Հայկական Գամփռ անունը կրող այս ցեղատեսակը հայ ժողովրդի պատմության, մշակույթի և կյանքի անբաժանելի մասն է։
Գամփռը Հայկական լեռնաշխարհի բնիկ շնացեղատեսակ է։ Անհիշելի ժամանակներից մարդիկ այստեղ ընտելացրել և օգտագործել են բազմաթիվ կենդանիներ՝ շներ և կատուներ, այծեր և ոչխարներ, ձիեր և էշեր, նույնիսկ որսահալած լուսաններ և այլն։ Գամփռն առանձնանում է այս բոլոր կենդանիներից, քանի որ նա մարդուն ուղեկցել է ամենուրեք՝ անասնապահության և հողագործության ժամանակ, որսորդության և կենդանիներ ընտելացնելիս, ստեղծագործելիս, պատերազմելիս և հանգստանալիս։
Այս առանձնահատուկ շնացեղատեսակը, որին անվանում ենք Հայկական գամփռ, ձևավորվել է հազարամյակների նպատակաուղղված անխոնջ բուծման, յուրահատուկ բնակլիմայական ընտրության, ու արտաքին աշխարհից մեկուսացման պայմաններում։

Հայկական գամփռ
Գամփռներն աշխատանքային շներ են
Հիմնականում օգտագործվել են որպես հովվաշներ, պահապաններ, որսաշներ, պատերազմի շներ, փրկարար շներ: Մարդկանց հավատն ու սերը հավատարիմ կենդանիների նկատմամբ եղել է անվերապահ և անսահման։
Հայկական բանահյուսությունում միշտ գովերգվել է Գամփռը առասպելական խիզախության, իմաստության, ուժի, գեղեցկության, ազնվության և անսահման հավատարմության համար։ Մարդիկ այնքան են կապված եղել շներին, որ ունեցել են իրենց շուն աստվածը՝ Արալեզը, որը կարողացել է լիզելով ապաքինել վերքերը և վերակենդանացնել մարդկանց: Հայոց ազգի հինավուրց պատմության և մշակույթի մեջ գամփռն ունի իր վաստակած կարևոր և ուրույն դերը։

Հայկական գամփռ
Պատմություն
Հայկական գամփռի ստեղծման և զարգացման ամբողջ ընթացքի հարուստ վկաներն են ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքում ուսումնասիրված ժայռապատկերները, որոնք հիմնականում ընդգրկում են Գեղամա և Սյունիքի լեռները։ 3-ից 7 հազարամյա ժայռապատկերներն ուսումնասիրելիս ապշեցնում է պատկերված շների քանակը։ Ավելի ուշ շրջանի ժայռապատկերներում՝ մ.թ.ա. I հազարամյակ, արդեն ավելի հաճախ պատկերվում են ժամանակակից Գամփռին նման շներ։
Սևանի ավազանում հայտնաբերված դամբարանների պեղումների ժամանակ (մ.թ.ա. I հազարամյակ) գտնվել և ուսումնասիրվել են շան գանգեր, որոնք իրենց ընդհանուր բնութագրերով լրիվ համապատասխան են ժամանակակից Գամփռի գանգին։
Լոռի բերդի պեղումների ժամանակ հայտնաբերվել են մեծ քանակով խեցեղեն, որոնց վրա պատկերված են գամփռանման շներ։

Հայկական գամփռ
Հովվաշուն (գելխեղդ)
Վայրի ոչխարների առկայությունը Հայկական բարձրավանդակում վկայում է, որ ոչխարաբուծությունը ստեղծվել է այստեղ, և անհրաժեշտություն է առաջացել բուծել, ստեղծել խոշոր պահապան շուն, որը կկարողանա միաժամանակ հովվություն անել և պահպանել ոչխարների հոտը գիշատիչներից։
Բազմաթիվ հետազոտությունները և ապացույցները թույլ են տալիս ենթադրել, որ այս ցեղատեսակը իր ներկա վիճակին է ձևավորվել մ.թ.ա. I հազարամյակում, այսինքն մոտ երեք հազարամյակ առաջ։
Միջնադարի հայկական պատմագրերում կան բազմաթիվ պատմություններ գամփռի օգտագործման, բուծման, արժեքի մասին։ 19-րդ դարից արդեն կան եվրոպական ճանափարհորդների գրառումներ, որոնք մանրամասն նկարագրում են հայկական բարձրավանդակի գամփռներին։
Ժամանակակից մեթոդներով Գամփռի բուծման առաջին փորձերը սկսվել են 20-րդ դարի սկզբին խորհրդային շնաբույծների կողմից, որոնք, ընդգրկելով ամբողջ տարածաշրջանի շների տարբեր տիպերին մի խմբի մեջ, մշակեցին ցեղատեսակի զարգացման ընդհանուր ուղղություններ և կոչեցին այն՝ Կովկասյան հովվաշուն։ Այդ տարիներին Հայկական Գամփռի մեծ գլխաքանակ արտակրվեց Հայաստանից։ Գամփռի անզուգական առողջությունը, դիմացկունությունը, հզորությունը, պահապանի բնավորությունը անփոխարինելի էին լայնարձակ Խորհրդային Միության տարբեր վայրերում ծառայելու համար։ Անհաջող փորձեր արվեցին ստեղծել նոր՝ խորհրդային շնացեղատեսակներ, Գամփռին խաչասերելով սենբեռնար, գերմանական հովվաշուն, նյուֆաունդլենդ, դոգ և այլ ցեղատեսակների հետ։ Նմանօրինակ փորձեր այժմ էլ արվում են տարբեր երկրներում:
Ներկայիս Հայաստանի Հանրապետությունում գամփռը օգտագործվում է գյուղատնտեսության՝ հատկապես անասնապահության, մեջ։ Գամփռը թափանցել է նաև այլ ասպարեզներ, պահպանում է տնտեսական և սեփականատիրական տարածքներ թե՛ գյուղերում, և թե՛ քաղաքներում։ Գամփռի բուծմամբ զբաղվում են շնասերների ակումբները, անհատ սիրողները, հովիվները։

Հայկական գամփռ
Արշավ Հայկական Գամփռի հետ
Մենք իրականացնում ենք նախագիծ «արշավ Հայկական Գամփռի հետ»: Արշավի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենում շփվել կենդանիների հետ: Միասին քայլելն ավելի է մոտեցնում արշավականներին այս բարի ու ընկերասեր շների հետ:
Հատուկ շնորհակալություն Արթուր Դավթյանին Գամփռերի հետ արշավին միանալու և շների մասին հետաքրքիր տեղեկություններ հաղորդելու համար:
Լուսանկարներ մեր արշավից
Հայկական գամփռ – Հայաստանի ազգային ցեղատեսակ
2011 թ.-ի փետրվարի 10-ին Միջազգային կինոլոգիական միության (ՄԿՄ) Մոսկվայում կայացած Ցեղային հանձնաժողովի նիստի ընթացքում ճանաչվել է Գամփռի ստանդարտը։ Նրան շնորհվել է Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակը, և այն գրանցվել է 204 համարի ներքո։ Համաձայն ընդունված ստանդարտի՝ ճանաչվում է Հայկական գամփռի կարճամազ տեսակը (մազածածկույթի երկարությունը՝ 2-ից 6 սմ)։
Ճանապարհորդական բլոգ Հայաստանի մասին
Հայկական Գամփռ
/in Բլոգ, Ֆիլմեր /by armeniangeographicԳամփռը Հայկական լեռնաշխարհի բնիկ շնացեղատեսակ է։ Անհիշելի ժամանակներից մարդիկ այստեղ ընտելացրել և օգտագործել են բազմաթիվ կենդանիներ՝ շներ և կատուներ, այծեր և ոչխարներ, ձիեր և էշեր, նույնիսկ որսահալած լուսաններ և այլն։ Գամփռն առանձնանում է այս բոլոր կենդանիներից, քանի որ նա մարդուն ուղեկցել է ամենուրեք՝ անասնապահության և հողագործության ժամանակ, որսորդության և կենդանիներ ընտելացնելիս, ստեղծագործելիս, պատերազմելիս և հանգստանալիս։
Այս առանձնահատուկ շնացեղատեսակը, որին անվանում ենք Հայկական գամփռ, ձևավորվել է հազարամյակների նպատակաուղղված անխոնջ բուծման, յուրահատուկ բնակլիմայական ընտրության, ու արտաքին աշխարհից մեկուսացման պայմաններում։
Հայկական գամփռ
Գամփռներն աշխատանքային շներ են
Հիմնականում օգտագործվել են որպես հովվաշներ, պահապաններ, որսաշներ, պատերազմի շներ, փրկարար շներ: Մարդկանց հավատն ու սերը հավատարիմ կենդանիների նկատմամբ եղել է անվերապահ և անսահման։
Հայկական բանահյուսությունում միշտ գովերգվել է Գամփռը առասպելական խիզախության, իմաստության, ուժի, գեղեցկության, ազնվության և անսահման հավատարմության համար։ Մարդիկ այնքան են կապված եղել շներին, որ ունեցել են իրենց շուն աստվածը՝ Արալեզը, որը կարողացել է լիզելով ապաքինել վերքերը և վերակենդանացնել մարդկանց: Հայոց ազգի հինավուրց պատմության և մշակույթի մեջ գամփռն ունի իր վաստակած կարևոր և ուրույն դերը։
Հայկական գամփռ
Պատմություն
Հայկական գամփռի ստեղծման և զարգացման ամբողջ ընթացքի հարուստ վկաներն են ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքում ուսումնասիրված ժայռապատկերները, որոնք հիմնականում ընդգրկում են Գեղամա և Սյունիքի լեռները։ 3-ից 7 հազարամյա ժայռապատկերներն ուսումնասիրելիս ապշեցնում է պատկերված շների քանակը։ Ավելի ուշ շրջանի ժայռապատկերներում՝ մ.թ.ա. I հազարամյակ, արդեն ավելի հաճախ պատկերվում են ժամանակակից Գամփռին նման շներ։
Սևանի ավազանում հայտնաբերված դամբարանների պեղումների ժամանակ (մ.թ.ա. I հազարամյակ) գտնվել և ուսումնասիրվել են շան գանգեր, որոնք իրենց ընդհանուր բնութագրերով լրիվ համապատասխան են ժամանակակից Գամփռի գանգին։
Լոռի բերդի պեղումների ժամանակ հայտնաբերվել են մեծ քանակով խեցեղեն, որոնց վրա պատկերված են գամփռանման շներ։
Հայկական գամփռ
Հովվաշուն (գելխեղդ)
Վայրի ոչխարների առկայությունը Հայկական բարձրավանդակում վկայում է, որ ոչխարաբուծությունը ստեղծվել է այստեղ, և անհրաժեշտություն է առաջացել բուծել, ստեղծել խոշոր պահապան շուն, որը կկարողանա միաժամանակ հովվություն անել և պահպանել ոչխարների հոտը գիշատիչներից։
Բազմաթիվ հետազոտությունները և ապացույցները թույլ են տալիս ենթադրել, որ այս ցեղատեսակը իր ներկա վիճակին է ձևավորվել մ.թ.ա. I հազարամյակում, այսինքն մոտ երեք հազարամյակ առաջ։
Միջնադարի հայկական պատմագրերում կան բազմաթիվ պատմություններ գամփռի օգտագործման, բուծման, արժեքի մասին։ 19-րդ դարից արդեն կան եվրոպական ճանափարհորդների գրառումներ, որոնք մանրամասն նկարագրում են հայկական բարձրավանդակի գամփռներին։
Ժամանակակից մեթոդներով Գամփռի բուծման առաջին փորձերը սկսվել են 20-րդ դարի սկզբին խորհրդային շնաբույծների կողմից, որոնք, ընդգրկելով ամբողջ տարածաշրջանի շների տարբեր տիպերին մի խմբի մեջ, մշակեցին ցեղատեսակի զարգացման ընդհանուր ուղղություններ և կոչեցին այն՝ Կովկասյան հովվաշուն։ Այդ տարիներին Հայկական Գամփռի մեծ գլխաքանակ արտակրվեց Հայաստանից։ Գամփռի անզուգական առողջությունը, դիմացկունությունը, հզորությունը, պահապանի բնավորությունը անփոխարինելի էին լայնարձակ Խորհրդային Միության տարբեր վայրերում ծառայելու համար։ Անհաջող փորձեր արվեցին ստեղծել նոր՝ խորհրդային շնացեղատեսակներ, Գամփռին խաչասերելով սենբեռնար, գերմանական հովվաշուն, նյուֆաունդլենդ, դոգ և այլ ցեղատեսակների հետ։ Նմանօրինակ փորձեր այժմ էլ արվում են տարբեր երկրներում:
Ներկայիս Հայաստանի Հանրապետությունում գամփռը օգտագործվում է գյուղատնտեսության՝ հատկապես անասնապահության, մեջ։ Գամփռը թափանցել է նաև այլ ասպարեզներ, պահպանում է տնտեսական և սեփականատիրական տարածքներ թե՛ գյուղերում, և թե՛ քաղաքներում։ Գամփռի բուծմամբ զբաղվում են շնասերների ակումբները, անհատ սիրողները, հովիվները։
Հայկական գամփռ
Արշավ Հայկական Գամփռի հետ
Մենք իրականացնում ենք նախագիծ «արշավ Հայկական Գամփռի հետ»: Արշավի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենում շփվել կենդանիների հետ: Միասին քայլելն ավելի է մոտեցնում արշավականներին այս բարի ու ընկերասեր շների հետ:
Հատուկ շնորհակալություն Արթուր Դավթյանին Գամփռերի հետ արշավին միանալու և շների մասին հետաքրքիր տեղեկություններ հաղորդելու համար:
Լուսանկարներ մեր արշավից
Հայկական գամփռ – Հայաստանի ազգային ցեղատեսակ
2011 թ.-ի փետրվարի 10-ին Միջազգային կինոլոգիական միության (ՄԿՄ) Մոսկվայում կայացած Ցեղային հանձնաժողովի նիստի ընթացքում ճանաչվել է Գամփռի ստանդարտը։ Նրան շնորհվել է Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակը, և այն գրանցվել է 204 համարի ներքո։ Համաձայն ընդունված ստանդարտի՝ ճանաչվում է Հայկական գամփռի կարճամազ տեսակը (մազածածկույթի երկարությունը՝ 2-ից 6 սմ)։
Ճանապարհորդական բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Գեղարդի քարանձավ
/in Մեր արշավները /by armeniangeographicՔարանձավը գտնվում է Գողթ գետի ձախ ափին՝ Գեղարդավանքի ճանապարհի աջ կողմում:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Բիրթվիսի կիրճ / Վրաստան
/in Մեր արշավները /by armeniangeographicԲիրթվիսի հեքիաթային կիրճը գտնվում է Վրաստանի Տետրի-Ցկարո շրջանում՝ Թիֆլիսից 40 կմ հեռավորության վրա: Այն ամբողջությամբ նեղ ձորերով կտրտված, յուրօրինակ ժայռերով, գեղատեսիլ բնությամբ կիրճ է, որի կենտրոնում Բիրթվիսի բերդն է:
Այս բերդը Վրաստանի ամենահետաքրքիր ու դժվարամատչելի բերդերից է: Այն բարձրանալու համար տեղ-տեղ պետք է մագլցել: Արշավի յուրահատկությունը կայանում է նրանում, որ տեսարաններն անընդհատ փոխվում են, իսկ արահետն անցնում է նեղ կիրճերով:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Մեծ Արտենի լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicՄեծ Արտենի լեռը էքստրուզիվ կոն է, որն ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների շարքում: Այն գերում է հեռվից իր թվացող դժվարամատչելիությամբ, բայց իրականում Արտենի լեռը ձմեռային լեռնագնացության համար շատ հարմար տարբերակ է, քանի որ հարաբերական բարձրությունը մեծ չէ:
Արտենիի վրա հայտնաբերվել են հին քարի դարի կայանների մնացորդներ: «Սատանի դար» բլրի վրա հայտնաբերված գործիքները (վանակատից հատիչներ, քերիչներ, շեղբեր) բնորոշ են մինչևշելյան, շելյան ժամանակաշրջաններին: Գտնվել են միջին և նոր քարեդարյան գործիքներ: Լանդշաֆտը լեռնատափաստանային է:
Սկսում ենք բարձրանալ ծովի մակերևույթից մոտ 1500 մ բարձրությունից, այսինքն բարձրանում ենք մոտ 550 մետր:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Արմաղան լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicՀանգած հրաբուխ Գեղամա լեռնավահանի հվ-արլ. լանջին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում: Կոնաձև է, բարձր.՝ 2829 մ (հարաբեր.՝ 600 մ): Ունի մոտ 400 մ տրամագծով, 50 մ խոր. Խառնարան, որտեղ առաջացել է խառնարանային լճակ: Կազմված է անթրոպոգենի անդեզիմից, ավազից ու մոխրից: Լանդշաֆտը լեռնամարգագետնային, մերձալպյան է:
Լեռան գեղեցիկ շրջակայքը և գագաթի հրաբխային ծագում ունեցող լիճը դարձնում են այն Հայաստանի տեսարժան վայրերից մեկը:
Ավանդույթի համաձայն Գեղամա լեռների ամենանշանավոր ուխտատեղին Արմաղանն է: Վարդավառին Արմաղանի խառնարանային լճում լողալու էին գնում բազմաթիվ մարդիկ, լոգանքից զերծ չէին մնում նաև անասունները:
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի և Կարապետ Սահակյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Արեգակնային համակարգության մոդել
/in Բլոգ /by armeniangeographicՔ. ա. XII-XI դդ., Սևանի ավազան, բրոնզ
Դրվագված թիթեղն Արեգակնային երկրակենտրոն համակարգության մոդել է: Ստորին մասի կենտրոնում՝ խաչաձև հիմքով և կիսաբոլորակ սայրով սակրի տեսքով պատկերված է Երկիր մոլորակը (պատկերը հիշեցնում է ժամանակակից աստղագիտական գրականության մեջ ընդունված Երկիր մոլորակի նշանը): Այն շրջապատված է ջրի և մթնոլորտի շերտերը նշող երկու օղակներով: Գլխավերևում համեմատաբար ավելի խոշոր շողարձակող սկավառակը խորհրդանշում է Արեգակը: Արեգակի և Երկրի միջև զետեղված են անզեն աչքով դիտվող հինգ մոլորակները՝ Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուրն և Լուսինը: Վերջինս համարվել է Երկրին ամենամոտ գտնվող ինքնուրույն լուսատու: Երկրակենտրոն սիստեմի այսպիսի դասավորությունը հանդիպում է նաև հայկական միջնադարյան ձեռագրերում:
Աղբյուրը՝ Հայաստանի պատմության թանգարան
Բլոգ
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Արայի լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԱրայի լեռ
Ավանդապատումներ
Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա Գեղեցիկ արքայի անունով: Խորենացին Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմությունը համարում է իրական՝ զերծ առասպելաբանությունից: Ասորեստանի թագուհի Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ Արան իր զորքը դասավորել էր Արա լեռան ստորոտում: Շամիրամը դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արայի լեռը դա հենց Արա Գեղեցիկի մարմինն է, որն ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»՝ արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում գագաթի արևմտյան մասում վեր խոյացող ժայռազանգվածը, որի պաշտոնական անունը Աքլորաքար է (2511 մ):
Աքլորաքարը (Արայի քիթ) և Արագածը
Ծաղկեվանք կամ Կույս Վարվառայի քարայր
Լեռան լանջերին է գտնվում Ծաղկեվանքը, որի պատճառով էլ լեռը կոչվել է նաև Ծաղկեվանքասար:
Ավանդույթի համաձայն քրիստոնեությունն ընդունելու համար հալածանքի ենթարկվելով իր հարազատ հոր կողմից, Վառվառա անունով կույսը թաքնվում է այս այրի մեջ:
Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Իշխաններից մեկը հավանում է նրան և ուզում է բռնի տիրանալ։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ և թաքնվում քարայրում։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։
Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին՝ պատժելու համար։ Հանդիպում է հովվին, ով վախենալով նրանից հայտնում է Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանն ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ցած նետում այնտեղից։ Այդ պահին մատնիչ հովիվն իր ոչխարներով քարանում է։ Ծաղիկի անվամբ էլ Արայի լեռան վրա գտնվող մատուռը կոչվում է Ծաղկեվանք։ Մատուռի կտուրից կաթացող ջուրն էլ համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց աչքերը։
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Արամազդ լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԲարգուշատի լեռներ
Երկարությունը՝ 86 կմ
Առավելագույն բարձրությունը՝ 3399 մ
Ամենաբարձր գագաթը՝ Արամազդ լեռ
Արամազդ լեռան գագաթին
Բարգուշատի լեռները գտնվում են Սյունիքի մարզում: Հանդիսանում են Զանգեզուրի լեռնաշղթայի արլ. ճյուղավորությունը: Սկսվում է Այրիսար գագաթից և ձգվում արլ. ուղղությամբ մինչև Աղջկասարը, ապա թեքվելով դեպի հվ.-արլ.՝ հասնում Ողջի գետի հովիտը: Ջրմաբաժն է Ողջի և Որոտան գետերի միջև: Լանջերը կտրտված են Որոտանի և Գեղիի վտակների խոր (մինչև 800 մ) հովիտներով: Ծալքաբեկորավոր լեռնաշղթա է: Գիրաթաղ-Սվարանց գետահովիտներով բաժանվում է արմ. և արլ. մասերի: Արմ. մասը բարձրադիր հորստաձև բեկոր է՝ կազմված պալեոզոյի փոխակերպային, նստվածք. և էոցենի հրաբխածին-նստվածք. ապարներից, գրանիտոիդային ներժայթուքներից: Այստեղ են գտնվում Արամազդ, Գեղաքար (3343մ), Քառակատար (3270 մ), Երկաթասար (3227 մ) լեռնագագաթները: Արլ. մասը՝ Սուսանասարը, համեմատաբար ցածրադիր է, միաթեք՝ կազմված յուրայի ու կավճի հրաբխածին ապարներից:
Կլիմա
Կլիման բարեխառն է, բարձրադիր գոտում՝ ցուրտ լեռնային, տարեկան տեղումները՝ 500-800 մմ: Ձմռանը բնորոշ է կայուն ձնածածկույթը: Լանջերն անտառածածկ են, բարձրադիր գոտում՝ մերձալպյան և ալպյան մարգագետիններ:
Արամազդ լեռան գագաթին
Արամազդ լեռը
Կազմված է հրաբխային ապարներից: Լանջերը զառիթափ են՝ ծածկված լեռնամարգագետնային բուսականությամբ: Գագաթնամերձ մասերում կան մերկացումներ, քարացրոններ: Անվանումը ծագել է հեթանոս հայերի Արամազդ (պահլավերեն՝ գերագույն իմաստություն) աստծու անունից:
Մեծ և արի Արամազդ
Ինչպես վկայում են Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու պատմությունները, Հին Հայաստանում պանթեոնի գլուխ կանգնած էր Արամազդը, իբրև գերագույն աստված, ով ըստ դիցաբանության բոլոր աստվածների հայրն էր, երկնքի և երկրի արարիչը։
Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։
Մի ավանդապատման մեջ նշվում է, որ լեռան ամենաբարձր տեղում ճկվածք կա, ուր ապրում են երկնքի փերիները: Երբ սարերը թխպում են, փերիները դուրս են գալիս, իրար հետ կռվում են մի տղայի համար. ով որ հաղթում է՝ մեկ տարով դառնում է տղայի կինը: Երկնքի որոտը փերիների թրերի ձայնն է, կայծակն էլ նրանց թուրը:
Տեսանյութը՝ Գագիկ Սարգսյանի
Լուսանկարները՝ Կարո Սահակյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Աժդահակ / Գեղամա լեռներ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԱժդահակ լեռը Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետն է: Գտնվում է ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին: Հանգած հրաբխային կոն է՝ 50 մ խորության և 500 մ շրջագծով խառնարանով, որի հատակը լցված է ջրով:
Բացարձակ բարձրությունը 3597, 3 մ է, հարաբերականը՝ մինչև 500 մ։ Գոյացել է վերին անթրոպոգենում՝ հրաբխային արտավիժումների և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխային ռումբերից։
Անվան ծագումը
Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ «Շահ-Նամեում» Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։
Աժդահակ լեռ
«Տիգրան և Աժդահակ» վիպերգը
«Տիգրան և Աժդահակ»-ի հիմքում ընկած է ամպրոպային աստծու և վիշապի կռվի առասպելը, որը հայ հին վիպական ավանդության մեջ պատմականացել է, կապվել հայոց Երվանդյան Տիգրան (Ք.ծ.ա. 560–524թթ.) և Արտաշեսյան Տիգրան Մեծ (Ք.ծ.ա. 95–55թթ.) թագավորների անուններին ու արարքներին, Մարաստանի (Միդիա, Մեդիա) տիրակալների հետ ունեցած նրանց հարաբերություններին։ Ամպրոպային բարի աստվածը կամ հերոսն անձնավորվել է հայոց գեղեցիկ, քաջ, խարտյաշ և մազերի ծայրը գանգուր, գունեղ երեսով, քաղցր նայվածքով, ուժեղ սրունքներով, գեղեցիկ ոտներով, վայելչակազմ և թիկնավետ, կերակուրների և ըմպելիքների մեջ պարկեշտ, ուրախությունների մեջ օրինավոր և արդարադատ Տիգրանի, իսկ ամպրոպային վիշապ-հրեշը՝ մարաց թագավոր չար ու նենգ Աժդահակի կերպարում։
«Տիգրան և Աժդահակ» վիպերգը կառուցվել է այս զույգ կերպարների հակադրության ու պայքարի հիման վրա: Աժդահակը, երկյուղելով հայոց Տիգրանից, երազում տեսնում է իր կործանումը և այն կանխելու նպատակով խնամիանում է Տիգրանի հետ՝ կնության առնելով նրա գեղանի քրոջը՝ Տիգրանուհուն։ Այդուհանդերձ Աժդահակը դավեր է նյութում ընդդեմ Տիգրանի։ Տիգրանուհու միջոցով դավադրությունը բացվում է․ Տիգրանն ու Աժդահակը մեծ զորքերով կռվի են ելնում իրար դեմ․ Տիգրանը սպանում է Աժդահակին, ազատում քրոջը, գերում է Աժդահակի առաջին կնոջը (Անույշին՝ իր զարմերով) և բերում բնակեցնում Մասիս լեռան արևելյան փեշերին։
Վիշապաքարեր
Գեղամա լեռների վիշապաքարերը
Գեղամա լեռներում շատ էին վիշապաքարերը, որոնք տարբեր ժամանակներում տեղափոխվել են: Սովետական ժամանակաշրջանում նույնիսկ բերվել են Երևան: Նոր Նորքի զանգվածում կա վիշապների պուրակ: Գեղամա լեռներից բերված մի հսկա վիշապ էլ կանգնած է «Վերնիսաժի» մոտ՝ կառավարական շենքի դիմաց:
Այժմ կանգուն են վիշապաքարերից երկուսը, որոնք գտնվում են Վանքի լճի ափին (Վիշապալիճ):
Աժդահակ բարձրանալիս պետք է անպայման տեսնել նաև այդ վիշապաքարերն ու ժայռապատկերները:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Սառցե ջրվեժ / Ազատի կիրճ
/in Մեր արշավները, Ջրագրություն /by armeniangeographicԱզատ գետը Արաքսի ձախ վտակն է: Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի Սպիտակասար լեռան հարավային լանջից՝ 3200 մ բարձրությունից: Երկարությունը 55կմ է, ջրհավաք ավազանը՝ 526 ք.կմ: Հոսում է կիրճանման հովտով: Գառնի գյուղի մոտ առաջացնում է խոր կիրճ, աջից ընդունում Գողթ վտակը: Տեղացիները Ազատ գետին անվանում են Գառնու գետ, իսկ կիրճի Գառնուն մոտ գտնվող հատվածին՝ Գառնու ձոր:
Ազատի ջրամբար
ՀՀ Արարատի մարզում՝ Ազատի միջին հոսանքում է գտնվում Ազատի ջրամբարը: Ծովի մակերևույթից 1000 մ բարձրության վրա: Շահագործման է հանձնվել 1976-ին: Պատվարը հողային է՝ ավազակավային միջուկով, երկարությունը՝ 630 մ, առավելագույն բարձրությունը՝ 76 մ: Սնվում է Ազատ գետից, մթնոլորտային տեղումներից և ջրհավաք ավազանում գոյացող մակերեսային և ստորերկրյա ազատ հոսքերից: Ջրերն օգտագործում են ոռոգման, ձկնաբուծության և էներգետիկ նպատակներով:
Ջրամբարի մոտ գտնվող Լանջազատ գյուղը կոչվել է Զովաշեն և տեղացիները մինչ օրս էլ Ազատի ջրամբարին ասում են Զովաշենի լիճ:
Արշավի երթուղին սկսվում է Գառնի գյուղից: Ազատ գետի հոսանքն ի վար իջնելով մինչև Լանջազատ գյուղ: Այս արշավը հնարավոր է իրականացնել ձմռան ամիսներին՝ քանի Ազատի ջրամբարը սակավաջուր է, քանի որ պետք է անցնել ջրամբարի միջով:
Վարդան պապի տունն ու ճոճվող կամուրջը
Ազատի կիրճում է գտնվում Վարդան պապի տունը, որը քաջածանոթ է արշավականներին: Ցավոք Վարդան պապու մահից հետո տունը լքված է, ցանկապատները խոնարհված և միգուցե մի քանի տարի հետո ամբողջովին ավերվի:
Դեռ պահպանվում է պապիկի սարքած ճոճվող կամուրջը, որն անցնելով ճանապարհը տանում է դեպի հանքային աղբյուր:
Ձմռան ամիսներին Ազատի կիրճում հանքային ջրերի կաթոցներից գոյանում է շատ գեղեցիկ սառցե ջրվեժ, որն էլ որպես նպատակակետ ընտրում ենք մեր արշավների ժամանակ:
Արշավներ Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ