Վերելք Ջիլո լեռ
Հուլիսի 16-19-ը իրականացնելու ենք վերելք Ջիլո լեռ։
Ջիլո (Ջողա) լեռը Հայկական լեռնաշխարհի երրորդ գագաթն է ըստ բարձրության (4135 մ)։ Հանդիսանում է Կորդվաց լեռների ամենաբարձր լեռը։
Այս հզոր լեռնազանգվածը բաղկացած է երեք շղթաներից` բուն Կորդվաց, Ագարակի և Աղբակի: Մասնատված է Արևելյան Տիգրիսի վտակների խորը ձորերով:
Ջիլոն երկար տարիներ փակ էր և անհասանելի լեռնագնացների համար։ Այժմ ունենք հնարավորություն բարձրանալու։
Ջիլոն ներառված է մեր «Հայկական լեռնաշխարհի 7 գագաթ» նախագծում։
Նախագիծն իրենից ներկայացնում է վերելքներ Հայկական լեռնաշխարհի 7 ամենաբարձր գագաթները՝ Մեծ Մասիս (5165 մ․), Սաբալան (4811 մ․), Ջիլո (4135 մ․), Արագած (4090 մ․), Սիփան (4058 մ․), Քաջքար (3937 մ․) և Սիս (3925 մ․)։
Վերելքը միջինից բարդ է։ Մասնակցել կարող են միայն լեռնագնացության փորձ ունեցողները։
Օր 1: Երևան – Վան
Առաջին օրն ուղևորվում ենք դեպի Վան։ Ճանապարհին ունենալու ենք կանգառներ հանգստի և սնվելու համար։
Օր 2: Վան – ճամբար
Երկրորդ օրն ուղևորվում ենք դեպի լեռան ստորոտ և սկսում վերելքը դեպի ճամբար, որը գտնվում է 3100 մետր բարձրության վրա։
Բոլոր ծանր իրերը մինչև ճամբար տեղափոխվելու են ձիերով։
Գիշերակացը վրաններում։
Օր 3: Վերելք Ջիլո
Երրորդ օրը վաղ առավոտյան սկսում ենք վերելքը դեպի Ջիլոյի գագաթ։ Վերելքից հետո վերադառնում ենք ճամբար, հավաքում ենք մեր իրերը և իջնում մինչև ստորոտ, որտեղից էլ ուղևորվում ենք Վան։
Ծանր իրերը կրկին տեղափոխվում են ձիերով։
Գիշերակացը հյուրանոցում։
Օր 4: Վերադարձ Երևան
Ճանապարհը շատ երկար է այդ իսկ պատճառով ծրագրում ներառված չեն տեսարժան վայրերի այցելություններ։
Մասնակցության արժեքը` 590 $ (համարժեք դրամ)
Արժեքն իր մեջ ներառում է՝
- Տրանսպորտը
- Ուղեկցորդի ծառայությունը
- 2 գիշեր Վանի հյուրանոցում
- Վրանների տրամադրում
- Ձիերի վարձակալություն
- Վերելքի թույտվություն
Արժեքի մեջ ներառված չէ՝
- Սնունդը
- Վիզայի արժեքը (ցանկության դեպքում մենք կարող ենք պատրաստել: Արժեքը ՀՀ քաղաքացիների համար՝ 17 000 դրամ)
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը –https://bit.ly/4fb14vl
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև՝ Հուլիսի 6-ը, առավոտյան 12:00:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Արտագնա տուրեր




















