• Facebook
  • Instagram
  • Youtube
[email protected]    +374 43 00 51 65
Armenian Geographic - ArmGeo.am
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Ակումբի անդամներ
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
    • Աջակցե´ք մեզ
  • Search
  • Menu
Վարդուհի Մարտիրոսյան

Վարդուհի Մարտիրոսյան

/in Արշավային պատմություններ /by armeniangeographic

Վարդուհի Մարտիրոսյան ՝ մասնագիտությամբ ճարտարագետ է, ում ArmGeo բերեց իր երազանքի վերելքը դեպի Արարատ։ Եվ դրանից հետո էլ շարունակեց բացահայտել Հայաստանը մեր հետ միասին։

Արշավներին մասնակցելուց հետո հասկացել եմ, թե ինչ կարևոր է միշտ ունենալ արևապաշտպան :) Առաջին արշավներին միշտ արևայրուք էի ստանում, հետո նվեր ստացա մի մեծ արևապաշտպան, որ էլ չայրվեմ։ Արկածներ շատ եմ սիրում, արշավելիս շատ փորձառություններ եմ ապրել առաջին անգամ։ Կարող եմ անգամ ասել, որ ես չգիտեի, որ կարիք ունեմ սարերում քայլելու։ Չէի մտածել, որ արշավներ գնալն ինձ այդքան եռանդ ու մտքի հանգստություն կտան։

Լեռները բնավորություն են կերտում

Արշավելը Ա-ից Բ կետ մի կերպ հասնելը չէ։ Արշավելը նման է ցանկացած այլ նախագծի, որը հաջողելու համար պետք է պլանավորել և ունենալ քայլերի հաջորդականություն։ Բայց այստեղ ամենահետաքրքիրն է։ Ամեն անգամ լեռները մեզ ստիպում են ընդունել, որ ամեն ինչ չէ, որ կարող է մեր վերահսկողության տակ լինել, եթե անգամ մենք այդքան լավ ենք պլանավորել ամեն քայլ։

Վարդուհի Մարտիրոսյան

Վարդուհի Մարտիրոսյան

Ամեն պահի ամեն ինչ կարող է փոխվել, նույնիսկ այն ճանապարհը, որով մենք քայլում ենք: Անսպասելին կյանքի մի մասն է, և մենք սկսում ենք ապրել այն պահին, երբ այդ անսպասելի իրավիճակում որոշում ենք կայացնում։ Լեռները սովորեցնում են վստահել սեփական ոտքերին, այլ ոչ թե ճանապարհին։ Լեռներում սովորում ես մարտահրավերները հնարավորությունների վերածելու արվեստը։ Որքան պատրաստ ես լինում ադապտացվել ցանկացած փոփոխության, այդքան ավելի անկոտրուն ես դառնում։ ։

Թեժլեռից Արարատ

Առաջին արշավը, որին մասնակցել եմ Թեժլեռն էր։ Արշավը շատ դրական անցավ, այն այդքան էլ բարդ չէր, բայց քանի որ առաջին անգամն էի լեռներում, դժվարություններ ունեցա։ Եղանակը շատ պարզ էր և ամբողջ ճանապարհին երևում էր Արարատի տեսարանը։

Ես այդ արշավին էի մասնակցում Արարատի վերելքին նախապատրաստվելու նպատակով։ Շատ տպավորված էի գագաթից բացվող տեսարանով։ Այդ օրը մտածում էի, որ Արարատ բարձրանալն ինձ համար շատ մեծ ֆիզիկական և հոգեբանական մարտահրավեր է լինելու։

Վարդուհի Մարտիրոսյան

ArmGeo-ի էջին վաղուց էի հետևում ու որոշել էի, որ Արարատ պետք է հենց նրանց հետ բարձրանամ։ Այդպես էլ արեցի, և մինչ օրս որևէ այլ արշավական ակումբի հետ չեմ արշավել։

Խուստուփից Արարատ

Չնայած դեռ շատ լեռներ կան, որ պետք է բացահայտեմ, անյուամենայնիվ տպավորիչ արշավներ հասցրել են մի քանիսը լինել ու առանձնացնել կոնկրետ մեկը չեմ կարողանա։

Խուստուփ

Ամենատպավորիչ վերելքներից էին Խուստուփն (Վերին Վաչագանից) ու Արամազդը։ Չնայած նրան, որ երկու դեպքում էլ գագաթից այդպես էլ տեսարաններ չերևացին վատ եղանակի պատճառով, բայց այն տեսարանները, որոնք մենք տեսանք գագաթ տանող ճանապարհին աննկարագելի տպավորիչ էր ինձ համար։  

Երբ կյանքդ փոխվում է 5165-ով

Ամենա-ամենան Արարատի շատ երկար սպասված վերելքն էր։ Արարատի վերելքի ամեն պահը տպավորիչ էր, և այդ ամենը այն մարդկանց շնորհիվ, ովքեր դարձան «Արարատ 15»-ի անդամները։ Կարող եմ ասել, որ ես տուն վերադարձա նոր առաջնահերթություններով, Արարատված ընկերներով, և փորձառությունով, որը ընդմիշտ կմնա ինձ հետ։

Ու չեմ կարող չառանձնացնել նաև Դիմաց լեռան արշավը, քանի որ ես դեռ կրում եմ այդ օրվա «դաժան» արևայրուքը ։))

Արշավականները․․․

Արշավական բառի հոմանիշն ինձ համար ազատությունն է։ Կարծում եմ, որ արշավականներն այն մարդիկ են, ովքեր լիովին զգացել են ազատության շունչը։

Խոստանում եմ․․․

Անպայման վերցրու արևապաշտպան կրեմդ :)) մի զույգ արշավական կոշիկներ, քո ամենասիրած ընդմիջման ուտեստը, որը վայելելու ես գագաթին, և խոստանում եմ՝ դու էլի կվերադառնաս լեռներ։

Մեր ակումբի անդամները

Դալար Չահարմահալի

Դալար Չահարմահալի

Գևորգ Մովսիսյան

Գևորգ Մովսիսյան

Աստղիկ Բաբալարյան

Աստղիկ Բաբալարյան

Թագուհի Մանուկյան

Թագուհի Մանուկյան

Նարե Մանուկյան

Նարե Մանուկյան

Մեր ուղեկցորդները

Լիլիթ Տոնոյան

Մարիամ Ղազարյան

Մարիամ Ղազարյան

Արթուր Զարբաբյան

Արթուր Զարբաբյան

Մերի Անտոնյան

Մերի Անտոնյան

Սերգեյ Պետրոսյան

Սերգեյ Պետրոսյան

/in Արշավային պատմություններ /by armeniangeographic

Սերգեյ Պետրոսյան ՝ մենեջմենթի մասնագետ, աշխատում է ՏՏ ոլորտում։

Ստացվել էր այնպես, որ սկսեցի արշավել այն ժամանակաշրջանում, երբ շատ խառը մտքեր ունեի, մեղմ ասած՝ հաշտ չէի ինքս իմ հետ: Ինձ ու գրեթե բոլորին լեռները սովորեցնում են հասկանալ ինքդ քեզ, ժամանակ են տալիս քայլելու ու ինքդ քո հետ խոսելու բնության մեջ, որտեղ երևի ավելի շատ դրական էներգիա կա։ Արշավները թույն հնարավորություն են հայրենիքդ ճանաչելու համար։

Սերգեյ Պետրոսյան Սերգեյ Պետրոսյան

Լեռներն ինձ սովորեցերել են փոքր պահերը վայելել: Երբ դու ունես հաշված րոպեներ տեսնելու մայրամուտը, փորձում ես ամեն վայրկյանը ապրել, որը և անդրադառնում է կյանքիդ մնացած ակնթարթների վրա։ Արշավները թույն հնարավորություն են նաև ծանոթությունների համար, նոր հետաքրքիր մարդկանց հետ ես շփվում, ընկերանում և այլն։

Լեռներում․․․

Լեռներ բարձրանալը սկզբում ֆիզիկական տեսանկյունից էի դիտարկում՝ այս գագաթն էլ գնացի, հաղթահարեցի, ընկերացա լեռան հետ, ինքս իմ ուժերը էլի փորձեցի։

Սերգեյ Պետրոսյան

Սերգեյ Պետրոսյան

Հետո մի ինչ-որ պահից սկսած լեռները դարձան շատ հարազատ, սկսեցի խորանալ դրա բարձրանալու ընթացքի մեջ, համեմատել սպորտի, բիզնեսի, աշխատանքի հետ, կյանքում ունեցածս ձեռքբերումների, նպատակներին հասնելու և անհաշվելի նմանություններ գտա դրանց մեջ։

Ծարասարից մինչև Դիզափայտ

Ոնց շատերը կպատասխանեն՝ բոլոր արշավներն էլ տպավորիչ են, ամեն արշավ անպայման ինչ-որ դրվագով հիշարժան է դառնում, նոր ծիծաղելի քոմենթներից մինչև թույն տեսարաններ, բայց կառանձնացնեմ երեքը՝

Ծարասարի մայրամուտը

Ասում են՝ Վանի մայրամուտը աննման է, ես դեռ չեմ տեսել, բայց տեսածներիցս Ծարասար լեռան մայրամուտն ամենալավն էր ու տպավորիչը))

Սերգեյ Պետրոսյան

Քարկատարի գագաթը

АrmGeo- ի հետ դեպի Տապալոց լեռան արաշվին ես ու ընկերս խմբից առանձնացանք ու բարձրացանք Քարկատար: Ձմեռային արշավ էր, իսկ ես համապատասխան հագուստ չունեի, ու բավականին դժվար ստացվեց: Չնայած գագաթը երևում էր, բայց չկարողացա հասնել ու մինչև օրս Քարկատարը այն միակ գագաթն է, որ փորձել եմ, բայց չեմ հասել։

Դիզափայտ

Հադրութի շրջանի ամենաբարձր գագաթ Դիզափայտն իմ համար մի քիչ ավելի մեծ նշանալություն ունեցող գագաթ էր: Արմատներս Հադրութի շրջանի երբեմնի Հարար գյուղից են: Գյուղը վաղուց չկա, բայց արշավական ընկերս՝ Տիգրան Վարագը, մոտավոր ցույց տվեց՝ գյուղը որտեղ է եղել։

Սերգեյ Պետրոսյան

Երբ սկսեցի հաճախ արշավել, մոտս նպատակ էր դարձել բարձրանալ այս գագաթը: Հետաքրքիր էր՝ ինչպիսին է տեսարանը վերևից, որտեղ նախնիներս են ապրել: ArmGeo-ի հետ կարողացա անել դա։

Ես՝ ArmGeo-ում

Առաջին արշավս ArmGeo-ի հետ շատ պատահական ստացվեց, մինչ այդ ընկերներով փոքր արշավներ արել էինք, բայց մեծ խմբային արշավի առաջին անգամ գնացել եմ հենց ArmGeo-ի հետ։ Ստացվել էր այնպես, որ ընկերներիցս մեկի հետ էինք մասնակցում արշավին։

Բայց կեսից մոռացա ընկերոջս մասին, որովհետև Գեղամա լեռներն անչափ սիրուն էր: Աժդահակն առաջին խմբային արշավս էր 2016 թ.-ին, դրան գումարվել էին հետնապահի՝ Հրաչուհու հորդորները, որ, չնայած սպորտային լինելուս, Աժդահակը հեշտ չի լինելու բարձրանալ, որը ևս մի խթան էր՝ ինձ Աժդահակի գագաթ հասցնելու։

Արշավականները․․․

Արշավականները հասարակ մարդիկ են, ովքեր ուզում են մոտ լինել բնությանը, ծանոթանալ իրենց նման հասարակների հետ, պատրաստ են հողի վրա հաց ուտել, ունեն ներքին մարտահրավերներ ու խիզախություն դրանց հետ առճակատվելու, ուզում են մոտ լինել բնությանը։

Եթե լեռները, արշավները քոնն են, բնությունը չի թողնի հեռանաս, կարևորը ճանապարհը սկսես այնպիսի մարդկանց հետ, որոնք առաջին քայլերդ կհամեմեն հետաքրքրությամբ ու դու կսիրես ոչ միայն լեռները, այլև մարդկանց:
Սերգեյ Պետրոսյան

Մեր ակումբի անդամները

Դալար Չահարմահալի

Դալար Չահարմահալի

Գևորգ Մովսիսյան

Գևորգ Մովսիսյան

Աստղիկ Բաբալարյան

Աստղիկ Բաբալարյան

Թագուհի Մանուկյան

Թագուհի Մանուկյան

Նարե Մանուկյան

Նարե Մանուկյան

Մեր ուղեկցորդները

Լիլիթ Տոնոյան

Մարիամ Ղազարյան

Մարիամ Ղազարյան

Արթուր Զարբաբյան

Արթուր Զարբաբյան

Մերի Անտոնյան

Մերի Անտոնյան

Իլկասար լեռ

Իլկասար լեռ

/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographic

Իլկասար լեռը (1462 մ) գտնվում է Արարատի մարզում։ Այն շրջակայքի նկատմամբ լավ արտահայտված կոն է։ Տեղացիներն այն անվանում են նաև Օձասար։
Իլկասար լեռ

Իլկասար լեռ

Իլկասար լեռ Իլկասար լեռ Իլկասար լեռ
Լեռան գագաթնամերձ հատվածում պահպանվում են հին ամրոցի մնացորդներ։ Իսկ գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Մեծ ու Փոքր Մասիսները, Կոտուց լեռն ու Երանոսի լեռները։ Իլկասար լեռան վերելքը հատկապես գեղեցիկ է ձմռան ամիսներին, երբ օդը սառն է, իսկ տեսարանները՝ պարզ։
Իլկասար լեռան վերելքը հաճախ ուղեկցվում է Հրեշտակների ձորի արշավով, որը յուրահատուկ է իր նեղ ու կարմիր ժայռերով։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Մեր արշավները

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Գեյլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Երոանոի լեռներ / «Սֆինքս»

Երանոսի լեռներ / «Սֆինքս»

Օրիսաբա

Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ

Անդոկ լեռ

Անդոկ լեռ

Կապուտան լիճ

Կապուտան (Գոգի) լիճ

Ամպասար

Ամպասար

Գոմբակ լեռ

Գոմբակ լեռ

Գևորգ Մովսիսյան

Գևորգ Մովսիսյան

/in Ակումբի անդամներ /by armeniangeographic

Գևորգ Մովսիսյան ՝ մասնագիտությամբ ռադիոէլեկտրոնիկայի ճարտարագետ է: Զբաղվում է ավտոմեքենաների էլեկտրոնային սարքավորումների վերանորոգմամբ։

Արշավների շնորհիվ կարողանում եմ ավելի ակտիվ ու հետաքրքիր կյանք վարել, արշավները նպաստել են լավատեսությանս բարձացմանը, ինչպես նաև արժեհամակարգի որոշակի փոփոխության։

Գևորգ Մովսիսյան

Գևորգ Մովսիսյան

Լեռներն ինձ ազատություն են տալիս, անդորր, հավասարակշռություն, հիացմունք բնության վեհությամբ, օգնում են կարճաժամկետ փախուստ կատարել գորշ առօրյայից:

Ռապի լիճն ու ArmGeo-ն

Երկար ժամանակ չունենալով ընկերակցող մեկի, ուղղակի որոշեցի միանալ որևէ ակումբի։ Ուսումնասիրելով տարբեր արշավական ակումբների կայքերը, ընտրեցի հենց ArmGeo ակումբը։ Առաջին արշավը 2020 թվականի օգոստոսին էր դեպի Ռապի լիճ։ Արշավն ուղղակի գերազանցեց սպասելիքներս։

Չաուխի ճամփորդությունը

Չաուխի ճամփորդությունն ամենից հիշարժանն էր և տպավորիչը, առանձնահատուկ էր արշավականների խումբը և Կովկասյան լեռների վեհությունը: Երեք հիանալի օր:

Գևորգ Մովսիսյան Գևորգ Մովսիսյան

 

Արշավականները․․․

Արշավներին մասնակցում են շատ տարբեր մարդիկ ու դժվար է ընդհանուր սահմանում տալ։ Բայց կարող եմ նման մեջբերում անել Էլեոնորա Ռուզվելտից՝ «Մարդու փիլիսոփայությունը լավագույնս չի արտահայտվում բառերով, այն արտահայտվում է նրա կատարած ընտրություններով… և մեր կատարած ընտրությունները, ի վերջո, մեր պատասխանատվությունն են»:

Մի՛ հետաձգիր

«Ուշ լինի, նուշ լինի« ասացվածքն այս պարագայում բնավ տեղին չէ )) Որքան շուտ ու հաճախակի սկսեք արշավների մասնակցել, այնքան ավելի կհարստացնեք ձեր կյանքը։

Մեր ակումբի անդամները

Դալար Չահարմահալի

Դալար Չահարմահալի

Գևորգ Մովսիսյան

Գևորգ Մովսիսյան

Աստղիկ Բաբալարյան

Աստղիկ Բաբալարյան

Թագուհի Մանուկյան

Թագուհի Մանուկյան

Նարե Մանուկյան

Նարե Մանուկյան

Մեր ուղեկցորդները

Լիլիթ Տոնոյան

Մարիամ Ղազարյան

Մարիամ Ղազարյան

Արթուր Զարբաբյան

Արթուր Զարբաբյան

Մերի Անտոնյան

Մերի Անտոնյան

Լենա Զաքարյան

Լենա Զաքարյան

/in Արշավային պատմություններ /by armeniangeographic

Լենա Զաքարյան ՝ մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան է, ArmGeo ակումբի անդամ։

Արշավների սկսեցի մասնակցել, քանի որ ցանկանում էի Հայաստանը ճանաչել ոչ թե նկարներով, այլ տեսնել սեփական աչքերով։ Այդպես էլ սկսեցի ամեն շաբաթ արշավների գնալ ու ստացվեց այնպես, որ առաջին 2 տարում մոտ 100 արշավի մասնակցեցի։

Լենա Զաքարյան

Լենա Զաքարյան

Լեռները սովորեցնում են այնպիսի պարզ բաներ, որոնք մինչ այդ չէիր էլ նկատում, քեզ խաղաղություն ու մի շարք հարցերի պատասխաններ են տալիս, էլ չեմ խոսում գաղափարակից մարդկանց մասին։ Լեռները յուրօրինակ երաժշտություն ունեն ու հոգիդ հրճվում է դրանից։

Սատանի կամուրջն ու ArmGeo-ն

Մինչև ծանոթներիցս մեկը կպատմեր ArmGeo-ի մասին, ես գաղափար չունեի, որ Հայաստանում կարելի է ակտիվ հանգստով զբաղվել։ Միանգամից գրանցվեցի մոտակա շաբաթ օրվա արշավին դեպի Սատանի կամուրջ։ 

Լենա Զաքարյան Լենա Զաքարյան

Շատ լավ հիշում եմ՝ օգոստոս ամիսն էր, Երևանում խայտառակ շոգ էր, իսկ Տաթևում՝ +12 ու անձրև։ Իհարկե ինչպես բոլոր սկսնակները, ես նույնպես պատրաստված չէի, իսկ իմ մասին հոգ տարան ու օգնեցին մյուս արշավականները։ Նրանք այն մարդիկ էին, որոնց ես փնտրում էի, մարդիկ, ովքեր երեխայի պես ուրախ էին բնության գրկում լինելուց։ Եվ այդ օրվանից միշտ արշավում եմ միայն ArmGeo-ի հետ։

Լենա Զաքարյան

Լենա Զաքարյան


Դժվար է բնութագրել արշավականներին, բայց իմ համար նրանք այն մարդիկ են, ովքեր իմ մասին գիտեն ավելին, քան ես, ու ստիպված մինչև կյանքիս վերջ պիտի շփվեմ իրենց հետ կամ սպանեմ :)

Լեռների մարտահրավերները

Ինձ ավելի շատ գրավում են բարդ լեռները, այն արշավները, որոնք նոր մարտահրավեր են եղել իմ համար։ Այդ արշավներն ամենաշատն են տպավորվում։ Միանգամից հիշեցի Խուստուփի վերելքը՝ Վերին Վաչագանի կողմից։ Ինձ թվում էր, որ արշավն արդեն մի հավերժություն էր տևում ու չէր վերջանա։ Իսկ եղանակն ու բուսական աշխարհը շատ արագ փոփոխվում էին, ու ես արդեն չէի հասկանում՝ որտեղ եմ։

Լենա Զաքարյան Լենա Զաքարյան

Դժվարության տեսանկյունից լավ տպավորվել է նաև Սաբալանի վերելքը, որի ամբողջ ընթացքում ինձ տիեզերքում էի զգում ու առանձնապես չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Բայց որ աշխարհն ու զգացողություններդ 4500 մետրից հետո փոխվում են՝ դա հաստատ։

Յուրաքանչյուր մարդ, ով առաջին անգամ արշավի է մասնակցում, ինքն իրեն հարց է տալիս, թե ինչի ավելի շուտ չի սկսել արշավել։ Այնպես որ՝ վե՛ր կաց ու արի՛ արշավ, բնությունը սպասում է քեզ։

Մեր ակումբի անդամները

Դալար Չահարմահալի

Դալար Չահարմահալի

Գևորգ Մովսիսյան

Գևորգ Մովսիսյան

Աստղիկ Բաբալարյան

Աստղիկ Բաբալարյան

Թագուհի Մանուկյան

Թագուհի Մանուկյան

Նարե Մանուկյան

Նարե Մանուկյան

Մեր ուղեկցորդները

Լիլիթ Տոնոյան

Մարիամ Ղազարյան

Մարիամ Ղազարյան

Արթուր Զարբաբյան

Արթուր Զարբաբյան

Մերի Անտոնյան

Մերի Անտոնյան

Աստղիկ Բաբալարյան

Աստղիկ Բաբալարյան

/in Ակումբի անդամներ /by armeniangeographic

Աստղիկ Բաբալարյան ՝ բնության գրկում լինել սիրել է դեռ մանկուց, երբ Խնձորեսկում հորաքրոջ հետ գնում էին փոքրիկ արշավների։

Ամեն ինչ՝ հանուն արշավների

Արշավների ժամանակ ես վերագտնում եմ մանկության ժամանակ Խնձորեսկի ձորերում անցկացրած վայրի ազատության զգացումը։ Իմ կյանքում փոխվել է այն, որ ես գտել եմ իմ այն հոբբին, որից երբեք չեմ ձանձրանա, որը, ի տարբերություն, մյուս հոբբիների մշտական է ու անփոխարինել։ Այն ինձ մշտապես նոր մարտահրավերներ է նետում թե՛ ֆիզիկական, թե՛ ֆինանսական ))) Ասել է թե ողջ հայությունը՝ ինչ անում ենք երեխեքի համար ենք անում, իսկ ես` արշավների ))))

Աստղիկ Բաբալարյան

Աստղիկ Բաբալարյան

Լեռներն ինքս ինձ մաքսիմալ մոտենալու ամենակարճ ճանապարհն են։ Ես լեռներում սիրում եմ լուռ քայլել, ինչի պատճառով շատերի վրա թողնում եմ գոռոզ մարդու տպավորություն։ Իսկ իրականում ուղղակի չեմ կարողանում ինձ ստիպել ու խոսել։ Լեռները այն միակ տեղն են Երկիր մոլորակի վրա, որտեղ սիրտս, միտքս ու հոգիս քաոտիկ ներդաշնակ են զգում։ Հատկապես սիրում եմ լեռնային արշավները, որոնց ժամանակ առօրեական զրույցները չափազանց սխալ ձայնային ալիքների վրա են թվում։ Դե չեմ ասում նաև այն մասին, որ լեռներում հանդիպում ես ամենահիասքանչ մարդկանց։

Ձմեռային Սմբատաբերդը

Բնության հետ ծանոթացել եմ դեռ մանուկ հասակից։ Ես Խնձորեսկից եմ, և հորաքույրս ամեն ամառ մեզ տանում էր ձորերով, իմիջայլոց, մեզ դեռ այդ տարիքից սովորեցնում էր հավաքել ուրիշների թափած աղբը։ Մի անգամ նույնիսկ Հովազաձորի գերիներից ոգևորված գնացինք եռօրյա վայրի գիշերակացի)))

Աստղիկ Բաբալարյան

Աստղիկ Բաբալարյան

Իսկ արդեն հասուն տարիքում, առաջին անգամ արշավի մասնակցեցի 2016 թվականին։ Սմբատաբերդ՝ փետրվար ամիսն էր, ձյուն, թաց ու ցուրտ ))) Որքան էլ փորձել էի հնարավորինս պատրաստված գնալ, շատ անհաջող կոշիկներ ունեի, որոնք ամբողջ ճանապարհին ցավացնում էին։ Իսկ հետո հագա լրացուցիչ կոշիկներս, որոնք հեչ ձմեռային չէին, ու ճըփ-ճըլըփ քայլում էի՝ արդեն ցավացող ոտքերով։ Բայց, միևնույն է, զգացողություններն այնքան վերջն էին, որ էլ հետդարձի ճանապարհ չկար :)

Արարատն ու Ալպերը

Միանշանակ Արարատի վերելքն ամենատպավորիչն էր, որովհետև իմ առաջին 5000+ լեռն էր ու նման էր քննության։ Շատերի նման ես էլ մտածում էի, որ Արարատի գագաթին հասնելը բխում էր հայի պատմական ցավոտ հիշողություններից։ Կարծում էի, որ հենց դա էր ինձ հուզելու։

Աստղիկ Բաբալարյան

Աստղիկ Բաբալարյան

Դպրոցական էի ու քույրերիս հետ մի սիրելի ֆիլմ ունեինք, կոչվում էր «Հայդի»։ Ֆիլմը պատմում էր Շվեյցարիայի Ալպերում ծնված մի 8 տարեկան աղջկա մասին, ում իր կամքին հակառակ տարել էին Ֆրանկֆուրտ։ Իսկ նա կարոտում էր լեռները ու ուզում էր նորից հետ գնալ ալպյան պապական գյուղը։ Երբ հասանք Արարատի ստորոտին, նայեցի Արարատին ու միանգամից Հայդին եկավ մտքիս, հիշեցի ամենահետաքրքիրը։ Հենց նույն պահին մեր տեղացի ուղեկցորդն ասաց՝ «դե հայդե»․․․ Հայդի հերոսուհու նման էլի․․․ :)

Արարատը բարձրացա ու ասես Հայդին տուն գնաց․․․

Ես՝ ArmGeo-ում

Տիգրան Վարագին ֆեյսբուքով դեռ վաղուց էի հետևում՝ իմ ընկերների ցանկում էր։ Սակայն այդ ընթացքում այլ արշավական խմբի հետ էի արշավների գնում։ Բնավորության մի տարօրինակ գիծ ունեմ՝ չեմ կարողանում մի քանի խմբերի հետ արշավների գնալ։

Աստղիկ Բաբալարյան

Աստղիկ Բաբալարյան

Բայց ստացվեց այնպես, որ ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով իմ խմբի արշավները դադարեցին, ու այդ ընթացքում էլ որոշեցի միանալ ArmGeo -ի արշավներին։ 2018 թիվն էր` Տապալոց լեռան արշավը։

Արշավականները ․․․

Դժվար է հստակ սահմանում տալ, որովհետև նրանք բոլորը տարբեր են, բայց եթե նույնիսկ նրանք չեն դառնում քո ամենամոտ ընկերները, միևնույն է նրանք քո մարդիկ են ու դուք նույն հաճախականության վրա եք։

Լեռներում մնում են այն մարդիկ, ովքեր ներդաշնակ են լեռների անհարմարության հետ ու դա նման է բնական ընտրության)) Երբեք պետք չէ խաբվել ինստագրամյան նկարներին ու ընդունել, որ արշավները միշտ չէ, որ թույն են անցնում՝ լինում են շատ անհարմար, ցավոտ, ամաչելու ու ծիծաղալու պահեր․..

Աստղիկ Բաբալարյան

Աստղիկ Բաբալարյան

Առաջին անգամ արշավի գնացեք մենակ, հակառակ դեպքում այդպես էլ չես իմանա ինչը հավանեցիր՝ լեռները, թե ընկերների հետ անցկացրած ժամանակը։

Մեր ակումբի անդամները

Դալար Չահարմահալի

Դալար Չահարմահալի

Գևորգ Մովսիսյան

Գևորգ Մովսիսյան

Աստղիկ Բաբալարյան

Աստղիկ Բաբալարյան

Թագուհի Մանուկյան

Թագուհի Մանուկյան

Նարե Մանուկյան

Նարե Մանուկյան

Մեր ուղեկցորդները

Լիլիթ Տոնոյան

Մարիամ Ղազարյան

Մարիամ Ղազարյան

Արթուր Զարբաբյան

Արթուր Զարբաբյան

Մերի Անտոնյան

Մերի Անտոնյան

Թագուհի Մանուկյան

Թագուհի Մանուկյան

/in Ակումբի անդամներ /by armeniangeographic

Թագուհի Մանուկյան ՝ մասնագիտությամբ լրագրող եմ, աշխատում եմ Դիջիթեյն ընկերությունում, որպես նախագծի ղեկավար։

Ինչպես շատերը, ես էլ առաջին անգամ արշավել եմ համավարակի ընթացքում։ Առաջին անգամ ընկերներիս հետ որոշեցինք բարձրանալ Արմաղան լեռը։ Հուլիսն էր, շոգ, լեռը՝ քարքարոտ, ես՝ ոչ արշավական հագուստով ու կոշիկներով։ Մտքումս որոշեցի, որ ես ու լեռները կապ չունենք իրար հետ ու սա կլինի իմ առաջին ու միակ լեռնային արշավը։ Որոշումս փոխվեց, երբ հասանք գագաթ, որտեղից բացվող տեսարանը միանգամից ստիպեց մոռանալ ճանապարհի դժվարությունները։

Թագուհի Մանուկյան Թագուհի Մանուկյան

Արշավային կյանքն ինձ ավելի հաստատակամ է դարձրել, ստիպել փոխել առաջնահերթություններս, սովորեցրել է գնահատել սեփական ժամանակս ու դրա մի մասը նվիրել ինքս ինձ։ Նպատակադրված ոչինչ չեմ փնտրում, բայց լեռներն ու բնությունը գերբնական ուժ ունեն, անսահման էներգիա են տալիս։

Երբ կյանքդ փոխվում է 5165-ով

Արարատ՝ ամենատպավորիչ վերելքը։ Դեռևս)) Սա իմ կյանքի ամենահամարձակ քայլն էր։ Շուրջ մեկ տարի ամեն օր մտածել եմ վերելքի մասին, պատրաստվել հոգեպես և ֆիզիկապես։

Թագուհի Մանուկյան Թագուհի Մանուկյան

Նույնիսկ մարզասրահում այն պատուհանների մոտ էի մարզվում, որոնք Արարատին էին նայում։ Վստահ էի, որ նպատակիս կետն աչքիս առաջ պահելով ավելի լավ արդյունքի կհասնեմ։ Այդ ընթացքում շատ անգամ երկմտել եմ, կասկածել, բայց վայրկյաններ անց վանել բոլոր վախերն ու կասկածները։ Որոշել էի, որ այս վերելքով առաջին հերթին ինքս ինձ պետք է ապացուցեմ, որ ամեն ինչ հնարավոր է, եթե կա ցանկություն։

Ու ստացվեց։

Արշավականները ․․․

Նրանք ազատ ոգով մարդիկ են, որոնց համար քաղաքային կյանքը շատ նեղ է։ Մարդիկ են, ովքեր հասկացել են, որ բնության մի մասնիկն են և որ առանց բնության իրենք կիսատ են։ Ու վերջապես արշավականներն իմ խենթ, ազնիվ ու պարզ ընկերներն են ու ես անվերջ շնորհակալ եմ Armenian Geographic-ին նրանց համար։

Ես՝ ArmGeo-ում

Շատ պարզ եմ հիշում՝ 2016թ․ -ին ֆեյսբուքում առաջին անգամ տեսա Armenian Geaographic անունը, ուսումնասիրեցի էջը, ծանոթացա գործունեությանը, բայց այդ պահին նույնիսկ չհամարձակվեցի մտածել, որ ինքս էլ կարող եմ արշավել։

Թագուհի Մանուկյան

Թագուհի Մանուկյան

Միայն տարիներ անց, երբ արշավները սկսեցին հետաքրքրել ինձ, 2021թ․ -ի հունվարին առաջին անգամ մասնակցեցի Armenian Geographic-ի արշավին դեպի Տեսիլք լեռ։ Այդ օրն էլ որոշեցի, որ սա հենց այն ակումբն է, որի հետ կշարունակեմ արշավել։

Կյանքը չափազանց կարճ է երկար մտածելու համար։ Պետք է անել առաջին քայլն ու գնալ արշավ, մնացածն ինքն իրեն կստացվի։

Մեր ակումբի անդամները

Դալար Չահարմահալի

Դալար Չահարմահալի

Գևորգ Մովսիսյան

Գևորգ Մովսիսյան

Աստղիկ Բաբալարյան

Աստղիկ Բաբալարյան

Թագուհի Մանուկյան

Թագուհի Մանուկյան

Նարե Մանուկյան

Նարե Մանուկյան

Մեր ուղեկցորդները

Լիլիթ Տոնոյան

Մարիամ Ղազարյան

Մարիամ Ղազարյան

Արթուր Զարբաբյան

Արթուր Զարբաբյան

Մերի Անտոնյան

Մերի Անտոնյան

Նարե Մանուկյան

Նարե Մանուկյան

/in Ակումբի անդամներ /by armeniangeographic

Նարե Մանուկյան ՝ ավարտել եմ Տնտեսագիտական համալսարանը: Այս պահին աշխատում եմ ՏՏ ոլորտում:

Մայրս աշխարհագրագետ է, ու դեռ փոքր ժամանակ ինձ, եղբորս ու մի տոպրակ ուտելիք վերցնում էր, գնում Ջերմուկի՝ մեր շենքից երևացող սարը: Խաղալով, սունկ հավաքելով, երգելով բարձրանում էինք, բայց ինձ այդ ամենի մեջ ամենաշատը գրավում էր գագաթ հասնելուց հետո ուտելու միտքը: Արշավախմբի հետ առաջին արշավին գնացի դպրոցի ավարտական քննություններից հետո: Ոտքս վնասեցի, գագաթ չկար, սունկ չկար, բայց վերադարձա՝ նոր ու սիրուն տեղեր տեսնելու անհրաժեշտությամբ:

Սիրուն մարդիկ, պատմություններ ու մայրամուտներ

Արշավների շնորհիվ ավելի դիմացկուն եմ դարձել, անհրաժեշտության դեպքում նաև հարմարվող: Սկսել եմ ավելի լավ ճանաչել իմ երկիրը՝ Հայաստանի տարբեր կտորների սիրունությունները, ավելի պատասխանատու եմ ինձ զգում բնության ու ինձ շրջապատող մարդկանց հանդեպ:

Նարե Մանուկյան

Նարե Մանուկյան

Սարերում ավելի ուժգին եմ զգում ինքս իմ բնական ու իսկական վիճակի հետ կապը։ Չեմ փնտրում, բայց գիտեմ՝ ամեն անգամ կգտնեմ սիրուն մարդիկ, սիրուն պատմություններ ու ավելի սիրուն մայրամուտներ:

Արագած․ գագաթ հասնելու վայելքը

Ամեն արշավ տպավորիչ է, բայց առանձնացնելու արժանին, թերևս, դեպի Արագածի Հյուսիսային գագաթ արշավն էր: Ամբողջապես զգացի սարի վախենալու գրավչությունն ու գագաթ հասնելու վայելքը:

Ես՝ ArmGeo-ում

Ակումբի գործունեությանը հետևում եմ շատ վաղուց՝ սկսած 2014թ․- ից: Միշտ մտածում էի, որ ArmGeo-ի անդամները շատ պրոֆեսիոնալ արշավականներ են, ու ես դեռ պետք է մարզեմ ինձ սարերում, որ կարողանամ միանալ իրենց:

Նարե Մանուկյան

Նարե Մանուկյան

Ահա այդպես ինձ վերջապես պատրաստ համարելով գնացի արշավ, հասկացա, որ բավարար էր ընդամենը կամքն ու ցանկությունը: Միանգամից գտա իմ տեսակի շատ մարդիկ, որոնցից մեկն ինձ մի անգամ ասաց. «Դե, կհանդիպենք լեռներում», ու սկսեցի պարբերաբար գնալ՝ հանդիպել այդ մարդկանց ու նոր լեռներ:

Արշավականները․․․

Ամենասովորական մարդիկ, ովքեր ամենաիրական ձևով դրսևորվում են բնության մեջ:

Նարե Մանուկյան

Նարե Մանուկյան

Ես որպես հարմարավետության գոտի ստեղծող ու այտեղ շատ երկար բնակվող, կասեմ իմ օրինակով, որ պետք է գտնել մարդ, ով ինչ-որ չափով հարմարավետություն կապահովի քո համար (ընկեր, ծանոթ արշավական), ով կհամաձայնի միանալ, գտնել ոչ բարդ երթուղի, ունենալ ամենասովորական, հարմարավետ հագուստ ու այդպես հարմար-հարմար գրանցվել, կարևորը՝ չուշանալ նշանակված ժամից:

Մեր ակումբի անդամները

Դալար Չահարմահալի

Դալար Չահարմահալի

Գևորգ Մովսիսյան

Գևորգ Մովսիսյան

Աստղիկ Բաբալարյան

Աստղիկ Բաբալարյան

Թագուհի Մանուկյան

Թագուհի Մանուկյան

Նարե Մանուկյան

Նարե Մանուկյան

Մեր ուղեկցորդները

Լիլիթ Տոնոյան

Մարիամ Ղազարյան

Մարիամ Ղազարյան

Արթուր Զարբաբյան

Արթուր Զարբաբյան

Մերի Անտոնյան

Մերի Անտոնյան

Մեր ուղեկցորդները

Լիլիթ Տոնոյան

/in Ակումբի անդամներ /by armeniangeographic

Լիլիթ Տոնոյան ՝ կենսաբան-մանրէաբան եմ, աշխատում եմ դեղագործական ընկերությունում։

2020 թվականի օգոստոսին էր, Արմջեոյի հետ պետք է բարձրանայինք Արագածի Արևմտյան գագաթը, իմ առաջին լեռն էր լինելու։ Այնպես եղավ, որ վերելքի կեսերից եղանակն աննկարագրելի վատացավ՝ անձրև էր, կարկուտ, մառախուղ ու կայծակ։ Երկինք-երկիր խառնվել էին իրար։ Ուղեկցորդը որոշեց, որ դադարեցնում ենք վերելքը և հնարավորինս արագ իջնում ենք։

Լիլիթ Տոնոյան

Լիլիթ Տոնոյան

Չնայած ես պատրաստ էի հենց այդ եղանակին էլ շարունակել վերելքը, բայց պարտավոր էի ենթարկվել։ Անսահման վրդովված և հիասթափված էի։

Լեռներն իմ կամքի ուժն են մեծացրել․․․

Արշավներին մասնակցելու ընթացքում ես համբերություն եմ ձեռք բերել։ Ինձ նորովի եմ սկսել բացահայտել ու ճանաչել։ Հայրենիքս ուրիշ կերպ եմ սկսել սիրել։ Լեռներն իմ կամքի ուժն են մեծացրել, անսահման էներգիա են տվել ինձ նոր բաներ սովորելու համար, սովորեցրել են դիմակայել կյանքի դժվարություններին և հիասթափություններին։

Դեմավենդ՝ Ասիայի ամենաբարձր հրաբուխ

Ամենաշատը տպավորվել է Դեմավենդի վերելքը։ Դեմավենդի վերելքով ես իմ մեջ բացահայտել եմ հատկանիշներ, որոնց մասին ինքս էլ չգիտեի։ Այդ վերելքով ես դարձել եմ ավելի ուժեղ և նպատակասլաց։ 

Արշավականները ․․․

Արշավականները առանց թևերի ճախրել իմացող մարդիկ են, բնությանը մոտ, բնությանը չվնասող, հասարակը սիրող և գնահատող մարդիկ են։

Ես՝ ArmGeo-ում

Տարիներ առաջ, ընկերուհիս էր պատմում Արմջեոյի մասին, առաջին անգամ իրենից եմ լսել։ Հետո տարիներ անց ինքս էլ սկսեցի արշավել Արմջեոյի հետ, ու հիմա երբեմն ընկերուհուս հանդիպում եմ հենց արշավների օրերին ու շատ հավես էմոցիաներ եմ ունենում։

Լիլիթ Տոնոյան Լիլիթ Տոնոյան

Հենց այսօր վե՛ր կաց և գնա՛ արշավ։ Դա չի կարելի թողնել վաղվան։ Ինքս շատ եմ ափսոսում, որ շատ տարիներ վատնել եմ առանց արշավների և սարերի։ Կամ կսիրես արշավային կյանքը և ձեռք կբերես հաճելի հիվանդություն, կամ պարզապես չես սիրի։ 

Վե՛ր կաց և գնա՛ սարեր։

Ճախրի՜ր…

Մեր ակումբի անդամները

Դալար Չահարմահալի

Դալար Չահարմահալի

Գևորգ Մովսիսյան

Գևորգ Մովսիսյան

Աստղիկ Բաբալարյան

Աստղիկ Բաբալարյան

Թագուհի Մանուկյան

Թագուհի Մանուկյան

Նարե Մանուկյան

Նարե Մանուկյան

Մեր ուղեկցորդները

Լիլիթ Տոնոյան

Մարիամ Ղազարյան

Մարիամ Ղազարյան

Արթուր Զարբաբյան

Արթուր Զարբաբյան

Մերի Անտոնյան

Մերի Անտոնյան

Վերելք Դեմավենդ լեռ

Վերելք Դեմավենդ լեռ

/in Առանց խորագրի /by armeniangeographic

Վերելք Դեմավենդ լեռ (5610 մ)` լավ հնարավորություն է ծանոթանալու Իրանի բազմազան բնության և յուրահատուկ մշակույթի հետ։ Այն Ասիայի ամենաբարձր հրաբուխն է։ Դեմավենդի գագաթները ու լանդշաֆտները տպավորում են իրենց շքեղությամբ և գրավչությամբ: 

Դեմավենդն ընդգրկված է «7 հրաբուխ» նախագծում, որի շրջանակներում պատրաստվում ենք բարձրանալ աշխարհի բոլոր աշխարհամասերի ամենաբարձր հրաբուխները։

Օր 1։ Ժամանում Թեհրան, կարճ էքսկուրսիա քաղաքում։

Մեր ուղեկցորդը կդիմավորի ձեզ Թեհրանի միջազգային օդանավակայանում և կուղեկցի հյուրանոց, որը գտնվում է քաղաքի կենտրոնում։ Կախված ձեր ժամանման ժամից, կարող եք հանգստանալ հյուրանոցում, որից հետո կուղևորվենք բացահայտելու Թեհրանը։ Կունենանք հնարավորություն այցելել Գոլեսթանի պալատ և Իրանի ազգային թանգարան։ Այնուհետև կուղևորվենք Գրանդ Բազար (Մեծ Շուկա), որտեղ կկարողանանք գնել արևելյան համենմունքներ և հուշանվերներ, ինչպես նաև կունենանք հնարավորություն զգալ այս վայրի մթնոլորտը, նստելով տեղի փոքրիկ սրճարաններից մեկում։ Մենք նաև կսուզվենք Թեհրանի փողոցների եռուզեռի մեջ։

Վերելք Դեմավենդ

Թեհրան

Երեկոյան ընթրելու ենք ռեստորանում և փորձենք տեղական խոհանոցը, որը համարվում է երկրի տեսարժան վայրերից մեկը։ Այնուհետև ուղեկցորդը հակիրճ կներկայացնի, թե ինչ է սպասվում Դեմավենդի վերելքի ընթացքում։

Գիշերակացը հյուրանոցում։

Օր 2։ Վերելք Ռինե գյուղ և կլիմայավարժեցում

Առավոտյան նախաճաշից հետո, կսկսենք մեր արշավը դեպի Դեմավենդ լեռ։ Մենք կուղևորվենք Ռինե գյուղ, որը տեղակայված է մոտավորապես 2000 մ բարձրության վրա։ Այնտեղ է գտնվում Դեմավենդ լեռան բազային ճամբարը։

Դեմավենդ

Դեմավենդ

Վերելք Դեմավենդ Վերելք Դեմավենդ Վերելք Դեմավենդ

Իրերը թողնելով ճամբարում ակլիմատիզացիոն զբոսանք կիրականացնենք, որպեսզի օրգանիզմն ադապտացվի բարձրությանը։

Գիշերակացը Ռինե գյուղի լեռնային ճամբարում:

Օր 3։ Վերելք դեպի Դեմավենդի ճամբար

Գյուղից մեքենաներով կուղևորվենք դեպի 3050 մ բարձրության վրա գտնվող մեկնարկի կետ, որտեղից ջորիները մեր իրերը կբարձրացնեն մինչև ճամբար, որը գտնվում է 4200 մ բարձրության վրա։ Իսկ մենք այդ ընթացքում կբարձրանանք դեպի Բարգա Սեվոմ ճամբար։ Վերելքը տևում է մոտ 4 – 5  ժամ։

Դեմավենդ

Դեմավենդ

Ճամբար հասնելուց հետո կունենանք ազատ ժամանակ, որը կարող եք համակարգել ինքներդ։ 

Գիշերակացը լեռնային ճամբարում։

Օր 4։ Կլիմայավարժեցում

Նախաճաշից հետո իրականացնում ենք կլիմայավարժական վերելք մինչև 4800 – 5000 մ բարձրություն, որպեսզի օրգանիզմ ավելի լավ ադապտացվի բարձրությանը՝ գիշերային վելեքից առաջ։ Այնուհետև կվերադառնանք Բարգա Սեվոմ, որտեղ կհանգստանանք և կպատրաստվենք հաջորդ օրվա կարևոր վերելքին դեպի Դեմավենդ լեռան գագաթ։ 

Դեմավենդ

Դեմավենդ

Վաղ ընթրիք, գույք հանդերձանքի ստուգում և օրվա ավարտ։

Գիշերակաց լեռնային ճամբարում։

Օր 5։ Վերելք Դեմավենդի գագաթ

Գիշերը մոտավորապես ժամը 2 – 3-ը սկսում ենք վերելքը դեպի գագաթ։ Սովորաբար վերելքը տևում է մոտ 5 – 7 ժամ։ Լեռան վրա չկան տեխնիկական հատվածներ։ Հիմնական բարդությունը կայանում է լեռան բարձրության և գագաթին կից ծծմբային արտանետումների մեջ։

Դեմավենդ

Դեմավենդի գագաթին

Դեմավենդի գագաթին հասնելուց և մի փոքր հանգստանալուց հետո կվերադառնանք Բարգա Սեվոմ ճամբար (4200 մ)։

Գիշերակաց լեռնային ճամբարում։

Օր 6։ Վերադարձ Թեհրան

Նախաճաշից հետո հավաքում ենք իրերը և իջնում Գոսֆանդ Սարա ճամբար։ Այդտեղից ամենագնաց մեքենաները մեզ կհասցնեն Ռինե գյուղ։

Դեմավենդ

Դեմավենդ

Եթե ժամանակը թույլ տա, ճանապարհին կարելի է կանգ առնել և լողալ տաք հրաբխային աղբյուրներում։ Ռինե գյուղից կուղևորվենք Թեհրան։

Գիշերակացը հյուրանոցում։

Օր 7։ Տեղափոխում Թեհրանի օդանակավակայան

Հյուրանոցից տեղափոխում դեպի Թեհրանի օդանավակայան և հրաժեշտ։

Թեհրան

Արժեքի մեջ ներառված է՝

  • Պրոֆեսիոնալ լեռնային ուղեկցորդների ծառայություն
  • Տրանսպորտ
  • Երեք անգամյա սնունդ լեռան վրա
  • Ձիերի/ջորիների վարձակալություն
  • Վերելքի թույլտվության (50 դոլար մեկ անձի համար)
  • Գիշերակաց Թեհրանի 3* հյուրանոցում  (2 գիշեր, երկտեղանի համարներ)
  • Գիշերակաց լեռնային ճամբարում

Արժեքի մեջ ներառված չէ՝

  • Վիզա (անհրաժեշտության դեպքում)
  •  Ճանապարհորդական ապահովագրություն
  • Սնունդը քաղաքում (նախքան Դեմավենդի վերելքը և վերելքից հետո)
  • Անձնական գույք և հանդերձանքը
  • Թանգարանների մուտքավճարները
  • Հավելյալ գիշերակաց հյուրանոցում

 

Հարցերի դեպքում կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 043 00 5165 հեռախոսահամարով։

Մեր առաջիկա արշավները

Գողթանիկի ջրվեժ

Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ

3 գագաթ Քարկատարի լեռներում

3 գագաթ Քարկատարի լեռներում

Երեք գագաթ Փամբակի լեռներում

Երեք գագաթ Փամբակի լեռներում

Արշավ Ծաղկաձորից Բջնի

Արշավ Ծաղկաձորից Բջնի

Արշավ Շամլուղից Ախթալա

Արշավ Շամլուղից Ախթալա

Արշավ Քարինջից Ակներ

Արշավ Քարինջից Ակներ

Հերհերի հրաշալիքները

Հերհերի հրաշալիքները

Վերելք Խուստուփ / Դասական երթուղի

Վերելք Խուստուփ լեռ

Մեղրի / Լիճքի ջրվեժներ

Մեղրի / Լիճքի ջրվեժներ

Page 22 of 91«‹2021222324›»

armenian_geographic

On Sunday, December 3, 2023 We invite you to join On Sunday, December 3, 2023
We invite you to join our ascent to Mt․ Mets Parakhadem (1955 m) in the Ararat region.
We will start from the Tigranashen and walk through the slopes of the Urts mountains to the rocky top of Mt Mets Parakhadem.
From the top opens a view of Mt․ Masis and Urts mountains.
Length of the route: 14 km
Altitude gain: 650 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:00
Price: 7 500 AMD per person
“The Mountainous Island” [mountain encyclopaed “The Mountainous Island”
[mountain encyclopaedia]
It's the first book about the Armenian Highland, which consists of two main sections:
🔸Armenian Highland
🔸Armenia and Artsakh
Buy the book, and get the "Armenian Highland" map as a gift.
Price: 28 000 AMD
🚚Free delivery 
☎️ You can order the book by calling us at 043 00 5165 or via DM.
Keep warm with layers! Uncover the beauty of Armen Keep warm with layers! Uncover the beauty of Armenia's winter landscape with the right gear.
If you'd like to learn more about winter hiking preparation, you can find a link in the bio.
We are going back to #Kilimanjaro 🖤 Join us fr We are going back to #Kilimanjaro 🖤
Join us from Feb 3 to 11, 2024 and feel Africa in all its glory 🤩
#reels #reelsinstagram #reelitfeelit #instareels #reelvideo #mountkilimanjaro #kilimanjaro2024 #mountains #mountainaddict #africa #tanzania #armgeo #armeniangeographic
Some moments from our three-day trip to Mount #Khu Some moments from our three-day trip to Mount #Khustup captured by @araakss on her film camera 😍
#mountains #mountainaddict #mountainsofarmenia #filmcamera #memories #mountkhustup #armgeo #armeniangeographic
3000 մետրից այն կողմ՝ Հայաստա 3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում 
Լեռնագնացներ Հրաչ Արա-Իվանյանն ու Աղասի Մարտիրոսյանը հաղթահարել են Հայաստանի՝ լեռնագնացության համար նշանակալից գրեթե բոլոր բարձրունքնեը, իսկ 2017 – 2022 թթ․ տարբեր արշավների շրջանակներում բարձրացել են ՀՀ 3000 մետրից բարձր բոլոր հնարավոր գագաթները։
Ամբողջական հոդվածի հղումը մեր բիոյում
Հուլիսի 22-26, 2024 թ․ 
Արարատի բազային ճամբար (3200 մ) ⛺️🤩 
Եթե երազում ես բարձրանալ Արարատ առանց հատուկ պատրաստվածության, ապա այս առաջարկը հենց քո համար է:
Առաջարկում ենք մեզ հետ բարձրանալ Արարատի բազային ճամբար, որը գտնվում է 3200 մետրի վրա և այդպիսով զգալ Արարատ լեռն իր ողջ հմայքով։ 
Ծրագրում ներառված են նաև այցելություններ դեպի՝ 
🔸Անի 
🔸Վան 
🔸Աղթամար կղզի 
🔸Կարս 
🔸Իսահակ Փաշայի ամրոց 
🥳 Սկսի՛ր երազանքդ դարձնել իրականություն 
☎️ Զանգահարի՛ր մեզ, գրանցվի՛ր և մենք կօգնենք քեզ այդ հարցում՝ 043 00 5165
From November 10-12, we ascended Mount Khustup, an From November 10-12, we ascended Mount Khustup, and the video captures an evening during our three-day journey. 
The video is compiled from photos, author Hayk Barseghyan (Cosmo Deus)
Music by @haykpijoyan
Today we had an expeditionary hike to the Mount #V Today we had an expeditionary hike to the Mount #Vitasar (1984 m). 
We have walked 23 km and gained 1300 m of altitude.
We had an amazing day full of emotions. 
Definitely will do this #trail again ♥️
#mountains #mountainaddict #mountainsofarmenia #hiking #hikingadventure #hikingenthusiast #armgeo #armeniangeographic
Follow on Instagram

Առաջիկա արշավներ

  • Գողթանիկի ջրվեժԱրշավ դեպի Գողթանիկի ջրվեժ30/04/2025 - 11:40
  • 3 գագաթ Քարկատարի լեռներում3 գագաթ Քարկատարի լեռներում30/04/2025 - 11:30
  • Երեք գագաթ Փամբակի լեռներումԵրեք գագաթ Փամբակի լեռներում30/04/2025 - 11:20
  • Արշավ Ծաղկաձորից ԲջնիԱրշավ Ծաղկաձորից Բջնի30/04/2025 - 11:10
  • Արշավ Շամլուղից ԱխթալաԱրշավ Շամլուղից Ախթալա30/04/2025 - 10:50
  • Արշավ Քարինջից ԱկներԱրշավ Քարինջից Ակներ30/04/2025 - 10:40
  • Հերհերի հրաշալիքներըՀերհերի հրաշալիքները30/04/2025 - 10:30
  • Վերելք Խուստուփ / Դասական երթուղիՎերելք Խուստուփ լեռ10/11/2021 - 11:40
  • Մեղրի / Լիճքի ջրվեժներՄեղրի / Լիճքի ջրվեժներ06/11/2021 - 15:05
  • Վերելք Գոմբակ լեռՎերելք Գոմբակ լեռ04/11/2021 - 15:08

[email protected]

Scroll to top