Իսլանդիա 2026
2026 թվականի սեպտեմբերի 14-21-ը հրավիրում ենք միանալ անմոռանալի ճամփորդության դեպի Իսլանդիա՝ սառցադաշտերի, հզոր ջրվեժների և հրաբխային լեռների երկիր։ Այս բացառիկ ճամփորդության ընթացքում կբացահայտենք աշխարհի ամենատպավորիչ բնական երևույթները։ Կունենանք արկածներով լի օրեր, որոնց ընթացքում կքայլենք սառցադաշտերի վրայով, կվայելենք Ատլանտյան օվկիանոսի վայրի գեղեցկությունը։
Ճամփորդության ծրագիրն ըստ օրերի՝
Օր 1։ Երևան – Ռեյկյավիկ
Մեր ճամփորդությունը սկսվում է աշխարհի ամենահյուսիսային մայրաքաղաքում՝ Ռեյկյավիկում։ Օդանավակայան ժամանելուց հետո կուղևորվենք հյուրանոց՝ տեղավորվելու և փոքր-ինչ հանգստանալու։
Օր 2։ Ջրվեժներից մինչև սառցադաշտեր
Այսօր կուղևորվենք Իսլանդիայի ամենահայտնի ու գեղատեսիլ վայրերից մեկը՝ Հարավային ափ, որտեղ բնությունն իր ողջ հզորությամբ է ներկայանում։ Մեր առաջին կանգառը կլինի Սելյալանդսֆոս ջրվեժը։ Ապա մեզ է սպասում մեկ այլ հսկա՝ Սկոգաֆոս ջրվեժը, որն իր 60 մետր բարձրությամբ և կատարյալ ուղղանկյուն տեսքով իսլանդական բնության խորհրդանիշներից է։
Օրվա ամենաէքստրեմալ և տպավորիչ մասը սառցադաշտային քայլարշավն է, կքայլենք Սոլհեյմայոկուդլ սառցադաշտով։ Մոտ 1,5 ժամ կքայլենք կապույտ սառույցների վրայով, կտեսնենք սառցադաշտային ճեղքերն ու կզգանք կղզու սառցե շունչը։
Օրը կամփոփենք Իսլանդիայի հայտնի սև լողափում։
Օր 3։ Հոֆն․ Վատնայոկուլ ազգային պարկ
Այսօր բացահայտում ենք Վատնայոկուլ ազգային պարկը, որտեղ սառույցի ու կրակի բախումից ծնվել են բնական անկրկնելի պատկերներ։
Մեր օրը կսկսենք Սկաֆտաֆետլ շրջանում իրականացվող քայլարշավով։ Մեր նպատակակետը Սվարտիֆոսս կամ «Սև ջրվեժն» է։ Այն եզակի է իր տեսքով․ ջուրը գահավիժում է սև բազալտե սյուների միջով, որոնք հիշեցնում են եկեղեցական հսկա երգեհոն և հիշեցնում է մեր Քարերի Սիմֆոնիան։ Քայլարշավի ընթացքում մեզ կուղեկցեն հեռվում երևացող սպիտակափառ սառցադաշտերի համայնապատկերները։
Այնուհետև մեզ սպասում է Իսլանդիայի թերևս ամենախորհրդավոր վայրը՝ Յոկուլսարլոն սառցադաշտային ծովածոցը։ Այստեղ հսկայական այսբերգները, պոկվելով սառցադաշտից, հանդարտ լողում են ջրի վրայով դեպի օվկիանոս։ Ծովածոցի անմիջապես հարևանությամբ գտնվում է հանրահայտ «Ադամանդե լողափը»։ Սա այն վայրն է, որտեղից ոչ ոք հեռանալ չի ցանկանում առանց հարյուրավոր լուսանկարների։
Արշավի երկարությունը՝ 5 կմ
Օր 4: Վեստրախորն և Վիկինգների գյուղ
Մեր օրը կսկսենք Իսլանդիայի ամենատպավորիչ ու լուսանկարչական վայրերից մեկում՝ Վեստրախորնում։ Քայլարշավ կիրականացնենք լեռան ստորոտով, որտեղ ալիքների արտացոլանքը սև ավազի վրա ստեղծում է հայելային անհավանական տեսարաններ։
Այստեղ մեզ սպասում է նաև մի հետաքրքիր բացահայտում՝ Վիկինգների գյուղը։ Սա կինոդեկորացիա է, որը կառուցվել է տարիներ առաջ և այնքան բնական է միաձուլվել միջավայրին, որ թվում է, թե ժամանակի մեքենայով տեղափոխվել ենք դարեր հետ։
Այնուհետև մեր ճանապարհը կշարունակենք դեպի Արևելյան ֆյորդերի սիրտը՝ Սեյդիսֆյորդուր։ Սա երկրի ամենագեղեցիկ ու գունեղ գյուղերից մեկն է, որը շրջապատված է վիթխարի լեռներով ու ջրվեժներով։ Քայլարշավ կիրականացնենք գյուղի շրջակայքում և բնության արգելոցում՝ վայելելով ֆյորդի խաղաղությունն ու վայրի բնության անդորրը։
Արշավի երկարությունը՝ մոտ 6-7 կմ
Օր 5։ Դեպի Հյուսիս
Այսօր շարունակում ենք մեր ճանապարհորդությունը դեպի երկրի հյուսիսային շրջաններ, որտեղ լանդշաֆտը փոխվում է՝ դառնալով ավելի խիստ ու տպավորիչ։ Մեր առաջին կանգառը կլինի Գոդաֆոսս ջրվեժը, որը թարգմանաբար նշանակում է «Աստվածների ջրվեժ»։ Այն հայտնի է ոչ միայն իր վեհաշուք տեսքով, այլև պատմական նշանակությամբ․ հենց այստեղ են իսլանդացիները, քրիստոնեություն ընդունելիս, ջուրը նետել հեթանոսական աստվածների արձանները։
Այնուհետև կուղևորվենք դեպի հյուսիսային ափամերձ Հուսավիկ քաղաքը։ Այս ծովափնյա գյուղը հաճախ անվանում են «Եվրոպայի կետերի դիտման մայրաքաղաք»՝ անմիջապես ափի մոտ գտնվող հարուստ ծովային կյանքի շնորհիվ։ Հուսավիկից դուք կարող եք ուղևորվել հյուսիսային ջրեր՝ տեսնելու այս հսկաներից մի քանիսին։
Արշավի երկարությունը՝ մոտ 4-5 կմ
Օր 6։ Կիրկյուֆել լեռ
Այսօր կուղղվենք դեպի Սնայֆելսնես թերակղզի և մեր առաջին կանգառը կլինի լեգենդար Կիրկյուֆել լեռը։ Սա Իսլանդիայի ամենալուսանկարվող լեռն է, որն իր կատարյալ կոնաձև տեսքով և հարևանությամբ գտնվող ջրվեժներով ստեղծում է հեքիաթային բնապատկեր։
Շարունակելով ճանապարհը կհասնենք թերակղզու սրտին, որտեղ գտնվում են վեհաշուք Սնայֆելսյոկուլ սառցադաշտը:
Օրը կավարտենք այցելելով Բուդիր սև եկեղեցի և Իտրի Տունգա լողափ, որտեղ կարող ենք տեսնել Ծովառյուծների։
Օր 7։ Հյուսիսափայլ
Այսօր մեր ուղղությունը կլինի Ռեյկյանես թերակղզին, որը հայտնի է իր «տիեզերական» լանդշաֆտներով: Մեր հիմնական կանգառը կլինի վերջին տարիներին աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնված հրաբխային գոտին։ Քայլարշավի ընթացքում մենք սեփական աչքերով կտեսնենք թարմ սառած լավային դաշտերը, որոնք դեռևս շնչում են երկրի ընդերքի ջերմությամբ
Իսկ օրվա իսկական գագաթնակետը մեզ սպասվում է երեկոյան։ Երբ մթնշաղը պատի երկինքը, հեռու քաղաքային լույսերից՝ բնության այս լուսային ներկայացումը՝ հյուսիսափայլը, կդառնա ճամփորդության ամենահուզիչ և հիշվող պահը։
Օր 8։ Վերադարձ
Լցված աննկարագրելի տպավորություններով ու հիշողություններով՝ կուղևորվենք դեպի օդանավակայան և կվերադառնանք Հայաստան։
Մասնակցության արժեքը՝ 2650 € (համարժեք դրամ)
Արժեքը ներառում է՝
- Հայ ուղեկցորդի ծառայություն
- Տեղացի գիդի ծառայությունը
- Տրանսպորտն ըստ ծրագրի
- Երկկողմանի տրանսֆեր օդանավակայանից
- Գիշերակացը և նախաճաշը հյուրանոցներում
Արժեքը չի ներառում՝
Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։





































