Պատմական Հայաստան. Մշակութային Բացահայտումներ
Հունիսի 5-7-ը հրավիրում ենք ձեզ եռօրյա ճամփորդության, որը նվիրված է հայկական մշակութային ժառանգության ինքնատիպ ու քիչ հայտնի կոթողների բացահայտմանը։ Այս ուղևորությունը ստեղծված է հատկապես նրանց համար, ովքեր արդեն հասցրել են լինել Արևմտյան Հայաստանում և այժմ փնտրում են նոր հորիզոններ ու չբացահայտված էջեր։ Եթե դուք ցանկանում եք դուրս գալ ավանդական զբոսաշրջային երթուղիներից և ավելի մոտիկից հաղորդակից դառնալ մեր պատմական հայրենիքի մշակութային այլընտրանքային ու եզակի կոթողներին, ապա այս ծրագիրը հենց ձեզ համար է։
Օր 1․ Ուղևորություն դեպի պատմական անցյալ. Ջիվանուց մինչև Կարս
- Ջիվանու տուն-թանգարան
- Սատանայի ամրոց
- Արդահանի բերդ
- Բանակի տաճար
Մեր ճանապարհորդության առաջին կանգառը հյուրընկալ Կարծախ գյուղն է, որտեղ մեզ կդիմավորի մեծանուն աշուղ և ժողովրդական երգիչ Ջիվանու (Սերովբե Լևոնյան) տուն-թանգարանը։ Լինելով հայ աշուղական դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Ջիվանին մեզ է թողել 1200 երգի և շուրջ 6000 բանաստեղծության անգնահատելի ժառանգություն։
Մեր հաջորդ ուղղությունը Սատանայի ամրոցն է։ Այս ամրոցի տեղադիրքն ու կառուցվածքը զարմացնում են ցանկացած այցելուի։ Ամրոց հասնելու համար կիրականացնենք ընդհանուր 4 կմ երկարությամբ քայլարշավ: Այնուհետև կուղևորվենք Արդահան՝ տեսնելու Արդահանի բերդը։ Ամրոցի պարիսպներից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Կուր գետը։ Մեր ճամփորդության հաջորդ կանգառը կլինի հայկական ճարտարապետության բացառիկ գոհարներից մեկը՝ Բանակի տաճարը։ Այն կառուցված է հռչակավոր Զվարթնոցի հորինվածքով և հիացնում է իր ճարտարապետական լուծումներով։
Գիշերակացը՝ Կարսում։
Օր 2․ Բացահայտումներ Կարսից մինչև Կաղզվանի ժայռափոր գաղտնիքները
- Կարսի գմբեթավոր եկեղեցի
- Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կաղզվան)
- Ծառաքարի ժայռափոր վանք
- Կարս (Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի, Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Կարսագետ, պտույտ երեկոյան քաղաքով)
Մեր ճանապարհորդության երկրորդ օրը խոստանում է լինել էլ ավելի տպավորիչ ու բացահայտումներով լի։
Օրը կսկսենք Կարսի գմբեթավոր եկեղեցու այցելությամբ։ Չնայած իր խոնարհված վիճակին՝ տաճարն առանձնահատուկ հմայք ունի։ Պահպանված նրբակերտ քանդակներն ու ճարտարապետական լուծումները թույլ են տալիս պատկերացնել երբեմնի հզորությունն ու գեղեցկությունը՝ անտարբեր չթողնելով ոչ մի այցելուի։
Այնուհետև կուղևորվենք դեպի պատմական Կաղզվան, որտեղ մեզ սպասում է Եղեգնամոր Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այն տարածաշրջանի համեմատաբար լավ պահպանված սրբավայրերից է և իր խաղաղ ու վեհ տեսքով անկրկնելի հոգևոր տպավորություններ է պարգևում։
Օրվա գլխավոր բացահայտումը կլինի Ծառաքարի ժայռափոր վանքը՝ Միջնադարյան Հայաստանի երբեմնի հռչակավոր, բայց այժմ մոռացության մատնված վանական համալիրներից մեկը։ Իր ժայռափոր կառուցվածքով այն զարմանալիորեն հիշեցնում է Գեղարդի վանքը։ Այսօր կանգուն են մնացել հենց ժայռերի մեջ փորված հատվածները, որոնք դիմացել են դարերի փորձությանը։ Վանք հասնելու համար մեզ սպասում է ընդհանուր 4 կմ երկարությամբ քայլարշավ։
Օրն ամփոփելու ենք Կարսում։ Կբարձրանանք Կարսի բերդ, կայցելենք Սբ. Առաքելոց եկեղեցի և կզբոսնենք քաղաքի հին փողոցներով։ Կարսն իր ինքնատիպ սև տուֆից կառուցված շենքերով և մթնոլորտով անմիջապես կհիշեցնի մեզ հարազատ Գյումրին՝ ստեղծելով ջերմ ու հարազատ զգացողություններ։
Գիշերակացը՝ Կարսում։
Օր 3․ Պատմական սրբավայրեր
- Խծկոնքի վանք
- Բագնայրի վանք
- Կարմիրվանք Սբ․ Աստվածածին եկեղեցի
- Եզնկայի Սբ․ Աստվածածին եկեղեցի
- Ծովակն Հյուսիսո լիճ
Այս օրվա առաջին կանգառը կլինի Միջնադարյան Հայաստանի ամենատպավորիչ հոգևոր կենտրոններից մեկը՝ Խծկոնքի վանքը։ Համալիրը բաղկացած էր հինգ եկեղեցիներից, որոնցից կանգուն է մնացել միայն՝ Սուրբ Սարգիսը։ Վանքը շրջապատված է ժայռերով և խորդուբորդ կիրճերով, ինչը ստեղծում է անառիկության և խորհրդավորության մթնոլորտ։ Վանք հասնելու համար կիրականացնենք ընդհանուր 5 կմ երկարությամբ քայլարշավ, որի ժամանակ կվայելենք բնության գեղեցկությունը։
Այնուհետև կուղևորվենք տեսնելու Բագնայրի հոյակերտ վանական համալիրը։ Ըստ 11-րդ դարի պատմիչ Ստեփանոս Ասողիկի՝ վանքը հիմնադրել է Վահրամ Պահլավունին 989 թվականին։ Մինչև 1040-ական թվականներն այն հանդիսացել է տարածաշրջանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից մեկը։ Կայցելենք նաև Կարմիրվանք, որն իր անվանը համահունչ աչքի է ընկնում նրբագեղ ճարտարապետությամբ և առանձնահատուկ գեղեցկությամբ։ Մեր մշակութային ուղին կանցնի Եզնակ գյուղով, որտեղ մեզ սպասում է Սբ. Աստվածածին խոնարհված եկեղեցին։
Ճանապարհորդության գեղեցիկ ավարտը կազդարարենք Հայկական լեռնաշխարհի հրաշալիքներից մեկի՝ Ծովակն Հյուսիսոյի ափին։ Այն Հայկական լեռնաշխարհի երկրորդ ամենամեծ քաղցրահամ լիճն է։
Լճի ափին հանգստանալուց հետո կուղևորվենք Երևան։
Խմբի գիդ-ուղեկցորդը լինելու է Քրիստ Պողոսյանը։
Հանդիպման ժամը՝ 05։00
Հանդիպման վայր՝ Մատենադարան
Մասնակցության արժեքը` 145 000 դրամ
Արժեքն իր մեջ ներառում է՝
- Տրանսպորտը
- Գիդի ծառայությունը
- Գիշերակացերը հյուրանոցում (ներառյալ նախաճաշը)
Արժեքի մեջ ներառված չէ՝
- Ճաշը և ընթրիքը
- Պարտադիր ապահովագրություն Վրաստան մուտքի համար
- Վիզայի արժեքը (ՀՀ քաղաքացիների համար մոտ 17 000 դրամ)
- Ջիվանու թանգարանի մուտքավճարը՝ 3 լարի
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև մայիսի 25-ը։ Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
























