ես, որ այդ մարդը իրոք կատարում է հոգևորականի իր առաքելությունը: Առավոտյան մասնակցեցինք կիրակնօրյա պատարագին, շնորհակալություն հայտնեցինք ու ճանապարհ ընկանք դեպի Երևան, իհարկե մի պահ թաթախվեցինք նաև Սատանի կամուրջի ջրերում:

Բացահայտելով Հայաստանը
10 օր եղել ենք ճանապարհներին, չենք ծախսել ոչ մի կոպեկ տրանսպորտի վրա, այդ ընթացքում հանդիպել ենք լիքը հետաքրքիր ու լավ մարդկանց, որոնցի ոմանց հետ մինչև հիմա կապը կա:
10 օր և 9 գիշերը եղել ենք հնարավորինս մոտ բնությանն ու մշակույթին: Հնարավորինս չվնասելով նրանց: Այդ օրերի ընթացքում ես տեսա մեր հազարամյա հզոր մշակույթը, որի դեմ խոնարհվում էին իմ արտասահմանցի ընկերները:
Կարծում եմ՝ բնասիրությունից դեպի բնապահպանություն մի կարճ քայլ է
Ես ինձ ավելի պատասխանատու զգացի բնությանս ու մշակույթիս առջև, որովհետև երբ վայելում ես մի բան, պետք է նաև պահպանել այն: Կարծում եմ՝ բնասիրությունից դեպի բնապահպանություն մի կարճ քայլ է, էդ էն քայլն է, որ մարդ հանկարծ հասկանում է, որ կարող է կորցնել այն, ինչ սիրում է ու թանկ է: Իսկ հայրենիքդ սիրելու լավագույն միջոցը ճանաչելն է այն, այդ օրերի ընթացքում ես մի փոքր ավելի ճանաչեցի նրան ու շատ ավելի կապվեցի ու պատասխանատու դարձա: Ահա թե նաև ինչ տվեց ինձ էդ փոքրիկ, բայց հետաքրքիր ճամփորդությունը Հայաստանով:
Անի Խաչատրյան
Բլոգ Հայաստանի մասին
Ազոխի քարանձավ
/in Մեր արշավները /by armeniangeographicԱզոխի քարանձավը (ավելի հին անվանումը՝ Որվան, Որվանի անձավ) գտնվում է Արցախի Հադրութի շրջանում: Կրաքարե այս քարանձավը ունի շուրջ 8000 քառ. մետր մակերես։ Այն տարածաշրջանի հնագիտության և հնէաբանության կարևոր հնավայրերից է, որով ուսումնասիրվում են նախնադարի մարդկանց տեղաշարժերը Հայկական լեռնաշխարհով։
Նախամարդու ծնոտոսկր
1968 թ. պեղումներով հայտնաբերվել է նախամարդու ծնոտոսկր, որը 300.000 տարեկան էր և աշխարհի այս մասի նեանդերթալյան մարդու ամենահին մնացորդն է։ Մինչ այդ այդպիսի գտածոներ եղել են 4 երկրամասում՝ Սիդի-Աբդ Էրագման (Մարոկո), Շտայնհայմ (Գերմանիա), Սպանոկոմբե (Անգլիա) և Սադիադելլե Դիոբոլոն (Իտալիա)։ Ազոխում հայտնաբերված գտածոն զբաղեցնում է 5-րդ տեղը, հայտնաբերվել են նաև բազմաթիվ գործիքներ։ Նախապատրաստական պեղումները վերսկսվել են 1990-ական թթ.: 2002 թվականից Թանիա Քինգի ղեկավարությամբ հնագետների միջազգային արշավախումբը ծավալուն պեղումներ կատարեց Ազոխի քարանձավում։ Գտնվեցին չխաթարված մուտքեր, ինչպես նաև նախնադարյան շրջանի բազմաթիվ գտածոներ, որոնց թվում կան գործիքներ և կենդանիների բրածոներ, որ կրում են այդ գործիքների հետքերը։ Գտածոների ուսումնասիրությամբ հնէաբանների խումբը ենթադրում է, թե մարդիկ Հայաստանի տարածքում ապրել են շուրջ երկու միլիոն տարի առաջ:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Թռչնադիտարկում Լոռիում
/in Մեր արշավները /by armeniangeographicԴսեղ գյուղ
Երթուղին սկսեցինք Դսեղ գյուից: Դսեղը Լոռու մարզի յուրահատուկ տարածքներից է, որտեղ արտահայտված են մակերևութային մեծ հակադրությունները: Այն համարվում է կարևորագույն թռչնաբանական տարածք (ԿԹՏ) և տարածվում է Դեբեդ գետից հարավ՝ ընդգրկելով Փամբակ և Մարց գետերի միջև ընկած հատվածը և ձգվում է մինչև Բովաքարի լեռնաշղթայի ստորոտները: ԿԹՏ-ի ամենաբարձր կետը Բովաքար լեռն է (3016 մ), իսկ ամենացածր կետը՝ Մարց գետի գետաբերանն է (829 մ): Բարձրությունների տարբերությունները պատճառ են հանդիսացել վերընթաց լանդշաֆտային գոտիների առաջացման: Այստեղ միմյանց են հաջորդում հետևյալ լանդշաֆտային գոտիները՝ լեռնատափաստանային՝ արտահայտված ժայռային զանգվածներով, լեռնանտառային, իսկ ավելի վեր՝ ալպյան և մերձալպյան գոտիները: Տեղանքում հանդիպում են ավելի քան 150 թռչնատեսակ: Այստեղ առանձնացնում են
1) բնադրող՝ նստակյաց,
2)բնադրող՝ չվող,
3)չբնադրող,
4)չվող,
5)ձմեռող թռչնատեսակներ:
Միգրացիոն ուղի
Տարածքը հանդիսանում է կարևոր միգրացիոն ուղի: Տարածքն առանձնանում է բնադրող գիշատիչ թռչունների բազմազանությամբ, որոնցից են՝ Սպիտակագլուխ անգղը, Մորուքավոր անգղը, Գիշանգղը, Փոքր արծիվը, Տափաստանային ճուռակը, Կրետակերը և այլն: Երթուղու ընթացքում հանդիպեցինք հետևյալ թռչնատեսակներին՝ Սպիտակագլուխ անգղ, Փոքր ենթաարծիվ, Տափաստանային ճուռակ, Սովորական կկու, Սև ագռավ, Սովորական կարմրատուտ, Դաշտային ճնճղուկ, Սև մանգաաթև, Գյուղական ծիծեռնակ, Կանաչ փայտփոր, Մեծ երաշտահավ, Երկնագույն երաշտահավ, Սև երաշտահավ, Եղնջաթռչնակ, Լորաճուռակ, Սև կեռնեխ, Սևագլուխ չքչքան, Կորեկնուկ, Կարմրակատար, Անտառային կաչաղակ, Փոքր արտույտ, Սպիտակ խաղտնիկ:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում՝
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Համասևանյան աղբահավաք
/in Մեր գործունեությունը /by armeniangeographic2016 թ.-ի մասիսի 14-ին տեղի ունեցավ Համասևանյան աղբահավաք, որը նախաձեռնել էին մի խումբ բնասերներ: Աղբահավաքը տեղի ունեցավ Սևանա լճի ափամերձ տարածքներում նախապես ուսումնասիրված և քարտեզագրված 25 հատվածներում, որոնք վարձակալված չեն տարբեր տնտեսվարողների կողմից։ Միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ բնասեր մարդիկ, բնապահպանական կազմակերպություններ, արշավախմբեր, ուսումնական հաստատություններ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Արտանիշ թերակղզի
Մեր նախագիծը ընտրել էր Արտանիշ թերակղզու հարակից տարածքը, քանի որ մեր արշավների ժամանակ հաճախ ենք լինում այստեղ:
Համասևանյան աղբահավաք
Աղբահավաքի նախաձեռնությունը զուտ մեկանգամյա գործողություն չէ, նախ՝ բնապահպանական կրթության առիթ է բոլոր մասնակիցների համար, ովքեր տարածքի պոտենցիալ օգտվողներ են, երկրորդ՝ առիթ է մշակելու ափամերձ գոտու հետագա աղտոտման կանխման գործողություններ, վերջապես՝ հնարավորություն է լայնամասշտաբ բնապահպանական ներգրավվածության և Սևանա լճի հետ կապված այլ խնդիրների բացահայտման ու լուծումների ներկայացման։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր արձագանձողներին և մաքրման աշխատանքներին մասնակցողներին:
Մեր միջոցառումները
«Լեռնային կղզի» / 10 տարին մի գրքում
«Լեռնային կղզի» / Մենք 10 տարեկան ենք
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
«Հայկական լեռնաշխարհ» քարտեզի շնորհանդես
Իռենա Խառազովայի կյանքի Էվերեստը
Արարատվածներ / Մենք 7 տարեկան ենք
«Հայաստանի լեռները» գրքի շնորհանդես
Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում
Ռանչպարների Կանչը
Թոնդրակ լեռ
/in Հայկական լեռնաշխարհ /by armeniangeographicՀարսնաքար լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicՀարսնաքար լեռը Փամբակի լեռնաշղթայի բարձր գագաթներից է, բարձրությունը՝ 2483 մ: Գտնվում է Շիրակի մարզում՝ Ջրառատ գյուղից 3,5 կմ հյուսիս արևելք: Հիմքում ընկած են հրաբխային և հրաբխանստվածքային ապարները: Լեռը ներարկված է ինտրուզիաներով:
Հարավ արևմտյան լանջերը թույլ են մասնատված և մեղմաթեք են: Այստեղ ցածրադիր մասերում տարածված են տափաստանները, իսկ ավելի բարձր՝ ալպյան մարգագետինները, որտեղ տարածված բուսատեսակներից են շյուղախոտը, գինարբուկը, զանգակածաղիկը, գայլաթաթը և այլն: Գագաթային մասը զուրկ է բուսականությունից, այստեղ ապարները մերկացած են և ենթարկվում են ակտիվ հողմանահարման: Հյուսիս արևելյան լանջերը խիստ զառիթափ են և գրեթե զուրկ են բուսականությունից:
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի, Հրաչուհի Այվազյանի, Արթուր Մանուչարյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Բացահայտելով Հայաստանը
/in Բլոգ /by armeniangeographic2013 թվականի, հուլիսի 12-ին ծննդյանս առավոտը սկսեց Գառնիի ճանապարհով: 7 հոգով նստեցինք Գառնի գնացող ավտոբուսը և սկսվեց… Ասեմ, որ միակ տրանսպորտն էր, որին գումար ենք վճարել 9 օրվա ընթացքում: 7 հոգուց երկուսս էինք հայ, մնացածը տարբեր երկրներից էին, որոնք ուզում էին տեսնել Հայաստանից այնքան տարածք, ինչքան կհասցնեինք մինչև նրանց մեկնելը: Հասանք Գառնու տաճար: Երկար մնացինք, սովորական տուրիստներ չէին, որ էնքան որ նկարվեն, տեսնեն ու գնան: Նրանց հետաքրքիր էր մեր մշակույթը, տաճարները, եկեղեցիները, դրանց էներգիան: Երեկոյան իջանք Ազատ գետի ափին ու այնտեղ գիշերեցինք կրակի կողքը: Մի քիչ զգույշ էինք, որովհետև ամռան այդ շոգին գյուրզաների ամենաակտիվ ու ագրեսիվ շրջանն է, ու հեչ ցանկություն չկար անհանգստացնելու նրանցից մեկին:
Ազատի կիրճ
Դեպի Հավուց Թառ
Առավոտյան նախաճաշելուց հետո մի քանի հոգով որոշեցինք բարձրանալ Հավուց Թառ, որն անմիջապես մեր գլխավերևում էր, սարի վրա, բայց ալարեցինք շրջանցել սարը ու միանգամից սկսեցինք բարձրանալ: Իրերը թողեցինք ներքևում ու ճամփա ընկանք: Մի քայլ դնում էինք, երկու քայլ հողը հետ էր իջեցնում, ջուր էլ չէինք վերցրել, ու հուլիսյան անխնա արևի տակ բարձրացանք մինչև վերջ: Երբ հասանք նրան, հասկացանք, որ արժեր… Կիսաքանդ վանքը էնքան սիրունություն ուներ իր մեջ, ճարտարապետություն, որ չէինք հագենում տարբեր սենյակներ մտնելուց, կամ ուղղակի նստելուց ու ձուլվելուց նրան: Իջանք նույն ճանապարհով ու միանգամից մտանք գետը… Ոնց եմ սիրում Գառնու սառը գետը, երևի էնքան էի միացել գետին, որ մի ձուկիկ եկավ ու սկսեց ոտքիս բզել բերանով, ինձ թվաց ոտքս խանգարումա, քաշեցի մի կողմ, բայց նա նորից եկավ ոտքիս մոտ ու մի տեսակ հրում էր, նենց հավես էր…
Հավուց թառ
Գեղարդի քարանձավները, Ազատի կիրճն ու մեր փնտրած աղբյուրը
Ճանապարհ ընկանք դեպի Գեղարդ, հենց գետի հունով էլ գնացինք, մինչև հասանք գլխավոր ճանապարհին ու մի քանի մեքենա մեզ հասցրեցին Գեղարդ: Որոշ տեղ էլ քայլեցինք՝ ճանապարհին հիանալով քարանձավներով: Արդեն մութ էր, երբ հասանք եկեղեցի, եկեղեցականները մեզ տեղ տվեցին եկեղեցու բակում, որպեսզի վրան դնենք, բայց մի քանիսս որոշեցինք գիշերն անցկացնել քարանձավում: Ես վրան ունեի, բայց ոչ քնապարկ, ու մերժեցի ընկերներիս առաջարկը նրանց քնապարկը վերցնելու և որոշեցի ինքս ինձ փորձել ու քնել հենց քարանձավի քարե հատակին առանց որևէ բանի: Հետաքրքիր գիշեր էր այն քարանձավում, որտեղ ժամանակին վանականներն են եղել: Առավոտյան պարզվեց կիրակնօրյա պատարագն էր, մնացինք պատարագին ու շարժվեցինք դեպի Երանոսի լեռներ: Բայց դեպի Երանոս գնացինք երկուսով, քանի որ մյուսները համարեցին, որ դժվար կլինի նրանց համար: Ես վրանս փոխեցի ընկերներից մեկի քնապարկի հետ և առանց վրան ճամփա ընկանք: Ավտոստոպով հասանք Գառնի ու սկսեցինք Ազատի կիրճով շարժվել դեպի լեռները, դեպի ջրամբար: Ճամփի կեսին, երբ արդեն մթնում էր, հասանք մի տնակի, որտեղ Ալբիկ և Նելլի հիանալի ամուսինները մեզ տեղ տվեցին իրենց այգում, նաև կերակրեցին ու հիանալի ժամանակ անցկացրեցինք նրանց ընկերակցությամբ: Առավոտյան շարունակեցինք մեր ճամփան, փորձելով գտնել հանքային ջրի աղբյուրը, որի մասին պատմում էին: Ջրի մեջով գետն անցանք ու մի ուրիշ հանքային աղբյուր գտանք, սպիտակ, կլոր քարերով, հետաքրքիր համ ունեցող ջրով: Բայց քանի որ մեր փնտրածը թթու ջուր էր, զգացինք, որ դա չի: Մի քանի անգամ գետն անցանք, մի քիչ կորեցինք, մինչև գտանք մեր փնտրած աղբյուրը: Աղբյուրի մոտ բարձրանալուց առջևից ես էի գնում, համարյա հասել էինք, մեկ էլ մի քիչ ինձանից վերև, կամարաձև քարի տակ տեսա գյուրզայի շատ հաստ պոչը: Օձերին սիրում եմ, բայց այդ չափսի մեծ ու մահացու օձ տեսնելուց իհարկե վախեցա: Գրեթե առանց աղմուկ հետ քաշվեցի ու կանգնեցի: Օձը բնականաբար զգաց ներկայությունս և մենք փոխադարձ համաձայնությամբ գնացինք տարբեր ուղղություններով:
Այդ ջրում զգում ես, թե ինչ է նշանակում մաքուր ջուրը
Հասանք աղբյուրին , և առաջին բանը, որ արել եմ, դա գլուխս ավազանի մեջ մտցնելն է եղել, սկսեցի խմել էդ թթու ու համով ջուրը, հանգստացանք ու լրիվ մտանք ջուրը: Այդ ջրում զգում ես, թե ինչ է նշանակում մաքուր ջուրը, մաքուր էներգիայով, զգում ես, թե ոնցա ամեն բջիջդ կլանում այն:
Ազատի կիրճ
Լուսինը կորեց սարերի հետևում, ու մնացինք մենք ու մեր պուճուրիկ կրակը
Շուտով նորից ճամփա ընկանք, ուզում էինք գտնել Երանոսի գունավոր լեռները, ուղեկիցս գունավոր ավազներով ուզում էր մանդալա սարքել: Իջանք կիրճ, հետո ընկանք ցեխերի մեջ, արդեն մոտենում էինք ջրամբարին ու ամբողջը ցեխ էր, մի կերպ անցանք գետը նորից ու բարձրացանք սարը: Հասանք տեղ, նստեցինք, որ հանգստանանք, որովհետև շատ թեք ու ավազոտ սար էր ու… Հայտնաբերեցի, որ շատ կարևոր մի բան է ընկել ճանապարհին… Ստիպված նորից հետ ենք իջել, էս անգամ առանց պայուսակների, ահագին հետ ենք գնացել, ամբողջ տարածքում փնտրել ու երբ հուսահատված նորից հասնում էինք սարի գագաթին, տեսանք, որ հենց այդտեղ է ընկել: Էս անգամ կրկնակի հոգնած փռվեցինք գագաթին, մի քիչ հանգստացանք ու սկսեցինք քայլել դեպի ջրամբար: Հասանք էդ տարածքի ամենաբարձր կետին, վայելեցինք մայրամուտը ու սկսեցինք գիշերելու տեղ փնտրել: Քանի որ ջուր չունեինք, պիտի իջնեինք ջրամբարի մոտ, հենց ջրամբարի ափին էլ կրակ վառեցինք, ջրամբարի ջուրը եռացրեցինք ու խմեցինք: Լուսինն էլ կորեց սարերի հետևում ու էդ տարածքում մնացինք մենք, ու մեր պուճուրիկ կրակը… Չորրորդ գիշերն անցավ նույնպես նորմալ… Առավոտյան մտանք ջուրը ու ես նորից փորձեցի լողալ սովորել: Այս անգամ հաջողությունս ավելի շատ էր, երևի ուսուցիչս էր լավը: Բայց քանի որ ժամանակը քիչ էր, տենց էլ ես մնացի խեղդվողի մակարդակում, բայց արդեն դա էլ նորմալ չէի անում, դրանից առաջ գոնե լավ խեղդվում էի :D
Անտանելի շոգը, դեղձի այգիներն ու Գետազատ գյուղը
Կերանք այն շատ քիչ սնունդը, որ մնացել էր, ջուր վերցրեցինք ու հենց ջրամբարի կողքի սարերում էլ գտանք մի քանի գույնի ավազները: Սկսեցինք նրա պատկերացրածը սարքելու գործընթացը, ահագին չարչարվեցինք, որովհետև տարածքը շատ էր վեցրել, իսկ մենք երկու հոգով էինք, բայց հուսով եմ նա գոհ է արդյունքից, չնայած շատ բան չհասցրեցինք անել: Սկսեցինք քայլել դեպի մոտակա գյուղը, որպեսզի սնունդ առնենք ու շարժվենք դեպի Դվին: Ես հասկացա էն մարդկանց, որոնք անապատներում քայլում են առանց ջրի ու սննդի: Էդ տարածքում ծառեր չկան ու շոգն անտանելի է, շշի մեջի շատ քիչ ջուրն էլ եռման աստիճանի է: Հսկայական ուսապարկերն ուսներիս, սոված, ծարավ ու հոգնած քայլում ենք ճանապարհով ու հանկարծ ինձ թվում է, թե դիմացս միրաժ է, աչքիս այգիներ են երևում, առանց ցանկապատի: Վերջին ուժերով վազեցինք մոտիկ ու… դեղձի այգիներ: Ես երևի էդքան դեղձ կյանքում չէի կերել, ամեն մի կիսախակ ու թթվաշ դեղձի հետ ես զգում էի, թե ոնց են վերադառնում ուժերս: Հետո ինչքան տեղ ունեինք պայուսակներումս լցրեցինք դեղձերը ու այգիների միջի ճանապարհով հասանք Գետազատ գյուղը: Գյուղի խանութից ուտելիք առանք ու հենց խանութի կողքին ուտում էինք, երբ մեզ մոտեցավ մի մարդ ու առաջարկեց հանգստանալ իրենց տանը ու տեսնել իր հոր թանգարանը: Հաճույքով ընդունեցինք հրավերը ու մեծ հետաքրքրություն առաջացրեց թանգարանը: Թանգարան կոչվածը մի սենյակ էր տան կողքին, որտեղ այս մարդու հոր փայտե քանդակներն էին, բայց ի՜նչ քանդակներ, կյանք կար նրանց մեջ, պատմություն: Նրանք չէին վաճառում դրանք, ուղղակի նրանց հերիք էր, որ մարդիկ տեսնեն ու իմանան: Մի քիչ էլ զրուցեցինք այդ հյուրընկալ մարդու ու նրա հոր հետ, և այդ մարդը ուղիղ մայրամուտին մեզ մեքենայով հասցրեց մինչը Դվինի ավերակներ:
Դվինի ավերակներն ու տարօրինակ քարը
Իմացել էինք, որ այնտեղ հնարավոր է գիշերել… Պարզվեց, որ այդտեղի պահակը ժամանակին տուն է սարքել հենց տարածքում ու արդեն մի քանի սերունդ ընտանիքով ապրում են այդտեղ: Մենք որոշեցինք հենց ավերակներում քնել մեր քնապարկերով, բայց մինչև քնելը նրանց հետ ձմերուկ էինք ուտում , երբ նրանց բարեկամն եկավ ու խոսքի մեջ պատմեց, որ մի ամիս առաջ նրա եղբոր այգում երկնաքար է ընկել, հարվածից եղբայրը ուշաթափվել է, տարածքում փոս է առաջացել ու վառվել են խոտերը: Մենք իհարկե թերհավատությամբ վերաբերվեցինք, էդ ժամանակ նա առաջարկեց տանել իր տուն մեքենայով, ցույց տալ ու մեզ նորից հետ բերել: Իհարկե նման առիթը չէինք կարող բաց թողնել ու համաձայնեցինք: Երբ տեսանք բռունցքի մեծության քարը, որը ոնց-որ դեմք լիներ ու էդքան էլ քար չէր, տարօրինակ զգացողություն ունեցանք, հետաքրքիր էր ձեռքում պահել մի իր, որը հնարավոր է երկաաաար ճանապարհ է անցել, մինչև մեզ հասնելը ու երկար պատմություն ունի: Այդ մարդն ասեց, որ ուզում են վաճառի այդ քարը, բայց զգույշ էր շատ, վախենում էր: Ասեց նաև, որ քարին ձեռք տալուց հետո պատահաբար ձեռքը բերանին է կպցրել ու սկսել է մրմռալ բերանը: Տարօրինակ քար էր: Ոչ երկրային զգացողություններով պառկեցինք քնելու մեր երբեմնի թագավորի ամրոցի ավերակներում: Հինգերորդ օրն ավարտվեց:
Ճանապարհ ընկանք դեպի Սյունիք
Վեցերորդ օրվա առավոտյան ճանապարհ ընկանք դեպի Սյունիք: Արարատ չհասած մեզ հանդիպեց այն մեծ մեքենաներից, որ մեծ բեռներ են տեղափոխում երկար ճանապարհ ու մինչև գրեթե Զորաց քարեր հասցրեց: Մնացած ճանապարհն էլ անցանք ոտքով կամ մեքենայով և մեր դեմ բացվեց դաշտը, որտեղ տեսանք մեր Ստունհենջից հին մեր մշակույթը: Տարօրինակ զգացողություններ են արթնացնում այդ քարերը, մանավանդ երբ մութն ընկավ, նստեցինք մեջտեղում , ու կենտրոնացանք զգացողությունների վրա: Անգամ լռությունն էր անսովոր էդ վայրում, մի տեսակ ահավոր միստիկ գիշեր էր, էն գիշերներից, որ ինչ էլ պատահի, չես զարմանա: Ոչ մի անսովոր բան չեղավ, բացի նրանից, որ աստղերն էին մեզ բարևներ ուղարկում, մենք էլ նրանց:
Զորաց քարեր
Գիշերել՝ շնագայլերի համերգի ներքո
Հաջորդ օրը կեսօրին մեզ միացան մեր երկու ընկերներն ու մենք ճամփա ընկանք դեպի Խնձորեսկ: Խնձորեսկի քարանձավների մոտ հասանք արդեն մթնով, ու կամուրջն անցնելուց արդեն, մեզ դիմավորում էին շնագայլերի բազմազան ձայները: Գտանք մի քարանձավ, կրակ վառեցինք ու պատրաստվեցինք գիշերելու: Շնագայլերը շարունակում էին իրենց համերգը, ես էլ որոշեցի նրանց միանալ գայլի ոռնոցով, բայց նրանք չգնահատեցին տաղանդս ու ավարտեցին համերգը :D Քնեցինք վարգանի հնչյունների տակ (դա երաժշտական գործիք է, որ նվագում էր մեր ընկերը): Գիշերը զգացի, որ շնագայլերից մեկը հենց մեր քարանձավի մոտ է, նստեցի՝ հյուրերի սպասելով, բայց երևի դաստիարակությունը թույլ չտվեց ներս մտնել ու գնաց: Առավոտյան արթնացանք դաֆի ձայնից, որ կամուրջի մեջտեղում նվագում էր մեր մյուս ընկերը: Հետո, երբ տեսանք ձորը, քարանձավներն ու ինչքան կողքներս նայեցինք, ավելի համոզվեցինք, որ մի օրը շատ քիչ է, ու որ մի գիշեր էլ ենք մնալու: Երբ որոշումը կայացվեց, որ մնալու ենք, ես սկսեցի մենակով թափառել ու ուսումնասիրել տարածքը: Ահագին քայլելուց հետո մի բարձր քարի վրա բարձրացա ու արևի տակ քնեցի: Հետո լողացա աղբյուրում ու միացա ընկերներիս, որոնք արդեն ուտելու բան էին սարքում: Ես էլ ճանապարհին լիքը մոշ էի քաղել, այնպես որ սկզբում վայելեցինք դա, հետո հաց կերանք: Հետո հանդիպեցինք տեղի պահակին, ու նա, իմանալով որ գրեթե սնունդ չունենք արդեն, իր այգուց մեզ լիքը ուտելիք տվեց: Ամբողջ ճանապարհին հանդիպել ենք բարի ու հյուրասեր մարդկանց, որոնց շատ շնորհակալ եմ: Երկրորդ գիշերն էլ Խնձորեսկում անցկացրեցինք շնագայլերի համերգի ներքո:
Ավտոստոպով հասանք Տաթև
Հաջորդ օրն արդեն պիտի շարժվեինք, բայց մի տեսակ հարազատ էր դարձել էդ ձորը, էդ քարանձավը, կարծես տանը լինեինք: Մեծ դժվարությամբ պոկվեցինք նրանից ու էլի ավտոստոպով հասանք Տաթև: Ժամերգություն էր Տաթևում, մենք ներս մտանք, իսկ մեր մի ընկերը դրսում սպասում էր, էդ ընթացքում վանականներից մեկը մի մեծ աման ծիրան է հյուրասիրել նրան: Ես այդ օրը ինքս զգացի, թե ինչու է տարածված Տաթևի վանականների ու հայր Միքայելի բարի համբավը: Խնդրեցի նրան մեզ թույլատրել որևէ տեղ գիշերել, նա մեզ տրամադրեղ Ձիթհանի շենքը, որը որպես թանգարան է, հետո մի մեծ աման ուտելիք բերեցին մեզ ու էդ ամենը այնպիսի սիրով, որ հասկանում ես, որ այդ մարդը իրոք կատարում է հոգևորականի իր առաքելությունը: Առավոտյան մասնակցեցինք կիրակնօրյա պատարագին, շնորհակալություն հայտնեցինք ու ճանապարհ ընկանք դեպի Երևան, իհարկե մի պահ թաթախվեցինք նաև Սատանի կամուրջի ջրերում:
Բացահայտելով Հայաստանը
10 օր եղել ենք ճանապարհներին, չենք ծախսել ոչ մի կոպեկ տրանսպորտի վրա, այդ ընթացքում հանդիպել ենք լիքը հետաքրքիր ու լավ մարդկանց, որոնցի ոմանց հետ մինչև հիմա կապը կա:
10 օր և 9 գիշերը եղել ենք հնարավորինս մոտ բնությանն ու մշակույթին: Հնարավորինս չվնասելով նրանց: Այդ օրերի ընթացքում ես տեսա մեր հազարամյա հզոր մշակույթը, որի դեմ խոնարհվում էին իմ արտասահմանցի ընկերները:
Կարծում եմ՝ բնասիրությունից դեպի բնապահպանություն մի կարճ քայլ է
Ես ինձ ավելի պատասխանատու զգացի բնությանս ու մշակույթիս առջև, որովհետև երբ վայելում ես մի բան, պետք է նաև պահպանել այն: Կարծում եմ՝ բնասիրությունից դեպի բնապահպանություն մի կարճ քայլ է, էդ էն քայլն է, որ մարդ հանկարծ հասկանում է, որ կարող է կորցնել այն, ինչ սիրում է ու թանկ է: Իսկ հայրենիքդ սիրելու լավագույն միջոցը ճանաչելն է այն, այդ օրերի ընթացքում ես մի փոքր ավելի ճանաչեցի նրան ու շատ ավելի կապվեցի ու պատասխանատու դարձա: Ահա թե նաև ինչ տվեց ինձ էդ փոքրիկ, բայց հետաքրքիր ճամփորդությունը Հայաստանով:
Անի Խաչատրյան
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Մանթաշաբերդ կամ Աշոտ Երկաթի ամրոց
/in Մեր արշավները /by armeniangeographicԱմրոցը գտնվում է Դիլիջան քաղաքից մոտ 25 կմ դեպի հյուսիս արևելք, Աղստև գետի աջ ափին, ուղղաձիգ բարձրացող ժայռի գագաթին։ Կառուցվել է արաբական տիրապետության ժամանակաշրջանում։ Այն Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է։
Լեռան անցանելի հատվածները ամրացված են ամուր պարսպապատերով, որոնք ունեն բրգաձև աշտարակներ, պատերի մեջ՝ կլոր, փոքր անցքեր։ Պարսպապատերը սև քարից են, ամուր կրաշաղախով։ Սև գույնի պատճառով հետագայում օտար նվաճողները այն կոչել են Ղարա ղալա այսինքն Սև բերդ, իսկ ԽՍՀՄ տարիներին սկսել են կիրառել Кара Кала անունը: Ամրոցը կրկնահարկ է, սանդղավանդակի ձևով, առաջին հարկը բավական ընդհարձակ է, հյուսիսից բարձրանում է մի այլ քարաժայռ, որի վրա տեղավորված է ամրոցի երկրորդ աստիճանը՝ միջնաբերդը, այն ամրացված է պարսպապատերով, արևելյան կողմից ունի առանձին մուտք։ Միջնաբերդը զբաղեցնում է փոքր տարածություն։ Ամրոցի երկու մասերում էլ նկատվում են կառույցների հիմնապատերը։
Պատմական աղբյուրներում Մանթաշաբերդը միշտ հիշատակվում է Կայեն բերդի (Աղջկա բերդ) հետ միասին, որից կարելի է ենթադրել, որ այն կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում։
Աղջկա բերդի հետ կապված կա նաև այսպիսի լեգենդ:
Ամրոցի և Աղստևի կիրճում գտնվող ավերակ բաղնիքի մասին ժողովրդի մեջ մի ավանդություն է մնացել։ Ասում են, եղել է մի գեղեցիկ աղջիկ, որն ունեցել է իր զորքը։ Շատ իշխաններ հրապուրվելով նրա գեղեցկությամբ ցանկացել են ամուսնանալ, բայց նա մերժել է բոլորին։ Երբ ոչ մի կերպ չեն կարողացել համոզել, ցանկացել են ուժով տիրել։ Իշխանուհին հավաքելով իր տիրապետության տակ գտնվող մարդկանց, կառուցում է ամրոցը և իր զորքով պատսպարվում այնտեղ։ Աղջկա համառությունն ու քաջագործությունները ավելի են գրգռում իշխան Մանթաշին: Նա աղջկա բերդի դիմաց կառուցում է Մանթաշի բերդը և հարձակումներ գործում աղջկա բերդի վրա։ Դրանք բոլորն էլ անհաջողությամբ են վերջանում, միշտ հաղթում է աղջիկը։ Մի անգամ էլ նա զորքը ուղարկում է Մանթաշաբերդի վրա։ Կռվում նորից հաղթում է աղջկա զորքը։ Դրանից հետո Մանթաշը հաշտություն է խնդրում։ Նրանք պայմանավորվում են որ յուրաքանչյուրը մնա իր ամրոցում, բայց ի նշան բարեկամության Աղստև գետի ափին (այժմյան Համամի ճալայում) կառուցում են վերը նշված բաղնիքը։
Այդ պատճառով այս բերդին ասում են նաև Մանթաշաբերդ:
Լուսանկարները՝ Սասուն Դանիելյանի և Տիգրան Շահբազյանի:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում՝
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Առաջին ՀՀ քաղաքացին Էվերեստի գագաթին. Իգոր Խալաթյան
/in Բլոգ /by armeniangeographicԻգոր Խալաթյանը դարձավ ՀՀ առաջին քաղաքացին է, ով բարձրացավ աշխարհի ամենաբարձր լեռան` Էվերեստի գագաթը:
Իգոր Խալաթյանը ծնվել է 1964 թ.-ին: Մասնագիտությամբ ծրագրավորող է: 1992 թվականից բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Լեռնագնացությամբ սկսել է զբաղվել 29 տարեկանից` ընկերների խորհրդով: Ամեն ինչ սկսվել է Արագածից: Նրա խոսքերով առաջ չէր հասկանում, թե մարդիկ ինչու են սար բարձրանում, բայց երբ բարձրացել է Արագածը և գագաթից տեսել Արտաշատի լույսերը, այնպիսի զգացողություն է ապրել, ինչպիսին երբեք չէր ունեցել: Այդպես ամեն շաբաթ սկսում է լեռնագնացությամբ զբաղվել և ճամփորդել Կովկասով: Մինչ Էվերեստ բարձրանալը՝ 15 տարի ակտիվ զբաղվել է սպորտով, բայց ինչպես ինքն է ասել` միայն ֆիզիկական լավ տվյալները բավական չեն, լեռնագնացը պետք է ուենա նաև լրացուցիչ տվյալներ և նախատրամադրվածություն:
Լեռնագնացության փորձ
Որպես հայ` նրա համար մեծ նշանակություն է ունեցել Արարատի վերելքը, որը հաղթահարել է 1,5 օրում:
Մինչ Էվերեստ բարձրանալը, լեռնագնացության փորձ է ձեռք բերել տարբեր լեռներում: Դրանց թվում են Էլբրուսը՝ Եվրոպայի ամենաբարձր կետը, Մաք Քինլին և Ակոնկագուան՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկաների ամենաբարձր գագաթները:
Իգոր Խալաթյանը և ArmGeo-ի թիմը Վուլկան լեռան լանջերին
Էվերեստը ծովի մակարդակից հաշված բարձրությամբ աշխարհի ամենաբարձր լեռն է՝ 8848 մ։ Տեղակայված է Նեպալի և Տիբեթի միջև։ 2014 թվականի դրությամբ գրանցված է 6,871 վերելք, որոնցից 248-ը՝ մահվան ելքով: Պայմանները լեռան վրա այնքան դժվար են փրկարարների համար, որ մահացածների դիակների մեծ մասը մնում է այնտեղ: Էվերեստում գրեթե մշտապես ուժեղ քամի է (գագաթին` 55 մ/ր արագությամբ), ձմռան ամիսներին օդի ջերմաստիճանը հասնում է -36 °C (գիշերային ժամերին` -50…-60 °C):
Էվերեստը սկսվում է 5000 մետրից
Իգոր Խալաթյանի ճանապարհորդությունը տևել է 74 օր: Ըստ նրա նկարագրության` բուն լեռները սկսում են 5000 մետրից և այդտեղ սկսում են խնդիրներն ու թթվածնի պակասը: 8000 մետրից սկսվում է մահացու գոտին, որտեղից պիտի կամ արագ բարձրանաս կամ իջնես: Շատ մարդիկ այդ գոտում ուժեղ ցրտահարվում են, առաջանում են շնչառական խնդիրներ, թթվածինը չի բավականացնում:
Իմանալով այս ցուցանիշներն ու փաստերը` դժվար է պատկերացնել, թե ինչն է գրավում և «ստիպում» մարդկանց բարձրանալ այս լեռը:
Ոչ թե ես եմ նվաճել լեռը, այլ նա է թույլ տվել իր գագաթը բարձրանալ
Իգոր Խալաթյանը գտել է իր պատասխանը և հարցազրույցներից մեկի ժամանակ ասել.
«Լեռները մարդկանց առջև բացում են անհավանական գեղեցիկ աշխարհ: Մեր կյանքը դարձել է քիչ թե շատ անվտանգ, քիչ մեթոդներ են մնացել իսկապես ստուգելու ինքդ քեզ, և լեռնագնացությունն օգնում է, հնարավորություն է տալիս հասկանալ և գիտակցել, թե ով ենք մենք իրականում: Բայց կա մի թերություն` սովորում ես սուր զգացողություններին: Երբ գտնվում ես ներքևում` ամեն բան խլանում է, և դու նոր զգացողություններ ես փնտրում: Էվերեստի գագաթը բարձրացա մայիսի 16-ին և այլևս չեմ փորձի կրկնել դա: Լեռնագնացներս ասում ենք. «ոչ թե ես եմ նվաճել լեռը, այլ նա է թույլ տվել իր գագաթը բարձրանալ: Էվերստը բարենպաստ էր տրամադրված իմ հանդեպ և այլևս երբեք չեմ չարաշահի նրան»:
Իգոր Խալաթյանը նաև մեր նախագծի կողքին է` միասին մենք իրականացրել ենք վերելք Վուլկան լեռը (Լուռու մարզ): Վերելքին հնարավորություն ունեցան մասնակցել բոլոր ցանկացողները:
Մեր համատեղ վերելքի լուսանկարները կարող եք դիտել այստեղ:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Տեսիլք լեռ և քարանձավ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicՏեսիլք լեռ ՝ գտնվում է Տավուշի մարզում՝ Գանձաքար գյուղից արևելք: Միափորի լեռնաշղթայի ճյուղավորություններից մեկի՝ Վարագի լեռների լեռնահամակարգում: Բարձրությունը՝ 1372 մ: Լեռը լավ արտահայտված է: Իջևան քաղաքից դեպի Գանձաքար նայելիս հստակ երևում է: Տեսիլք լեռան գագաթին նախկինում ամրոց է եղել: Այստեղից լավ է երևում Աղստևի ամբողջ հովիտը: Բավականաչափ ընդարձակ (մի քանի հեկտար) տարածություն են շրջափակել վաղ հայկական այս ամրոցի պարսպապատերը: Պատերը եռաշարք են եղել, որոնց լայնությունը հասել է մինչև 3 մ, շարված խոշոր, անմշակ քարերով, առանց շաղախի: Նման է կիկլոպյան բերդերին:
Ամրոցի հյուսիսային կողմից 213 մ երկարությամբ մեկ շարքով, իսկ արևելյան կողմից 3 մ բարձրությամբ երկշարք պատեր են շարված և միայն արևմտյան կողմից ամրոցը պաշտպանված է անմատչելի քարաժայռով: Կանգուն են մնացել պարսպապատերի որոշ հատվածները:
Ամրոցի հարավային թեք լանջերում ուր հնարավոր չի եղել բնակվել, թաքցվել են անասունները, իսկ հյուսիսային մասում նկատվում են բնակարանների հիմնապատեր: Հարավային կողմում պահպանվել են 2 -3 մ լայնությամբ երկու մուտքը:
Ամրոցում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են 12 կավե կարմիր, սև և երկնագույն սափորներ ու հնագիտական այլ իրեր, որոնք կարելի է թվագրել մ. թ. ա. IV—III դդ.:
Լեռան լանջերին է գտնվում նաև 12-րդ դարում կառուցված եկեղեցու ավերակները:
Տեսիլք քարանձավ
Լեռան արևելյան կողմում է գտնվում Տեսիլքի քարանձավը: Քարանձավի մեծ սրահում գտնվող 2 ճեղքից լույս է ընկնում քարանձավի մեջ: Ասում են՝ որ քարանձավը նախկինում բուժկետ է եղել ամրոցի համար, վիրավորներին տեղափոխել են այնտեղ:
Ավանդազրույցի համաձայն քարանձավից դեպի անտառ դուրս եկող ճանապարհի վրա մի երկար ուղղաձիգ ձգվող անցք կա: Տարիներ առաջ գյուղացիներից մեկին պարանով կապել են և իջեցրել այդ անցքից, որպեսզի հասկանան մինչև ուր է գնում: Այդ մարդը զգուշացրել է, որ եթե գոռա, ուրեմն դեռ կենդանի է, սակայն իջեցնելուց հետո նա սկսել է ծիծաղել: Բարձրացրել, հանել են նրան և տեսել, որ նա խելագարվել է: Այդ օրվանից գյուղացիները վախենում են գնալ այդ ճանապաարհով:
Լուսանկարները՝ Դավիթ Սիմոնյանի, Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Շահբազյանի
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Հայկական խազային նոտագրությունը
/in Բլոգ /by armeniangeographicՀայաստանը հարուստ է իր գաղտնիքներով և իրենց ուրույն տեղն ունեն խազերը` երաժշտության սեփական գրության նշաններ (նոտագրություն): Խազերը մշակվել են VII — IX դարերում, ենթադրաբար, բանաստեղծ եւ գիտնական Ստեփան Սյունեցու կողմից: XX դարի սկզբում Եվրոպայի եւ հայ գիտնականները սկսեցին ուսումնասիրել եւ վերծանել խազերը: Երաժշտագետները, ովքեր աշխատել են վերծանման վրա ապացուցել են, որ խազեր ստեղծելու հիմքում ընկած է ազգային երաժշտական մշակույթը: Վերծանման գործում իր մեծագույն ներդրումն է ունեցել Կոմիտասը: Նա շատ մոտ է եղել խազերի գաղտնիքի բացահայտմանը, բայց, ավաղ, ավարտին չի հասցրել իր առաքելությունը: Ըստ Կոմիտասի` խազերի լիարժեք բացահայտման համար, փորձագետը պետք է իմանա արաբերեն, թուրքերեն, պարսկերեն, ինչպես նաեւ մաթեմատիկա եւ այլ հարակից գիտություններ:
Խազ
Հաճախ ճարտարապետական կառույցների վրա կարելի է հանդիպել խազերով մակագրություններ, որով ցանկացել են հավերժացնել որևէ նշանակալի իրադարձություն: Լեռնային Ղարաբաղի Հադրութ – Մարտունի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին կա իջևանատուն, որի կամարները կառուցված են հայկական ավանդական ոճով: Կամարներից մեկի վրա կա մակագրություն, որի համար օգտագործվել են խազեր` «Ես, Ջելի Վարդս, ժամանել եմ (այստեղ) ամռանը 11.30 (1681 թ)»: