Վերելք Սաբալան / Իրան
Հունիսի 26-29-ը իրականացնելու ենք վերելք Իրանի ամենաբարձր ու գեղեցիկ լեռներից մեկը՝ Սաբալանը (4811 մ)։
Սաբալանը համարվում է Հայկական լեռնաշխարհի երկրորդ լեռն ըստ բարձրության՝ Արարատից հետո։ Լեռան գագաթնամերձ հատվածում գտնվում է խառնարանային լիճը։
Սաբալանը ներառված է մեր «Հայկական լեռնաշխարհի 7 գագաթ» նախագծում։
Նախագիծն իրենից ներկայացնում է վերելքներ Հայկական լեռնաշխարհի 7 ամենաբարձր գագաթները՝ Մեծ Մասիս (5165 մ․), Սաբալան (4811 մ․), Ջիլո (4135 մ․), Արագած (4090 մ․), Սիփան (4058 մ․), Քաջքար (3937 մ․) և Սիս (3925 մ․)։
Մասնակցել կարող են միայն լեռնագնացության փորձ ունեցողները։
Օր 1-2։ Երևան – բազային ճամբար
Առաջին օրն ուղևորվում ենք դեպի Շաբիլ, հասնելուն պես ամենագնաց մեքենաներով բարձրանում ենք մինչև Սաբալանի բազային ճամբար (3650 մ)։
Գիշերակացը բազային ճամբարում։
Օր 3։ Վերելք Սաբալան (4811 մ)
Վաղ առավոտյան սկսում ենք վերելքը դեպի գագաթ։ Գագաթին հասնելուն պես կտեսնենք խառնարանային լիճը։ Վերելքից հետո վերադառնում ենք բազային ճամբար, հավաքում ենք մեր իրերը և իջնում դեպի Շաբիլ։ Շաբիլից էլ ուղևորվելու ենք Թավրիզ։
Երթուղու երկարությունը՝ 9 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1150 մ
Գիշերակացը հյուրանոցում։
Օր 4։ Վերադարձ Երևան
Առավոտյան՝ նախաճաշից հետո, կշարժվենք դեպի Երևան։
Մասնակցության արժեքը` 450 $ (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է՝
- Տրանսպորտ
- Ուղեկցորդների ծառայություն
- Ամենագնաց մեքենաների վարձակալություն
- Կացարանի վարձակալություն (1 գիշերակաց)
- Հյուրանոց (1 գիշերակաց)
Արժեքի մեջ ներառված չէ՝
- Սնունդը
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը –https://bit.ly/4fb14vl
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև՝ Հունիսի 15-ը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։




















