Բարձրությունը՝ 4090 մ
Կոորդինատները՝ 40°31’24.48, 44°11’45.92 (Հյուսիսային գագաթ)
Արագածը լեռնազանգվածը գտնվում է Հայաստանի Հանրապետության արևմուտքում՝ Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան և Քասաղ գետերի միջև: Իր շրջապատի նկատմամբ առանձնացած բարձրություն է, արտաքնապես կանոնավոր փռված կոն` ատամնավոր գագաթներով, մեղմաթեք լանջերով: Այն Հայկական լեռնաշխարհի չորրորդ (Մասիսից, Սաբալանից, Ջիլոյից հետո) և ՀՀ ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի 4 սուր կատարներ, որոնցից ամենաբարձրը Հյուսիսայինն է` 4090,1 մ: Արևմտյանը` 3995,3 մ, Արևելյանը` 3908,2 մ, իսկ Հարավայինը` 3887,8 մ:

Արագածը Երանոսի լեռներից
Արագածի անվան ծագումն ու ավանդությունները
Արագածի անվանումը, ըստ ավանդության, ծագել է Արա աստծո անունից ու Արագած բառը վերծանվում է այսպես` Արա + գահ = Արայի գահ: Արագածի անվան ծագումը կապում են նաև Հայկի որդի Արամանյակի հետ:

Արագած
Արագածի մասին կան նաև մի քանի ավանդություններ: Օրինակ՝ դրանցից մեկը պատմում է, թե հայոց լեռները մի ժամանակ հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն առավոտ վաղ արթնանալով՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն ողջունել իրար։ Ժամանակ է անցնում։ Եղբայրները ծերանում են, սկսում են ավելի ուշ վեր կենալ։ Մի օր էլ արթնանալով՝ նրանք հակառակ իրենց սովորության՝ մոռանում են նախ գոտիները կապել և բարևում են իրար։ Աստված տեսնելով այդ՝ բարկանում է, պատժում եղբայրներին։ Նրանք քարանում են ու դառնում լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արցունքները՝ անմահական աղբյուրներ։ Այդ հսկաներից մեծությամբ չորրորդը Արագածն էր:

Արագած
Մասիսն ու Արագածը
Ժամանակին Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են․ մեկն ասում է՝ «ես եմ լավը և քեզանից էլ բարձր», մյուսը թե՝ «ես քեզանից և լավն եմ, և ավելի մեծ ու բարձր»։ Այդ միջոցին վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին, բայց չի կարողանում։ Նա թողնում հեռանում է և անիծում է, որ Մասիսն ու Արագածը այնպես բաժանվեն իրարից, որ այլևս երբեք չհանդիպեն։ Մասիսն անիծում է Արագածին, որ ամբողջ տարին դարդը դուրս չգա նրա սրտից, և արտասուքն էլ չպակասի աչքերից։ Արագածն իրեն հերթին անիծում է Մասսին, որ աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարին և վրան մատաղ չմորթվի։

Մասիսը Արագածից
Ընդհանուր տեղեկություններ Արագածի մասին
Արագածի կլիման փոխվում է ըստ բարձրության. լանջերին ամռանը չափավոր տաք է, ձմռանը՝ ցուրտ, գագաթնային գոտում ցրտեր են լինում նաև ամռանը, իսկ ձմեռը երկարատև է, խստաշունչ ու ձնառատ՝ տարեկան 250 օր կայուն ձնածածկույթով:

Արագած
Արագածի գագաթնային մասում, բրգաձև, ժայռային կատարների միջև ընկած է խորը գոգավորություն, որն անվանում են «խառնարան»: Ըստ Կ․Ն Պաֆենհոլցի իրականում այստեղ խառնարան չկա, մոտ 400 մետր խորությամբ գոգավորությունը սառցադաշտային կրկես է։ Ս․Պ․ Բալյանն այն անվանել է պայթման կալդերա։

Արագածի խառնարանը
Գագաթային գոտին ունի խիստ մասնատված ալպյան ռելիեֆ: Սառցադաշտային բազմաթիվ կրկեսների և հովիտների վերին մասերում պահպանվում են մնացորդային սառցադաշտեր: Արագածի մերձգագաթային սարահարթը և մեղմաթեք լանջերը մասնատված են մեծ թվով խոր հովիտներով, լանջերին լայն տարածում ունեն չոր ձորերը, որոնց մի մասը հեղեղաբեր է:

Արագած
Արագածի լավային քարերից բխում են հարյուրավոր սառնորակ աղբյուրներ: Սառցադաշտային կրկեսներում և մորենային թմբերի միջև գոյացել են գեղատեսիլ լճեր` Քարի, Ամբերդի, Հորթախեղդ, Ումրոյ, Լեսինգ և այլն:

Ումրոյը Արագածի ամենամեծ լիճն է
Արագածի մշակութային կոթողները
Արագածի լանջերին պահպանվել են ոռոգման հնագույն ցանցի հետքեր, ակունքներին կանգնեցված և ջրի պաշտամունքը խորհրդանշող «վիշապ» կոչվող կոթողներ, միջնադարյան ճարտարապետության ուշագրավ կառույցներ (Ամբերդ, Բյուրական և այլն):

Ամբերդ (Անբերդ) ամրոց – համալիր
Հարավ-արևելյան լանջերին Բյուրականի աստղադիտարանն է, մերձգագաթային սարավանդի վրա` Տիեզերական ճառագայթների հետազոտման բարձրալեռ օդերևութաբանական կայանները, Մանթաշի հովտում` խոշոր ջրամբարը:

Արագած լեռը
Արագածը հայ ժողովրդի ամենասիրված լեռներից է
Բնությունն այստեղ արտասովոր գեղեցիկ է: Լեռնազանգվածը հարուստ է խոտհարքներով և ալպյան փարթամ մարգագետիններով, որտեղ տարածված են անուշահոտ ծաղիկներ (մանուշակ, վայրի շուշան, կակաչ, զանգակածաղիկ և այլն): Պատմիչները վկայում են, որ հնում Արագածը ծածկված է եղել փարթամ անտառներով, որտեղ ապրել են վայրի կենդանիներ: Մաքուր ու զովաշունչ օդը, առվակները, մարգագետիններն ու բազմերանգ ծաղիկներն ամռան ամիսներին իրենց գիրկն են կանչում լեռների սիրահարներին:

Քառագագաթ Արագածը Արագած գյուղի կողմից
Իրենց ստեղծագործություններում Արագածը գովերգել են հայ պատմիչները, նկարիչները, բանաստեղծները, երաժիշտները (Ղ. Ալիշան, Կոմիտաս, Հ. Թումանյան, Ե. Չարենց, Մ. Սարյան, Ավ. Իսահակյան և այլն):

Մարտիրոս Սարյան / Արագած լեռ / 1925 թ.
Առաջիկա արշավներ
Շրեշտասարի գաղտնիքները
/in Բլոգ /by armeniangeographicՔաջբերունին (Գաբրիել Տեր-Հովհաննիսյան) իր «Ճանապարհորդական նկատողություններ» գրքում գրում է.
«Ելփինի արևելյան կողմից բարձրանում է կոնաձև վիթխարի բլուր, որի հարթ գագաթի վրա ցանուցիր երևում են հին բերդի մնացորդներ: Այդ բերդի այժմյան անունն է Շրեշի սար, որ առնված է նրա վրա մեծ քանակությամբ բուսնող շրեշ բույսից: Բլուրի ստորոտը շրջապատում են, բացի Ելփինը, ևս չորս տաճկաբնակ գյուղեր՝ հայկական ավերակների վրա շինված: Ավերակները բաղկանում են եկեղեցիների ավերակներից և գերեզմանատան տապանաքարերից:
Շրեշտի կիրճ
Վարթանես գյուղի լճակը
Միայն Վարթանես գյուղում ուշադրության է արժանի լայնանիստ լճակը՝ իր բնական բարձր ափերով, որի միայն հարավային կողմը պատված է և մեջը խողովակ դրված: Լճակը իր ջուրը ստանալիս է եղել իր հատակում բխող աղբյուրից և իր մոտով հոսող գետակից: Ուրեմն այն եղել է մեծ ջրամբար, որով երբեմնապես ոռոգել են Հեշին գյուղից մինչև Չվա ձգվող դաշտավայրը: Հայտնի բան է, որ այս լճակը այժմ կոպիտ տաճիկների ձեռքում խանգարված է:
Վարթանեսի լիճ / Վարդենիք
Արդյոք հին ժամանակներում Շրեշ բլուրը շրջապատող գյուղերն ինչ անուն էին կրում: Այդ բացատրելու համար թեև մենք չունենք ոչ մի պատմական տեղեկություն, բայց և այնպես Շրեշ սարի, Ելփին և Վարթանես գյուղերի վերաբերությամբ կամենում եմ անել այստեղ մի ենթադրություն: Ստեփանոս Օրբելյան պատմագիրն ավանդում է մեզ, որ Զաքարե Սպասալարի եղբայր Իվանե Աթաբեկը, Բաղաց իշխանությունն ավերելուց հետո՝ բերում և բնակեցնում է Վայոց ձորում Բաղաց իշխանազուններից մեկին և նրան ժառանգեցնում է իբրև հայրենիք Նրբույն բերդը ՝ այլ ագարակներով: Սրանից սերված ոմն Մահևան Ջուրջի թոռն անմիջապես ժառանգում է հիշյալ կալվածքները: (Անզավակ լինելով՝ իր կալվածքը բաժանում է իր եղբորորդի Ամիրայի հետ, վերցնում է բերդի կեսը և Վարդենյաց կողմի դաշտամասը, որչափ որ ջուր է հասնում, և գալով սուրբ ուխտը, Տեր Սարգսի մոտ, որդեգրում է սուրբ նշանը և իր հայրենաբաժին Նորոն, տունը, Արփայում եղած այգիներն ու ամբողջ ունեցվածքը ընծայում է սուրբ նշանին): Օրբելյան, 1986, էջ 298-299
Շրեշտասար
Արդյոք Վայոց ձորի որ անկյունում են այժմ Նրբույն բերդը և Վարդենիքը: Սրա մասին ոչինչ պատմական և աշխարհագրական տեղեկություն չստանալով Օրբելյանից, ես ենթադրում եմ, որ Նրբույն բերդը պետք է լինի այժմյան Շրեշ բլուրի գագաթի ավերակը, որից և ստացել է իր անունը այժմյան Ելփին գյուղը: Նույն պարբերության մեջ հիշված Վարդենիքը պետք է լինի այժմյան Վարթանես գյուղը: Այդ երկու գյուղերը հիշվում են Օրբելյանի ցուցակի մեջ: Նկատի ունենալով տաճկաց բնավորությունը, որ յուրաքանչյուր հատուկ հայկական անուն աղավաղելով վերածում է տաճկականի, հավանական է, որ Նրբույնը և Վարդենիքը կարող էին փոխվել այնպես, ինչպես փոխվել են Աղավնաձոր, Եղեգնիս, Ոստնիք, Արատես, Երեն և այլ բազմաթիվ գյուղեր:
Շրեշ բլուրը
Նեղ ճանապարհը, որ Շրեշ բլուրի արևելյան լանջով, ժայռերի միջից անցնում է, ունի մի խրոխտ կերպարանք: Ճանապարհորդն իր գլխի վերևը կտեսնի բլրի բարձր գագաթը, իսկ ստորոտը մի ժայռապատ ձոր, որից խոխոջալով բարձրանում է մի այլ լեռնային գոտի, որի սեպաձև ժայռերին երբեմն կրկչալով պտտվում են կարմրակտուց կաքավները:
Մի ժամանակ խոսակցություններ էին պտտվում, որ Շրեշ բլուրում գանձ կա պահած, որը շատերն են փնտրել, բայց ոչ ոքի գտնել չի հաջողվել»:
Քաջբերունի (Գաբրիել Տեր-Հովհաննիսյան)
Շրեշտի կիրճ
Ելփինից սկսեցի բարձրանալ դեպի Շրեշ սարը: Շրեշը բարձր չի, սակայն վերելքը բավականին բարդ է: Ժայռերը զառիթափ են և տեղ տեղ նույնիսկ մագլցելու անհրաժեշտություն առաջացավ:
Քաջբերունին այստեղ եղել է 19-րդ դարի վերջին, և ես խիստ կասկածում էի՝ արդյոք բերդից որևէ հետք մնացած կլինի թե ոչ, բայց, ի զարմանս ինձ, երևում էին պատերի շարվածքները:
Վերևից բացվում էր մի հիացքանչ տեսարան դեպի Քարկատարի լեռները, Շրեշ գետի կիրճը և Ելփին գյուղը:
Բերդի պատերի մնացորդները լուսանկարելուց հետո իջա Վարթանես: Այժմ այստեղ 2-3 տուն կա: Լճակում ձուկ են աճեցնում և լճից ոչ հեռու բնակվում է լճի պահակն իր ընտանիքով: Զրուցեցի տան տիկնոջ հետ, իմացա որ իրենք Չիվա գյուղից են և ժամանակավոր են այստեղ: Նա ասաց, որ սարի վրա բերդ կա, որին իրենք Նրբույն բերդ են ասում: Իմացա նաև, որ ոչ հեռու կա եկեղեցու ավերակներ, ջրաղացի քար, գերեզմաններ և այլն:
Տիգրան Շահբազյան
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Ճանապորհորդական բլոգ
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Թռչկանի ջրվեժ
/in Մեր արշավները, Ջրագրություն /by armeniangeographicԹռչկանի ջրվեժ` գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա։ Չիչկան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից։ Ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը 192 քառակուսի կմ է։ Բազումի լեռնաշղթայի միջլեռնային հովտով հոսում է արևելք։ Սնումը հալոցքային (42%) և ստորերկրյա (35%) է, վարարումը՝ մարտ-հունիս ամիսներին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 62 %-ը։
Թռչկանի ջրվեժ
Վերին հոսքում ափերը ցածրադիր են և գետն ունի հարթավայրային բնույթ. հոսում է ընդարձակ գետահովտով։ Միջին հոսանքում մինչև խորը և նեղ կիրճի մեջ մտնելը առաջացնում Թռչկան ջրվեժը, որը հայտնի է նաև Չիչկանի ջրվեժ կամ Թռչկան ջուր անվամբ։ Տեղի բնակիչները ջրվեժին Չռան են անվանում։ Գտնվում է Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք, այստեղ է եղել 1988 թ-ի երկրաշարժի էպիկենտրոնը։Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ ու միջին մոտ 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով։
Չիչկան գետ
Թռչկան ջրվեժը 2008 թ.-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011 թ.-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի։
Թռչկանի պայքար
2011թ. հայոց բնապահպանական շարժման տարեգրության մեջ նշանավորվեց որպես Թռչկանի տարի: «Ռոբշին» ՍՊԸ-ն, ստանալով համապատասխան լիցենզիա, Թռչկանի ջրվեժի տարածքում՝ Չիչկան գետի հունի վրա 1050 կիլովատ դրվածքային հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայան էր ուզում կառուցել։
Բնապահպանները պնդում էին, որ ՀԷԿ-ի կառուցման արդյունքում գետի հունը կփոխվի եւ զգալի վնաս կհասցվի ջրվեժին ու տարածքի կենսաբազմազանությանը։Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 6-ն ընկած հատվածում մի խումբ բնապահպաններ և հայրենի երկրի բնության ճակատագրով մտահոգ քաղաքացիներ անխոնջ պայքար մղեցին Թռչկան ջրվեժի տարածքում փոքր ՀԷԿ-ի կառուցման դեմ: Պայքարը տվեց իր ցանկալի արդյունքը՝ շնորհիվ թռչկանցիների համառ ու անկոտրում կամքի և ՀՀ բազմաթիվ քաղաքացիների աջակցության: Այսօր Թռչկանի կաթիլներին ոչ մի վտանգ չի սպառնում:
«Կաթիլներս». այսպես է կոչվում Շիրակամուտ գյուղի բնակչուհի, Թռչկանի պայքարի ակտիվ մասնակից, հեռուստառեժիսոր Անի Եղիազարյանի հեղինակային ֆիլմը, որը նվիրված է Թռչկանի պայքարին և թռչկանցիներին: Ֆիլմում օգտագործված են հեղինակի և պայքարի մյուս մասնակիցների կողմից նկարահանված կադրերը: Տևողությունը՝ 48 րոպե:
«Կաթիլներս». ֆիլմ Թռչկանի պայքարի մասին
Լուսանկարները՝ Կարո Սահակյանի, Մարկո Ուկոլայի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Միափոր լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicՄիափորի լեռնաշղթա
Միափորի լեռնաշղթան գտնվում է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանագլխին: Ձգվում է Աղստևի հովտից արևելք՝ մինչև Քաշաթաղ լեռ: Երկարությունը 54 կմ է: Ծալքաբեկորավոր լեռնաշղթա է: Հյուսիսային և արևելյան լանջերից ճյուղավորվում են Պայտասարի, Վարագի, Տավուշի, Կենաց և Խնձորուտի լեռնաշղթաները, սկիզբ են առնում Վարագաջուր, Տավուշ, Խնձորուտ գետերը: Լանջերը՝ անտառապատ են: Բարձրադիր գոտում լանդշաֆտը լեռնամարգագետնային է: Հարավ-արևմտյան լանջերը ներառված են Դիլիջան ազգային պարկի տարածքի մեջ:
Միափորի լեռների ամենաբարձր կետը Միափոր լեռն է
Միափոր լեռնագագաթը գտնվում է Տավուշի և Գեղարքունիքի սահմանագլխին, Մարտունի գյուղից 5 կմ հս.: Բարձրությունը 2993 մ է: Միափորի հս. լանջից է սկիզբ առնում Խնձորուտի ձախ՝ Թիթեղաջուր վտակը, հս. արմ. լանջից՝ Վարագաջուր գետի աջ վտակ Խոռոչը, իսկ հվ. լանջից՝ Գետիկի աջ վտակ Մեծ Արքայունը: Սրագագաթ, ժայռոտ լեռ է, լանջերը ծածկված են ալպյան և մերձալպյան բուսականությամբ, արմ. լանջը ժայռապատ է: Միափորը կազմում է «Գետիկ» արգելավայրի մասը:
Միաձոր
«Փոր», «փորակ» բառերը հայերենում հոմանիշ են «ձոր», «ձորակ» արտահայտություններին։ «Փոր», «փորակ» բառերով կազմված տեղանունների հաճախ ենք հանդիպում Հայաստանի պատմաաշխարհագրական անունների մեջ (օրինակ՝ Բերդաց փոր, Ծոբոփոր, Ասեաց փոր, Զորոփոր, Յոթնփորակեան բագինք)։
Հետևաբար Միափորն այստեղ կրում է Միաձոր իմաստը: Այս ձորով է հոսում Աղստևի աջ վտակ Գետիկը: Պատմական աղբյուրներից հայտնի է, որ Գետիկ գետի ավազանը համապատասխանում է պատմական Միափոր գավառին:
Միափոր գավառի մասին պատմող ֆիլմ
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Քարկատարի լեռներ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԼեռներ Վայոց Ձորի մարզի հյուսիս արևմտյան մասում: Սկսվում է Վարդենիսի լեռների Մկնասար գագաթից և ձգվում է հարավ արևելք, մինչև Արփա և Եղեգիս գետերի միախառնման տեղամաս: Ամենաբարձր գագաթը Քարկատար լեռն է (2961 մ), երկարությունը` 25 կմ: Լեռնաշղթան հյուսիս արևմուտքից դեպի հարավ արևելք աստիճանաբար ցածրանում է: Քարկատարի լեռների բարձր գագաթներից են նաև Ցոլասարը (2772 մ), Փարթամ լեռը (2681 մ)։
Լեռնաշղթայի հարավահայաց լանջերից սկիզբ են առնում Արփա գետի վտակներ՝ Շրեշտը, Աղավնաձորը, Տափառուն: Հարավահայաց լանջերից՝ Եղեգիսի մի շարք վտակներ:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Արագած լեռ
/in Բլոգ, Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԿոորդինատները՝ 40°31’24.48, 44°11’45.92 (Հյուսիսային գագաթ)
Արագածը լեռնազանգվածը գտնվում է Հայաստանի Հանրապետության արևմուտքում՝ Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան և Քասաղ գետերի միջև: Իր շրջապատի նկատմամբ առանձնացած բարձրություն է, արտաքնապես կանոնավոր փռված կոն` ատամնավոր գագաթներով, մեղմաթեք լանջերով: Այն Հայկական լեռնաշխարհի չորրորդ (Մասիսից, Սաբալանից, Ջիլոյից հետո) և ՀՀ ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի 4 սուր կատարներ, որոնցից ամենաբարձրը Հյուսիսայինն է` 4090,1 մ: Արևմտյանը` 3995,3 մ, Արևելյանը` 3908,2 մ, իսկ Հարավայինը` 3887,8 մ:
Արագածը Երանոսի լեռներից
Արագածի անվան ծագումն ու ավանդությունները
Արագածի անվանումը, ըստ ավանդության, ծագել է Արա աստծո անունից ու Արագած բառը վերծանվում է այսպես` Արա + գահ = Արայի գահ: Արագածի անվան ծագումը կապում են նաև Հայկի որդի Արամանյակի հետ:
Արագած
Արագածի մասին կան նաև մի քանի ավանդություններ: Օրինակ՝ դրանցից մեկը պատմում է, թե հայոց լեռները մի ժամանակ հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն առավոտ վաղ արթնանալով՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն ողջունել իրար։ Ժամանակ է անցնում։ Եղբայրները ծերանում են, սկսում են ավելի ուշ վեր կենալ։ Մի օր էլ արթնանալով՝ նրանք հակառակ իրենց սովորության՝ մոռանում են նախ գոտիները կապել և բարևում են իրար։ Աստված տեսնելով այդ՝ բարկանում է, պատժում եղբայրներին։ Նրանք քարանում են ու դառնում լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արցունքները՝ անմահական աղբյուրներ։ Այդ հսկաներից մեծությամբ չորրորդը Արագածն էր:
Արագած
Մասիսն ու Արագածը
Ժամանակին Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են․ մեկն ասում է՝ «ես եմ լավը և քեզանից էլ բարձր», մյուսը թե՝ «ես քեզանից և լավն եմ, և ավելի մեծ ու բարձր»։ Այդ միջոցին վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին, բայց չի կարողանում։ Նա թողնում հեռանում է և անիծում է, որ Մասիսն ու Արագածը այնպես բաժանվեն իրարից, որ այլևս երբեք չհանդիպեն։ Մասիսն անիծում է Արագածին, որ ամբողջ տարին դարդը դուրս չգա նրա սրտից, և արտասուքն էլ չպակասի աչքերից։ Արագածն իրեն հերթին անիծում է Մասսին, որ աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարին և վրան մատաղ չմորթվի։
Մասիսը Արագածից
Վերելք Մասիս լեռ 2022
Ընդհանուր տեղեկություններ Արագածի մասին
Արագածի կլիման փոխվում է ըստ բարձրության. լանջերին ամռանը չափավոր տաք է, ձմռանը՝ ցուրտ, գագաթնային գոտում ցրտեր են լինում նաև ամռանը, իսկ ձմեռը երկարատև է, խստաշունչ ու ձնառատ՝ տարեկան 250 օր կայուն ձնածածկույթով:
Արագած
Արագածի գագաթնային մասում, բրգաձև, ժայռային կատարների միջև ընկած է խորը գոգավորություն, որն անվանում են «խառնարան»: Ըստ Կ․Ն Պաֆենհոլցի իրականում այստեղ խառնարան չկա, մոտ 400 մետր խորությամբ գոգավորությունը սառցադաշտային կրկես է։ Ս․Պ․ Բալյանն այն անվանել է պայթման կալդերա։
Արագածի խառնարանը
Գագաթային գոտին ունի խիստ մասնատված ալպյան ռելիեֆ: Սառցադաշտային բազմաթիվ կրկեսների և հովիտների վերին մասերում պահպանվում են մնացորդային սառցադաշտեր: Արագածի մերձգագաթային սարահարթը և մեղմաթեք լանջերը մասնատված են մեծ թվով խոր հովիտներով, լանջերին լայն տարածում ունեն չոր ձորերը, որոնց մի մասը հեղեղաբեր է:
Արագած
Արագածի լավային քարերից բխում են հարյուրավոր սառնորակ աղբյուրներ: Սառցադաշտային կրկեսներում և մորենային թմբերի միջև գոյացել են գեղատեսիլ լճեր` Քարի, Ամբերդի, Հորթախեղդ, Ումրոյ, Լեսինգ և այլն:
Ումրոյը Արագածի ամենամեծ լիճն է
Արագածի մշակութային կոթողները
Արագածի լանջերին պահպանվել են ոռոգման հնագույն ցանցի հետքեր, ակունքներին կանգնեցված և ջրի պաշտամունքը խորհրդանշող «վիշապ» կոչվող կոթողներ, միջնադարյան ճարտարապետության ուշագրավ կառույցներ (Ամբերդ, Բյուրական և այլն):
Ամբերդ (Անբերդ) ամրոց – համալիր
Հարավ-արևելյան լանջերին Բյուրականի աստղադիտարանն է, մերձգագաթային սարավանդի վրա` Տիեզերական ճառագայթների հետազոտման բարձրալեռ օդերևութաբանական կայանները, Մանթաշի հովտում` խոշոր ջրամբարը:
Արագած լեռը
Արագածը հայ ժողովրդի ամենասիրված լեռներից է
Բնությունն այստեղ արտասովոր գեղեցիկ է: Լեռնազանգվածը հարուստ է խոտհարքներով և ալպյան փարթամ մարգագետիններով, որտեղ տարածված են անուշահոտ ծաղիկներ (մանուշակ, վայրի շուշան, կակաչ, զանգակածաղիկ և այլն): Պատմիչները վկայում են, որ հնում Արագածը ծածկված է եղել փարթամ անտառներով, որտեղ ապրել են վայրի կենդանիներ: Մաքուր ու զովաշունչ օդը, առվակները, մարգագետիններն ու բազմերանգ ծաղիկներն ամռան ամիսներին իրենց գիրկն են կանչում լեռների սիրահարներին:
Քառագագաթ Արագածը Արագած գյուղի կողմից
Իրենց ստեղծագործություններում Արագածը գովերգել են հայ պատմիչները, նկարիչները, բանաստեղծները, երաժիշտները (Ղ. Ալիշան, Կոմիտաս, Հ. Թումանյան, Ե. Չարենց, Մ. Սարյան, Ավ. Իսահակյան և այլն):
Մարտիրոս Սարյան / Արագած լեռ / 1925 թ.
Առաջիկա արշավներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Գութանասար
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԳութանասար հանգած հրաբուխը գտնվում է Գեղամա լեռնավահանի արևմտյան մասում: Բարձրությունը՝ 2299 մ է (հարաբերական բարձրությունը մոտ 400 մ): Կոնաձև լեռնազանգված է՝ խառնարանով՝ կազմված պլիոցենի լավաներից և խարամներից: Կան պեռլիտի ու պեմզայի պաշարներ: Գութանասար լեռան լանջերին՝ լեռնատափաստանային, բարձրադիր գոտում լեռնամարգագետնային բուսականություն է:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Ուխտասարի անվան առեղծվածը
/in Բլոգ, Մեր արշավները /by armeniangeographicՈւխտասա՞ր, թե Ուղտասար։
Քանի որ շատ անգամ լինում են բանավեճեր անվան շուրջ, ուզում եմ իմ վերլուծությունն անել:
Անվան ծագումը
Մարդիկ կան, որ սարը կապում են կենդանու հետ և պնդում, որ ճիշտն Ուղտասարն է, մյուսները պնդում են, որ ուղտ կենդանին անվան հետ որևէ կապ չունի, տարածքը եղել է ուխտատեղի այդ պատճառով էլ անվանել են Ուխտասար:
Առաջին հայացքից դժվար է կողմնորոշվել: Լիճը (Ուխտալիճ, Ուխտասարի լիճ, Ծղուկի լիճ), որի ափին ժայռապատկերներն են, գտնվում է ծովի մակարդակից 3300 մետր բարձրության վրա: Լճից արևմուտք գտնվում է այսպես կոչված Ուղտասարը, այն սարը, որը նման է ուղտի սապատների: Լճից դեպի արևելք գտնվում է Ծղուկը, որին նույնպես Ուխտասար են ասում: Ըստ էության այստեղ ճիշտ ու սխալ չկա, քանի որ երկու տարբերակներն էլ կարող են ճիշտ լինել, բայց դժվար է մութ սենյակում փնտրել սև կատվին, մանավանդ որ կատուն սենյակում չի:
Ուխտասարի լիճ
Ուխտասար հնավայրը գտնվում է ՀՀ Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական հատվածում: Հայտնաբերվել է 1968 թվականին: Դեռ հազարամյակներ առաջ, դարեր շարունակ, այստեղ եկել են ուխտի, ծիսակատարություններ են արել, միգուցե զոհեր մատուցել:
«Ուխտասարը նախնադարյան ժամանակների մարդկանց ասոցիատիվ, պատկերավոր և գեղարվեստական մտածողության արգասիքն է, նրանց աշխարհընկալման, հոգեբանության, հավատալիքների և հմայությունների սրբատեղի քարեդարանն է բաց երկնքի տակ»։ -Վիքիպեդիա
Ուխտասարի ժայռապատկերները
Ուխտասարի ժայռապատկերների գերիշխող մեծամասնությունը կազմում են այծերի պատկերները, իսկ ժայռապատկերների համար շատ տարածված են այծքարեր կամ իծագրեր անվանումները։ Բեզոարյան այծը մշտապես նախնադարյան բնախույզի դիտումների տեսադաշտում գտնվող, Հայկական լեռնաշխարհում տարածված սլացիկ, գեղեցիկ կենդանին էր։ Բեզոարյան այծերի վարքի մեջ վաղ ժամանակներից նկատվել է շատ հետաքրքիր բան՝ կայծակի և ամպրոպի ժամանակ, երբ կենդանիների մեջ խուճապ է առաջանում, հոտի առաջնորդը բարձրանում է ամենաբարձր ժայռի վրա, պարզում եղջյուրներն ու քարանում՝ դառնալով բնական շանթարգել։
Ուխտասարի ժայռապատկերներ
Այծերը հատկապես տարածված են որսի տեսարաններում և հանդիսանում են մանր եղջերավոր անասունների հավաքական խորհրդանիշները։ Այծը ժայռապատկերներում հանդես է գալիս նաև որպես Աստծո-աստվածային Ոգու կենդանական խորհրդանիշ և Աստված գաղափարի արտահայտիչ։ Հետևաբար իծագրերը մեկնաբանվում են նաև որպես աստվածային զորաց պատկերագրեր։ Այսօր, իմանալով հայ և համաշխարհային առասպելաբանությունը, փորձ է արվում դրանց միջոցով գալ սկզբին, այսինքն ընթերցել և մեկնաբանել ժայռապատկերները, հասկանալ նախնադարյան մարդկանց աշխարհընկալումը։
Եթե ժայռապատկերներն ավելի մանրակրկիտ ուսումնասիրվեն, ապա գիտական մոտեցումները կարող են նաև ցույց տալ, որ այծքարերը զուտ որսորդական մոգության պատկերներ չեն։
Ուխտասարի ժայռապատկերներ
Ծղուկ լեռ (3581 մ)
Հանգած հրաբխային լեռնազանգված Սյունիքի բարձրավանդակում՝ ՀՀ Սյունիքի մարզում: Կազմված է անթրոպոգենի դացիտներից ու անդեզիտաբազալտներից: Լանջերը կտրտված են, շատ են քարացրոնները, լավային հոսքերը, պահպանվել են սառցապատման հետքեր: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, գագաթը՝ ձնամերձ:
Տեսարան Ծղուկ լեռան գագաթից
Ծղուկի գագաթից դեպի հյուսիս բացվում է հիանալի տեսարան դեպի Սյունիքի բարձրավանդակի ամենաբարձր կետը՝ Թրասարը (3594 մ): Դեպի հյուսիս-արևելք երևում է սեղանասարը և մի գեղեցիկ լիճ: Սեղանասարն ունի հատած կոնի տեսք:
Դեպի հարավ-արևելք ամպերի մեջ նշմարվում են Մեծ և Փոքր Իշխանասարերը:
Դեպի հարավ՝ Զանգեզուրի լեռնաշղթան իր ճյուղավորումներով:
Հոդվածի հեղինակ՝ Տիգրան Վարագ
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ալ լճեր
/in Մեր արշավները /by armeniangeographicՄեծ և Փոքր Ալ լճերը գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում՝ Փորակների գոգավորությունում: Ջրհավաք ավազանը 140 ք. կմ է: Մեծ Ալ լիճը գտնվում է 2729 մ բարձրության վրա. երկարությունը 3.5 կմ է, լայնությունը՝ 1.5-2 կմ, մակերեսը՝ 5.3 ք.կմ, առավելագույն խորությունը՝ 10 մ: Փոքր Ալ լիճը գտնվում է 2743 մ բարձրության վրա. երկարությունը 1.5 կմ է, լայնությունը՝ 0.5 կմ, մակերեսը՝ 1.6 ք.կմ, առավելագույն խոր.՝ 7 մ: Լճերն ունեն հրաբխաարգելափակման ծագում: Երիտասարդ և հնագույն լավային հոսքերի հատման եզրագծում առաջացել է կիրճանման փոքր հովիտ, որը կապ է ստեղծում այդ լճերի միջև. Փոքր Ալի ջրերը հոսում են դեպի Մեծը: Լճափերն ունեն մեղմ գծագրություն, քարքարոտ է միայն հյուսիսային ափը. ծածկված է քարաթափվածքներով և քարացրոններով: Սնումը ստորերկրյա և ձնաանձրևային է:
Որոշ քարտեզների վրա այս լճերը հանդիպում է նաև Մեծ Փորակնալիճ և Փոքր Փորակնալիճ անվանումներով: Ներկայումս լճերն օգտագործվում են ձկնաբուծական նպատակով:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Գրավի կիրճ
/in Բլոգ, Մեր արշավները /by armeniangeographicՍույն հոդվածում ձեզ ենք ներկայացնում դեպի Գրավի կիրճ իրականացրած մեր ճամփորդության լուսանկարներն ու փոքրիկ տեղեկություն հենց կիրճի մասին։
Գրավ գետը Արփայի ձախ վտակն է: Սկիզբ է առնում Վայքի լեռնաշղթայից: Միջին հոսանքում առաջացնում է գեղեցիկ, զառիթափ լանջերով կիրճ՝ Գրավի կիրճ:
Գետի ափին է գտնվում Գռավի հանքային աղբյուրը, որը դուրս է գալիս գետնի տակից և ունի բուժիչ հատկություն:
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Դիտվան / Դիտավանք
/in Բլոգ, Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԴիտվան, Դիտավանք
Դիտվանի առասպելը
Բարձրությունը՝ 2835 մ է: Ասում են` լեռան գագաթից երևում է Վանա լիճը, և դրա համար այն կոչվում է Դիտվան կամ Դիտիվան: Ուղևորվեցինք Ելփին գյուղ: Գյուղացիներին հարցուփորձ անելով` համոզվեցինք, որ այդ պատմությանը բոլորն են տեղյակ: Մի տատիկ էլ համոզված ասաց, որ Դիտվանից մեր ամբողջ Էրգիրը երևում է:
GPS սարքի միջոցով փորձում ենք հասկանալ, որ կողմում է գտնվում Վանա լիճը
Ինչքան էլ անհավանական էր թվում, բայց Էրգիրը տեսնելու ցանկությունը մեծ էր, և քարտեզն ուսումնասիրելուց հետո էլ հասկացանք, որ պետք չէ բացառել այդ տարբերակը:
Գյուղացիներն ասում են, որ կա մի օր երբ Դիտվանի գագաթից հաստատ երևում է Վանա լիճը, բայց թե դա որ օրն է բոլորը դժվարանում են ասել:
Դիտվանի գագաթի մատուռն ապացույցն է այն բանի, որ ելփինցիների համար սա սրբավայր է:
Վանա լիճը մենք ցավոք չտեսանք, քանի որ ցերեկվա ժամերին դաշտերը մշուշով են պատվում, բայց միևնույն է վայելեցինք Հայկական լեռնաշխարհի գեղեցկությունը և շփվեցինք սարերում բանջար հավաքող կանանց հետ: