«Ես համարձակվել էի ոտք դնել Հայաստանի ամենաբարձր կետում, և դա ամենակարևորն էր»,-ասում է Մարգարիտա Հովհաննիսյանը՝ պատմելով Արագածի Հյուսիսային գագաթ կատարած արշավի մասին։

Արագածի Հյուսիսային գագաթ
Armenian Geographic-ը օրերս երկօրյա արշավ էր կազմակերպել դեպի Հայաստանի ամենաբարձր՝ Արագածի Հյուսիսային գագաթ, որն ունի ծովի մակերևույթից 4090մ բարձրություն: Մեզ հետ էր նաև Մարգարիտան, որի արշավային փորձում այս վերելքն ամենաբարդն էր:
Հայաստանի ամենաբարձր կետում
Մարգարիտան պատմում է, որ սա իր առաջին գիշերակացով արշավն էր, ու գիշերը նա ցրտի պատճառով չի կարողացել քնել. «Վերելքի ընթացքում ևս եղանակը բարեհաճ չէր մեր նկատմամբ. օգոստոս ամսվա համար բավականին սառն էր, քամոտ ու մառախլապատ։ Սակայն բոլոր դժվարություններն ու անհարմարություններն այժմ միայն արշավը նկարագրելիս եմ հիշում։ Ընդհանուր զգացողությունս այն էր, որ ես կարողացա ևս մի բարձունք նվաճել, հաղթահարել իմ հանդեպ ունեցած կասկածներս ու վախերս։ Ես համարձակվել էի ոտք դնել Հայաստանի ամենաբարձր կետում, և դա ամենակարևորն էր»։

Արագածի Հյուսիսային գագաթ
Արշավականը նախկինում Արագածի որևէ գագաթում առհասարակ չէր եղել։ Նախորդ անգամ միայն քայլել էին Արագածի լանջերով, ու այդ ժամանակ ինքը սիրահարվել է այդ տեղանքին: Մարգարիտան պատմում է, որ Արագածի Հյուսիսային գագաթը հասնելն իր համար խորհրդանշական էր այնքանով, որ ինքն այն համարում էր Արարատի վերելքին ժամանակավորապես փոխարինող վերելք։ Նա նշում է, որ իր արշավային կյանքը սկսել է՝ Արարատի վերելքին պատրաստվելու համար:
Սարերը ստիպում են ռիսկի դիմել
«Այս ամառ նախատեսում էի բարձրանալ Արարատ, բայց համավարակի պատճառով վերելքը չեղարկվեց։ Ես, որ ամբողջ տարին ապրել էի այդ մտքով, մարզվել, վազել ու հոգեպես պատրաստ էի դժվար վերելքի, զգում էի կուտակած էներգիաս ու կարողություններս ռեալիզացնելու կարիք։ Մինչև վերջ, իհարկե, կասկածներ ունեի՝ «տեսնես կկարողանա՞մ», քանի որ շատերից էի լսել, որ Արագածի Հյուսիսայինը տեխնիկապես Արարատի վերելքից բարդ է։ Բայց, արի ու տես, ես դա արեցի, ու հիմա շատ գոհ եմ ու երջանիկ»,- ասում է նա։

Արագածի Հյուսիսային գագաթ
Խոսելով այս արշավի ընթացքում եղած հետաքրքիր պահերի մասին՝ Մարգարիտան նշում է, որ արշավների ընթացքում հետաքրքիր դրվագներն ամեն րոպե են տեղի ունենում. «Մի վայրում, որտեղ հավաքված են միևնույն արժեհամակարգը կիսող այդքան դրական մարդիկ, հումորն ու հիշարժան պահերն անպակաս են։ Արագածի վերելքի նախորդ օրը նույնպես արշավել էինք, որպեսզի մեր մարմինները հարմարվեն կլիմային ու վերելքի բարդությանը։ Այդ օրը խմբի անդամներից մեկը ողջ ճանապարհին սունկ հավաքեց։ Երբ ճամբար հասանք, նա սունկը դրեց կաթսայի մեջ ու եփեց։ Հետո հերթով առաջարկում էր։ Ես, որ նույնիսկ քաղաքի սուպերմարկետից գնած ու տանը զգուշորեն պատրաստած սունկն եմ վախենում ուտել, սիրով ճաշակեցի։ Ու ի՜նչ… երբևէ իմ կերած ամենահամեղ սունկն էր։ Այ, արշավների հետ կապված հենց դա՜ եմ սիրում։ Այն, ինչ մտածում ես, թե երբևէ չես անի, անում ես սարերում։ Սարերը փոխում են մեզ, ստիպում դուրս գալ ստանդարտներից, դիմել ռիսկի, ինչ-որ տեղ էլ արկածախնդիր լինել, ու այս ամենը գունավորում է մեր կյանքը, հիշողություններ կուտակում, և դու զգում ես, որ լիարժեք կյանքով ես ապրում»։
Դեպի Արարատ
Մարգարիտան պատմում է, որ ArmGeo-ի արշավներին սկսել է մասնակցել իր գործընկերոջ խորհրդով, որը 2019-ին բարձրացել էր Արարատ. «Մինչ այդ Արարատն ինձ համար «սուրբ» լեռ էր, որին պետք էր սիրել բանաստեղծություններով, երգերով, թաղծել իր մասին, ափսոսալ, ապրել կարոտով, բայց երբեք մոտ չգնալ։ Երբ նա ոգևորված պատմում էր իր զգացողությունների մասին, ես ասացի՝ «երանի՜ քեզ, դու եղել ես Արարտի գագաթին»։ Կատակով ասում էի՝ «արի նկարվեմ հետդ, ստորագրությունդ տուր», այ, այդքան անհասանելի էր դա ինձ համար, իսկ ով բարձրացել էր գագաթ՝ «մեծն հերոս»։ Պաթոսախառն այս զրույցի ընթացքում գործընկերս շրջվեց ու շատ հանգիստ տոնով հարցրեց. «Է, շատ ես ուզում, դու ինչի՞ չես բարձրանում»։ Այդտեղից էլ սկսվեց իմ երազանքի ճանապարհը։ Երազանքը դարձավ նպատակ՝ շատ իրատեսական ու շոշափելի։ Ոգևորությունս այնքան մեծ էր, որ սկզբում գրանցվեցի վերելքի համար, հետո նոր սկսեցի մարզումներս։ Ցավոք, այս տարի հայտնի պատճառներով չկարողացա իրագործել նպատակս, բայց մյուս տարի անպայման կանեմ դա, եթե ոչինչ չխանգարի։ Ասում են, եթե Արագած բարձրացել եմ, Արարատ էլ կբարձրանամ»։

Աժդահակ
Նա նշում է, որ սկզբում արշավներին մասնակցում էր, որպեսզի պատրաստվեր Արարատի վերելքին, սակայն հիմա վստահեցնում է, որ անգամ եթե Արարատ երբեք էլ չբարձրանա, արշավները մնալու են իր ապրելակերպի մի մասը: Մարգարիտան իր կյանքի տարբեր փուլերում տարբեր զգացողություններ է ունեցել լեռների հանդեպ. «Հիմա, երբ սկսել եմ սարեր բարձրանալ, քիչ-քիչ հասկանում եմ լեռների բնավորությունը, դրանց գագաթին փնտրում եմ ոչ թե սիմվոլներ, այլ ազատություն, մաքուր օդ ու անսահմանության զգացողություն»։
Լեռները բոլորի համար չեն
Մարգարիտան մեզ հետ արշավում է այս տարվա փետրվար ամսից. «Շաբաթվա ընթացքում ArmGeo-ի էջին հետևելը, առաջիկա արշավներին ծանոթանալը և շաբաթ-կիրակի արշավներից մեկին միանալը դարձել է իմ հանգստի պլանների անբաժան մի մաս։ Ինչ սկսել եմ արշավել, դարձել եմ ավելի իրական ու բնական՝ զերծ ամեն տեսակ ձևականություններից, ավելորդ քաղքենիությունից։ Սարերում դու պետք է բնական լինես, դու այդպիսին դառնում ես։ Սովորել եմ հաղթահարել բոլոր «բայց»-երն ու «իսկ»-երը, հավատալ սեփական ուժերիս, սովորել եմ նաև վստահել մարդկանց, երբեմն լիովին անծանոթ։ Նաև սկսել եմ հետաքրքիր կերպով հաղթահարել ցուրտը, մրսել, բայց չհիվանդանալ։ Զարմանալի մի հատկություն ունեն լեռները. այնտեղ դու զգում ես, որ քեզ հետ ոչ մի բան չի պատահի, եթե իհարկե հետևես սահմանված կաննոններին ու զգույշ գործես։ Արշավներն ինձ սովորեցրել են չտրտնջալ, արագ գործել ու մտածել, ճիշտ կողմնորոշվել, սիրել հայրենիքի ամեն անկյունն առանց ավելորդ պաթոսի, նախ ճանաչել մեր երկիրը, հետո ասել, որ սիրում ես այն»։

Մարգարիտա Հովհաննիսյան
Մարգարիտայի խոսքով՝ արշավները մարդուն ինքնավստահություն են տալիս, նա սկսում է բարձունքներ հաղթահարել թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով. «Այն, որ համարձակվել ես հասնել գագաթ, ստիպում է քեզ հավատալ, որ դու ցանկացած ոլորտում էլ կարող ես բարձր նշաձող սահմանել ու հասնել դրան… Ինձ գրավում է նաև այն, որ լեռներում տեսնում ու զգում ես այն, ինչ շատ-շատերն այդպես էլ չեն տեսնում իրենց ողջ կյանքի ընթացքում։ Լեռները ոչ բոլորի համար են, միայն նրանց, ովքեր պատրաստ են թողնել փափուկ բազմոցն ու ինտերնետը, մեկ կամ մի քանի օրով հրաժեշտ տալ առօրյա հարմարավետություններին, վերցնել ծանր ուսապարկը ու առաջ՝ դեպի բնության աշխարհ։ Փոխարենը վարձատրվում ես անմոռանալին ու անկրկնելին տեսնելու եզակի հաճույքով: Ուրախ եմ նաև, որ արշավներին մասնակցելը և ակտիվ ֆիզիկական մարզումներով զբաղվելը փոխել է ոչ միայն իմ, այլև ինձ շրջապատողների մտածելակերպն ու ապրելակերպը։ Ինչպես ես եմ ժամանակին ոգեշնչվել տարբեր մարդկանցով, այնպես էլ ես եմ այսօր շատերի համար օրինակ դառնում, և դա անչափ հաճելի է։ Շատ զանգեր եմ ստանում ընկերներիցս, ասում են՝ «միշտ հետևում ենք քեզ, հիանում ենք քեզնով, իսկ կարո՞ղ ենք մենք էլ միանալ»։ Դե, իհարկե կարող եք, բոլորդ էլ միացեք, արշավել սկսելու համար երբեք էլ ուշ չէ, սարերը միշտ սպասում են մեզ»։

Մարգարիտա Հովհաննիսյան
«Մեկը՝ բոլորի, բոլորը մեկի համար»
Արշավականը նշում է, որ արշավելիս դժվարությունները հիմնականում տեխնիկանան են լինում, որոնք հետո արագ մոռացվում են. «Հաղթահարում եմ լավ մարդկանց շնորհիվ, այ, նրանց օգնությունը երբեք չեմ մոռանում։ Սայթաքում ես, մեկը պարզում է ձեռքը, շնչակտուր ես, խմբի ղեկավարը նկատում է ու կանգ առնում։ Արագածի վերելքի ժամանակ նման փորձություններ շատ եղան։ Տաք գլխարկս մոռացել էր վերցնել, խմբի աղջիկներից մեկն իրենը առաջարկեց ու երկու օր գլխարկն ինձ մոտ էր։ Վրանը բացելիս չգիտեի ինչից սկսել, մյուսներն արդեն հմուտ էին, տղաներից մեկը եկավ, ասաց՝ «արի քեզ օգնեմ, բոլորից շուտ խփես վրանդ»։ Վերելքի ժամանակ էլ դարձյալ արշավականներից մեկն իր տաք հագուստը տվեց ինձ։ Հուսամ, ուրիշ մեկի լավությունը չեմ մոռացել։ Մի խոսքով, սարերում սովորում ես գոյատևել խմբով, «մեկը բոլորի, բոլորը մեկի համար» սկզբունքով։ Եթե հետ ես մնում, ամբողջ խումբը կանգնում ու սպասում է այդ մեկին, միևնույն ժամանակ յուրաքանչյուրը գիտակցում է, որ իր արած ամեն քայլն ազդում է մնացածի վրա»։

Մարգարիտա Հովհաննիսյան
Մարգարիտան կարծում է՝ արշավելը և սարերը բացահայտելը մտածելակերպ է, ու շատերը գուցե այդպես էլ չհասկական, թե մարդ ինչու պետք է հանգստյան տները, ամառանոցն ու լողավազանը թողած իր հանգստյան օրն անցկացնի քարքարոտ ու դժվար հասանելի լեռներում.
«Մեր կյանքն էլ է այդպիսին. ոմանք ընտրում են հարթ ճանապարհը, մյուսներն էլ կյանքի իմաստը տեսնում են բարդություններ հաղթահարելու մեջ։ Ամեն դեպքում, ես ուրախ եմ, որ ընտրել եմ երկրորդ տարբերակը, քանի դեռ ֆիզիկական կարողություններս թույլ են տալիս հաճախ ճախրել «բարձունքում»։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավային գույք և հանդերձանք
Ռապի լիճ
/in Մեր արշավները, Ջրագրություն /by armeniangeographicՌապի լիճ
Ռապի լիճ տանող ճանապարհն անցնում է Արագածի ալպիական գոտով։ Արշավի ողջ ընթացքն ուղեկցվում է Արագածի Հյուսիսային պատի տեսարանով։
Լուսանկարները՝ Արմինե Հարությունյանի և Նանե Վազգենյանի
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
Քարտեզագրական պատերազմ
Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում
Միջլեռնային գոգավորություններ
Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում
Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները
Հայկական որոր
/in Բլոգ /by armeniangeographicՀայկական որոր
Եթե խոսենք Հայկական որոր թռչնատեսակի մասին, այն նման է դեղնաոտք որորին, սակայն ավելի փոքր է, և ունի մուգ մոխրագույն հատվածներ գլխի և մեջքի շրջաններում։ Թևերի շրջանում սև երանգավորումը ավելի լայն է։ Կտուցը կարճ է։ Բնադրում են Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Իրանի լեռնային լճերի մոտ։ Թվաքանակով ամենամեծ պոպուլյացիան Հայաստանում է:
«Որորների կղզին» գտնվում է «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցում: Կղզում բնադրող Հայկական որորների գաղութը կազմում է փոքր Ասիայի որորների պոպուլյացիայի զգալի մասը և հանդիսանում է ամենախոշոր գաղութներից մեկն ամբողջ աշխարհում: «Նորաշենի» արգելոցը գտնվում է Սևանից Գավառ տանող ճանապարհի ձախ մասում՝ Նորաշեն գյուղի մոտ:
Որորների կղզին
Սևանա լճի ջրի մակարդակի շարունակական իջեցման պատճառով՝ 1990 թվականի վերջին որորների կղզին վերածվեց թերակղզու, որովհետև միացավ ցամաքին: Այսպիսով ընտանի անասունները, շներն ու գիշատիչները հեշտությամբ մուտք էին գործում այնտեղ ու վտանգ ներկայացնում որորների գաղութի գոյության համար: Բարեբախտաբար, հնարավոր եղավ թերակղզին արհեստականորեն առանձնացնել ցամաքային հատվածից՝ կրկին վերածելով այն կղզու: Կարող ենք փաստել, որ որորներից բացի այստեղ բնադրում են նաև Կարմիր, Կռնչան, Մոխրագույն բադերը, Հոպոպն ու Սովորական քարաթռչնակը։
Հայկական որոր
Սևանի ջրի մակարդակի իջեցման հետևանքով սկսեց վերանալ առափնյա տարածքների բուսականությունը, որոնց հետ միասին անհետացավ ջրաճահճային թռչունների բնադրավայրերի մեծ մասը։ Սակայն 2000 թվականից ջրի մակարդակի բարձրացման աշխատանքների արդյունքում լճի առափնյա հատվածներում սկսեցին հայտնվել ջրաճահճային տարածքներ, վերականգնվեցին թռչունների սնման և հանգստի համար բարենպաստ տարածքները, որոնք էլ սկսեցին գրավել մեծաքանակ ջրաճահճային թռչունների` բնադրման, միգրացիոն և ձմեռման շրջաններում։
Հայկական որոր
Շատերի համար «Նորաշենի» արգելոցը կարևորվում է հենց որորների կղզով, այդուհանդերձ կարելի է հանդիպել բազմաթիվ այլ թռչնատեսակների, որոնցից են Մեծ և Փոքր սուզակները, Մեծ ձկնկուլը, ավազոտ ափերին սնվող Սևուկ կտցարը և Փոքր քարադրը, ինչպես նաև բազմաթիվ այլ կտցարներ։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Արարատի հետքերով դեպի Արագած
/in Արշավային պատմություններ /by armeniangeographicԱրագածի Հյուսիսային գագաթ
Armenian Geographic-ը օրերս երկօրյա արշավ էր կազմակերպել դեպի Հայաստանի ամենաբարձր՝ Արագածի Հյուսիսային գագաթ, որն ունի ծովի մակերևույթից 4090մ բարձրություն: Մեզ հետ էր նաև Մարգարիտան, որի արշավային փորձում այս վերելքն ամենաբարդն էր:
Հայաստանի ամենաբարձր կետում
Մարգարիտան պատմում է, որ սա իր առաջին գիշերակացով արշավն էր, ու գիշերը նա ցրտի պատճառով չի կարողացել քնել. «Վերելքի ընթացքում ևս եղանակը բարեհաճ չէր մեր նկատմամբ. օգոստոս ամսվա համար բավականին սառն էր, քամոտ ու մառախլապատ։ Սակայն բոլոր դժվարություններն ու անհարմարություններն այժմ միայն արշավը նկարագրելիս եմ հիշում։ Ընդհանուր զգացողությունս այն էր, որ ես կարողացա ևս մի բարձունք նվաճել, հաղթահարել իմ հանդեպ ունեցած կասկածներս ու վախերս։ Ես համարձակվել էի ոտք դնել Հայաստանի ամենաբարձր կետում, և դա ամենակարևորն էր»։
Արագածի Հյուսիսային գագաթ
Արշավականը նախկինում Արագածի որևէ գագաթում առհասարակ չէր եղել։ Նախորդ անգամ միայն քայլել էին Արագածի լանջերով, ու այդ ժամանակ ինքը սիրահարվել է այդ տեղանքին: Մարգարիտան պատմում է, որ Արագածի Հյուսիսային գագաթը հասնելն իր համար խորհրդանշական էր այնքանով, որ ինքն այն համարում էր Արարատի վերելքին ժամանակավորապես փոխարինող վերելք։ Նա նշում է, որ իր արշավային կյանքը սկսել է՝ Արարատի վերելքին պատրաստվելու համար:
Սարերը ստիպում են ռիսկի դիմել
«Այս ամառ նախատեսում էի բարձրանալ Արարատ, բայց համավարակի պատճառով վերելքը չեղարկվեց։ Ես, որ ամբողջ տարին ապրել էի այդ մտքով, մարզվել, վազել ու հոգեպես պատրաստ էի դժվար վերելքի, զգում էի կուտակած էներգիաս ու կարողություններս ռեալիզացնելու կարիք։ Մինչև վերջ, իհարկե, կասկածներ ունեի՝ «տեսնես կկարողանա՞մ», քանի որ շատերից էի լսել, որ Արագածի Հյուսիսայինը տեխնիկապես Արարատի վերելքից բարդ է։ Բայց, արի ու տես, ես դա արեցի, ու հիմա շատ գոհ եմ ու երջանիկ»,- ասում է նա։
Արագածի Հյուսիսային գագաթ
Խոսելով այս արշավի ընթացքում եղած հետաքրքիր պահերի մասին՝ Մարգարիտան նշում է, որ արշավների ընթացքում հետաքրքիր դրվագներն ամեն րոպե են տեղի ունենում. «Մի վայրում, որտեղ հավաքված են միևնույն արժեհամակարգը կիսող այդքան դրական մարդիկ, հումորն ու հիշարժան պահերն անպակաս են։ Արագածի վերելքի նախորդ օրը նույնպես արշավել էինք, որպեսզի մեր մարմինները հարմարվեն կլիմային ու վերելքի բարդությանը։ Այդ օրը խմբի անդամներից մեկը ողջ ճանապարհին սունկ հավաքեց։ Երբ ճամբար հասանք, նա սունկը դրեց կաթսայի մեջ ու եփեց։ Հետո հերթով առաջարկում էր։ Ես, որ նույնիսկ քաղաքի սուպերմարկետից գնած ու տանը զգուշորեն պատրաստած սունկն եմ վախենում ուտել, սիրով ճաշակեցի։ Ու ի՜նչ… երբևէ իմ կերած ամենահամեղ սունկն էր։ Այ, արշավների հետ կապված հենց դա՜ եմ սիրում։ Այն, ինչ մտածում ես, թե երբևէ չես անի, անում ես սարերում։ Սարերը փոխում են մեզ, ստիպում դուրս գալ ստանդարտներից, դիմել ռիսկի, ինչ-որ տեղ էլ արկածախնդիր լինել, ու այս ամենը գունավորում է մեր կյանքը, հիշողություններ կուտակում, և դու զգում ես, որ լիարժեք կյանքով ես ապրում»։
Դեպի Արարատ
Մարգարիտան պատմում է, որ ArmGeo-ի արշավներին սկսել է մասնակցել իր գործընկերոջ խորհրդով, որը 2019-ին բարձրացել էր Արարատ. «Մինչ այդ Արարատն ինձ համար «սուրբ» լեռ էր, որին պետք էր սիրել բանաստեղծություններով, երգերով, թաղծել իր մասին, ափսոսալ, ապրել կարոտով, բայց երբեք մոտ չգնալ։ Երբ նա ոգևորված պատմում էր իր զգացողությունների մասին, ես ասացի՝ «երանի՜ քեզ, դու եղել ես Արարտի գագաթին»։ Կատակով ասում էի՝ «արի նկարվեմ հետդ, ստորագրությունդ տուր», այ, այդքան անհասանելի էր դա ինձ համար, իսկ ով բարձրացել էր գագաթ՝ «մեծն հերոս»։ Պաթոսախառն այս զրույցի ընթացքում գործընկերս շրջվեց ու շատ հանգիստ տոնով հարցրեց. «Է, շատ ես ուզում, դու ինչի՞ չես բարձրանում»։ Այդտեղից էլ սկսվեց իմ երազանքի ճանապարհը։ Երազանքը դարձավ նպատակ՝ շատ իրատեսական ու շոշափելի։ Ոգևորությունս այնքան մեծ էր, որ սկզբում գրանցվեցի վերելքի համար, հետո նոր սկսեցի մարզումներս։ Ցավոք, այս տարի հայտնի պատճառներով չկարողացա իրագործել նպատակս, բայց մյուս տարի անպայման կանեմ դա, եթե ոչինչ չխանգարի։ Ասում են, եթե Արագած բարձրացել եմ, Արարատ էլ կբարձրանամ»։
Աժդահակ
Նա նշում է, որ սկզբում արշավներին մասնակցում էր, որպեսզի պատրաստվեր Արարատի վերելքին, սակայն հիմա վստահեցնում է, որ անգամ եթե Արարատ երբեք էլ չբարձրանա, արշավները մնալու են իր ապրելակերպի մի մասը: Մարգարիտան իր կյանքի տարբեր փուլերում տարբեր զգացողություններ է ունեցել լեռների հանդեպ. «Հիմա, երբ սկսել եմ սարեր բարձրանալ, քիչ-քիչ հասկանում եմ լեռների բնավորությունը, դրանց գագաթին փնտրում եմ ոչ թե սիմվոլներ, այլ ազատություն, մաքուր օդ ու անսահմանության զգացողություն»։
Լեռները բոլորի համար չեն
Մարգարիտան մեզ հետ արշավում է այս տարվա փետրվար ամսից. «Շաբաթվա ընթացքում ArmGeo-ի էջին հետևելը, առաջիկա արշավներին ծանոթանալը և շաբաթ-կիրակի արշավներից մեկին միանալը դարձել է իմ հանգստի պլանների անբաժան մի մաս։ Ինչ սկսել եմ արշավել, դարձել եմ ավելի իրական ու բնական՝ զերծ ամեն տեսակ ձևականություններից, ավելորդ քաղքենիությունից։ Սարերում դու պետք է բնական լինես, դու այդպիսին դառնում ես։ Սովորել եմ հաղթահարել բոլոր «բայց»-երն ու «իսկ»-երը, հավատալ սեփական ուժերիս, սովորել եմ նաև վստահել մարդկանց, երբեմն լիովին անծանոթ։ Նաև սկսել եմ հետաքրքիր կերպով հաղթահարել ցուրտը, մրսել, բայց չհիվանդանալ։ Զարմանալի մի հատկություն ունեն լեռները. այնտեղ դու զգում ես, որ քեզ հետ ոչ մի բան չի պատահի, եթե իհարկե հետևես սահմանված կաննոններին ու զգույշ գործես։ Արշավներն ինձ սովորեցրել են չտրտնջալ, արագ գործել ու մտածել, ճիշտ կողմնորոշվել, սիրել հայրենիքի ամեն անկյունն առանց ավելորդ պաթոսի, նախ ճանաչել մեր երկիրը, հետո ասել, որ սիրում ես այն»։
Մարգարիտա Հովհաննիսյան
Մարգարիտայի խոսքով՝ արշավները մարդուն ինքնավստահություն են տալիս, նա սկսում է բարձունքներ հաղթահարել թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով. «Այն, որ համարձակվել ես հասնել գագաթ, ստիպում է քեզ հավատալ, որ դու ցանկացած ոլորտում էլ կարող ես բարձր նշաձող սահմանել ու հասնել դրան… Ինձ գրավում է նաև այն, որ լեռներում տեսնում ու զգում ես այն, ինչ շատ-շատերն այդպես էլ չեն տեսնում իրենց ողջ կյանքի ընթացքում։ Լեռները ոչ բոլորի համար են, միայն նրանց, ովքեր պատրաստ են թողնել փափուկ բազմոցն ու ինտերնետը, մեկ կամ մի քանի օրով հրաժեշտ տալ առօրյա հարմարավետություններին, վերցնել ծանր ուսապարկը ու առաջ՝ դեպի բնության աշխարհ։ Փոխարենը վարձատրվում ես անմոռանալին ու անկրկնելին տեսնելու եզակի հաճույքով: Ուրախ եմ նաև, որ արշավներին մասնակցելը և ակտիվ ֆիզիկական մարզումներով զբաղվելը փոխել է ոչ միայն իմ, այլև ինձ շրջապատողների մտածելակերպն ու ապրելակերպը։ Ինչպես ես եմ ժամանակին ոգեշնչվել տարբեր մարդկանցով, այնպես էլ ես եմ այսօր շատերի համար օրինակ դառնում, և դա անչափ հաճելի է։ Շատ զանգեր եմ ստանում ընկերներիցս, ասում են՝ «միշտ հետևում ենք քեզ, հիանում ենք քեզնով, իսկ կարո՞ղ ենք մենք էլ միանալ»։ Դե, իհարկե կարող եք, բոլորդ էլ միացեք, արշավել սկսելու համար երբեք էլ ուշ չէ, սարերը միշտ սպասում են մեզ»։
Մարգարիտա Հովհաննիսյան
«Մեկը՝ բոլորի, բոլորը մեկի համար»
Արշավականը նշում է, որ արշավելիս դժվարությունները հիմնականում տեխնիկանան են լինում, որոնք հետո արագ մոռացվում են. «Հաղթահարում եմ լավ մարդկանց շնորհիվ, այ, նրանց օգնությունը երբեք չեմ մոռանում։ Սայթաքում ես, մեկը պարզում է ձեռքը, շնչակտուր ես, խմբի ղեկավարը նկատում է ու կանգ առնում։ Արագածի վերելքի ժամանակ նման փորձություններ շատ եղան։ Տաք գլխարկս մոռացել էր վերցնել, խմբի աղջիկներից մեկն իրենը առաջարկեց ու երկու օր գլխարկն ինձ մոտ էր։ Վրանը բացելիս չգիտեի ինչից սկսել, մյուսներն արդեն հմուտ էին, տղաներից մեկը եկավ, ասաց՝ «արի քեզ օգնեմ, բոլորից շուտ խփես վրանդ»։ Վերելքի ժամանակ էլ դարձյալ արշավականներից մեկն իր տաք հագուստը տվեց ինձ։ Հուսամ, ուրիշ մեկի լավությունը չեմ մոռացել։ Մի խոսքով, սարերում սովորում ես գոյատևել խմբով, «մեկը բոլորի, բոլորը մեկի համար» սկզբունքով։ Եթե հետ ես մնում, ամբողջ խումբը կանգնում ու սպասում է այդ մեկին, միևնույն ժամանակ յուրաքանչյուրը գիտակցում է, որ իր արած ամեն քայլն ազդում է մնացածի վրա»։
Մարգարիտա Հովհաննիսյան
Մարգարիտան կարծում է՝ արշավելը և սարերը բացահայտելը մտածելակերպ է, ու շատերը գուցե այդպես էլ չհասկական, թե մարդ ինչու պետք է հանգստյան տները, ամառանոցն ու լողավազանը թողած իր հանգստյան օրն անցկացնի քարքարոտ ու դժվար հասանելի լեռներում.
«Մեր կյանքն էլ է այդպիսին. ոմանք ընտրում են հարթ ճանապարհը, մյուսներն էլ կյանքի իմաստը տեսնում են բարդություններ հաղթահարելու մեջ։ Ամեն դեպքում, ես ուրախ եմ, որ ընտրել եմ երկրորդ տարբերակը, քանի դեռ ֆիզիկական կարողություններս թույլ են տալիս հաճախ ճախրել «բարձունքում»։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավային գույք և հանդերձանք
Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ
Մեկօրյա արշավին անհրաժեշտ պարագաների ցանկ
Ինչպես պատրաստվել գիշերակացով արշավներին
Տեխնիկական վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ
Ջրաման, թե՞ պլաստիկ շիշ
Ինչպես ընտրել արշավային գլխարկ
Ինչպես լիցքավորել գաջեթներն արշավների ժամանակ
Արշավային լապտեր
Արշավային գուլպաներ
Մանկական արշավ դեպի Աշոտ Երկաթի բերդ
/in Առանց խորագրի /by armeniangeographicՀինգշաբթի՝ 03․09․2020
Իրականացնելու ենք մանկական արշավ Պայտապարի լեռներով: Մեր նպատակակետը լինելու է անտառապատ բարձունքում գտնվող անառիկ ամրոցը: Այս բերդի մասին հստակ տեղեկություններ չկան:
Բերդի պարսպապատերը սև քարից են։ Հավանաբար այս պատճառով էլ օտար նվաճողները այն կոչել են Սև բերդ: Պատմական աղբյուրներում բերդը հիշատակվում է Աշոտ երկաթի ամրոց կամ Մանթաշաբերդ անուններով: Մանթաշաբերդը միշտ հիշատակվում է Կայան բերդի հետ միասին, որից կարելի է ենթադրել, որ այն կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում։
Երթուղու երկարությունը՝ 13 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 500 մ
Բերդի տարածքից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Աղստևի կիրճ:
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ (պարտադիր), մեկօրյա սնունդ, ջուր (առնվազն 1 լիտր), դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր: Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Նախագծի նպատակն է երեխաների մոտ փոքրուց ձևավորել արշավային էթիկան և սերը դեպի բնությունը։ Արշավները բացի երեխաների մոտ ֆիզիկական ակտիվությունն ապահովելուց կրում են նաև ճանաչողական բնույթ։
Արշավները կօգնեն երեխաներին ճիշտ բաշխել կուտակված էներգիան, սովորել տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվել, ավելի ինքնուրույն լինել, ինչպես նաև ճանաչել Հայաստանի աշխարհագրությունն ու պատմությունը։
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել 8-14 տարեկան երեխաները, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 8։00
Մասնակցության արժեքը` 7000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին։
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Քարտային հաշիվ 2052 0222 1888 7001
ArCa: 4578 9100 0000 7199
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք չուշանալ հանդիպման համար նախատեսված ժամից։ Ուշացած մասնակիցներին չենք սպասում, այդ պատճառով խնդրում ենք հնարավորության դեպքում առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Ինչպես ընտրել արշավային գլխարկ
/in Գույք և հանդերձանք /by armeniangeographicԱրշավային գլխարկ
Արշավային գլխարկ ընտրելիս կարևոր է հաշվի առնել, որ այն չկրի ձևական բնույթ ու ունենա պաշտպանիչ հատկանիշներ: Արշավային գլխարկները կարող են լինեն տարբեր տեսակի, բայց եթե նպատակային առումով նայենք՝ գոյություն ունեն արևապաշտպան ու ցրտից պաշտպանող արշավային գլխարկներ: Այս երկու տեսակի գլխարկներն էլ անհրաժեշտ են արշավների ժամանակ՝ անկախ նրանից արշավում եք ամռանը, թե ձմռանը:
Արևապաշտպան արշավային գլխարկ
Արևապաշտպան գլխարկ
Եթե խոսենք արևապաշտպան գլխարկներից, ցանկալի է, որ արշավային գլխարկները լինեն լայն եզրերով, ինչը հնարավորություն կտա պաշտպանել դեմքն արևից և քամուց: Հասկանալի է, որ գլխարկները հիմնականում գլխամաշկը և դեմքի մաշկը պաշտպանելու համար են, սակայն կան գլխարկներ, որ նաև ունեն վիզը պաշտպանելու հնարավորություն, ինչը նույնպես շատ դրական հանգամանք է:
Սարերում քամիները շատ ուժգին կարող են լինել, դրա համար գլխարկը պետք է հարմարեցված լինի ձեր գլխին այնպես, որ քամին չկարողանա հանել այն: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ, օրինակ, ծովափնյա արևապաշտպան գլխարկներն այնքան էլ հարմար չեն լեռներում քայլելու համար: Դրանք սովորաբար շատ ամուր չեն նստում գլխին, ինչի արդյունքում էլ հեշտությամբ ընկնում են: Դրա համար, նախընտրելի է, որ գլխարկը լինի հենց ձեր գլխի չափով ու ամրանալու հնարավորություն ունենա:
Ֆլիսե արշավային գլխարկ
Ցրտից պաշտպանող արշավային գլխարկները, բնականաբար, տարբերվում են արևապաշտպան գլխարկներից: Սրանք նախատեսված են գլուխն ու ականջները ցրտից ու ուժեղ քամիներից պաշտպանելու համար: Այս գլխարկները տաքությունը պահելու հատկություն ունեն, ու, որպես կանոն, չեն ունենում եզրեր: Ցրտից պաշտպանող արշավային գլխարկերը շատ հաճախ լինում են ֆլիսից կամ ֆլիսե միջադիրով: Ֆլիսն ունի ջերմամեկուսիչ հատկություն ու թույլ է տալիս, որ մարդու գլուխն ու ճակատային մասը չսառչեն:
Ֆլիսե գլխարկ
Որպեսզի ձեր արշավային ուղևորությունն անցնի առավել հարմարավետ ու ապահով, մի մոռացեք կրել արշավային գլխարկ կամ գլուխն ու դեմքը պաշտպանող այլ միջոցներ: Մենք մեր արշավականներին նույնպես խրախուսում ենք կրել արշավային գլխարկ:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավային գույք և հանդերձանք
Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ
Մեկօրյա արշավին անհրաժեշտ պարագաների ցանկ
Ինչպես պատրաստվել գիշերակացով արշավներին
Տեխնիկական վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ
Ջրաման, թե՞ պլաստիկ շիշ
Ինչպես ընտրել արշավային գլխարկ
Ինչպես լիցքավորել գաջեթներն արշավների ժամանակ
Արշավային լապտեր
Արշավային գուլպաներ
10 տարածված արշավային սխալ, որ թույլ են տալիս սկսնակները
/in Բլոգ /by armeniangeographicԿոշիկի ընտրություն
Շատ հաճախ մարդիկ մտածում են, որ սովորական սպորտային կոշիկը հարմար է արշավելու համար: Սակայն այս դեպքում շատ կարևոր է, որ կոշիկները լինեն ոչ միայն սպորտային, այլև հաստ տակացուով և բարձր ճտքերով: Սարեր բարձրանալն այնքան էլ հեշտ բան չէ, ու այդ քարքարոտ ու խորդուբորդ ճանապարհները կարելի է անվնաս անցնել միայն հարմար կոշիկներով, այլապես հնարավոր է՝ վնասեք ձեր ոտքերը: Իհարկե, կան հատուկ արշավային կոշիկներ, ու ցանկալի է, որ հենց այդ կոշիկներով սար բարձրանաք, սակայն անգամ եթե նման կոշիկ չունեք, ձեր ունեցած կոշիկներից ընտրեք առավել համապատասխանը: Իսկ թե ինչպես ընտրել ճիշտ արշավային կոշիկ, կարող եք ծանոթանալ մեր հետևյալ հոդվածում:
Արշավային կոշիկներ
Արևապաշտպան քսուքի և ճիշտ հանդերձանքի բացակայություն
Լեռնային արևը կիզիչ է ու կարող է այրվածքներ առաջացնել: Շատերը թերագնահատում են այս հանգամանքը և արշավների են գալիս առանց համապատասխան հանդերձանքի և արևապաշտպան քսուքի: Հետագա բարդություններից ու այրվածքներից խուսափելու համար՝ շատ կարևոր է կրել գլխարկ, ձեռքերը և ոտքերը ծածկող հագուստ, ինչպես նաև դեմքին ու մարմնի այլ բաց հատվածներին քսել արևապաշտպան քսուք:
Հագուստի սխալ ընտրություն
Երբեք արշավների մի մասնակցեք ձեր շարժումները կաշկանդող, ու ինչպես նախորդ կետում նշեցինք, բաց հագուստով: Սա արշավային սխալ է, որը շատ հաճախ ենք նկատում սկսնակ արշավականների մոտ: Ջինսե կամ կոշտ գործվածքով տաբատներն ընդհանրապես դժվարացնում են քայլելը: Արշավական հագուստը պետք է լինի ազատ, հանգիստ ու շարժումները չկաշկանդող: Հարկ է նաև հաշվի առնել, որ լեռնային բարձր հատվածներում եղանակը կարող է ցուրտ լինել, ու կարևոր է ունենալ համապատասխան տաք հագուստ:
արշավային հագուստ
Արշավից առաջ կամ դրա ընթացքում շատ ուտելը
Սնունդն արաշվի ընթացքում կարևոր դեր ունի, քանի որ այն էներգիայի հիմնական աղբյուրներից է, սակայն պետք է իմանալ՝ ինչպես ու ինչքան սնվել: Քանի որ արշավը համարվում է սպորտաձև, այստեղ նույնպես գործում է դրանով զբաղվելուց առաջ ու հետո թեթև սնվելու սկզբունքը: Հասկանալի է, որ եթե դուք շատ կերած լինեք, քայլելն ավելի դժվար է տրվելու, քանի որ դուք ծանրաբեռնել եք ձեր օրգանիզմի աշխատանքը: Արշավից առաջ կարելի է ընդունել շատ դյուրամարս ու թեթև սնունդ, իսկ արդեն մեծ հանգստին նորմալ սնվել:
Ուսապարկի սխալ ընտրություն ու ծանրաբեռնվածություն
Ուսապարկը պետք է լինի հարմար ու թեթև: Ընտրեք այնպիսի ուսապարկ, որն ունի փափուկ մեջք և կոնքերին կապվող գոտիներ, որոնք կապահովեն հարմարավետությունը և ծանրաբեռնվածության հավասարաչափ բաշխումը։
Երբեք մի մոռացեք այն հանգամանքը, որ արշավների ընթացքում նորմայից մի քանի անգամ շատ եք քայլելու, և հարկ չկա ուսապարկը ծանրաբեռնել ավելորդ ու ոչ անհրաժեշտ իրերով:
Ուսապարկում տեղավորենք միայն այն բոլոր անհրաժեշտ իրերը, որոնք ձեզ պետք են գալու արշավելու ընթացքում: Եթե ուսապարկը ծանր է ու անհարմար, քայլելը դառնում է ավելի դժվար ու տհաճ: Իսկ թե ինչպես ընտրել ճիշտ արշավային ուսապարկ, կարող եք կարդալ հետևյալ հղումով:
Ֆիզիկական պատրաստվածության սխալ գնահատում
Եթե վարում եք ոչ այնքան ակտիվ ֆիզիկական կյանք, բայց ցանկանում եք մասնակցել արշավների, ապա կարող եք սկսել համեմատաբար թեթև արշավներից՝ օրգանիզմը ավելորդ սթրեսի չենթարկելու համար: Իրենց ֆիզիկական տվյալները սխալ գնահատող մարդիկ շատ հաճախ դժվարանում են քայլել արշավների ընթացքում ու այս հիանալի սպորտաձևից սխալ տպավորություններով հեռանում: Իրականում հարկավոր է ընդամենը մի քիչ պատրաստվել սրան, ու ամեն ինչ հրաշալի կանցնի:
Շարքով չքայլել ու ընդհանուր խմբի տեմպից շեղվել
Մի կետից մյուսը հասնելու համար հարկավոր է քայլելու համապատասխան տեմպ ու դինամիկա, որին ոչ պրոֆեսիոնալ արշավականները չեն տիրապետում: Լեռնային ուղեկցորդները ոչ միայն խումբը ղեկավարելու, ճանապարհը ցույց տալու համար են, այլև խմբի քայլելու տեմպը որոշելու ու կանոնակարգելու: Երբ դուք շարքից դուրս եք գալիս և սկսում եք քայլել ձեր տեպով, դա խախտում է խմբի դինամիկան։ Իսկ արշավի ժամանակ խմբի ընդհանուր տեմպը մեծ կարևորություն ունի։ Հետևաբար, շատ կարևոր է շարքով քայլելն ու խմբի ընդհանուր տեմպին ենթարկվել։
Բավարար քանակությամբ ջրի բացակայություն
Սա նույնպես տարածված արշավային սխալ է, որ մարդիկ գործում են առաջին անգամ արշավելիս: Բավարար քանակությամբ ջրի առկայությունը քայլելու ընթացքում չափազանց կարևոր է, քանի որ մարդու օրգանիզմը մեծ քանակի էներգիա է ծախսում երկար քայլելու ընթացքում: Եթե դուք բավարար քանակությամբ ջուր չխմեք, կջրազրկվեք, և հնարավոր է՝ ընդհանրապես էներգիա չունենաք արշավը շարունակելու համար։ Այնպես որ, նույնիսկ եթե դուք առօրյայում շատ քիչ եք ջուր խմում, արշավի ընթացքում ամենաքիչը 1 լիտր պետք է խմեք:
Քայլելու հեռավորությունը ճիշտ չպատկերացնել
Արշավի մասնակցելուց առաջ մի քիչ ուսումնասիրեք ու հասկացեք՝ ինչքան եք քայլելու տվյալ ուղղության դեպքում: Շատ հաճախ մարդիկ մասնակցում են արշավի՝ կարծելով, որ, օրինակ, քայլելու են ընդամենը 4 ժամ, իսկ իրականում քայլում են 6 ժամ: Բնականաբար, պետք է իմանաք՝ ուր եք գնում, ինչի համար եք գնում, որպեսզի ձեր ակնկալինքները համապատասխանաբար արդարացվեն:
Ուղեկցորդին չենթարկվել
Սա կոպիտ ու անընդունելի արշավային սխալ է, որը չի կարելի թույլ տալ արշավելիս: Լեռնային ուղեկցորդները գիդեր չեն, որոնք պատմում են տեղանքի ու դրա պատմության մասին: Նրանք այն մասնագետներն են, որոնք գիտեն լեռնային ճանապարհների առանձահատություններն ու վտանգները, ճիշտ քայլելու կանոններն ու ձևերը, անվտանգ տեղ հասնելու լավագույն ուղղություններն ու ճանապարհները: Լեռներում պրոֆեսիոնալներին չենթարկվելն ու արկածներ փնտրելը կարող է վտանգել ձեզ և մյուսներին: Այնպես որ, այս դրույթին ենթարկվելը պարտադիր պայման է, որը չի կարելի շրջանցել:
Armenian Geographic-ը, ունենալով երկար տարիների արշավներ կազմակերպելու ու նախաձեռնելու փորձ, բոլոր նոր գրանցվող արշավականներին ներկայացնում է՝ թե ինչ կարելի է ակնկալել իրականացվող արշավից: Սակայն հարկ ենք համարում ևս մեկ անգամ հորդորել կարդալ վերոնշյալ դրույթներն ու խուսափել այս տարածված սխալները գործելուց:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավային գույք և հանդերձանք
Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ
Մեկօրյա արշավին անհրաժեշտ պարագաների ցանկ
Ինչպես պատրաստվել գիշերակացով արշավներին
Տեխնիկական վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ
Ջրաման, թե՞ պլաստիկ շիշ
Ինչպես ընտրել արշավային գլխարկ
Ինչպես լիցքավորել գաջեթներն արշավների ժամանակ
Արշավային լապտեր
Արշավային գուլպաներ
Վազե՞լ, թե՞ քայլել
/in Բլոգ /by armeniangeographicՎազելն ու քայլելն այն ամենապարզ ու հավելյալ միջոցներ չպահանջող սպորտաձևերից են, որոնցով կարելի է մշտապես զբաղվել և ավելորդ պատճառաբանություններ չհորինել ծուլությունն արդարացնելու համար: Թե՛ վազքը, թե՛ քայլքը, կարող են դառնալ մեր ապրելակերպը, որով կարող ենք լուծել մի շարք խնդիրներ՝ կապված առողջության, մարմնի և տրամադրության հետ: Դրանք կարող են մեծ էներգիա տալ, օգնել բարելավել սրտի և նյութափոխանակության աշխատանքները, ազատվել ավելորդ քաշից, ինչպես նաև խանգարող ու անպետք մտքերից:
Թեև այս երկու սպորտաձևերն էլ շատ դրական հատկություններ ունեն, սակայն կարևոր է կողմնորոշվել՝ որն է առավել ձեզ համապատասախան, և ինչպես կարող եք ավելի արդյունավետ դրանցով զբաղվել:
Վազք
Եթե դուք ցանկանում եք արագ կերպով ազատվել ավելորդ քաշից, վազքը հենց այն է, ինչ պետք է ձեզ: Վազելու ընթացքում մարդը 1 րոպեում ավելի շատ կալորիա է այրում, քան՝ քայլելու ընթացքում: Եթե վազելու դեպքում 30 րոպեում մենք կարող ենք այրել 396 կալորիա, քայլելու դեպքում այրված կալորիաները կլինեն 228: Ամեն դեպքում, ծանրաբեռնված ու պարբերական վազքն ունենում է նաև քաշի ավելացման էֆեկտ: Դա պայմանավորված է նրանով, որ մարմնի մկաններում արտադրվող գլիկոգենի քանակը մեծանում է, և մկանները սկսում են նույնպես մեծանալ: Բացի դրանից՝ արագ այրված կալորիաներն արագ վերականգնվելու հատկություն ունեն, ու վազքի արդյունքում առաջացած լավ ախորժակը կարող է ոչ այնքան դրական հետևանքների հանգեցնել: Այնպես որ, այս հարցում պետք է ճիշտ կանոնակարգել վազքի չափն ու դրան համապատասխան սննդակարգը:
Լուսանկարը՝ Ջեննի Հիլի
Վազելը կարող է լավացնել ձեր նյութափոխանակությունը և նպաստել թոքերի աշխատանքի բարելավմանը: Սակայն հարկ է նշել, որ սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մարդիկ պետք է զգույշ լինեն, քանի որ շատ ծանրաբեռնված վազքը նրանց հակացուցված է: Ընդհանրապես, առողջական խնդիրներ ունեցող մարդիկ վազքով զբաղվելուց առաջ պետք է խորհրդակցեն իրենց բժիշկների հետ:
Կարևոր է նաև հաշվի առնել, որ ոչ գրագետ ու ծանրաբեռնված վազքը կարող է նաև մկանային վնասվածքների պատճառ հանդիսանալ: Այդ իսկ պատճառով, վազքով զբաղվելուց առաջ պետք է հաշվի առնել թե՛ դրական, թե՛ բացասական ազդեցությունները, և պատշաճ ձևով նախապատրաստվել դրան:
Քայլք
Նման հին ասացվածք կա. «նրանք, ովքեր շատ են քայլում, երկար են ապրում»: Քայլելու դեպքում կալորիները համամետաբար դանդաղ են այրվում, քան՝ վազելու, սակայն քայլելու առավելությունները շատ են: Քայլքն ինքն իրենով դժվար է սպորտաձև համարել, եթե այն չի իրականացվում, օրինակ, արշավների տեսքով: Սակայն, անկախ նրանից, թե որտեղ ու ինչ հանգամանքներում եք քայլում, այն միանշանակ դրականորեն կարող է ազդել ձեր առողջության ու ինքնազգացողության վրա:
Քայլելը հակացուցումներ գրեթե չունի, դրանով կարող են զբաղվել բոլոր տարիքային խմբերն ու առողջական խնդիրներ ունեցողները: Այն լավացնում է շնչառությունը, դրականորեն է ազդում թոքերի ու սրտանոթային համակարգի վրա: Շատ բժիշկներ մի շարք հիվանդությունների դեպքում խորհուրդ են տալիս երկար ու շատ քայլել: Երկար քայլող մարդիկ ավելի դանդաղ, բայց ավելի հիմնավոր կերպով են ազատվում ավելորդ քաշից: Այս դեպքում կալորիաները դանդաղ են այրվում, դանդաղ էլ վերականգնվում են:
Քայլելու առավելությունների շարքում ամենագլխավորը ցանկացած իրավիճակում դրանով զբաղվելու համրարավետությունն ու այլ գործողությունների հետ համատեղելիությունն է: Օրինակ, կարելի է որևէ նոր քաղաքի ծանոթանալ քայլելու միջոցով, քայլելով գնալ գնումներ կատարելու, հանդիպել ընկերներին ու միասին քայլել և այլն: Այս գործողությունների շարքը կարելի է անընդհատ շարունակել, սակայն ամենօգտակար, արդյունավետ ու հետաքրքիր քայլելու տարբերակը, իհարկե, արշավելն է:
Այս դեպքում քայլելն իսկապես վերածվում է սպորտաձևի, որը նաև հնարավորություն է ընձեռնում լինել բնության գրկում ու վայելել այնպիսի տեսարաններ, որոնք մեր առօրյա կյանքում չենք կարող տեսնել: Արշավների դրական ազդեցությունների մասին երկար կարելի է խոսել, սակայն ամենագլխավոր առավելությունն այն է, որ այս ապրելակերպը միաժաման մեծ ազդեցություն է թողնում մարդու մարմնի ու հոգեկան վիճակի վրա:
Armenian Geographic-ն արդեն երկար տարիներ կազմակերպում է արշավներ Հայաստանի տարբեր լեռներում: Պետք է ուրախությամբ նշենք, որ վերջին տարիներին հետաքրքրությունն այս սպորտաձևի և ժամանցի միջոցի նկատմամբ մեծացել է, ու մարդիկ ավելի ոգևորությամբ ու ակտիվորեն են մասնակցում արշավներին:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավներ Հայաստանում
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Արշավ դեպի Թռչկան ջրվեժ
Երեք գագաթ Փամբակի լեռներում
Նարինէ Վարդանյան
/in Ակումբի անդամներ /by armeniangeographicԻ՞նչ մասնագիտություն ունես և ո՞ր ոլորտում ես աշխատում:
Առաջին կրթությամբ լրագրող եմ, երկրորդով՝ ուսուցիչ-գրականագետ։ Այս պահին աշխատում եմ Արցախում՝ կրթության ոլորտում։
Նարինէ Վարդանյան
Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիր առաջին անգամ մասնակցել արշավի, ու ո՞նց անցավ քո առաջին արշավը, ի՞նչ զգացողություններ ունեիր:
Ես սարերում եմ ծնվել՝ Տավուշում, կամ, ինչպես մենք ենք վերջին տարիներին շեշտում՝ Իրական Տավուշում՝ Շամշադինում: Իմ աչքերը կանաչին, սարերին են սովոր, մենք դաշտերը տեսնելու համար անգամ դեպի վեր ենք նայում։ Երբ Երևան տեղափոխվեցի, իմ առաջին մեծ տագնապը անծայրածիր հորիզոնն էր, ինձ թվում էր՝ բռնվելու տեղ չկա… Էդպես սկսեցի բացահայտել քաղաքի այգիները, հետո սկսեցի փնտրել արշավների հնարավորություններ։ Առաջին սարը, որի անունը հիշում եմ ու արշավն եմ հիշում, Հատիսն էր։ Հեշտ էր, վաղուց էր, բայց գիտեմ, որ հեշտ էր, որովհետև վերադարձի էր նման, տուն գնալու, ինձ թվում էր՝ մոշ հավաքելու ենք գնացել, հիմա ուր որ է՝ հնձվորներն էլ կանցնեն։ Էդ զգացողությունը չի անցել։ Հիմա էլ եմ հաճախ տուն գնալու թրթիռներ ունենում սարերում։
Արշավներին մասնակցելուց հետո՝ ի՞նչ է փոխվել քո մեջ ու քո կյանքում:
Մարդիկ են փոխվել։ Ու երևի ես եմ փոխվել։ Ես գիտեմ մարդկանց, ովքեր գնում են դժվար վերելքների՝ իրենց ներսից դուրս հանելու ագրեսիան, կուտակած բացասականը։ Ես արշավների եմ գնում՝ ներսիցս դուրս հանելու սերը։
Ողջ կյանքում ես կարծել եմ՝ սիրում եմ Հայաստանը։ Վերջին տարիներին եմ հասկացել, որ ես Հայաստանը սիրում էի հեռվից, վերացական, չհասկացած՝ ինչն եմ սիրում։ Հիմա, երբ հաճախ առիթ է լինում շոշափել նրան, զգալ կոպտությունը, զգալ ջերմությունը, հիմա վստահ կարող եմ ասել, որ Հայաստանը ճանաչելով սիրելն իմ կյանքը փոխել է, փոխել է սիրո բոլոր դրսևորումների հանդեպ վերաբերմունքս։ Սովորեցրել է բացահայտել, ճանաչել, հիանալ ու չպահանջել ոչինչ։ Նույն կերպ, ինչպես սիրելի մեկին՝ զգալ, շոշափել, հոգ տանել, անգիր հիշել ձեռքի երակների ուղղությունը… ու չկարողանալ ապրել առանց նրա։
Նարինէ Վարդանյան
Ի՞նչ են տալիս քեզ լեռները, ի՞նչ ես փնտրում լեռներում:
Ես խաղաղություն եմ փնտրում լեռներում։ Մենք լեռների շնորհիվ հազարավոր անգամներ նվաճել ենք խաղաղություն մեր երկրի համար, հիմա երևի ինչ-որ հիշողությամբ ես ներքին խաղաղությունս եմ ամեն անգամ վերականգնում լեռներում։
Կա՞ մի ստեղծագործություն, որ ասոցացնո՞ւմ ես լեռների կամ արշավների հետ:
Հենց վերջին արշավից շատ ժամանակ է անցնում, Սարոյանաբար եմ տխրում, հիշում «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործությունը, ու հիմա մտածում եմ, որ եթե մի օր ոտքերս էլ չգան ինձ հետ լեռներ, ես ինչ-որ մի բան նվագել կսովորեմ, երևի սրինգ, կնստեմ իմ ճոճաթոռին ու կնվագեմ էնքան, մինչև մարդիկ ինձ հարցեր տան, ու ես բազմանշանակ ասեմ, որ «Իմ սիրտը, երիտասարդ, լեռներում է, հայկական լեռներում»։
Ո՞րն է քո ամենահիշարժան ու տպավորիչ արշավը: Ինչո՞վ է այն առանձնանում:
Ամենահիշարժանը, երևի, Մեծ Քիրսն է։ Ես բարձրությունից վախենում էի ինչ-որ ժամանակ, ու մինչև Մեծ Քիրսի արշավը հաճախ քարերի վրա, նեղ արահետների վրա ոտքերս դողում էին։ Մեծ Քիրս բարձրանալու ամենավերջին հատվածում՝ մի կարճ տեղում ժայռոտ մաս կա, օրվա էդ ժամին նաև ձյուն ու սառույց կար, որն անցնելու համար պետք է ոտքերը հնարավորինս ամուր ու ուժեղ դնել գետնին։ Հենց էդտեղ էլ ոտքերիս դողը կորավ։ Ու առաջին անգամ կյանքում հասկացա «հաղթահարել բարձունք» արտահայտությունը, էնտեղ՝ գագաթին, Քիրսի բռունցքին նայելով զգացի, թե ոնց եմ ինքս ինձնով հպարտանում։ Ու անվերադարձ սիրահարվեցի… Քիրսին։ Երբ ներքևում էինք, որոշեցի, որ անպայման նորից եմ բարձրանալու։ Հիմա, երբ սա գրում եմ, Քիրսը երևում է հեռվում, ու մի քիչ ամաչում եմ, որ դեռ չեմ վերադարձել։
Նարինէ Վարդանյանն ու Տիգրան Վարագը
Ի՞նչ ուղղություններ կան, որ դեռևս չես հաղթահարել, բայց նպատակ ունես անել ապագայում:
Շատ են գագաթները, որտեղից աշխարհին չեմ նայել դեռ․Արագածի Հյուսիսայինը, Արարատը, Կուսանացը, Վարագը… Որևէ գագաթ բարձրանալու հետ կապված երազանք չունեմ, միակ գագաթը, որի մասին մտածում եմ հիմա, երբեք չեմ բարձրանալու, բայց սպասելու եմ վերադարձի էնտեղից։
Որո՞նք են այն երեք հիմնական բառերը, որոնք կարող են նկարագրել քո զգացմունքներն արշավների ընթացքում:
Երևի երեք բառի փոխարեն մի կարճ նախադասություն հիշեմ՝ «Հլը նայի՝ ի՜նչ սիրուն հայրենիք ա»․ Կարենն էր ասում ինչ-որ արշավի ամբողջ ընթացքում, հիմա ինչքան նայելու հայրենիք տեսնում եմ, սա եմ հիշում։
Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:
Արշավականները կյանքից կախվածություն ունեցող մարդիկ են։ Իսկ կյանքը սարերն են։
Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել մեր թիմի հետ)
Իմ լավագույն, սրտամոտ ընկերները հենց ArmGeo-ից են ու ուղիղ կապ ունեն արշավների հետ, բայց ոչ թե ես նրանց գտել եմ ArmGeo-ում ու ընկերացել, այլ, հակառակը, ընկերացել եմ, հետո գտել ArmGeo-ին։
Ամենաառաջին արշավս դեպի Արցախ էր՝ եռօրյա off-road էր, ծննդյանս օրը, առաջին արշավս էր ArmGeo-ի հետ, բայց համարյա բոլորին ճանաչում էի։ Ցեխարշավ-մարդարշավ էր, մարդկանց ճանաչելու, սիրելու, շատ սիրելու արշավ էր։ Կյանքիս չքնաղագույն մայրամուտն եմ ունեցել էդ օրերին, մայրամուտը՝ Դիզափայտից։ Մենք քնապարկերով շարվել էինք գյուղի դպրոցի փայտե հատակին, ձմեռ էր, ու Հրաչը ամբողջ գիշեր փայտ էր ավելացնում վառարանի մեջ։ Մինչև հիմա վառարանից եկող միալար ճըտճըտոցի հետ հոգատարությունը ներսս է լցվում։ Անհնար էր նորից արշավ չգնալը։
Նարինէ Վարդանյան
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ուզում են, բայց դեռևս չեն համարձակվում հարմարավետության գոտուց դուրս գալ ու արշավների գնալ:
Երբ նոր էի գնում արշավների, անհրաժեշտ հագուստ չունեի, անընդհատ թրջվում ու պարտաճանաչ հիվանդանում էի։ Հետո սարերն ինձ ուժ ու իմունիտետ տվեցին, տեսան, որ ես իրենցից հրաժարվողը չեմ, թողեցին՝ ուժեղանամ։ Վստահեք սարերին, թույլ տվեք՝ հոգ տանեն ձեր մասին, թույլ տվեք՝ փոխեն ձեր կյանքը։ Գտեք ձեր խաղաղությունը սարերում, գտեք սիրելու բանաձևերը, գտեք մարդկանց սարերում։
Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:
Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.
Դալար Չահարմահալի
Գևորգ Մովսիսյան
Աստղիկ Բաբալարյան
Թագուհի Մանուկյան
Նարե Մանուկյան
Լիլիթ Տոնոյան
Մարիամ Ղազարյան
Արթուր Զարբաբյան
Մերի Անտոնյան
Լիաննա Առաքելյան
/in Արշավային պատմություններ /by armeniangeographicԻ՞նչ մասնագիտություն ունես և ո՞ր ոլորտում ես աշխատում:
Ունեմ թարգմանչի մասնագիտութուն, աշխատում եմ մարքեթինգի ոլորտում:
Լիաննա Առաքելյան
Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիր առաջին անգամ մասնակցել արշավի, ու ո՞նց անցավ քո առաջին արշավը, ի՞նչ զգացողություններ ունեիր:
Արշավներն ինձ վաղուց էին հետաքրքիր՝ դեռ դպրոցական տարիքից շատ էինք ճամփորդում/կազմակերպում արշավներ: ArmGeo-ի հետ առաջին անգամ որոշեցի մասնակցել, որովհետև նկատել էի, թե ինչքան տարբերվող ուղղություններ կան ներառված ու ինչքա՜ն անհայտ վայրեր կան, որ բացահայտում է ArmGeo-ի թիմը: Առաջին արշավս եղել է 2016 թվականին, ուղղությունը՝ Թեժքար լեռ և Դժոխքի ձոր: Հիշում եմ, երբ ավտոբուսից իջանք ու բոլոր մասնակիցները սկսեցին զինվել իրենց արշավական գույքով (ավելի հարմարավետ կոշիկներ հագնել, բացել ձեռնափայտերը և այլն) մի պահ խառնվեցի իրար: Մտածեցի՝ ես իմ տեղում չեմ, եթե հնարավորություն ունենայի, երևի թե, կնստեի ավտոբուս ու հետ կգնայի քաղաք: Հետո խառը զգացմունքները փոխարինվեցին գեղեցիկ տեսարաններով, հանգստությամբ ու մի տեսակ… մի տեսակ ուրիշ Հայաստանով:
Արշավներին մասնակցելուց հետո՝ ի՞նչ է փոխվել քո մեջ ու քո կյանքում:
Բնության մեջ ու լեռներում ես հավասարակշռություն եմ գտնում: Աղմուկի ու լռության, ակտիվ անցուդարձի ու խաղաղության, հարցերի ու պատասխանների հավասարակշռություն: Լեռներում ամեն ինչ մտնում է հարմոնիայի ու բալանսի մեջ՝ ոչինչ քեզ չի անհանգստացնում, միակ բանը, որ մտածում ես՝ քո իսկ ուժերն ու ինքդ քեզ հաղթահարելն է:
Լեռներում ես չեմ շտապում, չեմ հոգնում, չեմ անհանգստանում այն մանրուքների ու կեղծ կարևորությունների մասին, որոնք արհեստականորեն այնքա՜ն շատ են մեր կյանքում, երբ մենք քաղաքում ենք:
Լիաննա Առաքելյան
Ի՞նչ են տալիս քեզ լեռները, ի՞նչ ես փնտրում լեռներում:
Տարածություններով ու ժամանակով չչափվող ինչ-որ տարածք են դառնում լեռները, որտեղ կարող ես ուզածդ ժամանակով ու տարածությունով ճամփորդել, ուզածդ տեղում հայտնվել: Ուզածդ կետում քեզ համար կարևոր բացահայտումներ կարող ես անել, ուզածդ վարկյանին քեզ հզոր զգալ ու ուզածդ հենց նույն կամ հաջորդ վայրկյանին էլ՝ փոքր ու անէական: Բայց երևի ամենակարևորը՝ լեռներում դու քեզ մի մասն ես զգում՝ աշխարհի, երկրի, մարդկանց, ամբողջի…: Այդ ամբողջության զգացողության մեջ ինչ-որ հզորություն կա, որ բառերով փոխանցել չի լինի:
Կա՞ մի ստեղծագործություն, որ ասոցացնո՞ւմ ես լեռների կամ արշավների հետ:
Ստեղծագործությունները շատ են, բայց այս մեկը լեռների, մանկության ու պարզության համադրությունն է ինձ համար, որ ամեն անգամ կարդալիս լեռների օդն եմ քթիս մոտ առնում:
Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։
Ո՞րն է քո ամենահիշարժան ու տպավորիչ արշավը: Ինչո՞վ է այն առանձնանում:
Բոլորն ու ամեն մեկը՝ հատիկ-հատիկ: Մեկի ժամանակ՝ ոտքերիդ առաջ սպիտակավուն մանր-մանր ծաղիկներ են սփռվում ու ամբողջ ճանապարհդ քայլում ես ու փորձում գտնել այնպիսի ուղիներ, որ չտրորես «ոչ մեկին»: Մյուսի ժամանակ՝ աչքիդ առաջ ես պահում հեռվում երևացող ժայռերն ու անհասանելի թվացող գագաթները ու մտածում, որ մի օր իրենց գագաթին էլ կհասնես: Մյուսին (իմ ամենասիրելիներն են)՝ բառերի և/կամ դրանց բացակայության մեջ գտնում ես մարդկանց ու սարընկեր դառնում:
Լիաննա Առաքելյան
Ի՞նչ ուղղություններ կան, որ դեռևս չես հաղթահարել, բայց նպատակ ունես անել ապագայում:
Ես երբեք չեմ ընտրում, թե որ սարերը պետք է բարձրանամ: Ինձ նույնիսկ մեկ-մեկ թվում է, թե իրենք են ինձ ընտրում: Ու այդտեղ է, որ մենք իրար շատ լավ ենք հասկանում՝ իրենք գիտեն ճիշտ ժամանակը, ճիշտ ճանապարհները…
Որո՞նք են այն երեք հիմնական բառերը, որոնք կարող են նկարագրել քո զգացմունքներն արշավների ընթացքում:
Հանգստություն, երջանկություն, հպարտություն (լինում են չէ՞ գագաթներ, որոնց հասնելուց հետո նայում ես ներքև՝ անցածդ ուղուն ու հպարտություն ես զգում…)
Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:
Մարդիկ, ովքեր փնտրում ու ձգտում են ավելիին, քան իրենց տրված է:
Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել մեր թիմի հետ)
Էստեղ միայն մի բառ կարող է լինել՝ Արարատ:
Լիաննա Առաքելյան
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ուզում են, բայց դեռևս չեն համարձակվում հարմարավետության գոտուց դուրս գալ ու արշավների գնալ:
Հիշեք, որ ձեզ միշտ մի քայլ է բաժանում գագաթից, ու եթե մի քայլ էլ անեք կհայտնվեք ամենասիրուն տեսարաններով ինչ-որ հրաշալի մի տեղում: Մի՛ նայեք գագաթի բարձրությանը, որովհետև գագաթը միշտ էլ հասանելի է, եթե դուք ևս մեկ քայլ անեք:
Հ.Գ. Դե, կամ էլ վերցրեք հեռախոսը ու ուղղակի զանգեք, համ էլ թույն ինստագրամի նկարներ կունենաք, բա…)
Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:
Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.
Դալար Չահարմահալի
Գևորգ Մովսիսյան
Աստղիկ Բաբալարյան
Թագուհի Մանուկյան
Նարե Մանուկյան
Լիլիթ Տոնոյան
Մարիամ Ղազարյան
Արթուր Զարբաբյան
Մերի Անտոնյան
Ինչպես պատրաստվել մանկական արշավների
/in Բլոգ /by armeniangeographicՄանկական արշավներ Հայաստանում
Հարցրեք ձեր երեխայի կարծիքը
Անպայման հարցրեք, թե ի՞նչ է ուզում ձեր երեխան, արդյո՞ք նա պատրաստ է երկար քայլել ու խորդուբորդ ճանապարհներ անցնել: Շատ ծնողներ սովոր են տարբեր տեսակ որոշումներ կայացնել իրենց երեխաների փոխարեն, սակայն փաստն այն է, որ չլսելով ձեր երեխաներին, դուք կարող եք չնկատել նրանց իրական պոտենցիալը: Երեխան արշավներին մենակ է մասնակցում, ու եթե նա չցանկացավ քայլել, ստիպված է դա անելու, ու արդյունքում հնարավոր է՝ հոգեբանական լուրջ տրավմա ստանա: Այս ճամփորդությունը կարող է հաճելի ու արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ երեխան ինքն է ուզում դա անել: Իհարկե, սա չի նշանակում, որ դուք չեք կարող ձեր երեխային բացատրել ու ցույց տալ արշավների հետաքրքիր ու լավ կողմերը՝ փորձելով նրա մեջ ցանկություն առաջացնել դրանց նկատմամբ, սակայն եթե արդյունքում նա չցանկացավ մասնակցել, պետք չէ ստիպել:
Հաշվի առեք երեխայի ֆիզիկական ակտիվությունը
Արշավը շատ հաճախ համարվում է սպորտաձև, ու, բնականաբար, երեխայի ֆիզիկական պատրաստվածությունն այս դեպքում կարևոր է: Եթե ձեր երեխան նստակյաց կյանքով է ապրում, որևէ սպորտաձևով չի զբաղում, նրա օրգանիզմի համար այդքան քայլելը կարող է շոկային լինել: Իսկ եթե երեխան ակտիվ է, սիրում է վազել, տարբեր ակտիվ խաղեր խաղալ, արշավելը նրա համար կարող է շատ հեշտ լինել:
Մանկական արշավներ Հայաստանում
Ընդհանրապես, երեխաներն ավելի հեշտ են քայլում, քան մեծերը, քանի որ նրանք սովորաբար ֆիզիկապես ավելի ակտիվ են լինում, բայց, իհարկե, կան նաև բացառություններ: Եթե նա անպայման ցանկանում է մասնակցել արշավի, պետք է նախապես պատրաստվել, մեկ-երկու շաբաթ մարզվել:
Պատրաստեք երեխայի ուսապարկը
Երեխայի ուսապարկը պետք է լինի հնարավորինս թեթև: Մի ծանրաբեռնեք այն տարբեր ոչ պետքական ու ծանր իրերով: Ուսապարկում պետք է դնել ջուրը, սնունդը, տաք հագուստը և հիգիենայի պարագանքերը (անձեռոցիկ, ալկոգել): Ցանկալի է, որ սնունդը չլինի տարաների մեջ, քանի որ դրանք հավելյալ քաշ են ավելացնում: Կարելի է արդեն պատրաստված ու փաթեթավորված սենդվիչներ տեղավորել պայուսակում: Ուսապարկում դրեք նաև արևապաշտպան քսուկ:
Մանկական արշավներ Հայաստանում
Ընտրեք համապատասխան հագուստ
Հագուստի ընտրությունն արշավների ժամանակ շատ կարևոր է: Նախ, այն պետք է լինի սպորտային, ազատ շաժումներ անելուն հարմար: Քանի որ երեխաները երկար ժամանակ արևի տակ քայլելու են, պետք է հնարավորինս պաշտպանված լինեն արևից, անպայման կրեն գլխարկ և հագնեն ոտքերն ու ձեռքերն ամբողջությամբ ծածկող հագուստ: Կոշիկները պետք է լինեն հաստ տակացուով, քանի որ ճանապարհները քարքարոտ են ու անհարմար: Նախընտրելի է նաև, որ կոշիկները բարձր ճիտքերով լինեն, որ ոտքերի կոճերն էլ պաշտպանվեն: Ցանկալի է, որ նրանք ունենան արշավային ձեռնափայտ, քանի այն օգնում է ավելի հեշտ ու անվտանգ քայլել քարքարոտ ճանապարհներին, ինչպես նաև կարող են ծառայել որպես երրորդ հենման կետ առուների անցման ժամանակ:
Մանկական արշավներ Հայաստանում
Ճիշտ սնունդ պատրաստեք արշավի համար
Արշավների ընթացքում հարկավոր է թեթև և ճիշտ սնվել, որպեսզի քայլելն ավելի հեշտ լինի: Փորձը ցույց է տալիս, որ երեխաներն ավելի անկանոն են սնվում արշավի ժամանակ: Որքան էլ ուղեկցորդները խորհուրդ տան հենց առաջին կարճատև հանգստին չսնվել, մեկ է, էլի ուտում են: Դրա համար առաջարկում ենք պատրաստել 3-4 փոքրիկ սենդվիչ կամ բրդուճ՝ ընթացքում ուտելու համար: Կարելի է նաև ընթացքում ուտելու համար միրգ դնել և խորհուրդ տալ, որ միրգ ուտեն մինչև մեծ հանգիստը (որի ընթացքում էլ կարող են ուտել հիմնական սնունդը): Իսկ հիմնական սնվելու համար կարելի է դնել առողջ, թեթև և վիտամինային սնունդ. բանջարեղենի առկայությունը շատ կարևոր է, իսկ որպես հիմնական ուտեստ շատ հարմար է հավի կրծքամիսը՝ բուրգերի կամ բրդուճի տեսքով։ Աշխատեք խուսափել սնունդը տարաների մեջ տեղավորելուց, նախընտրելի է սննդային թղթով կամ տոպրակով փաթաթելը։ Կարող եք երեխաների պայուսակում նաև քաղցրեղեն դնել, սակայն հաշվի առեք, որ շոկոլադը կարող է հալվել տաք եղանակին: Ամենակարևորը՝ ջուր 1.5-2 լիտր՝ 2 տարբեր տարաներով, որից մեկը լինի շատ սառը, որպեսզի մինչև արշավի վերջ թարմեցնող սառնություն մնա:
Մանկական արշավներ Հայաստանում
Երեխայի հետ դիտեք մի քանի տեսանյութ կամ ֆիլմ արշավների մասին
Ցույց տվեք ձեր երեխաներին, թե ինչ է նրանց սպասվում, որտեղ են գնալու ու ի՞նչ են անելու: Նախնական լավ տրամադրվածությունն ու ընդհանուր պատկերացում ունենալը կարող է շատ օգնել նրանց արշավի ընթացքում: Շատ հաճախ երեխաներն ընդհանրապես չեն պատկերացնում՝ ինչ են անելու, ուր են գնալու ու հայտնվելով սարերում՝ չեն հասկանում՝ լավ է, թե վատ, որ այնտեղ են ու այդքան քայլում են: Իսկ շատ հաճախ էլ երեխաները տեսնելով հետաքրքիր արշավային ֆիլմեր, տպավորվելով այդ տեսարաններով ու արկածային իրավիճակներով, իրենք են ցանկանում հայտվել նման իրավիճակում ու հասնել իրենց տեսած բարձրունքներին: Այդ պատկերը նրանց արշավն ավելի հետաքրքիր ու հեշտ է դարձնում, նրանք ավելի պատրաստակամ են լինում քայլելու ու հաղթահարելու զանազան բարդություններ:
Մանկական արշավներ Հայաստանում
Ընդհանրապես, եթե ճիշտ և լավ նախապատրաստվեք ձեր երեխային արշավ ուղարկելու համար, դա կարող է լինել նրա կյանքի լավագույն փորձերից մեկը, քանի որ բարեհաջող հաղթահարված վերելքը կարող է դասվել նրա առաջին հաղթանակների շարքում և հիմք ստեղծել շատ լավ հատկանիշների ու որակների ձևավորման համար: Այնպես, որ հարկ է նախապես պատրաստվել մանկական արշավների համար:
Armenian Geographic-ը կազմակերպում է մանկական արշավներ տարբեր ուղղություններով: Մեր արշավներին մասնակցում են 8-14 տարեկան երեխաներ, ու արշավների ուղեկցորդները հանդիսանում են երկար տարիների փորձ ունեցող մանկավարժներ: Մենք խրախուսում ենք, որ մինչև արշավին ուղարկելը՝ պետք է պատրաստվել մանկական արշավների համար և նախապատրաստել երեխաներին այս կարևոր և ազդեցիկ փորձի համար: