Ճամփորդություն դեպի Համշեն
Մայիսի 1-4 (ոչ աշխատանքային օրեր)
Իրականացնելու ենք բացառիկ ուղևորություն դեպի Համշեն։ Համշենն անանցանելի լեռներով, խոր ձորերով ու խիտ անտառներով, արտաքին աշխարհից կտրված երկրամաս է։ Գտնվում է Արևելապոնտական երկնաքեր գագաթների ստորոտում։ Համշենը հատկապես գեղեցիկ է գարնանը։
Այլ ազգերի հետ մեկտեղ` այսօր էլ Համշենում ապրում են փոքր թվով էթնիկ հայեր, որոնք յուրահատուկ բարբառի, երաժշտության ու մշակույթի կրողն են:
Ծրագրի շրջանակում պլանավորում ենք այցելել Զիլ ամրոց, քայլել դեպի Մենչունայի ջրվեժ, տեսնել Համշենի նշանավոր միաթռիչք կամուրջները, բարձրանալ սարվորների յայլաներ, որտեղից բացվում են հիասքանչ տեսարաններ, և իրականացնել արշավ դեպի Քաջքարի ստորոտի բարձրալեռնային լճեր։
Օր 1։ Դեպի Համշեն
Անցնելով հայ-վրացական և վրաց-թուրքական սահմանները կուղևորվենք դեպի Համշեն։ Անցնելով Արսյան լեռները կուղևորվենք դեպի Շավշատի գավառ։
Շավշատում կունենանք կանգառ Բագրատունիների կողմից կառուցված Շավշատի բերդի մոտ։ Բերդի բարձունքից կվայելենք բացվող տեսարանները։
Այնուհետև Ճորոխի կիրճով կուղևորվենք դեպի Համշեն։ Ճանապարհին կտեսնենք լեռան լանջին փռված Արտվին քաղաքն ու կունենանք կանգառ Ճորոխի ափին։
Երեկոյան կհասնենք Սև ծովի ափ։
Գիշերակացը հյուրանոցում։
Օր 2։ Զիլ օր
Նախաճաշից հետո կուղևորվենք Ֆուրտունայի կիրճ։ Ճանապարհին կունենանք կանգառներ համշենյան հայտնի միաթռիչք կամուրջների մոտ։
Մեր ամենագնաց մեքենաներով հնարավորություն կունենանք հասնելու բարձրալեռնային սարատեղիներ (յայլաներ), որտեղից բացվում են հիանալի տեսարաններ դեպի Արևելապոնտական լեռների ձյունածածկ գագաթներն ու Սև ծովը։
Օրվա երկրորդ կեսին կուղևորվենք դեպի Զիլ ամրոց և Բալահովիտի ջրվեժ։
Օր 3։ Քաջքարի լանջերով
Նախաճաշից հետո կուղևորվենք դեպի հանրահայտ Այդեր, որը հանդիսանում է տարածաշրջանի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Ճանապարհին կունենանք կանգառ Զույգ կամուրջների մոտ։
Այդերից հետո կշարունակենք ճանապարհը դեպի Քաջքարի յայլաներ և կիրականացնենք արշավ դեպի Քաջքարի ժայռոտ լեռների լանջերին գտնվող բարձրալեռնային լիճ։
Երեկոյան նախատեսում ենք վայելել գեղեցիկ մայրամուտը Սև ծովի ափին։
Օր 4։ Մենչունա
Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք դեպի Մենչունայի ջրվեժ։
Դեպի ջրվեժ տանող արահետն անցնում է անտառներով և վերջում բացվում է հիանալի տեսարան դեպի գահավիժող ջրվեժը։
Ուղևորվում ենք 4X4 մեքենաներով, ինչի շնորհիվ կունենանք հնարավորություն ավելի շատ առաջանալ և ավելի շատ բան տեսնել։
Մասնակցության արժեքը` 370 $ (համարժեք դրամ)
Արժեքն իր մեջ ներառում է՝
- Տրանսպորտը
- Ուղեկցորդների ծառայությունը
- 3 գիշերակաց հյուրանոցում (ներառյալ նախաճաշը)
Արժեքի մեջ ներառված չէ՝
- Սնունդ
- Վիզայի արժեք (ՀՀ քաղաքացիների համար մոտ 17 000 դրամ)
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
- Ուսապարկ
- Ձեռնափայտեր
- Ջուր
- Դեղատուփ
- Արևային ակնոց
- Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
- Տաք հագուստ
- Լապտեր
- Անձրևապաշտպան թիկնոց
- Զանգապաններ
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև ապրիլի 17-ը։ Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։



















