2021թ-ի հոկտեմբերի 21-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Հայկական լեռնաշխարհ» քարտեզի շնորհանդեսը:
Վերջին տարիներին Հայկական լեռնաշխարհի քարտեզ հնարավոր չէ ձեռք բերել. hին տպաքանակները սպառվել են, իսկ եղած քարտեզներն էլ պարունակում են մի շարք սխալներ կապված լեռների անվանումների և բարձրությունների հետ։ Սակայն այս խնդիրն այլևս անցյալում է։ Այժմ քարտեզագիր Անուշավան Բարսեղյանի, Armenian Geographic-ի հիմնադիր Տիգրան Վարագի, լեռնագնացներ Աղասի Մարտիրոսյանի և Սասուն Դանիելյանի ջանքերի շնորհիվ մենք ունենք Հայկական լեռնաշխարհի թարմացված քարտեզների նոր տպաքանակ։ Թարմացված քարտեզներում նշված են լեռնագագաթների ճիշտ բարձրությունները և, իհարկե, հայկական անվանումները։

«Հայկական լեռնաշխարհ» քարտեզի շնորհանդես
Սակայն մեր միջոցառումը միայն քարտեզին չէր նվիրված, այլ հենց Հայկական լեռնաշխարհին և այդ պատճառով չէինք կարող չանդրադառնալ «Ծովու բոլոր» լեռնային նախագծին, որի մասին պատմեց Armenian Geographic-ի հիմնադիր Տիգրան Վարագը։
«Ծովու բոլոր» լեռնային նախագիծ
Այս նախագծի նպատակն էր բարձրանալ Վանա լիճը բոլոր կողմերից եզրավորող 6 պատմական լեռները՝ Սիփան (4058 մ), Վարագ (3200 մ), Արտոս (3550 մ), Ընձակիսար (3074 մ), Գրգուռ (2478 մ) և Նեմրութ (2935 մ)։
2020 թվականի հունվարին բարեհաջող ավարտեցինք մեր նախագիծը բարձրանալով վերջին երկու գագաթները՝ Գրգուռը և Ընձակիսարը։

«Հայկական լեռնաշխարհ» քարտեզի շնորհանդես
Նախագիծը նպատակ էր ծառայում «վերակենդանացնել» և հանրությանը ճանաչելի դարձնել մեր պատմական լեռները՝ որպես լեռնային ուղղություններ։
Նախագծի մասին ավելին կարող եք կարդալ
այստեղ։
Վերելք Արարատ
Իր ելույթի ընթացքում Տիգրանը խոսեց նաև Արարատի վերելքի մասին։ 2021 թվականին, համաճարակի և փակ սահմաննրի պատճառով, Արարատի վերելքն անհնար մի բան էր թվում, սակայն ծրագրային փոքրիկ փոփոխության շնորհիվ մեզ հաջողվեց երկու բարեհաջող վերելք իրականացնել Մասիսի գագաթ։
Վերելքի ծրագիրը հակիրճ ներկայացնելուց հետո բեմ հրավիրեցինք բոլոր մասնակիցներին՝ վերելքի հավաստագրերը հանձնելու նպատակով, որոնք նախապես հաստատվել էին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի Հայկական ֆեդերացիայի կողմից։
Հավաստագրերի հանձնումից հետո դիտեցինք երկու փոքրիկ տեսանյութ Արարատի վերելքների մասին պատրաստված մեր մասնակիցների՝ Րաֆֆի Դադայանի և Ռուբեն Զաքոյանի կողմից։
Արարատ 2022 վերելքի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հայաստանն աշխարհի հնագույն քարտեզներում
Միջոցառման ընթացքում ունեինք հարգարժան հյուր՝ քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը, ով խոսեց «Հայաստանը հնագույն քարտեզներում» և «Հայկական լեռնաշխարհի և Անատոլիայի տարբերությունը» թեմաներով։
Ռուբեն Գալիչյանը գրել է բազմաթիվ գիրքեր Կովկասի պատմության ու քարտեզագրության մասին, հեղինակել է մի շարք քարտեզագրական հոդվածներ, որոնք տպագրվել են աշխարհի տարբեր ամսագրերում։

«Հայկական լեռնաշխարհ» քարտեզի շնորհանդես
Պրն Գալիչյանի ուսումնասիրությունների հիման վրա պատրաստել ենք «Հայաստանը հնագույն քարտեզներում» նյութը, որը կարող եք կարդալ այստեղ։ Իսկ ավելի մանրամասն հետաքրքրվողներին խորհուրդ ենք տալիս ծանոթանալ Ռուբեն Գալչյանի «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ» աշխատությանը, 2005 թ., կամ էլ դրա համառոտ տարբերակին, որը կոչվում է «Հայաստանը Օտարների քարտեզներում», 2018 թ.:
Հաջորդիվ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի Հայկական ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը խոսեց լեռնային նորությունների և հաջողությունների մասին։ Նա հայտարարեց, որ այս տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատվել է դպրոցներում լեռնային պատրաստություն անցնելու դասընթացների պիլոտային ծրագիրը, ինչը շատ մեծ հաջողություն է մեր ոլորտի համար։
Չենք մոռանում ամենակարևորի մասին․ մեր միջոցառումը նվիրված էր «Հայկական լեռնաշխարհ» թարմացված քարտեզին։ Միջոցառման վերջում քարտեզի հեղինակ Անուշավան Բարսեղյանը ներկայացրեց թարմացված քարտեզը, խոսեց կատարված աշխատանքի և քարտեզում առկա որոշ տվյալների փոփոխությունների մասին։ Ելույթից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան տեղում ձեռք բերել քարտեզը։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Հոդվածներ Հայկական լեռնաշխարհ թեմայով
Արշավ դեպի Սուտակ ջրվեժ
/in Առանց խորագրի /by armeniangeographicՀրավիրում ենք մասնակցել քայլարշավի դեպի Սուտակ ջրվեժ։
Արշավը սկսելու ենք Հովք գյուղից և բարձրանալու ենք դեպի Իջևանի լեռներ։
Արշավ դեպի Սուտակ ջրվեժ
Երթուղին շրջանցում է Ապակեքար լեռը և Հովք լեռան ժայռոտ պատի տակով տանում դեպի Սուտակ ջրվեժ։ Այս արահետն անցնում է անտառապատ տարածքով և հավանաբար ունի հազարամյակների պատմություն։
Արահետի մի կողմում Իջևանի լեռների ժայռերն են, մյուս կողմում՝ Աղստևի հովիտը։
Մոտենալու ենք նեղ ժայռերից թափվող Սուտակ ջրվեժին, որը գահավիժում է 23 մետր բարձրությունից։
Արշավ դեպի Սուտակ ջրվեժ
Արշվավն ավարտելու ենք Հաղարծին գյուղում։
Մեր հաշվարկով ջրվեժն այս օրերին պետք է ջրառատ լինի։ Եթե նույնիսկ սպասվածը չեղավ միևնույն է ունենալու ենք շատ գեղեցիկ ու հագեցած արշավային օր։
Երթուղու երկարությունը՝ 17 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը՝ 08։00
Արժեքը՝
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1,5 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա արշավներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Խուստուփ լեռ
/in Առաջիկա տուրեր /by armeniangeographicԽուստուփ լեռը դեռ հին ժամանակներից եղել է աղոթատեղի և ուխտագնացության վայր: Իզուր չէ ժողովուրդը տվել նրան Ճգնավոր անունը։ Այժմ այն իր վեհաշուք տեսքով դեպի իրեն է կանչում լեռների սիրահարներին։
Խուստուփ լեռ / Լուսանկարը՝ Հայկ Բարսեղյանի
Օր 1: Երևան – Կապան – Բաղաբուրջ
Առավոտյան Երևանից շարժվում ենք Կապան։ Ճանապարհին ունենալու ենք կանգառ Վայքում (Food court) և Կապանում: Կապանից ուղևորվում ենք Բաղաբուրջ գյուղ և ամենագնաց մեքենաներով սկսում վերելքը սարն ի վեր։ Խուստուփի լանջին՝ ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա, գտնվում է ճամբարատեղին, որտեղ էլ կտեղադրվեն մեր վրանները։
Վրանատեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Խուստուփի ժայռոտ գագաթը։
Գիշերակացը վրաններում։ Վրանները տրամադրում են մենք։
Երեկոյան ժամանց խարույկի շուրջ / Լուսանկարը՝ Սիփան Գրիգի
Օր 2: Վերելք Խուստուփ լեռ
Վաղ առավոտյան շարժվում ենք վրանային ճամբարից դեպի գագաթ: Գագաթից բացվում է տեսարան դեպի Ողջիի կիրճն ու Կապան քաղաքը, Զանգեզուրի, Մեղրու և Բարգուշատի լեռները։
Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1200 մ
Խուստուփ լեռ / Լուսանկարը՝ Հայկ Բարսեղյանի
Օրվա երկրորդ կեսին վերադառնում ենք վրանների մոտ: Հավաքում ենք իրերը և ուղևորվում դեպի Երևան:
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Քնապարկ և ներքնակ չունենալու դեպքում, կարող ենք տրամադրել նաև վարձակալությամբ՝ երկուսը միասին 5000 դրամ:
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 07:00
Մասնակցության արժեքը` 34 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Սնունդը ներառված չէ արժեքի մեջ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև Մարտի 30-ը, առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա տուրեր
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Վերելք Խուստուփ / Վերին Վաչագանից
/in Առանց խորագրի, Առաջիկա տուրեր /by armeniangeographicԱյս երթուղին շատ ավելի գեղեցիկ է քան Բաղաբուրջինը, սակայն հաշվի առեք, որ այն դժվարամատչելի է և մասնակցել կարող են միայն արշավային փորձ ունեցողները։
Օր 1: Երևան – Կապան – Վերին Վաչագան
Վերելք Խուստուփ / Լուսանկարը՝ Սիփան Գրիգի
Գիշերակացը վրաններում։
Օր 2: Վերելք Խուստուփ լեռ
Խուստուփ լեռ / Լուսանկարը՝ Հայկ Բարսեղյանի
Հարաբերական բարձրությունը՝ 2 000 մ
Օր 3։ Վերին Վաչագան – Երևան
Վերելք Խուստուփ
Սնունդը կարող եք բերել ձեր հետ կամ միանալ ընդհանուր առևտրին։
Քնապարկ և ներքնակ չունենալու դեպքում, կարող ենք տրամադրել նաև վարձակալությամբ՝ երկուսը միասին 5 000 դրամ:
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 6։30
Մասնակցության արժեքը` 35 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ (4X4 ամենագնաց մեքենաներ)
Ուղեկցորդների ծառայություն
Վրանների տրամադրում
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունըՔայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև մայիսի 6-ը, ժամը՝ 12։00-ն։ Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա տուրեր
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Մեղրի / Լիճքի ջրվեժներ
/in Առաջիկա տուրեր /by armeniangeographicՀասնելու ենք Հայաստանի հարավային դարպաս՝ Մեղրի: Մնալու ենք բարձր դիրքում գտնվող, անտառներով շրջապատված Լիճք գյուղում:
Լիճք
Երկօրյա ճանապարհորդության ընթացքում կտեսնենք բազմաթիվ բնական և պատմական հուշարձաններ:
Օր 1: Լիճքի ջրվեժներ
Վաղ առավոտյան Երևանից ուղևորվում ենք Լիճք։ Ճանապարհին ունենալու ենք կանգառ Վայքի «Ֆուդ կորտում» և կանգառ Կապանում։
Այնուհետև կուղևորվենք Լիճք և կիրականացնենք քայլարշավ Այրիջուր (Զվարագետ) գետի կիրճով դեպի Լիճքի ջրվեժների կասկադ:
Մեղրի / Լիճքի ջրվեժներ
Այս գեղատեսիլ կիրճում իրար են հաջորդում մեկը մյուսից գեղեցիկ ջրվեժները:
Գիշերակացը գյուղական տանը՝ քնապարկերով: Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան քնապարկ և ներքնակ։
Ովքեր չունեն քնապարկ և ներքնակ՝ կարող են վարձակալել:
Օր 2: Արաքսի հովիտ և Մեղրի
Առավոտյան Լիճքից ուղևորվում ենք դեպի Մեղրի։ Հասնելով Մեղրի սկզբում կբարձրանանք բերդ, որն իր ճարտարապետական մտահղացմամբ եզակի է հայկական ամրոցաշինության մեջ։
Մեղրի / Լիճքի ջրվեժներ
Բերդը պարսպապատեր չունի, դրանց փոխարինել են լեռնաշղթայի թեք լանջերը: Կզբոսնենք Մեղրու կոլորիտային հին թաղամասերով: Կայցելենք Մեծ Թաղի և Փոքր Թաղի եկեղեցիները։
Այնուհետև կուղևորվենք Արաքսի ափ։ Կունենանք կանգառ ամենագեղատեսիլ վայրում, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Արաքս գետն ու սահմանից այն կողմ գտնվող լեռնաշխարհը։
Արաքս
Ուշ երեկոյան կլինենք Երևանում։
Խումբն ուղեկցելու է փորձառու արշավական, ծնունդով մեղրեցի Գագիկ Սարգսյանը։
Գիշերակացը լինելու է Լիճք գյուղում՝ Գագիկի պապական տանը։
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև մայիսի 20-ը:
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 7:00
Մասնակցության արժեքը` 33 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդի ծառայություն
Զանգեզուր կենսոլորտային համալիրի մուտքավճար
Գիշերակաց գյուղական տանը (սեփական քնապարկերով)
Սնունդը գնում ենք միասին և գումարը բաժանում մասնակիցների միջև։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև մայիսի 20-ը, առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Արշավ դեպի Թռչկան ջրվեժ
Երեք գագաթ Փամբակի լեռներում
Վերելք Խույր լեռ
Արշավ Ծաղկաձորից Բջնի
Վերելք Խուստուփ լեռ
Վերելք Խուստուփ / Վերին Վաչագանից
Մեղրի / Լիճքի ջրվեժներ
Վերելք Գոմբակ լեռ
Վերելք Արամազդ լեռ
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
Վերելք Գոմբակ լեռ
/in Առաջիկա տուրեր /by armeniangeographicՎաչագանի կողմից Խուստուփ բարձրացողներից շատերի մտքով է անցել մի օր էլ Գոմբակ բարձրանալ։ Այն գտնվում է Խուստուփի հարևանությամբ, սակայն ճանապարհն անցնում է այլ երթուղով։
Գոմբակ լեռ
2024-ին իրականացրեցինք առաջին խմբային վերելքը Գոմբակ լեռ։ Ուսումնասիրեցինք 2 երթուղի, սակայն այս տարի պատրաստվում ենք գագաթից հետո իջնել այլ ճանապարհով։ Մասնակիցները պետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում խոչընդոտներ հաղթահարելուն։
Գիշերակացը լինելու է Փսկու Խութում (K7):
Վերելքը միջինից բարդ է։ Խորհուրդ ենք տալիս գրանցվել միայն արշավային փորձ ունեցողներին։
Օր 1։ Երևան – Փսկու Խութ
Առավոտյան Երևանից շարժվում ենք Կապան։ Ճամապարհին ունենալու ենք կանգառ Վայքում (Food court) և Կապանում: Կապանից ուղևորվում ենք Վերին Վաչագան գյուղ և ամենագնաց մեքենաներով սկսում վերելքը սարն ի վեր։
Վերելք Գոմբակ լեռ
Օր 2։ Վերելք Գոմբակ լեռ
Վաղ առավոտյան սկսում ենք վերելքը դեպի Գոմբակ լեռ։
Վերելքի ընթացքում բացվում է հիանալի տեսարան դեպի Խուստուփ։
Վերելք Գոմբակ լեռ
Երթուղու երկարությունը՝ 16 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1700 մետր
Օր 3։ Փսկու Խութ – Երևան
Քանի որ մեր վրանատեղին ունի Հայաստանի լավագույն տեսարաններից մեկը, մենք չենք շտապում վերադառնալ Երևան։ Առավոտյան կունենանք հանգիստ Խուստուփի լանջին և կվայելենք տեսարանները։
Տեսարանը Փսկու-Խութից
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
• Աման, գդալ, պատառաքաղ, բաժակ
• Քնապարկ
• Ներքնակ (կարեմատ)
• Ուսապարկ
• Ձեռնափայտեր
• Ջուր
• Դեղատուփ
• Արևային ակնոց
• Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
• Տաք հագուստ
• Լապտեր
• Անձրևապաշտպան թիկնոց
Քնապարկ և ներքնակ չունենալու դեպքում, կարող ենք տրամադրել նաև վարձակալությամբ՝ երկուսը միասին 5 000 դրամ:
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 7։30
Մասնակցության արժեքը` 35 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև մայիսի 27-ը, ժամը՝ 12։00-ն։ Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա արշավներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Արշավ դեպի Թռչկան ջրվեժ
Երեք գագաթ Փամբակի լեռներում
Վերելք Խույր լեռ
Արշավ Ծաղկաձորից Բջնի
Վերելք Խուստուփ լեռ
Վերելք Խուստուփ / Վերին Վաչագանից
Մեղրի / Լիճքի ջրվեժներ
Վերելք Գոմբակ լեռ
Վերելք Արամազդ լեռ
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
Վերելք Արամազդ լեռ
/in Առաջիկա տուրեր /by armeniangeographicԱրամազդը գտնվում է Սյունիքում։ Հանդիսանում է Բարգուշատի լեռների ամենաբարձր գագաթը։
Վերելք Արամազդ լեռ
Օր 1: Երևան – Տաթև
Ճանապարհին ունենալու ենք կանգառ Մելիք Թանգու կամուրջի մոտ (19-րդ դար)։ Միաթռիչք այս կամուրջը կանգուն է մինչև այսօր։ Այն այժմ էլ շահագործվում է և միմյանց է կապում Որոտան գետի երկու ափերը։
Մելիք Թանգու կամուրջ
Վրանային ճամբարը լինելու է անտառով շրջապատված լեռնային լճակի մոտ։
Գիշերակացը վրաններում։ Վրանները տրամադրում ենք մենք։
Մասնակիցները պետք է ունենան քնապարկ և ներքնակ։ Ովքեր չունեն կարող են վարձակալել:
Օր 2: Վերելք Արամազդ լեռ (3399 մ)
Վաղ առավոտյան հավաքում ենք վրանային ճամբարն ու ամենագնաց մեքենաներով բարձրանում դեպի Բարգուշատի լեռներ։ Արշավը սկսելու ենք 2700 մետր բարձրությունից։
Վերելք Արամազդ
Ուշ երեկոյան կլինենք Երևանում։
Ճանապարհին ունենալու ենք կանգառ Վայքի «Ֆուդկորտի» մոտ։
Հարաբերական բարձրությունը՝ 900 մ
Երթուղու երկարությունը՝ 14 կմ
Հանդիպման վայրը՝ Կոմիտաս «Սիթի»
Հանդիպման ժամը՝ 7։00
Մասնակցության արժեքը ՝ 30 000 դրամ
Գրանցվելուց հետո կարող եք չեղարկել ձեր մասնակցությունը մինչր հունիսի 9-ը։ Նշված օրից հրաժարվելուց հետո գումարը վերադարձի ենթակա չէ։
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Քնապարկ և ներքնակ չունենալու դեպքում, կարող ենք տրամադրել նաև վարձակալությամբ՝ երկուսը միասին 5000 դրամ:
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար): Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Արժեքի մեջ ներառված է՝
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա արշավներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Արշավ դեպի Թռչկան ջրվեժ
Երեք գագաթ Փամբակի լեռներում
Վերելք Խույր լեռ
Արշավ Ծաղկաձորից Բջնի
Վերելք Խուստուփ լեռ
Վերելք Խուստուփ / Վերին Վաչագանից
Մեղրի / Լիճքի ջրվեժներ
Վերելք Գոմբակ լեռ
Վերելք Արամազդ լեռ
Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
«Հայկական լեռնաշխարհ» քարտեզի շնորհանդես
/in Մեր գործունեությունը /by armeniangeographic«Հայկական լեռնաշխարհ» քարտեզի շնորհանդես
«Ծովու բոլոր» լեռնային նախագիծ
2020 թվականի հունվարին բարեհաջող ավարտեցինք մեր նախագիծը բարձրանալով վերջին երկու գագաթները՝ Գրգուռը և Ընձակիսարը։
«Հայկական լեռնաշխարհ» քարտեզի շնորհանդես
Վերելք Արարատ
Իր ելույթի ընթացքում Տիգրանը խոսեց նաև Արարատի վերելքի մասին։ 2021 թվականին, համաճարակի և փակ սահմաննրի պատճառով, Արարատի վերելքն անհնար մի բան էր թվում, սակայն ծրագրային փոքրիկ փոփոխության շնորհիվ մեզ հաջողվեց երկու բարեհաջող վերելք իրականացնել Մասիսի գագաթ։
Վերելքի ծրագիրը հակիրճ ներկայացնելուց հետո բեմ հրավիրեցինք բոլոր մասնակիցներին՝ վերելքի հավաստագրերը հանձնելու նպատակով, որոնք նախապես հաստատվել էին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի Հայկական ֆեդերացիայի կողմից։
Հավաստագրերի հանձնումից հետո դիտեցինք երկու փոքրիկ տեսանյութ Արարատի վերելքների մասին պատրաստված մեր մասնակիցների՝ Րաֆֆի Դադայանի և Ռուբեն Զաքոյանի կողմից։
Արարատ 2022 վերելքի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հայաստանն աշխարհի հնագույն քարտեզներում
Միջոցառման ընթացքում ունեինք հարգարժան հյուր՝ քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը, ով խոսեց «Հայաստանը հնագույն քարտեզներում» և «Հայկական լեռնաշխարհի և Անատոլիայի տարբերությունը» թեմաներով։
Ռուբեն Գալիչյանը գրել է բազմաթիվ գիրքեր Կովկասի պատմության ու քարտեզագրության մասին, հեղինակել է մի շարք քարտեզագրական հոդվածներ, որոնք տպագրվել են աշխարհի տարբեր ամսագրերում։
«Հայկական լեռնաշխարհ» քարտեզի շնորհանդես
Պրն Գալիչյանի ուսումնասիրությունների հիման վրա պատրաստել ենք «Հայաստանը հնագույն քարտեզներում» նյութը, որը կարող եք կարդալ այստեղ։ Իսկ ավելի մանրամասն հետաքրքրվողներին խորհուրդ ենք տալիս ծանոթանալ Ռուբեն Գալչյանի «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ» աշխատությանը, 2005 թ., կամ էլ դրա համառոտ տարբերակին, որը կոչվում է «Հայաստանը Օտարների քարտեզներում», 2018 թ.:
Հաջորդիվ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի Հայկական ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը խոսեց լեռնային նորությունների և հաջողությունների մասին։ Նա հայտարարեց, որ այս տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատվել է դպրոցներում լեռնային պատրաստություն անցնելու դասընթացների պիլոտային ծրագիրը, ինչը շատ մեծ հաջողություն է մեր ոլորտի համար։
Չենք մոռանում ամենակարևորի մասին․ մեր միջոցառումը նվիրված էր «Հայկական լեռնաշխարհ» թարմացված քարտեզին։ Միջոցառման վերջում քարտեզի հեղինակ Անուշավան Բարսեղյանը ներկայացրեց թարմացված քարտեզը, խոսեց կատարված աշխատանքի և քարտեզում առկա որոշ տվյալների փոփոխությունների մասին։ Ելույթից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան տեղում ձեռք բերել քարտեզը։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Հոդվածներ Հայկական լեռնաշխարհ թեմայով
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
Քարտեզագրական պատերազմ
Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում
Միջլեռնային գոգավորություններ
Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում
Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները
SUP Վան I Սապբորդինգ Վանի ավազանում
/in Առանց խորագրի /by armeniangeographicՃանապարհարոդությունն իրականացվելու է ամենագնաց մեքենաներով, որպեսզի հասնենք Վանի ամենաանհասանելի ափերը։ Վայելելու ենք Վանի արևածագերն ու մայրամուտները։ Վրաններով գիշերելու ենք Վանա լճի ափին և Նեմրութի խառնարանում։
Սապերով հասնելու ենք Կտուց կղզի և, իհարկե, քշելու ենք Վանի անհայտ ափերով դեպի հայկական հուշարձաններ, որոնք լճի մակարակի բարձրացման հետևանքով դարձել են դժվար հասանելի։ Նաև հնարավորություն կունենաք սապ քշել Հայկական լեռնաշխարհի ամենամեծ խառնարանում՝ Նեբրովթա Ծովակում։ Ճանապարհին կտեսնենք նաև Ծովակ Հյուսիսո լիճը, քաղաքամայր Անին, կզբոսնենք Կարսի փողոցներով ու կգիշերենք Արարատին ամենամոտ գտնվող քաղաքում՝ Բայազետում։
Ճանապարհորդությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Եթե հետաքրքրեց, բայց դեռ չեք փորձել սապ քշել՝ կարող եք միանալ մեր սապ տուրերին, որոնք կազմակերպում ենք գրեթե բոլոր հանգստյան օրերին։
Սա հնարավորություն է տեսնել ու զգալ Վանն այլ անկյան տակ։
Խմբի ուղեկցորդն ու հրահանգիչն է լողի պրոֆեսիոնալ մարզիչ, սապ տուրիզմի մասնագետ Կարեն Սարգսյանը։
Սապբորդինգի հրահանգիչ Կարեն Սարգսյանը
Օր 1։ Երևան – Ծովակ Հյուսիսո – Անի – Բայազետ
Գիշերակացը Բայազետում (հյուրանոց)։
Օր 2։ Բայազետ – Կտուց Կղզի – Վանա լիճ
Գիշերակացը Վանա լճի ափին (վրանային)։
Օր 3։ Վան – Սուրբ Գևորգ վանք – Նեմրութի Խառնարան
Գիշերակացը Նեմրութի խառնարանային լճի ափին (վրանային)
Օր 4։ Նեբրովթա Ծովակ -Բայազետ
Գիշերակացը Բայազետում (հյուրանոց)։
Օր 5։ Բայազետ – Կարս – Երևան
Ծրագրի մանրամասները կներկայացնենք հանդիպման ընթացքում։
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 4:00
Մասնակցության արժեքը` 390 $ (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է՝
Արժեքի մեջ ներառված չէ՝
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ստուգեք անձնագրի վավերականության ժամկետը։ Այն մեկնման օրից առնվազն 6 ամիս պետք է ուժի մեջ լինի:
ՀՀ քաղաքացիների համար պետք է ելքի վիզա (կլոր կնիք), որը ևս մեկնման օրից առնվազն 3 ամիս պետք է ուժի մեջ լինի:
Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև օգոստոսի 10-ը: Վերջին պահին հրաժարվողը պարտավորվում է վճարել գումարն ամբողջությամբ:
Առաջիկա արշավներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Արշավ դեպի Թռչկան ջրվեժ
Երեք գագաթ Փամբակի լեռներում
Վերելք Խույր լեռ
Արշավ Ծաղկաձորից Բջնի
Վերելք Խուստուփ լեռ
Վերելք Խուստուփ / Վերին Վաչագանից
Մեծ Փարախադեմ լեռ
/in Մեր արշավները /by armeniangeographicՄեծ Փարախադեմ լեռը Ուրծի լեռնաշղթայի բարձր գագաթներից է։ Բարձրությունը 1955 մետր է։ Ուրծի լեռնաշղթան գտնվում է Վեդիի վտակ Շաղափի ու Արածո գետերի միջև` ՀՀ Արարատի մարզի հարավում: Ձգվում է հս-արմ.-ից հվ.-արլ.: Լանջերն անհամաչափ են: Հյուսիսային լանջերը երկար ու մեղմաթեք են, հարավայինը` կարճ ու զառիթափ` կտրտված խոր ու սելավաբեր ձորակներով: Լանդշաֆտը ստորոտում կիսաանապատային է, բարձրադիր գոտում` լեռնատափաստանային:
Արշավներ Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Եղնասար
/in Մեր արշավները /by armeniangeographicԵղնասար լեռը գտնվում է Արեգունու լեռներում՝ Ծովագյուղից 3 կմ հյուսիս։ Բարձրությունը 2599 մետր է։ Գագաթից բացվում է տեսարան դեպի Սևանա լիճը։ Եղնասարի հարավարևելյան լանջին է գտնվում Կակաչ լիճը։
Արեգունու լեռները հանդիսանում են Փամբակի լեռների հվ-արլ. շարունակությունը` Սևանի լեռնանցքից հվ-արլ. մինչև Քաշաթաղ գագաթը, եզերում է Սևանա լիճը հս-արլ. կողմից: Չնայած իր բավականին մեծ բացարձակ բարձրությանը, հարավահայաց դիրքադրության շնորհիվ Սևանի ավազանում ամենից շուտն է ազատվում ձյան ծածկույթից:
Լուսանկարները՝ Արամ Տոնոյանի
Արշավները Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ