Բալկաններ․ 3 երկիր, 3 գագաթ
2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ ։ Այս նոր և բացառիկ ճամփորդության շրջանակում բարձրանալու ենք երեք երկրների երեք ամենաբարձր գագաթները․ Ալբանիա՝ Կորաբ (2764մ), Մոնտենեգրո՝ Զլա Կոլատա (2534մ) և Կոսովո՝ Գյերավիցա (2656մ):
Մեր ճանապարհը կանցնի ալպյան հովիտներով, լեռնային լճերի ու փոքր գյուղերի կողքով։ Կգիշերենք ինչպես քաղաքներում, այնպես էլ լեռնային հյուրատներում՝ ծանոթանալով տեղի կենցաղին ու խոհանոցին։
Մինչ լեռներ ուղևորվելը մեկ օր կանցկացնենք Ալբանիայի ծովափին։ Արշավների միջև կայցելենք Կրույա և Պրիզրեն քաղաքները, իսկ ճանապարհորդությունը կավարտենք Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում։
Օր 1․ Հուլիսի 9 – Ժամանում Տիրանա
Կժամանենք Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա և կտեղավորվենք հյուրանոցում։ Ազատ ժամանակ կունենանք հանգստանալու և քաղաքում զբոսնելու համար։
Երեկոյան կհավաքվենք ընթրիքի՝ համտեսելու տեղական խոհանոցի ուտեստները։
- Գիշերակացը՝ հյուրանոցում
- Ներառված սնունդը՝ ավանդական ընթրիք
Օր 2․ Հուլիսի 10 — Գոլեմ․ հանգիստ Ադրիատիկ ծովի ափին
Օրը կանցկացնենք Ալբանիայի ծովափին։ Տիրանայից կուղևորվենք Գոլեմ, որտեղ ժամանակ կունենանք լողալու, ավազոտ լողափին հանգստանալու և ծովափով զբոսնելու համար։
Երեկոյան կվերադառնանք Տիրանա։
- Գիշերակացը՝ հյուրանոցում
- Ներառված սնունդը՝ նախաճաշ
Օր 3․ Հուլիսի 11 – Կրույա — Ռադոմիրա
Առավոտյան կուղևորվենք Կրույա՝ Ալբանիայի պատմական քաղաքներից մեկը։ Կայցելենք բերդի տարածք և կզբոսնենք հին շուկայում։
Այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի լեռնային հովտում գտնվող Ռադոմիրա գյուղ։ Այստեղ կտեղավորվենք հյուրատանը, կընթրենք և կքննարկենք հաջորդ օրվա վերելքի մանրամասները։
- Գիշերակացը՝ հյուրատանը
- Ներառված սնունդը՝ նախաճաշ և ընթրիք
Օր 4․ Հուլիսի 12 – Վերելք Կորաբ՝ 2764 մ — Պրիզրեն
Վաղ առավոտյան կսկսենք Կորաբի վերելքը։ Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի սահմանին գտնվող այս գագաթը երկու երկրների ամենաբարձր կետն է։
Երթուղին անցնում է բաց լեռնային տարածքներով, իսկ բարձրանալուն զուգահեռ մեր առջև կբացվեն շրջակա լեռնաշղթաներն ու հովիտները։ Այս լեռները նաև անվանում են Ալբանական Ալպեր։
Վերելքից հետո կվերադառնանք Ռադոմիրա և կուղևորվենք Կոսովո՝ Պրիզրեն քաղաք։
- Արշավի երկարությունը՝ 17 կմ, վերելք 1,500 մ / վայրէջք 1,500 մ, 7–9 ժամ
- Բարդությունը՝ միջինից բարդ։
- Գիշերակացը՝ հյուրանոցում։
- Ներառված սնունդը՝ նախաճաշ և լանչբոքս
Օր 5․ Հուլիսի 13 – Պրիզրեն — Վալբոնայի հովիտ
Օրվա առաջին մասը կանցկացնենք Պրիզրենում։ Կզբոսնենք հին քաղաքի փողոցներով, կծանոթանանք նրա պատմությանը և օսմանյան շրջանի ճարտարապետությանը։ Ազատ ժամանակ էլ կունենանք քաղաքն ինքնուրույն բացահայտելու համար։
Պրիզրենում զբոսանքից հետո կուղևորվենք Վալբոնայի հովիտ։ Վալբոնայի հովտից կսկսվի մեր ճանապարհորդությունը Պրոկլետիե լեռնազանգվածում, որը թարգմանվում է որպես «Անիծյալ լեռներ»։ Ալբանիայի, Մոնտենեգրոյի և Կոսովոյի տարածքով ձգվող այս լեռների անվանումը կապում են դրանց խիստ բնության ու դժվարամատչելի գագաթների հետ։
- Գիշերակացը՝ հյուրատանը
- Ներառված սնունդը՝ նախաճաշ և ընթրիք
Օր 6․ Հուլիսի 14 – Վերելք Զլա Կոլատա՝ 2534 մ — Չերեմ
Այս օրը կբարձրանանք Մոնտենեգրոյի ամենաբարձր գագաթը՝ Զլա Կոլատան։ Այն գտնվում է Ալբանիայի և Մոնտենեգրոյի սահմանին՝ Պրոկլետիե լեռնազանգվածում։
Մեզ սպասվում է ճանապարհորդության բարդ վերելքներից մեկը՝ ժայռոտ լեռնային բնապատկերներով և շրջակա գագաթների հարուստ տեսարաններով։
Վերելքից հետո կշարունակենք դեպի Չերեմ գյուղ, որտեղ կընթրենք և կհանգստանանք։
- Արշավի երկարությունը՝ 19 կմ; վերելք 1,600 մ; 9-10 ժամ
- Բարդությունը՝ բարդ
- Գիշերակացը՝ լեռնային հյուրատանը
- Ներառված սնունդը՝ նախաճաշ, լանչբոքս և ընթրիք
Օր 7․ Հուլիսի 15 – Չերեմ — Դոբերդոլ
Չերեմից կքայլենք դեպի Դոբերդոլ՝ անցնելով «Բալկանների գագաթներ» հայտնի արշավային երթուղու հատվածներից մեկով։
Ճանապարհին մեզ կուղեկցեն ալպյան արոտավայրերը, լեռնային լանդշաֆտներն ու հովիվների սեզոնային բնակատեղիները։ Երեկոյան կհասնենք Դոբերդոլ, որտեղ կգիշերենք լեռնային հյուրատանը։
- Արշավի երկարությունը՝ 15.5 կմ; վերելք 1,030 մ / վայրէջք 440 մ; 6-7 ժամ.
- Բարդությունը՝ միջին
- Գիշերակացը՝ հյուրատանը
- Ներառված սնունդը՝ նախաճաշ, լանչբոքս և ընթրիք
Օր 8․ Հուլիսի 16 – Վերելք Գյերավիցա՝ 2656 մ
Կբարձրանանք մեր ճանապարհորդության երրորդ գագաթը՝ Կոսովոյում գտնվող Գյերավիցան։
Երթուղու ընթացքում կվայելենք բարձրալեռնային տեսարանները։ Ճանապարհին կանգ կառնենք նաև գագաթի մոտ գտնվող սառցադաշտային լճի մոտ։
Վայրէջքից հետո կտեղափոխվենք Պրիշտինա քաղաք։
- Արշավի երկարությունը՝ 18 կմ; վերելք 900 մ / dվայրէջք 1,000 մ; 7-9 ժամ
- Բարդությունը՝ միջին
- Գիշերակացը՝ հյուրանոցում
- Ներառված սնունդը՝ նախաճաշ և լանչբոքս
Օր 9․ Հուլիսի 17 — Պրիշտինա և շրջակայք
Լեռնային օրերից հետո կունենանք ավելի հանգիստ օր՝ ծանոթանալու Կոսովոյի մայրաքաղաքին ու տեղի առօրյային։
Կզբոսնենք Պրիշտինայի կենտրոնում, կայցելենք Մայր Թերեզայի տաճար և NEWBORN հուշարձան, կզբոսնենք քաղաքի կենտրոնական հրապարակներով ու Մայր Թերեզայի բուլվարով։
Երեկոյան ռեստորանում կհամտեսենք ավանդական ուտեստներ, որից հետո ազատ ժամանակ կունենանք՝ Պրիշտինայի գիշերային կյանքին ծանոթանալու համար։
- Գիշերակացը՝հյուրանոցում
- Ներառված սնունդը՝ նախաճաշ և ավանդական ընթրիք
Օր 10․ Հուլիսի 18 – Վերադարձ
Տեղափոխում Պրիշտինայի միջազգային օդանավակայան։
Ում համար է այս ճանապարհորդությունը
Ծրագիրը նախատեսված է արշավային փորձ և լավ ֆիզիկական պատրաստվածություն ունեցող մասնակիցների համար։ Այն ներառում է մի քանի հաջորդական արշավային օրեր և մինչև 7–9 ժամ տևողությամբ վերելքներ։
Լեռնային հատվածներում գիշերակացը լինելու է հյուրատներում:
Ճամփորդության արժեքը՝ 1700 EUR (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է
- 9 գիշերակաց՝ հյուրանոցներում և հյուրատներում,
- 9 նախաճաշ, 9 ընթրիք, 1 ճաշ և 4 փաթեթավորված արշավային սնունդ,
- ծրագրով նախատեսված տրանսպորտային ծառայությունները՝ 8 օր,
- պրոֆեսիոնալ ուղեկցորդի ծառայությունը՝ 9 օր,
- քաղաքային հարկերը և ազգային պարկերի վճարները,
- ծրագրով նախատեսված տեսարժան վայրերի մուտքավճարները։
Արժեքի մեջ ներառված չէ
- ավիատոմսերը
- վիզա (Կոսովո, Մոնտենեգրո)
- ճանապարհորդական ապահովագրությունը
- հավելյալ սնունդը
Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։






















