Չիմբորասո. Երկրի կենտրոնից ամենահեռու կետը
2027 թվականի հունվարի 15-24-ը ուղևորվում ենք արևադարձային Էկվադոր՝ բարձր հրաբուխների հայրենիք։
Մեր ճամփորդության հիմնական նպատակն Էկվադորի ամենաբարձր կետը՝ Չիմբորասո (6310 մ) հրաբուխը բարձրանալն է, որը համարվում է Երկրագնդի կենտրոնից ամենահեռու կետը։ Չիմբորասոն ծովի մակարդակից աշխարհի ամենաբարձր լեռը չէ, բայց, գտնվելով հասարակածային ուռուցիկության վրա, այն երկրի կենտրոնից ամենահեռու կետն է։
Կունենանք արշավներով ու արկածներով լի օրեր՝ վայելելով Անդերի շքեղ լանդշաֆտները, ճանաչելով էկվադորյան մշակույթն ու մեր լեռների ցանկն ավելացնելով 6000+ մ գագաթով:
Ճամփորդության ծրագիրն ըստ օրերի՝
Օր: 1 Երևան – Կիտո
Ժամանում Կիտո քաղաք, որը գտնվում է 2850 մ բարձրության վրա։ Մեզ կդիմավորեն և կտեղափոխեն հյուրանոց: Մի փոքր հանգստանալուց և երկար թռիչքից ուժերը վերականգնելուց հետո կզբոսնենք քաղաքում։
Օր: 2 Կիտո քաղաքը և «Աշխարհի կենտրոն»-ը
Առավոտյան մեր տեղացի գիդի հետ կշրջենք Կիտոյի պատմական կենտրոնում։ Կիտոն 1978 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված առաջին քաղաքներից մեկն է եղել։ Ճաշից հետո կուղևորվենք հյուսիս՝ այցելելու Միտադ Դել Մունդո (Աշխարհի կենտրոն) հուշարձանը, որտեղ բառացիորեն կարող ենք կանգնել հենց հասարակածի գծի վրա. միաժամանակ գտնվելով հյուսիսային և հարավային կիսագնդերում։ Հենց այստեղ է, որ կարելի է լիովին զգալ Էկվադորի աշխարհագրական յուրահատկությունը:
Գիշերակացը՝ Կիտոյում:
Օր 3: Վերելք Ռուկու Պիչինչա (4696 մ)
Այս օրը մեզ սպասվում է ակլիմատիզացիոն վերելք դեպի Ռուկու Պիչինա հրաբուխ։ Մեքենայով կբարձրանանք մինչև 4,100 մ, որտեղից կսկսենք մեր վերելքը դեպի լեռան գագաթ։ Գագաթից բացվում են Անդերի լեռների և շրջակա հրաբուխների շշմեցնող տեսարաններ։ Այս վերելքն օրգանիզմը մեծ բարձրություններին աստիճանաբար սովորեցնելու հիանալի հնարավորություն է:
Վերելքը տևում է միջինում 4–5 ժամ:
Երեկոյան կվերադառնանք Կիտո քաղաք։
Օր 4: Չիմբորասո բազային ճամբար (3900 մ)
Առավոտյան կուղևորվենք դեպի Չիմբորասո արգելոցի տարածք, ճանապարհին անցնելով «Հրաբուխների պողոտա» կոչվող հատվածով։
Հասնելով 3900 մետրի վրա տեղակայված մեր տնակը՝ կտեղավորվենք և կճաշենք։ Այնուհետև կզբոսնենք տարածքում՝ օրգանիզմին թույլ տալով կլիմայավարժեցվել։

Այստեղ կարող ենք հանդիպել տարածքում խաղաղ շրջող ալպակաների և վիկունիաների։
Օր 5: Վերելք Կարիհուաիրազո (5020 մ)
Գիշերը ժամը 2:00-ին կսկսենք վերելքը բազային ճամբարից դեպի Կարիհուաիրազո լեռան գագաթ, որը Չիմբորասոյի փոքր «հարևանն» է։
Վերելքը տևում է մոտ 5–6 ժամ և ծառայում է որպես հիանալի ակլիմիտիզացիա՝ օրգանիզմը նախապատրաաստելով ավելի բարձր գագաթին։
Օր 6: Հանգստի օր
Այս օրն ամբողջությամբ նախատեսված է պատասխանատու վերելքից առաջ լիարժեք հանգստի և վերականգնման համար:
Կշրջենք տարածքում, գեղեցիկ լուսանկարներ կանենք ու պարզապես կվայելենք Անդերի տեսարանները։
Օր 7: Երկրորդ ճամբար (5300 մ)
Մեքենայով կբարձրանանք մինչև Չիմբորասոյի կայանատեղի՝ 4,800 մ բարձրության վրա, որտեղից կսկսենք արշավը դեպի երկրորդ ճամբար, որը տեղակայված է 5,300 մ բարձրության վրա։ Այստեղ գիշերելու ենք հատուկ վրաններում։
Կունենանք վաղ ընթրիք, որպեսզի կարողանանք բավականաչափ հանգստանալ և պատրաստ լինել հաջորդ օրվա վերելքին դեպի գագաթ։
Օր 8: Չիմբորասոյի գագաթ (6310 մ)
Այս օրն արթնանում ենք կեսգիշերին։ Վերելքը սովորաբար 6–7 ժամ է տևում։ Առավոտյան 06:00–07:30-ի սահմաններում նախատեսվում է հասնել Էկվադորի ամենաբարձր կետ՝ այն վայրը, որտեղ մարդը կանգնած է ամենամոտն արևին:
Կվայելենք աներևակայելի արևածագը և գագաթից բացվող տեսարանները։
Այնուհետև կիջնենք երկրորդ ճամբար՝ նախաճաշելու, ապա կշարունակենք մինչև կայանատեղի, որտեղից էլ մեքենայով կվերադառնանք բազային ճամբար։ Այստեղից էլ կուղևորվենք Բանյոս դե Ագուա Սանտա։
Օր 9: Ջրվեժների ուղի
Այս օրն անց ենք կացնելու Բանյոս դե Ագուա Սանտայում։
Այցելելու ենք հայտնի «Ջրվեժների ուղին» և վայելենք հսկա ջրվեժների կասկադը։
Ցանկության դեպքում կարելի է փորձել տարբեր ակտիվություններ՝ զիփլայն, կանյոնինգ կամ այցելել տաք ջրային աղբյուրները։
Կեսօրից հետո կարելի է զբոսնել քաղաքով և վայելել տեղական խոհանոցը:
Օր 10: Վերադարձ
Կուղևորվենք դեպի Կիտո և կվերադառնանք Հայաստան:
Մասնակցության արժեքը՝ 2350 USD (համարժեք դրամ)
Արժեքը ներառում է՝
- Ծրագրում նշված բոլոր գիշերակացերը
- Տրանսպորտը
- Սնունդը սարերի վրա
- Տեղացի սերտիֆիկացված ուղեկցորդների ծառայություն (1 ուղեկցորդ ամեն 2 մասնակցին)
- Չիմբորասո ազգային պարկի մուտքավճարները
- Վերելքի թույլտվությունը
- Բեռնակիրների ծառայությունը
- Կատվիկների, սաղավարտների, պարանների տրամադրում
Արժեքի մեջ ներառված չէ՝
- Միջազգային ավիատոմսերը (մոտ 1300-1400$)
- Ճաշը և ընթրիքը քաղաքներում
- Ցանկության դեպքում հավելյալ ծառայություններ Բանյոսում (զիփլայն, կանյոնինգ, տաք ջրային աղբյուրներ և այլն)։
- Անձնական ծախսեր
Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։
































