Արարատի մասին պատմությունները շատ են: Դրանք շատ են հատկապես այն մարդկանց շրջանում, ովքեր կամ բարձրացել են, կամ պլանավորում են բարձրանալ Արարատ: Հաճախ եմ լսում այդ պատմություններում, որ Արարատ բարձրանալը միշտ անհասանելի է թվացել: Սակայն ինձ համար Արարատը միշտ մոտ է եղել: Դեռ փոքրուց վստահություն եմ ունեցել, որ մի օր լինելու եմ գագաթին։ Փաստորեն այդ օրն օգոստոսի 22-ն էր, որն այսուհետ կարմիր օղակի մեջ է առնված իմ անձնական օրացույցում: Արարատին հասնելու ճանապարհը տարիների տևականություն ունի, բայց ֆիզիկապես սկսել եմ պատրաստվել մարտից, երբ ArmGeo-ի հետ բարձրացանք Մոխրասար (2716 մ) և Պապաքիսար (2448 մ), ինչից հետո գրեթե ամեն շաբաթ արշավել եմ:
Վերելքի ընթացքը տվեց ու սովորեցրեց այն, ինչի կարիքն ունեի
Ի սկզբանե հստակ որոշում ունեի՝ որևէ կերպ չպատկերացնել վերելքն ու հետևել ընթացքին: Լավագույն միտքը չէ պատկերացնել այն, ինչի փորձառությունը դեռ չես ունեցել, ու պատկերացումներդ լինելու են կամ երևակայությանդ, կամ այլ մարդկանց պատմությունների արդյունքը։ Հետհայացք գցելով՝ վստահաբար կարող եմ ասել, որ ճիշտ որոշում էր: Ընթացքը տվեց ու սովորեցրեց այն, ինչի կարիքն ունեի: Վերելքն առասպելական էր, ինչպես Արարատը:

Արարատվածներ / Մարիանէ Աբրահամյան
Սարերն իրենց հետ նոր մարդկանց են բերում
Արշավներն ու քայլքն ինձ համար միշտ եղել են քաղաքային աղմուկից կտրվելու լավագույն ձևը: Դրանք միշտ օգնող ու ամոքող են: Սարերն ունեն ֆենոմենալ մոգականություն. ավելորդն իրենց վերցնելով, լցնում են բաց մնացած տեղերը: Ես շատ եմ սիրում մենակ արշավել: Լեռների հզորության մեջ բոլոր ծանր մտորումներս փոքրանում ու անէանում են: Հնարավորություն եմ ունենում լինել ու մնալ ինձ հետ ու չեմ ձանձրանում: Բավականին հետաքրքիր է անցնում, բայց սա իհարկե չի չեղարկում արահետներն ընկերների հետ կիսելու անփոխարինելիությունը: Հատկապես, որ հաճախ սարերն իրենց հետ նոր մարդկանց են բերում, ովքեր ճանապարհներ կիսելու արդյունքում դառնում են ընկերներ:
Արշավներն ու լեռներն են եղել մեր ծանոթության հովանավորները
Մտերիմ մարդու՝ կողակցի հետ արշավելու զգացողությունները հետաքրքիր են ու նման չեն ընկերների հետ արշավելու զգացողություններին: Երբ ընկերներիս հետ եմ, ակամա շատ ավելի ուշադիր, զգոն ու խնամող եմ իրենց նկատմամբ: Կողակցի հետ ասես փոխվում են դիրքերն ու դերերը: Մեծապես կարողանում եմ ինձ թույլ տալ հենվել իր վրա:

Արարատվածներ / Մարիանէ Աբրահամյան
Բացի այդ, արշավական պրոցեսն ասես իր մեջ խտացրած ունենա ամենատարբեր իրավիճակները, որոնք կարող են պատահել: Իսկ քաղաքային կյանքում դրանց հետ առնչվելու համար կարող են պետք լինել տարիներ: Արշավներն ասես դրանց թրեիլերները լինեն: Չեմ կարող, իհարկե, չառանձնացնել այն, որ հենց արշավներն ու լեռներն են եղել մեր ծանոթության ու հարաբերությունների հովանավորները, ինչի համար անսահման շնորհակալ ենք Armgeo-ին:
Արարատի լուսաբացի սպասումով
Մինչ վերելքն Արարատն ասոցացնում էի փառահեղության, հայրենիքի, տան, կարոտի, ուժի, կորստի հետ: Վերելքից հետո այն ինձ համար ամոքման ու բժշկման մասին է դարձել:
Առաջին դժվարությունը երկրորդ ճամբարի անհարմարություններն էին՝ 4200 մետրի վրա: Դրանք գուցե այդքան չզգացվեին, եթե 3200 մետրի բազային ճամբարը չլիներ այդչափ հարմար ու ջերմ: Երկրորդը՝ վերելքի ժամանակ ճնշման ազդեցությունն էր, որը մեծապես զգացվեց 4800 մետրի վրա: Մյուսը եղանակն էր, որը ցավոք մեր կողմից չեղավ: Չտեսանք այն լուսաբացը, որին սպասում էինք: Փոխարենը քամի էր, կարկուտ, մառախուղ, որի պատճառով գագաթը բացարձակ չէր երևում: Դա շատ թևաթափ անող էր, մինչև անգամ միտք ու զգացողություն առաջացավ, որ Արարատից նեղացել եմ, բայց հաջորդ օրն անցավ:
Վերելքի մարդիկ
Մարդիկ էին օգնում, որ դժվարություններս հաղթահարեմ: Հաջողություն էր վերելքը կիսել հենց այն մարդկանց հետ, ում հետ անցա այդ ճանապարհը: Ուղեկցորդների հոգատարությունն ու պատրաստակամությունը որևէ չափման միավորով չափելի չի դառնա: 4800 մետրի վրա երբ վատ էի զգում, ինձ կյանքի բերեցին Անիի տաք ձեռքերը: Առհասարակ, եթե Անին տարածքում էր, ապա կարելի էր վստահ լինել, որ եթե ինչ-որ բան այն չլինի՝ Անին «կԱնի» հնարավոր ու անհնարին ամեն ինչ: Տիգրանը մեծ պատասխանատվությամբ ուղեկցում էր մարդկանց, ովքեր մեծ դժվարությամբ էին քայլում: Դա իրեն չէր խանգարում միշտ կապի մեջ լինել ու իմանալ, թե ինչպես ենք մենք առջևում:
Դեռ մարտից հստակ գիտեի, որ Արարատ կգնամ միայն Հրաչի ուղեկցությամբ: Մինչ կսկսեինք բարձրանալ, Հրաչը հնչեցրեց մի բան, որը պտտվում էր մտքումս գրեթե ողջ ընթացքում. «Հիշե՛ք, ինչ էլ լինի լույսն անպայման բացվելու է»: Ու լույսը բացվեց Արարատից: Եվ վերջապես՝ իմ ամենակարևոր ուղեկցորդը, հենարանը, օգնողն ու աջակցողը, կողակիցը բոլոր իմաստներով՝ Հովհաննեսն էր:
Գլխումս պարբերբար պտտվում էր «Բինգյոլ»-ը: Սա հայրիկիս սիրելի երգերից է: Ձեռնափայտերը հենց ինքն է նվիրել, ու ամեն անգամ փայտերի վրա հենվելիս առաջանում էր զգացում, որ իր վրա եմ հենվում:
Մենք ունենք մեզ և ունենք իրար
Արարատը մեզ տվեց նոր տպավորություններ, ծանոթություններ, փորձառություն, չկրկնվող, տարբեր էմոցիաներ ու էյֆորիկ զգացում: Տվեց ևս մեկ համատեղ երթուղի, առաջին 5000+ բարձրության գագաթ ու ևս մեկ անգամ ապացույց, որ յուրաքանչյուր իրավիճակում մենք ունենք ինքներս մեզ և ունենք իրար: “Individually, we are whole, together, we are more”…
Երազանքին հասնելու ճանապարհը բազմազան, բազմաշերտ ու բազմերանգ էր
Արարատն էմոցիաներով նկարագրելուց կարող եմ ասել այն ամենը, ինչը կբխի ուրախությունից. հիացմունք, հպարտություն, ոգեշնչում, հաճույք, կենսախնդություն ..․
Անմոռանալի էր այն պահը, երբ ևս մեկ քայլ դրեցինք ու արդեն գագաթին էինք: Մի քանի վայրկյան պետք եղավ գիտակցելու համար այդ փաստը: Դրան զուգահեռ հնարավոր եղավ ֆիքսել Հովհաննեսի հայացքը ու մեր երբևէ ունեցած ամենախիտ էմոցիաներով գրկախառնությունն ունենալ:
Վանա լճի ալիքներն իրենց հետ տարան հոգնությունն ու էմոցիոնալ վայրիվերումները
Արարատի ճամփորդությունն իհարկե ամբողջապես պտտվում էր հենց Արարատի շուրջ: Գլխավոր հերոսն ինքն էր, բայց իր հետ հույզերի ու խառը մտքերի շատ խիտ հոսք բերեց նաև Անին: Քայլում էի ու պատկերացնում քաղաքը ոչ ավեր վիճակում: Փառահեղ է եղել յուրաքանչյուր վանքի ու բերդի ամեն կտորը: Ներսս տակնուվրա էր լինում, երբ տեսնում էի պատառիկները: Արդեն Բայազետում տարված էինք արշավական նախապատրաստմամբ: Ժամերն անցնում էին աննկատ ու շատ արագ: Գագաթից դեպի ճամբար իջնելիս՝ ասես չզգայի, որ ժամեր առաջ եղել եմ այնտեղ՝ վերևում: Օրերից մեկն էլ անցկացրել ենք Աղթամար կղզում, վայելել Վանա լիճն ու, երևի թե, միայն իրեն հատուկ, տաք երանգներով մայրամուտը:
Վանա լճի ալիքներն իրենց հետ տարան հոգնությունն ու էմոցիոնալ վայրիվերումները՝ թեթևացնելով ոչ միայն մկանային լարվածությունը, այլև ներսինը: Վանա լճին հաջորդեց Արաքսը՝ Բարդողի ֆոնին, բայց մյուս էմոցիոնալ մեծ ալիքը եղավ Կարսում՝ Առաքելոց եկեղեցու մոտ: Այն գործող մզկիթ էր. չկարողացա ներս մտնել..․
Առանց Հովհաննեսի այս վերելքը պարզապես ուրիշ կլիներ՝ ոչ այն ինչ եղավ
Արդեն երկու շաբաթ է, ինչ վերադարձել ենք, բայց Արարատի հետ դեռ չենք հանդիպել: Հովհաննեսի հետ կատակում ենք, որ երևի ամաչում է եղանակային վարքի համար ու այդ պատճառով չի երևում:
Նեղացել էի Արարատից, որ թույլ չտվեց վայելենք իր գագաթը, տեսնենք Սիսը, ու ավելի սահուն հասնենք իրեն: Երբ արդեն իջնում էինք, հնչեցրել էի մի միտք, որ էլ չեմ գնա իր մոտ, բայց հերիք էր վերադառնալ 3200 մետրի բազային ճամբար, քնել, մաքրել հոգնությունը, երբ կրկին փոխեցի միտքս: Արդեն լուսադեմին՝ մտքում հավաքելով նախորդ օրվա կատարվածը, Արարատի կողմից վատ եղանակն ընկալեցի ոչ թե մեզ չընդունել, այլ այդպիսով ևս մեկ անգամ մեզ իր մոտ կանչել:

Արարատվածներ / Մարիանէ Աբրահամյան
Կվերադառնանք Արարատ տարիներ անց, գուցե ավելի մեծ թիմով: Հաջորդ համատեղ 5000+ լեռը դեռ քննարկումների ու ակտիվ խմորումների փուլում է:
Արարատվածներն ասում են, որ կյանքը փոխվում է 5165-ով: Երբ մտածում եմ այդ մասին ժպիտ է առաջանում ու այդ արտահայտության հեղինակին ուղղված անսահման շնորհակալանք:
Մարիանէ Աբրահամյան

Առաջիկա արշավներ
Վերելք Արագածի հյուսիսային գագաթ
/in Առանց խորագրի /by armeniangeographicԻրականացնելու ենք վերելք Արագածի Հյուսիսային գագաթ (4090 մ):
Առավոտյան Երևանից ուղևորվում ենք Արագած գյուղ, որը գտնվում է Արագածի լեռնազանգվածի արևելյան կողմում՝ ծովի մակարդակից 2000 մետր բարձության վրա։ Արագածից բեռնատարը Գեղարոտի կիրճով մեզ կհասցնի մինչև 2900 մետր բարձրություն, որտեղից էլ կսկսենք վերելքը դեպի Արագածի Հյուսիսային գագաթ։
Վերելք Արագածի հյուսիսային գագաթ
Գնալու ենք Գեղարոտի ջրվեժի վերևով դեպի խառնարան, այնուհետև Հյուսիսային-Արևելյան թամբով դեպի գագաթ։
Արշավը միջինից բարդ է։ Մասնակցել կարող են միայն լեռնագնացության փորձ ունեցող մարդիկ, ովքեր վերջին ամիսներին բարձրացել են 3000 մետրից բարձր լեռներ և վստահ են իրենց ուժերի վրա։
Գրանցվեք նախապես։ Տեղերը սահմանափակ են։
Երթուղու երկարությունը՝ 13 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1100 մ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 06։30
Մասնակցության արժեքը` 12 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային։ Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանակով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ գրեք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00:
Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա արշավներ
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Վերելք Թեժլեռ
/in Առանց խորագրի /by armeniangeographicՃանապարհին բացվում են հիանալի տեսարաններ դեպի Փամբակի, Բազումի ու Բովաքարի լեռները։
Թեժլեռ
Հարաբերական բարձրությունը՝ 1300 մ
Հանդիպման ժամը` 06։30
Արժեքի մեջ ներառված է՝
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեզ հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը, կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա արշավներ
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Երեք բազեների արահետ
/in Առանց խորագրի /by armeniangeographicԿիրակի՝ 06.10.24
Արահետը գտնվում է Դիլիջան ազգային պարկում՝ Հովք գյուղի մոտակայքում, մոտ 2-3 կմ հեռավորության վրա: Այն իր մեջ ներառում է և՛ քարքարոտ, և՛ անտառային գեղեցիկ արահետներ:
Արշավը սկսելու ենք Հովք գյուղից և բարձրանալու ենք դեպի Իջևանի լեռներ։ Երթուղին շրջանցում է Ապակեքար լեռը և Հովք լեռան ժայռոտ պատի տակով տանում դեպի «Երեք բազեների արահետ»։
Երեք բազեների արահետն անցնում է անտառապատ տարածքով և հավանաբար ունի հազարամյակների պատմություն։
Ճանապարհի մի կողմում Իջևանի լեռների ժայռերն են, մյուս կողմում՝ Աղստևի հովիտը։
Երեք բազեների արահետ
Արշավն ավարտելու ենք Հաղարծին գյուղում։
Երթուղու երկարությունը՝ 15 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 650 մ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 8։30
Մասնակցության արժեքը` 8 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեզ հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը, կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա արշավներ
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Արարատն այսուհետ իմն է
/in Արարատվածներ /by armeniangeographicԱնկեղծ ասած, ավելի հեշտ ու ռոմանտիկ էի պատկերացնում վերելքը, բայց իրականում շատ-շատ բարդ էր՝ 4200 մետր բարձրությունից սկսած, մինչև 5165 մետրը: Գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց և անհասկանալի թուլություն ունեի: Դժվար էր նաև իջնելու ընթացքը: Շատ մեծ քարեր էին, և պետք էր ուշադիր լինել: Ցավոք սրտի, ոտքերս այտուցվել էին, և ամբողջ վայրէջքի ճանապարհը շատ բարդ էր ու տանջալից, Արարատի գագաթին կանգնելու, 5 տարի անվերջ մտածելու, երազելու և վերջապես երազանքին շատ մոտ լինելու գաղափարն էր, որ օգնում էր բոլոր դժվարությունները հաղթահարել։
Մեր վերելքի օրը մառախլապատ էր, եղանակը լավը չէր, և ես այդպես էլ իմ պատկերացրած գագաթը չտեսա: Ճանապարհին ոչ մի երգ չեմ հիշել, ուղղակի ինքս ինձ կրկնում էի, որ պետք է բարձրանամ ու վերջ։
Ամեն տեղ Արարատ եմ փնտրում
Արարատը ոչ մի բանի հետ չեմ ասոցացրել, ուղղակի ցանկացել եմ հասնել և կանգնել նրա գագաթին: Այնտեղ հասնելուց հետո իմ ուժերի հանդեպ մեծ վստահություն եմ ձեռք բերել և հիմա վստահաբար կարող եմ ասել, որ ոչ մի դժվարությունից այլևս չեմ վախենում և չեմ վախենա:
Արարատվածներ / Սյուզաննա Արզումանյան
Արարատն ինձ փոխել է 5165 աստիճանով: Ես մինչև բարձրանալն ուրիշ էի: Հիմա շատ ուժեղ եմ զգում ինձ, շատ ինքնավստահ՝ վախերս ու կասկածներս հաղթահարած։ Վերելքից հետո երեխաներիս ասում եմ, որ անհնարին ոչինչ չկա, միայն շատ մեծ կամք ու ցանկություն է հարկավոր: Եթե ես 55 տարեկանում կարողացա բարձրանալ Արարատ, ուրեմն աշխարհում ոչինչ անհնարին չէ: Ընդամենը պետք է ունենալ նպատակ, և գնալ դրա հետևից:
Արարատի գագաթին ինձ կարող եմ բնութագրել հաղթանակած և երջանիկ բառերով
Արարատը ֆանտաստիկ գեղեցիկ է ու բարդ, հմայիչ է ու կամակոր: Եթե մի անգամ մտքովդ անցավ բարձրանալ, կամ շփվեցիր Արարատ բարձրացած մարդու հետ՝ վերջ, դու ընկնում ես «թակարդը»: Այդ միտքը սկսում է քեզ անվերջ հետապնդել: Որ սարն էլ բարձրանաս, միևնույն է Արարատը քո մտքից դուրս չի գալիս: Ամեն տեղ Արարատ ես փնտրում: Արարատը հրաշք է և շատ միստիկ: Անվերջ կարելի է նկարագրել, բայց դա կարող է հասկանալ միայն վերելքը հաղթահարած հայը:
Ուզում էի երկու ձեռքով գրկել Արարատը
Ես երբեք չեմ մոռանա ուղեկցորդ Հրաչ Արա-Իվանյանին: Եթե ինքը կողքիս չլիներ, ես գագաթ երբեք չէի հասնի: Ուժերս սպառվել էին, տառապում էի լեռնային հիվանդությամբ և բացարձակ ի վիճակի չէի շարունակել վերելքը: Հրաչի բարձր ձայնը մինչև հիմա ականջներիս մեջ է․ «Սյուզա՛ն, հասել ենք, բան չի մնացել, դու կարող ես»: Ես հիշում եմ, որ արտասվելով ասացի՝ «Հրաչ ջա՛ն, շատ եմ ուզում բարձրանալ, բայց էլ ի վիճակի չեմ»: Ինքը ձեռքս պինդ բռնեց և սկսեց ինձ իր ետևից տանել: Բանը նրանում է, որ այդպիսի բարձրության վրա բոլորն էլ վատ են զգում: Մոտ 200 մետր էր մնացել, որ հասնեինք գագաթին, ու ես ուժասպառ էի եղել:
Հետո տեսա, որ մեր խումբն իջնում է, բոլորը շնորհավորում էին, բայց ես դեռ գագաթին չէի հասել ու մղձավանջի մեջ էի: Երբ հասանք գագաթին, անհավատալի, աննկարագրելի զգացողություններ էին ինձ մոտ: Արտասվում էի ու մինչև հիմա էլ հուզվում եմ, երբ հիշում եմ, թե ինչպես հասա գագաթ։ Պառկել էի այնտեղ ու աչքերս փակել: Ուզում էի հիշել, երբեք չմոռանալ հաղթանակի զգացողությունը: Ուզում էի երկու ձեռքով գրկել Արարատը և ասել իմն է, ոչ մեկին չեմ տա: Ուզում էի, որ գագաթին ոչ ոք չլիներ, միայն ես ու իմ Արարատը: Արարատն այսուհետ իմն է:
Ամեն ինչ կար Արարատում: Այն և՛ քարքարոտ էր և՛ ցուրտ և՛ տաք, իսկ գագաթին արդեն կարելի է ասել՝ արևոտ: Բայց Արարատի մոտ այլևս չեմ գնա: Ես իրեն հասել եմ: Արարատն այսուհետ իմն է, իսկ կյանքս հաստատ փոխվել է… ես եմ փոխվել 5165-ով։
Սյուզաննա Արզումանյան
Վերելք Արարատ
Առաջիկա արշավներ
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Արշավ Սեմյոնովկայից՝ Գոշ
/in Առանց խորագրի /by armeniangeographicՄիացի՛ր մեր լեռնանցմանը Գեղարքունիքից Տավուշ:
Արշավը սկսելու ենք Սեմյոնովկա գյուղից: Անցնելու ենք Արեգունու լեռներով և իջնենք Խաչարձանի կիրճ։
Լեռներում ծվարած նախկին Գեղատափ գյուղն անցնելուց հետո կհասնենք Ճերմակավան և կիջնենք դեպի Գոշի լիճ։
Արշավն ավարտելու ենք Գոշ գյուղում:
Երթուղին անցնում է ալպյան մարգագետիններով և Տավուշի անտառապատ լեռներով։
Ճանապարհին չկան կտրուկ վերելքներ, քանի որ Սեմյոնովկան գտնվում է ավելի բարձր դիրքում՝ գրեթե ողջ ճանապարհն իջնում է դեպի ներքև։
Գոշի լիճ
Երթուղու երկարությունը՝ 22 կմ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը՝ 7:00
Մասնակցության արժեքը՝ 9 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Ուղեկցորդների ծառայություն
Տրանսպորտ
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը – https://bit.ly/3GHAt9H
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին
հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա արշավներ
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Վերելքն առասպելական էր, ինչպես Արարատը
/in Արարատվածներ /by armeniangeographicՎերելքի ընթացքը տվեց ու սովորեցրեց այն, ինչի կարիքն ունեի
Ի սկզբանե հստակ որոշում ունեի՝ որևէ կերպ չպատկերացնել վերելքն ու հետևել ընթացքին: Լավագույն միտքը չէ պատկերացնել այն, ինչի փորձառությունը դեռ չես ունեցել, ու պատկերացումներդ լինելու են կամ երևակայությանդ, կամ այլ մարդկանց պատմությունների արդյունքը։ Հետհայացք գցելով՝ վստահաբար կարող եմ ասել, որ ճիշտ որոշում էր: Ընթացքը տվեց ու սովորեցրեց այն, ինչի կարիքն ունեի: Վերելքն առասպելական էր, ինչպես Արարատը:
Արարատվածներ / Մարիանէ Աբրահամյան
Սարերն իրենց հետ նոր մարդկանց են բերում
Արշավներն ու քայլքն ինձ համար միշտ եղել են քաղաքային աղմուկից կտրվելու լավագույն ձևը: Դրանք միշտ օգնող ու ամոքող են: Սարերն ունեն ֆենոմենալ մոգականություն. ավելորդն իրենց վերցնելով, լցնում են բաց մնացած տեղերը: Ես շատ եմ սիրում մենակ արշավել: Լեռների հզորության մեջ բոլոր ծանր մտորումներս փոքրանում ու անէանում են: Հնարավորություն եմ ունենում լինել ու մնալ ինձ հետ ու չեմ ձանձրանում: Բավականին հետաքրքիր է անցնում, բայց սա իհարկե չի չեղարկում արահետներն ընկերների հետ կիսելու անփոխարինելիությունը: Հատկապես, որ հաճախ սարերն իրենց հետ նոր մարդկանց են բերում, ովքեր ճանապարհներ կիսելու արդյունքում դառնում են ընկերներ:
Արշավներն ու լեռներն են եղել մեր ծանոթության հովանավորները
Մտերիմ մարդու՝ կողակցի հետ արշավելու զգացողությունները հետաքրքիր են ու նման չեն ընկերների հետ արշավելու զգացողություններին: Երբ ընկերներիս հետ եմ, ակամա շատ ավելի ուշադիր, զգոն ու խնամող եմ իրենց նկատմամբ: Կողակցի հետ ասես փոխվում են դիրքերն ու դերերը: Մեծապես կարողանում եմ ինձ թույլ տալ հենվել իր վրա:
Արարատվածներ / Մարիանէ Աբրահամյան
Բացի այդ, արշավական պրոցեսն ասես իր մեջ խտացրած ունենա ամենատարբեր իրավիճակները, որոնք կարող են պատահել: Իսկ քաղաքային կյանքում դրանց հետ առնչվելու համար կարող են պետք լինել տարիներ: Արշավներն ասես դրանց թրեիլերները լինեն: Չեմ կարող, իհարկե, չառանձնացնել այն, որ հենց արշավներն ու լեռներն են եղել մեր ծանոթության ու հարաբերությունների հովանավորները, ինչի համար անսահման շնորհակալ ենք Armgeo-ին:
Արարատի լուսաբացի սպասումով
Մինչ վերելքն Արարատն ասոցացնում էի փառահեղության, հայրենիքի, տան, կարոտի, ուժի, կորստի հետ: Վերելքից հետո այն ինձ համար ամոքման ու բժշկման մասին է դարձել:
Առաջին դժվարությունը երկրորդ ճամբարի անհարմարություններն էին՝ 4200 մետրի վրա: Դրանք գուցե այդքան չզգացվեին, եթե 3200 մետրի բազային ճամբարը չլիներ այդչափ հարմար ու ջերմ: Երկրորդը՝ վերելքի ժամանակ ճնշման ազդեցությունն էր, որը մեծապես զգացվեց 4800 մետրի վրա: Մյուսը եղանակն էր, որը ցավոք մեր կողմից չեղավ: Չտեսանք այն լուսաբացը, որին սպասում էինք: Փոխարենը քամի էր, կարկուտ, մառախուղ, որի պատճառով գագաթը բացարձակ չէր երևում: Դա շատ թևաթափ անող էր, մինչև անգամ միտք ու զգացողություն առաջացավ, որ Արարատից նեղացել եմ, բայց հաջորդ օրն անցավ:
Վերելքի մարդիկ
Մարդիկ էին օգնում, որ դժվարություններս հաղթահարեմ: Հաջողություն էր վերելքը կիսել հենց այն մարդկանց հետ, ում հետ անցա այդ ճանապարհը: Ուղեկցորդների հոգատարությունն ու պատրաստակամությունը որևէ չափման միավորով չափելի չի դառնա: 4800 մետրի վրա երբ վատ էի զգում, ինձ կյանքի բերեցին Անիի տաք ձեռքերը: Առհասարակ, եթե Անին տարածքում էր, ապա կարելի էր վստահ լինել, որ եթե ինչ-որ բան այն չլինի՝ Անին «կԱնի» հնարավոր ու անհնարին ամեն ինչ: Տիգրանը մեծ պատասխանատվությամբ ուղեկցում էր մարդկանց, ովքեր մեծ դժվարությամբ էին քայլում: Դա իրեն չէր խանգարում միշտ կապի մեջ լինել ու իմանալ, թե ինչպես ենք մենք առջևում:
Դեռ մարտից հստակ գիտեի, որ Արարատ կգնամ միայն Հրաչի ուղեկցությամբ: Մինչ կսկսեինք բարձրանալ, Հրաչը հնչեցրեց մի բան, որը պտտվում էր մտքումս գրեթե ողջ ընթացքում. «Հիշե՛ք, ինչ էլ լինի լույսն անպայման բացվելու է»: Ու լույսը բացվեց Արարատից: Եվ վերջապես՝ իմ ամենակարևոր ուղեկցորդը, հենարանը, օգնողն ու աջակցողը, կողակիցը բոլոր իմաստներով՝ Հովհաննեսն էր:
Գլխումս պարբերբար պտտվում էր «Բինգյոլ»-ը: Սա հայրիկիս սիրելի երգերից է: Ձեռնափայտերը հենց ինքն է նվիրել, ու ամեն անգամ փայտերի վրա հենվելիս առաջանում էր զգացում, որ իր վրա եմ հենվում:
Մենք ունենք մեզ և ունենք իրար
Արարատը մեզ տվեց նոր տպավորություններ, ծանոթություններ, փորձառություն, չկրկնվող, տարբեր էմոցիաներ ու էյֆորիկ զգացում: Տվեց ևս մեկ համատեղ երթուղի, առաջին 5000+ բարձրության գագաթ ու ևս մեկ անգամ ապացույց, որ յուրաքանչյուր իրավիճակում մենք ունենք ինքներս մեզ և ունենք իրար: “Individually, we are whole, together, we are more”…
Երազանքին հասնելու ճանապարհը բազմազան, բազմաշերտ ու բազմերանգ էր
Արարատն էմոցիաներով նկարագրելուց կարող եմ ասել այն ամենը, ինչը կբխի ուրախությունից. հիացմունք, հպարտություն, ոգեշնչում, հաճույք, կենսախնդություն ..․
Անմոռանալի էր այն պահը, երբ ևս մեկ քայլ դրեցինք ու արդեն գագաթին էինք: Մի քանի վայրկյան պետք եղավ գիտակցելու համար այդ փաստը: Դրան զուգահեռ հնարավոր եղավ ֆիքսել Հովհաննեսի հայացքը ու մեր երբևէ ունեցած ամենախիտ էմոցիաներով գրկախառնությունն ունենալ:
Վանա լճի ալիքներն իրենց հետ տարան հոգնությունն ու էմոցիոնալ վայրիվերումները
Արարատի ճամփորդությունն իհարկե ամբողջապես պտտվում էր հենց Արարատի շուրջ: Գլխավոր հերոսն ինքն էր, բայց իր հետ հույզերի ու խառը մտքերի շատ խիտ հոսք բերեց նաև Անին: Քայլում էի ու պատկերացնում քաղաքը ոչ ավեր վիճակում: Փառահեղ է եղել յուրաքանչյուր վանքի ու բերդի ամեն կտորը: Ներսս տակնուվրա էր լինում, երբ տեսնում էի պատառիկները: Արդեն Բայազետում տարված էինք արշավական նախապատրաստմամբ: Ժամերն անցնում էին աննկատ ու շատ արագ: Գագաթից դեպի ճամբար իջնելիս՝ ասես չզգայի, որ ժամեր առաջ եղել եմ այնտեղ՝ վերևում: Օրերից մեկն էլ անցկացրել ենք Աղթամար կղզում, վայելել Վանա լիճն ու, երևի թե, միայն իրեն հատուկ, տաք երանգներով մայրամուտը:
Վանա լճի ալիքներն իրենց հետ տարան հոգնությունն ու էմոցիոնալ վայրիվերումները՝ թեթևացնելով ոչ միայն մկանային լարվածությունը, այլև ներսինը: Վանա լճին հաջորդեց Արաքսը՝ Բարդողի ֆոնին, բայց մյուս էմոցիոնալ մեծ ալիքը եղավ Կարսում՝ Առաքելոց եկեղեցու մոտ: Այն գործող մզկիթ էր. չկարողացա ներս մտնել..․
Առանց Հովհաննեսի այս վերելքը պարզապես ուրիշ կլիներ՝ ոչ այն ինչ եղավ
Արդեն երկու շաբաթ է, ինչ վերադարձել ենք, բայց Արարատի հետ դեռ չենք հանդիպել: Հովհաննեսի հետ կատակում ենք, որ երևի ամաչում է եղանակային վարքի համար ու այդ պատճառով չի երևում:
Նեղացել էի Արարատից, որ թույլ չտվեց վայելենք իր գագաթը, տեսնենք Սիսը, ու ավելի սահուն հասնենք իրեն: Երբ արդեն իջնում էինք, հնչեցրել էի մի միտք, որ էլ չեմ գնա իր մոտ, բայց հերիք էր վերադառնալ 3200 մետրի բազային ճամբար, քնել, մաքրել հոգնությունը, երբ կրկին փոխեցի միտքս: Արդեն լուսադեմին՝ մտքում հավաքելով նախորդ օրվա կատարվածը, Արարատի կողմից վատ եղանակն ընկալեցի ոչ թե մեզ չընդունել, այլ այդպիսով ևս մեկ անգամ մեզ իր մոտ կանչել:
Արարատվածներ / Մարիանէ Աբրահամյան
Կվերադառնանք Արարատ տարիներ անց, գուցե ավելի մեծ թիմով: Հաջորդ համատեղ 5000+ լեռը դեռ քննարկումների ու ակտիվ խմորումների փուլում է:
Արարատվածներն ասում են, որ կյանքը փոխվում է 5165-ով: Երբ մտածում եմ այդ մասին ժպիտ է առաջանում ու այդ արտահայտության հեղինակին ուղղված անսահման շնորհակալանք:
Մարիանէ Աբրահամյան
Վերելք Արարատ
Առաջիկա արշավներ
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Արշավ Ծաղկաձորից Բջնի
/in Առաջիկա տուրեր /by armeniangeographicԻրականացնելու ենք գարնանային արշավ Ծաղկունյաց լեռներում։
Արշավը սկսելու ենք Ծաղկաձորից և Բջնի գետի կիրճով բարձրանալու ենք դեպի Դալար լեռ։ Դալար լեռը Ծաղկունյաց լեռների ամենաբարձր գագաթներից է։ Բարձրությունը՝ 2616 մ։
Արշավ Ծաղկաձորից Բջնի
Ճանապարհն անցնում է անտառներով ու ալպիական մարգագետիններով։ Գագաթից հետո Բջնուսար լեռան փեշերով կիջնենք դեպի Հրազդանի կիրճ։
Երթուղին ավարտելու ենք Բջնի գյուղում։
Երթուղու երկարությունը՝ 16 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 700 մ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 07։30
Մասնակցության արժեքը` 8 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1,5 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Արշավ դեպի Թռչկան ջրվեժ
Երեք գագաթ Փամբակի լեռներում
Վերելք Խույր լեռ
Արշավ Ծաղկաձորից Բջնի
Վերելք Խուստուփ լեռ
Վերելք Խուստուփ / Վերին Վաչագանից
Մեղրի / Լիճքի ջրվեժներ
Վերելք Գոմբակ լեռ
Վերելք Արամազդ լեռ
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
Արարատը՝ որպես ուժ և հպարտություն
/in Արարատվածներ /by armeniangeographicԱրարատը՝ որպես անձնական հաղթանակի խորհրդանիշ
Պատկերացնում էի, որ վերելքը դժվար կլինի, բայց միևնույն ժամանակ ընթացքը լի կլինի գեղեցիկ տեսարաններով և ուրախ պահերով։ Իրականում վերելքն ավելի բարդ էր, քան պատկերացնում էի, սակայն նաև ավելի գեղեցիկ ու յուրահատուկ էր՝ հատկապես գագաթին հասնելու պահը։
Մինչև վերելքը, Արարատն ասոցացնում էի ուժի, տոկունության և ազգային հպարտության հետ։ Վերելքից հետո Արարատն ինձ համար դարձել է ոչ միայն այդ արժեքների, այլև անձնական հաղթանակի և ինքնահաղթահարման խորհրդանիշ։
Գագաթին հասնելը ոչ միայն ֆիզիկական հաղթանակ է, այլև հոգևոր
Ճանապարհին ամենամեծ դժվարությունը եղավ վատ եղանակը, որը խոչընդոտում էր առաջխաղացմանը։ Քամիներն ուժեղ էին: Ինչպես նաև, 4800 մետրից բարձր՝ թթվածնային քաղցի պատճառով, ամեն քայլը մեծ ջանք էր պահանջում, և հաճախ ստիպված էինք լինում կանգ առնել։
Դժվարությունների ժամանակ ինձ օգնում էր այն միտքը, որ գագաթին հասնելը ոչ միայն ֆիզիկական հաղթանակ է, այլև հոգևոր։ Դա դառնում էր ինձ համար պայքար սեփական սահմանափակումների դեմ, և այդ գիտակցությունն առաջ գնալու ուժ էր տալիս:
Վերելքն ինձ սովորեցրեց, որ սահմաններ գոյություն չունեն
Իմ մտքում երգերից բացի կան հիշողություններ՝ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների Կանչը» գրքից։ Վերջում, երբ նրանք բարձրանում են Արարատ, դա ասես այդ ամբողջ պայքարի խորհրդանիշը լիներ, որը ներկայացված է գրքում։ Արարատը դառնում է այն վեհ գաղափարների ու հայրենիքի սիրո խորհրդանիշը, որը նրանց մղում է դեպի վեր։
Վերելքն ինձ սովորեցրեց, որ սահմաններ գոյություն չունեն, երբ մարդը պատրաստ է անել ամեն ինչ իր նպատակներին հասնելու համար։ Այն ավելացրեց իմ վստահությունը սեփական ուժերիս հանդեպ և սովորեցրեց գնահատել կյանքը։
Արարատվածներ / Վանունի Սաքանյան
Արևն ուժ էր տալիս, որ առաջ շարժվենք
Արարատն ինձ համար ասոցացվում է հաղթահարում, հպարտություն, վստահություն, հոգևոր լիություն և անսահման երջանկություն բառերի հետ: Գագաթին ինձ կբնութագրեմ հաղթանակած բառով։
Ամենավառ հիշողությունն այն պահն էր, երբ առաջին անգամ տեսա գագաթը ներքևից։ Դա մի պահ էր, երբ ամեն ինչ դառնում էր իրական: Գագաթին հասնելու ցանկությունն էլ անվիճելի էր։
Ճանապարհը նման էր արևոտ և քարքարոտ լանջերի: Արևն ուժ էր տալիս, որ առաջ շարժվենք: Բայց գագաթի մոտ վատ եղանակը փոխեց ամեն ինչ՝ դարձնելով վերջին քայլերն առավել դժվար հաղթահարելի։
Մեծ հաղթանակները պահանջում են մեծ ջանքեր
Անպայման պատրաստվում եմ նորից բարձրանալ Արարատ, քանի որ այն ինձ համար դարձել է հատուկ վայր, որը միշտ կլինի իմ սրտում։
Վերելքն ինձ սովորեցրեց, որ երբ մարդիկ սրտանց ձգտում են իրենց նպատակներին, նրանք կարող են հաղթահարել ցանկացած խոչընդոտ։ Այն նաև բացեց նոր հորիզոններ և խորացրեց իմ վստահությունը սեփական ուժերիս նկատմամբ՝ անընդհատ հիշեցնելով, որ մեծ հաղթանակները պահանջում են մեծ ջանքեր և համբերություն։
Վանունի Սաքանյան
Վերելք Արարատ
Առաջիկա արշավներ
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Արարատը սեր է. այն մեր սիրտն է, միշտ եղել է և կմնա
/in Արարատվածներ /by armeniangeographicՄեկ տարի հետևում էի Արմջեոյի էջին և մեկ օր արթնացա ու որոշեցի, որ Արարատ բարձրանալու օրը եկել է: Երեք օրվա ընթացքում պատրաստեցի անհրաժեշտ իրերս և միացա խմբին, որպեսզի վերջապես իրականացնեմ երազաքս. բարձրանալ ու տեսնել Արարատը և մեր պատմությունը «վերևից»:
Մեկս մյուսի հետևից, բոլորս իրար օգնելով
Բավականին հեշտ բարձրացանք, քանի որ բոլորս միավորված էինք մեկ նպատակով, և մեզ հետ հմուտ ուղեկցորդներ էին: 50 հոգով բարձրացանք մեկ անձի պես` մեկս մյուսի հետևից, բոլորս իրար օգնելով:
Արարատը՝ որպես նպատակ և առաջ մղող ուժ
Վերելքի դժվարությունները զուտ կենսական էին: Սարի վրա ապրելու պայմաններն էին բարդ, բայց այդ դժվարությունները մանրուքներ էին, երբ մտածում էի նպատակիս կարևորության մասին։
Արարատի սրտից լսվող երգերը
Առավոտյան ճամբարում Հրաչը միացնում էր «Առաջին սիրո երգը», և այսպես պատրաստվում էինք: Այդ պատճառով Արարատի մասին մտածելիս միշտ մտքում երգում եմ՝ «զեփյուռն էր խաղում թփերում»… Այսպես վերապրում եմ այդ օրերը:
Արարատվածներ / Իլոնա Մարկոսյան
Կյանքս միանշանակ փոխվեց 5165-ով
Վերելքից ամենահիշվող պահը գագաթին հասնելն էր, երբ բոլորս հոգնածությունից ու հուզմունքից գրկել էինք իրար և լաց էինք լինում: Արարատը սեր է. այն մեր սիրտն է, միշտ եղել է և կմնա։
Իմ երազանքի ճանապարհը քարքարոտ էր, բայց այն ինձ ավելի հայրենասեր դարձրեց։ Կյանքս միանշանակ փոխվեց 5165-ով։ Երևի նորից կվերադառնամ Արարատի մոտ։
Իլոնա Մարկոսյան
Վերելք Արարատ
Առաջիկա արշավներ
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Իջել եմ Արարատից ու ասել՝ «մինչ տեսություն»
/in Առանց խորագրի, Արարատվածներ /by armeniangeographicԱրարատվածներ / Ռիմա Սարգսյան
Արարատը՝ որպես համեստ ծերունի
Արշավի սկզբից՝ ամեն հաջորդ քայլի հետ, ճանապարհն ավելի պարզ էր թվում, նպատակն ավելի հասանելի, իսկ ես՝ ավելի վստահ, որ կարող եմ։ Վերջերս Արարատը սկսել էի ասոցացնել համեստ ծերուկի հետ, ով մարդամեջ է դուրս գալիս միայն այն ժամանակ, երբ ինքն է ուզում։ Հետաքրքիր է, որ մեր վերելքի ժամին էլ էր այդպես. ծերուկը համեստություն էր անում, և այդ պատճառով գագաթից բաց տեսարան չունեցանք։
«Քամի՜, տար ինձ վերև, գրկի՜ր դու ինձ, արև՜»
Գրեթե ողջ վերելքն ակնկալածիցս ավելի թեթև է անցել։ Ամենամեծ դժվարությունը երևի թե թթվածնի պակասն էր, երբ գագաթ հասնելուն շատ քիչ էր մնացել։ Զարմանալի էր, սակայն գագաթ հասնելուն պես մոռանում ես ամեն բարդության մասին, ու կարծես նոր շնչառություն է բացվում մոտդ։ Դժվար է մտապահել, թե ինչ մտքեր են օգնել դժվարությունները հաղթահարել։ Ինձ համար շատ մեդիտատիվ էր վերջնական վերելքը: Ողջ էներգիաս ու մտքերս կենտրոնացած էին հաջորդ քայլն անելու վրա։
Բարձրանալիս որևէ երգ չկար մտքումս։ Իջնելուց հետո «Եղանակ» խմբի «Սառը արև» երգն եմ շատ լսել, երբ սիրտս նորից վերև էր ուզում․ «Քամի՜, տար ինձ վերև, գրկի՜ր դու ինձ, արև»:
Ազատության զգացումը միշտ հետս է սարերում
Ինձ Արարատի գագաթին կբնութագրեմ շնչահատ բառով… կես կատակ, կես լուրջ: Իսկ եթե ավելի անկեղծ, ապա՝ ազատ։ Ազատության զգացումը միշտ հետս է սարերում։ Ինքս ինձ ավելի մոտ եմ զգում, ու իմ Արարատված «ես»-ն արդեն միշտ ինձ հետ է։
Չեմ կարողանա էմոցիաներով նկարագրել, թե ինչ եմ զգացել Արարատում։ Հույզերը շատ էին, ու նման զգացողությունների համախմբում մինչ այդ չէի ունեցել։ Ամենավառ հիշողությունն Արարատի գագաթ հասնելու պահն էր, նստելը, շունչը հետ բերելը ու գիտակցելը, որ ես կամ, այստեղ եմ, և այս պահն իմն է։
Ամեն ինչ ճիշտ տեղում էր, ճիշտ ժամանակին
Կդժվարանամ բնության տարրերով նկարագրել Արարատը, բայց մի բան հստակ է՝ վերելքս ճիշտ ժամանակին էր: Միանշանակ արժեր այսքան սպասել, հետաձգել ու վերջնական որոշումը կայացնել հենց արշավից երկու շաբաթ առաջ։ Ես վախենում էի կիսատության զգացումով հետ գալ Արարատից: Կարծես կիսատ ես մինչ այնտեղ հասնելը, բայց կիսատ ես նաև դրանից հետո։
Արարատվածներ / Ռիմա Սարգսյան
Նպատակս ուղղակի մեկ անգամ Արարատ բարձրանալն էր, սակայն հենց գագաթին հասնելու առաջին վայրկյաններին զգացի, որ պետք է նորից գամ: Կիսատն ամբողջության զգացումով փոխարինած իջել եմ ու Արարատին ասել «մինչ տեսություն»։
Կյանքս լցվեց 5165-ով։
Ռիմա Սարգսյան
Վերելք Արարատ
Առաջիկա արշավներ
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ