Սինայ. Արշավ Բեդուինների արահետներով
Նախատեսում ենք լեռնային արշավ Եգիպտոսում՝ Բեդուինների արահետներով։ Մեզ շատ յուրօրինակ փորձառություն է սպասվում․ Եգիպտոսի ամենաբարձր գագաթներից, մինչև անծայրածիր անապատներն ու ժայռոտ կիրճերը։ Իսկ գիշերակացերն անցնելու են բեդուինական ճամբարներում՝ ողողված մշակույթով և տեղացիների հյուրընկալությամբ։ Եգիպտոսը շատերի մոտ հարմարավետ հյուրանոցի և ծովափնյա հանգստի հետ է ասոցացվում, բայց մենք առաջարկում ենք այս երկրի թաքնված և ոչ հայտնի կողմը՝ լեռներ, գիշերակաց անապատում, արշավ անվերջ թվացող կիրճերով, շփում բեդուինական ցեղերի հետ։ Մեր ծրագրում ունենք 4 լեռ՝ ներառյալ Եգիպտոսի ամենաբարձր լեռը՝ Կատարինեն և ամնամեծ պատմությունը կրող լեռը՝ Սինայը։
Ճամփորդության ծրագիրն ըստ օրերի՝
Օր 1: Երևան – Շարմ էլ Շեյխ
Ժամանում Շարմ էլ Շեյխի միջազգային օդանավակայան և տեղափոխում դեպի հյուրանոց։
Օր 2: Սուրբ Եկատերինայի վանք – Սինայ լեռ (2285 մ)
Վաղ առավոտյան Շարմ էլ Շեյխից ուղևորվում ենք դեպի Սանտա Կատարին լեռնային քաղաք։ Առաջին կանգառը կլինի բեդուինական ճամբարում։
Այստեղից կսկսենք մեր քայլարշավը դեպի Աստվածաշնչյան Սինայ լեռան գագաթ՝ անցնելով Սուրբ Եկատերինայի վանքով, որը համարվում է աշխարհի ամենահին, մշտապես գործող քրիստոնեական վանքերից մեկը։
Սինայ լեռը Եգիպտոսի ամենահայտնի լեռներից մեկն է, որն անվանում են նաև Մովսեսի լեռ։ Ըստ Հին Կտակարանի այդ լեռան վրա է Աստված հայտնվել Մովսեսին և շնորհել Տասը պատվիրանները։
Հաջորդ կանգառը կլինի ավանդական բեդուինական սրճարանում, որտեղ հնարավորություն կունենանք տեղացիների հետ ճաշելու։
4 կմ քայլելուց հետո կհասնենք վերելքի վերջին հատվածին, որտեղ պետք է հաղթահարել վերջին 750 քարե աստիճանները։ Վերելքը սկսելու ենք այնպես, որ մայրամուտին լինենք գագաթին և վայելենք վերևից բացվող անհավանական տեսարանները՝ ողողված արևի վերջին ճառագայթներով։
Մայրամուտը վայելելուց հետո կիջնենք Սանտա Կատարին քաղաք՝ ընթրելու և գիշերելու տեղական բեդուինական ճամբարում։
- Երթուղու երկարությունը՝ 10 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 750 մ
Օր 3: Ծանոթություն Բեդուինական մշակույթին
Առավոտյան կշարունակենք մեր քայլարշավը և մոտ երկու ժամ անց կհասնենք Դոկտոր Ահմեդ Մանսուրի լեռնային այգի։ Կունենանք ազատ ժամանակ այգում՝ վայելելու թարմ պատրաստված տեղական ուտեստները։ Եթե ջրի մակարդակը թույլ տա, կարող ենք նաև լողալ բնական սառը ավազանում։
Այնուհետև կվերադառնանք քաղաք, որտեղ տեղացի արհեստավորուհու մոտ կունենանք թեյի հյուրասիրություն։ Կծանոթանանաք ավանդական բեդուինական ասեղնագործության արվեստին և պատմությանը։ Օրը կավարտենք բաց երկնքի տակ ընթրիքով, բեդուինական երաժշտության և խարույկի լույսի ներքո:
- Երթուղու երկարությունը՝ 6 կմ
Օր 4: Վերելք Եգիպտոսի ամենաբարձր լեռը (2642 մ)
Վաղ առավոտյան կպատրաստվենք Սուրբ Կատարինե լեռան վերելքին, որը Եգիպտոսի ամենաբարձր լեռն է։ Գտնվելով Սինայի հարավում՝ Սինայ լեռան հարևանությամբ, այս քայլարշավը սկսվում է Սանտա Կատարին քաղաքից և լեռան ժայռոտ արահետներով տանում մինչև գագաթ։
Սուրբ Կատարինե լեռը ոչ միայն Եգիպտոսի ամենաբարձր լեռն է, այլև պատմական մի վայր, որտեղ ըստ ավանդության գտնվել են Սուրբ Կատարինեի մասունքները։
Գագաթին հասնելուց և ճաշելուց հետո՝ մոտ երեք ժամ իջնելու ենք դեպի Վադի Էլ-Շաք, որտեղ կհայտնվենք լեռնային այգու մոտ։ Երեկոյան կվայելենք տաք պատրաստված ընթրիք խարույկի շուրջ։
- Երթուղու երկարությունը՝ 16 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 1100 մ
Օր 5: Աբբաս Բաշա լեռ (2380 մ)
Նախաճաշից հետո կսկսենք մեր քայլարշավը լեռնային արահետով դեպի Աբբաս Բաշա լեռ։ Աբբաս Բաշան Օսմանյան կայսր է եղել, ով տառապել է թոքախտով, և կարծելով, որ Սինայի լեռների մաքուր օդը կարող է իրեն փրկել, լեռան գագաթին սկսել է ամրոց կառուցել։ Սակայն ամրոցի կառուցման ընթացքում կայսրը մահացել է, իսկ ամրոցի կառուցումը դադարեցվել է։ Այժմ լեռան գագաթին հնարավոր է տեսնել ամրոցի պարիսպների մնացորդներ։
Վերելքից հետո կճաշենք գեղեցիկ այգում և կշարունակենք քայլել դեպի ճամբար, որտեղ էլ կանցկացնենք մեր գիշերակացը։
- Երթուղու երկարությունը՝ 10 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 550 մ
Օր 6: Վերելք Նագա լեռ
Առավոտյան կսկսենք արշավը Վադի Սաքարից՝ Նագա լեռան արահետով դեպի լեռան գագաթ՝ վայելելու հիասքանչ պանորամային տեսարանը դեպի Էլ-Թիհ հարթավայրն ու Վադի Շեյխ Ավադ գյուղը։ Այնուհետև կիջնենք դեպի Խարազեթ Էլ-Շաք, որտեղ էլ կճաշենք:
Վերադառնալով ճամբար, կանցկացնենք վերջին գիշերը բեդուինական ճամբարում:
- Երթուղու երկարությունը՝ 11 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 550 մ
Օր 7: Սինայ անապատ
Տեղական ճամբարից կուղևորվենք դեպի Սինայի անապատ։ Այնուհետև ուղտերով կշրջենք Սինայի հսկա ու խորհրդավոր անապատում՝ զգալով լուռ վեհությունն ու խաղաղությունը։ Բնության սրտում, հեռու քաղաքային աղմուկից, կունենանք ճաշ բաց երկնքի տակ:
Կեսօրից հետո կուղևորվենք դեպի Շարմ էլ Շեյխ։
Գիշերկացը հյուրանոցում։
Օր 8: Վերադարձ
Կուղևորվենք դեպի օդանավակայան և կվերադառնանք Հայաստան։
Ժամանակի առկայության դեպքում կարող ենք լողալ ծովում։
Մասնակցության արժեքը՝ 1290 USD (համարժեք դրամ)
Արժեքը ներառում է՝
- Երեք անգամյա սնունդ ճամբարում
- Գիշերակաց հյուրանոցներում
- Նախաճաշ և ընթրիք հյուրանոցում
- Տեղացի ուղեկցորդների ծառայություն
- Ուղեբեռի և սարքավորումների տեղափոխման համար՝ ուղտեր և ուղտավարներ
- Ներքնակ ճամբարային այգիներում
- Երկկողմանի տրանսֆեր Սանտա Կատարին քաղաք
- Սանտա Կատարին քաղաքի մուտքի տոմս
- Ներքին տեղափոխումներ
- Շշալցված ջուր
Արժեքը չի ներառում՝
- Միջազգային ավիատոմսերը
- Թեյավճարներ
- Անհատական ճամբարային պարագաներ
- Անձնական ծախսերը
Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։
Արտագնա տուրեր


















